PDA

Դիտել ողջ տարբերակը : Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը

Taurus
25.11.2006, 10:27
իմ կարծիքով, դեռ չի ծնվել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

Աբելյան
25.11.2006, 11:26
Չեմ կարա ասեմ:

Արամ
25.11.2006, 15:33
ԲԱ Պելեն ինչ էր?

RaMeSsEs-ll
25.11.2006, 16:21
Իմ կարցիքով ցանկացած արհեստավարժ ֆուտբոլիստ իր ժամանակի հերոսն է:
Իսկ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ մինչ հիմա համարվել է Պելեն:

Գոռ Ջան - Հայ
27.11.2006, 14:00
Կոնկրետ մեկին առանձնացնելը շատ սխալ կլինի,ամեն լավ ֆոտբոլիստ էլ յուրովի լավագույնն է, ամենքը մի կողմից լավն են:

kot
06.12.2006, 16:47
Իհարկե ՌՈՆԱԼԴՈ:hands !!!

John
15.12.2006, 11:23
Միանշանակ ԳԱՐԻՆՉԱՆ

Angelina
15.12.2006, 16:04
Միանշանակ Պելեն:hands

Barça
15.12.2006, 16:20
Յուրաքանչյուր ֆուտբոլիստի խաղ իր ժամանակի մեջ է գեղեցիկ նայվել.
այն ժամանակվա և հիմիկվա ֆուտբոլը էապես իրարից տարբեր են.
Ռոնալդինյոին ես կբացառեմ միայն էն պատճառով, որ ինքը 3 տարիյա որ սկսելա բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ, ու ոչ մեկ չգիտի վերջում ինչ կլինի.
իսկ մինչև հիմա իմ ճանաչած ֆուտբոլիստներից ես կառանձնացնեմ Գարինչային.

Անժելիկա
15.12.2006, 16:35
միանշանակ Պելե,Ռոնալդինյո

linus
15.12.2006, 17:11
Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը -> միանշանակ Պելե,Ռոնալդինյո :o
ոչինչ չեմ հասկանում :think

Amaru
22.12.2006, 20:21
Պորտուգալական ֆուտբոլն եմ սիրում... :B

Ambrosine
03.03.2007, 23:49
Միանշանակ...:hands :angel :angel :angel ՌԱՈՒԼԸ :angel :hands

Աբելյան
04.03.2007, 10:43
Չեմ հասկանում ինչով են օրինակ Ռաուլը կամ Ռոնալդինյոն ենթադրենք Մարադոնայից լավը:

Amaru
04.03.2007, 12:53
Նրանով, որ քվեարկողները նրանց խաղը տեսել են...

Tumbler
04.03.2007, 13:15
Ինչի՞. Ես Մառադոննայի խաղերնել եմ տեսել. Իհարկե հեռուստացույցով

Amaru
04.03.2007, 13:21
Էտ դու :) Բայց դե ես առանց տեսնելու Էյսեբիոյին եմ ձայն տվել: Չեմ տեսել, բայց լիքը կարդացել եմ... :) Վիվա Փութուգալ)))))

Marishka
31.03.2007, 12:42
:D չէ չէ չէ
Համաձայն չեմ Աս ջան
Իմ մանկոթյան սիրելի ֆւտբոլիստ միակն ու անկրկնելի Ռոնալդո

Mesrop
31.03.2007, 13:07
վայթոմ Պելե…
Եդ խի Ռոնայլձինյոն կա, Ռոնայլդոն չկա՞

Ambrosine
31.03.2007, 13:44
:D չէ չէ չէ
Համաձայն չեմ Աս ջան
Իմ մանկոթյան սիրելի ֆւտբոլիստ միակն ու անկրկնելի Ռոնալդո
Մաշ ջան, ինչ ես խոսում? Ինչ Ռոնալդո?

REAL_ist
31.03.2007, 14:08
Եդ խի Ռոնայլձինյոն կա, Ռոնայլդոն չկա՞

եսեյ ուզում ասել,Ռոնալդոն իրա լավ վախտերով 3 Ռոնալդինյո արժեր
իսկ ընդհանրապես իմ կարծիքով միանշանակ MARADONA:hands

Amaru
31.03.2007, 14:09
վայթոմ Պելե…
Եդ խի Ռոնայլձինյոն կա, Ռոնայլդոն չկա՞

Վաաայ, էս դու էլ ես ֆուտբոլային թեմաներ կարդում)))))
Դե հարցումը կազմողին ա ասել պետք)))

Array
31.03.2007, 15:22
Բոլոր ժամանակներինը չգիտեմ,ով գիտի հլը չի էլ ծնվել Տաուռուսի ասած,բայց վերջին 100 տարվա լավագույն ֆուտբոլիստը, կարծում եմ` կարելի է ասել Ռոնալդինիոն է

Սերխիո
31.03.2007, 16:52
ՄԻԱՆՇԱՆԱԿ ՅԱԶԻԴ ԶԻՆԵԴԻՆ ԶԻԴԱՆ:angry

Mari
01.04.2007, 18:56
Բոլոր ժամանակների Ամենալավ ֆուտբոլիստը՝ ՌՈՆԱԼԴԻՆՅՈ::hands

Ֆորսա Բարսա
14.04.2007, 20:56
Իմ կարծիքով Էդսոն Արանտես Դո Նասիմենտոն;) ա լավագույնը

Vishapakah
18.04.2007, 16:03
Կարելի էր՛ մի հատ էլ Հայ Ֆուտբոլիստի անուն գրել.
Պելեի օգտին եմ քվյարկել. Եթե ինչ որ մեկին կհետաքրքրի:P

A<R<A<K<S
24.04.2007, 22:04
Զինեդին Զիդան:

Cesare
27.04.2007, 09:58
Չնայած ես ինքս հանդիսանում եմ CHELSEA_ի մոլի երկրպագու, բայց իմ կարծիքով Էրիկ Կանտոնա

Cesare
03.05.2007, 19:50
CANTONA_ն վերջն ա
CANTONA _ն ՏՂԱՅԱ

:diablo

Rossoner
12.05.2007, 12:17
Kaka'

Սամվել
12.05.2007, 22:46
Z I D A N E

Amarasos
17.05.2007, 09:57
DIEGO MARADONA:)

Amourchik
03.01.2008, 00:47
di stefano :hands միանշանակ

BOBO
03.01.2008, 01:00
Վայ էս թեմայում չգիտեմ խի պոստ չեմ արել բայց քվեարկել եմ::))
Իհարկե Զիդան:ok

Armenie En Force
03.01.2008, 18:29
:think Իմ կարծիքով Յուրի Ջորկայֆ-ն է

Smergh
03.01.2008, 18:42
Չզարմանաք, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը եղել և մնում է Արկադի Անդրեասյանը: Ով ինչ ուզում է ասի` նրա նմանը դեռ չկա:

Armenie En Force
03.01.2008, 18:44
Չզարմանաք, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը եղել և մնում է Արկադի Անդրեասյանը: Ով ինչ ուզում է ասի` նրա նմանը դեռ չկա:

Համաձաին եմ բայց 70-80 թվականների

salatik
04.01.2008, 17:17
Չնայած նրան, որ բոլորն էլ լավն են, իմ կարծիքով Զիդանը վերջնա:

Բայց հարցումը կազմողին կասեմ, որ Իտալիայում էլ կան ու եղել են լավ ֆուտբոլիստներ, ու դեռ կլինեն, օրինակ Դել Պիերոն, Ռոբերտո Բաջիոն, Ֆրանչեսկո Տոտտին, Կրիստիան Վիերին և այլն: Օրինակ եթե ստեղ կարող էք տեղադրել Ռոնալդինիոյի անունը, իմ թվարկածներից ոչ մեկը չի զիջում իրան:

Սամվել
04.01.2008, 18:37

Համաձայն եմ քանի որ անիմաստ է 8 անունից կազմված հարցումով որոշել բոլոր ժամանակները լավագույն ֆուտբոլիստին։ Սակայն այդպիսին է ակումբի հնարավորությունը այսինքն հարցումը չի կարող պարունակել ավելի տարբերակներ։ Ամեն դեպքում դուք կարող եք չքվեարկել և ուղակի գրել ձեր նախընտրած ֆուտբոլիստի անունը :ok

Taurus
04.01.2008, 18:44
Չնայած նրան, որ բոլորն էլ լավն են, իմ կարծիքով Զիդանը վերջնա:

Բայց հարցումը կազմողին կասեմ, որ Իտալիայում էլ կան ու եղել են լավ ֆուտբոլիստներ, ու դեռ կլինեն, օրինակ Դել Պիերոն, Ռոբերտո Բաջիոն, Ֆրանչեսկո Տոտտին, Կրիստիան Վիերին և այլն: Օրինակ եթե ստեղ կարող էք տեղադրել Ռոնալդինիոյի անունը, իմ թվարկածներից ոչ մեկը չի զիջում իրան:

Ասեցիր, ապրես, մի քիչ որ լավ մտածեիր կհասկանաիր, որ ինքս ինձանից չեմ վերցրել էս աննունները: Էհ էհ էս ուրա գնում ջահելությունը, չնայած իրանք էլ մեղավոր չեն, երգիրը, երգիր չի:B

F.c.Liverpool
03.12.2008, 18:16
Պելե -Պելե մինչև վերջ :D

Ambrosine
03.12.2008, 18:27
di stefano :hands միանշանակ

ուաթ?:o
իրան գերազանցել ա ՄԱՐԴԱՄԵԿԸ:P;)

Ռեդ
03.12.2008, 18:37
Զինադին Զիզու :)

Vaho
03.12.2008, 20:32
մինչեվ հիմա, Զիդան, Դի Ստեֆանո

Morpheus_NS
03.12.2008, 23:17
Իհարկե Զիդանը!!!!!

Ribelle
04.12.2008, 00:57
Զիդան իս դը ԲԵՍՏ:love

Լեո
04.12.2008, 01:00
Սպասենք, տեսնենք Մեսսիից ինչ դուրս կգա:think:)

Ahik
04.12.2008, 01:33
Ինչպես ասում են «Ճաշակին ընկեր չկա»;)
Ռոբերտո Կառլոս:ok

MetalFan
05.12.2008, 17:14
Վայ էս թեմայում չգիտեմ խի պոստ չեմ արել բայց քվեարկել եմ::))
Իհարկե Զիդան:ok

Իմ համար Ռոբերտո Դի Բաջջոն է,հետո Իբրահիմովիչը....

REAL_ist
05.12.2008, 18:39
Իմ համար Ռոբերտո Դի Բաջջոն էպռոստը առանց ԴԻ–ի
իտալացի բոլոր ժամանակների լավագույն խաղացողնա:ok

Rammstein
09.12.2008, 16:14
Franz Beckenbauer...

Մարկիզ
09.12.2008, 16:18
Քվեարկել եմ Դիեգո Մարադոնայի օգտին: Հաջորդաբար, իմ համեստ կարծիքով, Զիդան, Կրույֆ:

Kuk
09.12.2008, 16:23
Ֆուտբոլից հեռու մարդ եմ, կարողա տարվա մեջ երկու խաղ նայեմ, էն էլ կիսատ, բայց քվեարկել եմ:oy Ռոնալդինյո:hands

Yellow Raven
09.12.2008, 16:32
Իհարկե Գարինչան:hands
Իրա նման ֆուտբոլիստ ոնց-որ ասում են 100 տարին մեկա ծնվու, կարելիա ասել էսօրվա եզրային խաղացողները` Ռոնալդու,Մեսսի իրա մոտ ղալաթ են արել;)
Գարինչա:love

century
06.01.2009, 02:29
Եկեք այստեղ զրուցենք ու քննարկենք ֆուտբոլի պատմության մեջ գրանցված համաշխարհային աստղերի մասին թե ո՞վքեր են ձեր սիրված ֆուտբոլիստներ եղել այն ժամանակ և հիմա և ին՞չու:

century
06.01.2009, 02:39
Օրինակ ես նախնտրում եմ առաջինը Մարադոնային որովհետև նա միշտ փայլել է իր խաղով իր ժամանակներում:
35278

35274

35282

35286

Մարկիզ
06.01.2009, 04:53
Ես էլ կարծում, որ Մարադոնան աշխարհի ամենափայլուն ֆուտբոլիստն է եղել: Նրա 86թ-ի աշխարհի առաջնությունում անգլիացիների դարպասը խփած գնդակը, Իտալիայի առաջնության ետնապահներից մեկի՝ Նապոլիի հետ Իտալիայի առաջնությունում հաղթելն ու ընդհանրապես նրա խաղը ութսունականներին անգերազանցելի է ու հերոսական:

century
06.01.2009, 11:58
Ճիշտ ես բարեկամս անկախ նրա հետ պատահած դեպքերից երբ նա ներքաշվեց թմրանյութերի առք ու վաճառքի և օգտագործման մեջ իր կարիերայի վերջին տարիներին , նա ինձ համար մնում է այդ ժամանակաշրջանի լավագույն ֆուտբոլիստը և ես կարծում եմ որ եթե նույնիսկ նրա մոտ իր կարիերայի վերջին տարիներին այդ դոպինգ կոչվածը չհայտնաբերեին նա կրիկին կլիներ լավագույների լավագույնը: Մարադոնան օժտված էր իր տեսադաշտը լավ տեսնելու կարողությամբ, նա պարզապես առանց դժվարությամբ կարողանում էր տեսնել գրեթե ամբողջ կիսադաշտը, գնդակի արդյունավետ փոխանցումներով, էլ դեռ չեմ ասում նրա մասին երբ նա վերցնում էր գնդակը և մեն մենակ շրջանցում հակառակորդի կիսադաշտը վերջացնելով դարպասի բացմամբ: Մարադոնան իմ հիշողության մեջ թողել է գերազանց ֆուտբոլ որը դեռ մինջև այժմս ես չեմ տեսել նույնիսկ երբ նայում եմ այսօրվա ֆուտբոլի աստղերին, չնայած որ Ռոնալդինիոյի խաղը ինձ երբեմն հիշեցնում է Մարադոնային :)

century
06.01.2009, 12:14
Ես էլ կարծում, որ Մարադոնան աշխարհի ամենափայլուն ֆուտբոլիստն է եղել: Նրա 86թ-ի աշխարհի առաջնությունում անգլիացիների դարպասը խփած գնդակը, Իտալիայի առաջնության ետնապահներից մեկի՝ Նապոլիի հետ Իտալիայի առաջնությունում հաղթելն ու ընդհանրապես նրա խաղը ութսունականներին անգերազանցելի է ու հերոսական:
1986թ. աշխարհի առաջնությանը իսկապես նա փայլեց և դա եղել է ու կմնա իմ հիշողությունների մեջ ամենավառ աշխարհի խաղերից մեկը: Նա այդ տարի շատ քերազանց ֆուտբոլ ցույց տվեց անկախ Արգենտինա 2-1 Անգլիա արդյունքից երբ Մարադոնան ճարպկորեն ձեռքով հարվածեց գնդակին և գնդակը հայտնվեց Անգլիացիների դարպասում, կոչելով այդ գոլը՝ Աստծո ձեռքով խփած գոլ: Խաղից հետո նա բացատրություն էր տվել այդ գոլի կապակցությամբ, ասել թե.
Անգլիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Պիտեր Շիլթոնը այնքան բարձրակասակ էր որ անկարելի էր նրան հաղթել օդային պայքարում և ես ուրիշ ելք չունեի ու այդպես ստացվեց, կոչելով այդ գոլը՝ "Hand of God" goal :)

Maradona "Hand of God" goal against England in World Cup 1986

Ներսես_AM
06.01.2009, 13:17
Մոդերատորական.«Համաշխարհային ֆուտբոլի աստղերը» թեման միացվել է այս թեմային: Թեմա բացելուց առաջ համոզվեք, որ այն չի կրկնվում, օգտվելով որոնման համակարգից: Հաճելի քննարկումներ: :)

Մարկիզ
06.01.2009, 13:34
Ես նկատի ունեի առաջին գոլը, ոչ թե երկրորդը՝ ձեռքով խփածը::)

century
06.01.2009, 13:46
Իհարկե երկրորդ գոլը պարզապես անկարագրելի էր :)

century
06.01.2009, 13:55
http://www.youtube.com/watch?v=XYgeL2axN30

century
06.01.2009, 14:16
Կներեք :) ես չէի նկատել որ այս թեմայի նման գրեթե նույն թեմա կա արդեն, այլապես ուրիշը կնտրեի, բայց ամենայնիվ "բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը" և "համաշխարհային ֆուտբոլի աստղերը" դրանք կարծես տարբեր թեմաներ լինեն, ին՞չ եք կարծում ֆուտբոլասերներ ;)

Deutschland
11.01.2009, 18:48
Զիդանը մի տեղ կարելիա հասկանալ ,բայց ռոնալդինյոի անունը շեշտել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ կոչվելու համար անիմաստությունամեղմ ասած,ինքը ու զիդանիկը շատ փոքր են:angry

Deutschland
11.01.2009, 18:49
Կներեք :) ես չէի նկատել որ այս թեմայի նման գրեթե նույն թեմա կա արդեն, այլապես ուրիշը կնտրեի, բայց ամենայնիվ "բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը" և "համաշխարհային ֆուտբոլի աստղերը" դրանք կարծես տարբեր թեմաներ լինեն, ին՞չ եք կարծում ֆուտբոլասերներ ;)

համաձայն եմ :ok

Deutschland
11.01.2009, 18:52
գոնե էն ռոնալդինյոի անունը ջնջեք ու ՎԱՆ ԲԱՍՏԵՆԻ անունը գրեք կամ էլ ասենք Ռոբերտո Բաջիոի կամ էլ ասենք Բոբի Չառլտոնի անունը:angry

Ռեդ
11.01.2009, 19:09
Deutschland, իսկ քո կարծիքն էս հարցում ասել ե՞ս

Ambrosine
11.01.2009, 19:54
Զիդանը մի տեղ կարելիա հասկանալ ,բայց ռոնալդինյոի անունը շեշտել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ կոչվելու համար անիմաստությունամեղմ ասած,ինքը ու զիդանիկը շատ փոքր են:angry

:o
Դոչլանդ, դու երբվանից ես ֆուտբոլ նայում?

REAL_ist
11.01.2009, 19:55
Զիդանը ոչ Վան Բաստենիցա պակաս, ոչ էլ Բաջիոյից ու արժանի չի զիդանիկ կոչվելու, չնայած ճաշակին ընգեր չկա

Amourchik
11.01.2009, 23:39
գոնե էն ռոնալդինյոի անունը ջնջեք ու ՎԱՆ ԲԱՍՏԵՆԻ անունը գրեք կամ էլ ասենք Ռոբերտո Բաջիոի կամ էլ ասենք Բոբի Չառլտոնի անունը:angry

:oԿյանքում չէի մտածի, որ ԶԻԴԱՆԻ մասին նման բաներ կկարդամ, անկեղծ եմ ասում:o

Սամվել
12.01.2009, 00:40
Բայց դե սենց ասելը սխալա "Բոլոր ժամանակների" :think

Amourchik
12.01.2009, 21:32
Բայց դե սենց ասելը սխալա "Բոլոր ժամանակների" :think

Համաձայն եմ:okԲայց դա մարդկանց իրավունք չի տալիս նման ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին այդպես արտահայտվել:thinkՉսիրել՝ դա մի բան է, բայց վարկաբեկել նման մարդկանց՝ անթույլատրելի է:ok

Սամվել
13.01.2009, 00:01
Համաձայն եմ:okԲայց դա մարդկանց իրավունք չի տալիս նման ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին այդպես արտահայտվել:thinkՉսիրել՝ դա մի բան է, բայց վարկաբեկել նման մարդկանց՝ անթույլատրելի է:ok

ԲԱցյ ես Ուրի՞շ բան եմ ասել :think

Ուղակի էտ նույննա ոնց որ հարց դնենք... ասենք Վարդան Մամիկոնյաննա ավելի ուժեղ թե՞ Վիկ Դարչինյանը :D

Amourchik
13.01.2009, 18:21
ԲԱցյ ես Ուրի՞շ բան եմ ասել :think

Ուղակի էտ նույննա ոնց որ հարց դնենք... ասենք Վարդան Մամիկոնյաննա ավելի ուժեղ թե՞ Վիկ Դարչինյանը :D

Բայց ճիշտն ասած ես քեզ չէի ուղղել իմ այդ խոսքերը:8, ես քեզ հետ համաձայնվել էի ու ավելացրել նախկինում գրված գրառումների համար:)

Nareco
13.01.2009, 18:27
ԶԻԶՈՒ` Zinedine Zidane
Ցուցակում ներկայացված ֆուտբոլիստները իրենց անջնջելի հետքն են թողել, Ռոնալդյինյոն դեռ շարունակում է խաղալ, բայց Զիզուն աննման էր: Առաջատարի նման հատկանիշներ ունենալու համար այս ցուցակում նշված ֆուտբոլիստներից շատ-շատերը կերազեին:

century
15.01.2009, 12:35
Զիդանը մի տեղ կարելիա հասկանալ ,բայց ռոնալդինյոի անունը շեշտել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ կոչվելու համար անիմաստությունամեղմ ասած,ինքը ու զիդանիկը շատ փոքր են:angry
Բոլոր Ժամանակների Լավագույն Ֆուտբոլիստ պետք է համարվի նա ով գոնե 10 ից 15 տարի ֆուտբոլի ասպարեզի մեջ է:

century
15.01.2009, 12:52
Զիդանը մի տեղ կարելիա հասկանալ ,բայց ռոնալդինյոի անունը շեշտել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ կոչվելու համար անիմաստությունամեղմ ասած,ինքը ու զիդանիկը շատ փոքր են:angry
Բոլոր Ժամանակների Լավագույն Ֆուտբոլիստ կարող են համարվեն օրինակ՝
Մարադոնան, Պելեն, Գարինչան, Պլատինին, Բեգենբաուերը, Զիկոն, Ռոսսին, Ռումինիգեն, Յաշինը և շատ ու շատ լեգենդար ֆուտբոլիստներ որոնց անունները չեմ նշում: Այդ կոչումին արժանանալու համար գոնե 2 ից 3 աշխարհի առաջնությունների պետք է մասնակցի տվյալ ֆուտբոլիստը:

Ռեդ
15.01.2009, 15:52

Զիդանի անունը մոռացել ե՞ս, թե չես ուզեցել գրես էդ ցուցակում

Սերխիո
15.01.2009, 20:22
Զիդանի անունը մոռացել ե՞ս, թե չես ուզեցել գրես էդ ցուցակում

Զիզուն են մարդն ա, որ ,եթե չլիներ Բուֆոնի ֆանտաստի սեյվը :angry:angry:angry, կլիներ միակը աշխարհում ,ով մասնակցելով 2 մունդիալի ՝ երկուսում էլ դուրս եկավ եզրափակիչ , և երկուսում էլ դուբլի հեղինակ դառնալով չեմպիոնություն կբերեր…

Ռեդ
15.01.2009, 20:25

Ափսոսա, որ մարդիկ էդքան բան չեն գնահատում ;)

century
16.01.2009, 00:50
Զիդանի անունը մոռացել ե՞ս, թե չես ուզեցել գրես էդ ցուցակում
Չեմ մոռացել պարզապես նրա չի կարելի ընդգրկել այս անունների հետ որովհետև նա չատ փոքր խաղացող է սրանց համամատ և հույսով մի օր կարժանանա բայց ոչ ներկայիս ;)

Ռեդ
16.01.2009, 01:38
Չեմ մոռացել պարզապես նրա չի կարելի ընդգրկել այս անունների հետ որովհետև նա չատ փոքր խաղացող է սրանց համամատ և հույսով մի օր կարժանանա բայց ոչ ներկայիս ;)
:o
Վերջ. ես էլ էս թեմայով չեմ խոսա

Ambrosine
16.01.2009, 01:44
Չեմ մոռացել պարզապես նրա չի կարելի ընդգրկել այս անունների հետ որովհետև նա չատ փոքր խաղացող է սրանց համամատ և հույսով մի օր կարժանանա բայց ոչ ներկայիս ;)
:o
Գարինչան ինչով է լավը? կամ մնացածները? Պլատինին էլ եսիմ ինչ անհասանելի բարձունք չի

century
16.01.2009, 02:30
Տեսնում եմ Զիդանը շատ երկրպագուներ ունի, լավ նա էլ է այս խմբի մեջ :)

century
16.01.2009, 02:35
:o
Գարինչան ինչով է լավը? կամ մնացածները? Պլատինին էլ եսիմ ինչ անհասանելի բարձունք չիԵս հասկանում եմ որ Զիդանը իր խաղով շշմեցրել է ձեզ և շատ շատերին և իրոք դա այդպես է, բայց խնդրում եմ նրան չհամեմատել Միշել Պլատինի հետ, պարզապես դա չի կարելի որովհետև նա լեգենդ է ;)

Ambrosine
16.01.2009, 02:54
Տեսնում եմ Զիդանը շատ երկրպագուներ ունի, լավ նա էլ է այս խմբի մեջ :)
Այսինքն մոտավորապես սենց՝ դե որ շատ եք խնդրում, նա էլ է խմբի մեջ?
Կներես, բայց ինքը էն կարգի մեծություն ա, որ մեր գնահատականների կարիքն էլ չունի

Ու ինքը հաստատ և իր փառքով, և իր մնացած բոլոր արժանիքներով գերազանցում է քո ցուցակի բոլոր ֆուտբոլիստներին

Սամվել
16.01.2009, 09:24

Քուանշ :B

Taurus
16.01.2009, 10:35

ընգերոջս մի հատ պաձեռշկա:
Զիդանը մեծություն ա (եղել) միայն իր խաղով:
Ու մի խոսացեք համեմատություններով, ես էլ կարամ ասեմ, որ Բեկենբաուերի պես պաշտպան չի եղել, ու ոչ-ոք չի կարա պնդի հակառակը, քանզի նա ուներ այնպիսի որակներ որոնք շատ հազվադեպ են հանդիպում:

century
16.01.2009, 12:14
Այսինքն մոտավորապես սենց՝ դե որ շատ եք խնդրում, նա էլ է խմբի մեջ?
Կներես, բայց ինքը էն կարգի մեծություն ա, որ մեր գնահատականների կարիքն էլ չունի

Ու ինքը հաստատ և իր փառքով, և իր մնացած բոլոր արժանիքներով գերազանցում է քո ցուցակի բոլոր ֆուտբոլիստներին
Ես հարգում եմ կարծիքտ բայց ցավոք սրտի քեզ հետ համաձայն չեմ :)

Morpheus_NS
16.01.2009, 17:13
Ինչքան էլ հակառակը պնդեք, միեւնույն է Զիդանը անգերազանցելի է: Իրա ցուցադրած խաղը արվեստ էր: Զիդանի նման երկրոդը դեռ չի ծնվել: Էսքան բան:

Մարկիզ
16.01.2009, 17:40
Բոլոր Ժամանակների Լավագույն Ֆուտբոլիստ կարող են համարվեն օրինակ՝
Մարադոնան, Պելեն, Գարինչան, Պլատինին, Բեգենբաուերը, Զիկոն, Ռոսսին, Ռումինիգեն, Յաշինը և շատ ու շատ լեգենդար ֆուտբոլիստներ որոնց անունները չեմ նշում: Այդ կոչումին արժանանալու համար գոնե 2 ից 3 աշխարհի առաջնությունների պետք է մասնակցի տվյալ ֆուտբոլիստը:
Աշխարհի առաջնությունն ի՞նչ կապ ունի: Եթե ֆուտբոլիստն ուժեղ է, սակայն նրա հավաքականի մնացած խաղացողները թույլ են և այդ պատճառով չեն կարողանում հայտնվել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, ապա այդ դեպքում նա ի՞նչ մեղք ունի:
Եթե քո տրամաբանությամբ շարժվենք, ապա պետք է փաստենք, որ նշածդ ցուցակից շատերը, որքան հիշում եմ, օրինակ՝ Պլատինին, Զիկոն, Յաշինը այդքան էլ չեն փայլել աշխարհի առաջնություններում: Չեմպիոն չեն դարձել: Չեմպիոն չի դարձել նաև Ռումինիգեն:
Յոհան Կրույֆը, որը զարմանալիորեն և անարդարացիորեն ցուցակումդ չկա, փայլել է միայն մեկ առաջնությունում՝ 1974-ին, սակայն մի քանի տարի փայլուն խաղ է ցուցադրել Այաքսում: Եվ առանց կասկածի աշխահի լավագույն ֆուտբոլիստներից է:
Զինեդին Զիդանը մասնակցել է երկու Աշխարհի առաջնության և երեք Եվրոպայի առաջնության: Երկուսում էլ փայլուն է խաղացել: Բայց դա էական չէ: Զիդանի նման փոխանցումներ որևէ մեկն աշխարհում չի ունեցել: Զիդանը տիրապետում էր լավ հարվածների: Ճիշտ է, նրան չուներ այնպիսի արագություն, ինչպես շատերին, սակայն նար ուներ գերազանց տեխնիկա, կարողանում էր խաբել միաժամանակ մի քանի խաղացողների և ի տարբերություն շատ լավ ֆուտբոլիստների, նրա գործողությունները տրամաբանված էին, այսինքն՝ նա այդպես չէր խաղում հանդիսատեսին զարմացնելու համար, նա դա անում էր արդյունքի համար: Էլ չեմ ասում նրա կողմից իր խաղընկերներին ղեկավարելու փաստը: Զիդանի նման փլեյմեյկեր աշխարհում դեռևս չի եղել:;)
Զիկոն, Ռումինիգեն և Ռոսսին, այնքան հզոր ֆուտբոլիստներ չեն, իմ համեստ կարծիքով, որ տեղ գտնեն այդ ցուցակում:

Amourchik
16.01.2009, 19:57
Տեսնում եմ Զիդանը շատ երկրպագուներ ունի, լավ նա էլ է այս խմբի մեջ :)

Ես ասել եմ ու էլի ևս մի քանի անգամ կարող եմ կրկնել-Ես շատ ֆուտբոլիստների խաղն եմ հավանել ու հավանում, բայց Զիդանից առավել ոչ ոքին չեմ հավանել, նա ամեն ինչով ու բոլորից էր լավը ու դեռ շաաաաաաաաատ անելիք ունեն նրանք, ովքեր ուզում են նմանվել կամ գոնե հասնել նրան:okԶիդանը դեռ շատ-շատ է հիշվելու ֆուտբոլի պատմության մեջ:P

$Baron$
17.01.2009, 22:40
Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը` հավանաբար էս աշխարհում (միայն իմ կարծիքով) Գիլիերմո Ստաբիլեն է… հուսով եմ ճանաչում եք նրան և տեսել եք գոնե դրվագներով նրա անհավանական դրիբլինգը…:hands

Ambrosine
18.01.2009, 00:57
Քուանշ :B
Ինձ բարի մարդիկ ասեցին, որ քուանշ ասելով կասկածել ես իմ գրառման ճշմարտացիությանը: Ինչով կհիմնավորես սխալ լինելը? Հարցման արդյունքները շատ հարցերի են պատասխանում

Սամվել
18.01.2009, 04:05
Մարադոնան, Պելեն, Գարինչան, Պլատինին, Բեգենբաուերը, Զիկոն, Ռոսսին, Ռումինիգեն, Յաշինը

Այսինքն մոտավորապես սենց՝ դե որ շատ եք խնդրում, նա էլ է խմբի մեջ?
Կներես, բայց ինքը էն կարգի մեծություն ա, որ մեր գնահատականների կարիքն էլ չունի

Ու ինքը հաստատ և իր փառքով, և իր մնացած բոլոր արժանիքներով գերազանցում է քո ցուցակի բոլոր ֆուտբոլիստներին

Ինձ բարի մարդիկ ասեցին, որ քուանշ ասելով կասկածել ես իմ գրառման ճշմարտացիությանը: Ինչով կհիմնավորես սխալ լինելը? Հարցման արդյունքները շատ հարցերի են պատասխանում

Եթե էսքանից հետո էլ չհասկանաս ես ասելու բան չունեմ...

Ուրեմն իմ նայած ու ճանաչած ֆուտբոլը ուրիշա քոնը ուրիշ :)

Ambrosine
18.01.2009, 04:13
Եթե էսքանից հետո էլ չհասկանաս ես ասելու բան չունեմ...

Ուրեմն իմ նայած ու ճանաչած ֆուտբոլը ուրիշա քոնը ուրիշ :)
Մեկ է, չես կարող ապացուցել, որ Զիդանը քո ընդգծածներից պակաս է. ու էլի եմ ասում, որ բոլորին էլ գերազանցում ա. հարցման արդյունքներն էլ թեկուզ քեզ ապացույց

Սամվել
18.01.2009, 19:55
Մեկ է, չես կարող ապացուցել, որ Զիդանը քո ընդգծածներից պակաս է. ու էլի եմ ասում, որ բոլորին էլ գերազանցում ա. հարցման արդյունքներն էլ թեկուզ քեզ ապացույց

Դե ես գիտեմ որ քո հետ վիճելը անիմաստա... դու կարաս համաշխարհային ճանաչում ստացած փաստերին որպես հակակշիռ բերես ասենք մի հարցում որին մասնակցել են ընդամենը 50 հոգի... :)

Ambrosine
18.01.2009, 20:11
Դե ես գիտեմ որ քո հետ վիճելը անիմաստա... դու կարաս համաշխարհային ճանաչում ստացած փաստերին որպես հակակշիռ բերես ասենք մի հարցում որին մասնակցել են ընդամենը 50 հոգի... :)
:)))))
էդ համաշխարհային ճանաչմանը հասած փաստերը որոնք են? մենք էլ համաշխարհային հանրության մի մասն ենք, իսկ էս հարցումը բազմաթիվ նման հարցումներից մեկը: Իսկ այս հարցումով Մարադոնան ու Պելեն իրար հետ հազիվ են գերազանցում Զիդանին, իսկ շատերը, այդ թվում և ես, քվեարկել ենք ուրիշ տարբերակի օգտին՝ հասկանալի պատճառներով:): Բայց էս համեմատության մեջ միանշանակ՝ Զիդան

Սամվել
18.01.2009, 20:18

Աստղ ես էլ եմ ԶԻդան քվեարկել... բայց էտ մենակ էն պատճառով որ մենակ իրա խաղն եմ տեսել...

Իսկ ընդհանուր.. օրինակի համար Պելեին ասում են Ֆուտբոլի արքա... ու անկապ տեղը չեն ասում...

Բան չունեմ ասելու Զիդաննել պակաս մեծություն չի...

ու ես սխալ եմ համարում համեմատելը..

բայց դե տենց չորով դնել ու ասելը շատ սխալա... էլ չեմ ասում որ էս հարցումը որը հիմնականում անցկացվելա աշխարհից կտրված Հայաստանում ու մոտավորապես իմ տարիքի մարդկանց մեջ ինչքան սխալ արդյունքների կարա բերի...

Հիմա ոնց որ մի հատ թեմա բացեմ ասենք "Ռեմբոնա ուժեղ թԵ՞ Բրյուս Լի–ն (Բռուսլինը:)) )... ու հարցման արդյունքներով արձանագրեմ որ ասենք Ռոմբոն ավելի ուժեղա... :8

ԻՆչքան կարելիա հակաճառել... :8

Ambrosine
19.01.2009, 00:43

եթե հակառակ կարծիք են արտահայտում, նշանակում է հակաճառել?:o
Պելեին ֆուտբոլի արքա են ասում, որովհետև շատ գոլ է խփել, մնացածներին էլ մեծ ֆուտբոլիստներ են համարում, որովհետև էն ժամանակի համար մեծություն են եղել, բայց եթե համեմատենք խաղաոճը, գնդակի հետ վարվելը... մեկ է, Զիդանը ուրիշ է

Սամվել
19.01.2009, 00:49

Ուրիշ է... բայց չի նշանակում որ ավելի լավն է կամ վատը...

Դրա համար էլ ասում եմ սխալ է համեմատելը

Ապե Ջան
31.07.2010, 21:20
Իսկ ի՞նչու չկա Լիոնել Մեսիի ու Անդրես Ինիեստա-ի անուննեը:8:think

Արծիվ
31.07.2010, 21:44
Իսկ ի՞նչու չկա Լիոնել Մեսիի ու Անդրես Ինիեստա-ի անուննեը:8:think
Իմ կարծիքով պատճառը այն է որ նրանց չի կարելի համեմատել ցուցակում գտվող անձերի հետ: Անկախ նրանից թե նրանք ինչպիսի ֆուտբոլիսներ են այսօր, նրանք բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ չեն կարող կոչվել, քանի որ նրանց ֆուտբոլային կարիերան համարյա թե նոր է սկսվել: Այ օրինակ Զիդանի հարցով ես էլ այդքան վստահ չեմ որ նա բոլոր ջամանակների լավագույնն է, բայց դե ինքը նոր սերնդի ներկայացուցիչներից միակն է որ կարող է դառնալ բոլոր ջամանակների լավագույնը:
Մի խոսքով եթե ակումբը գոյատևի ասենք մոտավորապես 2030թ ապա հնարավոր է որ այդ երկուսն էլ ընդգրկվեն այդ ցուցակում :)

Արծիվ
31.07.2010, 22:12
Պելեի նշած լավագույն 125 ֆուտբոլիստները (http://www.copacabana.info/Pele-list.html)

Բոլոր ժամանակների լավագույն 20 ֆուտբոլիստները (http://listverse.com/2008/12/11/top-20-football-players-of-all-time/)

Yellow Raven
31.07.2010, 22:17
Պելեի նշած լավագույն 125 ֆուտբոլիստները (http://www.copacabana.info/Pele-list.html)
Բոլոր ժամանակների լավագույն 20 ֆուտբոլիստները (http://listverse.com/2008/12/11/top-20-football-players-of-all-time/)

Հերթական անգամ համոզվեցի, որ Պելեն նախանձումա ուղղակի Գարինչային:)
Հանցագործությունա իրան չընդգրկել ցուցակում, մանավանդ, որ տեսնում ես, թե ինչ ֆուտբոլիստներ են ցուցակում:)

Արծիվ
01.08.2010, 01:00
Հերթական անգամ համոզվեցի, որ Պելեն նախանձումա ուղղակի Գարինչային:)
Հանցագործությունա իրան չընդգրկել ցուցակում, մանավանդ, որ տեսնում ես, թե ինչ ֆուտբոլիստներ են ցուցակում:)
Հետաքրքիրա չէ՞, իրա անունը ընդգրկելա բրազիլացիների կազմի մեջ իսկ անկրկնելի Գարինչայինը ոչ :)
Եվ իմիջայլոց լսել եմ որ հենց ինքը Գարինչան է միջնորդել հանդիսացել Պելեի ֆուտբոլ խաղալու հարցում:

Նաիրուհի
02.08.2010, 11:11
Պելեի նշած լավագույն 125 ֆուտբոլիստները (http://www.copacabana.info/Pele-list.html)

Բոլոր ժամանակների լավագույն 20 ֆուտբոլիստները (http://listverse.com/2008/12/11/top-20-football-players-of-all-time/)

Ուռա՜, իմ սիրելի ֆուտբոլիստը երկու ցուցակում էլ կա :hands
Չեմ ասի, թե Ռոնալդոն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, բայց ես :love :oy

ministr
02.08.2010, 11:24
Չեմ սիրում էդ "բոլոր ժամանակների" արտահայտությունը ..
Եղել են ֆուբոլիստներ, որ շատ լավ մրցաշրջաններ ու խաղեր են անցկացրել, իսկ մյուս խաղին նենց համը հանել որ էլ ասելու չի:
Օրինակ Դավիդ Վիլյան փայլատակում էր էս առաջնությանը, բայց մյուսին հնարավորա Տորրեսի նման խաղա...
Ֆուտբոլը զարգանումա, փոխվումա, ու 60 տարի առաջվա ֆուտբոլիստը էսօր դժվար թե կարողանար փայլել:

Սամսար
02.08.2010, 14:08
Իմ տեսած լավագույն ֆուտբոլիստը Խորեն Հովհաննիսյանն է՝ իմ սիրելի «Արարատ»-ի 8 համարը։ Հավատացեք, նա արել է ամեն ինչ, ինչ որ կարողանում են անել հարցման ներկայացված ֆուտբոլիստները։ Պարզապես, նա միջազգային ասպարեզում փայլելու հնարավորություն չունեցավ, որովհետև Սովետը դա չուզեց։ Չավի+Ռոնալդինյո+Վիլյա = Խորեն

Նաիրուհի
08.09.2011, 13:52
Քիչ է մնում էս տղայի հանդեպ վերաբերմունքս փոխեմ :)

http://i.imgur.com/JlO4Al.jpg

John
08.09.2011, 13:55
Քիչ է մնում էս տղայի հանդեպ վերաբերմունքս փոխեմ :)

Ռոնալդոյի՞, թե՞ Մեսսիի)))

Նաիրուհի
08.09.2011, 13:59
Ռոնալդոյի՞, թե՞ Մեսսիի)))

Որ մի քանի գրառում վերև նայես, կիմանաս :)

Բնականաբար Մեսսիի։