PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում ֆուտբոլային խաղադաշտում

Էջեր : 1 2 3 [4] 5 6 7 8 9

Sunny Stream
26.01.2008, 23:18
Ապրեեե~ք!!!
We Are The Champions-ը երգել ե՞ք :)

Cassiopeia
26.01.2008, 23:23
ՇՆՈՐՀԱՎՈՐ…
Հ.Գ. Հետո էլ կասեն, ինչի՞ ես սիրում ակումբցիներին…

Արսեն
26.01.2008, 23:32
Շնորհավոր:hands չնայած ֆուտբոլից հեռու եմ ի զարմանս տղերքի, բայց ուրախ եմ որ հաղթել եք: միգուցե մյուս անգամ ես էլ գամ:think վռատար որպես, կամ պահեստային:D

Երկնային
26.01.2008, 23:34
Շնորհավորում եմ, ապրեք ;)

Աբելյան
27.01.2008, 12:00
ապրենք մենք
չնայած կարայինք ավելի լավ էլ խաղայինք

Սամվել
27.01.2008, 12:03
ապրենք մենք
չնայած կարայինք ավելի լավ էլ խաղայինք

հա դե մաքուր հարձակվող չունեինք :D
Սկի մաքուր կիսապաշտպան չունեինք։ Ես, Դավոն, Դավո՛ոն, Հայկը ու Էդոն Պաշտպան էինք, դու ու Հովսեփը դարպասապահ,/կամ Պաշտպան մաքսիմուն/ :D Բայց մեկա հաղթեցինք :oy

Արամի տեղը զգացվում էր :oy

Apsara
27.01.2008, 16:32
Տակ քանի որ ես միակ կողմնակի դիտողն էի, մեկ էլ բան չեմ հասկանում ֆուտբոլից, կասեմ, որ ահավոր խնդալու էր սկզբից, հետո լոգիկան հասկացա /եթե կա;)/ ու կայֆով նայում էի Հովսեփի խաղին, հա ջոկեցի, որ փոքր ֆուտբոլը մեծից տարբերվումա թիմային խաղով, բայց երեկ գնդակը մենակ 2 շատ-շատ 3 հոգու մոտ էր, իսկ մնացածը թափած էտ մարդկանց վրա ոտներն էին տշում, կես գոլերն էլ դատարկ դարպասներում են խփվել, հա թիմային խաղ վաբշե չկար մեկը գնդակը տշելով հակառակորդի դարպաս էր հասցնում, հետո հակառակորդները հասնում էին էտ մեկի վրա ու նորից մյուսը գնդակը տշելով մյուս դարպասի մոտ էր տանում, մնացածն էլ անկապ վազվզում էին,
Հովսեփ ես քեզ սիրում հարգում եմ, H.a.y.k.o-ի նման համեստ ու խաղին նվիրված մարդ չէի տեսել, մնացածի մասին գերադասում եմ լռեմ

Սամվել
27.01.2008, 16:34

Հաղթողներին չեն քննադատում ;)

Davo'o
27.01.2008, 18:48
Տակ քանի որ ես միակ կողմնակի դիտողն էի, մեկ էլ բան չեմ հասկանում ֆուտբոլից, կասեմ, որ ահավոր խնդալու էր սկզբից, հետո լոգիկան հասկացա /եթե կա;)/ ու կայֆով նայում էի Հովսեփի խաղին, հա ջոկեցի, որ փոքր ֆուտբոլը մեծից տարբերվումա թիմային խաղով,
Քանի որ հպարտությամբ ես գրում, որ ֆուտբոլից բան չես հասկանում, ես էլ չեմ քաշվի ու կմեկնաբանեմ գրածդ: Նախադասությանդ երկրորդ հատվածը ապացուցում է առաջինի ճշմարտացիությունը:Ինչպես դու ես ավանում փոքր ֆուտբոլը մեծից ոչ թե տարբերվում է, այլ նմանվում է թիմային խաղով:

բայց երեկ գնդակը մենակ 2 շատ-շատ 3 հոգու մոտ էր, իսկ մնացածը թափած էտ մարդկանց վրա ոտներն էին տշում, կես գոլերն էլ դատարկ դարպասներում են խփվել,
Լոգիկա կա: Ֆուտբոլ խաղալիս ֆուտբոլիստների նպատակն է գնդակը մտցել հակառակորդերի դարպասը, այլ ոչ թե գնդակը հնարավորինս երկար քեզ մոտ պահելը ինչի վրա ավելի մեծ ուշադրություն ես դարձրել:

հա թիմային խաղ վաբշե չկար մեկը գնդակը տշելով հակառակորդի դարպաս էր հասցնում, հետո հակառակորդները հասնում էին էտ մեկի վրա ու նորից մյուսը գնդակը տշելով մյուս դարպասի մոտ էր տանում, մնացածն էլ անկապ վազվզում էին,

Այսքանը բավական էր հաղթելու համար, իսկ ֆուտբոլ խաղի, ինչպես մի շարք այլ խաղերի գլխավոր նպատակը մրցակցի նկատմամբ հաղթանակ տանելն է: Երեւի քեզ մոռացել էինք զգուշացել, որ սիրողական թիմի խաղ ես դիտելու, իսկ դու կոմբինացիոն գրագետ ֆուտբոլ ես ակնկալել: :)

Շնորհակալություն եմ հայտնում իմ թիմակիցներին եւ երկրպագուներին: :P

Ambrosine
27.01.2008, 19:18
Շնորհավոր:hands:hands

GevSky
27.01.2008, 23:03
Ապրեք, ՇՆՀԱՎՐ;)

salatik
27.01.2008, 23:30
Բոլորին պաչիկներ եմ ուղարկում լիքը լիքը:)

StrangeLittleGirl
27.01.2008, 23:35
Շնորհավորում եմ, բայց մյուս անգամ հանկարծ նման ցուրտ դահլիճում չխաղաք: Ինձ համար ակումբցիների առողջությունը շատ ավելի կարևոր է, քան զանազան հաղթանակները:

John
29.01.2008, 09:44
ԱԿՈՒՄԲ.AM-ի թիմը կարող է դարնալ Հայաստանի սիրողական ֆուտզալի չեմպիոն: Լուրջ…

Figgaro
29.01.2008, 09:53
Հալալա տղեք :

Աբելյան
29.01.2008, 11:34
ԱԿՈՒՄԲ.ԱՄ-ի թիմը կարող է դարնալ Հայաստանի սիրողական ֆուտզալի չեմպիոն: Լուրջ…

մեզնից լավերը էնքան կլնեն...
չնայած մեզնից վատերն էլ լիքը կլնեն

Goga
29.01.2008, 16:32
Շնորհավորանքներս ակումբին:) կներեք էլի ուշացել եմ:oy

Davids
29.01.2008, 21:51
Մի հատ առաջարկ ունեմ

Ուրեմն, առաջարկում եմ փետրվարի 14-ից հետո Ակումբ.ամ-ը ընդդեմ եւս մեկ սիրողական թիմի դեմ հանդիպում՝ Gyumri United ( :D ) : Թիմի մեջ 2 հոգի ակումբից կան՝ ես եւ Vahe-ն: Կներեք որ ակումբին դեմ եմ դուրս գալիս ( :D ) : Եթե համաձայն եք գրեք, կփորձեմ պայմանավորվել Պոլիտեխնիկի կամ Կիլիկիայի զալերից մեկում խաղանք (Սրանք գոնե մյուսների համեմատ լավ չափսեր ունեն)

Ուրվական
29.01.2008, 22:55
Մի հատ առաջարկ ունեմ

Ուրեմն, առաջարկում եմ փետրվարի 14-ից հետո Ակումբ.ամ-ը ընդդեմ եւս մեկ սիրողական թիմի դեմ հանդիպում՝ Gyumri United ( :D ) : Թիմի մեջ 2 հոգի ակումբից կան՝ ես եւ Vahe-ն:
Առաջարկը ընդունված է: Խաղը կկայանա:):

Կներեք որ ակումբին դեմ եմ դուրս գալիս ( :D ) :
Ոչինչ, ախպերս, արխային:D: Կարամ ասեմ, ինչ զգացողություններ կունենաս:D:

Եթե համաձայն եք գրեք, կփորձեմ պայմանավորվել Պոլիտեխնիկի կամ Կիլիկիայի զալերից մեկում խաղանք (Սրանք գոնե մյուսների համեմատ լավ չափսեր ունեն)

Իմ հետ կապի մեջ եղիր, որ խոսալուցդ առաջ նայենք, հարմար լինի, նոր զալը վերցնենք:

Սամվել
30.01.2008, 01:56
Հուսով եմ էս անգամ առանց հարձակվողների չենք մնա ;):D

Vahe
30.01.2008, 02:02
Ակումբ.ամ-ը ընդդեմ եւս մեկ սիրողական թիմի դեմ հանդիպում՝ [b][COLOR="Red"]Gyumri United ( :D )

Թիմի անվանումը լավ դրեցիր, մնաց էդ անվանումը արդարացնես))

Davids
30.01.2008, 19:10
Դե ուրեմն զալի համար խոսալուց առաջ կտեղեկացնեմ, որ բոլորին հարմար լինի խաղալու օրը եւ ժամը:

Taurus
31.01.2008, 13:07
տղեք ես արագ տեմպերով լավանում եմ, բայց մինաց 2 օր, չգիտեմ ինչ կլինի, մեր թիմի բժիշկները լավատեսորեն են տրամադրված, բայց դեռ ոչինչ չեն ասում:D

John
02.02.2008, 14:50
Ես «Գյումրի Յունայթեդի» կազմում կխաղամ եթե պետք ա :) համ ել ուզում եմ Ակումբի դեմ խաղամ, մանավանդ որ ընկերական խաղա :)

Սամվել
03.02.2008, 11:28
ԼԱվ ես էլ վերադարձա :)
Հիմա երբ անցկացնենք խաղը, ասեք զալի համար խոսանք ;)

Davids
04.02.2008, 16:59
John, Հեչ էլ ընկերական չի :D Իսկ եթե լուրջ, սկզբից իսկական թիմերով խաղանք (ուղղակի շատ ենք, հլը մի քանի հոգու էլ պիտի հանենք թիմից), հետո էլ թե հասցրեցինք ես ու դու տեղերով փոխված կխաղանք:

Սամվել, Կփորձեմ խոսել կամ Պոլիտեխնիկի կամ Բանգլադեշի զալերից մեկում խաղալու համար, բայց ամենայն հավանականությամբ կստացվի 2-րդը: Ես 11-ին Պոլիտեխնիկ կմտնեմ, թե դու մինչեւ էդ կկարողանաս պայմանավորվել, խաբար արա: Բայց ամսի 14-ից հետոյի համար: Սա էլ հեռախոսիս համարը, նա ֆսյակի կապի մեջ լինելու համար՝ 091231083: ;)

Արշակ
04.02.2008, 17:41

Բայց մենակ թե ջեռուցվող դահլիճ լինի էլի։ Թե չէ անցած խաղին Մասիվի քոլեջում մեռանք ցրտից։ Թոքերս մինչև հիմա ցավում են։

Ուրվական
05.02.2008, 19:15
Բայց մենակ թե ջեռուցվող դահլիճ լինի էլի։ Թե չէ անցած խաղին Մասիվի քոլեջում մեռանք ցրտից։ Թոքերս մինչև հիմա ցավում են։

Ճիշտ ես, Արշակ, ճիշտ ես:
Տղեք, սենց մի հատ պահ կա. Գյումրիից թիմի հետ խաղը ու Զոնֆուտբոլի հետ խաղը հանկարծ անկախ իրաիրց նույն օրը չլինի, ուշադիր կլնեք, որովհետև տարբեր մարդկանց հետ են երկու թիմերը կապ պաշտպանելու, դրա համար ասում եմ, որ հանկարծ տենց բան չլնի, էլի;):

Davids
05.02.2008, 20:40

Հա... Էլի խաղ պտի խաղաք? Դե ուրեմն կոնկրետ օրեր գրենք: Մեզ բոլորիս ամսի 12 կամ 13-ին հարմար է խաղալ: Բոլորին հարմարացրեք, որոշեք էդ 2 օրերից մեկը, խաղանք: :B

Ֆելո
05.02.2008, 20:45
Հա... Էլի խաղ պտի խաղաք? Դե ուրեմն կոնկրետ օրեր գրենք: Մեզ բոլորիս ամսի 12 կամ 13-ին հարմար է խաղալ: Բոլորին հարմարացրեք, որոշեք էդ 2 օրերից մեկը, խաղանք: :B

ես էլ 11-ին լիկվիդներս կտամ, նենց որ ինձ էլա հարմար:B

Ուրվական
05.02.2008, 22:51
Հա... Էլի խաղ պտի խաղաք? Դե ուրեմն կոնկրետ օրեր գրենք: Մեզ բոլորիս ամսի 12 կամ 13-ին հարմար է խաղալ: Բոլորին հարմարացրեք, որոշեք էդ 2 օրերից մեկը, խաղանք: :B

Աշխատանքային օրերի՞ն:o: Ուրեմն 6.30-ից շուտ չեմ կարողանա:

Davids
11.02.2008, 19:17
Ամսի 13-ին, ժամը 7-ին հարմար է? Մենակ շուտ պատասխանեք գիտենամ էլի:

Սամվել
11.02.2008, 19:18
Ամսի 13-ին, ժամը 7-ին հարմար է? Մենակ շուտ պատասխանեք գիտենամ էլի:

էէէ ես գործի եմ 7ից :(

Աբելյան
12.02.2008, 15:56
ոչ շաբաթ ա, ոչ էլ կիրակի :(

Ֆելո
18.02.2008, 01:26
վերջնական երբ ենք խաղում՞. կարողա արդեն խաղացել եք՞:(

Սամվել
18.02.2008, 01:27
վերջնական երբ ենք խաղում՞. կարողա արդեն խաղացել եք՞:(
Չէ, ձեն ձուն չկա . . .

Առաջարկում եմ խաղալ շաբաթ օրը . . . ցերեկը կամ առավոտ շուտ :B եթե մինչև երեքշաբթի գոնե 6 հոգի հաստատ ասեն որ կգան զալը կվերցնեմ ;)

Ֆելո
18.02.2008, 01:32
Չէ, ձեն ձուն չկա . . .

Առաջարկում եմ խաղալ շաբաթ օրը . . . ցերեկը կամ առավոտ շուտ :B եթե մինչև երեքշաբթի գոնե 6 հոգի հաստատ ասեն որ կգան զալը կվերցնեմ ;)

ես՝ մեկ;)

Սամվել
18.02.2008, 01:36
ես՝ մեկ;)

1. Սամվել
2. Դավիթ / էս_ինչ_սոված_եմ /
3. . . .;) 3րդը կարող ես լինել հենց դու՛ :D

Արշակ
18.02.2008, 11:13
1. Սամվել
2. Դավիթ / էս_ինչ_սոված_եմ /
3. . . .;) 3րդը կարող ես լինել հենց դու՛ :D
Հա, 3–րդը ես եմ։:B

Սամվել
18.02.2008, 18:02
Հա, 3–րդը ես եմ։:B

1. Սամվել
2. Դավիթ
3. Արշակ
Իսկ Չորրորդը կարող ես լինել հենց դու՛:D:hands

Sunny Stream
18.02.2008, 18:14
Իսկ Չորրորդը կարող ես լինել հենց դու՛[/B]:D:hands

Ե՞ս :o... :D
Բայց նենց կխաղայի... չընկնելու նախնական երաշխիքով :D
Լավ, չխանգարեմ ձեր հաշվարկներին...
Դու ջան, հայտնվիր :D

Արշակ
18.02.2008, 18:25
Ե՞ս :o... :D
Բայց նենց կխաղայի... չընկնելու նախնական երաշխիքով :D

Լուրջ, կխաղա՞ս։:clap
Հլը փորձի մեկը քեզ գցի։:goblin

Սամվել
18.02.2008, 18:26
Ե՞ս :o... :D
Բայց նենց կխաղայի... չընկնելու նախնական երաշխիքով :D
Լավ, չխանգարեմ ձեր հաշվարկներին...
Դու ջան, հայտնվիր :D

Չես ընկնի հո վայրենի չենք :D, չնայած վերջի անգամ Գոռը ձեռքը համարյա կոտրում էր :bl:(:D Բայց դե քո նկատմամբ նուրբ կխաղանք ;)

1. Սամվել
2. Դավիթ / էս_ինչ_սոված_եմ /
3. Արշակ
Չորրորդը կարող ես լինել հենց դու՛:D:hands

Sunny Stream
18.02.2008, 20:19
Լուրջ, կխաղա՞ս։:clap
Հլը փորձի մեկը քեզ գցի։:goblin

Բայց դե քո նկատմամբ նուրբ կխաղանք ;)

:oy Չէ... մի քանի տարի կլինի, չեմ խաղացել... համ էլ շաբաթ օրը աշխատանքի եմ... :( ... որ հաջողացնեմ, կփորձեմ հասցնել-դիտել ձեր խաղը ;)

GevSky
19.02.2008, 00:59
1. Սամվել
2. Դավիթ / էս_ինչ_սոված_եմ /
3. Արշակ
4. Ես

Մենակ ասեք երբա, մեկել ես շուտ կարողա հոգնեմ 100 տարիա չեմ խաղացել, եթե համաձայն չեք կարամ գամ նայեմ, մեկել կարամ հետս մարդ բերեմ որ ֆուտբոլա պարապել վախտին, ու իմ կարծիքով վատ տեխնիկա չունի

Սամվել
19.02.2008, 01:05

Հա կբերես ...

1. Սամվել
2. Դավիթ / էս_ինչ_սոված_եմ /
3. Արշակ
4. Gev..

Լավ վաղը զալի համար կխոսամ... երևի մասիվի ;)

Արշակ
19.02.2008, 12:03
Լավ վաղը զալի համար կխոսամ... երևի մասիվի ;)
Սամ, քանի դեռ ձմեռ է, եկեք Մասիվում չխաղանք էլի։ Սարսափելի սարնամանիք էր էնտեղ։ Եթե մասիվում խաղալու լինենք ես չեմ գա։ Առանց էդ էլ էնտեղի նախորդ խաղից հետո թոքերս լավ չեն։

Սամվել
19.02.2008, 13:13
Սամ, քանի դեռ ձմեռ է, եկեք Մասիվում չխաղանք էլի։ Սարսափելի սարնամանիք էր էնտեղ։ Եթե մասիվում խաղալու լինենք ես չեմ գա։ Առանց էդ էլ էնտեղի նախորդ խաղից հետո թոքերս լավ չեն։

Դե.. արդեն մի քիչ տաքացել էր դրա համար ասի...

Լավ դե ուրեմն մեկդ Խուլ համրերի դահլիճի հեռախոսի համարը տվեք :ok

Davo'o
19.02.2008, 17:38
093194522 Ռուբիկ

Ես էլ կգամ, եթե շատ առավոտ շուտ չլինի, որովհետեւ ուրբաթ շատ ուշ եմ տուն գալու, չեմ հասցնի արթնանալ, իսկ կիրակի եթե հնարավոր լինի շատ լավ կլինի: Մրցակից թիմ էլ կբերեմ անհրաժեշտության դեպքում: :)

Taurus
19.02.2008, 18:47
Երբ կոնկրետ որոշեք ու դահլիճի ժամը լինի, ես կասեմ, ազատ եմ, բայց ոչ ամբողջ օրը

Սամվել
21.02.2008, 22:03
Ուրեմն սենց քանի որ եղանակները արդեն բավականին թաքացել են խաղում ենք Մասիվի զալում...

Շաբաթ օրը ժամը 10։30 11։30 կամ 12ը;)

Ուրեմն թող հաստատ ասեն ովքեր գալիս են .. .

1. Ես . . . :B

Աբելյան
21.02.2008, 22:08
ես դժվար թե գամ շաբաթ
այ կիրակի երևի կարամ

Taurus
21.02.2008, 22:10
ես էլ, Davo'oն էլ

Սամվել
21.02.2008, 22:13
ես դժվար թե գամ շաբաթ
այ կիրակի երևի կարամ

Զալը արդեն վերցրածա մի բան արա արի՛ :B

Ֆելո
21.02.2008, 22:19
ես էլ եմ գալըմ;) բայց նենց խաղանք որ գոնե ամենաքիչը 5-ը 5-ի դեմ խաղանք. թե չէ ես էդքան չեմ դիմանում:(. եթե պետքա կողքից էլ մարդկանց բերենք:)

Սամվել
21.02.2008, 22:23
ես էլ եմ գալըմ;) բայց նենց խաղանք որ գոնե ամենաքիչը 5-ը 5-ի դեմ խաղանք. թե չէ ես էդքան չեմ դիմանում:(. եթե պետքա կողքից էլ մարդկանց բերենք:)

ՀԱ բեր, Դավոոն ասում էր ինչոր թիմ կա, բայց հլը հաստատ չի ;)

Արշակ
21.02.2008, 23:23
Ես կգամ, եթե շատ ցուրտ չլինի ու քաղաքական շուխուրները չխանգարեն։

Սամվել
21.02.2008, 23:25
Ես կգամ, եթե շատ ցուրտ չլինի ու քաղաքական շուխուրները չխանգարեն։

Չեն խանգարի, երբ ես տեսել որ Մասիվում միտինգ լինի :ok

Արշակ
21.02.2008, 23:29
Չեն խանգարի, երբ ես տեսել որ Մասիվում միտինգ լինի :ok
Էդ առումով չեն խանգարի, բայց հնարավոր է, որ ես միտինգի լինեմ։:) Տեսնենք…

Ֆելո
22.02.2008, 17:52
վաղն ենք խաղում? երբ, որտեղ...

Taurus
22.02.2008, 17:55
խաղում ենք Մասիվի զալում...

Շաբաթ օրը ժամը 10։30 11։30 կամ 12ը;)
:B

Չի փոխվել

Ֆելո
22.02.2008, 18:18
Չի փոխվել

էդ որ գրածա "10:30 11:30 կամ 12-ը" ինչա նշանակում? խաղը սկսվումա 10:30?
կարճ ասած երբ լինեմ գայի արձան

Taurus
22.02.2008, 18:22
10:15 Գայի մոտից շարժվելու ենք, առանց մարդ սպասելու

Ֆելո
22.02.2008, 22:18
հուսով եմ 6 հոգի կլինենք չէ? թե չէ ոչ մեկ չհամաձայնվեց հետս գալ:(

GevSky
22.02.2008, 23:29
Իսկ հնարավոր չի՞ ավելի ուշ, ասենք 11:15 շարժվեք: Համել ես ու ընկերս ենք գալու, հնարավոր է 2 ընկերոջ հետ գամ, դե ամեն դեպքում եթե ինչ զապասել կլնի;)

Սամվել
22.02.2008, 23:47
Իսկ հնարավոր չի՞ ավելի ուշ, ասենք 11:15 շարժվեք: Համել ես ու ընկերս ենք գալու, հնարավոր է 2 ընկերոջ հետ գամ, դե ամեն դեպքում եթե ինչ զապասել կլնի;)
Չէ Գեվ ջան զալը արդեն վերցրածա։

Ժողովուրդ։ Հանդիպում ենք վաղը ժամը 10։00-10։15 Գայի արձանի մոտ: Ուշացողներին չենք սպասելու:angry
ՎԱղը հակառակորդ թիմ կա, տրամադրված կգաք :ok

Հաղթելու ենք . . .:goblin

Հ.Գ. Գալացողներ մի հատ ձեր բջջային համարները ՊՄ ;)

GevSky
23.02.2008, 14:07
Հաղթեցինք:P
Էդո, Սամո, Դավո, Դավո՛օ, մեկել ես, ապրեք տղեք:hands

Davo'o
23.02.2008, 14:18
Ամենավատ խաղն էր իմ կարիերայի ընթացքում:): Առաջին անգամ խաղի ընթացքում զգացողություն ունեցա, որ կարող է չհաղթենք: Բայց դե Էդո՛Օն իր բարձրության վրա էր ու վերջին րոպեներին հաղթանակ կորզեցինք:

Anul
23.02.2008, 14:56
ապրեեեեեն մեր տղաները :B :hands

Ֆելո
23.02.2008, 14:58
շնորհավորում եմ մեզ:hands

նաև ասեմ որ հաղթեցինք 7:5 հաշվով:)

Anul
23.02.2008, 15:01
պաաաահ պաաահ պաաաաահ, բրավոոոոո :yahoo ափսոս ներկա չեմ եղել

Երկնային
23.02.2008, 15:01
ապրեք… :) շնորհավորում եմ… ;)

Davo'o
23.02.2008, 15:06
շնորհավորում եմ մեզ:hands

նաև ասեմ որ հաղթեցինք 7:5 հաշվով:)

Դավ 8-6 էր ոնց որ:

Գոլերի հեղինակ դարձան .

Taurus
Taurus
Taurus
Taurus
Taurus
Taurus
Taurus
Taurus

:P վերեւոմ վրիպակ կա, «դարձանի» փոխարեն պետք է լինի «դարձավ»: :hands

Taurus
23.02.2008, 15:37
Չէ Դավ, մի հատը Սամոիննա, ու կարծեմ 7:5 էր, բայց դե դա էական չի;)

Արշակ
23.02.2008, 16:19
Ափսոս չստացվեց որ ես էլ խաղայի…
Ապրեք տղերք։:ok

GevSky
23.02.2008, 20:05
Գոլերի հեղինակ դարձան .

Taurus
Taurus
Taurus
Taurus
Taurus
Taurus
Taurus
Taurus

Բա րոպեները ինչի՞ չես գրել:)

Սամվել
23.02.2008, 20:06
Բա րոպեները ինչի՞ չես գրել:)

Համ էլ Բեկումնային գոլը վայթմ ես եմ խփել :B:P

Sunny Stream
23.02.2008, 20:14
Ապրեք!!!
:kiss

Selene
23.02.2008, 21:05
Ապրեք, երեխեք:):kiss

Vahe
24.02.2008, 20:36
Կներեք ինտերնետ ոչ ես էի մտնում ոչ Davids-ը:

Շաբաթ կամ կիրակի հարմար է խաղալու համար?

Սամվել
24.02.2008, 21:19
Կներեք ինտերնետ ոչ ես էի մտնում ոչ Davids-ը:

Շաբաթ կամ կիրակի հարմար է խաղալու համար?

Շաբաթ մինչև ժամը 15։00 հարմար է, ցանկալի է առավոտ շուտ :ok

Davids
24.02.2008, 22:49
Իսկ շաբաթ 3-ից հետո ուրիշ ժամի չի լինի? Մինչեւ էդ դասի գնացող կա.
Թե 3-ից հետո ուրիշ ժամ հարմար է - լավ, թե չէ վերջին վառիանտ կիրակի, որ ժամին ուզում եք:

P.S. Էս ինչքան հետաձգվեց էս խաղը: Եկեք էս մեկը վերջնական որոշենք, խաղանք:

Սամվել
24.02.2008, 22:55

Եթե կիրակի ուրեմն առավոտ շուտ, շատ շուտ :think մինչև 11ը

John
26.02.2008, 08:53
Ինձ հարմար ա կիրակի, ժամը 1-ից հետո, կամ էլ շաբաթ առավոտ: Արամն էլ կգա, եթե կիրակի կազմակերպեք:

Ավելացվել է 2 րոպե անց
լավ եք անում, նենց ժամերի կազմակերպեք, որ չգամ հանկարծ: հազար անգամ արդեն ասել եմ, ԿԻՐԱԿԻ կազմակերպեք: Շաբաթ եք կազմակերպում, գալիս եմ, դասերս չեմ հասցնում, չեմ գալիս, լավ չի որ չեմ գալիս: ՈՒԶՈՒՄ ԵՄ ԽԱՂԱԼ: ԿԻՐԱԿԻ ՕՐԸ

Սամվել
26.02.2008, 09:11

ԼԱվ, Կիարկր ժամը 10։00-11։30 կփորձել մասիվի զալը/մինիմում/ վերցնել...

Բայց անպայման դու ու Արամը գաք Հովսեփ ջան ;)

John
26.02.2008, 09:15
ԼԱվ, Կիարկր ժամը 10։00-11։30 կփորձել մասիվի զալը/մինիմում/ վերցնել...

Բայց անպայման դու ու Արամը գաք Հովսեփ ջան ;)

Ինձ հարմար ա կիրակի, ժամը 1-ից հետո
Սամ ջան, ուշադիր չես կարդացել ախպեր

Սամվել
26.02.2008, 09:17
Սամ ջան, ուշադիր չես կարդացել ախպեր

Հա իրոք :oy

Բայց էտ լավ չի...

Լավ մի բան կմտածենք :friends:

Աբելյան
26.02.2008, 14:20
կիրակի ես էլ երևի կարամ գամ

Vahe
26.02.2008, 19:45
ԼԱվ, Կիարկր ժամը 10։00-11։30 կփորձել մասիվի զալը/մինիմում/ վերցնել...

Բայց անպայման դու ու Արամը գաք Հովսեփ ջան ;)

Ես էլ նոր մտա որ հենց հարցնեի մասիվի զալի համար: Թե ավելի լավը կլինի ավելի լավ ;)
Պոլիտեխնիկ շաբաթ ու կիրակի մենակ առավոտ 8-ից 9-ն էր ազատ համ մեծը համ էլ փոքրը: Համ շատ շուտ էր, համ էլ շատ քիչ էր:

Babyface
27.02.2008, 14:37
Իսկ նոր խաղացողներ ընդունվում են ?

Աբելյան
27.02.2008, 14:43
ընդունվում են

Սամվել
27.02.2008, 18:33
Իսկ նոր խաղացողներ ընդունվում են ?

Ես էլ ճիշտն ասած մտածում էի աղջիկ եք :oy

Համեցեք...
Վաղը զալի համար կպայմանավորվեմ ;)

Հիմնական կազմով ենք աչքիս էս անգամ :hands/համարյա/

Babyface
27.02.2008, 20:12
Փաստորեն, եթե աղջիկները ցանկություն հայտնեն խախալու մեր հետ,մենք նրանց մերժելու ենք?)))))

Սամվել
27.02.2008, 20:29
Փաստորեն, եթե աղջիկները ցանկություն հայտնեն խախալու մեր հետ,մենք նրանց մերժելու ենք?)))))

Չէ իհարկե :)

Ուղակի այս անգամ ընկերական հանդիպում չէ այլ ստուգատես է ՏՂԱՆԵՐԻ թիմի հետ;)

Babyface
27.02.2008, 20:42
Իսկ ինչ աել է տաղների ԹԻՄ??
Ուզում եմ ասել` շատվոր ենք??

Սամվել
27.02.2008, 20:44
Իսկ ինչ աել է տաղների ԹԻՄ??
Ուզում եմ ասել` շատոր ենք??

Չէ այ ախպեր ուղակի իրանց ամբողջ թիմը մենակ տղաներ են :D

Babyface
27.02.2008, 20:50
Չէ այ ախպեր ուղակի իրանց ամբողջ թիմը մենակ տղաներ են :D

ես հասկացա....
ուզում եմ իմանամ շատվոր ենք???մոտովորապես քանակն ինչքանա ???:B

Սամվել
27.02.2008, 20:51
ես հասկացա....
ուզում եմ իմանամ շատվոր ենք???մոտովորապես քանակն ինչքանա ???:B

Հաա.. դե մեքն մի 6-7 կլինենք իմ հաշվարկով . . . ;)

Babyface
27.02.2008, 20:52
Իսկ ում հետ պիտի խաղանք???

Սամվել
27.02.2008, 20:53
Իսկ ում հետ պիտի խաղանք???

Թեման մի 2-3 էջ կարդա կիմանաս ;)

Սամվել
28.02.2008, 23:13
Ուրեմն այսպես :)

Խաղը կկայանա Կիրակի օրը ժամը 16։00 ից 17։30 :B

Հանդիպում ենք 15։30 Գայի արձանի մոտ

Գրեք ով գալուա ու ձեր ձեռախոսների համարները ինձ նամակով ուղարկեք ;)

Ավելացվել է 27 վայրկյան անց
Հ.Գ. Հաղթելու ենք :goblin

Ֆելո
28.02.2008, 23:26

ինչքան հասկացա որ հիմնական սաստվնա գալու, ես անելու բան չունեմ. թե ես էլ եմ հիմնական սատավի մեջ?:D

Սամվել
28.02.2008, 23:29
ինչքան հասկացա որ հիմնական սաստվնա գալու, ես անելու բան չունեմ. թե ես էլ եմ հիմնական սատավի մեջ?:D

Այ մարդ հիմնական սաստավս որնա ով ուզումա թող գա :ok

Ֆելո
28.02.2008, 23:31
Հիմնական կազմով ենք աչքիս էս անգամ :hands/համարյա/

Այ մարդ հիմնական սաստավս որնա ով ուզումա թող գա :ok

գալիս եմ:)

Աբելյան
29.02.2008, 14:12
երևի գամ

Taurus
29.02.2008, 18:14
Բա ոնց կարամ ձեզ թողնեմ մենակ, գնաք մոլորվեք, կորեք, կրվեք, չէ ես էլ եմ գալիս:B

Արշակ
29.02.2008, 18:33
երևի գամ
Ես էլ

Սամվել
29.02.2008, 18:53
Ժողովուրդ իմիջայլոց առջևում լուրջ ստուգատես կա, մրցաշար որի 8րդ մասնակիցը կարող ենք մենք լինել։...

Ցանկացողներ կա՞ն մասնակցել... :B

Հ.Գ» Ես կմասնակցեմ միայն այն դեպքում եթե մեր թիմը գոնե 2 մաքուր հարձակվող ունենա..

Առանց հարձակման անիմաստ է խաղալը...

Այսինքն Արամը և Հովսեփը եթե լինեն անպայման կմասնակցենք ու կհաղթենք ::goblin

Taurus
29.02.2008, 18:54
Արամն ու Հովսեփնել են գալու, կարգին կազմ ա հավաքվում հա, բայց իմ մոտ վնասվածք կա, դեռ ամբողջովին չեմ վերականգնվել ու մարզումներին ամբողջ ուժով չեմ մասնակցնում

Սամվել
29.02.2008, 18:57
Արամն ու Հովսեփնել են գալու, կարգին կազմ ա հավաքվում հա, բայց իմ մոտ վնասվածք կա, դեռ ամբողջովին չեմ վերականգնվել ու մարզումներին ամբողջ ուժով չեմ մասնակցնում

Չէ դրա մասին չեմ ասում...

Մրցաշար կա որտեղ մասնակցում են բավականին լուրջ թիմեր... մեզ էլ են հրավիրել...

Պոլիտեխի Կիբեռի թիմը...
Արմֆուտբոլի թիմը...
ու էլի լիքը թիմեր...

Մի խոսքով եթե հարձակման հարցերը լուծվեն կարելի է մասնակցել :ok

Taurus
29.02.2008, 19:09
Հա Սամ ջան կարանք մասնակցենք, եթե ավելի ակտիվ լինենք, քանի որ բոլոր խաղերին չենք կարա գանք, ժամերը մենք չենք չէ որոշում:

Davids
01.03.2008, 14:02
Մեկդ հեռախոսի համարը տվեք էլի pm-ով: Զալի տեղը լավ չենք հիշում: Չնայած կգանք 15:30 ձեզ հետ կգնանք զալ, բայց թե ուշանալ կա մի քիչ, բան կա:

Ֆելո
01.03.2008, 22:50
ինչքան հասկացա ֆուտբոլն էլա հետաձգվում?

Սամվել
01.03.2008, 22:52
ինչքան հասկացա ֆուտբոլն էլա հետաձգվում?

ՎԱղը Պարզ կդառնա :think

Սամվել
02.03.2008, 20:34
Չնայած գիշերվա կատարված ցավալի դեպքերին, բայց միևնույն է ինչպես պլանավորվում էր տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպումը Ակումբ.ԱՄ–ի և Գյումրի Յունայթեդի մեջ։ Եվ այսպես...

Ակումբ.AM – Գյումրի Յունայթեդ 17 - 10

Իհարկե ժամանակը չի բայց հաղթանակը մնում է հաղթանակ ինչի կապակցությամբ բոլորիս շնորհավորում եմ...

Sunny Stream
02.03.2008, 20:41
Իհարկե ժամանակը չի բայց հաղթանակը մնում է հաղթանակ ինչի կապակցությամբ բոլորիս շնորհավորում եմ...

Լավ էլ ժամանակն է...
...հիմա առավել հաճելի է նման ուրախ լուրեր լսել...

Շնորհավորում եմ!!! ապրեք...

հ.գ. հույս ունեմ նորմալ լիցքաթափվեցիք ;)

Սամվել
02.03.2008, 20:42
Շնորհավորում եմ!!! ապրեք...

Շնորհակալություն :)

հ.գ. հույս ունեմ նորմալ լիցքաթափվեցիք ;)

Հա, մենք էլ խաղից հետո հենց դա էինք ասում միմյանց :( գոնե մի քիչ ցրվեցինք դաժան իրականությունից...

Davo'o
02.03.2008, 21:02
Լավ էլ ժամանակն է...
...հիմա առավել հաճելի է նման ուրախ լուրեր լսել...

Շնորհավորում եմ!!! ապրեք...

հ.գ. հույս ունեմ նորմալ լիցքաթափվեցիք ;)

Շնորհակալություն: :)

Vahe
02.03.2008, 21:31
Շնորհավոր!! ;) Գալուց ժիշտն ասած թերագնահատում էինք)

Արդարության համար ասեմ, որ մեր այսօրվա դարպասապահն մոտ 3 տարի չէր խաղացել, երեւի զգացվեց) իսկ մնացածս մոտ 3 ամիս:

Հա մեկ էլ երեւի զգացվեց, որ եսօր թիմը չգիտեմ ինչի նեռվային էր :D բացի մեկ երկուսից)

Երկնային
02.03.2008, 21:52
Շատ ապրեք, տղանե՛ր… շնորհավորանքներս… :B

Ռուֆուս
03.03.2008, 10:31
Գյումրին կրվեց? :( :( :(

Ակումբցիներ, շնորհավոր! :hands

Աբելյան
03.03.2008, 13:17
ապրեք :)

Ֆելո
03.03.2008, 13:54
արդեն 3 խաղա չենք պարտվել. ամեն ինչ կանենք որ շարունակենք նույն ձևով:hands

John
06.03.2008, 19:52
Լավ չի, որ գյումրեցիները պարտվեցին, բայց դե լավ ա, որ մենք հաղթեցինք: F.C. Akumb.am champion

Ֆելո
06.03.2008, 23:34
հաջորդ խաղը երբա ու ում հետ ենք խաղում?;)

Սամվել
06.03.2008, 23:36
հաջորդ խաղը երբա ու ում հետ ենք խաղում?;)

Կարելիա էս կիրակի :ok

Հեչ որ չլինի մենք մերոնցով կխաղանք :B

Taurus
07.03.2008, 12:27
Սամ էն չեմպիոնատը ինչ եղավ?

Սամվել
07.03.2008, 17:25
Սամ էն չեմպիոնատը ինչ եղավ?

Պետքա Դավո՛ոին հարցնել, ինքնա կազմակերպիչը :ok Ես հաստատ կխաղամ :B

Մի հատ հարձակվող ունենանք կարելիա մասնակցել :ok

Ֆելո
07.03.2008, 17:36
Պետքա Դավո՛ոին հարցնել, ինքնա կազմակերպիչը :ok Ես հաստատ կխաղամ :B

Մի հատ հարձակվող ունենանք կարելիա մասնակցել :ok

չունենանք էլ կարելիա մասնակցել. մեզնից ինչա գնում?;)

ես էլ կխաղամ:hands

Davo'o
07.03.2008, 21:42
Պետքա Դավո՛ոին հարցնել, ինքնա կազմակերպիչը

Լավ ա չասեցիր գլխավոր հովանավորը:): Իմ տեղեկություններով դեռ «խելք խելքի տանք կազմակերպենք» ստադիայում է առաջնությունը:

Taurus
11.03.2008, 17:32
Տղերեք, շաբաթ 3ին հնարավորություն կա, խաղալ ուրիշ թիմի դեմ, պօլիտախում, ով կգա?

Արշակ
11.03.2008, 18:28
Տղերեք, շաբաթ 3ին հնարավորություն կա, խաղալ ուրիշ թիմի դեմ, պօլիտախում, ով կգա?
Ինչպես միշտ՝ ես։ :D

Չէ բայց լուրջ, երևի կգամ։

Ֆելո
11.03.2008, 19:44
Տղերեք, շաբաթ 3ին հնարավորություն կա, խաղալ ուրիշ թիմի դեմ, պօլիտախում, ով կգա?

ես էլ կգամ

Սամվել
11.03.2008, 20:16
Ես էլ :cool

Davids
11.03.2008, 20:29
Ես + Vahe

Davo'o
11.03.2008, 22:20
+1 :)

Davo'o
12.03.2008, 12:43
Ժողովուրդ ջան, հազար ներողություն, բայց օրն ու ժամը պետք է փոխել: Այս անգամ հաստատ է, խաղում ենք ԿԻՐԱԿԻ, 11.30 Պոլիտեխի փոքր դահլիճում:
Գրեք, թե ու՞ մ է հարմար:
1.Դավո՛Օ...

Արշակ
12.03.2008, 13:59
Էս պահի դրությամբ շաբաթ–կիրակի ցանկացած ժամի էլ ինձ հարմար է։ Մնում է հիշեմ ժամը։

Ֆելո
12.03.2008, 14:30
3. ես

Սամվել
12.03.2008, 19:13
4 :cool

Taurus
12.03.2008, 20:53
ես էլ կհարմարվեմ

Vahe
12.03.2008, 21:02
ես + Davids

Taurus
12.03.2008, 21:08
ես + Davids

Ավելի լավ, բայց Davids-ը պիտի խոստանա, որ պասերով ախաղալու;)

Vahe
12.03.2008, 21:29
Ավելի լավ, բայց Davids-ը պիտի խոստանա, որ պասերով ախաղալու;)

աչքովս տեսնեմ չեմ հավատա)))))

Davo'o
15.03.2008, 19:33
Չենք մոռացել, չ՞է, որ վաղը 11.30 ֆուտբոլ ենք խաղում:
Հանդիպում ենք վաղը 11.11, պոլիտեխի պուլպուլակի մոտ: :)

Davo'o
16.03.2008, 16:17
Միայն շաբլոններ են հիմա ուղեղումս, կյանքը բաղկացած է սեւ եւ սպիտակ գծերից, ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կէրթան... :P

Taurus
16.03.2008, 20:22
Մի պահ աչքս թեքում եմ ու, ...:angry

Աբելյան
17.03.2008, 16:15
ու ի՞նչ

Ֆելո
18.03.2008, 01:35
ու ի՞նչ

ու պարտվեցինք:sorry. բայց սաղ նրա պատճառով էր, որ հակառակորդ թիմը աղջիկ երկրպագուներ ուներ, իսկ մենք չունեինք:beee չի կարելի չե տենց աղջիկներ:aaa

Սերխիո
18.03.2008, 01:37
Էսօր Էդոն ասեց , որ Բրյուսովի թիմին եք կրվել .

John
18.03.2008, 09:52
Էսօր Էդոն ասեց , որ Բրյուսովի թիմին եք կրվել .
:D լավ, ոչինչ, կիրակի օրը կհաղթենք ձեր թիմին, տենամ կգրես էս թեմայում

Ավելացվել է 4 րոպե անց

John, Հեչ էլ ընկերական չի :D Իսկ եթե լուրջ, սկզբից իսկական թիմերով խաղանք (ուղղակի շատ ենք, հլը մի քանի հոգու էլ պիտի հանենք թիմից), հետո էլ թե հասցրեցինք ես ու դու տեղերով փոխված կխաղանք:

էս գրառումը նոր տեսա: կուզենայի խաղալ Գյումրիի թիմի կազմում… ափսոս, որ ինետ չունենալու պատճառով շատ բաներ ուշ եմ իմանում…

Taurus
18.03.2008, 10:17
Մոտակա 2 խաղերին գալը պարտադիր է, դեռ մի ճր էլ շաբաթվա մեջպիտի խաղացվի, մարզման նման, RealMadrid-ին որ կրվենք ոչինչ, հետո կկրենք ոնց էլ լինի, բայց Բրուսովին երկու խաղ իրար հետևից կրվելը խայտառակություն ա, չնայած, եթե ամբողջությամբ թիմը լինի, մեր դեմ խաղ չկա, ուրեմն այսքանով, ես՝ որպես կեղծիքներով ու ընտրախախտումներով անցած թիմի ավագ, պարտադրում եմ գալ խաղերին
1.HAYKO
2.Jhon
3.Սամվել
4.Արամ
5.Davo'o
6.Սոված
ու
7.Vahe
8.David's
եթե Երևանում են
Վահագին ես վերցնում եմ իմ վրա:
ԱՌԱՋ ԱԿՈՒՄԲ, ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:ok

Արշակ
18.03.2008, 12:01

Ա՛յ ընտրակեղծարար, բա իմ անունը ու՞ր ա :aggressive:goblin

Ֆելո
18.03.2008, 13:34

մեռսի վստահության համար:hands. հաղթելու ենք

երկրպագուներն էլ մեզ կօգնեն(երևի):clap

Taurus
18.03.2008, 14:19
Ա՛յ ընտրակեղծարար, բա իմ անունը ու՞ր ա :aggressive:goblin

դու մեկա ուշանալու ես:P

Սամվել
18.03.2008, 14:53
Տղեք հավաքը Հինգշաբթի օրը ժամը քանիսինա՞ հարմար ասեք Մասիվի զալը վերցնեմ

Taurus
18.03.2008, 15:46
Հինգշաբթի գիշերը, 8-ից հետո!

Սերխիո
18.03.2008, 15:56
հինգշաբթի ում հետ եք խաղում ,ես կարողա գամ

Ֆելո
18.03.2008, 16:43
կարելիա մի օր մենք մերոնցով խաղալ տեսնենք ով ինչա կարում անի:think

Taurus
18.03.2008, 17:03
կարելիա մի օր մենք մերոնցով խաղալ տեսնենք ով ինչա կարում անի:think

Ես կարամ մարզում անցկացնեմ, տեղը տեղին

Աբելյան
18.03.2008, 17:24
Ժողովուրդ մի հատ կբացատրե՞ք էտ ամենը ինչ ա:
Մրցաշար ա՞
եթե հա, ի՞նչ խաղացանկով
ու Բրյուսովին քանի՞ս-քանիս եք կրվել

Davo'o
18.03.2008, 17:29
Չէ մրցաշար չի, առայժմ ընկերական խաղեր են: Իսկ Բրյուսովի հետ խաղի հաշիվը ավելի լավ ա չգրեմ:

Աբելյան
18.03.2008, 17:34
գրի էլի :)

Ֆելո
18.03.2008, 18:01
Ես կարամ մարզում անցկացնեմ, տեղը տեղին

այ կդզի... եթե մյուսներն էլ համաձայն են...:hands

Սամվել
18.03.2008, 20:59
Հիմա խոսա՞մ Մասիվի զալի համար :think

ԼԱվ մինչև վաղը գրեք կխոսամ :ok

Davo'o
19.03.2008, 16:13
Ժողովուրդ գնդակիս վիճակը լավ չի, բացվել ա:(: Նենց որ էկեք փող դնենք գնդակ առնենք, ադիդասում մոտ 7000 դրամ արժի:
Հինգշաբթի էլ զբաղված եմ, չեմ կարողանա գալ:

John
20.03.2008, 20:18
էս շաբաթ ուրդե՞ ու ե՞րբ ենք խաղում: ասեք իմանամ ինչ եմ անում…

John
21.03.2008, 21:33
էս շաբաթ ուրդե՞ ու ե՞րբ ենք խաղում: ասեք իմանամ ինչ եմ անում…
դե, որ սենց ա վիճակը, չեմ կարանա գամ, երբ էլ որ լինի…

Davo'o
26.03.2008, 21:19
Մարտի 30-ին, ժամը 12:00, Մասիվում գտվող «Քոլեջի» դահլիճում տեղի կունենա «ԴԱՐ» ԱԿՈՒՄԲ ընդդեմ ԲՐՅՈՒՍՈՎ երկրորդ հանդիպումը:
Խնդրում եմ թիմի բոլոր անդամներին գալ եւ խաղալ:

Արշակ
26.03.2008, 21:25
Ես մարտական տրամադրված գալու եմ։:ok

Աբելյան
27.03.2008, 20:20
աչքով չտանք՝ համարյա ֆորմի մեջ եմ
կաշխետեմ գամ

Ֆելո
27.03.2008, 22:36
ես կուրսայինա-զաչոտա-քննությունա-դիպլոմայինա-վայենկամատային գործերի մեջ եմ, նենց որ չեմ կարա գամ:(

ճիշտա առանց ինձ շատ դժվարա լինելու(հակառակորդին:D ), բայց ձեզ տեսնենք:clap

Taurus
27.03.2008, 22:51
Ես մարտական տրամադրված գալու եմ։:ok

Չմոռանաս խաղից առաջ գաս ;)

Davids
28.03.2008, 18:01
Ես ու Վահե:

Թե գնդակի պռոբլեմ կա, կարող ենք բերել: 2 հատ կա, մեկը տեսել եք, մյուսն էլ ոնց որ ավելի լավն է, բայց փչած չէ:

John
28.03.2008, 18:01
հավանաբար չեմ գա… ավագը տեղյակա պատճառներից… բայց կաշխատեմ գալ… ոզում եմ միասին հաղթենք

Աբելյան
28.03.2008, 18:22
այ եթե երկրպագուներ էլ ունենայինք...

John
28.03.2008, 18:26
այ եթե երկրպագուներ էլ ունենայինք...
Ուր ա մեզ տենց բախտ… լավա գոնե մրցակիցներն ունեն երկրպագուհիներ :) շատ լոքշ չի լինի ;)

Taurus
28.03.2008, 21:03
Ես ու Վահե:

Թե գնդակի պռոբլեմ կա, կարող ենք բերել: 2 հատ կա, մեկը տեսել եք, մյուսն էլ ոնց որ ավելի լավն է, բայց փչած չէ:

Լավ կլիներ որ գաիք բերեիք;)

այ եթե երկրպագուներ էլ ունենայինք...

Ճիշտ ա, մի հատ շուխուռ արեք, ոնց որ մենակ մենք ենք որ դուրսֆոռումային հարաբերություններ ունենք, մեկ էլ միջֆորումայինն ա, բայց դե էտ էլ ենք մենք:
Այնպես որ երկրպագուներին ու առավել ևս երկրպագուհիներին խնդրում եմ ավելի ակտիվ, թե չէ վաղվա խաղից հետո կարող ա գնանք բրյուսով:D

Աբելյան
30.03.2008, 14:45
Ուր ա մեզ տենց բախտ… լավա գոնե մրցակիցներն ունեն երկրպագուհիներ :) շատ լոքշ չի լինի ;)

բայց էսօր շատ լոքշ եղավ, որովհետև բրյուսովցիներն էլ երկրպագուհիներ չունեին ;)

Ավելացվել է 7 րոպե անց
ժողովուրդ, առաջի կեսից հետո կարծեմ մերոնք 5-2 կրում էին

Ra$Ta
30.03.2008, 23:52
Հն էս ոնցա գրառում չեք անում , խայտառակ պարտություն եք տարել :D սազ աշխարհում ակումբի անունը քցեցիք :D Էդոնել էսօր մեծ մեծ խոսում էր :D

Ֆելո
31.03.2008, 00:18
էլի պարտվել ենք?:(

Սամվել
31.03.2008, 10:15
Էլի առանց հարձակման ենք խաղացել :(

Cesare
31.03.2008, 13:11
Էլի առանց հարձակման ենք խաղացել :(

Քիչ մնաց :lol

Ֆելո
31.03.2008, 13:12
Էլի առանց հարձակման ենք խաղացել :(

նույնիսկ առանց ինձ չկարողացաք հաղթել...:D

էլ չենք խաղալու իրանց հետ?:angry մի հատ կարգին մարզումախառը հավաքա պետք անել, ու...:goblin

Ֆելո
31.03.2008, 13:36
մեկ էլ երկրպագուների համար էլ ենք մարզում անցկացնելու. այ քեզի բան... :sad

Սամվել
31.03.2008, 14:33
Ուրեմն սենց...

Հաջորդ Կիրակի օրը անպայման կկայանա ուսումնամարզական հավաք... բոլոր նրրանք ովքեր ցանկանում են մասնակցել ակումբի հետագա հանդիպումնեերին անպայման պետք է ներկա գտնվեն :)

Taurus
31.03.2008, 14:50
Հն էս ոնցա գրառում չեք անում , խայտառակ պարտություն եք տարել :D սազ աշխարհում ակումբի անունը քցեցիք :D Էդոնել էսօր մեծ մեծ խոսում էր :D
Դու ընդհանրապես սուս մնա, մենք գոնե մի բան անում ենք, դու որ բացի խմելուց ու անկապ խոսալուց ոչինչի ունակ չես:
Ես ինչքան խոսացել եմ էնքան էլ արել եմ, թե 10 հատ գոլը քիչ ա?:B

Ուրեմն սենց...

Հաջորդ Կիրակի օրը անպայման կկայանա ուսումնամարզական հավաք... բոլոր նրրանք ովքեր ցանկանում են մասնակցել ակումբի հետագա հանդիպումնեերին անպայման պետք է ներկա գտնվեն :)

Ես հավես չունեմ, իսկականից դառել ա ֆոռումի թիմ, մենակ գրառումներն են իրական:
Սամ քեզ թվում ա մարդ գալու ա :[

քաղաքացի
31.03.2008, 15:05
Նկարներ եմ դրել ձեր խաղից: Բայց հավես չկար HTML-ով դնեի upload անեի:
Մտեք քաշեք :)
http://users.freenet.am/~sasder/

Vahe
31.03.2008, 15:16
Շատ լավ սկսեցինք, լավ էլ առաջ էինք, բայց մի պահ խաղի թելը կորցրեցինք, իրանք եկան անցան ու պանիկա սկսվեց: Պտի էլի հանգիստ մեր խաղը խաղայինք առանց ջղայնանալու, խառնվելու:

John
01.04.2008, 07:45
էհ, 5-2 հաշվով հաղթելուց հետո տենց խայտառակ կրվել… ամոթա… մենակ Էդոյի խաղից եմ գոհ: Հարձակվող ա պետք…

Արշակ
01.04.2008, 09:43
էհ, 5-2 հաշվով հաղթելուց հետո տենց խայտառակ կրվել… ամոթա… մենակ Էդոյի խաղից եմ գոհ: Հարձակվող ա պետք…
5-2–ից հետո էկան հավասարվեցին, հետո առաջ անցան, հետո մի անգամ էլ մենք առաջ անցանք մի գոլով, իսկ վերջում իրանք ահագին առաջ անցան։ Իսկականից խայտառակ եղանք… :(
Ես որ ինձնից դժգոհ եմ շատ։

Աբելյան
01.04.2008, 13:07
ես էլ ինձանից :(
չնայած, ես արդարանալու տեղ ունեմ մի քիչ :oy

Davo'o
02.04.2008, 15:27
Շատ տհաճ է, երբ պարտված ես հեռանում ֆուտբոլային խաղադաշտից: Եթե կմխիթարհի ասեմ, որ բոլոր թիմերն էլ պարտություններ ունենում են:):
Մեր թիմն արդեն բավական երկար ժամանակ է ինչ գոյություն ունի եւ այնպիսի խնդիրներ ինչպիսին ես տեսա այս անգամ ես մտածում էի որ չպիտի լինեյին: Ես խոսում եմ թիմային հոգեբանության մասին: Ինչ է նշանակում խաղի ժամանակ բողոքել, որ ես լավ եմ խաղում իսկ մնացածդ չեք օգնում: Այդպես արտահայտվելը հաստատ օգուտ չի տա թիմին եթե նույնիսկ այդպես է իրականում: Երբ մրցակիցը արդեն սկսել էր ներվայնանալ John-ի սեյվերի քանակից ու որակից, John-ը բողոքում է բոլորից, գոռում ա չի դզում, էլ չեմ ուզում, մեկդ էկեք կայնեք: Taurus-ը իհարկե ինչպես խաղերից շատերում լավագույնն էր դաշտում, սակայն զարմանալի ավագամարզչամրցավարական որոշումներ էր կայացնում: Մասնավորապես, երբ մրցակիցը արդեն լրիվ նյարդայնացել էր անհաջող գրոհներից, նա հանկարծ որոշեց, որ ընդմիջման է պետք գնալ: Նաեւ նորից այն թեմայով, որ ֆուտբոլը թիմային խաղ է. նրանք ովքեր չէին մասնակցել նախորդ պարտված խաղին հպարտությամբ էին նշում այդ մասին: Հուսով եմ այլեւս մեր ավագը երբեք առաջին հաղթած խաղակեսից հետո չի դիմի նախորդ խաղում պարտված թիմակիցներին «իրա՞նց եք կրվել» ծաղրական հռետորական հարցով:
Լավ շատ խորացա պատճառների մեջ: Չմոռանանք, որ ֆուտբոլը մեզ համար առաջին հերթին զվարճանք ու ժամանց է եվ ոչ թե վազք արդյունքի հետեւից: Հուսով եմ մոտ օրերին նորից կհանդիպենք ֆուտբոլային խաղադաշտում ու հաղթանակ կնտանենք հաջորդ անգամ:

Ուրվական
02.04.2008, 15:32
Եթե ցանկություն կա թիմի հաղթանակի, այլ ոչ թե սեփական հաղթանակի, այդ հաղթանակը կայանում է... Ես որոշել էի չգրեի, բայց Դավոյի խոսքերը ստիպեցին...

Kita
02.04.2008, 16:06
Լավ է, եկեք մի անգամ էլ խաղացեք էլի, էս անգամ ուզում եմ գամ, տեսնեմ հավատս չի գալիս, որ թիմ ունենք:D

Taurus
02.04.2008, 16:11
ես ինչ մեղք ունեմ, որ 20 րոպեից ավել շատերդ չեք դիմանում:
Իմ բոլոր որոշումները 100% ճիշտ են եղել:
իսկ առաջին ու երկրրորդ խաղակեսերի տարբերությունը այն է, որ առաջինում խաղում էինք երկրրորդում ոչ: Թիմային խաղ ընդհանրապես չկար:
Գոռ ջան որ 10 հատ փոխանցում ես կատարում ու անարդյունք ա լինում, էլ չես էլ ուզում տաս, ճիշտ չի?
Ի դեպ շատ լավ երևում էր թե ով է պատրաստվել խաղին
Ես Սամոն ու Արշակը:
Սրանից հետո ինձ չդիմեք, սենց անենք թե նենց, խաղ լինի ու Սպորտ բաժնի մոդերը ինձ ասի , ես կգամ, չլինի, ես չեմ կազմակերպի, ու չեմ ասի ինչ որ մեկաին եկեք խաղանք, կամ եկեք երկրպագեք, եթե շաըտերի կարծիքով ա ըտենց, ես իմ ավագամարզչամրցավարական թևկապը հանում եմ:
Ակումբը ունի ղեկավարություն, թող նա էլ որոշի իր իսկ թիմին ինչ անի!

Brigada
02.04.2008, 16:15
ժող չեմ ջոկում,հավաքվում եք իրար հետ ու ֆուտբոլ եք խաղում ???:think

Սամվել
02.04.2008, 16:28
ժող չեմ ջոկում,հավաքվում եք իրար հետ ու ֆուտբոլ եք խաղում ???:think
Ուհու ;)

ես ինչ մեղք ունեմ, որ 20 րոպեից ավել շատերդ չեք դիմանում:
Իմ բոլոր որոշումները 100% ճիշտ են եղել:
իսկ առաջին ու երկրրորդ խաղակեսերի տարբերությունը այն է, որ առաջինում խաղում էինք երկրրորդում ոչ: Թիմային խաղ ընդհանրապես չկար:
Գոռ ջան որ 10 հատ փոխանցում ես կատարում ու անարդյունք ա լինում, էլ չես էլ ուզում տաս, ճիշտ չի?
Ի դեպ շատ լավ երևում էր թե ով է պատրաստվել խաղին
Ես Սամոն ու Արշակը:
Սրանից հետո ինձ չդիմեք, սենց անենք թե նենց, խաղ լինի ու Սպորտ բաժնի մոդերը ինձ ասի , ես կգամ, չլինի, ես չեմ կազմակերպի, ու չեմ ասի ինչ որ մեկաին եկեք խաղանք, կամ եկեք երկրպագեք, եթե շաըտերի կարծիքով ա ըտենց, ես իմ ավագամարզչամրցավարական թևկապը հանում եմ:
Ակումբը ունի ղեկավարություն, թող նա էլ որոշի իր իսկ թիմին ինչ անի!

Էդ ջան մի հատ հանգիստ :)

Հա դե ի՞նչ եք խառնվել իրար :angry
Գոռ դու ընդհանրապխես ընդեղ չես եղել :angry

Դավ ջան բա ի՞նչ էիք ուզում... Կյանքում ես տեսել որ առանց հարձակվողի թիմերը հաղթեն :D .. Մեր գլխավոր ռմբարկուն Կենտրոնական Պաշտպան Taurusն էր :D... Բա էլ ի՞նչ էիք ուզում... Մյուս անգամ 2 հատ հարձակվողով կխաղանք ու կտեսնեք ինչ կլինի ;)

Brigada
02.04.2008, 16:30
Ուհու ;)

բա երբ եք խաղում,որ օրերն???:think

Սամվել
02.04.2008, 16:31
բա երբ եք խաղում,որ օրերն???:think

Ամենայն հավանականությամբ կիրակի ;)

Brigada
02.04.2008, 16:33
Ամենայն հավանականությամբ կիրակի ;)

բա որտեղ եք խաղում??

Սամվել
02.04.2008, 16:37
բա որտեղ եք խաղում??

Թեման կարդա!:angry

Brigada
02.04.2008, 16:39
Թեման կարդա!:angry

հա յանիմ ֆուտբոլային խաղադաշտ քաղաքում մենակ մի հատա:B

Սամվել
02.04.2008, 16:40
հա յանիմ ֆուտբոլային խաղադաշտ քաղաքում մենակ մի հատա:B

ԻՆչի՞ ես ասեցի Վերնագիրը կարդա:o
Թեման ու Վերնագիրը տարբեր բաներ են :D:lol

Brigada
02.04.2008, 16:45
ԻՆչի՞ ես ասեցի Վերնագիրը կարդա:o
Թեման ու Վերնագիրը տարբեր բաներ են :D:lol

ապեր լավ բան ես ասում որ թեման նայեմ:D:Dբայց պետքա գտնեմ էտ տեման նայելու տեղը որ նայեմ:D:Dնատուրի չեմ գտնում,ավելի լավա միանգամից դու ասա պրծի:B

Աբելյան
02.04.2008, 16:46
երբ ու ուր ենք հանդիպելու էտ մենք ենք պայմանավորվում :B

Brigada
02.04.2008, 16:49
երբ ու ուր ենք հանդիպելու էտ մենք ենք պայմանավորվում :B

այ հիմա պարզա,թե չե թեմա կարդալ բան ինչ որ սաղ խառնվավ իրար:ok

Սամվել
02.04.2008, 16:54
այ հիմա պարզա,թե չե թեմա կարդալ բան ինչ որ սաղ խառնվավ իրար:ok

Էս թեման հենց էս թեման :D

66 էջ... բայց գոնե վերջի 5ը կարդա պարզ կլինի :D

Հ.Գ. Խորհուրդ... Ֆորումը հիմնականում կարդում են... իսկ վերջում եթե տեսնում են որ ասելու բան կա նոր ասում են... ;)

Brigada
02.04.2008, 16:58
Էս թեման հենց էս թեման :D

66 էջ... բայց գոնե վերջի 5ը կարդա պարզ կլինի :D

Հ.Գ. Խորհուրդ... Ֆորումը հիմնականում կարդում են... իսկ վերջում եթե տեսնում են որ ասելու բան կա նոր ասում են... ;)

ապեր ջան հենց դրա համարել որ էտքան չկարդամ,ես էտ հարցը պարզ տվեցի,որ պարզ պատասխան լսեմ,բայց ինչ որ ձգձգվեց

Davo'o
02.04.2008, 17:18
ես ինչ մեղք ունեմ, որ 20 րոպեից ավել շատերդ չեք դիմանում:
Իմ բոլոր որոշումները 100% ճիշտ են եղել:
իսկ առաջին ու երկրրորդ խաղակեսերի տարբերությունը այն է, որ առաջինում խաղում էինք երկրրորդում ոչ: Թիմային խաղ ընդհանրապես չկար:
Գոռ ջան որ 10 հատ փոխանցում ես կատարում ու անարդյունք ա լինում, էլ չես էլ ուզում տաս, ճիշտ չի?
Ի դեպ շատ լավ երևում էր թե ով է պատրաստվել խաղին
Ես Սամոն ու Արշակը:
Սրանից հետո ինձ չդիմեք, սենց անենք թե նենց, խաղ լինի ու Սպորտ բաժնի մոդերը ինձ ասի , ես կգամ, չլինի, ես չեմ կազմակերպի, ու չեմ ասի ինչ որ մեկաին եկեք խաղանք, կամ եկեք երկրպագեք, եթե շաըտերի կարծիքով ա ըտենց, ես իմ ավագամարզչամրցավարական թևկապը հանում եմ:
Ակումբը ունի ղեկավարություն, թող նա էլ որոշի իր իսկ թիմին ինչ անի!

Փաստորեն լրիվ հակառակ էֆեկտ ունեցավ իմ գրառումը: Ես ուզում էի, որ թիմի պես մտածենք, հետեւություններ անենք, իսկ ավագը առաջին անհաջողությունից հետո ուզում է հանել թեւկապը:

Ֆելո
02.04.2008, 18:23
եթե ուզում ենք հաղթենք, պետքա իրար օգնենք, այլ ոչ թե մեղադրենք ու քննադատենք. մեզանից ոչ մեկն էլ պռոֆեսիոնալ չի. նենց որ պետքա մարզվել:B

Հ.Գ. չդնեք, լավա լինելու:ok

Երկնային
02.04.2008, 20:06
Տղանե՛ր ծանր մի տարեք էլի…:) պարտվել եք, ոչինիչ, տենց էլ ա լինում… սովորեք պարտվել, մյուս անգամ կհաղթեք… աչքիս մյուս անգամ ես բալելշիցա եմ գալու, նամանավանդ երբ որ Բրյուսովի հետ խաղաք :P գամ, թող տեսնեն, որ ձեր կողմից եմ :D
մի խոսքով, եղեք միասնական... մեկ ա դուք ամենալվն եք…:love

Ուրվական
02.04.2008, 21:05
Ուրեմն սենց...

Հաջորդ Կիրակի օրը անպայման կկայանա ուսումնամարզական հավաք... բոլոր նրրանք ովքեր ցանկանում են մասնակցել ակումբի հետագա հանդիպումնեերին անպայման պետք է ներկա գտնվեն :)

Հիմա ես չեմ եկել, ուրեմն հետագա խաղերին չեմ խաղալու, հա՞: Սամ ջան, արի կլինի, սենց բաներ մի գրի, հա՞:
Էդ ջան, ամեն ինչ էլ լինում ա, մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ չենք, ես քեզ էլ շատ լավ հասկանում եմ, բայց մյուսներին էլ եմ լավ հասկանում: Պետք չի իրար վրա գցել, որ ուզում եք իմանաք, սաղս էլ մեղավոր ենք, որ պարտվել ենք: Ու նորմալ ա ամեն ինչ, պետք չի տրագեդիա սարքել, բայց պետք էլ չի մատների արանքով նայել: Միշտ չենք հաղթելու: Ուղղակի, իմ խորին համոզմամբ, մեր մեջ էդ թիմային ոգին, որը բոլորին անհրաժեշտ է հաղթանակի համար, այնքան էլ բարձր չի խոսում: Ու էս ա ամեն ինչի պատճառը: Ինչևէ, համապատասխան հետևությունները կանենք հետո, խաղադաշտում՝ մարզման կամ խաղի ժամանակ:
Սամ ջան, մի բան էլ, ես էնտեղ չեմ եղել, բայց բավականաչափ ներկա եմ եղել հանդիպումներին, ու գիտեմ, ինչն ինչոց ա, ու հաստատ էդ խաղին շատ բան փոխված չի եղել: Մի խոսքով, հլը սպասեք, լավանամ...:PԵթե, իհարկե, ցանկություն կա, որ խաղամ, էլի

Selene
02.04.2008, 21:12
մի խոսքով, եղեք միասնական... մեկ ա դուք ամենալվն եք…:love

Միանում եմ Արուսիկի խոսքերին:):love Ճիշտ է, գալ, բալետ անել խոսք չեմ տալիս:oy, բայց հոգով միշտ ձեր հետ եմ;) Ժամանակավոր բաներից էտքան չեն նեղվում:)

Taurus
02.04.2008, 23:51
. Մյուս անգամ 2 հատ հարձակվողով կխաղանք ու կտեսնեք ինչ կլինի ;)
Որտեղից մեզ էտքան բախտ

Փ իսկ ավագը առաջին անհաջողությունից հետո ուզում է հանել թեւկապը:
Ով ա, իրան ավագի տեղ դնում, բացի իրանից:[

.... նենց որ պետքա մարզվել:B
Օրինակ դու մարզվում ես?
չէ ես հարցնում եմ, որովհետև ես շատ խաղերից առաջ մարզվում եմ, դրա համար էլ վստահ եմ իմ ուժերի վրա;
Սամ ջան ես հանգիստ եմ, ու ընդհանրապես պետք ա ինձ? իմ մեջ բաներ եմ մտածում, Ակումբը կրի, շատերը կուրախանան, լավ ա, բան ա, Թիմ սարքեմ, մանր մանր մարզումներ անենք, կարգին թիմ կլինի:
Չէ հա, մեծ մասը թքած ունի

Սամվել
03.04.2008, 01:03
Որտեղից մեզ էտքան բախտ

Ով ա, իրան ավագի տեղ դնում, բացի իրանից:[

Օրինակ դու մարզվում ես?
չէ ես հարցնում եմ, որովհետև ես շատ խաղերից առաջ մարզվում եմ, դրա համար էլ վստահ եմ իմ ուժերի վրա;
Սամ ջան ես հանգիստ եմ, ու ընդհանրապես պետք ա ինձ? իմ մեջ բաներ եմ մտածում, Ակումբը կրի, շատերը կուրախանան, լավ ա, բան ա, Թիմ սարքեմ, մանր մանր մարզումներ անենք, կարգին թիմ կլինի:
Չէ հա, մեծ մասը թքած ունի

Էդ ջան Էտ ինձ ու քեզա պետք առաջին հերթին... Ես ֆուտբոլ հաճույքի համար մե խաղում.. Ու գիտես որ լավ էլ մարզվում եմ... մմի պոսքովվ թարգեք...

Ես վաղը Մասիվի զալի համար կխոսամ ու պարապմունք կանենք մի քիչ տակտիկականը ու համակցվածությունը բարձրացնելու համար...

Հետո Էդ Դու ավագը կլինես... Դու ես մեջներիցս փորձառուն ;)

John
03.04.2008, 07:46
տիպիկ հայկական ֆուտբոլ: սենց ասեմ՝ եթե առանց պաշտպանության ենք էլի խաղալու, անիմաստ ա խաղալը: նորմալ թիմային խաղա պետք, ոչ թե 4 հարձակվող, որոնցից 3ը գոնե պաշտպան են ամպուլայով ու մի վրատար, ով որ վերջին անգամ 3 ամիս առաջ էդ դիրքում խաղացել…

Taurus
03.04.2008, 15:10

մոռացար ասեիր որ բոլորն էլ շախմատիստ են:D

Սամվել
04.04.2008, 22:11
Ժողովուրդ ուրեմն պլաններ կան Կիրակի օրը պարապմունք անցկացնել :B Եթե ցանկացողներ կան թող մի հատ ստեղ գրեն մի հատ էլ իրանց համարը ՊՄ անեն ինձ...

Եթե մինչև վաղը իրիկունը մի 6 հոգի գօնե լինեք ես զալը կվերցնեմ :)

Աբելյան
04.04.2008, 23:28
չեմ խոստանում, բայց հնարավոր ա գամ

Dayana
05.04.2008, 10:23
Ֆուտբելիստա իմ յարը... :dance
ատղաներ պարտությունն էլ է ձեր համար ;) մի քանի անգամ պարտվելուց հետո ավելի կսթափվեք ու հանորդ անգամ անպայման կհաղթեք ;)

Ֆելո
05.04.2008, 14:12
հիվանդանողում աչքերիս դեղեն կաթացրել, դրա հսամար համարյա բան չեմ տեսնում. նենց որ ինձ կներեք, վայց չեմ կարա գամ:noti

Արշակ
05.04.2008, 15:28
Ես կարողա գամ, բայց հաստատ չի

Սամվել
05.04.2008, 21:04
Քիչ ենք մնաց մյուս շաբաթ

Davids
11.04.2008, 21:08
Գրածները չէի կարդացել, բայց առողջ քննադատությունն օգտակար է: Սրանից հետո ավելի լավ կխաղանք:
Էս ոնց որ մրցակիցներ չկան հա? Այս կիրակի (վաղը չէ մյուս օր) եթե ցանկություն կա կարող ենք էլի Ակումբ - Գյումրի Յուն. խաղ կազմակերպել: Այս անգամ Գյումրիի թիմը ավելի նորմալ կազմով կլինի:

Եթե ցանկություն կա կարելի է խաղալ:

Աբելյան
11.04.2008, 21:17
ես դժվար թե կարենամ գամ :(

Werder Bremen
18.04.2008, 23:01
երբ կարելիա խաղալ???

Աբելյան
19.04.2008, 13:56
երբ որ որոշենք ու պայմանավորվենք ;)

Ուրվական
01.05.2008, 10:48
Շաբաթ օրվա մեջ հավաքվում ենք՝ ֆուտբոլ խաղալու: Մենք մերոնցով կլինենք, սա կարող եք դիտել նաև նախապատրաստություն առաջիկայում տեղի ունենալիք խաղին (մրցակցի մասին տեղյակ կպահեմ): Խնդրում եմ հնարավորինս արագ տեղյակ պահել ձեր մասնակցության մասին: Սպասում եմ:

Հ.Գ. Երկարատև ընդմիջումից հետո...:oy

Սամվել
01.05.2008, 10:55

Ես կգամ 99%ով եթե լինի մինչև ժամը 4ը և 70%ով եթե 4ից հետո :8

John
01.05.2008, 11:23
ես մինչև 15.00 կարամ ֆուտբոլ խաղալուն ժամանակ տրամադրեմ շաբաթ օրը

Taurus
01.05.2008, 11:28
Առավոտյան ես էլ կգամ

Ուրվական
01.05.2008, 14:38
1. Էդո
2. Սամո
3. Հովսեփ
4. Ես

Նոր անդամներ ջան, դուք էլ կարող եք գալ, հենց լավ առիթ ա ձեզ ցույց տալու համար, դե, սպասում ենք:
Մի երեք հոգի էլ որ ավելանա, շատ լավ կլինի:
Սամո, մասիվի զալի համարը գրի:

Սամվել
01.05.2008, 14:39
1. Էդո
2. Սամո
3. Հովսեփ
4. Ես

Նոր անդամներ ջան, դուք էլ կարող եք գալ, հենց լավ առիթ ա ձեզ ցույց տալու համար, դե, սպասում ենք:
Մի երեք հոգի էլ որ ավելանա, շատ լավ կլինի:
Սամո, մասիվի զալի համարը գրի:

091490294 Խաչիկի անվան մասիվի զալ :D

Ուրվական
01.05.2008, 14:43
11.30-ից մինչև 13.00-ն դահլիճը վերցրած ա, պատրաստվեք:

Ֆելո
01.05.2008, 14:44
ես չեմ գալու:(

John
01.05.2008, 15:14
Ժող, եթե պետքա, մի հատ թիմ կա… սարիթաղցիների թիմա… հ՞ն

Ուրվական
01.05.2008, 19:28
Ժող, եթե պետքա, մի հատ թիմ կա… սարիթաղցիների թիմա… հ՞ն

Ըհն: Նամանավանդ, եթե շատ ուժեղ թիմ չեն, որ մի քիչ խաղանք, պարապենք, մի քիչ խաղը ստացվի: Լավ կլնի, իսկ մենք երևի կդզվենք: Հա, Հովսեփ, ասա, թող գան:

Արամ
01.05.2008, 19:45
եսիմ ես ուզում եմ գամ....

Taurus
01.05.2008, 20:32
Շաբաթ օրն ա չէ՞
Ժող կներեք ISQ տեխնիկակակն պատճառներով չեմ մտնի մինչև վաղը երեկոյան

Աբելյան
01.05.2008, 20:42
մենակ թե առավոտը չէ :(

իրիկունը շատ հարմար էր ինձ :(

Davo'o
01.05.2008, 20:50
Այս անգամ չեմ կարողա գալ:(

Սամվել
01.05.2008, 21:43
Շաբաթ օրն ա չէ՞
Ժող կներեք ISQ տեխնիկակակն պատճառներով չեմ մտնի մինչև վաղը երեկոյան

Կարողա հանկարծ հեռախոստ էլ Տեխ պատճառներով Չաշխատի ;)

Արամ Անպայման արի...

Արամ
01.05.2008, 21:51
Կարողա հանկարծ հեռախոստ էլ Տեխ պատճառներով Չաշխատի ;)

Արամ Անպայման արի...

Սամ երբենք ետում մեկել ասա հո դասերի օրերը չի, մեկել որ առավոտը լինի լավ կլինի, ու ուր ենք եթում՞

Ավելացվել է 5 րոպե անց

մենակ թե առավոտը չէ :(

իրիկունը շատ հարմար էր ինձ :(

Իրիկունը երբ հայկո՞

Աբելյան
01.05.2008, 22:15
Սամ երբենք ետում մեկել ասա հո դասերի օրերը չի, մեկել որ առավոտը լինի լավ կլինի, ու ուր ենք եթում՞

Ավելացվել է 5 րոպե անց

Իրիկունը երբ Հայկո՞

5-ից հետո
էն էլ ոնց ջոգում եմ, արդեն որոշված ա առավոտվա վրա

Արամ
01.05.2008, 22:21
ասեմ որ 90 տոկոս կգամ, եթե ամաչելս հաղթահարեմ

Սամվել
01.05.2008, 22:36
ասեմ որ 90 տոկոս կգամ, եթե ամաչելս հաղթահարեմ

Արա դե եքա տղա ես ամաչելս որնա :)

John
02.05.2008, 13:46
Արա դե եքա տղա ես ամաչելս որնա

Տարիք: 100 :D

Ըհն: Նամանավանդ, եթե շատ ուժեղ թիմ չեն, որ մի քիչ խաղանք, պարապենք, մի քիչ խաղը ստացվի: Լավ կլնի, իսկ մենք երևի կդզվենք: Հա, Հովսեփ, ասա, թող գան:

Էղավ Գոռ ջան, 11.30ին ես էլ իրանց հետ կլնենք զալի մոտ

Արամ
03.05.2008, 09:21
Ժող. ես չեմ հասցնի գամ հիմա մեր դպրոցի կոմպ. ցում եմ կոմպերնեմ դզում 12 հատ կոմպի վրա պիտի ՎԻՆ ՂՊ դնեմ....մյուս անգամ կգամ

Սամվել
03.05.2008, 14:48
Հաղթեցինք . . .