PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ քաղաքական մտքի պատմություն



Խաչակիր
24.11.2006, 17:09
Մեր հասարակության մեջ տարածված մի կարծիք կա, որ երկար տարիների պետականության բացակայությունը "սպանել" է մեր մեջ պետական մտածելակերպը։ Ճիշտն ասած՝ այդ պնդման մասին չեմ կարող հստակ կողմնորոշում հայտնել, որովհետև մի շարք հարցերի պատասխաններ ինձ համար դեռ չեմ պարզել։ Օրինակ, ինչքանո՞վ են "քաղաքական միտք" ու "պետական մտածելակերպ" հասկացությունները իմաստով իրար մոտ։ Եթե դրանք տարբեր երևույթներ են, ապա պետք է փաստեմ, որ մեր պատմությունում քաղաքական միտքը միշտ եղել է ամենաբարձր մակարդակում, իսկ պետական մտածելակերպը հաճախ իսպառ բացակայել է։ Եթե այդ երկու հասկացությունները մեկ այլ երևույթի բաղադրիչ մասեր են միայն, ուրեմն այ այլ երևույթը միշտ թերի է եղել հայերի մեջ։ Առաջարկում եմ միային քննարկենք այս խառը-շփոթ հարցերը։ Հավանաբար ճիշտ կլինի, եթե մենք առանձին-առանձին դիտարկենք պատմական տարբեր ժամանակահատվածներ և փորձենք հասկանալ այդ տարիների իրական քաղաքական նպատակները։

Պանդուխտ
22.03.2007, 21:07
Մեր հասարակության մեջ տարածված մի կարծիք կա, որ երկար տարիների պետականության բացակայությունը "սպանել" է մեր մեջ պետական մտածելակերպը։ Ճիշտն ասած՝ այդ պնդման մասին չեմ կարող հստակ կողմնորոշում հայտնել, որովհետև մի շարք հարցերի պատասխաններ ինձ համար դեռ չեմ պարզել։ Օրինակ, ինչքանո՞վ են "քաղաքական միտք" ու "պետական մտածելակերպ" հասկացությունները իմաստով իրար մոտ։ Եթե դրանք տարբեր երևույթներ են, ապա պետք է փաստեմ, որ մեր պատմությունում քաղաքական միտքը միշտ եղել է ամենաբարձր մակարդակում, իսկ պետական մտածելակերպը հաճախ իսպառ բացակայել է։ Եթե այդ երկու հասկացությունները մեկ այլ երևույթի բաղադրիչ մասեր են միայն, ուրեմն այ այլ երևույթը միշտ թերի է եղել հայերի մեջ։ Առաջարկում եմ միային քննարկենք այս խառը-շփոթ հարցերը։ Հավանաբար ճիշտ կլինի, եթե մենք առանձին-առանձին դիտարկենք պատմական տարբեր ժամանակահատվածներ և փորձենք հասկանալ այդ տարիների իրական քաղաքական նպատակները
Բարեւ Խաչակիր,
Նկատի առած, որ մականունդ կրօնի հետ առնչութիւն ունի, վեր առնենք հայ եկեղեցու ձախողանքը վրաց թեմի պահպանման գծով: Մանրամասնեմ. հայ եկեղեցին հայացման գործիք եղել է հայ պետութեան եւ ազգի ձեռքին: Հայքի ծայրամասային գաւառները հետզհետէ հայացել են դարերի ընթացքին. երբ հայ պետութիւնը քիչ թէ շատ զօրեղ էր: Բայց երբ փոքրացաւ Հայաստանը եւ տկարացաւ հայոց պետութիւնը, վրացիք հայ եկեղեցուց անկախանալ ուզեցին եւ անկախացան: Խնդրեմ եթէ տեղեկութիւն ունիք այս նիւթի մասին՝ գրեցէք, որ լուսաբանուինք: Ինչ որ գիտեմ, վրացի եպիսկոպոս մը խնդրել է, որ իրենց քաղաքի եկեղեցւոյ մէջ ծէսը վրաց լեզւով տեղի ունենայ, բայց հայոց հայրապետները, որոնք մինչ այդ գործուղում էին առաջնորդներ, կրօնական գործիչներ Վրաստանում ծառայելու համար, միշտ էլ մերժել են նման առաջարկներ: Ի վէրջոյ մի առաջնորդ արել է այդպէս. բիւզանդական եկեղեցուն ապաւինելով, կամ՝ քաղկեդոնի դաւանանքը ընդունելով:
Հարց. կարելի չէ՞ր մեր հիւսիսային հարեւանի ազգային մշակութային պահանջքը գոհացնել, խուսափելու համար դաւանական, յետեւաբար կազմակերպական բաժանումից:
Վրաց եկեղեցու բաժանումով. շատ հայեր, որոնք բնակում էին Գուգարքում, Տայքում, Վիրքում եւ կամբեճանում, որոշ ժամանակ հայ լեզուն պահելուց ետքը վրացի դարձան:

Մեղապարտ
24.08.2008, 14:23
Թեմային անդրադարձա կապված վերջին օրերի ընթացքում Հայաստանում նոր քա ղաքական զարգացումներից ելնելով:
Հայ քաղաքական մտքի վերջին 100 տարվա վայրուվերումները հաստատում են իմ մտահոգությունը այն մասին որ հայ քաղաքական միտքը գտնվում է խորը ճգնաժամի մեջ: 18 տարվա ընթացքում հիմնական քաղաքական ուժերը որպես դեմոկրատական հասարակության կառուցման գլխավոր կրողներ չձևավորվեցին :
Հայ քաղաքական մտքի տիտանները ինչպիսին էն Մաշտոցը, Նժդեհը, Օրին, Շահումյանը,
մեր հասարակության համար լոկ անուններ են առանց նրանց կատարածի իմաստա վորման հնարավոր չէ ապագա կերտել:

dotsent
28.08.2008, 14:56
Կարծիք ունեմ, որ այստեղ մեր ամենամեծ սայթաքումներից մեկը Ալեքսանդրապոլի չարաբաստիկ պայմանագիրն է: Հենց դրա վրա էլ հիմնվելով կնքվեցին նաև ճակատագրական (ցավոք սրտի) Կարսի և Մոսկվայի պայմանագրերը: Եվ դա էլ հենց քաղաքական մտքի մեծ բացակայություն էր: