PDA

Դիտել ողջ տարբերակը : Խաղ. ՆԱՏՕ-յի օդաչուն անապատում



Ռուֆուս
17.10.2008, 21:58
Ենթադրեք, որ դուք ՆԱՏՕ-յի օդաչու եք և անապատի վրա թռչելիս ստիպված եք եղել վթարային վայրէջք կատարել.... Դուք ունեք մի շարք առարկաներ ձեր տրամադրության տակ, որոնք կօգնեն ձեզ գոյատևել:

Դասակարգեց առարկաները սկսած ամենակարևորից, վերջացրած ոչ կարևորով տալով մեկնաբանություններ:

1. գրպանի լապտեր
2. դանակ
3. տեղանքի քարտեզ
4. անջրանցիկ անձրևանոց (վերարկու)
5. կողմնացույց
6. բինտ
7. ատրճանակ
8. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ
9. աղ
10. ջուր
11. գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ"
12. արևային ակնոց
13. մի շիշ օղի
14. վերարկու
15. կոսմետիկ հայելի

VisTolog
17.10.2008, 22:09
Ենթադրեք, որ դուք ՆԱՏՕ-յի օդաչու եք և անապատի վրա թռչելիս ստիպված եք եղել վթարային վայրէջք կատարել.... Դուք ունեք մի շարք առարկաներ ձեր տրամադրության տակ, որոնք կօգնեն ձեզ գոյատևել:

Դասակարգեց առարկաները սկսած ամենակարևորից, վերջացրած ոչ կարևորով տալով մեկնաբանություններ:

1. գրպանի լապտեր
2. դանակ
3. տեղանքի քարտեզ
4. անջրանցիկ անձրևանոց (վերարկու)
5. կողմնացույց
6. բինտ
7. ատրճանակ
8. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ
9. աղ
10. ջուր
11. գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ"
12. արևային ակնոց
13. մի շիշ օղի
14. վերարկու
15. կոսմետիկ հայելի

1. կողմնացույց (դե կողմնացույցը գիտենք ինչի համար է )
2. ջուր ( ընկնելուց մի քանի րոպե հետո էլ, ջուրը մեծ պահանջ կունենա)
3. գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ" ( բա հո սոված չեմ մնա)
4. մի շիշ օղի ( մեկ էլ տեսար մի վնասվածք ստացա)
5. աղ ( բա վնասվածքի վրա աղ չլցոնե՞մ)
6. բինտ ( բա վնասվածքը չկապե՞մ)
7. գրպանի լապտեր ( բա գիշերը չտեսնեմ ինչ միջատներ ու կենդանիներ են ման գալիս մոտերքս)
8. դանակ ( սոված կլնեմ...:D)
9. տեղանքի քարտեզ ( կոմնացույցի հետ լավ զույգ են )
10. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ ( երևի թե տակը քնելու համար )
11. ատրճանակ ( վերջին վարյանտ՝ ինքնասպանություն)
12. արևային ակնոց ( արևից պաշտպանվելու համար )
13. անջրանցիկ անձրևանոց (վերարկու) ( անապատում ահավոր ցուրտա, ու կարկուտա գալիս)
14. վերարկու ( կմտածեմ այդ ուղղությամբ)
15. կոսմետիկ հայելի ( ինձ նայելու համար )

impression
17.10.2008, 22:11
1. տեղանքի քարտեզ, որ կողմնորոշվեմ
2. ջուր, որ ծարավից չմեռնեմ
3. դանակ, որ կակտուս ճղեմ, զա կայֆ ;)
4. կողմնացույց - քարտեզի շարունակությունը
5. ատրճանակ, որ օձ-մօձ հաանդիպի, տամ գլուխը ջնջխեմ... (ստեղ Գրինփիս-ից մարդ-մուրդ չկա, չէ?)
6. գրպանի լապտեր, որ գիշերն էլ պախատ... է ինչ եմ ասում, որ գիշերն էլ տեղաշարժվեմ
7. մի շիշ օղի, որ լվացվեմ, ջուրն ափսոս ա, համ էլ կրակ կանեմ դրա օգնությամբ
8. կոսմետիկ հայելի, կամ էլ հայելու օգնությամբ կրակ կանեմ
9. բինտ, որ դաստակներիս փաթաթեմ, տենց շատ եմ սիրում
10. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ, դե ինչ անեմ, ուրիշ գույնի չկար, թե չէ ես դեղին ու կապույտը կընտրեի
11. աղ, ասում են կարիճներն անալի չեն ուտվում
12. անջրանցիկ անձրևանոց (վերարկու), դե բա առանց վեշ մնամ?
13. վերարկու, էդ էլ մեր հարևանն էր խնդրել, որ իրենց քավորին հասցնեմ, դե հո չեն թողնի ճամփի կեսին....
14. արևային ակնոց, նույնիսկ անապատում կարելի է ստիլնի լինել
15. գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ", կներեք, ուրիշ գիրք չկա?, ասենք` Թոմ սոյերի արկածները... :)

Ռուֆուս
17.10.2008, 22:17
Ժողովուրդ, ցանկալի ա մեկնաբանեք, ձեր ընտրությունը, տվյալ առարկան ինչով կօգնի ձեր գոյատևմանը? :)

Yellow Raven
18.10.2008, 13:51
1. ջուր ( Ամենակարևորբանը գոյատևելու համար,ինչքան շատ լինի` էնքան լավ)
2. գրպանի լապտեր (Գիշերը դիմացս տեսնելու ու կողմնորոշվելու համար շատ պիտանի կլինի)
3. տեղանքի քարտեզ ( Եվս մեկ կարևոր փաստ` գոյատևելուց հետո դուրս պրծնելու համար)
4. կողմնացույց (Կողմնացույցից շատ չեմ օգտվել, չգիտեմ ենց կօգնի: Ասենք եթե իմացա,որ կողմ եմ գնում,բայց չգիտեմ ես որ մասում եմ,ինչ օգուտ?Բայց համենայն դեպս երևի կօգնի քարտեզի հետ միասին)
5. ատրճանակ ( Կենդանի-բան պատահելուց կխփեմ,համ էլ ինքնապաշտպանությունա)
6. դանակ ( Պաշտպանվելու նպատակով,մեկ էլ տեսար մի հատ որս կպավ )
7. գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ" ( Որիմանամ էդ որսը պիտանիա ուտելուն,թե չէ)
8. բինտ ( Որ հանկարծ վնասվածք ստանամ` կապեմ)
9. մի շիշ օղի ( Որ ջուրը պրծավ վերջին վարյանտ կօգնի,բայց պետքա պինդ փակեմ,որ չցնդի..)
10. աղ ( Համեմունքա,թող լինի)
11. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ ( Մեկ էլ տեսար մի հատ բարձր բլուրի հասա,պետք ըլնի թռնել)
12. արևային ակնոց ( Որ աչքերս չցավան,չնայած առանց դրա էլ յոլա կգնամ)
13. կոսմետիկ հայելի ( Որպես բակավոյ դժվար պետք գա,բայց դե թող լինի)
14. վերարկու ( Չգիտեմ ինչին պետք կգա էսի)
15. անջրանցիկ անձրևանոց (վերարկու) ( երևի ամենանպիտան առարկան անպատում)

Բարեկամ
18.10.2008, 13:56
Իսկ էս խաղի իմաստը ո՞րն ա :8

VisTolog
18.10.2008, 17:02
Իսկ էս խաղի իմաստը ո՞րն ա :8
Էնա, որ երբ բախտ վիճակվի ՆԱՏՕ-յի ինքնաթիռով թռչել, ու ընկնես մի անապատ, հիշես ակումբի գրածներն ու իմանաս թե ինչա պետք անել. :esim

Ռուֆուս
18.10.2008, 22:40
Իսկ էս խաղի իմաստը ո՞րն ա :8

Որպեսզի տեսնենք թե ինչպես եք կողմնորոշվում դժվարին իրավիճակներում :)

Ռուֆուս
18.10.2008, 23:48
Հ.Գ.

Մոռացել եմ ասել, որ կան ճիշտ պատասխաններ, որոնք հետո կներկայացնեմ: Պարզապես ասեմ, որ Վիստան ու Վահիկը գոյատևելու գրեթե շանս չունեն, իսկ Իմփրեշնը մի քիչ հլը կդիմանա :D

Ռեդ
18.10.2008, 23:53
Հ.Գ.

Մոռացել եմ ասել, որ կան ճիշտ պատասխաններ, որոնք հետո կներկայացնեմ: Պարզապես ասեմ, որ Վիստան ու Վահիկը գոյատևելու գրեթե շանս չունեն, իսկ Իմփրեշնը մի քիչ հլը կդիմանա :D
Էս փաստորեն "Ի՞նչ Ո՞րտեղ Ե՞րբ"-ի հարց ա հա՞ :D ;)

Բարեկամ
19.10.2008, 00:22
Հ.Գ.

Մոռացել եմ ասել, որ կան ճիշտ պատասխաններ, որոնք հետո կներկայացնեմ: Պարզապես ասեմ, որ Վիստան ու Վահիկը գոյատևելու գրեթե շանս չունեն, իսկ Իմփրեշնը մի քիչ հլը կդիմանա :D

դե գոնե ամեն մեկի պատասխանի համար ընդհանուր միավոր տրվի, ասենք տոկոսով. օրինակ, գոյատևելու շանսը էսքան տոկոս, որ հետաքրքիր լինի, թե չէ ինձ թվում ա ոչ մեկ մյուսի պատասխանները չի էլ կարդում:

Ռուֆուս
19.10.2008, 00:33
Բարեկամ ջան, մի քիչ դժվար է տոկոսներ տալ, բայց կփորձեմ ;)

Wista - գոյատևման 30%
Impression - գոյատևման 60%
Վահիկ - գոյատևման 40%

Սամվել
19.10.2008, 00:35
1. ատրճանակ /Ա դե անապատա մալո լի չտո.. առուծներա բանա :think/
2. ջուր /առանց ջուր մի օր էլ չեմ ձգի/
3. դանակ /անհրաժեշտ պարագա բնության մեջ
4. գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ" /որ գոնե սովից չմեռնեմ
5. տեղանքի քարտեզ / հա դե հո անապատում չեմ հաստատվելու
6. կողմնացույց /որ կարողանամ քարտեզով քիչ թե շատ օգտվեմ/
7. գրպանի լապտեր /դե գիշերները քիչ թե շատ լուսավորելու համ էլ հնարավորության դեպքում սիգնալներ ուղարկելու համար։
8. բինտ / հա դե եսիմ.. մարդ ես վնասվել կա բան կա
9. մի շիշ օղի /որպես բինտի թայ /սպիրտ/
10. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ /սիգնալ տալու ինչպես նաև վրան պատրաստելու համար.
11. կոսմետիկ հայելի /սիգնալ տալու համար
12. անջրանցիկ անձրևանոց (վերարկու) տես կետ 10
13. արևային ակնոց /որ արևը աչքերս չվառի:D /իրականում կյանքում ակնոց չեմ դրել էնքան որ գրում եմ էլի /ինչ Ամերիկացի պիլոտ եմ երևակայում :))
14. աղ / Դե որ սնունդը անալի չուտեմ :D /Խորոված էլի :nyam /բիբար էլ կա՞ :lol
15. վերարկու // ես շատ գիտեմ//

Ռուֆուս
19.10.2008, 00:38
Սամվել, էլի 40% :P

Սամվել
19.10.2008, 00:40
Սամվել, էլի 30% :P

Մե՜ր մա~հը եկել է՜ :cry :noti :cry2 :scare

Ռուֆուս
19.10.2008, 00:48
Մե՜ր մա~հը եկել է՜ :cry :noti :cry2 :scare

Վրիպակ, 40%, շատ դարդ մի արա ;)

T!gran
19.10.2008, 00:53
Էս ել իմ տարբերակը
1. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ (իջնելու համար)
2. տեղանքի քարտեզ (կողմնորոշվելու համար)
3. կողմնացույց (քարտեզով շարժվելու համար)
4. ատրճանակ (իր տեղը նշելու համար, եթե հեռվում մարդ լինի կարող է իր տեղը ցույց տալ)
5. ջուր ( խմելու համար)
6. մի շիշ օղի (շիշը կարելի է օգտագործել ջրի համար)
7. բինտ (արևայրվածքներից պաշտպանվելու համար)
8. դանակ (Բինտը և այլն կտրելու համար)
9. գրպանի լապտեր (գիշերվա համար)
10. արևային ակնոց (արևից պաշտպանվելու համար)
11. կոսմետիկ հայելի (դեմքին նայելու, արևայրուքները նկատելու համար)
12. վերարկու ( գիշերվա համար, ցրտից պաշտպանվելու համար)
13. անջրանցիկ անձրևանոց(վերարկու)(ավազից պաշտպանվելու համար,եթե անջրանցիկ է՝ավազն էլ չի անցնի)
14. գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ" ( պարզ է)
15. աղ (կենդանիներին ուտելու համար)

Ռուֆուս
19.10.2008, 00:58
F12 - 60% http://www.guardiansgrove.com/images/smilies/standard/grimace.gif

impression
19.10.2008, 00:59
Հայկ, բա իմը՞

Ռուֆուս
19.10.2008, 01:00
Հայկ, բա իմը՞


Բարեկամ ջան, մի քիչ դժվար է տոկոսներ տալ, բայց կփորձեմ ;)

Wista - գոյատևման 30%
Impression - գոյատևման 60%
Վահիկ - գոյատևման 40%

;) հլը որ F12-ի հետ առաջին տեղում ես

T!gran
19.10.2008, 01:02
իսկ խաղի կանոններից է երկրորդ տարբերակ առաջարկել, թե չի կարելի՞

Ռուֆուս
19.10.2008, 01:04
իսկ խաղի կանոններից է երկրորդ տարբերակ առաջարկել, թե չի կարելի՞

Փորձիր տեսնենք.... ;)

T!gran
19.10.2008, 01:14
ինիջայլոց ասեցի ՝ բոլորի համար, թեև լավ տարբերակ լինելու դեպքում կգրեմ
մի հարց՝ ինչ կապ ունի ՆԱՏՈ-ն այս խաղի հետ, թերևս նրանք ունեն հատուկ իրեր, իրենց հետ՞՞՞

Բարեկամ
19.10.2008, 01:26
1. ջուր - առաջնայինը մարդու /նույնիսկ ՆԱՏՕ-ի օդաչուի/ համար, որևէ բանի որևէ պոտենցիալի համար ընդհանրապես

2 . ատրճանակ - սովի դեմ ու պաշտպանության համար

3 . գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ" - որ չթունավորվեմ

4. դանակ - կենդանուց կերակուր սարքելու համար

5. կոսմետիկ հայելի - կրակ ստանալ՝ կերակուր պատրաստելու համար :

6. աղ - որ ուտելի լինի որսս

7.մի շիշ օղի - վերքերի դեմ, եթե պայքար վիճակվի անապատի գազանների դեմ

8. յոթ. բինտ - նույն նպատակով

9. կողմնացույց - երբ ֆիզիկական գոյատևման հարցերը լուծված են, արդեն կարելի է և մտածել անապատից դուրս գալու մասին

10. տեղանքի քարտեզ - նույն նպատակով. ու ճանապարհ ես ընկնում

11. գրպանի լապտեր - ու գիշերը նույնպես կողմնորոշվել ա պետք

13. վերարկու - գիշերները անապատում ցուրտ ա լինում

14. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ - :think քամու թևերին թռչելու համա՞ր :8

15. արևային ակնոց - թիթիզություն ա

16. անջրանցիկ անձրևանոց (վերարկու) - ավելորդ բեռ

Ռեդ
19.10.2008, 01:28
Առաջարկեմ տարբերակս
1. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ (գետնին փռելու համար, միջուցե ինքնաթիռ (կամ ուղղաթիռ) անցնի ու նկատեն ;))
2. կոսմետիկ հայելի (կարելի է արևի ճառագայթներն ուղղել դեպի նկատված ինքնաթիռը՝ միգուցե օդաչուն տեսնի :oy)
3. ջուր (էլ ինչի համար :angry)
4. գրպանի լապտեր (համ գիշերը կողմնորոշվելու համար, համ էլ նրա, որ գիշերը, եթե ինչ-որ օդային տրանսպորտ անցնի, նկատեն ;))
5. դանակ
6. տեղանքի քարտեզ
7. կողմնացույց
8. արևային ակնոց
9. բինտ
10. ատրճանակ
11. անջրանցիկ անձրևանոց (վերարկու)
12. աղ
13. գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ"
14. մի շիշ օղի
15. վերարկու

Ռուֆուս
19.10.2008, 01:29
ինիջայլոց ասեցի ՝ բոլորի համար, թեև լավ տարբերակ լինելու դեպքում կգրեմ
մի հարց՝ ինչ կապ ունի ՆԱՏՈ-ն այս խաղի հետ, թերևս նրանք ունեն հատուկ իրեր, իրենց հետ՞՞՞

Պատկերացրու կապ ունի ;) Ընդ որում այս թեսթը հենց ՆԱՏՕ-ն է ստեղծել իր օդաչուների համար

Ռուֆուս
19.10.2008, 01:35
Բարեկամ - գոյատևելու շանսը 40% ;)
Red_Devils - գոյատևելու շանսը 70% :hands

T!gran
19.10.2008, 01:39
Պատկերացրու կապ ունի ;) Ընդ որում այս թեսթը հենց ՆԱՏՕ-ն է ստեղծել իր օդաչուների համար
Հետաքրքիր է դառնում....:nyam

Adam
19.10.2008, 10:30
1. արևային ակնոց (արևից պաշտպանվելու համար առաջին հերթին)
2. ջուր (ջուրն ամենակարևորներիցա, առանց դրա կարևորության չես կարող, էն էլ անապատում)
3. տեղանքի քարտեզ (միանգամից ծանոթանալու համար տեղանքին)
4. կողմնացույց (կողմնորոշվելու համար)
5. բինտ (էդ ընթացքում եթե մի բան էղավ, արյունա բանա... բինտը կօգնի էդ հարցում ու շատ կարևորա)
6. գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ" (սընվելա պետք)
7. ատրճանակ (գրքում նշված կենդանիներին որսալու համար)
8. դանակ (սընունդը կտրտելու համար)
9. աղ (ուտելիքն առանց աղի ոնց որ անապատն առանց ավազի)
10. մի շիշ օղի (մի հատ բարլուս)
11. վերարկու (կզգամ որ արդեն ցուրտա, էլ ճղճղված շորերով չեմ կարա դիմանամ)
12. գրպանի լապտեր
13. անջրանցիկ անձրևանոց
14. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ (հենա ամենասկզբում վթարային ձևով անապատ եմ ընգել, էլ ի՞նչ պարաշյուտ)
15. կոսմետիկ հայելի (էլ դարդ ու ցավ չունեմ էդ վիճակիս դնեմ երեսիս խնամքով զբաղվեմ)

:8

Ձայնալար
19.10.2008, 14:34
Ինձ թվում ա խաղի իմաստը նրանում ա, որ շեշտը պետք է դրվի ոչ թե անապատից ինքնուրույն դուրս գալու, այլ դիմանալու վրա, մինչև կգան կգտնեն, ու պետք է այնպես անել, որ քեզ գտնեն՝ որովհետև եթե դու ՆԱՏՕ-ի օդաչու ես, ենթադրվում ա, որ քեզ հաստատ ման կգան: Եվ այսպես.

1. ջուր (նօ քօմենթ)
2. անջրանցիկ անձրևանոց (վերարկու) (ցերեկները անձրևից պաշտպանվելու, գիշերները՝ տաքանալու համար)
3. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ (կբացեմ ու կամրացնեմ ինքնաթիռիս բեկորներից, գիշերը սպիտակը կբացեմ, ցերեկը՝ կարմիրը, որ ինձ փնտրողները հեշտ նկատեն)
4. կողմնացույց (որ իմանամ որ ուղղությամբ եմ գնում տեղում չդոփեմ, կամ եթե տենամ, որ նենց տեղ եմ հնարավոր ա քայլելով ասենք օազիսի հասնել, հասնեմ)
5. տեղանքի քարտեզ (տես 4-րդ կետը)
6. գրպանի լապտեր (գիշերային ժամերին քարտեզից ու կողմնացույցից օգտվելու համար)
7. ատրճանակ (գել ու գազանից պաշտպանվելու, մեկել կարող օդ կրակեմ, եթե տենամ ասենք ինքնաթիռ ա թռնում մոտակայքում, որ ինձ նկատեն)
8. մի շիշ օղի (որ փրկարարները գան միհատ բարով տեսանք անենք :D մեկ-մեկ թրջոց կսարքեմ կդնեմ գլխիս, միքիչ կհովացնի)
9. բինտ (տես նախորդ կետը)
10. արևային ակնոց (իմիջի համար :D)
11. վերարկու (նավսյակի)
12. կոսմետիկ հայելի (կարող ա էլի իշմար տալու համար օգնի, շողքը գցեմ էս կողմ-էն կողմ նկատեն)
13. դանակ (քարվան կտրելու համար :D)
14. աղ (միհատ մողես կբռնեմ կկերցնեմ, կծարավի կգնա ջրի մոտ (դրանք տեղերը իմանում են), ես էլ հետևից )
15. գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ" (ես բուսակեր եմ :D, տո այ մարդ ինչ էլ բռնեմ կուտեմ)

Ուստա ջան, քանի՞ տոկոս :oy

Ռուֆուս
19.10.2008, 16:03
Surpr!Se - 40%
Ձայնալար Ձյա - 60%

Ասեմ, որ ձեզանից շատերը բավականին ճիշտ են դասակարգում առարկաները, սակայն տալիս են ոչ այնքան ճիշտ մեկնաբանություններ: ;)

Առայժմս առաջատարը Red_Devils-ն է :hands

Monk
19.10.2008, 16:57
Տեսնենք ես ոնց եմ կողմնորոշվում;) Մարդ ես էլի:D

1. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ-նախ բնականաբար կատապուլտից հետո մարդավարի գետնին հասնելու համար, իսկ հետո արդեն, երբ հանգստանալու կամ քնելու համար դադար առնեմ, կարող է ծառայել վրանի պես մի բան` առաջին հերթին արևից ու ավազից պաշտպանելու համար: Դրանից բացի կարմիր գույնը` ցերեկը, իսկ սպիտակը` գիշերը, կհեշտացնեն փրակարարների կողմից ինձ նկատելը հեռվից կամ վերևից:
2. տեղանքի քարտեզ-գտնվելուս կետը որոշելու և ամենամոտ մարդաբնակ վայրը գտնելու համար
3. կողմնացույց-քարտեզի համաձայն ճիշտ տեղաշարժվելու և անապատում չմոլորվելու և անիմաստ պտույտներ չկատարելու համար
4. ջուր-օդից հետո ամենակարևոր բանը կենսագոյատևումը շարունակելու համար
5. ատրճանակ-անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանության կամ որս հայթայթելու համար: Կարող է ծառայել նաև ձայնային ազդանշան տալու և օգնության կանչելու համար , եթե հեռվում մարդկային որևէ էակի նշան լինի
6. աղ-սննդի մեջ լցնելուց բացի աղի թույլ չափաբաժինը ջրի մեջ հնարավորություն է տալիս շոգ ժամանակ ավելի արագ հագեցնել ծարավը և խնայել ջուրը
7.դանակ- որպես գործիք և զենք բազմաթիվ օգտակարություններ կունենա
8.բինտ-վնասվածքներ ստանալուց փաթաթելու կամ թրջոցներ դնելու համար
9.մի շիշ օղի- վերքեր ստանալու դեպքում դրանք ախտազերծելու համար
10.արևային ակնոց-արևից ու ավազից աչքերը պաշտպանելու համար, որոնք կարող են նաև տեսողական պատրանքներ ստեղծել, ինչպես նաև խանգարել հեռուն տեսնելու
11.կոսմետիկ հայելի- լուսային ազդանշաններով հնարավորության դեպքում օգնություն կանչելու համար
12.գրպանի լապտեր-գիշերը լուսավորելու, ինչպես նաև դարձյալ լուսային ազդանշաններով հնարավորության դեպքում օգնություն կանչելու համար
13.անջրանցիկ անձրևանոց (վերարկու)-քամու դեպքում ավազից պաշտպանվելու. կարելի է նաև հովանոցատիպ մի բան դարձնելով` պաշտպանվել արևից
14. վերարկու-որպես անկողին
15.գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ"-սովը որ զոռեց, անապատում ցանկացած կենդանի էլ շատ արագ ուտելու կդառնա. գիրքը պետք կլինի միայն կենդանիների թունավոր մասերն ուտելուց խուսափելու համար

Դե, Raedwulf, անապատում կորչելիս գլուխս կկարողանամ պահել, թե գործ չունեմ?:D

Արշակ
19.10.2008, 17:16
1. անջրանցիկ անձրևանոց։ Գիշերվա ցողը կամ այլ միջոցով հայթհայթած ջուրը որպես խմելու ջուր հավաքելու ու պահելու համար։
2.Կարմիր ու սպիտակ գույնի պարաշյուտ։ Որ հեռվից ու վերևով թռչող ինքնաթիռներից նկատվեմ հեշտ։
3. Կոսմետիկ հայելի։ Էլի փայլացնելով ինքնաթիռներին նշան անելու համար։ (Էն որ գրում են կրակ անելու համար՝ սուտա, կոսմետիկ հայելիով դժվար թե կարողանաս կրակ անել։ որևէ ոսպնյակ ապակի ա պետք դրա համար)։
4. գրպանի լապտեր՝ գիշերը կողմորոշվելու ու հեռվից քարավան կամ ինքնաթիռ անցնելու դեպքում նշան անելու–նկատվելու համար(չնայած կասկածում եմ, թե հեռվից կնկատվի, իսկ ավելի մոտիկ լինելու դեպքում երևի ձայնով էլ կլսվի )։
5.Վերարկու՝ գիշերը տաքանալու ու ավազից պաշտպանվելու համար։
6. ատրճանակ՝ օձ–մոձից պաշտպանվելու, կենդանիներ որսալու(մի զարմացեք, ֆանատիկ չեմ, եթե կյանքի մահվան հարց լինի միս կուտեմ ;) ), նաև կրակոցի ձայնով հեռվից անցնող քարավան կամ ինքնաթիռ գրավելու համար։
7. Բինտ։ Վնասվածքի դեպքում վիրակապելու համար։
8.մի շիշ օղի՝ բուժական նպատակներով ասենք վերքի դեպքում դիզիվեկցիա, թունավոր կենդանիների, միջատների կծելու դեպքում կարողա պետք գա։
9. Դանակ։ Դե դանակը միշտ էլ պետք կարող է գալ։ Կենդանիներից պաշտապանվելու, որս անել, ուտելիք հայթհայթելու, գուցե կացարան սարքելու և այլնի համար։
10.Գիրք «Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ» – որ կարոդանամ սնվել(բայց դե ինձ թվումա առանց դրա էլ գլուխ կհանեմ)։
11. տեղանքի քարտեզ. մարդ ես, մեկ էլ տեսար ոչ շատ հեռու մի հատ փախած բնակավայր կա։
12. կողմնացույց՝ քարտեզով գտածիս ուղղությամբ գնալու համար, չնայած կարծում եմ առանց դրա էլ կկարողանամ արևի դիրքով մոտավոր կողմնորոշվել։
13. ջուր. չեմ կարծում թե շատ վերցնելու հնարավորություն լինի, հավանաբար փոքր աման է, նենց որ երևի առաջին օրը դիմանալու համար։ Մինչև առավոտյան ջուր հավաքված լինի անձրևանոցիս մեջ։
14. արևային ակնոց՝ արևից չքոռանալու համար։ Բայց չեմ կարծում թե նենց մի լուրջ պրոբլեմա։
15. Աղը մնաց։ Ուտելու համար հաստատ չեմ օգտագործի. բնականոն կյանքում էլ չեմ օգտագործում, անապատում առավել ևս չեմ օգտագործի։ Չգիտեմ ինչ պիտի անեմ էդ աղը։ Աղը վերքից արյունահոսությունը կանգնացնո՞ւմ էր։ Եթե՝ հա, ուրեմն էդ նպատակով կօգտագործեմ։

Դե, Հայկո ջան, մի հատ իմ շանսերն էլ չափչփի։

Norton
19.10.2008, 17:46
1.կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ-վայրէջքի համար, նաև անապատի այրող արևից պաշպանեվելու ու ավելի նկատելի լինելու համար:
2. ջուր- շատ պետք կգա չջրազրկվելու համար՝ մանդավանդ, որ անձրևները անապատում հազվադեպ երևույթ են:
3. կոսմետիկ հայելի- փրկրարներին նշան անելու համար:
4. բինտ-վերքերը կապելու նաև թաց թրջոցներ գլխին դնելու համար:
5. ատրճանակ-տարբեր կենդանիներից պաշտպանվելու նաև օդ կրակելու համար, որպեսզի փրկարարները լսեն
6. անջրանցիկ անձրևանոց (վերարկու)-արևից պաշտպանվելու համար, իսկ եթե բախտ բերի ու անձրև գա ավելի պայծառ
7. վերարկու-անապատուն գիշերները ցուրտ ու քամոտ են լինում, ցրտից պաշտպանվելու համար
8. գրպանի լապտեր-գիշերը կողմնորոշվելու համար՝ միգուցե ճանապարհը շարունակելու համար:
9. դանակ- կենդանիներից պաշտպանվելու ու սնունդ պատրաստելու համար
10. մի շիշ օղի- անապատի շոգին դժվար թե օղի խմել լինի, բայց վերքերի մաքրման համար կարելի է:
11.աղ- աղը օգնումա քթից արյունահոսության դեպքում, նաև ուտելիքը ավելի համեղ կլինի:
12. արևային ակնոց-ծակող արևի պայմաններում չի խանգարի համ էլ քամու ժամանակ աչքերդ ավազ չի լցվի
13. տեղանքի քարտեզ-եթե չգիտես, թե որտեղ էս ընկել՝ դժվար քարտեզը մեծ օգուտ տա
14.կողմնացույց-օգտակար կարող է լինել, եթե գիտես, որ ուղղությամբ պետք է գնաս, իսկ եթե ոչ դժվար շատ մեծ օգուտ տա:
15.գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ"-Կարևոր է, եթե հաշվի առնենք, որ անապատում թունավոր կենդանիներ շատ կան, բայց կարծում եմ առանց սրա էլ կարելի է գլուխ հանել: Եթե փրկարարները արագ աշխատեն կարելի է նաև առանց ուտելու դիմանալ:

VisTolog
19.10.2008, 19:49
1. ջուր /խմելու համար/
2. անջրանցիկ անձրևանոց (վերարկու) /արևից պաշտպանվելու համար/
3. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ /վրան քնելու համար/
4. արևային ակնոց /արևից պաշտպանվելու համար/
5. կոսմետիկ հայելի /կրակի համար/
6. գրպանի լապտեր /հեռավորության վրա ազդանշան ուղարկելու համար :think/
7. ատրճանակ / ուխտերի վրա նստած ձյաձյաներից պաշտպանվելու համար/
8. աղ /եթե աղտ յոդացված է, ուրեմն օրգանիզմումս յոդի պակասությունից խուսափելու համար, ձեռի հետ էլ կենդանի բան-ման ուտելու համար/
9. բինտ
10. տեղանքի քարտեզ
11. դանակ
12. գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ"
13. մի շիշ օղի
14. վերարկու
15. կողմնացույց

Ռուֆուս
19.10.2008, 20:16
Խնդրեմ, ձեր գոյատևման շանսերը :P

Monk - 40% :)
Արշակ - 80% :B
Norton - 90% :hands
Wista - 70% ;)

Monk
19.10.2008, 20:24
Խնդրեմ, ձեր գոյատևման շանսերը :P

Monk - 40% :)

:o Ես էլ արդեն ասում էի վաղը գնամ կորչեմ:(

Վարպետ
19.10.2008, 20:36
Չկա չկա, ես էլ փորձեմ:)
1. ջուր (Պարզապես ծարավից չմեռնելու համար)
2. դանակ (կակտուս պատռելու համար)
3. բինտ (կակտուսից ստացված հեղուկը հավաքելու համար)
4. վերարկու (Առավել աղային հատվածներում գիշերը ջերմաստիճանը, ասում են, հասնում է մինչև 0-ի: Ուստիև` չսառչելու համար:)
5. անջրանցիկ անձրևանոց (վերարկու) (ավազահողմերից պաշտպանվելու համար)
6. արևային ակնոց (կրկին ավազահողմերից պաշտպանվելու համար)
7. գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ" (վառելու համար)
8. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ (նկատելի դառնալու համար)
9. կոսմետիկ հայելի (կրակ ստանալու, արևային նապաստակներ ստեղծելու համար)
10. մի շիշ օղի (դեզինֆեկցիայի համար)
11. տեղանքի քարտեզ (կողմորոշվելու համար)
12. կողմնացույց (կողմնորոշվելու համար)
13. գրպանի լապտեր (Գիշերը կողմնորոշվելու համար)
14. ատրճանակ (որսի համար)
15. աղ (չգիտեմ... որ քիմիա իմանայի, կարող ա դնեի առաջին հորիզոնականներում)

Ռուֆուս
19.10.2008, 20:41
Վարպետ - 80% ;)

Էլ ով է ուզում փորձել? Ընդ որում ճիշտ մեկնաբանություններն էլ են շատանում :)

VisTolog
19.10.2008, 20:42
.Ես էլ ասի Վարպետը ահագին քիչ կհավաքի :))

Վարպետ
19.10.2008, 20:45
Վարպետ - 80% ;)

Էլ ով է ուզում փորձել? Ընդ որում ճիշտ մեկնաբանություններն էլ են շատանում :)
:think Ապեր, ես եթե այլ տարբերակներ ընտրեի` հաստատ կմեռնեի: Նենց որ, կոնկրետ էս տարբերակը 100 տոկոսանոց ա:D Հակլո, իսկ երբ ես մեզ ապացուցելու հակառակը?:) Նախատեսում ես? Ինձ թվում է` հետաքրքիր բանավեճ կստացվի:) Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ամերիկացիները ձվի խաշած լինելը ստուգում են կեղևի վրա պատառաքաղով կտկտացնելով, երբ իմացել են, որ կարտոֆիլի խաշված լինելն էլ են էդպես ստուգում ;)

Ռուֆուս
19.10.2008, 20:57
:think Ապեր, ես եթե այլ տարբերակներ ընտրեի` հաստատ կմեռնեի: Նենց որ, կոնկրետ էս տարբերակը 100 տոկոսանոց ա:D Հակլո, իսկ երբ ես մեզ ապացուցելու հակառակը?:) Նախատեսում ես? Ինձ թվում է` հետաքրքիր բանավեճ կստացվի:) Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ամերիկացիները ձվի խաշած լինելը ստուգում են կեղևի վրա պատառաքաղով կտկտացնելով, երբ իմացել են, որ կարտոֆիլի խաշված լինելն էլ են էդպես ստուգում ;)

Ճիշտ տարբերակները ցույց կտամ, երբ հետաքրքրությունը թեմայի նկատմամբ մարի :)
Չնայած բանավեճի կարիք դժվար թե լինի, որովհետև ճիշտ պատասխանների մեծ մասը :D բավականին ըհըմ տրամաբանական են :)

Վարպետ
19.10.2008, 20:59
Ճիշտ տարբերակները ցույց կտամ, երբ հետաքրքրությունը թեմայի նկատմամբ մարի :)
Չնայած բանավեճի կարիք դժվար թե լինի, որովհետև ճիշտ պատասխանների մեծ մասը :D բավականին ըհըմ տրամաբանական են :)

Բայց ամեն դեպքում` ոչ բոլորը, չէ?

Ֆրեյա
20.10.2008, 09:56
Վերջը ես էլ գրեմ, մեկ էլ տեսար... :D
1. Ջուր - խմելու և լվացք անելու համար :)
2. կոսմետիկ հայելի - դե մարդ ես, մեկ էլ փրկարարները գան, պետք է նորմալ տեսք ունենալ, չէ՞ :D
3. տեղանքի քարտեզ - քարտեզը կարելի է վառել/կրակ անել, եթե ցուրտ լինի :oy
4. անջրանցիկ անձրևանոց (վերարկու) - արևից, փոշուց, քամուց պաշտպանվելու համար,
5. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ - կարելի է փռել գետնին, որ շուտ նկատեն վերևից
6. գիրք "Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ" - փրկարարներին սպասելուց ժամանակ անցկացնելու համար :)
7. գրպանի լապտեր - գիշերները կետ 6ում նշված գիրքը կարդալու համար :P
8. վերարկու- կարելի է ոչպես անկողին օգտագործել, եթե երկար մնացիր, հո հողի/ավազի վրա չես քնելու՞
9. արևային ակնոց - անապատում ոչնց էլ չլինի, արև կլինի, զագարի կրեմ էլ չէր խանգարի, բայց դե չկա` չկա :)
10. կողմնացույց- :angry ում է պետք՞ մեկա կկորես, կհոգնես, վթարի տեղից հեռանալն անիմաստ է
11. բինտ - բինտ էլ պետք չի լինի, ով ասաց, որ անպայման պետք է վերքեր լինեն, համ էլ ուրիշ բանով կարելի է կապել վերքերը:P
12. ատրճանակ - :angry որ լինի էլ, կյանքում ձեռքս չեմ բռնի
13 մի շիշ օղի - չէ, սա էլ պետք չի :oy
14. դանակ - այդ էր մնում կենդանի սպանեմ, որ ուտեմ: Իրանք էլ են չէ մեղք :( :D
15. աղ - աղ էլ պետք չի, մեկա միս չեմ ուտելու

Հ.գ. իմ սիրած ֆիլմում, իմ սիրած դերասանն ասում է. "Անտառում/անապատում մեռնում են հուսահատությունից " (երբ հուսալքված չես, ուտելու բան էլ կգտնես, խմելու բան էլ, և դուրս էլ կգաս իրավիճակից) ;)

Ռուֆուս
20.10.2008, 20:27
Կամիլլա - 80% :hands ապրես ;)

VisTolog
22.10.2008, 22:24
Մեկա մինչև էտ վիճակում չհայտնվենք, չենք կարա ճիշտ ասել, թե ոնց կվարվեինք.:)

F.c.Liverpool
25.10.2008, 00:06
1. ջուր - կմեռնեմ որ չլնի
2. ատրճանակ - ոնց էլ չլինի մեկ-մեկ հարուստ արաբներ կանցնեն քարավաններով ու ռեկետ կանեմ
3. դանակ - նույնը :goblin
4.գրպանի լապտեր - էլ ինչ Ռեմբո առանց դրա
5. գիրք - եթե հիշողությունս տեղը լինի տառերը մոռացած չլինեմ կկարդամ էլի :read
6. մի շիշ օղի - ջան հիշողությունս տեղնա գիրքը կարդալուց հետո մի քիչ կխմեմ սկսեմ ինչքան անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ կան կործանեմ :aggressive
7. կոսմետիկ հայելի - ֆոկուս մոկուս կանեմ կրակ կստանամ ու ուտելքիքն էլ արդեն կա տաշ-տուշ խորովածը ապահովվածա :dance
8. աղ - դե առանց աղ էն չի լինի խորովածը համել միասին համով է (սօսա սօլա) :D
9. բինտ - արաբներին ռեկետ անելու ժամանակ պետք կգա ձեռքները կկապեմ .....
10. տեղանքի քարտեզ - դե հիմա զուգարանա բանա ... :oy
11.վերարկու - գիշերները քամիներից պաշտպանվելու համար
12.արևային ակնոց - բա անապատում մի հատ երրորդմասսկի կայֆեր չանեմ :B հա համել ձեռի հետ արևից կպաշտպանվեմ
13. կարմիր և սպիտակ գույնի պարաշյուտ - այ որ սպիտակի տեղը կապույտ լիներ նարնջագույնն էլ լիներ իմ Հայաստանը կհիշեի դուխ կտար լավ ես ինձ կներշնչեմ որ տենցա :D
14.կողմնացույց - մինչև օգտագործելու ձևը սովորեմ մեռնելուս վախտը կգա :(
15. անջրանցիկ անձրևանոց (վերարկու) - կհագնեմ կերգեմ անձրև անձրև եկ եկ վերարկուիս վեր եկ :scen մեկել տեսար եկավ էլի :think

Ռուֆուս
25.10.2008, 08:26
F.c.Liverpool - 60% ;)

Վարպետ
25.10.2008, 09:36
1. Ջուր - խմելու և լվացք անելու համար :)

Ես սեղանի տակ եմ, Ան, մի պահ պատկերացրեցի~ :D:D:D

Ռուֆուս
25.10.2008, 23:36
Ինչ եք ասում, պատասխանները ներկայացնեմ, թե մի քիչ էլ սպասենք :)

T!gran
26.10.2008, 02:11
Ասա պատասխաները, վաղուց եմ սպասում , չնայած հաղթելու շանս չունեմ

Ձայնալար
26.10.2008, 15:00
Ինչ եք ասում, պատասխանները ներկայացնեմ, թե մի քիչ էլ սպասենք :)

Առաջարկում եմ տեղադրել պատասխանները ժամանակավորապես, հետո ջնջել, որ նոր անդամների կամ թեման նոր կարդացողների համար խաղը հետաքրքիր լինի:

Ֆրեյա
01.11.2008, 16:02
Չենք իմանալու պատասխանները...՞ :oy :)

Ռուֆուս
01.11.2008, 21:45
Ճիշտ պատասխանները ներքևում.... ;)






























Որպես ՆԱՏՕ-յի օդաչու, պետք է իմանաս, որ ինքնաթիռի անհետացման դեպքում, 24 ժամվա ընթացքում ուղարկվում է փրկարարական ջոկատ աղետյալներին փնտրելու համար: Դրա համար պետք է ոչ թե մտածես, թե ինչ սպանես ինչ ուտես, այլ ոնց անես, որ փրկարարները հնարավորինս շուտ գտնեն քեզ: Աղետի վայրից շարժվելը խստիվ արգելվում է

1. կոսմետիկ հայելի - հայելու օգնությամբ կարող ես լուսային ազդանշաններ ուղարկել փրկարար ջոկատին
2. վերարկու - Առանց վերարկուի օրգանիզմդ շատ արագ կջրազրկվի, առաջին անհրաժեշտության իրն է անապատում
3. Զուր
4. Գրպանի լապտեր - գիշերը նույն դերն է կատարում, ինչ հայելին ցերեկը
5. կարմիր ու սպիտակ գույնի պարաշյուտ - փռում ես ավազներին, որպեսզի ուշադրություն գրավի
6. դանակ
7. անջրանցիկ վերարկու - Կարելի է օգտագործել ջուր ստանալու համար: Դանակով ավազի մեջ փոս ես փորում, փոսի վրա փռում ես վերարկուն, մեջտեղը քար ես դնում, իսկ վերարկուի ծայրին ավազ ես լցնում: Միզում ես ավազի վրա, ավազը չիշիկը ֆիլտրացնում է, ու քարի մոտ հավաքվում է ջուր: Անձամբ չեմ փորձել, բայց ասում են սենց էլ ա լինում
8. Ատրճանակ - օգտագործում ես ոչ թե օձեր սպանելու համար, այլ փրկարար ջոկատին ձայնային ազդանշան տալու համար
9. արևային ակնոց - էդքան էլ կարևոր առարկա չի, բայց կօգնի աչքերը պաշտպանել ավազահողմերից

Եվ վերջ

Իսկ մնացած առարկաները գրեթե կարևոր չեն....

10. բինտ - վնասվածքները կապելու համար
11. օղի - վնասվածքները լվանալու համար
12. կողմնացույց - անպետք առարկա
13. Գիրք «Անապատի ուտելու համար պիտանի կենդանիներ» - կարելի է օգտագործել որպես զուգարանի թուղթ
14. տեղանքի քարտեզ - նույնպես կարելի է օգտագործել որպես զուգարանի թուղթ: Եթե նույնիսկ քարտեզի վրա երևում է, որ ասենք թե 30կմ հեռու օազիս կա, չի կարելի տեղից շարժվել, քանի որ դրանով դժվարացնում ես փրկարար ջոկատի որոնողական աշխատանքները
15. աղ - ոչ մի բանի համար պետք չի....

Արամ
01.11.2008, 21:55
Ատրճանակ, փրկարարների ինքնաթիռը խփելու համար, ընկերովի մահը հարսանիքա:))

Արամ
01.11.2008, 22:08
օղի - առանց օղի էլ ինչ հարսանիք
բինտ- են էլ զակուսկով :))