PDA

Դիտել ողջ տարբերակը : Եգիպտական դիցաբանություն

Մեղապարտ
21.10.2008, 23:11
Լավ հիշեցի: Բա մումիաները՞: Բա ինչի մենք մումիաներ չենք սարքել: Ըստ Հերունու ամեն ինչ մեզնից ա ծավալվել ու ճյուղավորվել աշխարհում: Եգիպտոսում մումիա սարքել են, Ամերկայում նույնպես, հին ինկերը, ացտեկները մումիաներ սարքել են: Բայց Հայերը չգիտես ինչի մոռացել են մումիա սարքելու ձևը անմիջապես ուրիշներին սովորեցնելուց հետո: Հիշեցնեմ, որ Եգիպտոսում մումիա էին սարքում դեռևս մթա 10 000 և ավելի տարի առաջ: Բուրգ էլ չենք կառուցել:

Մենք գործ ունենք կրոնական երևույթի հետ որը բացատրելի է, համռոտ պատմությունը: Ընտրյալ արևապաշտները անդրաշխարհ (Արարչի մոտ) հայտնվում էին առանց որևէ լրացուցիչ խնդիրների և նրանց այնտեղ հայտնվելը կասկածից վեր էր:
Հնագույն աշխարհի համար , համաձայն Արարչական Ժառանգական կարգի (հաբեթական-Հայկ) որպես ընտրյալներ նրանց հոգին մահվանից հետո առանց լրացուցիչ արարողության հայտվում էր Արարչի մոտ:
Ըստ հին կանոնակարգի արարված մարդը բաժանվում էր երկու խմբի ընտրյալ մարդ և մահկանացու մարդ :
Այս երկու խմբերը բնականաբար Արարչից ստացել են Արարչական «Ջուր ևԱրար չական Հուր» , նրանք ովքեր դասվում էին ընտրյալների շարքում կարիք չունեին մումիֆիկացիայի, իսկ մնացած բոլորը ովքեր այս կյանքում հասել էին որևէ բարձրունքի բայց ի ծնե ընտրյալներ չէին , մահվանից հետո պետք է ջրազրկվեին որպեսզի հայտնվելով Արարչի մոտ կարողանային ստանալ նոր «ջուր և հուր»

Elmo
22.10.2008, 09:53

Պահանջում եմ այս անհիմն ինֆորմացիայի աղբյուրը: Տեղեկացման կարգով ասեմ, որ եգիպտացիները եղել են արևապաշտ(արևի աստվածը՝ Ռա) իսկ իրենց փարավոնին համարել են ոչ միայն ընտրյալ, այլ համարյա լրիվ աստված բա խի՞ են իրան ջրազրկել:

Մեղապարտ
22.10.2008, 13:29

Հարգելիս, ինձ մոտ մշտապես երկմտանք է առաջանում , ինչպես մատուցեմ տեղեկությունները և ինչ կտրվածքով:think
Ինֆորմացիայի աղբյուրը «Մահվան ծիսակարգ»,«Արևապաշտության գլխավոր խորհուրդները»,«Անդրշիրիմյան կյանք» և այլն:
Եգիպտոսը դավանաբանական դաշտը հավասարապես բաժանված էր Արևապաշտական և Լուսնապաշտական գաղափարախոսության միջև:
Ի պատիվ Արևապաշտական գաղափարախոսության, Եգիպտոսում ամենուր կառուցվում էր Օսիրիսին նվիրված տաճարներ , համանման տաճարներ կառուցվում էր նաև ի պատիվ Լուսնապաշտական գաղափարախոսությանը և Սեթի , բայց ավելի քիչ քանակությամբ :
Եգիպտոսի հիմնական Աստվածները ներմուծված են , այդ մասին է խոսում նրանց պահվածքը և ատրիբուտները: Եգիպտական աստվածների ներմուծված լինելու մասին են խոսում աստվածների քանդակների ստատիկ և անբնական պլաստիկան, կարծել որ Եգիպտական քանդակագործները և նկարիչները չէին տիրապետում անատոմիային անհեթեթություն է: Ստատիկ վիճակով նրաք ընդգծում էին աստվածների պասիվությունը:
Եգիպտական աստվածները ապրում էին առանձին կյանքով, նրանք չէին խառնվում պետության , ժողովրդի և փարավոնների գործերին :
Լինելով ներմուծված աստվածներ նրանք անհասկանալի էին և սարսափելի , այդ իսկ պատճառով որոշ ծիսական գործողություններ ուղղակիորեն արտահայտում էին այդ վերաբերմունքը , որը կապված էր մահացածի մարմինը ջրազրկելու ծիսական ակտի հետ:
Փարավոնները «համարվում էին կամ հայտարարվում էին աստվածներ» սակայն քրմերը գիտեին իրողությունը նաև գիտեին իսկական ընտրյալների մահվան ծիսակարգը:
Ռա աստված պատկերվում է արևի սկավառակը գլխին , կամ պատկերվում է ցուլ որի կոտոշների միջև տեղադրված է արևի սկավառակը: Համանման ձևով հանդես է գալիս Լուսնապաշտական Սեթ աստվածը, որի խորհրդանիշը հանդիսանում է կովը , որի կոտոշների միջև դրված է կիսալուսնի խորհրդանիշը::B

Եթե բավարար չէ պատասխանը խնդրում եմ երկխոսությունը վարել մեկ հարց մեկ պատասխան սկզբունքով:

Տրիբուն
22.10.2008, 14:20
Հիմա էս ամենը հայերի ծագման հետ ինչ կապ ունի, թե՞ Ռան էլ էր հայ:

Elmo
22.10.2008, 14:54
Վանական Խնդրում և պահանջում եմ կեղծ տեղեկություններով չողողել թեման:
Օսիրսը երբեք չի եղել արևի աստված, նա անդրշիրիմյան աշխարհի թագավորն էր և վերածննդի աստվածը:
ահա նա http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cc/Standing_Osiris_edit1.svg/200px-Standing_Osiris_edit1.svg.png
Իսկ սա Ռա-ն է , որի անունը եգիպտերեն նշանակում է արև: http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f9/Sun_god_Ra.svg/180px-Sun_god_Ra.svg.png

Դու փորձում ես հիշել Գոռի-ի և Սեթի անընդմեջ կռիվը, որի արդյունքում Գոռը հաղթում էր և արևը բարձրանում էր երկնակամարում, իսկ երեկոյան Սեթն էր հաղթում և արևը մայր էր մտնում: Օսրիսի դերը բնության վրա կապում էին արևափխի հետ: Երբ օրերը կարճանում էին այնքան, որ արևը հասնում էր հորիզոնի ամենացածր կետին, գալիս էր Օսիրսը և վերածնունդ տալիս արևին: Արևը նորից բարձրանում էի, օրերը երկարում էին և բնությունը ծաղկում էր: Օսիրսը բերում էր նաև մահ, երբ արևը հասնում էր իր կուլմինացիային, նա գալիս էր և սպանում արևը: Այսինքն Օսիրսը վերածննդի և մահվան աստված էր, ոչ մահու, ոչ յկանքի այլ մահու և կյանքի:

Բեր քեզ մի բան էլ ցիտեմ, որ չասես, թե եգիպտական աստվածները փոխառած են:

Было время, когда боги жили на земле среди людей, а Ра был фараоном и в царстве богов, и в загробном мире. Но со временем он стал дряхлым и слабым, и не одни боги решили воспользоваться этим. Люди тоже заметили слабость Ра и объединились против него. Но Ра знал о заговоре против него и созвал богов на совет, чтобы обсудить, как подавить восстание. Собрание проходило тайно, чтобы люди не узнали, что их замысел раскрыт. Решение было единогласным, по совету бога Нуна: его сын Ра должен оставаться на троне и послать к людям свой глаз в форме богини Сохмет, чтобы покарать их.

Վիքի (http://ru.wikipedia.org/wiki/%D0%95%D0%B3%D0%B8%D0%BF%D0%B5%D1%82%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%BC%D0%B8%D1%84%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8%D1%8F#.D0.92.D0.BE.D0.B9.D0.BD .D0.B0_.D0.B1.D0.BE.D0.B3.D0.BE.D0.B2)

Էդ որ լավ նայես հեթանոս հայերն են ահագին բան փոխառել Եգիպտոսից:

Հորհուրդ եմ տալիս կարդալ եգիպտական միֆոլոգիաից մի 2 էջ
Օսիրսի մասին (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9E%D1%81%D0%B8%D1%80%D0%B8%D1%81)
Ռա -ի մասին (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%B0)

Մեղապարտ
22.10.2008, 15:32
Հարգելիս ,խնդիրը նրանում է որ դու օգտվում ես տեղեկատվության այն մասից որը քեզ հասանելի է և հասկանալի:
Կատարեմ լրացում Եգիպտական դիցաբանությունը և աստվածային համակարգը չիմանալու պատճառով հայտնվել ես հակասության մեջ:
Պարզաբանում , համաձայն Աստվածաբանական և Արարչական կարգի բարձրագույն աստվածները դառնում են անդր աշխարհի կառավարիչները զիջելով իրենց տեղը ավելի երիտասարդ աստվածներին:
Այսպիսին է Աստվածային կառավարման համակարգը մեզ հայտնի դիցաբանական բոլոր դաշտերում
1)Արարիչ աստված-անփոփոխ է
2)Արևի աստված-փոփոխական է
3)Երկրի աստված-փոփոխական է
4)Անդրաշխարհի աստված-փափախական է:
Մշտապես աստվածային սերնդափոխման ժամանակ տարեց աստվածները դառնում են անդր աշխարհի կառավարիչներ իսկ երիտասարդ աստվածները զբաղեցնում են երկնքում նրանց տեղը և հայտարարվում են արևի աստված:
Հակիրճ՝
Օսիրիսը արևի աստված էր ,Խորը-Գոռը կռվում էր Սեթի դեմ Արևի սկավառակի վրա նստած :
Խորը-Գոռը Օսիրիսի որդին է (մեկ այլ տարբերակում թոռը) և կռվում է Սեթի դեմ պաշտպանելով Արև-Ոսիրիսի իրավունքները:

Elmo
22.10.2008, 15:37

:tease աաաա հեսա կգժվեմ: Ախպեր Վան առ քեզ մի ուրիշ աղբյուր http://godsbay.ru/egypt/index.html
Էլի կտամ, գրքերի ու եգիպտոլոգների անուններ էլ կնշեմ գնա կարդա գոնե մակերեսային գիտելիքներով հետս մի վիճի:

Մեղապարտ
22.10.2008, 16:12
Էլմո եղբայր, սկսենք նրանից ին՞չ գիտենք Օսիրիսի մասին:
Եթե Քեզ հետաքրքրում են աղբյուրները ես կաշխատեմ նրաց քեզ փոխանցել

Elmo
22.10.2008, 16:31
Օսիրիսը արևի աստված էր ,Խորը-Գոռը կռվում էր Սեթի դեմ Արևի սկավառակի վրա նստած :
Խորը-Գոռը Օսիրիսի որդին է (մեկ այլ տարբերակում թոռը) և կռվում է Սեթի դեմ պաշտպանելով Արև-Ոսիրիսի իրավունքները:

Կրճատ: Օսիրիսը սկի էլ արևի աստվածը չէր: Նա երկրի աստված Հեբի և երկնքի աստվածուհի Նուտի որդին էր: Նա Սեթի, Նեֆետիդիի և Իզինդայի եղբայրն էր: Իզինդան միաժամանակ նրա կինն էր: Նա Արևի հետ ընդհանրապես կապ չուներ և չէր էլ կարող կապ ունենար, որովհետև հենց նրա կենդանության ժամանակ գոյություն ուներ գլխավոր աստված Ռա-ն, որը և հանդիսանում էր արևի աստվածը: Օսիրսը մարդկանց սովորեցնում էր հողագործությամբ զբաղվել, ու արևի լույսը իրա խնդիրը չէր այլ Ռա-ի: Իմիջայլոց լինելով Երկրի տերն ու տիրակալը՝ նա առաջացնում է Սեթի մոտ նախանձ ու զայրույթ, որը և սպանում է եղբորը: Ռա-ն տեսնելով Իզինդայի վիշտը խղճում է նրան և ուղարկում է բորենիագլուխ աստված Անուբիսին, որպեսզի վերջինս հավաքի Օսիրսի կտորները: Իզինդան արծիվի մարմնով իջնում է Օսիրսի վրա և կախարդական ձևով հղիանում նրանից՝ ծնելով Գոռին: Գոռին Սեթից թաքուն պահելու համար Իզինդան նրան ուղարկում է մարդկանց մեջ մեծանալու: Նա մեծանում և ապացուցում է իր Օսիրսի լիիրավ ժառանգ լինելու փաստը և վերցնելով աստվածային ուժը, կենդանացնում է հորը(տալով նրան կուլ տալ իր աչքը, իսկ մեկ այլ լեգենդով աչքը կորցրած է լինում Սեթի հետ կռվելուց): Սակայն Օսիրսը այդպես էլ չի մնում երկրի վրա, այլ գնում է մեռյալների թագավորությունը կառավարելու, Գոռին թողնելով ողջերի թագավորությունում:
Հա Գոռի պատերազմը Սեթի հետ:
Գոռը հարձակվում ա Նուբիայի (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9D%D1%83%D0%B1%D0%B8%D1%8F) վրա, որտեղ կառավարում ա Սեթը: Գոռի բանակում կռվում էին մարդիկ(ուշադրություն Գոռը մենակ չէր, նա մարդկան էր գլխավորում, իսկ նրանք արևի սկավառակի վրա չէին կարող կանգնել): Իհարկե Գոռը հաղթում ա, ու աշխարհում գալիս ա ցերեկ, բայց Սեթը անձամբ ա մտնում կռվի մեջ ու հաղթում գոռին, գալիս ա գիշերը, բայց Նուբիան անցնում ա Գոռի կողմը: Ու տենց շարունակ: Նուբիան նեղոսի ափին էր և էլի ցավոք սրտի արևի սկավառակը ստեղ կապ չուներ:

Ոնց տենում ենք ստեղ Ռա-ն սկի կապ չունի, պարզապես նա որպես Գոռի հովանավոր սփռում է իր բարիքները այնտեղ, որտեղ Գոռն է կառավարում: Չէ՞ որ հենց Ռա-ի շնորհիվ Գոռը ծնվեց:

Պատմել եմ այնպես, ինչպես գրել է Պլուտարքը: Իրանից լավ փաստարկ ես բերելու՞: Թե՞ էլի առանց հիմնավորման սեփական երևակայության արդյունք:

Մեղապարտ
22.10.2008, 16:46
Լավ, հասկացա , քեզ հետ համաձայն չեմ այն մեք կշարունակենք ավելի ուշ:
Հիմա շատ կոնկրետ հարց ,որվ էր՞ Եգիպտոսի բարձրագույն աստվածը համաձայն եգիպտական դիցաբանության , խնդրում եմ առանց ավելորդ ագրեսիայի ,սա ճշտում է խոսակցությունը ավելի ճիշտ շարունակելու համար:
Շեշտում եմ ,ով էր՞եգիպտական դիցարանի բարձրագույն աստվածը , եթե նրանք մի քանիսն էին ապա կարողես թվարկել բոլորին և կխնդրեի նշել նրանց դիցաբանական կառավարման մոտավոր ժամանակաշրջանը ,հնարավորինս հակիրճ:

Elmo
22.10.2008, 16:48

Եգիպտոսում գլխավոր աստված որպես այդպիսին չկար, բայց այդպիսին կարելի էր համարել Ռա-ին:
Իսկ դիցաբանական կառավարման մոտավոր ժամանակաշրջանը հենց իմանամ ու հիմնավորված ասեմ, ստեղ հաստատ չեմ գրի, կգնամ Նոբելյան մրցանակիս հետևից:

Մեղապարտ
22.10.2008, 16:57

Դե լավ ,լավ ,:B հիմա կխնդրեի նշել եգիպտական մի քան բնակավայրեր, որտեղ կառուցված են եղել Ռա աստծոն նվիրված տաճարներ :
Մեկ հուշում, երբ կտաս արյդ բնակավայրերի անունը, արդեն պարզ կդառնա թե ինչ ժամանակաշրջանի կառույց են:

Elmo
22.10.2008, 17:10

Հեսա Ռա-ի տաճարը Լուքսորում մթա 1 500 -1 100 թթ մոտավորապես:
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/Luxor%2C_Luxor_Temple%2C_sphinx_alley_at_night%2C_Egypt%2C_Oct_2004.jpg/800px-Luxor%2C_Luxor_Temple%2C_sphinx_alley_at_night%2C_Egypt%2C_Oct_2004.jpg

Բայց քեզ ասեմ, որ սա Եգիպտոսի Նոր Թագավորության (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9D%D0%BE%D0%B2%D0%BE%D0%B5_%D1%86%D0%B0%D1%80%D1%81%D1%82%D0%B2%D0%BE) տարիների շինարարություն ա :P

Մեղապարտ
22.10.2008, 17:20

Հարգելիս մինչև մ.թ.առաջ 2500 թվականի բոլոր տիպի հուշարձանները երիտասարդ տարիքի առումով անհետաքրքիր են :

Elmo
22.10.2008, 17:22
Հարգելիս մինչև մ.թ.առաջ 2500 թվականի բոլոր տիպի հուշարձանները երիտասարդ տարիքի առումով անհետաքրքիր են :

Բահոոոո : Այ մարդ հենա Բուրգերը նայի էլի: 10050 թ կառույց են: Ու ընդեղ Ռա-ն հիշատակվում ա: Օսիրսն էլ, Սեթն էլ:

Մեղապարտ
22.10.2008, 17:26
Բահոոոո : Այ մարդ հենա Բուրգերը նայի էլի: 10050 թ կառույց են: Ու ընդեղ Ռա-ն հիշատակվում ա: Օսիրսն էլ, Սեթն էլ:

Փաստարկները վերջացան՞

Rhayader
22.10.2008, 17:30
Պահանջում եմ այս անհիմն ինֆորմացիայի աղբյուրը: Տեղեկացման կարգով ասեմ, որ եգիպտացիները եղել են արևապաշտ(արևի աստվածը՝ Ռա) իսկ իրենց փարավոնին համարել են ոչ միայն ընտրյալ, այլ համարյա լրիվ աստված բա խի՞ են իրան ջրազրկել:
Հիմիկվա դրությամբ միակ խելքին մոտ բացատրությունը հետևյալն է:
Եգիպտացիները համարում էին, որ որպեսզի հոգին կարողանա վերադառնալ մարմինը, վերջինս պետք է մաքսիմալ պահպանվի: Ավազի մեջ մնացած դիակները հիանալի էին պահպանվում, իսկ դամբարաններում փակվածները նեխում էին: Դրա համար էլ ստեղմվեց մարմինների մշակման մումիֆիկացման համակարգ:

Elmo
22.10.2008, 17:33
Փաստարկները վերջացան՞

Վերջապես մի իմաստավոր բան գրելու ես, թե՞ մենակ անիմաստ հարցեր ես տալու: Մինչև խելքը գլխին բան չգրես գրածներդ իմ համար դատարկ պատուհանի տեղ են ընդունվելու:

REAL_ist
22.10.2008, 17:36
հը ինչ պարզեցիք եգիպտացիներն էլ են հայերից առաջացել?:blin

Elmo
22.10.2008, 17:37
Հիմիկվա դրությամբ միակ խելքին մոտ բացատրությունը հետևյալն է:
Եգիպտացիները համարում էին, որ որպեսզի հոգին կարողանա վերադառնալ մարմինը, վերջինս պետք է մաքսիմալ պահպանվի: Ավազի մեջ մնացած դիակները հիանալի էին պահպանվում, իսկ դամբարաններում փակվածները նեխում էին: Դրա համար էլ ստեղմվեց մարմինների մշակման մումիֆիկացման համակարգ:

Ես գիտեմ, ուզում էի են մարդկանց կարծիքը լսել, որոնք դրա մեջ լրիվ ուրշ բան էին տեսնում: Են էլ բացի անհիմն հորինվածքիվ ոչինչ չասեցին:

Ավելացվել է 2 րոպե անց

հը ինչ պարզեցիք եգիպտացիներն էլ են հայերից առաջացել?:blin

Պարզեցինք որ Սեթը կռվում էր Գոռի դեմ մենակ ու արևի սկավառակի վրա, Օսիրսը արևի աստվածն էր չգիտես որ մեղքի համար, հետո պարզեցինք, որ մթա 2500 թ-ից եսկողմ ինչ սարքվել ա պատմական նշանակություն չունի, երևի գերնոր կառուցյներ են: Ու տենց բաներ...

REAL_ist
22.10.2008, 17:42
կարևորը չի պարզվել 2500–ից ես կոմ ինչ սարքվելա հայերնեն սարքել:D

Մեղապարտ
22.10.2008, 18:41
Ես գիտեմ, ուզում էի են մարդկանց կարծիքը լսել, որոնք դրա մեջ լրիվ ուրշ բան էին տեսնում: Են էլ բացի անհիմն հորինվածքիվ ոչինչ չասեցին:

Ավելացվել է 2 րոպե անց

Պարզեցինք որ Սեթը կռվում էր Գոռի դեմ մենակ ու արևի սկավառակի վրա, Օսիրսը արևի աստվածն էր չգիտես որ մեղքի համար, հետո պարզեցինք, որ մթա 2500 թ-ից եսկողմ ինչ սարքվել ա պատմական նշանակություն չունի, երևի գերնոր կառուցյներ են: Ու տենց բաներ...

Շատ դժվար է բանավեճի մեջ մտնել մարդկանց հետ որոնք կարծրացած պահվածք ունեն:
Բայց անցանք հառաջ :
Դիցաբանական հարցերին անդրադառնալու ժամանակ շատ կարևոր է հասկանալ որ աստվածը , երբ է հայտնվել դիցաբանության մեջ և որ աստվածը ինչ՞ է նշանակում :
Պարզաբանում
1)Ռա -համարժեք է Արարիչ աստծոն
2)Օսիրիս Համարժեք է Արևին
Ըստ Եգիպտական ավանդապատման Օսիրիսը Սեթի հետ մենամարտի ժամանակ կորցրեց իր աչքը (ալդեբարան):
Մենամարտը շարունկեց Խորը նստած Ռա աստծո սկավառակի վրա
մենամարտերից մեկում Խորը զրկեց Սեթին բազմացման(սեռական) օրգանից:
Ի դեպ այս հակամարտությունից հետո Սեթը պատկերվում է «էշի գլխով » ինչ լավ է չէ՞

Rhayader
22.10.2008, 18:47
Ես գիտեմ, ուզում էի են մարդկանց կարծիքը լսել, որոնք դրա մեջ լրիվ ուրշ բան էին տեսնում: Են էլ բացի անհիմն հորինվածքիվ ոչինչ չասեցին:

Ավելացվել է 2 րոպե անց

Պարզեցինք որ Սեթը կռվում էր Գոռի դեմ մենակ ու արևի սկավառակի վրա, Օսիրսը արևի աստվածն էր չգիտես որ մեղքի համար, հետո պարզեցինք, որ մթա 2500 թ-ից եսկողմ ինչ սարքվել ա պատմական նշանակություն չունի, երևի գերնոր կառուցյներ են: Ու տենց բաներ...
Սեթը այն երկու աստվածներից մեկն էր, որոնց անվանել են Տիրակալ (մյուսը Ռան էր՝ Հորուս-Ավագը): Նա Հյուսիսային կամ Վերին Թագավորության գերագույն աստվածն էր: Եգիպտական ամենակարևոր աստղը՝ Սոտուսը, համարվում էր Սեթի աստղը: Սեթն իր հերթին գիշերային երկնքի աստվածուհու՝ Նուտի որդին էր: Երբ Վերին ու Ստորին Թագավորությունները միավորվեցին, Սեթը դարձավ Ռա-Հորուսի մասին լեգենդի մի մասը:
Ամեն օր Ռան իր նավակով կտրում է երկնակամարը, ու նավակի ղեկին կանգնած՝ Ռային պաշտպանում է Սեթը: Քաոսի Օձը՝ Ապոֆիսը, հարձակվում է Ռայի նավակի վրա, որ կուլ տա Արև-Աստծուն: Այդ ժամանակ Սեթն իջնում է նավակից ու կռվի բռնվում Ապոֆիսի հետ: Ռան հայտնվում է Ապոֆիսի ստվերում, ու աշխարհը ծածկվում է խավարով: Հետո Սեթը սպանում է Ապոֆիսին, ու նորից բացվում է արևը:
Օսիրիսի ու Սեթի մասին լեգենդն ավելի նոր շրջանի է: Օսիրիսն ի սկզբանե եղել է ստատիսի աստվածը: Նա բուն Եգիպտոսի աստվածներից չի եղել՝ եկել է դրսից, ամենայն հավանականությամբ՝ Միջագետքից: Սեթը, որպես պատրանքներ ոչնչացնող ու Եգիպտոսի պահապան, սպանում է նրան: Օսիրիսի կինը՝ Իսիսը, կտոր առ կտոր հավաքում է իր ամուսնուն, ու նրա դիակի հետ սեքսով զբաղվում: Դրանից ծնվում է Հորուս-Կրտսերը՝ վրիժառության աստվածը: Հորուսն ու Սեթը կռվում են, ինչի արդյունքում Սեթը կուրացնում է Հորուսին: Ըստ մի տարբերակի, Հորուսն էլ վնասում է Սեթի սեռական օրգանները՝ սա լայն տարածված, բայց շատ արհեստական լեգենդ է: Ըստ այդ լեգենդի կռվից հետո անապատն անպտուղ է դառնում: Կռիվն ավարտվում է, հենց Ապոֆիսը նորից հարձակվում է Ռաի վրա: Սեթը նետվում է Ապոֆիսի վրա, մոռանալով Հորուսի մասին:
Հետագայում, երբ Օսիրիսի կուլտը իշխանություն ձեռք բերեց, հորինվեց նրա վերակենդանացման մասին հեքիաթը:
Օսիրիսի ու Սեթի մասին լեգենդն իրականում կարող է ունենալ պատմական հիմք՝ այն կարող է վերաբերել Թութանհամոն փարավոնի մահվանը հաջորդած տարիներին:

Rhayader
22.10.2008, 18:55
1)Ռա -համարժեք է Արարիչ աստծոն
Արարիչը Հին Եգիպտոսում Ամոնն էր, որին միայն սխալմամբ են նույնացրել Ռաի հետ: Իսկ աշխարհը ստեղծել է ընդհանրապես Պտախը (ենթադրաբար, ձեռնաշարժության միջոցով):

Մեղապարտ
22.10.2008, 19:14
Արարիչը Հին Եգիպտոսում Ամոնն էր, որին միայն սխալմամբ են նույնացրել Ռաի հետ: Իսկ աշխարհը ստեղծել է ընդհանրապես Պտախը (ենթադրաբար, ձեռնաշարժության միջոցով):

Ի դեպ , ես նշել էի գլխավոր աստվածը կամ աստվածները , այս մոտեցումը իր պատ ճառները ունի :
Եգիպտական պատմությունից հայտնի է որ ամենաշատ տաճարներ եգիպտոսում կառուցվել է ի պատիվ Օսիրիսի այնտեղ երկրպագում էին արև աստծոն այսինքն Օսիրրիսին:
Իր քանակությամբ երկրորդը Սեթին նվիրված տաճարներն էին որտեղ երկրպագում էին
Սեթին կամ լուսնին:
Մնացած բոլոր Եգիպտական աստվածները կողմնորոշված են դեպի այս երկու աստվածները կամ աստավծացված գործիչները:

Rhayader
22.10.2008, 19:36

Օսիրիսն Արև չի եղել: Արդարադատություն, հանդերձյալ կյանք ու նման բաներ՝ այո, բայց Արև՝ երբեք:

Մեղապարտ
22.10.2008, 19:42
Օսիրիսն Արև չի եղել: Արդարադատություն, հանդերձյալ կյանք ու նման բաներ՝ այո, բայց Արև՝ երբեք:

Գրում եմ վերջին անգամ, բոլոր այն աստվածները որոնք դարձել են անդրշիրիմյան աշրահի գերագույն աստվածներ սկզբից կառավարել է երկինքը և երկիրը , այսինքն աշխարհը կառավարում էին այն աստվածները որոնք արևակիր էին :

REAL_ist
22.10.2008, 20:04
մի հատ ամենավերջին անգամ կասես որտեղից ես կարդացել որ Օսիրիսը արև աստվածա եղել?:o մինչև Սետի կողմից սպանված լինելը ինքը եղելա հողագործության, գինեգործության ու այգեգոծրության "շեֆը", սաղ ալամ աշխարհը գիտի որ արևի հետ ետ աստվածը կապ չի ունեցել դու ասումես արև աստված, Եգիպտոսում մի քանի արևի աստվածներեն եղել՝ Ռա, Ամոն, Ատում և այլն, բայց Օսիրիսը հաստատ դրանց թվում չի

Elmo
22.10.2008, 20:06
Գրում եմ վերջին անգամ, բոլոր այն աստվածները որոնք դարձել են անդրշիրիմյան աշրահի գերագույն աստվածներ սկզբից կառավարել է երկինքը և երկիրը , այսինքն աշխարհը կառավարում էին այն աստվածները որոնք արևակիր էին :

Մի շաղախի իրար: Եղել է Արևի աստված Ռա ու մնացել է արևի աստված Ռա: . ամբողջ պատմության ընթացքում եգիպտական դիցաբանությունում եղել ե միայն և միայն Ռա, որի մասին ասել են արևի աստված, մնացած ոչ մեկին այդպես չեն կոչել:

Ավելացվել է 4 րոպե անց

Եգիպտոսում մի քանի արևի աստվածներեն եղել՝ Ռա, Ամոն, Ատում և այլն, բայց Օսիրիսը հաստատ դրանց թվում չի

Ամոնը ժամանակավոր էր արևի աստված, իսկ Ատում-ը մինչև Ռա-ն: Միակը որ միշտ մնացել ա Արևի աստված դա Ռա-ն ա: :)
Իհարկե Օսիրսը դրանց թվում չէր:)

Amaru
22.10.2008, 20:11
Արարիչը Հին Եգիպտոսում Ամոնն էր, որին միայն սխալմամբ են նույնացրել Ռաի հետ: Իսկ աշխարհը ստեղծել է ընդհանրապես Պտախը (ենթադրաբար, ձեռնաշարժության միջոցով):

Պտա՞խը. նման բան չեմ լսել, էդ որտե՞ղ է ասվում: Իմ իմանալով՝ Արև աստծուց առաջացան (կամ ծնվեցին) օդը՝ Շուն, ու ջուրը՝ Տեֆնուտը, վերջիններից՝ երկիրը՝ Հեբը, ու երկինքը՝ Նուտը, և այլն, և այլն: Էստեղ ամեն մեկը իր «վարկածն» է գրում... Ու ես ամեն կերպ հասկանալ եմ ուզում, թե ինչ կապ ունեն հայերը եգիպտացիների աստվածությունների հետ: :blin Բացատրեք, էլիիի...

REAL_ist
22.10.2008, 20:16
ոնց? բա հայերնեն ետ սաղ միֆերը գրել թաթարի բերե եգիպտացիքին են տվե, չգիտեիր?:'

Rhayader
22.10.2008, 21:02
մի հատ ամենավերջին անգամ կասես որտեղից ես կարդացել որ Օսիրիսը արև աստվածա եղել?:o մինչև Սետի կողմից սպանված լինելը ինքը եղելա հողագործության, գինեգործության ու այգեգոծրության "շեֆը", սաղ ալամ աշխարհը գիտի որ արևի հետ ետ աստվածը կապ չի ունեցել դու ասումես արև աստված, Եգիպտոսում մի քանի արևի աստվածներեն եղել՝ Ռա, Ամոն, Ատում և այլն, բայց Օսիրիսը հաստատ դրանց թվում չի

Ամոնն էլ իրականում արև չի եղել, պարզապեզ պատմության ընթացքում նույնացվել է Ռաի հետ: Իսկ Օսիրիսը չէր էլ երազի գերագույն աստված կոչվել:

Ավելացվել է 2 րոպե անց

Պտա՞խը. նման բան չեմ լսել, էդ որտե՞ղ է ասվում: Իմ իմանալով՝ Արև աստծուց առաջացան (կամ ծնվեցին) օդը՝ Շուն, ու ջուրը՝ Տեֆնուտը, վերջիններից՝ երկիրը՝ Հեբը, ու երկինքը՝ Նուտը, և այլն, և այլն: Էստեղ ամեն մեկը իր «վարկածն» է գրում... Ու ես ամեն կերպ հասկանալ եմ ուզում, թե ինչ կապ ունեն հայերը եգիպտացիների աստվածությունների հետ: :blin Բացատրեք, էլիիի...

In Egyptian mythology, Ptah (also spelt Peteh) was the deification of the primordial mound in the Ennead cosmogony, which was more literally referred to as Ta-tenen (also spelled Tathenen), meaning risen land, or as Tanen, meaning submerged land.

It was said (in the Shabaka Stone) that it was Ptah who called the world into being, having dreamt creation in his heart, and speaking it, his name meaning opener, in the sense of opener of the mouth. Indeed the opening of the mouth ceremony, performed by priests at funerals to release souls from their corpses, was said to have been created by Ptah. Atum was said to have been created by Ptah to rule over the creation, sitting upon the primordial mound.

http://en.wikipedia.org/wiki/Ptah

Մեղապարտ
22.10.2008, 21:48
մի հատ ամենավերջին անգամ կասես որտեղից ես կարդացել որ Օսիրիսը արև աստվածա եղել?:o մինչև Սետի կողմից սպանված լինելը ինքը եղելա հողագործության, գինեգործության ու այգեգոծրության "շեֆը", սաղ ալամ աշխարհը գիտի որ արևի հետ ետ աստվածը կապ չի ունեցել դու ասումես արև աստված, Եգիպտոսում մի քանի արևի աստվածներեն եղել՝ Ռա, Ամոն, Ատում և այլն, բայց Օսիրիսը հաստատ դրանց թվում չի

Վերջին փորձ ,համաձայն դավանաբանական կանոնների ծեր և ամենա հարգված աստվածը գահնկեց էր արվում երկնքից և դառնում էր անդրշիրիմյան աշխարհի աստված:
Որպես կանոն երկնքում կառավարում էին երեք աստվածներ Արարիչ Աստված,Արևի Աստված և Լուսնի աստված: Գահնկեց արված (սերնդափոխության պատճառով) Արևի Աստվածը դառնում էր անդրշիրիմյան Աշխարհի Աստվածը :
Այլ աստվածներ իրավունք չունեին կառավարել անդրաշխարհը::B

Rhayader
22.10.2008, 21:56

Ինչպես Հադե՞սը: Թե՞ Անուբիսը: Թե՞ Յահվահը: Սրանցից ոչ մեկը գերագույն աստված չի եղել:
Որտեղի՞ց քեզ այս բոլոր գիտելիքները (ոչնչով չհաստատված ու առողջ դատողությունից հեռու):

Մեղապարտ
22.10.2008, 22:05
Ինչպես Հադե՞սը: Թե՞ Անուբիսը: Թե՞ Յահվահը: Սրանցից ոչ մեկը գերագույն աստված չի եղել:
Որտեղի՞ց քեզ այս բոլոր գիտելիքները (ոչնչով չհաստատված ու առողջ դատողությունից հեռու):
Իմ անցած ճանապարհը լիքն էր ամեն ինչով :
Չկրկնվելու համար ասեմ որ իմ գիտելիքները շատ չեն, բայց բավարար են զրույց վարելու համար և ֆունդամենտալ աժողջ են:
Ես զրույցը վարում եմ իմ զրուցակցի առաջարկած խորությամբ:

Rhayader
22.10.2008, 22:10

Սկսենք նրանից, իմ խիստ կարճատես բարեկամ, որ դու քո զրուցակցին, ի դեմս ինձ, ընդհանրապես չես ճանաչում:
Դու հո խարիզմատիկների շարժման անդամ չե՞ս եղել: Հարցը լրիվ լուրջ է:

Մեղապարտ
22.10.2008, 22:16
Սկսենք նրանից, իմ խիստ կարճատես բարեկամ, որ դու քո զրուցակցին, ի դեմս ինձ, ընդհանրապես չես ճանաչում:
Դու հո խարիզմատիկների շարժման անդամ չե՞ս եղել: Հարցը լրիվ լուրջ է:

Բացատրիր ,ինչ է այդ շարժումը և անցիր առաջ (ես այն չեմ հասկանում)տուր կոնկրետ հարց Եգիպտոսի արևի աստծո մասին կքննարկենք:

Rhayader
22.10.2008, 22:21
Եթե չգիտես, ուրեմն չես եղել))) ավելի լավ քո համար:
Հիմնավորիր Օսիրիսի Արևի աստված լինելը:

REAL_ist
22.10.2008, 22:23
Վերջին փորձ ,համաձայն դավանաբանական կանոնների ծեր և ամենա հարգված աստվածը գահնկեց էր արվում երկնքից և դառնում էր անդրշիրիմյան աշխարհի աստված:
Որպես կանոն երկնքում կառավարում էին երեք աստվածներ Արարիչ Աստված,Արևի Աստված և Լուսնի աստված: Գահնկեց արված (սերնդափոխության պատճառով) Արևի Աստվածը դառնում էր անդրշիրիմյան Աշխարհի Աստվածը :
Այլ աստվածներ իրավունք չունեին կառավարել անդրաշխարհը:
ցավոք սրտի այս դեպքում կանոնդ չի գործում, որովհետև Անուբիսը չի եղել ծեր և ամենահարգված աստվածը, չի եղել Արևի աստված, իմ մոտ նենց տպավորությունա որ երևակայության օգնությամբ ես կանոնները ստացել:thinkկարողա կանոնադրություն էլ կար վրեքներս խաբար չկա?

Մեղապարտ
22.10.2008, 22:26
Եթե չգիտես, ուրեմն չես եղել))) ավելի լավ քո համար:
Հիմնավորիր Օսիրիսի Արևի աստված լինելը:

Շնորհակալություն , հարց եմ տվել ցանկանում եմ ստանալ պատասխան,մինչև դու պատասխանես ես կհիմնավորեմ:

Մեղապարտ
22.10.2008, 22:51
Եգիպտացիների մոտ ցուլ Ապիսը Օսիրիսի ուղղեկիցն էր և Պտաի երկրորդ կյանքն էր և ծառան: Ցուլ Ապիսը խորհրդանշանը Եգիպտոսում հայտնվել է երկրորդ դի նաստիայի ժամանակներում: Մ.թ. 3600 տարի առաջ Եգիպտական երկրորդ դինաս տիայի ժամանակ ցուլի խորհրդանշանը բաժանվեց երկու մասի և առաջ եկավ նոր ցուլ աստված՝ Մենվիսը: Մենվիսը համարվեց լուսնի ցուլ աստվածը իսկ Ապիսը մնաց որպես արևի ցուլ աստված: Զուգահեռաբար Եգիպտական դիցաբանության մեջ Ապիս ցուլը և Ատումը նույնացվում էին իրար հետ:Ավելի ուշ Ապիսը և Օսիրիսը միաձուլվեցին և դարձան մեկ աստված Սերապիսե: Սերապիսե աստվածը ընդգրկված է եղել հուհա-հռոմեական դիցարանում:Եգիպտական դիցարանում արևի և լուսնի ցուլ աստվածներին արտաքնապես դժվար է իրարից տարբերել ցուլերը կարելի է տարբերել մի այն երկու կոտոշների միջև տեղադրված արևի կամ կիսա լուսնի պատկերներով:
Համարվոոմ էր որ Ապսից և երկնային կովից ծնվել է ոսկե հորթը :

Հնարավորինս կարճ

Rhayader
22.10.2008, 23:46
http://en.wikipedia.org/wiki/Osiris

Այստեղ նկարագրված է քո տեորիայի էվոլյուցիան: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Օսիրիսը մերմուծված ու խիստ ախմախ աստված է:
Ի միջի այլոց, մ.թ.ա. 3600 թ. Օսիրիսը դեռ չէր էլ պլանավորվում:

Տրիբուն
23.10.2008, 09:27
հը ինչ պարզեցիք եգիպտացիներն էլ են հայերից առաջացել?:blin
Ապեր, էտ հարցը չի քննարկվում, դա արդեն ապացուցված է: Ստեղ հիմա կոնկրետ պարզում ենք, թե եգիպտական որ փարավոնը կոնկրետ հայկական որ ընտանիքից է սերում:

Ավելացվել է 4 րոպե անց
Բայց խորությամբ այդ ամենը պարզելու համար սկսել ենք աստվածներից

Lion
23.10.2008, 12:02
Ապեր, էտ հարցը չի քննարկվում, դա արդեն ապացուցված է: Ստեղ հիմա կոնկրետ պարզում ենք, թե եգիպտական որ փարավոնը կոնկրետ հայկական որ ընտանիքից է սերում:

Ով է դա ապացուցել? Դուք, հարգարժան Տրիբուն?;)

Մեղապարտ
23.10.2008, 12:25
http://en.wikipedia.org/wiki/Osiris

Այստեղ նկարագրված է քո տեորիայի էվոլյուցիան: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Օսիրիսը ներմուծված ու խիստ ախմախ աստված է:
Ի միջի այլոց, մ.թ.ա. 3600 թ. Օսիրիսը դեռ չէր էլ պլանավորվում:
Խնդիրը նրանում է որ սեփական տեսություն ստեղծելու կարիք չկա, կա կոնկրետ գիտելիքներ, տեսակետներ և այսպես շարունակ:
Ինչ մնում է Օսիրիսին, նա իրոք ներմուծված աստված է , բայց նա ոչ թե« ախմախ է » այլ Եգիպտոսի ամենա հայտնի և բարի աստվածներից է:
Ի միջի այլոց մ.թ.ա.3600 թվականին Օսիրիսը տերն էր ողջ Եգիպտոսի և սա փաստ է որն անտեսել չի կարելի:
Իհարկե հասկանում եմ, դիմադրություն ցույց տալու ողջ գայթակղությունը , բայց գիտելիք է հարկավոր այլ ոչ թե «կող»:
Հիշիր, այն բոլոր գրառումները որոնք կատարում եմ ես այս ֆորումում, հիմնված են խորը գիտելիքների վրա նրանք մերժելու կամ հերքելու համար հարկավոր է ԳԻՏԵԼԻՔ::B

«Բոլոր նրանց, ում հոգին որ վառվում է վառ , կրակավառ»
Մինչև մ.թ.ա. 2500 թվականը մի փնտրեք հայկական էթնոս այսօրվա չափանիշներով:
Նորից հիշեցում, էթնիկական պատկանելիությունը այդ ժամանակաշրջանի համար երկրորդական էլ չէր գլխավորը մշակութային և դավանաբանական պատկանելի ությունն էր:
Զօր օրինակ , այսօրվա Միացիալ Նահանգները

Մեղապարտ
24.10.2008, 17:27
Պարզաբանում մտցնելու համար և հետևվելով Վարպերի խորհուրդին , ներկայացնում են Եգիպտական հին աստվածների գլխավոր հնգյակին :
1)Ատում (Տիլմուն) -Արարարիչ
2)Շու և Թեֆնուտ (իգական)
3)Հեբ (նեքև) և Նուտ( վերև)
4)Օսիրիս և Իսիդա Սեթ և Նեֆտիդա
5)Խոր-Գոր

Մեղապարտ
28.11.2008, 00:04
Առաջարկում եմ դիտել այս հաղորդումը http://loadup.ru/video/view/?id=v180905c880

Մեղապարտ
28.11.2008, 21:32
Մեր հասարակության մեջ այօր ձևավորվել է մի սխալ կարծիք, որ այն բոլոր բացահայտումները որոնք կան և որ ես այս ֆորումի շրջանակներում որպես տեղեկատ վություն ներկայացնում եմ ինչ որ մեկի հիվանդագին երևակայության արդյունքն է և հիմնականում առաջացնում է պարսավանք:
Ամերիկահայ Սեդա Ջեյրանը քսան տարուց ավել զբաղվում է Եգիպտական մշակույթի ուսումնասիրմամբ և այդ բնագավառում հասել է լուրջ հաջողություների:
Նա իր ուսումնասիրված նյութերից ելնելով կատարել է մի քանի շատ լուրջ բացահայտումներ :
Նա իր ուսումնասիրություններում պարզել է որ Եգիպտոսի հիմնադիրը եղել է Հայկը:
Ամերիկահայ գաղութի ամենա տարեց հայագետը Հովիկ Ներսիսյանը է իր ուսումն ասիրությունների մեջ նույնպես կատարել է լուրջ բացահայտումներ:
Նա իր աշխատանքների մեջ հստակ հանգել է այն եզրակացության, որ «Ավեստան» ամբողջությամբ իր վրա կրում է հայկական մշակությի ազդեցությունը իսկ հիմնական աստվածների անունները փոխառել են հայկական մշակությից:
Ես նույն պես միանում եմ նրանց և համոզված եմ ,որ եգիպտական դիցաբանական դաշտի կրող հատվածը մեր հայկական մշակույթն է:

Lion
29.11.2008, 10:52
http://www.akumb.am/showthread.php?p=1403969#post1403969

Մեղապարտ
30.11.2008, 19:14
Իսկապես "Ավեստա"-ում հանդես է գալիս մի երևույթ որը կոչվում է "Հայա մարտ/դա": Իրոք ակնհայտ դրսևորվում է "Հայ" արմատը, որ աներկբայորեն կապված է "Հայկ", անվան հետ : "Հայա մարտ/դա" երևույթի վերլուծությունը իր կոնտեքստից դուրս նույնպես կարելի է կատարել սակայն իմ համաոզմամաբ այ չի կարող արդյունավետ լինել:
"Ավեստան"-ասում է որ ,աշխարհը արարվել է "Հայա մարտ/դաի"մարմնից:
Մեր ավանդապատումները ասում են ,որ Հայկը պաշտպանէր :
Այս երկու առանցքային դրույթները գալիս են հաստատելու որ Հայկը շինարար է, կառուցող է ,ստեղծող է:Նրա այս որակների մեջ նվազագույն ձևով է հանդես գալիս ռազմիկը,զինվորը ,նվաճողը:Հետևաբար "Հայա մարտ/դա» երևույթը սխալ է ներկայացնել որպես « "Հայկ ի մարտ"` այսինքն "Հայկ, որը նետվում է մարտի",
"Հայերին մարտի տանող "հայ ի մարտ", որպես պաշտոնի անվանում»:
Հայկը համաձայն տարածաշրջանի դիցաբանական ավանդապատումների դրա կան երևույթ է որը մեզ հուշում է այն մասին ,որ պատերազը և այն ներկայացնողը առավելագույն քիչ է կապված բարության հետ վերջին հաշվով պատերազմը ինքը հակա արարչական է և չար է:
Երևույթի գաղտնիքը գտնվում է «մարտ/դա» և «նարդան» տարբերակների մեջ այն պետք է կարողան ամբողջական ներկայացնի Հայկի ամենա գլխավոր առանձնահատկություն որպես գաղափարախոսի և արարչություն տարածողի :
Ամփոփոլով ընդհանրապես «մար» երևույթի բոլոր այս պահին մեզ հայտնի տեղեկությունները կարող ենք ասել ,որ գործ ունենք բարձրագույն երևույթը ներկայացնող մտքի հետ «դա» երևույթը արտահայտում է հաստատակամություն և ներկայացնում է մի երևույթ որը կայուն է իր տեղում է և հաստատ է:
Հետևություն "Հայա մարտ/դա» նշանակում է «նա է որ բարձրագույնն է և դրված է ընդմիշտ»
"Հաոսինգխա" անվան մեջ "գխա" հնդկական վերջավորություն չէ և այն շատ կոն կրետ իմաստ է արտահայտում «Հայկ-որդին գա» այս մեկնաբանության մեջ «որդին» ես ընդունում եմ պայմանական քանի որ այն այլ իմաստ է արտահայտում և ավելի շատ արտահայտում է Հայկից հետո եկողներին իմաստ ,քան կոնկրետ «որդի» իմաստը:

Rhayader
30.11.2008, 20:13
Նա իր ուսումնասիրություններում պարզել է որ Եգիպտոսի հիմնադիրը եղել է Հայկը:
-Oh my god, they've killed Kenny!
-Bastards!

Փաստորեն, Աբիզյանը իսկապես հայ էր:

Lion
01.12.2008, 13:21

Անչափ հետաքրքիր վերլուծություն էր:) Իրոք, այն ինձ շատ դուր եկավ… Եթե նկատեցիր, ես ինքս էլ որևէ վերսիայի միանշանակ կողմնակից չեմ: Ես ընդամենը "Հայոմարտի" պահով ուզում էի քո նման մարդկանց ուշադրությունը հրավիրել երևույթի վրա… Դա ինձ հաջողվեց…

Քո բերած բացատրությունը շատ ուշագրավ է - զարացրու այն, խորացրու: Ապրես:)

Մեղապարտ
15.04.2009, 13:55
(Կրճատումներով)
Ա~Յ - Ա~Յ - Ա~Յ, Ա~Խ ԱՅՍ ԱՅ - ԱՅԱՆ ...

Մինչ այդ կատարելապես անհայտ էր, բայց երբ ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ մենագրությամբ որպես հնագույն նախամայր բացահայտվեց, պատմության բոլոր ծակուծուկերից դուստրեր ու ծոռնուհիներ դուրս թափվեցին ու դրանց զուգահեռ դեռ քանի «ավատարներ»:

Խոսքն այս անգամ եգիպտական Ամենհոտեպ IV կամ նույն Ախենատոն-Էխնատոն փարավոնի (Ք.ա. 1355/53-1338/37 թթ.) երկրորդ կնոջ` Kiya -ի մասին է, ըստ Ամառնայի միջպետական նամակագրության` արիական Միտանիի Տուշրատտա արքայի Taduhepa-Տադուհեպա դուստրը, ըստ ենթադրությունների` հանրահայտ Թութանհամոնի մայրը, ըստ այլոց` նույն Նեֆերտիտին (իբր «Գեղեցկուհին եկավ»), որ հայտնի է նաև «Գիլու Հեպա» այլանվամբ: Համոզմունք կա, որ նա եղել է Ախենատոնի հոր` Ամենհոտեպ III-րդի հարեմից, ապա անցել որդուն, զգալի դեր ունեցել Նեֆերտիտի անհետանալուց հետո, ինքն էլ մահացել ծննդաբերման ժամանակ ու թաղվել «Արքաների հովտի» KV55 դամբարանում, որտեղ էլ գտնվել են նրա անունը կրող ալեբաստրե սափորներ :

Տվյալները խիստ անբավարար են, բացի մի քանի պարագաներից, որոնց մեջ արձանագրված անվանումները: Նեֆերտիտի անվան «Գեղեցկուհին եկավ» մեկնաբանումը տեսաբաներին հիմք է տալիս պնդելու, որ նա դրսից եկվոր է, իսկ «Գիլու Հեպա» այլանունը նախ հաստատում նրա միտանական ծագումը Հեպա դիցանվամբ (ամպրոպի աստված Թեշուբի կինը` ինչպես ա/ուրարատյան դիցարանում), բայց նաև Հեբա-Եվա-Այա ընդունված լծորդումներով (հմմտ. եբր. xaya-Hawwa-կյանք և Hawwa-Hebat-ուգարիտ. Hbt աղերսը, ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ, էջ 246): Այս համաբանությամբ «Գիլու Հեպա» -ն կարող է նաև թարգմանվել հայերեն գիլàգեղàգեղեցիկ Այա, ինչը համապատասխանում է նաև իմաստաբանորեն: Առավել ևս, որ նույն խուռի-միտանական դիցարանում կա նաև հենց Այա դիցուհի, արևաստված Շիմագեի կինը, ինչպես վստահաբար փոխառյալ աքքադ. Շամաշ-Այա ամուսնական դիցազույգի պարագայում: Իսկ Այա դիցանունը այնքան տարածված էր ամենուր, որ այն սեմական լեզուներում մնաց պարզապես «հարս» իմաստով, մինչդեռ հունարենում և թրքերենում` yaya-տատ, մեծ մայր, իսկ հայ. մի շարք բարբառներում` նաև մեծ մոր պատվանուն ( հմմտ. Մեծամոր...):

Նույն է նաև Էխնատոնի երկրորդ կնոջ Kiya-ի պարագան (եթե իհարկե նա նույն «Գիլու Հեպա»-Նեֆերտիտին չէ), որի Տադուհեպա այլանվան մեջ Տադու մասնիկը համապատասխանում է Միտանիի երկրորդ կարևոր` Taidu քաղաքանվանը, իսկ երկրորդ բաղադրիչ մեջ վերգտնում ենք նույն Հեպա=Այա հավասարումը, փոքր-ինչ տարբեր հոլովմամբ` Kiya-Այա «կ» սկզբնատառի հավելումով: Իսկ այն որտե՞ղից:

Հ. Աճառյանը «կին» եզրը համարելով բնիկ հայերեն բառ, այն առնչում է հնխ. gwen-, իսկ հայ. կյանք-կ’եա եզրը` հնխ. g²iya- արմատների հետ (ըստ այլոց *k’°ei-), որտեղ k-g-ն հավակնում է լինել այնպիսի աճական, ինչպիսինն է գրաբարյան «զ»-ն (զօրինակ, զառաւօտ, կամ կըգնա ևն) կամ գոթ. ga-ն ( ga-laubjan = գեր. գlauben-հավատալ ), երկուսի էլ նախատիպը մակաբերելով հնխ. g‘h նախդիրից (հմմտ. խեթ. GISeya-Կենաց ծառ, ռուս. ива-ուռենի, ճապոն. այնու-ուռենի, հայ. այգի-էգ-իգական...): Ճիշտ այնպես, ինչպես հոմերոսյան հունարենում Այա նախամոր դիցանունը հետագայում դառնում է Գայա-Գեյա: Ուստի բոլոր հիմքերն ունենք մակաբերելու, որ միտանական Kiya-ն Եգիպտոս է հասել արդեն K-իյա նախդիրով, ինչպես շում. gen-կին, Ki-երկիր և Էն-կի ծովաստվածը (բառ. «Երկրի տեր»), որին աքքադները փոխարինեցին խուռիական ու շատ այլ դիցարաններում առկա Էա-Էյա-Հայա բուն նախատիպով: Իսկ նա ոչ այլ ոք էր` քան հինավուրց երկրամայր-ծովամայր Այա նախամոր արականացումը հայրիշխանության շրջանում: Երիցս առավել, որ եգիպտ. փարավոնների մեջ հիշատակվում են երկու Ay, Ay I-ին (XIII-րդ դինաստիա, Ք.ա. 1801-1634 թթ, հիքսոսների ժամանակաշրջան, ինքն էլ նրանց հիմնած ու խուռիներով բնակեցված Ավարիս քաղաքից…) և Ay II-րդ (Ք.ա. 14-րդ դ., XVIII-րդ դինաստիա, որին պատկանում էր նաև Էխնատոնը):

1. Կիյայի ծիսական սափորը KV55 դամբարանից:
2. Ախենատոն-Էխնատոնի կիսանդրին:
3. Նեֆերտիտիի կիսանդրին:
4. Էխնատոնը, Նեֆերտիտին ու նրանց ավագ դուստրը Ատոնին խորհորդանշող արեգակնային սկավառակին երկրպագելիս: Այն ներկայացվում էր բազմաձեռք, կենսատու ճառագայթներով, որոնց մեջ և «անկխ» օղակավոր խաչը (բարձրաքանդակ Ախենատոն քաղաքի տաճարից, Ք.ա. 14 դ.):

Սկզբնաէջում` հիերոգլիֆային Kiya անվանումը և կիսանդրին:

Այստեղ կարող էինք ավարտել մեր այս փոքրիկ դիտարկումը, մնացյալը թողնելով լեզվագիտությանը, որն այս պարագաներում և ընդհանրապես իր ասպարեզում չափազանց անելիքներ ունի, հատկապես շումերերենի նախահնդեվրոպական շերտերը արմատապես բացահայտելու խնդրականում, որի հիմքերը դեռևս մեկ դար առաջ դրել էին գերմ. Ժ.Կարստը և երախտավոր այլք:

Այսուհանդերձ, վասն վերոշարադրյալի ամրագրման, արժե հավելել ևս մեկ, թերևս առավել հաստատուն փաստարկ: Ամենհոտեպ IV –Էխնատոնը պատմության մեջ մնաց որպես կրոնական մեծ ռեֆորմատոր, եգիպտ. կիսամարդակերպ Ամոն-Րային փոխարինելով արևի վերացական Ատոն սկավառակով, որպես «ամենայն արարչության հայր և մայր», այդու ի դեմս իրեն և սիրեցյալ Նեֆերտիտիի համատեղելով նաև արական-իգական սկզբունքները (Նկ.4, ուշդր. Ատոնին նվիրաբերվող զույգ ատրիբուտներին), ինչը ոմանք հակված են ընդունելու որպես միաստավածության առաջին փորձ: Սակայն, ավանդապահ եգիպտացիների համար նման վերացարկումը դեռևս հասու չէր: Ուստի, Էխնատոնի մահից հետո այդ դոկտրինան անմիջապես մոռացվեց, իսկ հավատամքային հետքերը հնարավորինս մաքրվեցին և վերականգնվեց Ամոն-Րայի պաշտամունքը:

Այսուհանդերձ, հարց է ծագում, այդ պաշտամունքը Էխնատոնը հորինե՞ց, թե՞ փոխ առավ այլ մեկ քաղաքակրթությունից, և եթե այո` ապա ո՞ր: Քանզի այն այնքան օտար էր եգիպտացիներին, որ ողջ մի երկտասնամյակում ոչ մի կերպ չկարողացան հաշտվել թեկուզ առաջադեմ այդ նոր դոկտրինայի հետ, իսկ Էխնատոնի մահից հետո ջնջեցին դրա բոլոր հետքերը` փնովելով անգամ Էխնատոնին:
Զի, թեև և’ արեգակնային սկավառակը, և թե’ «երկնային» թևերը առկա էին եգիպտական իկոնոգրաֆիայում (Հորուսը, արծվագլուխ Ամոնը արեգակի սկավառակով ևն), սակայն արեգակի թևավոր սկավառակը այնտեղ մտավ Ատոնի պաշտամունքի հետ, որպես նրա էության տեսանելի միակ ավատարը: Այսինքն, պաշտվում էր որ թե արեգակն ինքը կամ նրա սկավառակը` այլ նրա անտեսանելի էությունը1: Կենդանակերպ աստվածներից հետո նման աբստրակցիան բնականաբար պահանջում էր բավարար հասունություն, իսկ հեղինակելու համար` գոնե նմանատիպ նախադեպեր:

Այն և արեգակի թևավոր սկավառակը հիրավի կային ավելի վաղ հիմնված Առաջավոր Ասիայի քաղաքակրթություններում և մշակույթներում, որտեղ էլ սաղմնավորվել, զարգացել ու համասփռվել էին ամենուր, հազարամյակների ընթացքում հետևողականորեն վերաճելով ավելի ու ավելի վերացական արտահայտությունների, ինչ բնավ Եգիպտոսի պարագան չէր (տե’ս վերոնշյալ նմուշները): Ուստի, Էխնատոնը այդ հավատամքի սկզբունքները եթե չէր փոխառել, ապա առնվազը ներշնչվել էր որևէ աղբյուրից: Մնաց, ճշտել որոշակիորեն ո՞ր մշակույթից:

Առանց չնչին տարակուսանքի` հնդեվրոպական, ավելի ճիշտ` արիական, իսկ առավել ստույգ` միտանական, որի հետ Եգիպտոսը անմիջականորեն հաղորդակցվում էր արդեն մի քանի սերունդ և դեռ շատ ավելի վաղ (տես այստեղ «Երկրագործությունը որպես... քաղաքակրթությունների ճանապարհ» հոդվածը): Ի վերջո այս տարածքից էին նաև խուռիական սուբստրատով հիքսոսները, որոնք ոչ վաղ անցյալում մեկ դարից ավելի իշխել էին Եգիպտոսում և շատ այլ պարագաների հետ ներմուծել նաև հավատամքային տարրեր, ինչպես Օսիրսի հակադրություն Սեթ «օտար աստվածը» ( երկվության գաղափարն ու արեգակնային Հայր աստծո երկվորյակների դիցամոտիվը տիպիկ հնդեվրոպական է 2, տե’ս նաև Նկ. 7,9,13,14 ), իսկ արական-իգական սկզբունքների համադրությունը` տարածաշրջանի նախնադարյան ու հիմնական դիցամոտիվներից մեկը: Ուստի, հիմքեր կան ենթադրելու, որ այս մեկ «օտար պաշտամունքի» մեջ արձագանքել է նաև անցյալի դառը փորձությունը: Մինչդեռ Այ դիցարամատն ու Այա-Կիյա դիցանունը նրանց այդքան օտար չէր: Հենց երբեմնի Այ փարավոնի հիշատակմամբ, բայց առավել Էդֆու տաճարի տիեզերածնական տարբերակից, որում արարչական զույգն և այդքան պաշտված Հոր արծվաստծո ծնողներն են հանդիասնում AA (Այա, ջուր, հող, եղեգ...) և OUA (Ուա, հավք ) դիցազույգը, ճիշտ ինչպիսինը կա... ա/ուրարտ. «Մհերի դռանը» դիցացուցակում` Աիա և Ուա... (հմմտ. «Ծովի վրա սավառնում էր Աստծո հոգին» Աստվածաշնչի առաջին տողը...)
1 Նման հիշատակում ունի Ե.Կողբացին ամենայնի նախապատճառ, մշտնջենական ու անմատչելի «մի Էության» ու Է-ի վերաբերյալ, որին հեթանոսներն անգամ ստիպված էին պաշտամունք մատուցել «ավելի ցածր բաների միջոցով» («Եղծ աղանդոց», էջ 34):

2 Т.Гамкрелидзе-В.Иванов «Индоевропейский язык и индоевропейцы», էջ 777:

Անշուշտ, եգիպտական փառահեղ քաղաքակրթության ջատագովների համար այս ամենը արտառոց են, անհավատալի և նույնիսկ հորինածո, ինչպես մեծ գետերի ակունքներն անտեսող բոլորի համար, ինչը արդեն քանի տարի է փորձում ենք հասցնել գոնե խելոքների գիտակցությանը, իսկ ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ մենագրությամբ` անվիճելիորեն ապացուցել: Բարեբախտաբար այլք ևս սկսել են խորացնել այդ հունը, իսկ մենք որպես «պարապ վախտի խաղալիք» լիցքաթափվում ենք նման «խաչբառերի» լուծումներով:

Օրինակ, քանիսը գիտեն, որ եգիպտական Maât մայր աստվածուհու դիցանունը նույնպես եգիպտական չէ: Զի, նախ առկա է դրա հնխ. *mater արմատը (նաև *maHt[h]er-, հմմտ. անգլ. mother, ռուս. мать, պրուս. muti ևն), որը գտնում ենք անգամ աքքադերենում, ինչպես Թիամատ մեկ այլ նախամոր դիցանվան մեջ և հենց mât-երկիր բնորոշման ( MatManna-Մաննա կամ Արմանա երկրամասը, ուրար. KURManna): Վստահ, այդ հնդեվրոպացիները չեն Եգիպտոսից փոխառել:

Եգիպտ. այլ մեկ փոխառություն է Ամոնի ամուսին Mout-ը, Խոնսու լուսնի մայրը, ինչն ինքնի ակնկալում է գիշեր և մայրամուտ: Իսկ այն, որ Խոնսու լուսնաստվածը բուժում է Հաթթի երկրի արքայադստրին, հուշում է Առաջավոր Ասիայի հետ մշտական կապերի մասին: Բայց ահա շում. mud-ը նույնպես նշանակում է... մութ (Ժ.Կարստ, «Յուշարձան», էջ 406), պարս. tum-մութ (տառադարձմամբ), հին իռլ. mothar- մութ (հմմտ. անգլ. mother-մայր, պրուս. Muti-մայր) անգլ. muddy-ցեխոտ, հայ. գիշերամայրեր ևն: Այստեղ բնավ միտք չունենք պնդելու փոխառության ուղղությունը, իսկ փոխառնչությունն էլ ավելորդ է ապացուցել:

Նույնը մեր համատարած *այ-*այա դիցարմատի և Այա նախամոր վերաբերյալ: Ինչպես տեսնում ենք եգիպտական դիցարանում այն միայնակ ու մեկուսի դեպք չէ, սակայն ի տարբերություն իր զուգակիցների, առավել որոշակի և հասցեավոր:

Այսինքն, ինչպես ասվում է երկրաչափության մեջ. այն` ինչն հարկավոր էր ապացուցել...

ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այս արդեն ոչ թե ինչ-որ բան ապացուցելու համար է` այլ առավելաբար ցուցադրելու քննախուզական մեր մեթոդոլոգիան: Քիչ թե շատ հայտնի է, որ փարավոն բնորոշումը եգիպտերեն չէ, այլ ըստ ոմանց իբր գալիս է հուն. pharaô (Φαραώ) բառից, շրջանառություն մտած Աստվածաշնչի թարգմանության առչնությամբ: Այն մակաբերվում է հին եգիպտերեն per-aâ «գիտական տրանսկրիպցիայից»: Սկզբում այն միայն բնորոշում էր արքայական տաճար, որպես «մեծ (‘ 3) տուն (pr)», միայն ավելի ուշ ստանալով Եգիպտոսի տիրակալ» իմաստը Նոր թագավորության շրջանում, այսինքն մեր դիտարկած XVIII-XX դինաստիաների ժամանակաշրջանում (հիքսոսներից հետո, Ք.ա. 16-11-րդ դդ):
Բարի, նախ փորձենք ստուգաբանել հուն. Φαραώ եզրի ծագումը: Ոմանք այն մակաբերում են պահլ. farr-փառք, լույս, ճոխություն ձևից, Ժ. Կարստը առնչում շում. bar -արև, փայլ եզրի ու նման շառավիղների հետ, ինչը համահունչ է թե’ հուն. Φαραώ եզրին և թե’ հնդեվրոպական լեզուներում տարածված բազում հոմանիշների հետ:

Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ Մարսել, 11 հունիսի 2008 թ.

Աշխարհն հիրավի կավերվեր ու հարկ կլիներ նորից շինել...
** ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ մենագրության մեկ օրինակ նվիրված է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտին, իսկ այնտեղ ընթացող ծագումնաբանության (գիտ. դոկտոր Է.Դանիելյան), արիականության (Գոհար Վարդումյան), միհրականության (Երվանդ Սարգսյան) թե նման հետազոտությունները ԷՈՒԹՅԱՆ ծլարձակումներն են, որից տեղյակ չէ ամբողջ մի ՀՀ ԳԱԱ պրեզիդենտը...

Մարսել, 22.02.2009 թ.
http://www.eutyun.am/S/E/GN/Kiya.htm

Lion
16.04.2009, 12:09
Անչափ հետաքրքիր էր: Ամենայն բարիք ցանկանանք հարգելի Ալեքսանդրին, որը հիմք դրեց հայոց արիականության արմատների բացահայտմանը և վերականգնեց մեր ժողովրդի իրական պատմության մի փառահեղ, սակայն մոռացված մասը:)

Մեղապարտ
11.06.2009, 02:22
«Հայկ եւ Բել»-ի առասպելը Եգիպտական ավանդապատումներում

Նոյի տոհմի պարտություն կրած ճյուղը հանրահայտ Բաբելոնյան բարդույթի չլուծ ված խնդիրները տեղափոխեց տարածքային եւ որակական այլ դաշտ: Մի քանի հա զարամյա պատմություն ունեցող միջ ցեղային համակարգված փոխհարաբերութ յունները մղվեցին երկրորդ պլան,զիջելով իրենբց տեղը նոր հարաբերությունների, որտեղ միջ ցեղային փոխհարաբերությունների փիլիսոփայության հիմքը հանդի սացավ ֆիզիկական ուժը:
Դյուցազնամարտում տարած հաղթանակից հետո արեւապաշտական Հայկի կողմ նակիցների վրա լուրջ գաղափարական խնդիրներ դրվեցին հատկապես Եգիպտո սում եւ Սինայի թերակզում:Այն ամենը ինչ տեղի էր ունենում այդ տարածաշրջանի դավանաբանական դաշտում արդեն կապված էր Հայկի որդի Խորի անվան հետ, որի վրա դրված էր կիսալուսին կոչվող տարածքների եւ Եգիպտոսի կառավա րումը:

ԽՈՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ(քարտեզը դրված չէ տեխնիկական խնդիրների պատճառով)

Մ.թ.4000-ից 3500 տարի առաջ
Եգիպտական աղբյուրները նույնպես իրենց ավանդապատումների միջոցով մեզ են փոխանցել մի շարք պատմություններ որոնք հնարավորություն են տալիս ավելի ամբողջական դարձնել աստվածների առաջին դավանաբանական հակամարտութ յան պատկերը:«Հայկ եւ Բել» հակամարտությունը Եգիպտական ավանդապատում ների մեջ շարունակվեց«Խոր եւ Սեթ» աստվածների հակամարտությանբ,նա իր ձեւաբանությամբ Բաբելոնյան դյուցազնամարտի շարունակությունն էր Եգիպտո սում:
«Խորի եւ Սեթի» պատերազմը հաստատում էր, որ Մարդուկը աստվածը եւ Սեմը Բաբելոնում պարտություն չէին կրել, քանի որ Մարդուկին հաջողվել էր ոչնչացնել Հայկի պահապան աստծոն,այսինքն տարել էր լուրջ հաղթանակ այն իր հերթին նշանակում էր, որ Սեմը իր պայքարը չէր դադարեցրել եւ այն իրականացնում էր Եգիպտոսում Սեթի միջոցով Հայկի որդի Խորի դեմ: Արեւապաշտական գաղափա րախոսության Հայկական «Հայկ եւ Բել»,Բաբելոնական «Մարդուկ եւ Դումուզի», Եգիպտական «Խոր եւ Սեթ», ավանդապատումների մեջ իրար դեմ պայքարում են նույն գաղափարախոսները :
Եգիպտոսում հրապաշտ կամ արեւապաշտ Խորը Սեթի դեմ կռվում էր Ռա աստծո թեւավոր սկավառակի վրա նստած, նրանց պայքարը կատաղի էր եւ շատ դա ժան:Այս ավանդապատման մեջ «Ռա աստծո թեւավոր սկավառակը» համարժեք է արեւապաշտական գաղափարախոսության «արեւի սկավառակ արծի թեւերով» գըլ խավոր խորհրդանիշին:Եգիպտական ավանդապատումները ասում են որ ընդհա րումներից մեկի ժամանակ Սեթին հաջողվեց հանել Խորի մի աչքը (մեր վերլուծութ յան մեջ Հայկ եւ Բելի դյուցազնամարտում զոհվում է Դումուզի-խոյը որը այլ ավան դույթի համաձայն համարվում էր Խոր-ցուլի աչքը կամ ամենա փայլուն աստղը) իսկ Խորը կտրեց Սեթի ամորձինը (Հայկական ավանդապատման մեջ Հայկը շան թահար արեց սպանեց Բելին զրկելով նրան սերունդից) :
Կապված թեմայի հետ մեզ համար հետաքրքրական են երկու աստվածներ ՝ՈՒս պիր աստվածը « Հունական Օսիրիս» եւ Սեթ աստվածը: ՈՒսպիր աստվածը՝ Հե բայի եւ Նուտի, ավագ զավակն է եղբայրն է Սեթի, Իսիդի, Նեֆտիդի ,ամուսինն է Իսիդի ,հայրն է Խորի եւ Անուբիսի (Հին հույները Անիբուսին նույնացնում էին Հեր մեսի հետ):Եգիպտական ավանդապատումները ասումեն, որ Սեթը սկզբից չի եղել չարություն մարմնավորող աստված, այդպիսին է նա դարձել երբ մրցակցության մեջ է մտել եղբոր Օսիրիսի հետ: Քանի որ հրապաշտական գաղափարախոսության երկու ընդիմադիր կողմերը իրենց աստվածներով եւ առաջնորդներով եգիպրոսի համար օտար չէին այդ պատճառով նրանց նկատմանաբ հավասարեցված վերա բերմունք է եղել, պարբերաբար փորձ է կատարվել Սեթին չհամարել չարության աստված:
Եգիպտական դիցարանում Սեթի նկատմամբ վերաբերմունքը փոփոխական էր, կապված պատմական ժամանակաշրջանից, նա կարող էր լինել թե որպես մութ ուժ երի առաջնորդ եւ թե կարող էր լինել Ռա աստծո ճաբարում, ամեն դեպքում Սեթի նկատմանբ Եգիպտոսում կար խուսափպղական վերաբերմունք:Խուսափում էին Սեթին պատկերել թագավորական դամբարանների մեջ,ենթադրում էին, որ նա կա րող է խանգարել փարավոնների եւ թագավորների հանգիստը:Եգիպտական ավան դապատումների մեջ աստիճամաբար Սեթը հաստատվեց որպես չար աստված որը սպանել է բարի աստծոն, մ.թ.800 տարի առաջ դիցաբանության մեջ նա արդեն հայտնի էր որպես չարության աստված:Նրա ծննդյան օրը համարվում է դժբախտ օր , այդ օրը համարվում է ոչ աշխատանքային: Սեթի աստվածասպանության մա սին ակնհայտորեն ակնարկում են նրան ավանդական պատկերները՝ մարդ ավա նակի գլխով:
Սեթը Գեբայի եւ Նուտի կրտսեր տղան է,եղբայրն է Օսիրիսի ,Իսիդի ,Նեֆտիդի, նա համարվում էր հեռու երկրների հովանավոր փյունիկյան սիրո աստվածուհիներ Ան ատի եւ Աշտորետի (Աստարաի) ամուսինը:Սեթի ամենահին պատկերը պատկա նում է մ.թ.4000-3500 առաջ ժամանակաշրջանին:
(Հատված)

Մեղապարտ
22.11.2009, 23:13
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ և ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1.ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԻԵՐՈԳԼԻՖԻԿ ԳԻՐ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գիրը մարդկային քաղաքակրթության կարևորագույն հայտնագործություններից է: Հաղորդակցման ոչ գրային միջոցները (ձայն, շարժում, դիմախաղ և այլն) ակնթարթային են, անցողիկ ու ենթադրում են հաղորդակցվողների մերձություն: Գիրը վերացրեց տարածա-ժամանակային արգելքները և մարդուն հնարավորություն տվեց իր խօսքն ապրեցնել շատ ավելի երկար, քան սեփական կյանքի տևողությունն է և դուրս հանել շատ ավելի հեռուներ,քան իր կենսատարածքի չափերն են: Դա իր հերթին հնարավորություն տվեց իրարից մեծ հեռավորությունների վրա ապրող մարդկանց փորձն ու իմացությունը կուտակել,
ընդհանրացնել և ստեղծել միասնական հոգևոր-մշակութային կենսատարածք, ինչը ազգի ձևավորման կարևոր նախապայման է: Գիտության մեջ այսօր տիրապետում է այն կարծիքը, թե աշխարհի հնագույն գրային համակարգերը Ք.ա. 3300-3200թթ ստեղծված շումերական և եգիպտական պատկերագրերն են:
2. Մյուս կողմից, հին աշխարհի պատմության հիմնարար և սակայն դեռևս չլուծված խնդիրը հենց շումերական և եգիպտական քաղաքակրթությունների ծագման հարցն է: Շումերական քաղաքակրթության ակունքները հասնում են Ք.ա. 6-րդ հազ. կես (Ուբեյդ), իսկ եգիպտական քաղաքակրթությանը՝ Ք.ա. 6 հազ. վերջ (Բադարի, Մերմիդե, Ֆայում): Այս քաղաքակրթությունները հիմնողներն իրենց հետ Միջագետք ու Նեղոսի հովիտ են բերում զարգացած երկրագործական և անասնապահական մշակույթ, Ճարտարապետություն, արհեստներ, դիցաբանություն և գիր: Հնագիտական տվյալները հիմնավորապես ցույց են տալիս, որ Ք.ա. VI հազ. նախորդող ժամանակաշրջանի Միջագետքում և Նեղոսի հովտում
այդ մշակույթների փուլային զարգացման հետքերը բացակայում են: Գիտության մեջ ձևակերպված «ովքե՞ր էին այդ մշակույթի կրողները և որտե՞ղ էր նրանց նախահայրենիքը» հարցադրման պատասխանը դեռևս բացահայտված չէ:1
3.Դեռևս XIXդ վերջին և XXդ սկզբին կարծիքներ էին հայտնվել, թե շումերական և եգիպտական քաղա քակրթությունները ստեղծողները Հայկական լեռնաշխարհի բնիկներն էին:2 Նախկինում պատշաճ ուշադրության չարժանացած այս տեսակետը ներկայումս ունիհնագիտական անհերքելի հիմնավորումներ: Վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում պատմական Հայաստանի տարածքում կատարված պեղումների արդյունքները (Çayönü, Hallan Çemi Tepesi, Hassuna, Göbekli, Nevali Çori և այլն) ցույց են տալիս, որ Տիգրիս և Եփրատ գետերի վերին հոսանքներում Ք.ա. XII-VII հազարամյակներում գոյություն է ունեցել
զարգացած՝ երկրագործությունը յուրացրած և տաճարական համալիրներ կառուցող միասնական մշակույթ:3
4.Պատմական Հայաստանի տարածքի այսօր հայտնի և ծագումնաբանորեն ամենահին ու ամբողջական հնագիտական նյութը ժայռապատկերներն են: Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներն իրենց ծավալով, կատարման տեխնիկայով, նշանների բազմաքանակությամբ ու սյուժեների բազմազանությամբ աշխարհում չունեն իրենց նմանակը: Միաժամանակ, հայկական ժայռապակերների որոշ առանձնահատ կություններ թույլ են տալիս ենթադրել, որ ժայռապատկերային նշանները գործածվել են որպես գիր, իսկ
ամբողջական կոմպոզիցիաներն ունեցել են հոգևոր և ծիսական նշանակություն:4 Ցավոք սրտի, առայժմ չեն հետազոտվել հայկական ժայռապատկերների և հին աշխարհի գրային համակարգերի առնչությունները: Սույն աշխատանքում փորձ է արվում լրացնել այդ բացը: Որպես հետազոտման նյութ, վերցրել ենք Ուխտասարի և Ջերմաձորի 802 ժայռապատկերները, որոնք հրատարակված են «Սյունիքի ժայռապատկերները» աշխատության մեջ:5
II. ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
1.Ժայռապատկերները հետազոտող շատ գիտնականներ են (Խ. Սամուելյան, Գ. Ղափանցյան, Լ. Բարսեղյան և այլք) կարծիք հայտնել, թե ժայռապատկերը հավանաբար գրի նախնական ձև է: Սակայն ժայռապատկեր ներն առաջնահերթ ու հաստատապես գրային համակարգ է ընկալվել հայ ժողովրդի կողմից և այդ ընկալմանը համապատասխան տրվել է «իծագիր» բնութագիրը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե «իծագիր» անվանումը տրվել է միայն այն պարզ պատճառով, որ ժայռապատկերների մեջ մեծ թիվ են կազմում այծերի պատկերները: Ի դեպ, գիտնականների կողմից հենց այդպես է մեկնաբանվել «իծագիր»
անվանումը: Իրականում «իծագիր» անվանումը գալիս է այն անհիշելի ժամանակներից, երբ
երբ փորագրվում էին ժայռապատկերները, երբ նոր էր ձևավորվում գիրը: «Իծագիր» անվանման պատճառներից հիմնականն այն էր, որ «այծ» և նախնական «գիր»հասկացություններն ունեցել են համահունչ անվանումներ: Այդ համահունչ անվանումների զույգերը առկա են հայերենում, շումերենում և եգիպտերենում:6 Այսպես`mašdara = «վայրի այծ» և «արձանագրություն», (շումերեն) sr, zr = «ձար, նոխազ, խոյ» և «գրել» (եգիպտերեն): «Շումերեն լեզու» հասկացությունը արտահայտվում է emegir բառով, իսկ նույն բառը udu=այծ
ցուցիչով (udu emegir) նշանակում է «այծի տեսակ»: Շումերենում «գրել» բառը հնչեցվում էր sar,
որը նույնական է եգիպտերեն sr, zr = «գրել» բառի հետ, իսկ երկուսի հայերեն համապատասխանն է՝
շար = «կարգ, շարուածք, խումբ»
սարել = «կազմել, հիւսել, կապել»
ծիր = «գիծ, շրջագիծ, կարգ, ակօս», որից՝ ծրել = «գրել»:∗
Պատկերա-գաղափարագիր գրային համակարգում հայերեն վերոհիշյալ բառերին համանուն է հայերեն ձար = «նոխազ, խոյ» բառը: Հետևաբար վերացական շար, սար, ծիր հասկացությունները հնչեցնելու համար անհրաժեշտ կլիներ նկարել ձար՝ նոխազ: Սրանից զատ, հայերենն ունի «գիր» և «այծ» գաղափարների այլ համահունչ անվանումներ: Հայերենում համանուն ու համահունչ են խազ = «այծ» և խազ = «գիր» բառերը: Մեսրոպատառ հայերենում «խազ» բառն առավել գործածական է «գիծ, գիր» իմաստով և միաժամանակ երաժշտական նշանագրերի հավաքական անվանումն է (խազեր): հայերենում «խազ» է անվանվում նաև
արու այծը (հոգ. խզան):∗∗ Պիտի կարծել, որ գրի վերոհիշյալ բոլոր անվանումները նախապես ունեցել են միայն «այծ» իմաստը: Որոշակի գաղափար արտահայտելու նպատակով այծի պատկեր նկարելու պրոցեսին զուգընթաց հավանաբար այծի որոշ անվանումների վերագրվել է նաև «գիր» իմաստ: Այդ մասին են վկայում նաև ազգագրական նյութերը: Այծ = գիր նույնացումը առավել ցայտուն ու հակիրճ է արտահայտված հայկական հանելուկներում:Բերենք մի քանի օրինակ.
7«Սպիտակ պռակ (=պուրակ, անտառ), սև-սև էծեր: (Ղարաբաղ)
(շարունակելի)

Մեղապարտ
24.11.2009, 20:05
«Սև էծը սպիտակ դարի վրեն արածում ա»: (Վաղարշապատ, Վան, Դովրի)
«Սիվտակ կող, սև իծան մեջ կարածան»: (Ալաշկերտ, Ղարաբաղ)
«Ճորմակ լեռներ, սև-սև էծեր»: (Ղարաբաղ)
«Սև ածերն, ճերմակ փլերն (=բլրակ) մաղվածին»: (Խոտրջուր)
«Տեկմե (=պատահական) չոբան չեն կրել ածեր»: (Կեսարիա, Խարբերդ)
Հանելուկների բերված օրինակներում այծը ներկայացնում է «գիր» գաղափարը: Կարևոր է
և այն փաստը, որ բերված մի քանի օրինակների աշխարհագրությունը ծածկում է պատմական Հայաստանի ողջ տարածքը:
2. Գրի ծագման նախնական փուլում, երբ դեռևս վեջնականապես չէր ձևավորվել «գիր»,
«գրել» գաղափարը, գրելու գործողությունը պիտի արտահայտվեր պատկերները
կարգավորված շարելու, հյուսելու, կազմելու, խազելու, գծելու միջոցով: Պետք է ենթադրել , որ շումերեն sar և եգիպտերեն sr, zr բառերը «գրել» իմաստի համար ունեցել են նախնական «շարել, սարել, ծրել» իմաստները: Այս ենթադրության իրավացիությունը ստուգելու համար անհրաժեշտ է քննել շումերեն sar և եգիպտերեն sr, zr բառի համանունները: Շումերական նյութին կանդրադառնանք հաջորդ աշխատանքում, իսկ ստորև ներկայացնենք եգիպտերեն sr, zr բառի համանունները և հայերենի համապատ ասխան զուգահեռները: Միայն հիշեցման կարգով նշենք, որ եգիպտերեն գիրը բաղա ձայնային է:
Եգիպտերեն համանունները Հայերեն զուգահեռը Հայերենի իմաստը
sr = ծեր մարդ ծեր ալևոր, պառաված մարդ
sr = ղեկավար, իշխան, ազնվական սար գլուխ, գլխավոր, իշխան
sr = կարգավորել, դասավորել, շարել շար, սար կարգ, շարուածք; կապ, կազմ
sr = բուրդ ասր բուրդ
sr = գրել, գծել ծիր, սար, շար գրել, գծել, շարել
sr = այծ, խոյ ձար նոխազ, խոյ
sr = մազ ձար մազ
sr = նետ սայր ծայր, սուր կողմ
sr = յուղ, կարագ սեր կաթի երեսի յուղը
sr = հացահատիկ ցոր- ցորեն, հացահատիկ
sr = ցրել, սփռել ցր- ցրել, սփռել
sr = երկնքի 36 մասերից մեկը սր- սրական գոտի, մեծասիր գոտի
sr = կաշի սեր- սերեկ, կաշի
Ինչպես տեսնում ենք, եգիպտերենի համանունների այս շարքի հայերեն զուգահեռները ևս բաղաձայն համանուններ են: Եգիպտերեն և հայերեն նույնական համանունների այս շարքը հիմք է տալիս պնդելու, որ եգիպտերենում և վաղնջական հայերենում «գրել» իմաստն արտահայտելու համար օգտագործվել է նույն բառը: Ընդ որում, պատկերների գծային շարքի դեպքում պատկերները գրառվել են և հորիզոնական, և ուղղահայաց շարքերի տեսքով : Նաև հանդիպում են պատկերների շրջանաձև (ծիր), գալարաձև, աղեղնաձև դասավորման դեպքեր: Մեր կարծիքով պատ կերների դասավորման ձևի ընտրությունը կախված էր ներ կայացվելիք թեմայի վերաբեր յալ գոյություն ունեցած աշխարհընկալումային պատկերացումներից:
4. Վերջապես, ժայռապատկերները վաղնջական գիր լինելու տեսակետի օգտին է վկայում նաև այն փաստը, որ բացի մարդու և կենդանիների պատկերներից, մեծ թիվ են կազմում վերացական նշանները : Ուխտասարի և Ջեմաձորի 802 ժայռապատկերային կոմպոզիցիաների մեջ վերացական նշանների թիվը մոտ 200 է:
Այս պարագայում կարևոր է և այն փաստը, որ յուրաքանչյուր նշան ունի գործածման որոշակի հաճախ ություն, ինչը յուրահատուկ է ձևավորված գրային համակարգին: Ստորև, աղուսյակի տեսքով, բերված են 802 ժայռապատկեներում մի շարք նշանների գործածության թվերը: Վերացական նշանների մեծ քանակը և ժայռապատկերներում նրանց հայտնվելու որոշակի հաճախությունը ևս վկայում են, որ Ուխտասար-Ջերմա ձորի ժայռապատկերները զարգացման որոշակի փուլում գտնվող գրային համակարգ էր:
II. ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ
1. Եթե ժայռապատկերները պատկերա-գաղափարագիր արձանագրություններ են, ապա, ինչպես գրչության ցանկացած ձևի համար, այստեղ ևս արձանագրողը պիտի արձանագրեր իր լեզվի բառապաշարով: Պատկերագրության մեջ գրի հնչյունական կազմակերպման հիմքում դրվում էր հնչյունական ռեբուսի սկզբունքը: Վերացական հասկացություն արտահայտող բառը հնչեցնելու համար պատկերում էին այդ բառին համահունչ անվանում ունեցող առարկայի պատկեր (համանունության սկզբունք): Եթե երկու բառ համանուն են տվյալ լեզվում, ապա այդ համանունությունը միայն այդ լեզի առանձնահատկությունն է և չի կրկնվում մի այլ լեզվում: Օրինակ՝ անգլերեն sow բառը միաժամանակ նշանակում է «ցանել» և «խոզ», կամ, you=դու, դուք և ewe=ոչխար բառերի հնչողությունը բացարձակ նույնական է (ju:) և այս բառերը համանուն և համահունչ են միայն անգլերենում: Եթե ժայռապատկեր նկարողը անգլախոս լիներ, ապա նա «դու» դերանունը հնչեցնելու համար պիտի նկարեր ոչխար:
2. Ժայռապատկերների հեղինակներն առավել հաճախ պիտի ջանային հնչեցնել իրենց աստվածների անուն ները, նրանց էության ու գործունեության առանձնահատկություն ները և աստվածներին ուղղված իրենց ցան կություններն ու փառաբանությունը: Այս ասպարեզում մեծ թիվ են կազմում վերացական հասկացություն ները: Ճշմարիտ աստվածապաշտությունն անհիշելի ժամանակներից ի վեր մարդու կողմից ընկալվել է որպես մի ծիսա-պաշտամունքային կառույց, որն ունի երեք հիմնասյուն.
ա. Աստվածն է կյանք արարողը, կյանք տվողն ու ետ առնողը,
բ. Աստվածն է իր ստեղծած արարածներին սնունդ տվողը,
գ. Աստվածն է դատողը և ցանկալի հանդերձյալ կյանքի արժանացնողը:
Ապրող մարդու համար առօրեական և առաջնահերթ խնդիրը եղել ու մնում է սննդի հայթայթումը: Մարդն աստվածատուր սնունդը ստանում է բուսական ու կենդանական աշխարհի միջոցով և բնական է, որ հենց բույսերն ու կենդանիներն ընկալվեին որպես սննդի մատակարար միջնորդներ Աստծո և մարդու միջև: Բույսերի ու կենդանիների միջոցով է Աստված սնունդ տալիս կամ զրկում սնվելու միջոցից: Եւ պատահական չէ, որ սկսած հնագույն դիցա-աշխարհընկալումային պատկերացումներից, աստվածներն ունեին հասցեավորված կոդեր բուսական և կենդանական աշխարհում: Դիցաբանության մեջ բացառիկ տեղ ունեին և առավել գործածական էին կենդանական կոդերը: Աստված-կենդանի նույնացումը ևս կատարվել է Աստծո որևէ մականվան և տվյալ կենդանու համանունության սկզբունքով: Օգտագործելով համանունության սկզբունքը, փորձենք բացահայտել աստված-կենդանի կոդավորումն ըստ Ուխտասար-Ջերմաձորի
ժայռապատկերների:
3. Հիշյալ 802 ժայռապատկերներում առկա են մարդու և կենդանիների 4133 ամբողջական
պատկերներ, որոնք, ըստ կենդանիների տեսակների, ունեն հետևյալ բաշխվածությունը:
(շարունակելի)

Մեղապարտ
28.11.2009, 01:26
Աղյուսաակը չի տեղադրվում
ա. Ժայռապատկերներում կենդանական պատկերների մոտ կեսը պատկանում է այծին:
Այծապատկերի հայտնվելու հաճախականությունը կազմում է 2.33/ժայռապատկեր,
մարդունը՝ երկու անգամ պակաս (1.12/ժայռապատկեր): Մյուս կենդանապատկերների
հաճախականությունը մեկից փոքր է:
բ. Իրենց տարածվածությամբ առաջին 5 տեղերում գտնվող կենդանիները (այծ, առյուծ,
հովազ, ցուլ, օձ և եղջերու) ներկայացնում են Առաջավոր Ասիայի պատմության հնագույն
շրջանի սրբազան կենդանիներին:
Ժայռապատկերների այս առանձնահատկություններն անշուշտ պատահականության
արդյունք չեն, այլ ունեն հոգևոր-աշխարհընկալումային հիմք: Այժմ այդ հիմքը փորձենք
պարզել հայերենում հիշյալ կենդանիների անուններին համանուն հասկացությունների
միջոցով (տես ստորև՝ աղուսյակում):
Կենդանու անվանումը Կենդանու անվանման
համանունը
Համանուն բառի իմաստը
դիգ (=այծ) դիք աստուած
խաշ (=այծ) խաչ աստծո նշան, սուրբ, Կենաց ծառ
հօր (=այծ) հայր (սեռ. հօր) հայր
առեւծ արեւ արև, արեգակ
հովազ հով հովանի, հովանավոր
ընջուղ (=ցուլ) ընձուիլ ծագել, բղխել, լույս ցոլալ, ծլել, բուսնել
կով (=ցուլ, կով) գով ներբող, փառաբանություն
օձ օծ օծանել, օծեալ
եղն եղ ստեղծված, գոյացած բան, գոյություն
շուն սուն սնուցանել, պահել
Համանունների այս շարքը, որն անշուշտ ամբողջականը չէ, գոյություն ունի միմիայն
հայերենում և աշխարհում չկա որևէ այլ լեզու, որը հնարավորություն տար «հայր», «աստված»
և «խաչ» գաղափարներն արտահայտել այծի պատկերով, «լինել, գոյություն» գաղափարը՝
եղջերուի պատկերով, «փառաբանությունը»՝ ցուլի պատկերով կամ՝ «օծել, օծեալ»
գաղափարը՝ օձի պատկերով:
Այս պարագայում, օրինակ, եթե իրար կցենք օձի և այծի պատկերները, ապա այդ
կցագրությունը, ըստ համանունության սկզբունքի, պիտի ընթերցել «Օծեալ Աստուած» և այս
ընթերցումը միայն հայերեն լեզվամտածողության առանձնահատկությունն է, քանի որ
դիգ~դիք և օձ~օծ համանունների զույգը գոյություն ունի միայն հայերենում: Ընդ որում, այծ-օձ
կցագրությունը տարածված է ժայռապատկերներում, ինչպես նաև առկա է Ք.ա. III-II
հազարամյակների միջագետքյան կնիքների վրա4. Ժայռապատկերներում այծի առանձնահատուկ դերից ելնելով, առավել մանրամասն
անդրադառնանք այծի մի քանի անվանումներին և դրանց համանուններին: Ինչպես այծի
պատկերներն են ժայռապատկերներում գերակշիռ թիվ կազմում, այնպես էլ հայերենում այծի անվանումների թիվն է (անցնում է 30-ից) անհամեմատ շատ ցանկացած այլ կենդանու անվանումների թվից:
Այծի այս բազմաքանակ անվանումներից առանձնացնենք այծ = ած,էծ,
ազ; դիգ, արտի անվանումները ա. դիգ – այս անվանումը համանուն է «դիք» = «աստուած» բառին: Այսինքն, «աստուած»
վերացական հասկացությունը պատկերագրության մեջ պետք է արտահայտվեր դիգ =«այծ»
առարկայական պատկերով: Համանունների այս զույգը նկատվում է և շումերենում ու
եգիպտերենում: Շումերում «աստվածություն» հասկացությունը գրվում է DIGIR, DIGER =
«աստուածներ», իսկ բուն «աստուած» հասկացությունը գրվում է ILU = I-LU = I-UDU, որի
գաղափարագիր բառացի իմաստն է «պաշտելի այծ, պաշտելի օդի»: Եգիպտոսում dg բառն
արտահայտում էր Օսիրիսին հովանավորող աստծո անունը: Այծ-աստուած
համանունության այս օրինակը հայտնի է միայն այս երեք լեզուներում:
բ. այծ, ած, ազ – հայերենում այծի այս անվանմանը համանուն է ազն=«ազգ, ցեղ» բառը,
որից՝ «ազնիւ», «ազնուական» բառերը:9 Եւ պատահական չէ, որ նախաքրիստոնեական
շրջանում հայերը կրում էին «այծ» մականունը:10 Եգիպտերենում հիերոգլիֆը բուն այծ
իմաստից բացի ունի նաև «ազնուական, թագավորական տիտղոս» իմաստը: Շումերենում
«ազնուական» հասկացությունը գրվում է dig ZA.MAH = dig տիայր (ZA=անձ, մարդ, MAH=մակ,
վերին, մեծ) և այստեղ օգտագործվել է «այծ» անվանման «դիգ» հոմանիշը:
Համանունների այս երկու շարքերը ցույց են տալիս, որ համանունության սկզբունքի
հիման վրա այծի պատկերն արտահայտել է «աստուած» և «ազնուական, ազնուացեղ»
հասկացությունները: Եթե ժայռապատկերները նախորդել կամ ստեղծվել են շումերական և
եգիպտական գրային համակարգերի ստեղծման ժամանակ, ապա ժայռապատկերներում ևս
այծապատկերները պիտի արտահայտեին այդ իմաստները:
գ. արտի - այծի այս անվանմանը համահունչ եգիպտերեն art, arti բառը ևս կրում է «այծ,
քարայծ» իմաստը:Միաժամանակ եգիպտերեն բառը նշանակում է.
• «գրություն, վավերագիր, աձանագրություն, գիրք, կաշվե փաթեթ (իմա՝
մագաղաթ)»: Հայերենում այս իմաստները կրող և արտի =«այծ» բառի համանունն է
արձան = «փորագրեալ քարե տախտակ, արձանագրություն» բառը (արձան բառի
բարբառային տարբերակներն են արծան, արցան և սրանց նախաձևը՝ արդան, արտան
(տ > ծ,ց և դ > ձ,զ)):
• եգիպտերեն arti բառի երկրորդ իմաստն է «կրակ, բոց»: Այս իմաստի հայերեն
զուգահեռն է արտ > արծ = «տաք երկաթով փայտի վրա նկարել (իմա՝ գրել), արծարծել =
«մարող կրակը բորբոքել, բոցավառել, վառել»:
• arti բառին եգիպտերենում վերագրվում է նաև «գերեզման» իմաստ: Այս
իմաստի դեպքում հայերեն զուգահեռն է նույն արձան բառը «գերեզմանաքար,
մահարձան» իմաստով:
Արտի = arti բառի համանունների այս շարքը միայն հայերենի ու եգիպտերենի
առանձնահատկությունն է և նորից ցուցադրում է այծ և գիր հասկացությունների
համանունությունը:
5. Այծ և գիր հասկացությունների կապը շատ ակնհայտ է արտահայտված նաև
ժայռապատկերներում: Նկար 4 բերված ժայռապատկերների նմուշները ակնհայտ ցույց են
տալիս, որ այծի մեջքի գծի և եղջյուրների միջև ընկած տարածքը հաճախ օգտագործվել է
որպես յուրահատուկ գրատախտակ:
Ակնհայտ է, որ այծերի մեջքի և եղջյուրների արանքում գծագրված վերացական նշանները
գաղափարագրեր են, արտահայտում են այծի (իմա՝ աստծո) անունը, մականունը կամ որևէ
այլ բնութագիր և ենթակա են վերծանման: Դիտարկենք երկու պարզ օրնակ:
Նկար 5-ում պատկերված է այծ և նրա մեջքին կենտրոնում կետ ունեցող շրջան:
Այծի մեջքի շրջանը նույնական է «արև», «արևի աստուած» իմաստները կրող
եգիպտական հիերոգլիֆի հետ: Այստեղ այծը, որպես դիգ, պիտի ընթերցենք դիք=
Նկար 5. «աստուած»: Արդյունքում՝ ունենում ենք «Արևի Աստուած» ընթերցումը:Նկար 5-ի
այծապատկերը ունի մի առանձնահատկություն ևս. ժայռապատկերի հեղինակը այծի
եղջյուրների ծայրերը միացնելով ստացել է դրօշի պատկեր: Դրօշի խորհրդին
կանդրադառնանք քիչ անց:
Նկար 6-ում, ի տարբերություն նկար 5-ի, ավելացված է առյուծի պատկեր:
Առյուծ հիերոգլիֆը ( ) ընթերցվում է r կամ rw և արտահայտում է
առեւ(ծ) կամ առեաւ(ծ) հնագույն ձևի «ռ» բաղաձայնը կամ «ռ» բաղաձայնը և
Նկար 6. «ւ» կիսաձայնավորը միասին: Առյուծի անվան նման ընթերցման հնարավորություն
են ընձեռնում միայն հայերենը և եգիպտերենը և միայն հայերենում ու եգիպտերենում են
«առեւծ» և «արև» անվանումները համահունչ: Արևի աստծո եգիպտերեն անվան մեջ որպես
գաղափարագրի հնչյունական լրացում դրվում են =r, rw և «արմուկն» = a
հիերոգլիֆները ( , ուղղահայաց գծիկը նշանակում է, որ հիերոգլիֆը գաղափարագիր է): Արևի աստծո եգիպտերեն գրելաձևը նույնական է նկար 6-ի ժայռապատկերային
գրելաձևին. այծը դիցանվան որոշիչն է, իսկ առյուծի պատկերը՝ «արև» գաղափարագրի
առեւ(ծ) հնչեցումը: Եգիպտերենում, կախված «առյուծ» հիերոգլիֆի r կամ rw ընթերցումից,
արևի աստծո անունը պիտի հնչեցվեր համապատասխանաբար Արա կամ Արեւ:

(շատ եմ ցավում ,որ նկարներ տեղադրելը չի ստացվում)

Gayl
28.11.2009, 01:46
-Oh my god, they've killed Kenny!
-Bastards!

Փաստորեն, Աբիզյանը իսկապես հայ էր:

Դե եթե քո համար Նու Պագադին հայա ուրեմն Աբիզյանը հայի զտարյուն տեսակնա: