PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընկերոջս



Simon
24.11.2006, 12:40
ԸՆԿԵՐՈՋՍ

Թե կծու խոսք ասեմ,
Դու կնեղանաս:

Եթե նեղանաս,
Ես քեզ կսիրեմ:
Թե չնեղանաս,
Ավել կսիրեմ:

Հարսանիքիս մեջ
Երբ քեզ չկանչեմ,
Դու ինքդ կ•աս:
Թուրս մինչև վերջ
Պատվով կպահես:

Հյուրերիս շարքում
Թե քեզ մոռանամ`
Իմ թուրը ձեռքիդ,
Դու կնեղանաս:

Եթե նեղանաս,
Ես քեզ կսիրեմ:
Թե չնեղանաս,
Ավել կսիրեմ:

Երբ ճամփա դուրս •անք,
Քո ջուրը հատնի,
Իմ ջուրը նախ քեզ կտամ:
Թե այն վերցնես,
Անհա• դատարկես,
Ես կնեղանամ:

Եթե նեղանամ,
Դու ինձ կսիրես:
Թե չնեղանամ,
Ավել կսիրես:

Սիմոն Սիմոնյան
9 հոկտեմբերի, 2006թ.
ՍՏՍ

kristal
24.11.2006, 12:47
Շատ վողջունելի է ապրես:hands

Angelina
24.11.2006, 14:36
Լավն էր ապրես:

Մելիք
25.11.2006, 13:01
անկապություն...

Լէգնա
25.11.2006, 15:09
անկապություն...
ուհու ... ամաչում էի ասել ...

RaMeSsEs-ll
25.11.2006, 16:37
Ուղակի ուզում եմ պատկերացնեմ թե ինչ ես մտածել դու էսքանը գրելուց, բայց չի ստացվում: :8

Simon
25.11.2006, 17:35
անկապություն...



ՕՐԵՐԻՑ ՄԻ ՕՐ

Մի՜ հպարտացիր նրանով,
Ինչը չես արել.
Հակառակն անել գուցե չէի՞ր կարող:

Եվ մի՜ հպարտացիր նրանով,
Ինչը արել ես.
Ուրիշներն անել գուցե չէի՞ն կարող:

Պարագաները ինչպես նպաստեցին,
Օրերից մի օր
Նույն հանգամանքում կդավաճանեն:

Քանզի չանել չէ՜`
Անել ոչ մի բան:
Եվ անել է՜`
Չանել ամեն ինչ:

Դե.
Էլ մի՜ հալածիր քեզ, այն բանի համար
Ինչը չես արել.
Հակառակն անել գուցե չէի՞ր կարող:

Եվ մի՜ հալածիր քեզ,
Այն բանի համար,
Ինչը արել ես.
Ուրիշները չանել գուցե չէի՞ն կարող:


Սիմոն Սիմոնյան
24 նոյեմբերի, 2006թ.
ՍՏՍ

RaMeSsEs-ll
25.11.2006, 17:46
Այ էսի ուրիշշշ....... :hands

Ուլուանա
26.11.2006, 12:33
Երկրորդ բանաստեղծության միտքը լավն էր :) , բայց որպես չափածո գործ բավականին թույլ էր։ :bad Աշխատելու կարիք կա։ ;)

Koroleva
28.11.2006, 03:11
դու գրում ես այն, ինչ մտածում ես…
դա դեռ բանաստեղծություն չէ, բայց հիմքն է

Simon
28.11.2006, 11:50
Երկրորդ բանաստեղծության միտքը լավն էր :) , բայց որպես չափածո գործ բավականին թույլ էր։ :bad Աշխատելու կարիք կա։ ;)


Կ'ԵՐԹԱՆ ՈՒ Կ'ԵՐԹԱՆ


Քու կեանքիդ պէս շիթ առ շիթ
Արեւիդ պէս՝ օրէ օր
Կը հատնի շունչն ալ ազգիդ
Ճամբուն վըրայ հեռաւոր։

Հայու որդւոց տարագիր
Ճամբան չունի հանգրուան.
Մոռցած երդիք ու երկիր՝
Անոնք կ'երթա՛ն ու կ'երթա՛ն…

Ինչպէ՞ս կրնաս միանալ
Այս երամին ցան ու ցիր,
Ինչպէ՞ս կրնաս մենանալ,
Ապրիլ այսպէս սգակիր…

Հազիւ կեցած ես ոտքի,
Կը դիտես երթն այդ անդարձ
Եւ փշրանքներն աղօթքի
Քու շրթներէդ կ՜իյնան ցած…

ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ

11 Ապրիլ 1982

Anush
28.11.2006, 20:47
Simon.Shat lavn er.:hands

Մելիք
29.11.2006, 17:55
Երկրորդ բանաստեղծության միտքը լավն էր :) , բայց որպես չափածո գործ բավականին թույլ էր։ :bad Աշխատելու կարիք կա։ ;)
Ճիշտ էս նախադասությունն էի ուզում գրել, բանաստեղծությունը կարդալուց հետո;

Մուշեղ Իշխանի բանաստեղծությունն էլ առանձնապես դուրս չեկավ;

Ծով
29.11.2006, 20:55
:) ՄԻտք ունես , բայց կարծում եմ խնդիրը բառապաշարի մեջ է, շատ կարդա…
Ամեն դեպքում քո խոսքերում ձևեր չկան…և դա շատ լավ է…եթե ցանկություն կա գրելու ,զարգացրու ինքդ կես…
Երկրորդը դուրս եկավ

Simon
30.11.2006, 14:20
:) ՄԻտք ունես , բայց կարծում եմ խնդիրը բառապաշարի մեջ է, շատ կարդա…
Ամեն դեպքում քո խոսքերում ձևեր չկան…և դա շատ լավ է…եթե ցանկություն կա գրելու ,զարգացրու ինքդ կես…
Երկրորդը դուրս եկավ

Շնորհակալություն: Հաշվի կառնեմ, սիրում եմ երբ հստակ են ինձ վերլուծում:

Simon
01.12.2006, 13:01
ՏԵՍ ՆՈՐԵՆ ԳՏԱ

Երբ փոքր էի ես
Գարուն էր դեռ
Այգում խաղալիս
Ձնևաղիկ տեսա:

Ծաղիկը ձեռքիս
Վաղքով տուն հասա
Ծաղիկը տարա
Մայրիկիս համար:

Մայրս ինձ գրկեց
Անուշ համբուրեց
Ու ինքն էլ հիշեց
Մի անցած գարուն:

Տարիներ անցան
Ձմեռը եկավ
Կարոտը սրտումս
Ես այգի իջա:

Երբ ձյունը գետնից
Ձեռքիս մեջ առա
Ձյան տակ թաքնված
Ձնծաղիկ գտա:

“Մամ” ես կանչեցի
“Տես նորեն գտա”:

Ճերմակ մազերիս
Գարնան հովերից
Հուշերիս կանչով
Մի զեփյուռ անցավ:

Բայց էլ ետ չեկավ
Մի անցած գարուն
Երբ ծաղիկը ձեռքիս
Ես մեր տուն մտա:

Սիմոն Տեր Սիմոնյան
4 հոկտեմբերի, 2006թ.
ՍՏՍ

Angelina
01.12.2006, 13:08
Դու շատ առաջ կգնաս: Շնորհավորում եմ քեզ:hands

Simon
01.12.2006, 14:13
Դու շատ առաջ կգնաս: Շնորհավորում եմ քեզ:hands

Շնորհակալություն:oy

Simon
14.12.2006, 10:59
ՔՈ ԱԹՈՌԻՆ

Դե տե՜ս.
Նստած ես դու քո՜ աթոռին,
Մինչ այն ժամանակ` քանի դեռ նստած ես:
Բայց եթե նստես կողքի աթոռին,
Էլի կնստես դու քո՜ աթոռին,
Մինչ այն ժամանակ` քանի դեռ նստած ես:

Իսկ աթոռները դարսված են
Իրարու կողքի.
Ըստ բովանդակության,
Ըստ հագուկապի,
Ըստ խոսելիքի,
Ըստ լսվող նյութի,
Ըստ բովանդակության,
Գաղափարների:
Ներքևում շարված
Եվ անֆիթատրոնի:

Եվ այս բազմաշերտ աթոռների մեջ
Իրար գթնում ենք նույն աթոռներին`
Իրար կողք դարսված:

Եվ ի՞նչ է ստացվում.
Մենք դարսված ենք աթոռների պես
Եվ այսքան աթոռ մի սեղանի շուրջ:

Իսկ եթե էլ տեղ չկա
նոր աթոռների`
նոր կարծիքների`
գաղափարների:

Թե՞ գաղափարները մի հոգու համար են:
Դե արի մոռնամ ես իմ աթոռը.
Եվ մենք ոտնկայս մի սեղանի շուրջ`
Ոչ գաղափարական,
Այլ ներգիտակցական:
Խմենք կենացը այն աթոռների,
Որ մեզ թողեցին:

Բայց դու կկանգնե՞ս
քո այդ մտքերից`
քո աթոռներից:
Չե՞ս ուզի նայել
Այն առաջինին
Եվ այն երկրորդին:

Դե տե՜ս.
Նստած ես դու քո՜ աթոռին,
Մինչ այն ժամանակ` քանի դեռ նստած ես:
Բայց եթե նստես կողքի աթոռին,
Էլի կնստես դու քո՜ աթոռին,
Մինչ այն ժամանակ` քանի դեռ նստած ես:

Եվ.
Դու կկարծես, աթոռն է քոնը
Մինաչ այն ժամանակ, քանի դեռ նստած ես:
Ես էլ քեզ կասեմ, դու ես աթոռինը
Մինչ այն ժամանակ, քանի դեռ նստած ես:

Սիմոն Սիմոնյան
13 դեկտեմբերի, 2006
ՍՏՍ

Simon
01.01.2007, 17:11
սկիզբը ինչպե՞ս է

ԿԱՐԱՊՆԵՐ

1

- Է’յ, պուտպուտավո’ր, արի իջնենք դաշտը, այնտեղի խոտը ավելի թարմ է,- ասաց փոքրիկ գառնուկը կողքինին:
- Չէ’, սևուկ, ի՞նչ հիմար բաների մասին ես մտածում,- ասաց պուտպուտավորը, և այնքան էլ նշանակություն չտալով լսածին անցավ իր գործին: Չոր հողի վրա, որը այստեղ ամենուրեք էր, մի թերհաս ծառի արմատ էր գտել, և ոգևորված իր գտածոյով, նորից կռացավ և սկսեց ճպճպացնելով ծամել այն: Ակամա սկսեց վերլուծել սևուկի ասածը: Բայց միևնույն է, այդ միտքը անհեթեթություն էր, միթե՞ այպանում էր իրեն: Ինչպիսի անարգանք սևուկի կողմից, ի՞նչ է, աչք է դրել իր «գանձին», ինքն էլ լավ գիտի, որ բոլորին չէ, որ հաջողվում է գտնել այսպիսի մի ավար: Իսկ այդ «գանձը», ինչպես մտածում էր պուտպուտավորը, նրա բազմաչարչար որոնումների արձյունքն է: Թող նրանք էլ փնտրեն ու գտնեն իրենցը:
Իսկ սևուկը արդեն մոռացել էր այդ հարցի մասին: Նա այդ հարցը հենց այնպես տվեց, պուտպուտավորին բարկացնելու համար, երբեք չէր մտածել դաշտ իջնել: Նրա մտքում նույնիսկ հարց չի ծագել. Ինչու՞ կարելի է իջնել դաշտ և ինչու՞ ոչ: Մի անգամ այդ մասին լսել էր ծերուկ գառից, և զարմացել, թե ինչու՞ է այդ մասին խոսում: Միթե կարելի է բողոքել այն երևույթից, որը ոչոք չի անում:
Այս ընթացքում բոլոր գառնուկները հավաքվել էին հովվի կողքին: Այնտեղ էր բարակը, լոշտակը , ծերուկը…
Բարակը իր անունը վաստակել էր այն պատճառով, որ մի քիչ նիհար էր և համեմատաբար բարձր մյուսներից: Քայլում էր այնպես, որ տեսնողը կասեր, դա մի եղնիկ է գառան մուշտակը հագին: Նրա գեղաճեմ քայլերը երբեմն նույնիսկ ձևական էին դառնում: Դա չէր վրիպում պառավ գառան աչքից, բայց նա բնավ ոչինչ չէր ասում: Նախընտրում էր լռել. հակառակ դեպքում կխոսեր երկար և վերջում չէր ընդունվի մյուսների կողմից:
Լոշտակն էր միայն, որ չէր ընդդիմանում ծեր գառանը:
Այդ կողմից, ուր հավաքված էին գառնուկները, վազելով եկավ չաղլիկը, որը հովվի շունն էր` նրան հովիվն այդպես էր անվանել, չափից ավել գեր լինելու պատճառով:
- Եկե’ք, այսօր հովիվը նոր պատմություն է պատմելու:
Հովիվը հաճախ էր հավաքում գառնուկներին իր շուրջը և պատմություններ պատմում: Գառները հասկանում էին, որ հովիվը պատմում է` գիտակցելով, որ գառները ոչինչ չեն հասկանում նրա պատմածներից: Նա մենակ էր ապրում և խոսելու ծարավն էր դրդում նրան խոսել, պատմել պատմություններ իր անցքերի մասին: Որոշ ժամանակ նա շատ տխուր էր, հավանաբար ինքնամփոփությունն էր նրան այդպես դարձնում: Եվ մի օր նա պորթկաց, լեզուն ազատելով մենության շղթաներից և սկսեց խոսել, շատ երկար խոսել, մինչև անգամ սպառելով իր ողջ էներգիան` մռափեց: Եվ այդ օրվանից սկսած դա դարձավ սովորություն նրա համար: Իսկ հիմա արդեն բավականին առույգ է դարձել և դեմքի տխրությունը մի քիչ փափկել է` շատ քիչ:
Բայց պատմությունները հիմնականում տխուր էին: Նրա դեմքը մերթ խոժոռվում էր` դեֆորմանում, մեկ փափկում` ծանրությունից ազատվածի պես:
Պուտպուտավորը դժգոհելով թողեց իր «գանձը», նախապես հետևի ոտքով աննկատ հող ցպնելով վրան: Իսկ սևուկը, որ գառնուկներից ամենաաշխույժն էր, թռչկոտում էր, գլուխկոնծի տալիս, նոր շարժումներ էր մշակում:
Այսօր պատմությունը կարապների մասին էր: Չաղլիկը ահագին գլուխը դրած քարին լսում էր: Բարակը, որը անտարբեր էր այս տեսակ բաներին, և համարում էր իմաստուն գործ միայն պարապ նստելը և ըմբոխշվելը բնությամբ, կարծես մի փոքր հետաքրքրված էր այս պատմությամբ: Լոշտակն էլ թերևս հետաքրքրասեր էր, բայց ինչպես միշտ, կռվելով ականջների հետ, որը չէր թողնում ոչինչ լսել, և վերջապես տեսնելով, որ ոչինչ չի ստացվում, մեկ է ականջները համառորեն խլացնում են իրեն, պիրկ սեղմվելով գլխին, սկսում էր կողքիններին հարց ու փորձ անել նոր ասվածի մասին: Շատ անգամ, այս պատճառով շատերը խուսափում էին նրա կողքին կանգնել: Պուտպուտավորը անհանգիստ էր և մերթ-մերթ հետ էր նայում, և տեսնելով, որ «գանձը» երևում է, նորի հանգաստացած սկսում էր ունկնդրել պատմությունը:
Սևուկը չէր երևում, որը սև գնդակի(ուրվականի) պես այս ու այն կողմ էր թրվռում: Սևուկը դեռ փոքր էր, նրա շարժումները դեռ թերի էին, և երբ նա հետևի ոտքերը խփելով գետնին թռնում էր մի կողմից մյուսը, մի տեսակ ծիծաղելի էր ստացվում: Բարակը միշտ դժգոհում էր, ասելով, որ թոզ բարձրացնելով վրդովվում է բնությանը, «հանգիստ թող նրան, կաց տեղումդ»: Կիսամթի մեջ երևում էր երկու խոշոր աչքեր, որոնք պատրաստ էին կլանել ամեն ինչ:
- Սևուկ,- լոշտակն էր,- այդ կարապները ձորից թռա՞ն: Ինչու՞ նա ցույց տվեց դաշտի կողմը:
- Լոշտակ, մի’ խանգարի: Հետո կպատմեմ:
Պատմությունը ավարտված էր: Բոլորը, մի պահ սառած, նստած էին: Միայն լոշտակի ձայնն էր լսվում:
- ի՞նչ է պատահել: Ինչու՞ հովիվը լռեց: Ինչու՞ չեք խոսում:
Պուտպուտավորը հանկարծ հիշեց «գանձի» մասին: Մի պահ շփոթվեց, մի ակնթարթ: Ինչպե՞ս, միշտ այսպես է անում, դրա համար էլ իր մոտ ոչինչ չի հաջողվում: Հիմա այս մեկն էլ կկորցնի և նորից կանցնի նոր «գանձի» որոնմանը: Ինչու՞, դա այդքան հեշտ է: Շփոթմունքը շատ կարճ տևեց, այնքան, որ նա հացրեց մտքում մի երկու ինքնախրատական նախադասություն մրմնջալ:

Սիմոն Սիմոնյան
ՍՏՍ