PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչակա՞ն Ֆուտբոլ



Taurus
23.11.2006, 19:33
Ինձ դուր է գալիս Իսպանկան և Գերմանական Ֆուտբոլը:
Գիտեմ գիտեմ, հիմա կասեք ծայրահեղությունից ծայրահեղություն:)

BOBO
23.11.2006, 19:43
La Liga-ն ու Serie A-ն

Աբելյան
24.11.2006, 14:19
Լա Լիգա էդքան էլ չեմ սիրում, Սերիա Ա-ն առաջ շատ էի նայում, հիմա էդքան էլ չէ, այ անգլիական պրեմիեր լիգան ուրիշ ա: Հավեսով նայվում են խաղերը: Գերմանական Բունդեսլիգան չեն էլ ցույց տալի, Ֆրանսիայի առաջնությունում էլ մենակ Լիոնի խաղերն են նայվող:

Guest
24.11.2006, 14:25
Լա Լիգա էդքան էլ չեմ սիրում, Սերիա Ա-ն առաջ շատ էի նայում, հիմա էդքան էլ չէ, այ անգլիական պրեմիեր լիգան ուրիշ ա: Հավեսով նայվում են խաղերը: Գերմանական Բունդեսլիգան չեն էլ ցույց տալի, Ֆրանսիայի առաջնությունում էլ մենակ Լիոնի խաղերն են նայվող:

Ինչ լավ ա մի հոգի էլ գտնվեց անգլիական պրեմիեր լիգան սիրող: Ճաշակով մարդը այստեղ ա երևում :this

Հ.Գ. Ճաշակին ընկեր չկա:

Taurus
24.11.2006, 14:29
Հ.Գ. Ճաշակին ընկեր չկա:
Անճաշակին առավել ևս:P
P.S. Էտ քեզ կամ Պրեմյեռ լիգային չեր վերաբերվում:

Barça
15.12.2006, 21:06
Premier League & La Liga շատ ուժեղ առաջնություններ են, յուրաքանչյուր թիմ մինիմում Ուեֆայի գավաթի 16 լավագույնների շարքում կարա խաղա.

Ուրվական
15.12.2006, 22:27
Շատ մեծ հաճույքով նայում էի Սերիա Ա-ն, երբ կար իմ ամենասիրած թիմը` Յուվենտուսը: Նրա խաղացած ֆուտբոլը մի այլ տեսք էր հաղորդում Իտալիայի առաջնությանը: Դե, իսկ Իսպանիայի առաջնությունն, իմ կարծիքով, հնարավոր չէ չսիրել` Ռեալ, Վալենսիա, Բարսելոնա և էլի շատ լավ թիմեր: Յուվե-ի ժամանակավոր բացակայության պատճառով քվեարկել եմ Լա Լիգայի օգտին, որտեղ էլ ունեմ "իմ" թիմը` Մադրիդի Ռեալը: Բայց Անգլիայի առաջնությունում էլ են լավ խաղեր լինում, այնուամենայնիվ այդ առաջնությունը, ընդհանուր առմամբ, այդքան էլ հետաքրքիր չի անցնում: Մնացած երկրների առաջնությունները շատ բաներով հետ են վերը նշված երկրների առաջնություններից:

Quadro
16.12.2006, 09:49
ՀԱՅԿԱԿԱՆ

John
20.12.2006, 14:55
Պրեմիեր լիգայից լավը չկա: Ամենակարևորը, որ մրցաավրները թողնում են նորմալ խաղալ՝ ամեն հպումից հետո տուգանային չեն նշանակում: Նաև լավ կողմերից էնա՝ որ շատ արագա ու գեղեցիկ գոլերով հարուստ:
English Premier Liga The Best :hands

Yellow Raven
20.12.2006, 16:43
La liga-նա ամենալավը,չնայած Անգլիան էլ ոչինչ:Իսկ Իտալիայի առաջնությունը ամենավատնա ամեն ինչով:

Մանե
20.12.2006, 17:16
Կարծում եմ որ գեղեցիկ են խաղում իսպանացիները, իսկ արդյունավետ՝գերմանացիները.
ԲԱՐՍԵԼՈՆԱ Forever!!!!!!!!

Angelina
10.01.2007, 11:43
Գեղեցիկ ֆուտբոլ ցուցաբերում են բրազիլիացիները::P

Amaru
10.01.2007, 12:07
Գեղեցիկ ֆուտբոլ ցուցաբերում են բրազիլիացիները::P

Եթե դու առանձին ֆուտբոլիսների մասին ես,որոնք եվրոպական ակումբներում են,ապա համաձայն եմ...
Իսկ Բրազիլիայի առաջնության մասին ես նման բան չէի ասի:Արագությունը ՝ 0,տեխնիկան ՝ 1- :[ Մեր առաջնության խաղերը ավելի դիտարժան են,և խոթանը ավելի քիչ է ;)

Angelina
10.01.2007, 12:20
Եթե դու առանձին ֆուտբոլիսների մասին ես,որոնք եվրոպական ակումբներում են,ապա համաձայն եմ...
Իսկ Բրազիլիայի առաջնության մասին ես նման բան չէի ասի:Արագությունը ՝ 0,տեխնիկան ՝ 1- :[ Մեր առաջնության խաղերը ավելի դիտարժան են,և խոթանը ավելի քիչ է ;)

Առանձին ֆուտբոլիստներին ի նկատի ունեմ:

Amaru
10.01.2007, 12:31
Առանձին ֆուտբոլիստներին ի նկատի ունեմ:

OK ;)

Քվեարկել եմ Լա Լիգա...Հալա Մադրիդ :clap Madrid y nada mas! :clap :clap

Vive L'Armenie
16.02.2007, 16:49
Իհա՛րկե Իտալական :yahoo

Ambrosine
23.02.2007, 18:47
:img Իսպանական ֆուտբոլից լավը չկա: :joker Իսպանական, ինչպես նաև համաշխարհային ֆուտբոլը գեղեցկացնում է :angel Ռեալ Մադրիդը::hands

Tumbler
23.02.2007, 19:18
Գերմանիա . Ոչ մեկ չի սիրում չեմ ջոգում՞:(
Իսկ ես շատ եմ սիրում.:hands :ok

Array
23.02.2007, 19:20
Իսպանական ֆուտբոլ էլ եմ նայում,բայց դե Անգլիայի պրիմեռ լիգայի խաղերից լավը չկա(բացառությամբ իհարկ է առանձին հանդիպումների)

Vahe
23.02.2007, 19:36
Հետաքրքիր է ինչի չկա հայկական տարբերակը?)
Օրինակ եթե ցույց են տալիս Միկայի, Շիրակի կամ Արարատի խաղերը հաստատ նայում եմ:
Իսկ տարբերակներից իսպանականն եմ նայում ավելի շատ:

PygmaliOn
23.02.2007, 20:42
Իսպանական Լա Լիգան եմ նայում: Ռեալ:hands

Մանե
24.02.2007, 20:26
Իհարկե Իսպանական,սակայն սկսել եմ նայել նաև Գերմանական ֆուտբոլ,
Բավարիա և Բարսելոնա ԱՌԱՋ:hands

.N.a.R.e.K.
24.02.2007, 20:35
Իհարկե Լա Լիգա:hands :hands

Պ.Ս. Մանե դու բարցա.գսմնետ.ամ-ադմիններից չես՞՞՞Ետե այո ուրախ եմ ցանոտանալ ես ել ֆորումի ադմինն եմ:hi (կներեք մի քիչ ֆլուդի համար:crazy )

Vishapakah
18.04.2007, 16:24
Քվյարկության իմաստը չհասկացա?
Կարծեմ՛ մենք էլ ներքին ֆուտբոլային արաջնություն ունենք.
Տարբերակներում չհանդիպեցի.

Amourchik
28.12.2007, 21:52
Ինձ համար Իսպանական ֆուտբոլից լավը չկա ինչպես նաև ՌԵԱԼԻՑ լավ թիմ չկա աշխարհում, բայց նաև սիրում եմ անգլիական ֆուտբոլը մասնավորապես Արսենալին և Լիվերպուլին

salatik
08.01.2008, 15:38
Ժողովուրդ ջան, վերևի գրածս զարմացա որ տեսա էս բաժնումա, ես Չելսիի մասին գրառումների մեջ էի գրել, որ նայեք կտեսնեք: Ինչ որ սխալա եղել երևի ստեղա գրվել:

Իսկ էս թեմային եթե անրադառնամ, կասեմ, որ բոլորն էլ լավ առաջնություններ են, բոլոր էլ իրանց նայողներն ու սիրողներն ունեն:

Ընդհանուր առմամբ Անգլիական ֆուտբոլից համարյա խաղ բաց չեմ թողնում, որը որ իհարկե ցույց են տալիս : Իսկ Իտալականից միայն Յուվենտուսի խաղերը:
Իսպանական ֆուտբոլից հատուկ թիմեր , որ կարելիա նայել Ռեալ, Բարսելոն, Ատլետիկ Բ. ու վերջ, Ֆրանսիայից մենակ Լիոնի խաղերից եմ նայում մեկ մեկ, Գերմանական ֆուտբոլ հիմա ցույց են տալիս ? տեղյակ էլ չեմ: Բրազիլիական ֆուտբոլ ընդհանրապես չեմ նայել, կամ կարողա մի անգամ , չեմ հիշում:
Մի խոսքով հիմա Արմենիան գնելա 3 առաջնության ցուցադրության իրավունք ու եթե Սուրեն Բաղդասարյանը մի օր հիվանդանա մենք ֆուտբոլ չենք կարա նայենք: Շանթով օրինակ Անգլիայի առաջնությունը հավեսով մեկնաբանում էին: Լավա գոնե Չեմպիոնների Լիգան Հ1-ովա, ու Մարկը անցած անգամ շատ հավեսով մեկնաբանում էր, հումորով ամեն ինչ ստացվեց ու հաստատ ոչ մեկի քունը չտարավ :hands

ChildOfTheSky
08.01.2008, 15:43
Չնայած Ռեալի երկրպագու եմ, բայց ամենադիտարժան համարում եմ Պրեմիեր Լիգան, երևի այն պատճառով, որ այստեղ ուժեղ ակումբների թիվը մեծ է , և համեմատաբար թույլերն էլ հաճախ անակնկալներ են մատուցում

F.c.Liverpool
03.12.2008, 18:13
Իհարկե անգլիական արագ - դիտարժան - աստղային

Ռեդ
03.12.2008, 18:44
Պրեմիեր լիգա - Անգլիա :hands
Ամենասիրածս ա, հաջորդ տեղում Իսպանիան ա, իսկ մնացածները չեմ սիրում :[

Vaho
03.12.2008, 19:21
Իսպանական ֆուտբոլ, որտեվ ինձ թվումա որ էտ առաջնությունում թույլ թիմ չկա և բոլոր խաղերը շատ անկանխատեսելի են:

Morpheus_NS
03.12.2008, 23:27
Լա լիգան ընտրեցի, բայց Անգլիական ֆուտբոլն էլ եմ շատ հավանում:

Rammstein
09.12.2008, 16:14
Bundesliga...

Սերխիո
09.12.2008, 20:28
Իսպանական ֆուտբոլը շատ լավնա ՝իրա դուրսպրծուկ, ծախու մրցավարներով հանդերձ

Ռեդ
09.12.2008, 21:15
Իսպանական ֆուտբոլը շատ լավնա ՝իրա դուրսպրծուկ, ծախու մրցավարներով հանդերձ
էդ առումով հայկականը պակաս չի :ok
պարոն ճաղարյանի ականջը կանչի http://i428.photobucket.com/albums/qq3/vardaram/SmileyS/bomb.gif

Deutschland
20.12.2008, 14:23
Գերմանիա . Ոչ մեկ չի սիրում չեմ ջոգում՞:(
Իսկ ես շատ եմ սիրում.:hands :ok

Միանշանակ Գերմանակ Բունդեսլիգան լավագույյնա,մանավանդ էս տարի հավասարը չունի թե արդյունավետությամբ,թե դիատարժանությամբ,թե ինտրիգի առումով եվ ամեն ինչոց մի խոսքով ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ >>>>:ok:hands

Werder Bremen
20.12.2008, 19:27
Բունդեսլիգան լավագույննա,մանավանդ էս տարի ուղղակի հիացնումա իրա դիտարժանությամբ ու հետաքրքրությամբ...:hands

Yellow Raven
20.12.2008, 19:46
Գեղեցկությամբ` անգլիական, դրամատիզմով` իսպանական:B

Werder Bremen
20.12.2008, 20:06
Գեղեցկությամբ` անգլիական, դրամատիզմով` իսպանական:B

Բունդեսլիգայում ինչպես դրամատիզմով այնպես ել դիտարժան խաղեր կարելիա հիշել բազմաթիվ...Մենակ էս առաջին 17 տուրերից կարելիա հիշել`
Բորուսսիա-Շալկե 04 0:1 ,0:2, 0:3 - 1:3, 2:3, 3:3!!! :o :ok
Վերդեր-Բորուսսիա 0:1,1:1,1:2,2:2,3:2,3:3!!! :o
Կարլսրուհե-Բայեր 0:1,0:2,0:3 -1:3,2:3,3:3!!! :o
Բորուսսիա Մյունխենգլադբախ -ավարիա 0:1,0:2- 1:2,2:2!!! :o
Բավարիա-Հոֆֆենհայմ 0:1-1:1,2:1 :o
Շտուտտգարտ-Բավարիա 1:0,1:1,1:2,2:2!!! :o
Բավարիա-Բոխում 1:0,2:0,2:1,3:1,3:2,3:3!!! :o
Վոլֆսբուրգ- Շտուտտգարտ 0:1 - 1:1,2:1,3:1,4:1!!! :o

այս նշվածներից բացի կարելիա բազմաթիվ դիտարժամ հանդիպումներ հիշել,նշված հանդիպումները իրոք որ ապշեցնում են իրենց դիտարժանությամբ եվ դրամատիզմով այս հանդիպումներում հիմնականում խաղի ելքերը վճռվել են խաղավերջում նույնիսկ 90+3ոպեներին,միթե հավասարը կա այս առումով Բունդեսլիագյին եվ սա միայն այս տարվա 17 տուրերից հետո էլ չհաշված մնացած տարիների ապշեցուցիչ հանդիպումնրը..:ok

Bayern Munchen
20.12.2008, 20:16
Բունդեսլիգայում ինչպես դրամատիզմով այնպես ել դիտարժան խաղեր կարելիա հիշել բազմաթիվ...Մենակ էս առաջին 17 տուրերից կարելիա հիշել`
Բորուսսիա-Շալկե 04 0:1 ,0:2, 0:3 - 1:3, 2:3, 3:3!!! :o :ok
Վերդեր-Բորուսսիա 0:1,1:1,1:2,2:2,3:2,3:3!!! :o
Կարլսրուհե-Բայեր 0:1,0:2,0:3 -1:3,2:3,3:3!!! :o
Բորուսսիա Մյունխենգլադբախ -ավարիա 0:1,0:2- 1:2,2:2!!! :o
Բավարիա-Հոֆֆենհայմ 0:1-1:1,2:1 :o
Շտուտտգարտ-Բավարիա 1:0,1:1,1:2,2:2!!! :o
Բավարիա-Բոխում 1:0,2:0,2:1,3:1,3:2,3:3!!! :o
Վոլֆսբուրգ- Շտուտտգարտ 0:1 - 1:1,2:1,3:1,4:1!!! :o

այս նշվածներից բացի կարելիա բազմաթիվ դիտարժամ հանդիպումներ հիշել,նշված հանդիպումները իրոք որ ապշեցնում են իրենց դիտարժանությամբ եվ դրամատիզմով այս հանդիպումներում հիմնականում խաղի ելքերը վճռվել են խաղավերջում նույնիսկ 90+3ոպեներին,միթե հավասարը կա այս առումով Բունդեսլիագյին եվ սա միայն այս տարվա 17 տուրերից հետո էլ չհաշված մնացած տարիների ապշեցուցիչ հանդիպումնրը..:ok

Այ ախպեր եթե Բավարիա-Հոֆֆենհայմ խաղը ռեկոռդ է սահմանել ցուցադրվելով աշխարհի 168 երկրում ոնց կարողա լավագույնը չլինել,իսկ նախորդ ռեկորդը պատկանում էր իսպանիաի առաջնությանը կարծեմ 152 երկրում էր ցուցադրվել ...

Լուսաբեր
20.12.2008, 23:28
Միանշանակ իսպանականը ;)

Արամ
20.12.2008, 23:44
Չինական

Wolfs
27.12.2008, 18:09
ընտրեցի Բունդեսլիգան,:handsորովհետեվ իրոք որ էս մրցաշրջանում անհավանական խաղերի ենք ականատես լինում,բայց չեի առանձնացնի Իտալական սերիան,ու Անգլիական պրեմիերլիգան:ok...

century
06.01.2009, 23:18
Դե իհարկե՝
PREMIER LIGA, PREMIER LIGA, PREMIER LIGA
Քանի որ իմ կարծիքով Անգլիական առաջնությունից ավելի հետաքրքիր ու դիտարժան ֆուտբոլ չկա :hands

FC Bayern
10.06.2009, 17:29
Բունդեսլիգան եմ ընտրել, որովհետև շատ հետաքրքիրա.
Մոդերատորական։ Գրառման՝ թեմայից դուրս հատվածը ջնջվել է։

Լեո
10.06.2009, 20:19
Բունդեսլիգան եմ ընտրել, որովհետև շատ հետաքրքիրա.

Որ չասեիր, կարող ա մտածեինք չինական ֆուտբոլ ես սիրում :))

Այսօր իմ կարծիքով Եվրոպայում (միգուցե նաև աշխարհում) ամենադիտարժան ֆուտբոլը Իսպանիայում և Անգլիայում է :)

Նարե
10.06.2009, 20:57
Իսպանականննննննն միանժանակ, ինձ համար ամենահաճելի, ամենագրավիչ ու գեղեցիկ ֆուտբոլը

John
10.06.2009, 22:24
Ֆուտբոլը տղամարդկային խաղ է ու էս պահին Եվրոպայում մենակ Անգլիական ֆուտբոլն ա ԻՆՁ ՀԱՄԱՐ գրավիչ, որտեվ Անգլիայում պայքար կա, կոշտ պայքար ու էդ առնականությունը (իսպանական ռոմանտիկ ֆուտբոլի երկրպագուների ասած ՏԱՊՈՌՈւԹՅՈւՆը) դ զում ա ինձ . . . Ու ինձ համար Ռոնալդուն Մեսսիից լավ ֆուտբոլիստ ա, որտև Մեսսին Անգլիայտմ ավելի վատ կխաղա, քան Ռոնալդուն Իսպանիայում . . . Էս ամեն ինչը ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ;-)

Լեո
10.06.2009, 22:25
Ֆուտբոլը տղամարդկային խաղ է ու էս պահին Եվրոպայում մենակ Անգլիական ֆուտբոլն ա ԻՆՁ ՀԱՄԱՐ գրավիչ, որվետ Անգլիայում պայքար կա, կոշտ պայքար ու էդ առնականությունը (իսպանական ռոմանտիկ ֆուտբոլի երկրպագուների ասած ՏԱՊՈՌՈւԹՅՈւՆը) դ զում ա ինձ . . .
John ջան, էստեղ խոսում ենք ֆուտբոլից, ոչ թե տապոռությունից ;)

John
10.06.2009, 22:40
Լեո ջան, ուշադիր կարդա ' ում համար տապոռություն ա' ում համար էլ կոշտ ֆուտբոլ . . .
ես կամ դու չենք որոշել, որ Անգլիայի առաջնությունը ուժեղագույնն ա աշխարհում ու որ ՉԼ-ի խմբայինի զամբյուղները նայես ' կտեսնես թե որ երկրի ԲՈԼՈՐ ներկայացուցիչներն են ամեմաուժեղ զամբյուղում . . . Ինչքան էլ որ չսիրեմ իսպանակամ ֆուտբոլը ' ինձ թույլ չեմ տա այն անվանել 'փայտիկություն ' ի հակադրություն ԱՆԳԼԻԱԿԱՆ 'տապոռության ':

Սամվել
10.06.2009, 22:45
Իսպանական


Անգլիական Ֆուտբոլ սիրում եմ...

Ուրվական
10.06.2009, 23:20
Մոդերատորական: Փոխադարձ վիրավորանքները վերջացնում ենք:

Taurus
10.06.2009, 23:33
Լեո ջան, ուշադիր կարդա ' ում համար տապոռություն ա' ում համար էլ կոշտ ֆուտբոլ . . .
ես կամ դու չենք որոշել, որ Անգլիայի առաջնությունը ուժեղագույնն ա աշխարհում ու որ ՉԼ-ի խմբայինի զամբյուղները նայես ' կտեսնես թե որ երկրի ԲՈԼՈՐ ներկայացուցիչներն են ամեմաուժեղ զամբյուղում . . . Ինչքան էլ որ չսիրեմ իսպանակամ ֆուտբոլը ' ինձ թույլ չեմ տա այն անվանել 'փայտիկություն ' ի հակադրություն ԱՆԳԼԻԱԿԱՆ 'տապոռության ':

վերջին տարիներին ուժեղա Անգլիան իհարկե, բայց ամեն տարի կարա շատ բան փոխվի

Սամվել
10.06.2009, 23:38
Նախորդ 5 տարին...

2004–05 ENG Liverpool
2005–06 ESP Barcelona
2006–07 ITA Milan
2007–08 ENG Manchester United
2008–09 ESP Barcelona

Taurus
10.06.2009, 23:49
Նախորդ 5 տարին...

2004–05 ENG Liverpool
2005–06 ESP Barcelona
2006–07 ITA Milan
2007–08 ENG Manchester United
2008–09 ESP Barcelona

չէ Սամ սենց նայելը ճիշտ չի

John
10.06.2009, 23:52
Նախորդ 5 տարին...

2004–05 ԵՆԳ Լիվերպօլ
2005–06 ԵՍՊ Բարցելոնա
2006–07 ԻՏԱ Միլան
2007–08 ԵՆԳ Մանչեստեր Ունիտեդ
2008–09 ԵՍՊ Բարցելոնա

Վերջին 2 տարիների կիսաեզրափակիչները
07-08
Մ.Ու.-ԲԱՐՍԱ
ԼԻՎԵՐ-ՉԵԼՍԻ
08-09
Մ.Ու.-ԱՐՍԵՆԱԼ
ՉԵԼՍԻ-ԲԱՐՍԱ
դե հմի ասա վերջին տարիներին ո՞ր երկրի առաջնությունն ա ավելի ուժեղ . . .

Սամվել
10.06.2009, 23:53
Վերջին 2 տարիների կիսաեզրափակիչները
07-08
Մ.Ու.-ԲԱՐՍԱ
ԼԻՎԵՐ-ՉԵԼՍԻ
08-09
Մ.Ու.-ԱՐՍԵՆԱԼ
ՉԵԼՍԻ-ԲԱՐՍԱ
դե հմի ասա վերջին տարիներին ո՞ր երկրի առաջնությունն ա ավելի ուժեղ . . .

ԱՊեր տենց լավ չի 1/8ից նայի :D

Taurus
10.06.2009, 23:57
Երկուստ էլ սխալ եք

Ambrosine
10.06.2009, 23:59
վայ, վայ... իսպանականը ամենադիտարժանն ա, դրամատիկը, ոչ ոք չի կարող վիճել;)
անգլիականը ավելի ուժային ա... իմ ընկալմամբ

Լեո
11.06.2009, 00:02
Ե՛վ Անգլիայում, և՛ Իսպանիայում գիտեն բարձրակարգ ֆուտբոլ խաղալ ;) Ուղղակի որոշ Իսպանական թիմեր սիրում եմ ֆուտբոլը դիտարժանության գագաթնակետին հասցնել :P

Ներսես_AM
11.06.2009, 00:07
ԱՊեր տենց լավ չի 1/8ից նայի :D
Սամո յանի ձեռ ես առնում հա՞: լավա չգրեցիր առաջին ընտրական փուլից նայենք փյունիկնելա խաղում: Բացահայտ ցուցանիշա անգլիականների կիսաեզրափակիչ հասնելը չորս թիմից երեքի, պրիտոմ որ էն չորրորդ թիմնել անգլիականի ձեռքովա դուրս մնացել: Հետո ինչ որ Բարսան հաղթեց էս տարի: :angry

Ungrateful
11.06.2009, 07:16
Կարևոր չե թե ինչական Ֆուտբոլ է... ես կարևորում եմ Գեղեցիկ խաղը....:love

Taurus
11.06.2009, 08:06
վայ, վայ... իսպանականը ամենադիտարժանն ա, դրամատիկը, ոչ ոք չի կարող վիճել;)
անգլիականը ավելի ուժային ա... իմ ընկալմամբ


Ե՛վ Անգլիայում, և՛ Իսպանիայում գիտեն բարձրակարգ ֆուտբոլ խաղալ ;) Ուղղակի որոշ Իսպանական թիմեր սիրում եմ ֆուտբոլը դիտարժանության գագաթնակետին հասցնել :P

էտ առումով Բրազիլականն ա առաջին տեղում

Ambrosine
11.06.2009, 08:12
էտ առումով Բրազիլականն ա առաջին տեղում
լա լիգայի շրջանակներում:think

Լեո
11.06.2009, 09:23
էտ առումով Բրազիլականն ա առաջին տեղում

Էդ ջան, կոնկրետ Բրազիլիայում Բարսայի նման դիտարժան խաղ ցուցադրող թիմ կա՞: Նկատի ունեմ այդ աստիճան դիտարժան (թե չէ բոլորս էլ գիտենք, որ Բրազիլիայում կրակոտ ու գեղեցիկ են սիրում խաղալ):

Venus
11.06.2009, 13:43
Seria A-ն է ամենալավը, որովհետև էնտեղ խաղում են իմ ամենասիրած թիմերն ու ֆուտբոլիստները :hands:love

Լեո
11.06.2009, 13:55
Seria A-ն է ամենալավը, որովհետև էնտեղ խաղում են իմ ամենասիրած թիմերն ու ֆուտբոլիստները :hands:love

Մոռացար շեշտել՝ 4-5 տարի առաջ ;)

Venus
11.06.2009, 14:09
Իմ սիրած ֆուտբոլիստները միշտ էլ կլինեն իտալացիները, թիմերը` իտալականները, առաջնություն` A Seria , հավաքական` Իտալիայի :P
Ես անդավաճան երկրպագու եմ :oy

Taurus
11.06.2009, 21:45
Էդ ջան, կոնկրետ Բրազիլիայում Բարսայի նման դիտարժան խաղ ցուցադրող թիմ կա՞: Նկատի ունեմ այդ աստիճան դիտարժան (թե չէ բոլորս էլ գիտենք, որ Բրազիլիայում կրակոտ ու գեղեցիկ են սիրում խաղալ):

Բարսյի նման խաղ գալակտիկայում չկա, կողքի գալակտիկայում մի հատ թիմ կա, բայց էլի ստեղից գնացած կատալոնացիք են

FC Bayern
14.06.2009, 17:25
Իհարկե Բունդեսլիգա !!!

Ուրվական
14.06.2009, 18:16
Իհարկե Բունդեսլիգա !!!

Հասկացանք, քա՞նի անգամ պիտի նույն գրառումն անես:

Արևհատիկ
16.06.2009, 23:20
Ինձ ամենից շատ դուր են գալիս Իսպանիայի:hands և Բրազիլիայի խաղերը:hands

Ապե Ջան
16.06.2009, 23:38
ՄԻայն ու միայն ԻՍՊԱՆԻԱ, ճիշտ ֆուտբոլա, նայեք սովորեք

xaladilnick
23.06.2009, 12:35
А seria քանի վոր խաղերը շատ դիտարժան են մեկել Brazilero

Cesare
09.10.2009, 16:54
Անգլիա .. 2 կարծիք չի կարա լինի ..

progressive
11.10.2009, 11:04
A Series որտեւ իտալական ֆուտբոլին ոչ մի բան չի հասնի

vkmkpok
21.01.2011, 19:17
Ո՞ր առաջնությունն եք սիրում ամենաշատը:

Armen.181
21.01.2011, 23:21
միայն և միայն Անգլիա http://i.smiles2k.net/big_smiles/big_smiles_151.gif

Ռեդ
21.01.2011, 23:24
Ամենահետաքրքիրը Անգլիան ա, ԻՄՀԿ:
Փի.Էս. Սենց թեմա ոնց որ թե կար:

ministr
21.01.2011, 23:25
Բնականաբար անգլիական: Ցանկացած խաղ հաճույքով կնայես:

Ungrateful
21.01.2011, 23:29
Միանշանակ` Այլ :good: Այլ առաջնությունը լավագույնն է ամբողջ աշխարհում: Ամենա դիտարժան խաղը, լարված պայքարը, լավագույն ակումբերը միայն Այլ առաջնությունում են: Մե հրաշք է Այլը, այդ առաջնության բոլոր խաղերը դիտում եմ մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ:

Հ.Գ. Երբ անելու ոչինչ չկա ու Այլ առաջնության խաղերի օրը չի` ստիպված նայում եմ Իսպանական Լա Լիգան :nea:

Լեո
22.01.2011, 01:02
Կարծում եմ այսօր Եվրոպայում լավագույնը անգլիական Պրիմեր լիգան է, քանի որ ուժեղ թիմերն այս առաջնությունում համեմատաբար ավելի շատ են, քան մյուս առաջնություններում:
Իսպանական Լա լիգան իմ կարծիքով ամենաէլեգանտ առաջնությունն է ողջ աշխարհում, բայց ցավոք ընդամենը երկու թիմեր կան, որոնք եղանակ են ստեղծում:
Իսկ իտանալան Ա սերիան վերջին տարիներին շատ տխուր ա, հազարից մեկ կհանդիպես դիտարժան ու հետաքրքիր խաղի:

Իսկ ինչ մնում է սիրելուն, ապա միանշանակ Լա լիգա :love

Ambrosine
22.01.2011, 13:31
Մոդերատորական. «Ո՞ր առաջնությունն եք սիրում ամենաշատը» նորաբաց թեման միացվում է արդեն գոյություն ունեցող «Ինչակա՞ն ֆուտբոլ» թեմային: Չի բացառվում, որ թեման կանվանափոխվի: Թեմա բացելուց առաջ համոզվեք, որ նմանատիպ թեմա գոյություն չունի:

Երեխեք, նախկին հարցումն եմ թողել. հիմա ժամանակ չունեմ՝ խմբագրելու, նոր առաջնություններ ավելացնելու: Եթե դժվար չի, գրեք, թե էլ ինչ առաջնություններ ավելացնեմ մի փոքր ուշ: Նախապես՝ շնորհակալություն:

vkmkpok
22.01.2011, 13:59
Մոդերատորական. Երեխեք, նախկին հարցումն եմ թողել. հիմա ժամանակ չունեմ՝ խմբագրելու, նոր առաջնություններ ավելացնելու: Եթե դժվար չի, գրեք, թե էլ ինչ առաջնություններ ավելացնեմ մի փոքր ուշ: Նախապես՝ շնորհակալություն:

Հոլլանդիայի, Հայաստանի, Ուկրանիայի:

vkmkpok
22.01.2011, 14:01
Ամենադիտարժանը բնականաբար Անգլիայինն ա, ոչ մեկ չի կարա համեմատվի Անգլիայինի հետ…

Malxas
22.01.2011, 14:21
Թող որ օրիգինալ երևալու փորձ չթվա, բայց ամենից շատ սիրում եմ Հայաստանի առաջնությունը: Երբ հեռուստացույցով ցույց են տալիս հաճույքով դիտում եմ: Իհարկե հաճախ հիասթափվում եմ, ակումբները թույլ են, ֆուտբոլիստների մակարդակը ցածր է, բայց երևի այստեղ մեծ դեր է խաղում Հայաստանի առաջնության մեր սեփականը լինելու հանգամանքը, ինչպես որ ծնողն է ամենաշատն իր երեխային սիրում, անկախ այն բանից թե ինչ որակներ նա ունի:

Իսկ մերից զատ գերադասում եմ Անգլիայի առաջնությունը: Կարծում եմ սա ամենահետաքրքիր մարզաձևի ամենահետաքրքիր առաջնությունն է, որտեղ գերակշռում են թե ուժեղ թիմերի և թե բարձրակարգ ֆուտբոլիստների քանակը: