PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեծանվարշավ

Էջեր : 1 [2] 3 4 5 6 7

նախշուն
18.06.2009, 10:54
"Կիրակի օրը, հունիսի 21ին նախատեսվում է հեծանվա--Մարտ----դեպի Թուրքիա: :P

որտեղից կարող եք հիանալ Արարատ սարով հնարավոր ամենամոտիկ կետից և տեսնել Արևմտյան Հայաստանի մի փոքրիկ հատված, ինչպես նաև մարզվել և լավագույն տպավորություններ ստանալ հաջորդ շաբաթվա համար:

Երթուղին` ՀՎԶ արհեստանոց /Լենինգրադյան/-Արգավանդ-Մուսալեռ-Զվարթնոց-էջմիածին-Գրիբոեդով-Ապագա-Երասխահուն-Մարգարա:

Ընդհանուր երկ-ը մոտ 85 կմ:"

Ձայնալար
02.07.2009, 13:40
Հեծանվարշավ դեպի Սևան

Շաբաթ-կիրակի օրերին կազմակերպվում է գնացքային հեծանվարշավ դեպի Սևան + թրիաթլոնի մարզում ( 200 մ լող, 26 կմ հեծանվավազք, 5 կմ վազք/քայլք ):

Գնացքն առավոտյան 8:20 շարժվում է Քանաքեռի կայարանից, դրա համար մենք ժամը 7-ին պետք է շարժվենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան փողոց) :

Գնացքով գնալու ենք մինչև Հրազդան, այնտեղից հեծանիվները հեծած մինչև Սևան: Մնալու ենք վրաններում: Վրանը կարող եք չունենալ, բայց քնապարկերը պարտադիր են: Ով չունի քնապարկ, թող փորձի ճարել ծանոթներից, ով ունի վրան, թող տեղյակ պահի Արամին, Տիգրանին կամ Սամվելին, որ տեսնեն, թե քանի հատ վրան ունենք:

Ով չունի հեծանիվ, կարող է վարձակալել զեղչով: Վարձակալելու համար պետք է նախապես զանգել Սամվելին՝ 093 426654, իսկ շաբաթ առավոտյան ներկայանալ անձնագրերով:

Ռուֆուս
02.07.2009, 16:30
Քնապարկ չունեցողներին կարող եմ խորհուրդ տալ, ձեր հետ երկու հատ ադեալ բերեք, մեկը տակից կփռեք, մյուսը վերևից:

Տուրիստ խանութում քնապարկեր վաճառում են, իրենց համարը 091555755 զանգեք, կարող ա վարձով էլ տան:

Մեկ էլ եկողները թող էս թեմայում գրեն, որ իմանանք, Ակումբից քանի հոգի են մասնակցելու ;)

Ձայնալար
07.07.2009, 12:43
Արշավ հո չէ՞ր պատերազմ էր փոթորիկի, անձրևի ու փախնող գնացքի դեմ :D
Գնացքից ուշացանք, ու գիտե՞ք ոնց գնացինք հասանք Սևան. հեծանիվներով: Մոտավորապես 7 ժամ գրեթե անդադար վերելքներ հաղթահարելով հասանք, գիշերը մնացինք վրաններում, հաջորդ օրը մասնակցեցինք թրիաթլոնի մարզումներին (26 կմ) ու էլի հեծանիվներով վերադարձանք: Հետդարձի ճանապարհին հանդիպեցինք նորին մեծություն փոթորկին, որը ծառեր էր շուռ տալի, թրջվեցինք մինչև ոսկոռներ ու ճանապարհին չորանալով, ցեխոտ ու ուրախ հասանք տուն:
Էս մի արշավը երևի մեզանից ոչ ոք կյանքւոմ չի մոռանա :)

nune'
07.07.2009, 13:40
հա, հեծանիվ քշելը լավ բանա, մենակ թե ըտենց երկար ճանապարհ դուրս գալու համար, պիտի լավ վարել իմանաս..:hands

Ռուֆուս
07.07.2009, 18:39
Արշավ հո չէ՞ր պատերազմ էր փոթորիկի, անձրևի ու փախնող գնացքի դեմ :D
Գնացքից ուշացանք, ու գիտե՞ք ոնց գնացինք հասանք Սևան. հեծանիվներով: Մոտավորապես 7 ժամ գրեթե անդադար վերելքներ հաղթահարելով հասանք, գիշերը մնացինք վրաններում, հաջորդ օրը մասնակցեցինք թրիաթլոնի մարզումներին (26 կմ) ու էլի հեծանիվներով վերադարձանք: Հետդարձի ճանապարհին հանդիպեցինք նորին մեծություն փոթորկին, որը ծառեր էր շուռ տալի, թրջվեցինք մինչև ոսկոռներ ու ճանապարհին չորանալով, ցեխոտ ու ուրախ հասանք տուն:
Էս մի արշավը երևի մեզանից ոչ ոք կյանքւոմ չի մոռանա :)

Հա, դաժան էր, եթե ես իմանայի, որ մինչև Սևան հեծանվով պետք ա գնայինք, հաստատ չէի գա :D

Բայց դե փորձություն էր, որը բարեհաջող կերպով հաղթահարեցինք :)

Վաղը նկարներ կդնեմ Ակումբում, որ տեսնեք, ինչ հավես հեծանվարշավ էր....

Ռուֆուս
08.07.2009, 12:51
3 օր տևող հեծանվարշավ դեպի Լոռի

Այս ուրբաթ, շաբաթ, կիրակի 3 օրանոց սուպեր էքստրեմալ հետաքրքիր փորձություններով լի հեծանվարշավ դեպի Լոռու մարզ - Վահագնի գյուղ
Ընթացքը - շարժվում ենք ՀՎԶ արհեստանոցից /Լենինգրադյան փ./ առավոտյան 6.30 դեպի Քանաքեռ կայարան, 8.20ի գնացքով մեկնում ենք Հրազդան, Հրազդանից շարժվում ենք Սևան, Դիլիջան, Վանաձոր, Վահագնի գյուղ երթուղով :
Շաբաթ օրը ծանոթանում ենք շրջակա գեղատեսիլ վայրերին և հուշարձաններին իսկ կիրակի վերադառնում:

Ձայնալար
09.07.2009, 12:25
Այսօր Ժամը 18-ին, բոլոր նրանց համար ովքեր չգիտեն հեծանիվ վարել, կամ երկար ժամանակ չեն վարել և վստահ չեն իրենց ուժերին, համալիրի մոտ տեղի կունենա հերթական անվճար հեծանվավարման պարապմունքը՝ հեծանվային գուրու Սամվելի ղեկավարությամբ:

Ձայնալար
13.07.2009, 16:29
Սույն թվականի հուլիսի 15-ին, ժամը 11:00-ին, Երևանի Օրհուս կենտրոնում (հասցե` Չարենցի 46) տեղի կունենա քննարկում “Հեծանվային տրանսպորտի զարգացումը Երևանում” թեմայով:
Քննարկման ժամանակ կներկայացվեն Երևանում հեծանվային տրանսպորտի զարգացման հնարավորությունները և մոտեցումները, մասնավորապես` Երևանի Օղակաձև զբոսայգում առաջին հեծանվային արահետի ստեղծման և սեպտեմբերի 22-ին` “Առանց մեքենաների” միջազգային օրը Երևանում հանդիսավոր նշելու վերաբերյալ մեր առաջարկները:
Քննարկմանը հրավիրված են համապատասխան պետական և լիազոր մարմինների (Երևանի քաղաքապետարան, “Երևաննախագիծ” ինստիտուտ, ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարություն, ՀՀ ոստիկանություն և այլն), միջազգային և հասարակական կազմակերպությունների, մամուլի ներկայացուցիչներ, հեծանվորդներ և անհատներ:
Քննարկմանը վերոնշյալ խնդրով մտահոգ հեծանվորդների և անհատների մասնակցությունը և կառուցողական առաջարկներով հանդես գալը շատ ցանկալի է:

Ռուֆուս
13.07.2009, 16:38
Ինչ լավ բան են մտածել, կաշխատեմ գնալ :)

Moon
16.07.2009, 11:54
Վաղը մենք՝ հեծանվորդներս, ձեզ կներկայացնենք Հեծանվային շարժումը Հայաստանում և Եվրոպայում, ֆոտոսլայդեր և ֆիլմեր, հեծանվային քննարկում և ինչ ասես կապված հեծանիվների հետ։
Հանդիպումը վարելու ենք մենք՝ Մունն ու Նախշունը։ Լինելու են նաև մեր ամենաակտիվ հեծանվորդները և ներկայացնելու են իրենց փորձն ու արկածները։
Մենք խրախուսում ենք ՁԵՐ մասնակցությունը մեր շարժմանը։
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

Ամսաթիվ
17 Հուլիս, 2009 (ՎԱՂԸ)
Ժամ
18:30 - 20:00
Վայրը
"Էսպաս" հ/կ, Նալբանդյան 29
Փողոց
Նալբանդյան 29

Ֆրեյա
16.07.2009, 12:12
Իսկ հեծանիվ երբ ենք քշելու՞ :think Էս շաբաթ ձեն-ձուն չկա՞

Moon
16.07.2009, 12:55
Իսկ հեծանիվ երբ ենք քշելու՞ :think Էս շաբաթ ձեն-ձուն չկա՞
Դե էս շաբաթ էլի տրիատլոն ա, մյուս շաբաթ երևի։ Գալի՞ս ես վաղը։

Ֆրեյա
16.07.2009, 21:51
Դե էս շաբաթ էլի տրիատլոն ա, մյուս շաբաթ երևի։ Գալի՞ս ես վաղը։

Կաշխատեմ գալ :)

Ֆոտոն
29.07.2009, 21:29
Տրիատլոն:hands

Կարճ ասած՝ մի քանի նկար /երևակայենք, որ ես լուսանկարիչ էի նաև/:
1. Ժամը 8,00 ին Սևանի ափին
2. Մասնակիցները գրանցվում են
3. 2.5 կիլոմետրի վրա
4. Մասնակից

Ֆոտոն
29.07.2009, 22:06
Մասնակիցների տեսականին

Ձայնալար
29.07.2009, 22:21
Լավ էլ բռնացրել ես Հայկին օդում :))

Ֆոտոն
29.07.2009, 23:43
Ոմանք ըմպում են անանուն խմիչք, ոմանք այդ թանկ վայրկյանները չեն վատնում: Իսկ Նախշունը՝ շտապում է հավերժացնել հաղթանակի պահերը: Ոմանք էլ հետաքրքրությամբ հարցաքննում էին մեզ՝ կամավորներիս:

Ֆոտոն
30.07.2009, 00:00
1. Մրցանակաբաշխություն
2. Հաղթող /ներեցեք անվանակարգը չեմ հիշում,
օլիմպիական մի բան, իմացողները թող հավելեն/
3. Ընկերներ, աջակիցներ
4. Վայելում ենք ....

Մնացած 250 նկարները, որտեղ համարյա բոլոր մասնակիցները կան մրցման ընթացքում, կարող եմ տրամադրել:

նախշուն
31.07.2009, 11:36
Սիրով հրավիրում ենք Ձեզ բանջարեղենամրգային հերթական խնջույքին, որն այս անգամ նվիրվում է Սևանում կայացած Տրիատլոնում`Սամվելի գլխավորած` Թեղուտի պաշտպանության թիմի հաղթանակին!!!!!!!

Խնջույքը տեղի կունենա շաբաթ օրը/օգոստոսի 1/ Համալիրի այգու~մ ժամը 19:30-ին:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել հեծանիվ կարող են մասնակցել հեծանվավարժանքին, որը տեղի կունենա ժամը 18:00-ին և վարժանքից անմիջապես հետո միանալ մեր կանաչ խնջույքին!

Ձեզ հետ կարող եք բերել զանազան, բազմագույն և թարմությամբ լի մրգեր և բուսական սնունդ, խոտաբույսերից թեյեր ու հյութեր, ընդեղեն և համեմունքներ, բոլոր այն ինչ լի է կյանքով, ուրախությամբ:

Չիչխանի հյութով կենացներ, ունիկալ բուսական ուտեստներ, ցնծող տրամադրություն…

Համեցեք, Զարմացրեք, կիսվեք Ձեր խոհարարական հմտություններով..

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ!!!

Ռուֆուս
31.07.2009, 14:25
Լավ էլ բռնացրել ես Հայկին օդում :))

:D Կարոտել եմ երեխեքին, քանի շաբաթ ա չեմ տեսել: Ֆոտոն, հավես նկարներ են :)

Մարիամ ջան, իսկ հեծանվարշավներից ի՞նչ նորություն:

Ձայնալար
31.07.2009, 14:37
Կիրակի քաղաքի մեջ արշավ կա: Քաղաքի մեջ ա, բայց երթուղին լավ էլ երկար ա:

Ձայնալար
31.07.2009, 14:39
Այս կիրակի`օգոստոսի 2-ին, լինելու է հեծանվարշավ քաղաքում։ Նախատեսվում է այցելություն Փարաջանովի թանգարան, ապա Թումանյանի այգում միասին ուրախ ժամանց՝ հետաքրքիր խաղերով,

Երթուղին՝
ՀՎԶ-Լենինգրադյան - Կիևյան-Օրբելի-Բաղրամյան-Պռոշյան- Պարոնյան-Փառաջանովի թանգարան- Գրիգոր Լուսավորիչ- Արգիշտի փողոց- Իտալիայի փողոց- Հրապարակ- Տիգրան Մեծ- Խանջյան- Նորակառույց փողոցներով ու թունելներով մինչև Երվանդ Քոչար- Վաղարշյան – Դավիթաշենի կամուրջ – Եղվարդի փողոց- Հալաբյան- Թումանյանի այգում ուրախ ժամանց- ՀՎԶ
Հավաքվում ենք 10.30 ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31), շարժվում ենք ժամը 11.00-ին։
Հեծանիվ չունեցողներին՝ վարձակալելու համար դիմել մեր վարպետ Սամվելին՝ 093 42-66-54։
Վարձը՝ 3000 դրամ։
Հեծանվարշավին առաջին անգամ մասնակցողները պետք է շաբաթ օրը ժամը 6-ին ներկայանան հեծանվավարժանքին՝ համալիրի դիմաց, որպեսզի համոզվենք տիրապետում եք հեծանիվին, թե՝ ոչ։ր՝
«Սերգեյ Փարաջանով»-ի թանգարանի մուտքը 700 դրամ է։

Ռուֆուս
03.08.2009, 01:06
Քաղաքից դուրս քշելուց հետո քաղաքի մեջ քշելը ինչ անկապա....

Սաղ օրը քշում ես ձևի համար ոչ մի տեղդ չի ցավում ու ոչ մի մկան չի բռնվում :))

Ռուֆուս
06.08.2009, 02:13
Հեծանվարշավ Սևանի շուրջը

Սկիզբը 8 Օգոստոս, 2009 ժամը 8:20ին:
Ավարտը 9 Օգոստոս, 2009 ժամը 20:20ին:
Վայրը Սևանի շուրջը, Մարտունի

ԻՆՉ՝ Հեծանվարշավ Սևանի շուրջը, տես քարտեզը

http://i704.photobucket.com/albums/ww49/hayktt/Junk/5572_114021147426_794112426_2151933.jpg

ԵՐԲ` Օգոստոսի 8-9, Շաբաթ կիրակի

ՈՐՏԵՂԻՑ` Ամսի 8ին ժամը 8.20 Քանաքեռ գնացքի կայարանից , ովքեր ունեն հեծանիվ , կամ 6.30 ՀՎԶ արհեստանոցից, ովքեր ցանկանում են վարձակալել այն։

ԵՐԹՈՒՂԻ` Երևանից գնում ենք գնացքով, իջնում ենք Ծովագյուղ կայարանում , քշում ենք մինչև Մարտունի, ընթացքում լողում , լուսանկարում , հանգստանում հետաքրքիր վայրերում , գիշերում ենք Մարտունիում , մյուս օրը առավոտյան վերադառնում ենք հեծանիվով Երևան։

ՈՎ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ` Ով ուզում է փախչել քաղաքի շոգից, լավ ժամանակ անցկացնել, առողջանալ և համոզված է, որ կարող է 2 օրում հաղթահարել մոտ 250 կմ համեմատաբար հարթ տեղանքում

ԻՆՉ ԲԵՐԵԼ` Քնապարկ անպայման, լավ տրամադրություն անպայման

ԽՆԴՐՎՈՒՄ Է ՆԱԽԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵԼ ՁԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՍԱՄՎԵԼԻՆ 093 426654

Ֆոտոն
06.08.2009, 02:42
Ուրախ ժամանակ եմ մաղթում: Նախանձներով՝ Ֆոտոն:P
250 կմ դժվար կարողանամ քշել, քնապարկ էլ չունեմ:
Այդպես, միշտ առաջ

Moon
06.08.2009, 15:04
Ինձ էլ երեխեքը համոզում են, թե կձգեմ, ասւմ եմ, չեմ կարա։ ՄԻ խոսքով ես էլ չեմ գալիս, հավեսով մենակ տարածում եմ։))):(

Ձայնալար
06.08.2009, 15:12
Նե՜նց հավեսով կգնայի :(

aerosmith
06.08.2009, 20:58
Բա ես , հեծոս վեկալեի գայի........
Շուտվանից չեմ քշել։ Ոչ հեծո, ոչ ռոլիկ.....:(

Ռուֆուս
06.08.2009, 22:26
Ես վոբշմ գնում եմ, Արշակն էլ կարողա ընտանյոք հանդերձ գա, էլ ցանկացողներ չկա՞ն ;)

Գիտեմ, որ վերջում մեռնելու եմ, բայց ջհանդամ... :)

Տատ
07.08.2009, 00:51
Գիտեմ, որ վերջում մեռնելու եմ,
Քեզ ո՞վ ա իրավունք տվել: Մեռնելու՞: Հոկտեմբերին կազմ ու պատրաստ լինես՝ պինդ բդային մկաններով::oy:)

Ռուֆուս
07.08.2009, 00:55
Քեզ ո՞վ ա իրավունք տվել: Մեռնելու՞: Հոկտեմբերին կազմ ու պատրաստ լինես՝ պինդ բդային մկաններով::oy:)

Բդերս նոր տարվա սեղանին դնել չկա, շուտ եմ ասել :angry :D

Իրականում չափից դուրս դաժան հեծանվարշավ է լինելու, մինչև հիմա մի օրում մաքսիմում 90կմ եմ քշել... Բայց որ մի ամիս առաջ կարողացանք Երևանից մինչև Սևան հեծանիվով գնալ, վստահ եմ, որ էս մի փորձությունն էլ կհաղթահարենք ;)

Տատ
07.08.2009, 00:59
Բդերս նոր տարվա սեղանին դնել չկա,
Ուրիշ կիրառում էլ կա, եղբայր;)

Իսկ ի՞նչ հեծանիվ ես քշում: Գոնոչնի թե VTT( հեծանիվ- ջիպ(

Ռուֆուս
07.08.2009, 01:02
Ուրիշ կիրառում էլ կա, եղբայր;)

Իսկ ի՞նչ հեծանիվ ես քշում: Գոնոչնի թե VTT( հեծանիվ- ջիպ(
Պայթած չինական ինձանից ավելի ծանր mountain bike, բայց լավ հեծո եմ ուզում առնել, որակյալ, թեթև, եվրոպական արտադրության, ցանկալի է գոնոչնի.... :)

Լավ ա հիշացրիր, հեծանիվ եմ ուզում, հեծանիվ եմ ուզում, հեծանիվ եմ ուզում, հեծանիվ եմ ուզում..... :D

Տատ
07.08.2009, 01:07
mountain bike,Դե հենց դա իսկականն է, Ծովագյուղ Մովագյուղ...

հեծանիվ եմ ուզում, հեծանիվ եմ ուզում, հեծանիվ եմ ուզում, հեծանիվ եմ ուզում..... :DՄի քիչ էլ գրի, կմարմնանա գրվածքը: Լուրջ:D

Grieg
07.08.2009, 15:27
ինձ թվում ա շատ բարդ չպետք է լինի եթե ճիշտ եմ հիշում մինչև Փամբակ վերելքներ գրեթե չկան ճանապարհնել նորմալ վիճակում է դա արդեն բավականին հեշտացնում է:

erewanski
07.08.2009, 16:28
ես էլ եմ ուզում գամ կլինի?

Ռուֆուս
07.08.2009, 16:42
ես էլ եմ ուզում գամ կլինի?

Լավ կլինի այսօր ժամը 6-ին գնաս Ծիծեռնակաբերդ Սամվելի մոտ փորձնական պարապմունքների: Սամվելի հեռախոսահամարը հայտարարության մեջ կա: Քանի որ ճանապարհը շատ երկար է ու մենակ փորձառու հեծանվորդների համար է, հնարավոր է, որ Սամվելը քեզ չթույլատրի մասնակցել արշավին: Ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս Սամվելի հետ անպայման խոսել:

Լեո
07.08.2009, 16:51
ԵՐԹՈՒՂԻ` Երևանից գնում ենք գնացքով, իջնում ենք Ծովագյուղ կայարանում , քշում ենք մինչև Մարտունի, ընթացքում լողում , լուսանկարում , հանգստանում հետաքրքիր վայրերում , գիշերում ենք Մարտունիում , մյուս օրը առավոտյան վերադառնում ենք հեծանիվով Երևան։

Ափսոս չեմ կարող մասնակցել :( Ու ափսոս, որ Մարտունիում չեմ, ձեզ լավ կդիմավորեի :)

Լեո
07.08.2009, 16:53
Կլինի՞ մի խորհուրդ տամ :oy

Լեո
07.08.2009, 17:09
Կլինի՞ մի խորհուրդ տամ :oy

Լավ ասեմ, կարծում եմ կընդունեք :)

Ուրեմն, քանի որ գնալու եք Մարտունի, մի գեղեցիկ անձեռակերտ հուշարձանի տեղ ասեմ, այցելեք: Հուշարձանը մի մեծ ու երկայնակի ժայռ է, որը գտնվում է ձերի մեջ՝ գետի վրա: Գետը, դարերի ընթացքում հոսելով նրա տակից, ծակել է այն ու հոսելով նրա տակով՝ վերածել բնական կամուրջի: Հին ժամանակներում, երբ դեռ կամուրջներ չեն եղել, մարդիկ դրա վրայով են անց ու դրաձ կատարել (այն ժամանակ գետը շատ ավելի հորդառատ է եղել. այժմ գետի ակունքում մի խմելու և ոռոգման մի քանի ջրագծեր են կառուցել, ջրի հոսքը թուլացել է): Շատ գեղեկից ու տպավորիչ տեսարան է, խորհուրդ կտամ անպայման տեսնել:

Բացատրեմ որտեղ է: Երևանի կողմից գնալուց Մարտունու 4-րդ գյուղում է (գյուղն էլ քարի անունով հենց կոչվում է Ծակքար) (Երվանի կողմից՝ Երանոս --> Վարդաձոր --> Ծորագյուղ --> Ծակքար):

Մարտունի տանող գլխավոր ճանապարհից թեքվում եք աջ և գյուղի միջով մոտ 2 կիլոմերտ բարձրանում եք: Ժայռը գտնվում է գյուղի կենտրոնական մասում՝ ձորի մեջ: Ի դեպ գյուղի ճանապարհը վերջերս ասֆալտապատել են:

Կարող եք նաև բարձրանալ գետի ակունքը տեսնել, էլի գեղեցիկ է:

;)

Ռուֆուս
07.08.2009, 17:14

Վայ, Լեո ջան, ապրես տեղեկացնելու համար, կաշխատենք դա էլ տեսնել, էնտեղի բնակիչներին որ հարցնենք, տեղը ցույց կտան, չէ՞: :)

Norton
07.08.2009, 17:15
Ես առաջին անգամ ուզում էի փորձեի, բայց համ հարմար չի, համ երկարա:

Ռուֆուս
07.08.2009, 17:17
Ես առաջին անգամ ուզում էի փորձեի, բայց համ հարմար չի, համ երկարա:

Նախ քաղաքի մեջի արշավներին մասնակցի, հետո նոր դրսում ուժերդ կփորձես ;)

erewanski
07.08.2009, 17:47
Իսկ բացի հեծանիվից ուրիշ արշավներ լինում են

Ներսես_AM
07.08.2009, 22:25
ես էլ եմ գնուուու՜՜՜մ: Գնում ենք մեռնենք գանք :D :D :D բայց պատկերացնում եմ ինչ կայֆա լինելուուու՜՜…

բարի Ճանապարհ մեզ, գնացի քնեմ :)

Տատ
07.08.2009, 22:31
ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԲՈԼՈՐԻԴ: ԼԱՎ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՑԵՔ ՈՒ ՍԱՂ-ՍԱԼԱՄԱԹ ԵԿԵՔ ՏՈՒՆ:

:ok:hands

Լեո
07.08.2009, 23:26
Վայ, Լեո ջան, ապրես տեղեկացնելու համար, կաշխատենք դա էլ տեսնել, էնտեղի բնակիչներին որ հարցնենք, տեղը ցույց կտան, չէ՞: :)

Մարտունու շրջանում ում էլ հարցնեք, կասեն :) Մտեք գյուղ, հարցրեք ;)

Ներսես_AM
08.08.2009, 07:44
Օրը բոց ա սկսվում. :D
Տոմսավատչառը ասում ա մենք հեծանորդ չենք տեղափոխում, մարդ ենք տեղափոխում. :D :D :D

Ձայնալար
09.08.2009, 13:21
Վայ քու արա, բա հետո՞

Ռուֆուս
09.08.2009, 19:21
Մինչև հիմա եղած հեծանվարշավներից ամենադաժանն ու էքստրեմալն էր, նույնիսկ անձրևին ու կարկուտին հեծոներով Սևան գնալը սրա հետ չէր համեմատվի :))

Ծովագյուղից հանգիստ քշելով հասանք Ծափաթաղ մի հատ տեղատարափ անձրև սկսվեց ու էդ անտերը չէր էլ ուզում կտրվել... Վարդենիսի մոտերի ճանապարհն էլ խայտառակ վիճակում էր, ու հենց էդտեղ էլ մութը ընկավ....

Պատկերացրեք սարսափելի ցուրտ, անձրև ու կայծակ, մութ (ձևի համար ավտո էլ չէր անցնում էդ կողմերով), ճանապարհը ահավոր վիճակում էր, ամեն տեղ խորը ջրափոսեր էին, մի քիչ արագ գնայիր, կամ անուշադիր լինեիր գյաբռլամիշ էիր լինելու (ինչն էլ ի վերջո կատարվեց Արշակի հետ, լավ ա թեթև պրծավ... ), էն աստիճանի էինք թրջվել, որ ամեն անգամ պեդալ սեղմելուց կոշիկներիս միջից անձրևաջուր էր չռռում.... :D Հա ու էդ ընթացքում ինչքան հարցնում էինք թե մինչև մեր նպատակակետը հանդիսացող Ծովինար գյուղը ինչքան ա մնացել ասում էին 50կմ (ու սենց մի քանի ժամ)....

Բայց վերջում էնքան կայֆ էր, մի կերպ էդ վայրենի ճանապարհից դուրս եկանք ու հայտնվեցինք անտառի միջով գնացող ուղիղ ու հարթ մայրուղում... Ես խմբից ահագին հետ էի ընկել, մենակ քշում էի էդ մթան մեջ, լուսինն էլ ճանապարհն էր ցույց տալիս :) Ոնց որ կյանքի ու մահու կռիվ լիներ, վրաս հալ չկար, ծնոտներս ցրտից չխչխկում էին, շորերս որ քամեի, մի երկու լիտր ջուր դուրս կգար, բայց ոտքերս ինքնաբերաբար պտտվում էին ;) Ղեկը մի ձեռքով էի բռնել, մյուս ձեռքս էլ շփում էի ոտքիս, որ գոնե մի քիչ տաքանայի...

Բայց հավես էր, պատկերացրեք էդքան տանջանքից հետո ինչ կայֆ ա նստել խարույկի մոտ ուխա ու ձկան խորոված ու կարտոֆիլ ուտել ու մի բաժակ տնական արաղ խմել... :love

Իսկ հեծանվարշավի էսօրվա էտապի համար էլ ուժ չկար, ավտո վերցրինք, վերադարձանք Երևան, նախատեսված 260կմ-ից մի 110կմ-ի չափ քշեցինք, բայց դե դա էլ էր բավականին բարդ...

Իսկ Ներսեսը դեռ ճռռում է ճանապարհին :))

Ձայնալար
09.08.2009, 19:45
Այ տականք դու էլի ներքին այրման շարժիչ ես օգտագործել :angry :D
Լավ էիր գրել, նախանձեցի, վերապրեցի անցած անգամվա արշավը: Բա գնալուց ո՞նց գնացիք: Մինչև վերջ գնացքո՞վ:

Ռուֆուս
09.08.2009, 19:58
Այ տականք դու էլի ներքին այրման շարժիչ ես օգտագործել :angry :D

Հա, լավ հաբռգել եմ :)) Ըտենց էլ հեծոյով Սևանից Երևան գալու կայֆը չիմացա :(

Լավ էիր գրել, նախանձեցի, վերապրեցի անցած անգամվա արշավը: Բա գնալուց ո՞նց գնացիք: Մինչև վերջ գնացքո՞վ:
Դե հա, Երևանից մինչև Ծովագյուղ գնացքով գնացինք, գնալուց էլ գնացքի մաշինիստն էր, ստյուարդեսսան էր, սլաքավարն էր, թե ինչ գրող էր (վոբշմ մի 50 տարեկան բիձա էր), հետներս կռիվ էր անում հեծանիվների համար (իբր թե սաղ գնացքը գրավել ենք, նստողների համար տեղ չի լինի...), վերջում էլ հայտարարեց, որ իրենք մարդ են տեղափոխում, այլ ոչ թե հեծանվորդ ու գնաց.... :D

Ծովագյուղից մինչև Ծափաթաղ ճանապարհը քիչ թե շատ նորմալ վիճակում էր, բայց դրանից հետո Լոռի էր :)

Enigmatic
09.08.2009, 20:28
Այ մարդ ձեզ լավ նայեք, էտ դաժան հեծանվարշավներից տեսեք մի հիվանդություն չկպցնեք, նենց եք սառում:( Հայկի գրածը պատկերացրեցի, սիրտս կանգնավ, ես լինեի երևի կսկսեի լացելը էտ անտառում:oy:)) հաստատ ոչ մի բան չարժի ձեր առողջությանը;)

Ռուֆուս
09.08.2009, 20:44

Է, Լիա ջան, ուրիշ կողմից նայի էս ամենին, փորձություն է, պիտի հաղթահարենք :)) Չես պատկերացնում վերջին կիլոմետրերին երբ արդեն գիտես, որ արդեն համարյա թե տեղ ես հասնելու, ինչ հրաշալի ես զգում, քեզ թվում ա, հեսա սարեր շուռ կտաս :)

Հիվանդանալու մասին ընդհանրապես չէինք էլ մտածում, դե օրգանիզմ ա, պետք է կամացից սովորի ու կոփվի :)

Yellow Raven
09.08.2009, 21:04
Ռուֆուս, նախանձեցի մի քիչ:)
Հատկապես մութ անտառն ու անձրևը իրար հետ....:love:love

Ռուֆուս
09.08.2009, 21:44
Ռուֆուս, նախանձեցի մի քիչ:)
Հատկապես մութ անտառն ու անձրևը իրար հետ....:love:love

Էնպես որ, ինչպես իմ հեծանվի վրա է գրված "Մի՛ ամաչիր, հեծանիվ քշի՛ր" ;) "Քշի՛ր ու թո՛ղ քշեն" :P

Moon
09.08.2009, 22:15
Մինչև հիմա եղած հեծանվարշավներից ամենադաժանն ու էքստրեմալն էր, նույնիսկ անձրևին ու կարկուտին հեծոներով Սևան գնալը սրա հետ չէր համեմատվի :))

Ծովագյուղից հանգիստ քշելով հասանք Ծափաթաղ մի հատ տեղատարափ անձրև սկսվեց ու էդ անտերը չէր էլ ուզում կտրվել... Վարդենիսի մոտերի ճանապարհն էլ խայտառակ վիճակում էր, ու հենց էդտեղ էլ մութը ընկավ....

Պատկերացրեք սարսափելի ցուրտ, անձրև ու կայծակ, մութ (ձևի համար ավտո էլ չէր անցնում էդ կողմերով), ճանապարհը ահավոր վիճակում էր, ամեն տեղ խորը ջրափոսեր էին, մի քիչ արագ գնայիր, կամ անուշադիր լինեիր գյաբռլամիշ էիր լինելու (ինչն էլ ի վերջո կատարվեց Արշակի հետ, լավ ա թեթև պրծավ... ), էն աստիճանի էինք թրջվել, որ ամեն անգամ պեդալ սեղմելուց կոշիկներիս միջից անձրևաջուր էր չռռում.... :D Հա ու էդ ընթացքում ինչքան հարցնում էինք թե մինչև մեր նպատակակետը հանդիսացող Ծովինար գյուղը ինչքան ա մնացել ասում էին 50կմ (ու սենց մի քանի ժամ)....

Բայց վերջում էնքան կայֆ էր, մի կերպ էդ վայրենի ճանապարհից դուրս եկանք ու հայտնվեցինք անտառի միջով գնացող ուղիղ ու հարթ մայրուղում... Ես խմբից ահագին հետ էի ընկել, մենակ քշում էի էդ մթան մեջ, լուսինն էլ ճանապարհն էր ցույց տալիս :) Ոնց որ կյանքի ու մահու կռիվ լիներ, վրաս հալ չկար, ծնոտներս ցրտից չխչխկում էին, շորերս որ քամեի, մի երկու լիտր ջուր դուրս կգար, բայց ոտքերս ինքնաբերաբար պտտվում էին ;) Ղեկը մի ձեռքով էի բռնել, մյուս ձեռքս էլ շփում էի ոտքիս, որ գոնե մի քիչ տաքանայի...

Բայց հավես էր, պատկերացրեք էդքան տանջանքից հետո ինչ կայֆ ա նստել խարույկի մոտ ուխա ու ձկան խորոված ու կարտոֆիլ ուտել ու մի բաժակ տնական արաղ խմել... :love

Իսկ հեծանվարշավի էսօրվա էտապի համար էլ ուժ չկար, ավտո վերցրինք, վերադարձանք Երևան, նախատեսված 260կմ-ից մի 110կմ-ի չափ քշեցինք, բայց դե դա էլ էր բավականին բարդ...

Իսկ Ներսեսը դեռ ճռռում է ճանապարհին :))
wow, Շատ տպավորիչ էր Հայկ, փաստորեն շատ արկածային ա եղել, ապրեք, որ էդքան էլ քշել եք։)))Դու հերոսներ եք։))):hands
Շատ հավես էիր գրել

Ձայնալար
17.09.2009, 14:53
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

"Հեծանիվ+"-ի շապիկները պատրաստ են։ Քանակը սահմանափակ է՝ 50 հատ։ Շտապի՛ր, կիրակնօրյա վարժանքին ձեռք բեր 50-ից մեկը։
Գինը՝ 3000 դրամ
Տեսքը՝ http://www.facebook.com/photo.php?pid=30287592&id=1230069762&ref=mf

Ինչ` հեծանվավարժանք

Երբ և Որտեղ` այս կիրակի` 20.09.09 , ժամը 18.00-ին Համալիրի դիմաց։

Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի Սամվելը

Հարգանքներով,
"Հեծանիվ +

Yellow Raven
17.09.2009, 16:47

Հեծանիվն էլ է՞ անվճար տրամադրվելու:)

Արշակ
17.09.2009, 17:38
Հեծանիվն էլ է՞ անվճար տրամադրվելու:)
Հեծանիվի պարապմունքի համար Սամվելը հետը մի քանի հեծանիվ է բերում, սովորողները հերթով քշում են։ Պարապմունքի ընթացքում հեծանիվներն անվճար են տրամադրվում։
Իսկ շապիկները 3000 դրամ են։

Yeghoyan
18.09.2009, 18:13
Ես էլ եմ ուզոոոում, բայց քշել չգիտեմ:oy:(

Ռուֆուս
20.09.2009, 00:32
Առաջին շապիկը ես եմ գնել :P

Երկուշաբթի օրն էլ հեծանվարշավ Երևան քաղաքում նվիրված Հայաստանի անկախության օրվան: Մանրամասների մասին ավելի ուշ:

Վաղը կաշխատեմ գալ հեծանվավարժանքին :)

Ռուֆուս
22.09.2009, 01:09
Հա, ինչ էի ուզում ասել... Սեպտեմբերի 21-ին վերջապես նշեցինք մեր հասարակական կազմակերպության՝ Հեծանիվ+ի բացումը: Մի հատ հսկայական ելակի հեծանիվ-տորթ կերանք, ափսոս նկարներ հիմա չունեմ, դնեի տեսնեիք...

Ինչ ասեմ, մեզ բոլորիս բարի ու անփորձանք ճանապարհ, թող մեր շարքերը միշտ համալրվեն նոր մարդկանցով, որովհետև հեծանիվ քշելը լավ բան է :)

Ձայնալար
25.09.2009, 10:52
Ինչ՝ Հեծանվարշավ

Երբ՝ Կիրակի, ժամը 10-ին, հեծանիվ չունցողները 9.30 լինեն ՀՎԶ արհեստանոցում

Երթուղի՝ Երևան-Աշտարակ-Ագարակ-Աղցք-Բյուրական-Խազարավան- Կարբի-Մուղնի-Աշտարակ-Երևան

Ընդհանուր՝ 75կմ

Անհրաժեշտ է վերցնել՝ տաք հագուստ, անձրևանոց

Զգուշացում՝ ճանապարհին կան թե՛ դժվար վերելքներ, թե՛ հավեսին վայրէջքներ։

Հեծնիվ չունեցողներին՝ Հեծանիվ վարձելու համար զանգել Սամվելին՝ 093 426654

Ձայնալար
25.09.2009, 11:09
Ուշադրություն
Բոլոր նրանց համար ովքեր չգիտեն հեծանիվ վարել, կամ վաղուց չեն վարել և վստահ չեն իրենց ուժերին:
Իչպես միշտ, հեծանվարշավի նախորդ օրը՝ շաբաթ, ժամը 18:00, համալիրի դիմաց տեղի կունենա հեծանվավարժանք, հեծանիվները և հեծանվային գուրու Սամվելի անգին խորհուրդները կտրամադրվեն անվճար:

Ռուֆուս
25.09.2009, 22:20
Բագ, դու ասա գալու՞ ես :)

Լեո
26.09.2009, 12:18
Ձեզ էն օրը Արմնյուզով տեսել եմ :)

Ձայնալար
28.09.2009, 10:29
Ո՞նց էր արշավը ժողովուրդ, ես չեկա ու փաստորեն ճիշտ արեցի, լիքը կարևոր գործ կար անելու երևի մեկ էլ գարնանը կմիանամ :(

Ֆրեյա
28.09.2009, 12:06
Ո՞նց էր արշավը ժողովուրդ, ես չեկա ու փաստորեն ճիշտ արեցի, լիքը կարևոր գործ կար անելու երևի մեկ էլ գարնանը կմիանամ :(

Արշավը՝ :crazy:good
Ոնց, գարնանը կմիանաս՞ :o Ի՜ :(

Ձայնալար
28.09.2009, 14:19
Արշավը՝ :crazy:good
Ոնց, գարնանը կմիանաս՞ :o Ի՜ :(

Հա, ձմռանը անջատվում եմ (power off) գարնանը միանում (power on) :D:D

Ռուֆուս
28.09.2009, 23:43
Ձեզ էն օրը Արմնյուզով տեսել եմ :)
Իսկ կոնկրետ ի՞նչ էին ասում :)

Ո՞նց էր արշավը ժողովուրդ, ես չեկա ու փաստորեն ճիշտ արեցի, լիքը կարևոր գործ կար անելու երևի մեկ էլ գարնանը կմիանամ :(

Բագ ջան, ոնց ասեմ, արտակարգ էր...

Բյուրականը բարձրացանք, մի բան էլ ավել, մոտ 2100մ-ի վրա էինք, մի քիչ էլ բարձրանայինք կհասնեինք Արագածի հարավային գագաթ :))

Վերևներում շատ ցուրտ էր, հետ գալուց էլ ընկանք փոթորիկի տակ, մինչև վերջին թելը թրջվեցինք ու լավ սառեցինք, բայց հլը որ սաղ ենք, ուրեմն ամեն ինչ շատ լավ ա:)

Համ էլ չգիտեմ իմ հետ ինչ ա կատարվում էս վերջերս, դիքերն էնքան հեշտ ու արագ եմ բարձրանում, հետևիցս ոչ մեկ չի հասնում :D Սկորուստները միջին ծանրության վրա եմ դնում ու արագ արագ հելնում եմ վերև, ոնց որ մեկը հետևիցս հրի: Ինձ որ մնար էս արշավին մինչև լիճ կբարձրանայի :P

Լեո
28.09.2009, 23:46
Իսկ կոնկրետ ի՞նչ էին ասում :)

Հեծանիվ էին քշում :))

նախշուն
02.10.2009, 12:00
Ինչ՝ հեծանվային բնապահպանական ակցիա, աշնանային խնջույք անտառային բարիքներից

Մենք հեծնում ենք մեր բնապահպան նժույգները, զինվում ենք քաջությամբ և առաջ դեպի սաղարթախիտ Ջրվեժի անտառները:
Մոտ 30 տարի Ջրվեժի անտառները մաքրում և թթվածնով էին հարստացնում Երևանի օդը, իսկ հիմա վտանգված է մոտ 20հա Ջրվեժի արգելոցից:
Բերրի, կանաչապատ, պտղատու այգիներով հարուսը հողերը ուզում են օտարել և զրկել մեզ մեր բոլորի սեփականությունը հանդիսացող Երևանի վերջին անտառներից:
Ոչ՛ անապատացմանը, ո՛չ անտառների օտարմանը: Այո՛, առողջ կենսակերպին, այո՛ մաքուր միջավայրին:

Որտեղ՝ դեպի Ջրվեժի անտառներ
Հեռավորություն՝ 45կմ
Սկիզբը՝ Հեծանիվ չունեցողները հավաքվում են ժամը 10.00-ին ՀՎԶ-ում, իսկ մնացածը 11.00-ին Կոսերվատորիայի այգում

Երթուղի՝ Կոնսերվատորիայի այգի-Մաշտոց-Կորյուն-Աբովյան-Սայաթ-Նովա- Խանջյան-Թումանյան-Մաշտոց-Ամիրյան-Հրապարակ-Տիգրան Մեծ-Խանջյան-Հերացի-Մյասնիկյան-Գայի պողոտա-Հովհաննիսյան-Քոչինյան փողոց –Ջրվեժ

Դեկորացիա՝ Մեզ վրա կկրենք բնապահպանական կոչերով պոստերներ, անցորդներին կբաժանենք տեղեկատվական թերթիկներ:

Տրամադրություն՝ էկո-մարզական

նախշուն
09.10.2009, 13:44
Ծխելու դեմ պայքարի օրը մենք` առողջ կենսակերպի հետևորդներս, չենք կարող անտարբեր մնալ և չարձագանքել այս ծխացված խնդրին:

Միայն Հայաստանում ծխախոտամոլությունից տարեկան 3000 մարդ է մահանում, ինչը մոտ 3 անգամ գերազանցում է թունավորումներից կամ դժբախտ պատահ...արներից գրանցված մահացությունների թիվը:

Հարկ է նշել, որ ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների մահացու ելքը չի շրջանցում նաև պասիվ ծխողների շրջանակը, այդ թվում նաև` երեխաների:

Մենք պահանջում ենք խստացնել հսկողությունը 2005թ. մարտի 1-ին ընդունված, բայց չգործող ՀՀ օրենքի կատարման նկատմամբ, պահանջում ենք վարչական տույժի ենթարկել ինչպես քաղաքային տրանսպորտում, այնպես էլ բոլոր փակ հաստատություններում ծխողներին:

Եկեք միասին ՁԵՎԱՎՈՐԵՆՔ հասարակական պահանջարկ:

Եկեք լինենք այն փոփոխությունը, որն ուզում ենքտեսնել մեր երկրում~

Մեր շնչուղիները` ծխատար խողովակներ չեն:

Եվ այսպես, հեծանվարշավ ԸՆԴԴԵՄ ԾԽԻ, ՀԱՆՈՒՆՄԱՔՈՒՐ ՕԴԻ:

Երկուշաբթի օրը, հոկտեմբերի 12-ին, ժամը 18:30-ին:

Սկիզբը` Սարյանի արձանի մոտից: [/URL]
[URL="http://www.facebook.com/photo.php?pid=3211825&id=571137480"]http://photos-b.ak.fbcdn.net/hphotos-ak-snc1/hs263.snc1/9028_168329087480_571137480_3211825_7734792_s.jpg
(http://2.bp.blogspot.com/_On7WjrK_8mg/Ss7-GDUNsKI/AAAAAAAACQU/JH-wamQQKh8/s1600-h/DSC00356.jpg)

Կշրջենք Երևանի կենտրոնական փողոցներով`բերաններս կապած դիմակներով:

Թերթիկներ կբաժանենք անցորդներին, ոստիկաններին և վարորդներին:

Հարգիր կյանքը:
Շնչիր և թող շնչեն:

նախշուն
02.12.2009, 15:49
Հեծանվորդներ

Գլոբալ տաքացումն ամենամեծ վտանգն է, որ երբևէ սպառնացել է մարդկությանը: Այն ազդելու է մեզացնից յուրաքանչյուրի և մեր ապագա երեխաների վրա: Երկուշաբթի, 2009թ. դեկտեմբերի 7-ին աշխարհի կառավարությունների, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչները հանդիպելու են Կոպենհագենում (Դանիա)` որոշելու, թե ինչպես լուծել այս խնդիրը:

Ամբողջ աշխարհում, շրջակա միջավայրի պաշտպանությամբ մտահոգ մարդիկ այս օրը հեծանվային ակցիաներ են կազմակերպելու, նպատակ ունենակով հանրային ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս արմատական քայլեր ձեռնարկեն գլոբալ տաքացումը և կլիմայի փոփոխությունները կանխելու համար:

Ձեր մասնակցությունը կօգնի լսելի դարձնել մեր ձայնը, հանուն Երկիր մոլորակի և մարդկության:

Եթե կիսում եք գլոբալ տաքացման մասին մտահոգությունը և ցանկանում եք ներդրում ունենալ ակցիայում մասնակցեք երթին կամ կապվեք մեզ հետ .

hvz84[@]yahoo.com
Tel. 093426654

Դե սպաում ենք ձեզ կիրակի օրը Մատենադարանի դիմաց 13:00 , իսկ հեծանիվ չունեցողներին ՀՎԶ-ում (Լենինգրադյան 31) 12:00

նախշուն
02.12.2009, 16:46
http://pics.livejournal.com/mna990/pic/000bbwbd/

նախշուն
02.12.2009, 16:54
42473

Ձայնալար
08.12.2009, 14:51
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 08-12-2009

Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2009-12-08 01:29:31 (GMT +04:00)

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵԾԱՆԻՎ ՔՇԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

ԱՆԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Էրեխեք ջան, ես ռիկշայով դիմացից կգնամ, դուք էլ շարքով հետեւից եկեք, երթեւեկության կանոնները չխախտեք, մենք էլ սովորական փոխադրամիջոցների պես», փորձառու հեծանվորդներին հիշեցնում, նորեկներին էլ տեղեկացնում է Սամվելը, նստում իր իսկ պատրաստած ռիկշա հեծանիվն, ու Մատենադարանի դիմացից We are the chanpions երգի հնչյունների ու հեծանիվների ազդականչերի ներքո ընկնում են ճանապարհ:

Ավելի քան 25 հեծանվորդներ «Էկոդար», «Հեծանիվ +» ՀԿ-ներից, Թեղուտի պաշտպանության շարժումից եւ բնապահպան քաղաքացիներ երկու ժամ տեւած հեծանվարշավի ընթացքում որպես աշխարհում ամենամեծ արտանետումներն ունեցող երկրներ ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Չինաստանի դեսպանատների մոտով անցնելով իրենց կոչերը հնչեցրին եւ փորձեցին պաստառներ թողնել դեսպանատներում:

Հեծանվորդները հասցնում էին փողոցներում թռուցիկներ էլ բաժանել «Տարեկան մթնոլորտ արտանետվող միլիոնավոր տոննա գազերը, անտառահատումները եւ մարդու այլ անհեռատես գործունեություններն առաջացնում են ջերմոցային էֆեկտ, որի հետեւանքով մոլորակի ջերմաստիճանը աճում է, հալվում են բեւեռային սառույցները, փոխվում է մոլորակի գրեթե բոլոր տարածաշրջանների կլիման...» բովանդակությամբ եւ ակտիվանալու, առողջ միջավայր ունենալու պահանջատեր դառնալու կոչերով:

Երթի վերջին կանգառը Սիրահարների զբոսայգին էր, որտեղ մասնակիցները Հայաստանում մոտ 2 տարի ապրող բրիտանացի հեծանվորդ Թոմ Ալենի տեսախցիկի առջեւ էլ իրենց բնապահպանական մտահոգություններն արտահայտեցին եւ կոչերն ուղարկեցին Կոպենհագեն` դեկտեմբերի 7-ից այնտեղ մեկնարկող եւ աշխարհի մոտ 190 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք ՄԱԿ-ի` Գլոբալ տաքացման հիմնախնդիրներին նվիրված 15-րդ կոնֆերանսին: Թոմն այս ակցիայի մասին 15 րոպեանոց ֆիլմ է պատրաստելու եւ հայ բնապահպանական շարժման մասնակիցների կարծիքներն ուղարկի Կոպենհագեն, Դանիա: Ավելի քան 50 երկրներից ստացված ֆիլմերը հնարավոր կլինի տեսնել www.rideplanetearth.org կայքում:

Բնասեր եւ բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն ասում է, որ Հայաստանը միանալով գլոբալ տաքացման դեմ պայքարին եւ մեծ տերություններին կոչ անելով քչացնել արտանետումները, պետք է սկսի մարդկանց մեջ տարրական բնապահպանական մշակույթ զարգացնել. «Երբ մարդը չի մտածում` ինքն ի՞նչ է ուտում, ի՞նչ է շնչում, իր մարմինը բալանսից դուրս է գալիս... Բացի հեծանվաարշավներով ակտիվ կենսակերպ քարոզելուց, մենք ընտրում ենք բուսակերությունը` երկրագնդին չվնասելով եւ ավելի ներդաշնակ ապրելով»:

Սամվել Հովհաննիսյանը , որ «Հեծանիվ +» ՀԿ-ի հիմնադիր-նախագահն է, կազմակերպելով հեծանիվ քշելու անվճար դասեր, հույս ունի, որ մեր երկրում կշատանա հեծանվորդների թիվը, եւ հեծանվորդների մեծ բանակով հեծանվային երթուղիներ ունենալու համար պայքարն ավելի արդյունավետ կլինի:

Տիգրան Կուչատյանը եւս բնապահպանական ակտիվիստ է եւ ցանկանում է, որ գոնե նոր մայրուղիներ կառուցելիս հաշվի առնեն հեծանվորդներին. «Ես շատ մարդկանց եմ ճանաչում, որ տանը հեծանիվ ունեն, բայց չեն քշում, վախենում են: Իրոք վտանգավոր է, մենք քշելով մեծ ռիսկի ենք դիմում, մանավանդ որ հեծանվային ճանապարհներ չկան, իսկ մարդիկ, հիմնականում ավտոմեքենաների վարորդները հեծանիվները որպես փոխադրամիջոց չեն ընկալում: Իմ առաջին կոչն այն է, որ հեծանվային ճանապարհները շատ լինեն քաղաքում»:

Հարց է ծագում, թե արդյո՞ք հեծանվային ճանապարհների համար Հայաստանը հասուն է:

Սակայն եթե Հայաստանում պետական քաղաքականությունը տնտեսական ներդրումները զարգացնելուն է միտված, իսկ բնապահպանական խնդիրների բարձրաձայնումը մի քանի բնապահպան, ակտիվ քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների ուսերին է բարդված, ապա ե՞րբ պիտի փոխվի «հայերն իրենց եվրոպացու տեղ են դրել, հեծանիվ են քշում» կարծրացած մտածելակերպը:

http://azg.am/AM/2009120814

Ռուֆուս
08.12.2009, 15:05
«Էրեխեք ջան, ես ռիկշայով դիմացից կգնամ, դուք էլ շարքով հետեւից եկեք, երթեւեկության կանոնները չխախտեք, մենք էլ սովորական փոխադրամիջոցների պես»

Սամոն ամեն հեծանվարշավից առաջ նույն նախադասությունն է ասում :D Արդեն անգիր ենք սովորել :)

Ձայնալար
08.12.2009, 18:16
Սամոն ասում ա իմ հետևից գալիս եք, եթե կեսից փոխում ա կարմիր, չեք կանգնում, մեկել ոստիկանները մոտեցան, Սամոն՝ քշում ենք օրենքներով, կարմիրի տակ կանգնում ենք, կանաչի տակ շարժվում ենք :D

Ձայնալար
12.03.2010, 14:17
Ուշադրություն
Բոլոր նրանց համար ովքեր չգիտեն հեծանիվ վարել, կամ վաղուց չեն վարել և վստահ չեն իրենց ուժերին:
Իչպես միշտ, հեծանվարշավի նախորդ օրը՝ շաբաթ (13.03.10), ժամը 16:00, համալիրի դիմաց տեղի կունենա հեծանվավարժանք, հեծանիվները և հեծանվային գուրու Սամվելի անգին խորհուրդները կտրամադրվեն անվճար: Մանրամասների համար զանգահարել Սամվելին՝ 093 42 66 54 :

Ձայնալար
12.03.2010, 17:51
Ուշադրություն

Գարնանայաին հեծանվարշավները մեկնարկում են:

Այս անգամ երկաթուղային ճանապարհը մեզ կտանի դեպի Հրազդան :
Այո մի զարմացեք երկաթուղին մեզ ` հեծանվորդներիս միայն կտանի , իսկ այ գեղատեսիլ գյուղական լանդշավտով կվերադառնանք արդեն հեծանիվներով .. Ինչու այսպես , դե կրկին պատասխանը նունն է ` ձեզ համար նորեկներ , չէ որ դժվարին վերելքներ հաղաթահարելու կարիք այլևս չի լինի:
Դե ուրեմն կիրակի վաղ առավոտյան 6:40 կլինեք ՀՎԶ –ում (Լենինգրադյան 31)
Կամ 8:20 Քանաքեռի երկաթուղային կայարանում :
Արշավի հեծանվային մասը 60կմ
Եթե մնացին հարցեր զանգեք Սամվելին` 093426654
Եթե հեծանիվ չունեք` նույնպես Սամվելին` 093426654

Ձայնալար
12.03.2010, 22:16
Սա էլ երթուղին:

Rammstein
13.03.2010, 12:30
Ժող, իսկ որ գնում եք, հետներդ պահեստամասեր ու գործիքներ տանում ե՞ք (օրինակ` պահեստային կամեռ)։
Մեկ էլ (իհարկե Աստված չանի) հաճախ ա՞ լինում, որ ճամփին ինչ-որ մեկի կամեռը ծակվի կամ ինչ-որ ավելի վատ բան լինի։

Ձայնալար
13.03.2010, 15:28
Այո տանում ենք՝ ավելի ճիշտ Սամոն ա բերում և՛ գործիքներ, և՛ մասեր: Կամերները երբեմն ծակվում են, բայց եթե զգույշ քշես՝ չոր խոտերը, ապակու ջարդոնները և այլն շրջանցես, դրա հավանականությունը նվազում ա:

Ռուֆուս
13.03.2010, 18:56
Նախանձվում եմ, բայց չեմ գա :cry2

Ձայնալար
18.03.2010, 13:46
Հեծանվարշավ դեպի հազար ու մի եկեղեցիներ

Այս կիրակի՝ Մարտի 21 -ին:

Այս անգամ ուղղություն ենք վերցնում դեպի Աշտարակ , որը Էջմիածնին չի զիջում եկեղեցիների թվով , է՛լ Կարմրավո՜ր , է՛լ Մարիանե՜ , մյուսները դուք հիշեք , այնուհետև՝ ծառաշատ , ավտոմեքենաներից գրեթե ազատ , հարթ ճանապարհով, կգնանք Օշական , իսկ այնտեղից ել անցնելով գեղատեսիլ Քասախի կիրճը կհանգրվանենք Էջմիածնում , բայց ոչ շատ երկար , եթե ուզում ենք այդ օրը Երևան հասնել:

Այսպիսով.

Երթուղի – Երևան-Աշտարակ-Օշական-Էջմիարծին- Երևան
Մեկնարկը – 10:00 , ՀՎԶ (Լենինգրադյան 31) , հեծանիվ չունեցողների համար 9:30
Երկարությունը – 65կմ (ինչի տե՞նց հեռավորություններ ենք հաղթահարել)
Տրամադրությունը – մարտական-հեծանվային ու կայտառ
Եղանակը – կապույտ երկինքը գլխներիցս անպակաս
Սնունդը – թեթև (չենք գնում մի կուշտ փորով հաց ուտենք) , հյութերը շատ

Ովքեր հեծանիվ չունեն ու ցանկանում են վարձակալել զանգեն Սամվելին (093426654)

Ֆրեյա
19.03.2010, 10:38
Ցանկանու՞մ եք հեծանիվ քշել սովորել: Ապա մի՛ բաց թողեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` ամեն շաբաթ , ժամը 16.00-ին Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը

Հարգանքներով,
"Հեծանիվ +"

Հեռ. 093 42 66 54
Սամվել

Norton
20.03.2010, 13:35
Էսօր և հատկապես վաղը ակումբից մարդ գնալույա?

Ձայնալար
20.03.2010, 13:58
Եվ հատկապես վաղը գնալու եմ, էսօր ուզում եմ, բայց չեմ խոստանում:

Kita
20.03.2010, 14:03
Էսօր և հատկապես վաղը ակումբից մարդ գնալույա?

Էս էսօր ուզում եմ գնալ:)

Ռուֆուս
21.03.2010, 01:14
Էսօր և հատկապես վաղը ակումբից մարդ գնալույա?

Ես էլ, կգաս :)

Ձայնալար
21.03.2010, 21:30
Լավն էր, վերելքներ, վայրէջքներ, նախաճաշ ծաղկած ծիրանի այգում, Արարատն ու կապույտ երկինքը ուղեկցեցին, վերադարձ քիչ մը ձանձրացնող էջմիածնի մայրուղով, ու հազար ու մի եկեղեցիներ… ճարտարապետություն, բնություն, հեծանիվ

Էդ սաղ հեչ, հետույքս ա ցավում :D

Ռուֆուս
21.03.2010, 22:13
Ինձ սկիզբը դուր եկավ, իսկ վերջը ձանձրալի էր... Ոնց ջոգում եմ, արդեն մի օրանոց հեծանվարշավներից էլ եմ դադարել կայֆ ստանալ :)) Պետք ա վռազ Սևան քշենք :)

Իմ հետույքն էլ ա ցավում, Գյումրիի մարշրուտկու մեջ երկու ժամ տառապել եմ :D

Ձայնալար
01.04.2010, 14:14
Այնքան սպասված կիրակնօրյա մեր արշավը ցավոք պետք է հետաձգենք եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով (Ապրիլ1-յան կատակ չէ Ճ ) , այնպես որ բավական ժամանակ կունենանք ուժեր կուտակելու մյուս հեծանվարշավի համար , մի գուցե արդեն երկօրյա , իսկ հեծանվավարժանքը այս անգամ կլինի ուրբաթ օրը 17:00 ` հենց այն նույն` համալիրի դիմաց ~

Ռուֆուս
15.04.2010, 21:58
Ցանկանու՞մ եք հեծանիվ քշել սովորել: Ապա մի՛ բաց թողեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:

Ինչ` հեծանվավարժանք

Երբ և Որտեղ` այս Ուրբաթ , ժամը 18.00-ին Համալիրի դիմաց։

Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը

Հարգանքներով,

"Հեծանիվ +"

Հեռ. 093 42 66 54
Սամվել

Ռուֆուս
15.04.2010, 22:01
Հեծանվարշավ դեպի Դիլիջան, Պարզլիճ

Տեսակը` Շրջագայություններ - Շրջագայություն ճամբարումով
Սկիզբը` 17 Ապրիլ, 2010 ժամը 7:00ին
Ավարտը` 18 Ապրիլ, 2010 ժամը 20:00ին
Վայրը` Դիլիջան, Հայաստան
Նկարագիր Այս շաբաթ վերջապես իրականացնում ենք երկար սպասված երկօրյա հեծանվարշավը դեպի Դիլիջան, Պարզլիճ:

Արշավը լինելու է փորձություններով, անմոռանալի տպավորություններով լի, անտառային, ոլորանային, թունելային և վրանային: Հարկավոր կլինի դրսևորել բարձր կամային որակներ և դիմացկունություն: Ովքեր կցանկանան մասնակցել, անպայման այսօր կամ վաղը, այսինքն մինչև շաբաթ օրը, զանգահարեք Սամվելին պարզելու համար` արդյոք դուք կկարողանաք մասնակցել արշավին:

Արշավի համար ձեզ հետ պետք է ունենաք սնունդ, ջուր, տաք հագուստ և քնապարկ: Վրանների հետ կապված հարցերը նույնպես պետք է քննարկվեն Սամվելի հետ:

Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Քանաքեռ կայարան (10 կմ), գնացքով մինչև ք. Հրազդան, Հրազդան - Սևան - Դիլիջան - Պարզլիճ (60 կմ), 2-րդ օրը` Պարզլիճ - Դիլիջան - Սևան - Երևան (120 կմ)

Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում շաբաթ օրը առավոտյան ժամը 7:00, որպեսզի հասնենք գնացքին, որը Քանաքեռ կայարանից շարժվելու է 8:30 -ին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Ռուֆուս
15.04.2010, 22:03
Ես ու Ներսեսը գնում ենք, միացողներ կա՞ն :)

Norton
16.04.2010, 00:15
Ես ու Ներսեսը գնում ենք, միացողներ կա՞ն :)

Տեղ հասնեք զանգեք, ես էդ օրը պարզ լիճ եմ լինելու:)

Ներսես_AM
16.04.2010, 00:20
Ռուֆ որ քնապարկ չճարեմ չեմ գա գիտես չէ՞: Էս պահին չունեմ:

Ռուֆուս
16.04.2010, 09:24
Ռուֆ որ քնապարկ չճարեմ չեմ գա գիտես չէ՞: Էս պահին չունեմ:

Ներս, ես երկու հատ քնապարկ ունեմ (ավելի ճիշտ երեք, բայց երրորդը շատ բարակ ա): Չնայած երկրորդը խոստացել էի էն դավաճան Արշակին տալ, բայց իրեն ասել էի, որ հեծանվորդները իմ մոտ ավելի մեծ պրիորիտետ ունեն, քան գերմանացի տատիկները :D

Էնպես որ, ես քեզ քնապարկով կապահովեմ, իսկ Արշակը թող երկու հատ ադյալով յոլա գնա :P

Ներսես_AM
18.04.2010, 22:02
էսօր կարճ գրեմ: Մոտակա օրերին հուսով եմ նկարներով ու քիչ մը ավելի մանրամասն:

Ընդհանուր անցած ճանապարհը 192.73 կմ :o
Ընդհանուր ժամանակը հեծանիվի վրա քշելուց 10ժ 45ր :think
Միջին արագությունս 16.9կմ/ժ :oy
Մաքսիմալ արագությունս 66.2կմ/ժ :P

Ռուֆուս
19.04.2010, 10:22
Նմանապես.

Ընդհանուր անցած ճանապարհը 201.5 կմ
Ընդհանուր ժամանակը հեծանիվի վրա քշելուց 10ժ 30ր
Միջին արագությունս 18կմ/ժ
Մաքսիմալ արագությունս 58.6կմ/ժ

Բայց հետաքրքիրն էն ա, որ ես ու Ներսեսը լրիվ նույն ճանապարհն ենք անցել, բայց իմ սպիդոմետրը ավելի շատ ա ցույց տալիս :D Նկարները հաջորդիվ :)

Ձայնալար
19.04.2010, 21:47
Արա այ մանյակներ, Պարզ լճի փոխարեն Գոշ լի՞ճ եք գնացել :o

Ռուֆուս
19.04.2010, 22:06
Արա այ մանյակներ, Պարզ լճի փոխարեն Գոշ լի՞ճ եք գնացել :o

Հաաա, խելքներս շատ էր :lol

Վերջին 8,5 կիլոմետրը հեծանիվ էինք բրդում լեռն ի վեր, որից 2,5 կիլոմետրը ճանապարհի բացակայության պայմաններում :D

Rammstein
19.04.2010, 22:13
Բայց հետաքրքիրն էն ա, որ ես ու Ներսեսը լրիվ նույն ճանապարհն ենք անցել, բայց իմ սպիդոմետրը ավելի շատ ա ցույց տալիս :D Նկարները հաջորդիվ :)

Մարդ որ շուկա ա մտնում ո՞նց ա, մեկի կշեռքը 100 գրամ ա շատ ցույց տալիս, մյուսինը` 300, բայց բոլորինն էլ շատ են ցույց տալիս: :D

GPS-ից լավ բան չկա: Մի անգամ հեռախոսս կապել էի հեծանիվիցս, GPS-ը միացրել էի, բայց հիմա չեմ հիշում, թե մաքսիմում ինչքան արագ եմ քշել: :}

Ձայնալար
19.04.2010, 22:15
Հաաա, խելքներս շատ էր :lol

Վերջին 8,5 կիլոմետրը հեծանիվ էինք բրդում լեռն ի վեր, որից 2,5 կիլոմետրը ճանապարհի բացակայության պայմաններում :D

:D Վերջն եք դուք, Պարզ լիճ գոնի ճանապարհ կա քչից շատից, Գոշ լիճը լրիվ ալպինիզմի թեմա ա :)) Բայց սիրուն էր չէ՞ լիճը: Ես մի անգամ աշնանն եմ եղել՝ հրաշք էր:

Ռուֆուս
19.04.2010, 22:21
Մարդ որ շուկա ա մտնում ո՞նց ա, մեկի կշեռքը 100 գրամ ա շատ ցույց տալիս, մյուսինը` 300, բայց բոլորինն էլ շատ են ցույց տալիս: :D

GPS-ից լավ բան չկա: Մի անգամ հեռախոսս կապել էի հեծանիվիցս, GPS-ը միացրել էի, բայց հիմա չեմ հիշում, թե մաքսիմում ինչքան արագ եմ քշել: :}

Նու տարբերությունը մաքսիմում 2կմ պետք է լիներ, որովհետև իմ հեծանիվով 2 անգամ խանութ էի(ն) գնացել :)) բայց Ներսեսի տվյալները ավելի հավաստի պետք է լինեն, որովհետև իր սպիդոմետրը լավն էր, իսկ իմը չինական զիբիլ էր :))

GPS երկուսիս հեռախոսն էլ ունի, բայց հեծանիվ քշելիս հարմար չի օգտագործել: Նախ հեռախոսի զարյադկան շատ արագ նստեցնում ա, ամպամած եղանակին լավ չի բռնում ու հեծանիվների սպիդոմետրներից ավելի սխալ է ցույց տալիս: Սպիդոմետրը իր տվյալները հաշվում է մենակ էն ժամանակ, երբ հեծանվի առջևի անիվը պտտվում ա, իսկ GPS-ը ամեն անգամ հեծանվից իջնելուց պետք ա անջատես, որ քայլածդ էլ չհաշվի :D

Ռուֆուս
19.04.2010, 22:29
:D Վերջն եք դուք, Պարզ լիճ գոնի ճանապարհ կա քչից շատից, Գոշ լիճը լրիվ ալպինիզմի թեմա ա :)) Բայց սիրուն էր չէ՞ լիճը: Ես մի անգամ աշնանն եմ եղել՝ հրաշք էր:

Հա, ես էդ անտեր լեռը ոտքով բարձրանալն էր սարսափելի դժվար, իսկ մենք հոգնած ու ուժասպառ հեծանիվ էինք քաշ տալիս :D

Լիճը իրոք որ հրաշք էր, ճիշտ ա շաբաթ օրը շան օրի էի, չկարողացա գնահատել էդ գեղեցկությունը, բայց կիրակի առավոտ գնահատեցի, ոնց որ հեքիաթից լիներ :love Ափսոս չկարողացանք երկար մնալ, ես մեծ հաճույքով մի օր էլ կմնայի :(

Հեսա Ներսեսի հետ էպոս ենք գրելու արշավի մասին, սպասեք, ամեն ինչ կպատմենք :D

Rammstein
19.04.2010, 22:47
GPS երկուսիս հեռախոսն էլ ունի, բայց հեծանիվ քշելիս հարմար չի օգտագործել: Նախ հեռախոսի զարյադկան շատ արագ նստեցնում ա, ամպամած եղանակին լավ չի բռնում ու հեծանիվների սպիդոմետրներից ավելի սխալ է ցույց տալիս:

Զարյադկայի առումով համաձայն եմ, բայց ամպամածի դեպքում էլ պիտի որ մեծ խնդիրներ չառաջանան: Իսկ սխալի առումով հեչ համաձայն չեմ: Կոնկրետ իմ հեռախոսի GPS-ի մասին կարամ ասեմ, որ թե՛ արագությունը, թե՛ ուղղությունը շատ ճիշտ ա ցույց տալիս, իհարկե մի փոքր ուշացումով ա: Սխալ ա ցույց տալիս միայն ծավի մակարդակից բարձրությունը, ավելի ճիշտ ոչ թե սխալ ա, այլ շեղումը շատ մեծ ա, նույն տեղում կանգնած կարող ա 100 մետրի տարբերությամբ թվեր գրի:

Լավ, չշեղվեմ թեմայից: :))
Սենց մի անհամեստ հարց, ի՞նչ հեծանիվներով եք գնում արշավների: Ուզում եմ իմանամ իմ հեծանիվով հնարավոր ա՞ միանալ ձեզ, թե՞ կարող ա ճամփին ոտերս պոկվեն ընկնեն :)): Ախմախ, անկապ հեծանիվ ա իմը, ահագին ծանր ա, ակերն էլ 26'' են:

Ռուֆուս
19.04.2010, 23:10

Մեկ ա, ես մնում եմ իմ կարծիքին, որ սպիդոմետրի տվյալները ավելի հավաստի են, քան GPS-ինը :))

Լավ, չշեղվեմ թեմայից: :))
Սենց մի անհամեստ հարց, ի՞նչ հեծանիվներով եք գնում արշավների: Ուզում եմ իմանամ իմ հեծանիվով հնարավոր ա՞ միանալ ձեզ, թե՞ կարող ա ճամփին ոտերս պոկվեն ընկնեն :)): Ախմախ, անկապ հեծանիվ ա իմը, ահագին ծանր ա, ակերն էլ 26'' են:

Ցանկացած փոխանցման տուփ (սկորուստ) ու արգելակիչ (տոռմուզ) ունեցող հեծանիվ յոլա կտանի: Որոշ մարդիկ սովետական հեծոներով են գալիս (ХВЗ, Турист և այլն): Դե ինչքան հեծոդ լավը լինի էդքան լավ քո համար, եթե ալյումինից լինի, վաբշե շատ լավ կլինի, չնայած երկաթն էլ ա յոլա տանում (մենք երկաթե ծանր հեծոներով Սևան ենք գնացել :crazy): Հեծանիվը իհարկե շատ կարևոր ա, բայց քո ֆիզիկական պատրաստվածությունդ ավելի կարևոր ա:

Լավ կլինի հեծանվավարժանքներից մեկին քո հեծոյով գնաս Համալիր, թող Սամվելը ասի, կարելի է դրանով արշավների գնալ, թե չէ:

Արշակ
20.04.2010, 12:42
Հա, ես էդ անտեր լեռը ոտքով բարձրանալն էր սարսափելի դժվար, իսկ մենք հոգնած ու ուժասպառ հեծանիվ էինք քաշ տալիս :D

Լիճը իրոք որ հրաշք էր, ճիշտ ա շաբաթ օրը շան օրի էի, չկարողացա գնահատել էդ գեղեցկությունը, բայց կիրակի առավոտ գնահատեցի, ոնց որ հեքիաթից լիներ :love Ափսոս չկարողացանք երկար մնալ, ես մեծ հաճույքով մի օր էլ կմնայի :(

Հեսա Ներսեսի հետ էպոս ենք գրելու արշավի մասին, սպասեք, ամեն ինչ կպատմենք :D
Իսկ մենք առանց հեծանիվ էինք գնացել, ու երկու օր հանգիստ վայելեցինք էդ հրաշքը :love
Ի դեպ, Ռուֆ, գիտես չէ՝ մեր շնորհիվ ա, որ դուք Պարզ լճի փոխարեն Գոշի լիճ եկաք։ :P

Ինչ վերաբերում ա քո ու Ներսեսի սպիդոմետրերը տարբերությանը, կարծեմ Ներսեսն պատմում էր, որ դաժան դիքերը հանելուց որ շատ դանդաղ էր գնում, իրա սպիդոմետրը 0 էր ցույց տալիս։ Երևի դրա համար էլ տենց տարբերություն ա տվել։ Նենց որ, ինձ թվում ա քոնն ա ճիշտը։
Կամ էլ մեկնումեկդ սպիդոմետրը անիվի չափսի հետ ճիշտ նաստրոյկա չեք արել։

Դե շուտ դրեք ձեր էպոսը, հա ասում ասում եք, բայց չկա։

Ռուֆուս
20.04.2010, 13:33
Իսկ մենք առանց հեծանիվ էինք գնացել, ու երկու օր հանգիստ վայելեցինք էդ հրաշքը :love
Ի դեպ, Ռուֆ, գիտես չէ՝ մեր շնորհիվ ա, որ դուք Պարզ լճի փոխարեն Գոշի լիճ եկաք։ :P
Հա, դրա համար էլ Գոշի լիճ բարձրանալուց մտքիս մեջ համ քեզ էի քֆրտում, համ էլ ձեզ :D Բայց իրոք լավն էր, արժեր դրա համար էդքան տանջվել :)

Ինչ վերաբերում ա քո ու Ներսեսի սպիդոմետրերը տարբերությանը, կարծեմ Ներսեսն պատմում էր, որ դաժան դիքերը հանելուց որ շատ դանդաղ էր գնում, իրա սպիդոմետրը 0 էր ցույց տալիս։ Երևի դրա համար էլ տենց տարբերություն ա տվել։ Նենց որ, ինձ թվում ա քոնն ա ճիշտը։
Կամ էլ մեկնումեկդ սպիդոմետրը անիվի չափսի հետ ճիշտ նաստրոյկա չեք արել։
Չէ, երկուսն էլ Սամոն էր նաստրոյկա արել: Ներսեսինը 0 էր ցույց տալիս, բայց կիլոմետրաժը հաշվում էր, իմն էլ շատ արագ քշելիս անկապ թվեր էր ցույց տալիս: Էնպես որ չգիտեմ, որն ա ճիշտ, որը սխալ :)

Դե շուտ դրեք ձեր էպոսը, հա ասում ասում եք, բայց չկա։

Համբերի, վայ, մուսաս փախցնում ես :beee

Ռուֆուս
23.04.2010, 13:21
Հրազդան գետի երկայնքով

Տեսակը` Շրջագայություններ
Ամսաթիվ` 25 Ապրիլ, 2010
Ժամ` 11:00 - 17:00

Այս կիրակի ի ուրախություն մեր նոր անդամների , որոնք քաղաքում վարելու , ինչպես նաև ընդհանրապես շատ թե քիչ երկար արշավների փորձի պակաս ունեն թեթև , կազդուրիչ հեծանվային զբոսանք ենք անելու Հրազդանի կիրճում : Ժամանակ կունենանք նաև լողալու , այնպես որ լողազգեստը չմոռանաք :

Մեկնարկ – ՀՎԶ (Լենինգրադյան 31) , 11:00
Երթուղի – ՀՎԶ – Թումանյան այգի – Հրազդանի կիրճ – Հրազդան մարզադաշտ
Սնունդ – թեթև

Ովքեր հեծանիվ չունեն ու ցանկանում են վարձակալել զանգեն Սամվելին (093426654)

DavitH
23.04.2010, 13:33
մնում ա ժամանակ գտնեմ հեծանիվս խելքի բերեմ ու գամ :)

Ռուֆուս
14.05.2010, 13:18
Ցանկանու՞մ եք հեծանիվ քշել սովորել: Ապա մի՛ բաց թողեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:

Ինչ` հեծանվավարժանք

Երբ և Որտեղ` ամեն շաբաթ, ժամը 18.00-ին Համալիրի դիմաց։

Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը

Հարգանքներով,

"Հեծանիվ +"
093 42 66 54
Սամվել

Ռուֆուս
14.05.2010, 13:21
Արաքսը կանչում է

Ամսաթիվ` 16 Մայիս, 2010
Ժամ` 10:00 - 18:00
Վայրը` Հայաստան
Նկարագիր Գնում ենք Հայաստան - Թուրքիա սահման, Մարգարա, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի մայր Արաքս, իսկ Արարատին ասես ձեռքդ պարզես` կբռնես:

Մեկնարկը – 10 ին ՀՎԶ , հեծանիվներ վարձակալողները լինեն 9:30
Սնունդ – թեթև, բուսական – հյութական
Հագուստը – սպորտային
Տարածությունը – 85կմ
Տրամադրությունը – արևային

Ովքեր հեծանիվ չունեն ու ցանկանում են վարձակալել զանգեն Սամվելին (093426654)

Ռուֆուս
21.05.2010, 12:48
Ցանկանու՞մ եք հեծանիվ քշել սովորել: Ապա մի՛ բաց թողեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:

Ինչ` հեծանվավարժանք

Երբ և Որտեղ` ամեն շաբաթ , ժամը 18.00-ին Համալիրի դիմաց։

Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը

Հարգանքներով,

"Հեծանիվ +"

հեռ. 093 42 66 54
Սամվել

Ռուֆուս
21.05.2010, 12:50
Հեծանվապտույտ Հատիս լեռան շուրջ

Տեսակը` Շրջագայություններ - Խմբային շրջագայություն
Ամսաթիվ` 23 Մայիս, 2010
Ժամ` 9:00 - 20:00
Վայրը` Հայաստան

Նկարագիր
Ցանկանու՞մ եք գոնե մի քանի ժամով կտրվել Երևանի շոգից ու փոշուց, մասնակցել հետաքրքիր, արկածներով լեցուն, վայրի հեծանվարշավին: Ուրեմն միացեք մե՛զ: Հեծանիվներով պտույտ ենք կատարելու Հատիս լեռան շուրջ: Հասնելու ենք Հատիս լեռան լանջի ձներին և համանուն գյուղին: Կշնչենք սառը լեռնային օդ, կհանդիպենք հատիսյան նուրբ ծաղիկներին, կխաղանք ձների հետ, կզովանանք Գեղամա լեռների ճերմակ գագաթներով...

Շարժվելու ենք մայիսի 23-ին, առավոտյան ժամը 9:00 հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31): Երթուղին հետևյալն է`

ՀՎԶ արհեստանոց - Կիևյան փ. - Կոմիտասի պ. - Դավիթ Անհաղթի փ. - Ռուբինյանց փ. - Հրաչյա Աճառյան փ. - Բալահովիտ - Աբովյան - Նոր գյուղ - Կոտայք - Կապուտան - Հատիս - Զովաշեն - Զառ - Ակունք - Նոր գյուղ - Աբովյան - Բալահովիտ - Երևան: Ընդհանուր երկարությունը` 85 կմ:

Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, լեռնային
Տրամադրությունը` բարձունքային

Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եղեք ՀՎԶ արհեստանոցում առավոտյան 8:30` անձնագրերով:

http://img715.imageshack.us/img715/4200/29482144391114789215365.jpg

Ռուֆուս
21.05.2010, 12:52
Ես գնում եմ, եկողներ կա՞ն :)

Ֆոտոն
21.05.2010, 22:54
Ցավոք չեմ գալիս, հոգով ձեզ հետ եմ:
Գոնե որպես ինքնուս կամ անուս լուսանկարիչ գայի: :(

AniwaR
21.05.2010, 23:02
Ցանկանու՞մ եք հեծանիվ քշել սովորել: Ապա մի՛ բաց թողեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:

Ինչ` հեծանվավարժանք

Երբ և Որտեղ` ամեն շաբաթ , ժամը 18.00-ին Համալիրի դիմաց։

Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը

Հարգանքներով,

"Հեծանիվ +"

հեռ. 093 42 66 54
Սամվել

Ուֆ, ինչ վատ ա: Մի քանի շաբաթ գնացի, էն էլ էն ամսի 24-ից հետո կարծեմ տենց էլ չգնացի, քննությունները չոքել են դռանս: :( Առանց էն էլ էնքան անտաղանդ էի, հեչ չէի կարողանում սովորել, հավասարակշռությունս պահել, հիմա հաստատ էլի մոռացել եմ: :((((

Ռուֆուս
22.05.2010, 01:24

Հեծանիվ քշելը հնարավոր չի մոռանալ :P

Ջուլ, շաբաթ օրը արի, համ էլ մի քիչ կքշես :)

AniwaR
22.05.2010, 01:28
Հեծանիվ քշելը հնարավոր չի մոռանալ :P

Եթե գիտեն: :))

Արշակ
22.05.2010, 11:54
Ես գնում եմ, եկողներ կա՞ն :)
Ես էլ :)

Ֆոտոն
22.05.2010, 20:26
Հեծանիվ քշելը հնարավոր չի մոռանալ :P

Ջուլ, շաբաթ օրը արի, համ էլ մի քիչ կքշես :)

Ոնց որ ուշ կարդացի: :)
Դե ուղղակի ուրիշի հաշվին հավեսի համար չեմ ուզում շատ գալ: Սովորել եմ, մնում ա շատ քշելը սեփական հեծանվով, որ չունեմ: ;)

Ռուֆուս
23.05.2010, 22:45
Քանի որ մեկնաբանությունները արգելելու հիմար պատճառով բոյկոտում եմ Արշավականի օրագիրը (http://www.akumb.am/showthread.php/54306-%D4%B1%D6%80%D5%B7%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80), այստեղ կգրեմ:

Հեծանվարշավը բավականին դժվար էր ու էքստրեմալ

Ընդհանուր անցած տարածությունը՝ 85.13կմ
Հեծանվի վրա անցկացրած ժամանակը՝ 5 ժամ 24 րոպե
Մաքսիմալ արգաությունը՝ 53.7կմ/ժ
Միջին արագությունը՝ 15.7կմ/ժ
Ծովի մակերևույթից ամենաբարձր կետը՝ մոտ 2000մ

Ճանապարհը բավականին դժվար էր, որոշ տեղերում՝ էքստրեմալ: Բայց դե մեր համար դա սարսափելի չէր, դանդաղ բայց հաստատակամ գնում էինք: Հատիս գյուղի մոտ եղանակը վատացավ - ցրտեց ու չափից դուրս ուժեղ քանի սկսվեց: Քամին այնքան ուժեղ էր, որ վայրեջքի ժամանակ եթե պեդալները չպտտացնեիր, քամին հետ կհրեր: Բայց դրանից հետո ճանապարհը հեշտացավ, քամին կտրվեց, ու մինչև Աբովյան մենակ վայրէջքներ էինք կատարում :) Հա ու լավ զագար եմ ընդունել, ոնց որ նոր եփած խեցգետին լինեմ :))

Նկարները հաջորդիվ:

Ռուֆուս
28.05.2010, 21:27
Չնայած ուշոտ ա, բայց ամեն դեպքում

Հեծանվարշավ դեպի Աղվերան

Ամսաթիվ` 29 Մայիս, 2010
Ժամ` 7:00 - 19:00
Նկարագիր
Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում շաբաթ օրը առավոտյան ժամը 7:00, որպեսզի հասնենք գնացքին, որը Քանաքեռ կայարանից շարժվելու է 8:20 -ին:

Երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Քանաքեռ կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով` Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան:

Ընդամենը քշելու ենք 65 կմ
Բարդությունը` միջին
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Չնայած եղանակը տաք է լինելու, բայց հնարավոր է անձրև, այդ պատճառով անձրևանոցը (дождевик) չի խանգարի

Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եկեք ՀՎԶ արհեստանոց անձնագրերով:

Երթուղին

http://img245.imageshack.us/img245/7487/31182145315569900015365.jpg

Ներսես_AM
30.06.2010, 11:21
Այս շաբաթ իրականացնում ենք տարվա առաջին սուպեր հեծանվարշավը: 3 օր և 2 գիշեր միասին հարթելու ենք հեծանվային նոր երթուղի:

Կմեկնարկենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) շաբաթ օրը առավոտյան ժամը 9:00-ին երկուշաբթի երեկոյան տուն հասնելու ակնկալիքով, և կշարժվենք հետևյալ ուղղությամբ`

օր 1` Երևան - Աշտարակ - Քուչակ - Ապարանի ջրամբար - Թթուջուր (75 կմ)
օր 2` Թթուջուր - Հանքավան (35 կմ)
օր 3` Հանքավան - Ծաղկաձոր - Հրազդան - Երևան (90 կմ)

Ընդամենը 200 կմ բազմազան լեռնային և անտառային ճանապարհներով ու արահետներով:

Սնունդը` թեթև, ոչ մսային (լավաշ, պանիր, ձավարեղեն (չեփված), կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ, քաղցրեղեն, չիր, չամիչ)
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Սպասքը` բաժակ, ափսե, գդալ (թեյը և սնունդը եփելու համար հարմար կաթսաներ ո՞վ ունի)
Հագուստը` արշավային, լողազգեստ
Եղանակը` արևային, շոգ
Տրամադրությունը` մարտական
Բարդությունը` չափավոր դժվար

Մասնակիցները պետք է իրենց հետ բերեն նաև քնապարկ (պարտադիր) և վրան (ցանկալի է), ինչպես նաև որոշակի գումար չնախատեսված ծախսերի համար:

Ով ցանկանում է մասնակցել, կապնվեք և տեղյակ պահեք դրա մասին Սամվելին (093-426-654):

հ. գ. Երթուղին բարեհաջող ավարտողները կստանան հավաստագիր "Հեծանիվ+"-ի կողմից, որը մեծ շուքով կհանձնի անձամբ ՀԿ-ի նախագահ պրն. Սամվել Հովհաննիսյանը :D
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=48634&d=1277882744

Ձայնալար
30.06.2010, 11:28
Իսկ չավարտողները, հետմահու (թու թու թու) բան չեն ստանո՞ւմ :D

Ժող, բայց Թթուջուրից Հանքավան ջանապարհ կա՞: Երկու կողմից էլ էդ սարի տակ եղել եմ, բայց ճանապարհ չեմ հիշում, որ սարը անցնես :esim

Ռուֆուս
30.06.2010, 11:29
հ. գ. Երթուղին բարեհաջող ավարտողները կստանան հավաստագիր "Հեծանիվ+"-ի կողմից, որը մեծ շուքով կհանձնի անձամբ ՀԿ-ի նախագահ պրն. Սամվել Հովհաննիսյանը :D

Էդ էն էլի, հենց պաշտոն են ստանում, պարոն են դառնում :beee

Երևի չկարողանամ գալ, բայց նախանձից տրաքում :angry Ուզու՜մ եմ :(

Ֆրեյա
30.06.2010, 11:52
Ժող, դուք շիզո եք :o

Իսկ ռեանիմատոլոգներ պետք չեն՞ :))

Ներսես_AM
30.06.2010, 11:59
Իսկ ռեանիմատոլոգներ պետք չեն՞ :))
պե՛տք են, եկե՛ք :)

Kita
30.06.2010, 12:23
Աննորմալ են:o
Հետներտ բժիշկներ տարեք:D

Ռուֆուս
01.07.2010, 00:41
Ժող, դուք շիզո եք :o

Իսկ ռեանիմատոլոգներ պետք չեն՞ :))

Աննորմալ են:o
Հետներտ բժիշկներ տարեք:D

Բայց ինչի՞ տենց :o Երրորդ օրը չափից դուր հեշտ ա, որովհետև առանց պեդալ տալու գլորվում ես մինչև Երևան: Առաջին օրն ա դժվարոտ, բայց դրա կարգի լիքը հեծանվարշավների ենք մասնակցել: Երկրորդ օրն էլ շատ կարճ ա, կարելի ա կեսը հեծանիվը բրդելով էլ գնալ :))

Երկարությունն էլ Դիլիջանի արշավի երկարությունն ունի, անցած տարվա Սևանի շուրջ եղած հեծանվարշավը ավելի երկար էր :)

Norton
16.07.2010, 00:36
Ամսաթիվ` 18 Հուլիս, 2010
Ժամ` 9:00 - 18:00

Երթուղի - Երևան -Աշտարակ - Օշական - Քասախի կիրճ - Վոսկեվազ - Աշտարակ - Երևան
Հեռավորություն - 55կմ
Բարդությունը - միջինից հեշտ
Հագուստ - սպորտային , լողազգեստ
Սնունդ - թեթև , բուսական

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

http://s44.radikal.ru/i104/1007/90/51043c5d4ae0.jpg (http://www.radikal.ru)

Հ.Գ. հեշտոտա երևում կարելիա մասնակցել:think

Ապե Ջան
16.07.2010, 05:53
Ընդհանրապես չեմ մասնակցել նմանատիպ միջոցառումների, բայց վերջերս մոտս ցանկաություն առաջացավ: Ի՞նչ հեծանիվ պետք է գնել, դա ի՞նչքան կարժենա ու հնարավոր է մասնակցությունը սկսնակների: ;)

Առաջարկում է այս (http://kinozone.am/index.php?option=com_content&view=article&id=357:pro-cycling-manager-season-2009-eng2009&catid=65:--pc&Itemid=87) խաղը, հեծանիվների մեծ սիրահարներին և ընդհանրապես բոլոր բոլորին ;)

http://kinozone.am/images/stories/games/procycling.jpg

Արշակ
16.07.2010, 11:00
Ընդհանրապես չեմ մասնակցել նմանատիպ միջոցառումների, բայց վերջերս մոտս ցանկաություն առաջացավ: Ի՞նչ հեծանիվ պետք է գնել, դա ի՞նչքան կարժենա ու հնարավոր է մասնակցությունը սկսնակների: ;)
Եթե հեծանիվ չունես, ապա տվյալ արշավին մասնակցելու համար կարող ես հեծանիվ վարձել արշավների կազմակերպիչ Սամվելից։ Գինը 3000 դրամ օրը։ Արշավները մեկնարկում են հենց Սամվելի հեծանիվների վարձակալության ու վերանորոգման գարաժի մոտից, նենց որ նախորոք վերցնելու հարց չկա։ Բայց նախորոք պետք ա զանգել, որ քեզ հարմար հեծանիվ պատրաստի։ Ընթացքում էլ, եթե ակ ծակվի, կամ ինչ–որ անսարքություն լինի, Սամվելը տեղում անվճար վերանորոգում է։
Ուրիշ ծախսեր չկան, մեկ էլ լավ կլինի թեթև ուտելիք հետդ բերես, վերջնակետին հասնելուց հետո ամեն մեկը իր բերածը դնում է, ընդհանուր նստում ուտում ենք։

Արշավները լինում են տարբեր բարդության, էս շաբաթվանը ամենահեշտը չէ, բայց համեմատաբար հեշտերից է, նենց որ սկսնակների համար հարմար արշավ է։

Իսկ եթե հեծանիվ ես ուզում գնել, խորհուրդ չեմ տա Հայաստանից առնես, որովհետև Հայաստանում անկապ չինական անորակ հեծանիվներ են ծախում մենակ, գները 50.000-100.000 դրամ։ Վերջերս Կոմիտասի փ.–ի սպորտային խանութներից մեկում (անունը չեմ հիշում) եվրոպական լավ հեծանիվներ են բերել, բայց պիտի որ շատ թանկ լինի։ Ես չեմ ճշտել։

Իմ կարծիքով, գին/որակ հարաբերությամբ ամենալավ տարբերակը Վրաստանի ավտոշուկայից բերելն է։ Էնտեղից, եթե լավ ջոկես, կարող ես եվրոպական մոտ 1000$–անոց օգտագործած հեծանիվ գնել մոտ 200$–ով. մոտավորապես նույն գինն է, ինչ ստեղի անհամեմատ ավելի վատ չինականները։ Ես Վրաստանից եմ առել անցած տարի, շատ գոհ եմ։ Եթե ուզենաս տենց առնել, կարող եմ մանրամասն պատմել Վրաստանից հեծանիվ առնելու մի շարք նրբություններ :) Բայց էդքանը գրելու հավես չկա, հեռախոսով կարամ ասեմ, կամ էլ եթե էս արշավին գաս էդ ժամանակ։

---------- Ավելացվել է՝ 12:00 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:57 ----------

Հ.Գ. հեշտոտա երևում կարելիա մասնակցել:think
Ես գնալու եմ երևի, դավայ եկեք :)

Ռուֆուս
16.07.2010, 11:03
Ես ուզում եմ կիրակի օրը մենակով Ծաղկաձոր գնալ գալ :oy կարո՞ղ ա ինչ-որ մեկը հետս գա՞: Գնացքով կգնանք Հրազդան, էնտեղից արդեն հեծոյով Ծաղկաձոր ու հետ :)

Ֆրեյա
16.07.2010, 11:05
Խորհրդակցեմ, կասեմ :beee

Էլի Աշտարակի մայրուղի... Ես ուրիշ ուղղությամբ դեռ արշավ չեմ գնացել :))

Rammstein
16.07.2010, 13:34
Կներեք, մի քիչ օֆֆտոպոտ գրառում անեմ… մեկ էլ նոր թեմա չբացեմ::oy
Երեւանում ո՞րտեղ կա հեծանիվների տարբեր պարագաների (աքսեսուար, պահեստամաս եւն) նորմալ խանութ, որ լինի հնարավորինս լայն ընտրանի ու ոչ ամենաբարձր գները:

Ապե Ջան
16.07.2010, 14:27
Եթե հեծանիվ չունես, ապա տվյալ արշավին մասնակցելու համար կարող ես հեծանիվ վարձել արշավների կազմակերպիչ Սամվելից։ Գինը 3000 դրամ օրը։ Արշավները մեկնարկում են հենց Սամվելի հեծանիվների վարձակալության ու վերանորոգման գարաժի մոտից, նենց որ նախորոք վերցնելու հարց չկա։ Բայց նախորոք պետք ա զանգել, որ քեզ հարմար հեծանիվ պատրաստի։ Ընթացքում էլ, եթե ակ ծակվի, կամ ինչ–որ անսարքություն լինի, Սամվելը տեղում անվճար վերանորոգում է։
Ուրիշ ծախսեր չկան, մեկ էլ լավ կլինի թեթև ուտելիք հետդ բերես, վերջնակետին հասնելուց հետո ամեն մեկը իր բերածը դնում է, ընդհանուր նստում ուտում ենք։

Արշավները լինում են տարբեր բարդության, էս շաբաթվանը ամենահեշտը չէ, բայց համեմատաբար հեշտերից է, նենց որ սկսնակների համար հարմար արշավ է։

Իսկ եթե հեծանիվ ես ուզում գնել, խորհուրդ չեմ տա Հայաստանից առնես, որովհետև Հայաստանում անկապ չինական անորակ հեծանիվներ են ծախում մենակ, գները 50.000-100.000 դրամ։ Վերջերս Կոմիտասի փ.–ի սպորտային խանութներից մեկում (անունը չեմ հիշում) եվրոպական լավ հեծանիվներ են բերել, բայց պիտի որ շատ թանկ լինի։ Ես չեմ ճշտել։

Իմ կարծիքով, գին/որակ հարաբերությամբ ամենալավ տարբերակը Վրաստանի ավտոշուկայից բերելն է։ Էնտեղից, եթե լավ ջոկես, կարող ես եվրոպական մոտ 1000$–անոց օգտագործած հեծանիվ գնել մոտ 200$–ով. մոտավորապես նույն գինն է, ինչ ստեղի անհամեմատ ավելի վատ չինականները։ Ես Վրաստանից եմ առել անցած տարի, շատ գոհ եմ։ Եթե ուզենաս տենց առնել, կարող եմ մանրամասն պատմել Վրաստանից հեծանիվ առնելու մի շարք նրբություններ :) Բայց էդքանը գրելու հավես չկա, հեռախոսով կարամ ասեմ, կամ էլ եթե էս արշավին գաս էդ ժամանակ։

Ամենայն հավանականությամբ կգամ ու հետս էլի մի հոգի կգա, բայց ցավոք լողազգեստի հետ կապված խնդիր ունեմ, դա ո՞նց ենք լուծում: :think

Ռուֆուս
16.07.2010, 14:50
Apeh Jan, նախքան լողազգեստի մասին մտածելը խորհուրդ կտամ մի երկու անգամ հեծանվավարժանքներին գնաս, նոր հեծանվարշավին մասնակցես: Համ կսոովորես, համ էլ Սամվելը կասի, պատրաստ ես հեծանվարշավի համար, թե ոչ:

Քաղաքից դուրս նույնիսկ ամենահեշտ հեծանվարշավը բավականին դժվար է սկսնակ հեծանվորդների համար:

Հ.Գ. Հիմա հետս Ծաղկաձոր եկող չկա՞: :( Ինձ մենա՞կ եք թողնում անծանոթ, ամայի ճանապարհների վրա :beee Բա որ ճանապարհին ակս ծակվի :D

Norton
16.07.2010, 14:55

Արի ձևերդ թող ու Օշականի հեծանվարշավին արի;)

Ռուֆուս
16.07.2010, 15:01
Արի ձևերդ թող ու Օշականի հեծանվարշավին արի;)

Ուֆ, եթե մինչև շաբաթ օրը ժամը 0:00-ին մարդ չճարեմ, կարող ա գամ :)

Norton
16.07.2010, 16:09
Հարգարժան ադմին Չուկ, հնարավո՞ր է արդյոք, որ դուք ևս պատվեք Ձեր ներկայությամբ այս փոքրիկ իրադարձությունը:

Դարք
16.07.2010, 16:14
Ժողովուրդ մի բան հարցնեմ, շատ լուրջ:) Հիմա որ աշտարակի տռասին քշելուց հեծանիվիս անիվի կամեռը ծակվի օրինակ, ի՞նչ պետքա անեմ: դուք քշեք գնաք, ես էլ եսիմ որ չոլից տաքսի կգտնեմ, որ վերադառնամ քաղաք:)

Norton
16.07.2010, 16:18
Ժողովուրդ մի բան հարցնեմ, շատ լուրջ:) Հիմա որ աշտարակի տռասին քշելուց հեծանիվիս անիվի կամեռը ծակվի օրինակ, ի՞նչ պետքա անեմ: դուք քշեք գնաք, ես էլ եսիմ որ չոլից տաքսի կգտնեմ, որ վերադառնամ քաղաք:)

Չէ Սամվելը կսարքի, դա հեշտ լուծվող խնդիրա: Շատ ավելի դաժան պրոբլեմներ կարող են լինել, օրինակ հոգնել ես ու ճամփեն չես կարում շարունակես:

Դարք
16.07.2010, 16:22
Դե որ այդպես է կարող է ես ել ձեզ միանամ, ոնց հասկանում եմ այդքան էլ երկար չի ու կկարողանամ դիմանամ:) մեկել էլ այդ 55 կմ-ը տուդա ի օբրատնանա, թե մենակ տուդան:)) ու չոփ-փոպ ենք անելու:esim

Chuk
16.07.2010, 16:25
Հարգարժան ադմին Չուկ, հնարավո՞ր է արդյոք, որ դուք ևս պատվեք Ձեր ներկայությամբ այս փոքրիկ իրադարձությունը:

Չէ, Անդ ջան, դժվար, համ գործերս չեմ հասցնում, համ էլ ոտս էլի վարի ա գնացել:

Ֆրեյա
16.07.2010, 16:26
Ամբողջն ա :)

Դաժը մի հատ գաղտնիք ասեմ. :oy որ հոգնում ես, չես կարողանում քշել, Սամոն օգնում ա :oy

Norton
16.07.2010, 16:29
Դե որ այդպես է կարող է ես ել ձեզ միանամ, ոնց հասկանում եմ այդքան էլ երկար չի ու կկարողանամ դիմանամ:) մեկել էլ այդ 55 կմ-ը տուդա ի օբրատնանա, թե մենակ տուդան:)) ու չոփ-փոպ ենք անելու:esim

Ամբողջ երկարություննա, լողալու համար երևի փոքր գետ կլինի ճամփին, որը լողալու համար հարմար տարբերակ չի, ըստ իս:

---------- Ավելացվել է՝ 17:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:28 ----------

Դարք կարծեմ էսօր հեծանվավարժանք պետքա լինի համալիրի դեմը կարաս գնաս փորձես նոր:
Ժող ճի՞շտ եմ հիշում օրը:

Ապե Ջան
16.07.2010, 17:56
Apeh Jan, նախքան լողազգեստի մասին մտածելը խորհուրդ կտամ մի երկու անգամ հեծանվավարժանքներին գնաս, նոր հեծանվարշավին մասնակցես: Համ կսոովորես, համ էլ Սամվելը կասի, պատրաստ ես հեծանվարշավի համար, թե ոչ:

Քաղաքից դուրս նույնիսկ ամենահեշտ հեծանվարշավը բավականին դժվար է սկսնակ հեծանվորդների համար:

Հ.Գ. Հիմա հետս Ծաղկաձոր եկող չկա՞: :( Ինձ մենա՞կ եք թողնում անծանոթ, ամայի ճանապարհների վրա :beee Բա որ ճանապարհին ակս ծակվի :D

Շնորհակալ եմ խորհրդի համար Ռուֆուս:
Այո արժէ նախավարծանքների գնալ, լավ ինձ մնումա արդեն խոսել կազմակերպչի՝ Սամվելի հետ: :)

Ռուֆուս
17.07.2010, 15:42
Ծաղկաձոր եկողներ ճարեցի, Աշտարակ չեմ գալիս :beee

Norton
17.07.2010, 15:44
Ժող. հիմա վերջնական ո՞վ ա գալիս
http://s5.rimg.info/e9242294b0795882474db7c9dc79db44.gif (http://smajliki.ru/smilie-481689447.html)

Արշակ
17.07.2010, 20:19
Ժող, ես էլ Ռուֆուսի հետ եմ գնում։ Անդո ջան, կներես, հավեսի գցեցի ու փախա։ :oy

Norton
17.07.2010, 20:20
Միակ հույսս դու էիր մնացել:beee աչքիս ես էլ չգնացի:8

Արշակ
17.07.2010, 20:31
Կներեք, մի քիչ օֆֆտոպոտ գրառում անեմ… մեկ էլ նոր թեմա չբացեմ::oy
Երեւանում ո՞րտեղ կա հեծանիվների տարբեր պարագաների (աքսեսուար, պահեստամաս եւն) նորմալ խանութ, որ լինի հնարավորինս լայն ընտրանի ու ոչ ամենաբարձր գները:
1. Խանութ չի, բայց էս թեմայում բազմիցս հիշատակված Սամվելը տարբեր պահեստամասեր վաճառում է։
2. Փեթակի դիմացի մայթի շուկայում (շուկայի անունը մոռացել եմ), որ Փեթակի փողոցից մտնում ես էդ շուկա, հենց անմիջապես մտնելուց հետո մինչև վերջ աջ ես գնում, դիմացդ կտեսնես հեծանիվի տարբեր մասեր շարած, գարաժի ներսում էլ կան։
3. «Չիբո» խանութում են պարբերաբար հեծանվային մասեր–հագուստ բերում, որակյալ գերմանական ապրանք է՝ համեմատաբար էժան գներով։

Rammstein
17.07.2010, 20:47

1. Շնորհակալ եմ: Իրանից բան գնելու համար էլ երեւի պետք ա զանգել իրա` բազմիցս հիշատակված հեռախոսահամարով, հա՞: :)
2. Գիտեմ, Սուրմալու տոնավաճառն ա: Ասեմ, որ էդտեղ ես էլ ոտ չեմ դնելու, որտեւ դրա տերն ա, ով ա (էն բեղավոր գյադեն), մի երկու անգամ մտել եմ, իրան աստղանիշի տղայի պես ա պահել: :[:[:[ Բացի էդ էլ 2 անգամ էդտեղից ընկերս կամեռ ա առել, առաջին անգամ մի քիչ դիմացավ, հետո ռետինի կարի տեղից պոկվեց վարի գնաց, երկրորդ անգամ էլ` 2 օր առաջ էլի նույն ընկերոջս հետ էդտեղից կամեռ առանք (մեջներից թանկանոցը), էսօր վարի գնաց, այսինքն` երկու դեպքում էլ աղբ ա վաճառել մեր վրա:
3. Չիբո… էդ Կորյունի վրա է՞ր: :unsure

Մի հատ էլ հենց Փեթակի ներսում կետ կա, բայց տեսականին ավելի փոքր ա, քան Սուրմալուի գյադու մոտ: :(

Արշակ
17.07.2010, 21:43
1. Շնորհակալ եմ: Իրանից բան գնելու համար էլ երեւի պետք ա զանգել իրա` բազմիցս հիշատակված հեռախոսահամարով, հա՞: :)
Հա :)) Բայց մի հատ էլ գրեմ, որ չփնտրես. 093426654 Սամվել

3. Չիբո… էդ Կորյունի վրա է՞ր: :unsure
Չէ՝ Ստ. Զորյան–Սպենդյարյան փողոցների խաչմերուկում, իսկ ավելի տնավարի ասած՝ Օպերայի մոտի «Տղամարդիկ» արձանի փողոցից դեպի Պրոսպեկտ որ գնաս, դիմացդ կտեսնես։
Կարծեմ ինչ–որ ուրիշ տեղ էլ կա Չիբո, բայց չեմ հիշում։ բայց Կորյունի վրա չի հաստատ։

4. Մեկ էլ, ինչպես արդեն մի քանի գրառում առաջ էի գրել, Կոմիտասի վրա, Սասի դիմացի մայթին, մի քիչ ավելի վերև սպորտային խանութ կա, էդտեղ են սկսել եվրոպական հեծանիվներ ու մասեր բերել, բայց չգիտեմ գները ոնց են։

5. Կոմիտասի վրա մի ուրիշ սպորտային խանութ էլ կա, էդտեղ էլ ինչ–որ խառը–խուռը հեծոյի մասեր եմ տեսել, բայց տեղը չեմ հիշում։

6. Իսկ վերջին վարիանտ, Թիֆլիսի ավտոշուկայում, հեծանիվների բաժնում ինչ մաս ուզես կա, որ բազառ անես, ահագին էժան կառնես :))

Ռուֆուս
19.11.2010, 17:26
Հեծանվարշավ դեպի Սևաբերդի լիճ

Ե՞րբ 21 Նոյեմբեր · 8:00 - 18:30
Նախաձեռնող` "ՀԵԾԱՆԻՎ+" հ/կ "Bicycle+" NGO
Մանրամասներ Եղանակը պահանջում է նոր հեծանվարշավ... արևն էլ հուշում է, որ լողազգեստը չմոռանանք: Գնում ենք Սևաբերդից մի փոքր վերև գտնվող չքնա՜ղ լիճը: Իսկ թե որքանով է չքնաղ` կգնանք տեղում կպարզենք: Մեկ էլ տեսար չքնաղ չեղավ :) Հատիս լեռը մի կողմից, Գեղամա լեռներն էլ` մյուս, թախիծով կնայեն մեզ ու կհիշեն այս տարի մեր իրականացրած նախկին խելապտույտ արշավները... էհ...

Երբ` կիրակի օրը, առավոտյան ժամը 8:00-ից
Հեռավորություն` 85 կմ
Բարդությունը` միջին
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, ձեռնոց, գլխարկ, լողազգեստ և սրբիչ
Եղանակային պայմանները` զով և արևոտ, հաճելի ջերմաստիճան հեծանիվ վարելու համար

Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - Աբովյան - Մայակովսկի - Արամուս - Կամարիս - Գեղաշեն - Զառ - Սևաբերդ - Զառ - Ակունք - Նոր Գյուղ - Աբովյան - Երևան

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

http://img832.imageshack.us/img832/3456/73610167453787341615365.jpg

Ռուֆուս
19.11.2010, 17:27
Սա երևի թե կլինի այս տարվա ամենավերջին հեծանվարշավը :( Միացեք, հավես կլինի :)

Ձայնալար
26.02.2011, 17:19
Գնում ենք գարուն բերելու

Չե՞ք հոգնել բազմոց քշելուց:
Գարուն է գալիս, անձրևն է լալիս, իսկ ձեր արյունը դեռ չի՞ եռում:
Սկսում ենք մեր արշավների հիմնական շրջանը և, որպես կանոն, ամենահեշտ արշավը` մինչև Էջմիածին: Բաց մի թողեք հեծանվային արշավների հաճույքը վայելելու ձեր շանսը: Անհրաժեշտ է սկսել հեշտ և կարճ արշավներից, որպեսզի, աստիճանաբար ուժեղանալով և հմտանալով, կարողանաք մասնակցել ավելի հեռավոր ու գեղատեսիլ վայրերով հարուստ արշավներին:

Երթուղին հետևյալն է` Երև...ան (ՀՎԶ, Լենինգրադյան 31) - Փարաքար – Մուսալեռ – Զվարթնոց – Էջմիածին – Ոսկեհատ – Հայանիստ – Խաչփառ – Գեղանիստ – Երևան

Երբ` կիրակի օրը, առավոտյան ժամը 10:00
Հեռավորություն` 45 կմ
Բարդությունը` Հեշտ
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` տաք, ձեռնոց, գլխարկ

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

boooooooom
27.02.2011, 08:50
Ես իհարկե մեծ հաճույքով կգայի, ես անգամ Սամվելին եմ զանգահարել, բայց նայում եմ պատուհանից դուրս :( . ձյուուուունա գալիս Միգուցե հետաձգեք մի քանի օր?

Adriano
27.02.2011, 11:01
Հեծանիվ քշել չգիտեմ, բայց մեծ հաճույքով կգայի, կարելիա սովորել:B

Ռուֆուս
27.02.2011, 15:03
Ես իհարկե մեծ հաճույքով կգայի, ես անգամ Սամվելին եմ զանգահարել, բայց նայում եմ պատուհանից դուրս :( . ձյուուուունա գալիս Միգուցե հետաձգեք մի քանի օր?

Էհ, մենք սրանից ավելի սարսափելի եղանակային պայմաններում էլ ենք քշել :))

Ի դեպ մարտի 8-ին Երևանի մեջ հեծանվարշավ կլինի՝ նվիրված կանանց և աղջիկների տոնին: Աղջիկներին հեծանիվները կտրամադրվեն անվճար: Հայտարարությունը՝ շուտով :)

Ռուֆուս
04.03.2011, 12:21
Բռնվե՛ք, գարուն է գալիս...

Որտեղ՝ ք. Երևան
Երբ՝ մարտի 8-ին, ժամը 11:00-15:00

Մարտի 8-ին` կանանց տոնին, լցվենք ու լցնենք մեր շուրջը գեղեցկության և սիրո ալիքներով, և իհարկե` ևս մեկ անգամ քարոզենք առողջ ապրելակերպ: Հեծանիվներով շրջելու ենք Երևան քաղաքի կենտրոնական փողոցներով և կենդանի ծաղիկներ բաժանելու կանանց ու աղջիկներին: Կլինեն փոքրիկ կանգառներ մարդաշատ վայրերում: Միջոցառման վերջում կկազմակերպենք տոնական, բնական, ջերմ, բուսական խնջույք` թեյ, չիր, չամիչ, խուրմա, հալվա, խնձոր...

Միջոցառումը կազմակերպում է «Հեծանիվ+»-ը «Մերի Քեյ» ընկերության և «ՀՎԶ» հեծանիվների արհեստանոցի աջակցությամբ: Տոնի կապակցությամբ բացիկները և ծաղիկները տրամադրվելու են «Մերի Քեյ»-ի կողմից, իսկ «ՀՎԶ»-ն հեծանվարշավի մասնակից իգական սեռի ներկայացուցիչներին անվճար կտրամադրի 15 հեծանիվ: Կրելու ենք հատուկ շապիկներ, հեծանիվներին էլ ամրացնելու ենք դրոշներ:

Հեծանվարշավը կմեկնարկի Կոնսերվատորիային հարող այգուց` Կոմիտասի արձանի մոտից, ժամը 12:00-ին:

Բոլոր նրանք, ովքեր չունեն հեծանիվ կամ ցանկանում են մասնակցել նախապատրաստական աշխատանքներին, պետք է առավոտյան ժամը 11:00-ին լինեն «ՀՎԶ» հեծանիվների արհեստանոցում (Լենինգրադյան 31):

Անվճար հեծանիվների քանակը սահմանափակ է, այդ պատճառով շտապեք նախօրոք պատվիրել:

Հեծանվարշավի հետ կապված ցանկացած հարցով զանգեք և անհանգստացրեք Սամվելին` 093-426-654:

Magic-Mushroom
04.03.2011, 17:41
Բայց այնպես կցանկանայի գալ՝ափսոս այստեղ հեծանիվ չունեմ:(

Yeghoyan
04.03.2011, 18:49
Բայց այնպես կցանկանայի գալ՝ափսոս այստեղ հեծանիվ չունեմ:(

Հեծանիվ Սամվելը կտա, եթե ճիշտ եմ հիշում մեկ օրվա արժեքը 3000 դրամ է: Զանգի իրա հետ պայմանավորվի:

Ռուֆուս
04.03.2011, 20:28
Բայց այնպես կցանկանայի գալ՝ափսոս այստեղ հեծանիվ չունեմ:(

Եղոյանը ասեց, զանգում ես Սամվելին, երեքշաբթի օրը անձնագրով ու 3000 դրամով գալիս ես ՀՎԶ :) Եթե չգաս, կնեղանամ :beee

Ի դեպ բոլոր նրանք, ովքեր ուզում են մասնակցել (անկախ հեծանվի առկայությունից) ու հատկապես աղջիկները, ովքեր ուզում են անվճար հեծանիվ ստանան, վաղը վերջին օրն է գրանցվելու համար: Սամվելը պետք է իմանա, քանի հոգի են մասնակցելու արշավին, որպեսզի իմանա ինչքան ծաղիկներ, բացիկներ ու շապիկներ պատվիրի:

Ի դեպ վաղը համալիրում կա հեծանվավարժանք, ժամը չգիտեմ, Սամվելի հետ ճշտեք :oy

Մանուլ
04.03.2011, 22:08
Ի դեպ վաղը համալիրում կա հեծանվավարժանք, ժամը չգիտեմ, Սամվելի հետ ճշտեք :oy

Ինչ-որ մեկն իմացա՞վ, թե ժամը քանիսին ա վարժանքը :):
Վերջին անգամ մի 5-6 տարի առաջ եմ հեծանիվ քշել: Որևէ արշավի մասնակցել չեմ կարող, բայց հեծանվավարժանքի միտքը հրապուրիչ ա :):

Մանուլ
04.03.2011, 22:30
Իմացա. վարժանքը կլինի վաղը՝ 4-6-ը համալիրում:

Ռուֆուս
04.03.2011, 22:34
Ինչ-որ մեկն իմացա՞վ, թե ժամը քանիսին ա վարժանքը :):
Վերջին անգամ մի 5-6 տարի առաջ եմ հեծանիվ քշել: Որևէ արշավի մասնակցել չեմ կարող, բայց հեծանվավարժանքի միտքը հրապուրիչ ա :):

ժամը 4-6-ը: Ման ջան, հեռախոսիդ համարը ուղարկիր, ես կարող ա հեծանվովս գամ :)

Ռուֆուս
08.03.2011, 22:58
Լավ օր էր էսօր, կարոտել էի քաղաքային արշավներին :)

Աղջիկներին ու կանանց ուրախացրեցինք՝ ծաղիկներ ու բացիկներ բաժանելով: Վերջում էլ մեր բուսական խնջույքին միացավ նաև Զարուհի Փոստանջյանը :)

Ռուֆուս
11.03.2011, 22:56
Ցանկանու՞մ եք հեծանիվ քշել սովորել: Ապա մի՛ բաց թողեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:

Ինչ` հեծանվավարժանք

Երբ և Որտեղ` ամեն շաբաթ , ժամը 16.00-ին Համալիրի դիմաց։

Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը

Հարգանքներով,

"Հեծանիվ +"

Հեռ. 093 42 66 54
Սամվել

Norton
11.03.2011, 23:05
Ժող էս կիրակի գնացող լինլույա՞

Ռուֆուս
11.03.2011, 23:20
Ժող էս կիրակի գնացող լինլույա՞

Ես Երևան չեմ գալու, թե չէ կմասնակցեի :(

Ի դեպ...

Հեծանվարշավ շների փրկության համար

Երբ՝ կիրակի, մարտի 13, 9:00-6:30
Վայրը՝ Արագածոտնի մարզ

Եկեղեցում սպանդ կազմակերպելու ստորագրահավաք են անցկացնում։ Մանրամասն կարդացեք այստեղ`

http://www.facebook.com/notes/ovsanna-hovsepyan/%D4%B5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A4-%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%BD%D5%BF%D5%B8%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BE%EF%BF%BD/10150156061265042

Մենք նույնպես մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում և կազմակերպում հեծանվարշավ դեպի գ. Մուղնի, ուր կմիանանք անմեղ կենդանիների ճակատագրով մտահոգված մեր հայրենակիցներին, ովքեր կիրակի օրը` մարտի 13-ին, ժամը 11:00-ից ակցիա են անցկացնելու Ս. Գևորգ եկեղեցու դիմաց:

Երբ` կիրակի օրը, առավոտյան ժամը 09:00 (ՀՎԶ, Լենինգրադյան 31)
Հեռավորություն` 50 կմ
Բարդությունը` հեշտ
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` ձեռնոց, գլխարկ
Եղանակային պայմանները` արևոտ

Երթուղին` Երևան - Աշտարակ - Մուղնի - Երևան

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

http://a2.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/200369_1923216482718_1311284766_2300923_2124206_n.jpg

Ռուֆուս
01.04.2011, 10:30
Փրկության կոչ - հեծանվարշավ դեպի Արմավիրի կենդանաբանական այգի

Երբ՝
Կիրակի, ապրիլի 3 · 9:00 - 19:00
Ուղղությունը՝
Արմավիր

Մանրամասնությունները՝
Հավանաբար արդեն շատերդ գիտեք, որ Արմավիրի կենդանաբանական այգում իրենց ապաստանը գտած բազմաթիվ կենդանիներ կանգնած են սովամահ լինելու վտանգի առջև: Այս տխուր իրողության մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ`

http://www.facebook.com/event.php?eid=203166519710737

Խնդիրը մտահոգիչ է... Այն ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև մեր աչքով իրավիճակը տեսնելու նպատակով, "Հեծանիվ+"-ը կազմակերպում է հեծանվարշավ դեպի Արմավիրի կենդանաբանական այգի:

Մասնակիցներին խնդրում ենք կենդանիների համար իրենց հետ բերեն յուրաքանչյուրը գոնե 3 հատ հաց կամ որոշակի գումար գարի գնելու համար (1 կգ-ն 190 դրամ է): Հասկանալի է, որ սննդով մեր օգնությունը խորհրդանշական կլինի, բայց գոնե դատարկ ձեռքով չենք գնա:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Մուսալեռ - Էջմիածին - Արմավիր - Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 90 կմ (ռելիեֆը հիմնականում հարթավայրային է, հեշտ կքշվի)
Բարդությունը` * * - - - (2/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային
Եղանակային պայմանները` տաք, գարնանային

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

http://i.imgur.com/QUz2q.jpg

Rammstein
01.04.2011, 13:32
Շատ կուզեի գալ, բայց հեծանիվս էն չի: Նկատի ունեմ` էս պահին սարքին ա, բայց դե չինական, թայվանական, հայվանական հեծանիվներից ա, մարդ չի կարա վստահություն ունենա, որ մի բան չի լինի: :(
Հա ու մեկ էլ կյանքումս 90 կմ չեմ քշել, ամենաշատը որ քշել եմ, Երեւանի մեջ ա եղել` մոտ 20 կմ: :unsure

Ռուֆ ջան (կամ ով որ գնում ա), մի քանի հարց էլի (մի անգամ էլ եմ հարցուփորձ արել, եթե կրկնվեմ ու եթե տափակ հարցեր տամ, սորրի). :oy
1. մոտ քանի՞ հոգի ա լինելու (կամ սովորաբար քանի՞ հոգի ա լինում սենց արշավներին):
2. միջինում տենց հարթ ճանապարհներով ի՞նչ արագությամբ եք քշում (ուզում եմ պատկերացնեմ` եթե գամ, իմ ծանդր հեծանիվով հո հետ չե՞մ ընկնի (ու իմ պատճառով սաղին հետ գցեմ :)))):
3. Եթե հեծանիվ վարձկալեմ, ի՞նչ որակի հեծանիվ ա լինելու:
4. Ու ընդհանրապես, կա՞ն մարդիկ, որ արշավի գալիս են էն ստեղ վաճառվող սովորական, տուֆտա հեծանիվներով (ուղղակի ուզում եմ հեծանիվիս ողջ հնարավորությունները իմանամ` յոլա կտանի՞, թե՞ չէ :))):
5. Քանի՞ կմ-ը մեկ եք կանգնում, մի հատ շունչ քաշում ու շարունակում (եթե իհարկե կանգնում եք :))):

Ռուֆուս
01.04.2011, 14:12
Ռամշ ջան, հեծանվարշավներին մասնակցողների մեծ մասը հեծանիվները Սամոյից են վարձում, ու Սամոյի հեծոներն էլ են չինական, ծանր, երկաթից ճռճռան հեծանիվներ :D :D :D Բայց նույնիսկ էդ հեծանիվներով հնարավոր ա էդքան քշել, ես էլ եմ մի 6 ամիս դրանցից քշել, նույնիսկ Երևանից Սևան եմ հասել (ծանր քնապարկով ու ռյուկզակով): Եթե հեծանիվդ լուրջ խնդիրներ ունի ու կարող ա ճամփի կեսին մնաս, ավելի լավ ա Սամվելից վարձես, իր հեծանիվները սարքին են, եթե հանկարծ փչանան էլ, ճանապարհին կսարքի:

1. Քաղաքից դուրս արշավներին սովորաբար 5-40 հոգի ա լինում, էնպես որ չես կարող ասել, որ արշավին քանի հոգի կգա: Բայց քանի որ սեզոնը նոր ա սկսվում, ինձ թվում ա էս արշավին լիքը մարդ կգա: Քեզ Ֆեյսբուքում «Հեծանիվ +» խմբի հրավեր եմ ուղարկել, էնտեղ մտի, event-ում կտեսնես ովքեր են ցանկություն հայտնել մասնակցել:

2. Հարթ ճանապարհներով միջինը մոտ 20-30կմ/ժ, բայց եթե նորեկներ կան, իրենք իրենց հարմար արագությամբ են քշում: Հետո նորեկների դեպքում ավելի շատ ենք կանգնում հանգստանալու, սպասում ենք հետ ընկածներին, էնպես որ շատ չես տանջվի:

3. Սամոյի հեծոները չինական են, մի հատ էլ ХВЗ ունի: Բայց նորմալ են, էդքան էլ սարսափելի չի, ինչքան երևում ա: Հարթ ճանապարհներին շատ հանգիստ քշվում ա, դիք բարձրանալուց ա մի քիչ դժվար:

4. Ընդհանրապես մեծ մասը անկապ չինական երկաթից հեծանիվներ են քշում, լավ հեծանիվ ունեցողները շատ քիչ են, էնպես որ քո հեծոն լրիվ նորմալ ա :)

5. Էդ չեմ կարա ասել, նայած նորեկներն ինչքան են: Սովորաբար մոտ կես ժամ-45 րոպեն մեկ կանգնում ենք շունչ քաշելու: Մեկ մեկ ավելի հաճախ, մեկ-մեկ էլ ավելի ուշ-ուշ: Մի անգամ էլ մի երկու ժամով կանգնում ենք հաց ուտելու, քնելու, հանգստանալու համար :)

Ես հիմա մտածում եմ, գնամ արշավի, թե չէ :) Եթե որոշեմ գնամ, պետք ա մենակով շուտ հետ վերադառնամ, որ գոնե ժամը 5-ին լինեմ Երևանում: Եթե ուզում ես գալ, ձեն հանի, իրար հետ կգնանք: Եթե արշավի կեսերից ջոգեցիր, որ մինչև վերջ չես ձգի, կարող ես կեսից հետ վերադառնալ :)

Rammstein
01.04.2011, 15:05

Հեծանիվս, կարծում եմ, լուրջ խնդիրներ չունի: Դեմի ակն էր սկսել ձեներ անել, հանեցի առանցքակալները (հայերեն` պադշեվնիկ :))) ծերից ծեր մաքրեցի, յուղեցի, դզվեց: Մնում ա մի հատ պահեստային կամեռ առնեմ. նման երկար ճանապարհներին, ինձ թվում ա, անհրաժեշտ ա, վրան մինչեւ հիմա զավադսկոյ կամեռներն են, մի 8-9 տարեկան կլինեն :)):

Իսկ մինչեւ վերջ մնալու դեպքո՞ւմ երբ եք հասնում Երեւան:

Եթե գամ, միասին էլ հետ կգանք: Ժամը 17-ից ուշ ես էլ չէի ուզի քաղաք գալ: :)

Ռուֆուս
01.04.2011, 15:19

Շատ լավ ա, Սամոյի մոտ էլ կամեռներ կան, կարող ես իրենից էլ առնել, բայց որակի ու գնի համար չեմ կարող երաշխավորել, չգիտեմ ինչ ա մոտը :)

Մինչև վերջ մնալու դեպքում ամենաշուտը ժամը 7-ին կլինենք քաղաքում: Եթե իմ հետ ես ուզում վերադառնալ, պիտի արագ քշես, ես սովորաբար արագ եմ քշում ու քիչ եմ կանգնում :oy Համ էլ հեծանվարշավի օրը կտեսնեմ, ոնց ես քշում, եթե կարիք եղավ, ավելի շուտ հետ կվերադառնանք, որ շատ չուշանանք :)

Եթե հաստատ գալու ես, հեռախոսիդ համարը PM-ով ինձ :)

Ձայնալար
01.04.2011, 15:20
Ռամշ, հերիք ա հարցուփորձ անես, հեծի Քուռկիկ Ջալալին ու առաջ: Հեծոդ կդիմանա, ուղիղ ճանապարհ ա, սարերով չես քշելու, որ մտածես: Դու էլ կդիմանաս, չնայած հեշտ չի լինի, հետ գալուց ճանապարհի կեսերից կսկսես անիծել ինձ, Ռուֆուսին, ողջ Ակումբն ու հեծանվային շարժումը, բայց կգաս կհասնես ու հետո կայֆը կզգաս: Կամեռ առ, եթե կարաս, բայց եթե չառնես էլ Սամոյի մոտ լինում ա զապաս, կփոխի, չգիտեմ եթե քո հեծոն ա կարող ա կամերի փողը տաս, բայց ճամփին չես մնա: Համ էլ նորեկներին ու հետ մնացողներին փորձառուները՝ մասնավորապես Սամոն, բրդում են (կներեք արտահայտությանս համար), բայց դրա կարիքը չի լինի, 100 կիլոանոց չես:

Ձայնալար
01.04.2011, 15:22
Հետ գալուց Ռուֆուսի խելքին չընգնես, հիմանական խմբի հետ կգաս, քշելու ա քեզ թողի ճամփին մենակ :angry

Ռուֆուս
01.04.2011, 15:30
Հետ գալուց Ռուֆուսի խելքին չընգնես, հիմանական խմբի հետ կգաս, քշելու ա քեզ թողի ճամփին մենակ :angry

Բգո, փախար :beee Դու ասա, գալու՞ ես :))

Rammstein
01.04.2011, 15:47
Շատ լավ ա, Սամոյի մոտ էլ կամեռներ կան, կարող ես իրենից էլ առնել, բայց որակի ու գնի համար չեմ կարող երաշխավորել, չգիտեմ ինչ ա մոտը :)

Մինչև վերջ մնալու դեպքում ամենաշուտը ժամը 7-ին կլինենք քաղաքում: Եթե իմ հետ ես ուզում վերադառնալ, պիտի արագ քշես, ես սովորաբար արագ եմ քշում ու քիչ եմ կանգնում :oy Համ էլ հեծանվարշավի օրը կտեսնեմ, ոնց ես քշում, եթե կարիք եղավ, ավելի շուտ հետ կվերադառնանք, որ շատ չուշանանք :)

Եթե հաստատ գալու ես, հեռախոսիդ համարը PM-ով ինձ :)

Էն գիտեմ, որ չինական կամեռ առնելը հակացուցված ա :)): Հնդկականներն են լավը: Սամոյի տեղը էնքան էլ լավ չգիտեմ, սովորաբար Սուրմալուից եմ առնում հեծանիվի մասերը, բայց ասում են Էրեբունու հիվանդանոցի մոտերքն էլ ինչ-որ ավելի մեծ կետ կա, չգիտեմ (ով լսել ա, մի բան գիտի, ձեն հանեք :) ):

Իսկ ինչքա՞ն արագ ես քշում: :think

Ձայնալար
01.04.2011, 15:48
Բգո, փախար :beee Դու ասա, գալու՞ ես :))

Չէ :(

Ռուֆուս
01.04.2011, 16:24
Էն գիտեմ, որ չինական կամեռ առնելը հակացուցված ա :)): Հնդկականներն են լավը: Սամոյի տեղը էնքան էլ լավ չգիտեմ, սովորաբար Սուրմալուից եմ առնում հեծանիվի մասերը, բայց ասում են Էրեբունու հիվանդանոցի մոտերքն էլ ինչ-որ ավելի մեծ կետ կա, չգիտեմ (ով լսել ա, մի բան գիտի, ձեն հանեք :) ):

Իսկ ինչքա՞ն արագ ես քշում: :think

Սամոյի արհեստանոցը Լենինգրադյան 31 է, Համալիրից Լենինգրադյանով բարձրանում ես, հենց Շինարարների մոտով թեքվում ա, էդ անկյունի վրա է: Գարաժներ կան, էդ գարաժներից մի քանիսը իրենն է, էնտեղ էլ լիքը հեծանիվներ կան տնկցրած, մի խոսքով հնարավոր չէ չգտնել :)

Իմ արագությունը կախված ա ճանապարհից, օրինակ մի անգամ Հանքավանից 1.5ժամում հասել եմ Երևան :oy բայց դե ճանապարհը հեշտ էր, ուղիղ ճանապարհին էդքան արագ չեմ կարող քշել :oy

Rammstein
01.04.2011, 17:04

Լավ, պատկերացրեցի: :)

Իմ արագությունը կախված ա ճանապարհից, օրինակ մի անգամ Հանքավանից 1.5ժամում հասել եմ Երևան :oy բայց դե ճանապարհը հեշտ էր, ուղիղ ճանապարհին էդքան արագ չեմ կարող քշել :oy

Հանքավանից Երեւան քանի՞ կմ ա, մի 60-70 չէ՞ երեւի: Այսինքն` միջինում մի 45 կմ/ժ-ով քշել ե՞ս: :}

Իսկ սաղավարտ հագնում ե՞ք: Ես չունեմ: :oy

boooooooom
01.04.2011, 19:20
Այ ես էլ եմ մտածում գամ, թե կմեռնեմ ճանապարհին? Երեկ հեծոիս ցեպի մի հատիկ ջարդվելա, վաղը գնամ Սամոն սարքի, համ էլ կասի, թե ես ու իմ հեծոն կարող ենք մասնակցել արշավին?

Ռուֆուս
01.04.2011, 23:38
Հանքավանից Երեւան քանի՞ կմ ա, մի 60-70 չէ՞ երեւի: Այսինքն` միջինում մի 45 կմ/ժ-ով քշել ե՞ս: :}

Իսկ սաղավարտ հագնում ե՞ք: Ես չունեմ: :oy

Մի 65կմ կլինի, բայց քանի որ Չարենցավանից սկսած մինչև Երևան մոտ 60կմ ժամում ես իջնում, արագ ա լինում :))

Սաղավարտները ցանկալի են, բայց պարտադիր չեն: Եթե չունես, ոչինչ :)

Այ ես էլ եմ մտածում գամ, թե կմեռնեմ ճանապարհին? Երեկ հեծոիս ցեպի մի հատիկ ջարդվելա, վաղը գնամ Սամոն սարքի, համ էլ կասի, թե ես ու իմ հեծոն կարող ենք մասնակցել արշավին?

Անպայման արի, հավես կլինի :)

Rammstein
02.04.2011, 18:25
Ռուֆ, որոշել եմ գամ, բայց նոր հեծանիվս լվանալուց ու արգելակները ձգելուց տեսա, որ թեթեւակի պրոբլեմ կար, լրիվ մոռացել էի. էն դիմացի արգելակի ճոպանը ձգող պտուտակը (նկարում` կարմիր օղակի մեջինը) հայերեն ասած սառվատ ա եղել: Հիմա մի կերպ ձգել եմ, բայց հուսալի չի: Ասում եմ, եթե մի կես ժամ շուտ գամ (չնայած` դրա փոխելը 5 րոպե ա), Սամվելի մոտից կարա՞մ էդ մասը առնեմ, փոխեմ:

http://xmages.net/storage/10/1/0/7/4/upload/94f1510f.jpg

Էսօր գնացի պահեստային մի հատ կամեռ ու երկու հատ золотник առա (դրան հայերեն ո՞նց ես ասում :}), մի հատ էլ լույս առա: :nyam

Հա, մեկ էլ հետս ի՞նչ պիտի բերեմ, բացի երեք հատ հացից ու մի քանի պահեստամասերից: :)) Ասենք` բանալի (կլուչ :))), կամ պոմպ: Վստահ եմ, որ պետք եղած ամեն ինչ էլ կլինի, ուղղակի հետ գալու համար եմ ասում (եթե ես ու դու առանձին ենք գալու):

Հետ գալուց Ռուֆուսի խելքին չընգնես, հիմանական խմբի հետ կգաս, քշելու ա քեզ թողի ճամփին մենակ :angry
Բագ ջան, ճիշտ ա, խբով շատ ավելի հուսալի ա (չեմ ասում, թե Ռուֆոսը անհուսալի ա :D), բայց ախր
1. Չեմ ուզում շատ ուշ տուն հասնեմ (ի դեպ` էդ էլ էի ուզում հարցնեի, Ռուֆն ասեց` ամենաշուտը 19-ին կհանեն քաղաք, բա ամենաո՞ւշը երբ… :8 Էդ հարթ ճանապարհով Երեւան հասնելը, թերեւս ավել հեշտ ա, քան հետո Կիեւյանի ու Կոմիտասի դիքերով Զեյթուն բարձրանալը):
2. Հիմնական խմբի մեջ գոնե մի հոգի ծանոթ մարդ կլինի՞: Անկապ ա լրիվ անծանոթ մարդկանց միջավայրում մնալը: :}

Ձայնալար
02.04.2011, 19:49
Գնալուց կծանոթանաս, մի տեղ ծաղկած ծիրանենիների տակ կնստեք հաց կուտեք, հետ գալուց ամբողջ խումբը ծանոթ կլինի: Յանի Ռուֆուսն էլ ծանոթ ա էլի, մի անգամ ես երևի տեսել :D:D

Էդ սառվատի պահով զանգի Սամոյի հետ խոսա, մի քիչ շուտ կգնաս կսարքի: Հետդ մեկ էլ ուտելու բան տար մի հատ նախաճաշիկ էլի :) Հեծոդ, եթե շշի տեղ ունի, մի շիշ ջուր վերցրու, եթե չէ, էլի վերցրու, բայց դե ջուրը ճանապարհից էլ կառնես:

Համ էլ խմբում կարող ա զեյթունցի/մասիվցի լինի, իրանց հետ էլ տուն կհասնես:

boooooooom
02.04.2011, 19:57
Երեւան հասնելը, թերեւս ավել հեշտ ա, քան հետո Կիեւյանի ու Կոմիտասի դիքերով Զեյթուն բարձրանալը):

Ես Քանաքեռ եմ բարձրանալու:)

Rammstein
02.04.2011, 20:45
Գնալուց կծանոթանաս, մի տեղ ծաղկած ծիրանենիների տակ կնստեք հաց կուտեք, հետ գալուց ամբողջ խումբը ծանոթ կլինի: Յանի Ռուֆուսն էլ ծանոթ ա էլի, մի անգամ ես երևի տեսել :D:D

Տեսնելը ի՞նչ կապ ունի, մենք իրար լիքը կարդացել ենք: :P:D

Էդ սառվատի պահով զանգի Սամոյի հետ խոսա, մի քիչ շուտ կգնաս կսարքի: Հետդ մեկ էլ ուտելու բան տար մի հատ նախաճաշիկ էլի :) Հեծոդ, եթե շշի տեղ ունի, մի շիշ ջուր վերցրու, եթե չէ, էլի վերցրու, բայց դե ջուրը ճանապարհից էլ կառնես:

Համ էլ խմբում կարող ա զեյթունցի/մասիվցի լինի, իրանց հետ էլ տուն կհասնես:

Լավ, հես ա կզանգեմ:
Մի անգամվա ուտելիք տանե՞մ, թե՞ երկու: :unsure
Շշի տեղ ուներ, ջարդվեց, ստից մտից կպցրեցի, կփորձեմ յոլա տանել… :)) Փաստորեն ահագին տենց մանր մունր բաներ կան, որ էսօր պետք ա առնեի, մոռացել եմ: :sad

Արյա՜, ուսիս գցելու նորմալ պայուսակ էլ չունեմ… :angry Ավելի ճիշտ մի հատ ունեմ, բայց կոմպլեքսավորվում եմ դրանով գնամ: :} :oy

Ձայնալար
02.04.2011, 22:18
Ուտելքը մի անգամվա վերցրու:

Առավոտյան հաց կուտես, եթե իմ նման չես կարողանում առավոտները ուտել գոնե մի հատ սնիկերս կամ խտացրած կաթ՝ կալորիական մի բան կեր:

Ռուֆուս
02.04.2011, 22:29
bo(մի քանի հատ օ)m ջան, դու հաստատ գալի՞ս ես :) Հոյակապ ա: Կարող ա Արշակին էլ համոզեմ վաղը մեզ միանա:

Ռամշ ջան, ես հեծանվի գործիքների կոմպլեկտ ունեմ, վաղը հետս կբերեմ: Ինչ վերաբերվում ա հեծոյիդ, վաղը մի փոքր շուտ Սամոյի մոտ իջի, տեղում կսարքի: Ու պարտադիր չի, որ իմ հետ վերադառնաք, եթե ուզում եք խմբով հետ գալ, ես պրոբլեմ չունեմ :)

boooooooom
02.04.2011, 22:30
Կենդանիների համար ինչ եք վերցնելու?

Ռուֆուս
02.04.2011, 22:41
Կենդանիների համար ինչ եք վերցնելու?

Հաց, հացահատիկ կամ էլ փող :oy

Rammstein
02.04.2011, 23:01
Ուտելքը մի անգամվա վերցրու:

Առավոտյան հաց կուտես, եթե իմ նման չես կարողանում առավոտները ուտել գոնե մի հատ սնիկերս կամ խտացրած կաթ՝ կալորիական մի բան կեր:

Հա ես էլ առավոտները չեմ կարում բան ուտեմ: :aha

Ռամշ ջան, ես հեծանվի գործիքների կոմպլեկտ ունեմ, վաղը հետս կբերեմ: Ինչ վերաբերվում ա հեծոյիդ, վաղը մի փոքր շուտ Սամոյի մոտ իջի, տեղում կսարքի: Ու պարտադիր չի, որ իմ հետ վերադառնաք, եթե ուզում եք խմբով հետ գալ, ես պրոբլեմ չունեմ :)

ՕK, արդեն զանգել եմ, ասեց կես ժամ շուտ գնամ: :)
Հետ գալու համար դեռ կմտածեմ:

Ես էլ նոր եմ նկատում, որ 90-ը ոչ թե Երեւանից Արմավիր հեռավորությունն ա, այլ գնալ-գալը: :}:D

Rammstein
02.04.2011, 23:20
Ժող, սաղ հեչ, էն ասեք` անձրեւ չլինի:
Սովորաբար եթե անձրեւ ա լինում, չեն հետաձգվո՞ւմ արշավները: :think
Ըստ եղանակի տեսության (http://rp5.am/13649/ru), Արմավիրի մարզում վաղը շատ թեթեւ անձրեւ ա սպասվում:

Ձայնալար
02.04.2011, 23:40
Անձրևի տակ քշելը կայֆ ա, հանկարծ չվախենաք անձրևից, լուրջ եմ ասում :)

Rammstein
02.04.2011, 23:52
Անձրևի տակ քշելը կայֆ ա, հանկարծ չվախենաք անձրևից, լուրջ եմ ասում :)

Եթե ուժեղ անձրեւ լինի, չեմ գնա: :beee

Ներսես_AM
03.04.2011, 00:06
Եթե ուժեղ անձրեւ լինի, չեմ գնա: :beee

Ռամշ, էն ով որ քեզ հեծանվարշավի ա տանում, սրիկայի մեկն ա, գնացել ա արդեն երկու ժամ ա քնած ա, ու քեզ չի ասել որ շուտ քնես:
Գնա հենց հիմա պառկի քնի, կիսաքնած արշավի գնալը հեչ լավ բան չի :angry

Rammstein
03.04.2011, 00:08
Ռամշ, էն ով որ քեզ հեծանվարշավի ա տանում, սրիկայի մեկն ա, գնացել ա արդեն երկու ժամ ա քնած ա, ու քեզ չի ասել որ շուտ քնես:
Գնա հենց հիմա պառկի քնի, կիսաքնած արշավի գնալը հեչ լավ բան չի :angry

Կիսաքնած չեմ լինի, Ներսես ձյա: :) 6.5 ժամ քնելը ինձ հերիք ա, առավել եւս, որ երեկ մի 9 ժամ քնել եմ: :))

Ներսես_AM
03.04.2011, 00:13
Կիսաքնած չեմ լինի, Ներսես ձյա: :) 6.5 ժամ քնելը ինձ հերիք ա, առավել եւս, որ երեկ մի 9 ժամ քնել եմ: :))

Դե ես միշտ սովորականից շատ եմ քնում, քեզ էլ խորհուրդ կտամ տենց անես, սարսափելի շատ էներգիա ես ծախսելու վաղը, մանավանդ որ առաջին արշավն ա, դեռ մինիմալ էներգիա ծախսելու ռեժիմով քշելը նոր նոր պիտի սովորես:

Rammstein
03.04.2011, 21:12
Անիծվեք դուք Ձայ, Ռուֆուս, ողջ Ակումբ ու հեծանվային շարջում: :angry Բայց կայֆ էր: :love Չէ, չեմ անիծում: :))

Հեծանիվս անշուշտ աննասունություն ա, դեռ ճամփին էլ, հետ գալուց, էն հետեւի ակի վրայի ատամնաանիվը թեթեւակի վարի գնաց, բայց էնքան չխանգարեց:

Ներսես_AM
03.04.2011, 21:34
Անիծվեք դուք Ձայ, Ռուֆուս, ողջ Ակումբ ու հեծանվային շարջում: :angry Բայց կայֆ էր: :love Չէ, չեմ անիծում: :))

Ես սպասում էի որ գալու ես սենց գրես :D
Դու էլ զոմբիացար :love
Նստուկդ ո՞նց ա :D տավարիշ սուձյա, ա օն նե մոժետ սեսծ :D

Լրիվ քշեցի՞ր, թե՞ կեսից եք հետ եկել

Rammstein
03.04.2011, 21:50
Ես սպասում էի որ գալու ես սենց գրես :D
Դու էլ զոմբիացար :love
Նստուկդ ո՞նց ա :D տավարիշ սուձյա, ա օն նե մոժետ սեսծ :D

Լրիվ քշեցի՞ր, թե՞ կեսից եք հետ եկել

Լրիվ քշել եմ: :) Խմբի հետ էլ հետ եկա:

Հետ գալուց, իհարկե, Երեւանում մի քանի տեղ ոտով ենք տարել (մարզադաշտից համալիր տանող փողոցի կեսը, Կիեւյանի ու Կոմիոտասի դիք հատվածները), բայց մնացածը նորմալ էր:
Շատ ապրի boooooooom-ը: :good

Ներսես_AM
03.04.2011, 21:55
աբրիս :)
մի երկու օր կցավա կանցնի :D մի քանի արշավից հետո կկոփվի էլ չի ցավա :D

boooooooom
03.04.2011, 22:02
Լավ էր. Ճիշտ է ես չեմ պատկերացնւմ վաղը ոնց պետքա քայլեմ ու, ներեղություն արտահայտությանս համար, նստեմ, բայց կայֆ էր :hands
Կենդանիներին կերակրեցինք, մարզվեցինք, Rammstein-ի ու Ռուֆուսի պես կարգին տղերքի հետ ծանոթացա. քիչ չի մեկ օրվա համար :)

Ձայնալար
03.04.2011, 22:08
Օծվել եք տղեք ջան, շնորհավորում եմ, բարի գալուստ :)

Rammstein
03.04.2011, 22:23
Նստուկդ ո՞նց ա :D տավարիշ սուձյա, ա օն նե մոժետ սեսծ :D

Ընտիր ա, բացի հեծանիվի թամբից, ամեն ինչ վրա կարում եմ նստեմ: :D

Վաղը մի երկու նկար կտեղադրեմ, էսօր սատկած եմ, գնամ քնեմ, որ առավոտ 7:30 վեր կենամ, գնամ Էրէբունու հիվադանոց, էպիկրիզ վերցնեմ ու ռադ ըլնեմ վայենկոմատ: :angry

Հա, մեկ էլ ջերմությունս ավելի ա բարձրացել, նոր չափեցի, 37.8, ռադիատորս եռում ա: :D:D

Ռուֆուս
03.04.2011, 23:11
Արշավի առաջին կեսը կայֆ էր, մանավանդ որ Սամոն ինձ «դեմից գնացող» էր կարգել :)) Կենդանաբանական այգին շատ ավելի լավն էր, քան սպասում էի: Կյանքումս առաջին անգամ ջայլամ տեսա, պարզվեց շատ բութ ու վախկոտ երկարոտն ծիտ ա :(

Մենակով հետ գալը անկապ էր, ճանապարհին աչքս կպել էր :D Բայց վերջին մի քանի կիլոմետրի ժամանակ ես էլ էր լավ հոգնել, Ամերիկյան դեսպանատան մոտ ցխվեցի, մի երկու տեղ ոտքով գնացի, վերջում էլ որոշեցի մետրոյով տուն գնալ: Մետրոյի ծյոծյայի հետ մի ժամ կռիվ արեցի, մինչև թողեց հեծանվով մտնեմ :angry

booooooooom-ն ու Ռամշն էլ կարգին տղեք են, առաջին ու շատ ծանր փորձությունը արժանապատիվ ձևով տարան, հիմա արդեն լրիվ մերոնցական են :D

Հա, մեկ էլ ջերմությունս ավելի ա բարձրացել, նոր չափեցի, 37.8, ռադիատորս եռում ա: :D:D

Ռամշ, էդ նորմալ ա, հեծանվարշավներից հետո ես էլ եմ մի երկու օր վառվում: :) Հա, ու լիքը հեղուկ օգտագործեք, օրգանիզմներդ լրիվ ջրազրկված ա հիմա:

Rammstein
04.04.2011, 14:36
Քիչ առաջ մեզ զոմբիատորով էլ տեսա: :hands
Ժամը 19-ին կամ 22-ին միացրեք Շանթ, Հորիզոն, կարող ա էլի լինի:

Ներսեսը դրա համար է՞ր ասում, որ ես էլ զոմբիացա: :D

CactuSoul
04.04.2011, 14:41
Ո՜նց եմ ձեզ նախանձո՜ւմ:love

Rammstein
04.04.2011, 16:14
Խոստացված նկարները (սեղմեք վրաները, որ մեծերը բացվեն):

Արմավիր քաղաքում.

http://xmages.net/storage/10/1/0/f/6/thumb/thumb_900a94e4.jpg (http://xmages.net/storage/10/1/0/f/6/upload/900a94e4.jpg)

Առջեւի պլանում boooooooom-ն ա.

http://xmages.net/storage/10/1/0/f/6/thumb/thumb_11c94750.jpg (http://xmages.net/storage/10/1/0/f/6/upload/11c94750.jpg)

boooooooom-ը` հայելուս միջից.

http://xmages.net/storage/10/1/0/f/6/thumb/thumb_07ee435a.jpg (http://xmages.net/storage/10/1/0/f/6/upload/07ee435a.jpg)

Ես եմ, մի քիչ հետեւում, նշմարվում ա Ռուֆուսը. :))

http://xmages.net/storage/10/1/0/f/6/thumb/thumb_e61df543.jpg (http://xmages.net/storage/10/1/0/f/6/upload/e61df543.jpg)

Էլի ես` արջի քոթոթների վանդակի մոտ (նենց լավ քոթոթներ էին :nyam).

http://xmages.net/storage/10/1/0/f/6/thumb/thumb_8e60836f.jpg (http://xmages.net/storage/10/1/0/f/6/upload/8e60836f.jpg)

Ջայլամի մռութ.

http://xmages.net/storage/10/1/0/f/6/thumb/thumb_1e38ccef.jpg (http://xmages.net/storage/10/1/0/f/6/upload/1e38ccef.jpg)

Բո՛ւ.

http://xmages.net/storage/10/1/0/f/6/thumb/thumb_f91dd2ef.jpg (http://xmages.net/storage/10/1/0/f/6/upload/f91dd2ef.jpg)

Էս արջը ուղղակի վերջն էր, նենց կայֆն էր, նենց լօվե էր… մի խոսքով էս երեք նկարը նայեք, կհասկանաք. :love

http://xmages.net/storage/10/1/0/f/6/thumb/thumb_e7e4c40a.jpg (http://xmages.net/storage/10/1/0/f/6/upload/e7e4c40a.jpg)

http://xmages.net/storage/10/1/0/f/6/thumb/thumb_42dea3d2.jpg (http://xmages.net/storage/10/1/0/f/6/upload/42dea3d2.jpg)

http://xmages.net/storage/10/1/0/f/6/thumb/thumb_64c23b03.jpg (http://xmages.net/storage/10/1/0/f/6/upload/64c23b03.jpg)

Claudia Mori
04.04.2011, 16:25
Արջուկին, որ նայում ես, ուզում ես ասես՝ վուխ ազիիիիիիիիիիզ...

Ռուֆուս
04.04.2011, 17:14
Մի քանի նկար էլ ես դնեմ :)

Էս կապիկի ատամն էր ցավում, խեղճը ցանցից բռնված դողում էր ցավից :(

http://i.imgur.com/1uwZC.jpg

Եղնիկ

http://i.imgur.com/42V4R.jpg

Էս էգ առյուծին 8 տարի շատ փոքր վանդակում են պահել, մինչև կենդանաբանական այգու տերը վերցրել է իր մոտ: Ամբողջ մարմինը վերքեր էին, էնքան մեղք էր :(

http://i.imgur.com/rJxwH.jpg

Սա էլ մյուս առյուծը

http://i.imgur.com/QvnIO.jpg

Դիլաքյանն ու ուղտը

http://i.imgur.com/FZnen.jpg

Սիրամարգ, ընդ որում լրիվ սպիտակ սիրամարգեր կային, շատ սիրուն էին

http://i.imgur.com/b5ERp.jpg

Սրանք էլ կռունկներ էին, որոնց այգու տերը վիրավոր էր գտել: Ստիպված կտրել էր կռունկների կոտրված թևերը :(

http://i.imgur.com/ZzLaB.jpg

Norton
04.04.2011, 17:32
ես ինչ դաժան գազանանոց էր

Ռուֆուս
04.04.2011, 17:58
ես ինչ դաժան գազանանոց էր

Ավելի շուտ մարդիկ են դաժան ում անպատասխանատվության պատճառով կենդանիները հայտնվել են գազանանոցում :(

Valentina
04.04.2011, 19:09
Խոստացված նկարները
http://xmages.net/storage/10/1/0/f/6/thumb/thumb_64c23b03.jpg (http://xmages.net/storage/10/1/0/f/6/upload/64c23b03.jpg)

հլը արջուկի խղճահարված հայացքը նայեք, ինձ թվումա հեսա կլացի:(
որ ինքը չլացի էլ, ես եմ լացելու

Rammstein
04.04.2011, 19:42
Էս էլ մենք: :)

http://www.youtube.com/watch?v=agroWgB3OQs

Ներսես_AM
04.04.2011, 20:11
http://a6.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/205607_1912946393480_1536515145_32018652_3437022_n.jpg

http://a4.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/206759_1912946793490_1536515145_32018653_8132689_n.jpg

http://a4.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/206431_1912950113573_1536515145_32018664_1247741_n.jpg

Հիմա հարց. Ինչո՞վ ա տարբերվում սկսնակ հեծանվարշավորդը փորձառուից :)

Հայկօ
04.04.2011, 20:15
Հիմա հարց. Ինչո՞վ ա տարբերվում սկսնակ հեծանվարշավորդը փորձառուից :)

Հեձոյի բեղերո՞վ :think

Դաբաղված նստուկի բացակայությամբ :D

Ներսես_AM
04.04.2011, 20:37
նեա, վերևի երկու նկարներում կարմիր կուրտկայովը Բուուուումն ա: Իրա ու Ռամշի մոտ մի բան ուրիշ ա քան Ռուֆուսի մոտ:

Հայկօ
04.04.2011, 20:40
նեա, վերևի երկու նկարներում կարմիր կուրտկայովը Բուուուումն ա: Իրա ու Ռամշի մոտ մի բան ուրիշ ա քան Ռուֆուսի մոտ:

Քշտած ջինս, ագնոց, ձեռնոց :think:

Ներսես_AM
04.04.2011, 20:45
Օյօ, աջ ոտքի քշտած ջինս: Մի երկու անգամ որ ընկնում ա ատամնաանիվի տակ ու գյաբռից հազիվ ես պրծնում, հետո միշտ քշտած ես քշում :)

Կամ էլ Բգոի պես, ջինսը մտցրած նասկու մեջ :D :P

Rammstein
04.04.2011, 20:47
http://a6.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/205607_1912946393480_1536515145_32018652_3437022_n.jpg

http://a4.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/206759_1912946793490_1536515145_32018653_8132689_n.jpg

http://a4.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/206431_1912950113573_1536515145_32018664_1247741_n.jpg

Հիմա հարց. Ինչո՞վ ա տարբերվում սկսնակ հեծանվարշավորդը փորձառուից :)

Երեւի կամեռայի մեջ չնայելով… :D Չնայած` Բուուուումի առումով վստահ չեմ` նայում ա, թե ոչ: :}

Yellow Raven
04.04.2011, 20:47
նեա, վերևի երկու նկարներում կարմիր կուրտկայովը Բուուուումն ա: Իրա ու Ռամշի մոտ մի բան ուրիշ ա քան Ռուֆուսի մոտ:

Հեծանիվը թանկանոցա:))

Ռուֆուս
04.04.2011, 20:54
Օյօ, աջ ոտքի քշտած ջինս: Մի երկու անգամ որ ընկնում ա ատամնաանիվի տակ ու գյաբռից հազիվ ես պրծնում, հետո միշտ քշտած ես քշում :)

Կամ էլ Բգոի պես, ջինսը մտցրած նասկու մեջ :D :P

Ես ձախն էլ եմ մի քիչ քշտում, որովհետև մի անգամ մնացել էր պեդալի ու ռամայի արանքը :)) Բայց աջը քշտելը պարտադիր ա :)

Rammstein
04.04.2011, 20:54
Օյօ, աջ ոտքի քշտած ջինս: Մի երկու անգամ որ ընկնում ա ատամնաանիվի տակ ու գյաբռից հազիվ ես պրծնում, հետո միշտ քշտած ես քշում :)

Կամ էլ Բգոի պես, ջինսը մտցրած նասկու մեջ :D :P

Աաաաաաաա՜… :D
Փաստորեն էս նկարները արշավի սկզբերից են, որտեւ ես էլ հետո շալվարս քշտեցի… բայց ոչ թե ատամնաանիվի տակ չընկնելու, այլ չսեւանալու համար: :)) …բայց դե տենց ավելի սեւացավ: :D

boooooooom
04.04.2011, 22:22
Մի երկու անգամ որ ընկնում ա ատամնաանիվի տակ ու գյաբռից հազիվ ես պրծնում, հետո միշտ քշտած ես քշում :)

Նենց, ոնց որ ես եմ ընգել դրա պատճառով, երևի շատ քչերն են ընգել /մեծ արագության տակ թռել եմ ձորը` աղբով լցված :[ : Արգելակը ոտքի էր իսկ ոտքս...:( / Բայց դե մյուս անգամ կծալեմ :), որ շատ չտարբերվեմ

Ռուֆուս
07.04.2011, 00:55
Հեծանիվներով ծաղկունքին ընդառաջ

Գնում ենք հեծանվորդներիս կոմից այդքան սիրված Դվինի թագավորական պալատներ, ուր այս շրջանում ծաղկում է ծիրանենին` արբեցնելով իր մեղրահոտ բուրմունքով: Կմագլցենք նաև միջնաբերդի գագաթի հարթակը, որտեղից բացվում են գեղեցիկ տեսարաններ:

Արշավը դասվում է հեշտերի շարքին` հիմնականում հարթ տեղանք, ուղիղ ճանապարհ:

Միայն ավելանում է մասնակցելու մեկ պայման` ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան: Մենք գնում ենք ծաղկունքի բույրը քաշելու, ոչ թե ախտածին ծուխը:

Երթուղին հետևյալն է`
Երևան – Այնթափ – Մարմարաշեն – Մխչյան – Նշավան – Դվին – Վերին Դվին – Դվին – Բերքանուշ – Երևան

Մեկնարկը` շաբաթ օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` * * - - - (2/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Rammstein
07.04.2011, 01:38
Էս անգամ չեմ գա: Դեռ իսկի հեծանիվս էլ լրիվ կարգի չեմ բերել: :))

Հեռավորությունը` 80 կմ

Ժող, իսկ էս տեքստերի հեղինակն ո՞վ ա: :)) Ախր հեռավորություն գրելով հասկացվում ա ինչ-որ վայրերի միջեւ եղած հեռավորությունը: Բայց քանի որ էստեղ խոսքը գնալ գալու ճանապարհի մասին ա, ճիշտ կանեին գրեին «Ճանապարհի երկարությունը»:

boooooooom
07.04.2011, 08:03
Էս անգամ չեմ գա: Դեռ իսկի հեծանիվս էլ լրիվ կարգի չեմ բերել: :))

:

Ափսոս :(

Եթե ոչինչ չփոխվի իմ գրաֆիկում, ես պետք է որ գամ :)

Ձայնալար
07.04.2011, 10:44
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Do you want to learn riding? So don't miss "Bicycle+"'s trainings!

Ինչ` հեծանվավարժանք
What: training

Երբ և Որտեղ` այս ուրբաթ, ժամը 17:00-ին, Համալիրի դիմաց։
Where and when: this Friday, at 5 pm, in front of Hamalir

Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Circumstances` free, those who don’t have a bike, "HVZ" will provide free.

Հարգանքներով,
With respect,

"Հեծանիվ +"
“Bicycle+”

tel. 093 426 654

CactuSoul
07.04.2011, 10:55
Ձայ, սրանից հետո ամեն ուրբաթ կլինի՞, թե՞ միայն այս անգամն է որոշված: Ու ինչքա՞ն կտևի վարժանքը (նկատի ունեմ, որ շատերը 17:00-ին դեռ աշխատանքի են):

Ձայնալար
07.04.2011, 14:12
Անի ջան, գրեթե ամեն ուրբաթ կամ շաբաթ լինում ա վարժանք: Տևողությունը չգիտեմ, բայց մի 2.5 ժամ պետք ա որ տևի:

Ռուֆուս
07.04.2011, 14:32
Ձայ, սրանից հետո ամեն ուրբաթ կլինի՞, թե՞ միայն այս անգամն է որոշված: Ու ինչքա՞ն կտևի վարժանքը (նկատի ունեմ, որ շատերը 17:00-ին դեռ աշխատանքի են):

Սովորաբար արշավները կիրակի օրերն են լինում, իսկ վարժանքները՝ շաբաթ: Բայց երբ շաբաթ օրերն ենք արշավի գնում, վարժանքները տեղափոխվում են ուրբաթ օր: Վարժանքների տևողությունը կախված է մասնակիցների քանակից, սովորաբար 2-3 ժամ է տևում, եթե շատ մարդ է լինում, մինչև մութը ընկնելը պարապում են:

Չնայած էս մի արշավը որոշել էի բոյկոտել, քանի որ սահմանափակում է իմ իրավունքները :beee բայց ես էլ մի 90%-ով հաստատ կգնամ :)

Ռուֆուս
07.04.2011, 14:41
Էս էլ երթուղին :)

http://i.imgur.com/6n0DS.jpg

Ռուֆուս
10.04.2011, 14:11
Էս արշավը իսկական էքստրիմ էր - խիստ անբարենպաստ եղանակային պայմաններ, ցուրտ, անձրև, ցեխ, էլի ցեխ, ավելի շատ թրիքախառն ցեխ :{ Բայց ոչինչ, չնայած ցրտին, անձրևին ու ցեխին հասանք Դվին, խարույկ վառեցինք, չորացանք, թագավորական պալատները տեսանք (մթոմ) ու արևոտ ու տաք եղանակին հետ եկանք քաղաք: Համ էլ մեր հետ մի քանի եվրոպացի կամավորներ կային, շատ հավես էր իրենց հետ :)

boooooooom
10.04.2011, 15:44
: Համ էլ մեր հետ մի քանի եվրոպացի կամավորներ կային, շատ հավես էր իրենց հետ :)

Ես կասեի "ով ոնց կարողացավ իրա անգլերենը բանացրեց" մի քանի հոգի /ես էլ/ "արջ"-ին "գարեջուր" էինք ասում:

Հեծանիվները ցեխի մեջ կորել էին, մենք հեծանիվներից ցեխոտ էինք :) : Ես չեմ բողոքում. Շատ լավ էր

Ձայնալար
10.04.2011, 18:20
Անձրևի տակ քշելը կայֆ ա, հանկարծ չվախենաք անձրևից, լուրջ եմ ասում :)

Հեծանիվները ցեխի մեջ կորել էին, մենք հեծանիվներից ցեխոտ էինք :) : Ես չեմ բողոքում. Շատ լավ էր

Բա որ կըսեի :))

Ռուֆուս
15.04.2011, 00:07
Ապրիլի 17-ին` կիրակի օրը, Մաշտոցի այգում (Մաշտոցի պողտայի և Արամի փողոցի հատման կետում) կանցկացվի “Արևածագ” բնապահպանական փառատոնը, որի ընթացքում տեղի կունենա նաև անվճար հեծանվավարժանք: Միջոցառումների սկիզբը նախատեսված է ժամը 13:00-ին, ավարտը` 16:30-ին: Իսկ բուն հեծանվավարժանքը կլինի 15:30-ին:

Հրավիրում ենք բոլորիդ: Եկեք ինչպես հեծանիվներով, այնպես էլ` առանց:

Մանրամասները կարդացեք այստեղ`

http://www.facebook.com/event.php?eid=206058856078519

Ռուֆուս
15.04.2011, 00:09
Հեծանվարշավ դեպի Սաղմոսավանք

Նախ կայցելենք Քասախ, ուր կծանոթանանք տեղի հեծանվորդների հետ, կկատարենք փորձի փոխանակում: Այնուհետև կշարունակենք մեր ուղին դեպի Օհանավանք և Սաղմոսավանք:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Քասախ - Աշտարակ - Մուղնի - Կարբի - Օհանավանք - Սաղմոսավանք - Երևան

Մեկնարկը` շաբաթ օրը` ապրիլի 16-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` * * * - - (3/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Եղանակային պայմանները` տաք, գարնանային (+20°C)

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

http://a6.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/207872_2000972746576_1311284766_2403529_3522654_n.jpg

Kita
15.04.2011, 00:19
ուզում եմմմմմմ:aaa
:noti
Էտ կոմերը քիչ եմ եղել և չեմ էլ հիշում:(

Ռուֆուս
15.04.2011, 00:29
Լրիվ նորեկներին, ովքեր դեռևս քաղաքից դուրս չեն հասցրել քշել, Էս մի հեծանվարշավը էդքան էլ խորհուրդ չէի տա :) Գնալը բավականին դժվար է, ահագին պետք է բարձրանանք, գրեթե ամբողջ ճանապարհը մինչև Սաղմոսավանք վերելք ա :) Բայց փոխարենը հետ գալն ա չափազանց հեշտ ու հավես, Սաղմոսավանքից մինչև Երևան պեդալ պտտացնել պետք չի :}

Մի խոսքով միացեք, հավես կլինի :)

Ռուֆուս
16.04.2011, 23:34
Էսօրվա արշավը կատաստրոֆա էր: Արշավը սկսվում էր ժամը 10-ին, իսկ ես քնիցս արթնացա ուղիղ 10-ին :D Մտածեցի սովորականի պես ուշացումով սկսած կլինեն, էն էլ պարզվեց պարտաճանաչորեն ուղիղ 10:05 սկսել են: Մի խոսքով կատաղած արագությամբ հագնվեցի, Երևանից դուրս եկա, Վահագնի թաղամասի մոտ մեկ էլ տեսնեմ դիմացի մայթին Սամոն տաքսի ա կանգնացրել ու մի տղու հեծանվախառն տեղավորում ա էդ տաքսու մեջ :o Պարզվում ա, էդ տղեն վատ ա զգացել, ուշաթափվել ա, ընկել ա տռասի մեջտեղը, մի կերպ կողքի են տարել ու ուշքի են բերել :(

Դրանից հետո էլ ահագին տանջանքներից հետո (մթոմ) հասանք Օհանավանք, որոշ հեծանվորդներ ընդվզեցին, ապստամբեցին ու մեզ ստիպվեցին, որ Սաղմոսավանք էլ չգնանք :angry Տենց էլ Օհանավանքում մի երկու ժամ լռվեցինք ու առանց որևէ պատահարների բարեհաջող վերադարձանք Երևան: Հավեսը հավես էր, բայց ինչ-որ շատ կարճ էր, մենք տենց չէինք պայմանավորվել :beee