PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում ֆուտբոլային խաղադաշտում

Էջեր : [1] 2 3 4 5 6 7 8 9

John
15.06.2006, 20:13
Էս թեման բացելու մասին առաջարկ եղավ նախորդ հանդիպման ժամանակ,բայց այդպես էլ ոչ ոք չբացեց թեմա,որոշեցի ես բացել.ի՞նչ եք կարծում՝ չարժի՞ մի օր հավաքվել ու ֆուտբոլ խաղա՞լ։

otar
15.06.2006, 20:41
արժի... սեպտեմբերի կողմ, որ ես էլ խաղամ ճիշտ է, հինգ տարի է, ինչ չեմ խաղացել, բայց կարելի է վերհիշել "հեղափոխական անցյալը" :B

StrangeLittleGirl
16.06.2006, 10:14
Ինչքան էլ ինձ չխաղացնեք, ես էլ եմ գալու ու խանգարեմ :P

Արշակ
16.06.2006, 11:20
Դե ես արդեն հանդիպմանը ասել եմ, որ հավեսով կխաղամ:)։ Շատ հետաքրքիր կլինի:hands

Հ. Գ.
Աղջիկնե՞ր… Ինչի դուք խաղալ գիտե՞ք, որ տենց ոգևորվել եք:P ։
Ես վախենում եմ աղջիկներից:{։ Էս աղջիկները միշտ ֆուտբոլ խաղալիս գնդակի փոխարեն իմ ոտքերն են տշում:aaa:bl։

Anul
16.06.2006, 13:54
աղջիկները խաղալ գիտեն ու շատ էլ լավ, չէ երեխեք:hands որ ուզենք նենց կխաղանք, էնա որ տեսնում ենք, որ ձեր միակ ուրախությունն է, ասում ենք լաաավ, մեղկ են, թող վազվզեն :D :D

John
16.06.2006, 14:02
Փաստորեն հիմնականում աղջիկներն են շահագրգռված հա՞:Զարմանալի է...Տղե'ք, էս խի՞ եք էսքան պասիվ:

Արշակ
16.06.2006, 15:54
արժի... սեպտեմբերի կողմ, որ ես էլ խաղամ ճիշտ է, հինգ տարի է, ինչ չեմ խաղացել, բայց կարելի է վերհիշել "հեղափոխական անցյալը" :B Տղերք, պատկերացնու՞մ եք ինչ կլինի մեր վիճակը, եթե Օտարը հինգ տարի ֆուտբոլ չխաղալուց հետո վերհիշի իր «հեղափոխական անցյալը»… :bl

Anul
16.06.2006, 19:13
ինչքան հասկացա, մեզ չեք խաղացնելու:( :(
ոչինչ, մենք աղջիկներով առանձին կխաղանք, ձեզնից հազար անգամ էլ լավ :yea

Արշակ
16.06.2006, 19:50
Իսկ եթե տղաներն ընդդեմ աղջիկների խաղա՞նք :D:D:D

otar
16.06.2006, 19:55
ուֆ չեմ խաղում ձեր հետ :(((

John
16.06.2006, 20:01
Արշակ ջան,տղաներից հույս չկա,արի աղջիկների հետ խաղանք,կարծում եմ իրանք մեզնից վատ չեն խաղում...

kiki
16.06.2006, 20:22
ես ֆուտբոլ խաղում էի հեռավոր մանկության տարիներին տղաների հետ, բայց դա էնքան էլ ֆուտբոլ չէր, ավելի ճիշտ երեխաների գնդակտշոցի: էնպես որ կգամ պարզապես նայելու...կամ էլ մրցավարի դերում հանդես կգամ , եթե դեմ չէք:

Արշակ
16.06.2006, 20:22
ուֆ չեմ խաղում ձեր հետ :((( Վու՜յ, էս ինչի՞ նեղացար…:'
Մի՜ նեղացի, կատակ էի անում :pardon

Anul
16.06.2006, 20:23
Արշակ ջան,տղաներից հույս չկա,արի աղջիկների հետ խաղանք,կարծում եմ իրանք մեզնից վատ չեն խաղում...
կարող եք նույնիսկ չկասկածել :hands

Anul
16.06.2006, 20:27
ես ֆուտբոլ խաղում էի հեռավոր մանկության տարիներին տղաների հետ, բայց դա էնքան էլ ֆուտբոլ չէր, ավելի ճիշտ երեխաների գնդակտշոցի: էնպես որ կգամ պարզապես նայելու...կամ էլ մրցավարի դերում հանդես կգամ , եթե դեմ չէք:
գիտես մեր տղաները, որ տենց ուզում են խաղալ, ամեն օր խաղում են:hands իրանք էլ հաստատ մի քանի տարի առաջ են վերջին անգամ խաղացել.
կարևորը հավաքվենք ու գնդակ տշենք :hands :hands

Արշակ
16.06.2006, 20:31
Լավ կամ վատ խաղալը կարևոր չի;)։ Կարևորը ֆորումցիներով միասին խաղալն է :hands։
Թե չէ գիտեք, թե ես մի երևելի խաղացո՞ղ եմ :nea:D

StrangeLittleGirl
16.06.2006, 20:58
Ես չեմ էլ պատրաստվում խաղալ: ՈՒղղակի կգամ որպես գլխավոր խանգարիչ: Դաշտով մեկ կվազվզեմ ու զանազան մարդկանց գնդակի փոխարեն կտշեմ: :D

spec
17.06.2006, 01:01
Այ ախպեր, ինչ ես բարդացնում ամեն ինչ :)))))
Մի հատ գնդակ ենք ճարում, ու մոտակա հանդիպմանը` հենց օպերաի բակում ֆուտբոլ ենք խաղում...
Չգիտես, որ սպոնտան միջցառումներին ոչ մի բան չի հասնի...
Մենակ եկեք պարզենք ով գնդակ ունի...
Ես ֆուտբոլը, որպես այդպիսին, բացառել եմ իմ կյանքից արդեն մոտ 5-6 տարի, այնպես որ գնդակ հիշեցնող ոչինչ ձեր դատին առաջարկել չեմ կարող.
Իսկ ինչ վերաբերում է նորը գնելուն ... ոչ մի դեպքում. Ես ժլատ եմ :))
Այնպես որ, եթե ինչ որ մեկը կարա բերի մոտակա հանդիպմանը գնդակ ... իրա (անկախ սեռատարիքային պատկանելիությունից [սա էլ հո ֆուտբոլ չի, որ գենդերային դիսկրիմինացիա դնեմ]) , ցավը տանեմ :).

Artgeo
17.06.2006, 01:09
Մի հատ գնդակ ենք ճարում, ու մոտակա հանդիպմանը` հենց օպերաի բակում ֆուտբոլ ենք խաղում...

Մեկա չես գալիս, քեզ մեկ չի՞ :think

spec
17.06.2006, 01:24
Ա դե մի օր պիտի գամ թե չե :)))
Համ էլ եդքան упрекающий տոնով ինձ մի դատեք... լավ կյանքից չի, որ տունը կամ օֆիսում նստած աչք եմ քՅոռացնում, երբ որ դուք մանկական երկաթուղիներում կաՅֆեր եք վառում :))
Իրոք շատ եմ ուզում գամ...
Ամենայն նախանձախնդրությամբ եմ կարդում ամեն անգամ ձեր հանդիպումների մանրամասների մասին, ու ամեն անգամ ինքս ինձ (իսկ վերջերս նաև քրոջս) խոստանում եմ, որ հաջորդ հանդիպմանը կգամ...
Գալիս է մյուս հանդիպման հաջորդող երեկոն, ու ես, հերթական ուժասպառեցուցիչ աշխատանքային օրվանը հաջորդած խորը քնիցս արթնանում եմ, ու վերը նշված նախանձախնդրությամբ կարդում ՁԵՐ կաՅֆերի մասին...

P.S. Ծրագրավորում նոր սովորողներին խորհուրդ կտամ ՌԵԿՈՒՐՍԻԱ բաժնին որ հասնեն, դեն քցեն Դեյտլ-ը ու կարդան այս տոպիկ-ը...

Ուլուանա
17.06.2006, 02:55
Այ ախպեր, ինչ ես բարդացնում ամեն ինչ :)))))
Մի հատ գնդակ ենք ճարում, ու մոտակա հանդիպմանը` հենց օպերաի բակում ֆուտբոլ ենք խաղում...
Չգիտես, որ սպոնտան միջցառումներին ոչ մի բան չի հասնի...
Մենակ եկեք պարզենք ով գնդակ ունի...
Ես ֆուտբոլը, որպես այդպիսին, բացառել եմ իմ կյանքից արդեն մոտ 5-6 տարի, այնպես որ գնդակ հիշեցնող ոչինչ ձեր դատին առաջարկել չեմ կարող.
Իսկ ինչ վերաբերում է նորը գնելուն ... ոչ մի դեպքում. Ես ժլատ եմ :))
Այնպես որ, եթե ինչ որ մեկը կարա բերի մոտակա հանդիպմանը գնդակ ... իրա (անկախ սեռատարիքային պատկանելիությունից [սա էլ հո ֆուտբոլ չի, որ գենդերային դիսկրիմինացիա դնեմ]) , ցավը տանեմ :).
Գնդակի համար անհանգստանալու կարիք, կարծում եմ, չկա։ Վերջիվերջո, ֆորումում որոշ գնդականման անդամներ ունենք, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հաջողությամբ ծառայել որպես գնդակ։:P :D

Հուսով եմ՝ ոչ ոք չնեղացավ, չէ՞։ :oy ;) :D
Գնդակներ ջան, հանկարծ չնեղանաք, ես ձեզ շատ եմ սիրում։ :love :)

Մասսագետ
10.09.2006, 03:24
Լավ ժող էս ամեն ինչը շատ ձգձգվեց: Նշանակում ենք խաղը սեպտեմբերի 23-ի վրա: Խուլ համրերում կխաղանք, բայց ուրիշ կհանդիպենք Թումանյանի արձանի մոտ: Ժամը որոշելու համար դեռ շատ շուտ ա: Բայց, մի հատ մեեեեեեեեեծ բայց կա, եթե 10 տղա չհավաքվի չենք գնում: 4 տղա տեսականորեն արդեն կա, մնում ա 6 տղա, դե տեղերք ձեզ տեսնեմ:

քաղաքացի
10.09.2006, 03:39
Ես կգամ, բայց դժվար թե ի վիճակի լինեմ խաղալու: Որպես հանդիսատես կներկայանամ, «ալիք-մալիք» կանեմ :D Երևի քեզ խաղացող է հետաքրքրում, բայց նաև «բալետչիկ» է հարկավոր: Ինչքան շատ լինենք, էդքան սիրուն ալիք կլինի:
Վայ: Մոռացել էի, որ այդ դահլիճում ուղղակի անհնար է ալիք անել: ԼՕԼ

Sergey
10.09.2006, 08:13
Լավ ժող էս ամեն ինչը շատ ձգձգվեց: Նշանակում ենք խաղը սեպտեմբերի 23-ի վրա: Խուլ համրերում կխաղանք, բայց ուրիշ կհանդիպենք Թումանյանի արձանի մոտ: Ժամը որոշելու համար դեռ շատ շուտ ա: Բայց, մի հատ մեեեեեեեեեծ բայց կա, եթե 10 տղա չհավաքվի չենք գնում: 4 տղա տեսականորեն արդեն կա, մնում ա 6 տղա, դե տեղերք ձեզ տեսնեմ:

Սեպտեմբերի 23-ը շաբաթ է, եթե ժամը որոշեք կեսօրից հետո , ես հաստատ կգամ:)
Միայն թե խնդիր կա, ես լուրջ կասկածներ ունեմ, որ հիմա խուլ համրերում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, համենայն դեպս դրսից այդպես է թվում:)

StrangeLittleGirl
10.09.2006, 10:08
Երևի քեզ խաղացող է հետաքրքրում, բայց նաև «բալետչիկ» է հարկավոր:
Այդ գործը կարծեմ աղջիկների վրա են թողնում, բայց հույս չունենաք, չեմ գալու :P

Արշակ
10.09.2006, 11:46
Հով, ապրես, որ վերջապես վերակենդանացրեցիր իդեան:hands
Ես կխաղամ;)

Kita
10.09.2006, 11:57
ես ժամանակիին շատ լավ խաղում էի… ու լավ դարպասապահ էի, բայց հիմա մի տեսակ էլ հավես չկա…:)

Մասսագետ
10.09.2006, 12:39
Սեպտեմբերի 23-ը շաբաթ է, եթե ժամը որոշեք կեսօրից հետո , ես հաստատ կգամ:)
Միայն թե խնդիր կա, ես լուրջ կասկածներ ունեմ, որ հիմա խուլ համրերում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, համենայն դեպս դրսից այդպես է թվում:)
Հա՛, դրսից տենց ա տպավորությունը, բայց դաշտը կա, էս վերջերս եմ խաղացել էնտեղ: Դե վերցնելուց ժամը 6-ից հետո կվերցնենք երևի, ուրեմն հաշվում եմ, որ մի հոգի էլ ավելացավ:

Մասսագետ
10.09.2006, 12:43
Հով, ապրես, որ վերջապես վերակենդանացրեցիր իդեան:hands
Ես կխաղամ;)
Հա էդ լավ ա, բայց մի վախ կա, վախենամ տենց էլ 10 հոգի չհավաքվի:
Մի հատ հաշվենք
Ես, դու, Սերգեյը, Էս_ինչ_սոված_եմը, Արտգեոն
էրկու հոգի դեռ հարց ա, Հովսեփը ինձ թվում ա, որ իմանա կգա: Նարեկն էլ ա հարց: Մաքսիմում 7 հոգի կա:

Արշակ
10.09.2006, 13:09
Կարծում եմ, որ Hambik-ն էլ կգա :)

John
10.09.2006, 14:22
Ես հաստատ կգամ

Մասսագետ
10.09.2006, 16:35
Ջա՜ն, արդեն 6 հոգի հաստատ ունենք և 8 հոգի՝ երևի: Ո՞նց իմանանք Համբիկը հաստատ կգա, թե չէ:

Hambik
10.09.2006, 18:08
Ջա՜ն, արդեն 6 հոգի հաստատ ունենք և 8 հոգի՝ երևի: Ո՞նց իմանանք Համբիկը հաստատ կգա, թե չէ:

Ես կգամ ;) էս քանի օրը զբաղված էի, ֆորում չէի մտնում,
նոր տեսա գրառումները :)

Մասսագետ
10.09.2006, 21:49
Ես կգամ ;) էս քանի օրը զբաղված էի, ֆորում չէի մտնում,
նոր տեսա գրառումները :)
Քեզնից էլ եմ շնորհակալ ;)
Արդեն 7 հոգի ենք: Մնաց երեքը: Դե տղեք աշխուժացեք:clap

Fobus
10.09.2006, 23:58
Եթե դեռ տեղ կա , ես էլ կուզեի գալ :

StrangeLittleGirl
11.09.2006, 00:45
Մրրիկ ասում է կա, կարող ես գալ :)

Աբելյան
11.09.2006, 13:10
Մեկ էլ տեսար ես էլ եկա:

Մասսագետ
11.09.2006, 14:20
Մեկ էլ տեսար ես էլ եկա:
Մեկ էլ տեսար չկա, հաստատ ասեք գալու եք, թե չէ, որ մենք իմանանք՝ ինչ ենք անում:

Արշակ
11.09.2006, 15:00
Դեռ ժամանակ կա, բայց դե գոնե խաղից մի 2 օր առաջ հաստատ ասեք՝ գալու եք, թե չէ։

Մասսագետ
11.09.2006, 17:00
Վաղը կիմանանք Նարեկը գալիս ա, թե չէ: Մինչ էդ ուզում եմ մի հատ էլ հաշվենք:
Ես, Արշակը, Արտգեոն, Հովսեփը, Սերգեյը, Համբիկը, Էս ինչ սոված եմ-ը, Ֆոբուսը:
Փաստորեն 8 հոգի ենք, սպասում եմ NIGGA-ի կոնկրետ պատասխանին:
Իսկ մինչ էդ առաջարկում եմ ժամն էլ որոշենք: 7-ին բոլորի՞ն ա հարմար:

Մասսագետ
12.09.2006, 15:24
Ուրեմն Նարեկն էլ ա գալու: Էղանք 9 հոգի մի հոգի ա մնում: Ո՞վ ա ուզում գա:

Հ.Գ ի՞նչքան խաղանք: Մի ժամ, թե մեկուկես:

Fobus
12.09.2006, 16:50
Ես էլ եմ գալիս:

Մասսագետ
12.09.2006, 18:30
Ես էլ եմ գալիս:
Հա քեզ հաշվել եմ, դու էլ հետը 9-ը ;)

Աբելյան
13.09.2006, 15:24
Եթե ոչ մի արտառոց դեպք չլինի ես կգամ:

Աբելյան
13.09.2006, 15:39
Ժողովուրդ մի հատ առաջարկ ունեմ: Արաջարկում եմ միջֆորումային հանդիպում անցկացնել` "Պրոֆֆուտբոլը" ընդդեմ "Դար" Ակումբի (ես ու Հովսեփը Պրոֆֆուտբոլից ենք):
Ուրեմն. եթե համաձայն չեք, կամ համաձայն եք իրանք համաձայն չեն (չնայած չեմ կարծում համաձայն չեն լինի)` շատ լավ. 23-ին հավաքվում ենք 10 հոգով ու խաղում: Եթե համաձայն եք ու իրանք էլ են համաձայն, ավելի լավ. էլի 23-ին հավաքվում ենք ու էլի 10 հոգով:
Ի՞նչ կասեք:

Fobus
13.09.2006, 15:51
բավականին լավ միտք է :
մի անգամ պրոֆֆուտբոլի ադմինի հետ խաղացել ենք որպես հակառակորդ , մի անգամ էլ կուզեի խաղալ :

John
13.09.2006, 20:02
Ես էլ եմ կողմ՝ սպասենք ու տեսնենք, թե Մրրիկը ի՞նչ կասի:

Արշակ
13.09.2006, 20:45
Առաջարկը հետաքրքիր է, բայց իմ կարծիքով ավելի լավ կլինի, որ մի անգամ մենք մերոնցով խաղանք, մեկս մյուսի խաղաոճին ծանոթանանք ու հետո հաջորդ անգամ նոր մի թիմով ուրիշ ֆորումների թիմերի հետ խաղանք։:)

Մասսագետ
13.09.2006, 20:59
Հա Արշակը ճիշտ ա ասում: Էս ֆորումում արդեն 10 հոգի հավաքվել ա ոնց հասկանում եմ: Էս անգամ մեր ֆորումով կխաղանք, հետո տենց էլ կարելի ա անել, լավ միտք ա: Դե էդ դեպքում, քանի որ արդեն հավաքվել ենք ես գնում եմ դաշտի համար խոսամ վաղը: Ու քանի որ ոչ ոք իմ հարցերին չի պատասխանում ես կվորոշեմ ոնց վերցնեմ: մեկուկես ժամ ու ժամը յոթին: Դե մարդ ա հազար դրամ էլ կգցվենք դաշտի փողը կփագվենք:

Fobus
13.09.2006, 22:43
Արշակը լրիվ ճիշտ է : Մի հատ իմանանք գոնե ով ոնց ա խաղում , հիշենք խաղալը .... ու տենց բաներ ...

Աբելյան
14.09.2006, 12:58
Ու քանի որ ոչ ոք իմ հարցերին չի պատասխանում ես կվորոշեմ ոնց վերցնեմ: մեկուկես ժամ ու ժամը յոթին: Դե մարդ ա հազար դրամ էլ կգցվենք դաշտի փողը կփագվենք:
Մեկուկես ժա՞մ :o

Արշակ
14.09.2006, 15:48
Իմ կարծիքով մեկ ու կես ժամը լավ է։

Fobus
14.09.2006, 16:23
դե սկզբում մի փոքր կբացվենք .... հետո էլ նորմալ կխաղանք:

ամսի 23-ին ենք գնում ?

kiki
14.09.2006, 20:07
N.I.G.G.A., իսկ դու պրոֆֆուտբոլում ի՞նչ նիկով ես

Աբելյան
15.09.2006, 12:24
Մի րոպե. դուք նկատի ունեք 45-45 րոպեով մի հատ խա՞ղ, թե՞ ուղղակի մեկուկես ժամ ֆուտբոլ:

Մասսագետ
18.09.2006, 17:36
Ժողովուրդ մեկիդ պիտի խնդրեմ դաշտը վերցնելու գործերով զբաղվի, ես մինչև շաբաթ էլ չեմ հասցնի: Չնայած արդեն կասկածում եմ, որ շաբաթ օրը ազատ ժամ կլինի:

քաղաքացի
18.09.2006, 18:58
Հենց հիմա ես դաշտի կողքն եմ, ինձ մենակ հիշեցրու… շաբաթ օրը քանիսին, քանի ժամով:

Արշակ
18.09.2006, 19:07
Հենց հիմա ես դաշտի կողքն եմ, ինձ մենակ հիշեցրու… շաբաթ օրը քանիսին, քանի ժամով:
շաբաթ օրը, ժամը 7-ին, մեկուկես ժամով

քաղաքացի
19.09.2006, 16:06
Ուրեմն շաբաթ օրը ժամը կա՛մ 16:00-ից 17:00-ն, կա՛մ էլ, 20:30-ից հետո: Դե հիմա որոշեք: Ես նորից կարող եմ գնալ և խոսալ, բայց առաջ ձեր կարծիքներն ու առաջարկները պետք է տեսնեմ:

Արշակ
19.09.2006, 16:28
Ինձ երկու ժամերն էլ հարմար են։ Ժողովուրդ, շուտ պատասխանեք, որ էդ եղած ժամերն էլ չզբաղացնեն ուրիշները։

Hambik
19.09.2006, 16:42
Ժող ջան, ինձ 5-ին է հարմար (17:00)

քաղաքացի
19.09.2006, 16:46
Ժող ջան, ինձ 5-ին է հարմար (17:00)
Հարմար է, թե ոչ: Համենայնդեպս նորից եմ ասում 16:00-ից 17:00-ը, կա՛մ էլ, 20:30-ից հետո: Այս ժամերին հարմարվեք:
Հ.Գ. Մրրիկը ասում էր 1 ու կես ժամ խաղանք, այդ պատճառով 16:00-ից 17:00-ը կարող է իրեն դուր չգա:

Hambik
19.09.2006, 16:53
Ուրեմն՝ 16:00

քաղաքացի
19.09.2006, 16:58
Պարզ է: Բա ու՞ր են մյուս «ֆուտբոլիստները», ինրենք ի՞նչ առաջարկներ ունեն:

Fobus
19.09.2006, 18:43
ինձ հարմար ա և 16:00-17:00 և 20:30-ից հետո :
Հ.Գ. իսկ որ դաշտում ենք խաղալու ?:D

John
19.09.2006, 19:33
Ինձ էլ է միշտ հարմար…

Sergey
19.09.2006, 20:31
Միևնույնն է, վերջը քանի՞ հոգի է հավաքվել :)

Աբելյան
20.09.2006, 15:49
Ինձ շաբաթ օրը երբ էլ լինի հարմար ա, բայց 1 ժամ խաղալը իմ կարծիքով էդքան էլ կայֆ չի լինի:

Մասսագետ
21.09.2006, 10:59
Դե լավ գնանք մի ժամ խաղանք, չկա-չկա:
Սերգեյ, 10 հոգի ասել ա կգանք, կգնանք կտեսնենք քանիսն են էկել:

քաղաքացի
21.09.2006, 13:31
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Շաբաթ, 23/09-ին, ժամը 20:30-ից մինչև 22:00-ը հանդիպում Ղ. Փարբեցի փողոցի վրա գտնվող «խուլ-համրերի» խաղադաշտում
Խաղացողները նախապես պայմանավորվեն, որ ուշացում չլինի:

Արշակ
21.09.2006, 13:50
Տղերք, ո՞վ կարա նորմալ գնդակ բերի։

Ես մի հատ ունեմ, բայց են մի քանի հազարանոց ստից գնդակներիցա ու թսկածա, փչելու կարիք կա։

Sergey
21.09.2006, 14:54
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Շաբաթ, 23/09-ին, ժամը 20:30-ից մինչև 22:00-ը հանդիպում Ղ. Փարբեցի փողոցի վրա գտնվող «խուլ-համրերի» խաղադաշտում
Խաղացողները նախապես պայմանավորվեն, որ ուշացում չլինի:

Մի փոքր ուղղում, այդ փողոցը Եզնիկ Կողբացու անվան է:)

John
21.09.2006, 15:49
Ես տեղը չգիտեմ… առաջարկում եմ մեկ ժամ շուտ հանդիպել Օպերայի մոտ, որ համ էլ ուշացողներ չլինեն… իսկ նորմալ գնդակ ես էլ չունեմ…

քաղաքացի
21.09.2006, 16:31
Մի փոքր ուղղում, այդ փողոցը Եզնիկ Կողբացու անվան է:)
Ներողություն եմ խնդրում: :oy Այդ 2-ի անունները միշտ խառնում եմ: Չգիտեմ ինչու:
:pardon

Fobus
21.09.2006, 17:20
դե ես 20:15-ի կողմերը կլինեմ "խուլ ու համրերի" շենքի դիմաց:

քաղաքացի
21.09.2006, 17:23
Ես տեղը չգիտեմ… առաջարկում եմ մեկ ժամ շուտ հանդիպել Օպերայի մոտ, որ համ էլ ուշացողներ չլինեն… իսկ նորմալ գնդակ ես էլ չունեմ…
Ես կգամ, մեկ ժամ շուտ օպերայի Թումանյանի արձանի մոտ, ինչպես միշտ:
Ես էլ չունեմ նորմալ գնդակ:
Թենիսի գնդակ կլինի՞: :D

Taurus
21.09.2006, 19:40
Տղեք թե հաստատ տեղ լինի ես ել կգամ (չնայած երկու ամիսա չեմ խաղացել)

Արշակ
21.09.2006, 19:44
Արի, մի բան կանենք ;)

Sergey
21.09.2006, 23:59
Տղեք թե հաստատ տեղ լինի ես ել կգամ (չնայած երկու ամիսա չեմ խաղացել)

Ի՞նչ ես ասում, ես տարիների հաշիվն եմ կորցրել, դու ասում ես երկու ամիս:)

Մասսագետ
22.09.2006, 00:56
Նորմալ գնդակի կարիք չկա, էնտաղ տալիս են:
Խուլ համրերի տեղը փորձեմ մի պստլիկ բացատրել: West-ից մի քիչ ներէև որ իջնում եք, մի հատ կարմիր շենք ա, այ էդ շենքն ա: Եթե մեկի` հարցնեք սա խուլ համրերի շենքն ա, ու եթե ինքը ձեռով ոտով պատասխանի, նշանակում ա էդ ա որ կա:
Բայց դա ով էլ որ west-ի տեղը չգիտի թող քաղաքացիենց հետ գա:

Աբելյան
22.09.2006, 11:47
Լավ. ուրեմն վաղը ժամը 7 անց կես` Օպերայի Թումանյանի արձանի դեմը՞:

John
22.09.2006, 14:53
Լավ. ուրեմն վաղը ժամը 7 անց կես` Օպերայի Թումանյանի արձանի դեմը՞:
ԱՅՈ!

քաղաքացի
23.09.2006, 13:42
Մոռացա ասեմ, որ դաշտը ապահովված է իմ անունով:
Բայց ինձ թվում է, առաջինը ես եմ հասնելու: :)

Աբելյան
24.09.2006, 09:20
Ինչ կայֆ էր!!!

John
24.09.2006, 10:09
Իսկապես շատ հաճելի էր… անհամբերությամբ սպասում եմ հաջորդ խաղին, կարծում եմ ավելի հաճելի կլինի երկրորդ խաղը, քանի որ որոշ չափով միմյանց խաղաոճերը կիմանանք ու համագործակցելն էլ հեշտ կլինի…

John
24.09.2006, 11:22
Կարծում եմ բոլոր նրանց՝ ովքեր երեկ չկային, կհետաքրքրի, թե ի՞նչ կազմերով ենք խաղացել ու խաղերը ի՞նչ հաշիվներով են ավարտվել։ Նախ նշեմ, որ խաղացվել է 3 խաղ՝ ու բոլոր խաղերում էլ թիմերի կազմերը փոփոխվել են;
1. Քաղաքացի, Արշակ, Taurus, Մասսագետ – N.I.G.G.A., Sergey, Fobus, Հովսեփ 10-7
2. Քաղաքացի, Sergey, Fobus, Taurus – N.I.G.G.A., Արշակ, Մասսագետ, Հովսեփ 6-10
3. Artgeo, Fobus, Մասսագետ, Sergey – N.I.G.G.A., Արշակ, Taurus, Հովսեփ 5-7
Եթե կան անճշտություններ, ապա հայցում եմ Ձեր ներողամտությունը։ Կխնդեի հանդիսականներին իրենց կարծիքը հայտնել մեր խաղի վերաբերյալ։

Artgeo
24.09.2006, 11:49
Իսկապես շատ հաճելի էր… անհամբերությամբ սպասում եմ հաջորդ խաղին, կարծում եմ ավելի հաճելի կլինի երկրորդ խաղը, քանի որ որոշ չափով միմյանց խաղաոճերը կիմանանք ու համագործակցելն էլ հեշտ կլինի…
Իսկ որոշ մարդկանց մոտ խաղաոճի բացակայությունը :D
մյուս անգամ աղջիկներին էլ ենք խաղացնելու, թե չէ սենց չի ստացվում :think
Խաղից ես էլ հաճույք ստացա, մյուս անգամ ես էլ եմ խաղալու ջիջիլ քցեցիք :)

Հ.Գ. Հովսեփ խորհորդ եմ տալիս, մյուս անգամ եթե խաղացի դու չխաղաս ;) Ես դեռ հիշում ու զգում եմ :angry :cry

StrangeLittleGirl
24.09.2006, 12:09
Չէ՛, աղջիկների համար շատ էլ լավ էր հանդիսատեսի նստարանին նստելն ու ձեզ վրա ծիծաղելը:

John
24.09.2006, 12:26
Հ.Գ. Հովսեփ խորհորդ եմ տալիս, մյուս անգամ եթե խաղացի դու չխաղաս ;) Ես դեռ հիշում ու զգում եմ :angry :cry

Եվս մեկ անգամ կներես Արթուր ջան: Լավ առաջարկ ունեմ. արի ես ու դու նույն թիմից խաղանք: Ի՞նչ կասես: Կարծում եմ էդ դեպքում ամեն ինչ լավ կլինի

Artgeo
24.09.2006, 13:22
Եվս մեկ անգամ կներես Արթուր ջան: Լավ առաջարկ ունեմ. արի ես ու դու նույն թիմից խաղանք: Ի՞նչ կասես: Կարծում եմ էդ դեպքում ամեն ինչ լավ կլինի
:D :hands
Դե ուրեմն նստի ու մի շարժվի Բյուր ջան :angry

StrangeLittleGirl
24.09.2006, 14:09
Մյուս անգամ Բյուրը շարժվելով խաղը կմեկնաբանի :D

kiki
24.09.2006, 15:15
չեմ հասկանում Հովոն չէ՞ր խաղում ...
էդքան բոլորին հավաքեց ու չխաղա՞ց ...

Gohar
24.09.2006, 16:38
Կարծում եմ բոլոր նրանց՝ ովքեր երեկ չկային, կհետաքրքրի, թե ի՞նչ կազմերով ենք խաղացել ու խաղերը ի՞նչ հաշիվներով են ավարտվել։ Նախ նշեմ, որ խաղացվել է 3 խաղ՝ ու բոլոր խաղերում էլ թիմերի կազմերը փոփոխվել են;
1. Քաղաքացի, Արշակ, Taurus, Մասսագետ – N.I.G.G.A., Sergey, Fobus, Հովսեփ 10-7
2. Քաղաքացի, Sergey, Fobus, Taurus – N.I.G.G.A., Արշակ, Մասսագետ, Հովսեփ 6-10
3. Artgeo, Fobus, Մասսագետ, Sergey – N.I.G.G.A., Արշակ, Taurus, Հովսեփ 5-7
Եթե կան անճշտություններ, ապա հայցում եմ Ձեր ներողամտությունը։ Կխնդեի հանդիսականներին իրենց կարծիքը հայտնել մեր խաղի վերաբերյալ։

Որքան նկատեցի, որ թիմի մեջ որ Արշակը կա այդ թիմը հաղթել է:Կարծեմ ամենալավ խաղացողը Արշակն է: Եթե ոչ ուրեմն ամենահաջողակն է:

քաղաքացի
24.09.2006, 16:45
Ես կասեի, Արշակը ամենաբախտավորն է: :)

StrangeLittleGirl
24.09.2006, 18:54
Հա՛, առաջին հայացքից Արշակն ամենալավն է: Վերջում տատանվում էինք. լավագույն ֆուտբոլիստ հռչակել Արշակի՞ն, թե՞ Քաղաքացուն: Իսկ եթե լուրջ, Արշակի խաղին նայելիս ծիծաղից թուլանում էինք, մանավանդ երբ Սերգեյից ուզում էր գնդակը խլել: Պարզապես բախտը բերել է ;)

John
24.09.2006, 19:23
չեմ հասկանում Հովոն չէ՞ր խաղում ...
էդքան բոլորին հավաքեց ու չխաղա՞ց ...
Մասսագետը՝ դա Հովոյի նոր նիկն է :)

Արշակ
24.09.2006, 19:24
Հա՛, առաջին հայացքից Արշակն ամենալավն է: Վերջում տատանվում էինք. լավագույն ֆուտբոլիստ հռչակել Արշակի՞ն, թե՞ Քաղաքացուն: Իսկ եթե լուրջ, Արշակի խաղին նայելիս ծիծաղից թուլանում էինք, մանավանդ երբ Սերգեյից ուզում էր գնդակը խլել: Պարզապես բախտը բերել է ;) Լավ, էլ մի՛։ Ես պաշտպան էի ու լավ էլ պահում էի Սերգեյին։ :aggressive
Որ ֆուտբոլից բան չես հասկանում, մի խոսի։:beee:sad
:D

Հայտնի փաստ է, որ ֆուտբոլասերներին միշտ թվում է, որ միշտ բախտը կամ մրցավարը անարդար է իրենց թիմի նկատմամբ։ Իսկ Բյուրը միշտ բալետ էր անում էն թիմին, որի դեմ ես էի խաղում։ Այսինքն ՝ կարևորն էն էր, որ իմ թիմը չհաղթեր։ Դե դրա համար էլ մտածում է, որ բախտս բերել է։ :P

Հ. գ.
Տղերք, բայց կայֆ էր։ Էս շաբաթ էլ չկրկնե՞նք։

kiki
24.09.2006, 19:31
Մասսագետը՝ դա Հովոյի նոր նիկն է :)
ի՞նչ ... :o
Հո՞վ , էդ սիրուն նիկդ ինչի՞ հետ ես փոխել ...

John
24.09.2006, 19:35
Հ. գ.
Տղերք, բայց կայֆ էր։ Էս շաբաթ էլ չկրկնե՞նք։
Եթե նույնիսկ կրկնեք՝ ես չեմ կարող գալ, քանի որ Բյուրական եմ գնալու, իսկ շաբաթվա ընթացքում դժվար թե հավաքվենք իրար գլուխ: Իսկ էն մյուս շաբաթ, կարելի է «Պրոֆֆուտբոլ» ֆորումի հետ խաղալ: Ի՞նչ կասեք:

StrangeLittleGirl
24.09.2006, 19:45
Լավ, էլ մի՛։ Ես պաշտպան էի ու լավ էլ պահում էի Սերգեյին։ :aggressive
Որ ֆուտբոլից բան չես հասկանում, մի խոսի։:beee:sad

Որ դու Սերգեյի շուրջ թռվռում էիր, իսկ Սերգեյը քեզ մի հարվածով հրում ու հեռացնում էր, շատ լավ հասկանում էի:

Հայտնի փաստ է, որ ֆուտբոլասերներին միշտ թվում է, որ միշտ բախտը կամ մրցավարը անարդար է իրենց թիմի նկատմամբ։
Ես չեմ ասում, թե թիմիդ բախտն էր բերում, ես ասում եմ, որ քո բախտն էր բերում: Ամեն դեպքում, դա քո հաղթանակը չէր, մնացած երեք խաղացողների հաղթանակն էր, իսկ երբ Քաղաքացին էլ էր ձեր թիմից, միայն երկու խաղացողների հաղթանակն էր…

Իսկ Բյուրը միշտ բալետ էր անում էն թիմին, որի դեմ ես էի խաղում։ Այսինքն ՝ կարևորն էն էր, որ իմ թիմը չհաղթեր։ Դե դրա համար էլ մտածում է, որ բախտս բերել է։ :P
Էլ մի, գիտես, որ հոգով ու սրտով քեզ հետ էի :D

Հ. գ.
Տղերք, բայց կայֆ էր։ Էս շաբաթ էլ չկրկնե՞նք։
Կա՞յֆ էր այս ու այն կողմ վազվզելը: Մի րոպե, մինչև աղջիկների համար որևէ հետաքրքիր զբաղմունք չգտնեք, ոչ մի ֆուտբոլ:

John
24.09.2006, 19:56
Մի րոպե, մինչև աղջիկների համար որևէ հետաքրքիր զբաղմունք չգտնեք, ոչ մի ֆուտբոլ:
Որ ուրիշ ֆորումի դեմ խաղանք՝ կարող եք ուղիղ եթեր կազմակերպել կամ էլ ցուցապաստառներ բերեք ու սաղ խաղին «Ակումբ» գոռացեք…

Artgeo
24.09.2006, 20:11
Լավ, էլ մի՛։ Ես պաշտպան էի ու լավ էլ պահում էի Սերգեյին։ :aggressive
Որ ֆուտբոլից բան չես հասկանում, մի խոսի։:beee:sad
:D
:D :D :D :D
Արշակը Սերգեյի ֆոնի վրա շատ ուժեղ էր, ոնց որ փիղն ու մոծակը :P

Իսկ Բյուրը միշտ բալետ էր անում էն թիմին, որի դեմ ես էի խաղում։
Բյուրը բալետ էր անում էն թիմինի, որտեղ Հովոն չէր խաղում ;)

kiki
24.09.2006, 20:30
Բյու՞ր , ֆուտբոլ նայելուց լավ զբաղմու՞նք ... :o
եթե պռոֆֆուտբոլի հետ խաղաք ինձ հարմար ժամ կնշանակեք, թե չէ ձեռքիցս չեք պրծնի ... :angry

հ.գ. ես որ գամ , տեսնես ու՞մ կողմից պիտի լինե՞մ ... համ սրանց կողմից եմ բարեկամ, համ նրանց ... :D

StrangeLittleGirl
24.09.2006, 20:34
Յա՛, վերջում Հովոյյի թիմին էի բալետ անում, որովհետև ԴՈՒ էիր էդ թիմում խաղում :D

Ուլուանա
25.09.2006, 18:50
Վատ խաղացողներ չեմ ուզում նշել, բայց ուզում եմ նշել երկու աչքի ընկնող դարպասապահներին, որոնցից մեկը՝ N.I.G.G.A.-ն, աչքի էր ընկնում, իմ կարծիքով, հիանալի խաղով (երևի բոլորն էլ կհամաձայնեն;) ) :hands , իսկ մյուսը՝ Artgeo-ն, դարպասի զգալի մասը իր ծավալուն մարմնով փակելու ունակությամբ։:D

Sergey
25.09.2006, 20:28

N.I.G.G.A.-ի վերաբերյալ միանգամայն համաձայն եմ։

Արշակ
25.09.2006, 20:31
Հա, N.I.G.G.A.-ն շատ լավ էր պահում դարպասը :ok

Ուլուանա
25.09.2006, 20:34
N.I.G.G.A.-ի վերաբերյալ միանգամայն համաձայն եմ։
Իսկ Artgeo-ի վերաբերյա՞լ...:P :oy

John
25.09.2006, 22:04
Իսկ Artgeo-ի վերաբերյա՞լ...:P :oy
Լիովին համաձայն եմ…

Աբելյան
26.09.2006, 12:14
Շնորհակալություն իմ մասին հնչած կարծիքների համար:
Նշեմ մի քանիսի խաղի մասին.
Հովո - Իրանից լավ ֆուտբոլիստ էդ օրը չկար: Իրա "ուդառ"-ներից ոնց էի վախում! Միշտ լինում էր ընտեղ, որտեղ որ պետք ա լիներ, ու, ամենակարևորը` ժլատություն չէր անում:
Հովսեփ - Իրա տարիքի համեմատ ահագին էլ լավ էր խաղում:
Սերգեյ - Ուժային ֆուտբոլիստ: Մի անգամ ինձ իմ գոլերից բրթեց, որ գոլերը ազատվեն, բախտներս բերեց գոլ չկերանք: Ես որ մեջ էի խաղում, իրան ռիսկ չեի անում պահեի:
Արշակ - Լավ ա իրա հետ նույն թիմից խաղալ, քան թե հակառակ թիմից: 3 խաղն էլ Արշակի թմերը խաղթեցին:

Աբելյան
14.10.2006, 16:02
Մինչև ամսվա վերջ մի հատ էլ չխաղա՞նք:

John
14.10.2006, 20:04
Մինչև ամսվա վերջ մի հատ էլ չխաղա՞նք:
Ես չեմ կարող խոստանալ, որ կգամ՝ դասերս շաաատ են…

Աբելյան
15.10.2006, 10:00
Ուրեմն չխաղացինք :)

Taurus
15.10.2006, 10:04
Փորձենք,
նախնական պայման:
Ով ա ուզում ֆուտբոլ խաղանք թող ձեռք բարձրացնի
:jagi էս ես

Աբելյան
15.10.2006, 10:15
Ես արդեն բարձրացրած եմ

Արշակ
15.10.2006, 12:13
:hands Էս էլ իմ ձեռքերը

StrangeLittleGirl
15.10.2006, 12:16
Ես էլ եմ ուզում :(

kiki
15.10.2006, 12:19
եթե կարելի է, անյպիսի օր ու ժամ նշանակեք, որ ես էլ գամ ...

Sergey
15.10.2006, 13:59
Փորձենք,
նախնական պայման:
Ով ա ուզում ֆուտբոլ խաղանք թող ձեռք բարձրացնի
:jagi էս ես

Բարձրացնում եմ, բայց եթե կիրակի լինի, երկուսը միասին կբարձրացնեմ։

Աբելյան
17.10.2006, 11:29
Ամսի 28-ը շաբաթ ա: Հարմար ա՞ (հետն էլ ով գիտի էդ օրը կարող ա "Պրոֆֆուտբոլն" էլ համաձայն եղավ)

Taurus
17.10.2006, 14:58
Բա դահլիճը , խուլ ու համրերինը ինձ դուր չեկավ , շատ փոքր ու նեղ էր:
Կարող ա ես կազմակերպեմ կիրակի օրը:) :

kiki
17.10.2006, 15:06
բայց ինչ վատն եք բոլորդ ... կրիակի չեմ կարող, իսկ 28-ին եղբորս հարսանիքն է ... էդ երկար կրունկներով ու լայն վարդագույն զգեստով որ փողոց դուրս գամ , հաստատ տեղ չեմ հասնի .... ճանապարհին կմրսեմ կհիվանդանամ ...
դե ուրեմն առանց իմ պոդդերժ ... այսինքն, աջակցության, պիտի խաղաք ...

StrangeLittleGirl
17.10.2006, 18:30
Էդ օրը ինձ էլ հարմար չի :(

Ֆելո
17.10.2006, 18:30
ես էլ կգամ, բայց խաղալ չգիտեմ:oy

Guest
17.10.2006, 18:36
Ոնց եմ ափսոսում, որ փոքր ժամանակ չէմ սիրել Ֆուտբոլ խաղալ: Ամեն անգամ այս տիպի առիթների ժամանակ ձեռնպահ եմ մնում:(

Sergey
17.10.2006, 19:35
Ամսի 28-ը շաբաթ ա: Հարմար ա՞ (հետն էլ ով գիտի էդ օրը կարող ա "Պրոֆֆուտբոլն" էլ համաձայն եղավ)

Հարմարեցնել կարելի է, միայն թե ոնց տեսնում եմ բլոտի թիմ հազիվ է հավաքվում;)

John
17.10.2006, 21:23
Հարմարեցնել կարելի է, միայն թե ոնց տեսնում եմ բլոտի թիմ հազիվ է հավաքվում;)
Լավ միտք էր՝ կարելի է մի օր էլ հավաքվել ու բլոտ խաղալ…

Taurus
17.10.2006, 22:28
բայց ինչ վատն եք բոլորդ ... կրիակի չեմ կարող, իսկ 28-ին եղբորս հարսանիքն է ... էդ երկար կրունկներով ու լայն վարդագույն զգեստով որ փողոց դուրս գամ , հաստատ տեղ չեմ հասնի .... ճանապարհին կմրսեմ կհիվանդանամ ...
դե ուրեմն առանց իմ պոդդերժ ... այսինքն, աջակցության, պիտի խաղաք ...

Բա առանց մարզիչի , վոնց ենք խաղալու?
Այսինքն առաջարկում եմ Կիկիին նշանակել F.C. AKUMB մարզիչ

հա համել կարողա ուրիշ թիմի դեմ խաղանք , բայց դեռ չգիտեմ , շատ խառն եմ::tel :scen

Sergey
19.10.2006, 21:38
Դատելով պասիվությունից՝ ֆուտբոլ չի՞ նախատեսվում, գոնե տեսանելի ապագայում։

John
19.10.2006, 21:39
Ժողովուրդ եկեք կոնկրետ օր նշանակենք, որ Պրոֆֆուտբոլում էլ գրենք՝ իրանք էլ էդ օրը հավաքվեն՝ խաղանք…

Աբելյան
20.10.2006, 19:20
Աչքիս մեր ֆուտբոլը ամիսներով հետաձգվելու ա: :roll

Աբելյան
24.10.2006, 11:18
Եկեք գոնե նոյեմբերի սկզբին խաղանք:

Kita
24.10.2006, 12:04
եկեք......:hands
այս անգամ մենք էլ խաղանք......

Taurus
31.10.2006, 15:52
Ժող առաջարկ կա:
կիրակի առավոտյան ժամը 10 -ին ասպիրանտների հետ խաղանք:
եթե ուզում եք, ուրեմն մինչև ութբաթ երեկոյան ասեք:
եթե հավաքվենք մինիմում մի դարպասապահ , ու 4 խաղացող, կգնանք:

Մասսագետ
31.10.2006, 18:42
պրոբլեմ չկա: Պարտվողները գնում են բանակ, իսկ հաղթողները ասպիրանուրա են սովորում:

Արշակ
31.10.2006, 19:51
Որ կազմակերպեք, ես հավեսով կխաղամ ;)

John
31.10.2006, 22:45
Ես էլ կգամ

StrangeLittleGirl
31.10.2006, 22:47
ես էլ կգամ որպես խանգարիչ ;)

John
31.10.2006, 23:00
Եթե ասպիրանտներին ես խանգարելու՝ արի…

Taurus
31.10.2006, 23:41
Որ Նիգգան էլ գա ավելի հիանալի կլինի:

Աբելյան
01.11.2006, 09:26
Բա չգա՞մ: Կգամ: Ուրեմն, ամսի 6-ին առավոտ ժամը տասի՞ն: Իսկ որտեղ ենք հավքվելու:

Taurus
01.11.2006, 09:59
Ուրեմն ժող. Կիրակի առավոտյան ժամը 9.50 ԵՊՀ ի շախմատի պեշկեկքի դեմը,:D շ
դե կենտրոնականի առաջ էն Մաշտոցի ու իրա գրքով ընգերոջ մոտ:
Խաղում ենք համալսարանի դահլիճում , մի քիչ լավը չի , բայց վերջերս մի քնի անգամ խաղացել եմ , հլը սաղ եմ:bl
Ուշացողները թող ֆան միանգամից դահլիճ:
Խաղալու ենք 1+4 տարբերակով:
տրամադրվեք :goblin , որ հանկարծ Բյուրի կողմից չարժանանանք :fool :tomato

Sergey
01.11.2006, 14:57
Քանի՞ հոգի եք։ 8-րդ փոխարինող պետք չի՞:)

Taurus
02.11.2006, 11:06
ես էլ կգամ որպես խանգարիչ ;)

Ում ես խանգարելու?

Չէ՛, աղջիկների համար շատ էլ լավ էր հանդիսատեսի նստարանին նստելն ու ձեզ վրա ծիծաղելը:
Ում վրա ես ծիծաղելու?
Լավ հիմա լուրջ:
Հաշվի առնելով, որ Հովոն բավականի վտանգավոր հարձակվող ա , իս Հայկը բավականի համարձակ դարպասապահ, մնունում ա մի հատ ուժեղ պաշտպան ձախ եզրից, ուժեղ այսինքն ֆիզիկապես , պինդ, երևի Հովսեփը կլինի ,աջ եզրը իմ վրայա (սաղ կյանքս աջ եզրային պաշտպան եմ խաղացել) , ու մի հատ էլ խաղացող, ով էլ լինի մեկա , արդեն , կարևորը շուտ հարձակումից վերադառնա պաշտպանություն:
Չխնդաք , տակտիկան ամենակարևորն ա ֆուտբոլում , օրինակ երեկ Կոպենհագենը 1:0 հաղթեց Մանչեստերին:
Ասպիրանտները լավ թիմ են , ու բավականի երկար իրար հետ խաղում են , բայց ես ոչ անօրինական:D աղբյուրներից իմացել եմ , որ իրանք էլ մեծ պրոբլեմներ ուեն, խաղացողների վերաբերյալ:

Sergey
02.11.2006, 11:42

Ես կգամ։

Taurus
02.11.2006, 11:52
:ok

John
02.11.2006, 14:57
Ես ցանկացած դիրքում էլ կարամ խաղամ՝ կարևորը թիմին օգտակար լինեմ…

Արշակ
02.11.2006, 17:32
Ես պաշտպան կլինեմ ;)

StrangeLittleGirl
02.11.2006, 18:24
Ում վրա ես ծիծաղելու?
Խաղացողների, էլ ու՞մ:

John
02.11.2006, 18:26
Ուրեմն ժող. Կիրակի առավոտյան ժամը 9.50 ԵՊՀ ի շախմատի պեշկեկքի դեմը,:D շ
դե կենտրոնականի առաջ էն Մաշտոցի ու իրա գրքով ընգերոջ մոտ:
Խաղում ենք համալսարանի դահլիճում , մի քիչ լավը չի , բայց վերջերս մի քնի անգամ խաղացել եմ , հլը սաղ եմ:bl
Ուշացողները թող ֆան միանգամից դահլիճ:
Խաղալու ենք 1+4 տարբերակով:
տրամադրվեք :goblin , որ հանկարծ Բյուրի կողմից չարժանանանք :fool :tomato
փող ինչքա՞ն վերցնենք դահլիճի համար

Taurus
02.11.2006, 18:29
փող ինչքա՞ն վերցնենք դահլիճի համար

ես էլ չգիտեմ ,բայց
500 դրամ լիովին հերիքա

StrangeLittleGirl
02.11.2006, 18:29
Բայց լավ է, գիտեք: Որ էդքան շուտ կիրակի օրով արթնանամ, եկեղեցի էլ կգնամ: :P
Շատ չուրախանաք, կես ժամից երկար չեմ մնա:

քաղաքացի
02.11.2006, 18:30
:sos
Ինձ ո՞վ կարդնացնի:

John
02.11.2006, 18:31
:sos
Ինձ ո՞վ կարդնացնի:
արթնացնել, ոչ թե քո գրածի նման: Եթե պետքա՝ կզանգեմ էդ ժամին
Իսկ երկրպագուները ու՞ր են… չեն գալու՞ մենակ Բյուրն է՞

քաղաքացի
02.11.2006, 18:33
արթնացնել, ոչ թե քո գրածի նման: Եթե պետքա՝ կզանգեմ էդ ժամին
Ժամը 9:00-ին մի քանի անգամ զանգի անջատի էլի:
Նախապես շնորհակալ եմ: :B

Taurus
02.11.2006, 18:33
Չէ շուտ զանգի , որ անպայման գա:
Կիկիին էլ կարաք խաբար անեք , թե չէ առանց մարզիչի ենք մնում:
Ես 08:00 -ն արթնանալու , որ հասցնեմ

Taurus
02.11.2006, 18:36
հա մի պահ էլ կա
Էկեք գոնե մի գույնի շորերով լինենք:

John
02.11.2006, 18:39
հա մի պահ էլ կա
Էկեք գոնե մի գույնի շորերով լինենք:
Իսկ ի՞նչ գույն արժի ընտրել, որ համ էլ ԱԿՒՄԲ.ամ-ը խորհրդանշի

Taurus
02.11.2006, 18:52
Ես ունեմ կապույտ ու դեղին:
Հովոին տեսել ենք դեղինով , Արշակին կապույտով ,քցեք բռնեք որոշեք

John
02.11.2006, 19:01
դե երևի հարմար կլինի, որ կապույտ կամ դեղին լինի՝ ըստ ցանկության, քանի որ դժվար թե նույն գույնից բոլորս էլ ունենանք…

Taurus
02.11.2006, 19:05
դե երևի հարմար կլինի, որ կապույտ կամ դեղին լինի՝ ըստ ցանկության, քանի որ դժվար թե նույն գույնից բոլորս էլ ունենանք…
Դու որից ունես

John
02.11.2006, 19:07
Դու որից ունես
դեղին

Մասսագետ
02.11.2006, 19:08
Հավես չունեմ հին գրառումները կարդամ, մի հատ չեք ասի՝ ի՞նչ ա կատարվում: Ո՞վ, ո՞նց, ո՞րտեղ:
3-րդ մասի դաշտը տեսա, կարգին դաշտ էր, ամենալավերից էր:

John
02.11.2006, 19:11
Հավես չունեմ հին գրառումները կարդամ, մի հատ չեք ասի՝ ի՞նչ ա կատարվում: Ո՞վ, ո՞նց, ո՞րտեղ:
3-րդ մասի դաշտը տեսա, կարգին դաշտ էր, ամենալավերից էր:
կիրակի առավոտ 09.50 ԵՊՀ-ի գլխավոր մուտքի մոտ

Taurus
02.11.2006, 19:13
Հով խաղալու ենք Համալսարանի դաշտում , չնայած տրաքած վիճակա , բայց շուտ հարմարվում ես , :
էս 2 շաբաթա խաղում եմ, նորմալ ա:
Կիրակի 9:50 ԵՊՀ -ի կենտրոնականի դեմի արձանների ներսում , էէէէէէէէէէէ դրսում, այսինքն առաջ, չուշանաս

Մասսագետ
02.11.2006, 19:13
օքեյ ապեր: Հա իմիջայլոց ես դեղին ունեմ, կապույտ էլ ունեմ, էդ էրկու ֆորմեքն էլ չեմ սիրում: Էկեք կարմիրով:

John
02.11.2006, 19:16
օքեյ ապեր: Հա իմիջայլոց ես դեղին ունեմ, կապույտ էլ ունեմ, էդ էրկու ֆորմեքն էլ չեմ սիրում: Էկեք կարմիրով:
էկեք…

Taurus
02.11.2006, 19:17
Ես կարմիր չունեմ:(

John
02.11.2006, 19:19
տղեք հավայի բազար ենք անում… ում ինչ գույն հարմարա՝ թող հագնի՝ քդ էնքան էլ կարևոր չի՝ կարևորը՝ հաղթենք:

Մասսագետ
02.11.2006, 19:21
Կարևորը գույնը չի, կարևորը մասնակցությունն ա:
Մարդս մարդ լինի, թե չէ ի՞նչ գույն, ի՞նչ մեռելի զդաչի:
Լավ, դե մինչ էդ օրը:

Taurus
02.11.2006, 19:24
Կարևորը գույնը չի, կարևորը մասնակցությունն ա:
Մարդս մարդ լինի, թե չէ ի՞նչ գույն, ի՞նչ մեռելի զդաչի:
Լավ, դե մինչ էդ օրը:
Ճիշտ ա ասում, կարևորը մասնակցություննա , գոնե 5 հոգի լինենք, թե չե էն մի անգամ , 10 հոգի էր գալու , եկավ 7-ը,
Հիմա 6 հոգի ասելա , ուրեմն երևի 5 հոգի կլինենք

Մասսագետ
02.11.2006, 19:34
Ճիշտ ա ասում, կարևորը մասնակցություննա , գոնե 5 հոգի լինենք, թե չե էն մի անգամ , 10 հոգի էր գալու , եկավ 7-ը,
Հիմա 6 հոգի ասելա , ուրեմն երևի 5 հոգի կլինենք
Ես կարամ մի ութ հոգի զամեն բերեմ ամեն դեպքում: Մարդ ես էլի:

Taurus
02.11.2006, 19:37
Ես ել կարամմ, բայց էդ մեր Ֆոռումը չի լինի արդեն

Մասսագետ
02.11.2006, 19:40
Ես ել կարամմ, բայց էդ մեր Ֆոռումը չի լինի արդեն
Հա՛, վաղը գրանցվել կտամ ութին էլ:
Լավ-լավ աչքիս ստեղ սաղդ լուրջ եք, վերջ սուս եմ մնում:

Աբելյան
03.11.2006, 12:15
Մեզ աջակցություն ա պետք
Հարգելի երկրպագուներ. ձեր ներկայությունը ոչ թե ցանկալի ա, այլ` պարտադիր

StrangeLittleGirl
03.11.2006, 20:00
Դե չփոշմանեք :D

Մասսագետ
04.11.2006, 00:58
Տղերք սենց մի հատ բայց կա: Գնդակի բայցն ա: Էդ համալսարանում գնադկ տալի՞ս են, թե՞ կա:

kiki
04.11.2006, 00:59
ես որոշել եք առանց ինձ գնա՞լ ...

Taurus
04.11.2006, 11:37
ես որոշել եք առանց ինձ գնա՞լ ...
Քիչ ես կարդացել

Կիկիին էլ կարաք խաբար անեք , թե չէ առանց մարզիչի ենք մնում:...

Հով ջան գնդակի մասին չմտածես:

kiki
04.11.2006, 17:35
դե լավ , էլ մի արդարացի , մոռացել էիք ինձ ... էխ ...

Արշակ
04.11.2006, 19:39
Տղերք, ի՞նչ պարզվեց, ինձ խաղացնու՞մ եք, թե՞ մնացի բորդին։

Taurus
04.11.2006, 20:24
Իսկ ամեն ինչ սկզբից էլ պարզ էր:
Գիտես հեշտ ա անընդհատ տեմպով վազելը , իսկ վաղը հենց տենց ենք խաղալու , այնպես որ զամենաներով կխաղանք::)

John
04.11.2006, 20:41
Կարծում եմ մոռացողներ չկան… ՎԱՂԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Taurus
04.11.2006, 21:25
Կրկնում եմ::)
Հարգելի Ֆուտբոլիստներ ու ֆուտբոլաբալելշիկներ ,վաղը առավոտյան 09.50 ԵՊՀ կենտրոնականի դիմաց, առանց ուշանալու:Ուշացողները թող գան դահլիճ , ես չեմ սպասելու:angry

Ֆելո
04.11.2006, 23:40
թե տեղ լինի ես էլ կխաղամ. բայց ասեմ որ "լավ" եմ խաղում...:oy

Taurus
05.11.2006, 15:22
Հաղթել ենք, չեմ հիշում ինչ հաշվով:
Բոլորս ել լավ խաղացինք , շնորհավոր:)

քաղաքացի
05.11.2006, 15:52
Հաղթել ենք, չեմ հիշում ինչ հաշվով:
Բոլորս ել լավ խաղացինք , շնորհավոր:)
հաղթել ենք 15-7 հաշվով

Ֆելո
05.11.2006, 21:15
Հաղթել ենք, չեմ հիշում ինչ հաշվով:
Բոլորս ել լավ խաղացինք , շնորհավոր:)
ես է՞լ :dance

John
05.11.2006, 22:11
ես է՞լ :dance
ԻՀԱՐԿԵ :)

StrangeLittleGirl
05.11.2006, 23:07
Ինձ էլ Կիկին առավոտ գիշերով արթնացրեց, կանչեց որպես հանդիսատես: Ափսոս, որ շուտ չէի գնացել, թե չէ ավելի շատ կայֆավատ կլինեի: Ասում են, որ Արշակը ինքնագոլ է խփել :D
Դե Chuk-ն էլ դավաճանել է:

Taurus
05.11.2006, 23:12
Ինձ էլ Կիկին առավոտ գիշերով արթնացրեց, կանչեց որպես հանդիսատես: Ափսոս, որ շուտ չէի գնացել, թե չէ ավելի շատ կայֆավատ կլինեի: Ասում են, որ Արշակը ինքնագոլ է խփել :D
Դե Chuk-ն էլ դավաճանել է:
Էլի սկսեց:
Լավ ենք արել:angry

kiki
06.11.2006, 00:53
հիմա նոր տուն եմ մտել, գնացել էի Ռեալի խաղը նայելու, բայց ես թեմայով մեկդ խոսաց, կսպանեմ ու մյուս խաղին խաղադաշտ չեմ մտցնի...Տաուրուս, հատկապես քեզ է վերաբերվում ...

իսկ հիմա կհավաքվեմ ու մի հատ օտչոտ կգրեմ այսօրվա ֆոռումականների խաղի մասին ...

kiki
06.11.2006, 02:14
Սկսեմ նրանից, որ իմ սաները ՝ այսինքն ֆոռումի ֆուտբոլիստները (ով չգիտի ասեմ, որ ես Դար ակումբի ֆուտբոլային թիմի մարզիչն եմ) , պարզապես հրաշք են ...
մարզիչը ուշացավ մի կես ժամ, բայց քիչ էր որ նրանք սկսել էին խաղը, դեռ մի բան էլ 10:3, կամ նման մի հաշվով առաջ էին ... դրա համար ամեն մեկին մի հատ օդային պաչիկ եմ անում ...
հա , էն էլ ասեմ, որ մեր սիրելի Ադմինը՝Չուկը , մեզ դավաճանել էր, ու խաղում էր հակառակորդի կազմում, էն էլ որպես դարպասապահ ...պատկերացնու՞մ եք ... ես հազիվ ինձ պահեցի , որ սրտի կատված չստանամ տեսնելով ...
լավ, անցնեմ առաջ ու խոսեմ ամեն մեկի մասին առանձին առանձին ...

առաջին հերթին ուզում եմ նշել մեր հիանալի դարպասապահին, որի գեղեցիկ սեյվերի շնորհիվ էր, որ մենք նման մեծ հաշվով հաղթեցինք : Նիգգա ջան, հրաշք ես, բայց ինչի՞ էդքան շուտ գնացիր: մի երկու լավ նկար ունեմ, բայց ամենագեղեցիկ սեյվերը ափսոս չէի հասցնում նկարել, հազար ասեցի, որ գոլ եք խփում, կամ սեյվ եք անում, ասեք, որ էդ պահին նկարեմ ... ամեն մեկիդ հետևից չէի հասցնում ... վերջաես ես մեկն էի, իսկ դուք ...

դե մեր մյուս հրաշքի ՝ Հովոյի մասին էլ չասեմ ... առագ, դիպուկ, բարձրակարգ ... նման սաներ ունենալը պարզապես պարծանք է : Ափսոս բանակ ենք ուղարկում ...

անցնեմ երրորդ հրաշքիս ՝ Հավսեփին, համեստ, հավեսով, ժպտերես ... ու ասեմ ձեզ, որ բավականին լավ էլ խաղում էր ... ասենք, եթե լավ չխաղար իմ թիմի կաղմում չեր հայտնվի, ես միայն լավ խաղացողներ եմ ընդգրկում իմ թիմի կազմում ... բա՞ ...

անցանք մյուս հրաշքիս ՝ Արշակին ... վայ Արշա՜կ , Արշա՜կ ... Արշակը մեր թիմի Բեկհեմն է, ուղակի չեք պատկերացնում ինչքան էր իրան սաղում էդ գնդակը ... Արշակ, լուրջ եմ ասում, կարծես ֆոտոմոդել լինեիր ... մի խոսքով, էն որ Բյուրն ասում էր, սուտ է, լավ էլ տաղանդավոր ֆուտբոլիստ է, անգամ գոլ խփեց այսօր ... դե դարպասը իհարկե շփոթեց, մեր դարպասին գոլ խփեց, բայց դա էնքան էլ էական չի...կարևորը ես գոհ եմ, իսկ մարզիչի գոհ լինելը արդեն ամենակարևորն է ...

լավ, անցանք մեկ այլ հրաշքի ՝ Սերգեյին: էս մի հրաշք սանս միակն էր, որ իր մարզիչին ՝ այսինքն ինձ, լսում էր...մի ժամա գոռում եմ, կանգնեք մի պահ նկարեմ, իսկ էս խուլերը միայն էդ գնդակի հետևից են վազում, Հովոն ընդհանրապես մի նորմալ դուրս չեկավ, ամեն տեղ վազում էր...իսկ Սերգեյը լսեց, կանգնեց, նկարվեց ...չնայած մեկ մեկ ինքն էլ էր ինձ մոռանում ՝ ես ձայն չեմ հանել, իսկ նրանք փոխարինվում են իրենք իրենց...բայց դե էս մի սանիցս էլ եմ գոհ, քանի որ երկրորդ հարկում անփոխարինելի է ՝ առաջինը ինքն է գնդակին հասնում...շատ լավ է, անցանք առաջ ...

հերթական հրաշքս էս_ինչ_սոված_եմն է ... որին միայն խաղի ավարտից 5 րոպե առաջ ճանաչեցի, դրել էի հակառակորդի տեղ ու սկի չէի էլ նկարում ... բայց ...ինչպես բոլոր հրաշքներս, այս մի հրաշքս էլ էր լավ պաշտպանվում, հարձակվում ու կիսապաշտպանվում ... դե մեր մոտ իմ ու քո չկար ՝միասին էինք ամեն տեղ...

անցանք առաջ .... մյուս հրաշքս ՝ Տաուրուսը ... այս մեկից էլ եմ գոհ ՝ լավ խաղում էր, լավ փոխարինվում, լավ էլ գոլեր խփում ... ապրե'ս ...

հասանք իմ վնասցվածք ստացած հրաշքին ՝ Սասունին : սուսիկ փուսիկ նստած երկրպագում էր, հուսով եմ մյուս անգամ կլավանա, ու կկարողանամ խաղադաշտ մտցնել արդեն ...

հասանք ամենամեծ ու ամենադավաճան հրաշքիս ՝ Չուկին : դե այս մեկը գլուխս էր կորցրել ու անցել հակառակ ճամբար : որպես մարզիչ իհարկե բացատրություններ պահանջեցի ու ստացա ինչ որ անհասկանալի արդարացում...մի խոսքով՝ մյուս անգամ չենք ներելու ... բայց կարևորը, որ գոլ չխփեցինք երբ մեր Ադմինը կանգնած էր դարպասին...

ասեմ, որ ես արդեն բողոքել եմ, ու հարցազրույցների ժամանակ նշել եմ վատ պայմանների մասին ...դաշտի խոտածածկը պարզապես ահավոր էր, ու լավ է որ առանց վնասվածքների վերջացրեցինք ... սուդյաից էլ եմ դժգոհ՝ աչքիս մի անգամ գոնե չերևաց, բայց պենալտիներ էր որ նշանակում էր ...
մյուս թույլ կողմը խաղի հեռարձակումն էր ՝ մեկնաբանը , որ հանդիսանում է մեծն Սուրեն Բաղդասարյանի սանը, պարզապես ոչ օբյեկտիվ ու քծնողական մեկնաբանություն էր անում ... դե մենք դիմելու ենք դատարան ու փոխհատուցում պահանջելու ՝ за моральный ущерб, հայերենը չեմ հիշում ...
մի խոսքով, շնորհակալ եմ իմ սաներից տրամադրությունս բարձրացնելու համար, այսօր ինձ պարզապես հիանալ էի զգում ... չնայած պետք է նշել, որ դուք խիղճ չունեք ՝ առավոտ շուտ, էն էլ կիրակի օրով ...ու՜ֆ...մինչև վեր կացա...
հա , էն էլ ասեմ, որ մեր եկրպագուների բանակը հեչ լավ չի աշխատում ՝ մեկը քնած էր, մինչև չզանգեցինք չեկավ, մյուսը անգամ չգիտեմ ուր էր ու ինչ էր անում ... էն մյուսը ուշացումով եկավ , չգիտեր էլ որ խաղ կա ...լավ չի, լավ չի ...պլակատների ու երգերի բացակայության մասին էլ չեմ խոսում ...

էս ինչքան գրեցի ...լավ, կարևորը պատկերացում տվեցի այսօրվա մասին, մնացածը նկարներով կպատկերացնեք , էն էլ ասեմ, որ ֆոտոնրակիչը խաղի ես էի ...

քաղաքացի
06.11.2006, 02:30
Կիկ անջատվե՞լ ես: Էս ի՞նչ մի միանալ էիր միացել :D
Երանի քո հավեսին: Հետո ի՞նչ, որ լրագրող ես ;)

Ի դեպ նշեմ, որ վարողը՝ Ս. Բաղդասարյանի սանը, artgeo-ն էր:
վայ… փոքրատառ եղավ… ոչինչ: Ավելի լավ :D

Ֆելո
06.11.2006, 11:49
հերթական հրաշքս էս_ինչ_սոված_եմն է ... որին միայն խաղի ավարտից 5 րոպե առաջ ճանաչեցի, դրել էի հակառակորդի տեղ ու սկի չէի էլ նկարում ... բայց ...ինչպես բոլոր հրաշքներս, այս մի հրաշքս էլ էր լավ պաշտպանվում, հարձակվում ու կիսապաշտպանվում ... դե մեր մոտ իմ ու քո չկար ՝միասին էինք ամեն տեղ...

:o էս ի՞մ մասին էր. կյանքումս իմ մասին սենց բան դեռ չէի լսել. :hands
Հով լսա՞ր, այսինքն կարդացի՞ր. նենց որ...:apeape

Taurus
06.11.2006, 12:03
:o էս ի՞մ մասին էր. կյանքումս իմ մասին սենց բան դեռ չէի լսել. :hands
Հով լսա՞ր, այսինքն կարդացի՞ր. նենց որ...:apeape

երևի խաղի ժամանակ շատ սոված էիր:)

kiki
06.11.2006, 12:07
:o էս ի՞մ մասին էր. կյանքումս իմ մասին սենց բան դեռ չէի լսել. :hands
Հով լսա՞ր, այսինքն կարդացի՞ր. նենց որ...:apeape
հա բա ու՞մ ...
դու իրանց մի լսի, դու քո մարզիչին լսի ...

Աբելյան
06.11.2006, 12:33
Սպասվում էր կատաղի պայքար, բայց հակառակը ստացվեց: Միանգամից 4 հատ խփինք, 4-0, դրանից հետո մեր զենքերը վայր դրեցինք: Առաջի կեսից հետո հաշիվը 8-3 էր: Երկրորդ կեսում խաղը մի քիչ հավասարվեց, (հիմնականում Չուկի շնորհիվ) բայց հաղթողի անունը էլ կասկած չէր հարուցում:
Հովոն էս անգամ էդքան էլ լավ չխաղաց, ինչքան սեպտեմբերի 23-ին: Էդոն լավ պաշտպանվում էր, Հովսեփը համ հարձակվում էր, համ պաշտպանվում: Դե ես էլ... "ուդառ"ները թույլ էին, դրա համար էլ վնասազերծում էի (դուք հլա իմ բաց թողած գոլերը չեք տեսել Համալսարանի պարապմունքներին. որ ուժեղ "ուդառ" են անում, ուզում ա հակառակորդի կիսադաշտից լինի, մեկ ա, գոլա) , իսկ, ինչ վերաբերվում ա պենալին, էդ ես անկյունը ուղղակի գուշակեցի (թտ չէ ուզումա ձախ խփեին, մեկ ա աջ անկյուն էի գցվելու)...
Խաղի վերջնական հաշիվն էր` 15-6

Մենք ներկայացել էինք հետևյալ կազմով.
Ես-գոլերին
Հովո
Արշակ
Սերգեյ
Էդո
Արտակ (հակառակորդի կողմից)
Հովսեփ
Էս_Ինչ_Սոված_Եմ (անունը մոռացա)
գլխաոր մարզիչ` Կիկի

Թող մեր Հայաստանի հավաքականը մեզնից օրինակ վերցնի :ok

kiki
06.11.2006, 12:42
փաստորեն մեր դարպասապահը համ էլ շատ համեստա .... էդ շատ լավա, ասեմ քեզ ...
հ.գ. բայց էդ 11մետրանոցը իրոք շատ սիրուն պահեցիր ...

John
06.11.2006, 17:04
Հույս ունեի իմ խաղի մասին ավելի օբյեկտիվ կարծիքներ լսել՝ խաղին ներկա չեղածների համար ասեմ, որ իրականում ես ամենավատն էի խաղում մեր թիմի կազմում և դա խաղային պրակտիկայի լիարժեք բացակայության հետևանք էր: Սովորաբար ես ավելի լավ եմ խաղում ու շուտ չեմ հոգնում, իսկ երեկ… մեղմ ասած շուտ էի հոգնում: Կատարել եմ 2 գոլային փոխանցում, վաստակել եմ 11 մետրանոց հարված (որը Taurus-ը գերազանց իրացրեց) և վնասազերծել եմ մրցակցի մի քանի գրոհներ: Իսկ հարվածները երեկ իմ մոտ ընդհանրապես չէին ստացվում, և դա գիտակցելով՝ 3 անհաջող փորձերից հետո այլևս չփորձեցի: Այժմ փորձեմ գնահատել խաղընկերներիս գործողությունները.
Հայկը (N.I.G.G.A.) մի շարք դրվագներում փրկեց մեր թիմին, իսկ 11 մետրանոցը պարզապես գերազանց հետ մղեց:
Հովոն (Մասսագետ) իր հնարավորություններից ցածր հանդես եկավ (իսկ իրա հնարավորություններին ես լավատեղյակ եմ՝ մոտ 1 տարի բախտ եմ ունեցել հիանալու իրա խաղով ( բայց որ հակառակորներ էին լինում՝ իրա հարվածները չէին ստացվում՝ ես դարպասապահ էի)), բայց ինչպես միշտ իր մեծ ավանդը ունեցավ թիմի հաջող խաղի մեջ:
Էդոն(Taurus) շատ լավ եզրային ճեղքումներ էր անում, Հովոյի հետ լավ կոմբինացիաներ էր խաղարկում ու ամենակարևորը՝ ժամանակին նահանճում էր:
Սերգեյը նույնպես լավ խաղաց իր լավ ֆիզիկական տվյալների ու գրագետ գործելու շնորհիվ:
Էս_ինչ_սոված_եմ-ին ( թող ինձ ների, բայց անունը չեմ հիշում) շատ շնորհակալ եմ, քանի որ իրա շնորհիվ ես հանգստանալու հնարավորություն էի ստանում և ինքն էլ լավ էր խաղում պաշտպանությունում՝ մրցակցին թույլ չտալով արագ զարգացնել գրոհները:
Արշակը անփոխարինելի էր պաշտպանությունում և մեր թիմի հաղթանակում իր մեծ ավանդը ունեցավ: Արշակին շրջանցելը համարյա անհնար էր:
Արտակը (Chuk) լավ խաղաց, բայց ափսոս, որ հակառակորդ թիմի կազմում…
Կիկին իր բուն պարտականությունները դրել էր մի կողմ և ամբողջ խաղի ընթացքում լուսանկարչությամբ էր զբաղվում:
Արթուրը (Artgeo) նախանձում էր խաղացողներին ու պարապությունից փորձում էր ձեռ արնել մեզ՝ 1-ին հերթին ինձ, բայց դե իրա նման անլուրջ մարդու ասածները ո՞վ լուրջ կընդունի :D
Մի խոսքով ամեն ինչ լավ անցավ ու մենք արժանիորն հաղթանակ տարանք… շատ շնորհակալ կլինեմ, եթե էլի խաղ կազմակերպեք ու մեծ հաճույքով կպաշտպանեմ Կիկիի գլխավորած թիմի մարզական պատիվը:

kiki
06.11.2006, 18:32
վայ ապրես դու, ես նորմալ խաղին չեմ հետևել, որ մանրամասն նկարագրեի խաղի ընթացքը, քանի որ անշնորհք կոմմենտատրը ու նկարելը չէին թողնում ...

Աբելյան
06.11.2006, 19:27
Ժողովուրդ, եկեք հաճախակի սենց հանդիպումներ անցկացնենք. գոնե ամիսը մեկ:

John
06.11.2006, 22:04
Ժողովուրդ, եկեք հաճախակի սենց հանդիպումներ անցկացնենք. գոնե ամիսը մեկ:
Բնականաբար կողմ եմ այս առաջարկին :)

Մասսագետ
06.11.2006, 23:49
Հա՛, էկեք պրոբլեմ չկա, թե՞ կա…

Taurus
07.11.2006, 10:16
Հա՛, էկեք պրոբլեմ չկա, թե՞ կա…
:( էհ…

Ավելացվել է 1 ժամ 19 րոպե անց
Կարանքնույն թիմի դեմ խաղանք 2 շաբաթից, բայց իրանք ուժեղ են լինելու , իսկ մենք առանց Հովո::(

Արշակ
07.11.2006, 12:08
Ժող, էս ի՜նչ խոխմ մեկնաբանություններ էիք գրել խաղի մասին:hands
Մենակ մի բան ասեմ. ես չեմ զգացել, թե Հովոն նախորդ խաղից ավելի վատ էր խաղում: Լավ էլ խաղում էր::ok

Տղերք, չենք կարո՞ղ մինչև Հովոյի բանակ գնալը էս շաբաթ մի հատ էլ խաղալ:

Artgeo
07.11.2006, 12:17
Խաղի մրցանակները այսպես են բաժանվել

Հովսեփ - Լավագույն մեջքը ցավացող տոփ մոդել և կոֆե չբերող
N.I.G.G.A - Խաղի լավագույն դարպասապահ
Հովո - լավագույն հոգնած
Արշակ - լավագույն հենցընենց վազող
Սերգեյ - լավագույն լուրջ տրամադրված
Էդո - լավագույն «Չգիտեմ ի՞նչ եմ անում դաշտում»
Արտակ - լավագույն դավաճան
Էս_Ինչ_Սոված_Եմ - Լավագույն դաշտում չերևացող
գլխաոր մարզիչ` Կիկի - դեղին մամուլ և ֆոտոնկարիչ
Քաղաքացի - լավագույն բլթ
Խաղի հաղթող - Գերմանիայից բերված խոտածածկ, որը չի աճում Հայաստանում

Աբելյան
07.11.2006, 12:19
Հովոյին երբ են տանում??

kiki
07.11.2006, 13:24
Արթուր, էրեխեքիս բան չասես հազար եմ ասել, կսպանեմ ...

Taurus
07.11.2006, 13:28
Արթուր, էրեխեքիս բան չասես հազար եմ ասել, կսպանեմ ...
Ում …էրեխեքիտ

kiki
07.11.2006, 13:31
չէ, Արթուրին, բա ես կարա՞մ ձեզ սպանեմ ... մենակ ծեծում եմ, էն էլ մենակ քեզ ...

Արշակ, ստացա՞ր ...

քաղաքացի
07.11.2006, 14:02
Խաղի մրցանակները այսպես են բաժանվել

Հովսեփ - Լավագույն մեջքը ցավացող տոփ մոդել և կոֆե չբերող
N.I.G.G.A - Խաղի լավագույն դարպասապահ
Հովո - լավագույն հոգնած
Արշակ - լավագույն հենցընենց վազող
Սերգեյ - լավագույն լուրջ տրամադրված
Էդո - լավագույն «Չգիտեմ ի՞նչ եմ անում դաշտում»
Արտակ - լավագույն դավաճան
Էս_Ինչ_Սոված_Եմ - Լավագույն դաշտում չերևացող
գլխաոր մարզիչ` Կիկի - դեղին մամուլ և ֆոտոնկարիչ
Քաղաքացի - լավագույն բլթ
Խաղի հաղթող - Գերմանիայից բերված խոտածածկ, որը չի աճում Հայաստանում
Artgeo - Խաղի գլխավոր առաջատար՝ գնդակ: :D

Taurus
07.11.2006, 14:06
Artgeo - Խաղի գլխավոր առաջատար՝ գնդակ: :D
Ավելի ճիշտ
Artgeo - Խաղի ալվագույն Սուրեն Բաղդասարյան:D

Աբելյան
09.11.2006, 13:48
Եկեք ամսվա վերջում էլ խաղանք

Ֆելո
24.11.2006, 15:29
ժող չե՞ք ուզում խաղալ. ես քանի որա նենց հավես ունեմմմմմմմմ;) կազամկերպեք էլի:oy

John
16.01.2007, 23:34
ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼ ԵՄ ՈՒԶՈՒՄ… ՄԻ ԲԱՆ ԱՐԵՔ…

Աբելյան
17.01.2007, 12:23
եկեք հունվարի ամենավերջում կամ փետրվարի սկզբում, քանի դասերը չեն սկսել, խաղանք (իհարկե, եթե ես ոչ մի լիկվիդ չունենամ):

Մասսագետ
25.01.2007, 15:22
Մի հատ ֆուտբոլ չխաղա՞ք:

Taurus
25.01.2007, 17:00
Ամսի 4 ին կխաղաք?
Կարող ա Հովոն էլ գա:)

Աբելյան
25.01.2007, 17:10
Շատ մեծ հաճույքով:

Sergey
25.01.2007, 21:38
Որ բանը հասնի հաշվելուն, ես կամ;)

Արշակ
26.01.2007, 12:43
Ամսի 4 ին կխաղաք?
Կարող ա Հովոն էլ գա:)
Խաղանք։ Ո՞վ դաշտ կարա վարձի։

Եդո, Հովոն իսկականից կարողա գա՞, թե՞ ռեկլամային տրյուկ էր, որ հավաքվենք։ :))

StrangeLittleGirl
26.01.2007, 18:30
Խաբել են, տենց բան չկա: Հովոն որ գալու լիներ, առաջինը ես կիմանայի:

Taurus
26.01.2007, 21:54
Խաղանք։ Ո՞վ դաշտ կարա վարձի։

Եդո, Հովոն իսկականից կարողա գա՞, թե՞ ռեկլամային տրյուկ էր, որ հավաքվենք։ :))
Արշակ ջան "թե":
Թող Հովոն ասի:)

Taurus
28.01.2007, 18:43
Sorry դահլիճի հետ պռօբլեմներ կան, թող մնա հետո, կտենանք ինչ ա լինում:(

քաղաքացի
14.03.2007, 01:23
Sony PS2 ֆուտբոլի առաջնություն
Հանդիպում ենք ուրբաթ՝ մարտի 16-ին, ժամը 20:00-ին մետրո երիտասարդականի դիմաց
Խաղալու ենք ֆուտբոլ` Sony Play Station 2-ի վրա:
Ցանկացողները թող տեղյակ պահեն:

Taurus
14.03.2007, 16:19
Ես տեղյակ եմ պահում, աչքիս էլի երկուսով ենք լիենլու
6:2;)

Taurus
15.03.2007, 14:56
Աչքիս էլի ես ճիշտ եմ!

քաղաքացի
15.03.2007, 23:06
Եթե Taurus-ից ու քաղաքացուց բացի ուրիշ մեկը չի ուզում մասնակցի՝ հանդիպումը տեղի չի ունենա:

Ներսես_AM
15.03.2007, 23:49
Բայց ախր Sony PS2 ը Ֆուտբոլային խաղադաշտի հետ այդքան էլ կապ չունի, է։

Kita
15.03.2007, 23:55
Եթե Taurus-ից ու քաղաքացուց բացի ուրիշ մեկը չի ուզում մասնակցի՝ հանդիպումը տեղի չի ունենա:

ես կգամ:P
ջահել ժամանակներս լավ էի խաղում:D :P

xman
16.03.2007, 06:54
Եթե Taurus-ից ու քաղաքացուց բացի ուրիշ մեկը չի ուզում մասնակցի՝ հանդիպումը տեղի չի ունենա:
ինչի՞ Տաուրուսին կրվում ես՞ :D

Ուրվական
17.03.2007, 21:43
Տղեք ջան, կարող ա ֆուտբոլ խաղաք էս քանի վախտը: Ես էլ կուզենամ խաղամ, եթե պետք ըլնի, կարամ հակառակորդ թիմ էլ բերեմ: Շատ հետաքրքիր կլնի, ի՞նչ կասեք:

Ուրվական
09.04.2007, 18:38
Տղեք, էլի եմ հարցնում, կարող ա՞ ուզում եք ֆուտբոլ խաղաք:

Նորմարդ
10.04.2007, 12:39
Լավ ուրեմն սենց:)
Շաբաթ, որը տեղի է ունենալու /ամենայն հավանականությամբ :P/ Synopsys Armenia ընկերության PCI-Express թիմի և ակումբի ֆուտբոլային թիմի հանդիպումը:
Ակումբի թիմից խաղալ ցանկացողները դիմեն Քաղաքացուն կամ Taurus-ին:
Հա մոռացա ասեմ, որ ես խաղալու եմ հակառակորդ թիմի կազմում :P:
Ժամը և տեղը կճշտենք և նախապես կհայտնենք:

Armeno
10.04.2007, 13:04
Ես էլ եմ ուզում ֆուտբոլ խաղալ...... :erexa

Ֆելո
10.04.2007, 13:15
ես էլ կգամ, եթե տեղ լինի

քաղաքացի
10.04.2007, 13:15
Խաղը տեղի կունենա շաբաթ օրը, ժամը 15-ից հետո, այն կախված է, թե դաշտը ե՞րբ ազատ կլինի:
Այսօր ես կգնամ Կողբացու փողոցի վրա գտնվող «խուլ, համրերի» դաշտի համար կխոսամ: Շատ հավանաբար հենց այնտեղ էլ խաղը կայանա:

Ավելացվել է 31 վայրկյան անց

ես էլ կգամ, եթե տեղ լինի
Տեղ միշտ էլ կա՝ զամեն :D

Array
10.04.2007, 16:00
Բա չպարապենք միքիչ,իմանանք ով ինչքան ա խաղում:

Taurus
10.04.2007, 16:08
Ուրեմն սենց , Հիմնական կազմը կասեմ խաղի օրը, կախված թե ով է եկել:
Կռիվ մի արեք, մեկա կրելու ենք
Էհ Հովոն լիներ է, ինչ կանեինք;)

Աբելյան
10.04.2007, 16:21
շատ անհարմար են օրն էլ, ժամն էլ :(
բայց կաշխատեմ գամ

John
10.04.2007, 16:24
Ուրեմն սենց , Հիմնական կազմը կասեմ խաղի օրը, կախված թե ով է եկել:
Կռիվ մի արեք, մեկա կրելու ենք
Էհ Հովոն լիներ է, ինչ կանեինք;)
Էդո ջան Հովոյին ՀԱՄԱԱՐՅԱ հավասար խաղացող ունենք… լուրջ բան եմ ասում… տեղում կհամոզվես…

Taurus
10.04.2007, 16:24
շատ անհարմար են օրն էլ, ժամն էլ :(
բայց կաշխատեմ գամ

Հայկ ջան շատ աշխատի, առանց քեզ թիմի ուժը կիսվում ա

John
10.04.2007, 16:26
շատ անհարմար են օրն էլ, ժամն էլ :(
բայց կաշխատեմ գամ
Հայկ ջան դու որ չգաս՝ լավ չի լինի՝ մեզ դարպասապահ է պետք… բայց եթե չգաս՝ ես քեզ կփոխարինեմ…

Աբելյան
10.04.2007, 16:33
գոնե 2 ժամով կհետաձգե՞ք

քաղաքացի
11.04.2007, 14:59
Կիրակի՝ ապրիլի 15-ին, ժամը 13:00-ին ԵՊՃՀ-ի՝ Պոլիտեխնիկի, պուլպուլակի մոտ կհավաքվենք: Դաշտը մեր տրամադրության տակ է 13:30-ից 14:30-ը:

Հ.Գ. կներեք, որ նախատեսվածի պես չստացվեց: :oy

Մանե
11.04.2007, 15:03
Որ աղջիկներից եկող լինի,ստեղ գրեք էլի:) :)

John
11.04.2007, 15:15
Կիրակի՝ ապրիլի 15-ին, ժամը 13:00-ին ԵՊՃՀ-ի՝ Պոլիտեխնիկի, պուլպուլակի մոտ կհավաքվենք: Դաշտը մեր տրամադրության տակ է 13:30-ից 14:30-ը:

Հ.Գ. կներեք, որ նախատեսվածի պես չստացվեց: :oy
Իմ արև… լավ չի, որ կիրակի օրնա… ես էլ հույս ունեի կիրակի օրը դասերիս նվիրել ամբողջությամբ… Էդ պուլպուլակի տեղն էլ չգիտեմ… պոլիտեղնիկի դաշտում ենք խաղալու՞…

Նորմարդ
11.04.2007, 15:18
Իմ արև… լավ չի, որ կիրակի օրնա… ես էլ հույս ունեի կիրակի օրը դասերիս նվիրել ամբողջությամբ… Էդ պուլպուլակի տեղն էլ չգիտեմ… պոլիտեղնիկի դաշտում ենք խաղալու՞…
Այո, իսկ Պուլպուլակն էլ ո՞նց ասեմ է…
Լավ, դու արի Զելյոնիի դեմը կդիմավորենք;)

Աբելյան
11.04.2007, 15:23
սենց էլ հարմար չի, բայց մի բան կմտածեմ :)