PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսի՞ հասարակական վայրեր եք սիրում այցելել:



Angelina
24.11.2006, 12:19
Սրճարան, ռեստորան, թե՞...

քաղաքացի
24.11.2006, 12:51
Այնտեղ, որտեղ բուրմունք կա։ :)
Բառիս բուն իմաստով։ արտաքնոցի մասին չմտածել։ :D

kristal
24.11.2006, 12:58
Եթե ընկերակիցս հաճելի մարդ է ապա ամեն տեղ էլ հետաքրքիր կարելի է անցկացնել:P

Աբելյան
24.11.2006, 14:27
Համարյա ոչ մի հասարակական վայր էլ չեմ սիրում այցելել:

Lusa
26.12.2006, 17:21
ես սիռւմ եմ Թումանըանի վրա գտնվող' STOP'կլուբը…

electrical_storm
09.01.2007, 09:22
...ձմեռ, ցուրտա հիմա...
հիմնականում տաք/փակ սրճարաններում եմ լինում, սիրում եմ պարելու իջնել...
դրամատիկական թատրոնն եմ սիրում.....
իսկ առավել սիրած տեղերից են.

The Club
Թոմաս Թուինինգ
Ջազզվե
Լորանժ(Աբովյանի վրայի)
Ատլանտիկ
Աստրալ
Լաքի

Srtik
14.01.2007, 10:14
Starbucks! (Ստարբաքս)

Մանե
14.01.2007, 11:37
Իմ համար ամենահաճելին այն վայրերն են,որտեղ գնում ենք ընկերներով.
Իսկ ինչ վերաբերվում ա հասարակական վայրերին, ոչ մի հասարակական վայր էլ չեմ սիրում

J.O.Y.
14.01.2007, 12:30
Մի գուցե թատրոն

Amaru
16.01.2007, 21:31
Հանրապետական և Հրազդան մարզադաշտեր :))

Արսեն
16.01.2007, 21:44
Կախված է իրավիճակից ու տրամադրությունից:

John
16.01.2007, 23:49
Հանրապետական և Հրազդան մարզադաշտեր :))
Հրազդանում չէ, բայց Հանրապետականում շատ հաճախ եմ լինում, հատկապես երբ խաղում է մեր հավաքականը, Գյումրիի «Շիրակը», կամ էլ եթե ՉԼ-ի, ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղերա լինում կամ Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղ…

Amaru
17.01.2007, 00:04
Հրազդանում չէ, բայց Հանրապետականում շատ հաճախ եմ լինում, հատկապես երբ խաղում է մեր հավաքականը, Գյումրիի «Շիրակը», կամ էլ եթե ՉԼ-ի, ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղերա լինում կամ Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղ…

Քանի որ իմ Արարատը տնային խաղերը Հրազդանում ա անց կացնում,շատ եմ լինում տեղ... :)

spec
17.01.2007, 18:21
ես սիռւմ եմ Թումանըանի վրա գտնվող' STOP'կլուբը…
Я не сноб, но все таки замечу, что STOP на Московяне :)) ...

Մոդերատորական զգուշացում։ Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես արգելվում են ռուսերեն գրառումները։

Tumbler
14.02.2007, 20:32
Միանշանակ Կարաոկե club:hands

Ավելացվել է 1 րոպե անց
[QUOTE=Tumbler]Միանշանակ Կարաոկե ցլուբ:hands[/ՔՈւՈՏԵ]
Որ չիշտն ասեմ ես վերդջի մի 2 ամիսը սկսելեմ րեգուլյար Stop գնալ:jagi

A<R<A<K<S
14.02.2007, 23:20
Հաճախ եմ լինում Կասկադում և Թումանյանի այգիում իմ դասարանցիների հետ::hands

Tumbler
14.02.2007, 23:22
Մեկել մոռացա ասեմ. Ինստիտուտ անունով հասարակական վայրում եմ շատ լինում:D :D :D

A<R<A<K<S
14.02.2007, 23:27
Հա դե ես էլ 8:30-ից մինչև 3-ը դպրոցում եմ:

Idealistka
16.02.2007, 21:16
Իսկ ես շատ եմ սիրում «Բարսելոնան», «Թվինինգը» ու «Մարկո պոլոն»:)

Tumbler
17.02.2007, 21:57
ընդեխի պիցցան մեկել Totti-ի քանդակնա ձզում.:ok Pizza Tiffosi.

Angelina
08.05.2007, 16:52
Մի օր, եթե ստացվի, ես էլ գամ հանդիպումներին, եկեք գնանք պիցցա ուտելու::hands

dvgray
31.05.2007, 20:19
The Club

Ես էլ :):
մեկ-մեկ էլ գարեջուր եմ խմում Մանթաշովում:

Kita
31.05.2007, 20:33
Ես էլ :):
մեկ-մեկ էլ գարեջուր եմ խմում Մանթաշովում:

The club-ը շատ եմ սիրում, հենց հոգնաշ, անջատված և այդպիսի վիճակներում եմ լինում, գնում եմ այնտեղ…
Texas
և համարյա բոկոր թեյարանները սիրում եմ…:)

electrical_storm
31.05.2007, 20:59
Հիմա բացօթյա տեղերը բացվել են… ամռանը պետքա լինեմ շատ կաֆեներու….լոլ…

Karina
14.06.2007, 16:42
Ջազզվե, Լօռանժ, Տրիումֆ, Օղակաձև այգի:P

Dr. M
14.06.2007, 20:19
Մի օր, եթե ստացվի, ես էլ գամ հանդիպումներին, եկեք գնանք պիցցա ուտելու::hands

ես վերջերս մի լավ տեղ եմ գտել պիցա ուտելու, շատ համովա :nyam MamaMia կարծեմ, Ալավերդյանի վրա
գնանք?

NEWS չկա ժող ջան սրճարանների ասպարեզում? որտեղ կարելի լինի այցելել? ասենց նոր բացված կաֆե?

aerosmith
14.11.2007, 01:09
Պոլիտխնիկի 9-րդ կոռպուսի ճաշարան
բայց որ ճիշտն ասեմ STOP CLUB
ROCK FOREVER!!!!

Ուլուանա
14.11.2007, 01:45
Ինչ տխուր է, որ հասարակական վայր ասելով՝ մարդկանց մեծամասնությունը հասկանում է ուտել–խմելու տեղ... :( :think

Economist
14.11.2007, 18:08
Սիրում եմ այցելել կինո,թատրոն, համերգներ /էս վերջերս համարյա ոչ մի ռոք փառատոն բաց չեմ թողնել/, ինչպես նաև սիրում եմ այնպիսի սրճարաններ,որտեղ մթնոլորտը ջերմ է ու պայմանները նորմալ են, թե չէ հաճախ ես հանդիպում քստքստան տապչկեքով կամ անսահմանության հասնող մուննաթով մատուցողների, որոնք չգիտես, թե ինչ են մատուցում ու ինչ պայմաններում է դա եղել պատրաստված :[/կարդացողը կմտածի քթի մազ եմ, բայց դա դառը ճշմարտությունն է/: Հա, ավելացնեմ, որ շատ եմ սիրում այգիները, որոնք ցավոք վեր են ածվել »մեծ սրճարանի«:( մեկել էս վերջերս շատ եմ այցելում Ազգային գրադարան…

*e}|{uka*
14.11.2007, 19:39
Իմ համար վայրը երկորդական տեղում է , կարևորը թե ում հետ ես : Իսկ ընդհանրապես սիրում եմ կինո/թատրոն հատկապես Ստանիսլավսկու թ. ,Կամերային և այնպիսի վայրեր , որտեղ ինստրումենտալ երաժշտություն կա ջազ~ :love : ,լատինո : Չեմ սիրում աղմկոտ , գռեհիկ :[ , մարդաշատ վայրեր , բայց դե մեր քաղաքում հիմնականում այդպիսի վայրերն են գերակշռում : Իսկ ինչ վերաբերվում է այգիներին իմ կարծիքով մեր քաղաքում նորմալ , ոչ արհեստական այգի չկա ինչը ցավալի է ... :)

ՀԳ տնից լավ տեղ չկա ... :P

ivy
14.11.2007, 20:52
Սրճարան, ռեստորան, թե՞...

Մարզադահլիճ ;)

Էդուարդ_man
19.11.2007, 12:09
Սիրում եմ այցելել գրեթե բոլոր հասարական վայրերը բացի հասարակական տուալետներից:D:D

Dayana
19.11.2007, 15:40
Սիրում եմ կինո , բայց վերջին անգամ "Ջեյմս Բոնդ" կամ "Ագենտ 007" եմ նայել :( պատկերացրեք երբ էր ։ Էլի շատ բաներ եմ սիրում թատրոն , Օպերա ... բայց քանի որ շուտով գնալու եմ/ ենք սահադաշտ , ապա դա էլ երևի լավ հասարակական վայր է , որտեղ կարելի է մի կարգին լիցքաթափվել ;)

Second Chance
19.11.2007, 15:48
Թատրոն:love...
Սիրում եմ "հասարակական այգում"աշնանը վազվզել տերևների մեջ...:love

... բայց քանի որ շուտով գնալու եմ/ ենք սահադաշտ , ապա դա էլ երևի լավ հասարակական վայր է , որտեղ կարելի է մի կարգին լիցքաթափվել ;)
Լավ հիշացրեցիր ապրես;)

aerosmith
22.12.2007, 01:03
Շատ եմ սիրու այցելե այնպիսի վայրեր, որտեղ հավաքվում է բարեկիրթ ու բարձր մակարդակի մասսա, այլ ոչ թե թեթևսոլիկ ու անբարո վարքով հանդես եկող մարդիկ։

GevSky
22.12.2007, 01:30
Եսել վաղը գնալու եմ կ/թ Մոսկվա «Ոչինչ չի մնա» նայեմ, կինոմանիայով հրավիրատոմս էի շահել 2 ամիս առաջ ու մոռացել էի. մինչև հիմա տանը գցած էր:D

Shah
29.07.2010, 19:40
Շատ եմ սիրում. բար, կինոթատրոն, լողավազան/լողափ: Չեմ սիրում. կառաոկե, կաֆե, բիստրո...

Ապե Ջան
29.07.2010, 19:42
Բար, այո լողավազան ու այպիսի տեղ որ ժխոր չէ: :love

kitty
25.04.2011, 14:02
ակուատեկ լողանալու և մարզվելու:love