Դիտել ողջ տարբերակը : Հեծանվարշավ
Իսկ ինչքա՞ն է հեռավորությունը Երևանից Սաղմոսավանք, որ պետք է հեծանիվով:D գնայիք:

40կմ
Լրիվ նորեկներին, ովքեր դեռևս քաղաքից դուրս չեն հասցրել քշել, Էս մի հեծանվարշավը էդքան էլ խորհուրդ չէի տա :)
Հայկ, որ նորեկներին խորհուրդ տալու արՓավ լինի, ինձ կասես, հա՞: Մեկ էլ տեսար՝ եկա :):

Անպայման, սենց թե նենց բոլոր հայտարարությունները էս թեմայում դնում ենք: Համ էլ եկեք շուտ սովորեք, որ ամռանը 3 օրանոց արշավ ենք անելու :nyam
boooooooom
17.04.2011, 20:07
Էսօրվա արշավը կատաստրոֆա էր: Արշավը սկսվում էր ժամը 10-ին, իսկ ես քնիցս արթնացա ուղիղ 10-ին :D Մտածեցի սովորականի պես ուշացումով սկսած կլինեն, էն էլ պարզվեց պարտաճանաչորեն ուղիղ 10:05 սկսել են: Մի խոսքով կատաղած արագությամբ հագնվեցի, Երևանից դուրս եկա, Վահագնի թաղամասի մոտ մեկ էլ տեսնեմ դիմացի մայթին Սամոն տաքսի ա կանգնացրել ու մի տղու հեծանվախառն տեղավորում ա էդ տաքսու մեջ :o Պարզվում ա, էդ տղեն վատ ա զգացել, ուշաթափվել ա, ընկել ա տռասի մեջտեղը, մի կերպ կողքի են տարել ու ուշքի են բերել :(
Դրանից հետո էլ ահագին տանջանքներից հետո (մթոմ) հասանք Օհանավանք, որոշ հեծանվորդներ ընդվզեցին, ապստամբեցին ու մեզ ստիպվեցին, որ Սաղմոսավանք էլ չգնանք :angry Տենց էլ Օհանավանքում մի երկու ժամ լռվեցինք ու առանց որևէ պատահարների բարեհաջող վերադարձանք Երևան: Հավեսը հավես էր, բայց ինչ-որ շատ կարճ էր, մենք տենց չէինք պայմանավորվել :beee
Մեծ հաճույքով կմասնակցեի, բայց գործեր... ընտանիք...: Մյուսը կաշխատեմ բաց չթողնել :)
Rammstein
17.04.2011, 20:17
Մյուսին ես էլ կաշխատեմ մասնակցել, էսօր հեծանիվս վերջապես ոտքի կանգնացրի` հետեւի ակի էն աստղը փոխեցի, ակի առանցքն ու առանցքակալները փոխեցի, պեդալները ձգող պտուտակները փոխեցի, արգելակների բռնակները փոխեցի: :) Արա բայց էս հայաստանյան պահեստամասերը ինչ աղբ են: :{
Մասնակցողների թիվը ավելացավ ևս մեկով: :))
ՀԵԾԱՆՎԱՎԱՐԺԱՆՔ ԱՅՍ ՇԱԲԱԹ 17:00-ին
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 17:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ. 093 426 654
Rammstein
28.04.2011, 02:33
Պտույտ Հատիս լեռան շուրջ III
Այս շաբաթ ունենալու ենք 2 հեծանվարշավ` բարդ և թեթև, շաբաթ և կիրակի օրերին:
Եվ այսպես արշավ համար 1` Հատիսյան հեծանվապտույտ: Կհասնենք համարձակ և քնքուշ ծաղիկներով ալպիական մարգագետիններին, ձների վրա ոտաբոբիկ կվազվզենք, 40 կմ վերելք, 45 կմ վայրէջք :) եղանակային բարդ պայմաններին ընդառաջ~
Երթուղին հետևյալն է`
Երևան - Բալահովիտ - Աբովյան - Նոր գյուղ - Կոտայք - Կապուտան - Հատիս - Զովաշեն - Զառ - Ակունք - Նոր գյուղ - Աբովյան - Բալահովիտ - Երևան
Մեկնարկը` շաբաթ օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 85 կմ
Բարդությունը` * * * * - (4/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային, անձրևանոց (дождевик)
Եղանակային պայմանները` սպասվում է անձրև
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
հ. գ. Նորից հիշեցնենք, որ հեծանվարշավի մասնակիցների համար դարձյալ գործում է արշավի ընթացքում չծխելու պայմանը:
http://a2.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/226303_1961070356549_1536515145_32093204_297795_n.jpg
Թե ասա ի՞նչ ես գրում, եթե չես գնալու: :)):P
Չմասնակցելուս պատճառն էլ նախ եւ առաջ գործերս են: Անցած անգամ ասեցի, որ կգամ, բայց փաստորեն սուտ ասեցի, մի հատ գործ եմ վերցրել, պիտի էս երկու շաբաթում պրծնեմ: :this
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս ուրբաթ, ժամը 17:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ. 093 426 654
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս ուրբաթ, ժամը 17:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ. 093 426 654
Ռուֆ իմ համար տեղ կա՞
Ես մի քիչ անտաղանդ եմ ոչինչ՞
Ռուֆ իմ համար տեղ կա՞
Ես մի քիչ անտաղանդ եմ ոչինչ՞
«Տեղ կա՞»-ն ո՞րն ա, բոլոր ցանկացողները կարող են գնան ու սովորեն:

Դե մտածեցի պիտի գրանցվեմ. կարծում եմ հեծանիվների քանակը անսահմանափակ չի. ես չունեմ հեծանիվ, ոչ ել հեծանիվ քշել գիտեմ, բայց շատ եմ ուզում սովորեմ, եթե մոտս ստացվի հեծանիվ կառնեմ.
Ձայնալար
28.04.2011, 13:33
Սովորաբար մի քանի հեծանիվ ա լինում, քշել չիմացողները հերթով փորձում են հեծանվորդների օգնությամբ: Գրանցվել պետք չէ, տեղերը սահմանափակ չեն:

Իսկ ընդհանրապես շատ մարդա լինում՞
Հեծանիվների գներից տեղյակ եք՞
Իսկ ընդհանրապես շատ մարդա լինում՞
Հեծանիվների գներից տեղյակ եք՞
Նայած օր, սովորաբար 5-15 հոգի ա լինում ու 2-4 հեծանիվ:
Հեծանվի գները Սամվելից կարող ես ճշտել: Հեռախոսահամարը նախորդ գրառումներում կա:

Մերսի շատ. Կաշխատեմ վաղը գնամ.
Rammstein
28.04.2011, 23:57
Հեծանվարշավ դեպի Խոր Վիրապ
Երթուղին հետևյալն է`
Երևան - Այնթափ - Մասիս - Արտաշատ - Խոր Վիրապ - Երևան
Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 90 կմ
Բարդությունը` * * --- (2/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://a1.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/226501_2032320410248_1311284766_2454431_6012350_n.jpg
boooooooom
30.04.2011, 18:30
1 ժամ առաջ Հատիսից ենք եկել. մեռած վիճակ: Սրան էքստրիմ ասելը քիչ է. գումարած անձրև, դիմացից քամի, ցուրտ...
Rammstein
30.04.2011, 19:07
1 ժամ առաջ Հատիսից ենք եկել. մեռած վիճակ: Սրան էքստրիմ ասելը քիչ է. գումարած անձրև, դիմացից քամի, ցուրտ...
Գոնե ամբողջ կազմով հետ եկա՞ք: :))

:naxandzitstrakoxsmaylik
Հատիսն իմ թուլությունն ա, առաջին հեծանվարշավս դեպի Հատիս տապալել եմ հենց սկզբում՝ Քոչարի վրա :cry Բայց երկրորդը բարեհաջող ավարտել եմ :) Ափսոս երրորդը չստացվեց :(
boooooooom
30.04.2011, 21:19
Գոնե ամբողջ կազմով հետ եկա՞ք: :))
4 հոգով էինք գնացել, 4-ից 3-ը, կամ այլ կերպ ասած, բացի Սամոյից մնացածս մարդա 1 հատ "լոշվեցինք": Ես և Վահեն` ընթացքի ժամանակ, իսկ Արեգը, որը մեր մեջ ամենա փոքրն էր /14 տարեկան/, գերհոգնածության պատճառով կանգնած տեղը հյութ խմելուց "չափալախվեց": Ամենասարսափելին վերելքի վերջին 5 կմ-ն էր. տեղ-տեղ ձյան կույտեր էին երևում, իսկ մենք թաց :) : Բայց երբ տանից հետ հայացք ես գցում, հասկանում էս, որ լավ էր
boooooooom
30.04.2011, 21:21
:naxandzitstrakoxsmaylik
Հատիսն իմ թուլությունն ա, առաջին հեծանվարշավս դեպի Հատիս տապալել եմ հենց սկզբում՝ Քոչարի վրա :cry Բայց երկրորդը բարեհաջող ավարտել եմ :) Ափսոս երրորդը չստացվեց :(
Ոչինչ, մի հուսահատվիր. չորրորդին կգնաս :)
Նախանձիս բաժակը էլ ավելի լցվեց :angry
Ես էլ էի ուզում :cry Նկարներն եմ նայում, ինչ կայֆ ա... Հատկապես գյուղական իդիլլան՝ խոտի դեզերի մեջ :)
boooooooom
30.04.2011, 21:28
Նախանձիս բաժակը էլ ավելի լցվեց :angry
Ես էլ էի ուզում :cry Նկարներն եմ նայում, ինչ կայֆ ա... Հատկապես գյուղական իդիլլան՝ խոտի դեզերի մեջ :)
Դա մի անասնագոմի տանիք էր, լցված չորացված խոտի տուկերով, որը մեզ` մրսածներիս ապաստան դարձավ:
Հնարավոր է մասնակցել արշավներին? Եթե այո, ինչքան գումար է պետք? ու ինչքան է տևում արշավը?
Rammstein
01.05.2011, 10:35
Հնարավոր է մասնակցել արշավներին? Եթե այո, ինչքան գումար է պետք? ու ինչքան է տևում արշավը?
Բայց ինչի՞ պիտի հնարավոր չլինի, կակռազ եթե ճանապարհին, Աստված չանի, մարդ մուրդ մեռնի, հերձելու հարցը կլուծվի: :D
Եթե հեծանիվ ունես, ոչ մի գումար էլ պետք չի: Եթե չունես, Սամվելը վարձով տալիս ա, զանգի հարցուփորձ արա (համարը էս թեմայի բոլոր հայտարարություններում կա):
Արշավների տեւողությունն էլ հայտարարության մեջ նշում են, բայց դե կարող ա դրանից մի քիչ ավել տեւի:
Հեծանվարշավ "Դեպի մաքուր Արարատ քաղաք"
Երևանից դուրս կգանք առավոտյան 10:00-ին, ժամը 15:00-ին կլինենք Արարատ քաղաքում, որտեղ այդ ժամին սկսվելու է ռոք փառատոնը (մուտքն ազատ է):
Երթուղին հետևյալն է`
Երևան - Այնթափ - Մասիս - Արտաշատ - Արարատ - Երևան
Մեկնարկը` կիրակի օրը, մայիսի 8-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 110 կմ
Բարդությունը` * * * * - (4/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Եղանակային պայմանները` նախնական կանխատեսումներով սպասվում է անձրև: Լավ կլինի ձեզ հետ ունենաք անձրևանոց (дождевик) և փոխելու չոր շորեր:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://i.imgur.com/xAueE.jpg
http://i.imgur.com/nWn3W.jpg
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 17:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ. 093 426 654
Էս էլ էր բավականին էքստրեմալ արշավ, համ շատ հեռու էր, համ էլ եղանակն էր մեր դեմ: Խոր Վիրապում անձրև սկսվեց, հետո վերածվեց հեղեղի, մինչև վերջին թելը թրջվելով հասանք Արարատ, որտեղ մեզ սպասում էին տեղացի պատանի հեծանվորդները :yahoo Արարատը շատ սիրուն քաղաք էր, արարատցիները՝ խիստ հյուրընկալ ու լավ մադիկ, մեզ ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ տարան քաղաքապետարան, որտեղ պետք է տեղի ունենար համերգը, որը ցավոք ուշ սկսվեց, նախատեսված ժամից երկու ժամ ուշացումով: Մենակ համերգի սկիզբը լսեցինք, unknown artist-ի կատարմամբ մի երգ՝ hardcore փանք ռոք ժանրում :)) Ինչը էդ երգող աղջկա դուրն էնքան եկավ, որ մի երկու անգամ նույն երգը երգեց :{ Էդ ժամանակ մի դրսում իսկական ջրհեղեղ էր, մի քիչ սպասեցինք մինչև անձրև կտրվեց ու հետ եկանք Երևան :) Լավ ա էլ անձևրև չկար, բայց մեկ ա բոլորս ոտից գլուխ ցեխակոլոլ էինք ու թաց :)) Ընդհանուր քշածը՝ 105 կիլոմետր ;)
Հավես էր :)
ՀԵԾԱՆՎԱՎԱՐԺԱՆՔ ԱՅՍ ՇԱԲԱԹ
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 17:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ 093 426 654
Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Բաց մի թողեք հեծանվային արշավների հաճույքը վայելելու ձեր շանսը: Այս անգամ իրականացնում ենք ամենահեշտ և կարճ արշավներից մեկը` մինչև Էջմիածին:
Երթուղին հետևյալն է` Երևան – Փարաքար – Մուսալեռ – Զվարթնոց – Էջմիածին – Ոսկեհատ – Հայանիստ – Խաչփառ – Գեղանիստ – Երևան
Մեկնարկը` կիրակի օրը, մայիսի 15-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 45 կմ
Բարդությունը` * - - - - (1/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://i.imgur.com/1nEit.jpg
Rammstein
13.05.2011, 23:00

Թքած գործերիս վրա, գալիս եմ:
Իսկ Վաղարշապատում ի՞նչ ենք անելու: :8
Թքած գործերիս վրա, գալիս եմ:
Իսկ Վաղարշապատում ի՞նչ ենք անելու: :8
Ես շա՞տ իմանամ :)) Դե էս սկսնակների համար ա, ինձ թվում ա լիքը նոր մարդ կլինի, դանդաղ կգնաք, մի ժամվա ճանապարհը մի չորս ժամում կանցնեք, խմբի կեսն էլ հոգնածությունից լեզուները դուրս կգցի :)) Հետո էլ հաց կուտեք ու մի հինգ ժամում հետ կվերադառնաք :))
Հա, մեկ էլ ես չեմ գալիս, էս անգամ էլ մնացիք առանց առաջնորդի :pioneer
Rammstein
14.05.2011, 00:51

Ավելի լավ, էս պահին հեծանիվս սկսնակ ա, ռեմոնտից հետո շատ քիչ եմ քշել :)), մի երկու անգամ ես ու ընկերս բուսաբանական այգիախառը մի քիչ քշեցինք, հետեւիս ակից եկող տկտկոցը ինձ ներվայնացրեց, հավեսս կորավ: Սենց վիճակով շատ հեռու տեղ չէի էլ ուզի գնալ:
Մարդ էլ նոր պահեստամաս առնի, փոխի, ու տենց ապուշություն դուրս գա :( (խոսքը հետեւի ակի ատամնաանիվի մասին ա, համոզված եմ, տկտկոցը դրա մեջից ա):
Որակով հեծանիվ եմ ուզում… :this
Հա, մեկ էլ ես չեմ գալիս, էս անգամ էլ մնացիք առանց առաջնորդի :pioneer
Ափսոս: :(
Լավ, էս երգը քեզ եմ նվիրում, ֆյուռեր… (վատ իմաստով չհասկանաս) :))
Rammstein - Führe mich (http://video.yandex.ru/users/kathylate/view/14)
Ավելի լավ, էս պահին հեծանիվս սկսնակ ա, ռեմոնտից հետո շատ քիչ եմ քշել :)), մի երկու անգամ ես ու ընկերս բուսաբանական այգիախառը մի քիչ քշեցինք, հետեւիս ակից եկող տկտկոցը ինձ ներվայնացրեց, հավեսս կորավ: Սենց վիճակով շատ հեռու տեղ չէի էլ ուզի գնալ:
Մարդ էլ նոր պահեստամաս առնի, փոխի, ու տենց ապուշություն դուրս գա :( (խոսքը հետեւի ակի ատամնաանիվի մասին ա, համոզված եմ, տկտկոցը դրա մեջից ա):Ռամշ, առավոտ շուտ գնա մի քիչ, Սամոյին ցույց տուր կասի ինչից ա կտկտոցը։
Էդ կտկտոցը կեղտոտված ատամնաանիվներից ա, եթե մաքրես, յուղես, կանցնի:
Rammstein
15.05.2011, 11:38
Ոնց տեսնում եք, էսօր էլ չգնացի: :}
Էդ կտկտոցը կեղտոտված ատամնաանիվներից ա, եթե մաքրես, յուղես, կանցնի:
Չէ, Ռուֆ ջան, դժվար դրանից լինի: Շատ խուլ ձայնով ա էդ կտտոցը ու դրա ժամանակ ամբողջ հեծանիվը մի տեսակ դղրդում ա (էն կարգի, որ նստած ժամանակ ոչ միայն լսում եմ, այլեւ զգում եմ):
Երեկ մի բան էլ փորձեցի. ուրեմն մի ձեռքով հետեւի ակը սկսեցի դանդաղ հետ պտտել, մյուս ձեռով էլ ոտնակն էի պահում, որ դժվար պտտվի: Էդ դեպքում կտտոցը հստակ զգացվում էր (մի պտույտի մեջ մի 2-3 հատ լինում էր): Հետո նույն բանը կրկնեցի, բայց ոչ թե ոտնակը պահելով, այլ շղթան ձեռքով պահելով: Էդ դեպքում ոչ մի կտտոց չեկավ: Մտածում եմ ոտնակի մեջի մեխանիզմներից ա, որտեւ փաստորեն նշածս երկու տարբերակների տարբերությունը էն ա, որ երկրորդ դեպքում ոտնակի վրա ուժ չի գործադրվում:
Էս հեծանվաարշավի հետ կապված իմ բախտը չի բերում հա:(
Rammstein
20.05.2011, 10:05
Հեծանվարշավ դեպի Արզնի ձոր
Երթուղին հետեւյալն է` Երեւան – Արզնի – Եղվարդ – Զովունի – Երեւան
Մեկնարկը` կիրակի օրը, մայիսի 22-ին, առավոտյան ժ. 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 48 կմ
Բարդությունը` * * - - - (2/5)
Սնունդը` թեթեւ, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաեւ հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://a8.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/228162_2086616447615_1311284766_2525455_2026515_n.jpg
ՀԵԾԱՆՎԱՎԱՐԺԱՆՔ ԱՅՍ ՇԱԲԱԹ
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 17:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ. 093 426 654
Հեծանվարշավ դեպի Աղվերան
Կիրակի, մայիսի 29 · 7:00 - 19:00
Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում կիրակի օրը առավոտյան ժամը 7:00, որպեսզի հասնենք գնացքին, որը Քանաքեռ կայարանից շարժվելու է 8:20 -ին:
Երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Քանաքեռ կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով` Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան:
Ընդամենը քշելու ենք 65 կմ
Բարդությունը` միջին
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային,
Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եկեք ՀՎԶ արհեստանոց անձնագրերով:
http://i.imgur.com/gGTtx.jpg
Ես ուզում եմ գնալ, եկող չկա՞ :8
Ես ուզում եմ գնալ, եկող չկա՞ :8
Մի 30կմը կգամ:))
Մի 30կմը կգամ:))
Կիտ, սա իրականում շատ հեշտ արշավ ա, ամենադժվարը Չարենցավանից Աղվերան հասնելն ա, ինչն էդքան էլ շատ չի, իսկ հետ գալը գլորվելով կիջնես Երևան :) Արի էլի :)

Հա կարող է հեշտ է, բայց ոչ առաջին անգամվա համար:))
Հլը տեսեք մեր մասին ինչ լավ բաներ են գրել :))
«Մաքուր Արարատ» թեմայով միջոցառումներ Արարատ քաղաքում
Մայիսի 8-ին Արարատի Օրհուս կենտրոնը «Քոլսոն» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ համատեղ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նախաձեռնությամբ իրականացրել էր միջոցառում «Մեր քաղաքը մեր տունն է» թեմայով: Նույն օրը Արարատ քաղաքում «Մաքուր Արարատ» խորագրի տակ տեղի ունեցան տարբեր բնապահպանական միջոցառումներ, որոնց իրենց մասնակցությունն ունեցան նաև «Հեծանիվ» էկո մարզական ՀԿ-ի հեծանվորդները` նախագահ Սամվել Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հեծանվարշավը մեկնարկեց Երևան քաղաքից հետևյալ երթուղիով` Երևան - Այնթափ - Մասիս - Արտաշատ – Արարատ: Այն նպատակ ուներ ակտիվացնել Արարատի երիտասարդների միջև շփումները, ինչպես նաև բարձրացնել բնությունը պահպանելու մարդկանց գիտակցությունը: Էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայր ունենալու համար երիտասարդները պետք է պայքարեն տարբեր բնապահպանական ակցիաների միջոցով:
Մայիսի 8-ի ժամը 10-ին Արարատ քաղաքի մուտքի մոտ հորդառատ անձրևի տակ նրանց դիմավորեցին արարատցի հեծանվորդները: Ընդունելով էստաֆետը ՊԱԿ-ի մեքենաների ուղեկցությամբ հորդառատ անձրևի տակ ուղևորվեցին դեպի Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ« որտեղ նրանց խինդ ու ծիծաղով, բնապահպանական կոչերով և էկոլոգիապես մաքուր այդ փոխադրամիջոցը քարոզելու մասին պաստառներով դիմավորեցին Արարատի Օրհուս կենտրոնի կամավորները, «Էկո-Զարկ» խմբի անդամները, երիտասարդներ, ուսանողներ, դպրոցականները« առողջ ապրելակերպի կողմնակիցները հետևյալ կարգախոսներով` «Մաքուր պահենք մեր քաղաքը», «Մեր քաղաքը մեր տունն է» : Արարատիցների համար դա մի տոն էր, քանի որ Արարատը ունեցել է շատ հեծանվորդներ ու լավ կլինի, որ հեծանվաերթերը դառնան բարի ավանդույթ և նվիրվեն առողջապահական բնապահպասնական մշակույթային խնդիրներին:
Միջոցառումները ավարտվեց Արարատի Երիտասարդական Բանկի փառատոն ծրագրի «Ռոք» համերգով: Ելույթ ունեցան ՀՀ տարբեր մարզերից հրավիրված երիտասարդ երաժիշտները: Փառատոնը կազմակերպել էր Ֆավորիտ նորաստեղծ երաժշտական խումբը:
Խմբին իր աջակցությունն է ցուցաբերել Արարատի քաղաքապետարանը, Արարատի Օրհուս կենտրոնը, մշակույթի տան տնօրինությունը, ինչպես նաև անվտանգությունը ապահովող Արարատի ոստիկանական բաժանմունքը:
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Հայկանուշ Հովհաննիսյան
Rammstein
26.05.2011, 00:43
Ես հաճույքով կգամ, մենակ մի հարց, չի լինի՞ խալտուրա անեմ, Զեյթունից միանգամից գամ Քանաքեռ, մեկ էլ չիջնեմ Համալիր, նորից բարձրանամ: :))
Ուղղակի էն ստորագրելու խնդիրն ա, թե չէ առանց հարցնելու էլ տենց կանեի: :8
Ես ուզում եմ գնալ, եկող չկա՞ :8
Կա, եթե հաստատ գալու էս, ես էլ եմ գալիս: :)
Ես հաճույքով կգամ, մենակ մի հարց, չի լինի՞ խալտուրա անեմ, Զեյթունից միանգամից գամ Քանաքեռ, մեկ էլ չիջնեմ Համալիր, նորից բարձրանամ: :))
Ուղղակի էն ստորագրելու խնդիրն ա, թե չէ առանց հարցնելու էլ տենց կանեի: :8
Ռամշ, ՀՎԶ պետք է նրանք գնան, ում որ էդ ճանապարհն ա հարմար, կամ էլ հեծանիվ են վարձակալելու :) Էնպես որ հանգիստ կարող ես Զեյթունից գնալ Քանաքեռ, մենակ թե չուշանաս (չնայած հայտարարության մեջ դիտմամբ գրված է, որ գնացքը 8:20 է շարժվում, բայց իրականում մի փոքր ուշ է շարժվում :))): Ես էլ Կոմիտասից եմ գալու, կարող ա ճանապարհին հանդիպենք: Իսկ էդ ստորագրելու պահը էդքան կարևոր չի, հետո գնացքի մեջ կստորագրես:
Կա, եթե հաստատ գալու էս, ես էլ եմ գալիս: :)
90%-ով գալիս եմ: Դու հեծանիվ չունես, չէ՞:

Չունեմ չէ, ու վերջին անգամ էլ 5 տարի առաջ եմ հեծանիվ քշել:
Rammstein
26.05.2011, 12:17
Ռուֆ, էդ Քանաեռ կայարանը Զաքարիա Քանաեռցու փողոցով ենք չէ՞ գնում` էն ռուսական եկեղեցու դիմացով (ուղղակի կասկածեցի` կարող ա Աճառյանից լինի մուտքը :8):
Չունեմ չէ, ու վերջին անգամ էլ 5 տարի առաջ եմ հեծանիվ քշել:
Բայց վստա՞հ ես, որ կձգես: Ասեմ, որ Լենինգրադյանից մինչեւ Քանաքեռ կայարան մոտ 9կմ ճանապարհը 300մ բարձրանում ա, այսինքն ամբողջ ճանապարհի միջին երկայնական թեքությունը 0.3/9=0.033, այսինքն` 33‰ ա (3.3%): :)) Էս փողոցների թեքությունները ինձ լրիվ տարել ա, էս տարի արդեն մի 3 հոգու էդ առարկայի կուրսայինում եմ օգնել: :}
Համարյա նույն բարձրությունների տարբերությունն ա նաեւ Աղվերանի ու Չարենցավանի միջեւ` էս դեպքում էլ մոտ 13 կմ ա հեռավորությունը:
Ասածս էն ա, որ 5 տարի չքշելուց հետո միանգամից 22կմ դիք բարձրանալը իմ կարծիքով մի քիչ շատ ա: Երեւի լավ կանես նախ հեծանվավարժանքի մասնակցես: Դեռ հայտարարություն չկա, բայց սովորաբար արշավներից առաջ լինում ա:

Տեսար չէ Ռամշ:)) Ու էս Ռուֆուս տղեն ինձ ասում էր`
Կիտ, սա իրականում շատ հեշտ արշավ ա,
:beee
Ես վաշե մի 10 տարի ակտիվ չեմ քշել:))
Էն օպերայի հայաթում մի 20 րոպե քշելները հաշիվ չեն:))
Rammstein
26.05.2011, 13:09
Տեսար չէ Ռամշ:)) Ու էս Ռուֆուս տղեն ինձ ասում էր`
:beee
Ես վաշե մի 10 տարի ակտիվ չեմ քշել:))
Էն օպերայի հայաթում մի 20 րոպե քշելները հաշիվ չեն:))
Ճիշտ ա ասում, հեշտ արշավ ա: Օպերայի բակում քշելը լավ էլ հաշիվ ա: :P Իբր ես շատ էի ակտիվ քշել, որ ապրիլի 3-ին գնացի արշավի: Էդ արշավը իմ էս տարվա առաջին հեծանիվ քշելն էր, բայց տակից դուրս եկա:
Ուղղակի որ Ապե Ջանը ասեց, որ վերջին անգամ 5 տարի առաջ ա քշել, մտածեցի` կարող ա քշելն էլ մասամբ մոռացած լինի: :))
Ռուֆ, էդ Քանաեռ կայարանը Զաքարիա Քանաեռցու փողոցով ենք չէ՞ գնում` էն ռուսական եկեղեցու դիմացով (ուղղակի կասկածեցի` կարող ա Աճառյանից լինի մուտքը :8):
Ես մենակ մի ճանապարհով եմ գնացել, Թբիլիսյանով բարձրանում եմ մինչև Սևանի մայրուղի, էնտեղից Քանաքեռցու փողոցով թեքվում եմ դեպի կայարան: Մյուս կողմից եկող ճանապարհին ծանոթ չեմ, բայց հաստատ տենց էլ ճանապարհ կլինի: Էս ա քարտեզը.
http://maps.google.com/maps?f=q&source=s_q&hl=en&geocode=&q=yerevan,+armenia&aq=&sll=36.849763,-119.774645&sspn=11.332206,17.687988&ie=UTF8&hq=&hnear=Yerevan,+Armenia&ll=40.22912,44.552484&spn=0.002642,0.004318&t=h&z=18
Բայց վստա՞հ ես, որ կձգես: Ասեմ, որ Լենինգրադյանից մինչեւ Քանաքեռ կայարան մոտ 9կմ ճանապարհը 300մ բարձրանում ա, այսինքն ամբողջ ճանապարհի միջին երկայնական թեքությունը 0.3/9=0.033, այսինքն` 33‰ ա (3.3%): :)) Էս փողոցների թեքությունները ինձ լրիվ տարել ա, էս տարի արդեն մի 3 հոգու էդ առարկայի կուրսայինում եմ օգնել: :}
Համարյա նույն բարձրությունների տարբերությունն ա նաեւ Աղվերանի ու Չարենցավանի միջեւ` էս դեպքում էլ մոտ 13 կմ ա հեռավորությունը:
Ասածս էն ա, որ 5 տարի չքշելուց հետո միանգամից 22կմ դիք բարձրանալը իմ կարծիքով մի քիչ շատ ա: Երեւի լավ կանես նախ հեծանվավարժանքի մասնակցես: Դեռ հայտարարություն չկա, բայց սովորաբար արշավներից առաջ լինում ա:
Հա, ես էլ եմ Ապե Ջանին խորհուրդ տվել հեծանվավարժանքին գնալ, որովհետև Լենինգրադյանից մինչև Կոմիտասի կեսերը շատ դժվար ա բարձրանալը, բայց դրանից հետո համեմատաբար հեշտանում ա: Համ էլ, որպեսզի գնացքից չուշանան, Սամոյենք շատ արագ են քշում, հետ ընկածներին չեն սպասում, եթե էդ ճանապարհին լռվեցին, էլ գնացքին չեն հասնի: Իսկ Աղվերանից Չարենցավան արդեն կարող ենք ավելի դանդաղ ու հանգստանալով գնալ:
Տեսար չէ Ռամշ:)) Ու էս Ռուֆուս տղեն ինձ ասում էր`
:beee
Ես վաշե մի 10 տարի ակտիվ չեմ քշել:))
Էն օպերայի հայաթում մի 20 րոպե քշելները հաշիվ չեն:))
Կիտ, հեծանվավարժանքին մասնակցի, թող Սամոն ասի, թողնում ա, թե չէ: Նույնիսկ կարելի ա Սամոյից հեծանիվը շաբաթ օրը վերցնել ու տաքսիով հասնել կայարան, եթե վախենում ես ուշանալուց :))
Rammstein
26.05.2011, 14:04
Ես մենակ մի ճանապարհով եմ գնացել, Թբիլիսյանով բարձրանում եմ մինչև Սևանի մայրուղի, էնտեղից Քանաքեռցու փողոցով թեքվում եմ դեպի կայարան: Մյուս կողմից եկող ճանապարհին ծանոթ չեմ, բայց հաստատ տենց էլ ճանապարհ կլինի: Էս ա քարտեզը.
http://maps.google.com/maps?f=q&source=s_q&hl=en&geocode=&q=yerevan,+armenia&aq=&sll=36.849763,-119.774645&sspn=11.332206,17.687988&ie=UTF8&hq=&hnear=Yerevan,+Armenia&ll=40.22912,44.552484&spn=0.002642,0.004318&t=h&z=18
Դե ես որ գամ, պիտի Հասրաթյանի, Քանաքեռցու փողոցներով գամ, ուղղակի ուզում էի հասկանալ մինչեւ ուր: Էն 5-րդ փակուղին որ կա, էդտեղի՞ց են կայարան մտնում: Քարտեզը 1000 անգամ նայել եմ, բայց տենց էլ չհասկացա, թե կայարանը կոնկրետ որ մեկն ա:
Մի հարց էլ, գնացքով ինչքա՞ն ժամանակում կհասնենք Չարենցավան:
Հ.Գ. Էս ի՞նչ ա կատարվում. նոր մի տեղ պատահաբար աչքովս ընկավ սենց բան. «Աղվերանը գտնվում է Երևանից 30կմ հյուսիս, ծովի մակարդակից 1550մ բարձրության վրա:», բայց Google Earth-ը 1970մ ա ցույց տալիս: :o Որոշեցի Չարենցավանինը նայել, Գուգլը 1660մ ա ցույց տալիս, իսկ հայկական Վիկիպեդիայում գրած էր 1920մ (նոր ուղղեցի): Ու էս ամենը նրա համար, որ իմանամ` Աղվերանում ինչ ջերմաստիճան ա սպասվում, պետք ա տաք շոր վերցնել, թե ոչ: :)) Դե ես բնականաբար Գուգլին եմ հավատում, հետեւաբար պիտի որ ցուրտ լինի:

Եսիմ, ես մինչև հիմա չեմ հիշում որտեղից ենք թեքվում :)) Բայց էդտեղի ժողովրդին հարցնես, ցույց կտան տեղը, ինչ-որ երկար շենք կար, դրա կողքի նրբանցքով են մտնում:
Մինչև Աղվերան 45 րոպե - 1 ժամ պետք է լինի:
Աղվերանում չեմ եղել, բայց տաք շոր վերցնելը չէր խանգարի: :)

Աղվերան հանքավանից մի քիչ տաք է:))
Ներսես_AM
26.05.2011, 15:31
Ռամշ կայարան մտնում ես Ա կետից, կայարանն էլ Բ կետն ա:
http://maps.google.com/maps?f=d&source=s_d&saddr=Zakaria+Kanakertsi+St&daddr=40.229755,44.552854&hl=en&geocode=FeDaZQId08unAg%3B&mra=mift&mrsp=1&sz=18&sll=40.229271,44.552211&sspn=0.004349,0.00545&ie=UTF8&t=h&z=18
Բայց վստա՞հ ես, որ կձգես: Ասեմ, որ Լենինգրադյանից մինչեւ Քանաքեռ կայարան մոտ 9կմ ճանապարհը 300մ բարձրանում ա, այսինքն ամբողջ ճանապարհի միջին երկայնական թեքությունը 0.3/9=0.033, այսինքն` 33‰ ա (3.3%): :)) Էս փողոցների թեքությունները ինձ լրիվ տարել ա, էս տարի արդեն մի 3 հոգու էդ առարկայի կուրսայինում եմ օգնել: :}
Համարյա նույն բարձրությունների տարբերությունն ա նաեւ Աղվերանի ու Չարենցավանի միջեւ` էս դեպքում էլ մոտ 13 կմ ա հեռավորությունը:
Ասածս էն ա, որ 5 տարի չքշելուց հետո միանգամից 22կմ դիք բարձրանալը իմ կարծիքով մի քիչ շատ ա: Երեւի լավ կանես նախ հեծանվավարժանքի մասնակցես: Դեռ հայտարարություն չկա, բայց սովորաբար արշավներից առաջ լինում ա:
Հեծանիվավարժանքի գնալու եմ, շաբաթ օրը ժամը՝ 17:00 - ին: Համալիրի հարակից բակում: :)
Հետո երևի խնդիրներ չլինի էլ:
90%-ով գալիս եմ: Դու հեծանիվ չունես, չէ՞:
Չունեմ չէ: Բայց, գիտեմ խնդիր չի Սամվելի արհեստանոցից վերցնելը:
Ուղղակի որ Ապե Ջանը ասեց, որ վերջին անգամ 5 տարի առաջ ա քշել, մտածեցի` կարող ա քշելն էլ մասամբ մոռացած լինի: :)
Չէ, դեռ անվահեծերի տեղը հիշում եմ:
Հա, ես էլ եմ Ապե Ջանին խորհուրդ տվել հեծանվավարժանքին գնալ, որովհետև Լենինգրադյանից մինչև Կոմիտասի կեսերը շատ դժվար ա բարձրանալը, բայց դրանից հետո համեմատաբար հեշտանում ա: Համ էլ, որպեսզի գնացքից չուշանան, Սամոյենք շատ արագ են քշում, հետ ընկածներին չեն սպասում, եթե էդ ճանապարհին լռվեցին, էլ գնացքին չեն հասնի: Իսկ Աղվերանից Չարենցավան արդեն կարող ենք ավելի դանդաղ ու հանգստանալով գնալ:
Չէ, չեղավ, դա արդար չի, չսպասել բան էդպիսի բան չկա: :angry
Sagittarius
27.05.2011, 02:01
Եսիմ, ես մինչև հիմա չեմ հիշում որտեղից ենք թեքվում :)) Բայց էդտեղի ժողովրդին հարցնես, ցույց կտան տեղը, ինչ-որ երկար շենք կար, դրա կողքի նրբանցքով են մտնում:
Մինչև Աղվերան 45 րոպե - 1 ժամ պետք է լինի:
Աղվերանում չեմ եղել, բայց տաք շոր վերցնելը չէր խանգարի: :)
Աղվերան, էէհհհ մանկությունս հիշեցի :love. կբարձանաք մինչև «ամենավերջ», Անդրանիկի աղբյուր ա կոչվում, ամենալավ տեղն ա, գյուղացիներից որ հարցնեք, կասեն ուղղությունը:)
Էս տարվա բոլոր արշավներին մեր պարտադիր ուղեկիցն են դարձել հորդառատ անձրևները :D
Բոմբ արշավ էր, թե էն, որ Սամոյենք վերջին վայրկյանին հասցրեցին կայարան հասնել, թե էն, որ Արշակը սովորության համաձայն ուշանում էր ու մինչև կայարան հասնելը երկու հատ մարշրուտկա, մի հատ ավտոբուս ու մի հատ էլ տաքսի էր փոխել, թե էն որ booooooomը գնացքից ուշացել էր ու Աղվերանի տեղը քշելով մինչև Հրազդան էր հասել ու էն, որ հետ գալուց ուզում էի իբր թե շուտ հասնեի Երևան, Սևանի մայրուղի մտնելուց հետո մոլորվել էի ու փոխանակ դեպի Երևան քշեի, թափով Չարենցավանի դիքն էի բարձրանում ու Սևան էի գնում (լավ ա, սխալս շուտ հասկացա) :D
Աղվերանի սանատորիաներից մեկի աննման ուրցով թեյի համը մինչև հիմա բերանս ա մնացել :oy
ՀԵԾԱՆՎԱՎԱՐԺԱՆՔ ԱՅՍ ՇԱԲԱԹ 16:00-ին
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 16:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ. 093 426 654 (Սամվել)

Իսկ մասնակցելու համար նախորոք զանգահարել պե՞տք է…

Չէ, պարզապես պետք է լինես տեղում (Ծիծեռնակաբերդի հուշարձան չհասած փոքրիկ հրապարակում) :)
Խայտառակվեցի Շանթի եթերում :oy
http://www.youtube.com/watch?v=eBknFzfR_PA
Խայտառակվեցի Շանթի եթերում :oy
http://www.youtube.com/watch?v=eBknFzfR_PAՀա ինչ? Լավ էլ խոսում էս, եթե առաջին խոսացողը դու էիր:
Հա ինչ? Լավ էլ խոսում էս, եթե առաջին խոսացողը դու էիր:
Հա, առաջինն էի :))
Հեծանվարշավ – թթակերություն
Կիրակի, հունիսի 12-ին · 10:00-18:00
Երթուղին հետևյալն է` Երևան – Փարաքար – Մուսալեռ – Զվարթնոց – Էջմիածին – Սիփանիկ – Հովտաշատ – Հայանիստ – Խաչփառ – Գեղանիստ – Կարմիր Բլուր
Մեկնարկը` կիրակի օրը, հունիսի 12-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 45 կմ
Բարդությունը` հեշտ
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://i.imgur.com/2HH17.jpg
ՀԵԾԱՆՎԱՎԱՐԺԱՆՔ ԱՅՍ ՇԱԲԱԹ 17:00-ին
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 17:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ. 093 426 654 (Սամվել)
Հեծանիվներով Օշականի ձոր` լողանալու
Կիջնենք գեղատեսիլ Քասախի կիրճը, կվայելենք սառը գետը: Հետո կշարունակենք մեր ուղին դեպի Էջմիածին և կվերադառնանք Երևան:
Երբ` կիրակի օրը, առավոտյան ժամը 10:00-ից
Հեռավորություն` 65 կմ
Բարդությունը` 3/5 ***- -
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային (լողազգեստ և սրբիչ` ըստ ցանկության)
Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - Աշտարակ - Օշական - Օշականի ձոր (այստեղ կհանգստանանք, հաց կուտենք, իսկ ցանկացողները կթրջվեն) - Դաշտ - Շահումյան - Էջմիածին - Մուսալեռ - Երևան
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://i.imgur.com/ZK0TQ.jpg
ՀԵԾԱՆՎԱՎԱՐԺԱՆՔ ԱՅՍ ՇԱԲԱԹ 17:00-ին
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 17:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ. 093 426 654 (Սամվել)
Հեծանվարշավ դեպի Սևան
Գնալու ենք գնացքով մինչև Հրազդան քաղաք, այնտեղից հեծանիվներով մինչև մոտակա հարմար ափ: Վերադարձը միայն հեծանիվներով:
Այսպիսով՝
Սկիզբը՝ 7:00 ՀՎԶ (Լենինգրադյան 31), կամ 8:30 Քանաքեռ կայարան (եթե հեծանիվ ունեք ու արշավի առաջին մասը ուզում եք միայնակ հաղթահարել)
Երկարությունը՝ 10 կմ (մինչև Քանաքեռ կայարան) + 15 կմ (մինչև Սևանա լիճ) + 60 կմ (հետադարձ) = 85 կմ
Բարդությունը` * * * - - (3/5)
Սնունդը՝ թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը՝ թեթև, սպորտային, գլխարկ, լողազգեստ
Տրամադրությունը` ջրիկ
Գնացքի տոմսի արժեքը՝ 350 դր
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://i.imgur.com/lHldf.jpg
Ուզում եմ գամ,բայց առաջիկայում չի լինի,ամեն դեպքում ամռան մեջ երևի կգամ
Իսկ բարդությունը ո՞նց ա հաշվվում,ուզում եմ ասեմ 3/5-ն ի՞նչ ա նշանակում
boooooooom
26.06.2011, 01:10
Ուզում եմ գամ,բայց առաջիկայում չի լինի,ամեն դեպքում ամռան մեջ երևի կգամ
Իսկ բարդությունը ո՞նց ա հաշվվում,ուզում եմ ասեմ 3/5-ն ի՞նչ ա նշանակում
Դա նշանակում է, որ 5 հնարավորից, 3 բարդ է . 5/5ամենաբարդն է, 1/5 ամենահեշտը

Դե հա,էդ պարզ ա,ուղղակի ուզում եմ իմանամ էդ ո՞նց են հաշվում,5-ը ի՞նչ կարգի ճամփա ա,որ իմանամ 3-ը կձգեմ,թե չէ,եթե չափման միավորը չգիտեմ,ի՞նչ կապ ունի թվային արժեքը:)
boooooooom
26.06.2011, 20:03
Դե հա,էդ պարզ ա,ուղղակի ուզում եմ իմանամ էդ ո՞նց են հաշվում,5-ը ի՞նչ կարգի ճամփա ա,որ իմանամ 3-ը կձգեմ,թե չէ,եթե չափման միավորը չգիտեմ,ի՞նչ կապ ունի թվային արժեքը:)
Երևի ավելի ճիշտ կլինի, որ մի արշավի գաս, կզգաս բարդա թե չէ: Ասեմ որ համարյա ամեն արշավին աղջիկներ էլ են գալիս ու եթե իրանք ձգում են, դու ոնց լինի կձգես /եթե իհարկե կարողանւմ ես հեծանիվ քշել/

Դե ամառվա մեջ կհարմարացնեմ:))(երևի)
boooooooom
26.06.2011, 20:24
Էսօրվա արշավը էքստրիմ էր. գնալուց դժվար հաղթահարվող վերելքներ, գալուց մեծ արագություն: Չնայած, որ եթե ես էլ բոլորի հետ գնացքով գնայի Հրազդան, ամեն ինչ անհամեմատ հեշտ կլիներ, բայց ես....:( Իսկ ընդհանուր առմամբ Սևանում եղանակը վատը չէր: Ջուրն էր մի քիչ սառը, բայց լողալ կլիներ, ու եղավ: Մեկ էլ, լավ կլիներ, որ չվառվեինք, բայց Սևանում չվառվելը դժվար է: 38 հեծանվորդ Սևանի ափին, հզոր էր::hands

Դու դեմք ես, էլի գնացքից էիր ուշացե՞լ :)) Ես որ հիմա հիշում եմ Չարենցավանի դիքը, .... մռմռում ա :D Չնայած կարելի ա էս տարի ինքնուրույն ուժերով Սևան բարձրանալ :nyam
boooooooom
27.06.2011, 20:16
Դու դեմք ես, էլի գնացքից էիր ուշացե՞լ :)) Ես որ հիմա հիշում եմ Չարենցավանի դիքը, .... մռմռում ա :D Չնայած կարելի ա էս տարի ինքնուրույն ուժերով Սևան բարձրանալ :nyam
Մի փոքրիկ ուղղում, այս անգամ ես գնացքից չէի ուշացել, ուղղակի ուզում էի ուժերս փորձեի :)
Հեծանվապտույտ Արայի լեռան շուրջ
Վերջապես իրականացնում ենք շատ սպասված ու սիրված հեծանվապտույտը: Այս անգամ Արայի լեռան շուրջ (արդեն 2-րդ անգամ):
Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պարկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ: Այստեղ է ընկել իր կնոջը` Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու` Շամիրամի հրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան:
Երթուղին` Երևան - Զովունի - Եղվարդ - Երնջատափ - Արագյուղ - Զորավան - Եղվարդ - Երևան
Հեռավորությունը` 85 կմ
Բարդությունը` ***- -, 3/5
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ , ուսապարկ
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Շարժվելու ենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) ժամը 10:00-ին: Իսկ հեծանիվ վարձակալողները լինեն 9:30-ին իրենց անձնագրերով:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://i.imgur.com/8tNNt.jpg
boooooooom
03.07.2011, 20:47
Ռուֆուս Ջան, արտահայտվի, ''ջիջիլ քցի'' , ոնց էր արշավը արայի լեռան շուրջը? լավ էր, թե շատ լավ էր?

Հմմմ, ոնց ասեմ...
Արշավը շատ լավն էր, իրականում էդ երեք աստղը սուտ էր, բավականին բարդ արշավ էր: Ճանապարհի 40%-ն էլ ճանապարհ չկար, հողերի ու քարերի միջով էինք քշում կիզիչ արևի տակ: Հիմա նենց եմ կարմրել, ոնց որ ռակ լինեմ :))
Իսկ վատն էն էր, որ հետ գալուց երեխեքից մեկը չափից դուրս արագ իջավ, պավառոտին հեծանվի ակի տակ քար ընկավ ու ընկավ ձեռքը ջարդեց: Ես իր հետևից էի գնում, ամեն ինչ աչքիս առաջ եղավ :( Լավ ա, էդ պահին մեր կողքով ավտո էր անցնում, նստեցրեցինք, ուղարկեցինք քաղաք, նոր ասին, որ ձեռքը պետք է օպերացիա անեն: Ափսոս որ էս ընտիր արշավը էս դժբախտ պատահարի պատճառով փչացավ :(
boooooooom
03.07.2011, 21:28

Արա դե ասա քշել չգիտեք, դանդաղ քշեք էլի:
-Հեշանվորդներ, զգուշություն, զգուշություն և նորից զգուշություն, հավատացեք, որ հեծանիվ վարելը ավելի վտանգավոր է քան մեքենա վարելը: Փորձանքը ամեն պահի հնարավոր է. զգոն եղեք

Հարյուր տոկոս, մանավանդ, որ Սամոն նախօրոք զգուշացրեց, որ դանդաղ իջնենք, բայց դե փորձանք ա, ինչքան էլ զգույշ լինես պատահում ա: Գոնե լավ ա, որ երեք տարվա մեջ սա ընդամենը երկրորդ լուրջ դեպքն ա:
boooooooom
03.07.2011, 21:38
Ինչ արած. առողջություն մաղթենք տուժածին ու թող բոլորի համար դաս լինի /մեզ համար էլ/
Rammstein
03.07.2011, 22:06
Իսկ վատն էն էր, որ հետ գալուց երեխեքից մեկը չափից դուրս արագ իջավ, պավառոտին հեծանվի ակի տակ քար ընկավ ու ընկավ ձեռքը ջարդեց: Ես իր հետևից էի գնում, ամեն ինչ աչքիս առաջ եղավ :( Լավ ա, էդ պահին մեր կողքով ավտո էր անցնում, նստեցրեցինք, ուղարկեցինք քաղաք, նոր ասին, որ ձեռքը պետք է օպերացիա անեն: Ափսոս որ էս ընտիր արշավը էս դժբախտ պատահարի պատճառով փչացավ :(
Վայ քու արա: :o Բայց էժան ա պրծել, տենց թափի տակ կարար ավելի վատ բան լիներ:
Ընդհանրապես Հայաստանի ճամփեքին 35 կմ/ժ-ն արդեն շատ ռիսկային ա: Տվյալ դեպքում, ով գիտի, 45-50 եղել ա, եթե ոչ ավել:

:( դրա համար ես մեր երկրում շատ եմ վախենում հեծանիվ քշել,ու ետ պատճառով ամեն կիրակի չեմ մասնակցում հածանվով արշավներին,միայն մի անգամ եմ մասնակցել,ու դա եղավ առաջինն ու վերջինը:(
Ներսես_AM
03.07.2011, 22:15
Տուժածին առողջություն, արագ ապաքինում: :(
Ռուֆ, դու սպիդոմետր ունեիր, ինչքա՞ն էիք գալիս: Ո՞ր մասերում ա եղել: Ես իմ այ էսի որ հիշում եմ :oy
http://i51.tinypic.com/ngsqc2.jpg
boooooooom
03.07.2011, 22:21
Վայ քու արա: :o Բայց էժան ա պրծել, տենց թափի տակ կարար ավելի վատ բան լիներ:
Ընդհանրապես Հայաստանի ճամփեքին 35 կմ/ժ-ն արդեն շատ ռիսկային ա: Տվյալ դեպքում, ով գիտի, 45-50 եղել ա, եթե ոչ ավել:
Հատիսից իջնելուց ինձ մոտ առավելագույնը ցույց տվեց 67.7կմ/ժ /ընթացքի ժամանակ գլխարկս թռավ. 200մ պահանջվեց հեծանիվը կանգնացնելու համար/: Դրա հաջոր օրը հեծանիվս շատ դանդաղ ընթացքի ժամանակ, անսպասելի մեջտեղից կիսվեց /հավանաբար կմախքի վրա ճաք էր առաջացել, որը ես չէի նկատել/: Ու ես մտածեցի. ինչ կլիներ ինձ հետ, եթե հեծանիվս կիսվեր 1 օր շուտ :o
Վայ քու արա: :o Բայց էժան ա պրծել, տենց թափի տակ կարար ավելի վատ բան լիներ:
Ընդհանրապես Հայաստանի ճամփեքին 35 կմ/ժ-ն արդեն շատ ռիսկային ա: Տվյալ դեպքում, ով գիտի, 45-50 եղել ա, եթե ոչ ավել:
Ռամշ, իմ էսօրվա ամենաարագը եղել ա 57կմ/ժ, իմ հեծոյի մաքսիմումը մոտ էդքան ա, ավելի արագ չի կարող գնալ: Բայց էդ մասում ես մաքսիմում 50 էի քշում: Իսկ ինքը ինձանից էլ արագ էր, երևի մի 60կլիներ մինիմում:
:( դրա համար ես մեր երկրում շատ եմ վախենում հեծանիվ քշել,ու ետ պատճառով ամեն կիրակի չեմ մասնակցում հածանվով արշավներին,միայն մի անգամ եմ մասնակցել,ու դա եղավ առաջինն ու վերջինը:(
Մելտա ջան, ես երեք տարի ա քշում եմ ու մինչև հիմա ոչ մի անգամ հեծանվից վար չեմ ընկել: Մարդու զգոնությունն ու ուշադրությունը շատ կարևոր ա: Բայց նույն հաջողությամբ կարող ես աթոռից էլ ընկնես, ձեռ ու ոտ ջարդես:
Տուժածին առողջություն, արագ ապաքինում: :(
Ռուֆ, դու սպիդոմետր ունեիր, ինչքա՞ն էիք գալիս: Ո՞ր մասերում ա եղել: Ես իմ այ էսի որ հիշում եմ :oy
Ներս, Արագյուղի հենց մեջն էր, շատ կռուտոյ սպուսկ էր, պավառոտներով:
boooooooom
03.07.2011, 22:46
Մելտա ջան, ես երեք տարի ա քշում եմ ու մինչև հիմա ոչ մի անգամ հեծանվից վար չեմ ընկել:
Մի հատ կմճտի...
Մի հատ կմճտի...
Ես տենց բաների չեմ հավատում :)) Հեսա սաղավարտս կգա Հայաստան ու ավելի ապահով կլինեմ :)
Համ էլ էսօր հազիվ էի ծխելու համար առաջին տուգանքիցս պրծել՝ ՀՎԶ-ին ապծեչկա (իր համապատասխան դեղերով ու բժշկական գործիքներով հանդերձ) նվիրելով, էսօր Սամոն ինձ երկրորդ անգամ էր ուզում տուգանել գարեջուր խմելու համար: :angry Բայց վերջում երևի մեղքը տվեց ու մենակ խեղճ Մանուշակին տուգանեց :))
համաձայն եմ Ռուֆուս ջան,բայց ես նաև նկատի ունեմ մեր փողոցները,մեքենաները ենքան վատ են վերավերվում հեծանիվներին,ես մի անգամ եկա,ու վախեցել էի շատ,ուրիշ երկրում քշել եմ,նման բան չի եղել,երբ են մեզ մոտ էլ հատուկ հեծանիվի ճանապարհ բացելու:(

Խմբով քշելը շատ ավելի ապահով է, քան միայնակ: Իսկ եթե շատերը Երևանում սկսեն հեծանիվ քշել, վարորդների վերաբերմունքը ուզած չուզած կփոխվի դեպի լավը: Համաձայն եմ, որ լիքը անասուն վարորդներ կան, որ կարող են քշել ուղիղ վրադ, կամ էլ կողքովդ անցնելիս սիգնալ տան, բայց նորմալ մարդիկ էլ կան, ովքեր կարմիր լույսի տակ սկսում են հարցուփորձ անել, կամ էլ գովել, որ հեծանիվ եմ քշում :) Ամեն դեպքում ես ինքս Երևանում շատ մեծ շարժ եմ տեսնում, հիմա օր չկա, որ փողոցում հեծանիվ քշող մարդ չտեսնեմ ու իրենք հիմնականում ՀՎԶ-ից չեն, մոտ ապագայում հույս ունեմ, որ Երևանը կդառնա bicycle friendly քաղաք :)

հա վերջերս ես էլ եմ շատ հանդիպում:) հուսանք,որ շատ շուտով կդառնանք bicycle friendly քաղաք:) դա իմ մեեեծ ցանկություններից մեկն է
Rammstein
07.07.2011, 01:07
Հեծանվարշավ Մեծամորի ֆալոսիկների հետքերով
Կիրակի. 10 Հուլիս. 9:30 - 19:00
Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորը եղել է արարատյան դաշտի արքունի քաղաքներից: Մեծամորի համաշխարհային արժեքը նրանումն է, որ այստեղ է գտնվում աշխարհում առաջին և լավ պահպանված պղնձաձուլարանը: Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը ագաթից պատրաստված գորտ կշռաքարն է և սարդիոնե կնիքը: Մեծամորի հնագույն ամրոց բնակատեղուն կից գործում է Մեծամորի պատմահնագիտական թանգարանը: Հենց Մեծամորին կից մենք կտեսնենք երկար սպասված ֆալոսներին: Իսկ թե ֆալոսապաշտությունը ինչի՞ հետ է կապված եղել՝ մանրամասները տեղում կպարզենք:
Երթուղին` Լենինգրադյան - Փարաքար - Մուսա Լեռ - Զվարթնոց - Էջմիածին - Աղր Լիճ - Երևան.
Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` ***- -, 3/5
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ , ուսապարկ
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Շարժվելու ենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) ժամը 10:00-ին: Իսկ հեծանիվ վարձակալողները լինեն 9:30-ին իրենց անձնագրերով:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://a3.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/268511_2236465473747_1311284766_2692844_5668331_n.jpg
ՀԵԾԱՆՎԱՎԱՐԺԱՆՔ ԱՅՍ ՇԱԲԱԹ 18:00-ին
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 18:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ. 093 426 654 (Սամվել)
Բնապահպանական հեծանվաերթ հանուն մեր առողջ ապագայի
Եկեք արտահայտենք մեր բողոքը ընդդեմ թալանվող ազգային հարստության,
ընդդեմ քաղաքական գործիչների, որոնք, չարաշահելով իրենց պաշտոնը, յուրացրել են Հայաստանի ընդերքը և հարստանում են` վաճառելով այն օտարերկրացիներին,
ընդդեմ պետական գործիչների, որոնք աչք են փակում ընդերքը թալանողների անօրինականությունների և անառակությունների վրա` ստանալով իրենց մասնաբաժինը,
ընդդեմ հանքատերերի, որոնք ապականում են Հայաստանի բնաշխարհը` ոչնչացնելով անտառներ, գեղատեսիլ կիրճերում թափելով թունավոր պոչանքներ:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
ԵՐԲ՝ հինգշաբթի, հուլիսի 14-ին, 10:00-13:00
ԵՐԹՈԻՂԻՆ` Լենինգրադյան - Կիևյան - Օրբելի - Բաղրամյան - Մաշտոց - Ամիրյան - Հրապարակ:
Ովքեր կցանկանան մասնակցել, սակայն չունեն հեծանիվ` տեղեկացնեմ որ հեծանիվներ կտրամադրենք անվճար, շտապեք զանգել և հերդագրվել:
Շարժվելու ենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) ժամը 10:30-ին: Իսկ հեծանիվ չունեցողները լինեն 10:00-ին իրենց անձնագրերով:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Արկածային երկօրյա հեծանվարշավ
Շաբաթ 18:30-կիրակի 21:00
Երթուղին`
Օր 1 - ին. Երևան - Ջրվեժ - Ջրվեժի անտառում կգիշերենք
Օր 2 - րդ. Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Ազատի կիրճ - Լանջազատ - Նուբարաշեն - Երևան.
Հեռավորությունը` 85 կմ
Բարդությունը` **** -, 4/5
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ ,լողազգեստ, ուսապարկ և ամենակարևորը` քնապարկ:
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Շարժվելու ենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) երեկոյան ժամը 19:00-ին: Իսկ հեծանիվ վարձակալողները լինեն 18:30-ին իրենց անձնագրերով:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://i.imgur.com/bnWKK.jpg
ՀԵԾԱՆՎԱՎԱՐԺԱՆՔ ՎԱՂԸ` ՈԻՐԲԱԹ 18:00-ին
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս ուրբաթ, ժամը 18:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ. 093 426 654 (Սամվել)
Հեծանվարշավ դեպի Սևաբերդ
Մինչև Սևաբերդ ճանապարհը հիմնականում բարձրանում է, այսինքն մոտ 40 կմ անընդհատ հաղթահարելու ենք դժվարին վերելքները, որպիսի հետդարձին վայելենք սրընթաց վայրեջքը:
Ճանապարհին անցնելու ենք Աբովյանի և Արամուսի միջով, որտեղ անցորդներին կբաժանենք տեղեկատվական թերթիկներ (Երկաթահանքերի բացման հետ կապված տեղեկություն տարածելու նպատակով)
Երբ` կիրակի օրը, առավոտյան ժամը 8:30-ին
Հեռավորությունը` 85 կմ
Բարդությունը` **** -, 4/5
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ , ուսապարկ:
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` արշավային, գլխարկ,
Եղանակային պայմանները` զով և արևոտ, հաճելի ջերմաստիճան հեծանիվ վարելու համար
Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - Աբովյան - Մայակովսկի - Արամուս - Կամարիս - Գեղաշեն - Զառ - Սևաբերդ - Զառ - Ակունք - Նոր Գյուղ - Աբովյան - Երևան
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://i.imgur.com/axhGf.jpg
ՀԵԾԱՆՎԱՎԱՐԺԱՆՔ ԱՅՍ ՇԱԲԱԹ 18:00-ին
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
...
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 18:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ. 093 426 654 (Սամվել)
Սևաբերդ եկող կա՞, ես գնում եմ :)
քաղաքացի
22.07.2011, 10:56
Սևաբերդ եկող կա՞, ես գնում եմ :)
Հեռու ա, դժվար ա, հեծանիվ չունեմ (http://www.akumb.am/showthread.php/61170) :angry

Թե չէ որ ունենայիր, կգայիր, չէ՞ :)) Արշավն ի դեպ ամենադժվար արշավներից մեկն ա :)

Հայկ, քո կարծիքով որ դեռ ոչ մի արշավի չեմ եղել՝ երևի չարժի չէ՞ սրանից սկսեմ, մանավանդ որ սիրողական մակարդակի միջին կարգի քշող եմ ու երկար տարածություններ երբեք չեմ քշել)))

Չէ, էս մեկին չարժի գալ, շատ դժվար ա: Սպասի, հետագայում ավելի հեշտ արշավներ կլինեն, կասեմ :)

Լավ Հայկ ջան)
Ռուֆուս , ո՜նց եմ ձեզ նախանձում (էս հո օֆթոփ չէ՞ր:unsure )
Ներսես_AM
23.07.2011, 00:11
Ռուֆուս , ո՜նց եմ ձեզ նախանձում (էս հո օֆթոփ չէ՞ր:unsure )
Նախանձելու բան չկա :) գնում ես վարժանքների, սովորում, հետո էլ արշավների՜ :roll

իսկ որտեղ են լինում վարժանքները?
իսկ որտեղ են լինում վարժանքները?
էստեղ: (http://maps.google.com/maps/ms?ie=UTF&msa=0&msid=215881647424634615376.0004a8b8b4778509468b5) :unsure
Ներսես_AM
23.07.2011, 15:44
իսկ որտեղ են լինում վարժանքները?
Ամեն շաբաթ կամ ուրբաթ է լինում, Համալիրի մոտ: Հայտարարությունները այս թեմայում Ռուֆուսը դնում ա սովորաբար: Օրինակ վերջինը ահա՝ :)
ՀԵԾԱՆՎԱՎԱՐԺԱՆՔ ԱՅՍ ՇԱԲԱԹ 18:00-ին
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
...
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 18:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ. 093 426 654 (Սամվել)
3 օրյա հեծանվային արշավ
Հեծանվային նոր ուղիներ բացահայտելու.......
Գնացքը մեզ կհասցնի մինչև Սևան, այնտեղից կսկսվի մեր հեծանվային փորձությունները: Առաջին օրը կգիշերենք Մարտունիում` լճի ափին: Հաձորդ օրը Սուլեմայի լեռնանցքով կիջնենք Եղեգնաձոր, որտեղ մեզ կդիմավորեն տեղի ակտիվ երիտասարդները, որոնք նույնպես ցանկանում են հեծանվային մշակույթը զարգացնել, բայց Եղեգնաձորում: Իսկ 3 -րդ օրը ուզելով թե չուզելով պետք է քշելով հասնենք տուն:
Երբ` ուրբաթ օրը, առավոտյան ժամը 7:20
շարժվում ենք ՀՎԶ հեծանիվների արհեստանոցից
Օր 1.
Հեռավորությունը` մինչև քանաքեռի կայարան 10 կմ
+ Սևան - Մարտունի: 70 կմ
Բարդությունը` *** -, 3/5
Օր 2,
Մարտունի - Եղեգնաձոր
Հեռավորությունը`65 կմ
Բարդությունը` *** -, 3/5
Օր 3.
Եղեգնաձոր - Երևան
Հեռավորությունը`135 կմ
Բարդությունը` ***** -, 5/5
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի..... , լողազգեստ, ուսապարկ, և շատ կարևոր` քնապարկ, և ամենակարևորը` սաղավարտ` պարտադիր:
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Եղանակային պայմանները` զով և արևոտ, տաք ջուր - սառը ջուր և այլն....
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://i.imgur.com/cZlqE.jpg
http://i.imgur.com/SoiDD.jpg
http://i.imgur.com/XBTpX.jpg
Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Հատուկ սկսնակների համար`
Այս անգամ իրականացնում ենք ամենահեշտ և կարճ արշավներից մեկը`մինչև Էջմիածին:
Երթուղին հետևյալն է` Երևան – Փարաքար – Մուսալեռ – Զվարթնոց – Էջմիածին – Ոսկեհատ – Հայանիստ – Խաչփառ – Գեղանիստ – Երևան
Մեկնարկը` կիրակի օրը, սեպտեմբերի 4 - ին, առավոտյան 09:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 45 կմ
Բարդությունը` ** - - , 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ:
Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://i.imgur.com/whm2x.jpg
Rammstein
02.09.2011, 11:14
Ռուֆ, իրո՞ք բոլորը հիմա սաղավարտներով են լինում: :think

Հա, վերջին արշավների նկարներում բոլորը սաղավարտներով էին: Սամոյի մոտ մի քանի հատ կա, բայց ավելի լավ ա ինտերնետով պատվիրես 16-30$-ի շրջանակներում նորմալ սաղավարտներ կարելի է առնել, եթե ուզում ես լինքերը կուղարկեմ: 2-3 շաբաթվա ընթացքում հասնում ա Հայաստան: Եթե ebay-ում գրանցված չես, կարող եմ քո փոխարեն պատվիրել:
Rammstein
02.09.2011, 12:43

Շնորհակալ եմ, Հայկ ջան: Բայց նախ հեծանիվիս հարցերը կլուծեմ, հետո նոր կմտածեմ սաղավարտի մասին: ebay-ում գրանցված չեմ, որ գործը դրան հասնի, ձեն կհանեմ: :)
Հեծանվարշավ դեպի Սաղմոսավանք
Երթուղին հետևյալն է`
Երևան - Աշտարակ - Մուղնի - Կարբի - Օհանավանք - Սաղմոսավանք - Երևան
Գնալու ճանապարհը ամբողջությամբ հարուստ է վերելքներով, իսկ հետ դարձը վայրեջքներով: Այնպես որ, գնալուց շատ կհոգնենք, իսկ հետ գալուց կտանջվեն միայն մեր ձեռքերը (արգելակները անընդհատ սեխմելուց:ՃՃ)
...Մեկնարկը` կիրակի օրը, սեպտեմբերի 11 - ին, առավոտյան 09:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 80կմ
Բարդությունը` ***- - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ:
Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://i.imgur.com/0zBVo.jpg
Հեծանվարշավ դեպի Դվին
Գնում ենք հեծանվորդներիս կողմից այդքան սիրված Դվինի թագավորական պալատներ, կմագլցենք նաև միջնաբերդի գագաթի հարթակը, որտեղից բացվում են գեղեցիկ տեսարաններ:
Արշավը դասվում է հեշտերի շարքին` հիմնականում հարթ տեղանք, ուղիղ ճանապարհ:
Երթուղին հետևյալն է`
Երևան – Այնթափ – Մարմարաշեն – Մխչյան – Նշավան – Դվին – Վերին Դվին – Դվին – Բերքանուշ – Երևան
Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` * * - - - (2/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ:
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
http://i.imgur.com/c9fhF.jpg
Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Ասում են փշատ հավաքելու ժամանակնա, օվքեր անտարբեր չեն, կարող են լրացուցիչ տոպրակներ վերցնեն:
Երթուղին հետևյալն է`
Երևան – Աշտարակ – Օշական – Դաշտ – Նոր Սասունիկ – Երևան
Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 55 կմ
Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ:
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, զանգահարեք Սամվելին` 093-426-654
http://i.imgur.com/3yw84.jpg
Սա էլ Poet-ն ա նկարահանել, գժանոց ա :love
http://www.youtube.com/watch?v=rf3kEzidQFw&feature=player_embedded
Սա էլ Poet-ն ա նկարահանել, գժանոց ա :love
Էրնեկ ձեզ, մի օր մոտիկ տեղ չեք ուզում կազմակերպեք, որ կարենամ ես էլ գամ, թեչէ վախում եմ հեռու տեղերից, հեծանիվ քշելու փորձ չունեմ, ու չգիտեմ ինչքան կձքեմ.
Հատուկ նորեկների համար
Հեծանվային ուղիներ ստեղծելու և ծառ գրկելու ժամանակը եկել է
Շաբաթ օրը ժամը 16.00 ին բոլորին հրավիրում ենք Ծիծեռնակաբերդ (եղևնիների պուրակ)
Հեծանվային շարժման ուղղությունը թեքում ենք դեպի Քաղաքապետարան:
Հատուկ նկարահանում է լինելու քաղաքապետարանին ցույց տալու համար, որ մենք կանք , մենք քիչ չենք , ու մենք ստիպելու ենք հարգել ու աջակցել հեծանվորդներին:
Եկեք գոնե մեկ օր հավաքվենք մեկ տեղ ու ցույց տանք մեր էկո-բանակը, չէ որ ուժն է ծնում իրավունք:
Նկարահանումից հետո, հեծանիվներով կարշավենք սիրահարների այգի ժամը 18.00 ին
իրականացնելու`
Մի պահ քեզ ծառ զգա, կացինդ սրելուց առաջ
Ծառի գրկում - ծառն իմ գրկում ԱԿՑԻԱՆ
Կամ պազապես մեր բնապահպան ԾՂՈՏՈՒՀՈՒ բացման արարողությունը:
http://i.imgur.com/fDhl7.jpg

Հարցեր
1. էդ եղևնիների պուրակը որ մասումա?
2. Ես հեծանիվ չունեմ, այդ հարցը կարում ենք լուծենք?

Ծիծեռնակաբերդի այգու ամենավերևի մասում, թանգարանի մոտ: Հրապարակի պես տեղ ա, շատ հեշտ ա գտնելը, կողքն էլ ավտոկայանատեղի կա:
Եթե հեծանիվ չունես, կարող ես Սամվելից վարձել, օրը 3000դրամով: Սամվելի հեռախոսահամարը՝ 093-426-654

Պարզ է, միայն եթե կարող էս բացատրի թե մեքենայով որտեղով պիտի մտնեմ որ այդ կայանատեղիում կանգնեմ?

Չգիտեմ, ես մեքենա չեմ քշում: Ամենայն հավանականությամբ ստադիոնի ճանապարհից:
Գաղթական
07.10.2011, 01:13
թեման դեռ չեմ կարդացել..
պատահական վարկանիշ տվեցի..:)
թեման դեռ չեմ կարդացել..
պատահական վարկանիշ տվեցի..:)
Ու՞մ :/
Գաղթական
07.10.2011, 11:53
քո նախորդ գրառմանը
Գնում ենք Գառնու շշերի կառուսեեեել
Գառնու ձոր կատարած մեր նախորդ արշավից հետո շշերի կառուսելը գեղեցկությունից բան չհասկացող մի քանի արշավականների կողմից անխիղճ ձևով ոչնչացվել էր: Ի փառս ձորում խրախճանքներ անող մեր փնթի ու անշնորք հայրենակիցների, շշերի կենսաբազմազանությունը վերջին շաբաթների ընթացքում համառորեն աճել է և նրանք շարունակում են իրենց ուրախ պարով խինդ պարգևել ձորի այցելուներին:
Սակայն գիտակցելով քարերի սիմֆոնիայի վեհությունը և սիրելով այն՝ մենք չենք կարող հանդուրժել, որ ինչ-որ գույնզգույն շշերի բազմություն իր շուքով նսեմացնի նրա գեղեցկությունը:
Գնում ենք խառնվենք շշերի հանդարտ լողապտույտին:
Այնպես որ, մեզ կրկին սպասվում է ջրային զվարճալի շշորսություն:
Երթուղին հետևյալն է`
Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ – Գեղադիր – Գառնի – Երևան
Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 70 կմ
Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ, ցանկացողները կարող են բերել լողազգեստ:
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, զանգահարեք Սամվելին` 093-426-654
http://i.imgur.com/Wv2W7.jpg
լսեք իսկ այսօր հեծանվարժանք չկա?:)
լսեք իսկ այսօր հեծանվարժանք չկա?:)
Կար :) Դե վարժանքների հայտարարությունները էլ չեմ դնում, որովհետև ամեն շաբաթ 6-ին վարժանք կա:

Դե ուրեմն սրանից հետո դիր մի օր առաջ:)) հիշեցման կարգով:P

Օքեյ, շաբաթ առավոտներն էլ հիշեցման կարգով կզանգեմ, կարթնացնեմ :)))

չմոռանաս դու էլ զարթնել առավոտյան:))
Գնում ենք Խոր Վիրապ
Երթուղին հետևյալն է`
Երևան – Այնթապ – Արտաշատ – Փոքր Վեդի – Խոր Վիրապ - Երևան
Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 88 կմ
Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ:
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, զանգահարեք Սամվելին` 093-426-654
http://i.imgur.com/LL8cr.jpg

Էս ցրտին շորտերով? :D

Հա, ի՞նչ, քշելուց կտաքանաս :P
Ձայնալար
24.02.2012, 12:53
Երևանյան կանաչ հեծանվարշավ
Շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, հրավիրում ենք մասնակցելու հեծանվային ակցիային՝ նվիրված Մաշտոցի այգու փրկությանն ու պահպանմանը: Հեծանիվներով երթևեկելու ենք Երևանի կենտրոնական փողոցներով, կրելու ենք կանաչ ժապավեններ, գլխաշորեր և դրոշներ: Այս ակցիայով կցուցադրենք մեր պատրաստակամո...ւթյունը մեր իսկ կանաչ տարածքներին տեր կանգնելու հարցում, ինչպես նաև խնդրի մասին թռուցիկներով կիրազեկենք անցորդներին:
Հավաքվում ենք հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31), որտեղից շարժվելու ենք ժամը 12:00-ին: Հիմնական կանգառը լինելու է ժամը 14:00-ին Մաշտոցի այգում, ուր կմիանանք մեր կանաչ ակտիվիստներին, կմասնակցենք տեղի կազմակերպված միջոցառումներին և մեր հերթին էլ ցանկացողների համար անվճար հեծանվավարժանք կանցկացնենք:
Երթուղին հետևյալն է` Լենինգրադյան - Կիևյան - Օրբելի - Բաղրամյան - Մոսկովյան - Մաշտոց - Կորյուն - Աբովյան - Սայաթ Նովա - Խանջյան - Թումանյան - Կարապի լիճ - Հյուսիսային Պողոտա - Հանրապետության Հրապարակ - Ամիրյան - Մաշտոցի Պողոտա - Մաշտոցի Այգի: Հետ դարձը՝ Արամի փողոց - Մանկական երկաթուղի - Հրազդանի կիրճ - Հալաբյան - ՀՎԶ
Մեկնարկը` շաբաթ օրը, փետրվարի 25-ին, 12:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 25 կմ
Բարդությունը` * - - - - , 1/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` սպորտային, տաք, ձեռնոցներ, գլխարկ:
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Ձայնալար
24.02.2012, 12:57
Երթուղին՝
http://i42.tinypic.com/fw25g3.jpg
Ձայնալար
24.02.2012, 20:41
Քաջեր, եկել եմ ասեմ, որ ես քշելու եմ: Ժամը 2-ին Մաշտոցի պուրակում հեծանվորդներին դիմավորողների մեջ կլինի նաև Հասմիկը մամայի հետ :)
Միացե՜ք:
Այսօր Երևանում վերջապես բացվեց առաջին հեծանվակայանատեղին՝ Երևանի պետական համալսարանում :)
Դիտեք.
http://www.youtube.com/watch?v=QndcxWs7ppM
http://www.youtube.com/watch?v=TdxaUMp_5Qs&feature=youtu.be
«Կյանքի Շրջանները» շատ գեղեցիկ ֆիլմ կյանքի, բնության ու հեծանվի մասին... Մերսի Skeptic-ին :)
http://www.youtube.com/watch?v=RMv9JgQbyII
Ներսես_AM
08.04.2012, 00:35
մեր մեջ ասած ես իմ հեծոն էտ կայանատեղիում չէի կապի :)

Ինչի՞ Ներս: :)

Ներս, եթե գողանալուց ես վախենում, կայանատեղիում տեսախցիկներ կան տեղադրված:

Տեսախցիկները դեռ մի կողմ: Հեծանիվը կայանատեղին միացնելու ամուր պարագաներ կան չէ՞ ձեզ մոտ:
Հիմա երկուսն էլ սուս կմնան, մարդ չի իմանա՝ ինչ մտածի: :)
Ներսես_AM
08.04.2012, 01:17
Ինչի՞ Ներս: :)
որովհետև կարող ես ամրացնել միայն առջևի, կամ միայն հետևի անիվը, իսկ անիվը հեծանվի իրանից անջատելը երեք վայրկյան է տևում։ Իսկ հեծանիվի ամենաթանկ մասը սովորբար իրանն է լինում։ Կայանատեղին այնպես պետք է լինի, որ հեծանիվի իրանը հնարավոր լինի կապել։
Տեսախցիկները լավ բան են բայց դե դա ամեն կայանատեղիի վրա չես կպցնի, հիմա համալսարանում կան լավ են, բայց մի հատ որ ուրիշ տեղ սարքելու լինեն լավ կլինի սրանցից լինի
http://media.treehugger.com/assets/images/2011/10/new-york-city-bicycle-parking-requirement.jpg
թե չե կարող ա գաս տեսնես սենց մի բան :(
http://www.transportpolicy.org.uk/TwoWheels/SecureParking/Figure2.jpg
Tirim-tim
08.04.2012, 03:10

Էնպիսի կողպեքներ կան, որ իրանը առջևի կամ հետևի անիվի հետ կապում է նման կայանտեղում, օր․ այ էս տիպի կողպեքը
http://photo-dictionary.com/photofiles/list/3616/5634bicycle_lock.jpg
Ու ցանկալի է առջևի անիվը կապել իրանի հետ, որովհետև հետևի անիվը հանելը ավելի շատ ժամանակ է պահանջում։
Ուրիշ հարց, որ նման կողպեքը համեմատաբար հեշտ է կոտրելը, քան քո բերած նկարներինը, բայց դե Հայաստանում գողերին հեծանիվ էնքան էլ պետք չի, որ գլուխ ցավացնեն :)
էլ հեծանիվով արշավներ չեն լինում կամ հեծանվավարժանքներ?
StrangeLittleGirl
21.05.2012, 01:32
Էս ինչ լավ թեմա ա :))
Ներս, առաջին անգամ եմ լսում, որ պետք ա իրանը կարողանաս կապել: Էստեղ շատ քիչ են նենց կայանատեղիները, որտեղ հնարավոր ա իրանը կապել: Ու նույնիսկ եթե հնարավոր ա, բոլորն էլ անիվից են կապում: Հիշեցնեմ, որ էստեղ հեծանիվի գողությունը շատ ավելի տարածված երևույթ ա, քան Երևանում:
Rammstein
21.05.2012, 02:42
Հիշեցնեմ, որ էստեղ հեծանիվի գողությունը շատ ավելի տարածված երևույթ ա, քան Երևանում:
Բյուր, հիշեցնեմ, որ էդտեղ հեծանիվն ավելի տարածված երեւույթ ա, քան Երեւանում: :))
Ներսես_AM
21.05.2012, 02:50
Համարյա բոլոր կայանատեղիները որոնց հեծանիվը կողքից ես կապում, հնարավոր ա այնպես կապել որ իրանը անիվի հետ միասին կապվի։ Նկարի, տեղադրի այստեղ, ասեմ ոնց :hi
Sagittarius
21.05.2012, 03:11
ստեղ հեծանիվները մեկ-մեկ ինչից ասես որ չեն կապում :)) ... մեկ էլ հեծանիվների մեծ մասը բավականին հասարակ են՝ 50-100 եվրո. կարծում եմ, որ ուղղակի դասի գնալ-գալու համար նման հեծանիվները ավելի նպատակահարմար են:
հ.գ. կարծում եմ նաև թանկարժեք հեռածանիվների համար կարելի է չափսոսալ, և երկու փական օգտագործել, մեկով՝ անիվը կայանատեղիից, մյուսով՝ իրանը անիվին:
StrangeLittleGirl
21.05.2012, 11:18
Համարյա բոլոր կայանատեղիները որոնց հեծանիվը կողքից ես կապում, հնարավոր ա այնպես կապել որ իրանը անիվի հետ միասին կապվի։ Նկարի, տեղադրի այստեղ, ասեմ ոնց :hi
Դե իմ ասածն էլ էդ ա, որ կողքից մենակ կայարանի կայանատեղին ա, մեկ էլ համալսարանինը, բայց ոչ բոլորը:
Իմ հեծանիվն էնքան վատն ա, որ առանց կապելու էլ թողնեմ, ոչ ոք չի գողանա :)) Զատո կողպեքս ա լավը. հեծանիվիս կես գինն ունի:
StrangeLittleGirl
21.05.2012, 11:20
Բյուր, հիշեցնեմ, որ էդտեղ հեծանիվն ավելի տարածված երեւույթ ա, քան Երեւանում: :))
Հա, դա տրամաբանական ա: Իմ ասածն էն ա, որ եթե էստեղ մարդիկ արխային անիվն են կապում, պատճառ չկա Հայաստանում անհանգստանալու, որ իրանից կապելու հնարավորություն չկա:
էլ հեծանիվով արշավներ չեն լինում կամ հեծանվավարժանքներ?
Լինում են, պարզապես ոչ միշտ եմ ժամանակ գտնում հայտարարությունները այս թեմայում դնել: Եթե Ֆեյսբուքում գրանցված ես, ապա կարող ես միանալ «Հեծանիվ+ հ/կ» խմբին ու էնտեղ տեսնել բոլոր հեծանվավարժանքների ու արշավների հայտարարությունները :)
boooooooom
08.09.2012, 01:14
Հեծանվարշավ դեպի Դվին՝ պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը, որը հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին Խոսրով Կոտակ թագավորի օրոք:
Արշավ դեպի 4-րդ դար, որի ժամանակակից ճանապարհներին կհանդիպենք բազմաթիվ դեղձենիներ և կվայելենք դրանց բերքի հիասքանչ համը և բույրը։ Հնարավոր է նաև խաղող։
Երթուղին հետևյալն է`
Երևան - Այնթափ - Մարմարաշեն - Արևաբույր - Մխճյան - Նշավան - Դվին - Երևան;
Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Վերադարձ՝ 19։00
Հեռավորությունը` 70 կմ
Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ:
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:
Հեծանիվ վարձակալելու համար ժամը 08:30 լինեն Լենինգրադյան 31, ՀՎԶ հեծանիվների արհեստանոցում:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, զանգահարեք Սամվելին` 093-426-654
Ձայնալար
19.09.2012, 13:59
http://www.azatutyun.am/media/video/24711243.html
Շատ հավես ու վարակիչ տեսանյութ ա։
boooooooom
06.06.2013, 23:05
Հեծանվարշավ դեպի Աղվերան
«Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու փարթամ անտառներով և ծաղկաշատ ձորակներով հարուստ հեծանվարշավերից մեկին՝ շնչելու անտառային թարմ օդ և վայելելու հանգիստ գետակի ափին՝ ծառերի զովի ներքո:
Մեկնարկը. կիրակի օրը՝ հունիսի 9-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:30-ին:
Ամբողջ երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ (Զեյթուն) կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով`
Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան:
Հեռավորությունը` 10 կմ մինչև Ալմաստ կայարան + 60 կմ հեծանիվով մինչև Աղվերան և հետդարձ Երևան
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
boooooooom
19.06.2013, 11:18
Ջրային հեծանվարշավերի սեզոնը սկսում ենք Մեղրաձորի արշավով: Մեղրաձորի չռիկը ժամանակին ջրառատ ջրվեժների կասկադ էր, բայց անցած տարի լուրեր ստացվեցին, որ կառուցված ՀԷԿ-ի պատճառով ջրի հոսքը խիստ նվազել է: Ամեն դեպքում՝ ջրվեժների տակ լողալու համար չմոռանաք լողազգեստ վերցնել:
Մեկնարկը. կիրակի օրը՝ հունիսի 23-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:30-ին:
Ամբողջ երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ կայարան (10 կմ), գնացքով մինչև ք. Հրազդան, Հրազդան - Մեղրաձոր - Չռիկ ջրվեժ (15 կմ), Մեղրաձոր - Հրազդան - Բջնի - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Բյուրեղավան - Երևան (65 կմ)
Հեռավորություն` 90 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային, լողազգեստ և սրբիչ
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
boooooooom
21.06.2013, 23:02
Էն ո՞վ էր ուզում հեծանիվ քշել սովորեր:
ՀԵԾԱՆՎԱՎԱՐԺԱՆՔ ԱՅՍ ՇԱԲԱԹ` 18:00-ին
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:...
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 18:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանվավարժանքի համար հեծանիվներ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը անվճար
Հարգանքով, "Հեծանիվ +"
093 426 654 (Սամվել Հովհաննիսյան)
boooooooom
24.06.2013, 01:29
Ես, Նաիրուհին և Rammstein-ը: Էսօրվա արշավից մի քիչ :)
http://www.youtube.com/watch?v=u8-KtB3TSKw
Ներսես_AM
24.06.2013, 02:16
Հուլիսի վեցս համարեմ զբաղված չէ՞ :))
Ջա՜ն, Հայաստանի տժիկ արև, ու հեծանի՜վ։
Rammstein
24.06.2013, 16:39
Ես, Նաիրուհին և Rammstein-ը: Էսօրվա արշավից մի քիչ :)
http://www.youtube.com/watch?v=u8-KtB3TSKw
Ընդհանուր քշել եմ 96.5 կմ,
առավելագույն արագությունս` 56.5 կմ/ժ
Քշելու մաքուր տեւողությունը` 6.5 ժամ,
Ընդհանուր արշավի տեւողությունը (տնից մինչեւ տուն)` 15 ժամ:
Կայֆ արշավ էր: :love
Նաիրուհի
24.06.2013, 16:54

Սենց հաշվարկներ չեմ արել, հնարավորություն էլ չունեի։
Ինձ համար դեռևս դժվար արշավ էր, երկար, գնալիս՝ քարքարոտ ու փոսերով հարուստ ճանապարհ, վերադառնալիս՝ բավական հեշտ, բայց ընկնելուս հետևանքներն իրենցն ասացին, ու բոլոր ստից դիքերին կեսից հանձնվում էի։
ԲԱՅՑ
Վարդանի ու Ավետի հետ հեծանվով (և ոչ միայն) մինչև աշխարհի ծայրն էլ կգնամ։ Իսկական ճանապարհի ընկեր են՝ ուշադիր, հոգատար, օգնող։ Շնորհակալ եմ շատ-շատ...
Նաիրուհի
05.07.2013, 10:00
Այս կիրակի՝ հուլիսի 7-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է Վարդավառի տոնը միասին Սևանում նշելու: Երևանից Սևան կմեկնենք գնացքով, այնուհետև կիջնենք թերակղզու լողափը: Վերադարձը կլինի ամբողջությամբ հեծանիվներով:
Եվ այսպես, մեկնարկը կիրակի օրը՝ հուլիսի 7-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:30-ին: Խնդրում ենք չուշանալ, որովհետև հենց 8:30-ին է շարժվում: Տոմսի արժեքն է 600 դրամ:
Ամբողջ երթուղին հետևյալն է`ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ կայարան (10 կմ), գնացքով մինչև Սևանի թերակղզի, այնուհետև վերադարձ՝ Սևանի մայրուղով մինչև Երևան (65 կմ):
Բարդությունը` ★★☆☆☆, 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը՝ թեթև, սպորտային: Ձեզ հետ ունեցեք նաև լողազգեստ, գլխարկ և երկարաթև հագուստ՝ արևից պաշտպանվելու նպատակով:
Տրամադրությունը` ջրիկ
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերում է նաև ոգելից խմիչքին:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
boooooooom
05.07.2013, 21:18
ես էլ գա՞մ :oy :))
Եթե քշել գիտես, արի բա :)
Եթե քշել գիտես, արի բա :)
հեծանիվի հարցն ա պետք լուծել, մեկ էլ սնունդը ճամփից եք ա՞ռնում, թե տնից բերում
Отправлено с моего ALCATEL ONE TOUCH 991D через Tapatalk
Ներսես_AM
05.07.2013, 21:48
Ա՜, ես էլ եմ ուզում գամ, բայց ես երևի կեսօրին հեծանիվով կգամ, ու ձեր հետ ետ կգամ: Դժվար ա, բայց ես կհաղթահարեմ: Լավ կլինի ձեր համարները ինձ ասեք, որ կարողանամ ձեզ գտնել:
Նաիրուհի
05.07.2013, 22:04
հեծանիվի հարցն ա պետք լուծել, մեկ էլ սնունդը ճամփից եք ա՞ռնում, թե տնից բերում
Ա՜, ես էլ եմ ուզում գամ, բայց ես երևի կեսօրին հեծանիվով կգամ, ու ձեր հետ ետ կգամ: Դժվար ա, բայց ես կհաղթահարեմ: Լավ կլինի ձեր համարները ինձ ասեք, որ կարողանամ ձեզ գտնել:
Ակումբցիներն ակտիվանում են :love
Վահե ջան, սովորաբար ճանապարհից ենք առնում, բայց էս դեպքում ավելի լավ կլինի հետդ վերցնես, քանի որ սուպերմարկետից օգտվելու հնարավորություն չենք ունենալու, իսկ Սևանի ափի խանութներում, Սամվելի ասելով, տեսականին քիչ է, գները՝ բարձր։
Ներսես ջան, ես ու boooooooom-ը հաստատ գնում ենք, մեր համարները PM կանեմ, կարծում եմ՝ Վարդանը դեմ չի լինի :))
boooooooom
05.07.2013, 22:08
հեծանիվի հարցն ա պետք լուծել, մեկ էլ սնունդը ճամփից եք ա՞ռնում, թե տնից բերում
Հեծանիվ և սաղավարտ կվարձակալես տեղում /4000 դր/, ուտելիքի հարցը սովորաբար ճանապարհին ենք լուծում, մտնելով ուտելու տեղին ամենամոտիկ խանութը, բայց եթե տանը համով բան կա, ու դու գտնում ես, որ այն արժանի է, որ ճանապարհ ընկնի քեզ հետ, և կդիմանա ճանապարհի փորձություններին, կարող ես բերել: Կամ կարող ես ոչ մի բան էլ չբերել. հաստատ սոված չես մնա, որովհետև սովորաբար ավելի շատ ուտելիք է լինում, քան մենք իվիճակի ենք ուտել: Վերջում զոռով ենք ուտում, որ հետ չտանենք:
boooooooom
05.07.2013, 22:14
Ակումբցիներն ակտիվանում են :love
Վահե ջան, սովորաբար ճանապարհից ենք առնում, բայց էս դեպքում ավելի լավ կլինի հետդ վերցնես, քանի որ սուպերմարկետից օգտվելու հնարավորություն չենք ունենալու, իսկ Սևանի ափի խանութներում, Սամվելի ասելով, տեսականին քիչ է, գները՝ բարձր։
Սևանում կարծեմ "Սթար" կա
Ներսես ջան, ես ու boooooooom-ը հաստատ գնում ենք, մեր համարները PM կանեմ, կարծում եմ՝ Վարդանը դեմ չի լինի :))
Ես իմ համարն արդեն տվել եմ, ամեն դեպքում շնորհակալություն ուշադրության համար :)
boooooooom
05.07.2013, 22:17
Ակումբցիներն ակտիվանում են :love
Լավա-լավա, թե չե գիրք-Ակումբ-գարեջուր-գիրք-Ակումբ-գարեջուր... հետո էլ պայքար քաշի դեմ ;)
մի խոսքով, 8:30 լինեմ խվզ-ի մոտ, հե՞րիք ա :D
ուսապարկ չունեմ, հուսով եմ հեծանիվի վրա կլինի սպորտային պայուսակ հարմարացնել :unsure
boooooooom
05.07.2013, 22:35
մի խոսքով, 8:30 լինեմ խվզ-ի մոտ, հե՞րիք ա :D
ուսապարկ չունեմ, հուսով եմ հեծանիվի վրա կլինի սպորտային պայուսակ հարմարացնել :unsure
Եվ այսպես, մեկնարկը կիրակի օրը՝ հուլիսի 7-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Եվ հետո խվզ չի այլ ՀՎԶ /կազմակերպիչ Սամվելի հոր Ա.Ա.Հ. ոչ մի կապ չունի հայտնի հեծանվային գործարանի հետ/
Հեծանիվները հինականում ունենում են բեռ դնելու տեղ. եթե սպերտային պայուսակը շատ մեծ չէ, կլինի / եթե տանը այն կապելու համար հարմար բան կգտնես , բեր, եթե ոչ, արի մի բան կանենք/

ես էլ գիտեմ հեծանիվի ֆիրմայի հետ կապ ունի :oy
աչքիս տոպրակով բերեմ, ավելի հեշտ կլինի կապել :pardon
boooooooom
05.07.2013, 22:45
աչքիս տոպրակով բերեմ, ավելի հեշտ կլինի կապել :pardon
Դու մի ձև արի, մենք կդասվորենք:ok, մենակ 07:30-ից չուշանաս, եթե կարող ես մի 5 րոպե էլ շուտ արի
Ներսես_AM
05.07.2013, 22:47
Կյանքումս մի անգամ եմ սևանի դիքերը Երևանից բարձրացել, համարյա մահամերձ էի: Բայց հիմա պիտի որ ահագին ուժեղացած լինեմ: հուսով եմ կհասնեմ մինչև ձեր դուրս գալը: Կարո՞ղ ա իմանաք ժամը քանիսին էք դուրս գալու Սևանից:
boooooooom
06.07.2013, 00:11

Սևանից կշարժվենք մոտավորապես 16:00-ին: Ոնց էլ գաս, կհասնես :)
Ներսես_AM
06.07.2013, 00:37
Սևանից կշարժվենք մոտավորապես 16:00-ին: Ոնց էլ գաս, կհասնես :)
Էդ լավ ա :)
Ռամշ, չե՞ս գնում էս շաբաթ
Rammstein
06.07.2013, 02:36
Էդ լավ ա :)
Ռամշ, չե՞ս գնում էս շաբաթ
Գնում եմ ամենայն հավանականությամբ:
Հես ա համարս PM-ով կուղարկեմ: :)
Ներսես_AM
07.07.2013, 11:04
Ջնջիլ ձեզ :P
Ներսես_AM
08.07.2013, 00:17
Ժողովուրդ կներեք, որ ձեզ չսպասեցի: Ավելի ճիշտ կես ժամ սպասեցի, բայց էլ չէի կարող, առանց այդ էլ պայմանավորվածությունիցս ահագին ուշացել էի: Լավ օր էր :love ապրեք :)
Բու՜մ նկարները բեր, թող Ռուֆուսների ջիջիլները իրար գան :P
StrangeLittleGirl
08.07.2013, 00:52
Իմ ջիջիլներն էլ են իրար գալիս :(
Ժող, բայց չեմ հասկանում՝ դուք ո՞նց եք էդքան քշում: Մենք ստեղ օրը 40 կմ-ից ավել չենք քշում: Դրանից շատը սաղս էլ գիտենք, որ սատկելու հաշիվ ա:
Նաիրուհի
08.07.2013, 02:05
Հրաշալի արշավ էր :love
Մածունով գաթա մինչև թրջվելը :)
http://i.imgur.com/C0Pf9gZ.jpg
Ռամշտայնն առաջին անգամ հյուսված մազերով
http://i.imgur.com/BwIeqdMl.jpg
Ինչպիսի՜ դեմք վարսահարդարին շնորհակալություն հայտնելիս :jagi
http://i.imgur.com/IUX5Vuvl.jpg
Թաղում N1. գուշակեք թաղվածին
http://i.imgur.com/0em7xcGl.jpg
Թաղում N2
http://i.imgur.com/7q3Bubql.jpg
Ակումբի հատուկ պատվիրակությունն էսօրվա հեծանվարշավին :love
http://i.imgur.com/pAczNJil.jpg
Պատվիրակությունը ոչ լրիվ կազմով
http://i.imgur.com/g7DzkHSl.jpg
Էս էլ boooooooom-ի գլուխգործոցը սեփական ոտքիս վրա :( :lol
http://i.imgur.com/KkqRH2ol.jpg
Rammstein
08.07.2013, 02:23
Շատ լավ արշավ էր: :aha
Էս էլ արագաչափիս ցուցմունքները.
Քշեցի - 64.1 կմ
Քշելու տեւողությունը - 3 ժամ 15 րոպե
Առավելագույն արագությունը - 67.2 կմ/ժ (սենց արագ դեռ չէի քշել):
Մի հատ էլ անորակ նկար. :pardon
Ձախից աջ` Ներսես_AM, Նաիրուհի, Վահե-91
http://i.imgur.com/Gbowbl2l.jpg (http://i.imgur.com/Gbowbl2.jpg)
Շատ լավ արշավ էր: :aha
Էս էլ արագաչափիս ցուցմունքները.
Քշեցի - 64.1 կմ
Քշելու տեւողությունը - 3 ժամ 15 րոպե
Առավելագույն արագությունը - 67.2 կմ/ժ (սենց արագ դեռ չէի քշել):
Ավետ, էդ քո սեփական հեծանիվն ա՞ տենց վիճակագրությունով, թե՞ վարձով վերցրածներից ա։
Արդեն տրամադրվում եմ հաջորդին մասնակցելու ։)
Rammstein
08.07.2013, 11:34
Ավետ, էդ քո սեփական հեծանիվն ա՞ տենց վիճակագրությունով, թե՞ վարձով վերցրածներից ա։
Արդեն տրամադրվում եմ հաջորդին մասնակցելու ։)
Իմ սեփականն ա, Արտ: Առաջ Ռուֆուսի սեփականն էր, հիմա իմ սեփականն ա: :)
Արի, կայֆ կլինի: :hands
Կեղտեր, հեսա հինգիդ էլ բացասական վարկանիշ կտամ :D
Շատ լավն եք, նախանձից կանաչել եմ, երանի ձեր հետ լինեի…
Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta
Նաիրուհի
08.07.2013, 12:22
Կեղտեր, հեսա հինգիդ էլ բացասական վարկանիշ կտամ :D
Շատ լավն եք, նախանձից կանաչել եմ, երանի ձեր հետ լինեի…
Բացասական վարկանիշ տալու տեղը միացիր :P Ամոթ է, քչություն ենք անում, մինչդեռ Ակումբը պիտի ամեն ինչում առաջատար լինի :))
Ներսես_AM
08.07.2013, 12:49
Էդ ոտդ որտե՞ղ հասցրեցիր: :(
StrangeLittleGirl
08.07.2013, 13:00
Բացասական վարկանիշ տալու տեղը միացիր :P Ամոթ է, քչություն ենք անում, մինչդեռ Ակումբը պիտի ամեն ինչում առաջատար լինի :))
սպասեք, ես հեսա գալիս եմ :P
բայց ձեր կմ-երի ու կմ/ժ-երի թվերը նայելիս սիրտս վատանում ա: ես էդքան չեմ ձգի:
Նաիրուհի
08.07.2013, 13:32
սպասեք, ես հեսա գալիս եմ :P
բայց ձեր կմ-երի ու կմ/ժ-երի թվերը նայելիս սիրտս վատանում ա: ես էդքան չեմ ձգի:
Կձգես, սովորելու վրա է։ Ավետի կմ/ժ-երին մի նայի, ես էդպես չեմ քշում, չնայած երեկ ավելի երկար եմ քշել, քան ինքը։
Ինձ նման հեշտ արշավներից կսկսես, երեկվանը շատ հեշտ էր, անգամ ես քիչ մնաց նորմալ հաղթահարեի :)) Էդքան երկար հիմնականում իջնում ենք կամ ուղիղ տեղերով քշում։
StrangeLittleGirl
08.07.2013, 13:36

Լիլ, մենք ստեղ գնում ենք արշավների, դե ստեղի հեշտը ո՞րն ա: 30-40կմ, ուղիղ տարածքով: Ինչքան ասում ենք՝ հետո նույն տարածությունը հետ քշենք, չեն կարողանում, սատկում ենք: Մեր միջին արագությունը սովորաբար 20կմ/ժ ա, դրանից ավել վախենալու ա: Աաա՜, բայց եթե իջնում եք, ուրեմն նորմալ ա: Ես մի պահ պատկերացրեցի Ավետին 60+կմ/ժ արագությամբ բարձրանալիս, սիրտս կանգնեց:
Նաիրուհի
08.07.2013, 13:53
Էդ ոտդ որտե՞ղ հասցրեցիր: :(
Դե աջ ոտքս դեռ չգիտեր՝ իր գլխին արդեն իսկ ինչ է եկել (http://www.akumb.am/showthread.php/2225-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D5%A2%D5%AA%D5%AB%D5%B7%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6?p=2422191&viewfull=1#post2422191), նեղվում էր, որ ձախ ծունկս մի քիչ ցավում է, որոշեց մենակ չթողնել :))
Մի խոսքով՝ էսօր չվախենաք քայլվածքիցս, որովհետև ինչ էլ լինի՝ հանդիպման գալու եմ։
Ներսես_AM
08.07.2013, 15:01

Բա երեք-երեք ի՞նչ էին անում: :angry հուսով եմ թեթև բան ա:
Արի, արի, իրար հետ թոփալ-թոփալ ման կգանք: :)) Պարզվեց ոտքիս տակը կարգին խորը վնասել էի էն քարի դրա, ու մեջը սաղ ավազ էր լցվել:
StrangeLittleGirl
08.07.2013, 15:02
էս ինչ ուժըսներ եք պատմում :(
բայց լավ ա, հակաջիջիլն աշխատում ա :))
Ներսես_AM
08.07.2013, 15:07
Լիլ, մենք ստեղ գնում ենք արշավների, դե ստեղի հեշտը ո՞րն ա: 30-40կմ, ուղիղ տարածքով: Ինչքան ասում ենք՝ հետո նույն տարածությունը հետ քշենք, չեն կարողանում, սատկում ենք: Մեր միջին արագությունը սովորաբար 20կմ/ժ ա, դրանից ավել վախենալու ա: Աաա՜, բայց եթե իջնում եք, ուրեմն նորմալ ա: Ես մի պահ պատկերացրեցի Ավետին 60+կմ/ժ արագությամբ բարձրանալիս, սիրտս կանգնեց:
Դու արի կտեսնես ոնց ես ձգում :)) Երեկ Նաիրուհին էլ էր տենց ասում, պարզվեց չարենցավանի դիք ա բարձրանում աղջիկը :)) հա դրա համար միայն մի պայման ա պետք, որ մեկը իմ նման կողքից ասի «էս դիքն էլ ենք բարձրանում ու վերջ» :))
StrangeLittleGirl
08.07.2013, 15:14

Ներս, մեկ ա, չեմ պատկերացնում :D ասում եմ՝ ստեղ սատկում ենք 40-ից հետո, էն էլ լրիվ ուղիղ, հարթ ճամփի վրա: Ճիշտ ա, սովորաբար էդ ամեն ինչի հետ նաև ցեխ ու անձրև ա լինում, բայց դե... հա, ի դեպ, ես անտանելի կամքի ուժ ունեմ, բայց դա կարա իմ դեմ աշխատի, երբ փորձեմ անել էն, ինչ իմ ֆիզիկական հնարավորությունները չեն ներում :))
Ներսես_AM
08.07.2013, 15:33

Իսկ եթե քառասունից հետո մի երեք-չորս ժամ հանգստանա՞ս: Ես վստահ եմ որ դու կարող ես: կգաս կտեսնես :)
Նաիրուհի
08.07.2013, 15:33
Բա երեք-երեք ի՞նչ էին անում: :angry հուսով եմ թեթև բան ա:
Արի, արի, իրար հետ թոփալ-թոփալ ման կգանք: :)) Պարզվեց ոտքիս տակը կարգին խորը վնասել էի էն քարի դրա, ու մեջը սաղ ավազ էր լցվել:
Իրենք մեղք չունեն, ես վախեցա էն դիքերն իջնելուց, մտածեցի՝ խփելու եմ իրենց, բայց չկարողացա նորմալ արգելակել։ Բայց մի եսիմ ինչ չի եղել, ծունկս իսկի չի էլ ցավում, էդ անտերի կծածն է ցավում։ :(
StrangeLittleGirl
08.07.2013, 19:58
Իսկ եթե քառասունից հետո մի երեք-չորս ժամ հանգստանա՞ս: Ես վստահ եմ որ դու կարող ես: կգաս կտեսնես :)
լավ, լավ, համոզեցիր :)) մնում ա սեպտեմբերին հեծանվարշավ լինի:
boooooooom
22.11.2013, 00:54
Կիրակի արշավ եկող կա? Ես անպայման քշելու եմ :)
StrangeLittleGirl
22.11.2013, 09:21
Կիրակի արշավ եկող կա? Ես անպայման քշելու եմ :)
ո՞ր ժամերին ու որտե՞ղ:
boooooooom
22.11.2013, 09:59
ո՞ր ժամերին ու որտե՞ղ:
Դեռ ուղղությունը որոշված չէ, բայց պետք է որ լինի հեշտ։ Առավոտյան 9-10-ի կողմերը։ Ավելի մանրամասն կգրեմ, երբ որոշվի։
StrangeLittleGirl
22.11.2013, 10:01
Դեռ ուղղությունը որոշված չէ, բայց պետք է որ լինի հեշտ։ Առավոտյան 9-10-ի կողմերը։ Ավելի մանրամասն կգրեմ, երբ որոշվի։
ուղղակի ես էդ օրը մի չկոնֆերանսի եմ, որին ավելի քան մի տարի սպասել եմ: դրա համար ուզում եմ հասկանալ` դա ինձնից ամբողջ օրը կխլի, թե մենակ մի քանի ժամ, ու չկոնֆերանսին կհասնեմ:
boooooooom
22.11.2013, 10:14

եթե կոնֆերանսը 17:00-ինա կհասցնես, եթե ավելի շուտ :( (դեմք են արա. կիրակի օրով ինչ կոնֆերանս:angry)
StrangeLittleGirl
22.11.2013, 15:37
եթե կոնֆերանսը 17:00-ինա կհասցնես, եթե ավելի շուտ :( (դեմք են արա. կիրակի օրով ինչ կոնֆերանս:angry)
բա հենց կիրակի օրով պիտի լինի, որ գործի հաշվին չլինի
Ձայնալար
22.11.2013, 16:29
Ծանոթի միջոցով ասեմ, որ ինչքան գործ եմ պլանավորել հեծանվարշավից հետո, միշտ չեմ հասցրել, որովհետև հեծանվարշավը երբեք նախատեսված ժամին չի ավարտվել :))
StrangeLittleGirl
22.11.2013, 16:38
Ծանոթի միջոցով ասեմ, որ ինչքան գործ եմ պլանավորել հեծանվարշավից հետո, միշտ չեմ հասցրել, որովհետև հեծանվարշավը երբեք նախատեսված ժամին չի ավարտվել :))
դե հա, ես էլ ջոկեցի, որ անիմաստ ա, ավելի լավ ա նորմալ գնամ կոնֆերանսիս
Բա լավ հեծանիվ որտեղից վարձենք?
եթե կարճ լինի ու հեշտ կուզեի
Ձայնալար
22.11.2013, 17:25
Լավ հեծանիվը չեն վարձում, առնում են: Ծախողին էլ գիտես :D Իսկ նենց ոչինչոտ հեծո մայբայք-ից կարաս վարձես:

Բարի ես Բագ, բարի :))
boooooooom
23.11.2013, 22:25
Ես վաղը քշում եմ հա, հետո չասեք չասիր /Երևան-Մասիս-Էջմիածին-Երևան/: Մեկնարկը 10:30 Լենինգրադյան 31-ից /ՀՎԶ/
boooooooom
20.03.2014, 12:09
Կարողա ակումցիներից մարդ կա, որ ուզումա քշի?
Բնության ծաղկման հետ զուգահեռ մեզ սպասվում են հեծանվարշավեր դեպի հայրենի բնաշխարհի ավելի գեղեցիկ և գողտրիկ վայրեր, սակայն մինչ այդ պետք է աստիճանաբար համապատասխան մարզավիճակ ձեռք բերել: Օգտվելով գալիք կիրակի օրը սպասվող հրաշալի արևոտ եղանակից՝ «Հեծանիվ+»-ը այս անգամ հրավիրում է մասնակցելու դեպի Եղվարդ հեծանվարշավի, որի բարդությունը համարվում է միջինից հեշտ: Մինչև Եղվարդ կլինեն վերելքներ, իսկ հետդարձը գրեթե ամբողջությամբ վայրէջքներ են: Եկեղեցի և հուշարձան այցելելուց հետո՝ արդեն արթնացող խոտերին, ջերմ արևի ներքո խաղեր կխաղանք և կվայելենք մեր հանգիստը:
Եվ այսպես, մեկնարկը` կիրակի օրը, մարտի 23-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 40 կմ
Բարդությունը` ★★☆☆☆, 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` արշավային, սպորտային, ձեռնոցներ:
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
StrangeLittleGirl
20.03.2014, 12:11
գա՞մ :think
անցյալ շաբաթ ուզում էի գալ, բայց տենց էլ չտրամադրվեցի
boooooooom
20.03.2014, 15:02
գա՞մ :think
անցյալ շաբաթ ուզում էի գալ, բայց տենց էլ չտրամադրվեցի
Եթե գալ կամ չգալ, ապա իհարկե գալ։ Ասում են եղանակը լանա լինելու։
StrangeLittleGirl
20.03.2014, 17:29
Եթե գալ կամ չգալ, ապա իհարկե գալ։ Ասում են եղանակը լանա լինելու։
մմմ, դե պետք ա տրամադրվեմ: այսինքն, պետք ա մեկնումեկին ասեմ, որ հաստատ գալու եմ, որ գամ :))
boooooooom
25.04.2014, 11:14
Կներեք, որ ձեզ զզվացնում եմ, բայց սենց բան կա։(Ու ես էլ գնում եմ)
Գնացքով մինչև Հրազդան, այնուհետև ձորերով մինչև Բջնի, ուր կըմպենք ընդերքից ժայթքող բնական գազով հանքային ջուր, հետո կմագլցենք Բջնիի բերդը՝ վայելելու մեր հանգիտը և գեղեցիկ տեսարանները, հետո կշարունակենք ձորերով մեր ճամփան դեպի Երևան:
Մեկնարկը. կիրակի օրը՝ ապրիլի 27-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:30-ին:
Ամբողջ երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ (Զեյթուն) կայարան, գնացքով մինչև ք. Հրազդան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով`
Աղբրակ - Բջնի - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան
Հեռավորությունը` 10 կմ մինչև Ալմաստ կայարան + 50 կմ Հրազդանից Երևան
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Չմոռանաք նաև հեծանիվը զինել լապտերով:
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654
Գիշերը հեծանվով 10
https://www.youtube.com/watch?v=T6nLO77jZME
Գիշերը հեծանվով 10
Ֆանտաստիկ է այսքան հեծանվորդ Երևանում… գժանոց…
Կուզենայի, որ.
1. Երևանի փողոցների աղբը աչք չծակեր
2. Բոլոր հեծանվորդները սաղավարտով լինեին
3. Բոլոր հեծանիվները լուսարձակներով լինեին, առանց լուսարձակների գիշերով հեծանիվ քշելու համար ԱՄՆ–ում տուգանում են
4. Հեծանվորդները չծխեին, հեծանիվն ու ծխախոտը անհամատեղելի են
5. Հեծանվորդները լինեին սպորտային հանդերձանքով` շորտեր, ջերսի, այդպես անհամեմատ հարմար է տուտուզի ու մարմնի այլ մասերի, ջերմաքրտնքափոխանակման համար, հարմար է առհասարակ… Հեծանիվների մեծ մասը կարծես թե նորմալ լեռնային կամ ճանապարհային սպորտային հեծանիվներ են, բայց հեծանվորդները հագնված են այնպես, կարծես թաուն բայք են քշում… չնայած սա այդքան էլ կարևոր չի, որքան մնացած կետերը…

Դե քաղաքային արշավ ա, դրա համար են հիմնականում առանց սաղավարտի ու սպորտային հագուստի, արշավների ժամանակ սաղավարտը պարտադիր է, ծխելն արգելված է, ու մեծ մասը հեծանվային հանդերձանքով են :) Բայց ես էլ էի ուրախացել, որ հեծանվորդներն էսքան շատացել են: Ի դեպ էս գիշերային ակցիաների մտահղացումն ու կազմակերպումը նույնպես ակումբցիներին է պատկանում՝ PoeT-ն ու Արշակը :)
Ֆանտաստիկ է այսքան հեծանվորդ Երևանում… գժանոց…
Կուզենայի, որ.
1. Երևանի փողոցների աղբը աչք չծակեր
2. Բոլոր հեծանվորդները սաղավարտով լինեին
3. Բոլոր հեծանիվները լուսարձակներով լինեին, առանց լուսարձակների գիշերով հեծանիվ քշելու համար ԱՄՆ–ում տուգանում են
4. Հեծանվորդները չծխեին, հեծանիվն ու ծխախոտը անհամատեղելի են
5. Հեծանվորդները լինեին սպորտային հանդերձանքով` շորտեր, ջերսի, այդպես անհամեմատ հարմար է տուտուզի ու մարմնի այլ մասերի, ջերմաքրտնքափոխանակման համար, հարմար է առհասարակ… Հեծանիվների մեծ մասը կարծես թե նորմալ լեռնային կամ ճանապարհային սպորտային հեծանիվներ են, բայց հեծանվորդները հագնված են այնպես, կարծես թաուն բայք են քշում… չնայած սա այդքան էլ կարևոր չի, որքան մնացած կետերը…
Ես մի անգամ եմ մասնակցել արշավի (ցերեկային), սաղավարտ տվեցին, հեծանիվ տվեցին, բայց հեծանիվ քշելու հանդերձանք վարձով որ տամ չեմ լսել ։), նույնն էլ լուսարձակին ա վերաբերում։
Դրա համար նորմալ եմ նայում, որ նաև «իմ նման» քշողներ լինեն։

Հեծանվային հանդերձանքը շատ «ինտիմ» է, հիգիենիկ պատճառներից ելնելով ոչ ոք էլ դրանք վարձով չի տալիս: Քաղաքային արշավներին էդքան էլ պարտադիր չէ հանդերձանքով լինել, բայց եթե քաղաքից դուրս երկար արշավներին փորձես մի անգամ ջինսով գնալ, էլ երկրորդ անգամ ջինս հագած հեծանիվ չես նստի :))
StrangeLittleGirl
27.05.2014, 01:08
Ֆանտաստիկ է այսքան հեծանվորդ Երևանում… գժանոց…
Կուզենայի, որ.
1. Երևանի փողոցների աղբը աչք չծակեր
2. Բոլոր հեծանվորդները սաղավարտով լինեին
3. Բոլոր հեծանիվները լուսարձակներով լինեին, առանց լուսարձակների գիշերով հեծանիվ քշելու համար ԱՄՆ–ում տուգանում են
4. Հեծանվորդները չծխեին, հեծանիվն ու ծխախոտը անհամատեղելի են
5. Հեծանվորդները լինեին սպորտային հանդերձանքով` շորտեր, ջերսի, այդպես անհամեմատ հարմար է տուտուզի ու մարմնի այլ մասերի, ջերմաքրտնքափոխանակման համար, հարմար է առհասարակ… Հեծանիվների մեծ մասը կարծես թե նորմալ լեռնային կամ ճանապարհային սպորտային հեծանիվներ են, բայց հեծանվորդները հագնված են այնպես, կարծես թաուն բայք են քշում… չնայած սա այդքան էլ կարևոր չի, որքան մնացած կետերը…
Հինգերորդ կետի հետ էնքան էլ համաձայն չեմ: Պետք ա հասնել նրան, որ հեծանիվը դառնա փոխադրամիջոց, ոչ թե սպորտաձև: Իսկ փոխադրամիջոցի դեպքում պետք ա ամեն տիպի հագուստով էլ քշել՝ լինի դա ջինս, կաստյում-շլվար, թե մինի յուբկա:
StrangeLittleGirl
27.05.2014, 01:10
Հեծանվային հանդերձանքը շատ «ինտիմ» է, հիգիենիկ պատճառներից ելնելով ոչ ոք էլ դրանք վարձով չի տալիս: Քաղաքային արշավներին էդքան էլ պարտադիր չէ հանդերձանքով լինել, բայց եթե քաղաքից դուրս երկար արշավներին փորձես մի անգամ ջինսով գնալ, էլ երկրորդ անգամ ջինս հագած հեծանիվ չես նստի :))
Ես արշավների ջինսով գնացել եմ, չեմ բողոքում :)) Եթե շոգ չի, հարմար ա: Իսկ այ որ շոգ ա լինում, նույնիսկ կարճ տարածություններն են տհաճ:

Դե դու աղջիկ ես, էդքան չես քրտնում :)) Ամեն դեպքում ջինսի կարերը երկար քշելուց սկսում են ցավեցնել, մի քիչ քրտնելու դեպքում էլ անտանելի բան է դառնում:
Հեծանվային հանդերձանքը շատ «ինտիմ» է, հիգիենիկ պատճառներից ելնելով ոչ ոք էլ դրանք վարձով չի տալիս: Քաղաքային արշավներին էդքան էլ պարտադիր չէ հանդերձանքով լինել, բայց եթե քաղաքից դուրս երկար արշավներին փորձես մի անգամ ջինսով գնալ, էլ երկրորդ անգամ ջինս հագած հեծանիվ չես նստի :))
Քաղաքից դուրս էի գնացել (Օշական), քաթանից շալվարով (ով հով լիներ), բայց հետ գալուց թշերս նենց էին ցավում, 2 օր նստել չէի կարում։ Ըտեղ նկատեցի, որ իրանց հատուկ շորերի վրա թշերի պաշտպանիչներ կան ։)
Հինգերորդ կետի հետ էնքան էլ համաձայն չեմ: Պետք ա հասնել նրան, որ հեծանիվը դառնա փոխադրամիջոց, ոչ թե սպորտաձև: Իսկ փոխադրամիջոցի դեպքում պետք ա ամեն տիպի հագուստով էլ քշել՝ լինի դա ջինս, կաստյում-շլվար, թե մինի յուբկա:
Անշուշտ հեծանիվը նաև փոխադրամիջոց է, բայց դա չի հակասում այն սպորտային համազգեստով վարելուն։
Քաղաքային հեծանիվները կարճ տարածություններ քաշելիս մարդը շատ էներգիա չի ծախսում, հետևաբար գուցե կարելի է կոստյումով ու երեկոյան մակիաժով քշել։ Լուրջ հեռավորություններ` մանավանդ կտրուկ վերելքներով դու հազիվ թե կքշես ջինսով կամ կոստյումով։ Հեծանիվի շարժիչը մարդն է, որը շատ էներգիա ծախսելիս նաև քրտնում է, իսկ կոստյումով քրտնած ջենտլմենը կամ լեդին շատ ավելի վատ է ջերսիով, շորտերով ու սպորտային կոշիկներով հեծանվորդից, որից քրտնահոտ առնելը բնական է, գումարած որ հեծանվային ջերսին ու շորտերը պատրաստվում են հատուկ օդափոխանակություն ու հարմարավետություն ապահովելու համար։
Մեզ մոտ ովքեր, որ հեծանվով են գործի են գալիս, իրենց հետ բերում են փոխնորդ շորեր, ու շորերը փոխելուց առաջ ցնցուղ են ընդունում ֆիրմայի լոգարանում։ Հակառակ պարագայում նրանց սենյակ մտնել չի լինի…
Քաղաքից դուրս էի գնացել (Օշական), քաթանից շալվարով (ով հով լիներ), բայց հետ գալուց թշերս նենց էին ցավում, 2 օր նստել չէի կարում։ Ըտեղ նկատեցի, որ իրանց հատուկ շորերի վրա թշերի պաշտպանիչներ կան ։)
Հա, գուպկայից կամ սիլիկոնից տակդիրներով «պամպերսներ» են, ահագին օգնում են, բայց մեկ ա, նույնիսկ դրանով թշերդ էլի կցավա :)) Tchibo խանութում (Օպերայի մոտ, եթե իհարկե մինչև հիմա գոյություն ունի) համ հեծանվային շորտեր էին ծախում, համ ջերսիներ, 4500-5000 դրամ էր գինը:
Անշուշտ հեծանիվը նաև փոխադրամիջոց է, բայց դա չի հակասում այն սպորտային համազգեստով վարելուն։
Քաղաքային հեծանիվները կարճ տարածություններ քաշելիս մարդը շատ էներգիա չի ծախսում, հետևաբար գուցե կարելի է կոստյումով ու երեկոյան մակիաժով քշել։ Լուրջ հեռավորություններ` մանավանդ կտրուկ վերելքներով դու հազիվ թե կքշես ջինսով կամ կոստյումով։ Հեծանիվի շարժիչը մարդն է, որը շատ էներգիա ծախսելիս նաև քրտնում է, իսկ կոստյումով քրտնած ջենտլմենը կամ լեդին շատ ավելի վատ է ջերսիով, շորտերով ու սպորտային կոշիկներով հեծանվորդից, որից քրտնահոտ առնելը բնական է, գումարած որ հեծանվային ջերսին ու շորտերը պատրաստվում են հատուկ օդափոխանակություն ու հարմարավետություն ապահովելու համար։
Մեզ մոտ ովքեր, որ հեծանվով են գործի են գալիս, իրենց հետ բերում են փոխնորդ շորեր, ու շորերը փոխելուց առաջ ցնցուղ են ընդունում ֆիրմայի լոգարանում։ Հակառակ պարագայում նրանց սենյակ մտնել չի լինի…
Դե օրինակ Իտալիայում քաղաքում քշելուց ոչ ոք ոչ սաղավարտ է դնում (ստեղ օրենքով մենակ գիշերը լույս ունենալն է պարտադիր, բայց դե իտալացիները թքած ունեն բոլոր օրենքների վրա, առանց լույս քշում են), ոչ էլ համազգեստ են հագնում: Ընդհակառակը, տղամարդիկ կոստյումներով, կանայք էլ կաբլուկներով, զուգված զարդարված ժանգոտված ճռճռան հեծանիվներով գնում են գործի, հետ գալիս: Ամենաբոցը 60-70 տարեկան տատիներն են, սիգարետները բերանները, հեծանիվով գլորվում են :))
Բայց շաբաթ կիրակի օրերին բոլորը սպորտային հագնված, սաղավարտներով, սպորտային հեծանիվները հանում են ու գնում են քաղաքից դուրս:

ԱՄՆ–ում տարածությունները մեծ են… հետևաբար ստեղ կոստյումով հեծանիվ քշում են միայն բոմժերը` կամրջի տակից դաունթաուն, և հակառակը ։Ճ
Իսկ ստեղի շորտերով ու ջերսիով տատիները հետևից թույն ծիտ են երևում ։Ճ
StrangeLittleGirl
27.05.2014, 09:54
Անշուշտ հեծանիվը նաև փոխադրամիջոց է, բայց դա չի հակասում այն սպորտային համազգեստով վարելուն։
Քաղաքային հեծանիվները կարճ տարածություններ քաշելիս մարդը շատ էներգիա չի ծախսում, հետևաբար գուցե կարելի է կոստյումով ու երեկոյան մակիաժով քշել։ Լուրջ հեռավորություններ` մանավանդ կտրուկ վերելքներով դու հազիվ թե կքշես ջինսով կամ կոստյումով։ Հեծանիվի շարժիչը մարդն է, որը շատ էներգիա ծախսելիս նաև քրտնում է, իսկ կոստյումով քրտնած ջենտլմենը կամ լեդին շատ ավելի վատ է ջերսիով, շորտերով ու սպորտային կոշիկներով հեծանվորդից, որից քրտնահոտ առնելը բնական է, գումարած որ հեծանվային ջերսին ու շորտերը պատրաստվում են հատուկ օդափոխանակություն ու հարմարավետություն ապահովելու համար։
Մեզ մոտ ովքեր, որ հեծանվով են գործի են գալիս, իրենց հետ բերում են փոխնորդ շորեր, ու շորերը փոխելուց առաջ ցնցուղ են ընդունում ֆիրմայի լոգարանում։ Հակառակ պարագայում նրանց սենյակ մտնել չի լինի…
Հա, հեծանվարշավների մասին բան չունեմ ասելու, բայց էս գիշերը հեծանիվներով պուճուր բան ա: Ու ընդհանրապես, Եվրոպայում շատ քիչ են համազգեստով հեծանիվ քշողները: Հիմնականում որ տեսնում ես, գրեթե վստահ կարող ես ասել, որ պրոֆեսիոնալ են (այսինքն, իրենց հեծանիվից էլ ա երևում): Իսկ Երևանում մարդիկ դուրս են գալիս օպերայի շուրջն էրկու կռուգ տալու, համազգեստով են գալիս: Էդ տեսքով ներկայանալով դու բնակչին կհամոզե՞ս, որ հեծանիվը փոխադրամիջոց ա:
Սաղավարտի պահն էլ, ոնց որ Ռուֆն ասեց, պարտադիր չի, երկրից երկիր էլ կրողների թիվը տարբեր ա: Իսկ լույսերը... որոշ երկրներում եթե առանց լույսերի բռնացնեն, կտուգանեն, բայց անվտանգության տեսանկյունից կարծում եմ՝ դա ամենակարևոր բանն ա, որ պետք ա լինի հեծանիվ քշելուց:
boooooooom
27.05.2014, 11:49
Tchibo խանութում (Օպերայի մոտ, եթե իհարկե մինչև հիմա գոյություն ունի) համ հեծանվային շորտեր էին ծախում, համ ջերսիներ, 4500-5000 դրամ էր գինը:
Հիմա այդ խանութի փոխարեն սրճարան է։ Բայց Համարյա ցանկացած second hand-ում կա այդ հագուստներից։ Սպորտային խանութներում էլ կա, բայց թանկ է։ Եվ վերջապես eBay -ում։
boooooooom
28.06.2014, 21:12
Վաղը քշում ենք Բերդկունք /Գավառի մոտ/ : Շատ կուզենաի որ ակումբից մարդ գար, բայց շաաաաաատ դժվարոտ է:

Նախանձելի է, ինչ ափսոս որ հեծանիվ քշել չսովորեցի :(
Վաղը քշում ենք Բերդկունք /Գավառի մոտ/ : Շատ կուզենաի որ ակումբից մարդ գար, բայց շաաաաաատ դժվարոտ է:
Մի օրանո՞ց։ Հատիսո՞վ եք գնում։
boooooooom
28.06.2014, 21:34
Մի օրանո՞ց։ Հատիսո՞վ եք գնում։
Այո 1 օրով, բայց գիշերով ենք գալու
Գնացքով Հրազդան, մնացածը (ներառյալ վերադարձը) քշելով :crazy
Հեծոս վաղը պատրաստ կլինի շահագործման։
http://s29.postimg.org/n3qbmuctj/Stels.jpg
Չեմ կարա բառերով ասեմ, թե ինչքան շնորհակալ եմ boooooooom-ից։ Հետս եկավ, ընտրեցինք, տվեց պակաս պեդալն էլ դզեն, վաղը գնում եմ վերցնեմ ու քշեմ։
Նենց որ, ով հըլը չունի, արագացրեք, սեզոնը բացվում ա ։)
Ժողովուրդ, սկսնակների (այդ թվում՝ մեքենայաֆոբ սկսնակների) համար մի թեթև բան կազմակերպեք էլի: :/
Հեշտ կուրս ա նախատեսվում, որ սկսնակներն էլ հանգիստ քշեն ։)

Ի՞նչ կուրս, ե՞րբ, որտե՞ղ:
StrangeLittleGirl
04.07.2014, 00:46
Ժողովուրդ, սկսնակների (այդ թվում՝ մեքենայաֆոբ սկսնակների) համար մի թեթև բան կազմակերպեք էլի: :/
Էս դու քեզ դեռ սկսնա՞կ ես համարում, մի տարի ա քշում ես :))