PDA

Դիտել ողջ տարբերակը : Բագրատունիների զինանշանները

Մեղապարտ
23.10.2008, 21:59
Այս թեման բացեցի Լիոնի հարցադրումից հետ , կապված Բագրատունիների Արևապաշտության հետ :Որպեսզի մենախոսություն չլինի և նկատի ունենալով բոլոր այն հուշումները և նկատողությունները որոնք ես ստանում եմ (վերջինը Վարպետ) կաշխատեմ ավելի հանգամանալից շարադրել խնդրո առարկան:
Կխնդրեի բոլորին օգնել ինձ մեկ հարցում, ես չեմ կարողանում նկարներ տեղադրել ,չի ստացվում ,թեման աբողջական քննարկելու համար տեղադրել Բագրատունիների զինանշանները, դրոշները

Մեղապարտ
24.10.2008, 02:44
Լրացուցիչ հարցեր չառաջանալու համար պարզաբանեմ թե ինչու եմ գրել զինանշան ներ:
Ըստ մեզ հասած տեղեկությունների տարբեր ժամանակաշրջաններում Բագրատունիների կողմից օգտագորվել են տարբեր խորհրդանշաններ որոնք ծառաել են Բագրատունիներին նաև որպես շտանդարտներ:
Այդ տարբերանշաններից յուրաքանչյուրը իր վրա է կրում որոշակի ժամանակահատվածի գաղափարախոսությունը:
Այսպիսին է Բագրատունիների դիցաբանական տոհմածառը
1)Հայկ նահապետ
2)Սիսակ
3)Առան
4) Առանշահիկներ
5)Վաչագան Բարեպաշտ
6)Սևադյաններ
7)Վախթանգյաններ
8)Ջալալյաններ

Բագրատունիների տոհմական խորհրդանիշները հետևյալն են
1. Առյուծ (արու և էգ)
2. Խաչ քառաթև
3.Խաչ Արիական
4. Աղավնաբազե (արծիվ)
5. Վեցաթև աստղ - կենտրոնում հավերժության խորհրդանիշ (Դաթի նշան)
6. Արև

Lion
24.10.2008, 17:15
Այսպիսին է Բագրատունիների դիցաբանական տոհմածառը
1)Հայկ նահապետ
2)Սիսակ
3)Առան
4) Առանշահիկներ
5)Վաչագան Բարեպաշտ
6)Սևադյաններ
7)Վախթանգյաններ
8)Ջալալյաններ

Ինչ կապ ունի սա Բագրատունիների հետ?

Մեղապարտ
24.10.2008, 17:58
Ինչ կապ ունի սա Բագրատունիների հետ?

Սա Բագրատունիների ընդհանրական և պայմանական տոհմածառն է մինչև մեր ժամանակները համաձայն Ջալալյանների , որոնք սերում են Բագրատունիներից և համարում են իրեց Բագրատունիների հետնորդները

Javakhk
24.10.2008, 21:08

Եթե Բագրատունիների զինանշանները գտնեք, խնդրում եմ ինձ էլ տեղեկացնեք գտնված ինֆորմացիայի մասին:

Շնորհակալություն:
:)

Մեղապարտ
25.10.2008, 18:53
Եթե Բագրատունիների զինանշանները գտնեք, խնդրում եմ ինձ էլ տեղեկացնեք գտնված ինֆորմացիայի մասին:

Շնորհակալություն:
:)

Բագրատունիների տոհմական խորհրդանիշները հետևյալն են
1.Առյուծ (արու և էգ)
2. Խաչ քառաթև
3.Խաչ Արիական
4. Աղավնաբազե (արծիվ)
5. Վեցաթև աստղ - կենտրոնում հավերժության խորհրդանիշ (Դաթի նշան)
6. Արև
Բագրատունիների զինանշանները գտնելու խնդիր չկա, նրանք պատմությանը հայտնի են:Այս խորհրդանշանների օգտագործման և նրանց գաղափարական սկզբնական իմաստը հասկանալու հետ լուրջ խնդիրներ ունենք:
Չհասկանալով այդ խորհրդանշանների իսկական իմաստները , մենք չենք կարող հասկանալ Բագրատունիներն և չենք կարող պատմականորեն ճիշտ գնահատել նրանց:
Վերը նշված խորհրդանշաններից յուրաքանչյուրը բնութագրում է կրողին և նրա զբաղեցրած դիրքը գաղափարական և արքունական դաշտերում , պատմական ժամա նակահատվածի մեջ:
Պարզաբանում, ներկայացված խորհրդանշանները դասավորված չեն պատմականորն , այդ պատճառով խորհրդանշանների վերլուծությունը կկատարվի ըստ շարադրվածի , նշելով նրա առաջացման ժամանակահատվածը:
Այսօր , մենք բոլորս միասին մեր կարողությունների շրջանակներում, կվերլուծենք առյուծի խորհրդանիշը ,այս վերլուծությունը անելուց հետո կանցնենք հաջորդ խորհրդանշին:
Առյուծի խորհրդանիշը կրոնական գաղափարախոսույան մեջ հստակ է :Նախաքրիստոնեական աշխարհում այն շատ հայտնի էր :
Առյուծի խորհրդանշի մեջ ամենա գլխավոր երևույթը հետևյալն է
1)Արու առյուծ ներկայացնում է արևապաշտական գաղափարախոսությունը և նշանակում է կոնկրետ Թագավոր-տղամարդ-Արևապաշտ արքա:
2)Էգ առյուծ ներկայացնում է լուսնապաշտական գաղափարախոսությունը և նշանակում է կոնկրետ Թագավոր(Թագուհու ենթակայության տակ)-կին -Լուսնապաշտ թագուհի:
Սրանով դաթարեցնում եմ գրառումս, մնացածը երկխոսության ժամանակ:

F.c.Liverpool
25.10.2008, 19:51

ինձ շատ հետաքրքրեց Բագրատունիների արևապաշտության հետ կապված թեման, բայց որև հիմնավորում ունես որ զինանշանի վրայի առյուծը ներկայացնումա արևապաշտական գաղափարախոսություն կամ որ առյուծը նախաքրիստոնեական ժամանակաշրջանումա բագրատունիների զինանշանի խորհրդանիշներից համարվել :think.

ministr
25.10.2008, 20:28
Իսկ զինանշանը թագավորի փոփոխության դեպքում փոխվում էր? Օրինակ երբ Աբասը ժառանգեց թագը Աշոտից հետո:

Մեղապարտ
25.10.2008, 20:29
ինձ շատ հետաքրքրեց Բագրատունիների արևապաշտության հետ կապված թեման, բայց որև հիմնավորում ունես որ զինանշանի վրայի առյուծը ներկայացնումա արևապաշտական գաղափարախոսություն կամ որ առյուծը նախաքրիստոնեական ժամանակաշրջանումա բագրատունիների զինանշանի խորհրդանիշներից համարվել :think.

Նախաքրիստոնեական ժամանակաշրջանի վերջին 1300 տարում Արևապաշտությունը եղել է Հայ էթնոսի բարձրագույն գաղափարախոսությունը իսկ նրանից առաջ եղել է հրապաշտությունը(չխառնել կրակապաշտության հետ):
Միանշանակոր են կարող ենք ասել որ հայկական Արքունիքը եղել է արևապաշտ այդ թվում նաև Բագրատունիները:
Չխորանալով արևապաշտական գաղափարական երևույթների մեջ ասենք որ կենդանիներից արևապաղտական գաղափարախոսության խորհրդանիշներն են համարվում
1)Արու առյուծը
2)Արծիվը
3)Ցուլը
4)Օձը(մերժվել է արևապաշտների կողմից)
Այս խորհրդանշաններից կարող էին օգտագործել միայն նրանք ում կրելու իրավունքը ճանաչվում էր բոլորի կողմից այդ թվում նաև թշնամիների կողմից:
Մեր պատմության մեջ առյուծի խորհրդանշով հանդես են եկել Բագրատունիները և Կիլիկիայի թագավորները:

Javakhk
25.10.2008, 20:41
Հարգելի Վանական, իսկ Ձեր նշած խորհրդանշանների վրա հղումներ ու բացատրություններ կան?

Մանավորապես, լինկ ունե?ք այդ աղավնաբազեի պատկերի ու բացատրությունների վրա: Ինչո?ւ է այն այսօր Բագրատունիների խորհրդանիշը համարվում: Որտե?ղ է այն հայտնաբերվել եւ այլն...

Մեղապարտ
25.10.2008, 21:07

Ճիշտն ասած ես տեղյակ չեմ , համացանցում նման տիպի ինչ՞ նյութեր կան դրված:
Մեր պատմական նյութերի մեջ են այդ հղումները՝եկեղեցիական խորաքանդակներ, գերեզմանաքարեր, պատմական տեղեկություններ պահպանված տարբեր պատմիչ ների մոտ նվիրված Բագրատունիներին:
Անի քաղաքի մուտքերից մեկի վրա պատկերված է Արիական սվաստիկան և այլն:
Այդ խորհրդանշանները այսօր չեն համարվում Բագրատունիներինը, նրաք պատմակա նորեն են պատկանել նրանց:

F.c.Liverpool
25.10.2008, 22:04
Նախաքրիստոնեական ժամանակաշրջանի վերջին 1300 տարում Արևապաշտությունը եղել է Հայ էթնոսի բարձրագույն գաղափարախոսությունը իսկ նրանից առաջ եղել է հրապաշտությունը(չխառնել կրակապաշտության հետ):
Միանշանակոր են կարող ենք ասել որ հայկական Արքունիքը եղել է արևապաշտ այդ թվում նաև Բագրատունիները:
Չխորանալով արևապաշտական գաղափարական երևույթների մեջ ասենք որ կենդանիներից արևապաղտական գաղափարախոսության խորհրդանիշներն են համարվում
1)Արու առյուծը
2)Արծիվը
3)Ցուլը
4)Օձը(մերժվել է արևապաշտների կողմից)
Այս խորհրդանշաններից կարող էին օգտագործել միայն նրանք ում կրելու իրավունքը ճանաչվում էր բոլորի կողմից այդ թվում նաև թշնամիների կողմից:
Մեր պատմության մեջ առյուծի խորհրդանշով հանդես են եկել Բագրատունիները և Կիլիկիայի թագավորները:

բա լավ որ արևապաշտությունը եղելա հայ էթնոսի բարձրագույն գաղափարախոսությունը նախաքրիստոնեական ժամանակաշրջանի վերջին 1300 տարում , ապա պարզա գլխավոր աստվածը պետքա լիներ արևի աստվածը Միհրը, իսկ ոնց հասկանանք որ գլխավորը եղել է Արամազդը որը արևի հետ ընդհանրապես կապ չուներ այլ համարվելա երկնքի ու երկրի արարիչը բոլոր աստվածների հայրը

Մեղապարտ
25.10.2008, 22:22

Արամազդ-Ահուրամազդա-Օրմազդը դավանաբանության մեջ հաստատվել է մ.թ. առաջ մոտավորապես 500-ական թվականներին և կապված է Ավեստայի և Զորաստրի գաղափարախոսության հետ :
Միհրը նախորդել է Արամազդին և երկրպագվել է Արամազդի հետ զուգահեռ ,մինչև վերջ:

F.c.Liverpool
25.10.2008, 22:34

Հարգելի Վանական ջան շատ անհիմն ու անկապ բաներ ես ասում :angry ոնց կարա Միհրը նախորդի Արամազդին որ վերջինս համարվելա Միհրի հայրը :o

Մեղապարտ
25.10.2008, 22:43
Հարգելի Վանական ջան շատ անհիմն ու անկապ բաներ ես ասում :angry ոնց կարա Միհրը նախորդի Արամազդին որ վերջինս համարվելա Միհրի հայրը :o

Այսպիսին է հերթականությությունը

Մարութ-Վահագն(Վերէթրագնա)Միհր-Ահուրամազդա(Արամազդ), հասկանում եմ քեզ, բայց այս պահին այն ինչ ասում եմ ես, թվաբանության մեջ հավասար է 2+2=4
Հավատա. հայաստանում մեր դիցաբանությունից որևէ մեկը գլուխ չի համում , քանի որ Մարքսիզմ-Լենինիզմից այն կողն չեն գնում:

F.c.Liverpool
25.10.2008, 23:24

լավ եթե հավասար են եղել Միհրն ու Արամազդը ապա ինչի են Արշակունիները իրենց տոհմական դամբարանները ու գանձերը պահել Անի-Կամախում Արամազդի գլխավոր սրբավայրում :think

Մեղապարտ
25.10.2008, 23:30
լավ եթե հավասար են եղել Միհրն ու Արամազդը ապա ինչի են Արշակունիները իրենց տոհմական դամբարանները ու գանձերը պահել Անի-Կամախում Արամազդի գլխավոր սրբավայրում :think

Կարող ես ինձ՞ հիշեցնել, խոսքը որ ժամանակաշրջանին է վերաբերում

F.c.Liverpool
25.10.2008, 23:46
Կարող ես ինձ՞ հիշեցնել, խոսքը որ ժամանակաշրջանին է վերաբերում

նախաքրիստոնեական ոչ վաղ ժամանակաշրջանին
ու էտ ժամանակ նաև պաշտել են Միհրին ապացույց է Գառնիի տաճարը որը Միհրինա նվիրված, նաև Դերջան գավառում գտնվող տաճարը որը համարվում էր գլխավորը

Մեղապարտ
26.10.2008, 00:28

Չեն թողնում մարկ կենտրոնանա;)
Հա ինչ էի ասում, սկսած մ.թ.առաջ 350 թվականից (չեմ կարողանում կենտրոնանալ, Վանական էլ դարձա չպրծա :angry) Միհրի երկրպագությունը Հայաստանում մղվեց երկրորդ պլան դրա պատճառները խորն էին (մեղա տեր աստված:B) և առաջին պլան մղվեց Արամազդը:
Հելենիստական աշխարհը Միհրին տեղափոխեց արևմուտք , նա շատ արագ դարձավ արևմտյան գլխավոր աստված և այդ վիճակում մնաց մինչև 300թվականները:

Javakhk
26.10.2008, 02:00
Ճիշտն ասած ես տեղյակ չեմ , համացանցում նման տիպի ինչ՞ նյութեր կան դրված:
Եթե երբեւե հղումներ եւ նկարներ գտնեք, խնդրում ամ ինձ տեղեկացնեք: Հատկապես ինձ հետաքրքրում է արծվի պատկերը: Ահա Օշկի տաճարի վրայի արծիվը` գառը ճանկերի մեջ.

http://javakhk.net/forum/index.php?act=attach&type=post&id=554

Javakhk
26.10.2008, 02:06
Իսկ այս էջում կա Բագրատունիների զինանշանի (նույն արծիվը գառնուկով) մի այլ պատկեր`
http://javakhk.net/forum/index.php?showtopic=422

***********

Սակայն մեզ չի հաջողվում մի հիմնավոր բացատրություն գտնել, թէ ինչու է դա Բագրատունիների զինանշանը, որ դարից, եւ այլն...

F.c.Liverpool
26.10.2008, 10:27
Չեն թողնում մարկ կենտրոնանա;)
Հա ինչ էի ասում, սկսած մ.թ.առաջ 350 թվականից (չեմ կարողանում կենտրոնանալ, Վանական էլ դարձա չպրծա :angry) Միհրի երկրպագությունը Հայաստանում մղվեց երկրորդ պլան դրա պատճառները խորն էին (մեղա տեր աստված:B) և առաջին պլան մղվեց Արամազդը:
Հելենիստական աշխարհը Միհրին տեղափոխեց արևմուտք , նա շատ արագ դարձավ արևմտյան գլխավոր աստված և այդ վիճակում մնաց մինչև 300թվականները:

:aaa :tease էս լրիվ գլուխգործոց էր մեծն Վանական դու կարաս լավ հեքիաթագիր դառնաս էտ տաղանդը ունես դու :aha
վերջին գրառմանդ մեջ եթե մի հատ լուրջ բան կա ուրեմն ես Վալյադոլիդի ֆանատ եմ
ես քեզ լիքը փաստեր բերեցի որ հայերի գլխավոր գաղափարախողությունը արևապաշտությունը չի եղել իսկ դու դա ես հիմք ընդունել Բագրատունիների արևապաշտ լինելու հարցում

Lion
26.10.2008, 11:38
Իսկ զինանշանը թագավորի փոփոխության դեպքում փոխվում էր? Օրինակ երբ Աբասը ժառանգեց թագը Աշոտից հետո:

Ոչ:)

Javakhk ջան

Եթե երբեւե հղումներ եւ նկարներ գտնեք, խնդրում ամ ինձ տեղեկացնեք: Հատկապես ինձ հետաքրքրում է արծվի պատկերը: Ահա Օշկի տաճարի վրայի արծիվը` գառը ճանկերի մեջ.

http://forum.hayastan.com/index.php?autocom=gallery&req=sc&cat=28

Վատը չի...

Javakhk
26.10.2008, 13:20
Ոչ:)

Javakhk ջան

http://forum.hayastan.com/index.php?autocom=gallery&req=sc&cat=28

Վատը չի...

Այո Lion ջան, հենց այդ պատկերը ի նկատի ունեմ: Ինչ տեղեկություններ կան նրա մասին? Որ տեղերում է գտնվել? Ինչու է համարվում Բագրատունյաց գերբը?

Lion
26.10.2008, 13:30
Դրանք գտնվել են Անիի ավերակներոմ և եկեղեցիների գավիթներին... Դժբախտաբար առ այսօրհայոց զինանշանագիտությունը որևէ լուրջ ուսումանասիրություն չի իրականացրել, որ պարզի զինանշանների վրա պատկերված պատկերների նշանակությունը...:(

Մեղապարտ
26.10.2008, 14:16

Հայ իրականության մեջ զինանշանները ընդհանրապես ուսումնասիրված չեն ,բարեբախտաբար իմ դավանաբանական ուսումնասիրությունների ժամանակ շատ առնչություններ են տեղի ունեցել տարբեր խորհրդանշանների և զինանշանների հետ:
Ընդհանրացված ձևով ասեմ , որ բոլոր հնագույն ազգերի (հնդ-եվրոպական) մոտ բարձր ագույն խորհրդանշանները նույնն են, սակայն նրանք պատկերվելով նոր գաղափարախոսի մոտ ստանում է լրացուցիչ երանգներ, որոնք բնորոշ են միայն այդ կրողին:

Մինչև արծվին անցնելը ավարտենք առյուծի խորհրդանշի վերլուծությունը , առաջին աստիճանի ավարտուն պատկերացում ստանալու համար:
Բոլոր նրանք ովքեր հնարավորություն ունեն կարող են իմ այս ներկայացրածը ճշտել համացանցում եղած նյութերի հետ համադրելով :Իսկ իմ տեսակետի հետ համաձայն վելը կամ այն մերժելը այլ խնդիր է ,ես կողմ եմ բազմակարծիքությանը:
Արդեն նշել եմ , որ առյուծի խորհրդանիշը հստակորեն բաժանվում էր երկու մասի , ըստ սեռական պատկանելիության և համարվում էր բարձրագույն խորհրդանշան ՝
արու-արև-գաղափարախոսության խորհրդանիշ (կրողներ Հայ -Արիք)
էգ-լուսին-գաղափարախոսության խորհրդանիշ(Կրողներ Սեմ -Քուշիդ)
Թե ինչպես՞ առաջացավ արևի և լուսնի երկրպագությունը այլ թեմա է և դուրս է այս քննարկումից, հետագայում մի գուցե անդրադառնանք:
Հնագույն հարթաքաննդակների վրա մշտապես պատկերվում են արքաներ և առաջնորդներ , հերոսներ, որոնք մարտնչում են առյուծի հետ կամ կրում են առյուծի մորթին կամ կրում են նրա խորհրդանիշը:
Որպես կանոն , այդ պատկերների հիմքում ընկած է խորհրդանշանի կրողի դավանա բանական և կրոնական պատկանելիությունը արևապաշտկան կամ լուսնապաշ տական գաղափարախոսությանը :
Այն դրսևորվում է հետևյալ կերպ, արևապաշտական գաղափարախոսության ներկայացուցիչները պատկերվում են մենամարտելիս էգ առյուծի հետ և հակառակը:
Էթնիկական հերոսները նույնպես առյոծների հետ մարտնչում են այս գաղափարախոսության շրջանակներում:
Առյուծը որպես բարձրագույն խորհրդանիշ դիցաբանական դաշտում հաստատվել է մ.թ. առաջ 3500 -ին:
Բագրատունիները նույնպես որպես արքայական տոհմ կրել են այս խորհրդանիշը, որը սակայն չի ամրապնդվել մի շարք գաղափարական պատճառներով, որի պարզաբանումը նույնպես դուրս է այս քննարկման շրջանակներից:

Ավելացվել է 1 րոպե անց

:aaa :tease էս լրիվ գլուխգործոց էր մեծն Վանական դու կարաս լավ հեքիաթագիր դառնաս էտ տաղանդը ունես դու :aha
վերջին գրառմանդ մեջ եթե մի հատ լուրջ բան կա ուրեմն ես Վալյադոլիդի ֆանատ եմ
ես քեզ լիքը փաստեր բերեցի որ հայերի գլխավոր գաղափարախողությունը արևապաշտությունը չի եղել իսկ դու դա ես հիմք ընդունել Բագրատունիների արևապաշտ լինելու հարցում

Մեկ անգամ արդեն ասել եմ ,ինձ հետ բանավիճելու համր հարկավոր ունենալ գիտելք և ցույց տալ այն այլ ոչ թե «կողը»::angry

F.c.Liverpool
26.10.2008, 15:31
Մեկ անգամ արդեն ասել եմ ,ինձ հետ բանավիճելու համր հարկավոր ունենալ գիտելք և ցույց տալ այն այլ ոչ թե «կողը»::angry

նախ ես կող չեմ անում :angry այլ չեմ ընդունում ասածներդ որովհետեև հիմնավորված չի ոչ մի բան

Չեն թողնում մարկ կենտրոնանա;)
մ.թ.առաջ 350 թվականից (չեմ կարողանում կենտրոնանալ, Վանական էլ դարձա չպրծա :angry) Միհրի երկրպագությունը Հայաստանում մղվեց երկրորդ պլան դրա պատճառները խորն էին (մեղա տեր աստված:B) և առաջին պլան մղվեց Արամազդը:

բա փաստեր բեր տենանք էտ ինչ խորը պատճառներա, որտեղից են քեզ հայտնի էտ պատճառները, ովա դրա հեղինակը, վերջ ի վերջո պատմության շուրջ ենք բանավիճում իսկ դու լրիվ հեքիաթ ես սարքել ես էլ կարամ տենց հազար ու մի բան ասեմ ....

Մեղապարտ
26.10.2008, 16:14
նախ ես կող չեմ անում :angry այլ չեմ ընդունում ասածներդ որովհետեև հիմնավորված չի ոչ մի բան

բա փաստեր բեր տենանք էտ ինչ խորը պատճառներա, որտեղից են քեզ հայտնի էտ պատճառները, ովա դրա հեղինակը, վերջ ի վերջո պատմության շուրջ ենք բանավիճում իսկ դու լրիվ հեքիաթ ես սարքել ես էլ կարամ տենց հազար ու մի բան ասեմ ....

Մ.թ.առաջ 500 թվականներին տարածաշրջանում ստեղծվեցին նոր քաղաքական և գաղափարական փոխհարաբերություններ :Մասնակից կողմերն էին Հայերը, Մարերը, Պարթևները, Հռոմը:
Բաբելոնի գրավումից հետո ,Հայ-Արիքի կողմից բարձրագույն գաղափարախոսություն հռչակվեց «Ավեստան»:
Ըստ «Ավեստայի» միակ բարձրագույն աստված հռչակվեց Ահուրամազդան (Արամազդ, Օրմազդ, Մազդա) «Ավեստայի լեզուն հռչակվեց որպես սրբազան լեզու:
Համաձայն «Ավեստայի» Միհրը իր տեղը զիջեց Ահուրամազդային և այդ պահից սկսված
Հայ դավանաբանության և գաղափարախոսության մեջ իր տեղը զիջում է Ահուրամազդա-Արամազդին:
Մակեդոնացու արշավանքից հետո որպես ,գլխավոր արևապաշտական աստված և գաղափար Միհրը տեղափոխվեց Եվրոպա:
Արևմուտքը որպես բարձրագույն աստված ճանաչում էր Միհրին մինչև քրիստոնեության ընդունումը:

Մեղապարտ
27.10.2008, 14:57
Հարթաքանդակների վրա և տարբեր ավանդապատումների մեջ ընտրյալը(ոչ հերոսը) անկախ իր գաղափարական պատկանելիությունից(արևապաշտություն կամ լուսնապաշտություն) նա պետք է մենամարտի առյուծի հետ իր հակառակորդի բարձրագույն գաղափարախոսի խորհրդանշի հետ:
Այս մենամարտը երկու սկզբունք ունի ֆիզիկական կոնտակտ և առյուծի մահ :
Առանց կոնտակտի առյուծի հնազանդեցում:
Այսպիսով , հնագույն դավանաբանության մեջ հստակորեն անջատվում են իրարից երկու տիպի գաղափարախոսներ , երկու խորհրդանշաններով:
1)Արևապաշտություն,(Առյուծ,հայրիշխանություն) ի դեմս Հաբեթականների:
2 )Լուսնապաշտություն(էգ առյուծ,մայրիշխանություն) իդեմս Սեմականների:
Սրանով ամփոփում եմ առյուծի խորհրդանշանի առաջին աստիճանի մեկնաբանությունը ,բացահայտելով նրա գլխավոր սկզբունքը:

Javakhk
28.10.2008, 01:01
Մ.թ.առաջ 500 թվականներին տարածաշրջանում ստեղծվեցին նոր քաղաքական և գաղափարական փոխհարաբերություններ :Մասնակից կողմերն էին Հայերը, Մարերը, Պարթևները, Հռոմը:

Հռոմը այդ ժամանակներում դեռ փոքր մի պետություն էր, ու նրա ազդեցությունը մեր տարածաշրջանում մինչեւ ՄԹԱ 2-րդ դարը զրոյական էր:

Հավանաբար ի նկատի ունեք ոչ թէ կոնկրետ ՀՌՈՄԸ, այլ հելեններին, որոնց ներկայությունը 5-րդ դարում արեն զգալի էր Անատոլիայում:

Դրանից բացի... Դուք թվարկում եք Մարերին ու Պարթեւներին որպես Իրանական "կողմի" ներկայացուցիչների: Կարծում եմ, որ "Պարթեւներին" պետք է փոխարինել "Աքեմենյաններով", եթե խոսքը գնում է 5-րդ դարի մասին...

Մեղապարտ
28.11.2008, 01:23

Ընդհանուր վերցրած մասնակիօրեն նկատողություն ճիշտ է

1.Առյուծ (արու և էգ)
2. Խաչ քառաթև
3.Խաչ Արիական
4. Աղավնաբազե (արծիվ)
5. Վեցաթև աստղ - կենտրոնում հավերժության խորհրդանիշ (Դավթի նշան)
6. Արև
Բագրատունիների զինանշանները գտնելու խնդիր չկա, նրանք պատմությանը հայտնի են:Այս խորհրդանշանների օգտագործման և նրանց գաղափարական սկզբնական իմաստը հասկանալու հետ լուրջ խնդիրներ ունենք:
Չհասկանալով այդ խորհրդանշանների իսկական իմաստները , մենք չենք կարող հասկանալ Բագրատունիներն և չենք կարող պատմականորեն ճիշտ գնահատել նրանց:
Վերը նշված խորհրդանշաններից յուրաքանչյուրը բնութագրում է կրողին և նրա զբաղեցրած դիրքը գաղափարական և արքունական դաշտերում , պատմական ժամանակահատվածի մեջ:
Պարզաբանում, ներկայացված խորհրդանշանները դասավորված չեն պատմականորն , այդ պատճառով խորհրդանշանների վերլուծությունը կկատարվի ըստ շարադրվածի , նշելով նրա առաջացման ժամանակահատվածը:
Այսօր , մենք բոլորս միասին մեր կարողությունների շրջանակներում, կվերլուծենք առյուծի խորհրդանիշը ,այս վերլուծությունը անելուց հետո կանցնենք հաջորդ խորհրդանշին:
Առյուծի խորհրդանիշը կրոնական գաղափարախոսույան մեջ հստակ է :Նախաքրիստոնեական աշխարհում այն շատ հայտնի էր :
Առյուծի խորհրդանշի մեջ ամենա գլխավոր երևույթը հետևյալն է
1)Արու առյուծ ներկայացնում է արևապաշտական գաղափարախոսությունը և նշանակում է կոնկրետ Թագավոր-տղամարդ-Արևապաշտ արքա:
2)Էգ առյուծ ներկայացնում է լուսնապաշտական գաղափարախոսությունը և նշանակում է կոնկրետ Թագավոր(Թագուհու ենթակայության տակ)-կին -Լուսնապաշտ թագուհի:
Նախաքրիստոնեական ժամանակաշրջանի վերջին 1300 տարում Արևապաշտությունը եղել է Հայ էթնոսի բարձրագույն գաղափարախոսությունը իսկ նրանից առաջ եղել է հրապաշտությունը(չխառնել կրակապաշտության հետ):
Միանշանակորեն կարող ենք ասել որ հայկական Արքունիքը եղել է արևապաշտ այդ թվում նաև Բագրատունիները:
Չխորանալով արևապաշտական գաղափարական երևույթների մեջ ասենք որ կենդանիներից արևապաշտական գաղափարախոսության խորհրդանիշներն են համարվում
1)Արու առյուծը
2)Արծիվը
3)Ցուլը
4)Օձը(օգտագործվել և որոշ զարգացումներից հետո մերժվել է արևապաշտների կողմից)
Այս խորհրդանշաններից կարող էին օգտագործել միայն նրանք ում կրելու իրավունքը ճանաչվում էր բոլորի կողմից այդ թվում նաև թշնամիների կողմից:
Մեր պատմության մեջ առյուծի խորհրդանշով հանդես են եկել Բագրատունիները և Կիլիկիայի թագավորները:

Հայ իրականության մեջ զինանշանները ընդհանրապես ուսումնասիրված չեն ,բարեբախտաբար իմ դավանաբանական ուսումնասիրությունների ժամանակ շատ առնչություններ են տեղի ունեցել տարբեր խորհրդանշանների և զինանշանների հետ:
Ընդհանրացված ձևով ասեմ , որ բոլոր հնագույն ազգերի (հնդ-եվրոպական) մոտ բարձր ագույն խորհրդանշանները նույնն են, սակայն նրանք պատկերվելով նոր գաղափարախոսի մոտ ստանում է լրացուցիչ երանգներ, որոնք բնորոշ են միայն այդ կրողին:
Բոլոր նրանք ովքեր հնարավորություն ունեն կարող են իմ այս ներկայացրածը ճշտել համացանցում եղած նյութերի հետ համադրելով :Իսկ իմ տեսակետի հետ համաձայնվելը կամ այն մերժելը այլ խնդիր է ,ես կողմ եմ բազմակարծիքությանը:
Արդեն նշել եմ , որ առյուծի խորհրդանիշը հստակորեն բաժանվում էր երկու մասի , ըստ սեռական պատկանելիության և համարվում էր բարձրագույն խորհրդանշան ՝
արու-արև-գաղափարախոսության խորհրդանիշ (կրողներ Հայ -Արիք)
էգ-լուսին-գաղափարախոսության խորհրդանիշ(Կրողներ Սեմ -Քուշիդ)
Թե ինչպես՞ առաջացավ արևի և լուսնի երկրպագությունը այլ թեմա է և դուրս է այս քննարկումից, հետագայում մի գուցե անդրադառնանք:
Հնագույն հարթաքաննդակների վրա մշտապես պատկերվում են արքաներ և առաջնորդներ , հերոսներ, որոնք մարտնչում են առյուծի հետ կամ կրում են առյուծի մորթին կամ կրում են նրա խորհրդանիշը:
Որպես կանոն , այդ պատկերների հիմքում ընկած է խորհրդանշանի կրողի դավանաբանական և կրոնական պատկանելիությունը արևապաշտկան կամ լուսնապաշտական գաղափարախոսությանը :
Այն դրսևորվում է հետևյալ կերպ, արևապաշտական գաղափարախոսության ներկայացուցիչները պատկերվում են մենամարտելիս էգ առյուծի հետ իսկ լունապաշտական գաղափարախոսության ներկայացուցիչները պատ կերվում են մենամարտելիս արու առյուծի հետ:
Էթնիկական հերոսները նույնպես առյոծների հետ մարտնչում են այս գաղափարախոսության շրջանակներում:
Առյուծը որպես բարձրագույն խորհրդանիշ դիցաբանական դաշտում հաստատվել է մ.թ. առաջ 3500 -ին:
Բագրատունիները նույնպես որպես արքայական տոհմ կրել են այս խորհրդանիշը, որը սակայն չի ամրապնդվել մի շարք գաղափարական պատճառներով, որի պարզաբանումը նույնպես դուրս է այս քննարկման շրջանակներից:
Հարթաքանդակների վրա և տարբեր ավանդապատումների մեջ ընտրյալը(ոչ հերոսը) անկախ իր գաղափարական պատկանելիությունից(արևապաշտություն կամ լուսնապաշտություն) նա պետք է մենամարտի առյուծի հետ իր հակառակորդի բարձրագույն գաղափարախոսի խորհրդանշի հետ:
Այս մենամարտը երկու սկզբունք ունի ֆիզիկական կոնտակտ և առյուծի մահ :
Առանց կոնտակտի առյուծի հնազանդեցում:
Այսպիսով , հնագույն դավանաբանության մեջ հստակորեն անջատվում են իրարից երկու տիպի գաղափարախոսներ , երկու խորհրդանշաններով:
1)Արևապաշտություն,(Առյուծ,հայրիշխանություն) ի դեմս Հաբեթականների:
2 )Լուսնապաշտություն(էգ առյուծ,մայրիշխանություն) իդեմս Սեմականների:
Սրանով ամփոփում եմ առյուծի խորհրդանշանի առաջին աստիճանի մեկնաբանությունը ,բացահայտելով նրա գլխավոր սկզբունքը:
Բագրատունիների երկրորդ զինանշանը
Խաչ քառաթև
Քառաթև խաչը այսօրյա մեր իրականության մեջ ավելի հայտնի է որպես քրիստո նեական խորհրդանիշ:Խաչ քառաթև պատկերը հայտնի է նեոլիթյան ժամանակաշրջանից: Խաչի խորհուրդը իր հայտնի բացատրություններն ունի, որոնք հասարակությանը բավականին հայտնի են ,մենք կանդրադառնաք խաչի այն գաղափարաոսությանը, որը պահպանվել է տարբեր մշակույթներում նաև մեր մշակույթի մեջ բայց դեռևս արժեվորված չէ:
Մեր մշակութի մեջ խաչը որպես առանձնահատուկ նշան հայտնի է Սասուբցի Դավիթ էպոսից և որպես խաչքար մեր նյութական մշակույթի պատմության մեջ հայտնի է մ.թ.առաջ 800 –ից 600 –ական թվականներից:Նման մի խաչքար ցուցա դրում է Էրեբունի թանգարանում:
Քառաթև խաչը համարվում էր Արարչության բարձրագույն նշան ,մեր պատմական իրականության մեջ այն կրել են որպես տարբերանշան, բարձրագույն կառավարիչները և սպարապետները:
Բագրատունիները որպես հնագույն արքայական տոհմ և որպես Արևապաշտներ օգտվել են քառաթև խաչ կրելու բացարձակ իրավունքից:
Խաչի խորհրդանշանը համաձայ մեր էպոսի կրել են աջ ուսին ,այն արտահայտում էր կրողի ուղղափառությունը ,հավատարմությունը նաև խորհրդանշում էր բազկի ուժը որը տալիս է ամենակարողը:
Քառակողմ խաչը Արևապաշտական գաղափարախոսության մեջ շատ կոնկրետ նշանակություն ուներ ,որը մեզ է հասել տարբեր ավանդապատուների միջոցով պահապանված տարբեր մշակույթների մեջ :
Հետաքրքիրը այն է ,որ խաչը ստացել է լրացուցիչ մեկնաբանություններ սակայն ակնհայտ է ,որ նաի իր հիմքում կապված է Արարչական էության հետ:
Արևապաշտական հավատանքի մեջ խաչը թվաբանորեն արտահայտված հավասար է չորսի ,որը իր հերթին հավասար է՝
1.Հուր = Արարիչ =Բան
2.Արեգակ=Հայր Աստված=Հայր մեր
3.Արեգ= Մայր Աստված=Մայրամ Աստավածածին
4.Արև=Որդի=Աստծո որդի
Խաչը խորհրդանշում է առաջին հերթին քառակողմ հավասարակշռված փոխհարաբերություն,այն պահում է հավասարակշռության մեջ նյութականին և հոգևորին:
Խաչը խորհրդանշում է նաև կյանքի և մահվան տիեզերական հավասարությունը :
Խաչի քառակողմ և հավասարակշռված արևապաշտական փոխհարաբերությանը հակադրվում է նրանից բխեց րած եռակողմ և չհավասարակշռված փոխհարաբերությունը, որը հետագայում 325 թվականին ամրագրվեց առաջին տիեզերական ժողովում և մերժվեց Ալեքսանդրիայի հոգևոր առաջնորդ Արիուսի դիրքորոշումը: 343թ.-ին Սերդիկայի տիեզերական ժողովում ստոտագրվեց դեկրետ ընդեմ Արիուսի հետևորդներին:
Սկսած 325 թվականից հավատանքի դաշտում արևապաշտական քառակողմ հավասարակշռված փոխհարա բերությունը փոխարինվեց եռակողմ համակարգով :
Բագրատունիները կրելով իրենց վրա քառակողմ խաչը արտահայտում էին հայ արքունիքի պատմական առաքելությունը:

Տրիբուն
30.11.2008, 00:30
Մի բան հարցնեմ էլի: Սա չի՞ Բագրատունիների գերբը:

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/0/01/Bagrotuniflagx.jpg

Մեղապարտ
30.11.2008, 01:33
Մի բան հարցնեմ էլի: Սա չի՞ Բագրատունիների գերբը:

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/0/01/Bagrotuniflagx.jpg
Գերբ բառը ճիշտ չէ կիրառման առումով ,գերբը արտահայտում է այլ իմաստ :
Բագրատունիները ունեցել են զինանշաններ որոնցով ներկայացրել են կոնկրետ պատ մական ժամանակաշրջաններում :
Բերված զինանշանը կարող էր պատկանել Բագրատունիներին, սակայն արծվի ճանկերում եղած խոյը հատուկ չէր Բագրատունիների գաղափարախոսությանը:

Մեղապարտ
06.12.2008, 04:03
Բագրատունիների հաջորդ խորհրդանիշն է արիական խաչը ,որը այսօր ավելի հայտնի է սվաստիկա անվան տակ:
Արիական խաչը մեկ առանձնահատկություն ունի, այն պտտվում է ինչպես աջ այնպես էլ ձախ:
Հստակ կարող ենք ասել, որ հայ իշխանական տների պատմության մեջ Բագրատու նիները միակն են որոնք կրել են այս խորհրդանշանը: Ընդհանրապես մեր տարա ծաշրջանի պատմության մեջ այս խորհրդանիշը ավելի շատ համարվել է գաղափ արական և կրոնական խորհրդանշան :Բագրատունիների դեպքում այն ավելի շատ օգտագործվում է որպես խորհրդանշան որ կապված էր զինորական խնդիրների
հետ:
(շարունակելի)