PDA

Դիտել ողջ տարբերակը : «Միացում» Շարժում



Marduk
30.10.2008, 20:38
՚ՄԻԱՑՈՒՄԸՙ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
[16:22] 30 Հոկտեմբերի, 2008

՚Մադրիդյանՙ սկզբունքների, ազատագրված տարածքները հանձնելու մասին իշխանությունների հայտարարությունները, ԼՂ հիմնախնդիր հնարավորինս շուտափույթ լուծելուն ուղղված նրանց ջանքերը նորաստեղծ ՚Միացումՙ խմբի անդամներին այսօր ստիպել էր հանդես գալ անդրանիկ հայտարարությամբ. ՚Հայաստանի անկախությունը եւ ազատագրված միացյալ Արցախն այլեւս անշրջելի իրողություն է: Այսօր մենք, վերստին տեր կանգնելով հայոց հաղթանակող ավանդին եւ ոգուն, վերահաստատում ենք` Հայոց ազատագրված տարածքի սրբազան ամբողջականությունը պաշտպանելու, ազատագրված շրջանները վերաբնակեցնելու եւ երկրում Հայոց քաղաքակրթության անանցանելի արժեքների հիման վրա արդար, սահմանադրական եւ ժողովրդավարական պետություն կերտելու մեր մշտնջենավոր վճռականությունըՙ:

Հայտարարության հեղինակները գործող իշխանություններին հիշեցնում են. ՚20 տարի առաջ հայության ընդհանրական գիտակցության զարթոնքի, անդրդվելի կամքի եւ ազատարար ոգու կենսագործմամբ սկզբնավորվել է Հայոց պետականության վերականգնման շրջանը, որը նշանավորվել է Հայաստանի անկախության վերահաստատմամբ եւ նրա տարածքների մի մասի ազատագրմամբ: Գերագույն զոհողությունների գնով ձեւավորվել է Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության ներկայիս համակարգը, որը Հայաստանի պաշտպանվածության, անարգել տնտեսական զարգացման եւ բնակչության ֆիզիկական գոյության միակ իրական երաշխիքն էՙ:

Նրանք վստահ են, որ տարածքային նվազագույն զիջումն իսկ հանգեցնելու է հրադադարի բուն երաշխիքը հանդիսացող եւ Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները զսպող ուժերի փխրուն փոխհավասարակռության խախտմանը, ներկայիս ռազմաքաղաքական անվտանգության համակարգի ամբողջական փլուզմանը եւ, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման անխուսափելիությանը:

՚ՀՀ որեւէ իշխանություն պետք է իսպառ հրաժարվի Հայաստանի ազատագրված տարածքի ամբողջականությունը վտանգելու եւ երկրի պաշտպանական համակարգը ոչնչացնելու գնով իշխանական լծակները եւ տնտեսական ապօրինի մենաշնորհային արտոնությունները պահպանելու անիրագործելի մտադրությունից: Հայաստանի քաղաքական դաշտը պետք է որդեգրի սթափ եւ լրջմիտ կեցվածք`երկրի տարածքային եւ ռազմական անվտանգության նկատմամբ ներքին եւ արտաքին ցանկացած ոտնձգություն կանխելու, բացառելու եւ պատժելու ուղղությամբՙ,- հայտարարում է ՚Միացումըՙ:

Հայտարարության հեղինակները նաեւ իշխանություններին հստակ քայլ են առաջարկում` իրենց իսկ ստեղծած իրավիճակից դուրս գալու համար. ՚ՀՀ իշխանությունը պետք է անհապաղ եւ ընդմիշտ հրաժարվի Հայաստանի գոյությունն ու կենսական շահերը ապաշնորհ դիվանագիտությամբ վտանգելու 1991-2008 թթ. անհեթեթ ավանդույթից: Հայաստանի ազատագրված տարածքը չհանձնելու ցանկացած իշխանության հավաստիացումների ճշմարտացիությունն ուղիղ համեմատական է նրա վարած վերաբնակեցման քաղաքականության արդյունավետությանըՙ:

՚Միացումՙ ազգային նախաձեռնության հիմնադիրներն են` Զարուհի Փոստանջյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Ալեք Յանիգոմշյանը, Գրիզելդա Ղազարյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Սեդա Մելիքյանը, Ալեքսանդր Քանանյանը:

:hands:hands:hands

http://www.a1plus.am/amu/?page=issue&id=65622

Ամբողջովին աջակցում եմ այս նախաձեռնությանը:
Ազատագրված հողերը միակ երաշխիքն են մեր Խաղաղության:
Մի փոքր զիջում և բալանսը կխախտվի ու վաղ թե ուշ կկանգնենք պատերազմի վտանգի առաջ:

Marduk
19.11.2008, 15:44
«Միացում» նախաձեռնության անդամ, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարել է, որ իրենք պատրաստվում են շուտով օգտագործել Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի կողմից ներդրված DVD–ներ տարածելու ավանդույթը։ Խնդիրն այն է, որ այս նախաձեռնությունը պարտարդրված է դիմել այս քայլին, քանի որ իրենց համար փակ են ինֆորմացիոն և տեղեկատվական միջոցները։

Ենթադրվում է, որ շարժման կողմից ստեղծվելիք տեսասկավառակները կներառեն ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արաքսից Կուր, Արցախից Ջավախք» ֆիլմը, ինչպես նաև՝ դասախոսություններ Ղարաբաղի մասին։

http://www.tert.am/am/news/2008/11/19/dvd/

Պայքար պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

Հայաստանը այն սրբազան երկիրն է որտեղ մեռել են ու հիմա էլ մեռնելու են հակաաստվածային ու հակամարդկային գաղափարախոսությունները:

Marduk
21.11.2008, 14:51
Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց այսօր` «Հող հանձնողը դավաճան է» վանկարկումներով բողոքի ակցիա էին կազմակերպել «Միացում» ազգային նախաձեռնության անդամները: Բողոքի ակցիայի մասնակից, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ակցիայի մասնակիցները այսօր հավաքվել են այստեղ ևս մեկ անգամ հիշեցնելու Արտաքին գործերի նախարարին, որ Արցախը «էշի պոչ չէ»: «Մենք այսօր այստեղ պահանջում ենք, որ ԱԳ նախարարը և այսօրվա իշխանությունները չմտածեն, որ Արցախի մասին որոշում կայացնելը միայն իրենց խնդրին է, այն ողջ հայ ժողովրդի խնդիրն է, և ցանկացած փաստաթղթի տակ, որը ստորագրվում է ՀՀ անունից, մինչև ստորագրելը պետք է այդ փաստաթղթի մասին իրազեկեն ողջ ժողովրդին: Մենք եկել ենք հիշեցնել, որ Հայաստանը միայն իրենց հայրենիքը չէ, այն նաև մերն է»,-հավելեց նա:

«Միացում» ազգային նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով, մեկ ու կես ամիս առաջ ԱԳ նախարար Էդուրադ Նալբանդյանին նամակ էին ուղարկել, «որտեղ նշել էին, որ ցանկանում են հանդիպել նախարարի հետ և արցախյան հարցի հետ կապված փոխանցել տեսակետները, սակայն մինչ հիմա պատասխան չկա: Մենք այսօր ԱԳ նախարարից պահանջում ենք հանդիպում»,- հավելեց նա:

«Միացում» ազգային նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը նշեց. «մենք համարում ենք, որ այսօր որևէ հողային տարածք, որը հայոց բանակի վերահսկողության տակ է չի կարելի զիջել, քանի որ 15 տարվա ընթացքում ստեղծել ենք բնական սահման և միայն հայոց բանակն է երաշխիքը այսօրվա խաղաղության, որևէ օտար զորք և միջազգային փաստաթուղթ մնան երաշխիք չի կարող ունենալ: Այսօր սխալ է զիջումների մասին խոսել»,- հավելեց նա:

Նախաձեռնության անդամները այսօր նամակ ուղարկեցին ԱԳ նախարարի Է. Նալբանդյանին` «Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ոտնձգությունների քաղաքական և իրավական հետևանքների վերաբերյալ»:

Նամակը հանձնելուց հետո «Միացում» ազգային նախաձեռնության անդամները ցանակացան երթով շարժվել դեպի Հյուսաիսային պողոտա, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին: Ոստիկանները նշում էին, որ 90-100-ից ավելի անձանց` երթ անցակացնելու համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի թույլտվությունը, իսկ մասնակիցներն էլ պնդում էին, թե իրենք ավելի քիչ են:

http://www.panorama.am/am/society/2008/11/21/akcia/

Փոխզիջումային ինքնախաբկանքի մեջ գտնվողներին խորհուրդ կտամ մի քիչ մտածել այս հարցի շուրջ:

Ինչի՞ դիմաց ենք մենք զիջել Շահումյանը, Գետաշենը, Արծվաշենը և ժամանակին Նախիջևանը:

Ի՞նչ ենք ստացել այս զիջումների դիմաց:

Grieg
21.11.2008, 16:12
Հուսով եմ այս շարժումը բավականին կմեծանա ու թե դրսում թե ներսում կտեսնեն, որ սրբությունով` հողով առևտուր չեն անում :

Belle
21.11.2008, 21:00
Փաստորեն իշխանական հակումնեռ չունի հա՞ էս շարժումը.. նկատի ունեմ՝ պառոն նախագահի գործիքներից չի՞ :think

murmushka
21.11.2008, 23:51
Փաստորեն իշխանական հակումնեռ չունի հա՞ էս շարժումը.. նկատի ունեմ՝ պառոն նախագահի գործիքներից չի՞ :think

Belle ջան, դու երևի այ.ս կազմակերպությունը շփոթում ես Միասին-ի հետ… Միասինը իշխանական կառույց է…