PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Amina-ի, Վահիկ-ի, StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը



Վարպետ
01.11.2008, 21:07
Amina-ն սկսում է, Վահիկ-ը` շարունակում, StrangeLittleGirl-ը` ավարտում:

Second Chance
01.11.2008, 23:03
Արդեն գրեթե երկու տարի է անցել այդ օրվանից, բայց հիշողություններս շատ թարմ են , զարմանալի է բավական ժամանակ է չէի փորփրել հուշադարանս , բայց հիմա կարծես հենց կողքից լինես.... անձրևից թրջված քո դեմքը շողում էր արծաթե փայլով, ժպտում ու ժպտում էիր մի գլուխ, ես էլ ինձ կորցրած հիանում էի միայն ...ինչ հրաշք էին քո ժեստերը , ինչ գերող էին մատներիդ անկանոն շարժումները, երբ ոգևորված պատմում էիր եղբորդ ,թե ինչպես մնացինք անձրևի տակ...
Թե ինչու հիմարի պես ոչինչ չասացի քեզ այդ օրը: Գիտեի որ գնալու ես, բայց ոչինչ չասացի, ինչ էի մտածում կամ ակնկալում չեմ հիշում, բայց ժամանակ չունեի, դա որ հաստատ պարզ գիտակցում էի , գիտեի որ գնում ես... , գիտեի որ տանջվելու եմ ....հետո հիշելու եմ ու փոշմանեմ... Իսկ դու տեսնես ինչ էիր մտածում Սառա, ինչ էիր զգում, երբ այդպես շողշողուն աչքերով ժպտում էիր ինձ, անգամ եղբորդ ներկայությունը քեզ չէր խանգարում ժպտալ...
Երևի դու էլ հիասթափված էիր, որ այդպես էլ ոչինչ չասացի, գուցե մտածում էիր, որ հետո...
Շատ եմ մեղավոր , քեզ գտնելու հազար միջոց ունեի, բայց ոչինչ չարեցի վախկոտի պես,բացի մի քանի բարևներ ուղարկելուց ծանոթների միջոցով: Այդ ժամանակ հեշտ կլիներ, իսկ հիմա... հեռախոսահամարդ ձեռքիս է հայտնվել ու էլի չեմ համարձակվում զանգել, որովհետև անցել է երկու երկար տարի, ու ինչ իմանամ ինչեր են եղել քո կյանքում, իսկ իմ ՞...
Մտքերիս անկանոն շարադրանքը ընդհատեց հեռախոսազանգը.
- Դեյվիդ ծնողներիս հետ արդեն պայմանավորվել եմ ,եթե հարմար է կհանդիպենք երեքշաբթի ՝երեքին, խոստանում եմ ավելորդ ձևականություններ չեն լինի ,... միայն թե խնդում եմ ներկայացեք պատշաճ հագուստով
- Լավ , -արագ արտաբերեցի ես, ակամա վերադառնալով իրականություն
-Շատ լավ,- հնչեց մյուս կողմից և ավարտվեց «զրույցը»
Այդպիսին էր Սոֆին միշտ խիստ գործնական: Երբեք ավելորդ չէր խոսի...
Սոֆիի հետ պատրաստվում էի ամուսնանալ զուտ քաղաքացիություն ձեռք բերելու համար: Երկուսս էլ ոչ մի տեսակի զգացմունքներ չունեինք միմյանց նկատմաբ: Ապագա ամուսնությունը շահավետ էր երկուսիս համար, նրան պետք էր շտապ ամուսնանալ, որպեսզի կատարեր հիվանդ մոր վերջին ցանկությունը , իսկ ինձ հարկավոր էր քաղքացիություն՝ լավ կարիերայի համար: Սոֆֆիի համար հեշտ էր ինձ ընտրելը , արդեն մեկ տարի էր ինչ միասին նույն ֆիրմայում էինք աշխատում, և բավականին վստահում էինք իրար (թեև միշտ գործնականից այն կողմ ոչ մի տեսակի հարաբերություն չենք ունեցել) գիտեր ինչ խնդիրներ ունեմ և որոշեց ժամանակավոր «փոխօգնության» ծրագիր առաջարկել այն է ձևական ամուսնություն:
Զարմանալի է, որ անգամ անհնար է համամատել այս երկու կանանց, որքան տարբեր են, ... Սառան քնքուշ, կանացի... այնքան զգացական , Սոֆֆին ՝ չէ Սոֆին շատ տարբեր է, տարօրինակ մարդ է Սոֆֆին, երբեք այդպիսի կին չեմ տեսել , ոչ մի սեթևեթանք ոչ մի... կարծես նրա համար տղամարդիկ գոյություն չունենան

Yellow Raven
05.11.2008, 17:30
***

Դեյվիդը ինքն էլ էր հասկանում,որ կյանքի դժվարությունները իրեն ամբողջովին փոխել են, նա այլևս այն չէր, ինչ 2 տարի առաջ… Անհույս ռոմանտիկից նա վերածվել էր սովորական շահամոլի՝ մտքում միայն փողն ու կարիերան էին: Իսկ եթե ամուսնանար Սոֆիի հետ՞ Միգուցե ամեն ինչ էլ ավելի ահավոր դառնար,միգուցե նրա կյանքը վերածվեր մի իսկական քաոսի: Բայց մի կողմից էլ հասկանում էր, որ էլ հետքայլի հնարավորություն չկա ու պետք է անի այն, ինչ ծրագրված է: Փոքր ժամանակ շատ էր տարբեր տեսակի սերիալներում տեսել ձևական ամուսնություններ, բայց միշտ քմծիծաղով էր ուղեկցել դրանք, իսկ հիմա ինքն է կանգնած նման քայլի առաջ...

***

Դեյվիդը հանկարծ բացեց աչքերը ու մի պահ նայելով ժամին, հասկացավ, որ ընդամենը մեկ ժամ անց պայմանավորված է Սոֆիի հետ: Ամեն ինչ պետք էր կատարել հապճեպ կերպով, այլապես նա կուշանար հանդիպումից: Դեյվիդը արագ կերպով հագավ իր կապույտ կոստյումը, կապեց փողկապն ու արագորեն ուղևորվեց նախապես պայմանավորված վայրը, որտեղ և պետք է կայանար հանդիպումը…
Անձրևում էր... Սակայն նույնիսկ այդ պայմաններում Դեյվիդը չվերցրեց անձրևանոցը՝ կարիք չկար: Անձրևի տակ թրջվելը նրան դուր էր գալիս: Անձրևը Դեյվիդի մոտ արթնացնում էր միայն հիանալի զգացողություններ, որոնք համակցվում էին հիշողություններ հետ…
Մտածմունքների մեջ ընկած Դեյվիդը նույնիսկ չնկատեց, թե ինչպես հասավ նախօրոք պլանավորված սրճարանին: Մտնելով ներս նախ ուսումնասիրեց շրջակայքը, սակայն Սոֆիին չգտնելով, որոշեց մի բաժակ սուրճ խմել մինչև նրանց գալը:
-Բարև,սիրելիս,- հանկարծ որտեղից որտեղ լսվեց Սառայի քնշուշ ձայնը:
Դեյվիդը տեղում քարացավ...

StrangeLittleGirl
05.11.2008, 20:38
Դավիթն անմիջապես շրջվեց: Կողքի սեղանի մոտ նստած երիտասարդին հենց նոր մի կին էր մոտեցել, և «բարև, սիրելիսը» հենց նրա շուրթերից էին ծնվել: «Հիմար եմ,- մտածեց,- ինչպե՞ս կարող էր հայտնվել այստեղ»: Ժպտաց, որ տխուր կամ վատ հիշողությունները հեռու մղվեն: Միևնույն է, նրան չափից դուրս շատ էր հետաքրքրում, թե որտեղ է Սառան այդ պահին, իսկ միտքը չէր դադարում երկու կանանց միջև զուգահեռներ անցկացնել:

Դու կձանձրանաս, եթե պատմեմ, թե ինչպես անցավ այն օրվա հանդիպումը: Սոֆին, ինչպես միշտ, գործնական էր, բառերը չէր շռայլում, իսկ Դավիթը, եթե անկեղծ լինենք, շարունակում էր մտածել կողքի սեղանի երիտասարդի համար հնչած «բարև, սիրելիսի» մասին: Հետո նաև Սառան էր երևում-անհետանում. ասես ցնորք լիներ: Երեկոն անցավ առանց որևէ միջադեպի: Նրանք իրենց տները գնացին նույնքան գործնական, որքան հանդիպել էին: Հրաժեշտ տալիս նույնիսկ հասարակ համբույրը խնայեցին:

Իսկ կողքի սեղանի Սառայի ձայնով աղջիկն ու անծանոթ երիտասարդը նույն ուղղությամբ գնացին: Թե ինչպես անցավ նրանց երեկոն, չեմ ուզում նկարագրել: Դու երևի պատկերացնում ես, թե ինչպես պետք է ավարտվի սիրահարվածների սովորական հանդիպումը, որը շարունակվում է անկողնում:

****
Սոֆին աշխատանքի չի եկել: Եթե ասեմ, որ անհանգստանում եմ, սուտ կլինի: Նա երբևէ չի ուշացել: Բայց մարդ է, չէ՞, գուցե հիվանդ է: Կամ էլ երևի մայրը լավ չի զգում, մնացել է մոտը: Ճշմարտանման չի հնչում: Հիվանդ մոր խնամքով զբաղվում է փոքր քույրը, իսկ Սոֆին միայն փող է վաստակում, ուրիշ ոչինչ: Ընդհանրապես, սարսափում եմ, երբ մտածում եմ մեր համատեղ կյանքի մասին: Կարողանալու՞ ենք նույն սենյակում քառորդ ժամից ավելի նստել: Մնացած ամուսնական պարտականությունների մասին չեմ էլ մտածում: Նույնիսկ չեմ կարողանում նրան մերկ պատկերացնել: Թվում է՝ մոր արգանդից դուրս է եկել իր ամենօրյա աշխատանքային հագուստով, ուղղանկյուն ապակիներով ակնոցներով և խիստ հավաքած մազերով: Նույնիսկ ժամադրություններին է այդպես գալիս:

Իսկ Սոֆին այսքան տարվա մեջ առաջին անգամ աշխատանքի չի եկել: Ու՞ր է Սառան:

****
Սառան բացեց աչքերը: Թեև շերտավարագույրը հմտորեն քողարկում էր արևի լույսը, բայց ինչ-որ եսիմորերորդ զգայարան նրան հուշում էր, որ վաղուց արդեն առավոտ է: Հորանջեց, ձգվեց, նստեց անկողնու մեջ: Նկատեց, որ կողքը դատարկ է:
- Լի՜զ,- կանչեց:
- Գալիս եմ:
Լողարանից դուրս եկավ Լիզը՝ սրբիչով փաթաթված:
- Բարի լույս, թանկագինս: Երկար ես քնում,- և համբուրեց Սառային:
Հարց. Սառան Դավիթին հիշու՞մ է:

****
Սոֆիին դեռ դպրոցական տարիքից չէին սիրում: Դասարանում առանձնանում էր կարգապահությամբ և առաջադիմությամբ: Սովորաբար նման աշակերտներն ուսուցիչների աչքի լույսն են դառնում, բայց Սոֆին աննորմալ երևույթ էր. մեծից փոքր բոլորը նրան ատում էին: Սոֆին երբեք դասից չէր ուշանում, երբեք թափթփված, գզգզված մազերով չէր լինում, չէր բացակայում, ոչ մեկի չէր վնասում, չէր վիրավորում, չէր շփվում: Չխոսկան էր: Բերանը բացում էր միայն այն ժամանակ, երբ հարց էին տալիս: Սովորաբար շատ կարճ էր կապում, սար ու ձոր չէր ընկնում, խիստ գործնական էր: Միշտ զբաղված էր, միշտ շտապում էր, բայց ոչ ոք չգիտեր՝ ուր:

Նա այդպիսին էր նաև տանը:

Նաև համալսարանում:

Հետո էլ՝ աշխատավայրում:

Իսկ ինչպե՞ս պատահեց, որ հանկարծ որոշեց Դավիթի հետ ամուսնանալ:

Մայրը նկատել էր, որ աղջիկն ընդհանրապես շրջապատ չունի: Եվ շա՜տ էր վախենում, որ մինչև կյանքի վերջ մենակ կմնա: Բայց մայրը վախենում էր ամուսնության մասին որևէ խոսք բացել: Անմիջապես Սոֆիի չոր պատասխանն էր ստանում.
- Մայրի՛կ, ամեն բան իր ժամանակն ունի:
Հա՛, հենց էդպես: Իմ ու քո ճանաչած բոլոր մարդիկ իրենց մայրերին սովորաբար «մամա» են ասում, եթե ընտանիքում այլ կերպ ընդունված չէ: Իսկ Սոֆիի քույրը իմ ու քո իմացած մարդկանց նման էր: Ոչ ոք չգիտեր, թե ինչպես ստացվեց, որ այս սուսուփուս օրիորդը որոշեց մոր հետ «Դուքով» խոսել, նրան անվանել «մայրիկ»:

Լավ, շատ չերկարացնեմ: Երբ Սոֆիի մոր մոտ անբուժելի հիվանդություն հայտնաբերվեց (եթե հետաքրքրում է, կասեմ. հեպատոցելյուլար կարցինոմա, որը հետևանք էր տարած հեպատիտ C-ի, իսկ թե որտեղից էր կպցրել, դժվարանում եմ ասել, բայց հաստատ նարկոման չէր), մեր հերոսուհու ներսում երևի ինչ-որ բան շարժվեց, որովհետև.
- Մայրի՛կ, պիտի ամուսնանամ, որ աղջկանից դժգոհ չհեռանաս էս աշխարհից:
Հաջորդ օրը գնաց Դավիթի մոտ, որովհետև գիտեր, որ վերջինս կին էր փնտրում քաղաքացիություն ստանալու համար, գիտեր նաև, որ ուրիշ ոչ ոք չէր համարձակվի իր ամուսինը դառնալ:
- Կամուսնանա՞ս ինձ հետ:
Սոֆիի առաջարկությունը Դավիթին անակնկալի բերեց, բայց նա դեմ չէր, ավելին՝ շատ ձեռնտու էր. վստահ էր, որ էս աստիճանի գործնական կինը բավական ձեռնտու է. հետո հեշտ կլինի նրանից ազատվելը:

****
Այդ օրը Սոֆին աշխատանքի չեկավ:
****
Դավիթը նայում էր իր նախկին հարսնացուի անկենդան մարմնին, և դեմքի ոչ մի մկան չէր շարժվում: Անհանգստանում էր. «Քաղաքացիություն ստանալս անորոշ ժամանակով հետաձգվեց»:
Իսկ Սոֆին մեռնելուց առաջ ոչ մի երկտող չէր թողել, բայց կասկածից դուրս էր, որ ինքնասպանություն էր. նրա սենյակում ահռելի քանակությամբ մորֆին էին գտել: Որտեղի՞ց էր ճարել:
- Խե՜ղճ աղջիկ, չդիմացավ մոր տառապանքներին,- կասեին հարազատները, որոնք մի ակնթարթում մոռացել էի, թե որքան սառը արձան էր Սոֆին:

…Իսկ Սոֆին…
Դասարանում ոչ մեկի հետ չէր շփվում, որովհետև սպասում էր, որ մի օր մեկը կմոտենա, բարեկամաբար ձեռքը կդնի ուսին, կասի. «Որևէ բանի կարիք ունե՞ս», կամ՝ «ինչո՞վ կարող եմ օգնել», կամ՝ «ինչու՞ ես այսքան սառը»:

Դասերը միշտ փայլուն պատրաստում էր, որովհետև ուզում էր, որ մայրը կամ ուսուցիչը գովասանքի խոսքեր ասի:

Միշտ զբաղված էր, որովհետև նրան սպասում էին անթիվ գրքերը, որոնց մոտ սպանում էր մենության րոպեները:

Ուզում էր Դավիթի հետ ամուսնանալ, որովհետև քնքշանքի կարիք ուներ ու գուցե սիրում էր:

Ամեն հանդիպման ժամանակ երազում էր, որ Դավիթը որևէ քաղցր խոսք կասի կամ ձեռքը կբռնի կամ գոնե ինչ-որ կերպ կհետաքրքվի իրենով:

Վերջապես, ամեն գիշեր քնելուց առաջ լուռ արտասվում էր, որովհետև չգիտեր՝ ինչպես ազատվի մենության՝ երբևէ չմաշվող հագուստից:

Եվ մի օր լուծումը գտավ:

Հաջորդ առավոտ Սոֆին աշխատանքի չգնաց:

Dayana
05.11.2008, 21:43
Բյուր նենց լավ էս մեր հին բարեկամ Դեյվիդին Դավիթ սարքել, բայց այ Սոֆին մի քիչ շատ կինոյի աղջիկ դուրս եկավ, նախ քառակուսի ակնոցներ, չմաշվող վերարկու, երկարաճիտ կոշիկներ /էս իմ երևակայությունն էր/մամաի փոխարեն մայրիկ, սառույց ու մեկ էլ հոպ, ու դառավ մոխրոտիկի արժանի հետնորդ: Մի տեսակ շատ հոլիվուդոտ էր ;) նույնիսկ սենտիմենտալ :o Բայց այ Սառային վերցրել ես ու էդ միշտ պուպուշ աղջնակին ճիշտ տեղում պատկերել: Էդ մասը դուրս եկավ :)
Ապրես, մենակ դու կարող ես սյուժեն ոտից գլուխ շուռ տալ ;) /չնայած սկիզբն ու միջին մասը որպես էդպիսին շատ լավն էին/

Ամինա, Վահիկ - ապրեք :)

Second Chance
07.11.2008, 13:51
Վահիկը շատ կարճ էր գրել կարելիա ասել պատմվածքը «առաջ չէր տարել», դրա համար ամբողջ ծանրությունը մնաց Բյուրի վրա...

Դավիթն անմիջապես շրջվեց: Կողքի սեղանի մոտ նստած երիտասարդին հենց նոր մի կին էր մոտեցել, և «բարև, սիրելիսը» հենց նրա շուրթերից էին ծնվել: «Հիմար եմ,- մտածեց,- ինչպե՞ս կարող էր հայտնվել այստեղ»: Ժպտաց, որ տխուր կամ վատ հիշողությունները հեռու մղվեն: Միևնույն է, նրան չափից դուրս շատ էր հետաքրքրում, թե որտեղ է Սառան այդ պահին, իսկ միտքը չէր դադարում երկու կանանց միջև զուգահեռներ անցկացնել:

:
Էս մասը, որ կարդացի ուրախացա ասեցի լավա Բյուրը փրկեց պրիմիտիվությունից, էն էլ հետո ավելի ուրիշ կողմով գնաց, չէի ուզի Սոֆին մեռներ
Ընդհանուր առմաբ վերջի մասը շատա առանձնանում ոճով
Լավ, շատ չերկարացնեմ ստեղից երևումա որ շատ անհավեսա գրել Բյուրը :D:D
Ես կուզենայի որ Դեյվիդը ինքը բացահայտեր Սոֆիին, նրա մեջ թաքնված կանացիությունը ու սիրահարվեր նրան...:love

Dayana
07.11.2008, 14:01
Ես կուզենայի որ Դեյվիդը ինքը բացահայտեր Սոֆիին, նրա մեջ թաքնված կանացիությունը ու սիրահարվեր նրան...:love
Չէ, ինձ Դեյվիդի Դավիթ տարբերակն ու Սոֆիի ինքնասպանությունն ավելի դուր եկան :D :D Բայց ամենասիրուն եղանակով Սառայի հարցերը լուծվեցին :hands