PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանկության նվեր



Simon
27.11.2006, 12:36
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՆՎԵՐ

Դե, ցտեսություն, ես քեզ հասկացա.
Դու ինձ չես սիրում:

Բայց ես կհասնեմ հեքիաթներիս մեջ
Քո սրտին զարկող դարբինների մոտ,
Երևակայական մուրճը կվերցնեմ
Ու քո սրտին նոր զարկեր կտամ:

Զարկերից պոկված թիթեռների հետ ես կխառնվեմ,
Քո սիրուց հարբած վեր կբարձրանամ
Աստղերին չվող արծիվների մոտ:

Իրիկնաժամին պատուհանիդ մոտ
Դրսից քեզ նայող աստղը կբերեմ,
Որ դու այն ճզմես հաստափոր •րքում
թիթեռնիկի պես`
Որպես մանկության մի անհուշ նվեր:

Պատուհանից դուրս դեպի քեզ նայող
աստղի լույսի տակ
Երբ դու կքնես կարճատև քնով,
Ես քեզ կայցելեմ երազներիդ մեջ իմ հեքիաթներից`
Մահակը ձեռքին մի ծերուկի պես
Հաստափոր •իրքը ձեռքիս տակ առած
Ու քեզ կբերեմ մի անուշ նվեր քո մանկությունից:


Սիմոն Սիմոնյան
5 սեպտեմբերի, 2006թ.
ՍՏՍ

Koroleva
28.11.2006, 03:03
Շատ հավանեցի գրվածքներդ, մանավանդ այս վերջինը...
ունե՞ս այլ գրվածքներ, կուզեի կարդալ ավելի շուտ, քան մյուսները
Հ.Գ. Դու չէի՞ր այն տղան, որ իր կայքում հայտարարություն էր տվել միասնական հայրենասիրական վեպ գրելու:

Simon
28.11.2006, 16:26
Շատ հավանեցի գրվածքներդ, մանավանդ այս վերջինը...
ունե՞ս այլ գրվածքներ, կուզեի կարդալ ավելի շուտ, քան մյուսները
Հ.Գ. Դու չէի՞ր այն տղան, որ իր կայքում հայտարարություն էր տվել միասնական հայրենասիրական վեպ գրելու:

Անպայման:P :D

Simon
04.12.2006, 15:49
ՄԵԾԱՏԱՌԵՐԸ ՍԿԶԲՈՒՄ ԵՆ ԳՐՎՈՒՄ

Երբևէ փնտրե՞լ ես Քո անունի մեջ
Մեծատառերը:

Որ տառին թողես,
Ինքն իրեն Մեծ կհռչակի`
Թեկուզ և ինքը Փոքրատառ լինի:

Հիմա էլ կասես
«Մեծատառերը Սկզբում են գրվում»:
Մարդն էլ ծնվելիս Անմե՛ղ է լինում:

Եվ դու ապրե՞լ ես
Քո ամբողջ կյանքում
Մի՞ մեծատառո՞վ:
(Հըհ).
Բայց մեծատառո՛վ:

Դե.
Թող ամեն տառ Իր տեղում մնա՛:
Թե չէ, որ ժողվենք Մեծատառերը
Առաջին կարգում:
Էլ դու չես լինի` Կփոխվի անունդ:

Մեծատառերն էլ Քեզ համար ջոկի՛ր`
Առաջին տառում, Թե վերջին վանկում:
Մի փոքրատառ էլ Ինձ համար պահի՛ր.
Քանզի քեզ սիրում եմ Փոքրատառերով:

Սիմոն Սիմոնյան
28 նոյեմբերի, 2006թ.
ՍՏՍ

Մեծատառերով կարող եք գտնել հանգերը::)

Angelina
04.12.2006, 16:06
ՄԵԾԱՏԱՌԵՐԸ ՍԿԶԲՈՒՄ ԵՆ ԳՐՎՈՒՄ

Երբևէ փնտրե՞լ ես Քո անունի մեջ
Մեծատառերը:

Որ տառին թողես,
Ինքն իրեն Մեծ կհռչակի`
Թեկուզ և ինքը Փոքրատառ լինի:

Հիմա էլ կասես
«Մեծատառերը Սկզբում են գրվում»:
Մարդն էլ ծնվելիս Անմե՛ղ է լինում:

Եվ դու ապրե՞լ ես
Քո ամբողջ կյանքում
Մի՞ մեծատառո՞վ:
(Հըհ).
Բայց մեծատառո՛վ:

Դե.
Թող ամեն տառ Իր տեղում մնա՛:
Թե չէ, որ ժողվենք Մեծատառերը
Առաջին կարգում:
Էլ դու չես լինի` Կփոխվի անունդ:

Մեծատառերն էլ Քեզ համար ջոկի՛ր`
Առաջին տառում, Թե վերջին վանկում:
Մի փոքրատառ էլ Ինձ համար պահի՛ր.
Քանզի քեզ սիրում եմ Փոքրատառերով:

Սիմոն Սիմոնյան
28 նոյեմբերի, 2006թ.
ՍՏՍ

Մեծատառերով կարող եք գտնել հանգերը::)

Քեզ մեկ անգամ ևս շնորհավորում եմ:

Simon
04.12.2006, 16:57
Քեզ մեկ անգամ ևս շնորհավորում եմ:

Շնորհակալություն:)

Esmeralda
04.12.2006, 21:06
Հետաքրքիր համադրություն էր մեծատառերի և փոքրատառերի կիրառմամբ....

Լէգնա
05.12.2006, 10:07
Շատ հավանեցի գրվածքներդ, մանավանդ այս վերջինը...
ունե՞ս այլ գրվածքներ, կուզեի կարդալ ավելի շուտ, քան մյուսները
Հ.Գ. Դու չէի՞ր այն տղան, որ իր կայքում հայտարարություն էր տվել միասնական հայրենասիրական վեպ գրելու:
:D :hands
հաստատ հավանել ես Կառավելա ջան ;) (էլ ու չհավանեիր ,չէ ,Սիմոն :P )

Simon
05.12.2006, 10:52
:D :hands
հաստատ հավանել ես Կառավելա ջան ;) (էլ ու չհավանեիր ,չէ ,Սիմոն :P )

Խնդրում եմ տառասխալներին ուշադրություն չդարձնել, առաջին սևագրիցս է, ինքը ահագին մշակված է, ուղղակի այս պահին ձեռքիս տակ չունեմ:

24 Ապրիլ, 2005 - ին Կառալեվան նվիրեց ինձ իր վերնագիրը:

ԶՐՈՒՅՑ ՄԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ(վեպ)

ՄԱՍ 2

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ

Աստվածային դարբնոցում դեռ խաչս կիսատ,
Որ իմ կյանքում ես պետք է կրեմ:
Վառվող երկաթով “միշտ վերջինը” խազին,
Մագաղաթյա զանգվածի վրա:
Եվ կախեցին խաչիս կատարին:

Հիշում եմ: Նստած էի հետևի շարքում: Նույնիսկ մայրս բողոքել էր այդ մասին դասղեկիս, բայց միևնույն է` ես այստեղ էի նստում:
Միշտ դուրս էի մնում դասից. մի զանգը փոխարինում էր մյուսին, իսկ ես լսում էի միայն վերջինը: Շատ էի սիրում թիթեռ նկարել`մի անհայտ ծառի ճյուղի նստած: Լինում էր նաև ակտիվ դասեր: Բոլորը գոռում էին` աղաղակում, անվերջ հարցեր տալիս, փորձում առանց հերթ պատասխանել, իսկ ես. Ես բոլորից զատ, առանձնացված, նստած իմ վերջին շարքում նկարում էի իմ հերթական անհայտ ճյուղը և նրա վրա նստած իմ թիթեռը:
Չեմ մոռանում պատմության դասերը, որովհետև չէի սիրում` սկզբում անցնում էինք ինչ-որ նախնադարյան բաներ, որը հետո վերածվեց այսպես կոչված “Հայոց Պատմության”: Եվ ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե ինչ է նշանակում պատմություն:
Այսպես նստած տրոլեյբուսի վերջին շարքում, ինչ-որ բան ինձ կանչեց հիշողություններիս խորքից: Կողքիս աղջիկ էր նստած, երևի վերապրեցի այն բուրմունքը, որն առաջին անգամ զգացի դպրոցում, երբ Անահիտը նստեց իմ կողքին: Իմ ետևում երկու կարթեր անիմաստ կծկում էին իրենց ձկնթելը կլոր խխունջների մեջ, և էլի հետ քաշվում: Շարժումը անիմաստ էր` բայց տրոլեյբուսը առաջ էր շարժվում: Նստարանները գրեթե դատարկ էին. Մի ծերունի նստած էր առջևում, մի կին երեխայի հետ մեջտեղի շարքում, մի աղջիկ իմ կողքին և մի կոստյումով տղամարդ կանգնած: Մնացածը փախել էին դասից:

- Անունդ ի՞նչ է:
- Տիգրան: Իսկ քո՞նը:
- Անահիտ: Ինձ կասես, թե ինչ ես նկարում:
- Թիթեռ: Եթե ցանկանաս, ես քեզ կսովորեցնեմ:

Տրոլեյբուսի վարորդը թողեց ղեկը, շրջվեց դեպի մեզ, գրպանից հանեց փոքր զանգը` թափահարեց և հայտարարեց.

- Դասը սկսված է:

Եվ ի զարմանս ինձ, բոլորը հանեցին տետրերը: Առջևում նստած ծերունին, դողացող ձեռքերով, թևի տակ ծալված թերթի արանքից առանց շտապելու հանեց իր տետրը, կինը` իր կարմիր, փայլփլուն պայուսակից` իր տետրը, կանգնած, պաշտոնավորի տեսքով մարդը ծոցագրպանից հանեց իրենը: Իսկ կողքիս աղջիկը` կռացած իր տետրի վրա, ուղղակի բարձրացրեց գլուխը:
Չորրորդ դասարանում էինք, երբ Անահիտը եկավ մեր դասարան: Նրանք ընտանիքով նոր էին տեղափոխվել մեր քաղաք: Նրա ընտանիքում բոլորը երաժիշտներ էին և հետո` մեր շփման ընթացքում, ես նրա մոտ էլ նկատեցի երաժշտական կարողություններ:
Անահիտի հետ ծանոթանալուց մի քանի օր անց, գրականության ուսուցչուհին հայտնեց, որ պատրաստվում է հանդես կազմակերպել: Եվ ինձ հանձնարարեց, որ նկարեմ հանդեսի նկարները: Մինչ այդ ես չէի մասնակցում նման միջոցառումների, իսկ հիմա ինչ-որ բան փոխվել էր, իմ մեջ մի նոր կյանք էր սկսվել: Ուրախ-ուրախ, մեծ եռանդով նկարեցի այդ ամենը` նույնիսկ զարդարեցի թիթեռներով, վաստակելով իմ դերը հանդեսում:
Անահիտը երգեց հանդեսի ժամանակ, բայց ես դուրս մնացի հանդեսից

Սիմոն Սիմոնյան
24 Ապրիլ, 2005
ՍՏՍ

Simon
16.01.2007, 22:47
ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈ

(Հատված)
Արծիվների սրտեր գերող, խնկաբույրը ծաղիկների քո շուրթերին, իմ համբույրից,
Կանգնել եմ լուռ ու չեմ ասում, որ կսպասեմ:

. . .

ՀԳ. Ես հասկացա, որ չխմբագրված ոչ մի գործ պետք չի ի ցույց հանել::)

Simon
17.01.2007, 12:25
Սխալ էի արտագրել

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈ

(Հատված)
Արծիվների սրտեր գերող, խնկաբույրը ծաղիկների իմ շուրթերին, քո համբույրից,
Կանգնել եմ լուռ ու չեմ ասում, որ կսպասեմ:

. . .

CactuSoul
19.01.2007, 13:56
Ինձ շատ դուր եկան քո ստեղծագործությունները:love : Ապրես:good : Շատ կուզենայի էս մեկը ամբողջությամբ կարդալ:


ԶՐՈՒՅՑ ՄԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ(վեպ)

ՄԱՍ 2

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Հնարավո՞ր է:
:think

Simon
19.01.2007, 20:21
Ինձ շատ դուր եկան քո ստեղծագործությունները:love : Ապրես:good : Շատ կուզենայի էս մեկը ամբողջությամբ կարդալ:
Հնարավո՞ր է:
:think

Եթե հետաքրքիր է, տպագրելուց հետո կնվիրեմ, եթե իհարկե կապ լինի մեր մեջ:

ուղղակի էլ էս ֆոռում չեմ ուզում մտնել,

Հաջողություն բոլորիդ,

StrangeLittleGirl
19.01.2007, 20:49
ուղղակի էլ էս ֆոռում չեմ ուզում մտնել,

Հաջողություն բոլորիդ,
Բայց ինչու՞
Ախր շատ հաճելի էր քո ներկայությունը, որ չմտնես, կկարոտենք :cry

Մելիք
19.01.2007, 21:14
Իրոք, Սիմո'ն, չի' կարելի հենց էնպես վերցնել ու հեռանալ:( :

Ծով
19.01.2007, 21:41
Նույնիսկ ես կկարոտեմ…:(
Դե վերջ տուր,դու այդ իրավունքը չունես…:)
Գոնե պատճառը կասե՞ս…

Simon
21.01.2007, 15:47
Ինձ շատ դուր եկան քո ստեղծագործությունները:love : Ապրես:good : Շատ կուզենայի էս մեկը ամբողջությամբ կարդալ:
Հնարավո՞ր է:
:think

ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՒՏՔԻ ՄՈՏ

Դրսից լսվում էր երգեհոնի ձայներ և խոռի: Սկզբում այն գրավեց, որովհետև կենդանի կատարում էր: Երկու քայլ կատարեցի այդ կողմ և հիմա երգեհոնաստեղծ հնչյունները շղթայեցին ոգիս: Եվս երկու քայլ և դարձա խոռային երգի սիրահար: Եվ վերջում, երբ եկեղեցու դռան մոտ էի, ինքս ինձ համոզվեցի, որ եթե երաժշտությունն էլ չլիներ, ես էլի այս կողմ կթեքվեի:

«Դու էլի կվառես քո երեք մոմը, և քո գնալուց հետո, ոչ թե կպոկեն, ոչ թե արմատախիլ կանեն ավազից, այլ պարզապես ձեռքի հանգիստ շարժումով քո մոմերը կհայտնվեն մոմախառն ամանի մեջ և կուղարկեն վերապատրաստման»:

- Ինձ երկու մոմ տվեք: - դրսից մոմը առա:

Այստեղ փողոցից մինչև եկեղեցու մուտքը ձգվում էր լայն սանդուղքը, որը մերթ-մերթ վերածվում էր հարթ տարածության (մոտ երկու քայլ լայնությամբ): Եվ այս մասերում, որտեղ ընդհատվում էր սանդուղքը կային ֆոտոնկարողներ, փուչիկ ծախողներ, մոմ ծախողներ, որից էլ գնեցի մոմը:
Խավարը արդեն ներծծվում էր մթնոլորտի մեջ: Թեթև քամի էր: Չոր տերևները խշխշում էին սանդուղքների և եկեղեցու պատերի արանքում: Մարդկային խառնաշփոթը կարծես մնաց ետևում, մի քայլ այնկողմ: Այնպիսի զգացողություն էր, որ այստեղ ոչ ոք ոտք չէր դրել: Իմ արջև կանգանծ դուռը փայտից էր: «Ինչպես չեմ նկատել»: Կողքի կողմից էլի դուռ կար, ավելի փոքր. էլի փայտե: «Զարմանալի է, եկեղեցու դռնելը փակ չեն լինում»: Նույնիսկ փոքր դռան վրա կողպեք կար:
Չգիտեմ ինչու մոտեցա փեքր դռանը և սկսեցի խփել: Մոտ քառորդ ժամ այսպես անցավ: Վերջապես դուռը բացվեց, երբ ես արդեն հուսալքվել էի: «Բայց կողփեկը էլի վրան է, զարմանալի է» :
Ներսում ցուրտ էր: Աթոռների վրա փոշի կար նստած: Երևում էր, որ այստեղ վաղուցվանից ոչ ոք մաքրություն չի արել: Պատուհաններից ներս սողոսկող սվվացող քամուց տաորինակ ձայներ էին արձակվում և մի քանի անգամ արձագանքում պատերին: Մոտեցա ավազով լցաված սեղանին: Հանեցի սիրտս, խփի ավազին և վառեցի: Առաջին մոմը փաթաթեցի սրտիս, իսկ մյուսը քիչ հեռու վառեցի:
Ներսում մենակ չէի, իմ դիմաց կանգնած էր ամբողջովին սև հագնված մի եկեղեցական: Տարօրինակ էր. նույնիսկ այն, որ նա մոմ էր վառում:
- Ո՞վ եք դուք,- վարանելով հարցրեցի:
- Ե՞ս, սատանան,- հեգնաբար պատասխանեց եկեղեցականը:
- Իսկ դու, ի՞նչ ես անում այստեղ,- ցնցված այդ պատասխանից հարցրեցի:
- Ես վաղուցվանից եմ այստեղ ապրում: Սա իմ տունն է, - հարձակողական տոնով հարեց հոգևորականը:
- Եկեղեցին մեր պապերի ժառանգությունն է: Եվ դժվար նրանք ցանկանաին հենց քեզ տեսնել այստեղ:
- Դա ինձ ես ասու՞մ: Վազիր ընկերներիդ մոտ նրանց պատմիր, որ պապերդ ժառանգություն են թողել իրենց: Ես ձեր փոխարեն մոմ վառեմ, դու էլ բողոքում ես:
- Մենք կվառենք:
- Մենք չկա, մենքը վերացել է` դու քեզնից խոսիր: Ես-ով ապրող մարդ եք:
- Այս պատերը տեսել են այն, ինչ անցել է հայ ժողովուրդը, նրանք վկա` ես-ով չենք ապրել:
- Քո հոգին ծարավ է, դու չես կարող այդ փաստել: Իսկ ես ամեն առավոտ-լուսո այստեղ վառում եմ ձեր մոմը: Մի՞թե քո հետ չեն խոսում եկեղեցու պատերը, պապերդ երազիդ չե՞ն գալիս:
- Ես հասկանում եմ քեզ: Չէ՞ որ, դու չունես հայրենիք, էլ ոնց հասկանաս, ինչ է պապեր, հայրենիք կամ ծնող, դու չունես ծնող և ոչ էլ կդառնաս ծնող, որ հասկանաս ճիշտ աստվածային մի զգացողություն, որ միայն մեզ է տրված:
- Բայց ես էլ ունեի հայրենիք երկնքում աստծո մոտ, բայց նա ինձ վռնդեց, ես գիտեմ ինչ է հայրենիքի կորուստը, իսկ դու` ո՛չ: Նա իմ հայրն է և ինձ չներեց,- խառնված պատասխանեց սատանան, կարծես առաջին անգամ էր այդ մասին մտածում:
- Ախ, դու չգիտես թե ինչ է ներելը: Քեզ ոչ-ոք չի սովորեցրել ներել: Ես քեզ կսովորեցնեմ,- ձեռքերս դողում էին արդեն:

. . . . . . . .

Koroleva
23.01.2007, 14:09
Չէ, եթե գնաս, ես լաց չեմ լինի,
Պարզապես կզգամ աչքերիս տեղը...
Պարզապես աշուն կլինի ճամփիս,
Պարզապես կանցնեմ ուրվականի պես,
որ ոչ ապրում է, ոչ էլ մեռած է...

Simon
23.01.2007, 15:28
Չէ, եթե գնաս, ես լաց չեմ լինի,
Պարզապես կզգամ աչքերիս տեղը...
Պարզապես աշուն կլինի ճամփիս,
Պարզապես կանցնեմ ուրվականի պես,
որ ոչ ապրում է, ոչ էլ մեռած է...

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈ

Արծիվների սրտեր գերող, խնկաբույրը ծաղիկների իմ շուրթերին քո ահմբույրից,
Կանգնել եմ լուռ ու չեմ ասում, որ կսպասեմ:

Ինչպես թերհաս ճյուղը ծառի կրծքին մեխված, բաժանվում է իր տերևից,
Որ խփում է իր ոտքերով ծառի բնին, ու սողում է դեպի ներքև մեղմ ժպիտով.
Ու չի ասում, որ կսպասեմ:

Կներես չեմ կարողամում շարունակել , երկրորդ տունը չի ստացվում:

Koroleva
24.01.2007, 11:10
ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈ

Արծիվների սրտեր գերող, խնկաբույրը ծաղիկների իմ շուրթերին քո համբույրից,
Կանգնել եմ լուռ ու չեմ ասում, որ կսպասեմ:

Ինչպես թերհաս ճյուղը ծառի կրծքին մեխված, բաժանվում է իր տերևից,
Որ խփում է իր ոտքերով ծառի բնին, ու սողում է դեպի ներքև մեղմ ժպիտով.
Ու չի ասում, որ կսպասեմ:

Կներես չեմ կարողանում շարունակել , երկրորդ տունը չի ստացվում:

անհամբեր սպասում եմ շարունակությանը…

Simon
13.02.2007, 21:55
Էս ել սենց: Առավել համեստ մարդկանց համար::)

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՆՎԵՐ

Դե, ցտեսություն, ես քեզ հասկացա.
Դու ինձ չես սիրում:

Բայց ես կհասնեմ հեքիաթներիս մեջ
Քո սրտին զարկող դարբինների մոտ,
Վարդերի փնջից մի մուրճ կհյուսեմ
Ու քո պաղ սրտին նոր զարկ կբաշխեմ:

Զարկերից պոկված թիթեռների հետ
Քո սիրուց արբած վեր կբարձրանամ,
Ու կսլանամ ժայռերից էլ վեր`
Մինչ աստղեր սուրող արծիվների մոտ:

Իրիկնաժամին դրսից քեզ նայող
Աստղը կբերեմ, որ դու այն ճզմես
Հաստափոր գրքում թիթեռնիկի պես`
Որպես մանկության մի քնքուշ վերհուշ:

Աչքերդ հեռու աստղերին հառած`
Երբ դու կնստես պատուհանիդ մոտ,
Ես քեզ կայցելեմ իմ հեքիաթներով`
Մահակը ձեռքին ծերուկի տեսքով:

Հաստափոր գիրքը թևիս տակ առած`
Այն, որ թողեցիր անցած երազում
Ու քեզ կբերեմ մի անուշ նվեր
Քո մանկությունից` կորսված հուշերում:


Սիմոն Սիմոնյան
27 հունվարի, 2007թ.
ՍՏՍ

Խմբագրեց`
Լիլիթ Միրիբյան
Մանե Պապյան

Koroleva
14.02.2007, 15:55
բավականին հետաքրքիր պահեր կային, որոնք անծանոթ էին, դրանք քոնը չէին…

Simon
18.02.2007, 17:55
բավականին հետաքրքիր պահեր կային, որոնք անծանոթ էին, դրանք քոնը չէին…

Իմ թագուհի, կարոտել եմ:

Vive L'Armenie
19.02.2007, 02:10
ՄԵԾԱՏԱՌԵՐԸ ՍԿԶԲՈՒՄ ԵՆ ԳՐՎՈՒՄ

Երբևէ փնտրե՞լ ես Քո անունի մեջ
Մեծատառերը:

Որ տառին թողես,
Ինքն իրեն Մեծ կհռչակի`
Թեկուզ և ինքը Փոքրատառ լինի:

Հիմա էլ կասես
«Մեծատառերը Սկզբում են գրվում»:
Մարդն էլ ծնվելիս Անմե՛ղ է լինում:


Քո ամբողջ կյանքում
Մի՞ մեծատառո՞վ:
(Հըհ).
Բայց մեծատառո՛վ:

Դե.
Թող ամեն տառ Իր տեղում մնա՛:
Թե չէ, որ ժողվենք Մեծատառերը
Առաջին կարգում:
Էլ դու չես լինի` Կփոխվի անունդ:

Մեծատառերն էլ Քեզ համար ջոկի՛ր`
Առաջին տառում, Թե վերջին վանկում:
Մի փոքրատառ էլ Ինձ համար պահի՛ր.
Քանզի քեզ սիրում եմ Փոքրատառերով:

Սիմոն Սիմոնյան
28 նոյեմբերի, 2006թ.
ՍՏՍ

Մեծատառերով կարող եք գտնել հանգերը::)

Մեծ հաճույqով և հետաqրqրությամբ է կարդացվում : ;) ;)
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ :hands

Koroleva
19.02.2007, 14:00
Իմ թագուհի, կարոտել եմ:

Թագուհուն նման բաներ չի կարելի ասել բացեիբաց, իմ ասպետ

Simon
19.02.2007, 17:02
Մեծ հաճույqով և հետաqրqրությամբ է կարդացվում : ;) ;)
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ :hands

Շնորհակալություն:

Simon
19.02.2007, 21:42
Մերժվածը

Աշուն էր, տերևաթափ: Փողոցները արևաներկ էին դարձել: Ծառերն ասես հոգնել էին երկար կանգնելուց և թիկն էին տվել մայթերին, որ հանգստանան: Մեքենաներն անցուդարձելով` սև հետքեր էին թողնում իրենց հետևից` անկանոն համաչափություն դրոշմելով ոլորապտույտ ճանապարհների վրա:
Դրսում էի: Օրը նոր էր բացվում, բայց ինձ համար այն սկսվել էր հենց այնպես, ինչպես ընդունված է սովորաբար, այսինքն` կեսգիշերից հետո: Քայլում էի, ու ժամանակն ասես կանգ էր առել: Թե երբ էի վառել գլանակը, չգիտեմ: Մտածում էի, ու մտորումներիս կենտրոնում միայն մեկն էր` նա, իսկ խոհերիս հորիզոնում նրա տեսիլքն էր նրբագծվել: Ես զգացմունքներս գերին էին: Չէ՞ որ տեսնելու էի նրան…
Հանդիպում…
…Քայլում էի, բայց ժամանակը մնացել էր այնտեղ` նրա կողքին: Դիմադրում էի: Նրա ուրվականն ասես քայլում էր ինձ հետ: Թե երբ էի վառել գլանակը, չգիտեմ: Սթափվեցի, երբ ինչ-որ բան քնքշորեն հպվեց դեմքիս. անձրևում էր: Բայց ի՞նչ փույթ:
Քայլում էի, իսկ ժամանակն արդեն անժամանակ էր դարձել…

Սիմոն Սիմոնյան
10 փետրվար, 2007թ.
ՍՏՍ

Խմբագրեցին`
Լիլիթ Միրիբյանը
Մանե Պապյան

Koroleva
20.02.2007, 15:51
Մերժվածը

Քայլում էի, իսկ ժամանակն արդեն անժամանակ էր դարձել…




ուժեղ էր

CactuSoul
20.02.2007, 16:30
Լավ ես գրում:love …
…Քայլում էի, բայց ժամանակը մնացել էր այնտեղ` նրա կողքին:Հատկապես այս նախադասությունը… Ցնցող էր: Շատ տպավորիչ էր ասված…

Simon
29.03.2007, 12:41
http://practicaljokeonline.com/winner.html



ԿԱՎԵ ԱՄԱՆԸ

Գետին է ընկնում և կոտրվում վերջին կավե ամանը: Որոշ ժամանակ անց շուկայում հայտնվում են նոր կավե ամաններ: Թագավորը ծառաներից մեկին կարգադրում է, գնալ և գնել նոր կավե ամաններ: Ծառան կատարում է կարգադրությունը, և գնում շուկայում եղած ամաններից ամենալավերը: Եվ երբ առավոտյան ջուր է մատուցում, թագավորը խմելիս վնասում է մատը. Ամանի անորակ լինելու պատճառով: Նա հրաման է արձակում` արգելում այլևս անորակ ապրանքների վաճառքը: Երբ շատ տարիներ են անցնում և երբ թագավորը արդեն մահացած է լինում, նորից շուկայում հայտնվում են նույն կավե ամանները: Բայց ինչքան էլ ժամանակ է անցնում կավե ամանների որակը չի բարձրանում: Քանի որ նորերին սովորեցնողները չգիտեին ավելին:

23 ապրիլի, 2007թ.
Սիմոն Սիմոնյան
ՍՏՍ
.

Simon
05.04.2007, 20:17
ԳԱՆՁԸ

Մարդն ապրում էր անապատի մեջտեղում` օազիսում: Մի օր մարդը լսում է , որ անապատի մյուս ծայրին մի մեծ ծով կա և որոշում է կտրել անապատը և տեսնել այն: Որոշում է այսպես ու ճամփա ընկնում: Երկար էր ճանապարհը, նրա քայլերն էլ` արագ: Շտապում էր մարդը. ուզում էր օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առ առաջ տեսնել ծովը: Բայց երբ դեռ չէր անցել ճանապարհի կեսը , ոտքը խփում է ավազի մեջ մխրճված կճուճին և կանգ առնում: Պարզվում է կճուճը բերնեբերան լիքն է ոսկով: Առնում է կճուճը շալակը և շարունակում ճանապարհը: Բայց կճուճը ծանր էր և մարդու քայլերը դանդաղում էին: Եվ մարդը մտածում է , որ եթե այսպես շարունակի, կարող է չտեսնել ծովը: Եվ որոշում է թողնել այն ճանապարհին, պահել մի լավ տեղ ավազների մեջ և երբ ծովը հասնի մի ուղտ վարձի և վերադառնա ոսկու հետևից:
* * *
Մարդն ապրում էր փոքրիկ խրճիթում: Եվ մի օր որոշում է մեծ տուն կառուցել: Որոշում է այսպես ու գործի անցնում: Աշխատատար էր գործը, իսկ նա` ջանասեր: Շտապում էր մարդը. ուզում էր օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առ առաջ տեսնել իր տունը: Բայց երբ դեռ չէր կառուցել տան կեսը, նա հանդիպում է մի աղջկա: Եվ ամեն օր, կեսօրից հետո հանդիպում նրա հետ: Անցնում են օրեր, բայց տունը չի փոխում իր տեսքը: Եվ մարդը մտածում է, որ եթե այսպես շարունակի, կարող է չտեսնել իր տունը, հակառակ դեպքում էլ, եթե բաժանվի աղջկանից, ու?մ է պետք դատարկ տունը: Եվ որոշում է հարցնել աղջկան, կսպասի արդյոք, մինչև ինքը կառուցի տունը:
* * *
Մարդն ապրում էր սարի ստորոտում: Եվ մի օր որոշում է բարձրանալ սարը և տեսնել աշխարհը: Հավաքում է ամբողջ իմաստությունը, լցնում պարկը , առնում շալակը ու ճամփա ընկնում: Շտապում էր մարդը. ուզում էր օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առ առաջ տեսնել աշխարհը: Բայց բեռը ծանր էր, դանդաղում էին նրա քայլերը: Եվ երբ դեռ չէր անցել ճանապարհի կեսը, նրա ուժերը արդեն սպառվում էին, նա հազիվհազ մի ոտքը փոխարինում էր մյուսով: Եվ մտածեց մարդը, եթե այսպես շարունակի կարող է չտեսնել աշխարհը, իսկ հակառակ դեպքում, եթե թողնի իմաստությունը ճանապարհին, ինչի?ն է պետք տեսնել աշխարհը, եթե չի հասկանալու այն: Եվ նա ամուր գրկած իմաստության պարկը, շարունակում է իր ճանապարհը:

22 ապրիլի, 2007թ
Սիմոն Սիմոնյան
ՍՏՍ

Aksel
20.04.2007, 20:25
Եվ մտածեց մարդը, եթե այսպես շարունակի կարող է չտեսնել աշխարհը, իսկ հակառակ դեպքում, եթե թողնի իմաստությունը ճանապարհին, ինչի?ն է պետք տեսնել աշխարհը, եթե չի հասկանալու այն: Եվ նա ամուր գրկած իմաստության պարկը, շարունակում է իր ճանապարհը:

Տեղ է հասնում, հոգնած ջարթված, պարկը դնում է սարի գագաթին ու ասում է.
Ա՛յ մարդ, ինչի՞ս էր պետք էս եքա պարկը, որ իզու քարշ տվեցի հանեցի էս սարի գլուխը;)

Simon
25.04.2007, 22:55
Տեղ է հասնում, հոգնած ջարթված, պարկը դնում է սարի գագաթին ու ասում է.
Ա՛յ մարդ, ինչի՞ս էր պետք էս եքա պարկը, որ իզու քարշ տվեցի հանեցի էս սարի գլուխը;)

Չի բացառվում: Շնորհակալ եմ , որ հետաքրքրեց:

Մանոն
26.04.2007, 10:03
ԳԱՆՁԸ
Եվ որոշում է հարցնել աղջկան, կսպասի արդյոք, մինչև ինքը կառուցի տունը:

Իսկ ի՞նչ պատասխանեց աղջիկը:


Բայց բեռը ծանր էր, դանդաղում էին նրա քայլերը: Եվ երբ դեռ չէր անցել ճանապարհի կեսը, նրա ուժերը արդեն սպառվում էին, նա հազիվհազ մի ոտքը փոխարինում էր մյուսով: Եվ մտածեց մարդը, եթե այսպես շարունակի կարող է չտեսնել աշխարհը, իսկ հակառակ դեպքում, եթե թողնի իմաստությունը ճանապարհին, ինչի?ն է պետք տեսնել աշխարհը, եթե չի հասկանալու այն: Եվ նա ամուր գրկած իմաստության պարկը, շարունակում է իր ճանապարհը:
Սիմոն ջան, ես հակառակը կասեի...որքան շատանում է մարդու իմաստությունը, այնքան թեթևանում է նրա բեռը ու հեշտանում լեռը բարձրանալը:
Lավ ես գրել, մտածել տվող հարցեր ես առաջ քաշել:
Սպասում եմ շարունակությանը...

Simon
12.05.2007, 10:59
Իսկ ի՞նչ պատասխանեց աղջիկը:

Սիմոն ջան, ես հակառակը կասեի...որքան շատանում է մարդու իմաստությունը, այնքան թեթևանում է նրա բեռը ու հեշտանում լեռը բարձրանալը:
Lավ ես գրել, մտածել տվող հարցեր ես առաջ քաշել:
Սպասում եմ շարունակությանը...

Ամեն ոք, թող իր ձևով հասկանա, թե ինչ պատասխանեց աղջիկը:
Շնորհակալ եմ

Ավելացվել է 1 րոպե անց
Մեկը մյուսին ասում է "Բոլորն են ասում, որ իրենք ուրիշ են":
Մյուսը պատասխանում է "Չէ, ես ուրիշ եմ":

Սիմոն Սիմոնյան
ՍՏՍ

lili-4
12.05.2007, 12:03
Հետաքրքիր ու ուսուցանող պատմություններ էին: Ամեն մեկը յուրովի կարող է հոտևություն կատարել, թե այս երեք պատմությունից որում է իսկական գանձը և որն արժեր թողնել կամ իր հետ վերցնել:

Simon
14.05.2007, 22:39
Հետաքրքիր ու ուսուցանող պատմություններ էին: Ամեն մեկը յուրովի կարող է հոտևություն կատարել, թե այս երեք պատմությունից որում է իսկական գանձը և որն արժեր թողնել կամ իր հետ վերցնել:


Շնորհակալ եմ: Հույս ունեմ, որ այս փոքր մտքերի համար էլ ձեր կարծիքը կասեք:

-----------------------------------------
1. Գողը նախ դռան ծղխին է քանդում և հետո նոր պարզում, որ դուռը բաց էր:
2. Ետ գնալիս պետք է շրջվել, բայց ոչ պարանով իջնելիս:

Սիմոն Սիմոնյան
ՍՏՍ

Koroleva
15.05.2007, 16:33
Մեկը մյուսին ասում է "Բոլորն են ասում, որ իրենք ուրիշ են":
Մյուսը պատասխանում է "Չէ, ես ուրիշ եմ":



Սիմ, ինձ շատ դուր եկավ այս տողերդ, սիրում եմ, երբ պարզ բառերով կարելի է լինում ասել ամեն ինչ

Ավելացվել է 4 րոպե անց


1. Գողը նախ դռան ծղխին է քանդում և հետո նոր պարզում, որ դուռը բաց էր:



Իսկ ինչո՞ւ միայն գողը… այս խոսքերը կարելի է ասել ցանկացած մարդու մասին… Չե՞ս կարծում

lili-4
21.05.2007, 21:08
1. Գողը նախ դռան ծղխին է քանդում և հետո նոր պարզում, որ դուռը բաց էր
Կարծում եմ ոչ միայն գողը,այլ շատերն են ամեն ինչում տեսնում փակ դուռ, փակ հոգի:Եվ, շատ հաճախ, դիմացինի հոգուն , ներքին աշխարհին հաղորդակից դառնալու համար չեք կարողանում այն ընդունել որպես բաց ու անկեղծ, և իրենց մտածած պատնեշը հաղթահարելու համար հաճախ փշրում են ամենակրևորը՝ վստահությունը:

2. Ետ գնալիս պետք է շրջվել, բայց ոչ պարանով իջնելիս:


Պարանով իջնելը, ավելի ճիշտ, անկումը կատարվում է ,
նախ, երբ չունես ընտրության իրավունք, չգիտես պահն ու պատճառը, և դրանից խուսափել, առավել ևս ետ դառնալ հնարավոր չէ:Դա պարզապես անկում է դեպի անդունդ:
Հետո կա մեկ ուրիշ տարբերակ, երբ լինում է նախօրոք ճշգրիտ հաշվարկած:Այս դեպքում գիտակցում ես քո անձի ավելորդությունը, և դրանից ազատվելու համար նախ այրում ես ետ դարձի կամուրջները ու ընտրում այդ ճանապարհը՝ վայրէջք պարանով, որի վերջնական կետը ոչ թե անդունդ է, այլ հանգուցված օղակ՝ «փրկության» օղակ:Բնական է, որ նման ճանապարհից ոչ միայն ցանկանալ, այլև անհնար է ետ դարձ, երբ չկան ետ դարձի կամուրջներ:
Ետ դարցի ճանապարհ ունենալու համար կարելի է ընտրել ցանկացած ճանապարհ, բացի պարանի տարբերակը…

Simon
05.06.2007, 09:15
Սիմ, ինձ շատ դուր եկավ այս տողերդ, սիրում եմ, երբ պարզ բառերով կարելի է լինում ասել ամեն ինչ

Ավելացվել է 4 րոպե անց


Իսկ ինչո՞ւ միայն գողը… այս խոսքերը կարելի է ասել ցանկացած մարդու մասին… Չե՞ս կարծում

Շնորհակալ եմ: Կարծում եմ:

Simon
05.06.2007, 09:18
Կարծում եմ ոչ միայն գողը,այլ շատերն են ամեն ինչում տեսնում փակ դուռ, փակ հոգի:Եվ, շատ հաճախ, դիմացինի հոգուն , ներքին աշխարհին հաղորդակից դառնալու համար չեք կարողանում այն ընդունել որպես բաց ու անկեղծ, և իրենց մտածած պատնեշը հաղթահարելու համար հաճախ փշրում են ամենակրևորը՝ վստահությունը:

Պարանով իջնելը, ավելի ճիշտ, անկումը կատարվում է ,
նախ, երբ չունես ընտրության իրավունք, չգիտես պահն ու պատճառը, և դրանից խուսափել, առավել ևս ետ դառնալ հնարավոր չէ:Դա պարզապես անկում է դեպի անդունդ:
Հետո կա մեկ ուրիշ տարբերակ, երբ լինում է նախօրոք ճշգրիտ հաշվարկած:Այս դեպքում գիտակցում ես քո անձի ավելորդությունը, և դրանից ազատվելու համար նախ այրում ես ետ դարձի կամուրջները ու ընտրում այդ ճանապարհը՝ վայրէջք պարանով, որի վերջնական կետը ոչ թե անդունդ է, այլ հանգուցված օղակ՝ «փրկության» օղակ:Բնական է, որ նման ճանապարհից ոչ միայն ցանկանալ, այլև անհնար է ետ դարձ, երբ չկան ետ դարձի կամուրջներ:
Ետ դարցի ճանապարհ ունենալու համար կարելի է ընտրել ցանկացած ճանապարհ, բացի պարանի տարբերակը…


Շնորհակալ եմ: Իսկ ի?նչ կարծիքի եք այս մասին.

"Մեծ մուրճով թոքր մեխ չեն մեխի", պատմությունը հետո կպատմեմ

lili-4
06.07.2007, 18:30
Մեծ մուրճով թոքր մեխ չեն մեխի", պատմությունը հետո կպատմեմ
Համամիտ եմ, պետք է ոչ միայն փոքր մեխին խղճալ, այլ նաև հարգել մեծ մուրճի արժանապատվությունը…
Իսկ ու՞ր է պատմությունը, սպասում եմ…:)

Simon
25.09.2007, 08:47
Համամիտ եմ, պետք է ոչ միայն փոքր մեխին խղճալ, այլ նաև հարգել մեծ մուրճի արժանապատվությունը…
Իսկ ու՞ր է պատմությունը, սպասում եմ…:)

Պատմությունը հետո կպատմեմ, հիմա ձեր ուշադրությանը ներկայացնեմ այս գործը.

ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ

Ընթանում ես մեղմ
Ոտնահետքերով,
Որպես գայլ խոնարհ`
Հաստաբուն ծառի շուրջն օղակելով:

Մերթ խեթ հայացքով
Մի պահ քարանում հաստափոր բնին,
Խուլ ականջ դնում
Հազարաքանդակ կկվի զարկերին,
Մերթ դարձյալ դառնում ու առաջ քայլում`
Ոտնառաջ առած քո անցած ուղին:

Ու խենթանալով
Անորոշության այս նենգ կատակից`
Ներսումդ ծառացած
Մի հարց ես տալիս ծերուկ հսկային`
Անզուսպ գոչելով.

-Քեզ ո՞վ է տնկել,
Հե~յ հաստակեղև,
Իր հաստաբազուկ
Ձեռքերով տոկուն
Oղակաձյութել
Ոտնահետքերով:

Եվ տարածվում է
Ամբողջ անտառով
Գայլակոկորդ քո ձայնը վայրագ:

Հետքերը ի՞մն են ,
արդեն չեմ հիշում,
Թե՞ իմ ցեղինը,
Թե՞ մարդ տեսակի:
Ճամփա եմ բռնել
Ոտնահետքերով
Անվերջ, անդադրում,
Բայց դեռ չեմ հոգնել…

3 օգոստոսի, 2007թ.
Խմբագրեց` Լիլիթ Միրիբյանը

lili-4
25.09.2007, 22:10
Գեղեցիկ ես գրել, ինչ որ տեղ փիլիսոփայել ես, ոչ թե քո ինչուին պատասխանել, ցույց տալով բնության հզորությունը կենդանի արարածի նկատմամբ:)
Իսկ իմ հարցի պատասխանին դեռ սպասում եմ…;)

Simon
27.09.2007, 10:14
Գեղեցիկ ես գրել, ինչ որ տեղ փիլիսոփայել ես, ոչ թե քո ինչուին պատասխանել, ցույց տալով բնության հզորությունը կենդանի արարածի նկատմամբ:)
Իսկ իմ հարցի պատասխանին դեռ սպասում եմ…;)


Շնորհակալ եմ: Ծառն այստեղ մեր պատմությունն է:

Apsara
27.09.2007, 12:02
Հետքերը ի՞մն են ,
արդեն չեմ հիշում,
Թե՞ իմ ցեղինը,
Թե՞ մարդ տեսակի:
Ճամփա եմ բռնել
Ոտնահետքերով
Անվերջ, անդադրում,
Բայց դեռ չեմ հոգնել…

3 օգոստոսի, 2007թ.
Խմբագրեց` Լիլիթ Միրիբյանը

ինձ շատ դուր եկավ, փիլիսոփայությունն էլ, ոճն էլ, շատ ուրույն էր ու գեղեցիկ:)

Simon
27.09.2007, 22:13
ինձ շատ դուր եկավ, փիլիսոփայությունն էլ, ոճն էլ, շատ ուրույն էր ու գեղեցիկ:)

Շնորհակալ եմ: Ավելի եռանդուն կփորձեմ գրվածքներս բավարար մակարդակի հասցնել:

Tig
29.10.2007, 17:06
…Ես նոր մարդ եմ ֆորումում, բայց նույնպես ցավում եմ, որ Սիմոնը որոշել է էլ չմտնել ես ֆորում::(

Simon
29.10.2007, 23:33
…Ես նոր մարդ եմ ֆորումում, բայց նույնպես ցավում եմ, որ Սիմոնը որոշել է էլ չմտնել ես ֆորում::(

Շնորհակալ եմ Tig : Ոնց էլ լինի, օրվա մեջ, միհատ թերթում եմ ակումբը(մեկ մեկ էլ մի բան գրում): Ուղղակի այստեղ ամեն հինգերորդ գրառումը իմ համար վրավորական է. փորձում եմ արձագանքել` ավելի են նեղանում (այսպիսով ընկնում է խոսքիդ արժեքը): Ամեն մուտքագրվելիս էլ այս է "Դուք ունեք 1 նոր վարկանիշային մեկնաբանություն: " , բացում եմ տեսնում եմ էլի մոդեռներից մեկը ինչ-որ նկատողություն է արել ու էլի չեմ պատասխանում:

Ամեն դեպքում շնորհակալ եմ: Ունեմ նոր գործ, միքիչ մշակեմ կտեղադրեմ:

Simon
02.03.2008, 10:36
«ՄՏՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»

Երբ արթնանում ես անկոչ երազից,
Որտեղ դու ստվեր էիր և եսդ կորցված,
Եվ համակում հույսով հավերժի,
Հավերժն էլ տեսնում արշալույսի մեջ.
Դեմքիդ է կախվում մի ագահ ժպիտ`
Իբր «Ես “ես” եմ, իսկ ստվերը` չկա»:

Եվ երբ ոտքերդ հողին ես դնում,
Եվ զգում սառնությունն հողեղեն մարմնիդ,
Առջևդ է տարածվում սևազգեստ ստվերդ
Եվ պատգամում լինել.
«Լինել առյուծ առյուծների մեջ,
Դայլայլել քնքուշ սոխակների մեջ:
Լինել խոնարհ տերևի պես աշնան`
Լսել հովերին սարերից փչող:
Լինել հուր-կայծակ ամպրոպի պահին:
Եվ երբ մենակ ես խոսել իրեն հետ:
Հեռու չմնալ գորշ առնետներից,
Լինել զոհ, թող կուրծքդ պատռեն,
Որ էլ չխղճաս այլրս նրանց:
Մթության պահին չբոցավառվել,
Որ աչք չկուրացնես:
Եթե նեղ դուռը նեղ է քեզ համար,
Իսկ լայն դուռը թեպետ փառահեղ
Փնտրել մի այլ դուռ:
Եվ արժանանալ լինել լոկ հիմար,
Որը կարծում է, թե ինչ-որ բան կարող է փոխել:»

Եվ արթնանում ես անկոչ երազից,
Որտեղ դու ստվեր էիր և եսդ չկար:
Եվ լցվում հույսով հավերժի,
Հավերժն էլ գտնում արշալույսի մեջ,
Ու խենթ ծիծաղում …
Իբր «Ես “ես” եմ, իսկ ստվերը չկա …»:

Սիմոն Սիմոնայն
ՍՏՍ
17 նոյեմբեր, 2007

Simon
07.03.2008, 16:38
ԱՐԾԻՎԸ

- Պարտադրված արժանապատվությունն էլ է քոնը, եթե արժանապատիվ ընդունես,- գրքի վրա նստած փոշու պես ծանր հոգոցով և պարունակության պես բովանդակալից համոզմունքով ասաց ավագ արծիվը տարեց ընկերներին, որոնց հավաքել էր որպեսզի տեղեկացնի, որ ինքը հեռանում է հեռու ժայռերը: Մի քանի օր անց բոլորն իմացան, որ նա բախվել է ժայռին:

- Ուժեղ մնալու համար պետք է ուժեղ լինել: Հաջորդն իմ հերթն է, բայց դեռ քեզ չեմ սովորեցրել որս անել:
Բոլորն են իրենց ճանապարհին ոտնահետքեր թողնում, պարզապես մեկ տեղում նոր ճանապարհ է բացվում, մեկ տեղում էլ խորդուբորդ փոսեր գոյանում: Եվ արծիվը, ինչպես թափառական, որը ափը մեկնել է ճակատագրի գնչուին, ամեն օր և ամիսներ շարունակ իր որդուն որս անել էր սովորեցնում:
Մի՞թե, երբ ծառի բնից չի երևում նրա տարիքը, պետք է հատել այն և հաշվել: Արծիվը ուժասպառ էր եղել, բայց հույսը չեր կորցնում, ինչպես արևը չէր կորցնում իր պայծառությունը արևի խավարման ժամանակ:
- Հայր, տեսնու՞մ ես այն թռչկոտող նապաստակին, հիմա դրա հարցերը կլուծեմ,- պարծեցավ որդին, թերևս ինչպես թրթուռը թիթեռի գեղեցկությամբ և հասնելով զոհին` վրիպեց: Նրան հաջորդեց զառամյալ արծիվը և տապալվեց գետնին, մի անգամ էլ ուժ հավաքելով վեր բարձրացավ ուղղություն վերցնելով ժայռին ընդառաջ:
Եղավ բախումը, բայց նա զգաց վայրեջքի արագությունը և վիրավոր ընկավ գետնին: Մնում էր միայն սպասել. մի քանի ժամ անց, երբ նրա կողքով թռչկոտելով անցավ իր զոհը, նա փակեց աչքերը:

Սիմոն Սիմոնայն
ՍՏՍ
7 մարտ, 2007

Tig
07.03.2008, 17:14
ԱՐԾԻՎԸ



Դուրս շատ եկավ: Ափսոս չեմ կարող վարկանիշ տալ:)

Simon
12.03.2008, 13:34
Ներսումս անհագ ցանկություն առաջացավ կատարել հետևյալ մեջբերումը.


Առաքյալներ - Անցան Դարեր

Էլ ոչ մի վիշտ, էլ ոչ մի ողբ,
Ոչ մի կսկիծ կամ էլ մորմոք,
Ոչ մի դատարկ հույս կամ աղոթք,
Կամ բյուրեղյա երազ անհոգ,
Անցան դարեր…

Բավ է դիեր ու հեկեկանք,
Բավ է մեր սև ցավը ողբանք,
Հերիք անխելք մխիթարանք,
Հոգնել եմ ես…

Որքան հետքեր գաղթականի,
Որքան տներ առանց ծխի,
Իբրեւ վկայք դեռ չմարած մեր պարտքերի:

Որքան աղոթք անզեն, իզուր,
Եվ սխրանքներ անհատների,
Պառավ գանգեր առանց մարմին
Ու անելզու…

Կա լոկ դիմակ վստահության,
Միայն ստվեր խիզախության,
Եվ իբր վերջ աղքատ վշտի մեր պատմության:

Սա է աղոթքը մեր ծառի,
Սա է պատգամը մեր դարի,
Այս գորշ վիժվածքը պատմության
Եվ մեր սրտի…

Եվ չի փոխվել աշխարհը սին,
Եվ չեն փոխվել արեւ, լուսին,
Նայե՛ք այսօր ձեր դեմքերին,
Նայե՛ք այսօր ձեր աչքերին,
Հոգնել եմ ես…

Ինչ էր երեկ, նույնն է այսօր,
Նույն բզկտումն ամենազոր,
Եվ պառակտված, փշրանք դարձած
Մի ժողովուրդ…

Նայե՛ք իրար, նայե՛ք ձեր մեջ,
Ի՞նչ կա հզոր, հաղթող հավերժ,
Եվ ո՞րն է խաչը հավատքի,
Ո՞վ է "Հայր մեր"-ը:

Արդեն բավ է միմյանց խաբենք,
Քանի դեռ ուշ չէ, կանք դեռ մենք,
Քանի դեռ սուրը ոսոխի,
Ճամփին է դեռ…

Էլ ոչ մի վիշտ, էլ ոչ մի ողբ,
Ոչ մի կսկիծ կամ էլ մորմոք,
Ոչ մի դատարկ հույս կամ աղոթք,
Կամ բյուրեղյա երազ անհոգ,
Անցան դարեր…


Ռուբեն Հախվերդյան - ԵԶԸ

Մոռացի՛ր դու նրանց քարոզները բոլոր,
Քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ բթացրել,
Մոռացի՛ր դու նրանց բոլոր աղոթքները,
Հավատա՛ ինքդ քեզ,
Մի անգամ հավատա՛ քո Աստծուն,
Հավատա՛ քո հոգուն,
Հավատա՛ ինքդ քեզ,
Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու,
Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու
Քո ծնված օրվանից քեզ խաբել են, ցլիկ,
Քո գլուխը լցրել բթության մշուշով, իմ ցլիկ,
Քեզ կրտել են, ցլիկ, դարձրել բանող եզ,
Որ մինչև կյանքիդ վերջ աշխատես ճորտի պես,

Եղիր հե՛զ, բանող ե՛զ,
Եվ վարիր այս անվերջ սևահողը,
Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը,
Մինչև կբացվի առավոտը:

Օրենքներից հոգնած այս դժբախտ անասունը
Մահվան վախն աչքերում հոգեվարք է ապրում,
Օ՜, աշխա՛րհ, դու ինչո՞ւ ծնեցիր մարդկային այս նախիրը,
Որ հիմա վավաշոտ բթությամբ բազմանում է

Օրենքները փակել են դռները բոլոր,
Ճամփաները պայծառ` անդունդներ են դարձել,
Եվ այնտեղ են թաղված լուսեղեն երազները
Լուսեղեն երազները բոլոր:
Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ,
Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք,
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում,
Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ,
Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք,
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում:

Եղիր հե՛զ, բանող ե՛զ,
Եվ վարիր այս անվերջ սևահողը,
Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը,
Մինչև կբացվի առավոտը:


Տխրե՞լ. Fryderyk Chopin, Piano Sonata No.2 in B-flat minor, op.35 ("III. Funeral March")
Խորհե՞լ. Anton Webern, String Quartet op.28 ("I. Masig")
Ողջունում եմ բոլորին. Frideric Handel, Messiah (Hallelujah Chorus)

Milli
24.03.2008, 11:05
Պաշտում եմ Հախվերդյաննին ,շատ-շատ եմ սիրում նրա երգերն ու գրվածքները, նրա անկեղծությունը ,ազատությունը,անմիջականությունն եմ միշտ գնահատել ու կյանքի մոտեցմանը միշտ զարմացել:(

Fansheta
31.03.2008, 13:10
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՆՎԵՐ

Դե, ցտեսություն, ես քեզ հասկացա.
Դու ինձ չես սիրում:

Բայց ես կհասնեմ հեքիաթներիս մեջ
Քո սրտին զարկող դարբինների մոտ,
Երևակայական մուրճը կվերցնեմ
Ու քո սրտին նոր զարկեր կտամ:

Զարկերից պոկված թիթեռների հետ ես կխառնվեմ,
Քո սիրուց հարբած վեր կբարձրանամ
Աստղերին չվող արծիվների մոտ:

Իրիկնաժամին պատուհանիդ մոտ
Դրսից քեզ նայող աստղը կբերեմ,
Որ դու այն ճզմես հաստափոր •րքում
թիթեռնիկի պես`
Որպես մանկության մի անհուշ նվեր:

Պատուհանից դուրս դեպի քեզ նայող
աստղի լույսի տակ
Երբ դու կքնես կարճատև քնով,
Ես քեզ կայցելեմ երազներիդ մեջ իմ հեքիաթներից`
Մահակը ձեռքին մի ծերուկի պես
Հաստափոր •իրքը ձեռքիս տակ առած
Ու քեզ կբերեմ մի անուշ նվեր քո մանկությունից:


Սիմոն Սիմոնյան
5 սեպտեմբերի, 2006թ.
ՍՏՍ

Շատ-շատ լավն էր… Ես էլ միշտ երազում եմ կախարդ դարբնի նման նրա սիրտը մտնեմ և այնպես անեմ, որ այդ բախյունը ծնվի միմիայն իմ էությունից, որ նա առանց ինձ կյանք չունենա, բայց դե, ինչ արած, "նրան հասկացա, նա ինձ չի սիրում"…
Իսկ վերջում միևնույնն է մնում է ինչ-որ բան նման լավատեսության:)
Ու եթե ինչ-որ մեկի գրածը կարդալիս անկախ քեզնից սկսում ես մտածել սեփական կյանքի մասին, ուրեմն այդ ստեղծագործությունը կայացած է: Շնորհավորում եմ…:bux: