PDA

Դիտել ողջ տարբերակը : www.akumb.am - մեր նոր հասցեն



Chuk
15.06.2006, 05:41
Ինչպես արդեն տեսնում եք ֆորումի հասցեն փոխվել է: Այսուհետև մենք գործելու ենք www.akumb.am հասցեում: Ինչու՞ այս հասցեն: Այն ավելի հեշտ է հիշել, ավելի գեղեցիկ է հնչում, առաջին կարգի դոմեն է...

Ինչևէ, բացի նրանից որ փոխել ենք ֆորումի հասցեն, փոխել ենք նաև հոստինգը, որի շնորհիվ հուսով ենք, որ այսուհետև արտասահմանի հետ կապն ավելի արագ կլինի և մեր ակումբի արտասահմանում ապրող անդամները ստիպված չեն լինի շատ չարչարվել ակումբ այցելելուց:

Դե ինչ, քանի որ ակումբը ամենքինս է, ապա ուզում եմ բոլորիդ շնորհավորել այս փոփոխությունների կապակցությամբ :redhat

Բացի դրանից ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ակումբի երկու անդամներին՝ Վազգենին ու Սահակին, նաև ում շնորհիվ հնարավոր եղան այս փոփոխությունները: Շնորհակալություն տղերք, ակումբը ձեզ պարտական է :)

Artgeo
15.06.2006, 10:11
ՈՒՌՌՌՌՌՌՌՌՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ :clap :yahoo :drinks

Շնորհավորում եմ բոլորիս, ԱՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՋ գրավելու համացանցի ավելի ու ավելի շատ անդամների։ ՏԱՐԱԾԵՆՔ ՀԱՅԵՐԵՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ, ԶՐՈՒՑԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ :hands :hands

Akumb.am :love

Շնորհակալություն, Վազգեն ու Սահակ :)
Շնորհակալություն, Chuk և Network.am, առանց ձեր անքուն գիշերների աշխատանքի այս ամենը չէր լինի :)

Հ.Գ. առավոտյան մի փոքր անտրամադիր էի. անդամներից մեկն էր արթնացրել (Uluana, ոչ ոքի չեմ ասի, որ դու էիր :sulel ), իսկ հիմա տրամադրությունս շատ բարձրա :yahoo Հուսով եմ, որ բոլորի տրամադրությունը կբարձրանա Akumb.am այցելելուց, այստեղ կընթանան թեժ բանավեճեր, հետաքրքիր և ուրախ զրույցներ :love

Միասին մենք ուժ ենք ;)

Firegirl777
15.06.2006, 10:32
Ինձ էլ է շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ դուր գալիս
'ա -երի քանակը անվերջ է'
ուրախությամս չափ չկա, կարող եք համոզված լինել, բոլորդ էլ շատ ապրեք:ok :hands

Intel
15.06.2006, 14:26
Ինձ էլ է շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ դուր գալիս
'ա -երի քանակը անվերջ է'
ուրախությամս չափ չկա, կարող եք համոզված լինել, բոլորդ էլ շատ ապրեք:ok :hands
Chuk, սաղ լավ ա :)
Սաղ OK ա? cookie-ների հետ պրոբլեմ չեղա՞վ:

John
15.06.2006, 20:07
ՇՆՈՐՀԱՎՈՐ!!!

kiki
16.06.2006, 00:08
շնորհավորում եմ բոլորիս :)

NetX
16.06.2006, 03:18
Շնորհավորում եմ !!!
Մեր սիրելի Chukի համառ և չափազանց ծավալուն աշխատանքի արդյունքում է,
որ այսօր ունենք, առաջին ամբողջովին հայալեզու ֆորումը, որը ոչ միայն կոչված է պահպանելու և տարածելու հայերենը ինտերնետում, այլև համախմբելու հետաքրքիր ու բազմակողմանի հետաքրքրություններ ունեցող մարդկանց, քննարկելու և զրուցելու տարբեր թեմաների շուրջ: :B

Anul
16.06.2006, 14:02
ՇՆՈՐՀԱՎՈՐ :hands

Bonita
16.06.2006, 18:24
Ընդունեք իմ շնորհավորանքները ևս;) Չնայած ֆորումի շատ ակտիվ մասնակից չեմ,բայց այն դարձել է ինձ շատ հարազատ... Շնորհակալություն այս ֆորումը ստեղծելու և կատարելագործելու համար...:)

StrangeLittleGirl
16.06.2006, 21:06
ՇՆՈՐՀԱՎՈՐ :)

Lionne_en_Chasse
16.06.2006, 23:34
Շնորհավորում եմ , բայց ամենաշատը ինձ , :P հազիվ նորմալ բացվում է ֆորումն ու թեմաները
Ապրեք ! :)

spec
17.06.2006, 01:07
Մեր ֆորումը առանց դրա էլ էր ամենալավը, իսկ հիմա... մեր դեմը ընդհանրապես խաղ չկա :))
Հիմա մենք մեր սփյուռքին էլ ենք ջիջիլ քցելու մեր ֆորումով (լսել եմ, մինչ այս, դրսից ծանր եր բացվում), ու իրանք, փասա-փուսեքը հավաքելու են ու գան Հայաստան :)))))))))

FC-MIKA
23.06.2006, 14:18
:) ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐՍ :hands :hands

Սահակ
23.06.2006, 17:15
Հիմա մենք մեր սփյուռքին էլ ենք ջիջիլ քցելու մեր ֆորումով (լսել եմ, մինչ այս, դրսից ծանր եր բացվում), ու իրանք, փասա-փուսեքը հավաքելու են ու գան Հայաստան :)))))))))
Այ ախպեր, մենք ի՞նչ սփյուռք։ Մենք Երևանցիներ ենք ժամանակավորապես (արդեն տաս տարուց ավելի իմ դեպքում) ապռում ենք արտերկրում։ :)

Սահակ
29.08.2006, 01:37
www.dar.am-ը չի աշխատում։ Ո՞րն է պատճառը։

Chuk
02.09.2006, 15:48
www.dar.am-ը չի աշխատում։ Ո՞րն է պատճառը։
Իմ բանակում գտնվելու պատճառով վճարման ուշացումը :(
Կաշխատենք հնարավորին չափ շուտ շտկել իրավիճակը :B

Սահակ
23.11.2006, 22:19
Այստեղ․ http://browsershots.org/website/http://www.akumb.am/#success կարող եք տեսնել www.akumb.am -ի տեսքը տարբեր զննիչներում և տարբեր համակարգերում։

Սահակ
24.05.2007, 23:26
Ըստ Alexa-ի ակումբ․ամ-ը հայալեզու կայքերի մեջ 5-րդ տեղն է զբաղեցնում։

http://www.alexa.com/browse/general/?&CategoryID=51574&mode=general&R=True&Start=1&SortBy=Popularity

John
25.05.2007, 10:47
Ըստ Alexa-ի ակումբ․ամ-ը հայալեզու կայքերի մեջ 5-րդ տեղն է զբաղեցնում։

http://www.alexa.com/browse/general/?&CategoryID=51574&mode=general&R=True&Start=1&SortBy=Popularity
վատ չի :)

Egern.net
08.07.2007, 23:34
Իմ համոզմամբ Ալեքսայի ինֆորմացիան մեր նման երկրների համար չի կարող վստահելի լինել (օրինակ` debian.org-ի հայերեն էջը ավելի շատ հաճախորդներ չունի, քան ակումբը): Այս հարցը պարզաբանելու համար փորձենք հաշվել, թե քանի՞ հոգի կա ակումբում, որ ունի Ալեքսա թուլբար... խնդրում եմ հարցը քննարկել Վեբ բաժնում (http://www.akumb.am/showthread.php?t=10581)

հե-հե, genocide.am-ը նույն ցանկում 18րդն է, ասենք ավելի բարձր քան menu.am, imageshare.am և այլն... ստեղ ստի համը դուրս եկավ :)