PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն Windows Vista



Սահակ
31.10.2008, 02:04
Գիտեմ որ ակումբի բոլոր անդամները անհամբեր սպասում էին Վիստայի հայերեն թարգմանությանը։ Այսօր մեր երազանքը իրականացավ՝

http://www.microsoft.com/downloads/details.aspx?FamilyID=0e21eb7b-e01a-4fcc-b7f1-30e419da7f5b&displaylang=hy

Խնդրում եմ այս թեմայում գրեք ձեր տպավորությունները։

Միգռո
31.10.2008, 03:54
Առաջինը, որ նկատեցի «Ուշադրությու՜ն» բացականչությունն էր փաթեթը տեղադրելիս: Ապա` մի քանի տառասխալ համաձայնության վերաբերյալ տեքստում:
Կարճ-կոնկրետ: Լավը` առաջին քայլն է, ողջունելի է: Վատը...Վատերը` ստորև:
Նախ` ո՞վ է ղեկավարել թարգմանության ընթացքը: Չգիտեմ, բայց կարելի է ենթադրել, որ պրոֆեսիոնալ թարգմանությունից հեռու անձնավորություն:
Կան տերմինների անհաջող թարգմանություններ, բայց նշեմ շատ անհաջողներից մի քանիսը` նիշք, միույթ, լեզվային (եթե լեզու օրգանի մասին է խոսքը, և լեզվական` եթե գրական լեզվի մասին):
Կան հայերենին խորթ, հետևաբար անհաջող բառակապակցություններ և նախադասություններ. նշեմ մի քանիսը`
- իմանալ ավելին նախագծերի մասին » հայերեն` լրացուցիչ տեղեկություն նախագծերի մասին
- սնուցման նախագիծը կարող է օգնել առավելացնել համակարգչի արդյունավետությունը » հայերեն` սնուցման նախագիծը կարող է ընդլայնել համակարգչի արտադրողականությունը
- ընտրյալ կապերը` նկարներ, երաժշտություն, ավել, սավոկ, հայերեն` այլ, լրացուցիչ, և այլն
- այս ձևանշումը գործադրել նաև բոլոր ենթապանակներին » հայերեն` ... ենթապանակներում
- ընտելացնել (customize) » հայերեն` հարմարեցնել, ընտրակայել
- առգիծ օգնություն » հայերեն` առցանց օգնություն

Դուր չի գալիս նաև «և» տառի երկտառ գրությունը: Նկատվում է տառատեսակների անհամաչափություն. տեղ-տեղ տառերը շատ փոքր են և դժվար ընթեռնելի, օր.` բոլոր ծրագրերը: Help-ը թարգմանված չէ: Ընդհանուր առմամբ վատ չէ թարգմանված, սակայն պաշտոնական կայքում տեղադրելուց առաջ դեռ շատ գործ կար անելու:
Ի տարբերություն Google-ի` Windows-ի պաշտոնական փաթեթն, ըստ իս, չպետք է հանվեր հանրային թարգմանության, այլ պետք է տրվեր լուրջ թարգմանչական գործակալության որպես թարգմանության պատվեր, եթե այդպիսի գործակալություն հնարավոր է գտնել Հայաստանում, իհարկե:

Սահակ
31.10.2008, 05:20
Վեք կայքի հենց առաջին նախադասության մեջ երկու հատ ուղղագրական սխալ կա՝ «Ե՛ւ Vista SP1-ը, ե՛ւ Տառատեսակների փաթեթը պիտի տեղադրվեն Vista LIP փաթեթից առաջ։»

Ոմանք կարծում են որ փոքրատառ և-ը երկու տառով գրելով իրենք գրում են հին կամ գրաբար կամ դասական հայերենով։

Այդ մարդկանց խորհուրդ կտայի դիտել Մատենադարանում տեղադրված ցանկացած գրություն։

Օրինակ այս (http://armenianstudies.csufresno.edu/arts_of_armenia/highres/091.jpg) 1286 թվականի ձեռագիրը, կամ ցանկացած այլ հնադարյան ձեռագիր (http://armenianstudies.csufresno.edu/arts_of_armenia/miniatures.htm), կամ 1512 թվականին տպագրված ուրբաթագիրքը (http://hy.wikipedia.org/wiki/%D5%88%D6%82%D6%80%D5%A2%D5%A1%D5%A9%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D6%84), կամ 1666 թվականին տպագրված Աստվածաշունչը (http://gallery.nen.gov.uk/image74221.html)։

Դրանք դիտելուց հետո այդ մարդիկ կարող են համոզվել որ այդ բոլոր դեպքերում «և»-ը գրվում է որպես մեկ տառ։

Իսկ մեծատառ «Եւ» գրողը իմ կարծիքով կամ ուղղակի անգրագետ է, կամ էլ ուզում է ասի որ ինքը դասական ուղղագրությամբ է գրում, բայց քանի որ «Եւ» տառից բացի ոչ մի բան դասական ուղղագրությունից չգիտի, ամբողջ կայքը գրել է ժամանակակից ուղղագրությամբ, իսկ այդ մի տառը դասականով։

Սահակ
31.10.2008, 08:45
Ընդանուր առմամբ ավելի լավ է թարգմանած քան Windows XP-ն։ Չեմ հասկանում «միույթ» ի՞նչա նշանակում։

_Հրաչ_
02.11.2008, 04:03
Ընդանուր առմամբ ավելի լավ է թարգմանած քան Windows XP-ն։ Չեմ հասկանում «միույթ» ի՞նչա նշանակում։

Միույթը item-ն ա

_Հրաչ_
14.12.2008, 02:00
Ժողովուրդ, բացի Մայքրոսոֆթից, որտեղի՞ց կարամ քաշեմ Վիստայի հայերենացման փաթեթը

Միգռո
14.04.2009, 23:13
Պատահմամբ հանդիպեց. թեմային առնչվող հոդված մամուլում` http://www.natnews.info/index.php?news=864

Կարապետ
29.04.2009, 18:51
Ես ամենից շատ հավանում եմ Microsoft Windows Vista Ultimate, Enterprise SP1 Հայերենը:

Rammstein
29.04.2009, 21:34
Ես ամենից շատ հավանում եմ Microsoft Windows Vista Ultimate, Enterprise SP1 Հայերենը:
Իսկ ի՞նչ տարբերություն Վիստայի այլ տարբերակների եւ Ձեր ասածի հայերեն տարբերակների միջեւ։ Թարգմանությունները տարբերվո՞ւմ են։ :o

Միգռո
30.04.2009, 14:31
Շարունակելով թեման` համաձայն հայաստանյան մամուլում շրջանառվող տեղեկությունների` Microsoft Windows Vista օպերացիոն համակարգի տեղայնացումը` միջերեսի թարգմանությունը, կատարվել է Բի Լայն ընկերության կողմից.

Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ օպերացիոն համակարգի թարգմանության աշխատանքները կատարել է «Բի Լայն» ընկերությունը:Աղբյուրը` http://www.cdaily.am/home/paper/2008_11_08/news/113)

Տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական «Բի Լայն» (Bi Line) ընկերությունն ավարտել է «Մայքրոսոֆթ» ընկերության «Վինդոուզ Վիստա» (Windows Vista) օպերացիոն համակարգի հայերեն տեղայնացման աշխատանքները: Ներկայումս ընթանում են այդ համակարգի հայերեն տարբերակի փորձարկման աշխատանքները, եւ մինչեւ 2007թ.-ի վերջն այն ինտերնետի եւ լազերային սեղմասկավառակների միջոցով հասանելի կլինի օգտագործողների համար: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրուցում հայտնեց «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակ «Մայքրոսոֆթ ԱրԷյ» (Microsoft RA) ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:Աղբյուրը` www.nt.am

Սակայն, դեռևս անհասկանալի պատճառներով, ռուսական Լոգռուս անվանվող մի ընկերություն, որը տրամադրում է թարգմանչական և տեղայնացման ծառայություններ, իր կայքում հրապարակել է տեղեկություն այն մասին, թե վերոհիշյալ օպերացիոն համակարգի միջերեսը թարգմանվել է իր աշխատակիցների ջանքերով (տես կցված նկարը):
Ընկերության տնօրեն` ոմն Ս. Գլադկովի տրամադրված կցկտուր և խուսափողական պատասխաններից հաջողվեց պարզել, որ իր ընկերությունն ընդամենը մասնակցել է թարգմանչական աշխատանքներին, սակայն ամբողջ փաթեթը չի թարգմանել:

Հայաստանյան Բի Լայն ընկերության գործադիր տնօրեն Հայկ Խանջյանի հետ զրուցելուց հետո պարզ դարձավ, որ Լոգռուս գործակալությունը, լինելով Մայքրոսոֆթի վկայագրված գործընկեր, ստանձնել է տեղայնացման նախագծի ղեկավարումը, սակայն բոլոր թարգմանչական աշխատանքները` ներառյալ MS Office 2007-ի տեղայնացումը, կատարվել են Բի Լայնի կողմից:

Հիմնվելով վերոգրյալի վրա` կարծում եմ, որ նշյալ կայքում զետեղված տեղեկությունն ապակողմնորոշիչ է և ընդամենն ուղղված է ընկերության հեղինակությունը բարձրացնելուն:

Սարգսյան
14.06.2009, 13:15
Չեմ պատրաստվում անցնել հայերեն տարբերակին, բայց հետաքրքիր ա հայերենի համար համակարգում ինչ տառատեսակ ա օգտագործվում....

Կարապետ
15.06.2009, 17:13
Չեմ պատրաստվում անցնել հայերեն տարբերակին, բայց հետաքրքիր ա հայերենի համար համակարգում ինչ տառատեսակ ա օգտագործվում....

Օգտոագործվում է Tahoma Armenian տառատեասակը

Սարգսյան
15.06.2009, 17:36
փաստորեն Segoe-ում հայերենին ոչ էլ սպասենք...
եթե ինչ-որ մեկը իմ նման տհաճություն ա զգում sylfaen-ից... բուժում հեսա 38964.. և թող ների ինձ Թարումյանը:

edison
07.07.2009, 00:57
կներեկ մի բան հարցնեմ կոմպի 6նդանուր լեզուն ոնց կարոխեմ պոխել՞՞՞ ետե գիտեկ՞՞՞

Սահակ
10.12.2010, 06:43
դուրս է եկել հայերեն Windows 7

http://www.microsoft.com/downloads/details.aspx?FamilyID=a1a48de1-e264-48d6-8439-ab7139c9c14d&displaylang=hy