PDA

Դիտել ողջ տարբերակը : Շարժման ակցիաներ



Chuk
30.10.2008, 21:41
Այսպիսի թեմայի անհրաժեշտություն կար շատ վաղուց ու այն բացվում է ուշացած: Բայց չնայած ուշացած է, կարծում եմ, նրա անհրաժեշտությունը դեռ կա: Շարժման համակիր ուժերը, ՀԱԿ մաս կազմող ուժերը, առանձին միությունները, երիտասարդական նախաձեռնությունը, շարժմանը մաս կազմող փոքր շարժումները պարբերաբար տարբեր ակցիաներ են անցկացնում: Այս թեմայում կխոսվի դրանց մասին: Մասնավորապես այսօր Հյուսիսային Պողոտայում տեղի ունեցավ մի ակցիա, որին մասնակցեցին շարժման մաս կազմող մի շարք երիտասարդական նախաձեռնություններ, այդ թվում՝ ԼՏՊ, Հիմա, Հատուկ Գունդ: Ստորև ներկայացնում եմ մանրամասներ ըստ Ա1+-ի:


ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

[20:51] 30 Հոկտեմբերի, 2008

http://www.a1plus.am:81/file/img/b/9697.jpghttp://www.a1plus.am:81/file/img/b/9698.jpghttp://www.a1plus.am:81/file/img/b/9699.jpghttp://www.a1plus.am:81/file/img/b/9700.jpghttp://www.a1plus.am:81/file/img/b/9701.jpghttp://www.a1plus.am:81/file/img/b/9702.jpghttp://www.a1plus.am:81/file/img/b/9703.jpg


40-ից ավել քաղբանտարկյալներ այսօր մասնակցեցին Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքին: Նրանց հայտնվելը պողոտայում իրարարանցում առաջացրեց ոստիկանների շարքերում. միանգամից պողոտա վազեցին մոտ 50 ոստիկաններ եւ հանդարտվեցին միայն այն պահից, երբ պարզեցին, որ զբոսանքի մասնակիցները ընդամենը քաղբանտարկյալների դիմանկարներով են:

Մի քանի րոպե հետո պարզվեց, որ ոստիկաններին ավելի շատ զայրացնում են ոչ թե քաղբանտարկյալների դիմակները, այլ նրանց վանկարկումները:

՚Սա մեր փողոցն է, կզբոսնենք, որքան ցանկանում ենք եւ կվանկարկենք ինչ ուզում ենքՙ,- ասաց Նիկոլ Փաշինյանի դիմակով զբոսանքի մասնակիցը, որին Ոստիկանության ներկայացուցիչ Վալերի Օսիպյանը սկսեց բացատրել, որ հենց զբոսանքի մասնակիցների համար է անհանգստանում.՚Դուք ոչ թե բղավում եք, այլ գոռում: Այստեղ մարդիկ են ապրում, իսկ դուք նրանց հանգիստը խանգարում եք: Նրանցից մեկի ներվերը կարող է չդիմանալ եւ վերեւից մի հատ կամպոտ գցի ձեր գլխինՙ:

Ինչեւէ, Օսիպյանի բացատրությունը ոչինչ չփոխեց, քաղբանտարկյալները շարքով սկսեցին քայլել պողոտայով եւ վանկարկել ՚Ազատ, անկախ Հայաստանՙ: Իսկ թե ինչպե՞ս էին նրանք հայտնվել պողոտայում` հարցին` պատասխանեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը. ՚Այսօր քաղբանտրակյալների օրն է, եւ նրանք Հյուսիսային պողոտայում են` մեզ հետ: Նրանք միշտ են մեզ հետՙ:

Իսկ ՚Լինենք տեր պետությանՙ երիտասարդական կազմակերպության նախագահ Արմեն Համբարձումյանը վստահեցրեց. ՚Քաղբանտարկյալներն այսօր մեր երկրի ամենաազատ մարդիկ են: Նրանք կարող են շրջել, քայլել որտեղ ուզում են եւ ասել ինչ մտածում ենՙ:

40-ից ավել քաղբանտարկյալները վաը, ժամը 14.00-ին կզբոսնեն ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ:

Ի դեպ, այսօր հատկապես բարձր տրամադրություն ուներ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը: Ինչպե՞ս եք Ձեզ զգում հետախուզման մեջ. ՚Ա1+ՙի հարցին` պատգամավորի դիմակը պատասխանեց.՚Շատ լավ: Ես հետեւում եմ անցուդարձին եւ եւ վստահ եմ, որ մեր հաղթանակը ի վերջո կարձանագրվիՙ: Քաղաքական զբոսանքի որոշ մասնակիցներ այսօր բացի դիմակներից կրում էին նաեւ քաղբանտարկյալների լուսանկարներով շապիկներ:

Այսօրվա ակցիան տեղի ունեցավ` ՚Միասին ենք եւ միակամՙ խորագրի ներքո:

Քաղբանտարկյալները քաղաքական զբոսանքի մյուս մասնակիցներին եւ իրենց հարազատներին խոստացան այսուհետ ամեն օր զբոսնել նրանց հետ:

Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=65640)
Վիդեկադրեր բեռնեք այստեղից (http://www.a1plus.am:81/file/vid/9704.wmv):

Chuk
10.12.2008, 18:20
Իսկ ես մոռացել էի այս թեման պարբերաբար թարմացնել: Ինչևէ, այս ընդմիջման ընթացքում իրականում բազում ակցիաներ են եղել, այդ թվում հացադուլներ, ամեն շաբաթ դատախազության շենքի մոտ պիկետներ, շարունակվել են քաղաքական զբոսանքները և այլն:

Այժմ մի քիչ խոսենք այսօրվա ակցիաներից.


Հայաստանում բացվեց մարտի 1-ի դեպքերի լուսանկարների ցուցահանդես

11:32 • 10.12.08


Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ «ՀՀ քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն» Հայ Ազգային Կոնգրեսի տարբեր կառույցների աջակցությամբ նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, այդ թվում` ՀԺԿ գրասենյակում Մարտի 1-ի դեպքերի լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված են մի քանի տասնյակ գունավոր լուսանկարներ, որտեղ պատկերված են այդ օրվա տեսարանները: Ինչպես մեր լրագրողի հետ զրույցում նշել է ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, ցուցահանդեսից անմիջապես հետո քաղբանտարկյալների կանայք և նախկին քաղբանտարկյալները նամակ են տանելու ՄԱԿ-ի գրասենյակ:

Քանի որ դեկտեմբերի 10-ին լրանում է Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակը, նամակում կլինի շնորհավորանք, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների պարբերաբար ոտնահարման օրինակներ: Դրանից հետո քաղբանտարկյալների կանայք և նախկին քաղբանտարկյալները պատրաստվում են երթի, որի ժամանակ նրանք ձեռքներին կունենան հետևյալ բովանդակությամբ պաստառներ.

«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Հոդված 1.
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավուքներով: 10 դեկտեմբեր 1948թ.»:

Արամ Մանուկյանը նաև տեղեկացրեց, թե որն է երթին մասնակից նախկին քաղբանտարկյալների կարգախոսը:

«Ազատ, թե անազատ միասին ենք»:

«Սրանով նրանք ուզում են իշխանություններին ցույց տալ, որ թեև իրենք ազատության մեջ են, սակայն դա չի նշանակում, որ նրանք հետ են կանգնելու պայքարից»,- հավելեց Արամ Մանուկյանը:

Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2008/12/10/exhibition/)

Chuk
10.12.2008, 18:24
http://tert.am/g_image.php?id=58857&tmb=3

Մարտի 1–ի դեպքերի կապակցությամբ ձերբակալված և այժմ բանտերում գտնվող մի շարք ընդդիմադիրների մեծադիր լուսանկարներն ու ազատություն պահանջող ցուցանակները ձեռքներին այսօր՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, գլխավոր դատախազության առջև նախկին քաղբանտարկյալները բողոքի ակցիա են կազմակերպել։

Ակցիայի հիմնական մասնակիցները նույն մարտի 1–ի գործով ձերբակալված և ազատված ընդդիմության ներկայացուցիչներն էին։

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը Tert.am–ի հետ զրույցում հիշեցրել է, որ մարտի 1–ի գործով ձերբակալվել են մոտ 150 մարդիկ, որոնցից 70–ը տարբեր պատճառներով ու ձևերով ազատ են արձակվել, իսկ մյուսները դեռ կալանավայրերում են։

«Ազատ, թե անազատ՝ միասին ենք, այսինքն՝ ճաղերից այս կողմ, թե այն կողմ, միասին ենք»,– ակցիայի խորհուրդը մեկնաբանել է Արամ Մանուկյանը։
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2008/12/10/free/)

Chuk
10.12.2008, 18:27
Ընդդիմության երթն ավարտվել է Հյուսիսային պողոտայում
http://tert.am/g_image.php?id=58873&tmb=3
16:51 • 10.12.08


ՀՀ քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի կազմակերպած երթը, որ մեկնարկել էր Հյուսիսային պողոտայից, անցավ արտգործնախարարության, գլխավոր դատախազության, կառավարության շենքերի կողքով և Աբովյան փողոցով կրկին բարձրացավ Հյուսիային պողոտա։

«Ազատություն», «Պայքար, պայքար մինչև վերջ» և Համաժողովրդական շարժման մյուս կարգախոսները վանկարկելով երթի շուրջ 200 մասնակիցներ շրջանցեցին Հանրապետության հրապարակն ու հասան մեկնարկային վայրին։

Հիշեցնենք, որ այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, ընդդիմությունը մի շարք միջոցառումներ էր կազմակերպել, որոնցից հիմնականը՝ ընդդիմադիր ուժերի երթը։
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2008/12/10/finish/)

Տեսանյութ կարող եք դիտել այստեղ (http://tert.am/am/video/DVUb4t4X4UA/)

Աբելյան
10.12.2008, 21:01
ինչ լավ էր :love
լավն ա էլի ժողովուրդՍ, հո զոռով չի :love

քանի ամիս ա սենց վանկարկած չկայի
ահագին լիցքաթափվեցի

Արտակ, թերթում սխալ ա գրած, մի 500 հոգի կայինք :ok

Chuk
10.12.2008, 21:12
Արտակ, թերթում սխալ ա գրած, մի 500 հոգի կայինք :ok
Հա, հաստատ սխալ ա գրված, վիդեոն նայելուց էլ ա զգացվում, որ շատ էիք :)

Վիշապ
10.12.2008, 21:49
Հա, հաստատ սխալ ա գրված, վիդեոն նայելուց էլ ա զգացվում, որ շատ էիք :)
Բա «Հայլուրի» ցույց տվածով տեսնեիք թե ինչ շատ էիք, անվորակ վիդեո էր (երևի հեռախոսով նկարած…), ու մի վախտ ժողովուրդ էր երևում:D

Աբելյան
11.12.2008, 18:25
չէ իրոք էդ մի բանի համար Հայլուրը աչքիս մի քիչ բարձրացավ, որ չէին եկել նկարելու, բայց հետո փոշմանել են ու որոշել են ինչ-որ բան ցույց տան