PDA

Դիտել ողջ տարբերակը : ԵԹԿՊԻ - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ



Superportal
19.10.2008, 21:54
Եկեք խոսենք մեր ինստիտուտի մասին:
Եթե իհարկե, թատերականից մարդ կա ակումբում:B

Sunny Stream
19.10.2008, 22:46
Եկեք խոսենք մեր ինստիտուտի մասին:
Եթե իհարկե, թատերականից մարդ կա ակումբում:B

բարև համաինստիտուտցի :)
մենք էստեղ շատ չենք, երևի էս երկուսս... էնպես որ եթե ուզում ես ԵԹԿՊԻ-ի մասին քննարկում բացել, շեշտը դիր ոչ թե ներսի, այլ կողմնակի հայացքի վրա` ինչ կասեն ուրիշները մեր ինստիտուտի, մեր կադրերի ու աշխատանքների մասին: Իսկ էս պարագայում պատրաստ եղիր լսել լի~քը քննադատություն, էդ հաստատ:

Ի դեպ, դու որ բաժնից ես?

Superportal
20.10.2008, 00:34
Բարև :-)
Ինձ թվումա մենք երկուսս չենք: Կողմնակի ակումբացիների հայացքները միայն ողջունում եմ:
Ես - ՌԵԺԻՍՈՒՐԱ-ԿԻՆՈ

Remix-Hayko
21.10.2008, 08:39
բարև համաինստիտուտցի :)
մենք էստեղ շատ չենք, երևի էս երկուսս... էնպես որ եթե ուզում ես ԵԹԿՊԻ-ի մասին քննարկում բացել, շեշտը դիր ոչ թե ներսի, այլ կողմնակի հայացքի վրա` ինչ կասեն ուրիշները մեր ինստիտուտի, մեր կադրերի ու աշխատանքների մասին: Իսկ էս պարագայում պատրաստ եղիր լսել լի~քը քննադատություն, էդ հաստատ:

Ի դեպ, դու որ բաժնից ես?

:)Ողջույն թատերականի ժողովուրդ Ջան:
Պատկերացրու Ձնծաղիկ ջան երկուսդ չեք ԵԹԿՊԻ-ից, այլև ես:;)

Sunny Stream
27.10.2008, 23:45
Ի դեպ, ինստիտուտում անց է կացվում "Գիսանե" ուսանողական թատերական փառատոնը!!!
մանրամասները լավ չգիտեմ, բայց այսօր փառատոնի շրջանակներում երկու ներկայացում ցուցադրվել է: Մեկը դիտեցի. թեև բեմադրողներն ու դերասաններն ընկերներս են, բայց առանձնապես չեմ հավանել, շա~տ էին խելքներին զոռ տվել... թեև ավանգարդ մոտեցումների ու նորի փնտրտուքները միշտ ողջունում եմ!
Վաղը... այ` ժամը չեմ հիշում` 6-ին, թե 7-ին, ամեն դեպքում ամսի 28-ին Համազգային թատրոնի բեմում այս տարվա ուսանողական ամենահաջող ներկայացումներից մեկն է ցուցադրվելու` "Մայրիկ, ես քեզ սիրում եմ"` ըստ Սարոյանի :love շա~տ հումորով, գունավոր, տեղ-տեղ լրիվ փախա~ծ ներկայացում է! էրեխեքը կարգին աշխատել են, գուցե շատ բաներ փոխած ու մշակած լինեն, դիտել եմ նախորդ կիսամյակ ու աշխատելու տեղ իսկապես շատ կար, բայց ներկայացումն իսկապես շատ դրական տպավորություն էր թողել վրաս, թեև կեսից դուրս էի եկել` փիլիսոփայության քննության պատրաստվելու :oy

Anush8888
07.09.2009, 12:52
Բարև բոլորին.Երեխեք խնդրում եմ,ես խորհրդի կարիք ունեմ.Եթե հնարավոր է տեղեկացնեինք, թե ինչպես են անցկացվում ընդունելության քննությունները, հատկապես "Դերասանական վարպետություն", "Ռեժիսուրա" և "Հարցազրույց".