PDA

Դիտել ողջ տարբերակը : Սուրճի պատրաստման ի՞նչ եղանակներ գիտեք:



Angelina
24.11.2006, 11:03
Սուրճի համը կարելի է փոփոխել ջրի հետ խառնելով կիտրոնի մի քանի կաթիլ հյութ կամ դարչին:

aniko
24.11.2006, 11:29
շատ համեղ է լինում երբ լուծվող սուրճը պատրաստում ես ոչ թե ջրով, այլ հասարակ եփած սև սուրճով. ավելացնելով մի քիչ կաթ և մեկ գդալ կոնյակ
փորձեք, չեք փոշմանի ;)

Shauri
24.11.2006, 12:26
Ավանդական սուրճ
1 հոգու համար հարկավոր է.
- 1 թեյի գդալ աղացած սուրճ
- 1 սուրճի բաժակ ջուր

Սրճեփի մեջ լցնել ջուրը եվ դնել կրակին: Հենց որ եռա, կրակից վերցնել, մեջը լցնել սուրճը, գդալով խառնել այնքան, մինչեվ փրփուր առաջանա եվ կրկին դնել մարմանդ կրակի վրա: Փրփուրը բարձրանալուն պես կրակից վերցնել, ավելացնել 1 թեյի գդալ սառը ջուր, անմիջապես լցնել բաժակի մեջ եվ մատուցել:

Ալեքսանդր
2 հոգու համար հարկավոր է.
- 4 ճաշի գդալ սուրճ
- 4 ճաշի գդալ կոնյակ
- 4 ճաշի գդալ կակաո
- 4 ճաշի գդալ հարած սերուցք
- քերած շոկոլադ
- շաքարավազ
- սառույց

Պատրաստել կակաո եվ սուրճ: Թողնել, որ ըմպելիքները հովանան, ապա խառնել իրար, ավելացնել կոնյակը եվ շաքարավազ՝ ըստ ճաշակի: Բաժակների մեջ սառույցի կտորներ գցել, ապա վրան լցնել ստացված զանգվածը: Յուրաքանչյուրի վրա լցնել հարած սերուցք եվ ցանել քերած շոկոլադ:

Սուրճ նարինջով
4 հոգու համար հարկավոր է.
- 2,5 բաժակ տաք սուրճ
- 2/3 բաժակ նարնջի լիկյոր
- 1 թեյի գդալ նարնջի քերած կեղեվ
- 2 ճաշի գդալ շաքարի փոշի
- 1 բաժակ սերուցք

Սերուցքը հարել այնքան, մինչեվ լավ փրփրի՝ ավելացնելով շաքարի փոշին եվ նարնջի քերած կեղեվը: Ստացված զանգվածը թողնել 30 րոպե: Տաք սուրճը լցնել բաժակների մեջ, յուրաքանչյուրի մեջ ավելացնել նարնջի լիկյոր, վրայից լցնել հարած սերուցքը եվ զարդարել նարնջի կտորներով:

Սուրճ սառույցով
- եփած թունդ սուրճ
- ըստ ճաշակի շաքարավազ
- սառույց

Եփած սուրճն ու սառույցը հարել հարիչով՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը: Հարել այնքան, մինչեվ սառույցը լավ մանրանա, իսկ զանգվածն ունենա այնպիսի տեսք, ասես մեջը կաթ կա: Մատուցել բարձր բաժակներով:

Հարավային սուրճ
4 հոգու համար հարկավոր է.
- 4 բաժակ եփած սեվ սուրճ
- 2 ճաշի գդալ դարչին
- 6 մեխակի հատիկ
- 3-4 ճաշի գդալ շաքարավազ
- 4 ճաշի գդալ սուրճի լիկյոր
- սառույց

Եփած սուրճի մեջ ավելացնել դարչինը, մեխակը եվ շաքարավազը եվ լավ խառնել: Թողնել առնվազն 1 ժամ, ապա ավելացնել լիկյորն ու սառույցը եվ մատուցել նախապես սառեցված բաժակներով:

Կաֆե-բրյուլո
4-6 հոգու համար հարկավոր է.
- 1 նարնջի կեղեվ
- 1 կիտրոնի կեղեվ
- 4 կտոր շաքար
- 6 մեխակի հատիկ
- 1 դարչինի փայտիկ
- 1/2 բաժակ բրենդի
- 3-4 ճաշի գդալ նարնջի լիկյոր
- 2 բաժակ եփած սեվ սուրճ

Նարնջի եվ կիտրոնի կեղեվը տեղավորել թավայի մեջ, ավելացնել շաքարը, մեխակը, դարչինը, բրենդին եվ նարնջի լիկյորը: Անընդհատ խառնելով՝ տաքացնել այնքան, մինչեվ շաքարը լրիվ հալվի: Ստացված զանգվածը վառել եվ դանդաղ, բարակ շիթով մեջը լցնել նախապես եփած սուրճը: Մատուցել անմիջապես՝ բաժակները զարդարելով դարչինով եվ նարնջի կեղեվով:

Սուրճ-կարամել
- 1/4 բաժակ շաքարավազ
- 3/4 բաժակ տաք ջուր
- 1,5 բաժակ տաք շոկոլադ
- 2 բաժակ եփած սուրճ

Թավան տաքացնել, մեջը լցնել շաքարավազը եվ անընդհատ խառնել, մինչեվ լրիվ հալվի եվ դառնա բաց շագանակագույն: Կրակից վերցնել եվ զգուշորեն ավելացնել ջուրը: Խառնել այնքան, մինչեվ շաքարավազը լրիվ հալվի, ապա ավելացնել տաք շոկոլադը, սուրճը եվ եռացնել: Մատուցել սուրճի բաժակներով:

Կեսգիշերային արեվ
- 2 բաժակ սուրճ
- 1 թեյի գդալ կակաո
- 1 թեյի գդալ վանիլ
- 4 թեյի գդալ շաքարավազ
- 1 բաժակ վանիլային պաղպաղակ

Եփած եվ հովացրած սուրճի վրա ավելացնել բոլոր մյուս բաղադրիչները եվ հարիչով հարել: Մատուցել սառեցված բաժակներով, զարդարել ելակով:

Աղբյուրը` http://www.hayuhi.am/archives/archive_09.06.htm

comet
17.11.2008, 12:20
ՍՈՒՐՃ ԻՏԱԼԱԿԱՆ ՁևՈՎ

Սուրճը եփում ենք սովորական ձևով, միայն ոչ թե ջրով, այլ կաթով: Լցնում ենք բաժակի մեջ, իսկ շաքարը մատուցում ենք առանձին:


ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ՁևՈՎ

Մեծ գավաթի մեջ լցրեք 2-3 թեյի գդալ պեսոկ և նույնքան օղի կամ վիսկի: Ավելացրեք թունդ և տաք սև սուրճ:


ԹՈՒՐՔԱԿԱՆ ՁևՈՎ

Եռացող ջրի մեջ լցրեք հավասար քանակությամբ խառնած պեսոկ և սուրճ: Մի քանի վայրկյանից վերցրեք կրակից և սառեցրեք: Յուրաքանչյուր գավաթի մեջ դրեք սառցի կտորներ և լցրեք 1 թեյի գդալ լավ կոնյակ, իսկ հետո ավելացրեք սառը սուրճը:


ԿԱԹՈՎ ՊԵԼԵ

1 բաժակի համար լցնել 1 թեյի գդալ ՊԵԼԵ, 2 թեյի գդալ պեսոկ, 1 թեյի գդալ ջուր: Հարիչով փրփրացնել, ավելացնել տաք կաթ: