Մուտք

Դիտել ողջ տարբերակը : ՉԹՕ (չբացահայտված թռչող օբյեկտներ)

Remix-Hayko
28.10.2008, 15:33
:think Ինչ եք մտածում ՉԹՕ -ների մասին և գիտեք արդյոք մեկին ով տեսել է ՉԹՕ կամ կարող է շատ բան պատմել ՉԹՕ -ների մասին:
Եկեք խոսենք շատ անկեղծ!!!

ChildOfTheSky
28.10.2008, 16:16
:think Ինչ եք մտածում ՉԹՕ -ների մասին և գիտեք արդյոք մեկին ով տեսել է ՉԹՕ կամ կարող է շատ բան պատմել ՉԹՕ -ների մասին:
Եկեք խոսենք շատ անկեղծ!!!

Ես քյավառցի տղա եմ ու կարծում եմ Չկա Թռչող Օփսե :think
Ավելի լուրջ. մի անգամ տեսել ու նկարահանել եմ երկնքում գտնվող օբյեկտ, որը ինքնաթիռ չէր, սակայն լուսավոր էր: Չեմ կարող պնդել, որ այլմոլորակայիններ էին, բայց որ ինձ համար դարձավ չբացահայտված թռչող օբյեկտ, միանշանակ է:

Remix-Hayko
28.10.2008, 16:27

Ok!
Իսկ նկարահանած նյութը հիմա կա՞:

Rammstein
28.10.2008, 16:48

:lol ...լավն էր... :lol

Նախ ուզում եմ դասակարգել երկնային օբյեկտները, որոնց ես երբեւէ հանդիպել եմ (գիշերները)։
1. Աստղ։
2. Մոլորակ։ Ներառյալ Լուսինը։
3. Ասուպ։ Հայերեն ասած, ընկնող աստղ, բոլորն էլ տեսած կլինեն։
4. Գիսաստղ։ Աստղի նման է, բայց ունի լուսավոր կոնաձեւ «պոչ»։
5. Արհեստական արբանյակ։ Արտասքինով աստղից տարբերվում է միայն նրանով, որ ակնհայտորեն արագ շարժվում է (պտտվում է Երկրի շուրջը)։
6. Օդանավ։

Կարծում եմ, որ ՉԹՕ-ների երեւումների մեծ մասը պայմանավորված են վերը նշված օբյեկտներից որեւէ մեկին լավ ծանոթ չլինելու հետ։ Եթե մարդ մի բանի ծանոթ չէ, ապա սկսում է աշխատել երեւակայությունը, եւ արդյունքը լինում է ՉԹՕ-ն։

Ես շատ եմ շփվել աստղագետների հետ, եւ հետաքրքիրն այն է, որ նրանք, որ գիշերներով նստում ու դիտում են ու գումարային մոտ 100 անգամ երկար են երկնքին նայել, քան ցանկացած այլ մարդ, ոչ մի անգամ չեն տեսել մի օբյեկտ, որը իրենց անծանոթ լինի։

Elmo
28.10.2008, 16:48
:think Ինչ եք մտածում ՉԹՕ -ների մասին և գիտեք արդյոք մեկին ով տեսել է ՉԹՕ կամ կարող է շատ բան պատմել ՉԹՕ -ների մասին:
Եկեք խոսենք շատ անկեղծ!!!

Երևի 89 թիվն էր(հաստատ կհարցնեմ կասեմ): Գիշերվա ուշ ժամի հայրս արթնացրեց մեզ ասեց «հիմա պատուհանից նայեք ու ասեք ի՞նչ եք տեսնում երկնքում»: Երկնքում լուսինն էր, մի քիչ ավելի կարմիր, ավելի շուտ կրակագույն(հիմա լավ չեմ հիշում 6-7 տարեկան էի): Դե մենք էլ ասեցինք, որ լուսինն ենք տեսնում, բայց հորս ոչ թե դա էր հետաքրքրում, այլ այն, որ մենք էլ ենք տեսնում այն ինչը իր կարծիքով աչքին էր երևում: Հետո հարցրեց «բա լավ էդ լուսինն ա, մյուսը ի՞նչ ա» ու ցույց տվեց լուսինը: Դե են ժամանակ նկարահանելու տարբերակ չունեինք, ոչ հեռախոս կար, ոչ էլ տեսախցիկներն էին հասանելի ամեն մեկին: Տենց նայեցինք մի քանի րոպե ու գունդը գնալով փոքրացավ, ավելի ու ավելի նմանվելով պայծառ աստղի, հետո ընդհանրապես չքացավ: Էդ մասին կարծեմ հեռուստացույցով էլ էին խոսում հաջորդ օրը: Մեզնից բացի էլի մարդիկ էին տեսել...
Հիմա ահագին բնական բացատրություններ կան , որով կարող եմ հիմնավորել երևույթը, բայց են ժամանակ շատ էինք զարմացել:
Դա կարող էր լինել
1, Գնդաձև կայծակ(եթե իհարկե տենց փոքրանալով չչքանար)
2. ԱՄՆ-ԽՍՀՄ տիեզերքում միջուկային պայթյուններ էին իրականացնում, են ժամանակ խիստ գախտնի ծրագրեր էին դրանք, բայց ես վերջերս արդեն երկուսն էլ բաց հայտարարում են դրա մասին: Ավելի հավանական ա, որ մենք պարզապես պայթյունն ենք տեսել:
3. Քանի որ լուսինը ամբողջովին կլոր էր(լիալուսին) ուրեմն արևը երկրի հենց հակառակ կողմում էր: Այսինքն երկրի արհեստական արբանյակի արևային մարդկոցները շատ հնարավոր էր, որ նման անրադարձում առաջացնեին: Երևի հենց արևն էր երևում մարդկոցի հայելու մեջ, գույնը նման էր, բայց նման մեծ չափի պատկերը մի քիչ տարօրինակ էր: Չնայած աչքի խաբկանքը պետք ա հաշվի առնել:

Դա միակ դեպքն է, որ ես իմ աչքով տեսել եմ տարօրինակ, լուսարձակող, «թռչող» օբյեկտ: Ուրիշների աչքերին չեմ հավատում, ուրիշների վիդեոներին նույնպես: Հիմա նորմալ մոնտաժ կարելի ա անել տանը՝ առանց լուրջ տեխնիկայի ու գիտելիքների:

Rammstein
28.10.2008, 16:59
Քանի որ լուսինը ամբողջովին կլոր էր(լիալուսին) ուրեմն արևը երկրի հենց հակառակ կողմում էր:

Մենակ թույլ տուր մի ուղղում անեմ լա՞վ. եթե Արեւը լինի Երկրի ճիշտ հակառակ կողմում, ապա մենք Լուսինը չենք տեսնի, տեղի կունենա լուսնի խավարում։

Remix-Hayko
28.10.2008, 17:07
:lol ...լավն էր... :lol

Նախ ուզում եմ դասակարգել երկնային օբյեկտները, որոնց ես երբեւէ հանդիպել եմ (գիշերները)։
1. Աստղ։
2. Մոլորակ։ Ներառյալ Լուսինը։
3. Ասուպ։ Հայերեն ասած, ընկնող աստղ, բոլորն էլ տեսած կլինեն։
4. Գիսաստղ։ Աստղի նման է, բայց ունի լուսավոր կոնաձեւ «պոչ»։
5. Արհեստական արբանյակ։ Արտասքինով աստղից տարբերվում է միայն նրանով, որ ակնհայտորեն արագ շարժվում է (պտտվում է Երկրի շուրջը)։
6. Օդանավ։

Կարծում եմ, որ ՉԹՕ-ների երեւումների մեծ մասը պայմանավորված են վերը նշված օբյեկտներից որեւէ մեկին լավ ծանոթ չլինելու հետ։ Եթե մարդ մի բանի ծանոթ չէ, ապա սկսում է աշխատել երեւակայությունը, եւ արդյունքը լինում է ՉԹՕ-ն։

Ես շատ եմ շփվել աստղագետների հետ, եւ հետաքրքիրն այն է, որ նրանք, որ գիշերներով նստում ու դիտում են ու գումարային մոտ 100 անգամ երկար են երկնքին նայել, քան ցանկացած այլ մարդ, ոչ մի անգամ չեն տեսել մի օբյեկտ, որը իրենց անծանոթ լինի։

ՉԹՕ -ներին ընդհանրապես չհավատալը մի բան չի, իսկ հավատալն էլ անհիմն չպիտի լինի...
Ես էլ կարող եմ խիստ չոր աչքով նայել այդ երևույթներին ու տալ դրանց այլև այլ պատասխաններ, բաց պեք է ՉԹՕ -ների մասին շատ կարդալ ու դիտել, որպեսզի կարողանաս գտնել ճիշտ պատասխանը:
ՉԹՕ -ների մասին ինպիսի՞ վարկածներով ֆիլմեր (վավերագրական) եք դիտել:

Elmo
28.10.2008, 17:13
Մենակ թույլ տուր մի ուղղում անեմ լա՞վ. եթե Արեւը լինի Երկրի ճիշտ հակառակ կողմում, ապա մենք Լուսինը չենք տեսնի, տեղի կունենա լուսնի խավարում։

Ես չասեցի հակառակ կողմում ու մի գծի վրա: ես ասեցի հակառակ կողմում::)

Elmo
28.10.2008, 17:21
ՉԹՕ -ներին ընդհանրապես չհավատալը մի բան չի, իսկ հավատալն էլ անհիմն չպիտի լինի...
Ես էլ կարող եմ խիստ չոր աչքով նայել այդ երևույթներին ու տալ դրանց այլև այլ պատասխաններ, բաց պեք է ՉԹՕ -ների մասին շատ կարդալ ու դիտել, որպեսզի կարողանաս գտնել ճիշտ պատասխանը:
ՉԹՕ -ների մասին ինպիսի՞ վարկածներով ֆիլմեր (վավերագրական) եք դիտել:

Մենակ ամենաքարացած մտածելակերպով մարդը կարա հերքի, որ մենք տիեզերքում միակ բանական կենդանի օրգանիզմներն ենք: Բայց ցանկացած ֆիզիկոս կհերքի 30 000(հենց էդքան է երկրին ամենամոտիկ, ենթադրաբար բնակելի մոլորակը) լուսատարի ճանապարհորդելու պետքական լինելը: Ինձ թվում ա եթե մեզ այցելում են, ապա զուգահեռ ժամանակից կամ տարածությունից, այլ ոչ հեռավոր աստղերից, որոնք գտնվում են մեր տարածությունում ու ժամանակում: Համ էլ պատկերացնենք, որ մենք կարող ենք 10 րոպեյում անցնել 30 000 լուսատարի: Դե լավ հալա ժամանակային-տարածության և այլ փոփոխությունները նման արագությունների ժամանակ մի կողմ ենք դնում: Գնում ենք էդ աստղի մոտ, տենում ենք աստղը 1 000տարի առաջ պայթել ա :( ու երկրի վրա դեռևս 29 000 տարի էլ կերևա: Բա հետո՞ ... հետ գանք քոռ ու փոշման նստենք տեղներս: չէ անիմաստ բան ա դառնում:

Rammstein
28.10.2008, 17:27
ՉԹՕ -ներին ընդհանրապես չհավատալը մի բան չի, իսկ հավատալն էլ անհիմն չպիտի լինի...
Ես էլ կարող եմ խիստ չոր աչքով նայել այդ երևույթներին ու տալ դրանց այլև այլ պատասխաններ, բաց պեք է ՉԹՕ -ների մասին շատ կարդալ ու դիտել, որպեսզի կարողանաս գտնել ճիշտ պատասխանը:
ՉԹՕ -ների մասին ինպիսի՞ վարկածներով ֆիլմեր (վավերագրական) եք դիտել:

Կան շա՜տ առեղծվածային բաներ ու կարծում եմ շատերը փոխկապակցված են, ու չարժե դիտարկել միայն չթօն։ Օրինակ էն օրը մի հատ վաերագրական հաղորդում էր Նիկոլա Տեսլա-ի մասին։ Նենց ֆանտաստիկ բաենր ա հայտնագործել էդ մարդը, որ հիմիկվա դրությամբ դրանք հրաշք են թվում։ Կարղացել ա առանց հաղորդալարերի հոսանքը փոխանցի, կարողացել ա ինչ-որ ձեւերով արհեստական կայծակներ ստեղծի, ու սենց լիքը բաներ։ Բայց ցավոք, իրա հայնագործությունները տենց էլ մարդկությանը հայտնի չդառան։

Elmo
28.10.2008, 17:33

Տեսլա :)
Իրա մասին կարելի ա առանձին թեմա բացել ու անվերջ քննարկել: Ինքը դարի առեղծված էր: Մարդ որով հիացած էր անձամբ Էնշտեյնը: Հենց իրա փորձերի ժամանակ մարդիկ ենքան ՉԹՕ տեսած կլինեն, որ :D

VisTolog
29.10.2008, 10:57
Ժող բայց սենց թեմա չկա՞
Հա, հիշա. <<Հավատում եք այլմոլորակայինների գոյությանը>>, կարծեմ տենց էր.
Ըտեղ ՉԹՈ-ների /ես ԱԹՈ էլ գիտեմ` Անհայտ Թռչող Օբյեկտ/ վիդեոներ էի դրել. նայեք, ու կհավատաք, որ իրականում թռչող օփսեներ կան. :D

Rammstein կայծակները խի նո՞ր են սկսել արհեստականորեն ստանալ. էն օրը հաղորդում էի նայում, ու լավ էլ բացատրվում էր թե ոնց են առաջանում, ինչ տեսակների են լինում. էտ հաղորդմանն էլ ստացան արհեստական կայծակ

Ավելացվել է 3 րոպե անց
Երևի մի բան էլ եք մոռացել, որ Եգիպտոսում, Հայաստանում... նույնպես էն հիիիիինն ժամանակների մարդիկ նույնպես տեսել ու նկարել էին օփսեներ. Հայաստանում եսիմոր ժայռի վրա էին նկարել.

ivy
29.10.2008, 11:52
Ժող բայց սենց թեմա չկա՞
Հա, հիշա. <<Հավատում եք այլմոլորակայինների գոյությանը>>, կարծեմ տենց էր.

Վիստ, չգիտենք՝ ՉԹՕ–ները հենց այլմոլորակայինների գոյության վկան են, թե այլ բան են։ Էնպես որ, դրանք տարբեր թեմաներ են։ Եթե նկատել ես, առաջինն ես, ով այս թեմայում խոսեց այլմորակայինների մասին։ ;)

Բոլոր նրանք, ովքեր ուզում են քննարկել հենց այլմոլորակայինների գոյության հարցը, կարող են այցելել այս թեման (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=2921)։

REAL_ist
29.10.2008, 12:25
ՉԹՕ–:lol:lol բոցա, ինչ իմանանք մինչև հաստատ չիմանանք

VisTolog
29.10.2008, 13:42
Այվ, ՉԹՕ-ն էլ ի՞նչ պիտի լինի, եթե ոչ այլմոլորակայինների տիեզերա կամ երկրանավ :D
Չէ՞ որ ՉԹՕ-ներն ամենաշատը հենց այլմոլորակայինների հետ են կապում: :pardon

ivy
29.10.2008, 13:48
Այվ, ՉԹՕ-ն էլ ի՞նչ պիտի լինի, եթե ոչ այլմոլորակայինների տիեզերա կամ երկրանավ :D
Չէ՞ որ ՉԹՕ-ներն ամենաշատը հենց այլմոլորակայինների հետ են կապում: :pardon

Ինչ իմանամ, թե ինչ են, դրա համար էլ քննարկում ենք... :)

VisTolog
29.10.2008, 13:58
Ինչ իմանամ, թե ինչ են, դրա համար էլ քննարկում ենք... :)
Դրանք Ամերիկայի 51-րդ զոնայում պատրաստվող, փորձարկվող հատուկ թռչող օբյեկտներ են, որոնք խիստ հսկողության տակ են գտնվում... զոնային մոտենալու դեպքում առանց զգուշացման կրակ է բացվում. դա գրած է մինչև զոնային հասնելը...
Ամերիկյան կառավարությունն էլ հերքում է բոլոր էտ տեսակի լուրերը. ըստ ականատեսի, այդ զոնա ժամանակին բերել են թռչող ափսեյի նման մի սարք... նրանից հանել են դիակ... տարել են վիրահատության. Որից հետո էլ սկսել են այդպիսի մեքենաների ստեղծմամբ աշխատել..., ..., ..., :

Ռեդ
29.10.2008, 14:16
ՉԹՕ չեմ տեսել ու չեմ էլ հավատում :D
Չնայած, մեծ աշխարհ ա, կարող ա :'

Remix-Hayko
29.10.2008, 18:03
:think Ինչ եք մտածում ՉԹՕ -ների մասին և գիտեք արդյոք մեկին ով տեսել է ՉԹՕ կամ կարող է շատ բան պատմել ՉԹՕ -ների մասին:
Եկեք խոսենք շատ անկեղծ!!!

Կարդացե´ք ու դիտե´ք ես նյութերը:
http://ufo-x.do.am/news/2008-07-28-30
http://ufo-ddd.narod.ru/
http://pronlo.net/
http://ghostworld.ru/

*e}|{uka*
29.10.2008, 20:20
Կարդացե´ք ու դիտե´ք ես նյութերը:
http://ufo-x.do.am/news/2008-07-28-30
http://ufo-ddd.narod.ru/
http://pronlo.net/
http://ghostworld.ru/

Բայց ինչի՞ տենց հրամայական , կլինի ես չդիտեմ :oy

Մի ՉԹՕ էլ ես եմ տեսել փոքր ժամանակ Վրաստանի Բորժոմի քաղաքում : Երեկոյան զբոսնում էինք, ընկերնեիցս ետ մնացի , որ կոշիկիս մեջ ընկած քարը հանեմ: Հանելուց հետո, անձրև կաթաց, նայեցի վերև ու հոպ ՉԹՕ : Վազեցի, ընկերներիս ասեցի. « Հլը նայեք , նայեք» , բայց մինչև տեղը բերեցին :fool , թե որտեղ եմ ցույց տալիս, էտ անտերը անհետացավ, ինձ էլ գժի տեղ դրեցին :cry

Ձվաձև տեսք ուներ, մոխրագույն էր ու տարօրինակ ուլտրաձայներ էր արձակում, Էսքանն եմ հիշում, 11 տարեկան էի այն ժամանակ :)
Չգիտեմ այլմոլորակայինների արտադրանք էր, թե ինչ էր, չեմ կարող ասել, բայց որ ոչ մի բանի նման չէի մինչև այդմ տեսած, դա հաստատ :)
Ընկերներիցս մեկը Տալլինում ա տեսել նման օբյեկտների, հա մեկ անգամից ավել: Ասում էր, որ Էստոնիայում մի հատ գյուղ կա, այնտեղ շատ են տեսել էտ Չթերին :D, երևի տեղ էին արել ...
Հ.Գ. Բայց ԻՆչ ծԻծաղալու հապավում ա ՉԹՕ-ն ... :D

Remix-Hayko
30.10.2008, 14:19

:hands http://pronlo.net
Եկեք ավելի լուրջ վերաբերվենք ես խնդրին...
Ես ունեմ ՉԹՕ -ների առեղծվածի հետ կապված մի քանի վարկած.
1. Դեռևս 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիան ( ոչ միայն Գերմանիան) ավիոտեխնիկայի ասպարեզում մած արագությամբ նոր տիպի սարքեր սկսեց արտադրել: Գերմանիայի կողմից ստեղծվում է մի սարք, որը գերազանցում է մնացած բոլոր թռչող ապարատների արագությանը, մնալով սակայն քիչ հղկված ապարատ: Գերմաիան հետագայում պատրաստեց, փորձարկեց և նկարահանեց <թռչող ափսե> հիշեցնող մի ապարատ : Գերմանացիները` այժմ նաև մնացած բոլոր գերիշխող պետությունները, ունեն այդպիսի սարքեր և կատարելագործում են դրանք: Այդ սարքերը հանդիսանում են խիստ գաղտնի կամ կարելի է ասել կատարիալ լրտես ապարատներ: Ունեն մեծ արագություն, տեսանելի չեն ռադարների համար, ունեն հնարավորություն տարբեր անկյուններով թռչելու և անաղմուկ են աշխատում:

2. Երկիր մոլորակ են գալիս տարբեր մոլորակներից ժամանած ՉԹՕ -ներ: Նրանց թռչող ապարատներից մի քանիսը վնասվածքի կամ մեկ այլ պատճառներով բախվել են Երկրին: Այդ ապարատները տարվում են հատուկ տարածքներ (ԱՄՆ -ում դա 51 տարածքն է) և տվյալ պետությունների կողմից խիստ հսկողության տակ են գտնվում: Անցկացվում են այդ ապարատների հետազոտությունները և նաև փորձում ստեղծել Երկրային <թռչող ափսե> -ներ:

3. Գոյություն ունեն այլմոլորակայիններ և նրանք ժամանակ առ ժամանակ ժամանում են մեր մոլորակ իրենց թռչող ապարատներով:

Ի՞նչ կասեք!!!

ChildOfTheSky
31.10.2008, 16:26
Ok!
Իսկ նկարահանած նյութը հիմա կա՞:

կա , պարզապես ուսումնասիրության համար այդքան էլ պիտանի չէ, որովհետև երևում է լուսավոր կետ գիշերային երկրնքում, որը հանգում է, հետո նորից միանում

Terminator
10.12.2008, 10:44
Բարեվ բոլորին: Եթե ՉԹՕ չլիներ, հավանաբար ԱՄՆ-ում օրենք չէր հրապարակվի այն մասին, որ արգելվում է ՉԹՕ-ներին վայրէջք կատարել ծառերի վրա:(:):think (Ըստ Ինտերնետի. հասցեն հիմա չեմ հիշում:()

Remix-Hayko
10.10.2010, 08:37
Հարգարժան բարեկամներ մենք աշխատում ենք ՀՀ ուֆոլոգների խումբ ստեղծեելու համար: Այժմ կան շատ ավելի բաց դռներ և շատ ավելի լայն տեղեկատվութոյւններ ունենք մենք: ՀՀ ուֆոլոգների խումբը ձևավորված է, սակայն անհրաժեխտ են նոր մարդիկ և մասնագետներ: Սա մեր կայքն է www.BezGrima.com (http://www.bezgrima.com/) Բոլորիդ հայտնում եմ, որ բազմաթիվ տեխնիկական և այլ աշխատանքների կարիք կա և Ձեր օգնությունը շատ անհրաժեշտ է:

Մուր_Համլետ
30.11.2010, 17:09

Չեմ կարողանում բացել

BOBO
30.11.2010, 17:13
փողերը չեն տվել:))

Արամ
30.11.2010, 19:52
բերել են թռչող ափսեյի նման մի սարք... նրանից հանել են դիակ... տարել են վիրահատության. Որից հետո էլ սկսել են այդպիսի մեքենաների ստեղծմամբ աշխատել..., ..., ..., :

Վիստյա բացեց բայց, լօլ, հերիք չի ականատեսա + դրան ջոգելո որ թռչող ափսե ա + դրան հայաթում մեջից դիակը հանել են, ու գոռացել են "ՏԱՆՈՒՄ ԵՆՔ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ"

VisTolog
30.11.2010, 20:20
Վիստյա բացեց բայց, լօլ, հերիք չի ականատեսա + դրան ջոգելո որ թռչող ափսե ա + դրան հայաթում մեջից դիակը հանել են, ու գոռացել են "ՏԱՆՈՒՄ ԵՆՔ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ"

Հիմի որ ինքնաթիռի ընկնելուն ականատես չես, ուրեմն չի ընկե՞լ::'

Ի դեպ, սայթը փակա, որովհետև ուրիշ պրոյեկտա գնում:

tikopx
30.11.2010, 20:24
vist յանիմ եսի բարով խերով արին, մի հատել նոր պրոեկտա սկսում:)

VisTolog
30.11.2010, 20:29
vist յանիմ եսի բարով խերով արին, մի հատել նոր պրոեկտա սկսում:)

Իսկ ի՞նչ պետքա անեին, որ իմանայիր բարով-խերովա եղել::think

tikopx
30.11.2010, 20:33
քանի մարդ իմացավ սրա մասին, ինչ բացահայտում արեցիք՞ , գոնե ինչ նորմալ հոդված դրվեց՞:Պիրամիդաների մասին եսիմ որ կայքերից վեկալան փաստ արեցին ու վերջ:
Կարելիյա իմանալ ինչ նոր պրոեկտա սկսվում՞

VisTolog
30.11.2010, 20:39

Քանի՞ անգամ ես մտել էդ սայթը: Քանի՞ անգամ ես կարդացել նյութերը:
Բացահայտումներ կային գրված: Օրինակ Հայաստանում եղած ՉԹՈ-ների մասին, իրանց վկաներով:

Նյութերը մենք չէինք գրելու, նենց որ այլ տեղից քոփի անելն արգելված չէր: Ես չեմ հետևել զարգացումներին, դրա համար չեմ կարա կոնկրետ ինչ-որ բան ասեմ, թե ինչնա եղել, ոնցա եղել:

Մի երկու ժամ առաջ եմ իմացել նոր պրոյեկտի մասին, նենց որ ես էլ ամբողջությամբ չգիտեմ ինչա…

Էս սայթի համար առանձին թեմա կա, իսկ ստեղի գրառումները կամաց-կամաց օֆտոպ են դառնում:

tikopx
30.11.2010, 20:41
դաժե վիդեոն եմ տեսել, ում ցույց տվիմ լինկով , կամ ռեալով, խնդալուց մեռել էին, գիշերվա կեսին մի հատ եսիմ ինչ լույս էր շենքի կռիշին վառում, դրե էին ՉԹՕ -ի տեղ, արի գնանք համալիր գիշերը 1000000 տենց բան ցույց տամ:D

VisTolog
30.11.2010, 20:44

Իսկ ի՞նչ էր:

tikopx
30.11.2010, 20:48
սովորական լույսա` բարձր կռանի, կամ շենքի կռիշը կամ նման ինչ որ բան, ասում եմ եթե ուզում ես տենց բաներ տենաս, արի գնանք ցույց տամ:ոչ մեկ չի հաստատում ու չենել տեսել, որ հարմարացնեմ գիշերը կնկարեմ , որ գնամ ետ կողմի վրա:
Ես անգամ դու կհաստատես , որ իմ հետ տեսել ես , ու մենք իրար հետ ենք նկարել :)

VisTolog
30.11.2010, 20:53

Կռանի լու՞յս: Շենքի «կռիշի՞ն»: Կռանի վրա մի հատ լույս չի լինում, մի քանի հատա լինում:

Ցանկացած դեպքում, դա համարվումա Չբացահայտված Թռչող Օբյեկտ: Եթե կարաս ապացուցես, որ էդ կռանի լույսա՝ խնդիր չկա:

Մի անգամ մեկը ինքնաթիռ էր նկարել, վիդեոն էլ ուղարկել: Վիդեոն էլ ձայն չուներ, ինքն էլ ներկայացնում էր որպես ուրիշ թռչող օբյեկտ: Կարողա դրա հետ ես:

Skeptic
30.11.2010, 20:58
Կռանի վրա մի հատ լույս չի լինում, մի քանի հատա լինում:

Պարտադիր չի: :beee

tikopx
30.11.2010, 21:03
Կռանի լու՞յս: Շենքի «կռիշի՞ն»: Կռանի վրա մի հատ լույս չի լինում, մի քանի հատա լինում:

Ցանկացած դեպքում, դա համարվումա Չբացահայտված Թռչող Օբյեկտ: Եթե կարաս ապացուցես, որ էդ կռանի լույսա՝ խնդիր չկա:

Մի անգամ մեկը ինքնաթիռ էր նկարել, վիդեոն էլ ուղարկել: Վիդեոն էլ ձայն չուներ, ինքն էլ ներկայացնում էր որպես ուրիշ թռչող օբյեկտ: Կարողա դրա հետ ես:

ես քեզ իրականությունա եմ ասում, դու գիտես, ես ասում եմ տենց բաներ 100000 անգամ եմ տեսել: Կարամ ցույց տամ տեղերը գնաս նայես, մի հատ լույսա ասենք երևում , կամ մարգատա անում, տեղեր կա , գիշերով քեզ տվումա, թե ամայաության մեջա ետ լույսը վառում, դու գիտես հավատաս թե չէ, ու կռան կա վրեն մի հատա վառում:
լօլ գնա մասիսի վրա նայի, գիշերը մի քանի լույսա առում, նկարի դիր ասա ՉԹՕ -յա , մեկա մասիսը չի երևում գիշերով, մենակ լույսերան երևում:)-իսկ դա ընդհամենը ԱՄՆ -ի ռազմաբազայա ինչքաան հիշում եմ:

VisTolog
30.11.2010, 21:10

Օդում ռազմաբազայա՞

Եթե ասեիր ռազմաբազայի փորձարկումներա՝ կհասկանայի:

Լավա չես ասում գնա երկնքին նայի, լիքը աստղ կա, որոնք լույս են տալիս::D

Skeptic
30.11.2010, 21:19
Լավա չես ասում գնա երկնքին նայի, լիքը աստղ կա, որոնք լույս են տալիս::D

Пульсар (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D1%83%D0%BB%D1%8C%D1%81%D0%B0%D1%80)

VisTolog
30.11.2010, 21:29
Ըհը, էս վիդեոյում էլ ա խոսվում կռանի լույսերի, պուլսարների, լույս տվող թռչունների մասին:

http://www.youtube.com/watch?v=v0kqnkGYmfU

tikopx
30.11.2010, 21:36
Չորեքշաբթի ժամը 10-ին միացրա դիսքավրի կանալը՝ իսկական քո ուզած բաննեն ցույց տալոի, ես էլ եմ նայելու:Իսկական դեպք ԱՄՆ ում, մինչև հիմա դեռ չկա բացահայտում դրան:Խորհուրդ եմ տալիս սաղին անյել:
Այդրան իսկականից հավատում եմ, բայց էս հայկական վիդեոներին չեմ հավատում:

Skeptic
30.11.2010, 21:48

Տիկ ջան, բայց ոնց որ National Geographic-ով ա:
tv.mail.ru (http://tv.mail.ru/info.html?date=2010-12-01&programm=23789753) :this

tikopx
30.11.2010, 21:53
չէ քո ասածը ուրիշա, ոնցոր, իմը ուրիշ, ոնցոր բայց դիկավերին էր ռեկլամ անում, որովհետև լսում էի, չէի նայում, 2-էլ միացրեք, կարողա տարբեր հաղորդումնե լինի:

VisTolog
30.11.2010, 22:00
չէ քո ասածը ուրիշա, ոնցոր, իմը ուրիշ, ոնցոր բայց դիկավերին էր ռեկլամ անում, որովհետև լսում էի, չէի նայում, 2-էլ միացրեք, կարողա տարբեր հաղորդումնե լինի:

Դիսքավրին տենց հաղորդումներ շատ ունի: Ինետից էլ կարաս ճարես նայես/քաշես:

tikopx
30.11.2010, 22:05
Դիսքավրին տենց հաղորդումներ շատ ունի: Ինետից էլ կարաս ճարես նայես/քաշես:

գիտեմ ապեր, նայածիս համարյա սաղ , բացի մի քանիսից ինետով եմ նայել ու նայում, ուղղակի ետի եսօր աչքիս ընկավ, լավնա, պիտի տելեվիսրով նայեմ:

Ungrateful
01.12.2010, 01:34
Հայոց չթոներ:D:

http://www.youtube.com/watch?v=4EVz1DNqkeQ&feature=sub

Հ.Գ. էդ չթո բառը դզել ա :)):

Universe
28.12.2010, 01:17
ՉԹՈ-ն Նար-Դոսում: (19 մանկապարտեզի կողքի նորակառույցներումա դեպքը)

http://www.youtube.com/watch?v=u5YX0v0RaEE&feature=player_embedded

Աչքիս եկել էին ՉԹՈ ի տղերքը Նար Դոսից դագաղ առնելու...:))

VisTolog
28.12.2010, 01:39
Լավ մոնտաժ էր::pardon

Արամ
28.12.2010, 02:09
Ցիռկ են ես երեխեքը, ես համարյա հավատացի,լոլ

Universe
29.12.2010, 01:23
Ցիռկ են ես երեխեքը, ես համարյա հավատացի,լոլ

Իրանց մեծ ախպերներից մեկը վիդեոմոնտաժա անում:))

Remix-Hayko
16.05.2011, 19:57
ՉԹՕ-ների հարցերով լուրջորեն զբաղվող մարդիկ կան Հայաստանում: Ուֆոլոգներ կան որոնք ետ ամենին ավելի խորը և մասնագիտորեն են մոտենում: Եթե հետքրքրում է Հայաստանի ուֆոլոգիայի այժմյան և նախին վիճակը կարող եք կապվել:)Եթե միայն հետաքրքրության համար չեք տեղեկություններ փնտրում այլ շատ ավելի խորն եք վերաբերում ՉԹՕ-ներին ուրախ կլինեմ եթե խոսեք :) ARMUFO (Armenian Ufological Association)

Universe
19.05.2011, 21:54

ինձ մի ահավոր ոճով հետաքրքրումա ճիշտն ասած... եթե լուրջ մարդիկ են, ապա հեսա քննություն բան ման վերջացնեմ... կկապնվեմ...

senchsisian
06.07.2011, 20:09
:think Ինչ եք մտածում ՉԹՕ -ների մասին և գիտեք արդյոք մեկին ով տեսել է ՉԹՕ կամ կարող է շատ բան պատմել ՉԹՕ -ների մասին:
Եկեք խոսենք շատ անկեղծ!!! Ամեն գիշեր, երբ երկինք ես նայում երբեմն տեսնում ես այնպիսի արագությամբ շարժվող օբյեկտ, որը ոչ արհեստական արբանյակ է, ոչ էլ գերձայնային ինքնաթիռ, բայց այն, որ նույն առեղծվածով, ինչպես որ հայտնվել էր, այնպես էլ անհետանում է: Միգուցե շարժվող աստղ է, բայց այդպիսի արագությամբ դժվար թե: Ասուպ էլ չէ: Ահա թե որն է ՉԹՕ-ն:

Մուր_Համլետ
06.07.2011, 21:23
Ամեն գիշեր, երբ երկինք ես նայում երբեմն տեսնում ես այնպիսի արագությամբ շարժվող օբյեկտ, որը ոչ արհեստական արբանյակ է, ոչ էլ գերձայնային ինքնաթիռ, բայց այն, որ նույն առեղծվածով, ինչպես որ հայտնվել էր, այնպես էլ անհետանում է: Միգուցե շարժվող աստղ է, բայց այդպիսի արագությամբ դժվար թե: Ասուպ էլ չէ: Ահա թե որն է ՉԹՕ-ն:

Իսկ միգուցե Шаровая молния-ներ են (հայերեն, երևի, «գնդային կայծակ» կթարգմանվի): Վերջերս РТР-ով հաղորդում կար դրանց մասին: Ես դրանից առաջ էլ էի լսել, որ տենց բան կա, բայց այդ հաղորդումից հետո...
Կարճ ասած, իրանք պլազմայից են կազմված: Կարանում են համ անցնեն պինդ նյութերի միջով, համ դեպքեր են եղել, որ ճարդել նոր են անցել: Մեծ էներգիա ունեն, ու լավ լույս են արձակում: Հենց դրա համար էլ, միգուցե, դրանք Шаровая молния-ներ են:

Rammstein
06.07.2011, 21:29

Հայերեն գնդաձեւ կայծակ են ասում ու դա շատ հազվագյուտ երեւույթ ա, դժվար մարդ ամեն գիշեր տեսնի:

Freeman
06.07.2011, 21:34
Հայերեն գնդաձեւ կայծակ են ասում ու դա շատ հազվագյուտ երեւույթ ա, դժվար մարդ ամեն գիշեր տեսնի:

Խի ամեն մարդ գիշերը ՉԹՕ տեսնում ա՞ :think

Rammstein
06.07.2011, 21:35
Խի ամեն մարդ գիշերը ՉԹՕ տեսնում ա՞ :think

Դե senchsisian-ը գրել էր, որ ամեն գիշեր ինչ-որ բան ա տեսնում:

Հայկօ
06.07.2011, 21:43
Եթե ինչ-որ մեկը գողություն ա անում, հետո թռնում ա հանցանքի վայրից, ու հետո իրավապահպան մարմինները իրան չեն բացահայտում, էդ մարդը ավտոմատ դառնում ա չբացահայտված թռչող օբյեկտ: Տենց չի՞: Թե՞ պիտի անպայման ափսե լինի:

Freeman
06.07.2011, 21:45

Չէ,էդ մարդը չբացահայտված թռնող օբյեկտ ա ;)

Freeman
06.07.2011, 21:46
Դե senchsisian-ը գրել էր, որ ամեն գիշեր ինչ-որ բան ա տեսնում:

Հաա ուշադիր չէի կարդացել

Մուր_Համլետ
07.07.2011, 09:14
Եթե ինչ-որ մեկը գողություն ա անում, հետո թռնում ա հանցանքի վայրից, ու հետո իրավապահպան մարմինները իրան չեն բացահայտում, էդ մարդը ավտոմատ դառնում ա չբացահայտված թռչող օբյեկտ: Տենց չի՞: Թե՞ պիտի անպայման ափսե լինի:

Ճիշտ ես ասում: Բայց եթե դա չբացահայտված օբյեկտ, կամ էլ հենց թռչող ափսե լիներ, դժվար թե մենակ senchsisian-ը տեսներ: Էն էլ, որ ամեն օր ա լինում: Ամեն օր Երկրի տարբեր աստղադիտարաններում հետևում են երկնքին: Եթե ինչ-որ սենսացիոն բան լիներ, երևի շատ աղմուկ կբարձրանար: