Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Հեծանվարշավ

Էջեր : 1 2 3 [4] 5 6 7

Աթեիստ
04.07.2014, 00:51
Ի՞նչ կուրս, ե՞րբ, որտե՞ղ:

Կուրսը մարշրուտի (երթուղու) հետ էի։ Էս կիրակի չէ (Վարդանը զբաղված ա), բայց հաջորդին կարելի ա ակումբցիներով գնալ։

AniwaR
04.07.2014, 01:14
Բյուր, մի տարի ա՝ ամիսը մի անգամ: Ու ամեն անգամ հենց հելնում եմ փողոց, նենց ստրեսներ եմ տանում, որ հա, մի ամիս պետք ա լինում վերականգնվելու համար:

StrangeLittleGirl
04.07.2014, 12:37
Բյուր, մի տարի ա՝ ամիսը մի անգամ: Ու ամեն անգամ հենց հելնում եմ փողոց, նենց ստրեսներ եմ տանում, որ հա, մի ամիս պետք ա լինում վերականգնվելու համար:
Հա, խորհուրդ կտայի մինչև փողոց դուրս գալը վստահ լինես, որ ամեն ինչ չոտկի կարում ես անել, մասնավորապես՝ ճիշտ կետում արգելակել ու քո ուզած վայրկյանին նորից սկսել քշել:

boooooooom
05.07.2014, 00:33
Կարելի/ցանկալի է մի ակումբային արշավ կազմակերպել։ Կընտրենք հեշտ երթուղի, որպեսզի սկսնակներն էլ կարողանան մասնակցել։ Ինձ թվում է Երևան-Մասիս-Էջմիածին-Երևան երթուղին համապատասխանում է մեր պահանջներին. ճանապարհն ուղիղ է և հեշտ։ Օրը կարելի է նշանակել մյուս կիրակին (13.07.14) ։ Ինչ կասեք հեծյալներ?

keyboard
05.07.2014, 11:43
Հեծելու բան ունենայի կփորձեի, բայց առաջին անգամի համար շատ ա ինձ թվում ա, դիակս հետ կբերե՞ք :think

Աթեիստ
05.07.2014, 12:21
Հով, մի հատ ճարի, կամ էդ օրը վարձով վերցրա, շատ հեշտ ա լինելու, մանավանդ որ սաղ ծանոթ լինենք:

keyboard
05.07.2014, 12:25
Փորձեմ Արտ, վարձովը ուրդուց ու շքա՞մ, բայց էդքան ճամփեն հաստատ չեմ ձգի, պտի ասեմ մեկը ավտոյովս հետևիցս գա :D

Ruby Rue
05.07.2014, 12:34
Ես հեծանիվ չունեմ, բայց հեծանվաֆոբիա ունեմ: Ահավոր վախենում եմ փողոցներից, իսկ հեծանիվից ընկնելուց ու գլուխս ջարդելուց հետո, հեծանիվից էլ եմ վախենում:
Բայց եթե ակումբցիներով հեշտ մի բան լինի, կուզենամ, համ էլ ֆոբիաներս կհաղթահարեմ:

boooooooom
05.07.2014, 16:37

Սա ամենահեշտ արշավն է ։ Ի տարբերություն Երևան-Էջմիածին Երևան արշավի, Մասիսով դեպի Էջմիածին ճանապարհին ավելի քիչ մեքենաներ կան+ ճանապարհն անցնում է գյուղերով ու դրանով այն ավելի հետաքրքիր է, քան անհետաքրքիր Երևան-Էջմիածին ճանապարհը։
Իսկ հեծանիվ վարձակալելու համար շատ տեղեր կան։ Կընտրենք գին-որակ լավագույն հարաբերակցությունը։

boooooooom
05.07.2014, 17:16
Կընտրենք գին-որակ լավագույն հարաբերակցությունը։

Հեծանիվի վարձավճարը մոտ 4000-5000 դր։

keyboard
05.07.2014, 17:34
Հեծանիվի վարձավճարը մոտ 4000-5000 դր։

Էս ինչ թվեր եք կրակում ընգեր :D
Վարդ, բայց լավն ե՞ն, ինձ կպահե՞ն, էդ օրավճար ա, թե ժամավճար, եկեք որոշենք մեզ քանի հատա պետք, որ շատ վերցնենք սենց աստղաբաշխական թվեր չեն ասի :D

Ես՝ մեկ, հերթագրվեք հայեր…

Smokie
05.07.2014, 17:48
Ես էս տարի ընդհանրապես չեմ քշել: Ավաղ նույնիսկ սկսնակ լինելու համար եմ անփորձ::(

Աթեիստ
05.07.2014, 18:23
Ես էս տարի ընդհանրապես չեմ քշել: Ավաղ նույնիսկ սկսնակ լինելու համար եմ անփորձ::(

Ես անցած տարի որ գնացի, դրանից առաջ դպրոցական վախտ առլյոնոկ էի քշել։
Արխային արի, Վարդանը նենց մառշռուտ ա ընտրել, որ շատ հեշտ լինի։

Հով, օրն ա էդ գինը։
Էս անցած անգամ կարծեմ 6000 տվեցի, որ համ հեծոն լավը լինի, համ սաղավարտ տան։

boooooooom
05.07.2014, 18:33
Էս ինչ թվեր եք կրակում ընգեր :D
Վարդ, բայց լավն ե՞ն, ինձ կպահե՞ն, էդ օրավճար ա, թե ժամավճար
Լավերն ավելի թանկ են՝ 10-12 հազ դր։ Օրավճար է (ավելի ճիշտ առավոտից մինչև արշավի վերջ՝ երեկո)։
էդ օրվա համար պարտադիր չի շատ լավ հեծանիվ լինի, որովհետև արշավը հեշտերից է

boooooooom
05.07.2014, 18:38
Ես էս տարի ընդհանրապես չեմ քշել: Ավաղ նույնիսկ սկսնակ լինելու համար եմ անփորձ::(
1 շաբաթ ժամանակ կա. մի քիչ քշմշի մկաններդ "բացի"։

John
05.07.2014, 23:11
արա բայց ես ո՜ նց եմ ձեզ նախանձո՜ ւմ... ամառ ա, փոխանակ շաբաթվա մեջտեղից օր ընտրեք... կիրակի...

AniwaR
05.07.2014, 23:22
Իմ տրաքած Salcano ng650-ը կձգի՞: Որ ճիշտն ասեմ, ես հեծանիվներից գլուխ չեմ հանում, սկի համոզված չեմ, որ հիմա լրիվ սարքին վիճակում ա: :D Նայող կլինի՞ էդ օրը:

boooooooom
05.07.2014, 23:51
արա բայց ես ո՜ նց եմ ձեզ նախանձո՜ ւմ... ամառ ա, փոխանակ շաբաթվա մեջտեղից օր ընտրեք... կիրակի...

Ջոն ջան, օրը կարող ենք դնել քննարկման։ Ես ուզում եմ մաքսիմում ակումբցիներ մասնակցեն։ Դու քեզ հարմար օր ասա, քննարկենք

John
05.07.2014, 23:57
Ջոն ջան, օրը կարող ենք դնել քննարկման։ Ես ուզում եմ մաքսիմում ակումբցիներ մասնակցեն։ Դու քեզ հարմար օր ասա, քննարկենք
հուլիսի 14-18, պայմանով, որ վերջնական օրը մինչև հուլիսի 12ը հայտնի լինի )))
իսկ ես չեմ ուզում, որ օրը փոխելու պատճառով ինչ-որ մեկը չմասնակցի, տենց արդար չի լինի...

boooooooom
05.07.2014, 23:58
Իմ տրաքած Salcano ng650-ը կձգի՞: Որ ճիշտն ասեմ, ես հեծանիվներից գլուխ չեմ հանում, սկի համոզված չեմ, որ հիմա լրիվ սարքին վիճակում ա: :D Նայող կլինի՞ էդ օրը:
Անպայման կնայենք (եթե մտածում էս, որ հնարավոր է մեծ թերություն ունենա, կարող ենք նախորդ օրն էլ պայմանավորվել, նայել։ Իսկ եթե ծակ ակ, կամ կարգավորումների խախտվածություն, ասենք արգելակների կամ արագությունների փոխանցման հետ կապված. կարելի է հենց նույն օրը, արշավից առաջ, մի 15 րոպեում վերացնել։
Հ.Գ. սալկանո նգ650 վատ հեծանիվ չի, ու նորմալ էլ կձգի։

AniwaR
06.07.2014, 00:07
Ok, չէ, մեծ թերություն չեմ կասկածում: Քշվում ա: Բայց վերջերս կանգնացրած տեղից շուռ եկավ կողքի, արգելակը նենց էր ծռվել, անիվները չէին պտտվում, ձեռքով մի կերպ տեղը գցեցի, բայց վախենում եմ խախտված լինի մի բան: Ինձ թվում է արշավից առաջ նայելը հերիք է լրիվ:

StrangeLittleGirl
06.07.2014, 00:35
Կարելի/ցանկալի է մի ակումբային արշավ կազմակերպել։ Կընտրենք հեշտ երթուղի, որպեսզի սկսնակներն էլ կարողանան մասնակցել։ Ինձ թվում է Երևան-Մասիս-Էջմիածին-Երևան երթուղին համապատասխանում է մեր պահանջներին. ճանապարհն ուղիղ է և հեշտ։ Օրը կարելի է նշանակել մյուս կիրակին (13.07.14) ։ Ինչ կասեք հեծյալներ?

Չբռնե՞ս ու մի հատ քֆուր տաս :))
Ես որ Հայաստանում էի, ինչու՞ ոչ մի հեծանվարշավ չէր կազմակերպվում:

Աթեիստ
06.07.2014, 01:00
Չբռնե՞ս ու մի հատ քֆուր տաս :))
Ես որ Հայաստանում էի, ինչու՞ ոչ մի հեծանվարշավ չէր կազմակերպվում:

Ես հըլը հեծո չունեի :-)
Բայց որ ուզում ես, քֆուր տուր :-)

keyboard
06.07.2014, 01:06
Ես հըլը հեծո չունեի :-)
Բայց որ ուզում ես, քֆուր տուր :-)

Հա ես էլ էն ժամանակ 116 կիլո էի, հիմիկվա 104-ի փոխարեն :D

boooooooom
06.07.2014, 08:35
Չբռնե՞ս ու մի հատ քֆուր տաս :))
Ես որ Հայաստանում էի, ինչու՞ ոչ մի հեծանվարշավ չէր կազմակերպվում:
Բյուր ջան քիչ էինք։ Էս վերջին 1 ամսում կտրուկ շատացանք (Ջոնն ու Աթեիստը միացան)։ Արշավն անխուսափելի է։

Smokie
06.07.2014, 09:50
1 շաբաթ ժամանակ կա. մի քիչ քշմշի մկաններդ "բացի"։

Հետևի ակը թսկած ա, սարքել ա պետք, էս ընթացքում ժամանակ չեմ ունենա::( Թե չէ էս տարի հաստատ քշած կլինեի:

boooooooom
06.07.2014, 10:11
Հետևի ակը թսկած ա, սարքել ա պետք, էս ընթացքում ժամանակ չեմ ունենա::( Թե չէ էս տարի հաստատ քշած կլինեի:

Իսկ եթե ես գամ ձեր բակ, տեղում իրար հետ ակը կպցնենք? Ես ակ վերանորոգելու պարագաներն ունեմ։

keyboard
06.07.2014, 11:47
Վարդան, եթե դու իմ ուժերի վրա վստահ ես, ես հաստատ գալիս եմ :D
Քշելու, ավտոների արանքով անցնելու, քաղաքում քշելու հետ հաստատ խնդիր չունեմ, չնայած չեմ քշել, նու շատ վաղուց եմ քշել, բայց վստահ եմ, որ կկարողանամ:
Մնում ա ճանապարհի երկարության հարցը, որը ինձ ամենաշատն ա «մտահոգում»: :think

Յոհաննես
06.07.2014, 11:50
Ի՞նչ բանակ է,տեղ ու ժամ ասեք :D

boooooooom
06.07.2014, 12:28
Վարդան, եթե դու իմ ուժերի վրա վստահ ես, ես հաստատ գալիս եմ :D
Քշելու, ավտոների արանքով անցնելու, քաղաքում քշելու հետ հաստատ խնդիր չունեմ, չնայած չեմ քշել, նու շատ վաղուց եմ քշել, բայց վստահ եմ, որ կկարողանամ:
Մնում ա ճանապարհի երկարության հարցը, որը ինձ ամենաշատն ա «մտահոգում»: :think
Նորեկներին մի հարցա հուզելու՝ տուտուզի ցավը։
Քիբորդ ջան, ինձ թվում է, ավելի ճիշտ 90%-ով համոզված եմ, որ դու "կձգես"։ Վատագույն դեպքում կանգնացնում ենք տաքսի, ու հեծանիվախառը քեզ խցկում ենք մեջը։

keyboard
06.07.2014, 12:31
Նորեկներին մի հարցա հուզելու՝ տուտուզի ցավը։
Քիբորդ ջան, ինձ թվում է, ավելի ճիշտ 90%-ով համոզված եմ, որ դու "կձգես"։ Վատագույն դեպքում կանգնացնում ենք տաքսի, ու հեծանիվախառը քեզ խցկում ենք մեջը։

Հույս տվիր ապեր, լավա, ուրեմ հաստատ եկա:

Տուտուզի պահով էլ, իմը բնական փափուկ ա ապ, զավադսկոյ, թող անոռները մտածեն :D

Աթեիստ
07.07.2014, 00:32
Հեծանիվս վերցնելու օրը Վարդանի հետ կենտրոնով ֆռացինք հելանք Ավան։

Էս էլ մեր անցած մառշռուտը (https://www.runtastic.com/en/users/artak-gaboyan/sport-sessions/262916196)։

Դժվարը գազանանոցի դիքն էր։

boooooooom
10.07.2014, 16:38
Ուզում եմ հիշեցնել, որ մեր Ակումբային 1-ին Արշավին մնացել է 3 օր։ Ես, Աթեիստը, John-ը, keyboard -ը, Aniwar-ը քշելու ենք Երևան-Մասիս-Էջմիածին-Երևան երթուղով։
Ես գիտեմ, որ Ակումբում էլի հեծանվորդներ կան, որոնք ինձ անհայտ պատճառներով պասիվություն են ցուցաբերում, օր.՝ Նաիրուհի, Վահե-91, Rayader, Rammstain, Ռուֆուս, Արշակ(եթե Հայաստանում է)…
Ակտիվացե՛ք , խնդրում եմ :)

StrangeLittleGirl
10.07.2014, 16:39

Մարդ էլ կա ակտիվ ա, բայց ինչ օգուտ :cry

keyboard
10.07.2014, 16:42
Ժողովուրդ, կիրակի օրվա հետ կապված մի հատ խնդիր ունեմ, եթե վաղը հարթվեց 100 տոկոս կգամ, եթե չէ, կամ օրը փոխենք կամ առանց ինձ :(

Rammstein
10.07.2014, 16:42
Ուզում եմ հիշեցնել, որ մեր Ակումբային 1-ին Արշավին մնացել է 3 օր։ Ես, Աթեիստը, John-ը, keyboard -ը, Aniwar-ը քշելու ենք Երևան-Մասիս-Էջմիածին-Երևան երթուղով։
Ես գիտեմ, որ Ակումբում էլի հեծանվորդներ կան, որոնք ինձ անհայտ պատճառներով պասիվություն են ցուցաբերում, օր.՝ Նաիրուհի, Վահե-91, Rayader, Rammstain, Ռուֆուս, Արշակ(եթե Հայաստանում է)…
Ակտիվացե՛ք , խնդրում եմ :)
Մեծ հաճույքով կգայի Ռուբիի հետ միասին։ Ուղղակի եթե նույնիսկ Ռուբին որոշեր գալ, ես կվախենայի, որտեւ հեչ փորձ չունի քշելու։ :(

boooooooom
10.07.2014, 16:56
Մեծ հաճույքով կգայի Ռուբիի հետ միասին։ Ուղղակի եթե նույնիսկ Ռուբին որոշեր գալ, ես կվախենայի, որտեւ հեչ փորձ չունի քշելու։ :(

Ես Ռուբիի քշելը չեմ տեսել, բայց եթե կարողանում է իրեն հեծանիվի վրա պահել, ապա սա հիանալի հնարավորություն է փորձ ձեռք բերելու համար։ Իսկ մենք, մեր հերթին, կրկնակի ուշադիր կլինենք։

CactuSoul
10.07.2014, 18:37
Իսկ ես տենց էլ քշել չսովորեցի :( Սենց որ գնա, երևի ամբողջ կյանքս էլ պիտի ամեն անգամ սենց բաների մասին իմանալիս նախանձից մեռնեմ :cry

boooooooom
10.07.2014, 18:51
Իսկ ես տենց էլ քշել չսովորեցի :( Սենց որ գնա, երևի ամբողջ կյանքս էլ պիտի ամեն անգամ սենց բաների մասին իմանալիս նախանձից մեռնեմ :cry
Վաղը առավոտյան 10:00-ից 11:00 եթե ազատ ես, ու կարող ես գալ Մայր Հայաստանի արձանի մոտ (Հաղթանակ զբոսայգի) կարող ենք փորձել։ Եթե այլ ցանկացողները կան գրեք պայմանավորվենք։

CactuSoul
10.07.2014, 18:54
Վաղը առավոտյան 10:00-ից 11:00 եթե ազատ ես...
Աշխատանքի եմ :cry
Շնորհակալ եմ շատ, Վարդան ջան :)

AniwaR
10.07.2014, 19:57
Գալիս եմ, գալիս: Պլաններս չեն փոխվել: Հուսով եմ ոտքերս շատ չեն բռնվի: Ասում եք՝ քանի՞ ժամ ա տևելու:

AniwaR
10.07.2014, 20:01
Մեկ էլ որտե՞ղ ենք հանդիպելու ու ժամը քանիսի՞ն: Ես դեռ պետք ա կարողանամ հեծանիվը հասցնել էդ կետը: :D

keyboard
10.07.2014, 20:03
Մեկ էլ որտե՞ղ ենք հանդիպելու ու ժամը քանիսի՞ն: Ես դեռ պետք ա կարողանամ հեծանիվը հասցնել էդ կետը: :D

Վաղը, որ պարզեմ ես գալիս եմ թե՝ չէ, էստեղ կգրեմ, եթե վարձելու ես, Վարդանին կասենք, միասին կգնանք, ես էլ եմ վարձելու, միասին էլ կբերենք, հեշտ կլինի տենց:

AniwaR
10.07.2014, 20:07
Չէ, ես ունեմ հեծո: :P

boooooooom
10.07.2014, 20:27
Մեկ էլ որտե՞ղ ենք հանդիպելու ու ժամը քանիսի՞ն: Ես դեռ պետք ա կարողանամ հեծանիվը հասցնել էդ կետը: :D

Գալիս եմ, գալիս: Պլաններս չեն փոխվել: Հուսով եմ ոտքերս շատ չեն բռնվի: Ասում եք՝ քանի՞ ժամ ա տևելու:

Արշավը կտևի 10:00-ից մինչև մոտ 16:00: Մենք կգանք քեզ հարմար տեղ( ասենք Կոնյակի գործարանի մոտ, եթե հարմար է), հետո կքշենք Իսակովի պողոտայով, կմիանանք Բագրատունյացին, հետո Ծերեթելիով , Չարբախով, …

keyboard
10.07.2014, 20:48
Վախ արա, Ծերեթելի՜, գիշերային թիթեռնիկներ ցերեկով՜ մմմմմ :love

AniwaR
10.07.2014, 23:50
Ես համարյա Հալաբյան եմ ապրում: Չգիտեմ՝ ինձ որտեղից ա հարմար: :D

John
11.07.2014, 00:00
Վարդան ախպեր, քանի որ սկսնակներով շատ ենք, կխնդրեի մի երկու խոսքով ասել անհրաժեշտ պարագաների ցանկ, ուտելիք-խմելիք, լողալու պարագաներ, մի խոսքով, ի՞նչ ա պետք վերցնել ու նման բաներ )))

Cassiopeia
11.07.2014, 01:33
Վարդանը չեմ, բայց դե ասեմ մի մասը, մնացածը թող Վարդանը լրացնի:
Հագնել բաց գույնի հագուստ, ունենալ արևապաշտպան քսուք, վերցնել թեթև ուտելիք, ծխախոտը մոռանալ տանը կամ ընդհանրապես մոռանալ:

boooooooom
11.07.2014, 07:20
Ես համարյա Հալաբյան եմ ապրում: Չգիտեմ՝ ինձ որտեղից ա հարմար: :D
Ուզում ես պայմանավորվենք համալիրի աստիճանների մոտ?

boooooooom
11.07.2014, 07:40
Վարդան ախպեր, քանի որ սկսնակներով շատ ենք, կխնդրեի մի երկու խոսքով ասել անհրաժեշտ պարագաների ցանկ, ուտելիք-խմելիք, լողալու պարագաներ, մի խոսքով, ի՞նչ ա պետք վերցնել ու նման բաներ )))
Լողալու պարագաներ պետք չեն, քանի որ ճանապարհին տեղ չկա (մյուս արշավը Հեծանիվ+ ի հետ Սևանա կգնանք, այ էն ժամանակ կլողանք)։ Եթե ունեք բաց գույնի մաշկ, խորհուրդ կտամ երկարաթև բաց գույնի հագուստ (թևերը արևից պաշտպանելու համար) կամ եթե նախընտրում եք կարճ, ապա լղոզվեք արևապաշպան նյութերով։ Հակառակ դեպքում մի քիչ կարևահարվեք։ Գազով և ոգելից խմիչքները ցանկալի չեն։ Սնունդը սովորաբար ճանապարհից ենք գնում (1000 դրամը բավական է), բայց եթե ուզում եք տանից վերցնել, կարող եք, ուղղակի մտածեք ձեր պայուսակի քաշի մասին (3 լիտրանոցով կոմպոտ չբերեք)։ Քանի որ մեր առաջին արշավն է սաղավարտը չեմ պարտադրում (հետագայի համար խնդրում եմ ունեցեք), բայց գոնե որևիցե գլխարկ դրեք։ Մնացածը տեղում։

keyboard
11.07.2014, 12:47
Մարդկություն, օրը փոխեք էլի :(

CactuSoul
11.07.2014, 13:40
Աշխատանքի եմ :cry

Ժողովուրդն իմաստուն ա, էլի, լսել ա պետք. «Գործը գայլ չի, անտառ չի փախչի» :))
Առավոտյան օգտվել եմ boooooooom-ի բարությունից ու հայ-հայ ա՝ քշել եմ սովորել :love Եվս մի քանի սենց օր, ու վերջապես կարող եմ ասել, որ հեծանիվ քշել գիտեմ։
boooooooom, :friends:

boooooooom
11.07.2014, 15:15
Մարդկություն, օրը փոխեք էլի :(
Ապ չփոխենք էլի։ Արի դու քո գործերը հետաձգի, որովհետև սենց հեշտ արշավ մոտ ապագայում դժվար թե քշենք :(

keyboard
11.07.2014, 15:24
Ապ չփոխենք էլի։ Արի դու քո գործերը հետաձգի, որովհետև սենց հեշտ արշավ մոտ ապագայում դժվար թե քշենք :(

Վարդ ջան, հետաձգել չեմ կարա, հյուր ունեմ դրսից, իրանց մենակ թողնել չեմ կարա, ոչ մի ձևով թռնել էլ չեմ կարում, հիմա նստած ողբում եմ

boooooooom
11.07.2014, 15:26
Ժողովուրդն իմաստուն ա, էլի, լսել ա պետք. «Գործը գայլ չի, անտառ չի փախչի» :))
Առավոտյան օգտվել եմ boooooooom-ի բարությունից ու հայ-հայ ա՝ քշել եմ սովորել :love Եվս մի քանի սենց օր, ու վերջապես կարող եմ ասել, որ հեծանիվ քշել գիտեմ։
boooooooom, :friends:

Անկեղծ, շատ եմ ուրախանում, երբ իմ ընկերներից սկսում են հեծանիվ քշել։ Կփորձեմ էլի նման թրեյնինգներ կազմակերպել։
Իսկ Կակտուսիկը սկսնակի համար բավականին լավ դրսևորեց իրեն, համարյա քշում էր։
CactuSoul Կեցցես!!!

boooooooom
11.07.2014, 15:31
Վարդ ջան, հետաձգել չեմ կարա, հյուր ունեմ դրսից, իրանց մենակ թողնել չեմ կարա, ոչ մի ձևով թռնել էլ չեմ կարում, հիմա նստած ողբում եմ
Դե լավ, ոչինչ, հաջորդն էլա լավը։(չնայած քո տեղը հաստատ կերևա :( )

AniwaR
11.07.2014, 16:36
Ugh, հենց նոր դրսից տուն գալով մի քիչ սկսեցի վախենալ, որ արևահարվելու ենք մի այլ կարգի: Թե՞ քամին տալիս ա, հով ա լինում քշելուց: Ես սաղավարտով եմ լինելու, իսկ էդ անտերը նենց ա շոգացնում, որ գլխիցս քրտինքը չռչռալու ա, ուֆֆֆֆ:

AniwaR
11.07.2014, 16:38
Oops, մոռացա: Հա, Համալիրի մոտ շատ հարմար կլինի ինձ:

Ռուֆուս
11.07.2014, 16:44
Ugh, հենց նոր դրսից տուն գալով մի քիչ սկսեցի վախենալ, որ արևահարվելու ենք մի այլ կարգի: Թե՞ քամին տալիս ա, հով ա լինում քշելուց: Ես սաղավարտով եմ լինելու, իսկ էդ անտերը նենց ա շոգացնում, որ գլխիցս քրտինքը չռչռալու ա, ուֆֆֆֆ:

Քամին ավելի շատ ա օգնում արևահարվելուն, կրեմ քսի, բան չի լինի :))

Ես էս անգամ դժվար թե միանամ, մյուս անգամ կփորձեմ :)

Smokie
11.07.2014, 16:55
Ապ չփոխենք էլի։ Արի դու քո գործերը հետաձգի, որովհետև սենց հեշտ արշավ մոտ ապագայում դժվար թե քշենք :(

Ու էդ արշավին ես է՛լ չեմ կարող գալ:cry

boooooooom
12.07.2014, 13:09
Հանդիպում ենք վաղը առավոտյան 10:00-ին Մարզահամերգային Համալիրի աստիճանների մոտ։
Որպեսզի Կենտրոնից (կամ այլ ցածրադիր վայրից) եկողները ավելորդ տեղը վերելք չբարձրանան, կարող են մեզ միանալ 10:30 Արարատ կոնյակի գործարանի մոտից (Ծովակալ Իսակով փողոցի սկզբնամասում, Հաղթանակ կամրջի մոտ)։
091-35-82-66 Վարդան

keyboard
12.07.2014, 13:46
Չեմ սիրում ձեզ :(

Անփորձանք, բարի ճանապարհ, հոգով սրտով հետներդ եմ: Առանց նկարների ակումբում չերևաք :)

Աթեիստ
12.07.2014, 19:57
Եկա ասեմ, որ Արսենն էլ ա գալիս (ով չի ճանաչում՝ նիքը հենց Արսեն ա :-)):

Rammstein
12.07.2014, 20:05
Մենք էս անգամ չեկանք: :(
Ռուբին հենց մի քիչ էլ վարժվեց, բերման կենթարկեմ: :)

Աթեիստ
13.07.2014, 14:06
Հով (keyboard), համարդ գրի, կամ զանգի:

StrangeLittleGirl
13.07.2014, 16:54
Հեսա կգան, կսկսեն բոլ-բոլ նկարներ դնել :angry

AniwaR
13.07.2014, 18:16
Երեխեք, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻԴ!!! Հատկա-հատկապես Վարդանին (boom) ու Արտակին (Աթեիստ):

Աննկարագրելի լավ օրվա, աննկարագրելի ուշադիր լինելու ու օգնելու ու իմ նազուտուզը քաշելու համար!!!

Ես աչքիս սկսում եմ ակումբը սիրել: :D :*

Շնորհակալությու՜ն:

John
13.07.2014, 18:18
10 րոպե առաջ տուն մտա, 8 րոպե մտածում էի ի՞նչն է ավելի առաջնային, ու հասկացա. ես պետք ա մտնեի ստեղ ու գրեի, որ անչափ-անչափ շնորհակալ եմ էս արշավի մտքի հեղինակներին, կազմակերպողներին, մասնակիցներին :) ))

Նաիրուհի ժամանակի 80%ը շոգ չէր :P

Cassiopeia
13.07.2014, 20:18
Իսկ մենք տանը նստած ձեր կիլոմետրերն էինք հաշվում ու նախանձից մեռնում :(

Cassiopeia
13.07.2014, 20:24
Հեծանվարշավի գրեթե ամբողջ ճանապարհն այստեղ (https://www.runtastic.com/en/users/artak-gaboyan/sport-sessions/268015488) է։

AniwaR
13.07.2014, 22:13
Էդ 7 կմ/ժ սաղ իմ պատճառով ա: :oy

boooooooom
13.07.2014, 22:30
Լավ արշավ էր: Շնորհակալություն մասնակիցներին, նաև էն մարդկանց, ովքեր որ հոգով մեզ հետ էին:Ձեր թույլտվությամբ մի քանի նկար`
դեռ շատ թարմ
http://i.imgur.com/9YGeezN.jpg
Աթեիստը ընթացքի մեջ
http://i.imgur.com/LrX5JVP.jpg
http://i.imgur.com/OhLG6lq.jpg
John AniWar և Ջոնի ընկերը /ակումբցի չի/
http://i.imgur.com/9y5FYxL.jpg
AniWar
http://i.imgur.com/pylSXmv.jpg
Արսեն
http://i.imgur.com/byMVTDK.jpg
ընդմիջում նյամ-նյամ1 /ճանապարհին/
http://i.imgur.com/O5925JA.jpg
ընդմիջում նյամ-նյամ2 / Էջմիածին քաղաքում/
http://i.imgur.com/R71Mul7.jpg
http://i.imgur.com/dxy5CYI.jpg
http://i.imgur.com/VHf85Q5.jpg
Աթեիստը եկեղեցու ֆոնին
http://i.imgur.com/HyNaL6T.jpg
և այս արշավի վերջին ֆոտոն` մենք :)
http://i.imgur.com/lQK5mY3.jpg

Աթեիստ
13.07.2014, 22:46
Էդ ի՜նչ լավն էր: :-)
Ապրի Վարդանը և, իհարկե, մասնակիցները:
Մինչև հիմա թվում ա սաղավարտս գլխիս ա:
Վայթե տեղը մնացել ա:

AniwaR
13.07.2014, 22:53
Մինչև հիմա թվում ա սաղավարտս գլխիս ա:

աաաաաաաաաաա նույնը բանը ես էի ուզում գայի գրեի :D

Cassiopeia
13.07.2014, 23:03
Արտակը կովերի անեկդոտը հիշեց :D.

Կովերը դաշտում արածում են, մեկը ասում ա «Մու՜», իսկ մյուսն էլ կողքից. «Ինձնից երկար կապրես, ես էի ուզում ասել»։

AniwaR
13.07.2014, 23:09
:D Էդ անեկդոտը էսօր ինչ-որ հաճախ ա հնչում: Մու՜:

keyboard
13.07.2014, 23:15
եկա ասեմ, նախանձից տրաքել եմ, ցխկվել եմ պատերին, մեր տան սաղ պատերը իմ ցխկվածներն են :(

մոռացա ասեմ՝ մու՜

Cassiopeia
13.07.2014, 23:20
եկա ասեմ, նախանձից տրաքել եմ, ցխկվել եմ պատերին, մեր տան սաղ պատերը իմ ցխկվածներն են :(

Հով, սպասի ավտոն լինի, մենք էլ իրար հետ ավտոարշավ կկազմակերպենք բնության սիրուն գիրկ։ Մեր տուտուզները իրանց տեղում կմնան, մաշկը չի վառվի, իսկ մենք կվայելենք բնությունը։

keyboard
13.07.2014, 23:22
Հով, սպասի ավտոն լինի, մենք էլ իրար հետ ավտոարշավ կկազմակերպենք բնության սիրուն գիրկ։ Մեր տուտուզները իրանց տեղում կմնան, մաշկը չի վառվի, իսկ մենք կվայելենք բնությունը։
Վեր ջան, մենք հիմի մի ավտոյով էլ կարանք արշավենք, եկեք պայմանավորվենք, մենք մերոնցով դուք՝ ձերոնցով, մի մեքենայով կգնանք:
Օրը քննարկենք գնանք: :)

Հ.Գ. մենք մնացածի նման վատը չենք, թե եկողներ կլինեն կարանք օրը փոխենք: :P Կամ եթե, հեծանվարշավ լինի, մենք գնանք վերջնակետ ու սպասենք մեր ուռոռճուռները սևացրած ու ցավացրած ախպերներին ու քրերին :D

Cassiopeia
13.07.2014, 23:26
Հով ջան, տենց ջիջիլ քցել չի լինի։ էդ կլինի ուղղակի մտերմիկ հանդիպումների շարքից։ Իսկ մենք նենց պիտի անենք, որ ջիջիլը հաղթի։

keyboard
13.07.2014, 23:27
Հով ջան, տենց ջիջիլ քցել չի լինի։ էդ կլինի ուղղակի մտերմիկ հանդիպումների շարքից։ Իսկ մենք նենց պիտի անենք, որ ջիջիլը հաղթի։

Օքեյ, դե եկեք գնանք մի օր ու ջիջիլենք սաղին :ok

Աթեիստ
13.07.2014, 23:47
Էս ի՞նչ օֆտոպ եք անում։
Գոնե ամեն գրառման մեջ գրեք ասենք «հեծանիվի ծնունդն էլ շնորհավոր» :D

Յանի քշում եմ փորս մաշելու համար, բայց ինչ մտել եմ տուն, սնվում եմ։
Սուպը կերա, երեխեքը լիքը լավաշ լցրեցին բերանս, ուտացրին, հիմա պտի ուտեմ երեխեքի կիսատ թողած յոգուրտները, հետո էլ պաղպաղակ։ :P

Ռուֆուս
14.07.2014, 00:35
50կմ, վատ չի, ես իմ առաջին 50կմ-ից հետո մի շաբաթ սատկել էի :)) Հետո եկավ ժամանակ, երբ մինիմում 100կմ-ից էի հաճույք ստանում :)) Հա, նախանձում եմ, ահավոր ձևի, հաջորդ անգամ կփորձեմ միանալ :)

Smokie
14.07.2014, 09:20
Բարի վերադարձ:;)

:cry:(

impression
14.07.2014, 12:08
այ մարդ իմանայի սենց հեշտ արշավ ա էղել, ես էլ կգայի :(
մյուս անգամ եթե օգոստոսի առաջին շաբաթվա մեջ լինի, կարող ա հասցնեմ, գամ

Dayana
14.07.2014, 12:44
Լավ արշավ էր: Շնորհակալություն մասնակիցներին, նաև էն մարդկանց, ովքեր որ հոգով մեզ հետ էին:Ձեր թույլտվությամբ մի քանի նկար`
դեռ շատ թարմ

Աթեիստը ընթացքի մեջ

John AniWar և Ջոնի ընկերը /ակումբցի չի/

AniWar

Արսեն

ընդմիջում նյամ-նյամ1 /ճանապարհին/

ընդմիջում նյամ-նյամ2 / Էջմիածին քաղաքում/

Աթեիստը եկեղեցու ֆոնին

և այս արշավի վերջին ֆոտոն` մենք :)

Ապրեք դուք, էքսկուրսիա արեցիք էն ճանապարհով, որով ավելի քան տաս տարի գնացել-եկել եմ :love

boooooooom
14.07.2014, 13:25
այ մարդ իմանայի սենց հեշտ արշավ ա էղել, ես էլ կգայի :(
մյուս անգամ եթե օգոստոսի առաջին շաբաթվա մեջ լինի, կարող ա հասցնեմ, գամ
Եթե Երևանում լինեմ, անպայման կկազմակեպենք։

Իսկ մնացած ակումբցիները թող ժամանակ չկորցնեն, ու քշել սովորեն, քանի որ հետաքրքիր արշավները դեռ առջևում են։

StrangeLittleGirl
14.07.2014, 20:10
Եթե Երևանում լինեմ, անպայման կկազմակեպենք։

Իսկ մնացած ակումբցիները թող ժամանակ չկորցնեն, ու քշել սովորեն, քանի որ հետաքրքիր արշավները դեռ առջևում են։

Մյուս ամառ գալու եմ: Հլը համարձակվեք, չկազմակերպեք :angry Էլ ակումբ չեմ մտնի:

Աթեիստ
15.07.2014, 01:52
Սրա մասին վաղուց լսել էի, էսօր էլի աչքովս ընկավ։

Ճանապարհի կտրուկ վելերքով հատվածում հեծանվորդների համար պեդալ են դրել, որ հեշտ բարձրանան։

http://sasisa.ru/uploads/posts/1405254375_2.jpg

http://sasisa.ru/uploads/posts/1405254375_4.jpg

http://sasisa.ru/uploads/posts/1405254375_5.jpg

http://www.youtube.com/watch?v=tINMqAg3nTc

StrangeLittleGirl
15.07.2014, 06:52
Երևի դիքերը նորվեգացիքի միակ դարդն էին, էն էլ էդ հարցն էլ լուծեցին :)) Կայֆ կլիներ Երևանում էլ դրանցից լինեին, բայց դե հայ ժողովուրդն էնքան դարդ ունի, ե՞րբ ա հերթը դիքերին հասնելու:

boooooooom
15.07.2014, 08:44
Երևի դիքերը նորվեգացիքի միակ դարդն էին, էն էլ էդ հարցն էլ լուծեցին :)) Կայֆ կլիներ Երևանում էլ դրանցից լինեին, բայց դե հայ ժողովուրդն էնքան դարդ ունի, ե՞րբ ա հերթը դիքերին հասնելու:
Մի ասա. քաղաքապետարանը իմանա, մի քանի միլիոն կուտի էս անիմաստ ոտնակների պատրաստման համար։
կոնկրետ էս պահին, ինձ համար առաջնային խնդիր է խանութների մոտ հեծանվային կայանատեղիները որոնք պարտադիր պետք է հսկվեն տեսաձայնագրող սարքերով։ Թե չէ կողպելու տեղ են սարքում աչքից հեռու տեղ, մարդ ռիսկ չի անում հեծանիվը թողի գնա (մանավանդ, երբ որ մի քիչ թանգանոցա լինում)
Հ.գ. սենց քննարկումների համար առանձին թեմա կա :)

boooooooom
15.07.2014, 10:15
Ասում եմ հաջորդ հեծանվարշավի մասին չսկսենք մտածել?
Սկզբից որոշենք օրը

Կիրակի թե աշխատանքային?

keyboard
15.07.2014, 10:32
Ոչ կիրակի, ոչ էլ՝ աշխատանքային. շաբաթ օր, բայց առավոտյան հնարավորինս շուտ, ասենք 7-ին կամ 8-ին, որ հովին սկսենք, որտև օրերը գնալով շոգում են

Աթեիստ
15.07.2014, 10:50
Հով ջան, ինստիտուտն ավարտելուց հետո իմ համար շաբաթը եղել ու մնում ա աշխատանքային օր:

keyboard
15.07.2014, 10:58
Արտ ջան, վերջին 3 տարին իմ համար շաբաթվա բոլոր օրերը աշխատանքային են :)

boooooooom
15.07.2014, 11:13
Հեսա Ջոնն էլ կգա կասի երկուշաբթիից-ուրբաթ ու կսկսենք մտածել, թե ում ենք զոհաբերում օր ընտրելուց։ Իմ կարծիքով քիբորդին պետք է հնարավորություն տալ և եթե իրոք ինքը շաբաթ օրվանից բացի ուրիշ օր չի կարող, միգուցե շաբաթ? Մյուս կողմից էլ շատ եմ ուզում, որ Ջոնն էլ մասնակցի։

John
15.07.2014, 11:22

ես շաբաթ առավոտի ոչ օբյեկտիվ լինելը հասկացա, երբ կարդացի հետևյալը՝

Արտ ջան, վերջին 3 տարին իմ համար շաբաթվա բոլոր օրերը աշխատանքային են :)

ու եթե ճիշտ հասկացա, ուրեմն մեր Կիբորդ ախպոր համար սկզբունքորեն չպետք ա լինի տարբերություն շաբաթվա օրերի մեջ :)

Քանի որ իմ գրաֆիկն է միայն տարբեր մյուս բոլորի գրաֆիկից, ես կարծում եմ մտածելու բան չկա. երբ որ հարմար է մեծամասնությանը, էդ օրն էլ կազմակերպեք, իսկ «անհարմար փոքրամասնությունը» ( :D ) թող ինքն իր գլխի ճարը տեսնի )))

keyboard
15.07.2014, 11:45
Փու՜ֆ արա, փու՜ֆ :D

Հոս ջան, էն որ ես ինքս իմ տնօրենն եմ ու ինձ շաբաթվա ամեն օրը աշխատացնում եմ, դա նորմալ ա, բայց մեկ-մեկ որ ուզում եմ թռնեմ, վրես ջղայնանում են, դրա համար քիչ թե շատ նեյտրալ օր եմ ընտրել՝ շաբաթը, որ կարողանամ հնարավորինս քիչ դռբի տակ ընկնեմ էլի :D

StrangeLittleGirl
15.07.2014, 13:02
Մի ասա. քաղաքապետարանը իմանա, մի քանի միլիոն կուտի էս անիմաստ ոտնակների պատրաստման համար։
կոնկրետ էս պահին, ինձ համար առաջնային խնդիր է խանութների մոտ հեծանվային կայանատեղիները որոնք պարտադիր պետք է հսկվեն տեսաձայնագրող սարքերով։ Թե չէ կողպելու տեղ են սարքում աչքից հեռու տեղ, մարդ ռիսկ չի անում հեծանիվը թողի գնա (մանավանդ, երբ որ մի քիչ թանգանոցա լինում)
Հ.գ. սենց քննարկումների համար առանձին թեմա կա :)

Դրա համար ուղղակի նորմալ կողպեքներ են պետք :)) Նայի, Դանիայում հեծանիվի գողությունը շատ ավելի զարգացած արհեստ ա, քան Հայաստանում, բայց ոչ մի կայանատեղիի վրա տեսաձայնագրող սարք չկա: Ուղղակի բոլորը մի քանի կողպեքով են կողպում, որոնցից առնվազն մեկը նենց լավ թանկանոցն ա լինում: Մեկը ես երկու կողպեք եմ դնում հեծանիվիս վրա: Թութութու, դեռ պրոբլեմ չի էղել :))

boooooooom
18.07.2014, 15:48
Ասում եմ հաջորդ հեծանվարշավի մասին չսկսենք մտածել?
Սկզբից որոշենք օրը

Կիրակի թե աշխատանքային?
Մարդիկ ջան, կներեք, բայց էս շաբաթավերջին աշխատում եմ (անհետաձգելի գործեր)։ Մնաց մյուս շաբաթավերջին։
Հ.Գ. Քիբորդ ջան ((((

keyboard
18.07.2014, 16:22
Մարդիկ ջան, կներեք, բայց էս շաբաթավերջին աշխատում եմ (անհետաձգելի գործեր)։ Մնաց մյուս շաբաթավերջին։
Հ.Գ. Քիբորդ ջան ((((

Կայյյյֆ, բայց մյուս շաբաթվա վերջին օրը, այսինքնսսսս՝ կիրակի կնունքի եմ, ժամը հաստատ կիմանամ կասեմ, եթե երեկոյան կողմ ա լինելու, առավոտը կարանք քշենք:
Բայց մարշրուտն ասեք տեսնեմ կարամ թե չէ:

Բայց ամեն դեպքում ասեմ, շաբաթ օրը լավ նենց դաբռոտնի օրա :)

Smokie
18.07.2014, 17:42

Հաջորդ կիրակի Վարդավառ ա :)

Վահե-91
26.07.2014, 13:42
Վաղը արշավ կա՞ ու եկող կա՞, մենակ շուտ պատասխանեք էլի :))

boooooooom
26.07.2014, 15:15
Վաղը արշավ կա՞ ու եկող կա՞, մենակ շուտ պատասխանեք էլի :))

Ինձ ընտանիքս բռոնյա ա արել (դբա Սևանա լիճ, ավտոյով) ։ Բայց որ ուզենաք կկազմակերպեք առանց ինձ։

keyboard
26.07.2014, 15:17
Ինձ ընտանիքս բռոնյա ա արել (դբա Սևանա լիճ, ավտոյով) ։ Բայց որ ուզենաք կկազմակերպեք առանց ինձ։

մենք աչքիս ավտոյով քո հետ կազմակերպենք :D

boooooooom
08.08.2014, 13:39
Կիրակի քշենք? թեկուզ անցած անգամվա հեշտով։ Հը?

keyboard
08.08.2014, 17:20
Հա, ես գալիս եմ, Երևան-Մասիս է՞տ, հա քշում ենք, դավայծի :)

boooooooom
08.08.2014, 17:50
այ մարդ իմանայի սենց հեշտ արշավ ա էղել, ես էլ կգայի :(
մյուս անգամ եթե օգոստոսի առաջին շաբաթվա մեջ լինի, կարող ա հասցնեմ, գամ

Միացե,ք որ շատով լինենք. ավելի հետաքրքիր կլինի։

Ջոն, ԱնիՎար, Ռուֆուս … ?

John
08.08.2014, 21:21
Միացե,ք որ շատով լինենք. ավելի հետաքրքիր կլինի։

Ջոն, ԱնիՎար, Ռուֆուս … ?
Ձեր կիրակին ինձ համար չորեքշաբթի ա)

boooooooom
09.08.2014, 09:16
Վաղը հեծանվարշավ կա՝ Երևան-Մասիս-Էջմիածին-Երևան։ Ամենահեշտ արշավներից մեկը, սկսնակներին հարմար։Հետո չասեք «վա՜յ, որ իմանայի…»։
Միացեք !!!

CactuSoul
09.08.2014, 12:09
Հետո չասեք «վա՜յ, որ իմանայի…»։
Ես ասում եմ՝ «վա՜յ, որ քշել իմանայի...»: Տեսնես՝ կգա՞ էդ օրը, որ վերջապես կկարողանամ...

keyboard
09.08.2014, 12:37
Ես ասում եմ՝ «վա՜յ, որ քշել իմանայի...»: Տեսնես՝ կգա՞ էդ օրը, որ վերջապես կկարողանամ...

Ինձ թվում ա, որ մի քիչ քիչ վախենաս, հաստատ կքշես մեր օգնությամբ:

boooooooom
09.08.2014, 13:11
Ինձ թվում ա, որ մի քիչ քիչ վախենաս, հաստատ կքշես մեր օգնությամբ:

Շատ կցանկանայի, որ CactuSoul-ը մեր հետ քշեր, բայց մի քիչ դեռ շուտա իրան։

Աթեիստ
09.08.2014, 14:51
Եկա ասեմ, որ վայթե ես չգամ, ծնունդ եմ:

boooooooom
09.08.2014, 15:03
Աչքիս մենակ ես ու Քիբորդն ենք հա? Ուրիշ ցանկացողներ չկան?

Ռուֆուս
09.08.2014, 17:26
Ես կգայի, բայց պետք ա հեծո ճարեմ, ի՞նչ խորհուրդ կտաս, որտեղի՞ց վերցնեմ

keyboard
09.08.2014, 18:01
Վարդան, առաջարկում եմ տեղափոխել եկող չէ, հաջորդ կիրակի, նախ շատ ուշ հայտնեցիր, եթե ցանկացողներ էլ կային չկարողացան պլանները փոխել, եկեք մյուս կիրակի օրվա համար սլաք խփենք, հեծոների վաձակալության հարցն էլ լուծենք, քննարկենք ու հանգիստ խղճով գնանք:

Ռուֆուս
10.08.2014, 19:36
Ոնց էի կարոտել հեծանվարշավներին... Ապրի Վարդանը, որ ինձ գայթակղեց ու տարավ արշավի։ Երևան-Հրազդան-Բջնի-Երևան, ընդհանուր երկարությունը 110կմ ու էսքանից հետո դեռ մեջս լիքը էներգիա է մնացել :)

boooooooom
10.08.2014, 21:27
Մի երկու հատ նկար այսօրվա հեծանվարշավից (հուսով եմ Ռուֆուսը դեմ չի լինի)
http://i.imgur.com/xTOBjGQ.jpg
http://i.imgur.com/cqPSMon.jpg
http://i.imgur.com/ySB8DLk.jpg
http://i.imgur.com/8JywIvk.jpg
Եվ վերջապես գազանս
http://i.imgur.com/pTLU2Ni.jpg

keyboard
10.08.2014, 23:14
Վարդան, չզանգեցիր էլի, բացասական վարկանիշ եմ տալու :angry

boooooooom
11.08.2014, 08:22
Վարդան, չզանգեցիր էլի, բացասական վարկանիշ եմ տալու :angry

Քիբորդ ջան, ես ընդամենը քո առաջարկն եմ ընդունել արշավը հետաձգելու վերաբերյալ։ Որից հետո արագ որոշում կայացվեց դժվար երթուղի ընտրել և հրավիրել փորձառու հեծանվորդների։ Իսկ հեշտ երթուղին քո առաջարկով հետաձգված է մյուս չէ, դրա հաջորդ կիրակին։ Իսկ մինչ այդ փորձենք առավելագույն մասնակիցներ ապահովել ։ Օրինակ կարելի է հեծանվավարժանք կազմակերպել (Կակտուսին ու Ռուբիին (և երեևի էլի կլինեն ցանկացողներ) պետք է քշել սովորեցնել)

boooooooom
19.08.2014, 08:26
Այս կիրակի, ամենայն հավանականությամբ, կքշենք դեպի Սևանա լիճ։ Իսկ ավելի կոնկրետ, գնացքով կգնանք, հեծանվով կվերադառնանք (մոտ 60 կմ, ոչ դժվար ճանապարհ)։ Ինչ կասեք? Թե էն Մասիս Էջմիածինը?

Ու ընդհանրապես, ուզում եք կիրակնօրյա արշավ?

Աթեիստ
19.08.2014, 09:53
Ուզում ենք, բայց էն հին մառշռուտով (կամ դրա նման), մի երկու հոգու էլ եմ ասել (ոչ Ակումբցի)։

Նաիրուհի
19.08.2014, 09:59
Այս կիրակի, ամենայն հավանականությամբ, կքշենք դեպի Սևանա լիճ։ Իսկ ավելի կոնկրետ, գնացքով կգնանք, հեծանվով կվերադառնանք (մոտ 60 կմ, ոչ դժվար ճանապարհ)։ Ինչ կասեք? Թե էն Մասիս Էջմիածինը?

Ու ընդհանրապես, ուզում եք կիրակնօրյա արշավ?

Սեւան եմ ուզում, բայց էն Չարենցավանի դիքը բարձրացողը չեմ :Պ

John
19.08.2014, 22:23
Ու ընդհանրապես, ուզում եք կիրակնօրյա արշավ?

ուզում ենք, ուզում ենք, ուզում ենք :D չեմ կարողանա մասնակցել իհարկե :)

Աթեիստ
19.08.2014, 22:35
Ես իմ կողմից ասել եմ գան Ռուբիին ( :) պտի շաբաթվա ընթացքում քշի, որ սովորի), մի հաճախորդիս (էլի սկսնակ, էլի նույն բանն եմ ասել), ընկերոջս, որը մի 4 ամիս ա քշում ա, 2 օր առաջ նորմալ հեծո առավ (TREK 820), արդեն հանգիստ Ավանի դիքը հելնում ա, բայց երկար չի քշել։

Սաղին ասել եմ, որ էջմիածնի հանգիստ երթուղով ենք գնում։

boooooooom
19.08.2014, 23:17

Ուստի կիրակի օրը քշում ենք Երևան-Մասիս-Էջմիածին-Երևան 50կմ։ Լավ։

boooooooom
22.08.2014, 13:09
Տեսնես էս արշավին նոր ակումբցիներ կլինեն? Թե արշավից հետո ասելու եք «որ իմանաի»

մարդագայլուկ
22.08.2014, 13:20
Տեսնես էս արշավին նոր ակումբցիներ կլինեն? Թե արշավից հետո ասելու եք «որ իմանաի»

Ես մի երկու մանր-մունր վախեր ունեմ հեծանիվների հետ կապված: Վերջին անգամ էլ երևի մի հինգ-վեց տարի առաջ եմ քշել, ու բավականին կարճ տարածություններ: Մի քիչ վարժվել ա պետք:/

Աթեիստ
22.08.2014, 13:37
Ես մի երկու մանր-մունր վախեր ունեմ հեծանիվների հետ կապված: Վերջին անգամ էլ երևի մի հինգ-վեց տարի առաջ եմ քշել, ու բավականին կարճ տարածություններ: Մի քիչ վարժվել ա պետք:/

Էս 2 օրը ես կամ Բումը համարացնենք, վարժենք, գաս:

մարդագայլուկ
22.08.2014, 13:51
Էս 2 օրը ես կամ Բումը համարացնենք, վարժենք, գաս:

Հա՜, այ դա կդզեր ^_^ Բայց մեկ է էս անգամվա արշավին չեմ կարողանալու գալ, Երևանում չեմ հիմա: Կարող ե՞նք հաջորդ անգամվան թողնել:

Ռուֆուս
22.08.2014, 13:53
Հաճույքով կմիանայի, բայց կիրակի օրվաս պլանները մի քիչ խառն են: Եթե որոշեմ գալ, վաղը երեկոյան տեղյակ կպահեմ :)

Աթեիստ
23.08.2014, 00:49
Ես իմ կողմից ասել եմ գան Ռուբիին ( :) պտի շաբաթվա ընթացքում քշի, որ սովորի), մի հաճախորդիս (էլի սկսնակ, էլի նույն բանն եմ ասել), ընկերոջս, որը մի 4 ամիս ա քշում ա, 2 օր առաջ նորմալ հեծո առավ (TREK 820), արդեն հանգիստ Ավանի դիքը հելնում ա, բայց երկար չի քշել։

Սաղին ասել եմ, որ էջմիածնի հանգիստ երթուղով ենք գնում։

ՈՆց հասկանում եմ Ռուբին դեռ չի պատրաստվել (չնայած հուսով եմ վերջին պահին անակնկալ կանեն), ընկերսը 90%-ով էդ որը Վանաձոր ա գնալու, չի մասնակցի։
Իսկ այ հաճախորդս հետն էլի մարդ ա բերում ։)

Կակտուս, ձեն հանի ։))

boooooooom
23.08.2014, 09:28

Կակտուսին շուտա։ Բայց դու անհոգ մնա, եթե անգամ ես ու դու լինենք, արշավը կիրականացվի։

boooooooom
23.08.2014, 18:51
Վաղը՝ 24.08.14, հավաքվում ենք առավոտյան 10:30 -ին, Շահումյանի հրապարակում( Կենտրոնական բանկի և ․Կոնգրես հյուրանոցի հարևանությամբ)։ Արշավի հետ կապված ցանկացած հարցով զանգահարեք ինձ 091-35-82-66 Վարդան)

keyboard
26.09.2014, 22:55
Վարդան ջան ու բոլոր, քանի ցրտերը շատ չի ընկել, մի հարմար օր պայմանավորվենք քշենք էլի, ես տենց էլ հեծանիվ ասելով մնացի....

Աթեիստ
26.09.2014, 23:09
Ես էլ կակռազ ուզում էի գրեի, էս կիրակի արշավ կա, Արայի լեռան շուրջը պտի ֆռռանք։
Ես ոչ գիտեմ, էդ Արան ով ա, որ լեռ ունի, ոչ ինչ բարդության արշավ ա լինելու ...
Հըլը սկի չգիտեմ քանիսին ենք դուրս գալու։ Մենակ գիտեմ, որ մոտ 80կմ քշվելու ա։

Գտա նկարագրությունը՝

https://www.facebook.com/events/720300764685017/?ref=22

Սիրելի հեծանվասերներ ջան,

Աշնանային խենթ ռիթմերը շարունակվում են Velo Club-ում:
Հերթական անգամ ունենալու ենք արկածներով գերհագեցած և իր տեսակով ուրույն արշավ: Այս կիրակի՝ սեպտեմբերի 28 ին, իրականացնում ենք արդեն դասական դարձած հեծանվապտույտներից մեկը՝ Արալեռան շուրջ: Այս անգամ մենք պատմաճանաչողական պտույտ կկատարենք Արա լեռան շուրջ և կտեսնենք մի քանի վանքեր որոնք առանձնանում են իրենց ուրույն ճարտարապետությամբ:

Արշավն իր բարդությամբ 10 բալյան գնահատման համակարգում կգնահատվի 6 բալով:

Արշավի երթուղու հետագիծը հետևյալն է՝
Երևան - Զովունի - Եղվարդ - Երնջատափ - Արագյուղ - Զորավան - Եղվարդ - Երևան:

Հեռավորությունը` 85 կմ

Հանդիպում ենք կիրակի օրը՝ 28.09.14-ին ժամը 8:30 Velo Club-ի GARAGE-ում և գնում ենք խենթ արկածների հետքերով:

Բոլոր այն ցանկացողները, ովքեր դեռ չունեն հեծանիվ, սակայն ցանկանում են միանալ մեզ բոլորովին էլ հոգ չէ, կարող են գրել կամ զանգահարել մեզ՝ հեծանիվ վարձակալելու համար:

Հեծանիվ վարձակալել ցանկացողները կարող են դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝
094 45 69 15
094. 454 027
Կարոտով և սիրով սպասում ենք բոլորին

Ռուֆուս
26.09.2014, 23:39
Արտակ ջան, Արայի լեռը բավականին բարդ ու երկար արշավ ա՝ լիքը պադյոմներով։ Կարելի ա ավելի թեթև բան փորձել, օրինակ Դվին, Օշական...

Աթեիստ
26.09.2014, 23:40
Կարելի ա, բայց էս պահին էս կա ։)

Ես առաջի անգամ հենց Օշական էի գնացել (անցած տարի, դեռ հեծանվորդ չէի), հետ գալուց կեսից մտածում էի կմեռնեմ։

keyboard
27.09.2014, 10:30
Արտ, էդ հաստատ չեմ կարող քշել, որտև առհասարակ չեմ քշել էդքան երկար ճանապարհ, իսկ էդ Երնջատափ գյուղ մի անգամ մեքենայով եմ գնացել պանիխիդա, անգամ մեքենայով գնալուց հոգնեցի :D
Ես հաստատ չեկա, մոտիկ հանգիստներով, մենք մերոնցով, մի բան կազմակերպեք գնանք քշենք

boooooooom
27.09.2014, 15:21

Եթե նորից Մասիսով Էջմիածին քշենք, կգաս?

keyboard
27.09.2014, 15:24
Եթե նորից Մասիսով Էջմիածին քշենք, կգաս?

հա, կնիկս Էլ ա ոտավորել, գալիս ա :D

boooooooom
27.09.2014, 15:26
հա, կնիկս Էլ ա ոտավորել, գալիս ա :D
Հետաքրքիր զուգադիպություն ստացվեց, իմ կնիկն էլա ոտավորվել ու գալիսա (ամենայն հավանականությամբ)

keyboard
27.09.2014, 15:30
Հետաքրքիր զուգադիպություն ստացվեց, իմ կնիկն էլա ոտավորվել ու գալիսա (ամենայն հավանականությամբ)
Էդ դեպքում ես սպասում եմ ձեր խաբարին:D

boooooooom
27.09.2014, 15:33
Էդ դեպքում ես սպասում եմ ձեր խաբարին:D
Վաղը քշում ենք արդեն մազոլ եղած երթուղով։ Մանրամասները ավելի ուշ։

keyboard
27.09.2014, 15:43
Վաղը քշում ենք արդեն մազոլ եղած երթուղով։ Մանրամասները ավելի ուշ։
Վարդ կզանգե՞ս վարձելու համար պայմանավորվենք:

boooooooom
27.09.2014, 15:49
Վարդ կզանգե՞ս վարձելու համար պայմանավորվենք:
Հիմա գնում եմ Մաշտոցի պողոտա իրանց մոտ։

boooooooom
27.09.2014, 19:30
Մաշտոցի13 (Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկի մոտ) հասցեուոմ գտնվող "Հայաստանի թատերական գործիչների միության" շենքում է գտնվում հեծանիվների վարձույթի կետը, որը բացվում է 10:00-ին: Նիհարների համար salcano excel 26- 3500 դր. իսկ նորմալ քաշի Քիբորդների համար ունեին salkano NG650- 5500դր.
Այսպիսով կհանդիպենք 10:00-ին Մաշտոցի 13 հասցեում:
Հ.Գ. Մեր տնից մենակ ես եմ գալիս .կինս չի գալիս (երեխեքին նայող չկա)

keyboard
27.09.2014, 21:52

ես էլ եմ մենակ, բայց աչքիս ես ու դու ենք լինելու Վարդան, ուրիշ եկող չկա՞, Աթեիստ, Ռուֆուս ա մի ձեն հանեք այ մարդ :angry

boooooooom
27.09.2014, 22:09
ես էլ եմ մենակ, բայց աչքիս ես ու դու ենք լինելու Վարդան, ուրիշ եկող չկա՞, Աթեիստ, Ռուֆուս ա մի ձեն հանեք այ մարդ :angry
Երկուսով էլ կքշենք, հոգ չէ։ Բայց դե, որ էլի միացողներ լինեին, վատ չէր լինի։

keyboard
27.09.2014, 23:04
Երկուսով էլ կքշենք, հոգ չէ։ Բայց դե, որ էլի միացողներ լինեին, վատ չէր լինի։

Վարդ, ես քո հետ հաստատ ուր ասես կգամ, բայց երկուսով էն հետաքրքրությունը չի ունենա, գոնե շատվոր լինենք հետաքրքիր կլինի:
Արի փոխենք մյուս կիրակի, գոնե ժաղավուրդը ժամանակ ունենան հարմարացնեն, համ էլ առիթ ա կտեսնեմ ժողովրդին, ի՞նչ կասես:
Ժողովուրդ մի բան էլ դուք ասեք, ոնց որ իմ ու Վարդանի թեման լինի էս :D

Հոս, Արտ, Ռուֆ ու մնացած, հերիք ա խմեք, հլա էս թեման կարդացեք վայ :angry

GriFFin
27.09.2014, 23:11
Ով հեծանիվ չունի պռակատ ա վերցնու՞մ: Նորմալ տեղ կարող ա իմանա՞ք: :oy

keyboard
27.09.2014, 23:14
Ով հեծանիվ չունի պռակատ ա վերցնու՞մ: Նորմալ տեղ կարող ա իմանա՞ք: :oy

Հա ես էլ չունեմ, պիտի վարձեմ, կգա՞ս վաղը, հետդ էլի մարդ բեր:

GriFFin
27.09.2014, 23:16
Հա ես էլ չունեմ, պիտի վարձեմ, կգա՞ս վաղը
Չէ keyboard, մի հատ գին-մին իմանամ` նոր: Փողը եթե ես տվող լինեի վազելով կգաի :( ... կամ հեծանիվով:

keyboard
27.09.2014, 23:18
Չէ keyboard, մի հատ գին-մին իմանամ` նոր: Փողը եթե ես տվող լինեի վազելով կգաի :( ... կամ հեծանիվով:

Մաշտոցի13 (Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկի մոտ) հասցեուոմ գտնվող "Հայաստանի թատերական գործիչների միության" շենքում է գտնվում հեծանիվների վարձույթի կետը, որը բացվում է 10:00-ին: Նիհարների համար salcano excel 26- 3500 դր. իսկ նորմալ քաշի Քիբորդների համար ունեին salkano NG650- 5500դր.
Այսպիսով կհանդիպենք 10:00-ին Մաշտոցի 13 հասցեում:
Հ.Գ. Մեր տնից մենակ ես եմ գալիս .կինս չի գալիս (երեխեքին նայող չկա)

Ես կտամ, հետո հետ կտաս :D

Աթեիստ
27.09.2014, 23:20
Հով, ես +, կարող ա հետս էլ ընկերոջս բերեմ (մեծ հավականանությամբ)։

GriFFin
27.09.2014, 23:21
Ես կտամ, հետո հետ կտաս :D
Ես նորմալ keyboard-ից էլ ծանր եմ: Չկպավ: Խի՞ եք նեղում չաղոներին: :angry Ես դեմ եմ խտրականություններին:

keyboard
27.09.2014, 23:23
Ես նորմալ keyboard-ից էլ ծանր եմ: Չկպավ: Խի՞ եք նեղում չաղոներին: :angry Ես դեմ եմ խտրականություններին:

Ընգեր մենք չաղ չենք, էդ իրանք են նիհար, դու արի, ես քո ու իմ տեղը կկազմակերպեմ: Ես էլ եմ առավոտ վարձելու:
Էլ չեմուչում չկա առավոտ 10-ին պռոսպեկտ հանդիպում ենք, եթե չեկար, սաղով չերեզ ձեր տուն ենք քշելու:

GriFFin
27.09.2014, 23:25
Չէ, մյուս կիրակի, եթե անեք կգամ: :hands :ok

keyboard
27.09.2014, 23:26
Չէ, մյուս կիրակի, եթե անեք կգամ: :hands :ok

Տնաշեն կնգաս էսքան համոզեի երկրորդ անգամ դաժե կհամաձայնվեր հետս պսակվեր, հել արի էլ կիրաի միրակի չկա, եթե չեկար էլ քեզ չենք ասի արշավների մասին; :angry

Հով, ես +, կարող ա հետս էլ ընկերոջս բերեմ (մեծ հավականանությամբ)։

Ուխխխխ Արտ ջան, դզեց, ուրեմ չենք փոխի օրը, հենց վաղն էլ քշում ենք, 10-ին ես կլինեմ պրոսպեկտ :)

Աթեիստ
27.09.2014, 23:28
Լիզ, գնալով ցրտում ա, չես իմանա մյուս կիրակի ինչ կլնի, հել արի։
Էս կիրակի եղանակը մեր կողմից ա։

Cassiopeia
27.09.2014, 23:30
Ես ոնց անեմ, որ էս թեման իմ մոտ չերևա: Կարդում եմ ու նախանձից նեռվայնանում:

keyboard
27.09.2014, 23:38
Ես ոնց անեմ, որ էս թեման իմ մոտ չերևա: Կարդում եմ ու նախանձից նեռվայնանում:
հմի մեր տունն էլ կռիվ քցին ես թեման բացողները, էթամ թփեմ քնցնեմ

Աթեիստ
27.09.2014, 23:40
http://img11.nnm.me/5/b/4/c/6/1a829db569285b9721b11cac06f.gif

keyboard
28.09.2014, 09:28
Արա էս ում աշշշշշշկն էր, էս ինչ եղանակա :[

Աթեիստ
28.09.2014, 09:33
Ես իջնում եմ։

keyboard
28.09.2014, 16:39
Երկու բառ` կայֆ էր :)

boooooooom
28.09.2014, 18:40
Հիանալի արշավ էր: Աթեիստի և keyboard -ի ընկերակցությամբ այն էլ ավելի հետաքրքիր ու ուրախ անցավ: Ձեր թույլտվությամբ մի քանի նկար հրապարակեմ :)
http://i.imgur.com/avELqo6.jpg
http://i.imgur.com/jXhMmv8.jpg
http://i.imgur.com/VF751co.jpg
http://i.imgur.com/y3FSETv.jpg
http://i.imgur.com/nbE4ir6.jpg
http://i.imgur.com/tnk7nZn.jpg
http://i.imgur.com/y2gH72v.jpg

John
28.09.2014, 21:30
Ջան ախպերներ ջան))

keyboard
28.09.2014, 22:10
Դե նայեք ցխկվեք ՝:beee

Cassiopeia
28.09.2014, 22:17
Դե նայեք ցխկվեք ՝:beee
Էդ էլ անում եմ էլի:

keyboard
28.09.2014, 22:22
Էդ էլ անում եմ էլի:

Վեր ջան, մյուսը ասել եմ, միայն կնանիքանցով, նենց որ տրամադրվի:)

Cassiopeia
28.09.2014, 22:23
Մինչև էդ մյուսը պիտի քշել սովորեմ, + Տրդատին սովորացնեմ առանց ինձ յոլա գնալ:

keyboard
28.09.2014, 22:28
Մինչև էդ մյուսը պիտի քշել սովորեմ, + Տրդատին սովորացնեմ առանց ինձ յոլա գնալ:
Քշելը ամենահեշտն ա, Տրդատի գործն ա զոռ:D

Cassiopeia
28.09.2014, 22:35
Չես հավատա, բայց ղեկը թեքել չեմ կարողանում հեծանիվ քշելիս: Ամբողջ մարմնով վրան եմ ընկնում, մեկ ա չի թեքվում:

keyboard
30.09.2014, 12:51
ասըմ եմ շաբաթվա վերջ չքշե՞նք :P

boooooooom
21.03.2015, 22:03
Վաղը Դվին եկող կա՞ «Հեծանիվ+»-ի հետ։ Եթե Ակումբից մարդ գա, հաստատ չեմ ալարի, ես էլ կգնամ, թե չէ, կարողա ալարեմ։

Աթեիստ
21.03.2015, 22:42
Վաղը Դվին եկող կա՞ «Հեծանիվ+»-ի հետ։ Եթե Ակումբից մարդ գա, հաստատ չեմ ալարի, ես էլ կգնամ, թե չէ, կարողա ալարեմ։

Էս եղանակին ի՞նչ քշել :(

boooooooom
21.03.2015, 22:49
Էս եղանակին ի՞նչ քշել :(

Մեր տանը բացի ինձանից բոլորի շնչուղիները հիվանդ են։ Ու ես զգում եմ, որ եթե վաղը չքշեմ, չոռը ինձ կպնելու է։

Աթեիստ
21.03.2015, 22:58
Մեր տանը բացի ինձանից բոլորի շնչուղիները հիվանդ են։ Ու ես զգում եմ, որ եթե վաղը չքշեմ, չոռը ինձ կպնելու է։

Ես էդ վիրուսը արդեն կպցրել եմ, բայց որ վաղը նորմալ եղանակ լիներ ու պլաններ չլինեին, կքշեի։

boooooooom
21.03.2015, 22:59
Էս եղանակին ի՞նչ քշել :(

Չէ, դու ճիշտ էս. էս մեկը բաց թողենք, թող մի քիչ եղանակը տաքանա …

keyboard
22.03.2015, 00:07
Ոնց անե՞մ, որ ես էս թեման չտենամ :angry

Աթեիստ
22.03.2015, 00:17
Չտենալ չկա, հենց եղանակը բացվավ, հետներս ես ։)
Հենա, Վարդանն էլ հեծո չունի, բայց դա հեչ չի խանգարում։

keyboard
22.03.2015, 00:22
որ ավտոյիս 2 աԳը հանեմ, չեմ կարա գամ յանի՞

Norton
22.03.2015, 14:12
նոր տեսա, հավեսով կգայի (

boooooooom
22.03.2015, 20:57
նոր տեսա, հավեսով կգայի (

Ամեն ինչ դեռ առջևում է։ Դեռ շատ ենք քշելու։ Իսկ մեզ միանալը, երբեք ուշ չէ։

insider
22.03.2015, 22:34
Փորձառու հեծանվարշավորդներ ջան, մի հատ կասեք, թե հեծանվարշավի ժամանակ ի՞նչ արագությամբ եք քշում, ինչքա՞ն կմ մեկ եք հանգստանում, հետ ընկածներին սպասել կա, թե՞ չկա:

boooooooom
22.03.2015, 22:39
Փորձառու հեծանվարշավորդներ ջան, մի հատ կասեք, թե հեծանվարշավի ժամանակ ի՞նչ արագությամբ եք քշում, ինչքա՞ն կմ մեկ եք հանգստանում, հետ ընգածներին սպասել կա, թե՞ չկա:

Եթե իմանամ որ կգաս, եկող կիրակի, հատուկ քեզ համար թեթև արշավ կկազմակերպենք։
էսօրվա պես հիշում եմ, թե ոնց էի էդ հարցերը տալիս առաջին արշավիցս առաջ։ Միանգամից ասեմ, ոտքերդ չի հոգնի, շունչդ չի կտրվի, չես մրսի… Միայն հետույքի ցավ կլինի արշավի վերջում։

Աթեիստ
22.03.2015, 22:49
Մի անգամ հետներս աղջիկ կար, որ ուղիղ տեղը 5 մետր քշեց, ինձ թվաց ընկնելու ա։ Արշավի վերջում տռասով մեզնից առաջ էր ընկել։
Որ սկսնակ ա լինում, գնում ենք փորձված երթուղով, շատ հեշտ, ու պարտադիր իրար հետ։ Հըլը ոչ մեկ դժգոհ չի մնացել ։)

insider
22.03.2015, 23:05

Կիրակի օրվա համար հաստատ բան չեմ կարող ասել, բայց դե ցանկանում եմ արշավի մասնակցել՝ ուժերս փորձել: Քշելու հետ խնդիր չունեմ, շատ լավ քշում եմ: Շաբաթ կիրակի օրերին իմ համար մի 20-30 կմ քշում եմ՝ առաց դադարի: Պետքս չի: Ու ոչ միայն ուղիղ տռասով: Ոտքերս սովորել են, էլ չեն բռնվում, շնչառությունս էլ մենակ դիք բարձրանալուց եմ զգում /ծխող եմ/ Երկար քշելուց էլ, չնայած հարմարվել եմ արդեն, բայց դե, ճիշտ էս, էլի նստատեղդ ցավում ա ... :D Հատուկ իմ համարի համար էլ շնորհակալ եմ Բում ջան:

Cassiopeia
23.03.2015, 02:36
Ջիջիլագցիկը սկսվեց…

keyboard
23.03.2015, 09:44
ուտվեռժդայու

Ruby Rue
23.03.2015, 13:37
Եթե մյուս չէ, էն մյուս կիրակի (ապրիլի 5-ին) կամ ավելի ուշ անեք ու հեշտ արշավ լինի, ես ու Ռամշն էլ կգանք: :)

Աթեիստ
23.03.2015, 13:45
Եթե մյուս չէ, էն մյուս կիրակի (ապրիլի 5-ին) կամ ավելի ուշ անեք ու հեշտ արշավ լինի, ես ու Ռամշն էլ կգանք: :)

Ուռա՜, վերջապես ։)

boooooooom
23.03.2015, 15:30
Եթե մյուս չէ, էն մյուս կիրակի (ապրիլի 5-ին) կամ ավելի ուշ անեք ու հեշտ արշավ լինի, ես ու Ռամշն էլ կգանք: :)

Անպայման կկազմակերպենք, դու միայն քեզ հարմար օր գտի. մենք կհարմարվենք :)

Ruby Rue
23.03.2015, 15:53
Անպայման կկազմակերպենք, դու միայն քեզ հարմար օր գտի. մենք կհարմարվենք :)

Ինձ բացի մյուս կիրակիից, մնացած բոլոր կիրակիներն են հարմար : :)

Cassiopeia
24.03.2015, 11:55
Քանի որ Արտակը լռում ա, ես էլ ասեմ, որ իրա ապրիլի 12-ն ա զբաղված :)

boooooooom
24.03.2015, 13:23
Քանի որ Արտակը լռում ա, ես էլ ասեմ, որ իրա ապրիլի 12-ն ա զբաղված :)

Եթե Արտակի 12 զբաղված է, ուրեմն 11-ը ազատ է։ Մնում է Ռուբիի 11-ը ազատ լինի, կամ Ռուբիի ու Արտակի ու Ռամշտայնի 4-ը։ Ուֆ, դժվարա ձեզ հեծանիվ քշացնելը։

boooooooom
24.03.2015, 13:31
Իսկ մինչ այդ, ես կցանկանայի Ակումբցիների համար հեծանվավարժանք կազմակերպեինք հեծանվորդ ակումբցիներով։ Ու այդ միջոցառման համար ասֆալտապատ, հարթ, մեծ, դատարկ տարածք է պետք գտնել։ Ես գիտեմ Մոնումենտը, Բուսաբանական այգին, ու Մարզահամերգային Համալիրը։ Մոնումենտում խանգարում են մեքենա քշել սովորողները, Բուսաբում տեղը քիչ է ու անհարթ, համալիրում ոստիկանները երբեմն արգելում են։ Ուրիշ լավ տեղ գիտեք?

Աթեիստ
24.03.2015, 13:58

Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ (Գնունի)։

Rammstein
24.03.2015, 14:03
Եթե Արտակի 12 զբաղված է, ուրեմն 11-ը ազատ է։ Մնում է Ռուբիի 11-ը ազատ լինի, կամ Ռուբիի ու Արտակի ու Ռամշտայնի 4-ը։ Ուֆ, դժվարա ձեզ հեծանիվ քշացնելը։

Ռամշտայնը շաբաթ օրերը գրողի տարած աշխատանքի ա: :bad Միակ ազատ օրս կիրակին ա: Մոտակա ոչ կիրակին ապրիլի 24-ն ա, որ ազատ կլինեմ:
Ուֆ, երբ եմ նորմալ գործ ճարելու…

boooooooom
24.03.2015, 14:03
Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ (Գնունի)։

Եթե կթողեն, ինչու՞ ոչ, հարմար տեղ է։

keyboard
24.03.2015, 14:26
Իսկ մինչ այդ, ես կցանկանայի Ակումբցիների համար հեծանվավարժանք կազմակերպեինք հեծանվորդ ակումբցիներով։ Ու այդ միջոցառման համար ասֆալտապատ, հարթ, մեծ, դատարկ տարածք է պետք գտնել։ Ես գիտեմ Մոնումենտը, Բուսաբանական այգին, ու Մարզահամերգային Համալիրը։ Մոնումենտում խանգարում են մեքենա քշել սովորողները, Բուսաբում տեղը քիչ է ու անհարթ, համալիրում ոստիկանները երբեմն արգելում են։ Ուրիշ լավ տեղ գիտեք?

Մասնավոր սեփաանություն կամ ցանկապատծ արածքում կարող են արգելել, սակայն չկա մասնավոր սեփականություն գրություն կամ ցանկապատ, հետևություն, դա հանրային տարածք ա, մենք էլ հանրություն, կթքեմ վրները։

boooooooom
24.03.2015, 14:41
Մասնավոր սեփաանություն կամ ցանկապատծ արածքում կարող են արգելել, սակայն չկա մասնավոր սեփականություն գրություն կամ ցանկապատ, հետևություն, դա հանրային տարածք ա, մենք էլ հանրություն, կթքեմ վրները։

էս էդ օրնա, ահագին քյալլա տվեցինք հետները, մինչև տնօրենը եկավ, օրենքով մեզ լարեց(այլ, վատ տեղ հատկացրեց)։ Ասեց, որ մենք խանգարում ենք այգում քայլողներին։ (մի քիչ խանգարում էինք, բայց կարելի էր հանդուրժել) http://i.imgur.com/hpi0dHP.jpg

keyboard
24.03.2015, 14:44
Վարդ ջան, տնօրենը չէ ուզում ա պուծինը գա, եթե օրենքով արգելված չի ուրեմ կարելի ա, ցուցանակ չկա, արգելող նշան չկա, մեռնեմ օրենքին, ոստիկանը թազա օրենք գրող կամ նշան դնող չի, ընդամենը օրենքի կարգը հետևող ա, ում խոսքը իմ համար ասնավանի չի, ոնց ոն քո մոտ գալու օրը չկարողացան մեքենաս հանեն այնտեղից, որտեղ կայանել եմ ;)

Cassiopeia
24.03.2015, 16:14
Որ Վազգեն Սարգսյան գնաք, ես էլ կգամ :) կամ էլ վերևից մտիկ կտամ :)

boooooooom
02.04.2015, 11:20
Օգտվելով գալիք կիրակի օրը սպասվող հրաշալի արևոտ եղանակից՝ «Հեծանիվ+»-ը այս անգամ հրավիրում է մասնակցելու դեպի Եղվարդ հեծանվարշավի, որի բարդությունը համարվում է միջինից հեշտ: Մինչև Եղվարդ կլինեն վերելքներ, իսկ հետդարձը գրեթե ամբողջությամբ վայրէջքներ են: Եթե բարեհաջող և շուտ հասնենք Եղվարդի եկեղեցին, ապա հնարավորություն կունենանք մասնակցելու պատարագին` Քրիստոսի հարության կապակցությամբ: Եկեղեցի և հուշարձան այցելելուց հետո՝ արդեն արթնացող խոտերին, ջերմ արևի ներքո խաղեր կխաղանք և կվայելենք մեր հանգիստը:

Եվ այսպես, մեկնարկը` կիրակի օրը, ապրիլի 5-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):

Հեռավորությունը` 40 կմ
Բարդությունը` 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` արշավային, սպորտային, ձեռնոցներ:

Մասնակցելու պայմանները`

1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ և սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Աթեիստ
02.04.2015, 11:31
Էհ, ես էլ Էմիլենց հետ էի ուզում գնայի։
Դեպի Խոր Վիրապ։

Վարդ, կարող ա՞ միտքդ փոխես։
Իրանց հետ ոչ միանգամ չեմ գնացել, ուզում եմ փորձեմ։

Ավելի երկար ա երթուղին, բայց ասում են դժվար չի (երբեք չեմ եղել)։

boooooooom
02.04.2015, 11:43
Էհ, ես էլ Էմիլենց հետ էի ուզում գնայի։
Դեպի Խոր Վիրապ։

Վարդ, կարող ա՞ միտքդ փոխես։
Իրանց հետ ոչ միանգամ չեմ գնացել, ուզում եմ փորձեմ։

Ավելի երկար ա երթուղին, բայց ասում են դժվար չի (երբեք չեմ եղել)։

Նախ Խոր Վիրապի ճանապարհը երկարա ու ձանձրացնող, երկրորդը հարմար տեղ չկա գնդակ խաղալու (իսկ ես ուզում եմ գնդակ բերեմ) և երրորդ Սամվելի արշավների կարգապահությունն ինձ ավելի ա դուր գալիս (Էմիլենց արշավների ժամանակ ծխում են, կոլա ու երբեմն ոգելից են օգտագործում):
Իսկ Եղվարդը :ok

Norton
02.04.2015, 11:50
Էս արշավի ժամանակ ոչ մեկ չի ծխու՞մ

boooooooom
02.04.2015, 11:54
Էս արշավի ժամանակ ոչ մեկ չի ծխու՞մ

մեկ մեկ թաքուն ծխողներ կան, բայց ցանկալի չի

boooooooom
02.04.2015, 12:03
Օգտվելով գալիք կիրակի օրը սպասվող հրաշալի արևոտ եղանակից՝ «Հեծանիվ+»-ը այս անգամ հրավիրում է մասնակցելու դեպի Եղվարդ հեծանվարշավի, որի բարդությունը համարվում է միջինից հեշտ: Մինչև Եղվարդ կլինեն վերելքներ, իսկ հետդարձը գրեթե ամբողջությամբ վայրէջքներ են: Եթե բարեհաջող և շուտ հասնենք Եղվարդի եկեղեցին, ապա հնարավորություն կունենանք մասնակցելու պատարագին` Քրիստոսի հարության կապակցությամբ: Եկեղեցի և հուշարձան այցելելուց հետո՝ արդեն արթնացող խոտերին, ջերմ արևի ներքո խաղեր կխաղանք և կվայելենք մեր հանգիստը:

Եվ այսպես, մեկնարկը` կիրակի օրը, ապրիլի 5-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):

Հեռավորությունը` 40 կմ
Բարդությունը` 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` արշավային, սպորտային, ձեռնոցներ:

Մասնակցելու պայմանները`

1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ և սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Ձեր թույլտվությամբ բերեմ էս էջ:Դե ձեզ տեսնեմ::clap

Norton
02.04.2015, 12:31
մեկ մեկ թաքուն ծխողներ կան, բայց ցանկալի չի

Թաքունը որնա :)) Որ թաքուն չեղավ ի՞նչ

Rammstein
02.04.2015, 13:32
Էմիլենց արշավների ժամանակ ծխում են, կոլա ու երբեմն ոգելից են օգտագործում

Ինչի Սամվելի արշավներին ե՞րբ ա կոլան արգելված եղել: :o
Ճիշտ ա, վաղուց չեմ եկել արշավի, բայց էն ժամանակ ինչքան եկել եմ, կոլա եմ վերցրել ու խմել:

boooooooom
02.04.2015, 13:36
Թաքունը որնա :)) Որ թաքուն չեղավ ի՞նչ

Որ թաքուն չեղավ, էդ նշանակումա որ էդ մարդը թքած ունի մեր կարգ ու կանոնի վրա:Իսկ տենց մարդուն մենք հեռացնում ենք արշավից, ու խնդրում/պահանջում որ մեզանից հեռու/առանձին քշի:

boooooooom
02.04.2015, 13:38
Ինչի Սամվելի արշավներին ե՞րբ ա կոլան արգելված եղել: :o
Ճիշտ ա, վաղուց չեմ եկել արշավի, բայց էն ժամանակ ինչքան եկել եմ, կոլա եմ վերցրել ու խմել:

Կոլան չի արգելվել, բայց բացատրվելա, որ քշելուց փորը գազերով ուռացնելը հարմար չի:

keyboard
02.04.2015, 13:40
նախնական գալըմ եմ, շաբաթ կասեմ։

keyboard
02.04.2015, 14:02
Արտ, արի կլնի մի գնա Խոր-Վիրապ, Վարդանը ճիշտ ա ասում, երկար անհետաքրքրիր ճանապարհ ա, ընդ որում, հիմա էդ հյուսիս-հարավ ավտոմայրուղու աշխատանքների հետ կապված ահավոր նեղ ա ճանապարհը ու լիքը անհարթ տեղեր կան, քել մեր հետ արի, որ ես ավելի ոգևորվեմ ։ՃՃՃՃ

Աթեիստ
02.04.2015, 14:07
Էլ ի՞նչ Խոր Վիրապ:
Բայց էդ քո ասած տեղը թազա քցած մասը, գր ավտոների համար փակ ա, հեծոյով մտնում, ընտիր գնում են:

Աթեիստ
02.04.2015, 22:11
Արսեն (http://www.akumb.am/member.php/2861-Արսեն)ն էլ ա գալիս ։)

John, ձև ունե՞ս։

keyboard
03.04.2015, 10:50
ասում եմ կարող ա՞ կիրակի էլ սենց տականքություն անի եղանակը

boooooooom
03.04.2015, 11:24
ասում եմ կարող ա՞ կիրակի էլ սենց տականքություն անի եղանակը

Չէ դժվար։ Իրանք որ իվենտ են սարքում, հնարավորինս մանրակրկիտ նայում են սպասվող եղանակի կանխատեսումները։ Ինձ թվումա վաղը արև կլինի ու կչորացնի/կտաքացնի սաղ։

keyboard
03.04.2015, 11:31
Չէ դժվար։ Իրանք որ իվենտ են սարքում, հնարավորինս մանրակրկիտ նայում են սպասվող եղանակի կանխատեսումները։ Ինձ թվումա վաղը արև կլինի ու կչորացնի/կտաքացնի սաղ։
դե որ ասում ես, ուրեմ հաստատ գալիս եմ, դու հեծոն պատրաստի։:D

Արսեն
03.04.2015, 19:58
Որոշեցի, հաստատ եմ գալիս:

Cassiopeia
03.04.2015, 21:10
Զզվում եմ էս թեմայից, որովհետև ջիջիլիկ թեմայա ու նախանձել ա ստիպում: բայց ուրախ եմ, որ Արսենը վերադարձավ էս թեմայի շնորհիվ:

Rammstein
04.04.2015, 00:32
Ամենայն հավանականությամբ ես էլ կգամ: :) Էս անգամ` հլը որ ցավոք մենակս:

Cassiopeia
04.04.2015, 00:46
Ամսի 12-ին Արտակն ազատ ա…
Մտածում ա թեթև արշավ կազմակերպել, որ Ռուբին էլ մասնակից։

boooooooom
04.04.2015, 09:26
Էսօր որ անձրևի չվախենաք. վաղը պայծառ արևոտ օրա լինելու։
http://i.imgur.com/6m92pVf.jpg

Rammstein
04.04.2015, 11:21
Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս հագնել, Վարդան: Շորտի համար դեռ շուտ ա, չէ՞ երեւի:

boooooooom
04.04.2015, 11:48
Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս հագնել, Վարդան: Շորտի համար դեռ շուտ ա, չէ՞ երեւի:

Հա, շորտը մի քիչ շուտ է։ Հեռավորությունը շատ չէ. ջինս էլ կլինի հագնել։ Բայց ամենահարմարը սպորտային համազգեստն է (սպԱրԾիվկա)։ Իսկ ընդհանրապես, հագեք ինչ ուզում եք, կարևորը շատ քիփ չլինի, ու դուք ձեզ լավ զգաք դրանով։

Rammstein
04.04.2015, 12:16

Ջինսով կգամ, ես սպառծիվկա չունեմ: :)) Արժի բարակ կուրտկա էլ վերցնել, չէ՞ երեւի:
Մեկ էլ ո՞նց ենք գնում, Դավիթաշենի կամուրջի մոտո՞վ:
Դու իջնելու ես ՀՎԶ, ընտեղից բարձրանա՞ս, թե՞ կարող ա ռայկոմի կողմերը հնդիպենք, միասին գնանք:

keyboard
04.04.2015, 12:28
Վարդ, բա մենք հունց ենք պայմանավորվում բրո՞
Աթեիստ, որտե՞ղ ենք տեսնվում։

boooooooom
04.04.2015, 12:31
Ջինսով կգամ, ես սպառծիվկա չունեմ: :)) Արժի բարակ կուրտկա էլ վերցնել, չէ՞ երեւի:
Մեկ էլ ո՞նց ենք գնում, Դավիթաշենի կամուրջի մոտո՞վ:
Դու իջնելու ես ՀՎԶ, ընտեղից բարձրանա՞ս, թե՞ կարող ա ռայկոմի կողմերը հնդիպենք, միասին գնանք:

Թեթև կուրտկա կարելի է։ Ես դեռ չգիտեմ ոնց եմ գնալու, որովհետև պիտի իջնեմ կենտրոն էն մի հեծոս տամ Քիբորդին։ Դու կարող ես Աթեիստի հետ պայմանավորվեք, իրար հետ իջեք։

Աթեիստ
04.04.2015, 13:00
Վարդ, բա մենք հունց ենք պայմանավորվում բրո՞
Աթեիստ, որտե՞ղ ենք տեսնվում։

Սամվելի մոտից ես վերցնելու, չէ՞, հեծոն։
Ես առավոտ կգամ ըտեղ, իրար հետ շարժվենք։

Rammstein
04.04.2015, 13:16
Լավ, ես ո՞ւր գամ: 10:15 լինե՞մ Եղվարդի խճուղու վրա, ասենք` Ձոր 1 թաղամասի մուտքի մոտերքը (https://www.google.com/maps/dir//40.2152589,44.4950948/@40.214923,44.496908,16z):

boooooooom
04.04.2015, 14:14
Վարդ, բա մենք հունց ենք պայմանավորվում բրո՞
Աթեիստ, որտե՞ղ ենք տեսնվում։
Ապ հեծանիվը գործիս տեղնա։ Հիմա չգիտեմ ոնց ճիշտ կլինի։ Լենինգրադյանից բարձրանալու ենք Քոչարով, հետո թեքվելու ենք Դավիթաշենի մոստով …

boooooooom
04.04.2015, 14:18
Լավ, ես ո՞ւր գամ: 10:15 լինե՞մ Եղվարդի խճուղու վրա, ասենք` Ձոր 1 թաղամասի մուտքի մոտերքը (https://www.google.com/maps/dir//40.2152589,44.4950948/@40.214923,44.496908,16z):

Մտածում եմ երկար մեզ կսպասես տենց։ Սովորաբար գրված ժամից մի 10-15 րոպե ուշ ենք շարժվում։ Մինչև էդ վերելքները բարձրանանք մի կես ժամ երևի կքաշի։

Rammstein
04.04.2015, 14:51
Մտածում եմ երկար մեզ կսպասես տենց։ Սովորաբար գրված ժամից մի 10-15 րոպե ուշ ենք շարժվում։ Մինչև էդ վերելքները բարձրանանք մի կես ժամ երևի կքաշի։

Բայց ինչի՞ Քոչարով բարձրանալ, Հալաբյանով ավելի հեշտ չի՞ լինի, հանրապետական հիվանդանոցի մոտով, բանով: Մի անգամ կարծեմ Արայի լեռան շուրջ արշավն էր, չէ՞, որ Եղվարդով գնացինք, կարծեմ տենց էին եկել ժողովուրդը:

Ես տնից մաքսիմում 15 րոպեում կհասնեմ իմ ասած տեղը: Երեւի 10:20 դուրս գամ, լավ ա:

boooooooom
04.04.2015, 14:59
Բայց ինչի՞ Քոչարով բարձրանալ, Հալաբյանով ավելի հեշտ չի՞ լինի, հանրապետական հիվանդանոցի մոտով, բանով: Մի անգամ կարծիեմ Արայի լեռան շուրջ արշավն էր, չէ՞, որ Եղվարդով գնացինք, կարծեմ տենց էին եկել ժողովուրդը:

Ես տնից մաքսիմում 15 րոպեում կհասնեմ իմ ասած տեղը: Երեւի 10:20 դուրս գամ, լավ ա:

Նոր ճշտեցի, Հալաբյանով ենք բարձրանում։

Աթեիստ
06.04.2015, 01:30
Ջիջիլ

Է՜ն հեռվում երկու հոգու տեսնո՞ւմ եք, ես ու Քիբորդն ենք ։)
(Կտացրեք նկարների վրա՝ մեծացնելու համար)
http://s26.postimg.org/74f4cm039/11084016_1637764006442926_4498726970013825689_o.jpg (http://s26.postimg.org/uvehuq0ah/11084016_1637764006442926_4498726970013825689_o.jpg)

Էս էլ մյուս ակումբցիների հետ ։)
http://s26.postimg.org/o3jhe4lx1/10944849_1637764066442920_3472757487891331024_o.jpg (http://s26.postimg.org/48xfs06pl/10944849_1637764066442920_3472757487891331024_o.jpg)

Rammstein
06.04.2015, 15:46
Ինձ էս ռակուրսն ավելի դուր եկավ. :P

http://i.imgur.com/h3yFItVt.jpg (http://i.imgur.com/h3yFItV.jpg)

Ձախից աջ`
Արսեն, Աթեիստ, boooooooom, Rammstein, թափուր keyboard-ի տեղ:

keyboard
06.04.2015, 23:46
Ես ուզում է նշեմ, որ Աթեիստի տեղադրած 2-րդ նկարում ես էլ կամ, ուղղակի էն առաջի նկարի մեջի պես պուճուր եմ, չեմ երևում էլի :D

Ռամշ, նկարը իսկականից թույն ա :B

boooooooom
08.04.2015, 17:39
Ասում եմ էս կիրակի քշում ենք չէ՞ (հեշտ արշավ, ակուբցիներով)

GriFFin
08.04.2015, 18:47
Կլինի ես էլ գա՞մ։ boooooooom? :)))

boooooooom
08.04.2015, 19:26
Կլինի ես էլ գա՞մ։ boooooooom? :)))

Եթե պապաս կիրակի օրը չքշի (իսկ դա շատ հավանական է) իրա հեծանիվը կտամ։

GriFFin
08.04.2015, 19:41
Եթե պապաս կիրակի օրը չքշի (իսկ դա շատ հավանական է) իրա հեծանիվը կտամ։

Ուռաաա: Դե կասես ^_^

Cassiopeia
08.04.2015, 20:29
Մի բան ասե՞մ… վատ բան…
Լավ չեք անում։ Միակ օրն ա, որ երեխեքը պապայի հետ շփվում են, էդ օրն էլ ամեն շաբաթ հեծանվարշավ ա :(

GriFFin
08.04.2015, 21:57
Մի բան ասե՞մ… վատ բան…
Լավ չեք անում։ Միակ օրն ա, որ երեխեքը պապայի հետ շփվում են, էդ օրն էլ ամեն շաբաթ հեծանվարշավ ա :(

Հեսա քեզ կսովորացնեմ ու արդեն դու կգաս, որպես ձեր ընտանիքի ներկայացուցիչ: Աթեիստը հեծոն տանն ա թողու՞մ:

boooooooom
08.04.2015, 22:04
Մի բան ասե՞մ… վատ բան…
Լավ չեք անում։ Միակ օրն ա, որ երեխեքը պապայի հետ շփվում են, էդ օրն էլ ամեն շաբաթ հեծանվարշավ ա :(

Японская поговорка гласит: "Хороший муж всегда здоров и его нет дома".
Հեծանվարշավը սա ապահովում է։