PDA

Դիտել ողջ տարբերակը : "Lost" սերիալը

Էջեր : 1 [2]

VisTolog
28.09.2008, 20:29
Բյուր, կարողա՞ մտածեցիր թե իմ ծանոթնա :think
Լոսթի-ABC-ի պաշտոնական սայթում էր գրված... ինչ ես կարծում, հնարավո՞ր է սուտ տեղեկատվություն լինի.

StrangeLittleGirl
28.09.2008, 20:32
Վի՛սթ, ինձ լինքը կտա՞ս: :D Ախր բանը նրանում ա, որ սցենարիստներն ամեն ինչ անում են, որ ոչ ոք ոչինչ չիմանա, ու եթե նման մի բան դուրս է սողոսկել, դժվար չի փոխելը ;)

Ի դեպ, Սոյերին ես էլ եմ սիրում: Իմ տղա տեսակն ա :D

VisTolog
28.09.2008, 20:50

Տվեցի.
Հա, իսկականից նման եք :D:))

StrangeLittleGirl
28.09.2008, 20:52
Վի՛սթ, իմ մտքով տենց էլ անցավ :D Էդ պաշտոնական կայք չի, արխային: Էդ նույն կայքում ժամանակին գրված ա էղել, որ Լոսթը չորս սեզոն ունի, չնայած բոլորս լավ գիտեինք, որ վեց ա:

VisTolog
28.09.2008, 21:39
Spoiler-ներ. (http://dyavl.ucoz.com/board/7-1-0-8)
Վիդեոները չեմ խմբագրել, ժամանակ չկար. ուզում եմ ասեմ, վիդեոների մեջ կարողա օրինակ փխուստից հատվածներ լինեն :D

StrangeLittleGirl
28.09.2008, 21:48
Վայ դե Վիսթ, մեռա ասելով, որ Լոսթի Սփոյլեր չի կարա լինի ու վերջ :D

Պարոն Ն
29.09.2008, 19:16
Ժողովուրդ իսկ սփոյլերն ինչ է?

Կարծում եմ երրորդ սեզոնի վերջում կորցրած հետաքրքրությունը կամաց-կամաց վերականգվում ա: Ինձ թվում ա 4-րդ սեզոնը շատ հետաքրքիր է լինելու: Անհամբեր սպասում եմ հաջորդ սերիաներին:

Պարոն Ն
29.09.2008, 20:03
Ժողովուրդ, իսկ որտեղից կարող եմ Lost-ի նկարներ քաշել?

BOBO
29.09.2008, 20:14
Ժողովուրդ, իսկ որտեղից կարող եմ Lost-ի նկարներ քաշել?
http://lost-abc.ru/index/0-11

Լ.յ.ո.վ.
29.09.2008, 20:15
Կարծում եմ երրորդ սեզոնի վերջում կորցրած հետաքրքրությունը կամաց-կամաց վերականգվում ա: Ինձ թվում ա 4-րդ սեզոնը շատ հետաքրքիր է լինելու: Անհամբեր սպասում եմ հաջորդ սերիաներին:

Ընգեր 4-րդ սեզոնը վաղուց նկարահանել են ու պրծել: :D
Այստեղից (http://video.am/LOST_Season4/Russian/) կարաս Lost-ի չորրորդ սեզոնի լրիվ սերիաները քաշես: ;)

Ժողովուրդ, իսկ որտեղից կարող եմ Lost-ի նկարներ քաշել?

Այստեղից: (http://www.starpulse.com/Television/Lost/Pictures/) ;)

Պարոն Ն
30.09.2008, 23:16
Ընգեր 4-րդ սեզոնը վաղուց նկարահանել են ու պրծել:

Կներես ուզում էի ասել 5-րդ սեզոնը:

Լ.յ.ո.վ. և Bobo սայթերի համար շատ շնորհակալություն:

Լ.յ.ո.վ.
30.09.2008, 23:20
Ընգեր 4-րդ սեզոնը վաղուց նկարահանել են ու պրծել:

Կներես ուզում էի ասել 5-րդ սեզոնը:

Լ.յ.ո.վ. և Bobo սայթերի համար շատ շնորհակալություն:

Հա՜ :) 5-ին ես անհամբեեեեեեե՜՜՜՜ր սպասում եմ :(:aaa

Պարոն Ն
13.10.2008, 20:11
Ժողովուրդ սենց մի հատ հարց: Էդ որ կինոյի մի սեզոն քաշում եք, քանի MB ա նստում վրեքդ:

VisTolog
13.10.2008, 20:15
Ժողովուրդ սենց մի հատ հարց: Էդ որ կինոյի մի սեզոն քաշում եք, քանի MB ա նստում վրեքդ:
Կոնկռետ չգիտեմ, բայց երևի մի 2000-3000 MB.

Պարոն Ն
14.11.2008, 22:32
Եվ որքան ժամանակ է այդ տևում???????????:D

VisTolog
14.11.2008, 23:10
Եվ որքան ժամանակ է այդ տևում???????????:D
Մի քանի ժամից, մի քանի ամիս:P:D

Պարոն Ն
14.11.2008, 23:15
Մի քանի ժամից, մի քանի ամիս:P:D

Բա ոնց ես անում: կարող ա մի քանի ամիս կոմպդ միացած ա մնում??:D

VisTolog
14.11.2008, 23:18
Բա ոնց ես անում: կարող ա մի քանի ամիս կոմպդ միացած ա մնում??:D
է, քանի ժամ որ քեզ հարմարա` քաշում ես, հետո կանգնացնում, որ էլի շարունակես:P:))

Պարոն Ն
14.11.2008, 23:22
է, քանի ժամ որ քեզ հարմարա` քաշում ես, հետո կանգնացնում, որ էլի շարունակես:P:))

Էդ ուրիշ բան, թե չէ կոմպդ մեղկ էր::hands

VisTolog
25.11.2008, 22:10
Հատուկ մուտք Լոսթի ապագա. (www.dharmaspecialaccess.com)
Ծածկագիրը` lafleur
Որոշ ժամանակ անց մոդերներին կխնդրվեմ, որ ծածկագիրը ջնջեն, որտև դա հենց ինձ էր ուղղված: :))
Վիդեոները անգլերեն են.

iranahayer
16.12.2008, 15:46
Որպէս սկիզբ այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել «Կորուսեալներ» հանրայայտ հեռուստասերիալի համար պատրաստւած 100 թարմ լուսանկարներ, որը պատրաստել է ԱՄՆ-ի ABC հեռուստաալիքը:
Աւելի քան մէկ տարի է, ինչ հասարակութեան մէջ տարածւել է «Կորուսեալներ»-ի սիրահարների թիւը եւ հայերն անգամ բացառութիւն չեն կազմում: Արդէն ամիսներ է, որ Հայաստանի Հանրային Առաջին Ալիքը (Հ1) հայերենով ցուցադրում է «Կորուսեալներ»-ը, որը դժբախտաբար դա չի ցրւում սփիւռքի համար:
Ինչոր է, մօտ մէկ ամիս յետոյ սկսւելու է «Կորուսեալներ» սերիալի 5-րդ սէզոնը: Եթէ ցանկանում էք 5-րդ սէզոնից տեսնել մի քանի րոպէանոց դրւագներ կարող էք սեղմել այստեղ եւ այստեղ:
Նաեւ պիտի աւելացնել, որ ABC հեռուստաալիքը, մի քանի ժամ առաջ այդ հանրայայտ սերիալից 100 թարմ լուսանկար է պատրաստել, որոնք այդտեղ ձեր տրամադրութեան տակ ենք դնում:
Բոլոր լուսանկարները մէկ zip file-ի մէջ կարող էք ստանալ այստեղից:
Zip file-ի գաղտնաբառն (password) է --> “ iranahayer” :

հղուներից օգտւելու համար դիմէք այստեղ (http://www.iranahayer.com/tema/369.html)
:hands

Լ.յ.ո.վ.
16.12.2008, 22:53
Կորուսյալների 5-րդ սեզոնը երբ է դուրս գալու? Հիշում եմ Դեկտեմբեր-Հունվար էին ասել 4-րդ սեզոնի վերջում :8

Toktik
18.12.2008, 17:21
Նորեմ սկսել նայել: Շատա դուրս գալիս, միքիչ նմանացնում եմ Ժյուլ Վերնի ստեղծագործություններին, մանավանդ Խորհրդավոր Կղզուն:

VisTolog
19.12.2008, 13:05
Կորուսյալների 5-րդ սեզոնը երբ է դուրս գալու? Հիշում եմ Դեկտեմբեր-Հունվար էին ասել 4-րդ սեզոնի վերջում :8
Հունվարին. :8
օրը չեմ հիշում :think

Venus
19.12.2008, 16:26
ընտիր սերիալ է Lost-ը:hands:hands:Բայց չգիտեմ վերջը ինչ եղավ, 4-ռդ սեզոնից հետո չեմ տեսել, ինչպես անեմ:(

nenesys
02.01.2009, 17:00
Հունվարին. :8
օրը չեմ հիշում :think
Հունվարի 21 ին

Լ.յ.ո.վ.
22.01.2009, 16:36
Հունվարի 21 ին

Ոնց որ թե երեկ abc-ն ցույց ա տվել 5-րդ սեզոնի առաջին սերիան: Ի՞նչ տեղեկություն ունեք, ռուսական զոնայում ե՞րբ են դնելու :think

masivec
25.01.2009, 13:45
http://s49.radikal.ru/i125/0901/cd/adaf48fdf839.jpg (http://www.radikal.ru)

Էս էլ տորենտի ֆայլերը՝
Lost.S05E01.[KvadratMalevicha.ru].[RealTrader.ru].rus
Lost.S05E02.[KvadratMalevicha.ru].[RealTrader.ru].rus
;)

BOBO
26.01.2009, 14:51
Էս էլ տորենտի ֆայլերը՝;)
Ուրա?:D

masivec
26.01.2009, 15:38
Ուրա?:D
Եթե դա չի լինում ,ապա կարող եք բեոնել ՝dimonvideo.ru-ից;)

BOBO
26.01.2009, 15:52
Եթե դա չի լինում ,ապա կարող եք բեոնել ՝dimonvideo.ru-ից;)
Բայց ինչ որ բան կա որ լինի կամ չլինի?:D

masivec
20.03.2009, 18:42
http://s53.radikal.ru/i142/0903/ea/18ea8eebdd09.jpg (http://www.radikal.ru)
9-րդ սերիան արդեն դուրս ա եկել:)

Լ.յ.ո.վ.
20.03.2009, 18:54
http://s53.radikal.ru/i142/0903/ea/18ea8eebdd09.jpg (http://www.radikal.ru)
9-րդ սերիան արդեն դուրս ա եկել:)

Ես անհամբեր սպասում եմ քցեն վիդեո.ամ (http://video.am/ru/film/91/), իմը տռաֆիկովա…

Ես մտածում էի 5-րդ սեզոնում անիմաստ ջուր են ծեծելու, բայց հալալա, հավեսով հանել են ;)

Morpheus_NS
21.03.2009, 02:50
Իսկ ինչ-որ տեղից հնարավո՞ր ա վերջին սեզոնը ամբողջությամբ բեռնել:

Լ.յ.ո.վ.
21.03.2009, 03:46
Իսկ ինչ-որ տեղից հնարավո՞ր ա վերջին սեզոնը ամբողջությամբ բեռնել:

Մինչև հիմա 9 սերիա ա դուրս եկել 5-րդ սեզոնից, կարող ես բոլորն էլ այստեղից (http://lost-abc.ru/publ/17-1-3) բեռնել, իհարկե եթե տռաֆիկի պռոբլեմ չունես :))

Artgeo
21.03.2009, 10:13
video.am ում էլ կա

masivec
17.04.2009, 20:42
http://www.youtube.com/watch?v=htr3-AWd2fw
promo 5x14:)

T!gran
17.04.2009, 23:23
Ժողովուրդ, ով ուզումա էս հավելյալ ինֆորմացիա գնացեք այս լինկով բայս կարողա էլ հետաքրքիր չլինի նայել, այնպես որ թողնում եմ ձեր ընտրությանը http://lostfilm.tv/phpbb2.php?page=viewtopic&t=1837

T!gran
30.04.2009, 21:17
Ժողովուրդ 5.14 -ը դուրս ա եկել
www.lostfilm.tv
www.lost-abc.ru

T!gran
01.05.2009, 04:06
http://www.youtube.com/watch?v=tvU504BFy4Y&NR=1

T!gran
07.05.2009, 22:11
5x15 -ն ել ա դուրս եկել, էլի www.Lostfilm.TV -ն չի բացում, պայթելա :(

T!gran
07.05.2009, 23:32
5x15 -ն ել ա դուրս եկել, էլի www.Lostfilm.TV (http://www.Lostfilm.TV) -ն չի բացում, պայթելա :(
Բացվեց քաշեք ժողովուրդ:hands

T!gran
08.05.2009, 01:02
Վերջին 2 մասերի անոնսը

http://www.youtube.com/watch?v=Eo15g0Yoa2Q

T!gran
14.05.2009, 19:58
Ժողովուրդ ջան էսօր ժամը տասից կարող եք տոռենտով բեռնել Լոսթի 5-րդ սեզոնի , վերջին 16, 17 մասերը, ինչքանով տեղյակ եմ, առաջինը Ֆիլմ ֆիլմի մասին ա, երկրորդը Ինցիդենտ վերնագրով ա, այսինքն կտեսնենք, թե ինչից սկսվեց կղզում կատարվող երևույթները և իհարկե թեթևակի ակնարկ կկատարվի վերջին ՝ 6-րդ սեզոնի մասին
ֆիլմը կարող եք բեռնել
http://lostfilm.tv/browse.php?cat=30

կամ HTTP-ով lost-abc.ru կայքից

ասեմ, որ անգլերեն տարբերակները արդեն կան դրված

Artgeo
03.01.2010, 15:23
premiere event tuesday february 2nd 8/7c
անհամբեր սպասում եմ :love

Adriano
03.01.2010, 15:44
Ինձ շատ է դուր գալիս էս վերջին սեզոններում ժամանակային տեղափոխությունները, անցյալ ներկա ապագա, իսկ ինչ եք կարծում Լոկի մասին արդյոք նա մահացել է: Իմ կարծիքով, Լոկը , եթե դաժե սաղ փրկվեն էլ չի փրկվի, քանի որ մահացել է հենց ներկայում հանուն բոլորի, ինչ կասեք?

*e}|{uka*
03.01.2010, 22:15

Դե ամենավերջի մասում, ռումբը պայթեց այն նպատակով որ բոլորը տեղափոխվեն անցյալի անցյալը չէ, ապագայի անցյալ, ոչ միայն Լոկը այլ շատ մարդիկ ողջ կլինեն:

Dayana
04.01.2010, 01:37
Դե ամենավերջի մասում, ռումբը պայթեց այն նպատակով որ բոլորը տեղափոխվեն անցյալի անցյալը չէ, ապագայի անցյալ, ոչ միայն Լոկը այլ շատ մարդիկ ողջ կլինեն:

Լավ է, էնքան են երկարացրել ու դաժանացրել: Ջուլիետի մեռնելուց լրիվ հիասթափվեցի ֆիլմից ու եթե չվերակենդանացնեն էս սեզոնում, չեմ նայելու: :beee

*e}|{uka*
04.01.2010, 01:46
Լավ է, էնքան են երկարացրել ու դաժանացրել: Ջուլիետի մեռնելուց լրիվ հիասթափվեցի ֆիլմից ու եթե չվերակենդանացնեն էս սեզոնում, չեմ նայելու: :beee

Դայ :oy, բայց եթե Ջուլիթը մեռներ բոլորն էլ պիտի մեռնեին, տակ չտո ինչպես կասեր ղրղզ մի փիլիսոփա՝ դավայծե նե բուձեմ ուգադիված, պադաժդյոմ:

Artgeo
04.01.2010, 02:23
Dayana, հարցը նրանում ա, որ դու սենց թե նենց էլ չես նայի, անկախ էս Ջուլիետի ֆիզիկական վիճակից։

Dayana
04.01.2010, 02:29
Dayana, հարցը նրանում ա, որ դու սենց թե նենց էլ չես նայի, անկախ էս Ջուլիետի ֆիզիկական վիճակից։

Ինչ գիտես? Կարող ա ես ֆինանսական ներդրումներ եմ անում ու հաջորդ սեզոնն են նկարում` իմ պատվերով :P

Pagan_Angel
05.01.2010, 03:09
Ջուլիետը մեռել ա, քանի որ հիմնական դերասանական կազմում որ ինքը հաստատ չկա (ինքը հիմա խաղում է V-Visitors սերիալում), բայց ասվել է որ մնացած հերոսների նման նոր սեզոնում հայտնվելու է:

Ինք վերաբերում է Լոկին՝ համոզված եմ որ նա մահացած է, բայց դե մի կերպ իրա հոգին կվերադառնա, ոնց որ էդ մեկինը, ով որ Լոկի մարմնում էր, որովհետեվ 6-րդ սեզոնի պրոմո պոստեռներից ամենավերջինի մեջ Լոկին շատ մեծ տեղ էր հատկացված (lostfilm.tv-ում կա, կարող եք սայթն էլ գտնել)

Armen.181
29.01.2010, 02:02
Ժող լսել եմ որ 6-րդ սեզոնը փետերվարից սկսում է ,Ճիստ է՞

Norton
29.01.2010, 02:41
Փետրվարի 1-ից Ամերիկայում սկսումա, վերջին սեզոննա:

Farfalla
29.01.2010, 09:18
երեկ ռուսական ՕՌՏ-ն ասում էր, որ փերտվարի 7-ից վերջին սեզոնը ցուլցա տալու

Artgeo
29.01.2010, 09:44
երեկ ռուսական ՕՌՏ-ն ասում էր, որ փերտվարի 7-ից վերջին սեզոնը ցուլցա տալու
Տարբերակ 1. Դու Ռուսաստանում ես։
Տարբերակ 2. Ռուսաստանի տարածքից դուրս ես և Ռուսաստանի առաջին ալիքի Ռուսաստանի համար նախատեսված տարբերակն ես նայում։
Քանի որ Լոսթը միայն Ռուսաստանի համար նախատեսված Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում է լինելու և պարզ է, որ Հայաստանի մեծ մասը այդ սերիալը չի նայի այդ ժամանակ։
http://www.1tv.ru/owa/win/ort5_shed.shed_week?p_next_week=1&InZone=0
http://www.1tvrus.com/schedule/pkvs_cis/2010-02-07/?tz=25&fin=1

http://www.youtube.com/watch?v=Jdz_FtZ9VTk

http://www.youtube.com/watch?v=yNzSBXndIOI

Farfalla
29.01.2010, 10:50
Տարբերակ 1. Դու Ռուսաստանում ես։
Տարբերակ 2. Ռուսաստանի տարածքից դուրս ես և Ռուսաստանի առաջին ալիքի Ռուսաստանի համար նախատեսված տարբերակն ես նայում։
Քանի որ Լոսթը միայն Ռուսաստանի համար նախատեսված Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում է լինելու և պարզ է, որ Հայաստանի մեծ մասը այդ սերիալը չի նայի այդ ժամանակ։

Ես ՕՌՏ կաբելայինով եմ նայում
Իսկ Հ1-ը ցույց չի տալու

Artgeo
29.01.2010, 12:16
Ես ՕՌՏ կաբելայինով եմ նայում
Իսկ Հ1-ը ցույց չի տալու
Այսինքն տարբերակ 2 կետ բ. Կաբելայինը անօրինական հեռարձակում է Ռուսաստանի Առաջին ալիքի Ռուսաստանի համար նախատեսված տարբերակը։ :)

Հ1-ը ցույց տալու ա, բայց մի քանի տարի անց :D

Venus
29.01.2010, 12:23
Ես չորրոդ սեզոնն եմ ուզում :(

masivec
29.01.2010, 12:57
Ես չորրոդ սեզոնն եմ ուզում :(
http://kinozal.tv/details.php?id=229068

Adriano
31.01.2010, 11:07
Ժող ջան իսկ ռուսաստանի առաջին կանալով երբ են ցույց տալու, ու եթե գիտեք կարող եք ասել ռուսական առաջին կաբելային կանալովա թե սովորականով?

Farfalla
31.01.2010, 12:09
Ժող ջան իսկ ռուսաստանի առաջին կանալով երբ են ցույց տալու, ու եթե գիտեք կարող եք ասել ռուսական առաջին կաբելային կանալովա թե սովորականով?

Ցույց են տալու փետրվարի 7-ից նորությունների գլխավոր թողորկումից հետո ռուսական առաջին կաբելային ալիքով:)

Artgeo
31.01.2010, 14:32
Ժող ջան իսկ ռուսաստանի առաջին կանալով երբ են ցույց տալու, ու եթե գիտեք կարող եք ասել ռուսական առաջին կաբելային կանալովա թե սովորականով?
Եթե «սովորականը» այն տարբերակն է, որը նայում ենք սովորական անտենայով, ապա՝ երբեք։

masivec
01.02.2010, 11:48
Նայեք ինչ եմ գտել՝http://kinozal.tv/details.php?id=512322:think

BOBO
01.02.2010, 15:03
Վաղնա պրեմիերան?:o:cry

Artgeo
01.02.2010, 15:31
Իրանց մոտ, ռուսերեն կլինի փետրվարի երեքին www.lostfilm.tv ում։

Artgeo
01.02.2010, 16:12
Իրանց մոտ, ռուսերեն կլինի փետրվարի երեքին www.lostfilm.tv ում։
Աչքիս խառնել եմ :D Նոր նստած մտածում էի։

Պրեմիերան ABC ով լինելու է փետրվարի 2-ի երեկոյան, ժամը 20.00-ին։ Այսինքն մեզ մոտ կլինի փետրվարի 3 առավոտվա 4-6-ի կողմերը։ Թարգմանությունը Լոսթֆիլմում կլինի մի փոքր ուշ, կոնկրետ երբ, ոչ մեկ չի կարող ասել։

Ռուսաստանի առաջին ալիքով կլինի փետրվարի 7-ին, Հայաստանի ժամով 23.00-ին։

masivec
01.02.2010, 16:44
Վաղնա պրեմիերան?:o:cry
Ոչինչ ամսի 14-ին կնայես:P:D:D

masivec
03.02.2010, 12:36
http://www.youtube.com/watch?v=EaEqEezmkUs&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?v=tbV8t_NUao8&feature=player_embedded
Էս էլ ՕPT-ի տրեյլեռը՝

http://www.youtube.com/watch?v=8MRUw0X_-h8&feature=player_embedded

Artgeo
03.02.2010, 12:47
Էս էլ ՕPT-ի տրեյլեռը՝
Աննոռմալ են :o Էս ի՞նչ երաժշտություն են դրել :o:think :D Լրիվ գժվել են…

Armen.181
03.02.2010, 14:42
առանց թարգմանության արդեն կա 00 (http://kinozal.tv/details.php?id=513066) 1-2 (http://kinozal.tv/details.php?id=514443)

Dayana
03.02.2010, 17:29
Հենց հիմա առաջին սերիան եմ նայում :love

masivec
03.02.2010, 18:51
Профессиональный одноголосый - MaxMeister,Kvadratmalevicha.ru
http://kinozal.tv/details.php?id=514569
Ես կսպասեմ lostfilm.tv-in;)

_Հրաչ_
03.02.2010, 18:56
Lost-ի 6-րդ սեզոնը` ռուսերեն թարգմանությամբ (http://letitbit.net/download/9775.970e527c52ece8135e41c200cb/Lost.S06E01.DD5.1.rus.avi.html) :)

masivec
03.02.2010, 19:25
Lost-ի 6-րդ սեզոնը` ռուսերեն թարգմանությամբ (http://letitbit.net/download/9775.970e527c52ece8135e41c200cb/Lost.S06E01.DD5.1.rus.avi.html) :)
Նույն իմ տված հասցեյի ֆայլն ա ադնագոլոսնի;)

Artgeo
03.02.2010, 21:57
Lost-ի 6-րդ սեզոնը` ռուսերեն թարգմանությամբ (http://letitbit.net/download/9775.970e527c52ece8135e41c200cb/Lost.S06E01.DD5.1.rus.avi.html) :)
Նե, էս թարգմանություն չի։ Մինչև Լոսթֆիլմի տարբերակը չլինի, չեմ նայի։

masivec
03.02.2010, 22:51
Նե, էս թարգմանություն չի։ Մինչև Լոսթֆիլմի տարբերակը չլինի, չեմ նայի։
Ես ել սաղ սերիաներն ել Լօսթինն եմ նայել ու նկայեմ ուղակի հետեվում եմ որը երբ ա հելնում:))

Artgeo
04.02.2010, 00:58
Համարյա մի տարի սպասել եմ, էս վերջի մի քանի ժամը, մի քանի րոպեն, մի քանի վարկյանը ո՞նց են ներվերիս հետ խաղում… ԼՈՍԹ ԵՄ ՈՒԶՈՒՄ...

Большая загрузка сервера. Подождите, пытаюсь переподключиться...

masivec
04.02.2010, 01:07
Համարյա մի տարի սպասել եմ, էս վերջի մի քանի ժամը, մի քանի րոպեն, մի քանի վարկյանը ո՞նց են ներվերիս հետ խաղում… ԼՈՍԹ ԵՄ ՈՒԶՈՒՄ...
Իմ մոտ չի բացում Լոսթֆիլմը մեռել ա բայց ոնց որ հլը չկա

Artgeo
04.02.2010, 01:15
ՔԱՇՈՒՄ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՄ
http://lostfilm.tv/download.php/1961/Lost.s06e01e02.rus.LostFilm.TV.torrent

masivec
04.02.2010, 12:16
ՔԱՇՈՒՄ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՄ
http://lostfilm.tv/download.php/1961/Lost.s06e01e02.rus.LostFilm.TV.torrent
Ես ել,մի 5 ժամից կքաշի:))
http://kinozal.tv/details.php?id=515085

Artgeo
04.02.2010, 22:48
Սաիդը հաստատ Ջեյկոբնա

Artgeo
09.02.2010, 16:04
6-րդ սեզոնի եթերի ամսաթվերը

փետրվարի 9 - 3-րդ սերիա (What Kate Does)
փետրվարի 16 - 4-րդ սերիա (The Substitute)
փետրվարի 23 - 5-րդ սերիա (Lighthouse)
մարտի 2 - 6-րդ սերիա (Sundown)
մարտի 9 - 7-րդ սերիա
մարտի 16 - 8-րդ սերիա
մարտի 23 - 9-րդ սերիա
մարտի 30 - 10-րդ սերիա
ապրիլի 6 - 11-րդ սերիա
ապրիլի 13 - 12-րդ սերիա
ապրիլի 20 - 13-րդ սերիա
ապրիլի 27 - 14-րդ սերիա
մայիսի 4 - 15-րդ սերիա
մայիսի 11 - 16-րդ սերիա
մայիսի 23 - 17-րդ սերիա
մայիսի 23 - 18-րդ սերիա

Ռուսերեն հաջորդ օրը կեսգիշերին մոտ կամ մի ժամ ուշ
Օրինակ
փետրվարի 9 - 3-րդ սերիա (What Kate Does) ռուսերեն թարգմանությամբ կլինի փետրվարի 10-ի 23.00-ից փետրվարի 11-ի 1.00 ընկած ժամանակահատվածում։

lostfilm.tv

Dayana
09.02.2010, 16:15
Փետրվարի 9-ին թե՞ 10-ին պիտի 3-րդ սերիան լինի: :unsure

Artgeo
09.02.2010, 16:33
Փետրվարի 9-ին թե՞ 10-ին պիտի 3-րդ սերիան լինի: :unsure
9-ից 10-ի գիշերը 23.00-1.00

Artgeo
09.02.2010, 16:37
Հա, ճիշտ ա ասում Դայանան, սխալ եմ գրել

Norton
09.02.2010, 20:27
էս ինչ ուշ-ուշ են սերիաները դնում:o

Artgeo
09.02.2010, 20:43
էս ինչ ուշ-ուշ են սերիաները դնում:o
ԼոԼ, ոնց ա երևում, որ չես նայում էս սերիալը :D

ասեմ, նախորդ սերիան անցած մայիս են ցույց տվել :D

6-րդ տարինա, ամեն տարի 18-24 սերիա, էս տարի վերջին սեզոնն ա։ Միշտ էլ շաբաթը մի սերիա։ Լոսթ էտո վամ վերվարածներ © Ես

masivec
09.02.2010, 20:45
էս ինչ ուշ-ուշ են սերիաները դնում:o
Ուշ ուշը որնա շաբաթը մեկ ոնց որ մեծամասամբ սերիալները;)

Norton
09.02.2010, 20:47
ԼոԼ, ոնց ա երևում, որ չես նայում էս սերիալը :D

ասեմ, նախորդ սերիան անցած մայիս են ցույց տվել :D

6-րդ տարինա, ամեն տարի 18-24 սերիա, էս տարի վերջին սեզոնն ա։ Միշտ էլ շաբաթը մի սերիա։ Լոսթ էտո վամ վերվարածներ © Ես

Մենակ 5-րդ սեզոնը չեմ նայել:think Վախտին Հ1-ը շաբաթը 4 օր էր ցույց տալի, խելքս դրան ա գնացել:

masivec
09.02.2010, 21:07
Lost-ում չգիտեմ քանիսին կլնի թարգմանությունը բայց`

График выхода на ABC
Season 6, Episode 3: What Kate Does
Original Air Date—9 February 2010

Artgeo
09.02.2010, 22:11
Lost-ում չգիտեմ քանիսին կլնի թարգմանությունը բայց`
Մեզ մոտ էտ ժամանակ 10-ի առավոտվա 4-5 նա։

Dayana
10.02.2010, 16:37
Լոսթի 6-րդ եթերաշրջանի 3-րդ սերիան կարող եք դիտել այստեղ (http://lost-abc.ru/forum/74-20131-1)՝ անգլերեն տարբերակով:
Վերջն ա: Կլերը չի մահացել: :yahoo

Barcamaniac
10.02.2010, 20:10
Սաիդը հաստատ Ջեյկոբնա

Դժվար Ջեյկոբը լինի: Իրան էն սևը սպանել ա: Սայիդը կարող ա արդեն էդ սևը լինի, ոնց որ Լոկն էր, նենց էլ Սայիդն ա դառել: Էդ ձևով ա կարում տաճարը մտնի, որտև մոխիր են լցրել, որ սև ծուխը չգա:

I love love
14.02.2010, 23:54
Ես էլ եմ դիտել Լոսթ սերիալը և մեծ անհամբերությամբ սպասել եմ վերջին սերիաներին:
Դուք էլ կարող եք ներբեռնել www.lost-abc.ru հասցեից:

Minerva
16.02.2010, 17:09
Ժողովուրդ, կարող ա իմանաք` Հ1-ը շարունակելու ա Lost-ի ցուցադրությունը, թե? ամբողջ գումարըն ու եռանդը կենտրոնացրել ա անտաղանդ սերիալների նկարահանման վրա:

Dayana
17.02.2010, 11:36
6-րդ սեզոնի 4-րդ սերիան կարող եք դիտել օնլայն (http://lost-abc.ru/forum/74-20204-1):

Dayana
18.02.2010, 14:17
6-րդ սեզոնի 5-րդ սերիայից հատված այստեղ (http://www.youtube.com/watch?v=fFTA2gdKbhc&)

VisTolog
18.02.2010, 14:51
Ժողովուրդ, կարող ա իմանաք` Հ1-ը շարունակելու ա Lost-ի ցուցադրությունը, թե? ամբողջ գումարըն ու եռանդը կենտրոնացրել ա անտաղանդ սերիալների նկարահանման վրա:

երևի սեպտեմբերից :pardon
ավելի ճիշտ` հունիս-հուլիսից կսկսի առաջին սեզոնից ցույց տալ:

Չնայած ոնցոր իմաստ էլ չլինի, տարին մի սեզոն են հանում, մարդ մոռանումա ինչ էր տեսել :angry

armuk
22.02.2010, 20:05
Ժողովուրդ, կարող ա իմանաք` Հ1-ը շարունակելու ա Lost-ի ցուցադրությունը, թե? ամբողջ գումարըն ու եռանդը կենտրոնացրել ա անտաղանդ սերիալների նկարահանման վրա:

մարտի մեկից

Առաջին Ալիքի գարնանային նվերը դիտեք մարտի 1-ից:

*e}|{uka*
22.02.2010, 20:12
Մինչև 1-3 սեզոնները ցույց տան, տարին կպրծնի: Գոհ ու շնորհակալ ենք: :))

VisTolog
22.02.2010, 20:24
անկապ սերիաներ են :pardon

armuk
22.02.2010, 20:30
Մինչև 1-3 սեզոնները ցույց տան, տարին կպրծնի: Գոհ ու շնորհակալ ենք: :))

միթե չորս սեզոնները արդեն չեն ցույց տվել? հինգերրորդ սեզոննա սկսում

*e}|{uka*
22.02.2010, 20:36
միթե չորս սեզոնները արդեն չեն ցույց տվել? հինգերրորդ սեզոննա սկսում

Ուփս,1-4-ը ի նկատի ունեի: ORT-ով ամեն կիրակի ցույց են տալիս 5-րդ սեզոնը:

Artgeo
22.02.2010, 22:14
Ուփս,1-4-ը ի նկատի ունեի: ORT-ով ամեն կիրակի ցույց են տալիս 5-րդ սեզոնը:
6-րդ ն են ցույց տալիս, ավելի անկապ թարգմանությամբ, քան Լոսթֆիլմինը...

*e}|{uka*
22.02.2010, 22:28
6-րդ ն են ցույց տալիս, ավելի անկապ թարգմանությամբ, քան Լոսթֆիլմինը...

:D Հա 6-ը ի նկատի ունեի, :D անկապ ա թարգմանությունը:

helium
23.02.2010, 10:28
Ո՞ր սայթից կարող եմ քաշել բազմաձայն թարգմանությամբ․․․Լոսթֆիլմինը միաձայն թարգմանությունա՞

Venus
23.02.2010, 10:30
Երեկ ոնց որ թե իմացա, որ հանրային ալիքը 5-րդ սեզոնն է ցուցադրելու :think

Artgeo
23.02.2010, 11:24
Ո՞ր սայթից կարող եմ քաշել բազմաձայն թարգմանությամբ․․․Լոսթֆիլմինը միաձայն թարգմանությունա՞
Լոսթֆիլմինը բազմաձայն ա, բայց ոչ դուբլյաժ: Այսինքն իրական անգլերեն ձայնը լսվում է: ՕՌՏ-ն առաջի երկու սեզոնը դուբլյաժով է ցույց տվել, այսինքն միայն ռուսերենն է լսվում: Հիմա նենց խայտառակ թարգմանությամբ ա, որ տենց նայելու տեղը ավելի լավ է ընդհանրապես չնայել:
Առաջի երկու սեզոնը լավագույնը ՕՌՏ-ի թարգմանությունն է, երրոդ սեզոնից սկսած ԼՈՍԹՖԻԼՄինը:

Minerva
24.02.2010, 11:20
Հա, ես էլ եմ լսել մարտի 1-ից:
Ուխ, ինչ լավ ա: Հ1-ի համար չեմ գժվում, բայց ինտերնետս էդքան հզոր չի, որ ինտերնետից քաշեմ, DVD-ով էլ չեմ սիրում: Շուտ ա պրծնում, համ էլ մտածելու, վերլուծելու ժամանակ չես ունենում:

Վայ, ուզում էի Venus-ի խոսքը մեջբերեի, բայց պատասխանելը սեղմեցի::oy

Dayana
24.02.2010, 20:28
6-րդ շրջանի 5-րդ սերիան կարող եք դիտել օնլայն ` այստեղ (http://video.yandex.ru/users/olsivak/view/41/):

Artgeo
25.02.2010, 00:20
Լոսթֆիլմի թարգմանությամբ, հենց նոր դրին http://lostfilm.tv/details.php?id=1999

http://img687.imageshack.us/img687/583/19576640.th.jpg (http://img687.imageshack.us/i/19576640.jpg/)

Dayana
24.03.2010, 15:07
Նախորդ երկու սերիան առաջին 10 րոպեից հետո նյարդայնացել ու անջատել էի, բայց էս մեկը շատ լավն ա: Անպայման նայեք:

http://vkontakte.ru/video-8045_141820087

Artgeo
24.03.2010, 15:30
Նախորդ երկու սերիան առաջին 10 րոպեից հետո նյարդայնացել ու անջատել էի, բայց էս մեկը շատ լավն ա: Անպայման նայեք:

http://vkontakte.ru/video-8045_141820087

Երեկոյան ռուսերեն նորմալ թարգմանությամբ ;)

Dayana
24.03.2010, 15:35
Երեկոյան ռուսերեն նորմալ թարգմանությամբ ;)

Շատ արտահայտություններ կան, որ պիտի հենց անգլերեն լսես: Դրանք թե հումորային արտահայտություններն են, ինչպես ինքդ մի անգամ նշել ես, թե սցենարային կարևոր նշանակություն ունեցող արտահայտությունները: Բացի էդ, երկու անգամ նայի որ անգլերենդ լավանա :sad

masivec
05.05.2010, 23:44
Արդեն 14-րդ սերիան՝ http://lostfilm.tv/browse.php?cat=30
Ասեմ, որ նկարահանումները արդեն ավարրտված են:)

helium
06.05.2010, 16:41
Վերջին 3 սերիաները ահավոր ձանձրալի էին, ոչինչ չասող սերիաներ...տարօրինակ է, քանի որ ավարտին մոտենալիս ես հակառակ էֆեկտին էի սպասում :think

*e}|{uka*
06.05.2010, 16:57
Ձանձրալին մի կողմ, լրիվ աբսուրդ ա: :cry Զզվում եմ, որ կլանված նայում ես, վերջում հարամ են անում: Սցենարիստ :goblin

Dayana
06.05.2010, 17:18
Ձանձրալին մի կողմ, լրիվ աբսուրդ ա: :cry Զզվում եմ, որ կլանված նայում ես, վերջում հարամ են անում: Սցենարիստ :goblin

Բայց վերջին սերիան հետաքրքիր էր, ուղղակի Լոքի վրա ներվայնացա :angry

Dayana
15.05.2010, 01:19
Lost-ի ավարտին մնաց ընդհամենը երկու սերիա: Նախավերջինը, որ կցուցադրվի հաջորդ երեքշաբթի (մեզ մոտ արդեն չորեքշաբթի), կլինի նախորդների պես՝ 40 րոպե, սիկ այ վերջին սերիան կտևի 2,5 ժամ:

Հ.Գ. Նախորդ սերիայի ոչինչ չասող սյուժեն ֆիլմի բազմամարդ դիտողներից շատերին է հիասթափեցրել: :(

Artgeo
15.05.2010, 02:30

Մեռնեմ թե բան հասկացա, 16 սերիա չի՞:

*e}|{uka*
15.05.2010, 09:12

Հա, :cry տականքները :

Dayana
15.05.2010, 12:47
Մեռնեմ թե բան հասկացա, 16 սերիա չի՞:

չէ :) 16 սերիա + ֆինալ, որը կտևի 2,5 ժամ:

Հ.Գ. Իմ գրածները երկու անգամ կարդա :))

Artgeo
15.05.2010, 15:15
չէ :) 16 սերիա + ֆինալ, որը կտևի 2,5 ժամ:

Հ.Գ. Իմ գրածները երկու անգամ կարդա :))

Արդեն նայեցի:

Ամերիկյան ժամանակացույց

Սեզոն 6, էպիզոդ 16: What They Died For
Կայքում դնելու ամսաթիվը — Մայիսի 18, 2010 Երևանի ժամանակով մայիսի 19, 2010 առավոտվա 5-ի կողմերը

Սեզոն 6, էպիզոդ 17: The End
Կայքում դնելու ամսաթիվը —Մայիսի 23, 2010 Երևանի ժամանակով մայիսի 24, 2010 առավոտվա 6-ի կողմերը

Սեզոն 6, էպիզոդ 18: The End
Կայքում դնելու ամսաթիվը —Մայիսի 23, 2010 Երևանի ժամանակով մայիսի 24, 2010 առավոտվա 7-ի կողմերը

Լոսթֆիլմ կայքի հավանական ժամանակացույց
Սեզոն 6, էպիզոդ 16: What They Died For
Եթրի ամսաթիվը — Մայիսի 19, 2010 Երևանի ժամանակով մայիսի 19, 2010 երեկոյան 22.00-ից հետո

Սեզոն 6, էպիզոդ 17: The End
Եթրի ամսաթիվը —Մայիսի 24, 2010 Երևանի ժամանակով մայիսի 24, 2010 երեկոյան 22.00-ից հետո

Սեզոն 6, էպիզոդ 18: The End
Եթրի ամսաթիվը —Մայիսի 24, 2010 Երևանի ժամանակով մայիսի 24, 2010 երեկոյան 22.00-ից հետո

Ռուսաստանի Առաջին ալիքով
Սեզոն 6, էպիզոդ 16: What They Died For
Եթրի ամսաթիվը — Մայիսի 22, 2010 Երևանի ժամանակով մայիսի 23, 2010 գիշերը 02.20

Սեզոն 6, էպիզոդ 17: The End
Եթրի ամսաթիվը — ԱՆՀԱՅՏ

Սեզոն 6, էպիզոդ 18: The End
Եթրի ամսաթիվը — ԱՆՀԱՅՏ

VisTolog
20.05.2010, 00:58
16-րդ սերիան:cry :roll

Քաշում ենք: (http://lostfilm.tv/download.php/2193/Lost.s06e16.rus.LostFilm.TV.torrent)

Dayana
20.05.2010, 09:12
Երբ դեռ դիտողների կարծիքն էի կարդում Լոս-աբց-ի կայքում, մտածում էի թե շատ լուրջ բան կար էս սերիայում, բայց դիտելուց հետո հասկացա, որ բոլոր հարցերի հանգուցալուծումը թողել են վերջին սերիային: Էդ մի քիչ լավ չի:

VisTolog
20.05.2010, 09:16

Ես էլ մտածեցի 16ը վերջին սերիանա::cry2 :think

Dayana
24.05.2010, 16:38
Ահա և վերջ Lost! (http://lost-abc.ru/forum/74-20758-1) :)

VisTolog
24.05.2010, 23:29
LostFilm -> http://lostfilm.tv/download.php/2205/Lost.s06e17e18.rus.LostFilm.TV.torrent

Մի քանի րոպե առաջ դրեցին:

BOBO
25.05.2010, 03:14
հիմարություն:angry նոռմալ բան չէին կարում մտածեին?:angry

VisTolog
25.05.2010, 03:17
հիմարություն:angry նոռմալ բան չէին կարում մտածեին?:angry

Էտ տեսակ վերջը երևի մինչև սցենար գրելն էին մտածել:D :sad

6 տարի նկարեցին, որ վերջում անկապ վերջ ունենար:
Սպասելիքներս չարդարացան::hi

Դատարկություն
25.05.2010, 19:55
Լոսթի վերջին մասը նայեցի: Ու տեսա, որ ամեն բան ավարտվեց: Իմ համար լավ կլիներ, որ էս ֆիլմը երբեք չավարտվեր (կամ գուցե ինձնից հետո դա լիներ:))), 6 տարի էս ֆիլմն եմ նայել, 6 տարի հիշողություն, ոչ թե ֆիլմից, այլ ֆիլմի հետ կապված: Իսկ հիմա վերջացավ... էնպես չի, որ շատ անկապ վերջացավ, ճիշտն ասած, ինձ արդեն չէր էլ հետաքրքրում, թե ինչպես կավարտվի, ուզում էի չվերջանար, քանի որ ինչքան էլ տրամաբանական ու հետաքրքիր մտածեին ավարտը, մեկա էնպես չէր լինելու ինչպես ցանկանում էինք:): Էս ֆիլմում իմ համար ամենաերջանիկ մարդիկ Բերնարդն ու իր կինն էին, մարդիկ հանգիստ, երջանիկ, առանց տառապանքների ու ձգձգումների մինչև ավարտ հասան: Վերջին սերիան նայելուց շատ ուրախացա նրա համար, որ Ջուլյետի կերպարին նորից տեսա... իրան ամենաշատն էի սիրում ֆիլմում:love: Էհ, ինչ-որ, անորոշ վիճակա... լավ կլիներ չավարտվեր, բայց ավարտվեց... շատ կկարոտեմ:love

Կարապետ
25.05.2010, 21:56
Շատ լավ ֆիլմա: Բայց անիմաստ վերջ ունի:

Dayana
25.05.2010, 23:24

Որ չարձագանքեմ, կմեռնեմ :} Էս ֆիլմը նայելիս լացել եմ Ջուլիետի մահանալիս ու վերջին մասում, նրան տեսնելիս ու իսկապես, ինչպես էլ ավարտեին, դժգոհ էինք մնալու :)

Հ.Գ. Նենց կուզեի պրոդյուսերները լիքը գումար տրամադրեին, ու շարունակություն նկարեին :))

Մանուլ
25.05.2010, 23:29
Վաայ, ոնց եմ ուզում վերջին սեզոնը նայեեմ... Չբռնե՞մ քաշեմ :think: Բայց շատ անկապ ա՞ վերջը:

Adriano
25.05.2010, 23:35
Ես գտնում եմ, որ ֆիլմը շատ հետաքրքիր ավարտ ունեցավ

*e}|{uka*
25.05.2010, 23:38
Ես գտնում եմ, որ ֆիլմը շատ հետաքրքիր ավարտ ունեցավ, փաստորեն էդ ծուխը, որ մտել էր լոկի մեջ վերացնելով կղզին վերացրեց ինքն իրեն: Կղզու յուրօրինակություննել այն էր, որ այն ուներ հետաքրքիր հատկություն փոխելու մարդկանց կյանքը: Եվ փաստորեն հետաքրքիրն նաև այն էր, որ ժամանակների մեջ տեղափոխության ուժ ուներ:Իսկ ինչ եք կարծում հիմա այդ անձնակազմը մահացած էր թե ոչ?

Ադրիանո, գրառումդ սփոյլեր թեգի մեջ դիր: …անգռ

StrangeLittleGirl
26.05.2010, 02:20
Էս ինչ դաժան բան էր էս վերջին սերիան... Քաշում-քաշում եմ, տեղ չեմ հասնում: Փառք Աստծո, ոնց որ 15 րոպե մնաց մինչև հասնեմ ամենավերջին: Ընդամենը 15 րոպե ժամանակ ունեն, որ ինձ չհիասթափացնեն, թե չէ ոնց հասկանում եմ ոչ մի պատասխան էլ չկա: Ուղղակի տեսնում ենք, թե ոնց ա պատմությունն ավարտվում: Կզարմանայի, եթե պատասխաններ լինեին... էդքան հարցերի տակից ո՞նց էին դուրս գալու:

StrangeLittleGirl
26.05.2010, 02:50
Հ.Գ. Նենց կուզեի պրոդյուսերները լիքը գումար տրամադրեին, ու շարունակություն նկարեին :))
Դայուշ, ինձ թվում ա սենց թե նենց ստիպված կլինեն ևս մեկ սեզոն նկարել, որ կարողանան իրանց առաջացրած հարցերի պատասխանները տալ :D :D Թե չէ եթե ճիշտը խոսենք, ոչ մեկիս ոչ էնքան հետաքրքրում էր, թե վերջում ինչ ա լինելու, այլ էն, թե ինչու ա էդ ամեն ինչը լինում:

Dayana
26.05.2010, 09:33

Ես չհասկացա թե ինչի էր պետք կղզուն պահապան, եթե էպես էլ ինքը պետք չեկավ :))

Minerva
26.05.2010, 09:33
Աաաաա, ժողովուրդ ես էլ եմ ուզում նայեմ։ Համ էլ ուզում եմ ձեր գրածները կարդամ, համ էլ վախենում եմ սպոյլերներ լինեն մեջը։ Մենակ գիտեմ, որ ամբողջ ինտերնետի գլխավոր թեմաներից էր Լոսթի ավարտը, ու չգիտեի՝ ոնց անեմ, որ հանկարծ մի ավելորդ բան չկարդամ։ 6-րդ սեզոնից ոչ մի սերիա չեմ տեսել։ Ու լիքը տարբեր բաներ լսեցի ֆինալի մասին. մեկն ասում ա՝ անկապ ա, մյուսն ասւոմ ա՝ վերջն ա, մի ուրիշը՝ տիպիկ հոլիվուդյան ավարտ, էն մեկը՝ անսպասելի վերջաբան։
Մի հետաքրքիր մեկնաբանություն էլ կար։ Ասում ա՝ Լոսթի վեջին սերիան նման էր ողջ սերիալին՝ գեղեցիկ էր նկարահանված, կար լավ դերասանական խաղ , շատ հարցեր, քիչ պատասխաններ, ու երկար ժամանակ խլեց քիչ բաներ բացատրելու համար։ Ճի՞շտ ա։ Իրո՞ք անպատասխան հարցեր են մնացե՞լ։ Մենակ թե առանց սպոյլերների։

Dayana
26.05.2010, 09:41

Ավելի լավ է լրիվ նայեք, հետո կարդաք, որովհետև կարող է հիասթափեցնել: Վերջին սերիան իհարկե շատ հարցեր թողեց անպատասխան, որովհետև ինչպես ֆիլմում նշվել էր ՝ ամեն հարցի պատասխան կբերի շատ այլ հարցերի ;)

VisTolog
26.05.2010, 09:55
Ես չհասկացա թե ինչի էր պետք կղզուն պահապան, եթե էպես էլ ինքը պետք չեկավ :))

:))

Ամենաառաջին սերիայում հիշու՞մ եք, որ Ջեքին են ցույց տալիս ինքնաթիռի մեջ::))
Հետո արդեն ցույց են տալիս, թե որտեղովա անցնում ինքնաթիռը. ջրի տակ անցած կղզու վրայով` Ջեյքոբի «ոտքի»::D

VisTolog
26.05.2010, 10:41
Դհարմայի ուղերձն ուղղված Լոսթի ֆանատներին::D:))

http://www.youtube.com/watch?v=FlLzzPiLuag&feature=player_embedded

Minerva
26.05.2010, 10:43
Դհարմայի ուղերձն ուղղված Լոսթի ֆանատներին::D:))

http://www.youtube.com/watch?v=FlLzzPiLuag&feature=player_embedded

Սպոյլե՞ր ա, թե՞ չէ։

VisTolog
26.05.2010, 11:05
Սպոյլե՞ր ա, թե՞ չէ։

Եթե սպոյլեր լիներ, կտեղեկացնեի::)

Minerva
26.05.2010, 11:15
Եթե սպոյլեր լիներ, կտեղեկացնեի::)

Եղավ։ ;)
Լավն էր, :D լոսթամոլների վիճակը ճշգրիտ ներկայացրել էր։ :D:D

StrangeLittleGirl
26.05.2010, 11:44
Ես չհասկացա թե ինչի էր պետք կղզուն պահապան, եթե էպես էլ ինքը պետք չեկավ :))

Տո մենակ է՞դ: Ես էնքա˜ն բան չհասկացա: Հեսա երեկոյան բլոգումս կգրեմ լիքը-լիքը հարցեր, որոնք էդպես էլ անպատասխան մնացին:

VisTolog
26.05.2010, 11:58
5րդ սեզոնի վերջին սերիայում` առաջնորդվելով Ֆարադեյի տեսակետով, որ եթե ջրածնային ռումբը պայթեցվի հենց կղզու «սրտում», նրանց ինքնաթիռը երբեք էլ չի ընկնի, Ջեքը ռումբը նետումա ջրհորը (:think): Հետո, երբ Ջուլիետը ընկնումա ռումբի մոտ, փորձումա այն փայթեցնել:

6րդ սեզոնի առաջին սերիայում արդեն կարծես տեսնենք պայթեցնելու արդյունքը. Բոլորն ինքնաթիռի մեջ են, իսկ ինքնաթիռը անցնում էր հենց այդ կղզու վրայով, որը արդեն ջրի տակն էր անցել: Այսինքն ռումբի պայթյունից հետո կղզին անցելա ջրի տակ::think ու բոլորը մեռել են իսկ մնացած սերիաներն ուղղակի Ջեքի երևակայության արդյունքն են եղել:

Կարճ ասած` մեռածներով ապրել են ռեալ կյանքում:D ու ինչ-որ տեղ վերադառնալու իմաստ չեմ տեսնում::)

Կարապետ
26.05.2010, 14:34
http://lost-abc.ru/epic/617.jpg (http://lost-abc.ru/news/the_end/2010-05-24-1841)

Dayana
26.05.2010, 17:00
Բոլոր նրանց համար, ովքեր դիտել են վերջին սերիան ու դեռ ունեն անպատասխան հացեր, խնդրեմ (http://lost-abc.ru/news/comments/2010-05-25-1844):

StrangeLittleGirl
26.05.2010, 22:27
Բոլոր նրանց համար, ովքեր դիտել են վերջին սերիան ու դեռ ունեն անպատասխան հացեր, խնդրեմ (http://lost-abc.ru/news/comments/2010-05-25-1844):

Դայ, բայց մեկ ա էդ էլ չպատասխանեց լիքը հարցերի: Ես իմ բոլոր հարցերին մի պատասխան ունեմ. ուղղակի հեղինակներն էնքան են խճճել, որ չեն կարողացել տակից դուրս գալ: Իսկ նմանատիպ վերջաբանը գուցե խելքին մոտ կլիներ, ասենք, եթե կարճ-կոնկրետ 2-3 սեզոն լիներ:

nune'
26.05.2010, 23:12
Մեկա չեմ սիրում էդ սերիալները, ուզումա լոսթ լինի ուզումա ֆաունդ լինի..ու զարմանում եմ ոնց են մարդիկ իրանց կոտորում, որ հինգերորդ, տասներորդ սեզոնները ձեռք բերեն:D

*e}|{uka*
26.05.2010, 23:21
Մեկա չեմ սիրում էդ սերիալները, ուզումա լոսթ լինի ուզումա ֆաունդ լինի..ու զարմանում եմ ոնց են մարդիկ իրանց կոտորում, որ հինգերորդ, տասներորդ սեզոնները ձեռք բերեն:D

Նունե (ապաթարց) ոնց որ դու ռոքի համար, մենք էլ լոսթի...զարմանալի պյան:

Dayana
26.05.2010, 23:24
Մեկա չեմ սիրում էդ սերիալները, ուզումա լոսթ լինի ուզումա ֆաունդ լինի..ու զարմանում եմ ոնց են մարդիկ իրանց կոտորում, որ հինգերորդ, տասներորդ սեզոնները ձեռք բերեն:D
Հենց քեզ ինչ-որ մեկը ստիպի նայել էդ հինգերորդ ու տասերորդ սեզոնները, ասա բաս կիթառը կտամ քյալլին, իսկ քանի դեռ քեզ ոչ մեկ չի խանգարում/ստիպում, լավ կլինի ուղիղ կամ փոխաբերական իմաստով չհեգնել ֆիլմի հանդիսատեսին: :)

Albus
27.05.2010, 21:58
Կարծիք Lost-ի մասին: Կարդացեք, չեք փոշմանի:hands
http://krivo.livejournal.com/27754.html

Adriano
29.05.2010, 12:51
Ալբուսի գրառումը կարդացի բավականին հետաքրքիր կայք էր: Սակայն հեղինակը բավականին սուր էր մոտենում ֆիլմի էությանը: Այո մնացին չբացահայտված հարցեր սակայն ինքը հենց ֆիմը յուրօրինակ էր նրանով, որ թույլ է տալիս յուրաքանչյուրին մեկնաբանել այն յուրովի

Լավ, իմ կարծիքով կինոյի հիմնաքարը կղզին է, որը կարծես թե մարդու նման լինի: Դրա մասին են վկայում կղզու սիրտը և նրանից եկող լույսը, չար ու բարու կռիվը կղզու ներոսւմ: Իմ կարծիքով այդ կղզին միշտ էլ եղել է,այսինքն միլիոնավոր տարիներ առաջ էլ այնտեղ բնակվել են թե Ջեքոբի ու թե Չարի դերը մարմնավորող մարդիկ, ուղղակի ֆիլմի հեղինակը անդրադարձ է կատարել այս ժամանակահատվածին: Օշանիկ ռեյսը նույնպես պատահական է վերցված, ինչպես երևում է ֆիլմից այդտեղ ևս մարդիկ են եղել դեռ նրանցից շատ առաջ: Ինչ վերաբերում է Դարմա նախագծին: Ապա սա կարելի է մեկնաբանել որպես մի նախագիծ, որը պետք է ուսումնասիրեր մերթընդ մերթ երևացող, այսիքն ռադարների համար տեսանելի, կղզու յուրահատկությունները, իսկ ամենամեծ յուրօրինակությունը ժամանակից ժամանակ տեղափոխվելն է, որն ըստ երևույթին այն մեկ դարձնում է տեսանելի մեկ ոչ տեսանելի: Ինչպես ամեն օրգանիզմ այնպես էլ կղզին շատ վատ է տանում միջամտությունները սեփական կյանքին: Ասենք բոմբ են պայթացնում, քանի կիլոմետրանոց փոս են փորում, իսկ արձագանքը շատ արագ սպասել չի տալիս, չարը իր գործն է անում բարին իրենը: Ինչ վերաբերում է ընտրյալներին, բարին փորձում է գտնել մարդկանց որոնք կպահեն կղզին, իսկ չարը ընդհակառակ ցանկանում է դուրս գալ կղզուց, սակայն չգիտակցելով, որ նա միայն կյանք ունի հենց կղզում, դրա ապացույցն այն է, որ երբ կղզու սիրտը կանգնացնում են չարը կամ ծուխը կարծես թե դառնում է խոցելի: Այսինքն ամեն անգամ չարը չի գիտակցում, որ կղզին միակ վայրն է ուր նա կարող է բնակվել: Ինչպես մարդը երբ մարդ մահանում է իր հետ տանում է թե սեփական չարը թե սեփական բարին: Սակայն ոչ մեկ չի ասել, որ մարդ չի կարող տեղափովել ժամանակի մեջ: Փաստորեն կղզին թույլ է տալիս որ նրանում ապրած մարդիկ տեղափոխվեն ժամանակով տեսնեն իրենց անցյալը ներկան և ապագան: Հնարավորություն է տալիս ստանալ այնպիսի բաներ, որ սովորական կյանքում չես ստանա: Մասնավորապես ասենք Լոկը ոտքերի խնդիր ուներ, կարողացավ քայլի, Լոկին նաև տանջում էր մեղքը սեփական հոր նկատմամբ, սակայն կղզին փորձում է ցույց տալ, որ պետք է շարունակել ապրել: Հիմա կասեք բա չէ որ Օշանիկի անձնակազմին հավաքել էին հատուկ ձևով կասեմ այո, մասնավորապես եղել են մարդիկ, որ տեղյակ են եղել նման կղզու , առեղծվածային կղզու մասին և փորձել են ինչ-որ ձևով տեսնել դրա գաղտնիքը, այնտեղ ուղղարկել են ասենք Օշանիկի ուղևորներին, սակայն մինչ այդ էլի են եղել թեկնածուներ: Մի խոսքով հանդիպումը եկեղեցում վկայում է այն մասին, որ մարդը մահանալուց հետո տեղափոխվում է այլ աշխարհ, իսկ կղզում ընկածները բոլորմն էլ ըստ ինչ ինչ-որ ժամանակում մահանում են իրենց տեղը բերելով ուրիշներին

Մուր_Համլետ
20.06.2010, 20:00
Նախ, դուրս է եկել ֆիլմի 6-րդ սեզոնը: Եվ, տեսեք ինչեր են գրում այն կայքի կոմենտարիաներում, որտեղից ես քաշել եմ
http://www.bboyportal.ru/archives/432
Որտեղ գրած է Hamlet, դա ես եմ գրել:
Ես առաջին իսկ օրից դիտում եմ այն, շաաաաաաաաաաատ գրավիչ սերիալ է: Ափսոս որ վերջացավ...
Այն դրամա է, ֆանտազիա, սերիալ, մելոդրամա...

VisTolog
20.06.2010, 22:24

Համարիա մեկ ամիսա, ինչ 6-ը դուրսա եկել::)

Ահա և վերջ Lost! (http://lost-abc.ru/forum/74-20758-1) :)

Յոհաննես
09.03.2014, 20:52
Եթե կա Lost,չի կարող իմ գրառումնը չլինել:
Միշտ ասել եմ Lost անյողները բաժանվել են 2 մասի.
1.Սկիզբը լավն էր,հետո ապուշություն դարձավ ու չշարունակեցի
2.Նայել եմ լավն էր
Բայց կա մի 3-րդ տեսակ,որը ապրել է ֆիլմի ամեն մի րոպեն(ԵՍ ԵՄ)
Միշտ բառերը քիչ են,երբ ուզում ես հոգովդ ապրած պահերով կիսվել:Ախր անհանար է բացատրել էն ինչ զգացել ես,երբ էդ արդեն դառնում է քո կայքի անբաժանելի մի մասը,երբ դու ինքդ մտնում ես էդ աշխարհի մեջ ու էլ դուրս չես գալիս:Երբ շուրջբոլորդ նույնություններ են ու քեզ թվում է,թե էս աշխարհում տեղ չունես,պատահական հայտնվում է Lost-ը ու դու գտնում ես քեզ ու հասկանում ես,որ գրողի տարած կայնքում մենակ չես:Երբ գտնում ես հերոսների,որոնց մեջ քեզ ես տեսնում,երբ ամբողջ կյանքդ լույսով է լցվում ու հասկանում ես,որ կյանքում կա մի ճանապարհ,որը քեզ կտանի դեպի քո աշխարհ:
ֆիլմի հերոսներից ամենահոգեհարազատը Ջոն Լոքն էր,իրա ու Ջեքի բոլոր զրույցերից հետո մի մեծ բան էի ձեռք բերում,իրա հավատը կյանքի նկատմամբ անսահման էր ու ահավոր ոգեշնչող էր:Ջեքը գիտության մարդ էր,իսկ Լոքը հավատի ու վերջում հաղթեց Լոքը,քանի որ Ջեքը հավատաց Լոքին:
Ֆիլմի հերոսներից չափազանց շատ եմ սիրել նաև Բենին,գերհզոր կերպար էր,մտածող,խորամանկ ու հսկա գիտելիքների պաշարով:
Մի խոսքով. Ինչպես կասեր Լոքը.Только я знаю, что я могу!
Էս նախաբանն էր,ես դեռ երկար կգրեմ :D

StrangeLittleGirl
04.08.2015, 17:42
Բոլոր լոսթասերներին հիշեցում, թե էսօր ինչ կարևոր օր ա :) Հայաստանում արդեն ժամն անցել ա, բայց ստեղ դեռ սպասում ենք:

մարիօ
04.08.2015, 17:44
Ոչ մի բան չեղավ, մեզ խաբել են, ես կոտրված եմ :( :(

Յոհաննես
05.08.2016, 12:56
Բոլոր լոսթասերներին հիշեցում, թե էսօր ինչ կարևոր օր ա :) Հայաստանում արդեն ժամն անցել ա, բայց ստեղ դեռ սպասում ենք:

էս ի՞նչ խաբարա

Freeman
06.08.2016, 21:54
էս ի՞նչ խաբարա

Երևի էս ա`
04.08.15 16:23:42

Յոհաննես
26.12.2016, 00:12
https://www.youtube.com/watch?v=yCxLih7G528

Յոհաննես
14.12.2018, 00:27
Ամեն ինչ կտայի,որ հին ու բարի ժամանակները վերադառնային։Ընկեր,դե նկարեք էլի շարունակությունը :cry :cry

Jarre
14.12.2018, 18:30
Ես մի ամիս առաջ նորից նայեցի ամբողջ սերիալը բլու րեյով։ Լրիվ այլ տպավորություններ ստացա։

Smokie
20.12.2018, 09:53
Ես մի ամիս առաջ նորից նայեցի ամբողջ սերիալը բլու րեյով։ Լրիվ այլ տպավորություններ ստացա։

Իսկ ավելի կոնկրե՞տ:))

Յոհաննես
23.04.2019, 00:29
Ամեն ինչ թողեք եկեք Լոսթասեր իմ ընկերներ,եկեք սաղովի էս երգը լսենք :love :cry

https://www.youtube.com/watch?v=YTdCzIduUb4

Յոհաննես
25.04.2019, 23:36
Չկաս է,չկաս ու ամենածանրը էն գիտակցումնա,որ թքեցի քո վրա ու անցա առաջ,փակեցի կյանքիս ամենակարևոր էջերից մեկը ու դարձա սաղի պես:Իմ արև,ազդեցությունդ էնքան մեծ է եղել իմ ձևավորման վրա,որ 3 հաստափոր գրքով չեմ կարա նկարագրեմ:Արա,իմ արև,չեն ջոգում,ախպեր ոչ մեկ էլ չի ջոգում,երևի ես էլ արդեն չեմ ջոգում,քանի որ փակեցի ու առաջ անցա:Հիմա ոչ մի տեղ,ոչ մի վայրում,ոչ մեկի հետ լիարժեք չեմ զգում,միշտ պակաս է ու էդ ահագին նեղում է,վերհիշելով անցած-գնացած օրերը կանգ եմ առնում էն կետերի վրա,երբ էդ լիարժեքությունը կար,իսկ էդ քո ներդաշնակությունն էր,գերխառը ներդաշնակությունդ:Մեկ-մեկ ուզում եմ հավատամ,էն մտքերը,էն գաղափարները որ կային:Ահավոր կարոտում եմ ինձ էդ տարիներին,բայց դու էլ ինձ կյանքին չէիր նախապատրաստել,չէիր նախապատրաստել էս <<իրականությանը>>,իսկ քո իրականություն տանող ճամփեքը կամ չկային,կամ էլ ես չգտա,կամ էլ վախեցա մինչև վերջ գնալ ճամփից դուրս,միգուցե էդպես պետք է հասնեի իրականություն:Հիմա նոր,վերլուծելով հասնաում եմ,որ հա,չգնացի մինչև վերջ,հիմա նոր հասել եմ էդ իմաստությանը,հենց նոր հասկացա ամբողջ պատկերը,քեզ տանող ճամփեն հավատը չկորցնելն էր ու էդպես քայլելը,իսկ ես էնքան սխալ տեղեր էի փնտրում,որ վերջը ընտրեցի չարյաց փոքրագույնը ու քեզ էլ թողեցի:Հիմա հետ գալու համար արդեն ուշ է,միգուցե մի օր,երբ էստեղ գոնե հաղթաց կլինեմ,կգամ իրականություն,կամ էլ դու կբրերես,չնայած դեռ ոչ մի հաղթաց չի եկել,ոչ էլ պարտված…

https://www.youtube.com/watch?v=PCJU7dQRw_8