PDA

Դիտել ողջ տարբերակը : «Վեբ», «ինտերնետ» և «ցանց» տերմինների տարբերությունը

ars83
20.10.2008, 11:12
Քանի որ այս տերմինները հաճախ օգտագործվում են սխալ, մեկը մյուսի փոխարեն, փորձեմ նկարագրել նրանց տարբերությունը։

Ցանց կամ համակարգչային ցանց
Համակարգչային ցանցը միմյանց հետ կապի տարբեր միջոցներով միացած համակարգիչների խումբն է։ Համակարգչային ցանցերի դասակարգումները կարող են կատարվել ըստ ամենատարբեր բնութագրիչների՝ չափերի, միացման եղանակի, ֆունկցիոնալ կապերի և տոպոլոգիայի։ Համակարգչային ցանցերի ամենահայտնի օրինակներից են ինտրանետը և Ինտերնետը։

Ինտերնետ կամ համացանց կամ Համաշխարհային ցանց
Ինտերնետն իրենից ներկայացնում է ցանցերի ցանց, մեգացանց, որն իր մեջ ներառում է տարբեր տիպի ենթացանցեր։ Եթե հաշվի չառնենք այն փաստը, որ Ինտերնետը ահռելի չափերի ցանց է, ապա կարելի է ասել, որ այն «ցանցի» մասնավոր դեպք է։

Համաշխարհային ոստայն կամ Վեբ
Համաշխարհային ոստայնը, Վեբը կամ WWW–ն հիպերտեքստային փաստաթղթերի կապակցված հավաքածու է, որը հասանելի է Ինտերնետի միջոցով։ Հիպերտեքստը մի տեքստ է, որը պարունակում է հղումներ դեպի այլ ռեսուրսներ (կամ ինֆորմացիա)։ Պետք է նկատել, որ Ինտերնետը Վեբի համար ծառայում է միայն որպես տվյալների փոխանցման միջոց։

Ո՞րն է տարբերությունը Ինտերնետի և Վեբի միջև։
Ինտերնետը (Համացանցը) համակարգչային ցանցերի մեծ հավաքածու է, ցանցային ինֆրակառույց։ Այն միմյանց է կապում միլիոնավոր համակարգիչներ, կազմելով ցանց, որում յուրաքանչյուր համակարգիչ կարող է հաղորդակցվել մյուսի հետ, եթե նրանք երկուսն էլ միացված են Ինտերնետին։ Տեղեկատվությունը փոխանցվում է Ինտերնետում մի շարք լեզուների միջոցով, որոնք կոչվում են արձանագրություններ (protocols)։

Վեբը (Համաշխարհային ոստայնը) Ինտերնետում զետեղված տեղեկատվությունը հասանելի դարձնելու եղանակներից մեկն է։ Այն իրենից ներկայացնում է տեղեկատվության համատեղ օգտագործման (information sharing) մոդել, որը կառուցված է Ինտերնետի վրա։ Տվյալների փոխանցման համար Վեբը օգտագործում է HTTP արձանագրությունը՝ միայն մեկը այն լեզուներից, որոնցով «խոսում են» միմյանց հետ Ինտերնետի համակարգիչները։ Վեբը կարող է օգտագործվել Վեբ–ծառայությունների միջոցով (ծրագրեր, որոնք այլ ծրագրերի թույլ են տալիս տեղեկատվություն փոխանակել HTTP–ով), ինչպես նաև բրաուզերների միջոցով (բրաուզեր – ծրագիր որով կարելի է ձեռք բերել Վեբի փաստաթղթերը, որոնք հայտնի են Վեբ–էջեր անունով)

Վեբը ընդամենը միջոցներից մեկն է, որով տեղեկատվությունը տարածվում է Ինտերնետում։ Ինտերնետը, այլ ոչ Վեբն օգտագործվում է էլեկտրոնային նամակագրության համար (Simple Mail Tranfer Protocol, SMTP և հարակից արձանագրությունների միջոցով), ֆայլերի տեղափոխության համար (File Transfer Protocol, FTP):

Այսպիսով, Վեբը Ինտերնետի միայն մի մասն է և այս երկու տերմինները հոմանիշներ չեն։

Հղումներ՝
1. http://en.wikipedia.org/wiki/Computer_network
2. http://en.wikipedia.org/wiki/Internet
3. http://en.wikipedia.org/wiki/World_Wide_Web
4. http://www.webopedia.com/didyouknow/internet/2002/web_vs_internet.asp

Վարպետ
20.10.2008, 11:14
Համաշխարհային ոստայն կամ Վեբ
Համաշխարհային ոստայնը, Վեբը կամ WWW–ն հիպերտեքստային փաստաթղթերի կապակցված հավաքածու է, որը հասանելի է Ինտերնետի միջոցով։ Հիպերտեքստը մի տեքստ է, որը պարունակում է հղումներ դեպի այլ ռեսուրսներ (կամ ինֆորմացիա)։ Պետք է նկատել, որ Ինտերնետը Վեբի համար ծառայում է միայն որպես տվյալների փոխանցման միջոց։
Արսեն... Ոստայնի հոմանիշը որն է? Հիմա եթե ցանցի տեղ գրված լիներ ոստայն, էս հետեւողական բանավեճը չէր սկսվելու ու ոչինչ չէր վիճարկվելու?

ars83
20.10.2008, 11:19
Արսեն... Ոստայնի հոմանիշը որն է? Հիմա եթե ցանցի տեղ գրված լիներ ոստայն, էս հետեւողական բանավեճը չէր սկսվելու ու ոչինչ չէր վիճարկվելու?

Վարպետ, ես ոչինչ չեմ վիճարկում երեկվա թեմայում գրվածի վերաբերյալ։ Տերմինները պետք է ճիշտ օգտագործել, այլ ոչ արմատավորել մեր մեջ անգրագետ թարգմանությունները, դա վտանգավոր է։ Խնդրում եմ՝ գրածս և հղումները կարդա և ինքդ տես, որ դրանք տարբեր բաներ են։

Հ.Գ. Սա երեկվա խաղին արդեն ոչ մի կերպ չի վերաբերվում։ Տերմինների ճիշտ թարգմանության հարց է, կարծում եմ՝ բոլորին էլ օգտակար է իմանալ։ Ես ինքս ժամանակին սխալ եմ օգտագործել այս տերմինները, ինձ բացատրել են, գրականություն են տվել կարդալու, կարդացել եմ։ Հիմա ուզում եմ, որ ուրիշներն էլ չսխալվեն։ Այդքան բան։ :)

Վարպետ
20.10.2008, 11:23

Եթե երեկվա խաղին չի վերաբերվում, ապա միանշանակ շնորհակալ եմ սպառիչ տեղեկատվության և մեկնաբանությունների համար: Հաճույքով կարդացի: :) Բայց նույնիսկ այս դեպքում թարգմանությունը վիճարկելի է, քանի որ ոստայն և ցանց բառերը հոմանիշներ են, ասեմ ավելին, նույնիսկ համանիշներ: Եթե սխալվեմ "ավելին"-ի հարցով, հուսամ Ուլուանան կուղղի: Իսկ եթե նրանք համանիշներ են, ապա ես դրանք կարող եմ օգտագործել մեկը մյուսի փոխարեն:

ars83
20.10.2008, 11:29
Եթե երեկվա խաղին չի վերաբերվում, ապա միանշանակ շնորհակալ եմ սպառիչ տեղեկատվության և մեկնաբանությունների համար:
Ազնվորեն, չի վերաբերվում։

Բայց նույնիսկ այս դեպքում թարգմանությունը վիճարկելի է, քանի որ ոստայն և ցանց բառերը հոմանիշներ են, ասեմ ավելին, նույնիսկ համանիշներ: Եթե սխալվեմ "ավելին"-ի հարցով, հուսամ Ուլուանան կուղղի: Իսկ եթե նրանք համանիշներ են, ապա ես դրանք կարող եմ օգտագործել մեկը մյուսի փոխարեն:
Լեզվաբանների համար կարող է համանիշներ էլ լինեն, նույնանիշներ էլ, բայց դա չի նշանակում, որ դրանք կարելի է մեկը մյուսի փոխարեն օգտագործել ցանկացած դեպքում (մասնավորապես, Համաշխարհային ցանցի և Համաշխարհային ոստայնի դեպքում)։ Այսպիսի սխալ տերմինաբանության արմատավորման պատճառը շատ հաճախ ԶԼՄ–ներն են, որոնք ոչ մասնագետների անզգույշ տերմինաբանությունը տարածում են մասսաների մեջ։ Մեկ այլ այդպիսի օրինակ՝ հակեր և կրեկեր (hacker և cracker) բառերը, որոնց մասին էլի գրել եմ մեկ այլ թեմայում։

Վարպետ
20.10.2008, 11:33
Հա, գիտեմ... Կրեկերը պեչենի ա... լօլ
Արսեն ջան, ես հասկանում եմ, թե դու ինչ ի նկատի ունես, իրոք: ՈՒղղակի հենց էդ սկզբունքը, որ կարելի է երկու նույնանիշ բառ օգտագործել տարբեր հասկացություններ մատնանշելու համար, արդեն իսկ համարում եմ սխալ, եթե ճիշտ լիներ` թվարկյալդ թյուրըմռնումները չէին լինի: Ուղղակի անիմաստ եմ համարում հիմա էդ կապակցությամբ հերսս քո ուղղությամբ ուղղորդելը, քանի որ թարգմանիչը դու չես, դու էլ ինձ պես զոհ ես:)

ars83
20.10.2008, 12:24
ՈՒղղակի հենց էդ սկզբունքը, որ կարելի է երկու նույնանիշ բառ օգտագործել տարբեր հասկացություններ մատնանշելու համար, արդեն իսկ համարում եմ սխալ, եթե ճիշտ լիներ` թվարկյալդ թյուրըմռնումները չէին լինի:
Բայց հետաքրքիր է շատ... Արդեն երրորդ մարդն ես, որ ասում ես, որ նույն բանն է ոստայն և ցանց։ Ես օրինակ երբեք չէի ասի, որ նույնն են. ինձ մոտ ոստայնը առաջին հերթին սարդոստայնի հետ է ասոցիացվում, իսկ ցանցը՝ ցանկացած կապակցված կառույցի։ Կարո՞ղ է՝ էլի ռուսերենի ազդեցությո՞ւնն է։ Ռուսերենում ոստայնը паутина է, որի մեջ արդեն կա паук–ի վրա մատնանշում, իսկ հայերենում ու անգլերենում՝ չկա :think

Ուղղակի անիմաստ եմ համարում հիմա էդ կապակցությամբ հերսս քո ուղղությամբ ուղղորդելը,
Հա, իրոք չարժի, ես լեզվագետ չեմ։

քանի որ թարգմանիչը դու չես, դու էլ ինձ պես զոհ ես:) Սա միայն ենթադրություն է, բայց ինձ թվում է՝ պատճառն այն է, որ սկզբում առաջացել է Ինտերնետը, հետո՝ Վեբը (երկրորդը՝ միայն HTTP արձանագրության հայտնվելուց հետո)։ Ու քանի որ սկզբում հիմնական տեղեկատվությունը, որը կարող էր գտնվել Ինտերնետում, փաստաթղթերն էին կամ տեքստը, HTTP-ի ծնունդը շատ ուժեղ խթանեց Ինտերնետի զարգացումը ու մեծացրեց նրա չափերը, «ծածկեց աշխարհը ոստայնով» :) Այդ ժամանակ Ինտերնետն ու Վեբը էապես չէին տարբերվում։ Այդտեղից էլ՝ ոստայն անունը։ Իսկ մեյլը, ֆայլերի տեղափոխումը, և այլն հետո ի հայտ եկան ու Ինտերնետը դառավ ավելին, քան Վեբը։

Ներսես_AM
20.10.2008, 12:37
Համաշխարհային ոստայն կամ Վեբ
Այ դրա համար պետք չի ամեն ինչ հիմարաբար թարգմանել: Պետք է կոչել դրան Վեբ ու բոլոր հարցերը կլուծվեն :)

Հրատացի
20.10.2008, 14:32
Այ դրա համար պետք չի ամեն ինչ հիմարաբար թարգմանել: Պետք է կոչել դրան Վեբ ու բոլոր հարցերը կլուծվեն :)

+1:)

T!gran
20.10.2008, 16:13
Ըստ Wikipedia-ի
Internet նշանակում է Interconnected Networks ;)

ars83
20.10.2008, 16:15
Ըստ Wikipedia-ի
Internet նշանակում է Interconnected Networks ;)
Ըհը։ (Ենթա)ցանցերի ցանց

Վարպետ
20.10.2008, 16:17
Բայց հետաքրքիր է շատ... Արդեն երրորդ մարդն ես, որ ասում ես, որ նույն բանն է ոստայն և ցանց։ Ես օրինակ երբեք չէի ասի, որ նույնն են. ինձ մոտ ոստայնը առաջին հերթին սարդոստայնի հետ է ասոցիացվում, իսկ ցանցը՝ ցանկացած կապակցված կառույցի։ Կարո՞ղ է՝ էլի ռուսերենի ազդեցությո՞ւնն է։ Ռուսերենում ոստայնը паутина է, որի մեջ արդեն կա паук–ի վրա մատնանշում, իսկ հայերենում ու անգլերենում՝ չկա :think

Արսեն ջան, Паутинa-ն սարդոստայնն է, այլ ոչ թե ոստայնը: Սարդոստայնը բաևդ բառ է, որը կազմված է սարդ և ոստայն (ցանց) բառերից և նշանակում է սարդի ցանց:) Փաստորեն քեզ մոտ նույնպես թյուրըմբռնում կա էս թեմայով, ինչն էլ բացատրում է մեր` տևական ժամանակ իրար չհասկանալու հանգամանքը: Հույս ունեմ հիմա հարթեցինք թյուրիմացությունը:)

Իսկ Ներսեսը... Ներսեսը շշեց ուղղակի: Այ հենց էդ ախմախ թարգամնություններն են, որ մեր լեզուն դարձնում են ոչ ճկուն, այլ ավելի շատ բարբարոս և այլալեզուների համար ոչ մատչելի:)

ars83
20.10.2008, 16:28
Արսեն ջան, Паутинa-ն սարդոստայնն է, այլ ոչ թե ոստայնը: Սարդոստայնը բաևդ բառ է, որը կազմված է սարդ և ոստայն (ցանց) բառերից և նշանակում է սարդի ցանց:) Փաստորեն քեզ մոտ նույնպես թյուրըմբռնում կա էս թեմայով, ինչն էլ բացատրում է մեր` տևական ժամանակ իրար չհասկանալու հանգամանքը: Հույս ունեմ հիմա հարթեցինք թյուրիմացությունը:)
Ուզում ես ասել՝

սարդոստայն – паутина,
ոստայն – сеть
ցանց – сеть

Հա՞։ :think
Վահագ ջան, անկեղծ ասեմ՝ հավատս չի գալիս։ Բայց լրիվ կարողա, հա, ես մեկ–մեկ ռուսերեն ավելի լավ եմ իմանում, քան հայերեն :(

Հեսա մի հատ հայերենի բաժնում հարց գրեմ, մարդիկ թող բառարանից նայեն, ասեն։

ars83
20.10.2008, 16:36
Մի հատ էլ հայալեզու հոդված՝ http://www.seua.am/eng/new_edu_technol/zzz/2.htm