PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԱՌԱՋԻՆ



Վարպետ
22.10.2008, 09:07
Սիրելիներս:)
Նոր պրոյեկտ` Հայկօ-ի ու Chuk-ի փոխանցումով:
Պայմանականորեն անվանենք` "Պատմվածք փակ աչքերով":

Պայմանները հետևյալն են:
1. Ակումբի ցանկացած անդամ PM-ով ուղարկում է ինձ իր մի ամբողջական և թարմ պատմվածք, որը երբևէ չի տպագրվել, չի ընթերցվել որևէ մեկի կողմից, չի տեղադրվել որևէ ֆորումում, առավել ևս` Ակումբում: Միաժամանակ երաշխավորում է, որ պատմվածքի բովանդակության և հեղինակի ով լինելու մասին տեղեկությունները դուրս չեն գա իմ ու իր միջից:
2. Ես պատմվածքը բաժանում եմ երկու պայմանական կեսերի և տեղադրում եմ Ակումբում միայն առաջին հատվածը:
3. Մեկ շաբաթվա ընթացքում Ակումբի ցանկացած անդամ կարող է ինձ ուղարկել այդ հատվածի իր շարունակությունը: Ես դրանք կտեղադրեմ Հեղինակ N անվան տակ, որտեղ N-ը հեղինակի պայմանական համարն է: Այդպիսիներից մեկը կլինի նաև պատմվածքի նախաբանի հեղինակի վերջաբանը, նույնպես ինկոգնիտո:
4. Մեկ շաբաթ անց կքվեարկենք, թե որ վերջաբանն էր ավելի լավը և համահունչը: Եվ կբացահայտենք բոլոր հեղինակներին:)

Վարպետ
23.10.2008, 16:33
Ուշադրություն: Ահա ընդհանուր պատմվածքի նախաբանը, որը մեզ սիրով տրամադրել է Հեղինակը:
Խաղին մասնակցելուց առաջ, խնդրում եմ, ուշադիր կարդացեք խաղի կանոնները: Թեման ժամանակավորապես փակվում է:



..........


Խորը տուփի մեջ նետելով Բրիստոլի համալսարանի դիպլոմս ու պատռելով հոյակապ ռեզյումես՝ որոշեցի վերջ դնել կարերայի հոգնեցուցիչ և անիմաստ դեգերումներիս ու ապրել հանգիստ կյանքով՝ հեռու ամեն տեսակ գրասենյակային ինտրիգներից, կեղտոտ բամբասանքներից, իրար տակ փոս փորելուց և աշխատանքային այլ հրաշքներից։ Ամեն ինչ որոշված էր. վերջ գրասենյակային կյանքին։ Հենց այդպես էլ ասացի պանրավաճառ մորաքույր հիշեցնող շեֆիս, որը երկար–բարակ ու ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցող ճառից հետո թարս չափեց ինձ իր խեթ հայացքով ու վերջապես ստորագրեց դիմումս։ Չա՜ո, մորաքույր։
Մի շաբաթ վայելելով կատարյալ անգործությունս՝ սկսեցի պատրաստվել իմ ընտրած նոր աշխատանքին, որը ոչ մի կապ չուներ ոչ գրասենյակային գաղջ մթնոլորտի, ոչ հոյակապ կարիերա ստեղծելու հեռանկարի, ոչ էլ ձանձրալի աշխատակիցների դեմքերն ամեն օր տեսնելու ու նրանց արարքներին դիմանալու հաճույքի հետ։ Նոր աշխատանքս բնության հետ էր կապված՝ հեռու աշխատասենյակներից ու համակարգչից։
Կապեցի նախշուն գլխաշորս, վերցրեցի աշխատանքային գործիքներս ու հպարտությամբ անցա նոր մասնագիտությանս։ Այսօրվանից ես փողոցային հավաքարար էի կամ մեղմ ասած՝ դվորնիկ։ Գրպանիս փոքրիկ հաայելին էլ նույնն էր վկայում՝ իսկական դվորնիկ։ Այդ բառը մենք՝ անգլիացիներս, ռուսներից ենք ցրել ու լավ էլ արել ենք. հոյակապ է հնչում։
Աշունը իսկը դվորնիկության սեզոն է։ Բոլ–բոլ տերևներ, ցեխաջրեր. այդ ամենին տիրություն անող էր պետք։ Ու ես հաճույքով անում էի տիրությունը՝ միաժամանակ վայելելով աշնան բոլոր բույրերը ու սեփական մտքերի հետ մնալու հաճույքը։ Դու մի ասա, ցախավելի մեջ իսկապես կախարդանք կա, իզուր չէ, որ վհուկները հենց դա էին ընտրում՝ որպես իրենց կյանքի անբաժանելի մաս։ Ես էլ այսուհետև այս փողոցի չարաճճի վհուկն էի։ Իմ մոգական ցախավելով պտտվում էի քամու հետ, տերևների հետ շուրջպար բռնում։ Տեսնես մարդիկ գիտե՞ն, թե ինչ հոյակապ մասնագիտություն է ցախավելով փողոցներ չափչփելը։
Մտքերիս մեջ խորասուզված՝ գործս էի անում, երբ հանկարծ ուշքի եկա ծանոթ ձայնից.
– Էմի, դո՞ւ ես...
Օ, ո՜չ... Այստեղ էլ ինձ գտան։ Նախկին աշխատակցուհիս էր՝ պանրավաճառ մորաքույր հիշեցնող շեֆիս աջ ձեռքը։ Այո, հենց ինքը՝ Սարան, որին մեզ մոտ Գորտ էին անվանում՝ իբր թե ֆրանսիական խոհանոցի հանդեպ նրա անթաքույց սիրո պատճառով, բայց դե իրականում բոլորս էլ գիտեինք՝ դոդոշի մեկն է ու իր մականունը դրա հաշվին է վաստակել։ Իսկ նրա կողքին կադրերի բաժնի ղեկավարն էր՝ Ալեքսը, որին տեսնելիս մեր ֆիրմայի բոլոր կանանց ու իմ գործընկեր Օլիվերի շունչը կտրվում էր։ Գորտն էլ հա պտտվում էր կողքին. զարմանալի չէր հիմա նրանց միասին տեսնել։

Վարպետ
23.10.2008, 20:03
Հիշեցնում եմ, որ վերջին հայտը կընդունվի հոկտեմբերի 30-ին, առավոտյան: Հայտերն ընդունվում են հենց այս պահից:)

Վարպետ
23.10.2008, 20:47
Հեղինակ 1-ի տարբերակը:

(Կավելացվի ժամկետի ավարտից հետո)

Վարպետ
24.10.2008, 11:54
Մնաց 6 օր:)
Արդեն ունենք երկու տարբերակ:

Վարպետ
26.10.2008, 15:09
Ի դեպ, յուրաքանչյուր ոք ունի իրավունք` ներկայացնել այնքան տարբերակներ, որքան ինքը կցանկանա: Դրանցից յուրաքանչյուրը ներկայացվելու է որպես մեկ առանձին հեղինակի գործ:

Ավելացվել է 2 րոպե անց
Ի դեպ, առաջին հատվածի նախնական վերնագիրը ջնջվել է` շարունակողներին չկաշկանդելու և չսահմանափակելու նպատակով: Կոչ եմ անում յուրաքանչյուր շարոնակողկին` առաջարկել իր սեփական վերնագիրը` ամբողջ պատմվածքի համար:

Վարպետ
27.10.2008, 21:46
Մնաց երեք օր:) Աչքիս սլաբո ա, ակումբ;)

Վարպետ
28.10.2008, 22:55
Էլի մի տարբերակ եկավ: Բան չմնաց ժողովուրդ, տաք-տաք պեռաժկիները վերջացա~ն

Վարպետ
29.10.2008, 09:41
Փաստորեն նե սլաբո:) Ունենք արդեն չորրորդ տարբերակը: Մնաց երկու լիարժեք օր:

Վարպետ
29.10.2008, 21:54
Եվս մի սիրուն տարբերակ եկավ:)
Մնաց մեկուկես օր:)

Վարպետ
30.10.2008, 11:31
Եվս երկու տարբերակ! :)) Ակտիվանում ենք ամենավերջում?:)

Վարպետ
31.10.2008, 18:35
ՆԱԽԱԲԱՆ


Խորը տուփի մեջ նետելով Բրիստոլի համալսարանի դիպլոմս ու պատռելով հոյակապ ռեզյումես՝ որոշեցի վերջ դնել կարերայի հոգնեցուցիչ և անիմաստ դեգերումներիս ու ապրել հանգիստ կյանքով՝ հեռու ամեն տեսակ գրասենյակային ինտրիգներից, կեղտոտ բամբասանքներից, իրար տակ փոս փորելուց և աշխատանքային այլ հրաշքներից։ Ամեն ինչ որոշված էր. վերջ գրասենյակային կյանքին։ Հենց այդպես էլ ասացի պանրավաճառ մորաքույր հիշեցնող շեֆիս, որը երկար–բարակ ու ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցող ճառից հետո թարս չափեց ինձ իր խեթ հայացքով ու վերջապես ստորագրեց դիմումս։ Չա՜ո, մորաքույր։
Մի շաբաթ վայելելով կատարյալ անգործությունս՝ սկսեցի պատրաստվել իմ ընտրած նոր աշխատանքին, որը ոչ մի կապ չուներ ոչ գրասենյակային գաղջ մթնոլորտի, ոչ հոյակապ կարիերա ստեղծելու հեռանկարի, ոչ էլ ձանձրալի աշխատակիցների դեմքերն ամեն օր տեսնելու ու նրանց արարքներին դիմանալու հաճույքի հետ։ Նոր աշխատանքս բնության հետ էր կապված՝ հեռու աշխատասենյակներից ու համակարգչից։
Կապեցի նախշուն գլխաշորս, վերցրեցի աշխատանքային գործիքներս ու հպարտությամբ անցա նոր մասնագիտությանս։ Այսօրվանից ես փողոցային հավաքարար էի կամ մեղմ ասած՝ դվորնիկ։ Գրպանիս փոքրիկ հաայելին էլ նույնն էր վկայում՝ իսկական դվորնիկ։ Այդ բառը մենք՝ անգլիացիներս, ռուսներից ենք ցրել ու լավ էլ արել ենք. հոյակապ է հնչում։
Աշունը իսկը դվորնիկության սեզոն է։ Բոլ–բոլ տերևներ, ցեխաջրեր. այդ ամենին տիրություն անող էր պետք։ Ու ես հաճույքով անում էի տիրությունը՝ միաժամանակ վայելելով աշնան բոլոր բույրերը ու սեփական մտքերի հետ մնալու հաճույքը։ Դու մի ասա, ցախավելի մեջ իսկապես կախարդանք կա, իզուր չէ, որ վհուկները հենց դա էին ընտրում՝ որպես իրենց կյանքի անբաժանելի մաս։ Ես էլ այսուհետև այս փողոցի չարաճճի վհուկն էի։ Իմ մոգական ցախավելով պտտվում էի քամու հետ, տերևների հետ շուրջպար բռնում։ Տեսնես մարդիկ գիտե՞ն, թե ինչ հոյակապ մասնագիտություն է ցախավելով փողոցներ չափչփելը։
Մտքերիս մեջ խորասուզված՝ գործս էի անում, երբ հանկարծ ուշքի եկա ծանոթ ձայնից.
– Էմի, դո՞ւ ես...
Օ, ո՜չ... Այստեղ էլ ինձ գտան։ Նախկին աշխատակցուհիս էր՝ պանրավաճառ մորաքույր հիշեցնող շեֆիս աջ ձեռքը։ Այո, հենց ինքը՝ Սարան, որին մեզ մոտ Գորտ էին անվանում՝ իբր թե ֆրանսիական խոհանոցի հանդեպ նրա անթաքույց սիրո պատճառով, բայց դե իրականում բոլորս էլ գիտեինք՝ դոդոշի մեկն է ու իր մականունը դրա հաշվին է վաստակել։ Իսկ նրա կողքին կադրերի բաժնի ղեկավարն էր՝ Ալեքսը, որին տեսնելիս մեր ֆիրմայի բոլոր կանանց ու իմ գործընկեր Օլիվերի շունչը կտրվում էր։ Գորտն էլ հա պտտվում էր կողքին. զարմանալի չէր հիմա նրանց միասին տեսնել։

Վարպետ
31.10.2008, 18:40
ՀԵՂԻՆԱԿ 1


– Բարև ձեզ, այո ես եմ։
–Գուդ Լորդ... Բայց ախր... բայց չէ՞ որ, – կմկմաց շվարած Սարան ու աչքերը, որոնք էլ ավելի էին խոշորացել զարմանքից, ագահաբար չռեց վրաս։ Այդ պահին նա իրոք գորտի էր նման և ես հազիվ ինձ զսպեցի, որ ծիծաղից չպոռթկամ։
- Էմի քեզ հետ ամեն ինչ կարգին է՞,- փորձեց անհարմար լռությունը խզել Ալեքսը։
-Այո, ամեն ինչ լավ է, միայն թե դուք ինձ խանգարում եք աշխատել, եթե խնդրեի մի քիչ աջ չէիք քաշվի՞։
Որոշ ժամանակ շվարած կանգնած մնալուց հետո՝ Սարան Ալեքսի ականջին ինչ-որ բան փսփսաց, և նրանք հափշտապ հեռացան։ Ես մի պահ պատկերացրի, թե ինչ ոգևորությամբ էր Սարան մյուս օրը մորաքրոջը և աշխատակիցներին պատմելու իմ մասին, և ինչպես էին բոլորով մի կուշտ ծիծաղելու վրաս, և ինչպես էր մորաքույրը հանդիսավոր հայտատարելու, որ նա չէր էլ կասկածում, որ ես խելքս լրիվ թռցրել էի։ Բայց ինձ այդ ամենը հիմա ամենևին էլ չէր հուզում. ես հիմա փողոցների տիրուհի էի և ինձ հուզում էր կեղտոտ և փոշոտ փողոցներում կարգ ու կանոն հաստատելը։
Չգիտեմ՝ պատահականության բարի կամքով, թե եզակի բախտիս շնորհիվ, հետագա օրերը ավելի բարեհաջող անցան. փողոցներում ոչ մի աշխատակցի չհանդիպեցի։ Միայն մի անգամ հեռվից Ալեքսին նշմարեցի՝ Օլիվերի հետ կիսագրկախառնված այգում զրուցելուց։ Ալեքսը, վերջապես տղամարդկություն էր ունեցել պահարանից դուրս գալու և Օլիվերին հավանաբար լիովին շնչասպառ էր արել՝ բացահայտելով իր ջերմ զգացմունքները վերջինիս նկատմամբ։ Էխ Ալեքս, ինչպես դու ֆիրմայի կանանց հիասթափեցրիր ու չարացրիր աննախադեպ քայլովդ, բայց Ալեքսին դժվար թե այդ ամենը հուզեր, քանի որ նա հիմա ուրիշ հուզվելու առիթներ ուներ...
Շեղվեցինք, վերադառնանք մեր պատմությանը: Եվ այսպես մինչ ժամանակը աննկատ սահում էր, ես վայելում էի իմ դվորնիկության սեզոնը, որոնք լի էին ցախավելային արկածներով. մի անգամ գազազած շների մռութների տակից մի փիսոյի փրկեցի, որը իր ֆշշոցներով ու փշաքաղված մարմնով փորձում էր իրեն շրջապատած շներին հեռու քշել, բայց դե նրանք համառ էին, և փիսոն ուր որ է սկսելու էր վախից մի անխելամիտ բան ձեռնարկել, երբ ես ցախավելովս շներին ուղարկեցի կողքի թաղերը՝ նոր արկածներ որոնելու։ Ի զարմանս ինձ, փախչելու փոխարեն փոքրիկ հերոսը որոշեց ինձ իր տերը դարձնել. երևի դուրը եկել էի, կամ էլ գուցե ցախավելիս կողքին իրեն ավելի ապահով էր զգում։ Ինչևէ, ես ստանձնեցի նրան խնամողի դերը, իսկ նա դարձավ իմ ստվերը. ինձ ամենուր հետևում էր: Մեկ ուրիշ անգամ էլ ցախավելովս մի կաչաղակի ձագուկի ագահ սկյուռների ճանկերից ազատեցի։ Լավ է, որ մայր կաչաղակը վերջին պահին եկավ իր ձագուկին տեր կանգնեց, թե չէ երկու ստվեր էի ունենալու՝ մեկը՝ օդում, մյուսը՝ գետնին: Ահա այսպես ցախավելս, ստվերս և ես դարձանք տեղանքի ակնառու դեմքերից, ու մեզ որոշ փողոցային բնակիչներ ամեն առավոտ գալիս էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու՝ ողջունելու, որի դիմաց ստանում էին ախորժալի պարգևատրումներ, իսկ ոմանք լուռ, զգուշորեն անցնում էին առանց բարևի, դե մի քանիսն էլ ընդհանրապես իրենց ճանապարհը շեղում էին՝ մեզ հեռվից նշմարելիս։

Տարիներ են անցել իմ դվորնիկության արկածներից։ Պարզվեց, որ Բրիստոլի դիպլոմը իրեն շատ լքված էր զգում տուփի մեջ և համախմբվելով աշխարհահայացքիս և ողջախոհությանս հետ՝ հետագայում ինձ ուղեկցեց կյանքիս մի նոր շրջան. հիմա ես աշխատում եմ որպես հոգեբան և ուժերիս հնարավորինս չափով օգնում եմ շփոթված ու մոլորված հոգիներին գլուխ հանել իրենք իրենցից։ Իմ մոտ հիմա հաճախ են այցելում մարդիկ, որոնք առանց որևէ լուրջ պատճառների իրենց դժբախտ են զգում։ Թվում է, թե նրանք բոլոր բաղադրամասերը ունեն երջանիկ լինելու համար, բայց ինչ-որ բան նրանց պակասում է. նրանք դեռ չեն բացահայտել ցախավելային արկածների գաղտնիքները։ Եվ այդ ժամանակ ես բացում եմ հիշողությանս մատյանը և նրանց մատուցում իմ դվորնիկության սեզոնից մնացած մի քանի նմուշներ` մինչ մի կողմ քաշված ծեր, կիսաննջած ստվերս աչքերը դանդաղ բացում է, ինձ իմաստուն ժպտում ու աչքով անում։

Վարպետ
31.10.2008, 18:41
ՀԵՂԻՆԱԿ 2


- Ողջույն, Սարա, - ժպտացի, - զգույշ, կանգնել ես ուղիղ աղբակույտի վրա։
Գորտը ընկրկեց ու, հաշվարկս ճիշտ էր, ուղիղ աղբակույտի վրա։ Մի կերպ զսպելով ծիծաղս՝ հայացքս ուղղեցի Ալեքսին։
- Ալեքս, - գրեթե աչքով արեցի։
Պատասխանը նույնքան լակոնիկ էր.
- Էմի, - ժպտաց։
Ինչ էլ հմայիչ ժպիտ ունի շան տղան։ Համարյա հասցրել էի մոռանալ։
- Երեկ Քարթրայթը քեզ էր հարցնում, - չար ժպիտով կվկվաց Սարան։
Վրեժ է լուծում։ Քարթրայթը մեր ծերուկ հաշվապահն է։ Վրայից միշտ քրտինքի հոտ է գալիս։ Շեֆս, իբր ցանկանալով հեռու պահել նրան գրասենյակային աղմուկից՝ տվել էր ամենահեռավոր աշխատասենյակը։
- Բարևներս հաղորդիր, - հնարավորինս լուսաճաճանչ ժպտացի, - անձամբ, խնդրում եմ...ըմմ..կհամբուրե՞ս։
Սարան բռնեց Ալեքսի թևից ու կիսաթեքվեց։ Չդիմացա՞ր, գորտիկ։
- Ցախավելը քեզ սազում է, իզուր էլ առաջ հետդ ման չէիր տալիս, - թունոտ նետեց ուսի վրայից ու նայեց Ալեքսի բերանին։
- Իսկապես որ, սազում է, - արտասանեց Ալեքսի բերանը, լրիվ ուրիշ տոնով։
Ու նորից ժպտաց..ախ այդ ժպիտը։

Նրանց քայլերի ձայնը մարելու հետ միասին մտքերս ավելի էին աղմկում։
Զանգե՞մ Լյուսիին։ Իսկ եթե նորի՞ց խմած լինի։ Կամ ավելի վատ...
Քրոջս հետ վերջին խոսակցության հիշողությունից սիրտս ճմլվեց։ Ուզում էր լաց լիներ ու չէր լացում։ Ուզում էր գոռար ու չէր գոռում...Լյուս...պետք է լացեիր, պետք է գոռայիր, պետք է ապտակեիր, որ չասեի, չկարողանայի ասել այն ինչ ասացի։ Ներիր..
Աշնան տերևները ներողությունս անմռունչ ընդունեցին։
Ծնկեցի սառը գետնին ու խորը շնչեցի դեղին տերևնեի իմ հավաքած կույտի բույրը։
- Զանգե՞մ..
- Զանգիր..պարտավոր ես։ Արյունից թանկ աշխարում ոչինչ չկա։ Պետք է զանգես արյանդ..

Աշունն էր ասում։
Չեմ կարող մերժել...Աշնանը։

Սրճարանում տաք էր։ Սուրճի գավաթով ջերմացած մատներս դողալով հավաքեցին համարը։ Մեկ...երկու...
- Հա՞
- Լյու՞ս..

Վարպետ
31.10.2008, 18:43
ՀԵՂԻՆԱԿ 3


– Օ՜, Սա՜ռա,– ինձ չկորցնելով բացականչեցի ես՝ ցախավելախառը գրկելով մեր դոդոշի պարարտ մարմինը։
Սառան հուշտ եղածի պես ազատվեց գրկիցս, ապա հագուստը դոդոշավարի դզմզելով ու թափ տալով՝ սկսեց նայել կողքերը. հո մարդ–մուրդ չտեսա՞վ, թե ինչպես է իր նման պատվարժան օրիորդը գրկախառնվել ինձ նման մի քնձռոտ դվորնիկի հետ, որի պարզ հագուստի միակ զարդարանքը չորացած տերևներն էին։ Տխմա՛ր քաղքենի։ Եթե միայն հասկանայիր, որ քեզ նմանները գրասենյակում աշխատելով ու պճնվելով պատվարժան չեն դառնում. ինչպիսի դոդոշ կայիր, այդպիսին էլ կմնաս, թեկուզ շեֆիդ աջ ձեռքը չէ՝ գլուխը դառնաս։ Ակամա պատկերացրի շեֆիս՝ դոդոշի գլխով։ Այ թե զվարճալի կլիներ։

Ալեքսն իր հերթին շփոթված նայում էր մեկ գլխաշորիս, մեկ ցախավելիս, ու երկուսն էլ կարծես ինչ–որ բացատրության էին սպասում... Գրողը տանի, աշխատանքից դուրս գալուց հետո էլ սրանց բացատրություններ տալուց պրծում չկա։ Այնուամենայնիվ, ինձ հավաքեցի ու մի ինքնագոհ ժպիտ նկարելով դեմքիս՝ հնարավորին չափ անվրդով ձայնով ասացի.
– Սա իմ նոր աշխատանքն է. ես փողոցային հավաքարար եմ,– և ցախավելս վեր բարձրացնելով՝ մի պտույտ գործեցի՝ իսկական վհուկի նման։
– Նա լրիվ խելքը թռցրել է,– զզվանքից դեմքը ծամածռելով ու ինձ ոտքից գլուխ չափելով՝ ասաց Սառան,– Մի նրա տեսքին նայիր, Ալե՛քս։

Տեսնես տեղյա՞կ էր, որ այդ պահին ավելի դոդոշային տեսք ուներ, քան երբևէ։
– Եվ աշխատանքդ քեզ դու՞ր է գալիս,– տարակուսանքով հարցրեց Ալեքսը՝ հայացքը չկտրելով իմ ցախավելից։
– Այն էլ ինչքա՜ն։ Համենայնդեպս, շատ ավելի, քան ոմանց հետ գրասենյակում աշխատելը,– հեգնանքով շպրտեցի ես և ցախավելս եռանդով գործի դրեցի՝ փոշին տալով նախկին գործընկերներիս վեր ցցված քթներին ու այդպիսով նրանց հասկացնելով, որ արդեն այստեղից մաքրվելու ժամանակն է։

Վերջապես հեռացան։ Արդեն պատկերացնում եմ, թե վաղը Սառան ինչ խանդավառությամբ է գրասենյակում պատմելու ինձ հետ ունեցած ապշեցուցիչ հանդիպման մասին՝ միաժամանակ ներքուստ կատաղելով, որ ամեն ինչ բնականից այն աստիճանի ցնցող էր, որ գույները խտացնելու իր սիրած միջոցը գործի դնելու անհրաժեշտություն չկա։ Ինչևէ, այդ գրասենյակի նեխած մթնոլորն ինձ այլևս չի հետաքրքրում։

Չգիտես ինչու, նրանց հեռանալուց հետո սովորականից ավելի մեծ եռանդով գործի անցա, միացի գրպանումս դրած փլեյերս և անմահ Բիթլսի հոգեպարար հնչյունների ներքո սկսեցի ավլոտել շրջակայքը։ Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էի այդպիսի հաճույք ստացել։ Դուք միայն պատկերացրեք. զբաղվել սիրած գործով, կարելի է ասել՝ ամբողջ օրը զվարճանալ և այդ ամենի դիմաց դեռ աշխատավարձ էլ ստանալ։ Ճիշտ է, դվորնիկի աշխատավարձն ամեն դեպքում չես համեմատի գրասենյակային աշխատողի աշխատավարձի հետ, բայց այն բացասական լիցքերը, որ անընդհատ ստանում էի այնտեղ աշխատելիս, զգալի չափով ի չիք էին անում դրա դիմաց ստացածս գումարի առավելությունը։ Փառք Աստծո, տարիների ընթացքում կուտակած մի կլորիկ գումար ունեի բանկային հաշվիս վրա, այնպես որ առանց նեղսրտելու կարող էի ինձ թույլ տալ լիովին նվիրվել փողոցային մաքրազարդման արվեստին։

Բացի դրանից, դվորնիկությունը զվալիորեն կրճատել էր ծախսերս. այժմ ստիպված չէի ամեն օր մտածել, թե էլ ինչ նոր ու թանկարժեք հագուստ գնեմ՝ մշտապես նորաձև ու էլեգանտ տեսք ունենալու համար։ Այստեղ իմ խնդիրն ուրիշ էր. հարկավոր էր մտածել փողոցների էլեգանտության մասին, ինչը, բարեբախտաբար, գումարային ծախսերի հետ կապ չուներ։

Ի տարբերություն առաջվա, այժմ արթնանում էի բարձր տրամադրությամբ, առույգ ու լավատեսորեն տրամադրված. ինձ սպասող տերևաշատ փողոցների մասին մտածելն արդեն իսկ հերիք էր տրամարդությունս բարձրացնելու համար, ընդ որում որքան շատ լիներ ավլելիքս, այնքան լավ։ Նույնիսկ դադարել էի մարզադահլիճ հաճախել, քանի որ նոր աշխատանքս լիովին ապահովում էր ինձ անհրաժեշտ մարզանքը, այն էլ անվճար։

Երբ ինձ հասանելիք տարածքն արդեն ավլած–վերջացրած էի լինում, հաճույքով անցնում էի հարևան տարածքներին։ Դա միաժամանակ հարևան տարածքներում աշխատող գործընկերներիս հետ ծանոթություն հաստատելու հոյակապ միջոց էր։ Դե, բնականաբար, ես դա անում էի նախ և առաջ ավլելու անհագ ցանկությունս բավարարելու մղումով, իսկ մյուս դվորնիկների հետ ծանոթությունը պարզապես բոնուս էր։ Էլ չեմ ասում, թե որքան երախտապարտ էին լինում ինձ իրենց գործի մի մասն անելու համար, և, իհարկե, բարյացակամ վերաբերմունքը պատրաստ էր։ Այնուամենայնիվ, նրանցից ոչ մեկի հետ առանձնապես մտերմիկ հարաբերություններ հաստատելու մտադրություն չունեի. շատ լավ գիտեմ, թե ինչի են հասցնում գործընկերների հետ նման հարաբերությունները. դրանց վերջը, որպես կանոն, կեղտոտ բամբասանքներն են, ինչից ես արդեն նպատակադրված փախել էի։ Բացի դրանից, իմ ներաշխարհի շուրջ հստակ սահման է կա գծված, որից ներս ես ոչ մեկի չեմ թողնում։

Մի անգամ էլ այնպես պատահեց, որ իմ գործընկեր դվորնիկների մեջ հանդիպեցի համադասարանցիներիցս մեկին՝ Թոմին, որին վերջին անգամ դպրոցական ժամանակ էի տեսել։ Ի տարբերություն ինձ, նրա դվորնիկ դառնալն, ըստ երևույթին, հենց սկզբից կամ գոնե դպրոցական տարիներից էր սահմանված։

Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էր մեր մաթեմի դասատուն խեղճին ամեն անգամ դաս պատասխանելիս հեգնանքով սպառնում, որ այդպիսի գիտելիքներով ու այդպիսի դատարկ գլխով նրանից միայն դվորնիկ դուրս կգա... Իրականում մեր դասատուն տխմարի մեկն էր, ինքն էլ, մեղմ ասած, մի երևելի գիտելիքներ չուներ, իսկ ես նրա սխալները բռնելու «վատ» սովորություն ունեի, ինչի համար ինձ թաքուն ատում էր, բայց գիտելիքներս նրա համար լուրջ խոչընդոտ էին իր իսկական վերաբերմունքը ցույց տալու և ատելությանը հագուրդ տալու համար։ Եվ այդ ապուշն իր ողջ կատաղությունը թափում էր Թոմի նման «անպաշտպանների» վրա, մինչդեռ Թոմն ամենևին էլ նրա ներկայացրած բթամիտը չէր, միայն թե ափսոս, որ մեր ուսուցչուհուն հաջողվեց նրա մեջ սպանել լավ սովորելու ձգտումն ու ստիպեց համակերպվել դվորնիկության անգույն հեռանկարին...
Երբ հանդիպեցի Թոմին իր բաժին փողոցն ավլելիս, առաջին հայացքից էլ պարզ դարձավ, որ դվորնիկությունը բնավ նրա սիրած զբաղմունքը չի, այլ ընդամենը ծանր պարտականություն։

Ինձ փողոցային հավաքարարի հանդերձանքով տեսնելով՝ Թոմը, բնականաբար, անակնկալի եկավ, իսկ հետո մենք մի լավ զրուցեցինք, որի ընթացքում նա ինձ պատմեց գրասենյակում աշխատելու իր մանկության երազանքի մասին, իսկ ես՝ իմ չարաբաստիկ գրասենյակային անցյալի ու դրանից ազատվելու հաջողված փորձի մասին։ Ամենայն մանրամասնությամբ ներկայացրի նրան գրասենյակային աշխատանքի բոլոր զզվելի կողմերը, որպեսզի հանկարծ չկարծի, թե մի մեծ բան է կորցրել այնտեղ չաշխատելով։ Պատմեցի, թե ինչպես էին այնտեղի ճահճահոտ մթնոլորտում վխտում բազմապիսի պճնված ճիճվանման արարածներ ու դոդոշներ, որոնցից ամեն մեկը ձգտում էր մյուսների հաշվին ինքնահաստատվել ու շեֆի հետևը մտնելու միջոցով առաջ տանել իր կարիերան։

Թոմը հետաքրքրությամբ լսում էի ինձ ու մերթընդմերթ ժպտում իր համեստ ու մի քիչ մանկական, պարզ ժպիտով, որի վրա ժամանակը զարմանալիորեն ոչ մի ազդեցություն չէր թողել։ Ու ընդհանրապես նա կարծես ոչնչով չէր փոխվել. նույն բարի ու համեստ պատանին էր, որի նմաններն այն ժամանակ ինձ, չգիտես ինչու, չէին գրավում, ավելի ճիշտ՝ ես պարզապես չէին նկատում այդպիսիներին... Այն ժամանակ ու դեռ երկար տարիներ ինձ գրավում էին ինքնավստահ ու իրենցից գոհ տղամարդիկ, որոնցից, սակայն, տարիների ընթացքում հասցրել էի մի կուշտ զզվել...
Այո, նա նույնն էր մնացել, մինչդեռ ես...

Թոմի հետ հանդիպումից հետո մի տեսակ անսովոր թեթևություն ու հանգստություն էր իջել վրաս, նաև ինչ–որ ջերմության զգացողություն, որ վաղուց ոչ մեկի հետ շփումից չէի ունեցել։ Մենք ամեն օր հանդիպում էինք ու տերևոտ մայթերին նստած՝ զրուցում դեսից–դենից։ Նույնիսկ դժվարանում եմ ասել, թե հատկապես ինչից էինք խոսում, որովհետև տպավորվում էր հիմնականում ընդհանուր զգացողությունը և այդ զգացողությունը վերապրելու՝ օրեցօր ուժգնացող ցանկությունը...

Զգում էի, որ առաջին անգամ ինչ–որ մեկը ներխուժել է իմ ներաշխարհ... Չէ, «ներխուժել» բառը թերևս չափազանց կոպիտ է Թոմի նման նրբանկատ մարդու մասին խոսելիս օգտագործելու համար, նա պարզապես միանգամայն աննկատ ու սահուն ներթափանցել էր իմ աշխարհ՝ առանց որևէ բան կոտրելու կամ քանդելու...

Մյուս դվորնիկները երևի նեղացել էին ինձանից, քանի որ վաղուց արդեն դադարել էի այցելել իրենց տարածքներ. դրա փոխարեն գործս ավարտելուց հետո ժամանակս Թոմի հետ էի անցկացնում։ Իսկ աշխատանքս գնալով ավելի շուտ էի վերջացնում։ Չէ, գլուխ չէի պահում, ուղղակի Թոմի հետ հանդիպելու ցանկությունն ստիպում էր հնարավորինս շուտ ավարտել իմ տարածքի մաքրազարդումը և ավարտելուն պես վազել դեպի նրա տարածք։ Ինչ մեղքս թաքցնեմ, սկզբում վազողը միայն ես էի, բայց կարճ ժամանակ անց Թոմն էլ ինձ նման, արագ վերջացնելով իր գործը, շտապում էի դեպի իմ տարածք։ Պատահում էր, որ իրար ընդառաջ վազելիս հանդիպում էինք մեր տարածքների մեջտեղում, և մեր ցախավելները խաչվում էին...

Մի անգամ էլ, երբ հերթական անգամ մայթին նստած զրուցում էինք, Թոմը հանկարծ ասաց.
– Էմի, դու երբևէ մտածե՞լ ես, թե ինչու հանկարծ որոշեցիր փողոցային հավաքարար դառնալ։
Հարցն անսպասելի էր ու առաջին հայացքից նույնիսկ անիմաստ թվաց։
– Ի՞նչ նկատի ունես,– զարմացած հարցրի ես։
– Ուղղակի մտածիր դրա մասին։ Ես կարծես թե գիտեմ պատճառը, բայց ուզում եմ, որ դու էլ գտնես։

Տուն վերադառնալիս ամբողջ ընթացքում մտածում էի այդ հարցի շուրջ... Իսկապես, ի՞նչն էր ինձ այդքան գրավել այս աշխատանքի մեջ... Բնության հետ շփո՞ւմը... Հըմ... Գուցե որոշ չափով, բայց հաստատ կարելի է բազմաթիվ այլ աշխատանքներ գտնել, որոնք շատ ավելի սերտ շփում են ապահովում բնության հետ։ Գուցե պարզապես բաց երկնքի տակ աշխատե՞լը։ Դա էլ, անշուշտ, գրավիչ է, բայց չեմ կարծում, թե դա էր գլխավորը... Հավաքարարի հանդերձա՞նքը։ Չէ՛, այդ մեկը որ հաստատ՝ չէ։ Դե, ցախավելների հանդեպ դեռ մանկուց թուլություն ունեցել եմ, բայց միայն դա բավարար չէր լինի այս աշխատանքն ընտրելու համար... Գրողը տանի, ինչ բարդ հարց դուրս եկավ...

Այդ երեկո այդպես էլ չլուծեցի Թոմի առաջադրած գլուխկոտրուկը։ Իսկ առավոտյան, երբ արդեն պետք է վեր կենայի անկողնուց՝ աշխատանքի գնալու համար, ինքս ինձ բռնեցի այն մտքի վրա, որ փողոցներ ավլելու հեռանկարն ինձ այլևս առաջվա չափ գրավիչ չի թվում... Հիմա ես աշխատանքի գնում էի ավելի շատ Թոմի հետ հանդիպելու, քան փողոց ավլելու համար։ Ապա աստիճանաբար կարծես սկսեցի ինչ–որ բաներ հասկանալ... Ավլել, սրբել, թափել... Հեռացնել, մաքրել, դուրս շպրտել փոշին, կեղտը, աղբը... Հեռու... Ահա թե ինչն էր ինձ գրավում այդ աշխատանքի մեջ. Ես այդպիսով ավլում–թափում էի ոչ այնքան փոշին ու աղբը, որքան տարիների ընթացքում սեփական հոգում կուտակված բացասական հույզերը, մտքերը, հուշերը՝ կապված բոլոր այն մարդկանց հետ, որոնք իմ կյանքը կամաց–կամաց իսկական գարշանքի էին վերածել... Ես նաև այդ մարդկանց էի ավլում–թափում իմ մոգական ցախավելով... Ինչ–որ չափով նաև ինքս ինձ...

Իսկ հիմա՞։ Հիմա ավլելու բան այլևս չկա....Թեև, ո՞վ գիտե, թե դեռ ինչքան ժամանակ ավելելիք կունենայի, եթե Թոմին հանդիպած չլինեի...

Այդ օրը, երբ հանդիպեցինք, սովորականից ավելի ամուր գրկեցի նրան։
– Թո՛մ, սիրելիս, ես էլ չեմ ուզում հավաքարար լինել։ Փողոցային հավաքարարի իմ առաքելությունն ավարտված է,– ասացի ես մի տեսակ հաղթական տոնով։
Նա ժպտաց իր հմայիչ ժպիտով, համբուրեց ինձ ու ասաց, որ ես շատ խելոք աղջիկ եմ։

Հետո ոգևորված պատմեցի նրան իմ հետաքրքիր բացահայտումների մասին, իսկ նա ասաց, որ հպարտանում է ինձանով, քանի որ ինքս գլխի ընկա այդ ամենի մասին՝ առանց իր օգնության։


* * *
Ես չեմ պատմի այն մասին, թե հետո ինչպես մենք ամուսնացանք, թե ինչպես անցավ մեր մեղրամիսը, նաև այն պատճառով, որ մեղրամիս, մենք, որպես այդպիսին, ուղղակի չունեցանք։ Իրականում մեղրամիսը մենք ոչ պակաս ռոմանտիկ վայելել էինք տերևազարդ փողոցների մայթերին, իսկ մեղրամսի համար նախատեսված ողջ ժամանակը, գումարն ու եռանդը տրամադրեցինք մեր նոր նախաձեռնությանը։ Որոշ ժամանակ անց արդեն կարողացանք բացել մաքրող, սրբող հարմարանքների արտադրությամբ զբաղվող մեր ֆիրման, որի նշանաբանն էր. «Մաքրե՛ք ձեր փողոցը, տունն ու հոգին»։ Իսկ ֆիրմայի անունը դրեցինք «Ցախավել»։

Վարպետ
31.10.2008, 18:44
ՀԵՂԻՆԱԿ 4


– Այս ի՞նչ ես անում,– ասաց Սարան՝ աչքերը կլորացնելով ու համոզվելով, որ «մոգական ցախավելով վհուկը» իրենց գրասենյակի մոխրագույն մուկ Էմին է։
– Ավլում եմ,– պատասխանեցի ես։
Գորտը հետ–հետ գնաց ու նայեց իր ոտքերի մոտ դիզած տերևակույտին։
– Ողջույն, Էմի,– ժպտաց ինձ Ալեքսը։
– Ողջույն, Ալեքս,– փորձեցի ի պատասխան ժպտալ ես։
Ու տիրեց անհարմար լռություն։
– Զարմացած եմ, չէի սպասում քեզ այսպես տեսնել,– հոյակապ շրջազգեստի գոյություն չունեցող ծալքն ուղղելով՝ ասավ Սարան,– մենք էլ կարծում էինք՝ ավելի լավ աշխատանք ես գտել, դրա համար ես մեզ լքում։
– Ճիշտ էիք կարծում,– չհրաժարվելով ժպիտիցս՝ ասացի ես։
Գիտեի, որ ստում է. ես ամեն ինչ ասել էի շեֆիս, ասել էի, որ հոգնել եմ գրասենյակից, աշխատակիցներից, այդ կյանքից։ Իսկ այն, ինչ գիտեր շեֆս, դիտեր նաև Սարան։ Եվ հիմա չէի հասկանում, թե ինչու է չռած աչքերով կանգնել դիմացս ու ինձ հիմար վիճակի մեջ դնում... այն էլ՝ Ալեքսի ներկայությամբ։
Թուքս կուլ տվեցի ու պինդ բռնեցի ցախավելս։
– Ոչինչ չեմ հասկանում, Էմի։ Դու ինչ–որ խնդիրնե՞ր ունես։ Գուցե օգնության կարի՞ք ես զգում։
Այդ պահին պատրաստ էի հեծնել ցախավելս ու հեռու թռչել, միայն թե այլևս չտեսնեի Գորտի կեղծավոր դեմքն ու դուրս պրծած աչքերը։ Ալեքսն էլ ձայն չէր հանում, կարծես այնտեղ չլիներ։ Բայց ես հո գիտեի՝ այնտեղ է...
– Ես դվորնիկ եմ, ու ինձ մոտ ամեն ինչ կարգին է։ Շնորհակալություն հոգատարության համար, Սարա։
– Եթե քեզ փող է պետք...
Երանի աշնանը բոլոր գորտերը քուն մտնեին, անգամ մեր ֆիրմայի... Հանկարծ դադարեցի լսել Սարայի ձայնը, ականջներումս հնչեց չգիտես, թե որտեղից եկող աշնանային քնքուշ մեղեդի։ Դեմքիս վրա զգացի արդեն հարազատ դարձած քամու հպումը ու ամեն ինչ մոռացա՝ Սարային էլ, նրա ասածներն էլ։ Երաժշտությունը շարունակվում էր շոյել լսողությունս, ու ես ինքս էլ չնկատեցի, թե ինչպես վերցրեցի ցախավելս ու սկսեցի պտտվել միայն ինձ հասկանալի երջանիկ պարի մեջ՝ հետն էլ ավլելով Սարայի ու Ալեքսի շուրջը թափրտված տերևները։ Իսկական վհուկի պար էր։ Զարմանալի չէ, որ Գորտը քարացավ տեղում։ Հետո երևի ուշքի գալով՝ շտապեց հեռանալ։ Իսկ ես դեռ ավլում էի ու պարում։ Տեսնես մարդիկ գիտե՞ն՝ ինչ հոյակապ գործ է ցախավելով փողոցներ չափչփելը։ Թե՞ ցախավելի կախարդանքի մասին միայն խելոք վհուկները գիտեին... Մտքերս ինձ նորից տարան հեռուն։ Ուշքի եկա մեղմ ձայնից.
– Էմի, իսկ վհուկներն աշխատանքից հետո սուրճ խմո՞ւմ են։
Ալեքսն էր...

Վարպետ
31.10.2008, 18:49
ՀԵՂԻՆԱԿ 5


- Ինչպես տեսնում ես, - պատասխանելիս ձայնիս մեջ փորձեցի դնել հնարավորին չափ հանգստություն:
- Ալի՜կ, սա արդեն յոթերորդն է, - դեպի Ալեքսը շուռ գալով ու իբր խղճահարված ձայնով ասաց Գորտը, - Խե՜ղճ աղջիկ: Բոսսը պատմում էր, որ երբ իրեն գործից հեռացրել է, այս խեղճը ծնկաչոք լացել ու խնդրել է իրեն պահել: Երևի գիտեր, որ ուրիշ գործ չի ճարելու, անպիտան է աշխատելու համար ու իր կյանքն այսպես ցախավելը գրկած է ավարտելու: Գնանք, Ալիկ, գնանք երեխեքին պատմենք, թող իրենք էլ իմանան, թե ու՜ր հասավ մեր Էմին...
Որ իմ հրաժարականը պանրավաճառ շեֆս ներկայցրել է որպես ինձ վտարում, չգիտեի: Ուրիշ ժամանակ կկատաղեի, այդ մասին իմանալով: Բայց Գորտի ասածներում ինձ մի ուրիշ բան զարմացրեց ու մտքերս տարավ այդ ուղղությամբ: Սարան արդեն մտել էր Ալեքսի թևն ու ուզում էր քաշելով տաներ, երբ հարցրի.
- Սպասի՛ր, սպասիր մեկ րոպե: Ինչու՞ յոթերորդը: Բա առաջին վեցն ովքե՞ր են:
- Ինչպե՞ս, չգիտես, - անկեղծ զարմացավ Գորտը: - Ով որ գործ անել չգիտեր ու Բոսսը նրանց գործից հանում էր, այ քո նման հավաքարար էին դառնում, որտև ուրիշ բան անել չգիտեին: Հիշու՞մ ես Լիլին, Էնթոնիին, Ջոհն Սյուզակին, Ջերեմիին, Փոլ Վերբեքին ու Մարգրետ Թեչեր կրտսերին, դրանք բոլորը հիմա ցախավելի ընկերներ են:
Սարան ու Ալեքսը հռհռալով հեռացան, ինձ թողնելով խոր շփոթմունքի մեջ: Եվ որտեղի՞ց ես պետք է իմանայի այդ ամենի մասին, եթե միշտ ինձ հեռու էի պահել իրենց կեղտոտ բամբասանքներից, իրար տակ փորոցիներից: Էշի մեկն էի, եթե էդ ամենը լսած լինեի, երևի թե սենց բան չանեի: Փաստորեն իսկի օրիգինալ չեմ եղել: Բայց այ շատ հետաքրքիր է. այն մյուսներն էլ են իմ նման ինքնակամ դուրս եկել, թե պանրավաճառ շեֆս նրանց իսկապես վտարած է եղել:
Այս ամենի մասին մտածելիս շարունակում էի ավլել փողոցի կեղտն ու փոշին, չորացած տերևները, իսկ եթե դեմքիս մակիյաժ արած լինեի, ապա առատ արցունքներս այն կմաքրեին, կամ ավելի ճիշտ կլղոզեին դեմքիս:
Սխալ արեցի, պիտի շարունակեի կարիերաս, պիտի հասնեի ու նստեի այդ պանրավաճառի տեղը, աշխատանքից վտարեի այդ դոդոշին ու նազուկ Ալեքսին, թող նրանք գային, փողոցները մաքրեին: Հետ գնալ էլ չեմ կարող. էլ դիպլոմ ու ռեզյումե չունեմ, պատռել ու գցել եմ: Ու հենց այս մտքերից մեջ էի, երբ հերթական տերևների խուրձը ցախավելովս մի կողմ գցեցի ու տեսա գետնին ընկած... պատռված դիպլոմս: Հետո էլ ասում են, թե հրաշքներ չեն լինում: Էնտուզիազմով վերցրի դիպլոմն ու... հիասթափություն... իմը չէր:
Դեյվիդ Շնիցել, մարկետոլոգ... ահա թե ում էր պատկանում այդ դիպլոմը: Խեղճ մարդ, երևի իմ օրին է եղել, հոգնել բամբասանքներից ու իմ նման որոշել հեռանալ: Բայց ՍՏՈՊ: ՄԻ ՐՈՊԵ: Իսկ ինքը գիտի՞, որ մենակ չի, որ իր հետևից խոսելու են որպես իբրև տգետի... Պետք է դեմն առնել, գտնել այդ մարդուն և ասել, սեփական փորձից ասել. մի՛ հանձնվիր, պայքարի՛, մնա: Մեր նման բոլորը չի, որ պիտի գնան:
Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս գտնել այդ Դեյվիդին:
Ես դիպլոմը տեղավորեցի ծղոտե պայուսակիս մեջ ու մեծ տեմպով շարունակեցի ավլել փողոցը, որ շուտ պրծնեմ: Վերջացնելուց հետո վազեցի գրասենյակ: Սա միակ տեղն է, որ հիշեցնում է սովորական բիզնես աշխարհը, ու այս մեծ հիմնարկի միակ գրասենյակն է, իսկ բազմահազար աշխատողներից էլ միայն շեֆն ու ու նրան քարտուղարուհին են, որ գրասենյակային տեսք ունեն՝ իրենց էլեգանտ հագուստներով, այլ ոչ թե մեր՝ հավաքարարներիս նման:
Քարտուղարուհուն ասացի, որ շեֆի հետ կարևոր գործ ունեմ ու մտա շեֆի մոտ: Իր բեղերը Պուարոյի նման ոլորած շեֆը պուլտով արագ անջատեց հեռուստացույցն ու սկսեց ձևացնել, թե ինչ-որ բան է գրում, գործ է անում:
- Պարոն Կոտլով, - դիմեցի նրանց, - դիպլոմ եմ գտել՝ պատռված: Ինչպե՞ս հասցնեմ տիրոջը, ո՞նց գտնեմ:
- Աաա՜, դիպլոմ, - ձանձրացած ասեց դդում հիշեցնող գլխով Կոտլովը: - Դա սովորական բան է: Դեռ շատ կտեսնես, Էմի, վարժվիր: Իսկ դա տար պահոց: Եթե տերը մի օր որոշի վերցնել, կգա, կվերցնի:
- Պահո՞ց: Իսկ դա ի՞նչ է, - զարմացա ես:
- Սիրահարների փողոց, 38 տուն: Գնա, կգտնես, կհասկանաս: Ահա և բանալին, - ընդհանուր խրձից մի բանալի առանձնացնելով մեկնեց ինձ: - Սա էլ միշտ մոտդ պահիր, դեռ շատ պետք կգա:[I]

Դուրս եկա շեֆի գրասենյակից ու մի տաքսի նստելով հրահանգեցի գնալ շինարարների փողոց: Վարորդը արհամարհական ոտքից գլուխ չափեց ինձ, բայց այնուամենայնիվ ոտքը դրեց գազի պեդալին: Գտա 38 տունը: Մեկուսացած, կիսախարխուլ, արտաքուստ մռայլ տուն էր: Ասես ջահել ու կենսունակ փողոցում ծվարած, կյանքից ձանձրացած ու դժբախտ մի ծերուկ լիներ այդ տունը: Բացեցի դուռը: Մթության միջից քթիս զարկեց խոնավ ու փտած թղթի հոտը: Ներս մտա: Աչքերս աստիճանաբար սկսեցին վարժվել մթությանը ու ես սկսեցի զանազանել իրա վրա դարսված դիպլոմները. հազարավոր, հարյուր հազարավոր դիպլոմներ: Մի մասը հատակին էին ընկած, վրաները ոտնահետքեր. անխնամ, պատառոտված, դեղնած, վառված, կյանքից հեռացած բազում դիպլոմներ: Սիրտս կծկվեց: Որքա՜ն շատ են այն կեղծ աշխարհից փախնողները: Ոտքերիս ծայրերին բարձրանալով ձեռքիս դիպլոմը՝ Դեյվիդի դիպլոմը դրեցի դարսված դիպլոմների ամենավերևում: Անզգույշ շարժումիցս մի քանիսը թափվեցին: Մեկի վրա տեսա մի պատկառելի մարդու նկար... Մայքլ ՄակՔարտնի, քաղաքագետ... ճանաչեցի մեր փողոցի խեղճացած դեմքով, թախծոտ հայացքով մուրացիկին, ում ամեն օր 10 ցենտ էի տալիս:
Օրիգինալ չեղա: Նրանցից մեկն եմ միայն, ոչ ավել: Ու չեմ փախել այն աշխարհից: Լուռ դուրս եկա պահոցից, իսկի չփորձեցի իմ դիպլոմը փնտրել այդ պահոց-բանտախցում: Բանալիով փակեցի դուռն ու ցախավելն ուսելով գնացի հեռու, փորձելով փախչել իրականությունից:

Վարպետ
31.10.2008, 18:51
ՀԵՂԻՆԱԿ 6


-Հա՛ ես եմ,- փորձեցի ինչքան հնարավոր է անտարբեր ու բնական ձայնով ասել ես:
-Ի՞նչ ես անում այստեղ:
-Գործ եմ անում,- ասեցի ես ու շարունակեցի աշխատանքս՝ նրանց ներկայությունից մազաչափ իսկ չամաչելով:
Ալեքսը, որ քիչ հեռու էր կանգնած Գորտից, առաջ եկավ, կանգնեց նրա կողքին ու սկսեց շատ ուշադիր զննել ինձ. կարծես Ամազոնի ջունգլիներից բերված մի արտասովոր կենդանի լինեի:
Ես բարձրացի հայացքս, նայեցի նրանց ու… ու սկսեցի ծիծաղել… աշնան հոյակապ տեսարան. խոնավ, քամուց խելագարի պես այս ու այն կողմ նետվող գույնզգույն, բազմապիսի երանգներով տերեւներ, մեռնող արեւի վերջին ճառագայթները փայլփլող ասֆալտի վրա ու… նրա՜նք. ինչքա՜ն արհեստական էին թվում նրանք այդ տեսարանի վրա, ինչքա՜ն ծիծաղելի էին: Կյանքումս երբեք այդպես չէի ծիծաղել՝ լիաթոք բարձրաձայն… աստվա՜ծ իմ, ի՜նչ ծիծաղելի են նրանք. ասես թագավորական ոսկեզօծ պալատի դահլիճի մեջտեղում դրված երկու ցախավել լինեին…
-Ցախավե՜լ,- կրկնեցի ես բարձրաձայն ու շարունակեցի քրքջալ,- չէ՛, հաստատ իմ ցախավելը ավելի շատ կսազեր թագավորական դահլիճին, քան այս երկու տխմարները բնության այս հրաշք տեսարանին:
Նրանք երկուսով ապուշ կտրած ինձ էին նայում. մի՞թե սա Էմին է, երբեմնի այն հավասարակշռված, համեստ, սուսիկ- փուսիկ աղջիկը, ի՞նչ է անում այստեղ, ի՞նչ է կատարվում նրա հետ: Իսկ ես… ես նայում էի նրանց ու քրքջում…
-Հը՜մ, սրա վերջը սա էլ պետք է լիներ,- մի կերպ ուշքի գալով արտաբերեց Ալեքսը:
-Գնա՛նք, թանկագինս. Էմին գժվել է,- վրա բերեց Գորտը:
Նրանք շրջվեցին ու միմյանց ինչ-որ բաներ փսփսալով շարունակեցին իրենց ճանապարհը: Ես դեռ երկար նայում էի նրանց հետեւից ու ծիծաղում: Թող՛, թո՛ղ մտածեն, որ ես գժվել եմ. դա ինձ բացարձակ չի հուզում: Ես գտել եմ ինքս ինձ կիսադատարկ փողոցներում պար բռնած տերեւների, աշնանային ռոմանտիկայի ու իմ սեփական միայնության մեջ: Ես ինձ այսպիսին դուր եմ գալիս: Ես նկարիչ եմ, ցախավելն իմ վրձինն է, իսկ փողոցը՝ կտավս. ես գտել եմ թեկուզ ուրիշների համար տարօրինակ թվացող, թեկուզ շատ փոքրիկ, բայց ի՛մ երջանկությունը…
…Ես գտել եմ ինքս ինձ…

Վարպետ
31.10.2008, 18:51
ՀԵՂԻՆԱԿ 7


Նրանց հայտնվելու առաջին իսկ ակնթարթից մտքերս թռչում էին միայն մեկ ուղղությամբ, այն է` հնարավորինս շուտ ավարտին հասցնել պատահական և ինձ համար անցանկալի հանդիպումը` ազատվելու համար այն տհաճ հարցերից, որոնք, ամենայն հավանականության, պետք է սկսեին տեղալ գլխիս ճիշտ այնպիսի անսպասելիությամբ և դաժանությամբ, ինչպես լինում է լոնդոնյան անձրևների դեպքում: Ցավոք, բոլոր ճիգերս ապարդյուն անցան: Լսեցի առաջին հարցը, որն արդեն իսկ հասցրել էր ոչնչացնել իր ճանապարհին հայտնված յուրաքնչյուր տառ` առանց խնայելու նույնիսկ «բարև» կոչված հրաշքը: բնական է, որ նման դեպքերում առաջին հարցը դեմքիդ շպրտելու գայթակղությանը չեն դիմանում առավել անզուսպ բնավորություն ունեցողները, և այս դեպքը բացառություն չէր.
-Ինչո՞ւ նախընտրեցիր փողոցը,-շտապեց զրույցի բռնվել Սարան` առանց թաքցնելու գլխում անդադար վերարտադրվող հեգնանքը, որ հաճախ հարձակվում է զրուցակցի վրա նույնիսկ Սարայի կամքից անկախ:
Դեռ չէի հասցրել գոնե գլխումս շարադրել մտքերս, երբ դեմքիս վրա զգացի հերթական կոպիտ հարցի հարվածից ստացված ցավը, որը ոչ այնքան հարց էր, որքան անձիս արժանապատվության դեմ ուղղված մարտահրավեր:
-Մի՞թե կարելի էր գրիչը փոխանակել ցախավելի հետ, թուղթը` բետոնե հատակի և ասֆալթի:
Եթե շարունակեի կիրառել` մտքումս սևագրել, մաքրագրել և նոր միայն արտահայտվելու մեթոդը, դեռ մարտը չսկսված տանուլ կտայի. դիմացինին ծաղրանքի առարկա դարձնելու համար Սարային երկար ժամանակ հարկավոր չէր, ավելին` նրան ժամանակ ընդհանրապես հարկավոր չէր, նմանատիպ մտքերի պակաս նրա մոտ երբեք չէր զգացվում: Քաջ գիտակցելով Սարայի աստվածատուր տաղանդը` որոշեցի հակառակ մարտավարություն ընտրել` մեղմ, բարի ժպիտ և անկեղծ պատասխան.
-Իհարկե, Սարա, դու ինչպես միշտ ճիշտ ես` փողոցն այնքան էլ նախընտրելի չի, և ես երբևէ այն չեմ նախընտրել, ես բնությունն եմ նախընտրել` ծառեր, նրանց վրա ծնվող և օդում մահացող գույնզգույն տերևներ:
Զարմանալի էր, բայց Ալեքսին գոհացրեց պատասխանս. ամեն դեպքում, նրա դեմքի արտահայտությունն ինձ վրա այդպիսի տպավորություն թողեց: Իսկ Սարան հանձնվելու ցանկություն չուներ.
-Բնությունը կարելի է վայելել գրասենյակի պատուհանից նայելով, աշխատանքի գնալիս, աշխատանքից տուն վերադառնալիս, իսկ դու ընտրել ես անմիջական շփումը աղբի հետ,-շարունակեց ծաղրել դոդոշը:
Ալեքսի հայացքը հուշում էր, որ Սարայի խոսքերը բացասաբար են ազդում նաև իր նյարդերի վրա, և մի պահ նույնիսկ կարծեցի, թե նա կմիջամտի, բայց մի քանի վայրկյան տևած լռությունը, սեփական կոկորդն անխնա պատռելով, ականջիս մեջ բղավում էր` ինձ հիշեցնելով այն «վախ» կոչվածի մասին, որ հավերժ բնակվել և այժմ էլ շարունակում է բնակվել Ալեքսի բնավորության մեջ` մի հսկայական տարածք զբաղեցնելով: Որոշեցի հետևել լռության խորհրդին և ինքս պատասխանել դոդոշին` չմոռանալով իհարկե մեղմ ու բարի ժպիտը, ինչպես նաև անկեծությունը.
-Գիտե՞ս, Սարա, յուրաքանչյուր մարդ յուրովի է վայելում բնությունը. ես ընտրել եմ ինձ ավելի հոգեհարազատ տարբերակը: վայելիր այն, ինչպես ուզում ես..-մտադիր էի երկար շարունակել միտքս, բայց խոսքս անզգուշորեն ընդհատեց մեզանից ոչ այնքան հեռու կանգ առած մեքենայի մեջից հնչած ոչ այնքան հաճելի, ծանոթ ձայնը. պանրավաճառից ոչնչով` նույնիսկ վրայի տհաճ հոտով չտարբերվող երբեմնի շեֆս էր, որ վայելում էր սեփական վարորդ ունենալու իր վաղեմի երազանքը`առանց բացառության` յուրաքանչյուր վայրկյան զզվանք պարգևելով վարորդին.
-Ալեքս, ինչո՞ւ եք կանգնել, ի՞նչ է` չե՞ք նկատել, որ անձրև է տեղում:
Նա չէր սխալվում, իրոք որ անձրև էր տեղում, բայց մենք դրա մասին մտածելու ժամանակ չունեինք, չէինք զգում, որ անձրևի կաթիլները հասցրել են թրջել բոլորիս. տարված էինք այն լարված մթնոլորտով, որ առաջացրել էր երկկենցաղ Սարան, և եթե այդ լարվածությունը անկրկնելի հաճույք էր պարգևում Սարային, ապա նույնը չէր կարելի ասել Ալեքսի մասին, նա ցանկանում էր մեկ վայրկյան շուտ տեսնել այդ խոսակցության` քիչ թե շատ բարի ավարտը:
-Կտանե՞ք մեզ մինչև կանգառ,-խնդրեց Ալեքսը:
-Հակառակ ուղղությամբ ենք գնում,-լսվեց առհամարական պատասխանը:
Նայեցի Սարայի դեմքին` փորձելով հասկանալ` արդյոք վիրավորվե՞ց իր սիրելի տնօրենի պատասխանից, բայց չհասցրի հասկանալ. այս անգամ խանգարեց ձայնը, որ հնչեց ետևումս գտնվող պանդոկից.
-Ի՜դա, համեցիր միասին ճաշենք:
-Կներեք, տնօրենս է կանչում: Հաջողություն…

Վարպետ
31.10.2008, 18:53
Քվեարկեք խնդրեմ:)
Քվեարկությունն ավարտվելու է 10 օրից:

ivy
31.10.2008, 19:21
Բա էս պատմվածքը վերնագիր չունի՞։ :unsure

Վարպետ
31.10.2008, 19:22
Բա էս պատմվածքը վերնագիր չունի՞։ :unsure
Չէ:) Ուներ, բայց հանեցինք:) Գիտես ինչ եմ մտածել? Որ հեղինակը որ հաղթի, թող նա էլ ամբողջ պատմվածքի համար վերնագիր որոշի, ինչ կասես?

ivy
31.10.2008, 19:27
Չէ:) Ուներ, բայց հանեցինք:) Գիտես ինչ եմ մտածել? Որ հեղինակը որ հաղթի, թող նա էլ ամբողջ պատմվածքի համար վերնագիր որոշի, ինչ կասես?

Հաղթել–չհաղթելու միտքն ընդհանրապես մտքովս չէր անցել. կարծում էի ուղղակի քննարկում է լինելու։ :)) Բայց դե էդպես լավ է՝ ով հաղթի, թող նա էլ ասի վերնագիրը։ :)

ivy
31.10.2008, 19:59
Նոր կարդում էի ու հիանում ամեն տարբերակով։ :) Իսկ մի պահ նույնիսկ լիաթոք ծիծաղել եմ՝ տեսնելով, թե ինչպես է Հեղինակ 5-ը անգլիացի Ալեքսին հայավարի Ալիկ սարքել։ :D :hands

Վարպետ
31.10.2008, 20:00
Նոր կարդում էի ու հիանում ամեն տարբերակով։ :) Իսկ մի պահ նույնիսկ լիաթոք ծիծաղել եմ՝ տեսնելով, թե ինչպես է Հեղինակ 5-ը անգլիացի Ալեքսին հայավարի Ալիկ սարքել։ :D :hands
Բա ես ինչ երանության մեջ էի~ :))
Ինձ թվում ա սա շատ սիրուն պրոյեկտ ա, ու ահավոր ոգևորված եմ:)

ivy
31.10.2008, 20:05
Էդ նույն շարքից է նաև Հեղինակ 7-ի՝ Էմիին Իդա սարքելը։ :D
Վայ, էս ինչ հավես գրվածքներ են։ :))

Second Chance
31.10.2008, 20:44
Շատ շատ լավ միտք է այս «մրցույթ-թեման»:) Մեծ հաճույքով կարդացի: Ինձ ամենաշատը 3րդն ու 4րդը դուր եկան, 3րդը որպես հումորային , 4րդը ընդհանրապես ամենահաջողվածն է ըստ ինձ, ու ամենահարմար շարունակությունը՝ մի տեսակ թե բնական է թե.... չգիտեմ:love միայն թե վհուկ բառը կփոխեի ինչ որ ուրիշ բառով:)

Տատ
31.10.2008, 21:13
Հոյակապ միտք: Հրաշք: Փշաքաղվելու բան: Ցենտր:

իսկ միայն մի ձայն ունեն՞ք:

Ֆրեյա
31.10.2008, 21:23
Իսկապես որ, բոլորն էլ լավն էին...
Ափսոս մի քանիսի օգտին չենք կարող քվեարկել :)

տեսիլք
31.10.2008, 21:26
Չէ:) Ուներ, բայց հանեցինք:) Գիտես ինչ եմ մտածել? Որ հեղինակը որ հաղթի, թող նա էլ ամբողջ պատմվածքի համար վերնագիր որոշի, ինչ կասես?

Կարծում եմ, որ ամեն վերնագիր ստեղծագործությանը յուրօրինակ շունչն է տալիս, որի բացակայության դեպքում գործը կաղ է դառնում՝ ինչ որ բան պակասում է։ Գտնում եմ, որ ավելի լավ կլիներ եթե ամեն շարունակություն իր վերնագիրը ունենար, իսկ հաղթողի տարբերակը էսպես թե այն էնպես իր վերնագրով էլ թող մնա։

Monk
31.10.2008, 21:27
Դժվար ընտրություն էր, բայց կատարեցի. 6-րդը:) Հատկապես եզրափակումը շատ լավն էր.

Ես նկարիչ եմ, ցախավելն իմ վրձինն է, իսկ փողոցը՝ կտավս. ես գտել եմ թեկուզ ուրիշների համար տարօրինակ թվացող, թեկուզ շատ փոքրիկ, բայց ի՛մ երջանկությունը…
…Ես գտել եմ ինքս ինձ…

Հրաշալի է ասված:love

Երկնային
31.10.2008, 21:29
ի~նչ լավն էին բոլորն էլ… հոյակապ միտք էր ընդհանրապես… :)

իսկ ամենաշատը դուրս եկավ Հեղինակ 4-ի տարբերակը… :oy

Chuk
31.10.2008, 21:46
Օֆֆֆֆֆ, ես ինձնից գոհ եմ, որ էս «խաղն» առաջարկեցի :))
Բոլոր տարբերակներն էլ հետաքրքիր էին, շատ հետաքրքիր էր հետևել իրադարձությունների զարգացման կոնտրաստին, տարբերությանը. բացարձակ ռոմանտիզմից մինչև դաժան իրականություն...
Դժվար է քվեարկելը, խոստովանում եմ: Բայց կքվեարկեմ Հեղինակ 3-ի օգտին. իրադարձությունների առավել անսպասելի զարգացման ու, ըստ իս, նախնական մասին «գերի չդառնալու» համար: Ո՞նց բացատրեմ զգացածս. մյուս հեղինակները առավել հավատարիմ էին մնացել նախնական տարբերակի կոնցեպցիային, իսկ Հեղինակ 3-ը այլ զարգացում է տվել, չի կենտրոնացել մասնավորապես հին գործընկերների հետ հանդիպման փաստին, այլ ներկայացրել է մի ամբողջ կյանք, կենսակերպ, իրերի զարգացում:

Բայց էլի եմ ասում, որ բոլոր, բացառապես բոլոր տարբերակներից գերագույն հաճույք եմ ստացել :)

Ռուֆուս
31.10.2008, 21:47
Շատ լավն էին, բոլորն էլ հետաքրքիր էին....

Հատկապես դուր եկան երրորդն ու հինգերորդը, քվեարկել եմ երրորդի օգտին;)

ivy
31.10.2008, 21:52
Ինձ պատմվածքի իրավիճակային «այստեղ ու հիմա» լուծումները ավելի դուր եկան, քան «ինչ եղավ հետո» տարբերակները։ :)
Ձայնս տալիս եմ վեցերորդին։

Մեկ էլ իմ կարծիքով էդ տասը օր շատ երկար է քվեարկության համար, 2-3 օրը լրիվ հերիք է, էդքան մի ձգձգեք, ասեք, թե ով ով է։ :D

Rhayader
31.10.2008, 23:29
Երկրորդը դուր եկավ նրանով, որ հեղինակը չէր փորձել գլուխգործոց գրել, դրա փոխարեն բավականին նուրբ ու էմոցիոնալ գործ էր ներկայացրել:
Հինգերորդը դուրս եկավ իր էկզիստենցիալ անելանելիությամբ: Ատում եմ «հեփփի էնդերը»:
Մնացածը դուրս չեկան::[

CCoder
01.11.2008, 00:00
Ավլել, սրբել, թափել... Հեռացնել, մաքրել, դուրս շպրտել փոշին, կեղտը, աղբը... Հեռու... Ահա թե ինչն էր ինձ գրավում այդ աշխատանքի մեջ. Ես այդպիսով ավլում–թափում էի ոչ այնքան փոշին ու աղբը, որքան տարիների ընթացքում սեփական հոգում կուտակված բացասական հույզերը, մտքերը, հուշերը՝ կապված բոլոր այն մարդկանց հետ, որոնք իմ կյանքը կամաց–կամաց իսկական գարշանքի էին վերածել... Ես նաև այդ մարդկանց էի ավլում–թափում իմ մոգական ցախավելով... Ինչ–որ չափով նաև ինքս ինձ...

Հեղինակ 3. Բրավո

Գալաթեա
01.11.2008, 00:22
Վատ չէր...իսկի վատ չէր, ասեմ :)

Գրեթե համոզված եմ, որ Նախաբանի իսկական, օրինական տերը Հեղինակ 4-ն է...բայց դե...ես՝ իմ կարծիքը .. անցանք առաջ :)

Դեռ չեմ քվեարկել... ;)

Norton
01.11.2008, 00:27
Չեմ քվեարկել, բայց ամենաշատը դուր են եկել 3,4,5 հեղինակների վերջաբանները:
Եթե քվեարկելու լինեի առաջին հերթին կտայի` 3 հետո 5, նոր 4-ին;

Գաղթական
01.11.2008, 01:46
Գրեթե համոզված եմ, որ Նախաբանի իսկական, օրինական տերը Հեղինակ 4-ն է...

ինձ էլ է էդպես թվում..
:)

Morpheus_NS
01.11.2008, 02:03
Գրեթե համոզված եմ, որ Նախաբանի իսկական, օրինական տերը Հեղինակ 4 -ն է...բայց դե...ես՝ իմ կարծիքը .. անցանք առաջ :)


Ես էլ գրեթե համոզված եմ, որ 4-ը չի:

Գալաթեա
01.11.2008, 02:11
Ես էլ գրեթե համոզված եմ, որ 4-ը չի:

Չեմ վիճում :)
Ի դեպ, հենց չորրորդի համար էլ քվեարկում եմ...թույլ էին մնացածը։

Երրորդի հումորը վատը չէր, բայց մի տեսակ հնդկականոտ էին ընթացքն ու ավարտը։

ivy
01.11.2008, 12:47
Իսկ կարելի՞ է ենթադրություններ գրել, թե մեր կարծիքով որ հեղինակը ով է ։:oy
Ես ոնց–որ թե արդեն ահագին մարդ եմ բացահայտել։ :))

Janita Hero
01.11.2008, 15:52
Առաջին անգամ ակումում սենց կայֆ եմ ստացել ու ասեմ աշխատանքիս հաշվին :D:D:D փոխանակ աշխատելու՝ կլանված կարդում ու գրառումներ էի անում էն փիս ժյուրիների նման…:B:D

Շատ դուրս եկավ 4-ի ավարտը, որի հեղինակն, ի դեպ, ըստ ռացիոնալ տրամաբանության՝ հաստատ աղջիկ է , անսպասելի ավարտ էր.....ինչևէ:
1-ին հեղինակի գրվածն էլ բավական հասուն էր...
5-ը տխուր էր, հաստատ ձայն չեմ տա:
2-ը: անկեղծ՝ չհասկացա, երևի մի բան բաց եմ թողել կարդալիս:
6-ի գրվածքի մեջտեղի մասում թագավորական պալատի ու ցախավելների համեմատության վրա ահակին ծիծաղեցի ու անգամ պատկերացրի էլ, զվարճալի էր:
7: ընթացքը մի քիչ ձանձրալի էր, բայց վերջաբանը……… այ սա իսկական ավարտ էր: Եթե անկեղծ վերջին երկու տողը կարդացել եմ 3 անգամ ու նոր եմ ըմբռնել հեղինակի բուն ասելքը. ստեղ հեղինակը պարզ ցույց ա տալիս մարդկանց դիրքերը համաձայն իրենց տնօրենների վերաբերմունքի… մեկը մեքենայով ա, բայց լայաղ չի անում տանի՝ պատճառաբանելով հակառակ ուղղությամբ գնալը, իսկ մյուսը կանչում ա հաց ուտելու: Ի դեպ անվանափոխությունը հետաքրքիր էր մտածված: Ոնց հասկացա հեղինակն ուզել էր ասել, որ նրա կյանքում անգամ անունն է փոխվել…

բայց մեկ ա 3-րդ հեղինակի վարկածն ա հզոր, մեջը կառուցողական բան կա… ու վերջն էլ զիլ ա շատ. "«Մաքրե՛ք ձեր փողոցը, տունն ու հոգին»։ Իսկ ֆիրմայի անունը դրեցինք «Ցախավել»":D

կեցցցցցցցեե՜ք բոլորդ

ars83
01.11.2008, 16:19
Ինձ ամենաշատը դուր եկավ տարբերակ 1-ը :):hands, նրա օգտին եմ քվեարկել։ Թեթև, ազատ գրված, անհիշաչար և լուսավոր թախիծով պատված։ Ոնց որ ուշ հոկտեմբերյան կամ վաղ նոյեմբերյան եղանակ։ Շատ հաջող կերպով ուշադրությունը հեռացված է աշխտասենյակաին գործընկերներից և տեղափոխված բնության վրա։ Ստվերները, մեկը՝ երկնքում, մյուսը գետնի վրա, պարզապես արտակարգ էր։ Կարծում եմ, որ շարունակությունը ավելի լավն է ստացվել, քան սկիզբը։ Ինչ–որ խորազգաց հոգու տեր մարդ գրած կլինի։

Ամենաքիչը դուրս եկավ, թերևս, տարբերակ 3-ը։ Ըստ իս, ձգած է, մի քիչ ծանրավուն։ Հատկապես այն մասը, որ հերոսուհին նոր սկսում է մտածել, թե ինչու է ձեռնարկել իր քայլը։ Երևի, եթե մինչև վերջ ընկալած էլ չլիներ, այնուամենայնիվ, մի բան մտքում կլիներ, իսկ այստեղ, կարծես լրիվ անակնկալ լինի նրա համար ընկերոջ հարցը։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և մտահաղացման հեղինակներին, հաճույքով կարդացի։ :)

Երկնային
01.11.2008, 18:04
Իսկ կարելի՞ է ենթադրություններ գրել, թե մեր կարծիքով որ հեղինակը ով է ։:oy
Ես ոնց–որ թե արդեն ահագին մարդ եմ բացահայտել։ :))

ես էլ ունեմ վարկածներ, :)) միայն մի հոգու ոչ մի կերպ չեմ կարողանում բացահայտել… :oy

Kuk
01.11.2008, 18:06
ես էլ ունեմ վարկածներ, :)) միայն մի հոգու ոչ մի կերպ չեմ կարողանում բացահայտել… :oy

Ո՞ր մեկն ա, ասա, ասեմ:D
Բացել ա ինձ էս թեման:D:D

Երկնային
01.11.2008, 18:14
Ո՞ր մեկն ա, ասա, ասեմ:D
Բացել ա ինձ էս թեման:D:D
7-ը :oy

Kuk
01.11.2008, 18:16
7-ը :oy

Հմմ.. դժվար հարց տվիր, էդ մեկը չեմ բացահայտել դեռ:8

Chuk
01.11.2008, 18:21
Ոչ մեկի անձը չպետք է բացահայտվի, քանի դեռ քվեարկությունը չի ավարտվել, այդ թվում Ձեր կասկածների մասին չպիտի խոսեք :)

ivy
01.11.2008, 18:22
Ոչ մեկի անձը չպետք է բացահայտվի, քանի դեռ քվեարկությունը չի ավարտվել, այդ թվում Ձեր կասկածների մասին չպիտի խոսեք :)

Բացահայտելը հասկանալի է, բայց կարծիքները ինչո՞ւ չենք կարող գրել։ :unsure

Chuk
01.11.2008, 18:23
Բացահայտելը հասկանալի է, բայց կարծիքները ինչո՞ւ չենք կարող գրել։ :unsure

Որովհետև նոր քվեարկողները դրանով կարող են ուղղորդվել ;)
Նույնիսկ քննարկվել է մինչև քվեարկության ավարտը մեկնաբանություններ անելն ընդհանրապես արգելելու տարբերակը:

ivy
01.11.2008, 18:25
Որովհետև նոր քվեարկողները դրանով կարող են ուղղորդվել ;)
Նույնիսկ քննարկվել է մինչև քվեարկության ավարտը մեկնաբանություններ անելն ընդհանրապես արգելելու տարբերակը:

Էդ դեպքում իմ մասին գրված կարծիքն էլ թող ջնջվի Janita-ի գրառման մեջ։ :)

Chuk
01.11.2008, 18:27
Էդ դեպքում իմ մասին գրված կարծիքն էլ թող ջնջվի Janita-ի գրառման մեջ։ :)

Չէի նկատել, ջնջեցի :)

Ուլուանա
01.11.2008, 18:47
Վարպետ, առաջարկում եմ քվեարկության օրերը կրճատել։ 10 օրն իրոք չափազանց երկար ժամանակահատված է։ Իմ կարծիքով, 3–4 օրը լրիվ բավական կլիներ, միայն թե հաշվի առնելով, որ արանքում շաբաթ, կիրակի են ընկնում, օրերի քանակն արժե ավելացնել մինչև 5-6 օր։ Ի՞նչ կասես։

impression
01.11.2008, 20:25
Ինձ մի քանիսը շատ դուր եկան՝ երկրորդը, երրորդը ու չորրորդը... հիմա ես ի՞նչ անեմ :))

Վարպետ
01.11.2008, 21:02
Լավ, Անահիտ ջան: Բայց ես ունեմ էդպիսի տեխնիկական հնարավորություն? Եթե դու ունես, ես դեմ չեմ, սարքիր 5 օր:)

Ուլուանա
01.11.2008, 21:11
Լավ, Անահիտ ջան: Բայց ես ունեմ էդպիսի տեխնիկական հնարավորություն? Եթե դու ունես, ես դեմ չեմ, սարքիր 5 օր:)
Հա, դարձրեցի 5 օր։ :)

Արշակ
02.11.2008, 00:31
Նախ ասեմ, որ հիանալի պրոյեկտ է։:ok
Շատ հետաքրքիր է հետևել միևնույն պատմության տարբեր զարգացումներին։ Նաև մի ուրիշ հետաքրքրություն է, երբ փորձում ես ամեն մի պատմության տողերում բացահայտել հեղինակին, փնտրել նրան ֆորումի անդամների մեջ։
Բացի դրանից, լավ մարզանք է ստեղծագործողների համար, հարմար միջոց կատարելագործվելու, ստեղծագործական փորձարկումներ անելու համար։

Հիմա մրցող տարբերակների մասին։
Գրեթե բոլորն էլ դուր եկան, բոլորի մեջ էլ լավ հատվածներ կային, բայց ամենաշատը դուր եկան 3, 4, 5 տարբերակները։

4-րդը սիրունիկ, ռոմանտիկ պատմություն էր՝ նուրբ շարադրված։ Լավ աշնանային ռոմանտիկ ֆիլմ կլիներ։
5-րդի միտքը հետաքրքիր էր, լավն էր, բայց հազարավոր դիպլոմների մասը imho շատ էր չափազանցրած։
Իսկ ամենաշատը 3–րդը դուր եկավ։ Ավելի բովանդակալից ու խորն էր։ Տարբերվում էր մյուսներից։ Միայն ամենավերջին բիզնես բացելու պահը ամբողջ պատմվածքի ոճի հետ էնքան էլ չէր բռնում, էդ առումով էդ մասն էնքան էլ դուրս չեկավ, բայց ամեն դեպքում զվարճալի էր։:)

Sunny Stream
02.11.2008, 17:12
Շատ սիրուն պրոյեկտ է, սկզբում էդպիսին չէր թվում, բայց հիմա, որ բոլոր տարբերակներն իրար հետևից կարդացի, հասկացա, թե ինչքա~ն հետաքրքիր է ու նաև կարող է շատ օգնել` իսկապես ճանաչել ակումբցիներին (իդեպ, վերջում բոլոր հեղինակների անուններն են ասվելու, թե միայն հաղթողինը?)...

Նախաբանը լավն է, վերջաբանները` շատ տարբեր...
վարանում էի` 3, թե 5?
ի վերջո` 3 :)
Հինգերերդը դուրս եկավ հետաքրքիր վերջաբանով ու շեշտադրությամբ. դեիպլոմի մսաը մյուս հեղինակներն աչքաթող էին արել, իսկ 5-րդը հենց դրա շուրջ պատմվածք էր հյուսել` տալով լրիվ ուրիշ վերջաբան, լրիվ ուրիշ կերպար... Բայց գուցե ոճական առումով էր թույլ, չգիտեմ..,
Իսկ երրորդը, թեև շատ էր երկար ու մի պահ ջղայնացրեց "անմահ Բիթլսի հոգեպարար հնչյուններ" արտահայտությամբ, բայց արդեն ինքնուրույն պատմվածք էր... ու հետո` ամենադրական լիցքերը փոխանցեց, ուզում էի վեր կենալ համակարգչի դիմացից, ցախավելն առնել ու գործի անցնել :)

...առհասարակ շատ սիրուն լույսի ներքո ներկայացվեց դվորնիկի կերպարը, երբեք էսպես ռոմանտիկ չէի պատկերացրել նրանց... բայց ինձ համար դվորնիկները էդքան էլ լավ մարդիկ չեն` ախր փողոցները մաքրում են ամենագեղեցիկից! ու թողնում էլի գորշ ասֆալտը... :(

Սամվել
02.11.2008, 20:04
Հա լավ ջանդամ ես էլ գրեմ :D

Հավանեցի 3, 1ը...

Երևի ԻՆձ էտքան էլ դուր չեր գալիս Էմիի դվորնիկ կարգավիճակը :)

Բայց դե հզոր էր իրար հետևից կարդալը ... :love

Վազգեն
02.11.2008, 20:12
Ինձ ամենաշատը Հեղինակ 7-ինը դուր եկավ։ Հետաքրքիր հանգուցալուծում էր։:) Երկկենցաղ Սառան։:D

Մեծ հաճույքով կքվեարկեի նաև Հեղինակ 3-ին։ Լավ էր գրված։ Մի քիչ հոլիվուդյան ընթացք ուներ։ Լավ էլ դվոռնիկության դիմելու թաքնված պատճառն էր հեղինակը գտել։ Ընդհանուր հումորով էր։ «․․․փոշին տալով նախկին գործընկերներիս վեր ցցված քթներին ու այդպիսով նրանց հասկացնելով, որ արդեն այստեղից մաքրվելու ժամանակն է։»:hands

Հեղինակ 4-ինը, 5-ինը ու 1-ինն էլ դուրս եկան։ Հեղինակ 5-ինը մի քիչ ծանրոտ էր, բայց իմաստալից ու հետաքրքիր։

Narinfinity
04.11.2008, 13:24
Ինձ դուր եկան 3-րդ և 7-րդ տարբերակները և պետք է ասեմ, որ 7-րդը ավելի էր իրականին մոտ...;)

Դեկադա
04.11.2008, 14:55
Շատ յուրօրինակ պրոյեկտ է:) Կարդում եմ ու տողատակերում փնտրում հեղինակներին, ու մեկ էլ սկսում յուրաքանչյուր հեղինակի նկարագրած դվորնիկի մեջ ման գալ ես-ը: Լավն են բոլորը, բայց ավելի գրավեց 3- հեղինակը, կարծես կապ տեսա նախաբանի ու դրա միջև:

Վարպետ
04.11.2008, 17:31
Հիշեցնում եմ, որ եթե ընթերցանության համար ունեք անսահմանափակ ժամանակ, և կարող եք վայելել ընթերցանությունը երբ և որքան կամենաք, ապա քվեարկության համար մնացել է ընդամենը մեկ օր;)

Բարեկամ
05.11.2008, 04:10
Գերազանց պրոյեկտ էր:
Մինչև հիմա զահլա չէի անում ճիշտն ասած կարդալ…:oy

Ինձ թվում ա հեղինակների անունները հրապարակելուց հետո արժի քննարկումները փակել: Թե չէ գնալու են արդարացումներ, դիվանագիտական շտկումներ ու էլի էդ կարգի բլա-բլա…
Սենց շատ լավ ա՝ երբ չգիտես /թեկուզ ենթադրում ես/, բայց միտքդ ոչ մի պայմանականությամբ չի ազդվում:

Իմ տպավորությունները՝

Քվեարկել եմ հինգերորդի օգտին:
Մնացած տարբերակները կանխատեսելի մանկական ուսուցողական բնույթի հորինվածքներ էին՝ պրոզաիկ ու անիրական:
Նյութի առումով հինգերորդը դուրս եկավ, թափով էր, անվախ մի ձև, լեզուն էլ էր լավը, անտուրաժն էլ:

Երրորդի պատմողական ախորժելիություն անթերի էր. էդ առումով կարդացվում էր, այսինքն հաճելի էր կարդալը:
Մնացածը ուղղակի անցել եմ, որ քվեարկեմ: Ոչ մի ուշագրավ բան՝ ճիշտն ասած :pardon

Քանի որ չգիտեմ հեղինակներին, այսինքն վերաբերմունքս անդեմ ուղղվածություն ունի՝ այսպես ասած, հուսով եմ ոչ մեկ չի վիրավորվի :)

ivy
05.11.2008, 04:27
[B]Ինձ թվում ա հեղինակների անունները հրապարակելուց հետո արժի քննարկումները փակել: Թե չէ գնալու են արդարացումներ, դիվանագիտական շտկումներ ու էլի էդ կարգի բլա-բլա…

Ոնց, բա հաղթողին շնորհավորե՞լը, բա տպավորություններով կիսվե՞լը։ :unsure

Բարեկամ
05.11.2008, 04:30
Ոնց, բա հաղթողին շնորհավորե՞լը, բա տպավորություններով կիսվե՞լը։ :unsure

եսիմ…
դրան կգումարվի՝ բա մյուսների ուսին խրախուսական թփթփացնելը…
Չնայած՝ ոնց կուզեք :)

ivy
05.11.2008, 04:31
եսիմ…
դրան կգումարվի՝ բա մյուսների ուսին խրախուսական թփթփացնելը…
Չնայած՝ ոնց կուզեք :)

Իսկ ի՞նչ վատ բան կա ուսին խրախուսական թփթփացնելու մեջ։ :think

Բարեկամ
05.11.2008, 04:34
Իսկ ի՞նչ վատ բան կա ուսին խրախուսական թփթփացնելու մեջ։ :think

Վատ բան՝ որպես այդպիսին չկա, բայց եսիմ… :)

Chuk
05.11.2008, 04:38
Չգիտեմ, ես կարծում եմ, որ քվեարկության ավարտից ու հեղինակների բացահայտումից հետո եղող քննարկումները բավական հետաքրքիր են լինելու: Բարեկամ, եթե քո ասած դիվանագիտական շտկումների պահը ճիշտ հասկացա, ապա դրանք առանձին դեպքերում այսպես թե այնպես լինելու են ասենք զրուցարանում, ICQ-ում, հեռախոսով կամ այլ կերպ :)

Բարեկամ
05.11.2008, 04:50
Դե լավ, քանի չեն բացահայտվել հեղինակները, մի հատ թփթփացնեմ, բայց էդ անկեղծ միտք ա, ոչ թե մխիթարելու համար…

Ուզում եմ ասեմ, որ հեչ կարևորը չի ձեր պատմվածքը ինչքան ձայն ա հավաքել, այսինքն էդ հեչ չի որոշում պատմվածքի արժեքը: Հիմա սենց որ նայում-մտածում եմ, կա երկու հիմնական ուղղվածություն գրելու. մեկը՝ նենց գրես, որ դուր գա, այսինքն քիչ թե շատ գրել իմացող մարդ գիտի ինչ հաճախականության վրա իրան նաստրոյ անի, որ գրի էն ինչը դուր կգա մեծամասնությանը, և երկրորդ՝ գրես էն, ինչը իրականում ներքին, խորքային զգում ես՝ ի հեճուկս առաջինի:

Էդ առումով, արդեն արժեք են ներկայացնում մեկնաբանությունները: Կարող ա ստանաս մի մեկնաբանություն, որ քո համար հազար ձայն արժի, զգաս որ քեզ հասկացել են…

… ու քանի որ իմ հավանած տարբերակը համարյա չմեկնաբանեցի, մի երկու խոսքով ասեմ.
ուրեմն, ինչքան էլ փերիական ռոմանտիզմ գլորենք այսպես ասած, իրականում ցախավելից մնում են կոշտուկներ: Ու ինչքան էլ էդ թղթի կտոր դիպլոմը վերամբարձ համարենք քաղքենիություն ու նախընտերնք պար բռնել տերևների հետ, դրա մեջ կեղծիք կա կամ առնվազն՝ ինքնախաբեություն:
Նենց որ հինգերորդը ճիշտ լուծում էր՝ ինձ համար:

Հա, մեկ էլ երրորդի հետ կապված՝
զգացողությունները, ասոցիացիաները լավն էին իրոք, որակով,


Ապա աստիճանաբար կարծես սկսեցի ինչ–որ բաներ հասկանալ... Ավլել, սրբել, թափել... Հեռացնել, մաքրել, դուրս շպրտել փոշին, կեղտը, աղբը... Հեռու... Ահա թե ինչն էր ինձ գրավում այդ աշխատանքի մեջ. Ես այդպիսով ավլում–թափում էի ոչ այնքան փոշին ու աղբը, որքան տարիների ընթացքում սեփական հոգում կուտակված բացասական հույզերը, մտքերը, հուշերը՝ կապված բոլոր այն մարդկանց հետ, որոնք իմ կյանքը կամաց–կամաց իսկական գարշանքի էին վերածել... Ես նաև այդ մարդկանց էի ավլում–թափում իմ մոգական ցախավելով... Ինչ–որ չափով նաև ինքս ինձ...

բայց մրցույթում էս անգամ գնահատել եմ լուծումը:

Բարեկամ
05.11.2008, 05:13
Մի հատ առաջարկ ունեմ :8

Մեկնաբանությունները կարող են ահագին ազդել քվեարկության ընթացքի վրա, մարդկանց մտքի վրա, ներշնչել ինչ-որ բաներ:

Առաջարկում եմ թույլատրել մեկնաբանությունները քվեարկությունը փակելուց հետո, բայց նաև մինչև հեղինակների բացահայոտւմը:


Այսինքն մի երկու օր՝ քվեարկությունից հետո ու բացահայտելուց առաջ, տրվի մեկնաբանությունների /որոնք կարող են և կշարունակվեն և բացահատումից հետո/

Ի՞նչ կարծիքի եք

Ավելացվել է 3 րոպե անց
Լավ, սպասեք ես գրեմ ինչ կարծիքի եմ :D

հանում եմ առաջարկս: Ինձ նոր համոզեցին, որ տենց թեման կմեռնի:
Նենց որ թող լինի, ոնց որ կար. եթե պետք ա ազդեն մեկնաբանությունները, ուրեմն էդ ա կյանքը :)

ivy
05.11.2008, 05:20
Մի հատ առաջարկ ունեմ :8

Մեկնաբանությունները կարող են ահագին ազդել քվեարկության ընթացքի վրա, մարդկանց մտքի վրա, ներշնչել ինչ-որ բաներ:

Առաջարկում եմ թույլատրել մեկնաբանությունները քվեարկությունը փակելուց հետո, բայց նաև մինչև հեղինակների բացահայոտւմը:


Այսինքն մի երկու օր՝ քվեարկությունից հետո ու բացահայտելուց առաջ, տրվի մեկնաբանությունների /որոնք կարող են և կշարունակվեն և բացահատումից հետո/

Ի՞նչ կարծիքի եք

Ավելացվել է 3 րոպե անց
Լավ, սպասեք ես գրեմ ինչ կարծիքի եմ :D

հանում եմ առաջարկս: Ինձ նոր համոզեցին, որ տենց թեման կմեռնի:
Նենց որ թող լինի, ոնց որ կար. եթե պետք ա ազդեն մեկնաբանությունները, ուրեմն էդ ա կյանքը :)

Առաջարկը ուշացել է, քվեարկությունը փակվում է մի քանի ժամից։ :) Էնպես որ, արդեն կարող ենք սկսել շնորհավորել հաղթողին։ :))

Բարեկամ
05.11.2008, 05:22
Առաջարկը ուշացել է, քվեարկությունը փակվում է մի քանի ժամից։ :) Էնպես որ, արդեն կարող ենք սկսել շնորհավորել հաղթողին։ :))

էս ապագայի համար էր ;)

dvgray
05.11.2008, 05:28
ես հլա դեռ չեմ քվեարկել:
երևի տամ առաջին տարբերակին ;)

Վարպետ
05.11.2008, 19:36
Եվ այսպես, քվեարկությունն ավարտվեց: Բոլոր նրանց ովքեր քվեարկեցին` շնորհակալություն, նրանք ով գոհ մնացին` բարով վայելեցիք, ովքեր էլ որ հիասթափված են` ներող եղեք, այսքանն էր կարեցածներնիս;)
Եվ այսպես: Նախաբանի հեղինակն էր ivy-ն:) Շնորհակալություն Րիպ ջան հրաշալի թեմայի համար:)

Հեղինակ 1- տեսիլք
Հեղինակ 2 - Գալաթեա
Հեղինակ 3- Ուլուանա
Հեղինակ 4 - ivy
Հեղինակ 5 -Chuk
Հեղինակ 6 - Morfeus_NS
Հեղինակ 7- Kuk

Շնորհակալություն բոլոր հեղինակներին մասնակցության համար ընդհանրապես, իսկ հրաշալի վերջաբանների համար մասնավորապես:)

Քվեարկության արդյունքներով լավագույն վերջաբան ենք ճանաչել Ուլուանա -ի ստեղծագործությունը:) Կեցցես, Ան ջան!

Հ.Գ. Սկսենք երկրորդ փուլը, հն? Սպասում եմ հեղինակների նամակներին:)
Մանրամասները դիտում ենք այստեղ (http://www.akumb.am/showpost.php?p=1270025&postcount=1):

Chuk
05.11.2008, 19:49
Ինձ թվում ա, որ հետո ավելի մանրամասն կգրեմ, հիմա կարճ ուզում եմ ասել բոլորին շնորհակալություն հրաշալի տարբերակների համար, հատկապես շնորհակալություն ivy-ին՝ պատմվածքի նախաբանը գրելու ու նախագծի սկիզբը դնելու համար :)

Ան, շնորհավորում եմ, շատ լավն էր տարբերակդ :)

հ.գ. մեկ էլ ուզում եմ կարճ ասել, որ ամենից անակնկալն իմ համար Հեղինակ 7-ին, Կուկին որպես գրող բացահայտելն էր :)

Ambrosine
05.11.2008, 19:56
Բոլորն էլ լավն էին. ընտրությունը շատ դժվար էր: Սաղ հեչ, Կուկը էս ինչ ա անում?:hands
Ճիշտն ասած՝ կասկածներ ունեի, որ կարող ա մեկը Կուկը գրած լինի, որովհետև իրա տաղանդը արդեն նկատել էի, բայց որն էր, էդ չէի կարողանում հասկանալ: Ամեն դեպքում, շնորհավորում եմ, էս վերջաբանը, Կուկ ջան, թող քո ամենավատ գործը լինի:)

Ուլուանա ջան, քեզ էլ շնորհավորում եմ՝ որպես հաղթողի:)
Ապրեք բոլորդ:)

Արշակ
05.11.2008, 19:57
Անուկ, շնորհավոր։:)



հ.գ. մեկ էլ ուզում եմ կարճ ասել, որ ամենից անակնկալն իմ համար Հեղինակ 7-ին, Կուկին որպես գրող բացահայտելն էր :)
+1

Ֆրեյա
05.11.2008, 20:27
Ապրեք, ապրեք, ապրեք !!!!!!!!!!!!!!! :)
Բոլորդ շատ լավն էիք… :)
Իսկապես, բոլոր տարբերակներն էլ կարող էին լինել արժանի շարունակություն…
Շատ զարմացած եմ, որ Սկզբի հեղինակը չէ երրորդ տարբերակի հեղինակը, այնքան հետաքրքիր ու ավարտուն շարունակություն է տվել... Ես կասեի՝ ֆունդամենտալ :)

Շատ լավն էր, ապրեք…
Նաև ապրեն նախագծի հեղինակները և ամբողջ տեխնիկական անձնակազմը :P

impression
05.11.2008, 21:01
Ան ջան, շնորհավո՜ր, ապրես, ու բոլորը, ովքեր մասնակցել են, ԱՊՐԵՔ!!!!!
:hands

Երկնային
05.11.2008, 21:05
Շատ ապրեք… :)

Ուլու՛… :kiss

ivy
05.11.2008, 21:28
Վահագ, մերսի հոյակապ նախագծի ու անթերի կազմակերպչական աշխատանքի համար։ :)
Ապրեք բոլորդ էլ իմ պատմվածքը այդքան տարբեր ու գունեղ շարունակելու գրելու համար, իսկապես մեծ բավականութոյւն եմ ստացել կարդալիս։ :hands

Ան ջան, շնորհավո՜ր։ Իսկապես արժանի հաղթանակ էր։ :)

Կուկ, դու դե՜մք ես։ :))

Վարպետ
05.11.2008, 21:31
Վահագ, մերսի հոյակապ նախագծի ու անթերի կազմակերպչական աշխատանքի համար։ :)
Ապրեք բոլորդ էլ իմ պատմվածքը այդքան տարբեր ու գունեղ շարունակելու գրելու համար, իսկապես մեծ բավականութոյւն եմ ստացել կարդալիս։ :hands

Ան ջան, շնորհավո՜ր։ Իսկապես արժանի հաղթանակ էր։ :)

Կուկ, դու դե՜մք ես։ :))
Գալոն կների, եթե էս անգամ մի հատ հեղինակային իրավունք խախտեմ? Րիպ, ուծյու~ :oy

Ուլուանա
05.11.2008, 21:32
Ճիշտն ասած՝ ես էլ եմ հաճելիորեն զարմացած, որ Կուկը ստեղծագործում է ու բավական հաջող։ :) Ի դեպ, 5-րդ տարբերակից հետո, որի օգտին քվեարկել եմ ու որի մասին արդեն շատ է խոսվել, չեմ ուզում կրկնել, 7–րդն ինձ երկրորդ ամենաշատը դուր եկած տարբերակն էր, որից հետո 4-րդն ինձ դուր եկավ։ 7-րդը հավանել եմ հիմնականում ավարտի համար. տնօրենների վարքերի հակադրությունը բավական հետաքրքիր գաղափար էր։ :ok

Համ էլ շնորհակալ եմ ինձ տրված բոլոր ձայների ու շնորհավորանքների համար։ :oy

Նախագիծն իրոք շատ հետաքրքիր է, հատկապես երբ մասնակցում ես (դե, էլ չեմ ասում՝ երբ հաղթում ես։ :)) :oy)։ Ապրեն բոլորը։ Ամեն դեպքում անտաղանդ գրվածքներ հաստատ չկային։ :) Հուսով եմ՝ հետագայում էլ կշարունակվի վատագույն դեպքում այս անգամվա պես։ ;)

Dayana
05.11.2008, 21:32
Ուլու շնորհավո~ր :)
Բոլոր 7 Հեղինակներն էլ լավն էին :)

Kuk
05.11.2008, 22:07
Շնորհակալ եմ շատերից:) Փաստորեն վերջից չորրորդ տեղն եմ բռնել.. թե՞ սկզբից:esim:D

Ուլուանա ջան շնորհավորում եմ, տարբերակդ ինձ շատ էր դուր եկել:good Արժանի տարբերակ էր:)

Բայց ես չգիտեի, որ հեղինակներն իրավունք ունեին քվեարկելու, ես էլ էի ուզում քվեարկել:( Բայց էլ չեմ ասի, թե ում էի ուզում քվեարկել, որպեսզի կանոնների խախտում չլինի;)

Kuk
05.11.2008, 22:31
Ալեքսի հայացքը հուշում էր, որ Սարայի խոսքերը բացասաբար են ազդում նաև իր նյարդերի վրա, և մի պահ նույնիսկ կարծեցի, թե նա կմիջամտի, բայց մի քանի վայրկյան տևած լռությունը, սեփական կոկորդն անխնա պատռելով, ականջիս մեջ բղավում էր` ինձ հիշեցնելով այն «վախ» կոչվածի մասին, որ հավերժ բնակվել և այժմ էլ շարունակում է բնակվել Ալեքսի բնավորության մեջ` մի հսկայական տարածք զբաղեցնելով:

Հայկօ, էս նախադասության հեղինակը ես եմ, Ուլուանան չի;)

Գալաթեա
05.11.2008, 23:21
Հավեսին պրոեկտ էր :)

Ան, շնորհավոր ;)
Այվ, ուծյու :love
Կուկ, հարգանքներս :)

Չուկ /:love/, Մորֆ, տեսիլք, պաչիկներ :)

Վա, ապրես :love

Հայկօ
05.11.2008, 23:42
Հայկօ, էս նախադասության հեղինակը ես եմ, Ուլուանան չի;)

Հը՞ն :think:o...

Ռուֆուս
05.11.2008, 23:44
Շնորհավորում եմ Անահիտին ու բոլոր մասնակիցներին: :hands

Հաջորդ պատմվածքը երբ է լինելու? Ինձ էլ հավեսի գցեցիք ;)

Kuk
06.11.2008, 00:17
Հը՞ն :think:o...

Դեռ ոչ մի տարբերակ դրված չէր, ես առաջինն էի գրել, իմ գրածը մի քանի րոպեով դրվեց թեմայում, հետո ջնջվեց, դու հասցրիր կարդալ, էդ նախադասությունն էլ մեջբերեցիր զրուցարանում ու գրեցիր, որ տենց երկար նախադասություն առանց վրիպակի մենակ Ուլուանան կարար գրեր, ես էլ մեջս ուռեցի, բայց չասեցի, որ ես եմ գրել:))

ivy
06.11.2008, 00:19
Դեռ ոչ մի տարբերակ դրված չէր, ես առաջինն էի գրել, իմ գրածը մի քանի րոպեով դրվեց թեմայում, հետո ջնջվեց, դու հասցրիր կարդալ, էդ նախադասությունն էլ մեջբերեցիր զրուցարանում ու գրեցիր, որ տենց երկար նախադասություն առանց վրիպակի մենակ Ուլուանան կարար գրեր, ես էլ մեջս ուռեցի, բայց չասեցի, որ ես եմ գրել:))

Վույ աման, հուզվեցի Կուկ։ :)

Kuk
06.11.2008, 00:19
Շնորհավորում եմ Անահիտին ու բոլոր մասնակիցներին: :hands

Հաջորդ պատմվածքը երբ է լինելու? Ինձ էլ հավեսի գցեցիք ;)

Հայկ, մի ասա, որ մասնակցելու ես:nono

ivy
06.11.2008, 00:20
Վույ աման, հուզվեցի Կուկ։ :)

Բայց թե ինչի էիր իմ խեղճ Էմիին Իդա սարքել, տենց էլ չհասկացա։ :))

Հայկօ
06.11.2008, 00:22
Դեռ ոչ մի տարբերակ դրված չէր, ես առաջինն էի գրել, իմ գրածը մի քանի րոպեով դրվեց թեմայում, հետո ջնջվեց, դու հասցրիր կարդալ, էդ նախադասությունն էլ մեջբերեցիր զրուցարանում ու գրեցիր, որ տենց երկար նախադասություն առանց վրիպակի մենակ Ուլուանան կարար գրեր, ես էլ մեջս ուռեցի, բայց չասեցի, որ ես եմ գրել:))

:D:hands: Kuk ջան, դե մեջը ոչ կծու սարկազմ կար, ոչ էլ չորով քֆուր (որոնք քո գրածները, ի դեպ, շահեկանորեն տարբերում են շատ ուրիշներից, Չուկի ականջից հեռու), ու ընդհանրապես՝ հաճելիորեն զարմացա (ու երևի ոչ միայն ես), որ իմացա՝ դու ես գրել: Խոսքը, պարզ ա, վրիպակ-մրիպակների մասին չի, այլ թեմայի. «Գրականությունն» ու՜ր, «Քաղաքականությունն» ուր :): Լավն էր, ախպե՛րս:

Kuk
06.11.2008, 00:22
Վույ աման, հուզվեցի Կուկ։ :)

Ինչի՞, որ ինձ զսպել ե՞մ:)) Գիտե՞ս ինչ ապրումներ ունեցա, հեղինակային իրավունքներս կոպտորեն ոտնահարվում էր աչքիս առաջ:cry
:D

Երկնային
06.11.2008, 00:22
Բայց թե ինչի էիր իմ խեղճ Էմիին Իդա սարքել, տենց էլ չհասկացա։ :))
Ինքը ուղղակի Յոժիկին շատ ա սիրում… :))

ivy
06.11.2008, 00:23
Ինչի՞, որ ինձ զսպել ե՞մ:)) Գիտե՞ս ինչ ապրումներ ունեցա, հեղինակային իրավունքներս կոպտորեն ոտնահարվում էր աչքիս առաջ:cry
:D

Չէ, որ մեջդ ուռել ես, բայց ձայն չես հանել։ :)

*e}|{uka*
06.11.2008, 00:30
Ինքը ուղղակի Յոժիկին շատ ա սիրում… :))

Մեռնեմ ջանին, ես իրան էի քվեարկել :love, վերջից էի սկսել կարդալ, առաջի բառն էլ անունս էր :D
Բոլորն էլ գործ էին, իմ համար հատկապես երրորդը, հինգը ու յոթը :P

Kuk
06.11.2008, 00:37
Բայց թե ինչի էիր իմ խեղճ Էմիին Իդա սարքել, տենց էլ չհասկացա։ :))

Էդ կեղտոտ պալիտիկայա, ձայն շահելու ձև:D Տենց էի արել, որ Յոժը տեսներ, որ իրան գլխավոր հերոս էի դրել, ինձ քվեարկեր:)) Բայց մի կողմից էլ մտածում էի` կարողա դուրը չգա, որ իրան հավաքարար եմ սարքել, ու ինձ չքվեարկի, բայց դե իմ օգտին եղավ ամեն ինչ:D

Իսկ իրականում, ուղղակի պատահականություն էր, դուրս եկել էր էդ անունը, մտքումս էր էդ պահին, տենց գրեցի;)

comet
06.11.2008, 15:27
Հրաշալի պրոեկտ է: :ok Ապրեն գաղափարի հեղինակները, ապրեն մասնակիցները: Հետաքրքիր էր կարդացվում: Նաև հետաքրքիր է, թե մի սկիզբը քանի ավարտ կարող էր ունենալ: Ինձ շատ դուր եկավ:hands

ars83
06.11.2008, 15:55
Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին :) Ուլուա՛նա, շնորհավոր ձայների մեծամասնությունը ստանալու առիթով ;)

Իսկ ես ինձ համար տեսիլք-ին հայտնաբերեցի․․․ :oy :)

Վարպետ
06.11.2008, 17:45
Հայտարարում եմ երկրորդ փուլի սկիզբը:

Պայմանները հետևյալն են:
1. Ակումբի ցանկացած անդամ PM-ով ուղարկում է ինձ իր մի ամբողջական և թարմ պատմվածք, որը երբևէ չի տպագրվել, չի ընթերցվել որևէ մեկի կողմից, չի տեղադրվել որևէ ֆորումում, առավել ևս` Ակումբում: Միաժամանակ երաշխավորում է, որ պատմվածքի բովանդակության և հեղինակի ով լինելու մասին տեղեկությունները դուրս չեն գա իմ ու իր միջից:
2. Ես պատմվածքը բաժանում եմ երկու պայմանական կեսերի և տեղադրում եմ Ակումբում միայն առաջին հատվածը:
3. Մեկ շաբաթվա ընթացքում Ակումբի ցանկացած անդամ կարող է ինձ ուղարկել այդ հատվածի իր շարունակությունը: Ես դրանք կտեղադրեմ Հեղինակ N անվան տակ, որտեղ N-ը հեղինակի պայմանական համարն է: Այդպիսիներից մեկը կլինի նաև պատմվածքի նախաբանի հեղինակի վերջաբանը, նույնպես ինկոգնիտո:
4. Մեկ շաբաթ անց կքվեարկենք, թե որ վերջաբանն էր ավելի լավը և համահունչը: Եվ կբացահայտենք բոլոր հեղինակներին:)

Տատ
06.11.2008, 18:51
Օօօ՜՜՜, արդեն պարզվեց:
Շնորհավոր, Ուլու: Լավ տարբերակ էր, բայց Տոմի ամենագետ («Ես հպարտ եմ քեզանով»)կերպարը այնքան էլ դուրս չեկավ:

Այվի, իմ ֆավորիտն էիր, պարզվում է՝ հենց քոնն էր ամբողջը:
Նաև ձայն կտայի Գալաթեային և Կուկին:

Chuk
06.11.2008, 20:19
Մոդերատորական. թվով 12 գրառումներ, որոնք հանդիսանում էին հարաբերությունների պարզում ջնջվել են:

Rhayader
07.11.2008, 00:18
Հեղինակ 1- տեսիլք
Հեղինակ 2 - Գալաթեա
Հեղինակ 3- Ուլուանա
Հեղինակ 4 - ivy
Հեղինակ 5 -Chuk
Հեղինակ 6 - Morfeus_NS
Հեղինակ 7- Kuk


Փաստորեն, մենակ երկու հեղինակներին եմ ճիշտ գուշակել՝ Ուլուանային ու Չուկին:
Գալաթեա, Չուկ, ապրեք, արդեն ասել եմ՝ ամենաշատը ձեր տարբերակները դուրս եկան: Ստիպված եղա մետաղադրամով գիր-ղուշ անել, որ պարզեմ՝ ում օգտին եմ քվեարկելու: Հաջող պրոյեկտ էր, մենակ թե՝ խնդրում եմ, մյուս անգամ շարունակություն գրող հեղինակներին մի փոքր շատ ժամանակ տվեք: Օրինակ, Անահիտի շարունակությունը միայն կշահեր, եթե նա ցայտնոտի մեջ չընկներ:
Շնոտհակալություն բոլոր հեղինակներին: