PDA

Դիտել ողջ տարբերակը : Կռապաշտություն

Karina
30.10.2008, 17:09
Աստվածաշնչում ասվում է. "Ես եմ քո Եհովա Աստվածը, ինձանից զատ ուրիշ աստվածներ չունենաս, ոչ երկրի վրա, ոչ երկնքում…"Սակայն այսօր շատ հաճախ լսում ենք այսպիսի հայտարարություններ "Առնետի տարի", "Աքաղաղի տարի"…Չէ՞ որ սա նույնպես կռապաշտություն է: Նույնը կարող եմ ասել աչքահուլունքների ու թալիսմանների մասին: Ցավալի է, բայց մարդիկ մոլորված են ու հավատում են թե սրանք իրենց ինչ որ հաջողություն կարող են բերել:(

Նորմարդ
30.10.2008, 17:24

Էդ ո՞ր աստվածաշնչում ա ասում «Ես եմ քո Եհովա Աստվածը…»:o

Karina
30.10.2008, 17:27
Դու Աստվածաշունչ կարդացե՞լ ես ընդհանրապես:) Եհովան Հայր Աստծու անուններից մեկն է: Ցավոք, Եհովայի վկաները աղավաղել են այս անունը և հիմա այն լսելիս շատերը միանգամից ուրիշ բան են հասկանում

Նորմարդ
30.10.2008, 17:28
Դու Աստվածաշունչ կարդացե՞լ ես ընդհանրապես:) Եհովան Հայր Աստծու անուններից մեկն է: Ցավոք, Եհովայի վկաները աղավաղել են այս անունը և հիմա այն լսելիս շատերը միանգամից ուրիշ բան են հասկանում
Ցավն էլ են ա որ կարդացել եմ, իսկ Աստված անուն ունի՞:o իսկ այդ անուններից մի քանիսն էլ կնշե՞ս

Karina
30.10.2008, 17:32
Հայերեն թարգմանության մեջ այդ անունները չեն հիշատակվում, սակայն բնագրի մեջ (հին կտակարանը գրվել է եբրայերեն և արամեյերեն լեզուներով) նշվում են հետևյալ անունները՝ Եհեվայ Սաբաոտ, Եհովայ Ռաֆֆա, Եհովայ Շալոմ…բոլորը չեմ մտաբերում: Իսկ Եհովայ նշանակում է "ես եմ որ եմ"
Հ.Գ. Եհովայ անունը բազմիցս անգամ նշվում է Հին կտակարանում, դա անհնար է չնկատել Նորմարդ ջան;)

Նորմարդ
30.10.2008, 17:36

Ես ծանոթ եմ «Ես եմ որ է» ոչ թե «Ես եմ որ եմ» տարբերակին :)
Կարինա ես հարցրել եմ նույնիսկ Եկեղեցու ներկայացուցիչներին, և պնդում եմ որ Աստծո անունը ոչ Եհովա է, ոչ Շալոմ, ոչ բարև և ոչ էլ Գամառջոբա, եթե կասկածներ ունես կարող ես հարցնել ՄՈՆԿ-ին երևի նրա խոսքին կհավատաս :)
Չգիտեմ ինչ ես կարդացել և ինչի ես հանդիպել :)

Karina
30.10.2008, 17:41
Նորմարդ ջան, ես արդեն կասկածում եմ թե դու ինչ ես կարդացել ու թե ինչի ես վրդովվել Եհովայ անվան վրա:) հարցրու ում ուզում ես, ինքդ գնա ու կարդա, հաստատ կտեսնես այդ անունը ու ոչ մեկ անգամ: Ու գրված է "Ես եմ որ եմ":

Ավելացվել է 2 րոպե անց
Ինձ համար Աստվածաշունչն է համարվում միակ հեղինակություն, ես ինքս կարդացել եմ դա: Ես կարիք չունեմ դա ծշտելու: Իսկ դու երևի կարդացել ես միայն Նոր Կտակարանը

Նորմարդ
30.10.2008, 17:46

Մդաաա դե եթե կարիք չունես ճշտելու ես առավել ևս չունեմ :)
ԲԱժանվենք մնալով մեր համոզմունքներին :)

Հ.Գ.
Ժողովուրդ իմ տվյալներով ըստ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ Աստված անուն չունի :)

Հեսա Մոնկը եկավ մի բան կասի երևի :)

Monk
30.10.2008, 17:56
Որպեսզի վեճը շատ չընդարձակվի ու թեմայից շեղվենք, ասեմ, որ այդ մասին Ars83-ն ու ես խոսել ենք այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=1605&page=4) : :)

Նորմարդ
30.10.2008, 18:01
Որպեսզի վեճը շատ չընդարձակվի ու թեմայից շեղվենք, ասեմ, որ այդ մասին Ars83-ն ու ես խոսել ենք այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=1605&page=4) : :)

Ես մի փոքր ավելի ընդարձակեմ ars83-ի պատասխանը: Սուրբ Գրքի եբրայերեն ձեռագրերում Աստծուն տրվող տարբեր անուններ կան, որոնք հիմնականում արտահայտում են Աստծո հատկանիշները. Էլ, Էլօհիմ, Շադդա, Քաննա և այլն: Աստվածաշնչի արդի հրատարակություններում դրանք պարզապես թարգմանվել են Աստված կամ Տեր: Այդ տրվող անունների շարքում ամենաշատ գործածվածներից մեկը, այպես կոչված, Եհովան է, որի առավել ճիշտ հնչողությունն է համարվում Յահվեն կամ Յահվեհը: Աստծո պատասխանը Մովսեսին (ars83-ի մեջբերման մեջ նշված) հրեաները համարել են Աստծո անուններից մեկը, բայց այն արտասանելու իրավունք է ունեցել միայն քահանայապետը, այն էլ տարին մեկ անգամ, Սրբություն Սրբոց մտնելիս: Մյուսները պարզապես հասնելով այդ անվանը` հնչեցնում էին Էդոնա բառը (ըստ շեվա հնչողության), այինքն` Տեր: Քանի որ հին եբրայական ձեռագրերում միայն բաղաձայներն էին գրվում, ապա այդ անունը քառատառ էր` ՅՀՎՀ: Հրեաների գերությունների շրջանում, երբ քահանայական տոհմի ժառանգորդները վերացել էին, այդ անվան հնչողությունը նույնպես կորել էր: Հետագայում հրեաները այդ խնդիրը լուծեցին քառատառի բաղաձայների միջև տեղադրելով Էդոնա մակդիրի ձայնավորները, որի արդյունքում ստացվեց Եհովան: Եհովայի վկաների պնդումը, թե սա Աստծո միակ ու ճշմարիտ անվանումն է, իրականությանը չի համապատասխանում: Սա ընդամենը ստեղծված իրավիճակից ելք գտնելու ճիգի արդյունքում ստեղծված բառ է: Իսկ Սուրբ Գրոց արդի ուսումնասիրողները գտնում են, որ կրիպտոգրամմայի առավել հավանական հնչողությունն է Յահվեհը:
Իսկ եթե աստվածաբանորեն քննելու լինենք Ելք 3.14 համարը, Աստված ոչ թե Իր անունն է տալիս, այլ ընդհակառակը, մերժում է որևէ անուն տալ իրեն. <Ես այն Աստուածն եմ, որ Է>, այսինքն այլ աստվածներ չկան, որոնցից տարբերվելու համար հարկ լիներ անուն ասել: Նա Միակ, Ճշմարիտ ու Հավիտենական Աստված է:

Սա այն է ինչ ես պնդում էի, շնորհակալություն Մոնկին, Հարգելի Կարինա դու կարող ես մնալ քո համոզմունքին, սակայն սովորելը և սխալվելը նույնպես մարդու համար է :)

Karina
30.10.2008, 18:49
Սուրբ Գրքի եբրայերեն ձեռագրերում Աստծուն տրվող տարբեր անուններ կան, որոնք հիմնականում արտահայտում են Աստծո հատկանիշները. Էլ, Էլօհիմ, Շադդա, Քաննա և այլն: Աստվածաշնչի արդի հրատարակություններում դրանք պարզապես թարգմանվել են Աստված կամ Տեր: Այդ տրվող անունների շարքում ամենաշատ գործածվածներից մեկը, այպես կոչված, Եհովան է, որի առավել ճիշտ հնչողությունն է համարվում Յահվեն կամ Յահվեհը: Աստծո պատասխանը Մովսեսին (ars83-ի մեջբերման մեջ նշված) հրեաները համարել են Աստծո անուններից մեկը, բայց այն արտասանելու իրավունք է ունեցել միայն քահանայապետը, այն էլ տարին մեկ անգամ, Սրբություն Սրբոց մտնելիս: Մյուսները պարզապես հասնելով այդ անվանը` հնչեցնում էին Էդոնա բառը (ըստ շեվա հնչողության), այինքն` Տեր:

Սա այն է, ինչի մասին ես խոսում եմ: Սխալվելու իրավունք բոլորն էլ ունեն, բայց մի վիճիր նրա համար ինչում համոզված չես

Նորմարդ
31.10.2008, 15:25

Հը՞ն:o
Մերսի ԱՆՏԵՂԻ խորհրդի համար :)
Սակայն մի քանի մեջբերում քո խոսքերից առանց իմ մեկնաբանությունների խնդրում եմ կարդա վերստին ՔՈ գրածները նոր ուրիշներին խորհուրդներ տուր ;)

Եհովան Հայր Աստծու անուններից մեկն է:

Սուրբ Գրքի եբրայերեն ձեռագրերում Աստծուն տրվող տարբեր անուններ կան, որոնք հիմնականում արտահայտում են Աստծո հատկանիշները

Այս 2 մտքերին որ ատրահայտել ես, խնդրում եմ ուշադրություն դարձրա, ես համոզված էի, մտա վեճի մեջ և ավելին ապացուցեցի ԻՄ տեսակետը :)

ՈւՇԱԴԻՐ ԵՂԻՐ ին հետաքրքրեց, այն որ դու Աստծոն անուն վերագրեցիր, ոչ թե հատկանիշ և այդ անունը անվանեցիր Յեհովա, Յահվե կամ այլ բան :)

Karina
31.10.2008, 15:30
Կարծեմ վիճաբանությունը գնաց այնտեղից, որ դու ժխտեցիր, որ Աստվածաշնչում կա Եհովա անունը: Գնա և կարդա Հին Կտակարանից ցանկացած հատված ու կհամոզվես:)

Elmo
31.10.2008, 15:33
Կարծեմ վիճաբանությունը գնաց այնտեղից, որ դու ժխտեցիր, որ Աստվածաշնչում կա Եհովա անունը: Գնա և կարդա Հին Կտակարանից ցանկացած հատված ու կհամոզվես:)

Եբրայերենում ձայնավորներ չեն եղել: Աստծու անունը գրված է եղել մենակ բաղաձայներով, իսկ եհովայի վկաները բռնել ու տեղադրել են ըստ ճաշակի ձայնավորներ: Չկա տենց անուն մոռացեք: Էդ Չառզ Ռասսելի հիվանդ երևակայության ու անգրագիտության արդյունքն ա:

Ֆրեյա
31.10.2008, 15:38
Աստվածաշնչում ասվում է. "Ես եմ քո Եհովա Աստվածը, ինձանից զատ ուրիշ աստվածներ չունենաս, ոչ երկրի վրա, ոչ երկնքում…"Սակայն այսօր շատ հաճախ լսում ենք այսպիսի հայտարարություններ "Առնետի տարի", "Աքաղաղի տարի"…Չէ՞ որ սա նույնպես կռապաշտություն է: Նույնը կարող եմ ասել աչքահուլունքների ու թալիսմանների մասին: Ցավալի է, բայց մարդիկ մոլորված են ու հավատում են թե սրանք իրենց ինչ որ հաջողություն կարող են բերել:(

Հետո ինչ՞

Ինչ գիտես, թե մարդիկ մոլորված են՞՞՞ :o Ցանկացած կրոն, հավատք արդեն ինքն իրենով կարող է անվանվել մոլորություն: Եթե դու մի բանի ես հավատում, իսկ դիմացինդ ուրիշ, դա դեռ չի նշանակում, որ դիմացինդ մոլորության մեջ է, կամ էլ ճիշտ ուղղու վրա դնելու կարիք ունի:

Եկեք չպիտակավորենք, չերևակայենք մեզ փրկիչ և անիմաստ տեղը չցավենք, մանավանդ, որ խոսքը այնպիսի անմեղ բանի մասին է գնում, ինչպիսին են հորոսկոպը, օրացույցը, տալիսմանները և այլն: ;)

Karina
31.10.2008, 15:39
Չեմ ուզում վիճել ոչ ոքի հետ ու խնդրում եմ այս թեման պակեք: Բայց դա չեմ ասում նրա համար, որ կասկածում եմ իմ ասածների ճշմարտացիության վրա, Աստվածաշունչը իմ սեղանի գիրքն է և ես ամեն օր եմ կարդում այն, ու ասեմ, որ իմ Աստվածաշունչը ոչնչով չի տարբերվում հայ Առաքելական եկեղեցու Աստվածաշնչից, պարզապես գրված է աշխարհաբարով:
Հետո, թեմային ուշադիր նայեք խնդրում եմ, թեման կռապաշտությանն էր վերաբերվում

Elmo
31.10.2008, 15:40

Փոխի էդ աստվածաշունչը: Հաստստ իսկականը չի, որովհետև իսկականի մեջ եհովա բառ չի գրված:

Նորմարդ
31.10.2008, 16:04
Փոխի էդ աստվածաշունչը: Հաստստ իսկականը չի, որովհետև իսկականի մեջ եհովա բառ չի գրված:
+15 Էս 2 էջ ա դրան էի ուզում բերեի :)

Karina
31.10.2008, 16:04
Փոխի էդ աստվածաշունչը: Հաստստ իսկականը չի, որովհետև իսկականի մեջ եհովա բառ չի գրված:

Շատ շոյված եմ խորհուրդիդ համար, եթե կարիք լինի ես կհարցնեմ խորհուրդ, բայց ոչ քեզանից:P

Elmo
31.10.2008, 16:09
Շատ շոյված եմ խորհուրդիդ համար, եթե կարիք լինի ես կհարցնեմ խորհուրդ, բայց ոչ քեզանից:P

:) Դարդից չեմ մեռնի... խնդրեմ

Monk
31.10.2008, 17:03
Մոդերատորական։ Թեմայից դուրս վերջին երկու գրառումները` անձնական հարց ու պատասխանը, ջնջվել են: Իսկ ընդհանրապես թեմայի քննարկման մասնակիցներին կխնդրեի մնալ թեմայի շրջանակներում։

Vaho
03.11.2008, 02:41
Ցավն էլ են ա որ կարդացել եմ, իսկ Աստված անուն ունի՞:o իսկ այդ անուններից մի քանիսն էլ կնշե՞ս

Եթե ունես Աստվածաշունչ բաց և կարդա այս համարը «ЕСАИЯ--43/10-14»

Karina
04.11.2008, 17:29
Թեման կռապաշտություններ, բայց ճանապարհին փոխեց ուղին:)

Ավելացվել է 4 րոպե անց

Եկեք չպիտակավորենք, չերևակայենք մեզ փրկիչ և անիմաստ տեղը չցավենք, մանավանդ, որ խոսքը այնպիսի անմեղ բանի մասին է գնում, ինչպիսին են հորոսկոպը, օրացույցը, տալիսմանները և այլն: ;)

Camilla ջան ես ինձ փրկիչ չեմ երևակայում և չեմ էլ ուզում երևակայել: Միակ փրկիչը Հիսուս Քրիստոսն է՝ ընդունում ես դա թե ոչ: Եթե դու չես հավատում դրան դա դեռ չի նշանակում որ դա ճշմարտությունը չէ:

Ֆրեյա
04.11.2008, 18:17
Թեման կռապաշտություններ, բայց ճանապարհին փոխեց ուղին:)

Ավելացվել է 4 րոպե անց

Camilla ջան ես ինձ փրկիչ չեմ երևակայում և չեմ էլ ուզում երևակայել: Միակ փրկիչը Հիսուս Քրիստոսն է՝ ընդունում ես դա թե ոչ: Եթե դու չես հավատում դրան դա դեռ չի նշանակում որ դա ճշմարտությունը չէ:

Շատ լավ, համաձայն եմ քեզ հետ, շատ ճիշտ միտք ես արտահայտել...
Քո ասածից բխում է, որ հետադարձ պնդում էլ է ճիշտ. եթե դու հավատում ես, որ Միակ փրկիչը Հիսուսն է, դա դեռ չի նշանակում, որ դա ճշմարտություն է...
Եւ բացի այդ, գուցե պետք է օգտագործել «ճիշտ» բառը, ճշմարտություն բառը այստեղ այդքան էլ չի համապատասխանում, քանի որ ճշմարտությունը բացարձակ է, օբյեկտիվ, անկախ է մեր` դրա մասին պատկերացումներից և դատողություններից: Իսկ աշխարհում գոյություն չունի կրոնական որևէ պնդում, որևէ միտք, որևէ դոգմա, որևէ դրույթ, որը լինի օբյեկտիվ: Կրոնը սուբյեկտիվ է, մի'շտ սուբյեկտիվ է, և հիմնված է զուտ հավատքի վրա. կամ հավատում ես, կամ` ոչ: Հավատքի առանձնահատկությունն էլ հենց դա է, որ աշխարհի ճանաչման և իմացության մեթոդները ոչ թե հիմնված են օբյեկտիվ գիտելիքների ձեռքբերման վրա, այլ հավատքի:

Karina
04.11.2008, 18:25
Որ Քրիստոսնա փրկիչը ես ինքս չեմ հորինել, դրա մասին խոսում է հենց Ինքը Աստված Սուրբ Գրքի մեջ: Հիսուսը ինքն է ճշմարտությունը, կյանքը և ճանապարհը: Իսկ Քրիստոնեությունը հիմնված է պատմության ճշգրիտ փաստերի վրա:
Ես չեմ խոսում կրոնների մասին, խոսքս գնում է հավատքի մասին: Հիսուս Քրիստոսը չի խաչվել մարդկության բնակչության մի որոշ հատվածի համար, նա իր վրա վերցրեց ամբողջ մարդկության մեղքերը և հավիտենական կյանք նվիրեց բոլորին:

Ինչպես միշտ՝ թեմայից դուրս ենք եկել

VisTolog
04.11.2008, 20:20
Karina Կարծում եմ որ դու Եհովայի վկաներից ես, իսկ էս թեմայում էլ քարոզում ես էն, ինչը որ փողոցներում են բռնում, ու սկսում խոսել-խոսել... :)

Ֆրեյա
04.11.2008, 20:25
Որ Քրիստոսնա փրկիչը ես ինքս չեմ հորինել, դրա մասին խոսում է հենց Ինքը Աստված Սուրբ Գրքի մեջ: Հիսուսը ինքն է ճշմարտությունը, կյանքը և ճանապարհը: Իսկ Քրիստոնեությունը հիմնված է պատմության ճշգրիտ փաստերի վրա:
Ես չեմ խոսում կրոնների մասին, խոսքս գնում է հավատքի մասին: Հիսուս Քրիստոսը չի խաչվել մարդկության բնակչության մի որոշ հատվածի համար, նա իր վրա վերցրեց ամբողջ մարդկության մեղքերը և հավիտենական կյանք նվիրեց բոլորին:

Ինչպես միշտ՝ թեմայից դուրս ենք եկել

Կարող է ՔԵԶ համար ՃԻՇՏ լինել, բայց չի կարող ճշմարտություն լինել, քանի որ ճշմարտությունը ապացուցելի է փաստերի և վերլուծական մեթոդների շնորհիվ, որից մեկը՝ փաստը կասկածի տակ դնելը, հակառակ վարկածն ուսումնասիրելն է: Իսկ հավատքը չի հանդուրժում կասկածի տակ դելը, այլ ընդունում է որոշակի դրութները որպե դոգմա: Հետևաբար, չի կարող օբյեկտիվ լինել…
Տե՛ս, դու իսկզբնե ընդունում ես, որ Սուրբ Գրքի մեջ հեց ինքն աստվածն է խոսում, ընդունում ես դա որպես ելման կետ:
Ուղղակի ընդունիր, որ հավատացյալմարդը և աթեիստը, կամ այլահավատը տարբեր համակագեր են, որոնք երկուսն էլ զուգահեռ գոյություն ունեն, բայց անհամետեղելի են ;)
Հավատքը իռացիոնալ գիտելիքի հիման վրա աշխարհի ճանաչումն է ;)

Amaru
04.11.2008, 21:06
Կռապաշտությունից ենք խոսում, հա՞... :) Կարո՞ղ է որևէ մեկը պարզաբանել ինձ համար, թե կռապաշտությունը ինչ է. հոգաչափ շնորհակալ կլինեմ: :) Օրինակ՝ ես մոլորյալ հոգի եմ, շատ բաներ չգիտեմ, էլի...

Մեմի
06.11.2008, 01:09
Եհովա անունը բազմիցս հիշատակված է, Աստվածաշունչ, Մատյան Հին և Նոր Կտակարանների (Արարատ) թարգմանության մեջ, որը հրատարակվել է 1896 թվականին և բազմիցս վերահրատարակվել է, ընդ որում մինչև մոտ մեկ տասնամյակ առաջ Էջմիածնի թարգմանության լույս տեսնելը (կոնկրետ թվականը չեմ հիշում) եղել է և շատերի համար հիմա էլ մնում է որպես հայերեն Աստվածաշնչի ամենաընդունելի տարբերակը; Մասնավորապես, վիճաբանության առարկա հատվածը առաջին պատվիրանից է, տե'ս Ելից 20 գլուխ, 2-րդ համարը;

Karina
07.11.2008, 00:04
Karina Կարծում եմ որ դու Եհովայի վկաներից ես, իսկ էս թեմայում էլ քարոզում ես էն, ինչը որ փողոցներում են բռնում, ու սկսում խոսել-խոսել... :)

չարաչար սխալվում ես, իրենք Քրիստոսին տեր չեն չանաչում, ու հետո, մարդիկ, մի բան մի տեղից լսում եք, ու չեք էլ հասկանում դրանից, սկսում եք սխալ մեկնաբանություններ տալ այդ թեմայի շու րջ, մի քիչ լուրջ եղեք