Second Chance
22.10.2008, 15:59
Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց ավելի ու ավելի շատ մթերքներ շրջանառության մեջ դրվեցին, որոնք այսպես կոչված «մաքրված» են ՝ սպիտակ շաքար, սպիտակ հաց, զտված ձեթ:
Մարդկան գիտակցության մեջ արմատավորվել է այն համոզվածությունը, թե սննդի բոլոր տարատեսակները պետք է «լավացնել» , «զտել», «մաքրել»: Հիշում եմ 40-ական թվականների կյանքի մասին պատմող մի ֆիլմ, ուր հերոսը, սեղանին դնելով սպիտակ հացը, գոհունակությամբ ասում է.
-Ապրեցինք մինչ այսօր:
Հացը մեր հանապազօրյա՝, այդքն գովերգված, սրբության խորհրդանիշի հասցված, պատկառանքով շրջապատված, մեզ առողջություն չի պարգևում, այլ հիվանդությունների է հասցնում: Դա ես չեմ ասում, այլ գիտական դիտարկումները, ուրիշ ժողովուրդների կենսափորձը: Ինչպես կարելի է լիարժեք ցորենի հատիկից պոկել, դեն գցել արտաքին բարձրարժեք շերտերը, որոնք բնությունը նախատեսել է միջուկի/օսլայի/ մարսման համար : Սպիտակ հացը օսլան է՝ զրկված կենդանության հատկանիշներից: Այսքանը դեռ ոչինչ, հացի թխման ժամանակ օգտագործված սննդային հավելյալ նյութերը՝ փխրունացնող, ուռցնող, համ տվող, քաղցրացնող / իսկ շաքարը և օսլան անհամատեղելի են /, աղիացնող նյութերը դրոժի հետ միասին հացը մեր հանապազօրյա դարձնում են հիվանդածին:
Մարդկության մեծագույն մոլորություններից են սննդի «մաքրումը ու «զտումը» : Դրանում մեղքի իր մեծ բաժինն ունի գիտությունը, որը շտապելով եզրակացություններ անել, չկարողացավ հեռուն տեսնել կամ զոհ գնալով քաղքական պատվերների ու բիզնեսի ճնշմանը, սխալ ու վնասակար գաղափարներ է արմատավորել մարդկանց ապրելակերպում: բայց ամեն ինչ դեռ կորած չէ, հիվանդություններից մահացությունների տխուր վիճակագրությունը պետք է որ ցույց տա Նոր Աշխարհի ճանապարհը:
Հացամթերքները , կաթը, միսը, ենթարկվում են բազմատեսակ ամբողջական «բարելավման»՝ խառնվում են նյութեր, որոնք փոխում են համը, պաշպանում են միկրոբների հարձակումներից, փոխում են տեսքը, հեշտացնում են արտադրական պրոցեսը: Բայց այդ նույթերը ուղղակիորեն վատթարացնում են առողջությունը: Օրինակ պանրի չփչանալու համար 1լ կաթին 300մգ սելիտրա են խառնում, երշիկին վարդագույն տեսք տալու համար՝ 0.02%նիտրիտ և այլն: Տարիների ընթացքում այս նյութերը կուտակվելով սկսում են սկիզբ դնել բազմաթիվ հիվանդությունների:
Վ. Շ» Ասլանյան «Ապրեցեք առողջ»
Շարունակելի