PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրված ու ճանաչված զվարճալի կերպարներ



Գոռ Ջան - Հայ
22.11.2006, 10:05
Առաջարկում եմ հիշել ու հիշատակել մեր կողմից շատ սիրված ու ճանաչված զվարճալի կերպարներին ու նրանց մասին հորինվածքներ...Վարդանիկ ու ընկեր Մարգո, աբարանցի, Պոլոզ Մուկուչ,Չիբուրաշկա ու Գենա, ...

Օգոստոս, շոգ ու արևոտ երևանյան առավոտ...
Չիբուրաշկան ու Գենան , Գենաենց բալկոնում նստած գարեջուր են վայելում ու ծխում
Հոկտեմբերյանից ղրկած թունդ մարիխուանա…
Չիբուրաշկա– Գեն , այ Գեն , ախր մի քանի օրից դասերը կսկսեն, ոչմի բան չենք արել....
Գենա–Ոչինչ մի բան կմտածենք, մոխրամանը փոխանցի...:love :love :love
Սեպտեմբերի մեկ: Գենան ու Չիբուրաշկան առաջադրանք են ստանում շարադրություն գրել «Ինչպես եմ անցկացրել ամառային արձակուրդները»…
–Գեն այ Գեն խատառակ եղանք, ի՞նչ ենք անելու:
–Կգրես էն, ինչ արել ենք , ուղակի սիգարետի տեղ կգրես գիրք ,ծխելու փոխարեն կարդալ:
..............
Ամառային արձակուրդս անցկացրի Գենայի հետ, քաղաքում: Ամեն առավոտ կամ ես էի այցելում Գենաենց կամ Գենան ինձ, ու առավոտից միասին կարդում էինք: Ցերեկը կարդալով քայլում էինք քաղաքով, իսկ երեկոյան Գենաենց դաչայում նստած երկա՜ր կարդում էինք: Ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ սովորական ու հաճելի անցավ:
Բայց ամառվա ընթացքում եղավ մի դեպք , որ այդպես էլ Գենային չհասկացա:
Մի օր մեր պատշգամբում նստած բավական հաստ գիրք էի կարդում, մեկ էլ տեսնեմ գենան ներքևից լավ կարդացած ինձ է կանչում: Բարևեցինք, զրուցեցինք, պարզվեց որ Գենան գործով էր եկել, անտրամադիր էր, ու ինձնից մի քանի գիրք խնդրեց:
Այդպես էլ չհասկացա, եքա հաստ գիրքը ականջի հետևը դրած, ինչու ինձից ուզեց....:o