PDA

Դիտել ողջ տարբերակը : Սերժ Թանկյան vs Scars on Broadway

Yellow Raven
29.10.2008, 17:26
Սիսթեմի ժամանակավոր ցրումից հետո սկսեցին գործել էս 2 խմբերը:
Լսել եք իրանց անհատական ալբոմները? Ինչ տպավորություններ ունեք իրանցից? :ok

Իմ կարծիքով ոչ մեկն էլ չկարողացավ պահպանել Սիսթեմի ոճը ու յուրաքանչյուրը փորձեց իր առանձին ոճով գնալ: Ավելի հաջողված եմ համարում Սերժի ալբոմը,մի քանի գլուխգործոցներ ունի:hands

HardRock
29.10.2008, 17:41
Սերժի "Sky is over" լսել եմ, դուրս եկելա:

Ռեդ
30.10.2008, 20:28
Երևի Սերժ Թանգյանն ավելի լավն է ;)

Հարդ
19.09.2009, 14:03
Իսկ ես կասեմ Սքերսն ա ավելի հաջողված: Ճիշտ ա, Սերժինն էլ ա լավը, բայց ասենք շատ քիչ ա լսվում իմ կողմից: Իսկ ահա Սքերսը շատ ա նման ՍՈԱԴ - ի ալբոմներին:

romanista
14.08.2010, 20:33
Միանշանակ Սքարս օն Բրոդվեյ... նրանց երգերում ես զգում եմ ՍՈԱԴ-ի շունչը, ինչը արդեն չկա Սերժի մոտ... Դարոնը ինքն էլ ասել ա որ էս իրանց խոմբը ոնց որ էվոլյուցիա լինի ՍՈԱԴից ու շատ նման ա...

Հայկօ
14.08.2010, 21:11
Միանշանակ Սքարս օն Բրոդվեյ... նրանց երգերում ես զգում եմ ՍՈԱԴ-ի շունչը, ինչը արդեն չկա Սերժի մոտ... Դարոնը ինքն էլ ասել ա որ էս իրանց խոմբը ոնց որ էվոլյուցիա լինի ՍՈԱԴից ու շատ նման ա...

Իսկ ո՞վ ասեց, որ եթե SOAD-ավարի ա, ուրեմն լավն ա, իսկ եթե SOAD-ությունը քիչ ա, ուրեմն լավը չի :): Անձամբ ինձ «Elect the Dead»-ը ահավոր շատ դուր ա գալիս, համարյա բոլոր երգերը շատ լավն են, ինչը չէի ասի SOAD-ի ցանկացած ալբոմի մասին: Շունչ-մունչ չգիտեմ, բայց Սերժ Թանկյանի սոլո կարիերան շատ հաջող ա ու շատ որակյալ:

romanista
14.08.2010, 21:17
Բացարձակ հակառակ կարծիքին եմ.. Սերժը հիմա մենակ փողի համար ա աշխատում, դրա համար բացի մի քանի արժանի երգից մնացածը մոտը էնքան որ ուղեղ սղոցող երգեր են... ոչ մեկ ոչ մի բան չասեց, ապեր, ուղղակի ես ՍՈԱԴի ֆանատ եմ ու ինձ դուր չի գալիս, որ Սերժը կամաց կամաց ՍՈԱԴի ոճից հեռանում ա... իսկ ՍՕԲ-ը հակառակը, ոնց որ ՍՈԱԴի մի քիչ թույլ տեսակը լինի... մեռնեմ Դարոնի ու Ջոնի կյանքին:):)

Հայկօ
14.08.2010, 21:23

Քեզ բարի ֆանատիզմ :):

romanista
14.08.2010, 21:28
Քեզ բարի ֆանատիզմ :):

Մերսիներ:) բայց տենաս մի օր կտեսն՟ենք ՍՈԱԴը էլի ամբողջական կազմով... դրա համար գոնե ՍՕԲ-ը գա, միանգամից երկու սիսթեմականների կտեսնեմ, դե Սերժին արդեն տեսանք, լսեցինք)) էն Շավոն ընդհանրապես չգիտեմ ու՟ր ա կորել) ինչ որ Ըչոզեն ռեպ-խումբ ա գնացել, ինչ ա արել)) հետաքրքիր ա իրա բաս-կիթառով ընդե ինքը ինչ ա անում:D

helium
14.08.2010, 22:25
Ես կոնկրետ մեկին դժվարանում եմ նշել, քանի որ երկուսի մոտ էլ կան անչափ սիրելի ու ոչ այնքան երգեր, ընդ որում բավական տարբեր են ոճային առումով...Ըստ տրամադրության՝ նախապատվությունը մոտս փոխվում է :)

Արամ
14.08.2010, 22:47
Այ շատ էի սպասում սենց թեմայի, ռեսպեկտ թեման բացողին։ Իմ կարծիքը հետ կներկայացնեմ։