PDA

Դիտել ողջ տարբերակը : «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոն



Heqim
18.10.2008, 12:29
"ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ"
թատրոն առանց թատրոնի III փառատոն
Նոյեմբեր 12-17, 2008


Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են թատրոնով ու ցանկություն ունեն բեմադրելու ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐանոց ներկայացում, հրավիրվում են իրենց ներկայացման հայտով Նարարար Փորձառական Արվեստի Կենտրոն (ՆՓԱԿ) , որը գտնվում է Փավստոս Բյուզանդ 1/3 - ում, վերնիսաժի հարևանությամբ, կինոյի ու թատրոնի բաժին: Դիմել Գագիկ Ղազարէին:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Խաղը սահմանափակվում է մեկ քառակուսի մետր բեմով:
2. Տևողությունը` մինչև 45 րոպե:
3. Ժանրի, ձևի, կերպարների քանակի սահմանափակումներ չկան:
4. Փառատոնը աջակցում է բեմականացման խնդիրներում:
5. Հայտերի վերջնաժամկետն է 20.10.2008.:

մանրամասների համար զանգահարել ՆՓԱԿ - 568225, 568325
կամ այցելել ՆՓԱԿ-ի կինոյի ու թատրոնի բաժին!

Freddie
31.10.2008, 22:00
Հեքիմ, իսկ ովքե՞ր են մասնակցում։ Ի՞նչ ներկայացումներ կան։

Heqim
02.11.2008, 18:36
Հեքիմ, իսկ ովքե՞ր են մասնակցում։ Ի՞նչ ներկայացումներ կան։

Մանրամասները շուտով կավելացնեմ :B

Heqim
05.11.2008, 10:36
Նոյեմբեր 12-15, ՆՓԱԿ, Երևան

ներկայացումների սկիզբը ժ. 19:00

nune'
09.11.2008, 00:50
NPAK Forever!!!!!!!!!!! Հրաշք տեղա, հրաշք մարդիկ, կայֆ..անպայման այս տարվա փառատոնին էլ եմ ներկա լինելու, իրոք ալտերնատիվ մատուցող մարդիկ են, շատ լավա, ես հաճախ եմ լինում այնտեղ..սպասենք տեսնենք, ինչ ներկայացումներ են լինելու..:hands

Moon
09.11.2008, 02:32
Նոյեմբեր 12-15, ՆՓԱԿ, Երևան

ներկայացումների սկիզբը ժ. 19:00
Վահիկ ջան, թարսի պես լինելու եմ այդ ընթացքում Ծաղկաձորում։ Ափսոս, շատ էի ուզում հենց մի քառակուսի մետրը նայել, դա շատտտտտտտ եմ սիրում։
Հուսամ նորից կլինի:)

Heqim
14.11.2008, 16:00
Օր առաջին

"Մահ, Կյանք, Սեր"
Բեմադրիչ` Արտյոմ Դավթյան

Heqim
14.11.2008, 16:04
Օր առաջին

"Պարգևատրում"
Բեմադրիչ` Ազգանուշ Հարությունյան

Heqim
14.11.2008, 16:09
Օր առաջին

"Փախուստ"
Բեմադրիչ` Համլետ Վարդանյան

Heqim
14.11.2008, 16:13
Օր առաջին

"Հայաստանի անտերություն"
Բեմադրիչ` Կարեն Եփրեմյան

Heqim
14.11.2008, 16:15
Լուսանկարների համար ՀԱՏՈՒԿ շնորհակալություն` Մկրտիչ Նազարյանին:hands

...շարունակելի...

Heqim
15.11.2008, 11:12
Օր երկրորդ

"Վերածնունդ"
Բեմադրիչ` Ալի Անսարի (Պարսկաստան)

Heqim
15.11.2008, 11:15
Օր երկրորդ

"Երեք նվեր"
Բեմադրիչ` Անի Հարությունյան

Heqim
15.11.2008, 11:21
Օր երկրորդ

"Բարև Մահ ջան"
Բեմադրիչ` Գարիկ Հովհաննիսյան

Heqim
15.11.2008, 11:25
Օր երկրորդ

"Մինչև թոքերս"
Բեմադրիչներ` Գայանե Եղիազարյան, Գագիկ Ղազարէ

StrangeLittleGirl
16.11.2008, 00:08
Իսկ Գարիկի՝ բեմից արված լուսանկարները չկա՞ն :D

Ես մենակ երկրորդ օրն էի եկել: Մի քիչ ուշացել էի, դրա համար առաջինը կեսից տեսա, համ էլ անկյունում էի նստել, լավ չէր երևում: Դասախոսս ասում էր, որ դա բավական հաջող էր, բայց դե ես բաց թողեցի…

«Երեք նվերը» չափից դուրս պրիմիտիվ էր:

Գարիկինը լավն էր, ուղղակի շատ էր ձգել: Ամեն դեպքում՝ զգացվում էր սիրողականությունը: Որ մի քիչ քիչ ձգձգեր, արագ-արագ էդ ամեն ինչն աներ, կասեի, որ իսկապես շա՜տ հաջողված գործ է: Բայց դե վերջը հզոր էր. հանդիսատեսի հոտնկայս ծափահարությունները վկա:

Վերջինն էլ… եսիմ է: Ոնց որ հիստերիկ լիներ, չնայած դասախոսս վստահ էր, որ պարանոյա է: Էլի շատ էր ձգձգած, ձանձրացնում էր:

Վերջը ո՞վ հաղթեց:

Heqim
25.11.2008, 11:00
փառատոնի նախագահը և մասնակից բեմադրիչները

Moon
07.12.2008, 12:46
Վահիկ ջան անհամբեր սպասում եմ, թե նորից ե՞րբ կլինի ձեր ներկայացումը,իմ բախտը միշտ չի բերում, հենց "1քմ-ն"ա լինում, ես քաղաքում չեմ լինում....
Ասեմ, որ դա միակ ներկայացումն ա "ՆՓԱԿ"-ի, որ հավանել եմ...հումորի պակասություն չի զգացվում....հատկապես քեզ մոտ...

Rhayader
07.12.2008, 13:11
Հա, էն դիխլաֆոզի պահերը մահ են)))