PDA

Դիտել ողջ տարբերակը : Տիկնիկը



StrangeLittleGirl
24.11.2006, 19:18
Մի ակնթարթում ստեղծված պատմվածք է…

Պատին կախված լուսանկարից նայող տիկնիկ՝ կապույտ դեմքով, աչքերի տակ՝ սև, բերանի մոտ՝ կարմիր. ասես արյուն է եկել, երևի շատ խոսելուց է: Ներկը մասամբ թափվել է. երևի հին խաղալիք է: Մազերը բաց շագանակագույն են՝ նման իսկականի, միակ բանը, որ կարծես բնական լինի: Հագին կտրտված սվիտր է. ասես ինչ-որ մեկը դիտմամբ վատություն է արել նրան:
Պատին կախված լուսանկարից կապույտ տիկնիկը նայում էր ինձ. մի հնացած խաղալիք, որի մասին վաղուց բոլորը մոռացել են, իսկ լուսանկարիչը, չգիտես ինչու, որոշել է նրան նորից կյանքի կոչել:
Ամեն օր քանի՜-քանի՜ մարդ է անցնում նրա կողքով ու հիանում այդ կատարյալ մաշվածությամբ:
Որտե՞ղ է հիմա կապույտ տիկնիկը: Մի՞թե ներկը վերջնականապես թափվել է, և նա դարձել է մի անպետք իր, հայտնվել աղբամանում: Երևի երեխան մեծացել ու ձանձրացել է նրանից, ուրիշ խաղալիք է գտել իր համար:
Իսկ տիկնիկը շարունակում է անթարթ նայել անցնող-դարձողին: Նա ճանաչում է շատերին, տարիներ առաջ շփվել է նրանց հետ և, ինչու ոչ, նաև եղել նրանց խաղալիքը: Բայց երեխաները մեծացել են ու չեն ուզում հիշել այդ կապույտ դեմքը, այլ միայն ուշադիր նայում են լուսանկարին, հիանում այդ անբնական էակի աչքերի կենդանի փայլով ու հեռանում:
Իսկ տիկնիկը շարունակում է վանդակում փակված մնալ՝ բավարարվելով իր երբեմնի փառքով:
Հասարակությունը սիրում է խաղալիքներ ընտրել իր համար, և հենց այդպիսին էր այս կապույտ տիկնիկը: Նա շատ յուրահատուկ էր, իր նմանը չուներ, և այդ պատճառով դուր էր գալիս մարդկանց: Տիկնիկին դուր էր գալիս այդ դուր գալը, և նա օրեցօր նոր հնարքներ էր գտնում, որ ավելի շատ դուր գա: Մի օր էլ կապույտ ներկվեց, շորերը կտրտեց ու հագավ դրանք՝ այդպիսով տարբերվելով մնացած բոլոր տիկնիկներից: Եվ նա մի օրում իր վրա հրավիրեց բոլորի ուշադրությունը. հայտնվեց հեռուստաէկրաններին, թերթերում, անգամ ինտերնետում: Հասարակությունը խաղաց նրանով, տրորեց նրան, և ներկը կամաց-կամաց սկսեց թափվել:
…Պահակը նկատեց, որ լուսանկարի մոտից մի աղջիկ էր հեռանում: Ներկը թափվել էր, տիկնիկը՝ մեծացել: Այդ անկենդան մարմինը շունչ էր առել և իջել նկարից:

5 տարի առաջ ես ընդամենը մի տիկնիկ էի՝ կապույտ դեմքով, քրքրված շորերով, որի աչքերը փայլում էին և որով սիրում էր հասարակությունը խաղալ: Հիմա ներկը թափվել է, ես իջել եմ լուսանկարից, դարձել մի մարդ, որը սիրում է հասարակության հետ խաղալ:

Simon
25.11.2006, 10:50
Իմ դուրը շատ եկավ::) Իհարկե տխուր պատմություն էր:
-----
"ընտրել" -> իմ կարծիքով -> "հորինել"
Հասարակությունը սիրում է խաղալիքներ ընտրել իր համար, և հենց այդպիսին էր այս կապույտ տիկնիկը:

StrangeLittleGirl
28.11.2006, 23:36
Չէ՛, հորինել չէի ասի: Պոտենցիալ տիկնիկները շատ են, բայց հասարակությունը բոլորին չի ընտրում:

Ի դեպ, շատ եմ ուզում լուսանկարը գտնել, տեղադրել: Հեղինակը Շաքե Ա. Պետրոսյանն է:

Ծով
29.11.2006, 20:51
Չէ՛, հորինել չէի ասի: Պոտենցիալ տիկնիկները շատ են, բայց հասարակությունը բոլորին չի ընտրում:

Ի դեպ, շատ եմ ուզում լուսանկարը գտնել, տեղադրել: Հեղինակը Շաքե Ա. Պետրոսյանն է:
Լավն էր,Բյուրիկ, հետաքրքիր խորհուրդ ուներ…:)
Ուզուուուուուոմ եմ նկարը:love

StrangeLittleGirl
10.12.2006, 16:52
Պարզվեց, որ հայրս ճանաչում է լուսանկարչին: Խոստացավ, որ այդ հարցով նրան կդիմի: Այնպես որ սպասենք :)

Ավելացվել է 7 րոպե անց
Հրա՜շք, նկարը գտել եմ :)
http://www.accea.info/FaceToFacesArm/photos/images/image/50%20Girl%20with%20Painted%20Face_resize.jpg

Arisol
10.12.2006, 17:03
Բյու՛ր, բայց ես ավելիսիրուն էի պատկերացնում էդ տիկնիկին:D :

Ուլուանա
15.12.2006, 22:27
Վա՜յ, նոր եմ իմանում, որ նկարն էլ ես դրել։ :o
Շատ տպավորիչ նկար է։:) Մեջը մի տեսակ խորհրդավորություն կա... Դեմքը կարծես միաժամանակ և՛ հասարակության դեմ ըմբոստության, և՛ մի տեսակ անօգնականության կնիք է կրում... :think Չգիտեմ ինչու, այնպիսի տպավորություն է, որ «Տիկնիկը» մարդկանցից օգնություն է խնդրում...
Այս նկարին նայելիս մի անասելի տխրություն է իջում վրաս... :(

StrangeLittleGirl
15.12.2006, 23:05
Ի դեպ, ուզում եմ մի հատ էլ գրել «Տիկնիկ՝ փակագծերը բաց», ուղղակի ալարում եմ, շատ ժամանակ կխլի:
Ես էլ կարծում էի, թե մենակ ես եմ տխրում նկարին նայելիս :(

Ծով
14.05.2007, 00:01
Գրի՛ երկրորդը…էս նկարը տեսել էի, բայց էն ժամանակ չէի հասկացել, որ տիկնիկն ա…

Alphaone
23.09.2013, 00:46
Բյուր, նկարը չի բացում, եթե դեռ կա, դիր, փլի՜զ, շատ եմ ուզում տեսնել...

StrangeLittleGirl
23.09.2013, 00:52
Բյուր, նկարը չի բացում, եթե դեռ կա, դիր, փլի՜զ, շատ եմ ուզում տեսնել...

Ալֆ, շնորհակալ եմ էս գործը փոշիների տակից հանելու համար :)) Սրա վրա էլ արժե աշխատել:

Ինչ վերաբերում ա նկարին, ապա պիտի որ հին կոմպիս մեջ լինի: Եթե մի օր միացնեմ, անպայման կտեղադրեմ էստեղ: Ծայրահեղ դեպքում կարող եմ նկարից ֆոտո անել. որքան էլ տարօրինակ լինի, ցուցահանդեսում կախված տարբերակը հիմա մեր տանն ա :))

Թարմացում: Բլոգումս էս տարբերակով գտա:

http://ic.pics.livejournal.com/byurie/1379004/458/458_320.jpg

Alphaone
23.09.2013, 00:54
Հիմա էլի մի շաաատ հին գործ եմ կարդում, էն ժամանակվա գործերդ ավելի ռոմանտիկ էին, փաստորեն :D Ի դեպ, ավելի հաճելի բացահայտում, քանի ակումբի հի՜ն գործերն են, վերջին երկար ժամանակում չեմ ունեցել, մի անգամ էլ էի ասել, ոնց որ ժամանակի մեքենա նստած լինեմ :))

StrangeLittleGirl
23.09.2013, 00:57
Հիմա էլի մի շաաատ հին գործ եմ կարդում, էն ժամանակվա գործերդ ավելի ռոմանտիկ էին, փաստորեն :D Ի դեպ, ավելի հաճելի բացահայտում, քանի ակումբի հի՜ն գործերն են, վերջին երկար ժամանակում չեմ ունեցել, մի անգամ էլ էի ասել, ոնց որ ժամանակի մեքենա նստած լինեմ :))

Հա, վախտին սենտիմենտալ բաներ շատ էի գրում :)) դրանցից մեկն էս մրցույթին եմ ուղարկել, բայց մարդու չասես
Համ էլ վերևի գրառմանս թարմացումը նայի :))