PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞րն է քո զարթուցիչի երաժշտությունը

Ռուֆուս
02.11.2008, 00:31
© Քամիլլայի օրիգինալ մտահղացումը

Ի՞նչ երաժշտության տակ ես արթնանում:

Օրինակ իմ զարթուցիչը 7:40-ին երգում է Pink Floyd - Young Lust
7:45-ին Radiohead - Idioteque (էդ ցքցքոցից միանգամից վեր եմ թռնում տեղիցս :D)
8:55-ին Sony Ericsson-ի ստանդարդ Good Morning

Բայց չգիտեմ ինչի ամեն օր 11:00-ին նոր գործի եմ հասնում :D

Սամվել
02.11.2008, 00:38
հիմա սենց մի հատ ձենա ՏՈՒ ՏՈՒ ՏՈՒ ՏՈՒ.. ՈՒ քանի գնում բարձրանումա ոնց որ Մեկը չագուչով գլխիդ խփի... :crazy

Հայկօ
02.11.2008, 00:39
Լավ թեմա ա :): Բայց՝ անկենսունակ :think:

Իմ զարթուցիչը.
7:30 - երգում է սույն երգը. «ԴԶԶԶԶԶԶԶԶԻԻԻԻԻԻԻԻԻ՜ՆՆՆՆՆՆ»:
7:32 - երգում է նույն երգը մահճակալի տակից:
7:38 - լռում է՝ մուրճի հարվածների ներքո:
7:55 - ռեստավրացիա:

Ռուֆուս
02.11.2008, 00:42
Չէ, անկենսունակ չի.... Մեկը ես երկու շաբաթը մեկ բոլոր երաժշտությունները փոխում եմ, որովհետև ականջս սովորում է ու էլ չեմ կարողանում արթնանալ ;)

Երկնային
02.11.2008, 00:49
ստանդարտ Նոկիայի ծվծվոցը` տու-տու-տուրու-րու… :D

Ավելացվել է 1 րոպե անց

հիմա սենց մի հատ ձենա ՏՈՒ ՏՈՒ ՏՈՒ ՏՈՒ.. ՈՒ քանի գնում բարձրանումա ոնց որ Մեկը չագուչով գլխիդ խփի... :crazy
աչքիս իմն ու քոնը նույնն ա…:D

Ռեդ
02.11.2008, 01:01
Այ թե որտեղ ա պետք գալիս ռեպը :))
Մինչև հիմա՝ Snoop Dogg & R Kelly - Thats That , հեսա կփոխեմ Fabolous - Nba Live 2003 :))

Մարկիզ
02.11.2008, 01:04
«Բրեմենյան երաժիշտներ» մուլտֆիլմի վերջին երգը…:))

Kuk
02.11.2008, 01:06
Չեմ օգտագործում, բայց վերջին անգամ որ եղել ա Moby - Flower:dance

Ռեդ
02.11.2008, 01:08
Չեմ օգտագործում, բայց վերջին անգամ որ եղել ա Moby - Flower:dance
Լավն ա :hands

Լեո
02.11.2008, 01:22
Beethoven - Fur Elise

F.c.Liverpool
02.11.2008, 01:26
իմը system-ի chop suey-ն ա արդեն է 1 ամիս էն որ գոռումա diiiiiiiiiiiie :aaa :jagi էդ մասիցա դրած միանգամից վեր եմ թռնում որ հեռախոսը ուղարկեմ Գաբրիել հրեշտակապետի մոտ, բայց ինադու հեռու տեղ եմ դրել որ ձեռս չհասնի ստիպված հելնում եմ քունս էլ փախնումա

Սամվել
02.11.2008, 01:59
ստանդարտ Նոկիայի ծվծվոցը` տու-տու-տուրու-րու… :D

Ավելացվել է 1 րոպե անց

աչքիս իմն ու քոնը նույնն ա…:D

Նույն Չագուչնա .. ուղակի Խփողներն են տարբեր :think

Իմիջայլոց ես էլ եմ հեռու տեղ դնում .. թե չէ հեռախոսը ափսոսա :think

Մի ժամանակ էլ մի հատ հեախոս ունեի բուդիլնիկի ժամանակ վիբռացիա էլ էր միանում.. դնում էի բարձիս տակ վիբռացիայից զարթնում էի... :hands

Ժող հեչ եղելա որ Բուձիլնիկը սաղ տնեցիներին զարթնացի.. բայց դուք չլսեք չնայած զեզնից 30 սմի վրայա դրած :bl

Ֆրեյա
02.11.2008, 11:53
Հիմա Sting - Ill be watchig you, ես էլ եմ բավական հաճախ փոխում, քանի որ երբ հոգնացնում է նույն երգը, առանց հավեսի եմ արթնանում :) Դրանից առաջ Careless whisper George Michael -ի, դա էլ հոգնեցրեց :)
Իսկ ընդհանրապես դնում եմ ցածր, մելոդիկ երգեր, ք.ո. եթե ագրեսիվ, կամ բարձր ձայներ են գալիս, հետո ամբողջ օրը տրամադրությունս լավ չի լինի :)

Մի անգամ դրել էի Kill Bill -ի մեջի սիրենայի սաունդթրեքը :D Առավոտյան այդ ձայներից այնպիսի ներվային վիճակի մեջ էի ընկել.... մեծ սթրես ապրեցի առավոտ գիշերով :D

Moon
02.11.2008, 12:00

Սամ ջան, լօլ, իմն էլ եր ժամանակից վիբրացիայով, ու առաջինը վիբրացիան էր ուժեղ միանում, հետո երաժշտությունը կամաց կամաց բարձրանում էր։ Բայց էդ սոնիէրիկսոնների վիբրացիան շատ ուժեղ ա:)
Իսկ հիմա Pink Floyd_ի wish you were here-ի տակ եմ արթնանում։

F.c.Liverpool
02.11.2008, 12:03
Հիմա Sting - Ill be watchig you, ես էլ եմ բավական հաճախ փոխում, քանի որ երբ հոգնացնում է նույն երգը, առանց հավեսի եմ արթնանում :) Դրանից առաջ Careless whisper George Michael -ի, դա էլ հոգնեցրեց :)
Իսկ ընդհանրապես դնում եմ ցածր, մելոդիկ երգեր, ք.ո. եթե ագրեսիվ, կամ բարձր ձայներ են գալիս, հետո ամբողջ օրը տրամադրությունս լավ չի լինի :)

Մի անգամ դրել էի Kill Bill -ի մեջի սիրենայի սաունդթրեքը :D Առավոտյան այդ ձայներից այնպիսի ներվային վիճակի մեջ էի ընկել.... մեծ սթրես ապրեցի առավոտ գիշերով :D

հա բա ես ինչ ասեմ :tease , բայց ուրիշ հնար չկա մելոդիկ երգ դնեմ ավելի խորը կքնեմ :lazy

Sunny Stream
02.11.2008, 12:34
Կաիլ, էս միտքն ինձ մոտ էլ էր ծագել, ուզում էինք հարցում անել, բայց վերջում փոխեցինք` ringtone-ներն էինք հարցնում ;)

ինձ մոտ Sony Erricsson-ի ավանդական զարթուցիչի ձայնն է, ինչքան փոխել եմ` էսքան արդյունավետ չի եղել. մի տեսակ տարօրինակ բան կա էս մեղեդիի մեջ, անջատում ես, բայց շարունակում է զնգալ ուղեղիդ մեջ, ուզում ես նորից անջատել, բայց հասկանում ես, որ դա պատրանք էր, իսկ դու արդեն արթուն ես :o թեև ես մեկ է` մայրիկիս ձայնից եմ արթնանում :P

Նարե
02.11.2008, 13:45
իմ ոչ մի րինգտոն 4 օրից ավել չի դիմանում, որովհետև սկսում եմ զզվել այդ երգից, 4 օր է Դեմիս Ռուսոսի From souvenire to souvenire-ն ա, բայց խեղճը երբեք չի հասցնում երգել, միանգամից ձենը կտրում եմ:)

ԿԳԴ
02.11.2008, 13:52
Հատուկ աքաղաղի ձայն եմ գցել հեռախոսս, որ դրա տակ արթնանամ;):clap

Rammstein
02.11.2008, 14:22
Իմ մոտ հասարակ զարթուցչի ձայն ա հեռախոսիս մեջ: Էն ձայներից, որ ժամացույցների վրա ա լինում: Եթե երգ մերգ դնեմ, կյանքում չեմ արթնանա, ավելի խորը կքնեմ, ուզում ա SOAD-ի Cohp Suey!-ը լինի::D

Գրիգոր
02.11.2008, 21:54
վարդուհի վարդանյան.Երբ իրա երգերից մեկի ձայնից եմ արթնանում, ամբողջ օրը ուրախ եմ լինում ու օրս հաջող ա լինում.
Ես իրանով ապրում եմ...

*e}|{uka*
02.11.2008, 22:31
վարդուհի վարդանյան.Երբ իրա երգերից մեկի ձայնից եմ արթնանում, ամբողջ օրը ուրախ եմ լինում ու օրս հաջող ա լինում.
Ես իրանով ապրում եմ...

Դու դեմք ես :D

Իմ զարթուցիչը երաժշտություն ասեմ , սրտի կաթված ասեմ :scare , մի խոսքով նոկիայի ստանդարտ զարթուցիչի ձայն է, որ համարյա երբեք չի հնչում, քանի որ ես մեկ րոպե վախից շուտ եմ զարթնում :))

T!gran
03.11.2008, 00:13
Հատուկ աքաղաղի ձայն եմ գցել ...
Մեր դռանը դրանցից կան :clapմնումա ժամը սովորացնեմ :D

Հակոբ Գեւորգյան
03.11.2008, 00:49
Kinky - Hasta Quemarnos http://www.last.fm/music/Kinky/_/Hasta+Quemarnos

Այսօր այս երգով արթնացա

Janita Hero
03.11.2008, 02:39
2005-ի եվրատեսիլի շվեդական Սիքս Թոն խմբի «իֆ վի օլ գիվ ա լիդլ» հրաշալի երգի տակ, որ առավոտ գիշերով շատ չնյարդայնանամ: Պիտի բարի երգ լինի իմ զարթուցիչի երգը որ լավ արթնանամ, թե չէ ողջ օրս կարամ տենց փչացնեմ…… ի դեպ ով ուզի ետ երգը թող ձեն հանի ;)

Բարձրահասակ
03.11.2008, 10:43
Ընդհանրապես նախընտրում եմ հանգիստ երաժշտության տակ արթնանամ, որ հանկարծ զարթուցիչի ձայնից վեր չթռնեմ: Հիմա զարթնում եմ հոգևոր երաժշտության տակ: Ամեն առավոտ ինձ արթնացնում է ''Ամեն, Հայր սուրբ" երգը:

Ռեդ
03.11.2008, 14:24
Ընդհանրապես նախընտրում եմ հանգիստ երաժշտության տակ արթնանամ
Ես էլ լրիվ հակառակը ;) հանգիստ երաժշտություն որ դնեմ, ավելի խորը կքնեմ :oy

Ariadna
03.11.2008, 15:26
Ես էլ նենց երաժշտություն եմ դնում, որ ինքը ինձ խնդրի, ոչ թե ստիպի, որ ստիպում ա, չեմ վեր կանում, ինձ պետք ա խնդրեն, որ մեղքանալուց զարթնեմ :)

Yellow Raven
03.11.2008, 16:13
Ծնգ-ծնգծնգծնգ-ծնգծնգծնգծնգծնգ :D
Մի խոսքով Նոկիա ու ընդմիշտ նոկիա… Ոնցոր կվալտով մեկը գլխիդ տա իսկականից:hands

Ծով
03.11.2008, 17:14
:DԻմը ուրեմն ԱԶԱՏ ԱՆԿԱխ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵջԻՑ ՄԻ ՀԱՏՎԱծ է...էՆ Որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է. «ՄԻ՛ այցելեք Ձեր բուհերը...»
Ահա թե ինչու ես չեմ այցելում իմ բուհը:D:D:hands

malaletka
03.11.2008, 20:28
իմը system-ի chop suey-ն ա արդեն է 1 ամիս էն որ գոռումա diiiiiiiiiiiie :aaa :jagi էդ մասիցա դրած միանգամից վեր եմ թռնում որ հեռախոսը ուղարկեմ Գաբրիել հրեշտակապետի մոտ, բայց ինադու հեռու տեղ եմ դրել որ ձեռս չհասնի ստիպված հելնում եմ քունս էլ փախնումա

հե հե իմ օրի մարդ ես....ես արթնանալուց հետո երգը ջնջում եմ...

ես այսօր Within Temtation- Our Solemn hour երգից եմ արթնացել...վաղը դեռ չգիտեմ ինչ երգից կարթնանամ....

Lion
03.11.2008, 20:34
Տա-լա-լա-լա-լա-լա-լա-լա-տա-րի-տա-տա-տու-րու-րու-տու-տու-տու-րու-տու-տու-տու-տա-րա-տի-տու-տու...

Ինչ-որ մեկին ինչ-որ բան հուշեց??

Dayana
03.11.2008, 20:37
Տա-լա-լա-լա-լա-լա-լա-լա-տա-րի-տա-տա-տու-րու-րու-տու-տու-տու-րու-տու-տու-տու-տա-րա-տի-տու-տու...

Ինչ-որ մեկին ինչ-որ բան հուշեց??

հա, կարծես թե նույն իմ զարթուցիչի ձայնն է :D ուղղակի իմ մոտ Պետուլա Կլարկն է 70-ականների իր հիթով լա-լա-լա անում :hands

Lion
03.11.2008, 20:40
Չէ, իմ մոտ տրա-լա-լան... ուրիշ է:)

Ambrosine
03.11.2008, 21:34
Չէ, իմ մոտ տրա-լա-լան... ուրիշ է:)

Պատրիսիա Կաասն ա?:D

Ավելացվել է 51 վայրկյան անց

© Քամիլլայի օրիգինալ մտահղացումը

Ի՞նչ երաժշտության տակ ես արթնանում:

Օրինակ իմ զարթուցիչը 7:40-ին երգում է Pink Floyd - Young Lust
7:45-ին Radiohead - Idioteque (էդ ցքցքոցից միանգամից վեր եմ թռնում տեղիցս :D)
8:55-ին Sony Ericsson-ի ստանդարդ Good Morning

Բայց չգիտեմ ինչի ամեն օր 11:00-ին նոր գործի եմ հասնում :D

դե գործդ ժամը 11-ին ա սկսվում:D

Սամվել
03.11.2008, 21:39
Տա-լա-լա-լա-լա-լա-լա-լա-տա-րի-տա-տա-տու-րու-րու-տու-տու-տու-րու-տու-տու-տու-տա-րա-տի-տու-տու...

Ինչ-որ մեկին ինչ-որ բան հուշեց??

Նոկիա թուն :think

Ռուֆուս
03.11.2008, 21:43
դե գործդ ժամը 11-ին ա սկսվում:D

Չէ, 9-ին ա սկսվում :P

Yevuk
03.11.2008, 21:51
Ես ել ամեն օր արթնանում եմ Beatles-ի Roll over Beethoven երգի տակ.....;)

Lion
04.11.2008, 13:10
Նոկիա թուն :think

Չէ - Sony Ericsson, Barselona:)

Ֆրեյա
22.12.2008, 16:31
Փոխեցի վերջը :)

Engelbert Humperdinck - Cant take my eyes off you :hands

Ribelle
22.12.2008, 16:34
Էնրիկե Իգլեսիաս - սվիթ Իզաբել:love

Աբելյան
22.12.2008, 18:52
Hello Zepp

Երկնային
22.12.2008, 19:35
Lara Fabian - Love by Grace

դաշնամուր ա նվագում… :love

Ռուֆուս
22.12.2008, 21:58
Alarm 1 - Pink Floyd - Another Brick In the Wall II
Alarm 2 - Led Zeppelin - Black Dog ամենալավ զարթուցիչային երաժշտությունը :love
Alarm 3, 4, 5 - Sony Ericsson - Good Morning

Grieg
22.12.2008, 22:01
Նկատել եմ, որ ինչքան հաճելի է զարթուցիչի երաժշտությունը այդքան ավելի հավանական է արթնանալու փոխարեն ավելի խորը քնել: Այդ պատճառով ընտրում եմ հնարավորին չափով անտաղանդ անորակ երգի տնազ, որը հեշտությամբ գտնվեց և ձայնագրվեց ռադիոյի շնորհիվ .. առավոտյան կարծես սառը ցնցուղ լինի որ լսում եմ երազիս մեջից կատաղած վեր եմ թռնում :angry որ անջատեմ այդ բթացնող ձայնային աղբյուրը:

Lady-In-Red
27.12.2008, 00:49
իմ զարթուցիչի ձայնը Սևակի բանաստեղծություններից են, չգիտեմ, զարմանալի է, բայց արթնանում եմ այդ մեղմ հնչյունների ձայնիս, իսկ երբ ինչ-որ ակտիվ երաժշտություն է լինում, նյարդայնանում եմ, ու օրս նյարդայնացաց էլ շարունակվում է:(

Yellow Raven
27.12.2008, 10:02
Փոխեցի, հիմա Queen-ի Don't Stop Me Now-նա:)

Պարոն Ն
31.12.2008, 18:15
Ընդհանրապես ես իմ սիրած երգերը զարթուցիչի երաժշտություն չեմ դնում, և ձեզ էլ նույնը խորհուրդ կտամ: Որովհետև ցանկացած երգ զարթուցիչի երաժշտություն դնելուց ամենաշատը 1.5 շաբաթից սկսում ես զզվել էդ երգից:

Razo
31.12.2008, 18:25
Ես որ ստանդարտ եմ թողում... :)

Amaru
01.01.2009, 14:16
Attaque 77 - RESISTIRE! :)

dvgray
04.01.2009, 08:22
իմը մի հատ այլանդակ ձևի զռոց ա: Լավ ա հեռու ա դրած, թե չէ քնի մեջ վաղուց ջարդած կլինեի :D

Empty`Tears
04.01.2009, 08:27
Ո՞վ է քո զարթուցիչիը

քույրս…:oy:)

Norton
04.01.2009, 14:46
Իմը աքլորի ձենա, որը երաժշտությանա վերածվում՝ շատ նյարդայնացողա, բայց զատո իրա գործը լավա կատարում:Ճ

Արտիստ
04.01.2009, 15:15
Cradle of filth - Nemesis, սկսումա I am nemesis բառերից, հավեսա,իրա մաքսիմում շառավիղով արթնացնումա բոլորին, հարևաննեից սկսած;)

Moon
15.01.2009, 18:52
RHCHP- Californiacation:hands

ԿԳԴ
15.01.2009, 19:58
Իմը աքլորի ձենա, որը երաժշտությանա վերածվում՝ շատ նյարդայնացողա, բայց զատո իրա գործը լավա կատարում:Ճ

Մի ժամանակ իմ զանգն էլ էր աքլորի ձայն ու շատ բնական, :) բայց հիմա փոխվելա Beethoven-Silence...:love

Լուսիանա
15.01.2009, 20:00
От улыбки хмурый день светлей...:)

Second Chance
15.01.2009, 20:08
Vostok - the moment of life:)
չնայած շատ եմ փոշմանել որ դրել եմ,/ինչ երգ դնում եմ բուդիլնիկ մի շաբաթից արդեն աչքիցս ընկնումա/:D հետո ափսոսում եմ:(

unknown
15.01.2009, 20:37
Basshunter-now youre gone:)

Ֆրեյա
25.02.2009, 15:29
The Police /Sting/ - Every breath you take... :)

Nareco
25.02.2009, 15:41
Ռեպեր քյորփեն :hands
http://www.armfootball.com/foto/babyrap.mp3

cold skin
25.02.2009, 17:30
AMBEHR "Fire dance /After Komitas/"

Նորմարդ
25.02.2009, 18:14
AMBEHR "Fire dance /After Komitas/"
Լավ թեմա ա :D
Ես էի ուզում բացեի անցած տարի :)

Ուրեմնս անցյալ տարի մոտավորապես էս ժամանակ «Я тебя добьюсь Анютка» երգն էր, հետո փոխեցի Արամ Ասատրյանի «Գնում ես գնա…»-ն հետո պլավնո դարձավ, Հայ Տղեքի «Ես ընկերուհի չունեմ», հետո մի հատ ուրախ երաժշտություն էր հիմա էլ Իգլեսիասի «Ring my Bell»-ն ա :D

Մանե
25.02.2009, 19:47
midi երաժշտություն ա
Cheb Albert-Mejeanti,արդեն 4 տարի ու եթե էս երաժշտությունը չլինի,չեմ արթնանա:think

ivy
25.02.2009, 23:32
Իմ զարթուցիչի երաժշտությունը հաճախ եմ փոխում, որովհետև որոշ ժամանակ անց սկսում եմ ատել տվյալ երաժշտությունը ու լսելիս վատանում եմ::)