PDA

Դիտել ողջ տարբերակը : Օծանելիք և բույր...

Ֆրեյա
30.10.2008, 16:34
Առաջին հերթին` ինչ նշանակություն ունի ձեզ համար օծանելիքը՞ Սովորաբար օգտագործում եք օծանելիք՞

Եւ, եթե այո, ապա ինչ օծանելիք եք նախընտրում՞

Dayana
30.10.2008, 16:43
Ոչինչ չեմ ուզում ասել , Դավիդոֆֆ եմ օգտագործում ու վերջ :)

Ribelle
30.10.2008, 16:45
Ինձ համար օծանելիքը մի ամբողջ աշխարհ է: Գեղեցիկ, լիաթոք շնչի, իմ տրամադրության սանդղակի նման մի բան է: Կարող է միանգամից տրամադրությունս բարձրացնել: Եթե օրինակ առաջին հանդիպման ժամանակ օծանելիքը վանեց, դժվար կլինի հետո ոչ դուրեկան ասոցիացիան մեջիցս հանել:

Karina
30.10.2008, 16:50
Ես միշտ օգտագործում եմ օծանելիք, բայց երբեք չեմ կարող օգտվել միևնույն օծանելիքից: :)

Ariadna
30.10.2008, 16:53
Ես էլ եմ շատ սիրում օծանելիք, առանց օծանելիք տնից դուրս չեմ գալիս, նախընտրում եմ թեթև հոտերը, ոչ քաղցր, ոչ դառը, ոչ կնգա (էս դեպքում կանացի բառը չի սազում, կնգա հոտով օծանելիքը լրիվ ուրիշ բան ա, կանացիի հետ կապ չունի :)).

Արտիստ
30.10.2008, 16:56
ինքս երբեք չեմ օգտագործում, ու ենքան ուրախ եմ. օծանելիք օգտագործելիս արհեստականորեն փոխում ես այն հոտըն ու բույրը որ քոնն է ու իսկական, ու դառնում ես միանգամից արհեստական. ընդհանրապես սիրում ու նախնտրում որ նաև դիմացինս չի օգտագործում ,այդպես ավելի հեշտ է լինում բացահայտել նրան, իսկ բնական մարդկային բույրը, հավատացեք որոշ բացահայտումներ անում է,համենայն դեպս ինձ համար...

եկեք միասին ոչնչացնենք աշխարհի բոլոր օծանելքիները ու վայելենք մեր բույրը այնպսին ինչպիսին կա...))))

Annushka
30.10.2008, 17:06
Օծանելիք շատ եմ սիրում և օգտագործում եմ համարյա ամեն օր: Հիմա օգտագործում եմ Divine Oriflame-ից /կապույտը/, շատ եմ սիրում և օգտագործում " Pleasures" Estee Lauder-ից. Noa Cacharel, Amor Amor ,Ralph Lauren - Romance, Ralph , Davidoff - Echo Woman, Yves Saint Lauren- Cinema, Elle,...Versace - Bright Crystal:love շատ են ինձ դուր եկած բույրերը.. սիրում եմ հաճախակի փոխել, գոնե 3-4 ամիսը մեկ:) սիրում եմ սառը, թարմ, թեթև, նուրբ, օզոնի, ծովի, ցիտրուսային և ծաղկային հոտեր: Չեմ սիրում քաղցր, արևելյան հոտեր, ծանր բույրեր, շատ քաղցր կամ անսովոր մրգերի հոտերով օծանելիքներ, ինչպես օրինակ Կենզոյի Կոկոսը և այլն...

Dayana
30.10.2008, 17:06
ինքս երբեք չեմ օգտագործում, ու ենքան ուրախ եմ. օծանելիք օգտագործելիս արհեստականորեն փոխում ես այն հոտըն ու բույրը որ քոնն է ու իսկական, ու դառնում ես միանգամից արհեստական. ընդհանրապես սիրում ու նախնտրում որ նաև դիմացինս չի օգտագործում ,այդպես ավելի հեշտ է լինում բացահայտել նրան, իսկ բնական մարդկային բույրը, հավատացեք որոշ բացահայտումներ անում է,համենայն դեպս ինձ համար...

եկեք միասին ոչնչացնենք աշխարհի բոլոր օծանելքիները ու վայելենք մեր բույրը այնպսին ինչպիսին կա...))))

հեշտ է ասել, եթե քեզ էլ ամեն անգամ ասեն քեզանից պուճուր երեխու կամ կաթի հոտա գալիս՝ դու էլ օծանելիք կօգտագործես :P :oy

*e}|{uka*
30.10.2008, 17:29
հեշտ է ասել, եթե քեզ էլ ամեն անգամ ասեն քեզանից պուճուր երեխու կամ կաթի հոտա գալիս՝ դու էլ օծանելիք կօգտագործես :P :oy

Ես սիրում եմ պուճուր երեխու վրայից եկող կաթիկի հոտը :P

Օծանելիք իհարկե օգտագործում եմ, աղջիկ եմ չէ վերջը վեջով : :P
Շատ եմ սիրում Cacharel - Anais :oy , հա ասեմ մի 10 տարի սա եմ միայն օգտագործում, բծախնդիր եմ, չեմ կարողանում ուրիշ ընտրություն կատարեմ :) (անտերն էլ շատ թանկա :D)

Արտիստ
30.10.2008, 17:59
հեշտ է ասել, եթե քեզ էլ ամեն անգամ ասեն քեզանից պուճուր երեխու կամ կաթի հոտա գալիս՝ դու էլ օծանելիք կօգտագործես :P :oy

հմմմ...դա մի բանա նշանակում, թե ետ անձնավորությունը ինչքան քնքուշ,սիրուն ու անմեղա պուճուր երեխու նման:oy ու ես իրան ավելի շատ կսիրեի :oy

Երկնային
30.10.2008, 18:34
Առաջին հերթին` ինչ նշանակություն ունի ձեզ համար օծանելիքը՞ Սովորաբար օգտագործում եք օծանելիք՞

Եւ, եթե այո, ապա ինչ օծանելիք եք նախընտրում՞

Օգտագործում եմ, սիրում եմ… :P
բոլոր փորձածներիցս ամենա-ամենաշատը սիրում եմ Lacoste "Touch of pink":love, որը դարձել ա իմ հոտը, համարյա միշտ դա եմ ցանում…

Ես միշտ օգտագործում եմ օծանելիք, բայց երբեք չեմ կարող օգտվել միևնույն օծանելիքից: :)

ես էլ էի առաջ միշտ տարբեր օծանելիքներ օգտագործում, բայց վերջերս միայն մեկը… :)

Օծանելիք շատ եմ սիրում և օգտագործում եմ համարյա ամեն օր: Հիմա օգտագործում եմ Divine Oriflame-ից /կապույտը/

դա էլ եմ սիրում… :)

ընդհանրապես չեմ սիրում քաղցր ու սուր հոտերը… ավելի շատ ցիտրուսային ու թեթևներին եմ հակված…

Ուլուանա
30.10.2008, 20:50
Օծանելիքի հանդեպ երբեք առանձնապես մեծ սեր չեմ տածել։ Տարիներ առաջ հաճախակի էի օգտագործում, որոշ շրջաններ նույնիսկ միշտ օգտագործում էի, բայց որ ասեմ՝ առանց օծանելիքի չէի կարող կամ տնից դուրս չէի գա, հաստատ էդ վիճակը չէր։ Իսկ հիմա հազարից մեկ եմ օգտագործում՝ առիթից–առիթ։ Էն էլ արդեն մտածում եմ՝ դրանք էլ վերացնելու մասին։ :) Օգտագործելիս նախընտրում եմ թեթև, նուրբ բույրերը, ծանր, քաղցր ու ուժեղ հոտեր չեմ սիրում։ Հատկապես տհաճ է, երբ մեկը կողքովս անցնում է՝ իր արձակած ծանր հոտի հետագիծը թողնելով... :[

Ի դեպ, տղամարդկանց օծանելիքի հոտերն ավելի հաճախ են ինձ դուր գալիս, քան կանանցը, բայց, իհարկե, ոչ էն առումով, որ ինքս կօգտագործեի։ :))

Իսկ ընդհանուր առմամբ համաձայն եմ arti$t-ի հետ այն հարցում, որ շատ ավելի նախընտրելի կլինի, եթե մեր բնական բույրերը «չճնշվեն» արհեստական բույրերի կողմից։ ;) Ուշադրություն. բնական բույր ասելով՝ ամենևին նկատի չունեմ կեղտաքրտնքախառը գարշահոտերը։ :[ :D

Ռուֆուս
30.10.2008, 20:58
Չեմ սիրում ու օգտագործում եմ միայն հատուկ առիթների համար:

Ամենալավ օծանելիքը aftershave-ն ա :hands :D

Amaru
30.10.2008, 21:20
Victoria's Secret - My Desrie ու Love Spell :oy ծաղիկի հոտեր են, շա՜տ համով են :love առանց օծանելիքի չեմ կարող :oy բայց շատ քիչ եմ փչում, որ միայն շատ մոտիկից զգացվի... էֆեկտն էլ դա ա, էլի :oy :))

Anchi
30.10.2008, 21:35
Իմ համոզմամբ ՝ երբ մարդիկ օծանելիք չեն ցանում, պարզապես դրա կարիքը չունեն, ոչ թե որոշել են, որ չեն օգտագործելու:
Ես շատ երկար տարիներ ցանում եմ Yves Saint Lauren- Cinema…

StrangeLittleGirl
30.10.2008, 21:37
Չեմ օգտագործում, քանի որ նախ ամեն օր լողանում եմ :D
Երկրորդ հերթին քիմիական նյութերից ալերգիա ունեմ (նույնիսկ օճառ փորձում եմ հնարավորինս քիչ օգտագործել):
Երրորդ հերթին արտահայտված հոտերը ծանր եմ տանում՝ լինի դա դիակի, թե օծանելիքի: Իսկ ծանր տանել ասելով նկատի ունեմ ընդհուպ մինչև փսխման ռեֆլեքս:

Արամ
30.10.2008, 22:31
Դավիդոֆֆ :love

Արամ
30.10.2008, 23:17
Սիրում եմ Կռասնայա Մասկվա :lol :lol :lol օծանելիքը մեկել, ՍՍՍՌ ռուլիտ ադիկալոնը :D :D

Երկնային
30.10.2008, 23:27
Սիրում եմ Կռասնայա Մասկվա :lol :lol :lol

հիշում եմ տատիս ինչքան դարդ էր անում, երբ իրա Կռասնայա Մասկվան վերջացավ… :D նենց էլ սիրում էր… :D

Lady SDF
31.10.2008, 01:21
Քանի որ հոտառական հիշողությունս ամենալավ արտահայտվածն է, բույրերը (ինչպես նաև օծանելիքները) շատ կարևոր են իմ կյանքում: Այնպես է ստացվել որ յուրաքանչուր ճանապարհորդության գնալուց նոր օծանելիք եմ հետս վերցրել և ամեն մի օծանելիքը ասոսիացվում է ինչ որ տեղի, ժամանակահատվածի հետ: Ինչպես նաև արթնացնում է այլ բույրեր որ կապված են տեղի հետ: Օրինակ, առաջին անգամ երբ Երևան էի եկել օգտագործում էի Cacharel-ի Noa-ն: Հիմա էլ երբ «ցանում» եմ այդ օծանելիքը, աչքերս փակում եմ և վերադառնում 1999 թվական, այն փոքրիկ սենյակը որտեղ պատրաստվում էի տանից դուրս գալու ... և զգում եմ այդ սենյակի կահույքի հոտը ... ինչ որ հին, հարազատ, տաք և ապահով հոտ ... այդ հոտը միայն Երևանյան տներում գտնվող հին կահույքից եմ առել:

Եվ այդպես յուրաքանչյուր օծանելիք երևակայական ճանապարհորդություն է :)

Միշտ զարդասեղանիս վրա են - Light Blue by D&G, Bvlgari Blv, eau de Cartier by Cartier (unisex) - թարմ, ցիտրուսային, տրամադրություն բարձրացնող հոտեր: Վերջերս հայտնաբերել եմ Acca Kappa-ի White Moss-ը (unisex):

Նաև շատ կարևոր են շրջապատի հոտերը և ամեն տեղ (տան տարբեր սենյակներում, աշխատավայրում, մեքենայի մեջ) օգտագործում եմ այսպես կոչված «օդ թարմացնողներ» (air freshener) ... հատկապես diffuser-ներ (եթերայուղի մեջ դրված փայտիկները որոնք բույրը տարածում են): Շատ եմ սիրում - լավանդա, սպիտակ թեյ, էֆկալիպտ, լիմոնախոտ:

ministr
31.10.2008, 01:38
Ծանր հոտեր չեմ սիրում` գլխացավի բուն են

Օգտագործում եմ
Hugo Boss
Bulgari
Azzaro
Estee Lauder
Davidoff

Moon
31.10.2008, 02:31
Ես ինքս օծանելիքների սիրահար չեմ, մեկ մեկ եմ օգտագործում, չեմ սիրում հատկապես, որ մարդիկ սխալ են օգտագործում այն, տոննաներով լցնում են իրանց մարմնին ու դուրս գալիս, իսկ կողքից էնքան տհաճ ա։ ֆոււււ
Էլ չասեմ, եթե օգտագործում եմ, պետք ա Քենզո լինի։ Այդ մեկը հավանում եմ։ Երբեք չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր հազար ու մի տեսակ օծանելիք գիտեն, օրը մեջ փոխում են այն։ Կամ որ ուզում են նվեր ստանալ մի լավ թանկ օծանելիք։ Էհ....

Բարեկամ
31.10.2008, 07:31
Ի դեպ, տղամարդկանց օծանելիքի հոտերն ավելի հաճախ են ինձ դուր գալիս, քան կանանցը, բայց, իհարկե, ոչ էն առումով, որ ինքս կօգտագործեի։ :))

Ինձ էլ :)

Իսկ ընդհանուր առմամբ համաձայն եմ arti$t-ի հետ այն հարցում, որ շատ ավելի նախընտրելի կլինի, եթե մեր բնական բույրերը «չճնշվեն» արհեստական բույրերի կողմից։ ;) Ուշադրություն. բնական բույր ասելով՝ ամենևին նկատի չունեմ կեղտաքրտնքախառը գարշահոտերը։ :[ :D

Հմ: Իսկ մեր բնական բույրերը որո՞նք են :8 Ամեն դեպքում, որպես բնական` կարծում եմ հասարակության մեջ լավագույնը ոչ մի ձև չբուրելն ա. էդ բնականության առումով:
Օծանելիքի դեպքում՝ տրամադրություն ստեղծելն ա, որտեղ "ստեղծել" բառն արդեն խոսում ա իր անունից:
Իսկ այլ՝ մենակ տվյալ մարդուն հատուկ բնական նուրբ բույրերը կարծում եմ էն անձնականն ա, որը պահվում ա մենակ անձնականի համար, որոնք դառնում են տվյալ պահին միակի իդենտիֆիկացիան ու հետո էլ` ընդմիշտ հուշերում:

Դեկադա
31.10.2008, 08:33
Ուլուանա-ի խոսքերից
Ի դեպ, տղամարդկանց օծանելիքի հոտերն ավելի հաճախ են ինձ դուր գալիս, քան կանանցը, բայց, իհարկե, ոչ էն առումով, որ ինքս կօգտագործեի։

Ի դեպ ինձ էլ է ավելի դուր գալիս տղամարդկանց օծանելիքը:Ես ինքս էլ օգտագործում եմ հաճախ և գտնում եմ, որ ավելի լավ է մարդու վրայից// լինի կին թե տղամարդ// գա նուրբ օծանելիքի հոտ, քան յուրահատուկ բնականը:Բայց չեմ սիրում քաղցր ու ճնշող բույրերը:

Ֆրեյա
31.10.2008, 09:44
ԻԿ, օծանելիքի նշանակությունը ոչ թե տհաճ հոտերը տաքցնելն է/դա անհնար է և օծանելիքը այդտեղ չի կարող օգնել/ , այլ հենց ինչ-որ հաճելի հոտ տարածելը` միաժամանակ ստեղծելով սեփական կերպար, որը նաև հոտերով է արտահայտվում:
Իմ դիտարկումներով, մարդկանց ընտրած հոտերը շատ բան են ասում նրանց բնավորության մասին: Կան մարդիկ, ով հաճախ է հոտեր փոխում, կան` ամբողջ կյանքում մեկ օծանելիք են օգտագործում, կան` որ երբեք չեն օգտագործում օծանելիք:

Որոշ կարծիքներ կարդացի, որ չեք օգտագործում օծանելիք, որ սեփական հոտը չթաքցնեք:
Նախ ասեմ, որ օծանելիքը երբեք չի կարող փոխել ձեր սեփական հոտը: Ինչ էլ անեք, այն գալու է, օծանելիքի հոտի հետ: Չեք նկատել, որ տարբեր մարդկանց վրա նույն օծանելիքը տարբեր ձև է հնչում՞՞՞

Բացի դրանից, միշտ չէ, որ ձեր սեփական հոտը հաճելի է շրջապատին, օրինակ, կան մարդիկ, ում կողքը գտնվելը ինձ համար տանջանք է նրանց մարմնի և մազերի անձնական հոտի պատճառով: Հիշում եմ մի աղջկա, ով ուներ երկար գանգուր մազեր և յուղոտ տիպի մաշկ, նրա հոտը ինձ սրտխառնոցի էր հասցնում, թեև ոչ թե տհաճ հոտ էր գալիս, այլ իր սեփական մաշկի սովորական հոտն էր:

Ես սովորաբար պահում եմ մի քանի տեսակի օծանելիք, երեկոյան և ամենօրյա, մի թեթև և մի արտահայտիչ հոտ և իգտագործում եմ դրանք ըստ տրամադրության և գնալու վայրի :love

Lapterik
31.10.2008, 16:54
Ես էլ սկսեմ վերջինից.
Salvatore Ferragamo-incanto shine
Calvin Klein- euphoria blossom
Gucci- eau de parfum II
Dior- Dior addact
Lanvin-eclat (մի ժամանակ մոդա էր :D)
romance
ու տենց էլի, օծանելիքի համար գժվում եմ, մանավանդ նուրբ հոտեր, Արիադնայի ասած կնգա հոտերից մեղմ ասած զզվում եմ:

Ariadna
31.10.2008, 17:13

Վայ, ես էլ եմ հիմա Salvatore Ferragamo-incanto shine օգտագործում :)

Ուլուանա
31.10.2008, 17:25
Որոշ կարծիքներ կարդացի, որ չեք օգտագործում օծանելիք, որ սեփական հոտը չթաքցնեք:
Նախ ասեմ, որ օծանելիքը երբեք չի կարող փոխել ձեր սեփական հոտը: Ինչ էլ անեք, այն գալու է, օծանելիքի հոտի հետ: Չեք նկատել, որ տարբեր մարդկանց վրա նույն օծանելիքը տարբեր ձև է հնչում՞՞՞
Չէ, ես հատուկ էդ նպատակը չեմ հետապնդում օծանելիք չօգտագործելիս, պարզապես կարիք չեմ զգում, անտարբեր եմ, բայց միևնույն ժամանակ համարում եմ, որ արհեստականն ամեն դեպքում ցանկալի չի։ Ճիշտն ասած՝ դժվարանում եմ հասկանալի բացատրել, բայց վերջերս սկսել եմ մի քիչ այլ կերպ ընկալել օծանելիքը. հիմա այն ընկալում եմ որպես ինչ–որ «ավելորդություն», որն ԻՄԸ չի, ընդ որում անկախ բույրից, այնպես որ ասել, որ պարզապես ես դեռ չեմ գտել իմ բույրը, հաստատ սխալ կլինի տվյալ դեպքում։

Բացի դրանից, միշտ չէ, որ ձեր սեփական հոտը հաճելի է շրջապատին, օրինակ, կան մարդիկ, ում կողքը գտնվելը ինձ համար տանջանք է նրանց մարմնի և մազերի անձնական հոտի պատճառով: Հիշում եմ մի աղջկա, ով ուներ երկար գանգուր մազեր և յուղոտ տիպի մաշկ, նրա հոտը ինձ սրտխառնոցի էր հասցնում, թեև ոչ թե տհաճ հոտ էր գալիս, այլ իր սեփական մաշկի սովորական հոտն էր:
Բայց չէ՞ որ, ինչպես ինքդ նկատեցիր, օծանելիքն էլ չի կարող օգնել սեփական մարմնի տհաճ հոտը փոխելու հարցում։ Այդ դեպքում էլ ինչի՞ մասին է խոսքը։

Ասածներիցս թող էնպիսի տպավորություն չլինի, թե սկզբունքորեն դեմ եմ օծանելիքին, ուղղակի հիմա ես ինքս էդպես եմ ընկալում, էդքան բան։ ;)

Second Chance
31.10.2008, 18:10
Օծանելիքն այդքան կարևոր բան չի անձամբ ինձ համար / հիմնականում միշտ մոռանում եմ դուրս գալուց առաջ:)/ Բայց սիրում եմ նուրբ հոտեր:love հիմնականում ծաղկի
Ըդհանրապես բույրերի հանդեպ շատ զգայուն եմ թե դրական թե բացասական առումով, ամեն մի բույր ինչ որ կերպով է ասոցացվում իմ մեջ, միշտ ինչ որ տրամարդրություն/տհաճ կամ հաճելի /, հիշողություն ...
Չեմ սիրում օծանելիք գնել, որովհետև գլուխս ցավումա այդ գործողությունից(չգիտես ինչու ամեն ինչից հոտ քաշելու սովորություն ունեմ, բայց այ օծանելիք փորձելն անտանելիա), մի բան խանութում դուրս գալիսա- տանը մեկ էլ տեսնում եմ որ չէ , ոնց որ իմը չի,:mda :D, դրա համար նախընտրելիա նվեր ստանալը :D:D ,համել երբեք ինքս ինձ համար շատ թանկարժեք օծանելիք չեմ գնի /էտ անտերը ոչ ուտելուա ոչ հագնելու :D ոնց էդքան փող տամ/ նախնտրում եմ բավարարվել Eclat -ով և oriflame-i համեստ օծանելիքներով :)

Ֆրեյա
31.10.2008, 18:13
Չէ, ես հատուկ էդ նպատակը չեմ հետապնդում օծանելիք չօգտագործելիս, պարզապես կարիք չեմ զգում, ...................................................., էդքան բան։ ;)

Լրիվ հասկանում եմ քեզ, Անահիտ ջան ;) Մեկ-մեկ պատահում է, որ հոգնում ես մի բանից, կամ էլ սկսում է ներվայնացնել :)

Այն աղջկա հետ կապված դեպքը ծանր էր ճիշտն ասա, կարծում եմ, իսկապես, օծանելիքն էլ չէր փրկի ինձ իր հոտից :[ :) Մանավանդ, երբ մազերը նոր էր լվացած լինում, փախնում էի իրենից հեռու... Բայց դե, գոնե կմեղմացներ էֆեկտը...

Մեկ էլ, տհաճ է շատ, երբ մարդու օծանելիքը դուրս չի գալիս.... էլի փախնում եմ... մարդ կա, սիրում է 1800 ականների ավանդական կամ էլ այդ տիպի ծանր հոտերը օգտագործել... տանել չեմ կարողանում :(

Ուլուանա
31.10.2008, 18:17
Մեկ էլ, տհաճ է շատ, երբ մարդու օծանելիքը դուրս չի գալիս.... էլի փախնում եմ... մարդ կա, սիրում է 1800 ականների ավանդական կամ էլ այդ տիպի ծանր հոտերը օգտագործել... տանել չեմ կարողանում :(
Հա, էդ նախնադարյան հոտերից ես էլ եմ վատանում... :{ :[ Ու, նկատե՞լ եք, որ դրանք թարսի պես միշտ շատ մնայուն հոտեր են լինում. մի բանին որ կպան՝ կպան, վերջ, էլ պրծում չկա։ :[ :D

Lady SDF
31.10.2008, 19:26
Տանել չեմ կարողանում Magie Noire, Poison, Opium և նման ծանր հոտերը (գլխացավի և սրտխառնոցի բույն են):

Yevuk
31.10.2008, 22:01
Ես համարյա ամեն օր օգտագործում եմ, բայց որ ասեմ առանց օծանելիքի չեմ կարող ապրել, չէ: Ուղղակի երևի արդեն սովորությունա դարձել դուրս գալուց առաջ մի կաթիլ ցանել: Շատ-շատ եմ սիրում Chanel-Chance, բայց էն ել վերջացավ......:(Հիմա օգտագործում եմ Dior-Pure Poison, Mary Kay-Belara, Givenchy-Mariage (շատ անուշնա), ;)ու Chanel-Coco Mademoiselle: Էս վերջերս, որ գնացել էի հանգստանալու, duty free-ում տեսա Paco Rabbanne-Black XS, դուրս շատ-շատա եկել,:love մինչև հիմա երազում եմ, բայց դե ոչ առնող կա, ոչ էլ նվիրող...........:D:(

Lapterik
31.10.2008, 22:28
Վայ, ես էլ եմ հիմա Salvatore Ferragamo-incanto shine օգտագործում :)

Աննաների նմանության ևս մեկ ապացույց ;)

murmushka
01.11.2008, 01:59
սիրում եմ օծանելիք, առանց օծանելիքի ինձ թվում է հարդարանքն ավարտուն չէ
ես արդեն մոտ 8 տարի է օգտագործում եմ բացարձակապես միայն Cacharel Noa օծանելիքը

Հայկօ
01.11.2008, 21:36
Օծանելիքը ճիշտ կատեգորիա ա, պարզապես որոշ հայ կանայք օծանելիք օգտագործում են ոչ թե լվացվելուց հետո, այլ լվացվելու փոխարեն :[: Սովորաբար, ըստ закон подласть-ի, դրանք այն կանայք են լինում, որ ամառները երթուղայինում պատահմամբ իրենց գավակը տեղավորում են դեմքիդ :[:o:

Ուլուանա
01.11.2008, 21:44
Օծանելիքը ճիշտ կատեգորիա ա, պարզապես որոշ հայ կանայք օծանելիք օգտագործում են ոչ թե լվացվելուց հետո, այլ լվացվելու փոխարեն :[: Սովորաբար, ըստ закин подласть-ի, դրանք այն կանայք են լինում, որ ամառները երթուղայինում պատահմամբ իրենց գավակը տեղավորում են դեմքիդ :[:o:
:D Բայց ինչու՞ մենակ կանայք։ Տղամարդիկ էլ նենց ոչինչ։ ;)

Aurora
02.11.2008, 17:47
Clinique Aromatics Elixir. Սուր հոտեր չսիրողներին խորհուրդ չեմ տա, բայց օծանելիքը շատ լավն է::ok

Ֆրեյա
03.11.2008, 12:46
Օծանելիքը ճիշտ կատեգորիա ա, պարզապես որոշ հայ կանայք օծանելիք օգտագործում են ոչ թե լվացվելուց հետո, այլ լվացվելու փոխարեն :[: Սովորաբար, ըստ закон подласть-ի, դրանք այն կանայք են լինում, որ ամառները երթուղայինում պատահմամբ իրենց գավակը տեղավորում են դեմքիդ :[:o:

Հայկօ', ինչու այդքան դաժան? :D Համ էլ մի քիչ պատմիր տղաներին ինչ օծանելիք է դուր գալիս ;)
Երբեմն պատահում է, որ շատ դուրեկան օծանելիք են օգտագործում :)
Եթե հոտը լավն է, ինչքան շատ գա, այնքան լավ:D

http://flower.net.ua/

Այս լինքով կարող եք նայել, թե ձեր սիրած օծանելիքի բաղադրության մեջ ինչպիսի բույսերի բույրեր են մտնում :love

Հ.Գ. հիմա օգտագործում էի Davidoff Game և Armani Mania, Գեյմը արդեն վերջանալու վրա է, պետք է նոր բան ձեռք բերեմ, ու չեմ կարողանում կողմնորոշվել :( Ով կարող է օգնել՞

Հայկօ
03.11.2008, 13:14
Հայկօ', ինչու այդքան դաժան? :D Համ էլ մի քիչ պատմիր տղաներին ինչ օծանելիք է դուր գալիս ;)
Երբեմն պատահում է, որ շատ դուրեկան օծանելիք են օգտագործում :)
Եթե հոտը լավն է, ինչքան շատ գա, այնքան լավ:D

Օգնե՛ք, խնդրում եմ, բարի՛ մարդեր :): Քաղաքով մեկ բեսամթ փնտրում եմ ու չեմ գտնում Gabriela Sabatini - Wild Wind օծանելիքը: Լրիվ WOW ! բույր ա :hands:

Ի դեպ, Camilla, դրա for woman-ը նույնպես շա՜տ շատ լավն ա: Որ գտնես, հաստատ 1. չես փոշմանի, 2. կարող ա for man-ն էլ լինի նույն տեղում :oy:

Lapterik
03.11.2008, 14:15
Հ.Գ. հիմա օգտագործում էի Davidoff Game և Armani Mania, Գեյմը արդեն վերջանալու վրա է, պետք է նոր բան ձեռք բերեմ, ու չեմ կարողանում կողմնորոշվել :( Ով կարող է օգնել՞

Ան ճիշտն ասած չգիտեմ ինչ տեսակ հոտեր են գրածդ օծանելիքները, Armani Mania- for man-ը ինձ դուր ա գալիս, բայց կանացին չգիտեմ ինչ հոտ ունի: Ան euphoria blossom -ը շատ լավն ա, նուրբ էլեգանտություն կա էտ հոտի մեջ, Amore -ն լավն ա: Բայց սենց խորհուրդ տալը եսիմ ճիշտ ա թե չէ, ամենալավ տարբերակը գնում ես մի օծանելիքի խանութ ու սկսում ես բաց գույնի սրվակներով օծանելիքները հոտերը փորձել, եթե նուրբ հոտեր ես սիրում: Ինչքան գիտեմ որպես կանոն նուրբ հոտերի սրվակները բաց գույնի են լինում, ավելի սուր հոտերինը՝ մուգ սրվակներ: ;)

Ֆրեյա
03.11.2008, 14:22
Օգնե՛ք, խնդրում եմ, բարի՛ մարդեր :): Քաղաքով մեկ բեսամթ փնտրում եմ ու չեմ գտնում Gabriela Sabatini - Wild Wind օծանելիքը: Լրիվ WOW ! բույր ա :hands:

Ի դեպ, Camilla, դրա for woman-ը նույնպես շա՜տ շատ լավն ա: Որ գտնես, հաստատ 1. չես փոշմանի, 2. կարող ա for man-ն էլ լինի նույն տեղում :oy:

:D Ok. Մերսի :) Հենց գտա, կասեմ:
Հ.գ. բայց կարող է հանկարծ գտնեմ, հոտ քաշեմ ու ինձ կորցնեք;think :D

Ֆրեյա
03.11.2008, 14:27
Ան ճիշտն ասած չգիտեմ ինչ տեսակ հոտեր են գրածդ օծանելիքները, Armani Mania- for man-ը ինձ դուր ա գալիս, բայց կանացին չգիտեմ ինչ հոտ ունի: Ան euphoria blossom -ը շատ լավն ա, նուրբ էլեգանտություն կա էտ հոտի մեջ, Amore -ն լավն ա: Բայց սենց խորհուրդ տալը եսիմ ճիշտ ա թե չէ, ամենալավ տարբերակը գնում ես մի օծանելիքի խանութ ու սկսում ես բաց գույնի սրվակներով օծանելիքները հոտերը փորձել, եթե նուրբ հոտեր ես սիրում: Ինչքան գիտեմ որպես կանոն նուրբ հոտերի սրվակները բաց գույնի են լինում, ավելի սուր հոտերինը՝ մուգ սրվակներ: ;)

:) Մերսի, Ան ջան: Արդեն իսկ հասցրել եմ մի քանի հոտեր փորձել, բայց չեմ կարողանում կողմնորոշվեմ: Մեկը ` CK Euphoria, Carolina Herrera CH, Paco Rabanne Black XS for her. Երեքն էլ իրար որոշ չափով նման հոտեր են, XS ու CH արդեն հասցրել են շաբլոն դառնալ, բայց ես տենց էլ չեմ կարողանում կողմնորոշվեմ: Վերջը երեքն էլ առնելու եմ, սիրտս վկայում ա :D

Kuk
03.11.2008, 14:48
Վաաայ:love Հատուկ թուլություն ունեմ օծանելիքի բույրերի նկատմամբ:love խոսքս, բնականաբար, կանացի օծանելիքին ա վերաբերում:love Ոնց եմ սիրում, որ աղջկա վրայից լաաավ հոտ ա գալիս:love Տղամարդկանց օծանելիքների նկատմամբ անտարբեր եմ:)) Սիրում եմ ցիտրուսային Կենզո, միքիչ էլ ձմերուկի:

Փնտրում եմ լավ բույրով բուրող աղջիկներ, շնչելու նպատակով:love

:D

aerosmith
04.11.2008, 15:57
շատ օդիկոլեններ եմ պորձել, բաըց ինձ միշ դուր ա եկել , ւ շարունակվումա դուր գալ միայն ONE MAN AND SHOW-ն:hands

Ֆրեյա
04.11.2008, 16:03
շատ օդիկոլեններ եմ պորձել, բաըց ինձ միշ դուր ա եկել , ւ շարունակվումա դուր գալ միայն ONE MAN AND SHOW-ն:hands

Կլասսիկ հոտ ;)

Տղամարդկանց համար նախատեսված օծանելիքն էլ է դուրս եկել միշտ:
Ամենաշատը` Hugo Boss ի թարմ հոտերը և CD Farenheit :roll բայց սա ավելի շուտ 40 անց տղամարդկանց կսազի, մի քիչ ծանր տարրեր ունի :think

Ժունդիայի
25.05.2010, 08:49
Ինձ շտապ օգնություն է պետք երեխեք ջան… համա մեկին ցանկանում եմ օծանելիք նվիրել,:oy պարզապես տատնվում եմ ընտրության մեջ, նախապես հարցրել եմ՝ ինչ բուրմուք է նախընտրում, մեռած արևն ասաց - «Նախընտրում եմ արիստոկրատ բույր, երևի կիսաքաղցր, ինքը մի տեսակ ճոխ ա, լուրջ ու սառը»: :8 Մամա միյա, էս քանի օրն ընկած եմ փնտրտուքների մեջ ու չգիտեմ այդքան ատրիբուտ, ո՞ր օծանելիքի մեջ գտնեմ:
Եթե իհարկե տեղյակ եք, նշվածներից, որը խորհուրդ կտայիք:

Armani-Code
Carolina Herrera-CH
Carolina Herrera-212
24 Faubourg
Givenchy-Ange Ou Démon

Ariadna
25.05.2010, 09:39

Jundiai ջան, թվարկածներիցդ ծանոթ չեմ միայն 24Faubourg-ին։ Armani Code-ը քաղցրոտ ա, բայց հարուստ հոտ ա, Ange Ou Demon-ը ես որ օգտագործում եմ, ինձ դուր չի գալիս, բայց կողքից բոլորը ասում են, էս իիինչ լավ հոտ ա, լավն ա իրոք, ուղղակի մի քիչ ծանր ա, ձմեռային հոտ ա, ես ձմռանն էի դա օգտագործում, Herrera-ները լավն են, վերջերս CH-ն եմ նվիրել հարսիս, լավն ա, հետաքրքիր հոտ ա, 212-էլ ա լավը, ուղղակի արդեն մի 10 տարվա հոտ ա։ Ամեն դեպքում բոլորն էլ լավն են, եթե չհավանեց, մեղքը իր վիզը, ու հենց էդ քո ասած՝ արիստոկրատ, կիսաքաьցր, ճոխ հոտերն են։ Էս սեզոնին ավելի թեթև հոտերն են հաճելի, օրինակ Ֆեռագամոյի For Fascinating-ը, բայց դե եթե ծանր հոտ ա նախընտրում, ինչ արած :)

cold skin
25.05.2010, 11:15
Jundiai ջան օգտագործում եմ Carolina Herrera-CH, հավանում եմ նուրբ, թարմ բույր ունի:
Givenchy-Ange Ou Démon ահավոր ծանր, քաղցր հոտ ա, կարծում եմ նախատեսված է 40 անց կանանց համար՝ ԻՄՀԿ:
Մնացածին ծանոթ չեմ…

Մանուլ
25.05.2010, 18:00
Երեկ չգիտեմ` ինչ հաղորդում էր, օծանելիքների մասին էին խոսում : Ասացին, որ Հայաստանում օրիգինալ օծանելիք չկա: Ու հերիք չի` բոլորը կեղծ են, հլը մի հատ էլ վնասակար նյութեր են պարունակում :[: Չնայած ես մինչև էդ էլ չէի հավատում, որ Հայաստանում ինչ-որ օրիգինալ բան կա, լինի դա հագուստ, օծանելիք, թե ինչ-որ ուրիշ բան:
Victoria's Secret-ի խանութից դուխի էին նվիրել ինձ, որ հենց նույնից Ամերիկայից էին ուղարկել: Տարբերությունն ակնհայտ ա: Թվում ա, թե բույրը նույնն ա, բայց ստեղից առածից սպիրտանման հոտ ա գալիս, հեչ լավը չի... Լրիվ հիասթափվել եմ ստեղի ամեն ինչից : (

Lapterik
25.05.2010, 18:42
Էս թեման շատ եմ սիրում, կամ ես կարգի ուրշ թեմա ել ա եղել: Դե են շարքը վոր ժամանակին գրել եմ, հիմա ավելացելա, հիմա Magnifique եմ օգտագործում Lancome-ից ու Calvin Klein-ից Ephoria: Էտ երկու բույրերի համար էլ գժվում եմ: Տղաների օծանելիքներից հետո կասեմ որն եմ հավանում:

Ֆրեյա
22.12.2010, 16:36
Նորից ապաթիկ վիճակ ա... Ոչ մի օծանելիք չեմ հավանում.. Բոլորը մի տեսակ տափակ հոտեր են արտադրում, ոնց որ շամպունի հոտ լինի, ոչ թե օծանելիքի...

Չեմ էլ իմանում ինչ օծանելիք նվիրեմ ինձ Նոր Տարուն :)

*e}|{uka*
22.12.2010, 16:39
Նորից ապաթիկ վիճակ ա... Ոչ մի օծանելիք չեմ հավանում.. Բոլորը մի տեսակ տափակ հոտեր են արտադրում, ոնց որ շամպունի հոտ լինի, ոչ թե օծանելիքի...

Չեմ էլ իմանում ինչ օծանելիք նվիրեմ ինձ Նոր Տարուն :)

Նինա... Նինա... Նինա Ռիչի: :))

Ֆրեյա
22.12.2010, 17:03
Նինա... Նինա... Նինա Ռիչի: :))

Սերը Փարիզում-ից հետո չեմ հավանում իրա հոտերը :))))))

Ախր.. սաղ խանութները նայել եմ.. համարյա բոլոր դուխիները... նոր հոտերի մեջ ոնց որ չուզենան արտահայտիչ բանեռ սարքել...

Universe
22.12.2010, 17:10
Ժամանակին էտքան էլ ուշադրություն չէի դարձնում դրան, ասենք հասարակ, պարզ ու էժանին էի նայում, ասում էի մեկա հոտա էլի:
Արդեն 4-տարի է միայն իրական Bogart classic. (http://lenoma.ru/upload/iblock/af7/jacques_bogart_bogart.jpg)
հատուկենտ պայմաններում էլ Backham, էն էլ գիտեք, ֆերոմոնովա :) (http://www.laromat.ru/pics/7825817.jpg)
Պատկերացրեք, որ Էս Bogart ից ցանել եմ ընդամենը մի հատ էն նամակի վրա, որը պետք է ռուսաստան` սիբիր ուղարկեի: Նամակը հասավ 1 ամիս 15 օրում: Հենց բացելու պահին հեռախոսով խոում էի հասցեատիրոջ հետ: Առաջին բանը, որ դեռ նամակը լիովին չբացած նա ասեց, դա այն էր, թե էսինչ լավ հոտ եկավ... :)

Fender
22.12.2010, 21:51
Արդեն երկար ժամանակա օգտագործում եմ Dsquared He Wood (http://olmart.net/products_pictures/small_dsquared2-he-wood-eau-toilette-spray.jpg)… փայտային հոտը դուրա գալիս:)

Ameli
18.12.2011, 17:37
Շատ եմ սիրում կանաչ թեյի հոտով օծանելիքներ, բայց առանձնապես չեմ հետքրքրվում: Ամեն հոտի հետ դրա օգտագործողին եմ հիշում, հոտը ասոցացնում էդ մարդու հետ, հետո երբ մեկ ուրիշից եմ էդ հոտը առնում նորից հիշում եմ առաջինին, հաճախ դա տհաճ է, տհաճ հիշողություններ է առաջ բերում:

Եթե կանաչ թեյի հոտով օծանելիքներ գիտեք կասե՞ք :oy

Lem
18.12.2011, 18:48
Եթե կանաչ թեյի հոտով օծանելիքներ գիտեք կասե՞ք :oy
Ամելի ջան, էստեղ (http://i-tea.com.ua/duxi-s-aromatom-chaya/) թվարկված են ամենահայտնիները: Սա ցույց տուր քեզ համար Նոր Տարվա նվեր առնողներին: :)) Իսկ ավելի մատչելիներից խորհուրդ կտայի Օպերայի մոտով անցնելիս Yves Rocher-ի «Կանաչ թեյ»-ը հարցնել, լավն է: :) Իրենք նաեւ այդ հոտով լոգանքի գել ու դեզոդորանտ ունեն:

Yevuk
18.12.2011, 19:14
Շատ եմ սիրում կանաչ թեյի հոտով օծանելիքներ, բայց առանձնապես չեմ հետքրքրվում: Ամեն հոտի հետ դրա օգտագործողին եմ հիշում, հոտը ասոցացնում էդ մարդու հետ, հետո երբ մեկ ուրիշից եմ էդ հոտը առնում նորից հիշում եմ առաջինին, հաճախ դա տհաճ է, տհաճ հիշողություններ է առաջ բերում:

Եթե կանաչ թեյի հոտով օծանելիքներ գիտեք կասե՞ք :oy

Կանաչ թեյի բույրով ամենահայտնի օծանելիքը Elizabeth Arden - Green Tea (http://www.100aromatov.ru/aromat/?id=9) - ն ա: Դեռ 2000 թվից մամաս օգտագործում ա էտ օծանելիքը, ու ես դեռ չեմ հոգնել էդ հոտից: :))

53652

Tirim-tim
18.12.2011, 20:54
Շատ եմ սիրում կանաչ թեյի հոտով օծանելիքներ, բայց առանձնապես չեմ հետքրքրվում: Ամեն հոտի հետ դրա օգտագործողին եմ հիշում, հոտը ասոցացնում էդ մարդու հետ, հետո երբ մեկ ուրիշից եմ էդ հոտը առնում նորից հիշում եմ առաջինին, հաճախ դա տհաճ է, տհաճ հիշողություններ է առաջ բերում:

Եթե կանաչ թեյի հոտով օծանելիքներ գիտեք կասե՞ք :oy

Yves Rocher-ի կանաչ թեյով դեօդորանտն (http://www.yves-rocher.fr/control/product/~category_id=6210/~product_id=51808) իմ սիրելին է, արդեն չորս տարի է, չեմ բաժանվում իրանից :) Պետք է որ մնացած ապրանքանիշներն էլ էդ շարքից նույնքան հաճելի հոտ ունենան, օրինակ սա
http://www.yves-rocher.fr/control/product/~category_id=3150/~product_id=12822
Խանութ էլ Երևանում կա, չնայած Հայաստանում երբեք չեմ մտել:

Tirim-tim
18.12.2011, 21:02
Մի հատ տղաների օծանելիք կա, որը վրաս մի քիչ տարօրինակ ա ազդում: Փողոցում երբ պատահաբար հոտը զգում եմ, փնտրում եմ ում վրայից ա ու ինձ հազիվ եմ զսպում, որ հետևից չգնամ :oy Բարեբախտաբար Հայաստանում համարյա ոչ մեկ չի օգտագործում էդ, նախ թանկոտ ա, հետո էլ հայ տղաների քիթ ծակող, մաչոյական հոտերից չի :)

Universe
19.12.2011, 15:15

Օրիգինալ՝ Bogart կամ Backham ֆերոմոնով:
Լրիվ քո նույն նկարագրածի նման անձամբ եմ լսել որ ասեն «մարդ չի ուզում կողքիցդ տեղ գնա» արտահայտությունը: Ու մի անգամ չէ... ;)
Երկրորդի մասին նույնը չեմ կարող ասել, բայց զգում եմ ոչ կանանց-աղջիկներին շատա դուր գալիս... :)

Tirim-tim
19.12.2011, 15:34
Օրիգինալ՝ Bogart կամ Backham ֆերոմոնով:
Լրիվ քո նույն նկարագրածի նման անձամբ եմ լսել որ ասեն «մարդ չի ուզում կողքիցդ տեղ գնա» արտահայտությունը: Ու մի անգամ չէ... ;)
Երկրորդի մասին նույնը չեմ կարող ասել, բայց զգում եմ ոչ կանանց-աղջիկներին շատա դուր գալիս... :)

Ֆերոմոններով դուխիների հոտը դուրս չի գալիս, բախտ վիճակվել է մոտիկից այն զգալ։
Իմ ասածի մեջ ֆերոմոններ դժվար թե լինեն, ֆրանսիական շատ հայտնի ֆիրմա է, եթե ֆերոմոններ լինեին, կիմանայի։ Ի դեպ, աղջիկներից ում հարցրել եմ, իմ սիրած հոտը չեն հավանել։

Ameli
19.12.2011, 15:44
Ի դեպ, աղջիկներից ում հարցրել եմ, իմ սիրած հոտը չեն հավանել։

Ինքնատիպ ճաշակ ունես էլ, հո զոռով չի :))

Universe
19.12.2011, 15:50
Ֆերոմոններով դուխիների հոտը դուրս չի գալիս, բախտ վիճակվել է մոտիկից այն զգալ։
Իմ ասածի մեջ ֆերոմոններ դժվար թե լինեն, ֆրանսիական շատ հայտնի ֆիրմա է, եթե ֆերոմոններ լինեին, կիմանայի։ Ի դեպ, աղջիկներից ում հարցրել եմ, իմ սիրած հոտը չեն հավանել։
Ափսոս ՄՊ ով բոգարտի հոտը չեմ կարող ուղարկել: Ինձ թվումա դայա եղել... նուրբ, բայց բոլոր հոտերից տարբերվող հոտ է...

ars83
19.12.2011, 16:24
Առաջին հերթին` ինչ նշանակություն ունի ձեզ համար օծանելիքը՞ Սովորաբար օգտագործում եք օծանելիք՞

Եւ, եթե այո, ապա ինչ օծանելիք եք նախընտրում՞

Օգտագործում եմ, երբ հիշում եմ, որ կա տանը: :)) Սովորաբար իմ օգտագործածը "Carolina Herrera-212 Men"-ն է (Ժունդոյի հետ ճաշակներով համընկանք), դառը հոտով: Չեմ սիրում, երբ շատ են ցանում՝ թե տղամարդիկ, թե կանայք: Իսկ չափավոր ցանածը հաճելի է, հատկապես եթե թարմ, թեթև բույր է: Տանել չեմ կարողանում քաղցր հոտեր, տարբեր տեսակի մրգերի հոտեր՝ մանգոներ, ելակներ, և այլն: Ծովի բույրովներն են լավը և դառը հոտերը (ինչպես և դառը գինիները, :P երևի ես ինքս եմ դառը կորիզ մարդ):
Հետո, հետաքրքիր է հետևել, թե մարդ ինչ օծանելիք է ընտրել. կարծում եմ՝ բույրն էլ ահագին բան է ասում մարդու բնավորության, ճաշակի մասին:

Նաիրուհի
19.12.2011, 16:42
Գլխապտույտ եմ ունենում, երբ կողքիս մի քանիսը օծանելիք են ցանած լինում։ կամ էլ եթե մեկն է որոշած լինում օծանելիքով լողանալ ։Ճ
Հիմնականում մոռանում եմ, որ օծանելիք ունեմ, դրա համար էլ կա´մ մամաս է սրվակը դատարկում, կա´մ մի քանի տարի օգտագործում եմ։
Երբեք որևէ բույրի հետ կապված հիշողություններ/զգացողություններ չեմ ունեցել, բայց մի քանի օր առաջ տղա ընկերներիցս մեկի օծանելիքն էնքան դուրս եկավ, որ էլ ասելու չի :(
Եթե ևս մեկ անգամ նույն օծանելիքն օտագործած հայտնվեց կողքիս՝ արարքներիս համար պատասխանատու չեմ :cry Հրաժարական եմ տալու էդ ընկերությունից :)

ars83
19.12.2011, 16:56
Ուրեմն, ես որ փոքր եմ լինում, մորաքույրներիցս մեկը Մոսկվայից ինչ-որ շատ դժվար ճարվող օծանելիք է բերում։ Քույրերով, ընկերուհիներով, քիչ-քիչ ցանում են, ոսկու պես պահում են։ Մի օր քույրերով նստած զրուցում են, տեսնում են Արսենը չկա (ես, էլի): Ուր ա, հա ուր ա, էս սենյակն են ման գալիս, էն սենյակն են ման գալիս, հասնում են ննջարան, տեսնում ի՞նչ. Արսենը էդ թանկարժեք օծանլեիքը բացել ա, ամբողջությամբ :{ դատարկել գլխին, բերանը մինչև ականջները բաց կանգնած ա: Դե, ճիշտն ասած, մորաքույրներս ինձ մատով կպած չկան: Բայց այդ բացառիկ դեպքում բոլորը վրա են տալիս, մատով կպնում գլխիս... և քսում թաց մատներն իրենց վրա (որ, քանի չի ցնդել, մի քիչ իրենք էլ օգտվեն, էլի):

Claudia Mori
21.12.2011, 11:06
Դե նման նուրբ թեմա միայն Ֆրեյան կարող էր բացել;) Մինչեւ 23 տարեկանը օծանելիքին սովորական եմ վերաբերվել, մինչեւ ArmeniaNow-իս կոլոգաները հայտնաբերեցին դա:} Ու սկսեցին վարպետության դասերը, թե ինչու պետք է օծանելիք օգտագործել, գրագետ օգտագործել, ինչպես կարելի է ամիսներով գումար հավաքել, բայց միշտ ունենալ հենց այն բուրմունքը, որը քեզ համար հարազատ է, ու որը հաստատ ոչ պակաս կարեւոր է գեղեցիկ ու խնամված տեսք ունենալուց:)

Զարմացա անկեղծ ասած, համ էլ մի քիչ ուրախացա, որ իմ սիրելի բուրմունքները ոչ ոք չի գրել:)

http://www.fragrantica.com/images/dizajneri/o.99.jpg

Այ այս ֆիրմայի օծանելիքները պաշտում եմ, կոնկրետ հիմա Elle -ն եմ օգտագործում, հաջորդ զոհս Parisienne-ը կլինի:

Elle-ը շատերը քաղցր բուրմունք են համարում, բայց ինքը շատ խորհրդավոր բուրմունք է, մի շտապեք այն միանգամից միայն որպես քաղցր բուրմունք բնորոշել: Parisienne-ը;) քիչ մը կոտրում է այդ քաղցրությունը, բայց ինչ-որ հավես զգացմունքերի խառնուրդ ոնց որ լինի:)

Հիմա նաեւ շատ եմ սիրում Eclat D'Arpege by Lanvin-ը: Սա շատ նուրբ է՝ ոչ պակաս խորհրդավոր իր պարզության մեջ: