PDA

Դիտել ողջ տարբերակը : Քո խաղը. կանոնների քննարկում

ars83
21.10.2008, 19:56
Առաջարկում եմ խաղալ «Քո խաղը» (Своя игра) խաղի ինտերնետ–տարբերակը։

Խաղի կանոնները

Անցկացման կարգը։

1. Խաղը անցկացվում է այն դեպքում, երբ հավաքվում է առնվազն վեց մասնակից։
2. Խաղը անցնում է 3 փուլով՝ յուրաքանչյուրում 5 հարց։
3. Հաղթող է ճանաչվում երեք փուլերի արդյունքում առավելագույն թվով միավորների դրական գումար հավաքած մասնակիցը։
4. Խաղի 2-րդ փուլին իրավունք են ստանում մասնակցել առաջին 4 տեղ գրավողները (ավելի շատերը, եթե միավորները հավասար են), 3-րդ փուլին՝ առաջին երկու տեղ գրավողները։

Հարցերի արժեքը

1. Հարցերը խմբավորված են ըստ թեմաների և յուրաքանչյուր հարց ունի իր արժեքը։ Կա 5 թեմա, յուրաքանչյուրում՝ 5 հարց՝ 20, 40, 60, 80 և 100 արժեքով։
2. Կա 5 հարց, որոնք կոչվում են «կատուն պարկում»։ Այդ հարցերին կարող է պատասխանել միայն մեկ մասնակից՝ նա, ում կնշի տվյալ հարցն ընտրողը։ Այս հարցերի պատասխանը գրվում է թեմայում՝ հրապարակայնորեն։ Հարցին կարող է պատասխանել նաև ինքը՝ հարց ընտրող մասնակիցը (այսինքն՝ որոշել չտալ այն ուրիշին)։

Պատասխանելու կարգը։

1. 20 և 40 և 60 միավորանոց հարցերի պատասխաններն ընդունվում են հարցի հրապարակումից հետո՝ 3 րոպեի ընթացքում, 80 և հարյուր միավորանոցներինը՝ 5 րոպեի ընթացքում։
2. Հարցերի պատասխաններն ուղարկվում են խաղը վարողին անձնական նամակով, պատասխանը նշելով դրա վերնագրում։ Նամակի պարունակությունը չի ստուգվում։

Հարցերի ընտրության իրավունքը

1. Յուրաքանչյուր մասնակցի խաղի սկզբում վերագրվում է նրա գրանցման համարը, որը չի փոխվում խաղի ընթացքում։
2. Առաջին հարցն ընտրողը որոշվում է վիճակահանությամբ։
3. Հաջորդ հարցերի ընտրողներն են՝ նախորդ հարցին առաջինը ճիշտ պատասխան տված մասնակիցները։
4. Եթե որևէ հարցի ոչ ոք ճիշտ չի պատասխանել, հարցն ընտրում է նախորդ անգամ նման իրավիճակում հարց ընտրողի հաջորդը կամ առաջին ընտրողին ցուցակով հաջորդողը։

Միավորների հաշվարկը

1. Ճիշտ պատասխանի դեպքում մասնակիցը ստանում է այնքան միավոր, որքան հարցի արժեքն է՝ գումարած հավելյալ միավորներ արագ պատասխանի համար։ Առաջինը ճիշտ պատասխանողը ստանում է հավելյալ 15 միավոր, երկրորդը՝ 10, երրորդը՝ 5։ Ավելի ուշ պատասխանողները հավելյալ միավորներ չեն ստանում։
2. Սխալ պատասխանի դեպքում պատասխանողի հաշվից հանվում է 5 միավոր։
3. Հարցին պատասխան չուղարկած մասնակիցների հաշվից հանվում է 5 միավոր։

Հայկօ
21.10.2008, 19:59
ars83 ջան, էս խաղի համար նախորոք հասարակական հարցում անցկացնել պետք չէ՞ր: Թե՞ խառնում եմ :think: Էն որ ինչ-որ բան էին հարցնում, արագ պատասխանում էին, ու հետո նայում էին, թե հարյուրից քանի հոգին է նման կերպ պատասխանել,,,

ars83
21.10.2008, 20:02

Դե, Հայկ ջան, սա ինտերնետ–տարբերակն է, մեղմացված է։ Առանց այդ էլ մասնակիցները շատ չեն լինում, կարելի է բոլորին ընդունել։ Սկզբում գրել էի 6-8 մասնակից (կամ առաջին գրանցվածները, կամ ընտրական փուլի հաղթողները), հետո հանեցի։

Թեման բաց է առաջարկների համար, իդեպ։

Ռուֆուս
21.10.2008, 20:17
Արս ջան, խաղի գաղափարը լավն է: :)

Բայց խաղի կանոնները լավ չմարսեցի, բայց երևի որ մի անգամ խաղամ, հաստատ գլուխ կհանեմ....

Մասնավորապես էս պահը չհասկացա.

3. Հաջորդ հարցերի ընտրողներն են՝ նախորդ հարցին առաջինը ճիշտ պատասխան տված մասնակիցները։

Այսինքն եթե բոլոր մասնակիցներն էլ դիցուք ճիշտ պատասխանեցին, հիմա այս մասնակիցներից որ մեկն է հաջորդ հարցը ընտրելու? :8

ars83
21.10.2008, 20:18
Արս ջան, խաղի գաղափարը լավն է: :)

Բայց խաղի կանոնները լավ չմարսեցի, բայց երևի որ մի անգամ խաղամ, հաստատ գլուխ կհանեմ....

Մասնավորապես էս պահը չհասկացա.

Այսինքն եթե բոլոր մասնակիցներն էլ դիցուք ճիշտ պատասխանեցին, հիմա այս մասնակիցներից որ մեկն է հաջորդ հարցը ընտրելու? :8
Նա, ով առաջինն է պատասխան ուղարկել։

Հ.Գ. Հարցերը գրելուց ես ինքս խճճվեցի, մի անգամ խաղալա պետք, որ հասկանանք։ :)

Երկնային
21.10.2008, 20:20
լավ գաղափարհ ա…:)

Ռուֆուս
21.10.2008, 20:29
Նա, ով առաջինն է պատասխան ուղարկել։

Հ.Գ. Հարցերը գրելուց ես ինքս խճճվեցի, մի անգամ խաղալա պետք, որ հասկանանք։ :)

Բայց էս դեպքում խաղը ազնիվ չի լինի :oy

Dial up-ից օգտվողները գրեթե միշտ կտուժեն.....

Մեկ էլ նոր գիտակցեցի, որ հարցեր կազմելը բավականին դժվար կլինի.... Պատկերացրեք, մոտ տասնհինգ թեմա յուրաքանչյուրում հնգական հարց.....

ars83
21.10.2008, 20:32
Բայց էս դեպքում խաղը ազնիվ չի լինի :oy

Dial up-ից օգտվողները գրեթե միշտ կտուժեն.....

Հա, դա ես էլ եմ մտածել :( Բայց ինտերնետ–խաղերը միշտ այդպես են լինում։ Դու ի՞նչ կառաջարկեիր։ :think

Մեկ էլ նոր գիտակցեցի, որ հարցեր կազմելը բավականին դժվար կլինի.... Պատկերացրեք, մոտ տասնհինգ թեմա յուրաքանչյուրում հնգական հարց.....

:o Ո՞ւրա տասնհինգ թեմա։ 25 հարց՝ 5 թեմա, ամեն մեկում՝ 5 հարց։ Ես կազմել եմ, այդքան էլ երկար չի տևում։ Շատ գլուխկոտրուկ հարցեր պետք չի դնել, իմ կարծիքով, որ մասնակիցները միավոր հավաքեն։

Ռուֆուս
21.10.2008, 20:36
Հա, դա ես էլ եմ մտածել :( Բայց ինտերնետ–խաղերը միշտ այդպես են լինում։ Դու ի՞նչ կառաջարկեիր։ :think
Դեռ չգիտեմ.... Մտածել է պետք..... :think

:o Ո՞ւրա տասնհինգ թեմա։ 25 հարց՝ 5 թեմա, ամեն մեկում՝ 5 հարց։ Ես կազմել եմ, այդքան էլ երկար չի տևում։ Շատ գլուխկոտրուկ հարցեր պետք չի դնել, իմ կարծիքով, որ մասնակիցները միավոր հավաքեն։

Բայց երեք փուլ չի լինելու? Ամեն փուլում հինգ թեմա, ամեն թեմայում հինգ հարց?

ստացվում է տասնհինգ թեմա, թե սխալ եմ հասկացել էս պահը?

ars83
21.10.2008, 20:40
Դեռ չգիտեմ.... Մտածել է պետք..... :think

Բայց երեք փուլ չի լինելու? Ամեն փուլում հինգ թեմա, ամեն թեմայում հինգ հարց?

ստացվում է տասնհինգ թեմա, թե սխալ եմ հասկացել էս պահը?

Չէ, ամեն փուլն ավարտվում է 5 հարցից հետո, թեմաներն ու հարցերը չեն թարմացվում (խեղճ խաղավարը կգժվի :o)

Ռուֆուս
21.10.2008, 20:47
Չէ, ամեն փուլն ավարտվում է 5 հարցից հետո, թեմաներն ու հարցերը չեն թարմացվում (խեղճ խաղավարը կգժվի :o)

Դե որ էդպես է, կարելի է միանգամից մի փուլ անցկացնել ու բոլոր հարցերը խաղարկել.... Թե չէ երեք փուլի իմաստը չեմ տեսնում....

ars83
21.10.2008, 20:49
Դե որ էդպես է, կարելի է միանգամից մի փուլ անցկացնել ու բոլոր հարցերը խաղարկել.... Թե չէ երեք փուլի իմաստը չեմ տեսնում....

Որ մասնակիցները մաղվեն։ Կարելի է նաև միայն խաղարկված հարցերը փոխարինել։

Ձայնալար
24.10.2008, 13:59
Մոդերատորական: Հեղինակի խնդրանքով թեման վերանվանվել է :

Yellow Raven
24.10.2008, 16:30
Հետաքրքիր գաղափարա: Ճիշտա էս հաղորդումը էդքան էլ շատ չեմ նայել,բայց մոտավոր պատկերացրի կանոնները: :)
Մենակ թե ինտերնետս լավ աշխատի էդ ժամին:(

ars83
24.10.2008, 16:33
Հետաքրքիր գաղափարա: Ճիշտա էս հաղորդումը էդքան էլ շատ չեմ նայել,բայց մոտավոր պատկերացրի կանոնները: :)
Մենակ թե ինտերնետս լավ աշխատի էդ ժամին:(

Սա այդքան էլ այդ խաղը չի :), այնտեղ ժամանակի վրայա, իսկ ինտերնետային տարբերակը այդպես չի լինի կազմակերպել։

Հ.Գ. Հարցերն էլ խառն են. կան, որ տրամաբանություն են պահանջում, կան որ հնարամտություն, կան որ գիտելիք։ Համենայն դեպս, պիտի որ ինտերնետը չփրկի դեպքերի մեծամասնությունում ;)

ars83
25.10.2008, 17:49
Երեկվա նախնական փորձարկումից հետո խաղի կանոնների մեջ մտցվում են հետևյալ փոփոխությունները (ստորև բերված է փոփոխված տարբերակը)

Խաղի կանոնները

Անցկացման կարգը։

1. Խաղն անցնում է 3 փուլով՝ յուրաքանչյուրում 7 հարց։
2. Խաղի 2-րդ փուլին իրավունք են ստանում մասնակցել առաջին 4 տեղ գրավողները (ավելի շատերը, եթե միավորները հավասար են), 3-րդ փուլին՝ առաջին երկու տեղ գրավողները։
3. Խաղի առաջին փուլն անց է կացվում այն դեպքում, երբ հավաքվում է առնվազն վեց մասնակից։ Երկրորդ փուլն անց է կացվում այն դեպքում, երբ ներկա են առաջին փուլում հաղթած 4 մասնակիցները։ Երրորդ փուլն անց է կացվում, երբ ներկա են երկրորդ փուլում հաղթած 2 մասնակիցները։
4. Հաղթող է ճանաչվում երեք փուլերի արդյունքում առավելագույն թվով միավորների դրական գումար հավաքած մասնակիցը։

Հարցերի արժեքը

1. Հարցերը խմբավորված են ըստ թեմաների և յուրաքանչյուր հարց ունի իր արժեքը։ Կա 5 թեմա, յուրաքանչյուրում՝ 5 հարց՝ 20, 40, 60, 80 և 100 արժեքով։

Պատասխանելու կարգը։

1. 20 և 40 և 60 միավորանոց հարցերի պատասխաններն ընդունվում են հարցի հրապարակումից հետո՝ 3 րոպեի ընթացքում, 80 և հարյուր միավորանոցներինը՝ 5 րոպեի ընթացքում։ Հարցերի պատասխաններն ուղարկվում են խաղը վարողին անձնական նամակով`բացառությամբ հաջորդ կետում նկարագրված դեպքի։ Պատասխանը և հարցի համարը նշվում են նամակի վերնագրում։ Նամակի պարունակությունը չի ստուգվում։
2. Կա 5 հարց, որոնք կոչվում են «ձուկը ջրում»։ Այդ հարցերին կարող է պատասխանել միայն մեկ մասնակից՝ նա, ում կնշի տվյալ հարցն ընտրողը։ Հարցին կարող է պատասխանել նաև ինքը՝ հարց ընտրող մասնակիցը (այսինքն՝ որոշել չտալ այն ուրիշին)։ «Ձուկը ջրում» տեսակի հարցերի պատասխանը գրվում է թեմայում՝ հրապարակայնորեն։

Հարցերի ընտրության իրավունքը

1. Առաջին հարցն ընտրողը որոշվում է վիճակահանությամբ։
2. Հաջորդ հարցերի ընտրողներն են՝ նախորդ հարցին առաջինը ճիշտ պատասխան տված մասնակիցները։
3. Եթե որևէ հարցին ոչ ոք ճիշտ չի պատասխանել, հարցն ընտրում է վերջին անգամ ընտրություն կատարած մասնակցին ցուցակով հաջորդողը։
4. Եթե նախորդ հարցը «ձուկը ջրում» տիպի էր, ապա հաջորդ հարցն ընտրում է այդ հարցի պատասխանողը՝ անկախ այն բանից՝ ճիշտ է պատասխանել հարցին, թե ոչ։
5. Յուրաքանչյուր հարցին կարելի է պատասխանել 1 անգամ, երկրորդ պատասխանները չեն հաշվվում։

Միավորների հաշվարկը

1. Ճիշտ պատասխանի դեպքում մասնակիցը ստանում է այնքան միավոր, որքան հարցի արժեքն է՝ գումարած հավելյալ միավորներ արագ պատասխանի համար։
2. 20, 40 և 60 միավորանոց հարցերի դեպքում հավելյալ 10 միավոր է հաշվարկվում բոլոր նրանց, ովքեր ճիշտ պատասխան են տվել հարցը հրատարակելու պահին հաջորդող առաջին րոպեի ընթացքում։
3. 80 և 100 միավորանոց հարցերի դեպքում հավելյալ 30 միավոր է հաշվարկվում բոլոր նրանց, ովքեր ճիշտ պատասխան են տվել հարցը հրատարակելու պահին հաջորդող առաջին րոպեի ընթացքում և հավելյալ 10 միավոր նրանց, ովքեր ճիշտ պատասխան են տվել հարցը հրատարակելու պահին հաջորդող երկրորդ րոպեի ընթացքում։
4. Հարցին սխալ պատասխանելու կամ չպատասխանելու դեպքում պատասխանողի հաշվից հանվում է 40 միավոր՝ 20, 40 և 60–միավորանոց հարցերի դեպքում և 60 միավոր՝ 80 կամ 100 միավորանոց հարցերի դեպքում։

ars83
25.10.2008, 18:14
Վերջնական տարբերակը

4. Հարցին սխալ պատասխանելու, չպատասխանելու կամ ուշ պատասխանելու դեպքում պատասխանողի հաշվից հանվում է 40 միավոր՝ 20, 40 և 60 միավորանոց հարցերի դեպքում և 60 միավոր՝ 80 կամ 100 միավորանոց հարցերի դեպքում։