PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրավչության դասեր

Guest
24.11.2006, 17:00
Այս թեմայում կցանկանայ որպեսզի մենք՝ տղաներս կիսվեինք գրավչության արվեստի նրբություններով: Ավելի գնահատելի կլինի աղջիկների մասնակցությունը, դուք իհարկե մեզանից էլ լավ գիտեք, թե ինչով եք գրավվում:
Խոսքը իհարկե գնում է առաջին անգամ տեսնելու մասին, այսինքն նոր ծանոթությունների՝ հիմանականում դրսում և դիսկոտեկներում:

իմ կողմից՝

Չնայաց համատարած կարծիքի, որ պետք ա շատ խոսել, անգամ ոչ մի վարկյան լռելու՝ դրանով իսկ թողնելով խելացի տպավորություն, ես կասեի ոչ պետք է լսել: Շատ լսել, քանի որ աղջկեքը ավելի շատ է սիրում խոսել: Հաստատ:

Խոսել շատ ցածր ձայնով: Ոչ թե կամաց, այլ ցածր հաճախականությամբ: Բարիտոնային:

Լինել ինքնավստահ և ինչն ավելի կարևոր ա անտարբեր:

Խոսակցության ժամանակ, կրկին անտարբեր և միամիտ տոնով, մեջբերել այնպիսի արտահայտություններ, որպեսզի այդ աղջկան թվա, որ նա է ձեզ կպցնում, ոչ թե դուք էիք նրան մոտոցել: Ասելով այնպիսի խոսքեր, ինչպիսին են՝ «դե որ ուզում ես իմ հետ խոսաս» …, բայց նայեք, բավականին ռիսկային ա, քանի որ դա պիտի այնպես ասեք, որպեսզի այն հասնի միայն ենթագիտակցության: Եթե հասնի գիտակցության իսկույն սպասեք - «Տո դու ով ես է…» պատասխանի:

Պետք է լինել օրիգինալ: Առաջին իսկ խոսքտ պիտի շոկային լինի: Օրիգինալ մյուսների նկատմամբ, այսինքն տարբերվես մնացացից նույն ժամանակ լինելով նույն ձրի բոլորի հետ: Այդ դեպքում ամեն անգամ կկատարելագործվի վարպետությունտ այդ դերը տանելու մեջ: Ժամանակի ընդացքում արդեն կիմանաս բոլոր հնարաոր զարգացման տարբերակները:

Հետո ելի կգրեմ՝ հոգնեցի:

StrangeLittleGirl
24.11.2006, 19:54
ՆԼԾ-ից լավ միջոց չկա :D

Guest
24.11.2006, 20:13
Ի դեպ ասեմ, որ այստեղ պետք չե գրել ձեր գրավչության գաղտնիքները: Ես էլ հաստատ չեմ բացահայտի նրանց: Գրեք ուղղակի խորհուրդներ;)

ՆԼԾ-ից լավ միջոց չկա :D

ԷԷԷԷԷԷԷԷ, Բյուր-Բյուր…

Արշակ
24.11.2006, 20:18
Գրավչության դաս (առաջին և վերջին)
Երբեք աղջիկների առաջ մի պարծեցեք նրանց գրավելու Ձեր հմտությամբ: :B
Եվ ընդհանրապես համեստությունը մարդուն զարդարող հատկանիշներից մեկն է: :)

Taurus
24.11.2006, 20:26
Խոսելուց մի նայեք աղջկա աչքերի մեջ:
Ավելի լավ է եթե կարողանաք նայել , նրա աչքերից մի փոքր վերև ՝ ճակատին:
Նրան կթվա , որ դուք խոսելուց մտել եք իր իսկ մտքերի մեջ և նրան չեք տեսնում, կարծես թե ինքը թափանցիկ ա, այդ դեպքում նա , ոչ մի ձեզ անհարմար արտահայտություն չի անի: Էս փորձված միջոց ա :
Իսկ հիմա խորհուրդ աղջկանից բավականի բոյով տղաներին:
Եթե փողոցում եք մոտեցել աղջկան ,ապա չկռանաք , որ նրան լսեք , թող ինքը ձգվի :D :

Ուլուանա
24.11.2006, 20:32
Չլինի՞ թե էս թեման «Ինչպե՞ս հրապուրել կանանց - 2»-ն է։ :D
Հայկ, այսպիսի թեմա արդեն եղել է ակումբի ջահելության ժամանակները, բայց ինչ-ինչ պատճառներով փակվել է...

Լավ կանես մի հատ կարդաս էդ թեման, որպեսզի պատմությունը չկրկնվի։ Ֆորումի ամենաերկար թեմաներից մեկն է։ Ի դեպ, իրադարձություններով բավականին հարուստ թեմա է։ :hands

Guest
24.11.2006, 20:35
Չլինի՞ թե էս թեման «Ինչպե՞ս հրապուրել կանանց - 2»-ն է։

Ես ամեն անգամ թեմա բացելուց ահագին նայում եմ, որ նմանատիպ չլինի… ափսոս որ բաց թողեցի:oy կներեք:

Esmeralda
24.11.2006, 20:54
Չեմ կարծում, որ ինքնավստահության պահով Հայկը ճիշտ է ասում... Իմ կարծիքով Արշակի ասած համեստությունն ավելի կարևոր է, համենայն դեպս ինձ համար... Ինձ ավելի շատ գրավում է Արշակի համեստությունը, քան Հայկի ինքնավստահությունը…
Օրիգինալ լինելու հետ լրիվ համաձայն եմ...
Հետո... Իհարկե, աղջիկներին հաճելի է, որ դիմացինը լսում է իրենց, բայց նրանք չեն սիրում, երբ դիմացինը միայն դրանով է զբաղված... Օրինակ, ես սիրում եմ, երբ խոսում ենք հավասար…
Իսկ ենթագիտակցության մեջ Հայկի նշած էֆեկտն ստանալու համար բավականին մեծ ջանքեր են պետք... իսկ եթե հասաք արդյունքին, դա մեծ բան է...

Մախլուտո
24.11.2006, 20:58
Բարևներ Հայություն ջան: Նախ և առաջ ասէմ որ նոր եմ ֆորումում : Ու գրանցվելուս պաճարը : Ձեր Զրույցի որակներ : Քանզի մինչև այստէղ գրանցվելը եղել եմ ուրիշ Ֆորումներում ( էլի Հայկական ) և ահավոր կերպով հիաստափվել եմ անդամների տեսակներից: :hands
իսկ Թեմազի շուրջ էլ հետևյալը կասեմ: Ամեն էակ իր առանձին և օրեգինալ ձևնա պահանջում: Ուղղակի կան մարդիք որ էդ ձևը շատ հաջող են բացահայտում ու Էակին գրավում

Հա մոռացա ասեմ որ Գերմանիաից եմ

StrangeLittleGirl
25.11.2006, 00:13
Գրավչության դաս (առաջին և վերջին)
Երբեք աղջիկների առաջ մի պարծեցեք նրանց գրավելու Ձեր հմտությամբ: :B
Եվ ընդհանրապես համեստությունը մարդուն զարդարող հատկանիշներից մեկն է: :)
Գաղտինքներդ իմացանք :D

Ավելացվել է 2 րոպե անց
Հա՛, մի խորհուրդ էլ ես տամ տղաներին աղջիկների անունից: Նշված կանոններից ոչ մեկին մի՛ հետևեք, հաստատ ոչնչի չեք հասնի: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Այդ դեպքում ում որ պետք է, հաստատ դուր կգաք: Իսկ դուր գալու ավելորդ ջանքերը շատ ծիծաղելի ու տհաճ են: :D «Սպիով տղային» հիշեցի :D

Aida
25.11.2006, 00:39
Իմ կարծիքով չեմ կարող ասել, որ գրավչություն ա, բայց անձամբ ինձ վրա ազդում է անտարբերությունը:

Ուլուանա
25.11.2006, 10:03
Աղջիկները շատ տարբեր են, հետևաբար նրանց գրավելու ստանդարտ ձևեր ու հնարներ չեն կարող լինել։ Ժողովուրդ, գրում եմ, ու միաժամանակ դեժավյուի զգացողություն է առաջանում մեջս... :unsure Ախր էս նույն բաների մասին արդեն էն թեմայում խոսել ենք, է... Միայն թե գլխավոր հերոսն է փոխվել։ :D Լավ, որ սկսել եմ, միտքս ավարտեմ։ Արդեն իսկ ականատես եղանք տարբեր տեսակետների։ Մեկին գրավում է անտարբերությունն ու ինքնավստահությունը, մյուսին՝ ընդհակառակը՝ ուշադրությունն ու համեստությունը։ Բայց կա մի բան, որ, կարծում եմ, ոչ մեկին էլ չի գրավում. դա այս կամ այն ձևի թվալու, երևալու փորձն է, այսինքն՝ երբ տղամարդը ձգտում է աղջկա նկատմամբ իր էությանը խորթ հնարներ բանեցնել՝ նրան գրավելու համար։ Բան չունեմ ասելու, այդպես հնարավոր է շատ աղջիկների գրավել, բայց նման մոտեցումն ամեն դեպքում չի կարող ամուր հիմք ծառայել հետագա լուրջ հարաբերությունների համար։ :think

Guest
29.11.2006, 17:53
Եվ այսպես: Մտածում էի այս թեմայի մասին և եկա այն եզրակացության, որ մենք, բոլորս, շատ էգոիստական մտածելակերպ ունենք: Օրինակ ինչի՞ համար ես այս թեմայում գրեցի

Այս թեմայում կցանկանայ որպեսզի մենք՝ տղաներս կիսվեինք գրավչության արվեստի նրբություններով

Չե, որ մեր սիրելի, հիանալի, գեղեցիկ աղջկեքը նույնպես կուզեին կիսվել, կամ լսել մեր խոհուրդները:
Այնպես որ, այս անգամ կգրեմ մի քանի խորհուրդ աղջկեքին, չե որ թեման՝ «Գրավչության դասեր», իսկ սեռը չի նշվում:

Երբեք չնդհատեք տղուն: Եթե նրա միտքը մնաց կիսատ նա կընկճվի, նրան կթվա, որ իր ինտելեկտը բավարար չեր որպեսզի խելոք միտք ասի և այնքան անհետաքրքիր էր, որ դուք ցանկացաք փոխոլ թեման: Եվ չնաըած, որ շատ եք սիրում խոսել, կրկին կասեմ՝ շատ լսեք:) : Տղաները նույնպես շատ են սիրում խոսել: Եվ երբ տեսնում են որ աղջիկը մեծ ուշադրությամբ լսում է… նրան թվում է, որ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես նա է ցանկանում, որ նրան հաջողվեց խոսեցնել ձեզ:

Աշխատեք ճիշտ խնդալ: Ցույց տալով, որ նա լավ հումորի զգացում ունի, բայց զտեք իրոք այն պահերը, որոնք որ նա իրոք ասել է խնդացնելու համար: Բայց հաճախ է եղել, որ ես հանդիպել եմ շատ անորակ կոկետության :( : Կարամ առաջարկեմ՝ նստել հայելու դեմ, ձեզ պատմել անիմաստ, դեբիլ, անհետաքրքիր, անեկդոտ իսկ հետո խնդալ նրա վրա այնպես, որ դուք էլ հավատաք, որ ձեզ դուր է եկել:

Լինել համեստ, նուրբիկ և նույպես անտարբեր:

Խոսալու ժամանակ ասել այնպիսի արտահայտություններ, ինչպիսին են - «Բայց դու իրոք տարբերվում ես մյուսներից», «Քեզ ես մի տեսակ հավանեցի հենց սկզբից»:

Լինել նաև ամանչկոտ: Ցույց տալ, որ յանի դուք շատ քիչ եք տղեքի հետ դուրս գալիս, որ շատ պասիվ եք այս հարցում, որ նա եզակին է, ում հետ դուք համաձայնվաք խոսել… եթե կարող եք մեկ-մեկ կարմրեք:

Ինչպես տեսաք տղեքի հետ ավելի հեշտ է, նմում է միայն խաղալ նրա ինքնահավանության վրա: Եթե նա համարձակվում է ձեր հետ խոսել, ուրեմն նա հաստատ սիրում է սեձական անձը:)

Անգամ այն է հեշտացնում ձեր գործը, որ տղեն ամգամ նկատելով ձեր պահվածքի կեզծությունը չի հիասթափվի: Նա կշարունակի ձեզ լսել;)

Ուլուանա
29.11.2006, 19:36
Լինել նաև ամանչկոտ: Ցույց տալ, որ յանի դուք շատ քիչ եք տղեքի հետ դուրս գալիս, որ շատ պասիվ եք այս հարցում, որ նա եզակին է, ում հետ դուք համաձայնվաք խոսել… եթե կարող եք մեկ-մեկ կարմրեք:
:D Էս մի պատգամը լրիվ սպանիչ էր։ :D Չգիտեի, որ կարմրելն էլ է պատվերով լինում։ Բայց ախր դա զուտ ֆիզիկական հատկություն է, որն, ի դեպ, ոչ բոլորին է բնորոշ։ :P Փաստորեն, իմ բախտը բերել է, հա՞, ես հաճախ եմ կարմրում։ :oy Ստացվում է, որ ժամանակ առ ժամանակ ակամա բանեցնում եմ այդ տրյուկը... :oy

Անգամ այն է հեշտացնում ձեր գործը, որ տղեն ամգամ նկատելով ձեր պահվածքի կեզծությունը չի հիասթափվի: Նա կշարունակի ձեզ լսել;)
Բայց ինչու՞ ես կարծում, որ բոլոր տղաները քո իմացածներից են։ :P Բարեբախտաբար, կան տղաներ, որոնք տանել չեն կարողանում կեղծ պահվածք և լավ էլ հիասթափվում են այդպիսի պահվածքով աղջիկներից։ :P

Բայց էս թեման ահագին զվարճալի է դառնում։ :D Չտեղափոխե՞նք համապատասխան բաժին... :roll

Guest
29.11.2006, 19:47
Բայց էս թեման ահագին զվարճալի է դառնում։

Կարողա քո համար զվարճալի ա, բայց իրականում լուրջ թեմայա: Մարդիկ ինչ էլ գրեն հաստատ իմացի, որ օգուտ կտա:) անգամ սխալ կարծիքը մարդու կարծիք է հենց նրա (մարդու) նկատմամբ կիրառելի: Հետևաբար նրա վրա հիմնվելով կարելի է ինչ-որ դաս ստանալ: Այնպես որ, մեծ հաճույքով կլսեմ ավելի ու ավելի շատ կարծիքներ:

StrangeLittleGirl
29.11.2006, 19:54
:)

Երբեք չնդհատեք տղուն: Եթե նրա միտքը մնաց կիսատ նա կընկճվի, նրան կթվա, որ իր ինտելեկտը բավարար չեր որպեսզի խելոք միտք ասի և այնքան անհետաքրքիր էր, որ դուք ցանկացաք փոխոլ թեման: Եվ չնաըած, որ շատ եք սիրում խոսել, կրկին կասեմ՝ շատ լսեք:) : Տղաները նույնպես շատ են սիրում խոսել: Եվ երբ տեսնում են որ աղջիկը մեծ ուշադրությամբ լսում է… նրան թվում է, որ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես նա է ցանկանում, որ նրան հաջողվեց խոսեցնել ձեզ:

Աշխատեք ճիշտ խնդալ: Ցույց տալով, որ նա լավ հումորի զգացում ունի, բայց զտեք իրոք այն պահերը, որոնք որ նա իրոք ասել է խնդացնելու համար: Բայց հաճախ է եղել, որ ես հանդիպել եմ շատ անորակ կոկետության :( : Կարամ առաջարկեմ՝ նստել հայելու դեմ, ձեզ պատմել անիմաստ, դեբիլ, անհետաքրքիր, անեկդոտ իսկ հետո խնդալ նրա վրա այնպես, որ դուք էլ հավատաք, որ ձեզ դուր է եկել:

Լինել համեստ, նուրբիկ և նույպես անտարբեր:

Խոսալու ժամանակ ասել այնպիսի արտահայտություններ, ինչպիսին են - «Բայց դու իրոք տարբերվում ես մյուսներից», «Քեզ ես մի տեսակ հավանեցի հենց սկզբից»:

Լինել նաև ամանչկոտ: Ցույց տալ, որ յանի դուք շատ քիչ եք տղեքի հետ դուրս գալիս, որ շատ պասիվ եք այս հարցում, որ նա եզակին է, ում հետ դուք համաձայնվաք խոսել… եթե կարող եք մեկ-մեկ կարմրեք:

Ինչպես տեսաք տղեքի հետ ավելի հեշտ է, նմում է միայն խաղալ նրա ինքնահավանության վրա: Եթե նա համարձակվում է ձեր հետ խոսել, ուրեմն նա հաստատ սիրում է սեձական անձը:)

Անգամ այն է հեշտացնում ձեր գործը, որ տղեն ամգամ նկատելով ձեր պահվածքի կեզծությունը չի հիասթափվի: Նա կշարունակի ձեզ լսել;)
:D Հա՛յկ, ես մեռա :D Ինչի՞ս է պետք գրավել մի տղայի, որը շատախոս է, հումորի զգացում չունի, եզակի չէ և այլն :D Իսկ եթե նա թեկուզ շատ է խոսում, բայց խելացի բաներ է ասում, ունի հումորի զգացում և իրոք եզակի է, ապա քո դասերի կարիքը չկա. այդ ամենն ինքնաբերաբար կստացվի :P

Guest
29.11.2006, 20:11
:think Ժողովու՞րդ: Լա՞վ եք հասկանում ինչի մասին ա թեման: :think

Խոսքը իհարկե գնում է առաջին անգամ տեսնելու մասին, այսինքն նոր ծանոթությունների՝ հիմանականում դրսում և դիսկոտեկներում:

Ես ասում եմ ոչ թե սիրո:love կամ գոնը ինչ-որ չափով հրապուրվանքի:cry

այլ.... դիսկոներում :dance կամ դրսում :cool տեսած ինչ-որ մեկի:vayreni, կամ ուրիշի:crazy ուղակի հավեսի:joker , կամ երեխայամկան :erexa խաղի :baby համար «գրավել» ընդամենը մեկ մեկ լոկ մի նպատակով՝ կտա թե չե հեռաղոսի համարը:tel օրինակ: :)

Երևի այս անգամ ճապոնացին էլ կհասկանա գրածս:

Lapterik
29.11.2006, 20:16
Էս մեկը վերջ էր:

Esmeralda
29.11.2006, 20:23
:)

Երբեք չնդհատեք տղուն: Եթե նրա միտքը մնաց կիսատ նա կընկճվի, նրան կթվա, որ իր ինտելեկտը բավարար չեր որպեսզի խելոք միտք ասի և այնքան անհետաքրքիր էր, որ դուք ցանկացաք փոխոլ թեման: Եվ չնաըած, որ շատ եք սիրում խոսել, կրկին կասեմ՝ շատ լսեք:) : Տղաները նույնպես շատ են սիրում խոսել: Եվ երբ տեսնում են որ աղջիկը մեծ ուշադրությամբ լսում է… նրան թվում է, որ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես նա է ցանկանում, որ նրան հաջողվեց խոսեցնել ձեզ:

Աշխատեք ճիշտ խնդալ: Ցույց տալով, որ նա լավ հումորի զգացում ունի, բայց զտեք իրոք այն պահերը, որոնք որ նա իրոք ասել է խնդացնելու համար: Բայց հաճախ է եղել, որ ես հանդիպել եմ շատ անորակ կոկետության :( : Կարամ առաջարկեմ՝ նստել հայելու դեմ, ձեզ պատմել անիմաստ, դեբիլ, անհետաքրքիր, անեկդոտ իսկ հետո խնդալ նրա վրա այնպես, որ դուք էլ հավատաք, որ ձեզ դուր է եկել:

Լինել համեստ, նուրբիկ և նույպես անտարբեր:

Խոսալու ժամանակ ասել այնպիսի արտահայտություններ, ինչպիսին են - «Բայց դու իրոք տարբերվում ես մյուսներից», «Քեզ ես մի տեսակ հավանեցի հենց սկզբից»:

Լինել նաև ամանչկոտ: Ցույց տալ, որ յանի դուք շատ քիչ եք տղեքի հետ դուրս գալիս, որ շատ պասիվ եք այս հարցում, որ նա եզակին է, ում հետ դուք համաձայնվաք խոսել… եթե կարող եք մեկ-մեկ կարմրեք:

Ինչպես տեսաք տղեքի հետ ավելի հեշտ է, նմում է միայն խաղալ նրա ինքնահավանության վրա: Եթե նա համարձակվում է ձեր հետ խոսել, ուրեմն նա հաստատ սիրում է սեձական անձը:)

Անգամ այն է հեշտացնում ձեր գործը, որ տղեն ամգամ նկատելով ձեր պահվածքի կեզծությունը չի հիասթափվի: Նա կշարունակի ձեզ լսել;)

Հայկ.... բայց եթե արդյունքի չեմ հասել...... դու ես պատասխան տալու :oy

Guest
29.11.2006, 20:25
Հայկ.... բայց եթե արդյունքի չեմ հասել...... դու ես պատասխան տալու :oy

Պատրաստ եմ:)

Esmeralda
29.11.2006, 20:30
Հայկ, բայց... ուշադիր լսել, ծիծաղել ամեն «հումորի» վրա... ու անտարբեր ձևանալ... չեն հակասո՞ւմ իրար.... :8

Guest
29.11.2006, 20:34
չեն հակասո՞ւմ իրար.... :8

Ցանկության դեպքում կարամ ամեն ինչ ցույց տամ, կտեսնես կհասկանաս:) : Մենակ թե եթե առանձնանանք, չլինի իմանամ մյուս հանդիպմանը բոլորտ սկսեք ինձ ճնշել՝ ասելով թե ցույց տուր էէէէ:

Ավելացվել է 1 րոպե անց
Բայց ես աղջկեքը վերջն են, ոնց ակտիվացան որ իրանց մասին խոսքը գնաց:)

Ուլուանա
29.11.2006, 20:35
Հայկ.... բայց եթե արդյունքի չեմ հասել...... դու ես պատասխան տալու :oy
Անի ջան, բայց Հայկի առաջարկած հնարները կիրառելու համար նախ հարկավոր է համապատասխան տղա ճարել, թե չէ ամեն տղայի վրա հո չե՞ն ազդի նմանատիպ հնարները։ :P Օրինակ, իմ ճանաչած տղաների մեծ մասի վրա, համոզված եմ, որ չեն ազդի։ :think

Անի, հենց կպնի, մեզ տեղյակ կպահես։ ;) :D

Goga
29.11.2006, 20:37
Հայկ ջան ոնց որ այս հարցում քեզ չի ուզում ոչ ոք հասկանալ:(
Իմ կարծիքով խորհուրդներդ երևի լավ ավարտի կբերեն, բայց մարդ, իմ կարծիքով, ինչպիսին կա այնպիսին էլ իրեն կդրսևորի, եթե ոչ,ապա որոշ ժամանակ հետո այսպես ասած դիմակը կպատրվի: Համենայնդեպս ես այդպիսին եմ, ինչ որ մեկին գրավելու համար դերասանություններ, կեղծ ձևեր չեմ անի, եթե պիտի դուր գամ, թող դուր գամ այնպիսին, ինչպիսին ես կամ;)

Guest
29.11.2006, 20:43
որոշ ժամանակ հետո այսպես ասած դիմակը կպատրվի:

Կարծում են, որ կես ժամվա ընդացքում ոչ ոք դիմակտ չի պատրի:think իսկ հետագայում… ինչ անանք, մեկա քեզ մեկա:)

Ուլուանա
29.11.2006, 20:56
Կարծում են, որ կես ժամվա ընդացքում ոչ ոք դիմակտ չի պատրի:think իսկ հետագայում… ինչ անանք, մեկա քեզ մեկա:)
Լավ էր բայց։ :D
Չգիտեմ մյուսների մոտ ոնց է, բայց, օրինակ, ինձ այդպիսի թռուցիկ ու ակնթարթային, այսինքն՝ ինչպես դու ինքդ նշեցիր, «դիսկոտեկային» հարաբերությունները բացարձակապես չեն գրավում։ Երբեք և ոչ մի դեպքում չեմ փորձել և չեմ փորձի նման ձևով ծանոթություն հաստատել որևէ մեկի հետ։ Կարծում եմ՝ շատ աղջիկներ են այս հարցում ինձ նման մտածում։ ;) Դիմակներ երբեք չեմ կրել ու մտադիր էլ չեմ կրել։ Ինչպես Գոգան ասաց, ես միշտ այնպիսին եմ, ինչպիսին որ կամ, և կուզենայի, որ մարդկանց դուր գար ոչ թե իմ դիմակը, այլ իսկական դեմքը։ :roll

Չէ, բայց ձեռքերս լա՜վ քոր են գալիս. վերջը էս թեման ուղարկելու եմ ուր որ պետք է։ :P :D

Արամ
29.11.2006, 21:08
Իսկ իմ կարծիքով Գրավչությունը ավատարիս մեջ ա...:D

Ծով
29.11.2006, 21:42
Աղջիկների մեծ մասը գտնում է, որ բանավիճելը լավագույն միջոցն է ստիպել տղային մտածել իրենց մասին…
Այդպես չէ, եթե կանխամտածված է.նախ պետք է խելքին մոտ բաներ ասել, բայց ամեն դեպքում ավելի շատ բառախաղ է ստացվում…
Տղան պետք է իհարկե ջենտլմեն լինի, բայց աղջիկն էլ ոչ մի դեպքում չպետք է խուսափի զիճողի դերից. դա խոսում է նրա բարեկրթության մասին…
Ցանկալի է մարդավարի երկխոսությունը, ոչ թե ինչ-որ մեկի շատ կամ քիչ խոսելը…
Հպարտ ու անտարբեր լինելը գեղեցկացնում է երկուսին էլ, բայց չափն անցնել պետք չէ և հնարավորինս առանց ձևերի…կեղծիքի հոտ կգա…
և ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՇՓՈԹԵՔ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ…
Սկզբունքներում համեստ լինելը շաը ավելի կարևոր է…
Չմոռանաք ժպտալ…
բայց ոչ մոդելների նման:D :D :D

StrangeLittleGirl
30.11.2006, 19:11
Ես իմ ձևերն ասե՞մ :D
Եթե խոսքը «դիսկոտեկային» հարաբերությունների մասին է, ապա ջահել ժամանակ ցանկացած տղայի գրավում էի առանց քո մեթոդներն օգտագործելու: Ընդամենը Չեբուրաշկայի ականջներ կամ պատռված ջինս էի հագնում կամ էլ դեմքս կապույտ էի ներկում:
Բայց դե էդ տեսակ ակնթարթային հարաբերությունների համար տարիքս անցել է, լուրջ մարդ եմ հիմա :think

Guest
09.01.2007, 13:43
Մի հատ էլ բան ասե՞մ, զարմանաք:
Բավականին էֆեկտնի ա լինում վատ արտահայտված կոմպլիմենտը:D
Չնայած դեռ փորձարկում եմ դա, բայց արդեն գրեթե համոզված եմ, որ բավականին տպաորիչ և արդյունավետ ձև ա:
Օրինակի համար, վերջերս մի աղջկա ասացի - «Բայց անցաց անգամ ինձ թված, որ դու ավելի տգեղ ես», որոշակի պաուզայից հետո - «…Շատ սիրուն ես պարզվեց:love»:
Դե էքսպերիմենտը տվեց դրական արդյունքներ, այնպես որ այդ մասով կարելի ա ավելի վարպետանալ:

Gohar
09.01.2007, 14:59
1. Հ.գ. աղջիկներ որևիցէ երեկույթի ժամանակ կամ որևիցէ սրաճարանում, կամ քայլելուց, ձեր աչքերը ձեր վրա պահեք, մի նայեք ամեն պատահածի, նույնիսկ այն պարագայում, եթե ինչ-որ մեկը ձեզ շաաա՜տ է դուր եկել: Թողեք, որ նա ինքը ձեզ նկատի, իսկ եթե չնկատեց, ուրեմն պետք էլ չի, որ նկատի: Հավատացնում եմ ձեզ, եթե ձեր հայացքներով ստիպեք, որ նա ձեզ նկատի, ապա հավանականությունը շատ մեծ է, որ նա ձեզ կնակտի պահի ազդեցության տակ և միայն այդ պահի համար: Եթե նույնիսկ այդ պահի տևողությունը մի քանի ամսով երկարի, ապա համոզված եղեք, որ նմանատիպ մեկ այլ պահի ազդեցության ներքո, նա ձեզ կփոխի մեկ ուրիշով: Եղեք անփոխարինելի :)
2.Միշտ եղեք լուրջ, սթափ: Այ, օրինակ, եթե ձեզ ասում են դուք շատ գեղեցիկ եք, մի ոգևվորվեք, մի հատ կշռադատեք, դուք իսկապե՞ս գեղեցիկ եք:
3. Շուտ մի տրվեք ձեր զգացմունքներին: Միշտ հիշեք՝ ձեր դիմացինը ինչքան տենչա ձեզ, այնքան ավելի կգնահատնի ձեզ և այնքան ավելի թանկ կլինեք իր համար:
4.Ամաչեք ինքներդ ձեզանից: Մի մտածեք, որ մի բան անում եք, ոչ ոք չի նկատում: Հիշեք, որ ձեզ հետևում են բազմաթիվ աչքեր:
Այս խորհուրդներս կիրառելուց հետո, եթե նույնիսկ կարմրելու հատկություն չունեք, հավանաբար կարիք էլ չեք ունենա, որ ձեզ ստիպեք, որ կարմրեք: Հասկացողի մարդու համար ամեն ինչ հասկանալի կլինի, իսկ եթե չլինի, ուրեմն պետք էլ չի, որ լինի :)

John
09.01.2007, 15:39
Ինձ երբևէ չի գրավել «աղջիկ կպցնելու» գործընթացը… ինչու՞ որովհետև միշտ ավելի խորն եմ մտածում ու հասկանում, որ ինձ համար չեն ստեղծված կես ժամ (կամ մի քիչ ավելի երկար) տևող ծանոթությունները…
Ձեր խորհուրդներից օգտվելու համար պետք է գոնե մի քիչ այդպիսին լինել, ինչպիսին խորհուրդ եք տալիս լինել, այլապես շատ ծիծաղելի կլինի, եթե դիմացինդ հասկանա, որ դու իրականում այդպիսին չես, այլ քեզ խորհուրդ են տվել այդպիսին ձևանալ, որ հակառակ սեռի մոտ հաջողություններ ունենաս… Եթե ես նկատեմ, որ դիմացինս ինձ դուր գալու համար կեղծավորություն է անում՝ կհիասթափվեմ իրենից…
Ես չեմ կարող ինձ ստիպել լսել դիմացինին, եթե ինքը հիմար բաներ է խոսում, երևալ օրգինալ, եթե իրականում շարքային հայ տղու կերպար եմ…պարզապես օրինակ եմ բերում , բառացի չընդունեք…
Չեմ սիրում «դիմակավորներին» ու ինքս երբևէ չեմ պատրաստվում նրանցից մեկը դառնալ, թեկուզ ժամանակավոր…
Ու ընդհանրապես չեմ սիրում հաշվարկներ անել, թե ի՞նչ չանեմ, ի՞նչ քիչ անեմ, ի՞նչ ավելի շատ անեմ, որ դիմացինիս դուր գամ…

PoeT
09.01.2007, 15:54
Դիսկոտեկներում աղջիկ խոսեցնելուց ձանձրալի գործ չկա։

Ավելացվել է 3 րոպե անց

1. Հ.գ. աղջիկներ որևիցէ երեկույթի ժամանակ կամ որևիցէ սրաճարանում, կամ քայլելուց, ձեր աչքերը ձեր վրա պահեք, մի նայեք ամեն պատահածի, նույնիսկ այն պարագայում, եթե ինչ-որ մեկը ձեզ շաաա՜տ է դուր եկել: Թողեք, որ նա ինքը ձեզ նկատի, իսկ եթե չնկատեց, ուրեմն պետք էլ չի, որ նկատի: Հավատացնում եմ ձեզ, եթե ձեր հայացքներով ստիպեք, որ նա ձեզ նկատի, ապա հավանականությունը շատ մեծ է, որ նա ձեզ կնակտի պահի ազդեցության տակ և միայն այդ պահի համար: Եթե նույնիսկ այդ պահի տևողությունը մի քանի ամսով երկարի, ապա համոզված եղեք, որ նմանատիպ մեկ այլ պահի ազդեցության ներքո, նա ձեզ կփոխի մեկ ուրիշով: Եղեք անփոխարինելի :)
2.Միշտ եղեք լուրջ, սթափ: Այ, օրինակ, եթե ձեզ ասում են դուք շատ գեղեցիկ եք, մի ոգևվորվեք, մի հատ կշռադատեք, դուք իսկապե՞ս գեղեցիկ եք:
3. Շուտ մի տրվեք ձեր զգացմունքներին: Միշտ հիշեք՝ ձեր դիմացինը ինչքան տենչա ձեզ, այնքան ավելի կգնահատնի ձեզ և այնքան ավելի թանկ կլինեք իր համար:
4.Ամաչեք ինքներդ ձեզանից: Մի մտածեք, որ մի բան անում եք, ոչ ոք չի նկատում: Հիշեք, որ ձեզ հետևում են բազմաթիվ աչքեր:
Այս խորհուրդներս կիրառելուց հետո, եթե նույնիսկ կարմրելու հատկություն չունեք, հավանաբար կարիք էլ չեք ունենա, որ ձեզ ստիպեք, որ կարմրեք: Հասկացողի մարդու համար ամեն ինչ հասկանալի կլինի, իսկ եթե չլինի, ուրեմն պետք էլ չի, որ լինի :)

Զզվում եմ նկարագրածդ աղջիկներից :(

otar
09.01.2007, 16:33
մի խոսեք ձեր անկողնային կյանքից :angry հոգնել են եդ մարդիկ "կազանովաների" մասին լսելուց :D

Guest
09.01.2007, 16:46
մի խոսեք ձեր անկողնային կյանքից :angry հոգնել են եդ մարդիկ "կազանովաների" մասին լսելուց :D

բան չհասկացա ասածիցտ, ո՞վ ա խոսում իր անկողային կյանքից, չեմ նկատել, մի հատ ասա նայեմ: Եվ ովքե՞ր են եդ մարդիկ, որ հոգնել են լսել, և ի՞նչ "կազանովաներ"-ի մասին է խոսքը, այն էլ չակերտավոր:think

electrical_storm
09.01.2007, 16:53
իմ կարծիքով աղջիկների ներվերն ուտելա պետք:.....
մանավանդ, երբ երես առած աղջիկներ են լինում....լոլ....

Gohar
09.01.2007, 17:21
Զզվում եմ նկարագրածդ աղջիկներից :(
Իսկ ի՞նչու :think Կարող ես կետ առ կետ գրել:

PoeT
09.01.2007, 17:41
Իսկ ի՞նչու :think Կարող ես կետ առ կետ գրել:

Որովհետև քո գրածից կարելի է եզրակացնել, որ տղաները պիտի շան նման աղջիկների հետևից վազեն։ Իսկ ես տենց աղջիկների վրա նույնիսկ չեմ նայում :ok

Gohar
09.01.2007, 18:16
Իսկ կարո՞ղ ես գրածդ ավելի հստակեցնել; Հատկապես, որ տողերից եզրակացրեցիր, որ տղան աղջկա հետևից պիտի վազեր:

PoeT
09.01.2007, 18:59
ձեր աչքերը ձեր վրա պահեք, մի նայեք ամեն պատահածի, նույնիսկ այն պարագայում, եթե ինչ-որ մեկը ձեզ շաաա՜տ է դուր եկել: Թողեք, որ նա ինքը ձեզ նկատի Ուր ուզումա թող նայի :hands
Եղեք անփոխարինելի :) Յանի՞
Այ, օրինակ, եթե ձեզ ասում են դուք շատ գեղեցիկ եք, մի ոգևվորվեք, մի հատ կշռադատեք, դուք իսկապե՞ս գեղեցիկ եք: :D :D :D

Միշտ հիշեք՝ ձեր դիմացինը ինչքան տենչա ձեզ, այնքան ավելի կգնահատնի ձեզ և այնքան ավելի թանկ կլինեք իր համար: Ու սա թանգանալ չի՞ կոչվում։
Այս խորհուրդներս կիրառելուց հետո, եթե նույնիսկ կարմրելու հատկություն չունեք, հավանաբար կարիք էլ չեք ունենա, որ ձեզ ստիպեք, որ կարմրեք:Չհասավ :(

Գոռ Ջան - Հայ
09.01.2007, 19:55
1. Հ.գ. աղջիկներ որևիցէ երեկույթի ժամանակ կամ որևիցէ սրաճարանում, կամ քայլելուց, ձեր աչքերը ձեր վրա պահեք, մի նայեք ամեն պատահածի, նույնիսկ այն պարագայում, եթե ինչ-որ մեկը ձեզ շաաա՜տ է դուր եկել: Թողեք, որ նա ինքը ձեզ նկատի, իսկ եթե չնկատեց, ուրեմն պետք էլ չի, որ նկատի: Հավատացնում եմ ձեզ, եթե ձեր հայացքներով ստիպեք, որ նա ձեզ նկատի, ապա հավանականությունը շատ մեծ է, որ նա ձեզ կնակտի պահի ազդեցության տակ և միայն այդ պահի համար: Եթե նույնիսկ այդ պահի տևողությունը մի քանի ամսով երկարի, ապա համոզված եղեք, որ նմանատիպ մեկ այլ պահի ազդեցության ներքո, նա ձեզ կփոխի մեկ ուրիշով: Եղեք անփոխարինելի :)
2.Միշտ եղեք լուրջ, սթափ: Այ, օրինակ, եթե ձեզ ասում են դուք շատ գեղեցիկ եք, մի ոգևվորվեք, մի հատ կշռադատեք, դուք իսկապե՞ս գեղեցիկ եք:
3. Շուտ մի տրվեք ձեր զգացմունքներին: Միշտ հիշեք՝ ձեր դիմացինը ինչքան տենչա ձեզ, այնքան ավելի կգնահատնի ձեզ և այնքան ավելի թանկ կլինեք իր համար:
4.Ամաչեք ինքներդ ձեզանից: Մի մտածեք, որ մի բան անում եք, ոչ ոք չի նկատում: Հիշեք, որ ձեզ հետևում են բազմաթիվ աչքեր:
Այս խորհուրդներս կիրառելուց հետո, եթե նույնիսկ կարմրելու հատկություն չունեք, հավանաբար կարիք էլ չեք ունենա, որ ձեզ ստիպեք, որ կարմրեք: Հասկացողի մարդու համար ամեն ինչ հասկանալի կլինի, իսկ եթե չլինի, ուրեմն պետք էլ չի, որ լինի :)
Բա չլիներ՞ Դրախտ կլիներ, եթե բոլոր աղջիկները սենց համեստ ու հավասարակշռված լինեին, առավել ևս ամաչկոտ:;) ԼԱվ ես գրել:
Մի բան եմ ուզում ավելացնեմ.Կարճ շրջազգեստի շլացուցիչ գեղեցկությանը, ավելի ճիշտ հմայքին զոհ գնացած տղամարդու (տղայի) զգամունքները շատ վերացական ու թափանցիկ են, փորձեք հոգին գրավել, ոչ թե աչքերը,որ հետո չզղջաք ձեր չափից դորս կանխատեսելի դժբախտության համար:D:D :D

Gohar
09.01.2007, 22:14
Եթե ոչինչ չունես ասելու ավելի լավ է լռես, կամ ասես մի բան, որը կարող է լինել լռությունից ավելի:

Չհասավ
Երևի թեմայի մեջ կատարված մյուս գրառումները չես կարդացել:Այնուամենայիվ կարդա այս տողերը՝

Լինել նաև ամանչկոտ: Ցույց տալ, որ յանի դուք շատ քիչ եք տղեքի հետ դուրս գալիս, որ շատ պասիվ եք այս հարցում, որ նա եզակին է, ում հետ դուք համաձայնվաք խոսել… եթե կարող եք մեկ-մեկ կարմրեք
Հասա՞վ :)

Բա չլիներ՞ Դրախտ կլիներ, եթե բոլոր աղջիկները սենց համեստ ու հավասարակշռված լինեին, առավել ևս ամաչկոտ: ԼԱվ ես գրել:
Մի բան եմ ուզում ավելացնեմ.Կարճ շրջազգեստի շլացուցիչ գեղեցկությանը, ավելի ճիշտ հմայքին զոհ գնացած տղամարդու (տղայի) զգամունքները շատ վերացական ու թափանցիկ են, փորձեք հոգին գրավել, ոչ թե աչքերը,որ հետո չզղջաք ձեր չափից դորս կանխատեսելի դժբախտության համար
Աշակերտը վարժապետին գերազանցեց :D

PoeT
10.01.2007, 00:00
Եթե ոչինչ չունես ասելու ավելի լավ է լռես, կամ ասես մի բան, որը կարող է լինել լռությունից ավելի:Եթե մի բան ասել եմ, ուրմեն ասելու բան ունեմ :hands
Լինել նաև ամանչկոտ: Ցույց տալ, որ յանի դուք շատ քիչ եք տղեքի հետ դուրս գալիս, որ շատ պասիվ եք այս հարցում, որ նա եզակին է, ում հետ դուք համաձայնվաք խոսել… եթե կարող եք մեկ-մեկ կարմրեքԳոհար ջան, բայց ինչու պիտի աղջիկը անկապ կարմրի, կամ ցույց տա, որ այդ տղան միակն է, ում հետ նա պատրաստ է խոսել։ ՍՐԱՆՈՎ ՆԱ ԻՆՉ ԿԱՊԱՑՈՒՑԻ՞։

Idealistka
10.01.2007, 00:26
ինչու պիտի աղջիկը անկապ կարմրի, կամ ցույց տա, որ այդ տղան միակն է, ում հետ նա պատրաստ է խոսել։ ՍՐԱՆՈՎ ՆԱ ԻՆՉ ԿԱՊԱՑՈՒՑԻ՞։

Իսկապես, իսկ ու՞մ է պետք ձեւականությունն ընդհանրապես /նաեւ կյանքի այլ ոլորտներում/: Բնական ու ՈՉ ձեւական լինելը ավելի հաճելի է դիմացինին, հավատացե՛ք: Իսկ անձնական կյանքում յուքանչյուր մարդ պետք է իր ընտրությունը կատարի, կատարի ու չվախենա, որ ԿՈՂՔԻՑ կարող են դատապարտել իր վարքը:Բայց..
Женщины никогда не бывают так сильны, как когда они вооружаются слабостью.

Gohar
10.01.2007, 01:20
Եթե մի բան ասել եմ, ուրմեն ասելու բան ունեմ :hands ։
Ճիշտ ես կարևորը մասնակցությունն ա ԼՕԼ ու գրառման մեջ ներառված մեջբերումների քանակը :hands

Գոհար ջան, բայց ինչու պիտի աղջիկը անկապ կարմրի, կամ ցույց տա, որ այդ տղան միակն է, ում հետ նա պատրաստ է խոսել։ ՍՐԱՆՈՎ ՆԱ ԻՆՉ ԿԱՊԱՑՈՒՑԻ՞
Poet այս հարցդ կարող ես ուղղել Guest-ին, քանի որ այդ խոսքերի հեղինակը նա է:

kiki
10.01.2007, 01:59
Հայկ, բայց դու դեմք ես, լուրջ եմ ասում...:D :lol :hands
աղջիկներին տված խորհուրդներդ պարզապես հրաշք էին...մինչև հիմա ծիծաղում եմ...

փատորեն ես էս հարցում էլ ոչ ստանդարտ ու աննոռմալ դուրս եկա, որովհետև փողոցում կամ ցանկացած մի տեղ ոչ մեկի երեսին չեմ նայում, ու եղբորս ասած էնպես եմ քայլում, որ ինձ կվախենան մոտենալ անգամ, ուր մնաց համարս ուզեն...:D

իրականում հարգելիներս, գալու ենք հասնենք կրկին նույն եզրայկացությանը ՝ բոլոը աղջիկները տարեր են, ու ամեն մեկին մի բան է դուր գալիս, յուրաքանչյուրին մոտենալու կամ գրավելու համար յուրովի մոտեցում է պետք, ու կարևոր չէ թե ինչ նպատակով...;)

Angelina
10.01.2007, 10:01
Այո, յուրաքանչյուրին նոր մոտեցում է պետք: Չես կարող ընդհանուր կանոներ հաստատել::think

Guest
10.01.2007, 14:05
Աղջիկներ ջան, ես ձեզ շատ էմ սիրում:love բոլորին:

Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ բոլորը աղջինները տարբեր ձև են մտածում...

բոլոը աղջիկները տարեր են, ու ամեն մեկին մի բան է դուր գալիս, յուրաքանչյուրին մոտենալու կամ գրավելու համար յուրովի մոտեցում է պետք, ու կարևոր չէ թե ինչ նպատակով...;)

Այո, յուրաքանչյուրին նոր մոտեցում է պետք: Չես կարող ընդհանուր կանոներ հաստատել::think

և ասեմ, որ մնացած բոլորն աղջիկներն էլ են այս մտքերի հետ համաձայն, ով որ համաձայն չի թող առաջինը իմ վրա քար նետի:)

----------------------------

Poet այս հարցդ կարող ես ուղղել Guest-ին, քանի որ այդ խոսքերի հեղինակը նա է:

Ճիշտ ա ասում, այս խոսքերի հեղինակը ես եմ… հետո ականջիտ կասեմ ինչ որ պետք ա:

Ծով
10.01.2007, 20:48
Գրավչության դասեր…
Դասեր,ասենք Արևմտյան հայաստանը գրավելու համար…:D :( :) /ես գիտեմ,որ նույնը չի/
չէ, Արևմտյան Հայաստանին գրավելու համար…
………
Ինձ կասե՞ք,էն որ մի քանի անգամ աչքերը թարթում են է…:D
ի՞նչ է դա տալիս այդպես անողներին,և ի՞նչ է տալիս դա տեսնողներին…

Մարիաննա
10.01.2007, 21:04
Մի խորհուրդ էլ իմ կողմից: Ի՞նչպես պարզել ձեր և ձեր ընկերոջ հարաբերությունները լուրջ են, թե՞ ոչ:
Երբ ձեր ընկերոջ հետ եք, փորձեք հասարակական վայրում գռեհիկ կչկչալ: Ամպայման պետք է նկատողություն ստանաք, եթե չստացաք, ուրեմն կամ ձեր կողքինը տղա չի կամ էլ դուք աղջիկ չեք :D

kiki
11.01.2007, 01:25
Հայկ ջան, ախր դա պարզ ճշմարտություն է, որի հետ ցանկացած քիչ թե շատ խելացի մարդ ՝ անկախ սեռից, կհամաձայնվի (բայց ինչ համեստ եմ չէ՞:))) , ի դեպ, ոչ բոլոր աղջիկներն են դրա հետ համաձայն...

Philosopher
11.01.2007, 10:29
Գրավչության դասեր…
Դասեր,ասենք Արևմտյան հայաստանը գրավելու համար…:D :( :) /ես գիտեմ,որ նույնը չի/
չէ, Արևմտյան Հայաստանին գրավելու համար… Լավ էր: Ի դեպ, ցավոք սրտի, այս քո դիտարկումը ունի ախտորոշում դառնալու մեծ հեռանկար. հայ տղաների մեծամասնությունը աղջիկներին գրավում է հենց այնպես, ինչպես կգրավեր Արևմտյան Հայաստանը. կոպտորեն, գլխային սիրով ու առանց փոխադարձության հնարավորության` խնամիների տունը Ստամբուլի նման 'արյան ծով' դարձնելով: Մնացածը լռություն է, ու թաքուն լաց, եթե դեռ արցունքները սրտում նստվածք չեն տվել ու մակարդվել;

Cleopatra
11.01.2007, 16:39
Սիրելի աղջիկներ ինչ էլ լինի տղաները սիրում են աղջկա թեթևակի թիթիզությունը կամ ձևեր թափելը, :) այնպես որ աղջիկներ կարող եք մի քիչ տզտզալ, դա նույնիսկ ամենակոպիտ տղային կարող են մեղմացնել երբ դուք կատվի կամ չգիտեմ ինչ ձայն ասեմ այդ ձայնով իրենից նույնիսկ անհնարին բան եք խնդրում , շատ դեպքերում այդ կանացի խաղերի միջոցով կհասնեք ձեր ուզածին;)
Հայկ, իսկ հիմա քեզ եմ դիմում, դու շաաատ ճիշտ ասացիր օրիգինալ աղջիկները սիրում են օրիգինալ տղաներին, երբ տղան այնպիսի մտքեր կարող է արտահայտել, որ դեռ աղջիկը լսած չկա կամ երբեք ուրշից չի էլ լսի, դա շատ կարևոր է!!!!!!!!!! Ասեմ որ միտք հնչեց, որ աղջիկները համեստ տղաների են սիրում համաձայն չեմ, քանի որ եթե այդ տղան ինչ որ գլուխ գովալու տեղ ունի տող գովա, բայց այնպես կարծես դա խոսքի մեջ ստացվեց նույնն էլ աղջիկներին է վերաբերվում:)

Մանե
11.01.2007, 17:25
Ասեմ որ միտք հնչեց, որ աղջիկները համեստ տղաների են սիրում համաձայն չեմ, քանի որ եթե այդ տղան ինչ որ գլուխ գովալու տեղ ունի տող գովա, բայց այնպես կարծես դա խոսքի մեջ ստացվեց նույնն էլ աղջիկներին է վերաբերվում:)
Բայց ոչ բոլոր աղջիկներին են դուր գալիս այդպիսի տղաները/օրինակ ինձ/.Նաև չեմ սիրում երբ իրենց ձև են տալիս կամ այնպես են անում որ աղջիկը խանդի/միանգամայն հիմարություն ա/

Guest
11.01.2007, 17:40
Նաև չեմ սիրում երբ իրենց ձև են տալիս

Իմ կարծիքով, այնուամենայնիվ, որքան էլ ինչ որ մեկը չասի, որ կարողա ինչ որ չափով ձև տալը ընդունելի է, մեկա բոլորին շատ տհաճ է ձև տված մարդու տեսնել:
Այն ամեն խորհուրդները, որոնք որ ես տվել եմ տղաներին և աղջկեքին պիտի կատարվեն իսրտե, կամաց-կամաց դարնան բնաորության գիծ:

Cleopatra
11.01.2007, 17:50
Իմ կարծիքով, այնուամենայնիվ, որքան էլ ինչ որ մեկը չասի, որ կարողա ինչ որ չափով ձև տալը ընդունելի է, մեկա բոլորին շատ տհաճ է ձև տված մարդու տեսնել:
Այն ամեն խորհուրդները, որոնք որ ես տվել եմ տղաներին և աղջկեքին պիտի կատարվեն իսրտե, կամաց-կամաց դարնան բնաորության գիծ: Ինչպես կարող է քո ասած այս խորհուրդը_ Ձևական ամաչելը, որը ամենամեծ կեղծիքն է դառնա բնավորության գիծ, իսկ իմ խորհուրդը բացահայտ ձևականություն է!!!!!!!!!!!!!!!

Guest
11.01.2007, 17:54
Ձևական ամաչելը, որը ամենամեծ կեղծիքն է

Ես ասել եմ ձևական ամաչե՞է: :o
Շատ շատ ասել եմ - «ամաչեք եթե կարաք», տարբեր բաներ են:P

Cleopatra
11.01.2007, 18:58
Ես ասել եմ ձևական ամաչե՞է: :o
Շատ շատ ասել եմ - «ամաչեք եթե կարաք», տարբեր բաներ են:P Եթե մարդը ամչում է ապա դա բնական է տեղի ունենում, իսկ քո ասածը ձևականություն է:P :P :P

PoeT
11.01.2007, 21:23
Այո... Մեռի, ձևականություն

John
11.01.2007, 21:30
եթե այդ տղան ինչ որ գլուխ գովալու տեղ ունի տող գովա

Բայց հարցն այն է, որ տղան կարա գլուխ գովալու տեղ չունենա, բայց գլուխ գովա: Էդ դեպքում դժվարա հասկանալ՝ տեղն ունի՞, թե՞ չէ…
Եթե նույնիսկ գլուխ գովալու տեղ ունի ու գլուխ է գովում՝ դա կարող է հակառակ ազդեցությունը ունենա, եթե աղջիկը սկսի կասկածել, որ կարողա սուտ ա ասում…

Guest
12.01.2007, 09:27
Եթե մարդը ամչում է ապա դա բնական է տեղի ունենում, իսկ քո ասածը ձևականություն է:P :P :P

Այստեղ արդեմ մի քիչ շեղվում եմք թեմայիմ, դարնում է` ինչ է բնաորությունը:
Իմ կարծիքով մարդու բնաորությունը և պահվածքը կախված է միայն և միայն մարդուց, և այն շատ փոփոխական է… լավ շատ բան կա ասելու, բայց դա արդեն լրիվ թեմաից դուրս է:

Եկեք իրար միմիանց գրավելու դասեր տանք: Ու ասեմ, որ անգամ ամենա անկապ և անիմաստ գրառումից, այս թեմայում անձամբ ես շատ բան եմ քաղում: Շատ կարևոր ա իմանլա մարդկանց կարծիքը. թե ոնց է պետք գրավել հակառակ սեռի ներկայացուցչին, իսկ են թե ինչ հետևություններ կասես նրա խորհուևդներից արդեն քո գործն ա;)

Cleopatra
12.01.2007, 14:46
Այստեղ արդեմ մի քիչ շեղվում եմք թեմայիմ, դարնում է` ինչ է բնաորությունը:
Իմ կարծիքով մարդու բնաորությունը և պահվածքը կախված է միայն և միայն մարդուց, և այն շատ փոփոխական է… լավ շատ բան կա ասելու, բայց դա արդեն լրիվ թեմաից դուրս է:

Եկեք իրար միմիանց գրավելու դասեր տանք: Ու ասեմ, որ անգամ ամենա անկապ և անիմաստ գրառումից, այս թեմայում անձամբ ես շատ բան եմ քաղում: Շատ կարևոր ա իմանլա մարդկանց կարծիքը. թե ոնց է պետք գրավել հակառակ սեռի ներկայացուցչին, իսկ են թե ինչ հետևություններ կասես նրա խորհուևդներից արդեն քո գործն ա;) Ես այդ խորհուրդների կարիքը չունեմ, որովհետև միայն իմ արտաքինը ինձ հերիք է, ես ուղղակի որոշեցի մի երկու խորհուրդ էլ ես տալ, և իմ կարծիքը հայտնել;) այսքանը!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Ուլուանա
14.01.2007, 22:24
Ինձ վանում են գլուխգովանները՝ անկախ նրանից՝ գլուխ գովելու տեղ ունեն թե ոչ։ Եթե մարդն ունի որոշակի արժանիքներ, ապա դրանք այսպես թե այնպես կերևան, չարժե հատուկ հայտարարություն տալ դրանց մասին։ :[

Lionne_en_Chasse
14.01.2007, 22:57
Դատարկ գործով եք զբաղվում: Գրավչության գաղտնիքը հենց նրանում է, որ այն չեն սովորում կամ նախապատրաստում, ո՞ւմ է պետք կեղծ ու անբնական գրավչությունը: Դա մի տեսակ սեփական անձի ու հնարավորությունների վրա անվստահություն է, եթե պիտի դասընթացների գնաս գրավիչ լինելու ու գրավել կարողանալու համար: Դաս տվողներն էլ շատ են գերագնահատում իրենք իրենց

otar
15.01.2007, 00:33
բան չհասկացա ասածիցտ, ո՞վ ա խոսում իր անկողային կյանքից, չեմ նկատել, մի հատ ասա նայեմ: Եվ ովքե՞ր են եդ մարդիկ, որ հոգնել են լսել, և ի՞նչ "կազանովաներ"-ի մասին է խոսքը, այն էլ չակերտավոր:think

:( դա ընդամենը գրավչության դաս էր իմ կողմից.. խորհուրդ ես կասեի

Վազգեն
15.01.2007, 10:53
Մի մեջբերում անեմ ֆրանսիացի գրող Անդրե Մորուայից.
«Նրան, ում ուզում եք հմայել, տվեք ինքնաբավականության հիմքեր»:
Բայց մի մոռացեք, որ դա պետք է անեք առանց սուտ ասելու, թե չէ վերջը լավ չի լինի: :P

Guest
15.01.2007, 10:59
:( դա ընդամենը գրավչության դաս էր իմ կողմից.. խորհուրդ ես կասեի

Վայ, կներես, տխուր սմայլիկներ մի դիր, ինձ վատ եմ զգում:
Փաստորեն ես իրոք բան չհասկացա:

asho
20.01.2007, 15:26
Ես այդ խորհուրդների կարիքը չունեմ, որովհետև միայն իմ արտաքինը ինձ հերիք է, ես ուղղակի որոշեցի մի երկու խորհուրդ էլ ես տալ, և իմ կարծիքը հայտնել;) այսքանը!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Արտաքինը բավարար պայման չի գրավելու համար: Կարողա շատ սիրուն լինի մարդը, բայց բավականին անհրապույր, այսինքն շառմ չունենա:

Vahe
21.01.2007, 18:03
Կարդացել եմ էս թեմայի մենակ Guest-ի առաջին գրառումը, ու էլ բան չունեմ ավելացնելու)) Համաձայն եմ իրա հետ... մանավանդ ԱՆՏԱՐԲԵՐ լինելու մասում

asho
22.01.2007, 14:10
Իմ կարծիքով ամենալավ գրավելու ձևը դա անկեղծ լինելն է: Այսինքն քեզ պահես այնպես ինչպիսին իրականում ես: Ինչքան էլ գլուխ գովաս մեկա մի տեխ միշտ վրիպում ես: Ու բոլոր ջանքերը իզուր են դառնում: :D

Guest
22.01.2007, 15:29
Իմ կարծիքով ամենալավ գրավելու ձևը դա անկեղծ լինելն է: Այսինքն քեզ պահես այնպես ինչպիսին իրականում ես: Ինչքան էլ գլուխ գովաս մեկա մի տեխ միշտ վրիպում ես: Ու բոլոր ջանքերը իզուր են դառնում: :D

Իհարկե:) անկեղծ լինելուց լավ բան չկա: Իսկ գլուխ գովալու մասին անգամ խոսք չկար:
Անկեղծ ձևեր թափել…:love այ դա իրոք արվեստ ա:

Հետաքրքիր ա ինչ բան ա կեղծավորություն, ես մի տեսակ չեմ պատկերացնում, ոչ մի անգամ չեմ հանդիպել, որևե մեկը կարա՞ ինձ, դեբիլիս բացատրի:

Ծով
22.01.2007, 18:52
Իհարկե:) անկեղծ լինելուց լավ բան չկա: Իսկ գլուխ գովալու մասին անգամ խոսք չկար:
Անկեղծ ձևեր թափել…:love այ դա իրոք արվեստ ա:Հետաքրքիր ա ինչ բան ա կեղծավորություն, ես մի տեսակ չեմ պատկերացնում, ոչ մի անգամ չեմ հանդիպել, որևե մեկը կարա՞ ինձ, դեբիլիս բացատրի:
Ինձ թվում է հանդիպած կլինես…ավելին,այնքան շատ,որ սովորել ես կեղծիք չհամարելուն…
ՄԻ հատ դասախոս ունեմ,վերջերս ասում էր որ անիմաստ արտահայտություն է «Անկեղծ ասած» արտահայտությունը…այնպիսի տպավորություն է,որ մինչ այդ ինչ ասել ես՝ կեղծ է…:D
Շատերս մեխանիկորեն հաճախ ենք այդպես սկսում մեր միտքը…:think

Lapterik
22.01.2007, 19:53
Էս թեմայում դեռ գրառում չեմ արել, ու ոչ բոլորն եմ կարդացել:
Ավելի շատ կխոսեմ աղջիկների մասին, որովհետև ինչ գալիս ա աղջիկներից ա գալիս::)
Նախ լավ կլինի որ աղջիկը լսի շատ, խոսի քիչ ու տեղին::ok Ահավոր տանել չեմ կարողանում, որ աղջիկներից ռաբիս արտահայտություններ եմ լսում, կամ որ ավելի ահավոր ա գռեհիկ արտահաայտություններ: Աղջիկը նուրբ էակ ա չի սազում: Հետո իրան լավ աղջկա տեղ դնի ու իրան ձև տա, կարիքը չկա կարծում եմ: Ու տղաների հետ կոշտ ու կոպիտ խոսում են, տեսեք-տեսեք ես քո իմագած աղջիկներից չեմ::D Պետքա մարդ կարողանա լսել դիմացինին ու հարկ եղած դեպքում կարողանա մերժել: Ու մի բան էլ կա, ինձ վրա օրինակ բերեմ, որ ոչ մեկ իրան վատ չզգա: Ամեն մարդ չի, որ ինձ փողոցում կմոտենա ու կփորձի «խոսացնել»: (Մի մտածեք, որ ես բոբո եմ:) ): Ուղղակի պետքա ամեն մարդ ձգտի մնալ իրա բնական կերպարին ավելի մոտ: Հնարավոր ա, որ գրածներս մի քանիսի համար ընդունելի չլինեն, բայց ինչևէ...

asho
23.01.2007, 19:04
Իհարկե անկեղծ լինելուց լավ բան չկա: Իսկ գլուխ գովալու մասին անգամ խոսք չկար:
Անկեղծ ձևեր թափել… այ դա իրոք արվեստ ա:

Հետաքրքիր ա ինչ բան ա կեղծավորություն, ես մի տեսակ չեմ պատկերացնում, ոչ մի անգամ չեմ հանդիպել, որևե մեկը կարա՞ ինձ, դեբիլիս բացատրի:
ն ա կեղծավորություն, ես մի տեսակ չեմ պատկերացնում, ոչ մի անգամ չեմ հանդիպել, որևե մեկը կարա՞ ինձ, դեբիլիս բացատրի:
Հա, ես կարամ: Օրինակ որ հիմա ասեմ դու շատ լավ մարդ ես, նմանդ չկա, բոյով, բուսաթով: Սա կեղծավորություն ա, որովհետև ես քեզ չեմ տեսել ու չեմ կարա ոչ մի բան ասեմ: Ես եղավ որ ես կեղծավորություն եմ անում, որ քո աչքը մտնեմ: Հույսով եմ հասկանալի օրինակ էր:

Արամ
27.02.2007, 15:14
ՄԻ հատ դեպք պատմեմ: Ուրեմն ետ աղջիկը չգիտեմ սիրում եմ թե չե, բայց ուզում եմ իրան համբյուրել:oy բայց համուզված չեմ նա ինձ սիրում է? Ասեք ինչ անեմ ախր շատ եմ ուզում..:D

Guest
27.02.2007, 15:20
ՄԻ հատ դեպք պատմեմ: Ուրեմն ետ աղջիկը չգիտեմ սիրում եմ թե չե, բայց ուզում եմ իրան համբյուրել:oy բայց համուզված չեմ նա ինձ սիրում է? Ասեք ինչ անեմ ախր շատ եմ ուզում..:D

Ուղղակի մի զսպի քեզ;) :D

Բայց լուռջ էլ, մեչտ մի պահի, արտահայտի քո ցանկությունները:) Ասա որ ուզում ես նրան համբուրել, բայց սկզբից հեռվից սկսի… այդ արդեն դու կիմանաս ինչ աղջիկ ա, ու ինչիս սկսես, բայց անպայման ասա, որ ուզում ես նրան համբուրել, գուցե և նա ունի փոխադարձ ցանկություն:

Cleopatra
27.02.2007, 20:45
ՄԻ հատ դեպք պատմեմ: Ուրեմն ետ աղջիկը չգիտեմ սիրում եմ թե չե, բայց ուզում եմ իրան համբյուրել:oy բայց համուզված չեմ նա ինձ սիրում է? Ասեք ինչ անեմ ախր շատ եմ ուզում..:D
Հա ճիշտ է ասում Guest-ը, այս թեմայի այս հարցում հետը համաձայն եմ:) Ասա քեզ ուզում եմ պաչեմ, կամ քեզ պաչելու եմ, բայց հանկարծ չասես ու միանգամից անցնես գործի, թե չէ կփչացնես ամեն ինչ, բայց այդպես արտահայտվելով հաստատ նրան կգցես մտածմունքների մեջ ու արդյունքում` եթե նա քո հանդեպ անտարբեր չի, հաստատ կշահես;)

Արամ
27.02.2007, 21:51
Սենց պատասխաններ չեսի սպասում...:D Ետի 50 տոկոս բայց կարողա մի հատ տարս վոտով տա գլխիս:D

Ավելացվել է 2 րոպե անց

Ուղղակի մի զսպի քեզ;) :D

Բայց լուռջ էլ, մեչտ մի պահի, արտահայտի քո ցանկությունները:) Ասա որ ուզում ես նրան համբուրել, բայց սկզբից հեռվից սկսի… այդ արդեն դու կիմանաս ինչ աղջիկ ա, ու ինչիս սկսես, բայց անպայման ասա, որ ուզում ես նրան համբուրել, գուցե և նա ունի փոխադարձ ցանկություն:
Դասարանի մեջտեղը?:D բայց ետ ել ա օրիգինալ....Մյուս օրը ծնող կկանչեն ետքան կպրծնենք::D

devel
28.02.2007, 20:34
ՆԼԾ-ից լավ միջոց չկա :D

ՆԼԾ-ի հետ ցանոթ լինելը շատ լավ բան է, բայց այն կիրառելու համար բավականին զգույշ պետք է լինել, ամենաննշան թերացումը հակառակ էֆեկտ կտա վստահ եղեք…

Tumbler
28.02.2007, 22:10
ՆԼԾ-ի հետ ցանոթ լինելը շատ լավ բան է, բայց այն կիրառելու համար բավականին զգույշ պետք է լինել, ամենաննշան թերացումը հակառակ էֆեկտ կտա վստահ եղեք…

Մի հատ անհամեստ հարց. ՆԼԾ - ետ ինչա՞:(

Իմ մոտ ոլ ընենց դեպքա որ ինձ ետ ախչիկը շատա դուրս գալի, նույնիսկ չգիտեմ բայց ոնցոր թե իրան սիրում եմ. Ուղակի իրար հետ մի երկու անգամ ենք շփվել. Իրա ընկերուհու հետ շատ լավ եմ. Ուզում եի մի բան անեի գնայինք քաղաք, ենել ընկերուհուն մինչեվ եսիմ երբ հարմար չի. Քնությունա բանա.:(
Ես ել ետ ախչկան նույնիսկ վալենտինկաեմ ու հետո նվեր ել եմ ուղարկել, բայց ինքը չգիտի որ ինձանիցա. Են օրը զանգեցի թե արի առնց ընկերուհուտ իրար հետ գնանք.
Ինքն ել ասեց թե գամ ինչ անենք. Հիմա արդեն չգիտեմ ինչ անեմ որ իրան իմ զգացմունքների մասին պատմեմ. Ուղակի ուզում եմ մի քիչ ռոմանտիկ միջավայր լինի, ոչ թե մուտքի մոտ կամ դասից տուն գնալուց. Մի բան ասեք ինչ անեմ. Ու մեկել ասեք արժի հիմա իրան իմ զգացմունքներս բացահայտեմ.:love

Arminka_
28.02.2007, 22:33
Գրավչության դաս (առաջին և վերջին)
Երբեք աղջիկների առաջ մի պարծեցեք նրանց գրավելու Ձեր հմտությամբ: :B
Եվ ընդհանրապես համեստությունը մարդուն զարդարող հատկանիշներից մեկն է: :)

Արշակ բրավո:) ապրես, ճիշտ ես նկատել «չպարծենալու» փաստը: Տանել չեմ կարողանում, երբ տղան սկսում է գովաբանել ինքն իրեն, ավելի տաղտկալի բան չկա…միանգամից խզում եմ հարաբերություններս նմանն տիպի տղաների հետ:

electrical_storm
28.02.2007, 23:29
ես համեստ չեմ վաբշե… բայց աղջիկներին դա միշտ դուր է եկել…

Черный~Ангел
01.03.2007, 22:35
Ես համաձայն եմ Արշակի խոսքերի հետ լիովին:
Անձամբ չեմ սիրում երբ սկսում են իրենց գովելև տանել չեմ կարողանում ինքնահավան գլուխգովան մարդկանց կապ չունի աղջիկ է,թե տղա:Նախ ինքդ քեզ մի գովիր թող ուրիշները գովեն: :) Եվ իմ համեստության համար դեռ չեմ զղջացել:Եվ կարող եմ վստահ ասել որ նույնիսկ հաջողությունների եմ հասել

Kita
01.03.2007, 22:46
ես համեստ չեմ վաբշե… բայց աղջիկներին դա միշտ դուր է եկել…

երևի քեզ պես անհամեստ աղջիկների հետ ես շփվել:P

electrical_storm
02.03.2007, 09:27
բնականաբար,ջա՛ն… նմանը զնմանին կսիրե…

xnko
12.07.2007, 19:38
իսկ ով ունի ցանկություն PUA (picup) դառնալու ՞, միգուցե կարիք կա հանդիպելու ՞ :B

Foreigner
13.07.2007, 06:29
Ամենամեծ հետաքրքրությամբ կարդացել եմ բոլորի գրառումները, ԱՊՐԵՔ, տրամադրությունս լավ բարձրացավ :hands
Ես էլ ուզում եմ իմ լուման մտցնեմ այս թեմայի մեջ:
Նախ եթե չեմ սխալվում չէր ասվել որ աղջիկների ճնշող մեծամասնությունը առաջին հերթին նայում է տղայի հագուկապին, հեռախոսին, կոշիկներն, ժամացույցին… և հետևություն է անում դրամապանակի պարունակության մասին :) իսկ դրանից հետո արդեն կապ չունի տղեն շատ ա խոսում, քիչ ա խոսում, կամ ինչ ա խոսում…
Այստեղից էլ խորհուրդ տղերքին, աղջիկ կպցնելուց առաջ վերցրեք ձեր ընկերներից ամենաթանկ իրերը :)
Այստեղից էլ խորհուրդ, բայց արդեն աղջիկներին, սառը դատեք և հարցրեք տղային թե ինչի ա եկել դիսկոտեկա էն կոշիկներով որ ոտքերը նեղում ա, կամ ինչի ա հեռախոսի վրա գրված ««Սյուզիից Ռուբոին»» եթե իրա անունը Կառլեն ա, կամ էլ ինչի ա տան բանալիներից BMW-ի բրելոկ կախած և իհարկե ասեք որ հանի օպտիկական ակնոցները, մնացել էր աչքերը փչացներ :D:D:D

Իսկ հիմա դիմում եմ բոլոր տգեղ աղջիկներին ( ափսոս որ մեր ակումբում այդպիսինները չկան,խորհուրդս չեն կարդա :( ) մի կոմպլեքսավորվեք ձեր արտաքինի համար, ձեզ հեռու մի պահեք շրջապատից, մի մեկուսացեք ու մի տանջվեք մտածմունքներում, դրա համար պատճառ չկա, դուք ՀԶՈՐ ուժ եք, ՈՐՈՎՀԵՏև ԴՈՒՔ ՇԱՏ ԵՔ :D:D:D

xnko
13.07.2007, 18:31
"Տգեղ աղչիկներ չկան, կան ալարկոտ աղչիկներ" - հայտնի պիկապ

Manumel
14.07.2007, 01:21
ՄԻ հատ դեպք պատմեմ: Ուրեմն ետ աղջիկը չգիտեմ սիրում եմ թե չե, բայց ուզում եմ իրան համբյուրել:oy բայց համուզված չեմ նա ինձ սիրում է? Ասեք ինչ անեմ ախր շատ եմ ուզում..:D
Իրեն հարցդ տուր, կասի:D:D:D

Սամվել
20.07.2007, 00:33
Մի խորհուրդ էլ իմ կողմից: Ի՞նչպես պարզել ձեր և ձեր ընկերոջ հարաբերությունները լուրջ են, թե՞ ոչ:
Երբ ձեր ընկերոջ հետ եք, փորձեք հասարակական վայրում գռեհիկ կչկչալ: Ամպայման պետք է նկատողություն ստանաք, եթե չստացաք, ուրեմն կամ ձեր կողքինը տղա չի կամ էլ դուք աղջիկ չեք :D
Բայց զգուշ մանցեք հա…որ ձեր հետ ես կամ իմ նման մտածող մեկը լինի հաստատ նկատողությունով չեք պրծնի…կամ չնայած կարողա նույնիսկ նկատողություն չտամ բայց մի հատ այլ կարգի աչքիցս կընկնեք մինչև կրկեսի մոտ:think

ես համեստ չեմ վաբշե… բայց աղջիկներին դա միշտ դուր է եկել…
Դե աղջիկ էլ կա :love …աղջիկ էլ :[

Նախ եթե չեմ սխալվում չէր ասվել որ աղջիկների ճնշող մեծամասնությունը առաջին հերթին նայում է տղայի հագուկապին, հեռախոսին, կոշիկներն, ժամացույցին… և հետևություն է անում դրամապանակի պարունակության մասին :) իսկ դրանից հետո արդեն կապ չունի տղեն շատ ա խոսում, քիչ ա խոսում, կամ ինչ ա խոսում…
Այստեղից էլ խորհուրդ տղերքին, աղջիկ կպցնելուց առաջ վերցրեք ձեր ընկերներից ամենաթանկ իրերը :)

:[ Զզվում եմ տենց աղջիկներից…

Հ.Գ. Ափսոս ուզում էի բան գրեի էն ել մերոնք կոմպի դեմից քշում են…վաղը կգրեմ ;)

Մարիաննա
20.07.2007, 00:43
Բայց զգուշ մանցեք հա…որ ձեր հետ ես կամ իմ նման մտածող մեկը լինի հաստատ նկատողությունով չեք պրծնի…կամ չնայած կարողա նույնիսկ նկատողություն չտամ բայց մի հատ այլ կարգի աչքիցս կընկնեք մինչև կրկեսի մոտ
Զգուշացման կարիքը չկար: Սա պարզապես հումորի տեսքով խորհուրդ էր, իսկ իմ հումորային խորհուրդներից, ես երբեք չեմ օգտվում: ;) Բացի այդ, եթե հումորով էլ գրած չլինեի, դժվար թե այս խորհրդից օգտվեի, քանի որ չեմ կարծում, որ իմ ընկերոջը պետք է փորձեմ նման կամ նմանօրինակ այլ մեթողներով: «Նա, ով անզգուշորեն ձեռքը մեկնում է վարդին, թող չբողոքի, որ փշերը վարդի խոցում են ձեռքը»: Եթե բանը հասել է նրան, որ նա արդեն իմ ընկերն է, ուրեմն ես հստակ գիտեմ, մեր հարաբերությունները լուրջ են, թե՞ ոչ, առանց փորձությունների: :) Փորձությունները սկզբում պետք է լինեն, հարաբերությունների միջին փուլում կատարված փորձություննները հավասարազոր են անփորձության: ;) Ամեն դեպքում շնորհակալություն խորհրդի համար: :)

Սամվել
20.07.2007, 11:37

:) Այ դա ուրիշ բան թե չե տենց հիմար տեստեր չեմ սիրում … բայց դե տենց բաներ գրելուց գոնե զգույշացրա թե չե մարդ կա կարողա սրտին մոտիկ ընդունի ;):8

Լավ հիմա անցնեմ բուն թեմային…:8

Ինչ վերաբերում է աղջիկների գրավչությանը…բնականաբար բոլորը կհամաձայնվեն որ լուրջ նպատակուվ կմոտենան միայն իրեն համեստ , զուսպ և լուրջ պահող աղջիկներին…
Ես երևի մի քիչ հետամնաց եմ բայց միշտ խուսափում եմ այդպիսի ժամանակ անցկացնելու նպատակով ձեռք բերած ծանոթներից և առհասարակ այդպիսի ծանոթություններից… այսինքն եթե մեկի հետ ցանկությունա առաջանում ծանոթանալ ուրեմն իրոք դուրս եկելա ու լուրջ նպատակներ կան իմ առաջ չնայած այլ խնդիր է որ այդ նպակակները մեծամասամբ այդպես էլ մնում են … պարզ է որ մարդկանց առաջին տպավորությունը կարող է շատ խափուսիկ լինել… բնականաբար ինձ օրինակ ավելի կգրավի մեղմիկ ժպիտը ոչ թե գռեհիկ ծիծաղը…
խորհուրդ աղջիկներին… մի փորձեք "տղա կպցնել" :[… զզվում եմ այդ երևույթից… ավելի լավա եղեք այնպիսին ինչպիսին կաք և տղան ինքը կնկատի ձեզ ու կմոտենա եթե դուք իրեն իրոք դուր գաք… իսկ եթե դուք ձեզ այդքան հասանելի պահեք ապա հաստատ ոչ մի նորմալ տղա ձեզ լուրջ նպատակով չի մոտենա… իսկ եթե ուզւոմ եք անլուրջ նպատակներով մոտենան ինչ ասեմ տխուրա:[…:think

Իսկ ինչ վերաբերումա գրավչությանը ճիշտն ասած ետ ասպարեզում ես նենց մեծ հաջողությունների չեմ հասել որ կարենամ փորձով կիսվել… :oy

Օրինակի համար իմ համար միշտ դժվարա լինում կատարել առաջին քայլը… դե երևի հասկացաք ինչի մասինա խոսքը միշտ դժվարանում եմ մոտենալ ու խոսակցություն սկսել… Հատկապես նրանց հետ ով շաատա դուրս գալիս … :oy…
օրինակ ինչ առաջարկներ կան ետ կապակցւոթյամբ…

հետո հենց խնդիր էլ կա … ծանոթության նոր շրջանում եքա դժվարանումա շփումը իմ համար… օրինակի համար ասեմ ասենք միշտ ամաչում եմ մարդավարի խոսամ… չեմ կարողանւոմ չգիտես թե ինչի… երևի շատ տխուրա վիճակս… հետո երևրի շատ եմ հուզված լինում տենց էլի չեմ կարողանում ինչոր թեմա բացել … էխխ շատ տխուրա վիճակս…
ինչ խորհուրդ կտաք ինձ մի բան ասեք…:love

John
20.07.2007, 13:14
խորհուրդ աղջիկներին… մի փորձեք "տղա կպցնել" … զզվում եմ այդ երևույթից…
Խորհուրդ տղաներին. մի՛ փորձեք «աղջիկ կպցնել»… զզվում եմ էդ երևույթից ;)
Սամվել ջան, քեզ միայն մի խորհուրդ կարող եմ տալ. ավելի շատ շփվի աղջիկների հետ ընդհանրապես: Նման պրոբլեմ իմ մոտ էլ կա, բայց զգում եմ, որ ահագին ձերբազատվել եմ դրանից, չնայած դեռ առիթ չի եղել գործնական ճանապարհով համոզվելու, արդյո՞ք որևէ բան փոխվել է իմ մոտ, թե՞ ես ինձ հույս եմ տալիս :oy

Մինչև Ակումբցի աղջիկների հետ շփվելը, ես բացարձակապես չէի շփվում աղջիկների հետ: Խաղենում էի իրանց հետ շփվելուց… Բայց Ակումբի աղջիկներից մի քանիսի հետ մտերմանալով զգացի, որ աղջիկներն իրականում այնքան էլ սարսափելի չեմ, ինչքան թվում են :D Ավելին՝ երբեմն որոշ հարցերի շուրջ գերադասում եմ խոսել աղջիկ-ընկերներիս հետ, քանի որ նրանք ինձ ավելի լավ են հասկանում երբեմն: Մի բան էլ եմ նկատել. Ակումբցի աղջիկների հետ շփվելուց հետո սկսել եմ շփվել նաև ուրիշ աղջիկների հետ… օրինակ՝ համադասարանցի աղջիկներից մի քանիսը իսկապես արժանի են, որ իրանց հետ շփվեմ, բայց 3-4 տարի իրար հետ սովորելու ընթացքում մտքովս էլ չէր անցնում մտերմանալ իրանց հետ… Իսկ հիմա 2-3 համադասարանցի աղջկիկների հետ բավականին մտերիմ եմ :)

Փորձիր լինել ավելի անկաշկանդ ու համարձակ :) Անձնական փորձից եմ համոզվել, որ աղջիկները չեն կծում ;) Եթե հավանել ես որևէ աղջկա՝ աշխատիր նրա հետ ծանոթանալ առանց միջնորդների :) Ու խուսափիր շաբլոն թեմաներով իրա հետ խոսելուց: Նաև աշխատիր ինչքան հնարավոր է ուշ տալ ավանդական հարցերը :) Քեզնից տարիքով փոքր եմ, բայց հույս ունեմ, որ խորհուրդներս կընդունես ու կփորձես հետևել դրանց:) Մեր նման լավ, բայց ամաչկոտ տղեքին անպայման կհանդիպի լավ աղջիկ, որի նկատմամբ համակրանքը էնքան մեծ կլինի, որ իրա հետ շփվելը, առավել ևս ծանոթանալը պրոբլեմ չի լինի ;)

asho
23.07.2007, 20:43
Անձնական փորձից եմ համոզվել, որ աղջիկները չեն կծում ;)

Շատ ճիշտ ես նկատել, որ աղջիկները չեն կծում: Մենք բոբո չենք: Օրինակ ես գերադասում եմ տղաների հետ ընկերություն անել, քան աղջիկների: Ու լավ էլ ստացվում է: Իմ համար տղան ուղղակի պետք է անկեղծ լինի, ուրիշ ոչինչ:

Lapterik
23.07.2007, 21:34
Կարևորը գիտեք որնա տղաներ ջան, որ աղջիկների մոտ Ձեզ չերևակայեք ու սկսեք հեռախոսով Ձեր անհետաձգելի խոսակցությունները վարել: Հա ու մի մոռացեք Ձեր թզբեխը (դե գիտեք էլի ում ա վերաբերվում) տանը թողնել: Լավ շատ են խոսել պահվածքի մասին, էտ մասին չգրեմ: Շաաաաաատ կարևորա, որ տղան լինի կոկիկ հագնված, մաքուր, իրա վրայից օծանելիքի նուրբ հոտ գա (լավ գոնե վատ հոտ չգա էլի:( ) Էնքան բան կարելիա ասել, բայց դե...

Lider2006
24.07.2007, 23:44
Համամիտ եմ որ աղջիկները համեսթությունն ու գլուխ գովան չլինելը գնահատում են.
Մի անգամ, ես, միատ աղջիկ որ համարյա ընկերուհիս եր(գիտեինք որ իրար սիրում եինք բայց դեռ ընկերություն չեինք անում) ու իրա ընկերուհին ման եինք գալիս, ու ետ ընկերուհին ինձ ինչ-որ կոմպլիմենտ կարծեմ շուռ եկավ ընկերուհուս կողմը ու ասեց թե ինչ զարգացաց տղայա չե՞ ես ել ասցի ինձնից ինչ զառգացաց ու ընկերուհիս զարմացած:o հարցրեց տե ետ ինչի եմ տենց ասում: ես ել անկեղծ պատասղանեցի, որ մարդւն գովում են ինքը պիտի տոն տալու տեղը մի քիչ թերագնահատի իրեն. Հետո ընկեռուհիս ինձ ասեց վոր իրա դուրը շատ եկավ ետ խոսքս, ու ինքը գնահատումա տենց մարդկանց::love

Grieg
25.07.2007, 12:10

Երևի մարդուցա գալիս բայց օրինակ ես չեմ սիրում երբ աղջիկները իրենց ձևական թերագնահատում են

Ուլուանա
25.07.2007, 15:39
Երևի մարդուցա գալիս բայց օրինակ ես չեմ սիրում երբ աղջիկները իրենց ձևական թերագնահատում են
Համաձայն եմ. ես ինքս մեծամտություն չեմ սիրում, բայց, օրինակ, ինձ համար կեղծ համեստությունն ավելի տհաճ է, քան անկեղծ մեծամտությունը...
Ընդհանրապես այն ամենը, ինչ արվում է հատուկ տպավորություն թողնելու համար, այսինքն՝ անկեղծ չէ, այլ արհեստական, հիմնականում գրավելու փոխարեն վանում է։ :[

Bc-Life
13.08.2010, 14:48
1. Հ.գ. աղջիկներ որևիցէ երեկույթի ժամանակ կամ որևիցէ սրաճարանում, կամ քայլելուց, ձեր աչքերը ձեր վրա պահեք, մի նայեք ամեն պատահածի, նույնիսկ այն պարագայում, եթե ինչ-որ մեկը ձեզ շաաա՜տ է դուր եկել: Թողեք, որ նա ինքը ձեզ նկատի, իսկ եթե չնկատեց, ուրեմն պետք էլ չի, որ նկատի: Հավատացնում եմ ձեզ, եթե ձեր հայացքներով ստիպեք, որ նա ձեզ նկատի, ապա հավանականությունը շատ մեծ է, որ նա ձեզ կնակտի պահի ազդեցության տակ և միայն այդ պահի համար: Եթե նույնիսկ այդ պահի տևողությունը մի քանի ամսով երկարի, ապա համոզված եղեք, որ նմանատիպ մեկ այլ պահի ազդեցության ներքո, նա ձեզ կփոխի մեկ ուրիշով: Եղեք անփոխարինելի :)
2.Միշտ եղեք լուրջ, սթափ: Այ, օրինակ, եթե ձեզ ասում են դուք շատ գեղեցիկ եք, մի ոգևվորվեք, մի հատ կշռադատեք, դուք իսկապե՞ս գեղեցիկ եք:
3. Շուտ մի տրվեք ձեր զգացմունքներին: Միշտ հիշեք՝ ձեր դիմացինը ինչքան տենչա ձեզ, այնքան ավելի կգնահատնի ձեզ և այնքան ավելի թանկ կլինեք իր համար:
4.Ամաչեք ինքներդ ձեզանից: Մի մտածեք, որ մի բան անում եք, ոչ ոք չի նկատում: Հիշեք, որ ձեզ հետևում են բազմաթիվ աչքեր:
Այս խորհուրդներս կիրառելուց հետո, եթե նույնիսկ կարմրելու հատկություն չունեք, հավանաբար կարիք էլ չեք ունենա, որ ձեզ ստիպեք, որ կարմրեք: Հասկացողի մարդու համար ամեն ինչ հասկանալի կլինի, իսկ եթե չլինի, ուրեմն պետք էլ չի, որ լինի :)

:oԼուչշե զագսի դեմը ուտեմ սվոյ պասպրտ,քան նման աղջկա մոտենամ:)

Bc-Life
13.08.2010, 15:33
Դա մի տեսակ սեփական անձի ու հնարավորությունների վրա անվստահություն է, եթե պիտի դասընթացների գնաս գրավիչ լինելու ու գրավել կարողանալու համար: Դաս տվողներն էլ շատ են գերագնահատում իրենք իրենց

Ձեր ասածից դուրս է գալիս, որ այն մարդիկ ովքեր ինչ-որ նոր բան են սովորում , զբաղվում են ինքնակատարելագործմամբ, սեփական հնարավորությունների ընդլայնմամբ անվստահ մարդիկ են: Ձեր երեխային չեք թողելու գնա դպրոց, որովհետև այնտեղ անվստահ մարդկանց անվստահ երեխաներն են?
Ես անձամբ անց եմ կացնում նման թրեյնինգներ ու պետք է ասեմ, որ սխալ է ձեր կարծիքը, որ նման դասընթացների գնում են սեփական անձի և հնարավորությունների վրա կասկածող մարդիկ: Առայժմ նմաններին մեր մոտ չեմ հանդիպել:

---------- Ավելացվել է՝ 15:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:20 ----------

ՄԻ հատ դեպք պատմեմ: Ուրեմն ետ աղջիկը չգիտեմ սիրում եմ թե չե, բայց ուզում եմ իրան համբյուրել:oy բայց համուզված չեմ նա ինձ սիրում է? Ասեք ինչ անեմ ախր շատ եմ ուզում..:D

Ամեն ինչ կախված է նրանից ուզում ես արագ, թե ձգձգելով: Եթե ձգձգելով, գնա սիրո առաջարկություն արա,բացատրվի սիրո մեջ և տրվիր ռոմանտիկային,հետո մի օր միգուցե համբյուրվեք: Եթե ուզում ես արագ, այդ դեպքում սկզբից գործիր, հետո տրվիր ռոմանտիկային,այսինքն` սկզբից համբյուր հետո ռոմանտիկա;)

One_Way_Ticket
13.08.2010, 15:56
Իսկ ո՞րն է աղջկան գրավելու նպատակը: Այդ հարցի պատասխանից շատ բան է կախված :think

Bc-Life
13.08.2010, 17:00
Ինչ վերաբերում է աղջիկների գրավչությանը…բնականաբար բոլորը կհամաձայնվեն որ լուրջ նպատակուվ կմոտենան միայն իրեն համեստ , զուսպ և լուրջ պահող աղջիկներին…

Ճիշտն ասած լիքը հարցեր առաջացան այս նախադասության հետ կապված:
1.Ինչ նկատի ունես լուրջ հարաբերություններ ասելով?
2.Ինչ նկատի ունես համեստ, զուսպ և լուրջ աղջիկներ ասելով? Եթե նկատի ունես այնպիսի աղջիկների ինչպիսիներին Gohar էր նկարագրել, անձամբ ես նմաններին ոչ լուրջ, ոչ անլուրջ, ոչ էլ խմած ժամանակ չեմ մոտենա:

Ես երևի մի քիչ հետամնաց եմ բայց միշտ խուսափում եմ այդպիսի ժամանակ անցկացնելու նպատակով ձեռք բերած ծանոթներից և առհասարակ այդպիսի ծանոթություններից… այսինքն եթե մեկի հետ ցանկությունա առաջանում ծանոթանալ ուրեմն իրոք դուրս եկելա ու լուրջ նպատակներ կան իմ առաջ չնայած այլ խնդիր է որ այդ նպակակները մեծամասամբ այդպես էլ մնում են …

Արդյոք այլ խնդիր է? Միգուցե պատճառահետևանքային կապ կա?

խորհուրդ աղջիկներին… մի փորձեք "տղա կպցնել" :[… զզվում եմ այդ երևույթից… ավելի լավա եղեք այնպիսին ինչպիսին կաք և տղան ինքը կնկատի ձեզ ու կմոտենա եթե դուք իրեն իրոք դուր գաք… իսկ եթե դուք ձեզ այդքան հասանելի պահեք ապա հաստատ ոչ մի նորմալ տղա ձեզ լուրջ նպատակով չի մոտենա… իսկ եթե ուզւոմ եք անլուրջ նպատակներով մոտենան ինչ ասեմ տխուրա:[…:think

Ես ինչ-որ երբեք չեմ ընդունել այն ինչ ընդունել են "նորմալ" մարդիկ:

Օրինակի համար իմ համար միշտ դժվարա լինում կատարել առաջին քայլը… դե երևի հասկացաք ինչի մասինա խոսքը միշտ դժվարանում եմ մոտենալ ու խոսակցություն սկսել… Հատկապես նրանց հետ ով շաատա դուրս գալիս … :oy…
օրինակ ինչ առաջարկներ կան ետ կապակցւոթյամբ…

Դադարի վերաբերվել աղջիկներին ինչպես երկնային էակների, բայց նայի պլանկեն շատ ներքև էլ չիջացնես: Գլխիցդ դուրս շպրտի նորմալ, ոչ նորմալ, լուրջ, անլուրջ ու նման այլ հասկացությունները ու սկսի նայել աղջիկներից յուրաքանչյուրին որպես հաճույքների աղբյուրի ու ոչ թե փորձի լուրջ մոտենաս հարցին, այլ մոտեցիր որպես խաղի:

հետո հենց խնդիր էլ կա … ծանոթության նոր շրջանում եքա դժվարանումա շփումը իմ համար… օրինակի համար ասեմ ասենք միշտ ամաչում եմ մարդավարի խոսամ… չեմ կարողանւոմ չգիտես թե ինչի… երևի շատ տխուրա վիճակս… հետո երևրի շատ եմ հուզված լինում տենց էլի չեմ կարողանում ինչոր թեմա բացել … էխխ շատ տխուրա վիճակս…
ինչ խորհուրդ կտաք ինձ մի բան ասեք…:love

Վիճակը տխուր չի,դու ես վիճակին տխուր նայում;)
Մի հատ հետաքրքիր վարժություն կա: Տանը պարապ ժամանակ կամ ինչ-որ տեղ ես գնում ու անկապ նստած կամ կանգնած ես մետրոյում/ավտոբուսի մեջ, վերցնում ես ինչ-որ առարկա ու փորձում դրա մասին մի 10-15 րոպե խոսալ: Օրինակ` վերցնում ես ավտոբուսների բռնակները.
- Բռնվելով այս բռնակներից մարդիկ կարողանում են վայր չընկնել, երբ ավտոբուսը արգելակում է: Իրոք, հենվելով սրանց մարդիկ կարողանում են ամուր մնալ ոտքի վրա կանգնած և զգալ իրենց ապահով: Կարծես կյանքում էլ է անհրաժեշտ, որպեսզի մարդը իր կողքին ունենա նման մի հենարան, որից կարող է բռնվել պետք եղած ժամանակ: Օրինակ` շատ կանայք ցանկանում են, որ իրենց կողքի տղամարդը լինի այս բռնակի նման ամուր,որպեսզի, հենվելով նրան, զգան իրենց ապահով,իմանան, որ ինչքան էլ ուժգին լինեն կյանքի ցնցումները այդ բռնակը չի կոտրվի, չի փաղչի, հավատարիմ կմնա նրանց ձեռքերի մեջ....:D

Արամ
13.08.2010, 17:40
Մի փոքրիկ խորհուրդ էլ ես տամ, պահիր քեզ այնպես ինչպես քեզ պահում ես երբ մենակ ես լիֆտի մեջ։

Դեկադա
13.08.2010, 17:48
Մի փոքրիկ խորհուրդ էլ ես տամ, պահիր քեզ այնպես ինչպես քեզ պահում ես երբ մենակ ես լիֆտի մեջ։

լիֆտի՞...ես որ վախից էնքան եմ լարվում... բա արժե՞ տղամարդու ներկայությամբ էտքան լարվել:)

One_Way_Ticket
13.08.2010, 17:55
Մի փոքրիկ խորհուրդ էլ ես տամ, պահիր քեզ այնպես ինչպես քեզ պահում ես երբ մենակ ես լիֆտի մեջ։
Անընդհատ հայելու մեջ նայեմ, մազերս դզե՞մ: :))

Lord
13.08.2010, 17:55
ժողովուրդ միայն մի խորհուրդ համարձակ եղեք ուրիշ ոչ մի բան կարևոր չի, հա մեկել ընենց նորմալ կհագնվեք ու կնայեք, որ վրաներիցտ հոտ չգա:hands

Արամ
13.08.2010, 20:27
ժողովուրդ միայն մի խորհուրդ համարձակ եղեք ուրիշ ոչ մի բան կարևոր չի, հա մեկել ընենց նորմալ կհագնվեք ու կնայեք, որ վրաներիցտ հոտ չգա:hands

ըստ իս համարձակությունը շփվելուց պետք չի, համարձակությունը աղջկա պահվածիքից ես դու ձեռք