PDA

Դիտել ողջ տարբերակը : Համո Սահյան



Ուլուանա
13.06.2006, 20:44
Arm_Lionne-ի առաջարկով, ինչպես նաև հենց իմ ցանկությամբ որոշեցի բացել այս թեման Սահյանի արվեստը սիրողների ու գնահատողների համար։ :)

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Ուլուանա
13.06.2006, 20:46
ԱՌԱՋԻՆ ՍԵՐՍ :love

Առաջին սերս ձնծաղիկի պես
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։

Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
Առավ համբույը ոսկեղեն շողի
Եվ ամոթանքից գլուխը կախեց։

Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
Ծանոթ էր արդեն արևի ուժին,
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։

Վազգեն
13.06.2006, 21:12
Հոյակապ միտք է։ :hands Ես էլ եմ վերջերս սկսել Սահյանի ստեղծագործությունները սիրել։
Մեկն էլ ես դնեմ։ Այս մեկի հետ լավ հուշեր ունեմ մի աղջկա հետ կապված։:love

ԿԱՆՉ

Անց կացավ օրըս, արևավորըս,
Դու ե՞րբ ես գալու, իմ թևավորըս,
Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս,
Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու:

Բացել եմ դուռըս, բացել եմ դուռըս,
խորն է կարոտըս, խորն է մրմուռըս,
Իմ կանաչ կուռըս, իմ ծաղկած նուռըս -
Իմ քնքուշ քույրըս, դու ե՞րբ ես գալու:

Գարունքվա հավք եմ, աշխարհն է բույնըս,
Առանց քեզ ի՞նչ են երգըս, անունըս,
Փախել է քունըս, կանչում է տունըս,
Խանդութ խաթունըս, դու ե՞րբ ես գալու

Վազգեն
13.06.2006, 21:18
Թելիկ-մելիկ առու,
Ուլունք-ուլունք մասուր...
Այցելության գալու
Անրջանքներ լազուր:

Թելիկ-մելիկ առու,
Ուլունք-ուլունք մասուր...
Տանջող տենչանք լալու,
Եվ սիրելու սարսուռ:

Թելիկ-մելիկ առու,
Ուլունք-ուլունք մասուր...
Մամուռի տակ՝ մի բուռ
Պատմության մասունք:

Թելիկ-մելիկ առու,
Ուլունք-ուլունք մասուր...
Լսեք հեռվից-հեռու
Տեսեք ի՞նչ եմ ասում: -

Չգա՞մ ձեզ պահ տալու
Ինչ որ ունեմ մաքուր,
Թելիկ-մելիկ առու,
Ուլունք-ուլունք մասուր..

Lionne_en_Chasse
13.06.2006, 22:03
Շնորհակալություն Uluana ջան: :) Իմ գործը ավելի հեշտ է, ինչ ունեմ վաղուց արդեն տեղադրել եմ մեկ այլ ֆորումում, մնում է ընդամենը copy past անել

Կա մի օրենք, որի վրա
Դեռ շատ պիտի խորհենք...
Ո՞վ է դրել հիմքը դրա,
Ո՞վ է դարձրել օրենք:
ՈՒղեկցում է ահը մահվան
Մեզ ծննդյան պահից,
Եվ մեզ ավաղ, մահն է միայն
Փրկում մահվան ահից:
Ախ, սերունդներ աշխարհ չեկած,
Որ կանգնած եք հերթի,
Գտեք մեկին, որ մի հնարքով
Այդ օրենքը հերքի:

Lionne_en_Chasse
13.06.2006, 22:05
Վազգեն ԿԱՆՉ-ի երգն էլ կարծեմ կա չէ՞ :think

Մի բարակ-բարակ թախիծ,
Որ բարակ մի ծուխ է կարծես,
Փռվել է տան կտուրին,
Կտուրից իջել պարտեզ

ՈՒ եկել, եկել, եկել,
Բացել է դուռն ու մտել ներս...
Եվ գիտե՞ք ինչ է ասում.
_Առանց քեզ մեռած եմ գիտե՞ս...

otar
13.06.2006, 22:23
ես սիրում եմ ԱՏՈւՄ ԵՄ բանաստեղծությունը որն այստեղ չկա :(

Lionne_en_Chasse
13.06.2006, 22:27
ես սիրում եմ ԱՏՈւՄ ԵՄ բանաստեղծությունը որն այստեղ չկա :(
Որ գրես կլինի ...մենքէլ կկարդանք :)

Chuk
14.06.2006, 00:51
Հրաշալի թեմա, իմ սիրելի բանաստեղծներից մեկին նվիրված :)
Նրա նման բնության զգացողություն ու բնության նկարագրություններ ուրիշների մոտ չեմ տեսել:
Ահա իմ ամենասիրելի բանաստեղծություններից մեկը, որն արդեն հավաքած ունեի.

ԱՆՁՐԵՎ

- 1 -

Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, -
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին...
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

- 2 -

Ի՞նչ կատարվեց... Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է...
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը-Նորին Մեծություն,
Փլված երկինքը:

Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը:

- 3 -

Հոգնած ամպի մի պատառ
Քարափի հոնքին՝
Ծիածանի թևի տակ
Ավանդեց հոգին:

Հավքը բախվեց ուռենուն...
Ոստերից նրա,
Մոլորակներ թափվեցին
Քարերի վրա:

Ելավ քամին քարայրից,
Է՜խ, դու գիժ քուռակ,
Թավալ տվեց խոտերում
Ու մտավ պուրակ.

Ինչե՜ր արավ պուրակում,
Պարզ է ինչ կանի,-
Թրջված ու թավ մի պուրակ,
Մի քուռակ քամի...

Քացով տվեց ծառերին
Եվ շյուղահարեց,
Հրճվեց, թրջվեց, փռշտաց
Ու նորից պարեց:

Հանկարծ խրտնեց՝ պուրակում
Մոլորված ամպից,
Քառատրոփ սլացավ,
Ընկավ քարափից...

Վերը երկինք է վճիտ,
Ներքևը ձոր է,
Ամեն ինչ թարմ է այնպես,
Ամեն ինչ նոր է:

Chuk
14.06.2006, 00:58
Սա էլ իմ մեկ այլ շատ հավանած բանաստեղծի (Վահագն Դավթյանի) բանաստեղծությունը՝ նվիրված Համո Սահյանին.

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Համո Սահյանին

Աշնանային մի օր, այցելեցի քեզ հետ
Լեռների մեջ կորած ծննդավայրը քո:

Մի փրփրած, ճերմակ, սանձակոտոր մի գետ
Մեզ ուղեկից եղավ ու բամբ սրտմտանքով
Առասպելներ պատմեց ամբողջ ճանապարհին:
Նա ալևոր բաշը զարկեց ժայռին, քարին,
Այդ ժայռերից, քեզ պես, ծիածաններ հանեց,
Քեզ պես անցած բոլոր ճամփաներին ցանեց,
Ցանեց թեթև, շռայլ, անանձնական...

Նայում էի անվերջ, չգիտեի սակայն,
Քարափնե՞ր են արդյոք, թե՞ ավերված բերդեր,
Որ Սյունիքի ըմբոստ որդիք էին կերտել
Ընդդեմ չարի, մահու և ոսոխի:

Լանջերն ի վեր բոցն էր աշնանային հողի,
Ու երկինքն այդ բոցի կապույտ լեզուն:

Այդ երկնքում ցոլաց բարդու կատարը սուր,
Ու երևաց հետո քարե խոնարհ մի գյուղ:

Գյուղի շուրթին ծուխ կար, թեթև ու նուրբ մի ծուխ,
Որ բարձրանում էր վեր ու կապույտով ներկում Կապույտները վերին:

...Ես նայեցի հանկարծ քո աչքերին:
Խոնավ էին նրանք, որդիաբար խոնարհ,
Խոնարհ էին այնպես, այնպես էին խոնավ,
Որ այդպիսի աչքեր չէի տեսել բնավ:

Մեր մեքենան հետո սահեց գյուղամիջով,
Վանքի մոտով անցանք, որ իր բերված խաչով
Համրացել էր վաղուց ու մոռացել վաղուց
Իր աղոթքը, խունկը, տոնը վարդավառի:

Աշնանային հարուստ իր ավարի
Հրակարմիր ոսկին ալիքներին խառնած,
Լորագետն էր փախչում գյուղամիջով:

Մանուկները գյուղի՝ զանգակաձայն ճիչով
Մեզ ուղեկից եղան, մինչ ամպի հետ փոշու
Մենք կանգ առանք մի հին տնակի դեմ:

Քարե անտաշ մի տուն, քարե մաշված մի սեմ
Ու թիռ-թրթռացող մի նաիրյան բարդի...
Ոչ ծաղիկներ բուրող ու ոչ թփեր վարդի,
Ինչպես գրել էիր դու երգերի մեջ քո...

Տունը հենվել ծառին իր կորացած մեջքով,
Մրմնջում էր ասես նաիրյան երգ մի հին...

Տան դռնակը բացեց ինքը՝ Սահակ դային
Եվ կանգ առավ մի պահ սեմի վրա... Եվ ի՞նչ,
Ուրախության կա՞յծ էր, թե՞ արտասուք էր ջինջ,
Որ մի վայրկյան միայն աչքերի մեջ շողաց,

Հետո հանգավ իսկույն, այնտեղ թաքուն թողած
Մի այրական գորով. -Եկա՞ր, որդի...
Ծառից կապված հորթը որոճալը թողեց,
Ու թախիծ կար ասես աչքերի մեջ հորթի...

Հետո՞... Հետո բակում մայեց մորթվող մի գառ,
Իրիկնային մուժում շողաց կրակ մի թեժ,
Բաժակներում շողաց հոնի վճիտ օղին:

Ես լուռ նայում էի իրիկնային գյուղին
Ու լեռներին դեմի, որ կատարներն իրենց
Ձորերն վեր ելնող մուժով էին փակում:

Քո հայացքը դանդաղ թափառում էր բակում
Եվ որոնում ասես կորած մի բան... Բայց ի՞նչ...

Թփերի տակ կորած մանկութ ծիծա՞ղ մի ջինջ,
Հուշի ոսկե փշու՞ր, թե՞ ստվերն այն ձեռքի,
Որ իլիկ է մանել մի օր այս հին բակում,
Սակայն ու՞ր է հիմա... Հարցում արա հողին...

Բաժակներում ցոլում հոնի վճիտ օղին
Ու սակայն չէր ցրում մեր լռությունն, ավաղ...

Բակի բարդիները խշշում էին խաղաղ
Եվ աստղերի տխուր աչքերի մեջ նայում:

Մորմոքում էր մթնում մի լալագին մայուն,
Երևի գառ մի խեղճ իր մորը չի գտել...

Ու ձգվում է, ձգվում հուշի բարակ մի թել,
Մի կածան է ձգվում ու տանում է ինձ... Ու՞ր...

Ախ, այնտեղ էլ, այնտեղ մի գետակ կար մաքուր,
Ու բարդիներ կային... Ես հազիվ եմ հիշում...

Ու ես գիտեմ հիմա, որ գետակն այդ խշշում
Եվ գնում էր, թափվում Եփրատի մեջ վարար:

Ու՞ր ես, ու՞ր ես, կորած ծննդավայր,
Քարե անտաշ իմ տուն, հեռվում ի՞նչ ես անում...
Տեսնես, մեր հին բակում կապույտ եղրևանու
Թուփը բուրու՞մ է դեռ, թե կտրել են վաղուց:

Մեր թթենին արդյոք հովերի հետ խաղու՞մ
Ու խշշու՞մ է արդյոք, թե չորացել ցավից
Եվ չի մաղում հողին իր պտուղը բարի...

Ի՞նչ իմանաս... Չկա իմանալու հնար...

Ինչու՞ այնպես եղավ, որ աշխարհում
Ես կարող եմ հիմա ամենայն տեղ գնալ,
Լոկ չեմ կարող գնալ հայրենի տուն:

Բարդին օրորում է իր կատարը տրտում
Եվ չի պատասխանում, ախ, ի՞նչ պատասխանի:

Լինե՜ր, այնպես լիներ, որ չլիներ սահման,
Եվ չլիներ սյունը այն սահմանի,
Ու ելնեինք մի օր, նախ մտնեինք Անի,
Ծունկի գայինք քարե մասունքների առաջ,
Համբուրեինք Անին, Անին՝ քարե հառաչ,
Անին՝ քարե մորմոք, Անին՝ թախիծ քարե,
Ու լռեինք, ինչպես ինքն է լռում դարեր...

Սլանայինք հետո Կարսի ճանապարհով,
Ու նա՝ հազարամյա՝ ելներ դեմից,
Այնտեղ մի տուն կա հին՝ "շինված անտաշ քարով",
Որոնեինք տունն այդ, համրանայինք սեմին:
Ու փնտրեինք նրա որմերի մեջ քարե
Պատանությունն այն խենթ բանաստեղծի,
Որ ներբողեց մի օր Արփենիկ ու արև
Ու մորմոքը երգեց մեր նաիրյան թախծի:

Լինե՜ր, այնպես լիներ, որ հետո խենթ մի գետ՝
Մեր երակը, մայրը, Արածանին,
Մեզ ուղեկից լիներ. զրույց բանար մեզ հետ,
Եվ ունկնդիր նրա ահեղ ձայնին,
Սլանայինք Մշո դաշտի միջով մուժոտ,
Ու նա զարթներ կրկին իր վաղեմի հուշով:

Սափորները առած հարսներ գային ջրի,
Հոտաղները երգեր ոլորեին,
Հսկայական խոփերն արեգակի հրից
Օդում շառավիղներ օրորեին:
Հով ու զովեր գային կապույտ Ծովասարից,
Ու աղբյուրի մոտ պաղ՝ մենք նստեինք հացի,
Ջուրը անուշ երգեր, գազպան կաթեր ծառից,
Բարի՜ լիներ լույսը լուսաբացի...

Արածանին բաշն իր նորից զարկեց քարին,
Առասպելներ պատմեր ամբողջ ճանապարհին,
Թլոր Դավթից պատմեր, նավասարդյան տոնից,
Հուզումի մեջ իր խենթ ելներ քարե հունից
Ու մեզ տաներ, տաներ իր կիրճերով լազուր...

Դեմից ցոլար հանկարծ բարդու կատարը սուր,
Ու ելնեիր իմ դեմ, Ծննդավայր...
Բացվեր դուռը մեր տան ու դռան մեջ՝ շվար
Իմ Երմոնյա տատը կանգներ հանկարծ,
Աչքերի մեջ ցոլար արցունքի ջինջ մի կայծ,
Ու շշնջար նա մեղմ. -Եկա՞ր, որդի...

Մեր թթենին խշշար, եղրևանին բուրեր
Ու լույս լիներ բարի առավոտի...

...Ես խմում եմ օղիս, աստղերիս եմ նայում,
Ախ, ինձ ու՞ր ես տարել, երազանքի իմ թել...

Դեռ լսվում է մթնում մի լալգին մայուն՝
Երևի գառն այն խեղճ դեռ մորը չի գտել...

Ուլուանա
14.06.2006, 10:00
Հրաշալի թեմա, իմ սիրելի բանաստեղծներից մեկին նվիրված :)
Նրա նման բնության զգացողություն ու բնության նկարագրություններ ուրիշների մոտ չեմ տեսել:
Ահա իմ ամենասիրելի բանաստեղծություններից մեկը, որն արդեն հավաքած ունեի.

ԱՆՁՐԵՎ
Ես էլ եմ այս բանաստեղծությունը շատ սիրում։ :love Սիրելը ո՞րն է, գժվում եմ։ Կարծում եմ՝ ավելի լավ հնարավոր չէր նկարագրել եղանակն անձրևից առաջ, անձրևի ժամանակ և անձրևից հետո։ :)

Ճիշտն ասած՝ երեկ ես ուզում էի այդ բանաստեղծությունն էլ դնել, բայց պարզվեց, որ կոմպիս մեջ էդ մեկը, չգիտես ինչու, կիսատ էր հավաքած, ես էլ մտածեցի՝ հետո կհավաքեմ, կդնեմ, բայց միաժամանակ գիտեի, որ մինչև վաղը դու դրած ես լինելու։ :D

Հիշու՞մ ես, Vision-ում, որ հայկական պոեզիային նվիրված թեմա էի բացել, ես ու դու մեջը Սահյանի բանաստեղծություններից էինք դրել, բայց բացի մեզնից, համարյա ուրիշ ոչ ոք էդ թեմայով առանձնապես չէր հետաքրքրվում... :( Ուրախ եմ, որ այստեղ ուրիշ է։ :)

Ուլուանա
14.06.2006, 10:52
***
Ամեն առավոտ հուշերս նորից
Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն,
Ուր իմ մանկության ոտնատեղերից
Անձրևաջուր է խմում եղջերուն։

Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին։

Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ,
Որոտանի մոր, բարդու շվաքում,
Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ,
Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։

Այն նվիրական տնակն են տանում,
Որ հետո այսքան, այսքան մեծացավ,
Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում,
Եվ անեզրական հայրենիք դարձավ։

Վազգեն
17.06.2006, 00:31
Վազգեն ԿԱՆՉ-ի երգն էլ կարծեմ կա չէ՞ :think
Ճիշտն ասած, տեղյակ չեմ։ Կարող է։ :)

Այս մեկն էլ իմ սիրված բանաստեղծություներից է։ Ափսոս, որ մի քիչ տխրացնում է ինձ։
Ի դեպ, վերջերս այս բանաստեղծության բառերով երգ եմ լսել Աննա Խաչատրյանի կատարմամբ։ Շատ լավն էր։

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:


Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:


Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:


Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…


Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Ուլուանա
21.06.2006, 18:00
ԹԵԹԵՎ ԼԻՆԻ

«Թող հողը թեթև լինի քեզ վրա...»
Եվ հետո ծանր մի քար են դնում
Այդ հողի վրա։
Եվ հետո ծանր մի դար է նստում
Այդ քարի վրա։
Եվ հետո հողի մի սար է նստում
Այդ դարի վրա...
Թող հողը թեթև լինի քեզ վրա»։

Բա... և այդքանից հետո դեռ ուզում են, որ թեթև լինի։ :think

Ուլուանա
27.06.2006, 08:38
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՊԱՏՇԳԱՄԲԸ

Պարիսպներով շրջապատված
Բերդի պես էր ձեր տունը հին.
Գյուղի մեջ, բայց գյուղից զատված
Մի դղյակ էր հեքիաթային։

Ես մեր բակից ամեն անգամ
Նայում էի ձեր դղյակին...
Եվ նախանձում էի անգամ
Կտրին իջած կաչաղակին։

Տենչում էի հավքի թևով
Հասնել մի օր երկրորդ հարկին,
Բայց ո՞վ, բայց ո՞վ կթողներ, որ
Արժանանամ ես այդ փառքին։

Նայում էիր հաճախ ինչպես
Տասնհինգօրյա լուսինն ամպից
Եվ չքանում վայրկենապես
Երկրորդ հարկի պատշգամբից։

Մերթ հրճվում էր, մերթ վշտանում,
Կրակված էր իմ սիրտն անբիծ,
Ու նայելով չէր կշտանում
Երկրորդ հարկի պատշգամբից։

Անցնում էի ես ձեր դռնով,
Մնում էի գիշերն անքուն,
Եվ մի օր էլ դափ ու զուռնով
Ձիավորներ եկան ձեր տուն...

Նոր առավոտ բացվեց գյուղին,
Ժպտաց գյուղին արևն անշեջ,
Մնացել է ձեր տունը հին
Նոր շենքերի ստվերի մեջ։

Բոլորեցին ու կյանք դարձան
Որքան կային երազ ու տենչ,
Մխրճվել է կտուրն իմ տան
Երևանի երկնքի մեջ։

Փաթաթեցի իմ մատներին
Ես Տյան-Շանի բաշն սպիտակ,
Առա անգամ Կարպատների
Գագաթները ոտքերիս տակ։

Աստղերի հետ վեճի մտած
Բարձունքները ելա փառքի...
Բայց ինձ համար անհաս մնաց
Պատշգամբն այն երկրորդ հարկի։

:love

Lionne_en_Chasse
30.06.2006, 03:54
ԿԳԱՄ

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից...
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

Lionne_en_Chasse
30.06.2006, 04:00
ՓՆՏՐՈՒՄ ԵՍ ԴՈՒ

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:


Բա ...:)

Վազգեն
05.07.2006, 04:22
Դու չլինեիր այդքան անթերի,
Ես չլինեի այսպես ավերակ...
Դու չուշանայիր, ես չշտապեի,
Եվ աշխարհ գայինք միաժամանակ:
Եվ այն ժամանակ թող հանդիպեինք,
Եվ ի՞նչ կլիներ, տես, այն ժամանակ…

Վազգեն
05.07.2006, 04:26
ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈՒ

Ես չիմացա, թե ինչու,
Դու չիմացար, թե ինչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն - առանց մեզ:

Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու:

Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Խառնվեցին երկու “ես”
Ու դարձան մեկ՝ “ես ու դու”,
Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու:

Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար, թե ինչու,
Ես չիմացա, թե ինչպես:

Ու բախվեցինք մեկ-մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք, թե ինչու,
Եվ չիմացանք, թե ինչպես:

Lionne_en_Chasse
14.07.2006, 18:45
Այնպես ես գալիս, այնպես գնում,
Ով դու արարող և ավերիչ,
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՜նչ էր, տարածդ՝ ի՜նչ:

Գալիս ես որպես իրարանցում
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում,-
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:

Riddle
09.08.2006, 00:32
Ի՞ՆՉ ԱՆԵՄ ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ:
Բայց ցաված տեղս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
Էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ:
Ի՜նչ անեմ, մայրիկ:

Riddle
09.08.2006, 01:16
ՕՐԸ ՄԹՆԵՑ

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին…
Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով՝
Կրտսեր ու ավագ:
Նստում էին և սպասում,
Մինչև պապը գար,
Մինչև բակում Ծաղիկ եզան
Զանգը ծլնգար:
Պապը գալիս, սուփրի գլխին
Նստում էր շուքով,
Եվ լցվում էր տունը դաշտի
Բույր ու շշուկով…
Ու երբ տատս ձեռքն էր առնում
Շերեփը իր հին,
Գդալները բնազդաբար
Աղմկում էին:
Թանապուրի տաք գոլորշին
Գերանին առնում,
Եվ սյունն ի վար գլոր-գլոր
Ուլունք էր դառնում:
Վայելում էր տաք թանապուր,
Լավաշ ու սամիթ
Աշխատավոր մի գերդաստան՝
Պարզ ու միամիտ:
Հիմա այդ մեծ գերդաստանից
Ոչ մեկը չկա…
Ես եմ մնում լոկ իբրև հուշ
Եվ իբրև վկա:
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

Riddle
09.08.2006, 01:27
ԿԱԾԱՆՆ ԻՆՁ ՏԱՆԵՐ

Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի,
Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր:
Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի,
Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր:
Կացինս թողած կաղնու փչակում,
Պարանս ժայռի փեշերին թողած,
Շապիկիս թևքը՝ մասրենու ճանկում,
Փեշքը՝ մոշենու փշերին թողած,
Թռչեի թրջված հավքի ետևից
Եվ չբռնեի մինչև իրիկուն…
Հարցնեի հողից, ջրից, աստղերից,
Գտնեի կածանն ու դառնայի տուն:
Հայրս ինձանից բան չհարցներ,
Չնայեր ոչ մի խնդիրք ու լացի,
Ինձ «պարան, կացին ու ցախ դարձներ»…
Եվ մայրս կանչեր իրիկնահացի:

Lionne_en_Chasse
10.10.2006, 01:22
Ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզանից,
Ես ինչ-որ մեկից զրկել եմ քեզ,
Բայց դու հասկացիր , հասկացիր դու ինձ՝
Այդ ինչ-որ մեկից փրկել եմ քեզ

Դու ինչ-որ մեկին զրկել ես ինձանից,
Ինձ ինչ-որ մեկից զրկել ես դու,
Բայց դու հասկացիր, հասկացիր դու ինձ՝
Ինձ ինչ-որ մեկից փրկել ես դու:

ՈՒ չեմ իմանում փրկե՞լ ենք իրար,
Թե ամեն ինչից զրկել ենք իրար

----------------------------------------------------------------------

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

Lionne_en_Chasse
10.10.2006, 01:32
Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել...
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում...

---------------------------------------------------------------


Դու ինձ թողել էիր մենակ,
Նորից գնում էիր հեռու...
Հաշտվել էի քո մեղքի հետ,
Բայց ուժ չկար քեզ ներելու:

Քո հայացքից նայում էիր ինձ
Մի անհագիստ հանդարտությամբ,
Եվ զանգն արդեն մեղավոր
Հեշտությամբ էր մեզ անջատում:

Եվ ժպիտ կար քո աչքերում,
Եվ տագնապ կար ուղևորի,
Եվ դողում էր քո շուրթերին
Թաքուն մի ահ մեղավորի...

Դու ինձ տողել էիր մենակ,
Նորից գնում էիր հեռու
Գնում էիր մեր դաշինքի
Խոսող հավատը բերելու...

Lionne_en_Chasse
10.10.2006, 01:45
Երազիս մեջ ինձ տեսա քո աչքերով,
Քո աչքերով, քո աչքերով ճանաչեցի:
Երազիս մեջ ես մեռա ինձ անիծելով,
Երազիս մեջ ես ինձանից ամաչեցի:

Երազիս մեջ քեզ խղճացի հազար անգամ
Հազար անգամ քեզ ներեցի երազիս մեջ
Եվ զարմացա, ավելորդ է ասելն անգամ
Թե ես ինչպես համբերեցի երազիս մեջ

Երազիս մեջ համբերեցի, բայց արթնացա
Եվ հասկացա, որ վաղուց ես ինձ սպանել...
Ես մեկն էի, ինչպե՞ս որ երկու դարձա,
Միտք եմ անում... ու չեմ կարող լուսաբանել:

---------------------------------------------------------------



Բնություն

Ես ծունկի եմ գալիս
Խոնարհվում եմ ահա,
Ասա, ինչ որ կուզես...
Օգնիր տառապյալիս
Ողորմություն արա,
Եթե աստված ունես:
Օգնիր ինձ իմանամ,
Ինձ քեզանից զատեմ
ՈՒ խառնվեմ քեզ հետ:
Օգնիր, որ դիմանամ,
Չբարձրանամ քո դեմ
Եվ չդառնամ աղետ:
Օգնիր, որ արգելեմ
Արհավիքրները նոր:
Օգնիր, որ ես ջանամ...
Օգնիր իրար բերեմ
Բևեռներս բոլոր,
Օգնիր ամբողջանամ...

Lionne_en_Chasse
10.10.2006, 01:55
Իմ ոտքերի տակ հովիտն է ծաղկած,
Եվ գլխիս վերև ամպեր են ոսկի...
Չգիտեմ ինչո՞ւ հիշեցի հանկարծ
Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի,
Որ դու ասացիր ուրիշ մի հովտում,
Երբ հրաժեշտի ամպն էր որոտում:
Ամպերն են լողում մայրամուտի մեջ
Գնում են գալիս, գգվում իրարու,
Հորիզոնն ի վար ձգվում են անվերջ,
Անջատվում նորից և գնում հեռու:
Երկու ամպ եկան, հասան իրարու, -
Մեկը ոսկեմորթ եղնիկ թվաց ինձ,
Մեկը լեռներից փախած եղջերու...
Փարվեցին նրանք քնքշանքով մի մեծ,
Հետո հեռացան անհոգ ու անփույթ,
Վառվեցին ոսկե հրդեհների մեջ,
Կապույտների մեջ ծուխ դարձան կապույտ...
Բայց վաղը անձրև կդառնան նրանք
Եվ կհանդիպեն ծովերում հեռու,
Իսկ մենք աշխարհում ինչ էլ որ դառնանք,
Էլ ոչ մի անգամ չենք հանդիպելու:
Այդ մասին գիտե հովիտն այս ծաղկած,
Եվ գիտեն անգամ ապերը ոսկի...
Դրանից չէ՞ որ հիշեցի հանկարծ
Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի,
Որ դու ասացիր ուրիշ մի հովտում,
Երբ հրաժեշտի ամպն էր որոտում:

aniko
10.11.2006, 13:00
:hands Վաղուց ցանկանում էի գտնել մի կայք, որտեղ գրված կլինեն իմ ամենասիրած գրողի բանաստեղծությունները, եվ պետք է Շնորհակալություն հայտենմ այդ մարդուն ով ձեռնարկել և իրականցրել է այս հրաշալի գաղափարը:
Հույսով եմ համաձայն եք ինձ հետ, որ "Համո Սահյանը - Մեծ Մարդ" է
եվ մի ...:)

Բախտի խորհրդով եկանք մոտեցանք
Եվ մոտենալով այնպես հեռացանք
Որ միանալու հնար չմնաց

Բախտի խորհրդով թողինք հեռացանք
Եվ հեռանալով այնպես մոտեցանք
Որ բաժանվելու էլ տեղ չմնաց

կներեք, եթե մի քիչ խառնեցի բառերը, անգիր ասելով եմ գրում, ձեռքիս տակ հիմա գիրքը չկա

Riddle
18.11.2006, 22:29
***
Մեր տան պատից մի քար լիներ,
Նստեի վրան
Ու պատմեի անտուն կյանքիս
Հեքիաթը նրան:

Պատմեի, թե այս աշխարհում
Ինչեր եմ քաշել
Եվ գլխիս տակ քանի՜, քանի՜
Քարեր եմ մաշել:

Ու լսեի վերջին անգամ
Խորհուրդը նրա
Ու մեռնեի ապուպապոտ
Այդ քարի վրա...

Ավելացվել է 17 րոպե անց
Ո՞ւՐ ԵՍ ՇՏԱՊՈՒՄ ԴՈՒ ԱՅՍ ԼԵՌՆԵՐՈՎ

- Ո՞ւր ես շտապում դու այս լեռներով,-
Ասաց մասրենին փեշս բռնելով,-
Ի՞նչ է պատահել, չե՞ս մտաբերում,
Մոռացե՞լ ես ինձ հեռու ափերում:
- Միայն ցավերն եմ մոռացել այն հին,
Որ քո փշերն ինձ պատճառել էին,
Իսկ շշուկներդ, տեսքդ ծաղկածուփ
Սրտիս մեջ են միշտ, հայրենի իմ թուփ:

Riddle
18.11.2006, 23:12
ՊԱՊԸ

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Riddle
21.11.2006, 19:03
ԻՆՉՈՒ ՀԻՇԵՑՐԻ

Քամին սարերից
Առաջին ձյունի
Փոշին է բերում
Եվ շաղ է տալիս
Բոբիկ ոտներիս
Ու փշաքաղված
Մազերիս վրա:

Շապիկիս փեշքից
Ու թևքից կախված
Մաշված, գույնզգույն,
Խաշամանման
Կարկատանները
Պոկում է քամին,
Խառնում ծառերից
Թափվող խաշամին…

Խաշամ, ի՜նչ խաշամ,
Թեժաթուխ լավաշ,
Տավարն ուտում է,
Ու չի կշտանում:

Ես լուռ նստել եմ
Կապույտ մի քարի,
Կապտել եմ ես էլ,
Եվ կապույտ քարից
Տարբերվում եմ ես
Այնքանով միայն,
Որ ես դողում եմ,
Քարը չի դողում:

Գյուղ տանող ճամփով
Անցնում է հայրս,
Ցախը շալակին:

-Ցո՞ւրտ է,- հարցնում է:
-Տաք է,- ասում եմ:
-Քարին մի նստիր,
Վեր կաց,- ասում է:
-Տավարն,- ասում է,-
Լույսով չբերես:

Ասում է, գնում…

Անցել է ուղիղ
Քառասուն տարի…
Հիշեցրի երեկ,
Հայրս լաց եղավ:

Ինչո՞ւ հիշեցրի:

Crazy_Moon
17.01.2007, 14:25
ԱՅՆՊԵՍ ԵՍ ԳԱԼԻՍ

Այնպես ես գալիս, այնպես գնում,
Ով դու արարող և ավերիչ,
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ:

Գալիս ես որպես իրարանցում,
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում,—
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:

Crazy_Moon
17.01.2007, 15:17
ՆԵՂՎՈՒՄ ԵՄ...

Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։

Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ

Lionne_en_Chasse
31.01.2007, 21:48
ԵԹԵ ԱՇԽԱՐՀԸ ՆՈՒՅՆՆ ԷՐ ՄՆԱԼՈՒ

Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եթե քո ջանքից
Նրա բեռը չէր թեթևանալու,
Էլ ո՞վ էր ասում,
Որ այնքան ծանր հոգսերը նրա
Առնեիր քո թույլ ուսերի վրա։
Եթե քո առաջ դուռ էր փակելու
Եվ չէր դնելու ականջը լանջիդ,
Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու
Ամեն մի կանչիդ.
Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում,
Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում,
Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում,
Որ նրա ամեն շշուկը բռնես,
Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես,
Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես,
Մեռնես, համբառնես...
Էլ ինչո՞ւ էիր,
Բոբիկ ոտներդ մաշում քարերին,
Փորձում անհնարն ու անկարելին,
Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եվ ինչ-որ չափով
Չէին մաշվելու հոգսերը նրա։
Բայց էլի, սիրտ իմ,
Շնորհակալ եմ ես հազար անգամ,
Որ գոնե ինքդ բեռ չմնացիր
Աշխարհի հոգնած ուսերի վրա։

Ծով
31.01.2007, 21:52
ԵԹԵ ԱՇԽԱՐՀԸ ՆՈՒՅՆՆ ԷՐ ՄՆԱԼՈՒ

Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եթե քո ջանքից
Նրա բեռը չէր թեթևանալու,
Էլ ո՞վ էր ասում,
Որ այնքան ծանր հոգսերը նրա
Առնեիր քո թույլ ուսերի վրա։
Եթե քո առաջ դուռ էր փակելու
Եվ չէր դնելու ականջը լանջիդ,
Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու
Ամեն մի կանչիդ.
Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում,
Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում,
Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում,
Որ նրա ամեն շշուկը բռնես,
Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես,
Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես,
Մեռնես, համբառնես...
Էլ ինչո՞ւ էիր,
Բոբիկ ոտներդ մաշում քարերին,
Փորձում անհնարն ու անկարելին,
Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եվ ինչ-որ չափով
Չէին մաշվելու հոգսերը նրա։
Բայց էլի, սիրտ իմ,
Շնորհակալ եմ ես հազար անգամ,
Որ գոնե ինքդ բեռ չմնացիր
Աշխարհի հոգնած ուսերի վրա։
Մարդ կա ելել է շալակն աշխարհի,մարդ կա աշխարհն է շալակած տանում։
Պարույր Սևակ
Սա էլ է սիրուն,չէի կարդացել:)

Lionne_en_Chasse
31.01.2007, 21:53
ԱՎԱՂ, ԻՆՉՈ՞Ի ՆՈԻՅՆՆ է ՆԱԵՎ

Նույն երկինքն է գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն կածանը,
Բայց ուրիշ են ամպ ու անձրև,
Եվ ուրիշ է ծիածանը։
Նույն արևն է գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն մարգերը.
Բայց ուրիշ են ծաո ու տերև,
Եվ ուրիշ է այգու տերը։
Նույն աստղերն են գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն ափերը.
Բայց ուրիշ է ջուրն, արդարև,
Եվ ուրիշ է նրա բեոը։
Նույն տանիքն է գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն հատակը.
Ավա՜ղ, ինչո՞ւ նույնն է նաև
Մեզ րաժանող ամբարտակը։

Ավելացվել է 1 րոպե անց
ԿՈՒԶԵՍ ՊԱՅԹԻՐ

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սի՛րտ, անցել է սրտի դարը։
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սի՛րտ, անցել է քո հազարը։
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սի՜րտ, ք՛ո զարը։
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշխարհի
Եվ աշխարհի ճանապարհը

Ավելացվել է 7 րոպե անց

Մարդ կա ելել է շալակն աշխարհի,մարդ կա աշխարհն է շալակած տանում։
Պարույր Սևակ
Սա էլ է սիրուն,չէի կարդացել:)
Կարծես թե թեմատիկան ու միտքը նույնն են, բայց Պարույր Սևակի ու Համո Սահյանի այդ երկու բանաստեղծությունները կարդալիս ես ընդհանրություն չեմ գտնում: Երևի գրելաոճի տարբերությունից է... կամ էլ իմ ընկալումից :)

Ծով
31.01.2007, 22:01
Ավելացվել է 1 րոպե անց
ԿՈՒԶԵՍ ՊԱՅԹԻՐ

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սի՛րտ, անցել է սրտի դարը։
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սի՛րտ, անցել է քո հազարը։
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սի՜րտ, ք՛ո զարը։
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշխարհի
Եվ աշխարհի ճանապարհը[/QUOTE]
Ինչքա՜ն վաղուց չեմ կարդացել…
Էս մեկը սիրտս տարավ…շատ լավն է…
Համո Սահյանի ստեղծագործություններում ինչն եմ ամենաշատը սիրում…Ավելորդ բաներ չկան…մի միտք հրաշք տողերի մեջ…:love
Ների՛ր,որ միջամտում եմ…
Ոճն ուրիշ է,ընթացքն էլ է ուրիշ,բայց բուն խորհուրդը կարծում եմ նույնն է…ես չեմ էլ ասում,թե կրկնում են իրար,պարզապես կարծես թե նույն զգացումներն են իշխել գրելիս…

Lionne_en_Chasse
31.01.2007, 22:08
ՄՈՐՍ ԾԱՂԻԿ ԾՈՑԻ ՄԵՋ

Մորս ծաղիկ ծոցի մեջ
Կար մի ծիվ-ծիվ Հայաստան,
Ամեն ծալքում մեր ծխի
Կար մի ծիլ-ծիլ Հայաստան:

Հույսեր, հույսեր իմ բուռ-բուռ,
Ձեր ամեն մի հատիկում
Ծլարձակում կար մի լուռ
Եվ կար մի ծիլ Հայաստան:

Երազներ իմ ձյունեղեն,
Մաքուր, մաքուր երազներ,
Ձեր ամեն մի փաթիլում
Կար մի փաթիլ Հայաստան:

Արտասուքներ իմ վճիտ,
Որ ծորացիք ամենուր,
Ձեր ամեն մի կաթիլում
Կար մի կաթիլ Հայաստան:

Երամներ իմ կարոտի,
Ձեր ամեն մի կանչի մեջ
Կար մի տատրակ, մի կռունկ,
Մի արագիլ Հայաստան:

Զարկերակներ իմ զարմի,
Ձեր ամեն մի զարկի մեջ
Զնգում էր մի զրեհիկ,
Զվարթ ու զիլ Հայաստան:

Հավերժություն, աչքդ լույս,
Ուղևորդ է մի նորոգ,
Կանաչ-կարմիր, ծիրանի,
Ճերմակ ու բիլ Հայաստան:

_______________________________________

ՄԻ ՏԵՂ ԻՇԽԱՆ ՈՒ ՏԵՐ

Մի տեղ իշխան ու տեր,
Մի տեղ համեստ հովիվ,
Մի տեղ ճորտ եմ եղել,
Մեկին մոտ-մտերիմ,
Մեկին հազիվ ծանոթ,
Մեկին խորթ եմ եղել:
Մի օր զարթնած անտառ,
Մի օր հնձած հովիտ,
Մի օր կորդ եմ եղել:
Ինչ եղել եմ, եղել,—
Միայն չասեք, թե ես
Ավելորդ եմ եղել:
Ես կատարյալ մարդու,
Մարգարեի, աստծո
Հավակնորդ եմ եղել:
Ես և բարձր եմ եղել,
Եվ շիտակ եմ եղել
Իմ երազի նման,
Եվ իմ անցած երկար
Ճանապարհի նման
Խորդուբորդ եմ եղել:

Ավելացվել է 2 րոպե անց

Ինչքա՜ն վաղուց չեմ կարդացել…
Էս մեկը սիրտս տարավ…շատ լավն է…
Համո Սահյանի ստեղծագործություններում ինչն եմ ամենաշատը սիրում…Ավելորդ բաներ չկան…մի միտք հրաշք տողերի մեջ…:love
Ների՛ր,որ միջամտում եմ…
Ոճն ուրիշ է,ընթացքն էլ է ուրիշ,բայց բուն խորհուրդը կարծում եմ նույնն է…ես չեմ էլ ասում,թե կրկնում են իրար,պարզապես կարծես թե նույն զգացումներն են իշխել գրելիս…
Ներելու բան չկա սիրելիս :) , ես նույնիսկ ուրախ եմ, որ արձագանքում ես

Համաձայն եմ քեզ հետ, խորհուրդը նույնն է :)

Artgeo
01.03.2007, 23:24
Մի տեղ իշխան ու տեր

Մի տեղ իշխան ու տեր,
Մի տեղ համեստ հովիվ,
Մի տեղ ճորտ եմ եղել,
Մեկին մոտ-մտերիմ,
Մեկին հազիվ ծանոթ,
Մեկին խորթ եմ եղել:
Մի օր զարթնած անտառ,
Մի օր հնձած հովիտ,
Մի օր կորդ եմ եղել:
Ինչ եղել եմ, եղել,—
Միայն չասեք, թե ես
Ավելորդ եմ եղել:
Ես կատարյալ մարդու,
Մարգարեի, աստծո
Հավակնորդ եմ եղել:
Ես և բարձր եմ եղել,
Եվ շիտակ եմ եղել
Իմ երազի նման,
Եվ իմ անցած երկար
Ճանապարհի նման
Խորդուբորդ եմ եղել:

Fantazy
07.05.2007, 14:32
ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:




ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ
Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:

Fantazy
07.05.2007, 15:02
ՆԱԽԱՆՁ

Ծաղիկ ծախող Կարաբալան
Հայտնի մարդ էր Երևանում,
Ամենքի հետ քեֆ է անում
Ծաղիկ ծախող Կարաբալան:
Գլխարկներ է փոխում հաճախ…
Եվ մշտական կեպուց բացի,
Մի օր դնում է նոր փափախ,
Մի բերետ մի կանացի:
Մակինտոշ է հագնում մի օր,
Մի օր հին ջուլ ու փալան,
Միշտ ուրախ է ու բախտավոր
Ծաղիկ ծախող Կարաբալան:
Մեկ էլ տեսար գոտին հանեց,
Մեջքին կապեց մի հին պարան,
Կարծեմ մի քիչ դերասան է
Ծաղիկ ծախող Կարաբալան:
Բարեկամներ ունի նա մոտ
Եվ ընկերներ ամեն տիպի…
Ծանոթ լինի, թե անծանոթ
Բարևում է ում հանդիպի…
Ո՞վ չգիտի, ասեք, նրան,
Ո՞վ չի նրա ծաղիկն առնում,
Ծաղիկ ծախող Կարաբալան
Հայտնի մարդ է Երևանում:
Բայց մի պոետ չի դիմանում,
Գանգատվում է սրան-նրան,
Թե ինչու է Երևանում
Այդքան հայտնի Կարաբալան:
Թե իր փառքն է նա գողանում,
Թե իր գոված հազարանուն
ծաղիկներն է նա վաճառում
Եվ դրանով հայտնի դառնում:
Ու գոչում է բարձրաձայն,
Թե.-երբ ես կամ Երևանում
Էլ ի՞նչ ունի, ի՞նչ է անում
Ծաղիկ ծախող Կարաբալան…

Fantazy
07.05.2007, 15:24
ՉԵՍ ԱՍԻ ՈՉ ՄԻ ԲԱՌՈՎ

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարև,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…

Ձայնալար
11.05.2007, 10:02
Պատահում է սիրտդ լցվում
Ու չի լալիս ժամանակին,
Ամպը անձրև է խոստանում
Ու չի տալիս ժամանակին՝
Շտապում է կամ ուշանում.
Ես այդպես էլ գլխի չընկա,
Թե մեր ուզած ժամանակը,
Երբ է գալիս ժամանակին:

SAS
11.05.2007, 11:38
Մի՞թե մոռացել եք :)

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Կամ՝

Արագիլները

Դուք ինձ չե՞ք ասի, որբացած բներ,
Ի՞նչ էին խոսում իրար ականջի
Արագիլները չվելուց առաջ:
-ՏԱՌԱՊՈՒՄ ԷԻՆ:

Դուք ինձ չե՞ք ասի, աստղեր ու արև,
Ի՞նչ էին խոսում իրար ականջի
Արագիլները չվելու պահին:
-ՏԱԳՆԱՊՈՒՄ ԷԻՆ:

Դուք ինձ չե՞ք ասի, անձմեռ հեռու,
Ի՞նչ էին խոսում իրար ականջի
Արագիլները չվելուց հետո:
-ԿԱՐՈՏՈՒՄ ԷԻՆ:

Անքուն եղեգներ անձմեռ հեռվի,
Ի՞նչ էին խոսում արագիլները
Ձեզ «մնաք բարով» ասելուց առաջ:
-ՇՏԱՊՈՒՄ ԷԻՆ:

Բուք արտաշնչող լեռնագագաթներ,
Ի՞նչ էին խոսում հոգնած ու մրսած
Արագիլները ետ գալու պահին:
-ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ:

Ձայնալար
11.05.2007, 14:40
Երեխեք նաեցի ոնցվոր էս մեկը չեիք գրել:

ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից հանում
Ինչու՞ էր երկար թվում գիշերը,
Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում։

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց ոչ մի անգամ չէի քարկոծում,
Երբ վազում էին ձեր գիժ հորթերը
Մեր կանաչ-կանաչ բանջարանոցում...

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց ուզում էի գտնել մի հնար,
Որ ձեր ծաղկաբույր դեզի ստվերը
Ամբողջ օրը մեր կտուրին մնար։

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց երբ քո տատը մեր տուն էր գալիս,
Շփոթվում էին սրտիս զարկերը,
Եվ պոկվում էի օջախի սալից։

Բայց երբ գնացի ես հեռուները,
Ես չմոռացա նոր սիրո բոցում,
Տատիդ փեշերը, դեզի ստվերը,
Այն գիժ հորթերը բանջարանոցում։

Ձեր այն պարտեզը, ձեր այն ծառերը...
Եվ նոր հասկացա առանց թախծելու,
Որ այդ է եղել առաջին սերը
Ու երբեք-երբեք չի մոռացվելու։
:love

Մեկել սա

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային....
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում...

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։

Fantazy
11.05.2007, 16:24
Երեխեք նաեցի ոնցվոր էս մեկը չեիք գրել:

ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից հանում
Ինչու՞ էր երկար թվում գիշերը,
Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում։
………………………………………
ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
…………………………………………


Հաջորդ գրառմանս մեջ պետք է տեղ գտնեին այս երկու բանաստեղծությունները: Դուք ինձանից առաջ ընկաք (կամ ես հետ ընկա……:oy )

Ձայնալար
12.05.2007, 17:34
Հաջորդ գրառմանս մեջ պետք է տեղ գտնեին այս երկու բանաստեղծությունները: Դուք ինձանից առաջ ընկաք (կամ ես հետ ընկա……:oy )

Լրիվ մտնում եմ ձեր վիճակի մեջ:) Ես երբ առաջինբ անգամ մտա այս թեման, միանգամից ուզեցի «Անձրև» բանաստեղծությունը տեղադրել մեծամտաբար կարծելով, որ այդ բանաստեղծությունը ես եմ հայտնաբերել ու որ շատ քչերը գիտեն դրա մասին: Հետո որոշեցի այնուամենայնիվ փնտրել գրառումների մեջ և պարզվեց, որ Չուկը այն տեղադրել է, իսկ Ուլուանան չի հասցրել դա անել , ավելին՝ պարզվեց, որ դա նրանց սիրված բանաստեղծություններից է: Իսկապես հրաշալի է: Ես կարծում էի թե Սահյանը չի գնահատվում մեզանում ըստ առժանվույն, քանի, որ դպրոցական ծրագրում, իմ կարծիքով, տեղ են գտել ոչ լավագույն գործերը (օրինակ «իմ պապը») և դա բերում է ի սկզբանե սխալ պատկերացման:

aniko
13.05.2007, 19:46
ՄԻՋՈՑՆԵՐՍ...
Միջոցներս... չէ,
Այս անտեր փողից
Բան չեմ հասկանում։
Երբ չեմ ունենում,
Քունս չի տանում.
— Փող, բարի գալուստ։
Երբ ունենում եմ,
Քունս չի տանում.
— Փող, գնաս բարով։
Հոգիս դուրս եկավ
Լավ քնողներին
Երանի տալով:

ՀՈԳՍԵՐՍ...
Հոգսերս... նրանք
Պնդաճակատ են
Ու երես առած,
Խոսք ու խրատիս
Գլուխ չեն դնում,
Արթնանում են միշտ
Ինձանից աոաջ,
Ու միշտ ինձանից
Հետո են քնում:
Մնում է միայն
Մի մխիթարանք.
Այն, որ չեմ կարող
Ինչ անեն-չանեն,
Չհավատալ, թե
Աճյունս նրանք
Ինչպիսի շուքով
Շիրիմ կտանեն:

HNK511
05.08.2007, 23:49
շատ շնորհակալեմ որ այս բանաստեղծությունը տեղադրելեք ֆորումում երկար ժամանակ մանէի գալիս կարողեք արթյոք ասել բանաստեղծի որ հավաքածոյի մէջ է հրատարակված այս բանաստեղծությունը....

Ավելացվել է 9 րոպե անց
մորացա ասեմ որ բանաստեղծությունը նկատի ունեմ........

ՉԵՍ ԱՍԻ ՈՉ ՄԻ ԲԱՌՈՎ

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարև,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…

Hambik
27.09.2007, 16:49
Ժողովուրդ, հիանալի է որ այսպիսի թեմա է բացված. Արտակարգ բանաստեղծություններ են:

Ուզում եմ իմանալ՝ որտեղի՞ց կարելի է ճարել Համո Սահյանի բոլոր բանաստեղծությունների հնարավորինս ամբողջական ժողովածուն:

Հատկապես շատ եմ ուզում գտնել « Հասկացեք էլի, մարդ եմ » բանաստեղծությունը:

Dayana
27.09.2007, 17:28
Շատ ուրախ եմ որ Համո Սահյան բաժին կա ֆորումում ։ Անկեղծ ասած ես Համո Սահյան գրեթե չէի կարդացել :oy , բայց հենց ֆորումակիցներց մեկի խորհրդով սկսեցի մանրամասն ուսումնասիրել ։

ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ...

Ես չեմ կարող չհավատալ
Կռունկների վերադարձին,
Երբ արթնացող առվակն արդեն
«Բարի գալուստ»,
«Բարի լայս» է ասում դաղձին,
Երբ պատրաստ է հողը՝ լալու
Մայրանալու
Խուտուտ բերող մի սարսուոից,
Եվ քունն առած ծծկեր մի ծիլ
Նայում է իր թավշյա խոնավ
Խանձարարուրից...
Ես չեմ կարող չհավատալ
Այն զինվորի սուրբ երդումին,
Որ երդումը հազիվ կերած,
Կուրծքը դրել խրամատի
Խոնավ թմբին,
Ծիծաղում է մահի վրա։
Ես չեմ կարող չհավատալ
Արյան գույնին իմ երակի...
Ես չեմ կարող չհավատալ
Այն գրերին,
Որ խոսում են երկինքն ի վեր
Սուրբ քարերից ավերակի,
Մեր պատմությունն արթնացնում,
Մարդ են դարձնում մեզ եռակի։
Ես չեմ կարող չհավատալ
Մեր հինավուրց հայրենների
Թափառական համ ու հոտին,
Որ դարերի մշուշներից
Ոլորվել են ու խառնվել մեր երազին,
Մեղ դպրությանն ու կարոտին։
Ես չեմ կարող չհավատալ
Այն ավանդին,
Որ ամեն օր նորանալով,
Ծաղկում է մեր շուրթի վրա,
Մեր սրտի մեջ։
Եվ վերջապես ես չեմ կարող
Չհավատալ իմ հավատին,
Որ մարդկության հավատն է մեծ:

ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉՆԵՐՇՆՉՎԵԼ

Ես չեմ կարող չներշնչվել,
Ամեն բացվող առավոտով,
Առավոտի բարի հույսով,
«Բարի լույս»–ով բարեկամի:
Ես չեմ կարող չներշնչվել
Երկինքների բաց ոլորտով,
Եվ աստղերի յոթը պորտով,
Եվ ամպերով յոթգլխանի։
Ես չեմ կարող չներշնչվել
Քաղաքների եռազեռով
Եվ լեռների լանջերն ի վեր
Ավանդապահ անտառների
Կանաչ-կարմիր, լուրթ ու դեղին
Երազներով։
Ես չեմ կարող չներշնչվել
Այն քարափով,
Որ իմ ամեն մի հուշի մեջ
Ծիածան է թողել մի բուռ
Իր ամեն մի դիմախաղից։
Ես չեմ կարող չներշնչվել
Մինչև անգամ մասրի թփով,
Որ իր ամեն փշի վրա
Մի թել ունի
Պատանության իմ մախաղից։
Ես չեմ կարող չներշնչվել
Եվ այն կապույտ սարահարթով,
Որ ամեն բուո հողի վրա
Ոտնահետքերն ունի պապիս,
Ես չեմ կարող չներշնչվել
Այն հավիտով,
Որ ինձ ափով ջուր է տվել
Եվ ջուր խմել ինքն իր ափից։
Ես չեմ կարող չներշնչվել
Այն ամոթով,
Որ շիկնելով աղջիկների
Այտերն ի վեր,
Մայր է մտնում կոպերի տակ:
Ես չեմ կարող չներշնչվել
Ձյունից պոկված ջրվեժների
Ծնկի ծալով
Եվ իմ ազնիվ տոհմածառով,
Եվ վերջապես
Ես չեմ կարող չներշնչվել
Իր այս արդար ճանապարհով
Աշխարհների առաջն ընկած
Իմ աշխարհով։

Freddie
18.03.2008, 23:10
Եթե խնդրեմ «Քարափը» և «Մասրենի» բանաստեղծությունները կմեջբերե՞ք։

Ուլուանա
19.03.2008, 00:16
Եթե խնդրեմ «Քարափը» և «Մասրենի» բանաստեղծությունները կմեջբերե՞ք։
Չգիտեմ՝ խոսքն այս բանաստեղծության մասին է, թե ուրիշ, բայց սա մասրենու մասին է, հետևաբար դնում եմ. :)

ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի...
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր...
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

Freddie
19.03.2008, 19:41
Չգիտեմ՝ խոսքն այս բանաստեղծության մասին է, թե ուրիշ, բայց սա մասրենու մասին է, հետևաբար դնում եմ. :)

ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի...
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր...
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

Չէ, հենց խորագիրը «Մասրենի» է։ Ահա մի հատված էլ գրեմ, կարծես՝ սկիզբն է.
Կախվել է ժայռը անդունդի վրա
Եվ դարեր այդպես կախված է մնում
Ջրերի մեջ են ոտքերը նրա
Իսկ գլխին հոգնած ամպերն են քնում...

Grieg
18.05.2008, 06:01
Բնություն

ես ծունկի եմ գալիս,
Խոնարհվում եմ ահա,
Ասա, ինչ որ կուզես...
օգնիր տառապյալիս,
Ողորմություն արա,
Եթե աստված ունես:

Օգնիր ինձ` իմանամ,
Ինձ քեզանից զատեմ
ու խառնվեմ քեզ հետ:
Օգնիր, որ դիմանամ,
Չբարձրանամ քո դեմ
Եվ չդառնամ աղետ:

Օգնիր, որ արգելեմ
արհավիրքները նոր:
Օգնիր, որ ես ջանամ...
Օգնիր` իրար բերեմ
Բեվեռներս բոլոր,
Օգնիր` ամբողջանամ

:love

Sedul
20.06.2008, 09:18
Իրականում Համո Սահյանը 20-րդ դարի հայ մեծանուն բանաստեղծներից է: Նրա ամեն մի բանաստեղծությունը իր մեջ պարունակում է ամեն ինչ, թախիծ, սեր, տառապանք, կարոտ:

ihusik
06.08.2008, 18:56
Ի՞ՆՉ ԱՆԵՄ ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ:
Բայց ցաված տեղս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
Էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ:
Ի՜նչ անեմ, մայրիկ:

:( լավն է

ihusik
09.08.2008, 14:10
Բնություն

ես ծունկի եմ գալիս,
Խոնարհվում եմ ահա,
Ասա, ինչ որ կուզես...
օգնիր տառապյալիս,
Ողորմություն արա,
Եթե աստված ունես:

Օգնիր ինձ` իմանամ,
Ինձ քեզանից զատեմ
ու խառնվեմ քեզ հետ:
Օգնիր, որ դիմանամ,
Չբարձրանամ քո դեմ
Եվ չդառնամ աղետ:

Օգնիր, որ արգելեմ
արհավիրքները նոր:
Օգնիր, որ ես ջանամ...
Օգնիր` իրար բերեմ
Բեվեռներս բոլոր,
Օգնիր` ամբողջանամ

:love


ՉԵՍ ԱՍԻ ՈՉ ՄԻ ԲԱՌՈՎ

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարի,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…


կներեք, որ նորը չեմ տեղադնում, այլ կրկնում եմ հինը... պարզապես սկսել եմ ավելի սիրել Համո Սահյանի հոգուց ու սրտից բխող խոսքերը.:love

եթե սխալ է էսպես կրկնել գրառումն, կարող եք ջնջել հարգելի մոդերատորներ:)

Morpheus_NS
09.08.2008, 14:51
Arm_Lionne-ի առաջարկով, ինչպես նաև հենց իմ ցանկությամբ որոշեցի բացել այս թեման Սահյանի արվեստը սիրողների ու գնահատողների համար։ :)

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Հայ գրողներից ու ընդհանրապես բոլոր գրողներից ամենաշատը ինձ հոգեհարազատ
են Սահյանն ու Թումանյանը: Շատ եմ սիրում հատկապես "Ոչինչ չի փոխվի" բանաստեղծությունը: Ուզում էի գրել, տեսա, որ արդեն կա: Բայց էս մեկը ոնց որ չկար, շատ լավն ա

Ես ձեզ եմ թողնում բարիքն ու բարին,
Ես ձեզ եմ թողնում բոլոր փառքերը,
Ինձ համար փառք է նստել այս քարին,
Աշնան մեջ փնտրել գարնան պատկերը:

Ես բանաստեղծ եմ, իմն են հավիտյան
Առվակում բեկված այս Կաթն-Ծիրը,
Սարից սար տանող այս բարակ ճամփան,
Այս փոքր տունն ու այս մեծ երկիրը:

Ես եմ ամենից հարուստն աշխարհի,
Այս գիշերն իմն են ծովն ու եթերը,
Ես եմ այս գիշեր այս պարզ գիշերի,
Այս լուսնի եւ այս աստղերի տերը:

Է՛հ, թողեք խաղաղ նստեմ այս քարին
Եվ մտքով մարեմ աճող պարտքերս...
Ես ձեզ եմ թողնում բարիքն ու բարին
Եվ բոլոր, բոլոր փքուն փառքերը:

Brigada
09.08.2008, 15:45
Դու իմ կյանքն էիր,կյանքիս գինն էիր,
Լավագույնն էիր ամենքի մեջ:
Դու իմ գրկի մեջ ուրիշինն էիր,
Իմն էիր միայն իմ երգի մեջ:


Առաջինն էիր ,ու վերջինն էիր
Իմ անքուն, անքեն տարերքի մեջ:
Դու իմ ձեռքի մեջ ուրիշինն էիր
Իմն էիր միայն իմ վերքի մեջ:

***************************************************

Ես քեզ ինչպե՞ս հասկանամ,
Դու այնպես բարդ ես,
Մերթ բռնակալ, մերթ հլու
Մի թիապարտ ես:
Դու ինձ ներել չես կարող
Մեղքերիդ համար,
Այդպես էլ է պատահում ,
Ի՞նչ արած, մարդ ես:

Vive L'Armenie
11.08.2008, 16:55
Շատ եմ սիրում այս բանաստեղծությունը :love
Խորաթափանց է, տխուր և մելոնքոլիկ...


ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Ջուզեպե Բալզամո
17.08.2008, 05:16
Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն:

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն:

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն:

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն:

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ հոգնել:

Ուլուանա
17.08.2008, 07:03
ԴՈՒՔ ԼԱՎՆ ԵՔ, ՄԱՐԴԻԿ

Աշխարհում միշտ բաց են եղել
Դռներս կրնկի վրա...
Ելնողին չեմ ասել՝ արի՛,
Մտնողին չեմ ասել՝ գնա՛։
Իմ ձեռքին ինչ որ ունեցել,
Բոլորը բաշխել եմ ձրի՝
Եվ հացի պատառը վերջին,
Եվ վերջին կաթիլը ջրի։

Բաշխել եմ եղածի չափով,
Չեմ ցրել, բաշխել եմ, մարդիկ...
Երբեմն բուռ-բուռ եմ բաշխել,
Երբեմն հատիկ առ հատիկ։

Բաշխել եմ կրակ ու կորով,
Ժպիտներ, ուժ ու ժամանակ,
Թե մեկից մի բան եմ խնայել,
Իմ ցավն եմ խնայել մենակ։

Բաշխել եմ ինչ որ աշխարհում
Տրվում է միայն մեկ անգամ,
Ու որքան առատ եմ բաշխել,
Դժգոհ եք եղել դուք այնքան։

Ասել եք, խոսել, բողոքել
Եվ անգամ նախանձել, որ կամ,
Կոչել եք դժկամ ու դժնի,
Ժլատ եք կոչել ինձ անգամ...

Առել եք և՛ բախտ, և՛ բաղձանք,
Եվ կյանքս ծվեն առ ծվեն,
Եվ ինձնից առածի տեղակ
Հոգսեր ու ցավեր եք տվել։

Որքան էլ ինձնից հեռացել,
Դուք ինձ միշտ եղել եք մոտիկ,
Մարդիկ, ինձ շատ եք չարչարել,
Բայց էլի դուք լավն եք, մարդիկ։

Բայց էլի դուք լավն եք, մարդիկ,
Ասում եմ որերորդ անգամ,
Առանց ձեզ ոչ միայն ապրել,
Ես մեռնել չեմ կարող անգամ։

Mariam1556
15.09.2008, 01:39
ԵՎ ԱՐԺԵ՞Ր ԱՐԴՅՈՔ

...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
Մի տուն, մի գլուխ պահելու համար,
Ժամանակավոր
Մի անմահություն շահելու համար
Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր
Քարքարոտ մի հուն մտնելու համար,
Պարզ ու նախնական
Մի ճշմարտություն կրկնելու համար,
Մի բուռ ինքնություն գտնելու համար
Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:

Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր,
Երբ որ ուժերդ չէին ներելու`
Քո իսկ էության
Փախած բևեռներն իրար բերելու,
Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր:

Երբ ամպրոպի պես չէիր պայթելու,
Չէիր վանելու այս մեղկ մարդկության
Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու,
Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր,
Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:

Ավելացվել է 36 վայրկյան անց
ՓՆՏՐՈՒՄ ԵՍ ԴՈՒ

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

Ավելացվել է 3 րոպե անց


ԵԹե ԵՍ ՄԻ ՕՐ

Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ո՞ւմ հառաչից ես դու վեր թռնելու,
Ո՞ւմ թևերով ես վեր-վեր թռնելու,
Հոգին առնելու առանց պատճառի։

Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ո՞ւմ աչքերով ես քեզ ճանաչելու,
Բռիդ մեջ առած ո՞ւմ ես տանջելու,
Ո՞ւմ ես խաչելու հիսուսավարի։

Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Էլ ո՞ւմ հովերն են քեզ օրորելու,
Ո՞ւմ խոսքի մեջ ես սուտ որոնելու,
Ճշտելով տեղն ու տարազը տառի։

Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Էլ ո՞ւմ գլխին ես կրակ թափելու,
Ո՞ր անտերին ես քեզ տեր կարգելու
Եվ շնորհելու կոչումն անճարի։

Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ո՞ւմ ես անդադար ահաբեկելու,
Ո՞ւմ սուտ մեղքով ես մեղքդ հերքելու,
Ո՞ւմ ես գցելու բերանն աշխարհի։

Mariam1556
01.10.2008, 23:23
ԳՈԻՑԵ ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Հերքել եմ արդեն
Ես անդարձության օրենքն անողոք:
Մի քանի անգամ գնացել-եկել,
Ապրել եմ այսպես և ապրում եմ դեռ:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Ամենավերջին վերջինն եմ եղել
Եվ սպասում եմ վերջնական վերջին:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Տեսել եմ արդեն հավիտենության
Ամենավերջին ակնթարթը ես,
Որից դենը դեռ
Կա մի անսահման հավիտենություն:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Եղել եմ արդեն անսահմանության
Ամենավերջին սահմանի վրա,
Որից դենը դեո
Կա մի անվախճան անսահմանություն:
Եվ ի՞նչ իմանաս չենք հանդիպելու
Ամենավերջին հավիտենության
Ամենավերջին ժամի ժամանակ,
Ամենավերջին անսահմանության
Ամենավերջին սահմանի վրա,
Գուցե հենց այստեղ և այս նույն պահին:
— Խփիր, այս պահի կենացը խմենք,
Մի վայրկյան հետո գուցե չլինենք:

Մեմի
07.10.2008, 00:09
Ժողովուրդ, էս ինչ հրաշալի թեմա է, ինչ բանաստեղծություններ... Ճիտն ասած, համարում էի, որ բավականին լավ գիտեմ Սահյանի ստեղծագործությունների մեծ մասը, բայց պարզվում է, որ չէ: Ինքս ցավոք չեմ կարող բանաստեղծություններ ավելացնել, ձեռքիս տակ գիրք չունեմ, անգիր էլ ամբողջությամբ չեմ կարող մեջբերել, բայց մի քանիսի սկիզբը բերեմ, ով ունի, խնդրում եմ ավելացրեք:

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, վայրի մասրենի...

Ես չեմ կարող չհառաչել...
Պատահել է՝
Որդին հեռվից վերադարձել
Ու հոր տունը չի ճանաչել...

Հայաստան ասելիս...

Mariam1556
07.10.2008, 22:39
Ժողովուրդ, էս ինչ հրաշալի թեմա է, ինչ բանաստեղծություններ... Ճիտն ասած, համարում էի, որ բավականին լավ գիտեմ Սահյանի ստեղծագործությունների մեծ մասը, բայց պարզվում է, որ չէ: Ինքս ցավոք չեմ կարող բանաստեղծություններ ավելացնել, ձեռքիս տակ գիրք չունեմ, անգիր էլ ամբողջությամբ չեմ կարող մեջբերել, բայց մի քանիսի սկիզբը բերեմ, ով ունի, խնդրում եմ ավելացրեք:

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, վայրի մասրենի...

Ես չեմ կարող չհառաչել...
Պատահել է՝
Որդին հեռվից վերադարձել
Ու հոր տունը չի ճանաչել...

Հայաստան ասելիս...

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես

Դեկադա
21.10.2008, 09:42
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե?ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշունըէ, ուշ է:


Համո Սահակյան
Անտառում

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառում;

Շշուկներ կային անտառում այնքա~ն
Եվ խոնավ- խոնավ բուրմունքներ կային…
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե~ր, հետքե~ր, ետքե~ր մարդկային:


Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում`
Ականջն ամպրոպի ազդանշանին:


Եղնիկի հորթը մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա:


Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին,


Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծիածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում….


Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում:

Արիացի
19.03.2009, 19:26
Քարափի վրա
Կանգնել եմ ամուր քարափի վրա
Կարծես թե նրա զուգաճորդն եմ ես:
Չգիտեմ քարե արյո՞ւնն է նրա
Գալիս ու լցվում երակներիս մեջ,
Թե՞ իմ արյունն է, եռալով այսպես,
Գնում նրա մեջ ու վերադառնում...

Արիացի
19.03.2009, 19:28
Համո Սահակյան

Համո Սահակյանը ով ա? :o

Amaru
26.06.2009, 10:51
Արյուն

Արարման կավի նախաստեղծ գնդից,
Մարդկային տոհմի առաջին հունդից,
Աննշմարելի մազանոթներով,
Քո խռովքներով, քո կարոտներով,
Հավիտենության ճանապարհներին
Քեզ հետ կռվելով
Ու մաքրվելով,
Եկել-մտել ես երակներիս մեջ
Եվ այսքան տարի վառվում ես անվերջ:
Վառվում ես անվերջ ու լույս ես դառնում,
Հավատ ես դառնում, արվեստ ու գինի…
Եվ չկա ոչինչ,
Որ գեթ մի ժամով քեզ փոխարինի:
Բայց այս աշխարհի
Միջակություններն ամեն առիթով,
Երբեմն էլ, այնպես, առանց առիթի,-
Թե ինչի համար, սատանան գիտի,-
Պղտորում են քեզ
Եվ մինչև անգամ փորձում են քեզնով
Լվանալ իրենց ձեռքերը բռի:
Իսկ միջատները…
Հազար փորձանքով փորձված իմ արյու՛ն,
Միջատները քեզ խմում են ձրի:

Աշխեն
26.06.2009, 11:03
Շատ լավ թեմա է, սիրում եմ Սահյանի պարզությունն ու խորությունը միաժամանակ.
Հատկապես, շատ եմ սիրում Չես ասի ոչ մի բառով բանաստեղծությունը, որը արդեն տեղադրված է, ուղղակի այդ բանաստեղծությունը միշտ ակամա հիշում եմ, երբ բաժանման պահ է գալիս ու հոգիս ամեն տողի տակ ուզում է ստորագրել, ախր շաատ լավա ասել:love
Մի տեսակ տագնապ կա, որ չես ասի ոչ մի բառով...
...
ներիր ինձ հարկադիր այս ծիծաղի և թաքուն լացի համար:cry

Եկվոր
26.06.2009, 12:28
Չեն էլ իմացել

Ցերեկով նրանք արտ են քաղհանել,
Որ հասկի ոտքը փուշը չծակի:
Արտի ծաղիկներն արմատից հանել,
Աղոթք են արել, որ արտը ծաղկի:
Մատներով սանրել արտը բովանդակ,
Մաքրել են նրանք փուռչ ու փշերից…
Երբ տուն են եկել, փշերի տեղակ
Աստղեր են թափվել նրանց փեշերից,-
Գիշեր է եղել…Շշուկներ… հետո
Քնով են արել հոգսերը վաղվա
Եվ կամաց-կամաց քնել են նրանք:
Զարթնել են ծեգին… Եվ մինչև անգամ
Չեն էլ իմացել, որ արդեն ես կամ:
Չեն էլ իմացել…Բայց հազար անգամ
Շնորհակալ եմ ես այն գիշերից,
Որ չի ուղարկել հորս՝ ջրաղաց,
Եվ չի քաշքշել մորս փեշերից,
Չի առել նրանց ու տարել հերանց…
Ու ես ծնվել եմ այսպիսին, այսպես,
Ամենամիակ և ամենատես

Թիթիզ
26.06.2009, 14:46
Ի՞նչ արած մարդ եմ

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք էլի, ես մի քիչ բարդ եմ.
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն.
Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ:
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ:
Մերթ ոտից-գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ:
Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երսից այսպես հանդարտ եմ:
Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ դեռ անավարտ եմ...
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է
Հասկացեք էլի, ի՞նչ արած ,մարդ եմ:

Համո Սահյան

aniko
09.03.2010, 21:59
ԻՄ ԾՆՈՂՆԵՐԸ

Իմ ծնողները պառկած են այնտեղ,
Լորի անանուն բլրակի վրա,
Մեր հին դպրոցի անպարիսպ բակում,
Իրենց աներդիկ, մթին տնակում:
Պառկած են նրանք,
Եվ թվում է, թե երկար ու բարակ
Զրույց են անում վաղվա հոգսերից,
Ինչպես երբեմնի քնելուց առաջ…
- Անխիղճ ես, Սահակ, խոխեքը չկան,
Խոխեքն ոշացան, բան չպատահի?...
-Ախ Գայան, Գայան, Գայան-Գայանե,
Երեխաները ծոնղի հանդեպ
Անհոգ են լինում ու եսամոլիկ:
Մեզ հիշում են, երբ բան է պատահում,
Բան չպատահեց… Թող աստված պահի…
Իսկ դու, միամիտ, հույս էիր կապում,
Թե մի օր կգան~… Կգան մեզ համար
Իրենց ափի մեջ ձվածեղ կանեն…
Ոչին, կքնեն, երազ կտեսնեն,
Մեզ հյուր կընդունեն իրենց երազում,
Պատիվներ կանեն, պատիվներ կտան
Եվ առոք-փառոք ճամփու կդնեն`
Իրենց էլ, մեզ էլ մխիթարելով…
Ասում ես` չկան: Լավ է, որ չկան,
Եվ Աստված կանչիր, որ երբեք չգան,
Մինչև որ տեսնեն անվախճանության
Աճյունի սափորն իրենց աչքեչով,
Եվ մենք էլ նայենք իրենց աչքերով,
Լույս աշխարհից մեր կարոտներն առնենք:-
- Դաժան ես, Սահակ,
- Քնենք, Գայանե…
Իմ ծնողները ննջում են այնտեղ,
Լորի անանուն բլրակի վրա,
Մեր հին դպրոցի անպարիսպ բակում,
Իրենց աներդիկ, մթին տնակում:
Ննջում են նրանք…Եվ տարիներով
Հսկում են նրանց հանգիստն անխռով`
Աստվածաշնչյան հայացքն բարի
Իշխանաց իշխան Իշխանիկ սարի:

you
20.05.2010, 13:52
ԵՍ ԿՈՒԶԵԻ

Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հացի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի` քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին...
Ես կուզեի` ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի... Բայց ինչ անեմ
Եթե հանկարծ դու չուզես:

you
20.05.2010, 13:54
Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից...
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին
Ճամփա ընկավ դեպի ծով:

you
20.05.2010, 21:47
Ես չեմ կարող չարհամարհել
Այն զավակին
Որ իր հորն է մեղադրում
Իր անճարակ,
Խեղճ ու կրակ խելքի համար:
Ես չեմ կարող չարհամարհել
Այն աչքը դուրս պահած կնկան,
Որ մարդուն է մեղադրում
Իր սեփական մեղքի համար:
Ես չեմ կարող չարհամարհել
Այն կուշտ ու կուռ երեխային
Որ լալիս է ու չի քնում,
Ով այն հյուրին պնդաճակատ,
Որ գալիս է ու չի գնում:
Ես չեմ կարող չարհամարհել
Այն փոքրամիտ մեծավորին,
Որ կարգում է գործի գլուխ
Իր անգլուխ մերձավորին:
Եվ վերջապես ես չեմ կարող
Չարհամարհել այն պատանուն,
Որ հոր առաջ հորից խլած
Գլխարկով է հպարտանում:

Lionne_en_Chasse
08.07.2010, 23:01
ՄԱՍՐԵՆԻ

Աշխարհի չարից փախած,
Խոկոմ ես բոլոր տարին,
Լուռ ու մունջ նստած քարին,
Ոտքերդ քարից կախած:

Ոչ մեկին նեղում ես դու,
Ոչ մեկից բան ես խնդրում,
Ոչ մեկի ջուրն ես կտրում,
Ոչ մեկին շեղում ես դու:

Ծաղկում ես ամեն տարի,
Բուրմունքդ հովին տալով,
Նեկտարդ մեղվին տալով,
Պտուղդ` ում պատահի:

Խփում է ցուրտը ձմռան,
Մտնում ես քո ներսը դու...
Տեսնո՞ւմ ես, թե ես ու դու
Ինչքան ենք իրար նման:

...............................................................

Եթե ձեզանից մի լուր չունենամ,
Եվ դրա համար սիրտս չճաքի
Ձեր գիրկն ընկնելու մի դուռ չունենամ,
Եվ, ախ, սրտիցս արյուն չկաթի
Ձեզ հետ խոսելու իմ տենդի թաքուն
Բոցը խեղճանա ու չճարճատի,
Ձայնս չթնդա, բառս չպայթի,
Իմ թախանձական այս խնդրանքը ձեզ`
Տապանագիրս գրեք ճակատիս,
Հռչակեք, որ իմ մահարձանն եմ ես:

---------- Ավելացվել է՝ 22:46 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:44 ----------

ԻՆՁ ԲԱՑ ԹՈՂԵՔ ԵՍ ԳՆԱՄ


Չէ, ժամանակն է կարծես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Թող ամեն ինչ մնա ձեզ
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Քանի շնչում եմ մի քիչ
Եվ մնում եմ դեռ մի քիչ
Իմ երեսի ջրով ես, -
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Դեռ մոր ծիծը բերանում -
Իմաստուն է երեխան...
Էլ ո՞վ կա, որ խրատես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Ինչ իմ աչքով չտեսա,
Ձեր աչքերով կտեսնեմ,
Ի՞նչ ասել է. <<մնա, տես >>,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Թմրել են սիրտ ու գլուխ...
Ոչ ծիծաղն է մի ծիծաղ,
Ոչ էլ ցավն է ցավի պես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Կայմ ու կողերը ջարդված,
Անառագաստ ու անղեկ
Եվ անդրոշ նավի պես
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Իմ առնելիքը առա
Եվ տալիքը տվի...
Եվ բախտից գոհ եմ այնպես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:




Ինչքան ցավեր են անցել աշխարհից,
Բայց աշխարհն էլի տնքում է ցավից...

Տիեզերքներ է թռիչքով չափում
Եվ ինքը ցավից գլուխ չի թափում...

Եթե կա Աստված, թող այնպես անի,
Որ լինեմ վերջին մեռնողն աշխարհի:

Եվ այնպես անի, որ ինձ հետ առնեմ,
Աշխարհի բոլոր ցավերը տանեմ:

Ինձանից հետո աշխարհի վրա
Թող ոչ մի մորմոք ու ցավ չմնա...

Թող մնա միայն ցավը երկունքի,
Եվ միայն սիրո մորմոքը մնա

---------- Ավելացվել է՝ 23:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:46 ----------

- Ի՞նչ ես նախընտրում, երբ հաստատ գիտես,
Որ երկրի վրա
ՈՒ երկրից անդին սուտ է դրախտը:
Ասա, աղավնու հանապազօրյա
Հավատարմությո՞ւնն իր բնի հանդեպ,
Թե՞ արագիլի իմաստուն գաղթը:
- Ես նախընտրում եմ գետերի բախտը,
Որ և մնում են սեփական տանը
Եվ հեռանալով գնում, խառնվում
Անքուն ծովերի ու օվկիանոսների
Բուռն ու ալեկոծ հավերժությանը:

Արէա
09.07.2010, 07:27
...քնած տեղս բաց եմ լինում,
դու ինձանից նեղանում ես...
սրտիս ցավից լաց եմ լինում
դու ինձանից նեղանում ես......
նեղանալը քարը գլխին, սկսում ես նեղացնել...
էս ինչ տեսակ զարմանք բան է,
չես էլ ուզում մի հարցնել`
ինչից է որ քնած տեղը
մարդը հանկարծ բաց է լինում...
...և ինչ վերք է, որի ցավից
նստում, մեկ մեկ լաց է լինում...

Նաիրուհի
30.09.2010, 04:51
Սահյանի էս գործն առանձնահատուկ համամարդկային հայկականություն է բուրում։ Թե՞ հայկական համամարդկայնություն...:think

Մայրամո´ւտ, Մասյաց գագաթին
Խարույկդ վառած մեռնեի,
Արևից, հողից, հողմերից
Կարոտս առած մեռնեի,
Իմ վերջին հառաչի միջից
Գոհության ճիչը բողբոջեր,
Արտերս, արտերս վարած,
Պարտքերս մարած մեռնեի։

My World My Space
30.09.2010, 08:10
ԵՍ ՀԱՐՈՒՍՏ ԷԻ

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի երազանքներով
Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։
Բայց դու երկնքի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք
Իմ կապույտ–կապույտ
Արտասուքները սրբելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ վերհուշերի անհուն պաշարով
Գնել աշխարհի ծովերը բոլոր
Ու տալ քեզ նվեր,
Բայց դա ծովերի կարիք չունեիր,
Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝
Մազերիդ վրա
Մատներիս մեղքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Անվերջանալի իմ կորուստներով
Գնել Հարդագողն ու տալ քեզ նվեր։
Դու Հարդագողի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի խավոտ ուղեգորգ էր պետք՝
Վրան քանդակված
Իմ ոտնահետքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի տառապանքներով
Գնել յոթ աշխարհ,
Հայտնի և անհայտ մայրցամաքներով,
Ու տալ քեզ նվեր։
Դու մայրցամաքի կարիք չունեիր,
Քեզ մի ածու էր հարկավոր միայն
Իմ ցանած հերկը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի հղացումներով
Գնել յոթ հազար հավիտենություն
Ու տալ քեզ նվեր։ Բայց դու, հիրավի,
Հավիտենության կարիք չունեիր,
Քեզ մի մեղրամիս, մի մեղրատարի
Եվ մի արծաթե հարսանիք էր պետք,
Քո բախտի վրա և ուսիդ վրա
Իմ հասնող ձեռքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Եվ թվում էր, թե
Ինձանից հարուստն աշխարհում չկա
Ու չի լինելու։
Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար,
Դու, անհատնելի իմ հարստություն:


ՍԵՎ ՔՐՏԻՆՔ Է ՔԱՄՈՒՄ

Սև քրտինք է քամում քարանձավը կրկին,
Սև երախը բացել և սև ամպ է լափում,
Մոշի թուփը կանգնել քարանձավի հոնքին
Եվ խեղճ առվի գլխին սև կարկուտ է թափում:

Սև մշուշի միջից կարմիր բոց է բխում—
Մախրենին է մխում քարե բարձի վրա,
Ո՞վ իմանա արդյոք, ի՞նչ մտքեր են գլխում
Եվ ինչե՞ր է խորհում
Քամիների անհոգ անցուդարձի վրա։

Թափուր ձորի վրա
Ծիծեռնակի թափուր բույնն է կախվել նորից,
Եվ մասրենին՝ թափուր կածանների վրա
Իր երազի կարմիր ասուպներն է թափում։

Առվի փեշերն ի վեր
Մի բուռ խոնավ կանաչ ծիծաղում է ձորից.
Թե, հա, տեսեք-տեսեք, ես պատրանքն եմ գարնան,

Մեկը լինի ասի, վերջին, վերջին կանաչ,
Դու այդ ո՞ւմ ես խաբում...
Դու այդ ո՞ւմ ես խաբում, երբ անտառի դեղին
Խելքը վերջին մրսած մացառին է անցել,
Եվ քարափներն անգամ իմաստուն են դարձել։

My World My Space
30.09.2010, 09:15
ԲԱՌԱՉԸ

Անտաոն ասես Ծիր-կաթինից էր կախված,
Ոտից-գլուխ, ոտից-գլուխ թաթախված
Առավոտի շողաթաթախ ցողերով,
Առավոտի ցողաթաթախ շողերով։
Հավքը հավքի բերանից խոսք էր խլում.
Ողջ անտառն էր մի հավք դառած ծլվլում:
Ղողանջում էր ծլվլոցի մեջ կանաչ
Եղջերուի ցողաթաթախ մի բառաչ։
Ցողաթաթախ երանություն։ Եվ հանկարծ
Հեռու–հեռվում, մի խուլ որոտ, ծուխ ու կայծ...
Ու ձորն ընկավ անտառի աչքի առաջ
Եղջերուի արնաթաթախ մի բառաչ...

Անտառն ասես Ծիր-կաթինից էր կախված,
Ոտից-գլուխ արցունքի մեջ թաթախված։

My World My Space
01.10.2010, 04:26
Չասեք, թե ուրիշ մեկը կարող էր սա նկարագրել....


ԲԱՌԱՉԸ

Ղողանջում էր ծլվլոցի մեջ կանաչ
Եղջերուի ցողաթաթախ մի բառաչ։
Ցողաթաթախ երանություն։ Եվ հանկարծ
Հեռու–հեռվում, մի խուլ որոտ, ծուխ ու կայծ...
Ու ձորն ընկավ անտառի աչքի առաջ
Եղջերուի արնաթաթախ մի բառաչ...

Արևածագ
01.10.2010, 08:55
Մի բանաստեղծություն էլ ես դնեմ, որ ինձ անընդհատ մտորումների մեջ է գցում հենց նրանով, որ արդիականությունը կորցրել է: Տխուր է:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ:
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա:
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած՝ ուսերով Արագած սարի
ՈՒսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա...
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Smokie
14.10.2010, 15:55
ԿԳԱՄ

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից...
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:


Մի բանաստեղծություն էլ ես դնեմ, որ ինձ անընդհատ մտորումների մեջ է գցում հենց նրանով, որ արդիականությունը կորցրել է: Տխուր է:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ:
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա:
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած՝ ուսերով Արագած սարի
ՈՒսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա...
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:


ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈՒ

Ես չիմացա, թե ինչու,
Դու չիմացար, թե ինչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն - առանց մեզ:

Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու:

Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Խառնվեցին երկու “ես”
Ու դարձան մեկ՝ “ես ու դու”,
Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու:

Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար, թե ինչու,
Ես չիմացա, թե ինչպես:

Ու բախվեցինք մեկ-մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք, թե ինչու,
Եվ չիմացանք, թե ինչպես:


Ի՞ՆՉ ԱՆԵՄ ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ:
Բայց ցաված տեղս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
Էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ:
Ի՜նչ անեմ, մայրիկ:


Շնորհակալություն Uluana ջան: :) Իմ գործը ավելի հեշտ է, ինչ ունեմ վաղուց արդեն տեղադրել եմ մեկ այլ ֆորումում, մնում է ընդամենը copy past անել

Կա մի օրենք, որի վրա
Դեռ շատ պիտի խորհենք...
Ո՞վ է դրել հիմքը դրա,
Ո՞վ է դարձրել օրենք:
ՈՒղեկցում է ահը մահվան
Մեզ ծննդյան պահից,
Եվ մեզ ավաղ, մահն է միայն
Փրկում մահվան ահից:
Ախ, սերունդներ աշխարհ չեկած,
Որ կանգնած եք հերթի,
Գտեք մեկին, որ մի հնարքով
Այդ օրենքը հերքի:


ԻՆՉՈՒ ՀԻՇԵՑՐԻ

Քամին սարերից
Առաջին ձյունի
Փոշին է բերում
Եվ շաղ է տալիս
Բոբիկ ոտներիս
Ու փշաքաղված
Մազերիս վրա:

Շապիկիս փեշքից
Ու թևքից կախված
Մաշված, գույնզգույն,
Խաշամանման
Կարկատանները
Պոկում է քամին,
Խառնում ծառերից
Թափվող խաշամին…

Խաշամ, ի՜նչ խաշամ,
Թեժաթուխ լավաշ,
Տավարն ուտում է,
Ու չի կշտանում:

Ես լուռ նստել եմ
Կապույտ մի քարի,
Կապտել եմ ես էլ,
Եվ կապույտ քարից
Տարբերվում եմ ես
Այնքանով միայն,
Որ ես դողում եմ,
Քարը չի դողում:

Գյուղ տանող ճամփով
Անցնում է հայրս,
Ցախը շալակին:

-Ցո՞ւրտ է,- հարցնում է:
-Տաք է,- ասում եմ:
-Քարին մի նստիր,
Վեր կաց,- ասում է:
-Տավարն,- ասում է,-
Լույսով չբերես:

Ասում է, գնում…

Անցել է ուղիղ
Քառասուն տարի…
Հիշեցրի երեկ,
Հայրս լաց եղավ:

Ինչո՞ւ հիշեցրի:


ԱՅՆՊԵՍ ԵՍ ԳԱԼԻՍ

Այնպես ես գալիս, այնպես գնում,
Ով դու արարող և ավերիչ,
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ:

Գալիս ես որպես իրարանցում,
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում,—
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:


Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել...
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում...

ԵՍ ՀԱՐՈՒՍՏ ԷԻ

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի երազանքներով
Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։
Բայց դու երկնքի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք
Իմ կապույտ–կապույտ
Արտասուքները սրբելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ վերհուշերի անհուն պաշարով
Գնել աշխարհի ծովերը բոլոր
Ու տալ քեզ նվեր,
Բայց դա ծովերի կարիք չունեիր,
Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝
Մազերիդ վրա
Մատներիս մեղքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Անվերջանալի իմ կորուստներով
Գնել Հարդագողն ու տալ քեզ նվեր։
Դու Հարդագողի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի խավոտ ուղեգորգ էր պետք՝
Վրան քանդակված
Իմ ոտնահետքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի տառապանքներով
Գնել յոթ աշխարհ,
Հայտնի և անհայտ մայրցամաքներով,
Ու տալ քեզ նվեր։
Դու մայրցամաքի կարիք չունեիր,
Քեզ մի ածու էր հարկավոր միայն
Իմ ցանած հերկը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի հղացումներով
Գնել յոթ հազար հավիտենություն
Ու տալ քեզ նվեր։ Բայց դու, հիրավի,
Հավիտենության կարիք չունեիր,
Քեզ մի մեղրամիս, մի մեղրատարի
Եվ մի արծաթե հարսանիք էր պետք,
Քո բախտի վրա և ուսիդ վրա
Իմ հասնող ձեռքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Եվ թվում էր, թե
Ինձանից հարուստն աշխարհում չկա
Ու չի լինելու։
Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար,
Դու, անհատնելի իմ հարստություն:


ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես

Շատ եմ սիրում այս ստեղծագործությունները::roll Իսկ լսե՞լ եք, «Կգամ»-ի, «Եւ չիմացանք թե ինչու»-ի խոսքերով երգերը::love


Շները :love

Բարձրահարկերի պատշգամբներից
Ուրիշ տեսակի շներ են հաչում ...
Այդ շներն ուրիշ տեսակ են աճում,
Ուրիշ տեսակ են հաչում: Բախտավոր
Աստղի տակ ծնված շներ են դրանք:
Ոչ ցավն են տեսել Բողար նախահոր,
Ոչ բուք են տեսել, ոչ բախտի հեգնանք:
Ոչ խնայել են գույքը տնային,
Ոչ պահպանել են մաքրությունը տան,
Ոչ էլ օրենքն են սերտել՝ շնային
Նախնական լեզվի շարահյուսության:
Ծնվել են անհոգ, անհոգ մեծացել.
Ոչ իրենց բախտի գինն են իմացել,
Ոչ էլ իմաստը իրենց «հաֆ-հաֆի»:
Թե Բողար պապը գտներ մի հնար,
Հավիտենական քնից արթնանանար,
Նրանց հաչոցից գլուխ չէր հանի:
Հաչում են կարծես գորտ է կռկռում:
Բայց ի՞նչ արած, շան կոչում են կրում,
Եւ պիտի հաչեն, ըստ կոչման պարտքի,
Շների վրա փողոց ու բակի...
Եւ չեն հարցնում ժամանակ ու ժամ,
Հաչում են նրանք: Եւ մինչեւ անգամ
Ծիծեռնակների վրա են հաչում,
Խելոք, տնարար ծիծեռնակների,
Որ շենքերից շենք շեղակի թռչում,
Կերն են վաստակում իրենց ձագերի:
Բայց ծիծեռնակը ծիխեռնակ է միշտ...
Ծիծեռնակները թռնում են գնում
Եւ այդ շներին շան տեղ չեն դնում:

Մայրը

_Մակրիկ, քո տղան քեզ սուտ է ասել:
_Առաջվա նման իմ տղան է նա:
_Մայրիկ, քո տղան վատ մարդ է դարձել:
_Առաջվա նման իմ տղան է նա:
_Մայրիկ, քո տղան բան է գողացել:
_Առաջվա նման իմ տղան է նա:
_Մայրիկ, քո տղան մարդ է սպանել:
_Առաջվա նման իմ տղան է նա:
_Մայրիկ, քո տղան բանտում է մթին:
_Առաջվա նման իմ տղան է նա:
_Մայրիկ, քո տղան խելք չունի գլխին:
_Առաջվա նման իմ տղան է նա:
_Մայրիկ, քո տղան թռել է, փախել:
_Առաջվա նման իմ տղան է նա:
_Մայրիկ, քո տղան մեռած է, մայրիկ:
_Առաջվա նման իմ տղան է նա:

Արեւհատ մայրիկ

Մի մայրիկ կա Արտաշատի
Ազատավան գյուղում,
Որ իր բարի ժպիտներով
Մարդու սիրտ է յուղում:

Մի մայրիկ կա, մի մարդամոտ
Ու ձեռնառատ մայրիկ_
Արեւահար, արեւահամ,
Արեւահատ մայրիկ...

Ծանոթ լինի, թե անծանոթ,
Եկավ..._ Տունը քոնն է,
Պիտի նստես ու հաց կտրես,
Չեմուչումս ո՞րն է...

Երբեմնի նա մայր է եղել
Չորս պորտը բաց որբի,
Հիմա թոռներ ունի հասած
Եւ նախարար որդի:

Բայց ապրում է մեն ու մենակ
Ծիտ-մենակ է ապրում:
Ձեռքով թել է մանում բարակ,
Սրտով՝ հույս է հափռում:

Փայլեցնում է սանդուղք ու բակ,
Եւ արդուկ է անում,
Եւ վազերին ջուր է տալիս,
Եւ ածու է ցանում:

Գարուն-ամառ ծառերի հետ
Զրուցում է լռին,
Իսկ աշնանը գինի քամում,
Չիր է փռում կտրին:

Գինին՝ եկող-գնացողին,
Չիրը հարս ու թոռան…
Տեսնես իբրեւ հոգեպահուստ
Ի՞նչ է մնում նրան:

Տոն է լինում, թոռ ու տղա
Գալիս են ու գնում,_
Ճանապարհ է դնում նրանց,
Նորից մենակ մնում:

Ախ, մնում է բոլոր տարին
Ու մխում է այնտեղ
Մի ամոթի անմեղություն
Մի բարություն անթեղ:

Մի տնարար, խանում-խաթուն,
Մի ձեռնառատ մայրիկ,
Արեւահար, արեւահամ
Արեւահատ մայրիկ:

Որդիս կգա

Հաղթություն եկավ:_Որդիս կգա:
Զորքը տուն եկավ: _Որդիս կգա:
Հոտից գառ բերեց: _Որդիս կգա:
Գառը գառ բերեց: _Որդիս կգա:
Կռունկը չվեց: _Որդիս կգա:
Պատը ճաք տվեց: _Որդիս կգա:
Մարգը չորացավ: _Որդիս կգա:
Մեջքը կորացավ: _Որդիս կգա:
Մտավ անկողին: _Որդիս կգա,
Փառք տանք հաղթողին, որդիս կգա:
Դժվար էր շնչում: _Որդիս կգա:
Հոգին էր փչում: _Որդիս կգա:
Բոլորեց տարին, աչքս վկա,
Կարդացինք քարին_«Որդիս կգա»:

Վիպակ

Փուլ եկավ բախտի երկինքը մեծ
Մեղրամսի վրա սեւ ձյոււն մաղվեց:
_Բարի ճանապարհ:
_Մնաս բարով…
Ի՞նչ իմանային քանի տարով:

Չորս անգամ բակում
Ձյունը թախքեց:
Չորս անգամ այգում
Ծառը ծաղկեց:

Տղան դրել էր ոտքը չորսում…
Մորից հոր մասին խոսք էր որսում:
Մայրը կուլ տալոարցունքը աղի.
_Մինչեւ ժողովուրդն արտը քաղի,
Կգա, ասում էր, կռիվ չկա,
Շատերը եկան, ինքն էլ կգա…
Ծաղկել է այգում ծառը նորից:
Տղան տարիքով մեծ է հորից:

Չորս թոռներ տատի շուրջը թռնում,
Կախվում են ուսից, փեշը բռնում,
Որ քաջությունն ու կյանքը պատմի
Քսան տարեկան իրենց պապի:
Պատմում է տատը: Մի բուռ է տես…
Ժպտում տխրում է ամեն անգամ
Եւ ավարտում է իր խոսքն այսպես.
_Թող ծառը ծաղկի, արտը ծաղկի,
Թող ծաղկի քարը մինչեւ անգամ,
Ուրախությանը չափ չլինի…
Եւ էլ աշխարհում ոչ մի անգամ
Քսան տարեկան պապ չլինի:

Smokie
15.10.2010, 10:07
ԹԵԹԵՎ ԼԻՆԻ

«Թող հողը թեթև լինի քեզ վրա...»
Եվ հետո ծանր մի քար են դնում
Այդ հողի վրա։
Եվ հետո ծանր մի դար է նստում
Այդ քարի վրա։
Եվ հետո հողի մի սար է նստում
Այդ դարի վրա...
Թող հողը թեթև լինի քեզ վրա»։


***
Մանկությա աշխարհ, ի՞նչ ասեմ հողիդ
Ու որտե՞ղ փնտրեմ քեզ պես աշխարհ…
Հովիտը երկինք, երկինքը՝ հովիտ,
Քարը քարայծ է, քարայծը քար :

Ամպը հանգչում է, սարը՝սլանում,
Սարը հեծյալ է սարի թամբին :
Ժայռը, որ բուք ու բոց է կլանում,
Կոտրված կուժ է՝ ջրի ճամփին :

Օրվա մեջ ինչքան ինքն իրեն զրկում,
Զիջում է արտը, մացառուտին,_
Ծիածանով է քրտինքը սրբում,
Իմաստուն հասկը մացառուտին :

Նեկտար են հանում մեղուներն օդից,
Ծիլը պատգամ է ու ճառագայթ,
Աղբյուրի ջուրը՝ քերծերի տակից
Մանուշակ կերած քարայծի կաթ :

Հովիտը՝ երկինք, երկինքը՝ հովիտ,
Քարը քարայծ է, քարայծը քար.
Մանկությա աշխարհ, ի՞նչ ասեմ հողիդ,
Ու որտե՞ղ գտնեմ քեզ պես աշխարհ:

Աշուն

Աշնան օրերն են հասե,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի...

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Տեսեք ինչպես է խաղում
Տերեւների հոգու հետ,
Նրանց վրա ծիծաղում,
Քշում առաջ, բերում ետ:

Մերթ մինչ երկինք է հանում,
Խառնում խոնավ ամպերին,
Մերթ դեպի ձորն է տանում
Փռում գետի ափերին:

Ծափ է տալիս ու պարում,
Գնում, գալիս...մի խոսքով,
Զուգում է եւ զարդարում
Ճանապարհները ոսկով:

Բլրի վրա, քարափին
Ամպի ստվերն է դողում,
Ուր գնում ենք, մեր ճամփին
Աշնան ոսկին է շողում:

Ոսկե ծովում այդ դեղին
Աշնան հերկերն են ծլում
Եւ ամպերից արեւի
Վերջին շողերն են խլում:

Տարածվում են դաշտով մեկ,
Բռնում ձոր ու սարալանջ...
Նրանք աշնան ոսկու մեջ
Գարնան ծիծաղն են կանաչ:

Inna
27.12.2010, 23:23
Տար ինձ, ժամանակ...:love

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Inna
27.12.2010, 23:26
Անձրև...

- 1 -

Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, -
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին...
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

- 2 -

Ի՞նչ կատարվեց... Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է...
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը-Նորին Մեծություն,
Փլված երկինքը:

Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը:

- 3 -

Հոգնած ամպի մի պատառ
Քարափի հոնքին՝
Ծիածանի թևի տակ
Ավանդեց հոգին:

Հավքը բախվեց ուռենուն...
Ոստերից նրա,
Մոլորակներ թափվեցին
Քարերի վրա:

Ելավ քամին քարայրից,
Է՜խ, դու գիժ քուռակ,
Թավալ տվեց խոտերում
Ու մտավ պուրակ.

Ինչե՜ր արավ պուրակում,
Պարզ է ինչ կանի,-
Թրջված ու թավ մի պուրակ,
Մի քուռակ քամի...

Քացով տվեց ծառերին
Եվ շյուղահարեց,
Հրճվեց, թրջվեց, փռշտաց
Ու նորից պարեց:

Հանկարծ խրտնեց՝ պուրակում
Մոլորված ամպից,
Քառատրոփ սլացավ,
Ընկավ քարափից...

Վերը երկինք է վճիտ,
Ներքևը ձոր է,
Ամեն ինչ թարմ է այնպես,
Ամեն ինչ նոր է:

Inna
06.01.2011, 20:46
Կուզես պայթիր

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սի՛րտ, անցել է սրտի դարը։
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սի՛րտ, անցել է քո հազարը։
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սի՜րտ, ք՛ո զարը։
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշխարհի
Եվ աշխարհի ճանապարհը…


Մորս ծաղիկ ծոցի մեջ

Մորս ծաղիկ ծոցի մեջ
Կար մի ծիվ-ծիվ Հայաստան,
Ամեն ծալքում մեր ծխի
Կար մի ծիլ-ծիլ Հայաստան:

Հույսեր, հույսեր իմ բուռ-բուռ,
Ձեր ամեն մի հատիկում
Ծլարձակում կար մի լուռ
Եվ կար մի ծիլ Հայաստան:

Երազներ իմ ձյունեղեն,
Մաքուր, մաքուր երազներ,
Ձեր ամեն մի փաթիլում
Կար մի փաթիլ Հայաստան:

Արտասուքներ իմ վճիտ,
Որ ծորացիք ամենուր,
Ձեր ամեն մի կաթիլում
Կար մի կաթիլ Հայաստան:

Երամներ իմ կարոտի,
Ձեր ամեն մի կանչի մեջ
Կար մի տատրակ, մի կռունկ,
Մի արագիլ Հայաստան:

Զարկերակներ իմ զարմի,
Ձեր ամեն մի զարկի մեջ
Զնգում էր մի զրեհիկ,
Զվարթ ու զիլ Հայաստան:

Հավերժություն, աչքդ լույս,
Ուղևորդ է մի նորոգ,
Կանաչ-կարմիր, ծիրանի,
Ճերմակ ու բիլ Հայաստան:

Inna
06.01.2011, 20:47
Անունդ տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:


Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:

Lionne_en_Chasse
17.04.2011, 00:34
Ամեն ինչ երազ է եղել,
Մի խառն ու խանգարված երազ:
Ոչ ես եմ արտասուք հեղել,
Ոչ դու ես ծիծաղել վրաս:
Ոչ ես եմ մահերով անցել,
Ոչ դու ես հառաչել հեռվից:
Ոչ դու ես տնից գնացել,
Ոչ ես եմ տուն եկել կռվից:
Ոչ դու ես հեռվից մեղանչել,
Ոչ ես եմ ամաչել հեռվից,
Ոչ դու ես հեռվից ճանաչել,
Ոչ ես եմ քեզ կանչել հեռվից:
Ոչ ես գնալով պաղել,
Ոչ դու ես մնացել անհաս.
Ամեն ինչ երազ է եղել,
Մի խառն ու խանգարված երազ:




ԴՈՒ ՈՒԶԵՑԻՐ

Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
ՈՒ ես անտեր մնամ:
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ
ՈՒ քեզ ընկեր մնամ:
Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ:
Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
ՈՒ սգի մեջ մնամ
Եվ քո տոնը լինեմ:
Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ:
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ:
Դու ուզեցիր, որ ես
Քո մեղքերով չափեմ
ՈՒ մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ...
Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարենե'ր, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ միակ
Ավելորդը լինեմ:

Milani
09.05.2011, 23:45
ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Lionne_en_Chasse
12.05.2011, 01:36
Երեխայի պես


Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:

Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:

............................


ՈՒ ես եկա



Արդեն չգալ չէի կարող
Ինչ էլ լիներ, պիտի գայի:
ՈՒ ես եկա... Ասում են, թե
Թոնրի շուրթին ուշաթափվեց
Խրտնած շողքը լուսնյակի,
Լուսաբացի մի պատառիկ
Երդիկն ի վար թռթռալով,
Ընկավ մորս հոգնած բարձի
ՈՒ իմ անհոգ բախտի վրա:
Երդիկն ի վեր թռթռալով
Իմ առաջին ճիչը թռավ
Եվ առաջին ծիծեռնակի
Ծիվ-ծիվի հետ
Քիվից կախվեց բակի վրա:
Իրարանցում եղավ հետո
Խաչիպապենց հին հոդայում...
Պապս ասաց.- Տեր երկնային,
Քո փառքը շատ, իմ աչքը լույս,
Տանս մի սյուն,
Մի գերան էլ ավելացավ:
Խաչակնքեց իր երեսին
ՈՒ մրմնջաց տատս մի բուռ,
- Անխիղճ Աստված, այս ի՞նչ արիր,
Խեղճ ու կրակ տուփրիս վրա
Մի ավելորդ գդալ բռնող,
Մի բերան էլ ավելացավ:
Ինքն իրենից ամաչելով `
Հայրս անցավ սյունի ետև,
Սրբեց քրտինքն իր ճակատի
Եվ աչքերի արցունքը տաք
ՈՒ երևի մտքում ասաց.
- Արտ ու կալում ցավիս ընկեր,
Գութան քշող ու կամ քշող
Մի ճիպոտ էլ ավելացավ...
Առան-տվին, տվին-առան,
ՈՒ ոչ մեկը գլխի չընկավ,
Որ աշխարհի կանաչ-կարմիր
Երազների ետևն ընկած
Երկու ոտ էլ ավելացավ:
Երազներից քարե ծաղիկ
ՈՒ քարեղեն հեքիաթ հյուսող
Երկու ձեռք էլ ավելացավ:
ՈՒ թեկուզ այս մեղքերը շատ,
Վերքերը շատ աշխարհի մեջ
Մի նոր մեղք էլ,
Մի նոր վերք էլ ավելացավ:
Բայց նրա մեծ համերգներում
Մեր աշխարհի համ ու հոտով
Մի նոր երգ էլ ավելացավ:

ars83
13.05.2011, 18:49
Ախ, ինձ ծլել չթողին

Ախ, ինձ ծլել չթողին,
Էլ ուր մնաց կանաչել,
Ծանոթանալ չթողին,
Էլ ուր մնաց ճանաչել:
Սովորեցի չգործած
Մեղքիս համար մեղանչել,
Իմ տվածով գոհանալ,
Վարձիս համար ամաչել:
Ինձ հառաչել չթողին,
Էլ ուր մնաց շառաչել:


Մայրամուտ, Մասյաց գագաթին

Մայրամուտ, Մասյաց գագաթին
Խարույկդ վառած մեռնեի,
Արևից, հողից, հողմերից
Կարոտս առած մեռնեի,
Իմ վերջին հառաչքի միջից
Գոհության ճիչը բողբոջեր,
Արտերս, արտերս վարած,
Պարտքերս մարած մեռնեի։

Այս խոսքերի վրա երգեր է գրել Տիգրան Մանսուրյանը: Առաջարկում եմ վայելել դրանք հիանալի Արաքս Մանսուրյանի կատարմամբ: :ckck


http://www.youtube.com/watch?v=aXe-TP65HBI

Smokie
23.06.2011, 10:57
Աշխարհն այնպես

Աշխարհն այնպես լույս ու մթին,
Աշխարհն այնպես պարզ ու խրթին,
Աշխարհն այնպես հանդարտ ու խոր,
Աշխարհն այնպես հոգնաժխոր...
Աշխարհն այնպես շիտակ ու ծուռ,
Աշխարհն այնպես մեղմ ու դաժան,
Աշխարհն այնպես միակտուր,
Աշխարհն այնպես բաժան-բաժան:
Աշխարհն այնպես խենթ ու խելոք,
Աշխարհն այնպես խոփ ու հոտաղ,
Աշխարհն այնպես մենք ու մերոնք,
Աշխարհն այնպես խորթ ու օտար:
Աշխարհն այնպես մենակ ու լուռ,
Աշխարհն այնպես հաղորդական,
Աշխարհն այնպես ահազարհուր,
Աշխարհն այնպես անօգնական:
Աշխարհն այնպես շոշաթելի,
Աշխարհն այնպես անիրական,
Տերերն այնքան անպարտելի,
Աշխարհն այնպես անտիրական:
Աշխարհն այնպես չվերծանված,
Աշխարհն այնպես հասկանալի,
Աշխարհն ասես արտ է ցանած-
Սպասում ենք՝ հասկահանի:

Հողից սովորեմ

Հողից սովորեմ՝ գոհացնել մարդուն,
Հովից սովորեմ՝ զովացնել մարդուն:
Ծովից սովորեմ՝ խորացնել մարդուն,
Հասկից սովորեմ՝ զորացնել նրան:
Ամպից սովորեմ՝ հույս տալ մարդուն,
Խոտից սովորեմ՝ խոնարհվել նրան,
Խոփից սովորեմ՝ խոնարհել նրան,
Վազից սովորեմ՝ վստահել մարդուն:
Յուրացնեմ անգիր օրենքը ջրի,
Ջրից սովորեմ՝ լիացնել մարդուն:
Օդից սովորեմ՝ առաքվել ձրի,
Ծաղկից սովորեմ՝ հիացնել մարդուն:
Հոգսից սովորեմ՝ մարդուն չլքել,
Հույսից սովորեմ՝ հասնել նեղ օրվան,
Փորձանքի պահին որոնել նրան
Եւ վհատության մրուրից փրկել:
Կամքից սովորեմ՝ բարձրացնել մարդուն,
Խղճից սովորեմ՝ վեհացնել նրան՝
Սիրուց սովորեմ՝ վերածնել նրան...
Լույսից սովորեմ՝ արթնացնել մարդուն:

Մանկության աշխարհ

Մանկության աշխարհ, ի՞նչ ասեմ հողիդ
Ու որտե՞ղ փնտրեմ քեզ պես աշխարհ...
Հովիտը՝ երկինք, երկինքը՝ հովիտ,
Քարը քարայծ է, քարայծը՝ քար:

Ամպը հանգչում է, սարը սլանում,
Սարը հեծյալ է սարի թամբին:
Ժայռը, որ բուք ու բոց է կլանում,
Կոտրված կուժ է՝ ջրի ճամփին:

Օրվա մեջ ինչքան ինքն իրեն զրկում,
Զիջում է արտը՝ մացառուտին,-
Ծիածանով է քրտինքը սրբում
Իմաստուն հասկը մայրամուտին:

Նեկտար են հանում մեղուներն օդից,
Ծիլը պատգամ է ու ճառագայթ,
Աղբյուրի ջուրը՝ քերծերի տակից
Մանուշակ կերած քարայծի կաթ:

Հովիտը՝ երկինք, երկինքը՝ հովիտ,
Քարը քարայծ է, քարայծը՝ քար.
Մանկության աշխարհ, ի՞նչ ասեմ հողիդ,
Ու որտե՞ղ գտնեմ քեզ պես աշխարհ:

***

Մայրամուտի մեջ ամպն է խաղում...
Ինչպիսի մաքուր ամպի քուլա,
Մարդ քիչ է մնում նստի ու լա,
Որ ամպ չի ծնվել ինքն աշխարհում:

Արեւն անցնում է լեռան ետեւ,
Կարմրատակում է երեսն ամպի,
Մարդ քիչ է մնում ուշաթափվի
Երջանկությունից այդ կարճատեւ...

Եւ քիչ է մնում բռնի ուտի
Թեժաթուխ ամպը մայրամուտի:

Արծիվը արծիվ

Արծիվը արծիվ թող մնա,
Արտույտի երգին եմ կարոտ,
Երգ ասող խելքին եմ կարոտ,
Արծիվը արծիվ թող մնա:
Արծվից բան չես իմանա,
Ես ուրիշ մեկին եմ կարոտ...
Արծիվը արծիվ թող մնա,
Արտույտի երգին եմ կարոտ:

Smokie
23.06.2011, 16:06
Ինձ բաց թողեք

Չէ, ժամանակն է կարծես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Թող ամեն ինչ մնա ձեզ,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Քանի շնչում եմ մի քիչ
Եւ մնում եմ դեռ մի քիչ
Իմ երեսի ջրով ես,-
Ինձ բաց թողեք, ես գնամ,
Դեռ մոր ծիծը բերանում-
Իմաստուն է երեխան...
Էլ ո՞վ կա, որ խրատես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Ինչ իմ աչքով չտեսա,
Ձեր աչքերով կտեսնեմ,
Ի՞նչասել է. «մնա, տես»,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Թմրել են սիրտ ու գլուխ...
Ոչ ծիծաղն է մի ծիծաղ,
Ոչ էլ ցավն է ցավի պես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Կայմ ու կողերը ջարդված,
Անառագաստ ու անղեկ
Եւ անդրոշ նավի պես
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Իմ առնելիքը առա
Եւ իմ տալիքը տվի...
Եւ բախտից գոհ եմ այնպես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:

Ձկնիկը

Ես ոտաբոբիկ պորտը բաց տղա,
Հրաման-հորդորով մեր տան մեծերի,
Ինձանից ծանր, ծերատ մի բահով
Առաջին անգամ այգի եմ ջրում...
Տնկել եմ բահը առվի կապի մեջ,
Ջուրը շուռ տվել կանաչի վրա.
Գոհացող հողի շնչառության հետ
ՇՇուկն եմ լսում ծիծ տվող ջրի:
Սաղարթի միջից արեւի մի շող
Օգնական-բահիս կոթն ի վար իջել,
Թրջվել է ջրում եւ թպրտալով
Թրջված աչքերս առել է վրան
Ու բաց չի թողնում...
Հանկարծ աչքերիս հետքերից խրտնած
Ձկնիկը պոչով խփում է բահիս,
Ջրի հետ մտնում կանաչների մեջ:
Ճայի պես ճչում, թռչում ճայի պես,
Կարմիր աստղերով հրաշքը բռնում,
Ուշաթափվում եմ ուրախությունից,
Թպրտում եմ թաց կանաչի վրա...
Ու թպրտացող ձեռքիս ափի մեջ
Ամբողջ աշխարհն է թպրտում կարծես:
Տային աշխարհի ծովերը բոլոր,
Ձկները տային բոլոր ծովերի,
Հեքիաթի ոսկե ձկնիկն էլ տային,
-Տարեք, կասեի, տարեք, պորտը բաց
Իմ երջանկության հրաշքը բերեք,
Իմ բահը բերեք, իմ ջուրն ու այգին,
Կարմիր աստղերով իմ աստղը բերեք:

Տեսնես որտե՞ղ է
(Պարույր Սեւակին)

Մենք նստել էինք, սիրելի Պարույր,
Խոսքը գնում էր ձեր կովի վրա,
Որին խփել էր ինքնաթափը կույր,
Ջարդել էր եղջյուրն ու ոտքը նրա:
Դու ասում էիր, թնդում էր ապին,
Ապին ասում էր,- կորցրու գնա,
Ձայնը չլսեմ, աչքս չտեսնի:
Ազին ասում էր.- Կով է, թող մնա,
Կապրի, կշնչի մեզ հետ միասին...
Ես ասում էի, որ բիրտ է ապին,
Ապին սիրտ չունի, անսիրտ է ապին...
Եւ ասում էի, որ նուրբ է ազին,
Ոտից գլուխ սիրտ ու սուրբ է ազին...
Դու ասում էիր,- Վերջը ծախեցինք,
Կովը ծախեցինք, գոհ մնաց ապին,
Ազին նայում էր
Սյունից կախ ընկած, որբացած կապին,
Ազին լալիս էր, ազին հառաչում.
- Տեսնես որտե՞ղ է կովը բառաչում...
Դու ասում էիր, թե ապին էր ճիշտ,
Ես ասում էի.- Ազին՝ ինչպես միշտ...
Ու վիճում էինք, ու կռվում էինք,
Ու չէինք զիջում, ու փրփրում էինք,
Իրար սպառնում, հետո սպառվում
Ու լռում էինք:
Եւ հետո, բաժանման պահին,
Քո աչքերի մեջ արցունքներ կային,
Խղճի ու զղջման խոշոր արցունքներ...
Այն օրից ինչե՜ր անցան աշխարհով...
Ննջում է կողքիդ ապին անխռով,
Շիրիմիդ վրա վարդեր են աճում,
Քո ձեռքով տնկած այգու կանաչու
Գետնով է տվել ողկույզը վազին
Եւ մորմոքում է ինձ հետ միասին.
-Տեսնես որտե՞ղ է կովը բառաչում,
Տեսնես որտե՞ղ է հառաչում ազին:

Smokie
24.06.2011, 13:43
Ասում եք

1

Ասում եք արծիվը
Հավքերի արքան է,
Արքայից արքան է,
Իշխանաց իշխանը...
Հավք կա՞, որ ապահով
Նստում է իր տանը:
Ասում եք արծիվը
Հավքերի արքան է:
Հաշվե՞լ եք արքայի
Բաժինը որքան է,
Առնում ու տանում է
Ինչքանից ինչքա՞նը:
Ասում եք արծիվը
Հավքերի արքան է,
Արքայից արքան է,
Իշխանաց իշխանը:

2

Ասում եք արծիվը
Հավքերի արքան է:
Տեսե՞լ եք արքայի
Արյունոտ կոպերը,
Հաշվե՞լ եք հավքերի
Ճիչերն ու ողբերը:
Ասում եք արծիվը
Հավքերի արքան է:
Ասում եք: Երեւի
Ձեր խելքն այդքան է:
Հաշվե՞լ եք ինչքան են
Զոհերի ողբերը...
Ասում եք արծիվը
Հավքերի արքան է,
Տեսե՞լ եք արքայի
Արյունոտ կոպերը:

3

Ասում եք արծիվը
Հավքերի արքան է,
Հավքերի պարծանքն ու
Պատիվն է արծիվը:
Բայց ե՞րբ է նա պահել
Հավքերի պատիվը,
Ասում եք արծիվը
Հավքերի արքան է:
Նա միայն ու միայն
(Աշխարհն իմ վկան է)
Պաշտում է իր ձագին,
Պաշտպանում իր քիվը:
Ասում եք արծիվը
Հավքերի արքան է:
Հավքերի պարծանքն ու
Պատիվն է արծիվը:

4

Ասում եք արծիվը
Հավքերի արքան է:
Հաշվե՞լ եք երբեւէ
Արքայի մեղքերը,
Հաշվե՞լ եք հավքերի
Վշտերն ու վերքերը:
Ասում եք արծիվը
Հավքերի արքան է,
Ասում եք արծիվը
Հավքերի արքան է:
Բողոքե՞ն հավքերը...
Դա հեշտ չէ այնքան էլ,
Քանի որ հզոր են
Արքայի զենքերը:
Ասում եք արծիվը
Հավքերի արքան է.
Հաշվե՞լ եք երբեւէ
Արքայի մեղքերը:

5

Ասում եք արծիվը
Հավքերի արքան է,
Հավքերի տերության
Տիրակալն ու տերը,
Բայց ինչու՞ օրենք է
Հավքերի ուտելը,
Ասում եք արծիվը
Հավքերի արքան է:
Բայց ինչու՞ ամեն տեղ
Արցունք ու կական է,
Ինչի՞ց են տագնապած
Հպատակ հավքերը:
Ասում եք արծիվը
Հավքերի արքան է,
Հավքերի տերության
Տիրակալն ու տերը:

Smokie
24.06.2011, 14:34
***

Առան-տվին սարն ու արեւը մի ժամ,
Տվին առան... Լաց... աղաչանք... չեմուչում,
Եւ վերջապես կեսուր-սարի օրհնությամբ
Արեգակը թողեց գնաց հերանց տուն:

Ի՞նչ իմանաս պաղ քամուց էր, թե վախից,
Լանջերն ի վար ճչաց անտեր մի թախիծ:
Մի ամայի սարսուռ անցավ դաշտերով
Ու խլացավ՝ անձավները քաշվելով...

Կիրճերի մեջ հոգնած օրն է հորանջում,
Եւ ժայռերի լռությունն է ղողանջում:

***

Քունս չի տանում... պաշարս կապեմ,
Հոգսերիս խաբեմ, որ հետս չգան
Եւ մինչեւ գալս անունս չտան,
Ճանապարհ ընկնեմ... մի կրկին անգամ
Շնչեմ Գյազբելիս մութն անուշահոտ,
Քայլելով նրա հասակը չափեմ,
Մինչեւ ձեռքերով բռնեմ, շոշափեմ
Ադամալույսի շողերը շողոտ,
Եւ շողերի հետ, բարձունքի վրա,
Շոշափեմ շաղոտ թռիչքը հավքի
Եւ քնաթաթախ ծիվծիվը նրա:
Եւ այդ բոլորը, կորցնելու վահով,
Առնեմ, տուն բերեմ ամպի մախաղով:

Քեզ ինձանից խորհուրդ

Տխրությունով, սիրով,
Բախտով հարբած եղիր,
Մի քիչ պարտված մնա,
Մի քիչ աստված եղիր:
Բաշխիր, ինչ որ ունես,
Մի ափսոսա ոչինչ,
Սրտիդ ուզածն արա
Ու սրտաբաց եղիր:

Ամեն բացվող օրվադ
Աստծու պարգեւ ասա,
Մի լավ խոսք ես լսել՝
Թռնելու թեւ ասա,
Միշտ ճերմակին ճերմակ
Ու սեւին սեւ ասա,
Ծուռ նայողիդ վրա
Դու ծիծաղած եղիր:

Ու երբ ցերեկն անցնի,
Ընկնի գիշերը մութ,
Երբ չգտնեն արդեն
Ինձ՝ աչքերը քո լուրթ,
Եւ դու մենակ մնաս,
Քեզ ինձանից խորհուրդ.
Համո Սահյան ասա,
Նստիր ու լաց եղիր:

Inna
04.09.2011, 21:02
Առաջին սերս...

Առաջին սերս ձնծաղիկի պես
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։

Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
Առավ համբույը ոսկեղեն շողի
Եվ ամոթանքից գլուխը կախեց։

Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
Ծանոթ էր արդեն արևի ուժին,
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։

Renata
04.09.2011, 21:34
ՉՀԻՇԵԻ ՔԵԶ
Հեռանայի, հեռանայի,
Մոռանալով մոռանայի,
Չհիշեի քեզ:
Ծովն ընկնեի խելքիս ձեռից,
Ակունքներից և ափերից
Փախած գետի պես:

Եվ ջրերում դառն ու անհուն
Կորցնեի տոհմ ու անուն,
Ու կորչեի ես...
Թեկուզ բախտից գոհանայի,
Բայց ինձ ծովից գողանայի,
Նորից տայի քեզ:

Նաիրուհի
18.10.2011, 00:33
http://www.youtube.com/user/AramPachyan#p/u/33/xRJS7xUAaqc

Stranger_Friend
17.02.2013, 03:05
ԳՈԻՑԵ ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ


Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Հերքել եմ արդեն
Ես անդարձության օրենքն անողոք:
Մի քանի անգամ գնացել-եկել,
Ապրել եմ այսպես և ապրում եմ դեռ:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Ամենավերջին վերջինն եմ եղել
Եվ սպասում եմ վերջնական վերջին:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Տեսել եմ արդեն հավիտենության
Ամենավերջին ակնթարթը ես,
Որից դենը դեռ
Կա մի անսահման հավիտենություն:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Եղել եմ արդեն անսահմանության
Ամենավերջին սահմանի վրա,
Որից դենը դեո
Կա մի անվախճան անսահմանություն:
Եվ ի՞նչ իմանաս չենք հանդիպելու
Ամենավերջին հավիտենության
Ամենավերջին ժամի ժամանակ,
Ամենավերջին անսահմանության
Ամենավերջին սահմանի վրա,
Գուցե հենց այստեղ և այս նույն պահին:
— Խփիր, այս պահի կենացը խմենք,
Մի վայրկյան հետո գուցե չլինենք:

Վոլտերա
17.02.2013, 17:14
Մի մեծ գերդաստան նրա հույսին էր,

Գարունը բացվեր` լուծը ուսին էր,

Ճակատին շարմաղ լիալուսին էր,

Եզն այսպիսին էր:



Եզը գութանի գութն ու գրգիռն էր,

Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,

Ուղեծիր հանող նրա հրթիռն էր...

Ճակատագիրն էր:



Եթե բախտը կար, եզը միջուկն էր,

Օջախի ծուխն էր, նախիրի շուքն էր,

Նա շինականի միակ նեցուկն էր,

Նրա բազուկն էր:



Երբ որ ճիպոտը կողին շաչում էր,

Նա ինքն իրենից բուսնում, աճում էր,

Ինքն իրեն տիրում ու նվաճում էր,

Եզ էր, քաշում էր:



Եզան կերածը դարման ու սեզ էր.

Ինքը բարության քայլող մի դեզ էր,

Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր,

Ինչ աներ, եզ էր:



Օրը թեքվում է, ու ես մթնում եմ,

Ե'րգ իմ, գութա'ն իմ, ե'զ եմ, քրտնում եմ,

Ինքս իմ ստվերից մեկ-մեկ խրտնում եմ,

Բայց դեռ տքնում եմ...


Սիրում եմ Սահյանին, շաաատ:love

E-la Via
17.08.2013, 23:48
Դու չլինեիր այդքան անթերի,
Ես չլինեի այսպես ավերակ ...
Դու չուշանայիր, ես չշտապեի,
Եվ աշխարհ գայինք միաժամանակ։
Եվ այն ժամանակ թող հանդիպեինք,
Եվ ի՜նչ կլիներ, տես, այն ժամանակ ...

E-la Via
30.11.2013, 20:30
Դու Ուզեցիր

Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
Ու ես անտեր մնամ։
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
Ու քեզ ընկեր մնամ։

Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց բո բախտի համար
Արևագալ լինեմ։

Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
Ու սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ։

Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ։
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ։

Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
Ու մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ…

Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ։

E-la Via
11.01.2014, 20:50
ՔՈ ԽՈՆԱՐՀ ՋՐԿԻՐՆ ԵՄ ԵՂԵԼ

Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
Եղել եմ և տերդ:
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերդ:
Թե ինձ էլ լքել եմ մեկ-մեկ,
Չեմ լքել պատկերդ,
Երեսով չեմ տվել երբեք
Ուշացած պարտքերդ:
Երգել ես, լցվել եմ երգով,
Իզուր է հերքելդ,
Եվ թաքուն այրվել եմ, երբ որ
Այրվել են վերքերդ:
Տվել եմ քեզ բախտս անխառ,
Արևս, երկինքս
Եվ ինչքս, որ մինչև անգամ
Չունեի ես ինքս:
Տվել եմ, չեմ առել ոչինչ,
Շնորհ էր շիկնելդ,
Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ,
Հերիք էր լինելդ:
Ինձ համար հերիք էր արդեն
Ժպտալդ ու լալդ,
Երբ գալդ պարգև էր մի մեծ,
Որ մնաց մնալդ:
Եվ դարձյալ առնելիք չունեմ,
Բայց շատ է տալիքս,
Ներիր ինձ, ներիր ինձ, եթե
Չների տարիքս:
Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
Եղել եմ և տերդ,
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերդ:

Այբ
11.01.2014, 21:03
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՊԱՏՇԳԱՄԲԸ

Պարիսպներով շրջապատված
Բերդի պես էր ձեր տունը հին.
Գյուղի մեջ, բայց գյուղից զատված
Մի դղյակ էր հեքիաթային։

Ես մեր բակից ամեն անգամ
Նայում էի ձեր դղյակին...
Եվ նախանձում էի անգամ
Կտրին իջած կաչաղակին։

Տենչում էի հավքի թևով
Հասնել մի օր երկրորդ հարկին,
Բայց ո՞վ, բայց ո՞վ կթողներ, որ
Արժանանամ ես այդ փառքին։

Նայում էիր հաճախ ինչպես
Տասնհինգօրյա լուսինն ամպից
Եվ չքանում վայրկենապես
Երկրորդ հարկի պատշգամբից։

Մերթ հրճվում էր, մերթ վշտանում,
Կրակված էր իմ սիրտն անբիծ,
Ու նայելով չէր կշտանում
Երկրորդ հարկի պատշգամբից։

Անցնում էի ես ձեր դռնով,
Մնում էի գիշերն անքուն,
Եվ մի օր էլ դափ ու զուռնով
Ձիավորներ եկան ձեր տուն...

Նոր առավոտ բացվեց գյուղին,
Ժպտաց գյուղին արևն անշեջ,
Մնացել է ձեր տունը հին
Նոր շենքերի ստվերի մեջ։

Բոլորեցին ու կյանք դարձան
Որքան կային երազ ու տենչ,
Մխրճվել է կտուրն իմ տան
Երևանի երկնքի մեջ։

Փաթաթեցի իմ մատներին
Ես Տյան-Շանի բաշն սպիտակ,
Առա անգամ Կարպատների
Գագաթները ոտքերիս տակ։

Աստղերի հետ վեճի մտած
Բարձունքները ելա փառքի...
Բայց ինձ համար անհաս մնաց
Պատշգամբն այն երկրորդ հարկի։

My World My Space
17.01.2014, 20:10
Օմար Խայամ

Դու չուզեցիր ասել, որ տան առաստաղից
Սարդոստայն է կախված,
Եվ ձագեր է հանել ամբարտավան կատուն
Բմբուլի մեջ բարձի։
Դու չուզեցիր ասել, որ փախել է տանից
Խիղճը՝ գլուխն առած—
Եվ դուռ չունի դարձի։
Դու չուզեցիր ասել, որ տան կտուրի տակ
Աղը լաց է լինում,
Եվ սունկեր են բուսնում
Լուսնյակաձև հացի դեմքի վրա.
Դու չուզեցիր ասել, որ շողն արեգական
Շնչահատ է լինում շեմքի վրա։
Դու չուզեցիր ասել, որ գերանը տնքում,
Պատը ճաք է տալիս հիմքի վրա,
Դա չուզեցիր ասել... Ու քաշվեցիր մառան,
Տնօրենը դարձար դու մառանի...
Եվ գովեցիր գինին ու գավաթը գինու,
(Վայելեցեք գինին, չկա վատը գինու),
Վայելեցեք գինին, գինուն վախճան չկա,
Գինին արյունն է բորբ և իմաստը կյանքի...


Եվ դրանով, Խայա´մ.
Հաստատեցիր, ըստ քո ծառայության պարտքի,
Որ մնացած բոլոր սենյակներում այդ տան
Ոչ մի լավ բան չկա։
Դու ճիշտ էիր, Խայա´մ։

My World My Space
31.01.2014, 22:59
ԻՆՉ է ՄՆՈԻՄ


Նստել ես ու միտք ես անում,
Թե հիմա քեզ ի՞նչ է մնում
Քո այնքան առած-տվածից,
Քո այնքան արած-դրածից։
Քո այնքան արած-դրածից
Ոչ մի բուռ բարիք է մնում,
Ոչ մի բուռ մոխիր ու կրակ,
Ոչ տուն ու տանիք է մնում։
Մի հոգնած ալիք է մնում
Քո կանաչ-կարմիր հեղեղից,
Քո կանաչ-կարմիր օրերից
Մի մամռած տարիք է մնում։

Նարե91
01.02.2014, 00:27
Էս մեկն էնքան եմ սիրում :love, կարող ա էս թեմայում էլի ա էղել, sorry, լրիվ չեմ նայել:

ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ

Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:

Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:

Հ.Գ. :(

Այբ
02.02.2014, 20:50
Ինձ ասում են ՝ թե խելոք մնա

Oվկիանոսները ելնում են ափից
Եվ պատառոտում իրենց անխնա…
Խելագարվել է կյանքը տագնապից,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խաղաղ օրերը գնում են ձեռից,
Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:
Խելագարվել է աշխարհն իմ խելքից ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա
Խելագարվել են ցորեն ու բողբոջ,
Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա,
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Աչքերը չռել իմ հոգու վրա…
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,
Խելագարվածներ մոտիկ ու հեռու:
Բայց կյանքս անցավ……Եվ հազար ափսոս,
Որ հնար չունեմ խելագարվելու:

My World My Space
12.03.2014, 11:20
***

Երբ քարափներն աչքիդ
Կարապներ են դառնում,
Ճամփորդներ են դառնում
Ու հոգի են առնում ճամփաները,
Անիմաստ է արդեն
Թափառելը:

Ու երբ մաքուր խղճիդ
Արձագանքն են դառնում
Ու նախաստեղծ հացի
Բույր ու համն են առնում
Քո բառերը,
Անիմաստ է արդեն
Թափառելը:

Նստիր ու հրճվագին
Տառապանքդ քաշիր,
Տաշիր տողերդ բիրտ
Ու տքնությամբ տաշիր
Ապառները,-
Անիմաստ է արդեն
Թափառելը:

1966թ.

Այբ
25.07.2014, 09:51
Փնտրում ես դու

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:
Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:
Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:
Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:
Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

Down to Earth
14.10.2015, 23:03
Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար:
Ոչ մեռնելու ուժ է ճարում,
Ոչ փրկության հնար-
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի:

Down to Earth
14.10.2015, 23:13
Ի՞նչ է ուզում ինձնից
Այս կատաղած քամին,
Այս ծաղրածու քամին,
Լարախաղաց քամին,
Մի մեծ, մի լավ աշուն
Տարած-թաղած քամին:
Թող գա, այգուս խշշուն
Խաշամն առնի գնա,
Փռչակալած, փոշոտ,
Փշաքաղված քամին:
Ի՞նչ է ուզում ինձնից
Թոկից փախած քամին,
Հազար անտառ, հազար
Ձոր հաճախած քամին,
Մի եղյամոտ աշուն
Պոչից կախած քամին:
Իմ տան քիվի վրա
Թողած-փախած հավքի
Մի փետուր է մնում,
Թող գա առնի գնա,
Ախ, այս նախանձ քամին,
Խիղճը ծախած քամին:

Մարի-Լույս
16.10.2015, 17:24
Ես կուզեի …

Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հացի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին…
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի… բայց ի՞նչ անեմ
Եթե հանկարծ դու չուզես:

kitty
10.11.2015, 18:54
Ընթերցասերներ ջան, կօգնե՞ք ինձ Սահյանի ՞Մայրամուտից առաջ՞ ժողովածուից բանաստեղծություններ գտնելու հարցում: Համացանցում բանաստեղծությունները ըստ ժողովածուների չկան /կամ ես չկարողացա գտնել/:Ինձ միայն վերնագրերն են պետք: :)

Մարի-Լույս
11.11.2015, 15:39
Ընթերցասերներ ջան, կօգնե՞ք ինձ Սահյանի ՞Մայրամուտից առաջ՞ ժողովածուից բանաստեղծություններ գտնելու հարցում: Համացանցում բանաստեղծությունները ըստ ժողովածուների չկան /կամ ես չկարողացա գտնել/:Ինձ միայն վերնագրերն են պետք: :)

Իհարկե, կօգնենք;) "Ես ուրիշ տեղ չկամ", "Թե ով եմ և ինչ", "Գեթ մի օրով", "Իմ ապրած կյանքը", "Որքան քամած քնքշություն...", "Զրնգում էր կանաչ քամին...", Ես նման եմ առեղծվածի", "Կեչին", "Մայրամուտը ծովի վրա", "Աշուն", "Աշնանային առասպել", "Քամի", "Երաշտն անտառում", "Այստեղ արևը դողում է ծովում...", "Չես ասի ոչ մի բառով":love, "Ոտնահետքեր", "Դու իմ կյանքն էիր":love, "Իմ երգերի ձայնից…, "Պատահում է...", "Հարստությունն իմ միակ", "Իմ երազները", "Ես կուզենայի", "Ոչ կարգին քնել եմ", "Հոգնել եմ արդեն"... նրա լավագույն բանաստեղծություններն ամփոփված են այս ժողովածուում:)

kitty
13.11.2015, 17:09
Իհարկե, կօգնենք;) "Ես ուրիշ տեղ չկամ", "Թե ով եմ և ինչ", "Գեթ մի օրով", "Իմ ապրած կյանքը", "Որքան քամած քնքշություն...", "Զրնգում էր կանաչ քամին...", Ես նման եմ առեղծվածի", "Կեչին", "Մայրամուտը ծովի վրա", "Աշուն", "Աշնանային առասպել", "Քամի", "Երաշտն անտառում", "Այստեղ արևը դողում է ծովում...", "Չես ասի ոչ մի բառով":love, "Ոտնահետքեր", "Դու իմ կյանքն էիր":love, "Իմ երգերի ձայնից…, "Պատահում է...", "Հարստությունն իմ միակ", "Իմ երազները", "Ես կուզենայի", "Ոչ կարգին քնել եմ", "Հոգնել եմ արդեն"... նրա լավագույն բանաստեղծություններն ամփոփված են այս ժողովածուում:)

Շատ շնոհակալ եմ :)

Մար.
01.06.2016, 22:01
Երբ որ նշան են բռնել թիկունքիդ,
Քո զգաստությունն էլ իմաստ չունի,
Երբ բարձրությամբ են ծառ կոչում ծառին,
Բնի հաստությունն էլ իմաստ չունի....
Այս եղած-չեղած, մեղաց աշխարհում
Հնում իր ուղին շեղած աշխարհում
Իմաստունների թիվն այնքան է շատ,
Որ իմաստությունն էլ իմաստ չունի::love

Ծլնգ
09.06.2018, 05:38
ԻՄ ՔԱՐԱՓՆԵՐՆ ՈՒ ԵՍ

Ձեր լռությունը զնգում,
Զրնգում է ձորով մեկ,
Ձեր լռության համերգում
Ինձ բացակա չդնեք:

Համբերություն եմ ասում,
Ակնարկներս կրկնեք,
Համբերության հանդեսում
Ինձ բացակա չդնեք:

Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
Քնով չանցնեք, չքնեք:
Քնեցիք էլ, արթնացաք,
Ինձ բացակա չդնեք:

Թվում է, թե կամենաք,
Մի օր երկինք կթռնեք…
Ձեր թռիչքի ժամանակ
Ինձ բացակա չդնեք:

Ձեր պնդության պաշարով
Դուք աշխարհներ կսնեք,
Իմ մեղմության պատճառով
Ինձ բացակա չդնեք:

Ես եմ քարե պատարագ
Ձեզնից սերված, ընդունեք,
Դուք, ձեր կամքին հակառակ,
Ինձ բացակա չդնեք:

Ոչ խոստումներ, ոչ երդում,
Չսպասեք ու չքննեք…
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք: