PDA

Դիտել ողջ տարբերակը : Բանավեճ Շանթի եթերում

Lion
23.10.2008, 17:46
Երեկ ուշ երեկոյան շատ հոգնած էի... Բայց որ իմացա Շանթով բանավիճելու են գրողների միության թեմայի շուրջ, հերոսաբար նստեցի ու մինչև վերջ նայեցի:
Տխուր էր... տխուր էր Արևշատը, իր վաղուց անցած գնացած սովետախտով, որ չի ուզում /գուց և չի կարող/ համակերպվել նոր իրականության հետ:
Հարգանքիս արժանացավ նրա հակառակորդ բանավիճողը, ափսոս անունը լավ չեմ հիշում: Կարծես Մարիամ Պետրոսյան... ՀԺ-ում հոդվածներ է գրում, ակնոցներով ու շատ համակրելի մի կին է...
Ցավալի է, որ մեր գրողների մեծագույն մասը... ոչինչ չի անում: Ուղղակի նստում են, փորձում են հացի խնդիր լուծել, իրարից պատառներ են խլում, իսկ արանքում կորում է ստեղծագործությունը:
Իմ խորին համոզմամբ, եթե լավ գրող ես, եթե ազգիդ պետքական թեմայով ես ստեղծագործում, ապա գրքերդ, նույնիսկ Հայաստանի պայմաններում, կվաճառվեն: Եթե չեն վաճառվում... ուրեմն լավը չես:
Իսկ մեր գրողների մեծամասնությունը չի ուզում համակերպվել այս պարզ ճշմարտության հետ. գուցե չի էլ կարող... Դրա համար էլ գրողների միությունում կատաղի մարտի են բռնվել... պետ/պատվեր կոչվող վերջին փշրանքների համար:(

Տխուր է...

Yellow Raven
23.10.2008, 18:52
Պետրոսյանին առանց էդ էլ հարգում էի, երեկ շատ ճիշտ բաներ էր ասում;)

Lion
23.10.2008, 18:55
Մարիամ Պետրոսյան? Ճիշտ եմ հիշում???

Հարգեցի...:hands

Yellow Raven
23.10.2008, 18:58
Մարիամ Պետրոսյան? Ճիշտ եմ հիշում???

Հարգեցի...:hands

Չէ, Մարինե:)

Lion
23.10.2008, 19:02
Հա, Մարինե:)

Իրոք, ժամանակակից գրող էր, ժամանակակից մտածողությամբ: Իսկ մեր գրողների մեծ մասը դեռ քնած է 1970-ականներում: Ոսկի ժամանակներ են եղել միջակությունների համար... գրել են ըստ պատվերի, ճիշտ բաներ, տպվել են ըստ պատվերի...

Հենա, Արևշատը կարոտով հիշում էր, որ բանաստեղծությունների գիրք էր տպում ու մեքենա էր առնում: Իհարկե - տղամարդ ես /պատկերավոր ասած/, հիմա այնպես գրի, որ վաճառվես:

Թե չէ պատվերով ու սովետական ճիշտ թեմաներով ու ձևերով գրելիս ով էլ ասես կտպվի...

Belle
23.10.2008, 19:14
ես էլ նայեցի.. :( առանց այն էլ Գրողների միությունից հիասթափվել էի վերջերս, երբ մի հոդված կարդացի.. Լևոն Անանյանը ինչ -որ մրցանակ էր շնորհել ոմն /կներեք/ Դավիթ Հովհաննեսին, որը, ինչպես հոդվածում նշված էր, հայ գրականության մեջ նոր՝ անբարո գրականության հիմնադիր կարող է համարվել կարծեք թե.. պրն. Հովհաննեսի ստեղծագործությունից էլ մի հատված էր մեջբերված, որ ինքս անկեղ ասած ամաչեցի կարդալուց ու որ մի դեպքում չեմ տեղադրի էստեղ..
ահա այդ հոդվածը կարող եք կարդալ.. (http://www.natnews.info/index.php?news=600&VivvoSessionId=73bfe2c48f5707e80cde)

Lion
23.10.2008, 19:21
Անձամբ ես դեմ եմ ստեղծագործական ազատության սահմանափակմանը: Ով ոնց ուզում է, թող ստեղծագործի: Բայց իմ խորին համոզմամբ, եթե որևէ ստեղծագործություն կամաչես բարձրաձայն կարդալ մորդ, քրոջդ կամ սիրածդ աղջկա մոտ, ապա նման ստեղծագործությունը ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԱՐԺԵ պետական մրցանակի...

ministr
23.10.2008, 20:29
Նախևառաջ պետք չէ դիտարկել առանձին տողեր ընդհանուր բանաստեղծությունից զատ սխալ տպավորություն չստանալու համար: Չարենցը ևս ունի նման բանաստեղծություններ ավելի վատ բառերով, սակայն դա ստվեր չի գցւմ նրա վրա որպես մեծ հանճարի;

Մեղապարտ
23.10.2008, 20:29
Հիմա կասեք, Վանականը ամեն ինչի մեջ «քիթը խոփում է», ինչպես կասեր «Մենք ենք մեր սարերի » ընկեր միլիցիայի սպան ճիշտ եմ անում, «հասարակության մատանու » մասին է խոսքը ես էլ չդիմացա :
Մայնի Ֆրանկֆուրտ ,գրքերի ցուցահանդես,հայկական տաղավար, մեկ բառով( թող ների Աստված ինձ) բառդակ :
Դուք չեք պատկերացնում տպավորությունը խայտառակ է ,խայտառակ ::angry
Երկու օր հազիվ դիմացա և հետ գնացի , չսպասելով փակմանը :
Գրողների արտադրամասը խոտան է տալիս իր ժողովրդին,հասեք և փրկեք

Belle
23.10.2008, 21:14
Նախևառաջ պետք չէ դիտարկել առանձին տողեր ընդհանուր բանաստեղծությունից զատ սխալ տպավորություն չստանալու համար: Չարենցը ևս ունի նման բանաստեղծություններ ավելի վատ բառերով, սակայն դա ստվեր չի գցւմ նրա վրա որպես մեծ հանճարի;

խիստ կասկածներ ունեմ, որ Հովհաննեսը Չարենցի հետ կարող է համեմատվել.. իսկ ընդհանուր առմամբ, կարելի է կարդալ այդ "գիրքն" ամբողջությամբ, ու պարզել.. գուցե Դուք իրավացի եք, ու Դավիթը հանճար է

ministr
23.10.2008, 22:31
Պետք չէ հայերին հատուկ եղանակով ամեն ինչն ընկալել սև ու սպիտակի մեջ: Սա մեկ: Ցույց տվեք որտեղ եմ համեմատել նշված երկու գրողներին? Սա երկու: Խոսքը նրա մասին է, որ ոչ նորմատիվ լեքսիկոն գրականության մեջ օգտագործելը քաղքենիություն և լպիրշություն չէ: Պետք չէ բացարձականացնել:

Belle
23.10.2008, 22:58
Նախևառաջ պետք չէ դիտարկել առանձին տողեր ընդհանուր բանաստեղծությունից զատ սխալ տպավորություն չստանալու համար: Չարենցը ևս ունի նման բանաստեղծություններ ավելի վատ բառերով, սակայն դա ստվեր չի գցւմ նրա վրա որպես մեծ հանճարի;

համեմատություն ցույց չի՞ տալիս ընդգծված արտահայտությունը.. եթե չէ, կներեք

Ավելացվել է 3 րոպե անց

Խոսքը նրա մասին է, որ ոչ նորմատիվ լեքսիկոն գրականության մեջ օգտագործելը քաղքենիություն և լպիրշություն չէ:

ոչ նորմատի՞վ.. եթե դա ըստ Ձեզ ոչ նորմատիվ է, ինձ համար լպիրշություն է.. ես ընդամենը խիստ սուբյեկտիվ կարծիքս եմ ասում

ministr
23.10.2008, 23:09
Եթե համեմատություն կա, ապա բանաստեղծության տվյալ ոճի կամ լեքսիկոնի առումով և կարծում եմ այն փաստը, որ դպրոցական ծրագրում անցնում են և` Չարենց և` Հովհաննես դեռ այդ բանաստեղծներին չի դնում նույն հարթության վրա: Ինչ վերաբերում է Ափինյանին, ապա կարծում եմ որ մարդ ուրիշի մատի փուշը մատնացույց անելուց առաջ պետք է իր աչքի գերանը նկատի սկզբից: Ես չեմ կարծում, թե Դավիթ Հովհաննեսը այն գրողն է, որ ի վիճակի չէ զանազանել լպիրշությունը արվեստից, և եթե նույնիսկ նա մի պահ խախտեր այդ սահմանը, ապա մինչև նրա ներկայիս քննադատողները դեռ շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ մարդիկ կան, որ կարող են քննադատել և արտահայտվել:

Իսկ ներելու հարց չկա Belle ջան :) Զրուցում ենք :)

Belle
24.10.2008, 16:02

շնորհակալ եմ.. :)
անկեղծ ասած Դավիթ Հովհաննես անունը առաջին անգամ այդ հոդվածում կարդացի.. դպրոցում անցնում ե՞՞՞՞ն
Ափինյանն ո՞՞վ է :oy

Lion
24.10.2008, 17:11
Անկեղծ ասած դեմ չեմ ստեղծագործական ազատությանը... Բայց արժե արդյոք նրա բանաստեղծություններից ոմանք տեղադրել օրինակ այստեղ: Օրինակ <հացով, պ...ով և 06-ով>-ը:)

Belle
25.10.2008, 12:15
Անկեղծ ասած դեմ չեմ ստեղծագործական ազատությանը... Բայց արժե արդյոք նրա բանաստեղծություններից ոմանք տեղադրել օրինակ այստեղ: Օրինակ <հացով, պ...ով և 06-ով>-ը:)

չէ, եկեք ավելի լավ է չտեղադրենք.. վերնագիրը արդեն հերիք է :[

Javakhk
25.10.2008, 18:04
չէ, եկեք ավելի լավ է չտեղադրենք.. վերնագիրը արդեն հերիք է :[

Սմայլիկ :oy

Lion
26.10.2008, 11:18
Ըհը... Թող ստեղծագործի մարդը... Բայց նման ստեղծագործությունների մրցանակ տալ:(

Belle
26.10.2008, 11:30
Ըհը... Թող ստեղծագործի մարդը... Բայց նման ստեղծագործությունների մրցանակ տալ:(

իմ ասածն է էլ է դա.. :(

Lion
26.10.2008, 11:33
Մեր գրողների միությունը վաղուց է պետք ցրել... Ով իրոք ստեղծագորոծող է, առանց այդ միության էլ կգրի...