PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինքնասպանություն

Էջեր : [1] 2

Arisol
03.08.2006, 01:09
Ինքնասպանություն… Երեվի շատ մարդիկ են ինքնասպանության փորձ արել: Շատերը որոշ ժամանակ անց ծիծաղել են իրենց այդ արարքի վրա, մյուսները էլի են ինքնասպանության փորձեր կատարել, իսկ որոշները հաջողություն են ունեցել այդ գործում և լքել են այս անիրավ աշխարհը… Ի՞նչն է մարդկանց դրդում այդպիսի արարքի, որչա՞փ ուժ և համառություն պետք է մարդ ունենա, որպեսզի ինքն իրեն սպանի:
Ամեն մարդ ունի ծնվելու և մահանալու իրավունք, բայց արդյո՞ք հարգելի է նման ձևի կյանքից հեռանալը: Ինչպիսի՞ կարծիք ունեք նման արարք կատարած մարդկանց նկատմամբ: Համարում եք նրանց էգոի՞ստ, թե՞ թուլամորթ, կամ էլ ուժե՞ղ, կամ…
Ասեմ, որ իմ կարծիքով այդ արարքի չափանիշն ամեն դեպքում կախված է տվյալ իրավիճակից…

Delicada
03.08.2006, 10:00
Ուրեմն իմ կարծիքով ինքնասպանություն գոռծող մառդիկ ուժեղ կամքի ուժ.
Գտնում եմ նաև որ այն մարդիկ բարձրաձայն ասում են որ ցանկանում ինքնասպանություն գործել երբեք չեն անի դա, այդ ամենը ասվում է ուշադրություն գրավելու համար… համենայն դեպս ես այդպես եմ կարծում.
Բայց դե գտնում եմ միշտ պետք է որոնել այլ ճանապահներ լուծելու խնդիրները

Նարեկ
03.08.2006, 12:07
Կարծում եմ ինքնասպանությունը մահանալու բնական ձևերից մեկն է: Կամ մարմինդ մաշվում է ու դու մահանում ես, կամ ինչ-որ բան/մեկը քեզ սպանում է, կամ էլ դու ես քեզ սպանում: Ուղղակի ինքնասպանության առավելությունը այն է, որ քո ուզած ժամանակ կարող ես մահանալ:

Delicada
03.08.2006, 12:21
Իսկ դու գտնում ես որ դա խնդրի անհրաժեշտ լուծու՞մ է
Ուզում եմ ասեմ մարդ միշտ պե՞տք է ինքը ընտրի երբ է ուզում հեռանալ կյանքից.

Bonita
03.08.2006, 12:44
Ինքնասպանություն գործողները դրանք միանշանակ թույլ մարդիք են...այդտեղ ես ոչ մի կամքի ուժ չեմ տեսնում...

Ուլուանա
03.08.2006, 13:36
Կարծում եմ ինքնասպանությունը մահանալու բնական ձևերից մեկն է: Կամ մարմինդ մաշվում է ու դու մահանում ես, կամ ինչ-որ բան/մեկը քեզ սպանում է, կամ էլ դու ես քեզ սպանում: Ուղղակի ինքնասպանության առավելությունը այն է, որ քո ուզած ժամանակ կարող ես մահանալ:
Նարե՞կ, էդ լու՞րջ ես ասում, թե՞ ուղղակի էս թեման խառնել ես դատարկացնդաբանականի հետ: :blin Կներես, իհարկե: ;) Հուսով եմ, որ վերջին տարբերակն է: :P
Ինչպե՞ս կարող է ինքնասպանությունը մահանալու բնական ձև համարվել: Կյանքի վրա բռնանալը՝ անկախ նրանից, թե դա ում կյանքն է՝ քո թե մեկ ուրիշի, արդեն անբնական է։ Իմ կարծիքով, դրանից ավելի արհեստական ձև պատկերացնել հնարավոր չի:
Եվ ո՞վ ասեց, որ մեզ այդպիսի իրավունք է տրված՝ ընտրելու մեր մավան ժամանակն ու ձևը: Ի՞նչ է, մենք ինքնե՞րս ենք մեզ կյանք պարգևել, որ մենք էլ որոշենք այդ կյանքը մեզնից խլե՞լ թե՞ շարունակել ապրելը: Եթե մեզ այդ կյանքը տրվել է, ուրեմն պարտավոր ենք ապրել:
Իսկ ինչ վերաբերում է ուժեղ կամ թույլ լինելուն, ապա ինքնասպան լինելու ցանկություն ունենալու համար մարդ պետք է թույլ լինի, համենայնդեպս այդ պահին: Դե, համարյա բոլորն էլ ինչ-որ պահերի մեռնելու ցանկություն ունենում են, ուղղակի նայած, թե այդ ցանկությունն ինչ չափի ու ինչ տևողության է լինում, դրանից կախված էլ մարդը կամ ինքնասպանության փորձ անում է, կամ ոչ:
Իսկ ինչ վերաբերում է այդ ցանկությունն իրագործելուն, ապա դա էլ է կախված տարբեր հանգամանքներից. օրինակ՝ դեղահաբերի մեծ չափաքանակի օգնությամբ կյանքից հեռանալու համար մեծ կամքի ուժ հաստատ պետք չէ, իսկ, օրինակ, դանակը կուրծքդ խրելու համար, խոստովանում եմ, որ շա՜տ մեծ ուժ է պետք, կամ գոնե գիտակցության մթագնում, որպեսզի արածիդ ողջ հրեշավորությունը գիտակցել չկարողանաս... :{

Firegirl777
03.08.2006, 14:24
Ինչպես ասվում է ոչ ոք իրավունք չունի վերցնել այն ինչ ինքը չի տվել, տվյալ դեպքում կյանքը տրվում է Աստծո կամ գերբնական մի ուժի կողմից ուրեմն մենք իրավունք չունենք այն վերցնել, և դա վերաբերում է ինչպես ուրիշների կյանքին այնպես էլ սեփականին… Երբեք չկարծենք որ մենք ամենազոր ենք ինչի փորձ է հանդիսանում ինքնասպանությունը. Ի դեպ միայնայդ բառը կարդալուց իսկ ցնցվում եմ ու սարսափում…

Մասսագետ
03.08.2006, 15:13
Իհարկե ինքնասպանությունը մահանալու ձևերից մեկն ա, ես արհեստական սպանություն հասկացություն չգիտեմ, մահը մահ ա էլի: Արհեստական մահ կարա լինի սուտ մեռուկը:
Իմ կյանքը, իմ կյանքն ա, ինչ կուզեմ կանեմ հետը: Ես կյանք եմ ստացել անկախ ինձնից, դրանից հետո ինչ կուզեմ կանեմ հետը: Հասկանո՞ւմ եք, ինչը իմն ա, ինչ կուզեմ կանեմ դրա հետ:Ա՛ն, ես չեմ կարծում, որ պարտավոր եմ ապրել իմ կյանքը , ո՞ւմ առջև եմ պարտական:

Ինչպես ասվում է ոչ ոք իրավունք չունի վերցնել այն ինչ ինքը չի տվել, տվյալ դեպքում կյանքը տրվում է Աստծո կամ գերբնական մի ուժի կողմից ուրեմն մենք իրավունք չունենք այն վերցնել, և դա վերաբերում է ինչպես ուրիշների կյանքին այնպես էլ սեփականին… Երբեք չկարծենք որ մենք ամենազոր ենք ինչի փորձ է հանդիսանում ինքնասպանությունը. Ի դեպ միայնայդ բառը կարդալուց իսկ ցնցվում եմ ու սարսափում…

Իսկ իրավունք ունի՞ վերցնել նա, ով տվել է: Եթե հա ստացվում ա, որ իմ ծնողները կարան իմ կյանքը վերցնեն, որովհետև ինձ կյանք տվել ա ծնողս, ոչ թե գերբնական ուժերը: Ու կյանքը ինձ են տվել, նվիրել են ինձ, դա իմն ա արդեն վերջ:

Ուլուանա
03.08.2006, 15:31
Լավ, Հով, դու քեզ բնորոշ աթեիստական մոտեցում ես ցույց տալիս էս հարցի նկատմամբ, բան չունեմ ասելու, աթեիստական տեսանկյունից միանգամայն տրամաբանական դատողություն է: Ուրիշ հարց է, որ աթեիստական մտածելակերպն ինձ և շատ ուրիշների համար ընդունելի չի, հետևաբար ընդունելի չի կարող լինել նաև քո այս տեսակետը: Բայց վիճելու իմաստ չեմ տեսնում: Եթե ես էլ համարեի, որ իմ կյանքն ինձ պարգևողը միայն ծնողներս են եղել՝ առանց Աստծո միջամտութույան, հաստատ ես էլ կհամարեի, որ իմ կյանքի հետ ես իրավունք ունեմ անելու այն ամենը, ինչ ցանկանում եմ: ;)

Մասսագետ
03.08.2006, 15:46

Ընդունում եմ քո ասածները;) ուղղակի ես էլ իմ աթեիստական մտքերն էի արտահայտում էլի :)

Լէգնա
03.08.2006, 17:38
Ինքնասպանությունը շատ վիճելի հարց է,երբեմն շատ քննարկելուց հետո,մտածում ես ինչ դատարկ բան է...
Բայց որ ինքնասպանություն գործողը,հետո դրա անհաջողության դեպքում, այլևս չի փորձում ,դա ճիշտ է…Հիմնականում չեն փորձում էլ կրկնել:

Հայ տղա
03.08.2006, 18:21
Դու կարող ես վերցնել կամ ոչնչացնել համենայնդեպս քո ստեղծածը: Կյանք ունես պահպանիր: Չկասկածես այն քեզ տվողը մի օր ել կվերձնի…:)

Lionne_en_Chasse
03.08.2006, 19:34
Բայց որ ինքնասպանություն գործողը,հետո դրա անհաջողության դեպքում, այլևս չի փորձում ,դա ճիշտ է…Հիմնականում չեն փորձում էլ կրկնել:
Սխալվում ես , :) հիմնականում ճիշտ հակառակն է տեղի ունենում... և այս հարցում ոչինչ ընդհանարացնել չի կարելի , կախված է դրդրապատճառներից ( և ոչ միայն)

Ի՞նչն է մարդկանց դրդում այդպիսի արարքի, որչա՞փ ուժ և համառություն պետք է մարդ ունենա, որպեսզի ինքն իրեն սպանի:

Նախ ինքնասպանների մի քանի տեսակ կա, բայց կարծում եմ մենք խոսում ենք նրանց մասին , որոնք այդ քայլին դիմում են տառապանքներին վերջ տալու համար:
Ինքնասպանության դրդրապաճառը շատ բազմաբնույթ կարող է լինել ՝ հուսալքվածությունը , հոգնածությունը ( հոգեպես) , ստեղծված դժվարին իրավիճակը, անկարողության գիտակցումը, մեղավորության, սեփական անձի թերարաժեքության , ամոթի զգացումը, վիրավորանքը, ատելությունը սեփական անձի և բոլորի նկատմամբ, շրջապատի կողմից անտեսվածությունն ու անտարբերությունը... ինքնասպանությունը նույնիսկ ընդիմության դրսևորում կարող է լինել , կամ նման ձևով ուշադրություն գրավելու միջոց : Այդ քայլին դիմող մարդը երբեք հոգեպես հավասարակշիռ վիճակում չի լինում, և վերը նշված հոգեվիճակները խորը դեպրեսսիայի ախտանիշներ են : Հիմնականում ինքնասպանության որոշումը գաղտնի է պահվում ( եթե ինքնասպանություն գործողը ինչ-որ մեկին հայտնում է դրա մասին, ապա դեռ հույս ունի ուրիշ ելք գտնել...էսպես ասած փրկվել, թեկուզ այն մարդու կողմից ում վստահել է ) , մեկուսանում են լիակատար մենակության մեջ, որպեսզի ոչինչ կամ ոչ ոք չխանգարի ի կատար ածել որոշումը:
Նման դեպքերում միայն հարազատների ու ընկերների մխիթարանքն ու օգնությունը ( հատկապաես բարոյահոգեբանական) կարող է սթափեցնել նրանց : Եվ շատ կարևոր մի բան ևս ՝ ինքնասպանություն գործողների մեծամասնությունը միշտ հոգու խորքում փոքրիկ հույս են ունենում փրկվելու : Այնպես որ ուշադիր եղեք մարդկանց նկատմամբ

Իսկ ինչ վերաբերում է կյանքին կամավոր վերջ տալուն :) : Մենք բացարձակապես ԱՄԵՆ ԻՆՉԻ իրավունք ունենք և միայն ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ենք մեր իրավունքների սահմանները գծում, ելնելով մեր կրոնական, բարոյական, մարդկային, իրավաբանական ...համոզմունքներից : Բայց այդ իրավունքը թող արդարացման միջոց չդառան և ոչ էլ ՄԻԱՅՆ իրավունքից ելնելով ճիշտ / սխալ/ արդարացի սահմանումները ստանա

Նարեկ
03.08.2006, 22:08
Նարե՞կ, էդ լու՞րջ ես ասում, թե՞ ուղղակի էս թեման խառնել ես դատարկացնդաբանականի հետ: :blin Կներես, իհարկե: ;) Հուսով եմ, որ վերջին տարբերակն է: :P
Ինչպե՞ս կարող է ինքնասպանությունը մահանալու բնական ձև համարվել: Կյանքի վրա բռնանալը՝ անկախ նրանից, թե դա ում կյանքն է՝ քո թե մեկ ուրիշի, արդեն անբնական է։ Իմ կարծիքով, դրանից ավելի արհեստական ձև պատկերացնել հնարավոր չի:
Եվ ո՞վ ասեց, որ մեզ այդպիսի իրավունք է տրված՝ ընտրելու մեր մավան ժամանակն ու ձևը: Ի՞նչ է, մենք ինքնե՞րս ենք մեզ կյանք պարգևել, որ մենք էլ որոշենք այդ կյանքը մեզնից խլե՞լ թե՞ շարունակել ապրելը: Եթե մեզ այդ կյանքը տրվել է, ուրեմն պարտավոր ենք ապրել:
Իսկ ինչ վերաբերում է ուժեղ կամ թույլ լինելուն, ապա ինքնասպան լինելու ցանկություն ունենալու համար մարդ պետք է թույլ լինի, համենայնդեպս այդ պահին: Դե, համարյա բոլորն էլ ինչ-որ պահերի մեռնելու ցանկություն ունենում են, ուղղակի նայած, թե այդ ցանկությունն ինչ չափի ու ինչ տևողության է լինում, դրանից կախված էլ մարդը կամ ինքնասպանության փորձ անում է, կամ ոչ:
Իսկ ինչ վերաբերում է այդ ցանկությունն իրագործելուն, ապա դա էլ է կախված տարբեր հանգամանքներից. օրինակ՝ դեղահաբերի մեծ չափաքանակի օգնությամբ կյանքից հեռանալու համար մեծ կամքի ուժ հաստատ պետք չէ, իսկ, օրինակ, դանակը կուրծքդ խրելու համար, խոստովանում եմ, որ շա՜տ մեծ ուժ է պետք, կամ գոնե գիտակցության մթագնում, որպեսզի արածիդ ողջ հրեշավորությունը գիտակցել չկարողանաս... :{

Ես եմ ինձ տալիս այդ իրավունքը, որոշելու, թե երբ մահանամ, թե արդյոք այլ մարդիկ տալիս են իրենց այդ իրավունքը, թե ոչ, դա իրենց գործն է:
Ճիշտն ասած ես աթեիստ չեմ կարող ինձ համարել, այսինքն այդքան լավ չեմ էլ հասկանում այդ ինչ է: Ուղղակի քո աստվածը իմ աստվածը չէ: Աստվածը Հուդդան է, Քրիստոսը կամ գեր տիկինը, ինչպես ասում է Սելինջերի հերոսներից մեկը, և ի վերջո նրա համար արժի անել մի բան, ինչը ուրիշների համար կարելի է և չանել: Ես ինչ-որ տեղ պարտավոր եմ նրա առաջ: Հնարավոր է, որ նույնքան պարտավոր եմ նաև իմ առաջ:

Arisol
03.08.2006, 23:22
Սխալվում ես , :) հիմնականում ճիշտ հակառակն է տեղի ունենում... և այս հարցում ոչինչ ընդհանարացնել չի կարելի , կախված է դրդրապատճառներից ( և ոչ միայն)

Նախ ինքնասպանների մի քանի տեսակ կա, բայց կարծում եմ մենք խոսում ենք նրանց մասին , որոնք այդ քայլին դիմում են տառապանքներին վերջ տալու համար:
Ինքնասպանության դրդրապաճառը շատ բազմաբնույթ կարող է լինել ՝ հուսալքվածությունը , հոգնածությունը ( հոգեպես) , ստեղծված դժվարին իրավիճակը, անկարողության գիտակցումը, մեղավորության, սեփական անձի թերարաժեքության , ամոթի զգացումը, վիրավորանքը, ատելությունը սեփական անձի և բոլորի նկատմամբ, շրջապատի կողմից անտեսվածությունն ու անտարբերությունը... ինքնասպանությունը նույնիսկ ընդիմության դրսևորում կարող է լինել , կամ նման ձևով ուշադրություն գրավելու միջոց : Այդ քայլին դիմող մարդը երբեք հոգեպես հավասարակշիռ վիճակում չի լինում, և վերը նշված հոգեվիճակները խորը դեպրեսսիայի ախտանիշներ են : Հիմնականում ինքնասպանության որոշումը գաղտնի է պահվում ( եթե ինքնասպանություն գործողը ինչ-որ մեկին հայտնում է դրա մասին, ապա դեռ հույս ունի ուրիշ ելք գտնել...էսպես ասած փրկվել, թեկուզ այն մարդու կողմից ում վստահել է ) , մեկուսանում են լիակատար մենակության մեջ, որպեսզի ոչինչ կամ ոչ ոք չխանգարի ի կատար ածել որոշումը:
Նման դեպքերում միայն հարազատների ու ընկերների մխիթարանքն ու օգնությունը ( հատկապաես բարոյահոգեբանական) կարող է սթափեցնել նրանց : Եվ շատ կարևոր մի բան ևս ՝ ինքնասպանություն գործողների մեծամասնությունը միշտ հոգու խորքում փոքրիկ հույս են ունենում փրկվելու : Այնպես որ ուշադիր եղեք մարդկանց նկատմամբ

Իսկ ինչ վերաբերում է կյանքին կամավոր վերջ տալուն :) : Մենք բացարձակապես ԱՄԵՆ ԻՆՉԻ իրավունք ունենք և միայն ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ենք մեր իրավունքների սահմանները գծում, ելնելով մեր կրոնական, բարոյական, մարդկային, իրավաբանական ...համոզմունքներից : Բայց այդ իրավունքը թող արդարացման միջոց չդառան և ոչ էլ ՄԻԱՅՆ իրավունքից ելնելով ճիշտ / սխալ/ արդարացի սահմանումները ստանա
Համամիտ եմ քեզ հետ: Կուզենայի ավելացնել մի պրիտչա(առասպել կամ եսիմ ոնց ա դա հայերեն…):
Բուդդայի մոտ գալիս ա ռակով հիվանդ մի լամա(կենդանու մասին չի խոսքը, այլ բուդդիզմով զբաղվող պրակտիկանտի մասին) ու հարցնումա.
- Եթե ես ինքնասպանություն գործեմ, դա կլինի՞ սխալ արարք:
Բուդդան ասում ա.
- Քո մարմինը ծածկված ա վերքերով, դու ցավերից տանջվո՞ւմ ես:
- Այո՛:
- Դու որդիներ ունես, նրանք կարո՞ղ են հոգալ իրենց մասին առանց քեզ:
- Այո՛:
- Դու համարո՞ւմ ես, որ հասել ես քո պրակտիկայում այս կյանքով քեզ տրված հնարավորությունների գագաթնակետին:
- Այո՛:
- Ուրեմն քո մահը, ինչ ճանապարհով էլ դու դա ընդունես, սխալ չի լինի:
Ու լաման գնում ա ինքնասպան ա լինում…

Մասսագետ
05.08.2006, 20:55
Հետաքրքիր ա, որ էս թեման սենց պասիվ ա, ես ավելի լուրջ վեճեր էի պատկերացնում էս թեմայում: Մի էրկու բան էլ ավելացնեմ:
Ինքնասպանություն գործողը պիտի դուխ ունենա, ինչ տիպի ինքնասպանություն ուզում ա լինի:
Փորձեմ ասել իմ կարծիքը ինքնասպանի հոգեբանության մասին: Կարծում եմ՝ ինքնասպանները ինքնասպանեն, որովհետև ուզում են, որ իրենց խղճան: Երևի նրանց թվում ա, որ մեռնելուց հետո նա կտեսնի մարդկանց, որոնք ողբում են իր համար նաև կիմանա, թե ով ի՞՛նչ էր կարծում իր մասին, իսկ դրանից ավելի հետաքրքիր բան չկա, իմանալ, թե ով ինչ է մտածում քո մասին, հըլը որ էսքանը…

kiki
05.08.2006, 22:11
ամկեղծ ասած, չեմ կարդացել այստեղի գրառումները, տրամադրություն ու հավես չունեմ երկար պոստեր կարդալու ... պարզապես իմ կարծիքն ասեմ ...
մի ֆոռումում էլ էին նման թեմա բացել, բայց "մահապատիժ" վերնագրով, ու իմ կարծիքը , որ պիտի գրեմ , վերաբերվում է և՛ նրան , և՛ նրա, քանի որ իմ կարծիքով, ըստ էության դա միևնույն բանն է ՝ երկու դեպքում էլ խլվում է մարդկային կյանք , մի դեպքում սեփականը , մյուս դեպքում ՝ ուրիշինը ... ու այնտեղ էլ եմ համարյա նույնը գրել ինչ հիմա պիտի գրեմ ...
ոչ ինքնասպանությունը , ոչ էլ մահապատիժը չեմ ընդունում, քանի որ մենք իրավունք չունենք վերացնել այն, ինչը մեզ չի պատկանում ... կյանքը մեզ տվել է Աստված ու այդ կյանքը իրեն է պատկանում, ու վերցնել այն կարող է միայն Նա, իսկ մենք իրավունք չունենք որչնչացնել այն, ինչ ինքներս չենք ստեղծել , կամ մեզ չի պատկանում ...

Ինքնասպանությունը շատ վիճելի հարց է,երբեմն շատ քննարկելուց հետո,մտածում ես ինչ դատարկ բան է...
Բայց որ ինքնասպանություն գործողը,հետո դրա անհաջողության դեպքում, այլևս չի փորձում ,դա ճիշտ է…Հիմնականում չեն փորձում էլ կրկնել:
սխալվում ես հարգելիս , շատ դպքերում մարդիկ կրկնում են ... պարզապես դա կախված է երևի մարդուց ու նրա հոգեկան վիճակից ...

Arisol
06.08.2006, 01:26
ոչ ինքնասպանությունը , ոչ էլ մահապատիժը չեմ ընդունում, քանի որ մենք իրավունք չունենք վերացնել այն, ինչը մեզ չի պատկանում ... կյանքը մեզ տվել է Աստված ու այդ կյանքը իրեն է պատկանում, ու վերցնել այն կարող է միայն Նա, իսկ մենք իրավունք չունենք որչնչացնել այն, ինչ ինքներս չենք ստեղծել , կամ մեզ չի պատկանում ...
Իսկ եթե այդ քո ասած Աստծո տված կյանքը նման է մի ահավոր դժոխքի, լի ցավերով ու տառապանքներով, որտեղ քեզ մարդու տեղ չեն անգամ դնում, որտեղ դու քեզ զգում ես պարզապես մի ավելորդ մասնիկ, քանի որ բոլորին խանգարում ես քո ներկայությամբ և մտածում ես, որ ավելի լավ կլիներ մյուսների համար , եթե դու չլինեիր… հը՞ն… Արդյո՞ք քո կարծիքով այդպիսի մարդը իրավունք չունի վերացնել այն, ինչ տվել է նրան Աստված(չնայած, երևի թե Աստծո մասին մեր պատկերացումները տարբեր են, բայց սա արդեն այլ թեմա է):
Չգիտեմ որքանով պատկերավոր կլինի, եթե համեմատեմ սա, օրինակ, բույսի հետ, բայց փորձեմ:
Ենթադրենք դու մի բույս ես տնկում, սկզբից լավ հետևում ես նրան, ջրում ես, սնուցում, նա արդեն սկսում է թերեր աճեցնել(կներեք, եթե սխալ եմ գրել, ոչ մի կերպ լավ չստացվեց թարգմանել:( ) և այդ պահից սկսած դու արդեն անտեսում ես նրան, չես խնամում, չես ջրում:Այդ ժամանակ այդ բույսը արդեն հույսը կտրած, որ դու իրեն մի օր կջրես, կմշակես, սկսում է թառամել…Այնուհետեվ այլևս բույս չի լինում...դա քո չխնամելու, չջրելու հետևանքն է… Արդյո՞ք այդ բույսն իրավունք չուներ թառամելու, այլևս չգոյատևելու: Ինչպե՞ս նա կարող էր գոյատևել առանձ քո ուշադրությանը…Նույնն էլ մարդու հետ է… Ինչպե՞ս կարող է մարդ ապրել, եթե նա լքված է իրեն զգում ոչ միայն մարդկանց կողմից, այլ նաև Աստծու…

kiki
06.08.2006, 01:40
համաձայն եմ, որ աշխորհը դարձել է մի ահավոր դժողք ... որը ի դեպ ստեղծել են իրենց համար հենց իրենք ՝ մարդիկ ...
իսկ ինչ վերաբերում է քո տված հարցին, որը մի քանի անգամ տարբեր ձևերով տվեցիր, ասեմ, որ այդ հարցին կկարղանամ քեզ պատասխանել, երբ հասկանամ թե ինչու ենք մենք ՝ մարդիկս ծնվում, և ի՞նչ իմատ է Աստված դրել մեր գոյության գաղափարի մեջ, այսինքն այն հարցին, որին ես նախորդ պոստում ասացի, որ պատասխան չունեմ ...
իսկ ի՞նչ գիտես թե ինչ է ուզում Աստված մեզ ասել ... միգուցե այդ տառապանքը ու լքված լինելու զգացումը (որը մենք բոլորս էլ կարծում եմ մի անգամ գոնե կյանքում զգում ենք, ու որը միգուցե նաև խափուսիկ է ) նույնպես իմաստ ունի ու կարևոր դեր է խաղում մեր կյանքում ...

Arisol
06.08.2006, 01:47

Դե ես այս քո վերջին հարցին արդեն պատասխանել եմ «Մահ...Իսկ հետո՞» թեմայում: Ես դա բացատրել եմ, որպես կարմայի հետևանք: Եթե դժվար չէ և ցանկություն ունես, ապա կարող ես այդ իմ գրածը կարդալ… Ո՛չ, ես չեմ ասում, որ կողմ եմ ինքնասպանությանը, բայց ոչ էլ ասում եմ, որ դեմ եմ, որ ոչ ոք իրավունք չունի նման բան անելու…Պարզապես ես քո նախորդ ասածին պատասխանեցի, քանի որ համաձայն չէի քո գրածների հետ…

kiki
06.08.2006, 01:53
օկ, կկարդամ վաղը, երբ գլուխս լավ աշխատի ...
դե բոլորս մեր կարծիքն ունենք, ու դա բնական է, անգամ լավ է ... հետաքրքիր չէր լինի եթե բոլորը նույն կարծիքին լինեինք ...
ես ինքս կարծում եմ որ ինքնասպանությունը սխալ է, իսկ մահապատիժը մարզապես անթույլատրելի ... չնայած առանձնապես տարբերություն, էլի եմ ասում, դրանց մեջ չեմ տեսնում ...

Աբելյան
18.08.2006, 10:48
Ինչքան շատ ես ինքնասպանության անհաջող փորձեր անում, ենքան ավելի ես համոզվում, որ մեռնելը շատ դժվար բան ա:

Koms
18.08.2006, 18:44
չե, էս թեման չէմ հասկանում,
կյանքը՝ մեկ անգամ է /գուցե/ մեզ տրվում, եւ պետք է այն ապրել՝ առանց այդ "սեւ" մտքի,

Ուլուանա
18.08.2006, 19:21
չե, էս թեման չէմ հասկանում,
կյանքը՝ մեկ անգամ է /գուցե/ մեզ տրվում...
Կոմս, բայց քո այս խոսքերը մի քիչ հակասում են քո ստորագրությանը։;)

Koms
18.08.2006, 23:25
Կոմս, բայց քո այս խոսքերը մի քիչ հակասում են քո ստորագրությանը։;)
դրա համար էլ հատուկ նշել եմ՝ "գուցե" , ;)

Ուլուանա
19.08.2006, 06:36
դրա համար էլ հատուկ նշել եմ՝ "գուցե" , ;)
Դե, ես էլ դրա համար հատուկ նշել էի՝ «մի քիչ»։:P :D

Մելիք
19.08.2006, 12:30
Որ հաստատ իմանամ էլի կյանք կունենամ, էս մեկը նվեր կտամ ուրիշին:

kiki
19.08.2006, 17:00
Մելիք ջա՞ն, քեզ ինչ եղավ է՞...բոլորը գժվել են, սկսած ինձանից...

կներեք օֆֆտոպի համար...

otar
19.08.2006, 22:14
Ինչքան շատ ես ինքնասպանության անհաջող փորձեր անում, ենքան ավելի ես համոզվում, որ մեռնելը շատ դժվար բան ա:
totally agree :ok :hands

Ուլուանա
20.08.2006, 07:01
Ժողովուրդ, ձեր գրածները կարդում եմ, ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ակումբի անդամների մեջ, փաստորեն, փորձառու, բայց չկայացած ինքնասպաններ կան...:o :think
Կպատմե՞ք ձեր անհաջող փորձերի մասին: :P :oy

Koms
20.08.2006, 10:31
իսկ ռեալում /իրականությունում/ մենք կանք, գոյություն ունենք ընդհանրապես՞, որ մի "ուրիշ" տեղ էլ ուզենանք գնալ՞... :B բարդ հարց ա , չէ՞,..

PoeT
20.08.2006, 19:50
Ինքնասպանությանը դեմ եմ, թող ներեն բոլոր նրանք ովքեր փորձել են ինքնասպան լինել։ Կարծում եմ, որ նրանք, իրոք թույլ մարդիկ են։ Նրանք չեն գնահատում կյանքը

Arisol
20.08.2006, 20:02
իսկ ռեալում /իրականությունում/ մենք կանք, գոյություն ունենք ընդհանրապես՞, որ մի "ուրիշ" տեղ էլ ուզենանք գնալ՞... :B բարդ հարց ա , չէ՞,..
Օ՜, շատ բարդ հարց ա;) Մեր կյանքը կարծես մատրիցա լինի («Մատրիցա» ֆիլմի նման)… Էդ թեմայի շուրջը եթե սկսեմ խոսել, ապա երկար կտեվի, քանի որ շատ ասելիքներ ունեմ, իսկ էդքանը գրել…զահլա չկա, նաև՝ դժվար կհասկացվի ;)

Xolms
25.08.2006, 15:15
Իսկ ինչու են ընդանռապես ինքնասպանություն գորցում ինչեն ուզում դրանով ապացույցեն եթե իհարկե ապացույցելու վիրև է բան կա:think

Մելիք
25.08.2006, 15:22
Պարտադիր պիտի ապացուցելու բան ունենա՞ն: Ինձ թվում ա, հաճախ էդ քայլին գնում են, որովհետև թվում է, թե ի վիճակի չեն ապացուցել էն ինչ ուզում են:

Esmeralda
25.08.2006, 15:43
Ինքնասպանություն մարդ գործում է այն ժամանակ... երբ էլ աելու ոչ մի բան չի ունենում այս կյանքում (իր կարծիքով).....

Արշակ
25.08.2006, 16:12
Ենթադրում եմ, որ մարդիկ հիմնականում ինքնասպանություն են գործում հետևյալ պատճառներով.
1. ուզում են դրանով շրջապատին ինչ-որ բան ապացուցեն, ասեն
2. հուսահատվում են, կյանքից էլ ոչ մի սպասելիք չեն ունենում կամ անելիք, ասելիք չեն ունենում
3. ինչ-որ բանից ահավոր տանջվում են, չեն դիմանում ու մտածում են, որ դրանով կազատվեն տանջանքներից
4. դիվահարության ժամանակ, միայն իրենց տեսանելի ինչ-որ աներևույթ էակների դրդմամբ
5. որոշ կրոնների կամ աղանդների ազդեցությամբ

Դրդապատճառներից որևէ մեկն առանձնացնել ու ասել, թե բոլորը միայն այդ պատճառով են ինքնասպան լինում, կարծում եմ, որ սխալ է։

Լէգնա
25.08.2006, 16:31
Մարդն է իր կյանքի տերը.
բայց,կյանքը իր տերը չի ,այնպես ,որ թողենք ամեն ինչ նրանց կամքին :

Riddle
25.08.2006, 16:32
Հասկանում եմ, որ կյանքում այնպիսի անելանելի վիճակներ են լինում, որոնցից ազատվելու միակ փրկությունը գոյություն չունենալն է թվում, բայց ամեն դեպքում, ինքնակամ ազատվելն այն ամենաթանկից, որ Աստված է մեզ տվել՝ կյանքից, այն էլ այն դեպքում, երբ աշխարհում անթիվ անբուժելի հիվանդ մարդիկ գերմարդկային ջանքեր են գործադրում՝ պայքարելով նույնիսկ հաշված ամիսների համար, իմ կարծիքով… Եթե «վայրենություն»-ից ավելի վայրի բառ գտնեի, կասեի թե ինչ է:
Ոչ մի դեպքում ինքնասպանությունը լուծում չէ, այլ միայն ընդմիշտ կործանում` բառիս ամենասարսափելի իմաստով:

Lionne_en_Chasse
25.08.2006, 17:41
Մեռնելուց հեշտ բան չկա...ապրելն է դժվար

Մասսագետ
01.09.2006, 03:27
Մեռնելուց հեշտ բան չկա...ապրելն է դժվար
Ծանոթ խոսեր են, բայց թե որ գրքում եմ կարդացել, չեմ կարողանում հիշեմ :(

Lionne_en_Chasse
01.09.2006, 04:52
Ծանոթ խոսեր են, բայց թե որ գրքում եմ կարդացել, չեմ կարողանում հիշեմ :(
Ճիշտն ասած ես էլ չգիտեմ, քանի որ այդ գիրքը չեմ կարդացել :)
Ցանկացած պահի կարող ես կյանքիդ վերջ տալ արագ ու անցավ միջոցով , չմտածելով հետևանքների, կյանքում թողած խնդիրների ,ապրողների.... մասին: Բայց մեկ ակնթարթում փորձիր այդքան արագ ու հեշտորեն լուծել պրոբլեմները ու շարունակել ապրել

Astghik
01.09.2006, 12:56
Ես նույնպես դեմ եմ ինքնասպանությանը, քանի որ դա չի ազատում ցավերից ու խնդիրներից, ինքնասպանություն կատարողը այդ պահին իր կյանքի ամենաթույլ, անմիտ ու էգոիստական արարքն է կատարում:( :
Վերջերս պատահեց լսել 2 նման դեպքերի մասին: Առաջինը 45-50 տարեկան մի կին էր, որը ընտանիքի տեր էր, ու տնտեսական խնդիրներում դժվարանալու պատճառով անդունդից նետվեց... Ինքն ազատվեց իր ամենօրյա տանջանքներից, սակայն նրա հիվանդ ամուսինն ու զավակները բացի ամենօրյա խնդիրներից հիմա ունեն մի անսահման վիշտ, ու ինչքան էլ բարելավվի նրանց տնտեսական վիճակը, մայրը ընդմիշտ է հեռացել...
Այս ամառ պատահեց, որ 7 օր հիվանդանոցում էի: Մեր սենյակում կար մի ուսանողուհի 25 տարեկան, որն արդեն 2-րդ անգամ էր մահափորձ կատարում, նա դեղեր էր խմել, բայց մայրրը սպասվածից շուտ էր վերադարձել տուն ու փրկել էր նրան: ինքնասպանության պատճառը՝ մի տղա... Բայց այս աղջիկը հոգեկան ոչ նորմալ վիճակում էր գտնվում, սակայն բժիշկները չկարողացան նրան համոզել հոգեբանի մոտ բուժվել:
Ինչ աստիճանի հիասթափություն, վիրավորանք և այլն էլ ապրի մարդ, չարժե վերջ տալ կյանքին, ժամանակն ամեն ինչ փոխում է ու բուժում:) :

Ինքանասպամության իրավունք կա՞ թե չկա՞:think , համաձայն եմ, կախված է մարդու արժեքներից, կրոնից և այլն...

Cassiopeia
01.09.2006, 13:02
Ուրեմն իմ կարծիքով ինքնասպանություն գոռծող մառդիկ ուժեղ կամքի ուժ.
Գտնում եմ նաև որ այն մարդիկ բարձրաձայն ասում են որ ցանկանում ինքնասպանություն գործել երբեք չեն անի դա, այդ ամենը ասվում է ուշադրություն գրավելու համար… համենայն դեպս ես այդպես եմ կարծում.
Բայց դե գտնում եմ միշտ պետք է որոնել այլ ճանապահներ լուծելու խնդիրները
Ըստ իս, հակառակը, ինքնասպանության գնացող մարդիկ կամքի ուժից զուրկ են, քանի որ չեն կարողանում դիմագրավել ու հաղթահարել կյանքում առաջացող դժվարությունները: Ինքնասպանության գնում են միայն թույլ մարդիկ:

Kita
02.09.2006, 14:37
մի 3 անգամ շատ եմ ուզել կատարել… ուղակի համ էլ ֆիզիկապես վատ էի… ուժ չկար ինչ որ տեղ հասնելու… բայյց ատելության և վռեժի զգացումը օգնում են…:(

StrangeLittleGirl
02.09.2006, 15:28
Ըստ իս, հակառակը, ինքնասպանության գնացող մարդիկ կամքի ուժից զուրկ են, քանի որ չեն կարողանում դիմագրավել ու հաղթահարել կյանքում առաջացող դժվարությունները: Ինքնասպանության գնում են միայն թույլ մարդիկ:
Իմ ծանոթներից մեկն ասում է, որ ինքնասպանություն գործող մարդիկ շատ թույլ են, որովհետև չեն դիմանում դժվարություններին, բայց նաև շատ ուժեղ են, որ կարողանում են իրենք իրենց սպանել: Ես հավատում եմ դրան:

Xolms
14.09.2006, 12:28
ինքնասպանւթյուն գործում են այն մարդիք ովքեր վախենում են ապրել

Vard
14.09.2006, 14:45
Չգիտեմ, ովքեր են ավելի շատ ինքնասպանություն գործում թույլերը, թե՞ ուժեղները ամեն դեպքում կարծում որ հանգամանքները շատ կարևոր դեր ունեն: իհարկե հոգեկան խանգարման ժամանակ կամ շատ ուժեղ ստրեսների ժամանակ կատարած իքնասպանությունը շատ տխուր է, որովհետև մարդ վայրկենական որոշում է ընդունում և ընդմիշտ հրաժեշտ տալի մի արտակարք երևույթի, որը կոչվում է կյանք…
Բայց գիտեք անձամբ ես ցանկություն ունեմ կյանքս ինքնասպանությամբ ավարտեմ, եթե խանգառող հանգամանքներ չլինեն ու հենց էն ժամանակ երբ որ ցանկանամ…
Այս տարի երբ առաջին անգամ Տաթև գնացի պարզապես հիացած էի Տաթև գեղեցկությամբ ու գիտեք մտքովս ինչ անցավ, որ կյանքին հրաժեշտ տալու շատ հիանալի տեղ է :hands
բայց դե ոչ հիմա դեռ կյանքից շատ բան ունեմ ստանալու այ երբ որ զգամ, որ էլ պարզապես չեմ ուզում ապրեմ հենց էդ ժամանակ էլ ……………
երևի ձեզ կթվա թե գժվել եմ լրիվ :oy …
բայց դե ամենինչ լավ կլինի;)

Koroleva
14.09.2006, 18:34
Ուրեմն իմ կարծիքով ինքնասպանություն գոռծող մառդիկ ուժեղ կամքի ուժ.
Գտնում եմ նաև որ այն մարդիկ բարձրաձայն ասում են որ ցանկանում ինքնասպանություն գործել երբեք չեն անի դա, այդ ամենը ասվում է ուշադրություն գրավելու համար… համենայն դեպս ես այդպես եմ կարծում.
Բայց դե գտնում եմ միշտ պետք է որոնել այլ ճանապահներ լուծելու խնդիրները ajd depqum inchpes es asum, vor inqnaspannery ujex en, ete du el es karcum, vor mardy petq e inqy gtni ajl champa problemneri lucum gtnelu hamar?

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/announcement.php?f=26), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման :

Աբելյան
15.09.2006, 12:44
Ինքնասպանություն գործելու համար շատ մեծ կամքի ուժ ա պետք: Ոչ բոլորն են դրան ընդունակ:

Lionne_en_Chasse
15.09.2006, 14:51
Իրոք զարմանում եմ էն մարդկանց վրա , որոնք ինասպաններին համարում են առանձնահատուկ կամքի ուժի տեր: Ախր նրանք հենց կամքի ուժի բացակայությունից են էտ քայլին դիմում: Ի՞նչ ուժեղի մասին է խոսքը, երբ նրանք ուժասպառությունից դրդված են իրենց կյանքին վերջ տալիս, երբ Ի ՎԻՃԱԿԻ չեն հաղթահարելու կյանքի պրոբլեմներն ու դժվարությունները, և հոգեպես ահավոր ընկճված են ( դե ես արդեն այս թեմայում մանրամասը նկարագրել եմ նրանց հոգևիճակը...)
Գուցե ձեզ համար դա " էկզոտիկ" ինչ-որ բան է, բայց քաջությունն ու կամքի ուժ ունեն այն մարդիկ, որոնք անկախ ամեն ինչից թուլամորթի պես չեն փախչում կյանքից , դեռ մի բան էլ թքած ունենալով, թե հարազատներին ու ընկերներին իրենցից հետո ինչ վշտի մեջ են թողնում:
Եվ սովորաբար ինքնասպանության համար ընտրում են այնպիսի միջոցներ, որոնք ոչ մի ցավ էլ չեն պատճառում: Հո չեն բռնելու իրենց դահիճի նման փրթիկ-փրթիկ անեն... հաբ են խմում, երակներն են փրթում, բարձրությունից են գցվում...ոչ մեկն էլ ֆիզիկական ցավ չի պատճառում, իսկ հոգեպես նրանք արդեն բթացած են լինում
Ամեն օր կյանքն է իրենց վրա համարձակվում ձեռք բարձրացնել, թող մի օր էլ նրանք դա անեն ...
Ինչ ուժեղ են չէ :blin

milkyway
15.09.2006, 15:42
:think Նար ջան, գիտես էնքան հիմար բաների պատճառով են ինքնասպանություններ լինում, էլ դու սուս:
համենայն դեպս ,որ լսես իսկականից մահվան արժանի պատճառ ասա, մենակ չասես
"Այ էս մարդը ինչ ուներ կորցրեց", իմ համար մենակ էս կյանքնա իրական ,հետո ինչ կա չգիտեմ, առանց իմանալու տեղ չեմ գնա համենայն դեպս իմ կամքով;)

Arisol
15.09.2006, 16:15

Լուս ջան, ես չեմ համարում, որ ինքնասպանությունը ճիշտ է և կան մահվան արժանի պատճառներ, բայց խորհուրդ կտայի, որ նայես "Весна, лето, осень, зима и снова весна" ֆիլմը ու միգուցե կտեսնես, որ լինում են պահեր, երբ արդեն կարելի է գնալ կյանքից… Կամ էլ օրինակ ահավոր ֆիզիկական տառապանքների կամ պարալիզացված վիճակում գտնվող մարդկանց ինքնասպան լինելը…
Լուս ջա՛ն, ես չեմ քննադատում ինքնասպաններին, ոչ էլ պաշտպանում եմ: Դա իրենց իրավունքն է. ոնց կուզեն, նենց էլ կանեն: Ուղղակի նման քայլի դիմելիս պետք է ոչ միայն իրենց մասին մտածեն…

milkyway
15.09.2006, 16:23
:( Դե հիվանդությունները լրիվ ուրիշ տեղում են : Ես առողջ մարդուն նկատի ունեի, չնայած առողջ ասելով ես հասկանում եմ ֆիզիկական ու հոգեւոր առողջություն: Իսկ ինքնասպանների մոտ վերջինի մասին բան չեմ կարող ասել::think Համենայն դեպս բժիշկներն են էդ ասում :read
Բոլորի կյանքում էլ անանցանելի պատեր լինում են, կարեւորը մագլցել կարենաս:

Rhayader
22.09.2006, 10:23
Ինքնասպանություն… Երեվի շատ մարդիկ են ինքնասպանության փորձ արել: Շատերը որոշ ժամանակ անց ծիծաղել են իրենց այդ արարքի վրա, մյուսները էլի են ինքնասպանության փորձեր կատարել, իսկ որոշները հաջողություն են ունեցել այդ գործում և լքել են այս անիրավ աշխարհը… Ի՞նչն է մարդկանց դրդում այդպիսի արարքի, որչա՞փ ուժ և համառություն պետք է մարդ ունենա, որպեսզի ինքն իրեն սպանի:
Ամեն մարդ ունի ծնվելու և մահանալու իրավունք, բայց արդյո՞ք հարգելի է նման ձևի կյանքից հեռանալը: Ինչպիսի՞ կարծիք ունեք նման արարք կատարած մարդկանց նկատմամբ: Համարում եք նրանց էգոի՞ստ, թե՞ թուլամորթ, կամ էլ ուժե՞ղ, կամ…
Ասեմ, որ իմ կարծիքով այդ արարքի չափանիշն ամեն դեպքում կախված է տվյալ իրավիճակից…
Իմ կարծիքով կա երկու տիպի ինքնասպանություն, մեկը երբ մարդ փախնում է պրոբլեմներից, իսկ մյուսը երբ նա հեռանում է կյանքից, քանի որ պարզապես չի ուզում ապրել: Եթե առաջին դեպքը թուլության արտահայտում է, ապա երկրորդը շատ խրախուսելի երևույթ է:

Ուլուանա
22.09.2006, 10:53

Նույնիսկ խրախուսելի՞...:o Իսկ, օրինակ, ինչո՞վ է խրախուսելի։ Դրանով նա ի՞նչ լավ բան է անում իր կամ ուրիշ որևէ մեկի համար։ Կբացատրե՞ս։;)

Rhayader
22.09.2006, 12:21
Նույնիսկ խրախուսելի՞...:o Իսկ, օրինակ, ինչո՞վ է խրախուսելի։ Դրանով նա ի՞նչ լավ բան է անում իր կամ ուրիշ որևէ մեկի համար։ Կբացատրե՞ս։;)
Իմ կարծիքով իմաստ չունի «ձեռի հետ» ապրելը: Եթե միայն ապրելու պրոցեսը մարդուն հաճույք չի պատճառում, ապա նրա ապրելը իմաստ չունի:

kiki
22.09.2006, 12:29
խրախուսելի կարելի է համարել այն , որ մարդ կարողանում է դուրս գալ այդ հոգեկան վիճակից ու կյանքի իմաստ գտնել , թեկուզ ասենք մյուսներին օգնելու մեջ ...

Rhayader
22.09.2006, 12:45
խրախուսելի կարելի է համարել այն , որ մարդ կարողանում է դուրս գալ այդ հոգեկան վիճակից ու կյանքի իմաստ գտնել , թեկուզ ասենք մյուսներին օգնելու մեջ ...
Լավ էլի: Կարող ա՝ զոռով ա էտ զահրումարը: Ընտրության իրավունք թողեք մարդկանց: Գոպնիկներ:

kiki
22.09.2006, 13:46
ուզում ես համոզել մեզ , որ ինքնասպանություն գաղափարը կարող է խրախուսելի՞ լինել ... :angry
ավելի հիմար բան ես կյանքում լսած չկաի ...
ընտրությու՞ն : իսկ ի՞նչ ընտրություն կա այդտեղ :միայն հոգեկան ծանր վիճակում մարդը կարող է ընտրել մահը : ոչ մեկը չի ցանկանում մահանալ, ես քեզ հաստատ եմ ասում: եթե այդ պահին պահես նրա ճակատին ատրճանակը երկու վայրկյան, նա կսկսի խնդրել քեզ որ նման բան չաես : բոլորն ել սիրում են կյանքը, միգուցե հիասթափված են ոմանք լինում, բայց միևնույն է սիրում են ու ուզում են ապրել ... :angry իսկ ինքնասպան են լինում աֆֆեկտի ազդեցության տակ ծանր հեգեկան վիճակում գտնվող մարդիկ ...
դեռ տարիքի հետ շատ բան կհասկանաս , ու հասուն տարիքում քո խոսքերի վրա դեռ երկար ես ծիծաղելու , հավատա ...

Taurus
22.09.2006, 13:52
Իսկ ինչ կարող ես ասել իմ անվան տակի նկարի մասին:D (էտ ինչ վերաբերվումա ինքնասպանությանը:( )

Rhayader
22.09.2006, 14:09
Իսկ ինչ կարող ես ասել իմ անվան տակի նկարի մասին:D (էտ ինչ վերաբերվումա ինքնասպանությանը:( )
Ով ինչ անի իրեն կանի ԲՁՂ (Բեսամտ Ձևի Ղժում եմ)

Ուլուանա
22.09.2006, 15:25
Իմ կարծիքով իմաստ չունի «ձեռի հետ» ապրելը: Եթե միայն ապրելու պրոցեսը մարդուն հաճույք չի պատճառում, ապա նրա ապրելը իմաստ չունի:
Այո, ձեռի հետ ապրելն իրոք իմաստ չունի, բայց դրանից խուսափելու լավագույն ձևը ոչ թե կյանքից ձեռ քաշելն է, այլ այդ «չեղած» իմաստը գտնելը, որը թեև ոչ միշտ է հեշտ, բայց հաստատ միշտ էլ հնարավոր է։;) Կիկին լավ ասեց. թեկուզ մարդկանց օգնելու մեջ։

Եբ ընդհանրապես կյանքը երբեք էլ անիմաստ կամ ավելորդ չի կարող լինել, պարզապես հարկավոր է ձգտել գտնել այդ իմաստը, և ամեն ինչ լավ կլինի։ Հաճախ այդ իմաստը կարելի է լինել բոլորովին անպասելի տեղերում, բայց այն կա։;)

Taurus
22.09.2006, 18:10
Երբ ընդհանրապես կյանքը երբեք էլ անիմաստ կամ ավելորդ չի կարող լինել, պարզապես հարկավոր է ձգտել գտնել այդ իմաստը, և ամեն ինչ լավ կլինի։ Հաճախ այդ իմաստը կարելի է լինել բոլորովին անպասելի տեղերում, բայց այն կա։;)
Ապրես Uluana ջան, ճիշտ ես ասում , օրնակ ես արդեն գտել եմ ապրելու իմաստը (իհարկե դա իմ համար):
Բայց հնարավոր է , որ գտել ես բայց չգիտես:think
ողղակի չես զգում:[

Ով ինչ անի իրեն կանի ԲՁՂ (Բեսամտ Ձևի Ղժում եմ)

Եթե էդ քո բեսամտ ղժալնա, որեմն քո մոտ վիճակը տխուրա, ցավակցում եմ:(
ավելի ճիշ ցավակցում ենք :) :P :B :ok :angry :8 :think :[

Angelina
21.11.2006, 15:08
Կարծում եմ, ինքնասպանությունը վախկոտության նշան է:

Նորմարդ
21.11.2006, 16:03
Ինքնասպանություն…
Ասեմ, որ իմ կարծիքով այդ արարքի չափանիշն ամեն դեպքում կախված է տվյալ իրավիճակից…
Ես համամիտ եմ Arisol հետ, որոշ դեպքում ինքնասպանությունը միակ ճիշտ ելքն է:
օր. երբ հույժ կարևոր ռազմական գաղտնիք իմացող սպան գերի է ընկնում թշնամուն,
կամ ինչքան գիտեմ տիեզերագնացներին թռիչքից առաջ տրվում է թույնի փոքրիկ սրվակ...
Կասեմ ավելին, նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցին ինքնասպանությունը, որոշ դեպքերում արդարացված է համարում!

Է Ն Ց Ո
22.11.2006, 16:02
Նիցշեն ասում էր << մի խոսա նրա մասին ինչը չես փորձել>>

փորձեք ու կիմանաք

Shauri
22.11.2006, 16:21
...բայց արդեն չենք կարենա որևէ մեկին պատմել...

Գոռ Ջան - Հայ
22.11.2006, 16:25
Ինքնասպանությունը երբեք էլ չի կարող ճիշտ ելք դառնալ:angry
Նման երևույթը ընդամենը թույլ կամքի դրսեվորում է:angry
ՈՒ չի կարող արդարացվել ոչ մի ինքնասպան:
Մարդը ընդհանրապես կյանքում իր էությամբ ձգտում է, պայքարում է կյանքի համար, կարելի է ասել նույնիսկ բնազդաբար: Ու իմ կարծիքով էդ ձգտումը միշտ էլ ավելի հզոր է, քան ինքնասպանության դրդող ցանկացած պատճառ:

Ուրվական
22.11.2006, 19:40

Դու այդպես ես ասում, իսկ երբևէ հայտնված կաս ինքնասպան լինել ցանկացող մարդու հոգեվիճակում:Չի կարելի միանշանակ ասել, որ նա թույլ մարդ է:Համոզված եմ, որ շատերի մոտ գոնե մի վայրկյանով առաջացել է այդ ցանկությունը` մեռնել:Ես էլ եմ դա սխալ քայլ համարում, բայց որոշ չափով մտնում եմ այդ մարդու վիճակի մեջ:

Նորմարդ
22.11.2006, 20:24
Ինքնասպանությունը երբեք էլ չի կարող ճիշտ ելք դառնալ:angry
Նման երևույթը ընդամենը թույլ կամքի դրսեվորում է:angry
ՈՒ չի կարող արդարացվել ոչ մի ինքնասպան:
Մարդը ընդհանրապես կյանքում իր էությամբ ձգտում է, պայքարում է կյանքի համար, կարելի է ասել նույնիսկ բնազդաբար: Ու իմ կարծիքով էդ ձգտումը միշտ էլ ավելի հզոր է, քան ինքնասպանության դրդող ցանկացած պատճառ:
Դու երևի ուշադրություն չես դարձրել իմ ներկայացրած օրինակներին կամ դրանք լավ չես հասկացել:
Դե հիմա պատկերացրու տիեզերագնացին գերել են այլմոլորակայինները և նրա վրա կատարում են բազմաթիվ այլանդակ և տանջալի փորձարկումներ:
Ինքնասպանությամբ տվյալ դժբախտ տիեզերագնացը վերջ կտա իր տանջանքներին այս դեպքում, ի՞նչպես կարելի է տիեզերագնացին վախկոտ անվանել:
Կամ մի այլ օրինակ հիշենք <<Արմագեդոն>> ֆիլմը երբ հերոսներից մեկը պայթեցնում է իրեն և երկրի խաղաղ գոյաությանը սպառնացող գիսաստղին:Այստեղ նույնպես ինքնասպանություն գործողը ամենևին վախկոտ չէ:
Իսկ եթե մեկը ինքնասպան է լինում, օր. երբ նրա սիրած էակը նրան մերժում է այ սա արդեն անընդունելի և դատապարտելի երևույթ է:

Է Ն Ց Ո
23.11.2006, 09:16
...բայց արդեն չենք կարենա որևէ մեկին պատմել...

Բայց դու արդեն կիմանաս քեզ հետաքրքրող հարցի պատասխանը
դա ցավոտ չի հավատա ինձ մահացողը մեծ շոկա ապրում դա հավասար է մեծ նարկոտիկի դոզաի

ովա ճանաչում Ջիմ Մորիսոնին DOOR -ից ?

Ուլուանա
23.11.2006, 10:44
Բայց դու արդեն կիմանաս քեզ հետաքրքրող հարցի պատասխանը
դա ցավոտ չի հավատա ինձ մահացողը մեծ շոկա ապրում դա հավասար է մեծ նարկոտիկի դոզաի
ովա ճանաչում Ջիմ Մորիսոնին DOOR -ից ?
Ասենք թե ճանաչում ենք, բայց ի՞նչ կապ ունի Ջիմ Մորիսոնը տվյալ դեպքում։ :unsure Չլինի՞ թե ինքը մեռնելուց հետո քեզ պատմել է իր տպավորությունների մասին։ :D Նախ Ջիմ Մորիսոնը ինքնասպան չի եղել։ Բացի դրանից, շատ քչերին է մահը այդ աստիճանի ձգում, որ ուզենան մեռնել միայն այն բանի համար, որ իմանան, թե ինչ կա «սրանից այն կողմ»։ Բոլորին էլ հետաքրքրում է այդ հարցը, բայց ոչ այնքան, որքան որ Ջիմ Մորիսոնին էր հետաքրքրում... Իմ խորին համոզմամբ, միլիոնից մեկը կարող է ինքնասպան լինել՝ զուտ հետաքրքրությունից դրդված... :o Կարծում եմ՝ դրա համար հարկավոր է լուրջ խախտումներ ունենալ... :think

Cassiopeia
23.11.2006, 11:04
Իսկ ի՞նչ եք կարծում, մահվան մասին մտածելն ու ապրելու ցանկություն չունենալը համարժեք է ինքնասպանությանը…

Ուլուանա
23.11.2006, 11:11
Իսկ ի՞նչ եք կարծում, մահվան մասին մտածելն ու ապրելու ցանկություն չունենալը համարժեք է ինքնասպանությանը…
Իհարկե, ոչ։ Ես արդեն ասել էի, որ մահվան մասին բոլորն են մտածում (մեկն ավելի շատ, մյուսն ավելի քիչ, բայց բոլորս էլ մտածում ենք), և դա բնական է, բայց պարզ է, որ ոչ բոլորն են ինքնասպանություն գործում։

Ավելացվել է 2 րոպե անց
Ապրելու ցանկություն չունենալն էլ ոչ միշտ է վերջանում ինքնասպանությամբ, որովհետև ոչ բոլոր ցանկություններն են, որ իրագործվում են, տվյալ դեպքում՝ բարեբախտաբար։

Է Ն Ց Ո
23.11.2006, 12:38
Ասենք թե ճանաչում ենք, բայց ի՞նչ կապ ունի Ջիմ Մորիսոնը տվյալ դեպքում։ :unsure Չլինի՞ թե ինքը մեռնելուց հետո քեզ պատմել է իր տպավորությունների մասին։ :D Նախ Ջիմ Մորիսոնը ինքնասպան չի եղել։ Բացի դրանից, շատ քչերին է մահը այդ աստիճանի ձգում, որ ուզենան մեռնել միայն այն բանի համար, որ իմանան, թե ինչ կա «սրանից այն կողմ»։ Բոլորին էլ հետաքրքրում է այդ հարցը, բայց ոչ այնքան, որքան որ Ջիմ Մորիսոնին էր հետաքրքրում... Իմ խորին համոզմամբ, միլիոնից մեկը կարող է ինքնասպան լինել՝ զուտ հետաքրքրությունից դրդված... :o Կարծում եմ՝ դրա համար հարկավոր է լուրջ խախտումներ ունենալ... :think
նախ պատասխանեմ քո հարցին թե Մորիսոնը պատմելա ինձ թե ոչ- ոչ ինձ չի պատմել բայց մտածում եմ ,որ քեզ պետքա որ պատմած լինի, որովհետև քո խորն համոզմամբ նա ինքնասպան չի եղել այլ երեվի պերեդոզիրովկայա իրա մոտ եղել ու ինքը շատ կուզենար ապրեր
սա իմ սուբեկտիվ կարծիքնա

իսկ ինչ վերաբերվումա պատճառին ինքնասպանության, կարծում եմ ամեն մեկս մեր համար ենք որոշում տվյալ պատճառը արժի վերացնել ելքը ըտրելով ինքնասպանությունը ես քո և մնացածի հետ համաձայն եմ հոգեկանը խանգարված մարդը կգնա դրան մենակ. բայց դեռ մենք չիգիտենք որն է նորմալ որը խանգաված

ֆրեիդի խոսքերով բոլորս ել նրա պոտենցիալ հաճախորդն ենք անգամ ինքը
կարծում եմ նորմալ մարդ չկա, ու ես ամեն ինչից ելնելով հանգում եմ են բանին, որ չարժե միանգամից զաումնի երեվալ թե մենք ես գիտենք են գիտենք ավելի լավ չի զրույցի միջոցով պարզել (ամեքս մեզ համար) ճշմարտությունը, որը շատ ավելի հարաբերական է քան ես ամենը

ես չեմ սիրում սմայլիկ օգտագործեմ , բայց ես մեկը շատ դուրս եկավ :B

Ուլուանա
23.11.2006, 20:44
նախ պատասխանեմ քո հարցին թե Մորիսոնը պատմելա ինձ թե ոչ- ոչ ինձ չի պատմել բայց մտածում եմ ,որ քեզ պետքա որ պատմած լինի, որովհետև քո խորն համոզմամբ նա ինքնասպան չի եղել այլ երեվի պերեդոզիրովկայա իրա մոտ եղել ու ինքը շատ կուզենար ապրեր
սա իմ սուբեկտիվ կարծիքնա
Ճիշտն ասած, այնքան էլ պարզ չէր, թե հատկապես որն էր քո սուբյեկտիվ կարծիքը... :think բայց լավ, անցնենք առաջ։ Եթե պերեդոզիրովկա է եղել, դա դեռ չի նշանակում, թե նա շատ կուզենար ապրել։ Մի՞թե իմ գրածից նման բան էր հետևում։ Ես ուղղակի նշել էի փաստը, որն ինձ հայտնի էր, այդքան բան։

ֆրեիդի խոսքերով բոլորս ել նրա պոտենցիալ հաճախորդն ենք անգամ ինքը
կարծում եմ նորմալ մարդ չկա, ու ես ամեն ինչից ելնելով հանգում եմ են բանին, որ չարժե միանգամից զաումնի երեվալ թե մենք ես գիտենք են գիտենք ավելի լավ չի զրույցի միջոցով պարզել (ամեքս մեզ համար) ճշմարտությունը, որը շատ ավելի հարաբերական է քան ես ամենը
Բայց ո՞վ էր «զաումնի» երևում։ :o Ամեն մեկս մեր կարծիքն էինք հայտնում հենց։ Բայց մի հարցում թույլ տուր չհամաձայնել հետդ. ես համարում եմ, որ մեր կարծիքները կարող են տարբեր ու բազմաթիվ լինել, բայց ճշմարտությունը, ամեն դեպքում, հարաբերական չի, այլ բացարձակ է ու մեկն է։ Բոլորովին ուրիշ հարց է, որ հաճախ մենք, չիմանալով այդ ճշմարտությունը ստիպված ընկնում ենք հարաբերական «ճշմարտությունների» հետևից ու փորձում ենք ինքներս մեզ ներշնչել, որ տվյալ հարցն ընդամենը ճաշակի կամ նախընտրության հարց է։

Է Ն Ց Ո
24.11.2006, 10:44
բայց ճշմարտությունը, ամեն դեպքում, հարաբերական չի, այլ բացարձակ է ու մեկն է։ Բոլորովին ուրիշ հարց է, որ հաճախ մենք, չիմանալով այդ ճշմարտությունը ստիպված ընկնում ենք հարաբերական «ճշմարտությունների» հետևից ու փորձում ենք ինքներս մեզ ներշնչել, որ տվյալ հարցն ընդամենը ճաշակի կամ նախընտրության հարց է։
կարծում եմ էլի դու կռվում ես հետս
ախր ես շատ խաղաղ մարդ եմ ու ջղայնանում եմ նրանց վրա ով ուզում է կրվել հետս ու ուզում եմ կռվել::D :D :D

եթե մեկը կա որ գիտի ետ բացարձակ ճշմարտությունը, կարծում եմ արդեն մահացելա ու չի ասել ոչ մեկի, իսկ մեզ մնումա փնտրել իսկ ինչ գտանք կատարյալ չի ,որովհետև երկրի վրա ոչինչ կատարյալ չի
համոզ?;)

Ավելացվել է 3 րոպե անց

Բայց ո՞վ էր «զաումնի» երևում։ :o

ասեմ եթե սա քո նկարնա նկարում շատ զաումնի ես երեվում:P

Ուլուանա
24.11.2006, 10:54
կարծում եմ էլի դու կռվում ես հետս
ախր ես շատ խաղաղ մարդ եմ ու ջղայնանում եմ նրանց վրա ով ուզում է կրվել հետս ու ուզում եմ կռվել::D :D :D
Հակառակ կարծիք արտահայտելն ու կռվելը տարբեր բաներ են։ ;) Ասեմ, որ ես շատ հազվադեպ եմ կռվում։ Ասեմ ավելին՝ վիրտուալում ինձ հետ կռվելու համար շա՜տ մեծ ջանքեր են պետք։ Բայց թեմայից չշեղվենք...

եթե մեկը կա որ գիտի ետ բացարձակ ճշմարտությունը, կարծում եմ արդեն մահացելա ու չի ասել ոչ մեկի, իսկ մեզ մնումա փնտրել իսկ ինչ գտանք կատարյալ չի ,որովհետև երկրի վրա ոչինչ կատարյալ չի
համոզ?;)
Ոչ թե մեկը, այլ շատերն են եղել ու հիմա էլ կան։ Բացարձակ ճշմարտություն հասկացություն տիեզերքում գոյություն ունի, ուղղակի դրան հասնելու համար հարկավոր է շատ բարձր գիտակցություն ու հոգևոր զարգացածություն ունենալ։ Բայց ինչ վերաբերում է երկրի վրա ամեն ինչ կատարյալ կամ անկատար լինելուն, ապա ես համոզված եմ, որ ի սկզբանե ամեն ինչ կատարյալ է ստեղծվել, այդ մարդն է, որ չհասկանալով՝ փչացրել է շատ բան, որի հետևանքով մենք այսօր ունենք այն, ինչը դու իրավացիորեն անկատար ես համարում։

Բայց սա արդեն լրիվ ուրիշ թեմա է դառնում։ Եթե էլի շարունակվի ծոսակցությունը այս ուղղությամբ, ստիպված կլինեմ թեման առանձնացնել։

Է Ն Ց Ո
24.11.2006, 12:01
Բայց սա արդեն լրիվ ուրիշ թեմա է դառնում։ Եթե էլի շարունակվի ծոսակցությունը այս ուղղությամբ, ստիպված կլինեմ թեման առանձնացնել։
կներես որ հարցնում եմ ես թեմայում ստեղ բոլորը հավատում են ասծուն բացի ինձնից
ընդամենը պատասխանի ու ես կհեռանամ

Arisol
24.11.2006, 12:41
կներես որ հարցնում եմ ես թեմայում ստեղ բոլորը հավատում են ասծուն բացի ինձնից
ընդամենը պատասխանի ու ես կհեռանամ
օֆֆթոփ// Այ այստեղ արդեն սխալվեցիր: Այս թեմայում մի խումբ աթեիստներ կան, իսկ ինչպես երևի գիտես, աթեիստների համար Աստված գոյություն չունի://օֆֆթոփ

Աբելյան
29.11.2007, 13:36
Ժողովուրդ. մարդը ունի ապրելու իրավունք, ոչ թե ապրելու պարտականություն: Նենց որ՝ կմեռնի-չի մեռնի, իրա գործն ա: Զարմանում եմ, որ ԱՄՆ-ի նման երկրում ինքնասպանությունը հանցագործություն ա համարվում:

Օրինակ՝ եթե ես ունեմ ընտրելու իրավունք, չի նշանակում, որ պարտավոր եմ ընտրությունների գնալ: Կարամ չեթամ էլ: Եթե էտի պարտավորություն ըլներ, այ նոր կասեի, որ իրավունք չունեմ չեթալու: Եթե մարդը ինչ-որ բանի իրավունք (ոչ ավել) ունի, ուրեմն ինքը դրա հակառակ բանի իրավունքն էլ ունի; Ես ունեմ ապրելու իրավունք: Ուրեմն` ունեմ նաև մեռնելու իրավունք: Ուրեմն` եթե ինձ քցեմ մոստից, դրանով օրենք չեմ խախտի: Եթե մարդն ինքնասպան ա լինում, չեմ կարծում, որ վատ բան ա անում իրա հանդեպ, որ ուրիշները իրա մասին վատ կարծիք են կազմում: Էդ ուրիշները չեմ կարծում իրանից լավ գիտեն` ինքն իրա հանդեպ լավ կվարվի, թե` չէ, որ ինքն իրա կամքով մեռնի:

ivy
29.11.2007, 13:41

Ինքնասպանությունը սպանություն է, ու ինչպես ցանկացած այլ սպանություն, այն նույնպես հանցագործություն է: Բայց գիտենք, որ սպանությունները երբեմն արդարացվում են՝ կախված հանգամանքներից: Այնպես որ, այս սպանությունն էլ որոշակի դեպքերում կարող է արդարացում գտնել:

Աբելյան
29.11.2007, 13:48
Սպանությունը` ինքնապաշտպանության նպատակով, էտի սպանություն չի: Ինքնասպանությունն էլ ա սպանություն` ինքնապաշտպանության նպատակով: Մարդը էտ եղանակով պաշտանվում ա անարդարություններից: Ու էտի երևի ամենաարդյունավետ եղանակն ա:

Dayana
29.11.2007, 15:00

Հայկ տենց բան չկա ։ Էս կյանքը դու չես ստեղծել հետևաբար դու էլ չես կարող այն դադարեցնել ։ Համ էլ դու ուզում ես մեռնել , իսկ դիմացինիդ հարցրել էս ուզում ա որ դւո մեռնես ։ Քեզ կյանքն անարդար է թվում , իսկ քո ծնողները , շատ հեռու չգնամ , քո ինքնասպանության արդյունքում կդառնան դժբախտ ։ Էլ տենց մտքեր չասրտահայտես :angry Խելացի մարդիկ պայքարում են կյանքի ու երջանկության համար , իսկ թույլ ու հիմար մարդիկ ամեն դժվարությանը չդիմադրելու արդյունքում ինքնասպան են լինում :[

Հ.Գ. Օրինակը քո վրա բերեցի կներես :oy Համ էլ շատ լուրջ ընդունեցի :oy

Tig
29.11.2007, 15:15
Կտականապես դեմ եմ ինքնասպանւթյանը: Չեմ ժխտում, ես եղել եմ այնպիսի իրավիճակում, որ մտածել եմ դրա մասին, փառք Ասրծուն, որ չեմ հասել նրան, որ փորձ կատարեմ: Դա ամենամեծ սխալն է, որ կարող է մարդ գործել: Լինում են իրավիճակներ, երբ դա միակ ելքն է թվում, ասենք օրինակէ պատերազմ է և դու ռազմագերի ես ու քեզ տանջամահ են անում… Բայց միևնույն է ես դեմ եմ: Ըստ էզոթերիկ փիլիսոփայության մահը դա նույպես քայլ է դեպի առաջ, այսինքն անցում դեպի զարգացման հաջորդ փուլ, բայց ինքնասպանությունը դա հազարավոր քայլ է դեպի հետ, դեպի անդունդ… Եվ եթե դու հայտնվել ես այնպիսի իրավիճակում, որ թվում է թե միակ ելքը դա է, ապա լավ մտածի ու «հիշի», թե ինչ մեղք ես գործել անցյալ կյանքում:

Աբելյան
30.11.2007, 16:29
Հայկ տենց բան չկա ։ Էս կյանքը դու չես ստեղծել հետևաբար դու էլ չես կարող այն դադարեցնել ։
Դե որ ես չեմ ստեղծել, ծնողներս են ստեղծել, թող ծնողներս ինձ հագցնեն, կերակրեն, որոշեն ինչ անեմ, ինչ չանեմ: Չէ. ծնողները ստեղծել են կյանքս, որ ես տնօրինեմ իմ ուզած ձևով:

Համ էլ դու ուզում ես մեռնել , իսկ դիմացինիդ հարցրել էս ուզում ա որ դւո մեռնես ։ Քեզ կյանքն անարդար է թվում , իսկ քո ծնողները , շատ հեռու չգնամ , քո ինքնասպանության արդյունքում կդառնան դժբախտ ։ Էլ տենց մտքեր չասրտահայտես :angry

Եթե իմ կյանքը հաջող չի ստացվում, իմ ծնողները դրանից արդեն իրանց դժբախտ կզգան, եթե իրանց համար ես թանկ եմ: Մեռնելով՝ ես ինձ էլ, իրանց էլ էտ դժբախտությունից կազատեմ:

Խելացի մարդիկ պայքարում են կյանքի ու երջանկության համար , իսկ թույլ ու հիմար մարդիկ ամեն դժվարությանը չդիմադրելու արդյունքում ինքնասպան են լինում :[

Թույլ մարդկանց թուլությունը իրանց թույլ չի տա ինքնապան լինել: Իրանք իրանց թուլության պատճառով էլի կդատապարտվեն նորից ապրելու ու իրանց կաշվի վրա իրանց դժբախտ կյանքը նորից զգալու:

Dayana
30.11.2007, 16:33
Դե որ ես չեմ ստեղծել, ծնողներս են ստեղծել, թող ծնողներս ինձ հագցնեն, կերակրեն, որոշեն ինչ անեմ, ինչ չանեմ: Չէ. ծնողները ստեղծել են կյանքս, որ ես տնօրինեմ իմ ուզած ձևով:

Եթե իմ կյանքը հաջող չի ստացվում, իմ ծնողները դրանից արդեն իրանց դժբախտ կզգան, եթե իրանց համար ես թանկ եմ: Մեռնելով՝ ես ինձ էլ, իրանց էլ էտ դժբախտությունից կազատեմ:

թույլ մարդկանց թուլությունը իրանց թույլ չի տա ինքնապան լինել

Վայ Հայկ դու էլ ես կայնքի նկատմամք բացասական տրամադրված :(
Եթե քեզ կյանք են տվել , ապա վայելի այն , անհագի պես "կուլ տուր" բոլոր լավ վայրկյանները ։ Ու առհասարակ դւ 18 տարեկան չես՞ ինչի ես էս թեման մտանում , գնա Սեր Ռոմանտիկա ;) ՍԻՐԱՀԱՐՎԻ :hands որ միայն լավը նկատես :) Հուսով եմ դու շատ ուժեղ մարդ ես ու ինքնասպանության մասին չես էլ մտածի ;)

Աբելյան
30.11.2007, 16:38
Հուսով եմ դու շատ ուժեղ մարդ ես ու ինքնասպանության մասին չես էլ մտածի ;)
չէ. արխային :) մտածեմ էլ, դուխ չեմ ունենա տենց բան անեմ

Script
30.11.2007, 16:48
Թույլ մարդկանց թուլությունը իրանց թույլ չի տա ինքնապան լինել: Իրանք իրանց թուլության պատճառով էլի կդատապարտվեն նորից ապրելու ու իրանց կաշվի վրա իրանց դժբախտ կյանքը նորից զգալու:
Չէ հենց թույլ մարդնա ինքնասպանություն գործում:Իսկ ինքնասպանության մասին մտածումա անգամ ուժեղ մարդը թուլության պահին, ուղակի ուժեղը շուտ սթափվումա: Կյանքը պայքարա ու թույլերը միշտ էլ պարտվելու են:Ինքնասպանությունը ամենահեշտ լուծումներից մեկնա նրա համար ով չի կարում պայքարի:

Բարեկամ
30.11.2007, 18:31
Ինքնասպանության միտքն առաջանում է այն ժամանակ, երբ պրոբլեմների նժարը զգալիորեն ծանրանում է մարդու՝ այդ պրոբլեմները տանել կարողանալու ունակության նժարից: Այսինքն, մի նժարին պրոբլեմներն են, մյուսին՝ դրանք տանելու կարողությունը: Ոչ ոք չի ասում, թե պրոբլեմներն այդ չափազանցված են կամ հեչ բան են, կամ հիվանդ կամ գրգռված երևակայության արդյունք, չգիտեմ ինչ... Նման փաստարկները հաստատ համոզիչ չեն, նույնիսկ վիրավորական են նրա համար, ում պատկանում են պրոբլեմները: Բայց: Բայց եթե անհնար է թեթևացնել պրոբլեմների նժարը, ապա անհրաժեշտ է ծանրացնել մյուս նժարը, որ բալանսը պահպանվի: Այսինքն, ավելացնել տանելու կարողությունը, ինչը, ի տարբերություն առաջինի, միանգամայն հնարավոր է, քանի որ մարդու հնարավորություններն անսահման են: Եվ նույնիսկ: Նույնիսկ, կամ առավել ևս, ինքնասպանության լույսի տակ բոլոր նպատակները երբ վերացած են, սա արդեն դառնում է ինչ-որ նպատակ ՝ ավելացնել քո՝ տանելու, դիմանալու կարողությունը: Վերջապես պատվի հարց: Եթե անգամ քեզ թվա, թե անհեռանկար է այս բոլորը, գոնե մի բան հաստատ շահելու ես. ժամանակ: Իսկ ժամանակը լուծում է խնդիրները:

VisTolog
30.11.2007, 20:10
Իսկ ժամանակը լուծում է խնդիրները:
Այո լուծում է, բայց ե՞րբ:
Ահա դա էլ ստիպում է դիմել այդ քայլին:
Դու չգիտես, թե երբ կգա այդ ժամանակը, երբ կլուծվեն այդ բոլոր պրոբլեմները:
Ամեն մարդ մի ձև է մտածում:
Ինքնասպանությունն ուղղակի ամենահեշտ տարբերակնա խնդիրներից ազատվելու համար:

FactorX
01.12.2007, 01:24
Ինքնասպանություն է գործում միանշանակ անխելք մարդը, հավատացեք, որ դրա համար պետք չէ ունենալ մեծ կամքի ուժ կամ խիզախություն, դրա համար պետք է պարզապես Չունենալ խելք, ընդհանուր առմամբ...
Միայն թե պետք չէ խառնել ինքնասպանությունը ինքնազոհաբերության հետ...

Բարեկամ
04.12.2007, 06:48
Այո լուծում է, բայց ե՞րբ:
Ահա դա էլ ստիպում է դիմել այդ քայլին:
Դու չգիտես, թե երբ կգա այդ ժամանակը, երբ կլուծվեն այդ բոլոր պրոբլեմները:
Ամեն մարդ մի ձև է մտածում:
Ինքնասպանությունն ուղղակի ամենահեշտ տարբերակնա խնդիրներից ազատվելու համար:

Ինքնասպանության գնում են ոչ թե, որ չեն ուզում սպասել այդ ժամանակն անցնելուն, այլ չեն հավատում, թե պրոբլեմը երբեւէ կլուծվի: Իրականում խնդիրը կարող է այդպես էլ չլուծվի, իսկ ժամանակն ընդամենը թուլացնում է պրոբլեմի ակտուալությունը, ի վերջո՝ բուժում՝ թողնելով սպիեր :
Իսկ ասածդ "հեշտ" բառը տեղ չունի ինքնասպանության լույսի տակ. այնտեղ ամեն ինչ բարդ է այնքան, որ տանել անհնար ա…

Sweetpea
12.12.2007, 18:35
Hamadzayn em, inqnaspanutyun gorcelu hamar mardy petq e hamardzakutyun unena. Hachax menq mtacum enq, vor tvyal mardy tuyl er, dra hama el inqnaspanutyun gorcec amen inchic hesht azatvelu hamar. Sakayn irakanum da shat djvar qayl e. Erbemn mardik parzapes xelagarutyan en hasnum, chkoxmnoroshvelov gnal ayd qaylin, te voch.
Shat hachax mardik inqnaspanutyun gorcelov, mtacum en, vor karox en myus kyanqum aveli lav aprel. Es havatum em kyanqin mahvanic heto, sakayn da chi nshanakum, vor es kvazem inqnaspanutyan amen antuylatreli sxalic heto, huys unenalov myus kyanqum ayn uxxel. Da cicaxeli e. Irakanum petq e porcel ayd sxalnery uxxel, kam gone maximum chapov zerc mnal dranic, ayl voch te gnal amna"hesht" qaylin.

Մոդերատորական:Ակումբում լատիներեն տառերով գրելն արգելվում է։ Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Belle
15.12.2007, 13:39
Hamadzayn em, inqnaspanutyun gorcelu hamar mardy petq e hamardzakutyun unena.

Համարձակություն?????? :o
Ինքնսպանություն գոծելու համար պետք է լինել ծայրաստիճան թույլ մարդ: Համարձակները պայքարում են կյանքի դժվարությունների դեմ:
Ինքնասպանների 90% իմ կարծիքով թույլ մարդիկ են, իսկ մյուս 10 %-ը մարդիկ են, ովքեր չեն դիմանում կյանքի "անարդարությունաը" ` գաղափարական առումեվ: այսինքն նրանք մի քանի աստիճան բարձր են հասարակ մահկանացուներից(շատ խորը մտածելակերպ ունեն):

FactorX
15.12.2007, 18:04
այսինքն նրանք մի քանի աստիճան բարձր են հասարակ մահկանացուներից(շատ խորը մտածելակերպ ունեն):
Համենայն դեպս այդպես նրանք են կարծում, իսկ իրականում ոչնչով էլ առավել չեն

Ուլուանա
15.12.2007, 21:27
Համարձակություն?????? :o
Ինքնսպանություն գոծելու համար պետք է լինել ծայրաստիճան թույլ մարդ: Համարձակները պայքարում են կյանքի դժվարությունների դեմ:
Ինքնասպանների 90% իմ կարծիքով թույլ մարդիկ են, իսկ մյուս 10 %-ը մարդիկ են, ովքեր չեն դիմանում կյանքի "անարդարությունաը" ` գաղափարական առումեվ: այսինքն նրանք մի քանի աստիճան բարձր են հասարակ մահկանացուներից(շատ խորը մտածելակերպ ունեն):
Ի՞նչ խոր մտածելակերպի մասին է խոսքը։ :o Ծիծաղելի բաներ մի ասա, էլի։ :D Քո ասած թույլ մարդկանց և կյանքի անարդարությանը չդիմացող մարդկանց միջև տարբերությունը ո՞րն է, կբացատրե՞ս։ Երկուսն էլ թույլ են, համենայնդեպս, այնքան ուժեղ չեն, որ դիմակայեն կյանքի դժվարություններին կամ «անարդարություններին»։ Չեմ հասկանում՝ ի՞նչ կապ ունի խոր մտածելակերպը։

Բոլոր մարդիկ էլ իրենց կյանքի ընթացքում այս կամ այն չափով ստիպված են լինում անցնել որոշակի դժվարությունների ու, այսպես կոչված անարդարությունների միջով. ոմանք հաղթահարելով շարունակում են ապրել, ոմանք էլ, չհաղթահարելով, ինքնասպան են լինում։ Քո ասածից դուրս է գալիս, որ կյանքի անարդարություններին ու դժվարություններին դիմակայող ուժեղ մարդիկ, ովքեր ինքնասպան չեն լինում, խոր մտածելակերպ չունե՞ն... :{
Մի խոսքով՝ ոչ մի կապ չկա ինքնասպանների ու խոր մտածելակերպի միջև։ Ինքնասպանությունն ամեն դեպքում թուլության դրսևորում է, իսկ խոր մտածելակերպ ունեցողներ կարող են լինել թե՛ ինքնասպանների, թե՛ ոչ ինքնասպանների մեջ, բայց խոր մտածելակերպը հաստատ ինքնասպանների բնորոշ հատկանիշների թվին չի պատկանում։

Belle
15.12.2007, 21:38
Տենց էլ գիտեի, որ մտածածս լավ չեմ բացատրել: Հաստատ ինձ սխալ եք հասկացել: :( Բայց չգիտեմ ոնց ավելի լավ բացատրեմ: Կմտածեմ կասեմ: :) Ամեն դեպքում ասածս հաստատ ծիծաղելի չէ, ուղղակի լավ ձևակերպել է պետք: ;)

Ուլուանա
15.12.2007, 22:10

Ինձ թվում է՝ ես մոտավորապես պատկերացրի, թե դու ինչ նկատի ունես. կան մարդիկ, որոնք մյուսներից ավելի խորն են զգում անարդարությունները, ավելի զգայուն են բացասական երևույթների նկատմամբ, և այդ մարդկանցից շատերն ավելի շատ են հակված ինքնասպանության, քան մյուսները։ Բայց նույնիսկ շատ խորն զգացող ու վերապրող մարդկանց մեջ էլ կան այնպիսիք, որոնք կարողանում են այդքան խորն զգալով հանդերձ դիմակայել իրենց բաժին ընկած դժվարություններին ու անարդարություններին, կան նաև այնպիսիք, որոնք ավելի թույլ են ու ընտրում են ինքնասպանության ճանապարհը։

Այս ամենն ամփոփելով՝ երևի կարելի է ասել, որ ինքնասպանների մեջ ահռելի տոկոս են կազմում խիստ զգայուն, կյանքի անարդարությունները խիստ սուր ձևով ընկալող մարդիկ (կան մարդիկ, որոնք նույնպես ուժեղ չեն, բայց ոչ էլ այդքան զգայուն են, հետևաբար նրանց՝ ինքնասպան լինելու հավանականությունն ավելի փոքր է, քան զգայուններինը)։ Բայց միևնույն ժամանակ կարող են լինել և կան նույնքան խորն զգացող մարդիկ, որոնք միաժամանակ ավելի ուժեղ են գտնվում ու ինքնասպան լինելու փոխարեն պայքարում են անարդարությունների ու դժվարությունների դեմ։
Ամեն դեպքում, կարծում եմ, «խոր մտածելակերպ» արտահայտության գործածությունն այս դեպքում այնքան էլ տեղին չէ։

Belle
15.12.2007, 22:28
Չգիտեմ` ոնց ասեմ, որ միանգամից հասկանալի լինի: Ուզում եմ ասել, որ եթե մարդ ինքնասպանություն է գործում, դա թուլության նշան է: Համաձայն չեք? որ ինքնասպանության հիմնական դրդապատճառներն են ֆինանսական անապահովությունը, հարազատների, ընկերների կողմից անտեսված ու մերժված լինելը, որոշ դեպքերում դավաճանությունը, կամ էլի չգիտեմ ինչ: Բայց լինում են դեպքեր, երբ մարդն ապահովված է ամեն ինչով. և’ ֆինանսապես, և’ շատ ընկերներ ունի, նրան շրջապատում հարգում, սիրում են, նա լավ աշխատանք ունի, մեքենա, բնակարան, լավ ընտանիք: Սակայն մարդն ինքնասպանություն է գործում: Այսինքն մի դեպքում մարդը միայն իր կամ իր հարազատի, բարեկամի “համար” կամ “պատճառով” է ինքնասպան լինում: Իսկ երկրորդ դեպքում, դրդապատճառներն ավելի գլոբալ ու հիմնային են: Այսինքն մարդը դիմում է այդ քայլին, ոչ թե իր խնդիրների պատճառով, քանի որ խանդիրներ նա ամենևին չունի, այլ ինչ-որ այլ պատճառով: Դե ես էլ կոնկրետ չեմ կարող ասել այդ պատճառը: Հենց սա էլ մի աստիճան վեր ասելս է: Մարդն ապրում է հասարակության համար, հասարակության խնդիրներով: Համաձայն եմ, դրան էլ կարող եք նայել որպես թուլություն, բայց էս մի քիչ ուրիշ է: Չգիտեմ, երկրորդ տիպի մարդիկ երեևի շաաատ քիչ են, դրա համար ավելի դժվար է խոսել նրանց մասին, ու հասկանալն էլ, բնականաբար, դժվար կլինի:

P. S. Ամեն դեպքում ընդունում եմ ձեր առարկություններն ու սուբյեկտիվ կարծիքը

Ավելացվել է 2 րոպե անց

Ինձ թվում է՝ ես մոտավորապես պատկերացրի, թե դու ինչ նկատի ունես. կան մարդիկ, որոնք մյուսներից ավելի խորն են զգում անարդարությունները, ավելի զգայուն են բացասական երևույթների նկատմամբ, և այդ մարդկանցից շատերն ավելի շատ են հակված ինքնասպանության, քան մյուսները։ Բայց նույնիսկ շատ խորն զգացող ու վերապրող մարդկանց մեջ էլ կան այնպիսիք, որոնք կարողանում են այդքան խորն զգալով հանդերձ դիմակայել իրենց բաժին ընկած դժվարություններին ու անարդարություններին, կան նաև այնպիսիք, որոնք ավելի թույլ են ու ընտրում են ինքնասպանության ճանապարհը։

Այս ամենն ամփոփելով՝ երևի կարելի է ասել, որ ինքնասպանների մեջ ահռելի տոկոս են կազմում խիստ զգայուն, կյանքի անարդարությունները խիստ սուր ձևով ընկալող մարդիկ (կան մարդիկ, որոնք նույնպես ուժեղ չեն, բայց ոչ էլ այդքան զգայուն են, հետևաբար նրանց՝ ինքնասպան լինելու հավանականությունն ավելի փոքր է, քան զգայուններինը)։ Բայց միևնույն ժամանակ կարող են լինել և կան նույնքան խորն զգացող մարդիկ, որոնք միաժամանակ ավելի ուժեղ են գտնվում ու ինքնասպան լինելու փոխարեն պայքարում են անարդարությունների ու դժվարությունների դեմ։
Ամեն դեպքում, կարծում եմ, «խոր մտածելակերպ» արտահայտության գործածությունն այս դեպքում այնքան էլ տեղին չէ։

Ինչ խոսք, Ձեր ասածներն ընդունում եմ: Մենք նույն բանն ենք ասում, բայց երևի տարիքի ու կեսափորձի տարբերության պատճառով, Դուք ավելի լավ եք կարողանում արտահայտել միքը: ;)

GevSky
18.12.2007, 02:24
Եթե մարդ գործում է ինքնասպանություն, ուրեմն ամեն ինչ նորմալ է, նա իրոք իրավունք չուներ ապրելու, իսկ այդ իրավունքը տրվում է ի վերուստ - մեկը կորցնում է, մյուսը՝ պինդ պահում

Մանոն
18.12.2007, 10:47
Եթե մարդ գործում է ինքնասպանություն, ուրեմն ամեն ինչ նորմալ է, նա իրոք իրավունք չուներ ապրելու, իսկ այդ իրավունքը տրվում է ի վերուստ - մեկը կորցնում է, մյուսը՝ պինդ պահում
Այդ երբվանի՞ց է ինքնասպանությունը նորմալ համարվում, :o կամ երբվանի՞ց ենք մենք որոշում ո՞վ իրավունք ուներ ապրելու, ով` չէ: Գիտակցաբար ինքնասպանությունը մեղք է, իսկ ինքնասպաններին ես ոչ մի արդարացում չեմ գտնում: Դա թուլակամության վերջին աստիճանի, հարազատների վրա թքած ունենալու դրսևորում է: Լավ փնտրելու դեպքում, միշտ էլ ելք կգտնվի:

Ariadna
18.12.2007, 11:51
Ես կարծում եմ չի կարելի ինքնասպանությունը միանշանակ բնութագրել որպես թուլության նշան։ Կարծում եմ, որ դրա համար էլ է բավական ուժ պետք, դա լավ է թե վատ է, էդ ուրիշ հարց է արդեն, բայց կարծում եմ, որ ինքնասպան լինել ցանկացողները հաստատ ավելի շատ են, բայց իրենց մեջ ուժ գտնողները, դա իրականացնելու համար, շատ ավելի քիչ։

Chilly
18.12.2007, 12:52
ժող, էս քննարկումները կարդալուց հետո հասկանալի դառավ, որ ձեզանից ոչ մեկը ոչ մի անգամ չի մտածել ինքնասպանության մասին :P
ասեմ, որ ես պատահել է, որ մտածեմ, իհարկե, դա մի քանի տարի առաջ էր, ու հիմա ինձ վրա հետքեր չի թողել :D, բայց չէ, հետքեր թողել է, հասկացել եմ, որ դրանով ոչ մի հարց էլ չի լուծվի - այլ կառաջանան ավելի շատ հարցեր այն մարդկանց համար, որոնց իմ կյանքից ավելի եմ սիրում, ու սկսել եմ փտրել նոր ուղիներ դժվար վիճակներից դուրս գալու համար, և պատկերացրեք` շատ լավ էլ ստացվել է... ;)

GevSky
18.12.2007, 17:45
Այդ երբվանի՞ց է ինքնասպանությունը նորմալ համարվում, :o կամ երբվանի՞ց ենք մենք որոշում ո՞վ իրավունք ուներ ապրելու, ով` չէ: Գիտակցաբար ինքնասպանությունը մեղք է, իսկ ինքնասպաններին ես ոչ մի արդարացում չեմ գտնում: Դա թուլակամության վերջին աստիճանի, հարազատների վրա թքած ունենալու դրսևորում է: Լավ փնտրելու դեպքում, միշտ էլ ելք կգտնվի:

Սիրելիս դու կամ կարդացել ես միայն առաջին նախադասությունը կամ փոխանակ ամբողջ տեքստի միտքը հասկանալ, ընկալել ես բավականին մակերեսորեն;) Խորհուրդ եմ տալիս ավելի ուշադիր կարդալ և մի քիչ խորքից ընկալել::)

Angelochek Pushisti
19.12.2007, 22:44
Ես անձամբ նման մարդկանց համարում եմ թուլամորթ ,նրանք հաստատ կամքի ուժ չունեն և եթե նման քայլ կատարելով նրանք փորձում են ազատվել դժվար վիճակից , ապա ասեմ որ այդ ավելի է բարդացնում նրանց վիճակը:Դե իհարկե բոլորս էլ կյանքում ունեցել ենք հիասթափություններ,բայց դա չի նշանակում որ այդ դրությունից դուրս գալու համար պետք է անենք այն ,ինչ մենք ուզում ենք այդ պահին ……Նման մարդկանց խորհուրդ կտամ դիմել հոգեբուժի և եթե դուք այդ վիճակին կարողանաք ճիշտ լուծուm տաք , ապա մի քանի օր հետո ծիծաղելու եք ձեր անգիտակցված արարքի համար;) Այնպես որ մի բան անելուց առաջ պետք է մտածել ու հետո անել:secret

Աբելյան
19.04.2008, 13:16
մի խոսքով, մարդը ոչ մարդավարի ապրելու իրավունք ունի, ոչ էլ անմարդավարի մեռնելու

Երկնային
04.05.2008, 04:11
գրառումները չեմ կաևդացել, էնպես որ կներեք, եթե կրկնվեմ… :oy

Բնականան է, որ բացասաբար եմ վերաբերվում… չեմ էլ կարծում, թե դա կարող է նորմալ համարվել… մարդը խելագարության պահին է ինքնասպանության դիմում…

Ընդհարապես մի քիչ դժվար է բնորոշել ինքնասպանության դիմած մարդն ուժեղ է, թե թույլ… այսինքն` նայած թե ինչ տեսանկյունից մոտենաս հարցին…
Թույլ է այն պահին, երբ որոշում է ինքնասպան լինել, ու իր մեջ այնքան ուժ չի գտնում որ պայքարի…
Մյուս կողմից կամքի ուժ է հարկավոր, որ իրականացնի իր այդ որոշումը… հետևաբար թույլ մարդն ընդունակ չէ ինքնասպան լինելու…

Սա է պատճառը, որ շատերը բարձրաձայն ճչում են այն մասին, որ ինքնասպան կլինեն, բայց վերջին պահին համարձակությունը չի հերիքում… Իսկ մյուսները առանց ավելորդությունների, առանց որևէ մեկին շանտաժի ենթարկելու, կամ խղճահարության միջոցով իրենց ուզածին հասնելու համար պարզապես զրկում են իրենք իրենց կյանքից…

Պետք չէ մոռանալ, որ սպանելը շատ դժվար է, իսկ ինքդ քեզ սխանելու համար ոչ միայն պետք է պարզապես համարձակ լինես, այլև հզոր կամքի ուժ ունենաս…

Dayana
04.05.2008, 09:19
Երեկ մի քիչ մտածել եմ էս մասին :oy ու չեմ կարողանում հասկանալ :8 Կարապները ինքնասպան են լինում, երբ սիրենց սիրելիները մահանում են ու դա հրաշալի է :love չնայած մահ է :( իսկ մարդիկ ապրում են և նույնիս մոռանում :( իսկ եթե ինքնասպանությունը լինի "այս հողի վրա" , կներվի արդյո՞ք այն, թե՞ կհամարվի սխալ կամ թույլ քայլ։ :oy

Bulbul
04.05.2008, 15:14
Վաայ շատ եմ մտածել դրա մասին, բայց երբեք չեմ թույլ տա ինքս ինձ այդ աստիճան թուլնալ, ու ձեռք բարձրացնել իմ վրա, էտ առնվազն թուլությունա, հաստատ:B

Բայց դե կայֆի տակ մանավանդ շաաատ ես մտածում, վռոդի խի ես ապրում, ում համար, մենակ սաղ օրը գործի տուն ընգերներով ուտել խմել և այլն, էհհհ, կյանքը լավնա:(

unknown
04.05.2008, 15:23
Իմ կարծիքով դա թուլամորթություն է:Ինչքան էլ ծանր վիճակում էլ մարդ լինի նա չպետք է իրեն սպանի այլ պետք է պայքարի այդ իրավիճակից դուրս գալու համար:Յուրաքանչյուր մարդ էլ իր կյանքում ունենում է ծանր պահեր,հո բոլոր մարդիկ իրենց չեն սպանում,դրա համար էլ իմ կարծիքով դա թուլամորթություն է:

Yellow Raven
04.05.2008, 15:57
Թույլ է այն պահին, երբ որոշում է ինքնասպան լինել, ու իր մեջ այնքան ուժ չի գտնում որ պայքարի…
Մյուս կողմից կամքի ուժ է հարկավոր, որ իրականացնի իր այդ որոշումը… հետևաբար թույլ մարդն ընդունակ չէ ինքնասպան լինելու…
Պետք չէ մոռանալ, որ սպանելը շատ դժվար է, իսկ ինքդ քեզ սխանելու համար ոչ միայն պետք է պարզապես համարձակ լինես, այլև հզոր կամքի ուժ ունենաս…

կամքի ուժը ըստ իս կարևոր չի:Նրանք ովքեր կամքի ուժ չունեն իրենք իրենց սպանելու, բայց իրենց մեջ պայքարելու ուժ էլ չեն գտնում,դիմում են տարբեր թմրամիջոցների օգնությանը,որոնց ազդեցության տակ կամքի ուժ ասվածը ընդհանրապես չի գործում:
Միանաշանակ ինքնասպանությունը հենց թուլամորթության նշան է:

Աբելյան
04.05.2008, 16:38
Յուրաքանչյուր մարդ էլ իր կյանքում ունենում է ծանր պահեր,հո բոլոր մարդիկ իրենց չեն սպանում,դրա համար էլ իմ կարծիքով դա թուլամորթություն է:
բա որ ասենք կյանքի մեծ մասն ա ծանր անցնու՞մ

unknown
04.05.2008, 20:25
բա որ ասենք կյանքի մեծ մասն ա ծանր անցնու՞մ

Այո հասկանում եմ դժվարա եդպես ապրել,:(բայց մեկա դա ելք չի::)

Kuk
04.05.2008, 20:27
Ինքնասպանություն

Գոնե մի անգամ արժի փորձել:think

Աթեիստ
04.05.2008, 21:30
Գոնե մի անգամ արժի փորձել:think

Ժամանակին շատ լավ կայք կար` MySuicide.ru:
Մանրամասն դասակարգվում և նկարագրվում էին ինքնասպանության մեթոդները, նշվում էին ամեն մեթոդի դրական և բացասական կողմերը: Ափսոս փակեցին: Թեև ինտերնետի արխիվում (archive.org) կարծես դեռ պահվում է (http://web.archive.org/web/20040127135649/http://mysuicide.ru/):

VisTolog
05.05.2008, 21:32
Առաջարկում եմ էս http://www.akumb.am/showthread.php?t=25489 թեմայի հարցումը տեղափոխել այս թեմա:

Գոնե մի անգամ արժի փորձել:think
Ընենց ես ասում, ոնցոր մեզնից շատերը փորձել են, ու հետ են եկել: :D

Սաքուլ
07.05.2008, 22:26
Այս թեմայի վերնագրի վերաբերյալ լուրջ գրականություն կա, ով գիտի?
Լուրջ ասելով ի նկատի ունեմ, որ հեղինակը լինի բժիշկ կամ հոգեբան...

Սերխիո
07.05.2008, 23:01
Նիցշեն և Շոպենհաուերը այս հարցի շուրջ տարակարծիք են ,ես էլ գտնում եմ ,որ ինքնասպանությունը և կամքի ուժ է պահանջում և իրենից թուլամորթություն է ներկայացնում:
Բայց կամքի ուժը ինձ թվում ա ավելի շատ ա:

Ambrosine
07.05.2008, 23:09
Մարդը ամեն դեպքում իր կյանքին վերջ է տալիս, իսկ կյանքի բնազդը ամենա ուժեղ բնազդն ա, եթե կարողանում է հաղթահարել, ուրեմն ահավոր կամքի ուժ ունի: Բայց դա չի նշանակում, որ պետք ա բոլորին ապացուցես, թե տես ես ինչքան ուժեղ կամք ունեմ

Սաքուլ
08.05.2008, 23:36
Համոզված եմ, որ ինքնասպանություն կամ ինքնասանության փորձ կատարելու պահին տվյալ անձը տվյալ պահին ունեում է շատ խորը հոգեկան շեղումներ կամ գերլարված վիճակ, կամ գերհուզումնային վիճակ կամ նմանատիպ մի բան:
Դեպքեր են եղել, երբ տվյալ անձը ինքնասպանության փորձ է կատարել, հետո իր համար բարի ավարտ է ունեցել (կենդանի է մնացել) և իրեն մի քանի օրից ասել են, թե հիմա էլ կանես` պատասխանը եղել է բացասական:

Ուլուանա
09.05.2008, 02:17

Հա, մեծ մասամբ էդպես էլ լինում է, բայց որոշ դեպքերում բոլորովին էլ պահի ազդեցությամբ չի մարդն այդ քայլին դիմում և մի անգամվա անհաջող փորձով չի բավարարվում, ցավոք... :( Ես անձամբ ճանաչում եմ մեկին, ով բազմիցս ինքնասպանության փորձ է արել, ու ասում է, որ հարմար առիթի դեպքում էլի կանի։ Երբեմն մարդիկ այնպիսի խոր դեպրեսիա են ապրում տարիներով, որ զուտ ինչ–որ պահի ազդեցության մասին խոսելն ուղղակի ավելորդ է...

Սաքուլ
09.05.2008, 20:40

Ուլուանա, քո ծանոթը ինքնասպանության փորձի որ մեթոդն է կիրառել?
Օրինակ` բարձունքից վայր նետել սեփական մարմինը, սուր ծակող-կտրող գործիքով սեփական մարմնի տարբեր հատվածներին հասցնել համապատասխան վնասվածքներ...

malaletka
09.05.2008, 20:42
Ինքնասպանությունը պարզապես ԵՍասիրություն եմ համարում...

impression
12.06.2008, 13:23
Կարդացի, կարդացի... երկար... ու որոշեցի գրել: Հայտնի ինքնասպաններից ինձ համար շատ հետաքրքիր է Կուրտ Կոբեյնի օրինակը: Ասում են՝ նրա մոտ գտել են երկտող, որում գրված էր՝ ես հասել եմ այն ամենին, ինչին ձգտում էի (նման մի բան): Կարծում եմ լիքը մտածելու տեղիք կա: Ու մեկ էլ, երեխեք ջան, էդքան կտրուկ մի եղեք, ինչ կլինի... ձեզ մնա՝ բոլորին վառեք, թափեք: Տենց չի ձևը: "Նրանք թուլակամ են, նրանք շատ ուժեղ կամք ունեն, խելացի են, ապուշ են..." ախր եթե ինքդ չես փորձել, ո՞նց ես կարողանում կարծիք գրել նրա մասին, ով փորձել ա: Անգամ եթե փորձել ես, մաքսիմում կարող ես գրել քո փորձի մասին:

Frigid-
12.06.2008, 13:35
Ինքնասպանության համար պայմանականություններ կարող եք սրտներիդ ուզածի չափով հորինել:
Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրդ ինչ-ինչ խնդիրների հանդիպելու դեպքում ասած կլինի` մեռնեի պրծնեի: Ասածս էն է, որ նախ` բոլորի մոտ էլ նման մտքեր ծնվում են, երկրորդ` խնդիրներից ազատվելու առաջին ու հեշտ միջոցը, որ մարդու մտքին գալիս է, մեռնելն է: Իսկ շարունակել ապրելը, թերևս, դեռ ճիգեր է պահանջում:
Կարծում եմ, ինքնասպանության մասին շատ խոսող ու իբր թե անհաջող փորձեր կատարած մարդիկ ընդամենը ավելորդ ուշադրություն են ցանկանում գրավել, կամ դա անում են ուրիշներին ինչ-որ բան ապացուցելու կամ նրանցից ինչ-որ բան ակնկալելու համար` գուցե խղճահարություն:

Իրականում, ձեր կենսաձևի աքսիոմաները հենց դուք եք ստեղծում, ուրեմն դրանց փոփոխականությունը հերքելն էլ անիմաստ է:

impression
12.06.2008, 13:44
կոնկրետ իմ մասին ասեմ, որ նման մտքեր հաճախ եմ ունենում, երբեմն դա լինում է զուտ հետաքրքրությունից դրդված, երբեմն՝ հուսահատությունից, երբեմն՝ անտանելի հոգնածությունից... մի բան եմ նկատել՝ երբ շատ տխուր, դեպրեսիվ եմ լինում, ինքնասպանության մասին մտքերն ինձ չեն այցելում, իսկ երբ ապրում եմ հանգիստ, առանց ցնցումների ինչ-որ ընթացք, մեռնելս էնքան հաճախ ա գալիս: երևի թե ի վերջո ինքնասպանությունը ձանձրույթի արդյունք է:
ինչ եմ մտածում ինքնասպանների մասին... ասենք ի՞նչ կարող եմ մտածել քո մասին :)
կախված է նրանից, թե արդյո՞ք քեզ ճանաչում եմ, ինչքա՞ն լավ եմ ճանաչում, ինչքանո՞վ եմ ծանոթ հանգամանքներին, որոնք դրդել են էդ արարքին
իսկ ընդհանրացված կարծիք չունեմ :)

Frigid-
12.06.2008, 14:04
Ստորագրությունս վերը ասվածիս ապացույց ;)
impression, ո՞նց ասացիր, ինչքան էլ նման մտքեր գլխովս անցնեն, ես կյանքը շատ եմ սիրում :)

Grace43
12.06.2008, 16:24
Երբ որ զգում ես,որ անիմաստ ա քո կյանքը,մտածի,եթե անպետքական փող ունենայիր,կպատռեիր,թե ինչ-որ մեկին կնվիեիր,եթե քո պատասխանը նվիրելն ա, ուրեմն քո կյանքի հետ ել նույն կերպ վարվիր,այն պատռելու,նրա վերջը տալու փոխարեն,նվիրիր այն Աստծուն: :aha

Բարեկամ
12.06.2008, 18:43
տարօրինակ, վտանգավոր խաղալիք ա մարդու ուղեղը: Երբեք չես իմանա, թե որ պահին ինչ վտանգավոր աբարոտներ կանի, ինչպիսի հոգեվիճակի կհասցնի, ինչի ընդունակ կլինես: թող ոչ ոք չպարծենա, թե ձերբազատված ա նման ղեկավարությունից: Վերցնենք օրինակ հոգեական հիվանդներին, խելագարներին կամ թեթև ու ծանր գժերին. հասկանում ես, որ մարդը ոչ ավել, ոչ պակաս մեքենայա, որը կարա փչանա, ու էդ ժամանակ հօդս են ցնդում ամեն տեսակի խորը, համապարփակ, տիեզերական ընկալումները մեր գոյության, զգացողության, իմաստների մասին: Ո՛չ ավել, ո՛չ պակաս. նայի խելագարին. փչացել ա մարդու կոմպը, ծրագրերը թռել են, վիրուս ա ընկել, եսիմ ինչ ա եղել…
Նույնն էլ ինքնասպանությունը: Չէ, սխալ չհասկանաք, չեմ դասում այն խելագարության շարքին, կամ եթե դասեմ էլ՝ չեմ տարբերելու մյուս հոգեվիճակներից. երջանկություն, անհանգստություն, հաղթելու մարմաջ, սեր և այլն, ասել կուզեմ սրանք բոլորն էլ ուղեղի որոշակի աբարոտներով արտադրած նեյրոններով ձևավորվող հոգեվիճակներ են կամ «խելագարություններ», որոնցից հզորը, ասենք, սերն ա… /բայց դա ուրիշ պատմություն ա/:
Խելագարություն բառն էլ հայերենում լավ հմուտ ա մտածված, եթե բառակազմության ենթարկենք:
Ինչևէ, վերադառնալով ինքնասպանությանը , կրկնեմ, որ դա պարզապես ուղեղի դաժան խաղերից մեկն ա, ու եթե միայն հնարավոր լիներ դա մի կերպ հիշել հենց կրիտիկական պահին, այլ կերպ ասած՝ «խաբել» ուղեղին, կարելի կլինի ասել, որ հասար մարդու՝ որպես գոյաձևի կարևորագույն խորհրդին՝ ընտրության ազատությանը, այլ կերպ ասած՝ կամքին:

dvgray
13.06.2008, 02:45
Կսրծում եմ ինքնասպանությունը, կամ ավելի ճիշտ դրան նախօրդող երկարատև "գրոյկի" ժամանակաշրջանը, դա հենց ուղեղի աբառոտ չանելու, լռվածության արդյունք է:
Մարդը էնքան է նեղացնում իր տեսադաշտը, իր մտածելակերպը /չեմ ասում մանր հարցեր են, այլ կարող է շատ խոշոր հարց է, բայց միայն էտ հարցն է/ , որ ուղեղը սկսում է ռեակցիա չտալ… ոնց որ կոմայի մեջ լինի. իսկ ռեակցիան տալիս է միայն որոշակի, խիստ որոշակի "հոտի":
Ու եթե էտ "հոտն" էլ մի երկու օր քթի մոտ չեն պահում. ապա կոմայից անցում է կատարում դեպքի ֆիզիկական մահ… Ու հեչ էլ կարևոր չի, էտ մարդը ֆիզիկապես իրեն սպանեց, թե շնչում է: Մեկ է ինքն իրեն արդեն սպանել է, այսինքն ինքնասպան է եղել:

Պետք է աշխարհը հնարավորինս գլոբալ ընկալել: Ապրել աշխարհի հետ: Դուրս գալ մեր անկողնուց, սենյակից, տնից, հայաթից…

Տեսնես Նանսենի, կամ Մայր Թերեզայի մտքով ըտենց բան իրենց հասուն տարիքում երբևէ անցե՞լ է :think

Պատասխանը երևի բոլորիս համար էլ ընդունելի է ու միակն է ՝ "ոչ"

Բարեկամ
13.06.2008, 07:18

Նշանավորների, այլ կերպ ասած՝ իրանց հայաթից դուրս եկածների մեջ հատնի են մեծ թվով ինքնասպաններ , լավ էլ հասուն տարիքում: Օրինակներ չբերեմ: Ընդ որում, նկատելի ա, ինչքան մարդն ավելի ա մերձենում գլոբալիզացիային, էնքան ավելի քիչ ա սկսում պատկանել ինքն իրան, ու էնքան ավելի ա շողուլից ընկնում՝ ինքնաընկալման, այլ կերպ ասած՝ իր գոյության ընկալման խնդրում: Երևի իրոք դժվար ա…

Ավելացվել է 7 րոպե անց
http://en.wikipedia.org/wiki/List_of_suicides
ստեղ նշանավոր ինքնասպանների ցուցակն ա:
Այնպես որ, դիվ,

Պատասխանը երևի բոլորիս համար էլ ընդունելի է ու միակն է ՝ "ոչ"
արժի վերանայել ;) : Հատկապես "միակ"-ի հաշվով, չնայած առավել հետաքրքիր ա "ընդունելի" կամ "աընդունելի" լինելը…:think

Ramzes
13.06.2008, 15:30
Ես երբեք չեմ կարող արդարացնել այն մարդկանց, ովքեր ինքնասպանություն են գործում, չնայած, որ կյանքում այնպիսի դժվար իրավիճակներ են լինում, որ մարդը մտածում է, որ դա լավագույն ելքն Է:Չնայած, որ շատերը համարում են, որ ամենաթույլ մարդիկ են դիմում ինքնասպանության, բայց ես այդ հարցի համար ունեմ սեփական տեսակետ. ես կասեյի, որ հաճախ այդ մարդիկ կամքից շատ ուժեղ են լինում, որ կարողանում են ձեռք բարձրացնել սեփական անձի վրա... ես ինքս հաստատ դա չէի կարող անել:

dvgray
14.06.2008, 02:52
Նշանավորների, այլ կերպ ասած՝ իրանց հայաթից դուրս եկածների մեջ հատնի են մեծ թվով ինքնասպաններ , լավ էլ հասուն տարիքում: Օրինակներ չբերեմ: Ընդ որում, նկատելի ա, ինչքան մարդն ավելի ա մերձենում գլոբալիզացիային, էնքան ավելի քիչ ա սկսում պատկանել ինքն իրան, ու էնքան ավելի ա շողուլից ընկնում՝ ինքնաընկալման, այլ կերպ ասած՝ իր գոյության ընկալման խնդրում: Երևի իրոք դժվար ա…

Բարեկամ
Ես ճիշտն ասած ասում էի ոչ թե գլոբալիզացիա - որպես տերմին, այլ որ պետք է գլաոբալ /կուզես տարածական, ընդհանրական/ կյանք ունենալ… այդպիսի ապրումներ աշխատել ունենալ:
Իհարկե հուսահատեցնող լիքը բան կա աշխարհում: Սակայն դա չի բերի երբեք "ինքնասպանության" :
Ինքնասպանությունը "անձնական" կատաստրոֆա է, այլ ոչ հասարակական ինչ-ինչ երևույթի հետևանք:
Իմ լոգիկան այն է, որ ինչքան պարփակված լինեց նեղ, փոքրիկ սեփական աշխարհում, այնքան այդ աշխարհի կատաստրոֆիկ վերացման. կամ ավելի վատ ՝ երբ թվում է որ քո ներքին եղած չեղածը կատաստրոֆայի է ենթարկվել , ու դրան երբեմն հետևող մարմնական կյանքի, ֆիզիկական մարմինի գոյության անիմաստությունը դառնում է հավանական ու մեծ:
Բերեմ ասածիս մի գեղեցիկ օրինակ՝ "Ռոմեո և Ջուլետա"…

http://en.wikipedia.org/wiki/List_of_suicides
ստեղ նշանավոր ինքնասպանների ցուցակն ա:

Պատկառելի ցուցակ է :(:
Սակայն բոլոր դեպքերը էլ պետք է որ ունենան ընդհանրություններ… Կարող է շա՜՜՜տ բարձր մակարդակի /այսինքն առարկայից բավականին հեռու ընդհանրացումներ/, բայց դրանք պետք է լինեն:
Ու չգիտես ինչի համոզված եմ որ էտ ընդհանրությունը իմ վերևում ասածն է :oy:

dvgray
14.06.2008, 04:02
Չնայած, որ շատերը համարում են, որ ամենաթույլ մարդիկ են դիմում ինքնասպանության, բայց ես այդ հարցի համար ունեմ սեփական տեսակետ. ես կասեյի, որ հաճախ այդ մարդիկ կամքից շատ ուժեղ են լինում, որ կարողանում են ձեռք բարձրացնել սեփական անձի վրա... ես ինքս հաստատ դա չէի կարող անել:
Դա բացարձակ կապ չունի: Կարող է շատ ուժեղ մարդ լինի, կարող է շատ թույլ:
Դա մարդու կամքի հետ ֆունկցիոնալ կապ չունի:

Մի հարց ինձ բավականին հետաքրքրեց:
Էս, վերևի կոնտեկստում, նարկոմաններին /ասենք շատ շոու աստղերի/ կարելի՞ է համարել ինքնասպաններ

Բարեկամ
14.06.2008, 04:42
Մի հարց ինձ բավականին հետաքրքրեց:
Էս, վերևի կոնտեկստում, նարկոմաններին /ասենք շատ շոու աստղերի/ կարելի՞ է համարել ինքնասպաններ

Հա, ըստ իս, նախորդող օղակներից ա, չնայած պարտադիր չի, որ հասցնի բուն՝ ֆիզիկական ինքնասպանությանը:

Ինքնասպանությունը "անձնական" կատաստրոֆա է, այլ ոչ հասարակական ինչ-ինչ երևույթի հետևանք:

Կոնկրետ հանրահայտ մարդկանց մեջ ինքնասպանությունների բավական բարձր տոկոսը ցույց ա տալիս, որ ավելի շուտ հասարակական երևույթի հետևանք ա: Այդ մարդիկ ի վիճակի չեն լինում կրել "փառքը":

Իմ լոգիկան այն է, որ ինչքան պարփակված լինեց նեղ, փոքրիկ սեփական աշխարհում, այնքան այդ աշխարհի կատաստրոֆիկ վերացման. կամ ավելի վատ ՝ երբ թվում է որ քո ներքին եղած չեղածը կատաստրոֆայի է ենթարկվել , ու դրան երբեմն հետևող մարմնական կյանքի, ֆիզիկական մարմինի գոյության անիմաստությունը դառնում է հավանական ու մեծ:

համաձայն եմ, մենակ ֆիզիկական մարմնի գոյության անիմաստություն չի դա, այլ սեփական ես-ը ու նրա մեջ խտացված տառապանքը չզգալուն ուղղված քայլ…

Yevuk
14.06.2008, 13:57
Ես ճիշտն ասաց չգիտեմ մարդը ինչ ծանր հոգեկան վիճակի մեջ պետք է լինի, որ որոշի ինքնասպան լինել: Նախ, ասեմ, որ ինքնասպանությւնը դա ամենամեծ մեղքերից է, քանի որ Աստվածն է մարդուն կյանք տվել, և միայն նա կարող է այն մեզանից վերցնել: Ասում են, որ մարդը միայն մահից մի քանի վայրկյան առաջ է հասկանում իր կատարած արարքի լրջությունը, սակայն շատ ուշ է լինում: Եվ զարմանում եմ այդ մարդկանց վրա, որոնք, փորձելով ինքնասպան լինել, մտածում են, որ կգնան մի ուրիշ լավ աշխարհ, բայց ես չեմ կարծում, որ մարդը ինքնասպան լինելով կարող սխալմամբ դրախտ ընկնի........

VisTolog
14.06.2008, 14:22
բայց ես չեմ կարծում, որ մարդը ինքնասպան լինելով կարող սխալմամբ դրախտ ընկնի........
Կարծեմ քո աստվածնա չէ՞ ամեն ինչ ներում:

Yevuk
14.06.2008, 14:27
Կարծեմ քո աստվածնա չէ՞ ամեն ինչ ներում:

Բայց մարդը մեղք չի գորցում, որ Աստված իրեն ների, եթե դու մտածված ես այդ քայլը անում, դա աններելի է, սակայն Աստված մեզ մեկ է վերջը ներում է, քանի որ մեզ շաաատ է սիրում..........

VisTolog
14.06.2008, 14:38
Կարճ ասած ներում է

Yevuk
14.06.2008, 14:41
Այսինքն, դու այն մտքին ես...<< Մարդի´ք, մեղ գործեք, մեկ է Աստված ներում է ձեզ.....>>

Grace43
22.06.2008, 11:26
Ես ճիշտն ասաց չգիտեմ մարդը ինչ ծանր հոգեկան վիճակի մեջ պետք է լինի, որ որոշի ինքնասպան լինել: Նախ, ասեմ, որ ինքնասպանությւնը դա ամենամեծ մեղքերից է, քանի որ Աստվածն է մարդուն կյանք տվել, և միայն նա կարող է այն մեզանից վերցնել: Ասում են, որ մարդը միայն մահից մի քանի վայրկյան առաջ է հասկանում իր կատարած արարքի լրջությունը, սակայն շատ ուշ է լինում: Եվ զարմանում եմ այդ մարդկանց վրա, որոնք, փորձելով ինքնասպան լինել, մտածում են, որ կգնան մի ուրիշ լավ աշխարհ, բայց ես չեմ կարծում, որ մարդը ինքնասպան լինելով կարող սխալմամբ դրախտ ընկնի........
Ես լիովին համաձայն եմ քո հետ:Ինքնքսպանությունը հենց ինքը մեղք է,ու այդ քայլին դիմած յուրաքանչյուր մարդու վերջը դժոխքն է,դժոխքում ավելի սարսափելի է,քան այստեղի ցանկացած ահռելի պրոբլեմ:Եթե մարդիկ այսքանը հասկանային երբեք ինքնասպանության քայլին չէին դիմի…:(:(

Ծով
22.06.2008, 11:31
ժՈՂ, Որ ասում են ինքնասպանությունը թուլություն է, ես համաձայն չեմ...
Գուցե տվյալ մարդը թույլ է ապրելու համար, բայց մեռնելու համար հաստատ ուժեղ է.......
Օրինակ ես մի տաս անգամ ուզում էի մեռնել:love՝ հետաքրքրությունից դրդված, բայց մտքովս անգամ չանցավ ինքնասպանլինել:D:(

Freddie
04.07.2008, 17:14
Յուրաքանչյուրի խիստ անձնական գործն է ապրել, թե մեռնել։ Դա էլ է մարդու ազատության մեջ մտնում, որը քրիստոնեությունը շատ է սիրում սահմանափակել։ Ասենք, եթե քեզ պարտադրեն, ստիպեն սեքսով զբաղվել, երբ չես ուզում, դուրդ կգա՞։ Սեքսն էլ լավ բան է, կյանքն էլ, բայց հո զոռով չի։:angry

Estrella
04.07.2008, 17:23

Հետաքրքիր համեմատություն էր:hands, Համամիտ եմ,

Sunny Stream
04.07.2008, 18:14
Յուրաքանչյուրի խիստ անձնական գործն է ապրել, թե մեռնել։

Նկատի ունես` մարդու ընտրության հարցն է, չէ՞...
...բայց ախր չէ~!!! Ախր ընտրություն կարող է լինել մենակ էն գործողությունը, որից հետո դու կարող ես տեսնել-լսել-զգալ արդյունքը... ընտրությունը անպայման շարունակություն է ենթադրում, իսկ սպանությունը, լինի դա ինքնա- կամ կողմնակի ուժի պատճառով, եթնադրում է վերջ, ոչ թե շարունակություն: Իհարկե, հավատալ հանդերձյալ կյանքին ուրիշ բան է, բայց էդ հավատով ինքնասպան լինելը անմտություն է: Այսինքն, չկա ընտրություն` ապրել-չապրել, որովհետև մարդը չունի «չապրելու վիճակ», մարդը կամ կա, կամ չկա:
Էնպես որ ես չեմ համարում, թե ինքնասպանությունը ելք է... չէ, չեմ բացառում դրությունը, երբ ամեն բանին վերջ տալը ավելի ճիշտ է, քան ինչ-որ ահավոր վիճակում լինելը (նկատի ունեմ` մարմնական տառապանքներ, անելանելի վիճակ, ստրկություն...), բայց երբ խնդիրը զուտ հոգեբանական է... միշտ էլ, կարծում եմ, ելք կա: Մեկ էլ մեծագույն ու անփոխարինելի կորսուստները կարող են «արդարացնող» պատճառ լինել ինքնասպանության, էն էլ` ոչ միշտ...

Grace43
04.07.2008, 18:30
Յուրաքանչյուրի խիստ անձնական գործն է ապրել, թե մեռնել։
Շատ սխալ մտածելակերպ…եթե բոլորը քո նման մտածեին մենք կորած կլինեինք,դա անմարդկային մտածելակերպ է…Ինքնասպանության եզրին կանգնած մարդիկ այնպիսի վիճակում չեն,որ ընտրություն կատարեն,նրանք կարիք ունեն,որ ինչ-որ մեկը իրենց ճիշտ խորհուրդ տա,բայց վայ նրանց ովքեր այդ պահին քեզ կհանդիպեն…:cry2:cry2:cry2

Don't Worry
05.07.2008, 09:01
Դա բացարձակ կապ չունի: Կարող է շատ ուժեղ մարդ լինի, կարող է շատ թույլ:
Դա մարդու կամքի հետ ֆունկցիոնալ կապ չունի:

Մի հարց ինձ բավականին հետաքրքրեց:
Էս, վերևի կոնտեկստում, նարկոմաններին /ասենք շատ շոու աստղերի/ կարելի՞ է համարել ինքնասպաններ

Ո'չ, նրանք ինքնասպաններ չեն, պարզապես նրանք չեն կարողանում կառավարեն իրենց, նրանցից ոչ մեկնել չի ցանկանում մահանալ... :think

Աբելյան
05.07.2008, 12:18
Յուրաքանչյուրի խիստ անձնական գործն է ապրել, թե մեռնել։
ես էլ եմ տենց ասում
մարդը ունի ապրելու իրավունք, բայց ոչ պարտականություն, ուրեմն մեռնելու իրավունք էլ ունի

Lady-In-Red
05.07.2008, 12:27
իրոք, մեռնելու կամ ապրելու համար մարդն ինքը պիտի որոշի, իսկ ես դեմ եմ այն մտքին, որ ասում են, թե թույլ մարդիկ են ինքնասպանության գնում, ես գտնում եմ, որ այդ մարդիկ շատ ամուր կամք ունեն, որ կարողանում են գնալ այդ քայլին, գտնում եմ, որ այդ մարդիկ պարզապես հոգնել են պայքարել կյանքի անարդարությունների ու դժվարությունների դեմ......:think

Godfreed
05.07.2008, 17:24
Նկատի ունես` մարդու ընտրության հարցն է, չէ՞...
...բայց ախր չէ~!!! Ախր ընտրություն կարող է լինել մենակ էն գործողությունը, որից հետո դու կարող ես տեսնել-լսել-զգալ արդյունքը... ընտրությունը անպայման շարունակություն է ենթադրում, իսկ սպանությունը, լինի դա ինքնա- կամ կողմնակի ուժի պատճառով, եթնադրում է վերջ, ոչ թե շարունակություն:

Համամիտ չեմ, ընդհակառակը լռիվ դեմ եմ։ Ի՞նչ կապ ունի ընտրությաունը հետագայի հետ։ :neaՈւզո՞ւմ ես ասել, որ ընտրողը պետք է հետո կարողանա համամատել ճիշտ է ընտրել, թե ո՞չ։ Բայց դա ի՞նչ կապ ունի, եթե մարդ չի ուզում ապրել, եթե նրան անտանելի է ամեն ինչ։ Եվ փրկությունն էլ միշտ այդքան հեշտ չէ գտնել։ Ես համարում եմ, որ մարդու կամքի սահմանափակումը ամենամեծ հանցագործությունն է աշխարհում։

Anhavat
16.10.2008, 12:24
Ով է ուզում ինքնա սպան լինել և ինչի համար
խնդրում եմ գրել այստեղ

Lion
16.10.2008, 12:32
Իսկ ես... չեմ ուզում: Մեռնելը հեշտ է, պետք է ապրել...

ԵՐբա նապատով քայլում ես, ծարավը խեղդում է - հեշտ է պառկել ավազին ու մեռնել, բայց... իսկական մարդը շարունակում է քայլել:)

VisTolog
16.10.2008, 12:52
Հարցումը պիտի փակ լիներ.

Lion
16.10.2008, 12:54
"Ապրեք էլի..." կասեր գիտեք ով:)

Djavaxhq
16.10.2008, 13:35
Երեւի լավ բան ե որովհետեւ ապրողներից շատերն են բողոքում իսկ ինքնասպան եղածներից դեռ չեմ լսել բողոք, ես հենց հիմա ել ինքնասպան եմ լինում շատ դանդաղ մահանալով, դե ասենք մի 50 տարի նախատեսել եմ էդ գործընթացին:

Elmo
16.10.2008, 13:44
Քվեարկել եմ ոչ, բայց ինձ թվում ա թեման պետք ա փակել ու ջնջել: Համ պրովակացիոն թեմայա, համ էլ վատ տոն ունի:

Աթեիստ
16.10.2008, 13:57
Մինչև 2006թիվը գործում էր թեմային նվիրված ռուսալեզու կայք -> www.mysuicide.ru (http://web.archive.org/web/20060614142049/http://www.mysuicide.ru/)

Belle
16.10.2008, 14:03
Նույնիսկ երբ ուզում էի մեռնել.. չեմ մտածել ինքնասպանության մասին.. էդ մեղք ա..
Ապրե՜՜Նք քանի կարող ենք.. մեռնելը հա էլ կա :)

Աբելյան
16.10.2008, 14:32
հա, հարցեր կա՞ն :tsamon

Ֆրեյա
16.10.2008, 14:57
Կարելի էր ավելի հետաքրքիր հարց քննարկել. ունի արդյոք անհատը իրավունք որոշել իր կենաց մահու հարցը՞

Ավելացվել է 1 րոպե անց

Քվեարկել եմ ոչ, բայց ինձ թվում ա թեման պետք ա փակել ու ջնջել: Համ պրովակացիոն թեմայա, համ էլ վատ տոն ունի:

Թեման փակելով, հարցը չի լուծվի;
Կան մարդիկ, որ ունեն սուիցիդալ հակումներ, եթե նրանց խնդիրները ջրի երես դուրս չգան.... լավ չի լինի :(

Եկեք քննարկենք, թե ինչու մարդ կարող է ուզել ինքնասպան լինել;

Հոգեկան մղումներով, թե գուցե անբուժելի հիվանդ է :think

ChildOfTheSky
16.10.2008, 15:08
քվեարկել եմ ԱՅՈ և ՈՉ
ԱՅՈ , կողմ եմ որ ինքնասպան լինես
ՈՉ , չեմ ուզում ինքնասպան լինել

Աթեիստ
16.10.2008, 15:11
Ինչպես նոր կարդացի մի թեմատիկ կայքում
"Լինում են ուժեղ մարդիկ, որոնք գիտակցաբար դիմում են ինքնասպանության, դրանում դրսևորվում է նրանց ուժը: Լինում են թույլ մարդիկ, որոնց ինքնասպանությունը հենց թուլության դրսևորում է: Ով մարդկանց երրորդ տիպը մեծամասնությունն է, դրանք հասարակ մարդիկ են: Դրանց ինքնասպանության են դրդում որոշակի ֆիզիկական և հոգեբանական ազդակներ:"

Հենց երրորդ տեսակի ուսումնասիրությունն է ամենահետաքրքիրը:
Նրանց կարելի է ուսումասիրել, փորձել օգնել, բայց երբեք քննադատել, քանի դեռ ինքներս չենք զգացել (վերապրել) նույնը ինչը նրանց դրդում է ինքնասպանության:
Ես էֆթանազիայի բաժնում նկարագրել էի քաղցկեղով հիվանդ մարդու վիճակը, և ինձ համար զարմալի չի (ավելի, սպասելի է,) որ նման մարդիկ հիվանդության որոշակի փուլում սկսում են մտածել ինքնասպանության մասին:

Ծով
16.10.2008, 15:17
ԵՍ հավատում եմ հավերժությանը…ինձ թվում ա ինքնասպանությամբ չեք պրծնի:hands, ավելի լավ է ապրե՛ք, ուղղակի ապրե՛ք, գտե՛ք բոլոր այն իմաստները, որոնց համար արժե ապրել…
Դե « Աստված էդքան բարի չի» որ մահով ամեն ինչ վերջանար…:D
Ամեն դեպքում սա մի մի տղա է գրել, ով ուզում էր ինքնասպան լինել… վաղուց եմ կարդացել, ինտերնետում… անկեղծորեն չգիտեի ինչ ասել.

It's not some beatnik-cool, black shades, and Burroughs thing.
It's not some "I'm so sad so please feel sorry for me" thing
It's not some unloved child, now pay attention to me thing
It's simply a Leave Me Alone, I Can't Be Happy thing

Annushka
16.10.2008, 15:20
Ուզում եք ինքնասպա՞ն լինել.... խնդրե'մ, ի սեր աստծո, ընտրությունը ձերն է, բայց դա քննարկման առարկա դարձնել չի կարելի: :B Ընդհանրապես, դա ոչ համարձակ կամ գովելի քայլ է, ոչ էլ առանձնապես հետաքրքիր: Եվ հետո, եթե մեկը ուզում ա ինքնասպան լինել, ապա լուռ ու անխոս դա անում ա, ոչ թե ի ցույց աշխարհի գոռում ա դրա մասին: Իմ կարծիքով, ընդհանրապես ինքնասպանության դիմում են միայն թույլ կամքի տեր մարդիկ, որոնք ի վիճակի չեն պայքարել դժվարությունների դեմ ու ելք գտնել ստեղծված իրավիճակից, հաղթահարել թեկուզ և ամենածանր հոգեվիճակն ու դժբախտությունը: Ինքնասպանությունը էլի մի քիչ ընդունելի է մի դեպքում, երբ անբուժելի ծանր հիվանդը ահավոր տառապանքների ու ցավերի մեջ է, որին ոչնչով օգնել չի կարելի և մարդը ուղղակի չի կարող ֆիզիկապես դիմակայել.. դա այլ հարց է, և հիմնականում դա արվում է նրա և նրա հարազատների համաձայնությամբ, քաղաքակիրթ երկրներում՝ բժշկի կողմից: Իսկ մնացած դեպքերում..... Սիրած անձնավորությունը մերժել է, դավաճանել են, պարտքերի տակ է, դեպրեսիայի մեջ է, սիրած տղան ուրիշի հետ է ամուսնացել, աշխատանքը կորցրել է, միայնակ է զգում, սիրելի շունիկը ավտոմեքենայի տակ է ընկել.. ախր որքա՞ն կարելի է թվարկել այդ անհեթեթ պատճառները....:o
Այդ քայլին գնում է նա, ով չի սիրում ոչ իրեն, ոչ նրանց, ու իր մահով անասելի ցավ կարող է պատճառել... Կյանքը ամենաթանկ բանն է՝ տրված մեզ ի վերուստ.. և մենք պետք է արժանապատիվ ապրենք այն՝ ինքներս մեզ ապացուցելով, որ ոչինչ չի կարող ստիպել մեզ հեռանալու այս լուսավոր աշխարհից և հավիտյան հանգչելու ու փտելու սառը հողի գրկում՝ դառնալով որդերի կեր... :[Բոլորիս վիճակված է ի վերջո հեռանալ այս կյանքիցլ, բայց ինչպես կարելի է խաչ քաշել ամեն ինչի վրա՝ ընտրելով ամենահեշտ ճանապարհը կյանքի խոչընդոտներին հանդիպելիս: Նա, ով բարձրաձայն խոսում է իր ինքնասպանության մասին, ամենայն հավանականությամբ փորձում է շարժել դիմացինի գութը և խղճահարություն առաջացնելով նրա մեջ՝ ստիպել հակառակում համոզելու իրեն: Այդպես չի կարելի, և ընդհանրապես, ֆորումում դա քննարկման թեմա մի' դարձրեք, քանի որ շատ տհաճ ա , մանավանդ, որ ֆորումներ այցելում են տարբեր բնավորության, հոգեվիճակի և տարիքի մարդիկ: Դա խիստ անձնական որոշում է, ըստ ինձ՝ անառողջ, որը հրապարակման ենթակա չէ:angry

Ծով
16.10.2008, 15:24
սխալ ձև եք ընտրել… եթե անգամ մարդը այդ ցանկությունը ունի, գուցե ինչ-որ կերպ հնարավոր է ետ պահել նրան այդ քայլից…;)
ինչ է նշանակում հրապարակման ենթակա չէ… ինձ թվում է Ուզում եմ ինքնասպան լինել-ը հավասարՉափ կարող է քննարկվել, ինչպես ասենք ուզում եմ ամուսնանալը… այն իմաստով, որ դրանք կյանքում առկա կարևորագույն հարցեր են, չնայած համեմատվելու չեն…

dvgray
16.10.2008, 15:25
Չեմ կարծում որ բնության մեջ - գայլը, առյուծը, ճնճղուկը, դելֆինը… որևիցէ մեկը երբևէ դիմել է ինքնասպանության:

ինչ որ բնական չէ, դա բարոյական չէ:
ինքնասպանությունը անբարոյական ակտ է:
/անբարոյական ուրիշ ակտեր կատարվում են ամեն քայլափոխին ;)/

Annushka
16.10.2008, 15:30
սխալ ձև եք ընտրել… եթե անգամ մարդը այդ ցանկությունը ունի, գուցե ինչ-որ կերպ հնարավոր է ետ պահել նրան այդ քայլից…;)
ինչ է նշանակում հրապարակման ենթակա չէ… ինձ թվում է Ուզում եմ ինքնասպան լինել-ը հավասարՉափ կարող է քննարկվել, ինչպես ասենք ուզում եմ ամուսնանալը… այն իմաստով, որ դրանք կյանքում առկա կարևորագույն հարցեր են, չնայած համեմատվելու չեն…

հրապարակման ենթակա չէ նշանակում է, որ նույնիսկ եթե ինքնասպանության մասին խոսելու և քննարկելու ցանկություն կա, դա պետք է արվի հոգեբանի մոտ, ով կարող է մարդուն դուրս բերել ծանր հոգեվիճակից, այլ ոչ թե ֆորումում, որտեղ հանդիպում են բազատեսակ մարդիկ, այդ թվում նաև անչափահասներ: Դու լուրջ մտածում ես, որ ֆորումը դա ինքնասպանության քննարկման վայր է՞:o Բա էլ ինչի համար են հոգեբաններն ու հոգեվերլուծողները, ովքեր աշխատում են հենց նման մարդկանց հետ, ովքեր ունեն հոգեկանի հետ պրոբլեմներ և կամ գտնվում են դեպրեսիվ ու հոգեկան ծանր վիճակի մեջ՝ ընդհուպ մինչև ինքնասպանություն:

Ծով
16.10.2008, 15:36

Ես մտածում եմ, որ դու կարող ա ավելի լուրջ բան ասես, քան հոգեբանը… իսկ նման դեպքեր , այսինքն ինքնասպան լինելու ցանկություն հատկապես անչափահասների շրջանում է շատ հանդիպում, հատկապես անցումային տարիքում… Ես մտածում եմ, որ ֆորումում, ինչպես կյանքում, ամեն ինչ էլ կարելի է քննարկել չափերի մեջ… եթե օրինակ որևէ մեկը թեմա բացի ու քարոզի այն, ինչ քարոզում են Եհովայի վկաները, եթե նույնիսկ սկսի քարոզել, որ ինքասպանությու ը ճիշտ է և այլն, ես դա իհարկե անընդունելի եմ համարում… բայց ֆորումը հենց տարատեսակ քննարկումների համար է… նոռմալ եմ վերաբերում… էլ չեմ ասում, որ Փառք Աստծո ֆորումում հոգեբաններ էլ ունենք, թո՛ղ սիրուն բացատրեն ամեն ինչ… Եվ հետո ամեն մարդ չէ, որ դիմում է հոգեբանի…էլ չեմ ասում, որ հատկապես Հայաստանում դա այնքան էլ տարածված երևույթ չէ…;)
իսկ ընդհանրապես կարելի է օգտագործել այս թեման… ասենք ինտերնետում ես բազմիցս կարդացել եմ շատ հոդվածներ ինքասպանության մասին, նամակներ հուսահատ մարդկանց կողմից գրված, ի դեպ շատ զարմացել եմ հենց էդ տղայի նամակից, որ եթե կարողանամ հիմա կգտնեմ, ասում էր, թե ինքը իրականում ամեն ինչ ունի, թվում է թե բոլոր պայմանները կան երջանիկ լինելու համար, բայց այնուամենայնիվ չի կարողանում… և ինքը իր նամակը հենց ֆորումներում էլ դրել էր, իսկ հետո իր գրածին արձագանքել էր մի հոգեբան… կաշխատեմ գտնել

Ֆրեյա
16.10.2008, 15:46
Կարծում եմ, եթե մարդն ուզում է ինքնասպան լինել ոչ օբյեկտիվ, հուզական պատճառներով, կիսվելով իր այդ միտքը մեկի հետ, կարող է այդ ցանկությունից հետ կանգնել, հենց իրեն մեկը լսի և ուշարդություն դարձնի իր խնդիրներին :love

Երբեմն մարդիկ իրենց անիմաստ, անպետք, լքված են համարում, երբեմն կարող են մի բանից հիասթափված, կամ հուզված լինել, բայց հույզն անցնելուն պես կհասկանան, որ սխալ են ;)

Աթեիստ
16.10.2008, 16:18
Չեմ կարծում որ բնության մեջ - գայլը, առյուծը, ճնճղուկը, դելֆինը… որևիցէ մեկը երբևէ դիմել է ինքնասպանության:

ինչ որ բնական չէ, դա բարոյական չէ:
ինքնասպանությունը անբարոյական ակտ է:
/անբարոյական ուրիշ ակտեր կատարվում են ամեն քայլափոխին ;)/

Կետերի մոտ օրինակ կա նման երևույթ. կյանքի որոշակի փուլում իրենց ափ են նետում, ու այլևս չեն կարողանում հետ գնալ: Ինքնակամ:
Այն, որ մենք չգիտենք կենդանիների մոտ հանդիպում է թե ոչ, դեռ չի նշանակում որ դա չկա:

Բա էլ ինչի համար են հոգեբաններն ու հոգեվերլուծողները, ովքեր աշխատում են հենց նման մարդկանց հետ, ովքեր ունեն հոգեկանի հետ պրոբլեմներ և կամ գտնվում են դեպրեսիվ ու հոգեկան ծանր վիճակի մեջ՝ ընդհուպ մինչև ինքնասպանություն:

Ըստ քեզ Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսը կդիմի հոգեբանի/հոգեբույժի օգնությանը որևէ խնդրով:

Ֆրեյա
16.10.2008, 16:20
Ըստ քեզ Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսը կդիմի հոգեբանի/հոգեբույժի օգնությանը որևէ խնդրով:

Դե լինում են դեպքեր, որ զոռով են տանում արդեն :)

Համ էլ, ինքնասպանության փորձ կատարած անձանց պարտադրում են բուժում չգիտեմ ինչպես է կոչվում....-ում :)

Աթեիստ
16.10.2008, 16:23
Դե լինում են դեպքեր, որ զոռով են տանում արդեն :)

Համ էլ, ինքնասպանության փորձ կատարած անձանց պարտադրում են բուժում չգիտեմ ինչպես է կոչվում....-ում :)

Զոռով տանում են միայն անհաջող փորձ կատարածներին: Ավելի կարևոր են այն դեպքերը, երբ առաջին փորձը "հաջող" է լինում, բայց ոչ ոք էլ չի նկատում, որ հոգեբանի կարիք կար:

Ֆրեյա
16.10.2008, 16:28
Կարծում եմ` փորձողների մեծ մասը ուղղակի վախացնելու համար է փորձում, կամ իր վրա ուշադրություն դարձնելու, հենց դրա համար էլ նրանց փրկում են

եթե մարդ ուզենա հեռանալ, ոչ ոք չի կարող փրկել

չհաշված այն դեպքերը, երբ ուզում էին վախեցնել, բայց սխալ հաշվարկ են արած լինում, չեն հասցնում փրկել :(

*e}|{uka*
16.10.2008, 19:47

Ճիշտ ես.... :(
Ինքնասպանության գնացող մարդկանց մեծամասնությունը չի գիտակցում ինչ է անում, նրա համար չկան էլ ընտանիք, ընկերներ, ապրելու իմաստ հասկացությունները :
Կարելի է տարբեր կատեգորիաներ առանձնացնել այնպիսիներ, որոնք դա անում են ցուցադրական ներկայացում կազմակերպելու, իրենց անձի վրա ուշադրություն սևեռելու համար (նրանց կարելի է փրկել ) , այնպիսիներ , որոնց միտքը լիովին մթագնած է լինում, ոչինչ չեն գիտակցում, ոչինչ չեն զգում, ապրելն էլ իմաստ չի ունենում, ուզում են ոչնչանան (նրանց կարելի է փրկել ) և այնպիսիներ որոնք ուզում են պարզապես մահանալ, իրենց կյանքը հետաքրքիր է, բայց անդրաշխարհը ավելին ու ոչինչ իրենց չի կարող կանգնեցնել մինչև իրենց հետաքրքրությունը չբավարարվի : Մեկ անգամ կօգնես կհամոզես, որ սխալ է անում, էլի մի որոշ ժամանակ հետո հետաքրքրությունը իրենը կանի ...

ars83
16.10.2008, 20:30
Ինչպես նոր կարդացի մի թեմատիկ կայքում
"Լինում են ուժեղ մարդիկ, որոնք գիտակցաբար դիմում են ինքնասպանության, դրանում դրսևորվում է նրանց ուժը: Լինում են թույլ մարդիկ, որոնց ինքնասպանությունը հենց թուլության դրսևորում է: Ով մարդկանց երրորդ տիպը մեծամասնությունն է, դրանք հասարակ մարդիկ են: Դրանց ինքնասպանության են դրդում որոշակի ֆիզիկական և հոգեբանական ազդակներ:"

Հենց երրորդ տեսակի ուսումնասիրությունն է ամենահետաքրքիրը:
Նրանց կարելի է ուսումասիրել, փորձել օգնել, բայց երբեք քննադատել, քանի դեռ ինքներս չենք զգացել (վերապրել) նույնը ինչը նրանց դրդում է ինքնասպանության:
Ես էֆթանազիայի բաժնում նկարագրել էի քաղցկեղով հիվանդ մարդու վիճակը, և ինձ համար զարմալի չի (ավելի, սպասելի է,) որ նման մարդիկ հիվանդության որոշակի փուլում սկսում են մտածել ինքնասպանության մասին:
Շատ հետաքրքիր է, ես էլ սրա մասին ուզում էի գրել։
Իմ կարծիքով ինքնասպանությունը (բայց ո՛չ ուրիշի համար անձնազոհությունը) թուլության դրսևորում է, երբ մարդը հրաժարվում է պայքարելուց նրա դեմ, ինչը համարում է ինքնասպանության դրդապատճառ։

Ես կցանկանայի իմանալ, այդ ո՞ր դեպքերում է ինքնասպանությունը ուժի դրսևորում։ Արդյո՞ք սա իմ ասած դեպքն է, երբ մարդ գիտակցաբար իր կյանքը զոհում է հանուն ուրիշի, թե՞ մեկ այլ բան է։

Selene
16.10.2008, 21:01
Մոդերատորական: «Ուզում եմ ինքնասպան լինեմ» թեման միացվել է բաժնում վաղուց արդեն գոյություն ունեցող «Ինքնասպանություն» թեմային:
Կրկին անգամ խնդրում ու պահանջում եմ՝ թեմա բացելուց առաջ օգտվեք որոնման համակարգից և միայն համոզվելով, որ նմանատիպ թեմա չկա, բացեք այն:

dvgray
17.10.2008, 03:02
Կետերի մոտ օրինակ կա նման երևույթ. կյանքի որոշակի փուլում իրենց ափ են նետում, ու այլևս չեն կարողանում հետ գնալ: Ինքնակամ:
Այն, որ մենք չգիտենք կենդանիների մոտ հանդիպում է թե ոչ, դեռ չի նշանակում որ դա չկա:

Մարդկությունը վաղուց "պայմանավորվել է", որ ինչ որ չգիտենք, դա համարում ենք որ չկա :): Հակառակ դեպքում գիտելիքների դաշտում կլիներ կատարյալ քաոս:

իմիջիայլոց բավականին հետքարաքիր օրինակ ես բերել կետերի կյանքից: Դա գիտնականները բացատրում են բազմաթիվ հիպոթեզներով: Սակայն գիտակցված ինքնասպանության վարկածը մինչ այս ինձ չի հանդիպել:

Կարելի է ասել, որ կենդանիները չունեն գիտակցություն, և շարժվում են միայն ռեֆլեկսներով: Սակայն մարդն էլ իր գործնեությոնը հիմնականում կառուցում է ռեֆլեկսների վրա:

Ինչ որ է, չի կարելի: ոչ մի դեպքում:
Մնացած ծայրի մաթեմաթիկական դեպքերը չարժի քննարկել: Դրանք շեղումեր են, և գրողների ու ստեղծագերծողների համար առատ նյութ:

Աթեիստ
17.10.2008, 13:29
Ես կցանկանայի իմանալ, այդ ո՞ր դեպքերում է ինքնասպանությունը ուժի դրսևորում։ Արդյո՞ք սա իմ ասած դեպքն է, երբ մարդ գիտակցաբար իր կյանքը զոհում է հանուն ուրիշի, թե՞ մեկ այլ բան է։

Բերեմ կոնկրետ ինքնասպանության օրինակ, որին, ըստ իս, թույլ մարդն անընդունակ է:

Մարդը կյանքի ամենաերջանիկ պահին մտածում է, որ նա էլ երբեք այդքան երջանիկ չի լինի ու ինքնասպան է լինում` ժպիտը դեմքին:
Ընդունում եմ, որ սա անհեթեթ մահ է, բայց նաև գտնում եմ, որ մարդ իսկապես ուժեղ մարդ էր:

Այլ օրինակ. Եթե մարդը հավատում է կյանքին մահից հետո ու մի քայլ առաջ անելու համար ինքնասպան է լինում, դա նույնպես թույլ մարդում ոչ բնորոշ արարք է:

Դեռ չեմ խոսում անձնազոհության մասին (օրինակ` Բրյուս Ուլլիսը "Արմագեդոն" Ֆիլմում :D ):

Հ.Գ. Ինքս էլ բազմիցս մտածել եմ ինքնասպանության մասին` կյանքում որևէ հետքրքրություն չգտնելով (եղել են և այդպիսի ժամանակներ): Բայց ես թույլ էի, որովհետև նման պահերին սկսում էի մտածել հարազատներիս մասին ու հեռու էի վանում նման մտքերը` հասկանալով, որ նրանք տառապելու են ու չեն կարողանալու ինձ հասկանալ:

ars83
17.10.2008, 13:59

Իմ կարծիքով, սա նույնպես թուլության արտահայտություն է։ Մարդը միշտ ունի զարգացման, ավելին ճանաչելու և իմանալու բնածին հատկություն։ Եթե մարդը համարում է, որ տվյալ պահին այնքան երջանիկ է, որ այլևս այդպես չի լինի և կյանքին վերջ է տալիս, ապա թուլություն է ցուցաբերում, որովհետև չի սպասում, որ ստուգի՝ արդյո՞ք իր վարկածը ճիշտ էր։
Ընդհանրապես, համարելը, որ որևէ բանի ճանաճողության կամ գիտության մեջ հասել ես գագաթնակետին, և այլևս հետազոտելու, ուսումնասիրելու կարիք չկա, թուլություն է՝ նոր ջանքեր չգործադրելուց խուսափելու համար։

Այլ օրինակ. Եթե մարդը հավատում է կյանքին մահից հետո ու մի քայլ առաջ անելու համար ինքնասպան է լինում, դա նույնպես թույլ մարդում ոչ բնորոշ արարք է:
Պատճառը երևի նա է, որ մարդը հաստատ չի հավատում անդրշիրիմյան կյանքին և ցանկանում է օր առաջ ստուգել նրա գոյությունը։ Կամ էլ հաստատ հավատում է և չի կարող դիմանալ, համբերել։ Երկու դեպքում էլ համբերության պակաս է, որը թուլության արտահայտություն է։

Դեռ չեմ խոսում անձնազոհության մասին (օրինակ` Բրյուս Ուլլիսը "Արմագեդոն" Ֆիլմում :D ):
Ֆիլմը չեմ նայել, բայց ուրիշի համար անձնազոհությունն, իրոք, միակ ուժեղ քայլ եմ համարում։

Հ.Գ. Ինքս էլ բազմիցս մտածել եմ ինքնասպանության մասին` կյանքում որևէ հետքրքրություն չգտնելով (եղել են և այդպիսի ժամանակներ): Բայց ես թույլ էի, որովհետև նման պահերին սկսում էի մտածել հարազատներիս մասին ու հեռու էի վանում նման մտքերը` հասկանալով, որ նրանք տառապելու են ու չեն կարողանալու ինձ հասկանալ:
Ինձ թվում է, ճիշտ հակառակը։ Միայն ուժեղ մարդն է կարող հայացքն իրենից հեռացնել և ուղղել ուրիշների վրա։

Ես էլ եմ ունեցել ինքնասպանության մասին մտքեր, որոնք թուլություն եմ համարում։

Աթեիստ
17.10.2008, 14:13
Իմ կարծիքով, սա նույնպես թուլության արտահայտություն է։ Մարդը միշտ ունի զարգացման, ավելին ճանաչելու և իմանալու բնածին հատկություն։ Եթե մարդը համարում է, որ տվյալ պահին այնքան երջանիկ է, որ այլևս այդպես չի լինի և կյանքին վերջ է տալիս, ապա թուլություն է ցուցաբերում, որովհետև չի սպասում, որ ստուգի՝ արդյո՞ք իր վարկածը ճիշտ էր։
Ընդհանրապես, համարելը, որ որևէ բանի ճանաճողության կամ գիտության մեջ հասել ես գագաթնակետին, և այլևս հետազոտելու, ուսումնասիրելու կարիք չկա, թուլություն է՝ նոր ջանքեր չգործադրելուց խուսափելու համար։

Ըստ քեզ համոզմունքը դառնում է թուլություն: Այդ մարդը ոչ թե կասկածում էր, որ էլ այդքան երջանիկ չի լինի այլ համոզված էր, և ստուգելու կարիք չուներ:

Երկու դեպքում էլ համբերության պակաս է, որը թուլության արտահայտություն է։

Իմ պատկերացումներում համբերության պակասը երբեք չի ասոցացվում թուլության հետ: Դա մարդու խառնվածք է, ոչ թե թուլություն:

Ես էլ եմ ունեցել ինքնասպանության մասին մտքեր, որոնք թուլություն եմ համարում։

Մտածելը մարդուն բնորոշ է, և անկախ մտածմունքի թեմայից դա չի կարող թուլություն համարվել: Թուլություն կարող է լինել դրան հետևած թույլ քայլը:

ars83
17.10.2008, 16:05
Ըստ քեզ համոզմունքը դառնում է թուլություն: Այդ մարդը ոչ թե կասկածում էր, որ էլ այդքան երջանիկ չի լինի այլ համոզված էր, և ստուգելու կարիք չուներ:
Այո, այդպես եմ համարում։ Ցանկացած ուժեղ համոզմունք(ֆանատիզմ)՝ լինի դա կրոնական, թե ոչ, թուլություն է, կամ, եթե ուզում ես, թուլության պատճառ, որովհետև հանգեցնում է այն մտքին, որ սոտւգելու բան այլևս չկա։ Այսինքն, կատարելագործվելու, ավելի զարգանալու մարդու բնածին հատկությունը վերացնում է, ինչն էլ չեմ կարող ուժեղ բան համարել։

Իմ պատկերացումներում համբերության պակասը երբեք չի ասոցացվում թուլության հետ: Դա մարդու խառնվածք է, ոչ թե թուլություն: Ինչ ասեմ :esim, ինձ մոտ ասոցիացվում է։

Մտածելը մարդուն բնորոշ է, և անկախ մտածմունքի թեմայից դա չի կարող թուլություն համարվել: Թուլություն կարող է լինել դրան հետևած թույլ քայլը: :think Ուզում ես ասել՝ մտքերը նեյտրալ եմ, գործողությունները՝ ուժեղ կամ թո՞ւյլ։ Դժվար է հավատալը, քանի որ դործողությունները դրդվում են մտքերից։ Ամեն դեպքում խոսքը գործողությունների մասին է։

Աթեիստ
17.10.2008, 17:00
Այո, այդպես եմ համարում։ Ցանկացած ուժեղ համոզմունք(ֆանատիզմ)՝ լինի դա կրոնական, թե ոչ, թուլություն է, կամ, եթե ուզում ես, թուլության պատճառ, որովհետև հանգեցնում է այն մտքին, որ սոտւգելու բան այլևս չկա։ Այսինքն, կատարելագործվելու, ավելի զարգանալու մարդու բնածին հատկությունը վերացնում է, ինչն էլ չեմ կարող ուժեղ բան համարել։

Ես օրինակ համոզված եմ, որ 10-ական հաշվարկման համակարգում 2x2=4, և որ էվկլիդյան երկրաչափությունում 2 ուղիղ չեն կարող 2 անգամ հատվել:
Կասե՞ս ինչում է կայանում թուլությունս:

:think Ուզում ես ասել՝ մտքերը նեյտրալ եմ, գործողությունները՝ ուժեղ կամ թո՞ւյլ։ Դժվար է հավատալը, քանի որ դործողությունները դրդվում են մտքերից։ Ամեն դեպքում խոսքը գործողությունների մասին է։

Պատկերացրու փողոցում հայտնվի ասենք Մերիլին Մոնրոն մերկ վիճակում: Այդ պահին կողքին գտնվող նորմալ տղամարդկանց մտքին կլինի նույն բանը (իհարկե որոշ մասի մոտ կլինի նաև օգնելու, մերկությունը ծածկելու ցանկություն, բայց մարմնականը հաստատ կլինի): Սակայն միայն թույլ մարդը այդ իրավիճակում կփորձի օգտվել նրա անպաշտպան վիճակից:

ars83
17.10.2008, 17:26
Ես օրինակ համոզված եմ, որ 10-ական հաշվարկման համակարգում 2x2=4, և որ էվկլիդյան երկրաչափությունում 2 ուղիղ չեն կարող 2 անգամ հատվել:
Այո, բայց Գալուայի չորրորդ կարգի դաշտում՝ 2*2=0, իսկ Լոբաչևսկու երկրաչափությունում երկու զուգահեռ ուղիղները կհատվեն։

Կասե՞ս ինչում է կայանում թուլությունս: Կասեմ, որ Գալուայի և Լոբաչևսկու ուժը նրանում էր, որ նրանք կասկածի տակ առան, կամ մեկ այլ կողմից նայեցին դասական թվաբանությանն ու երկրաչափությանը։

Դեկարտն ասում էր.
If you would be a real seeker after truth, you must at least once in your life doubt, as far as possible, all things.

Պատկերացրու փողոցում հայտնվի ասենք Մերիլին Մոնրոն մերկ վիճակում: Այդ պահին կողքին գտնվող նորմալ տղամարդկանց մտքին կլինի նույն բանը (իհարկե որոշ մասի մոտ կլինի նաև օգնելու, մերկությունը ծածկելու ցանկություն, բայց մարմնականը հաստատ կլինի): Սակայն միայն թույլ մարդը այդ իրավիճակում կփորձի օգտվել նրա անպաշտպան վիճակից: Այստեղ կա երկու միտք՝ օգնել և առիթից օգտվել։ Թույլ մարդն ընտրում է երկրորդը։ Ինքնին այս մտքերը նեյտրալ չեն (երևի)։ Չեմ կարող համոզված ասել, քանի որ մարդու մտքի գործողության մեխանիզմը չգիտեմ։

Բարեկամ
17.10.2008, 19:58
ինքնասպանները միայն մի խնդիր ունեն.
նրանք մոռանում են , որ մարդու հիշողությունը թերի է

WArmanW
17.10.2008, 21:09
Ինքնասպանություն անում են մենակ հատուկ ենտ մարդիկ, պո մոյեմու էտ վիճակում մինչև չլնենք չենք կարա ճիշտ դատենք: Ես կուզեի ուղակի ծնված չլինեի:

Ծով
18.10.2008, 11:14
ինքնասպանները միայն մի խնդիր ունեն.
նրանք մոռանում են , որ մարդու հիշողությունը թերի է

Շատ լավ էր ասված:B:):love

Բարեկամ
18.10.2008, 11:43
Շատ լավ էր ասված:B:):love

հե-հե :) եթե թերի չլիներ, ոչ մի կին մեկից ավելի երեխա չէր ունենա ;) :)

Բարեկամ
18.10.2008, 12:42
Նոր նկատեցի, որ թեմայում հարցում կա :8 էն էլ ինչպիսի :o:D
Բայց եթե լուրջ՝ հարցման արդյունքները ռեվերսված են իրական պատկերին. այսինքն, նրանք, ովքեր այո են պատասխանել, կիլոմետրերով հեռու են ինքնասպանության գաղափարից անգամ, նրանք, ովքեր ոչ են պատասխանել, իրենցից աննկատ կրում են պոտենցիալ, իսկ գաղափարը իսկապես երբևէ շոշափողները նայել ու բնականաբար չեն մասնակցել հարցմանը :)

Elmo
18.10.2008, 13:30
Չեմ կարդացել ամբողջ թեման:
Ցանկություն առաջացավ իմ կարծիքը գրել ինքնասպանության պատճառների ու ինքնասպանություն գործող/փորձ կատարող մարդկանց վերաբերյալ:

Ես ինքնասպանության պատճառ միշտ դիտարկել եմ դժվարությունը, կամ անհաղթահարելի թվացող արգելքը(ֆինանսական բարդություններ, խայտառակ վիճակի մեջ ընկնելու դեպքեր, սիրած աղջկան չհասնելու դեպքեր, ճնշում մարդու վրա, անանելի պայմաններում հատնվել և այլն...): Նման պայմաններում մարդը ինքնասպան է ուզում լինել 2 պատճառով՝
1. Վիճակից դուրս պրծնելու համար(իր խնդրի ամենահեշտ լուծում համարելով ինքնասպանությունը):
2. Վրեժխնդիր լինելու համար:

Առաջին տարբերակը վերլուծելու համար կարելի է երկար տեքստ գրել, բայց ես մի օրինակ կբերեմ, որպեսզի պարզաբանեմ ինչ ա նշանակում «ամենահեշտ լուծում»: Վերջերս մի հնդիկ ամերիկացի հաջողակ գործարար սկզբում սպանեց իր ամբողջ ընտանիքին, հետո իրեն: Այդպիսով նա լուծեց գլոբալ ֆինանսական ճգնաժամի իրեն հասցրած վնասի չեզոքացման խնդիրը: Զրկվելով իր գումարներից նա չցանկացավ դժվար ուղին ընտրել իր և իր ընտանիքը կերակրելու համար և հեշտությամբ վերջ դրեց իր և ընտանիքի կյանքին: Նման իքնասպաններին շատ դժվար է ճանաշել, ֆիքսել ու հետ պահել ինքնասպանությունից:

Վրեժխնդրության տարբերակով կատարված ինքնասպանությունները ավելի սարսափելի են, որովհետև ինքնասպան լինողը այդպիսով ուզում է հավերժ ցավ պատճառել իրեն ծանր վիճակում դնողին և ինքնասպանությունը կատարում է շատ ժամանակ հրապարակային, իսկ նախքան ինքնասպանությունը ահագին ժամանակ սպառնում է ինքնասպանությամբ, գրավում ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց ուշադրություն: Այ նման մարդկանց կարելի է ֆիքսել և հետ պահել արարքից: Իսկ ումի՞ց են վրեժխնդիրլինում և ինչու՞: Սիրած աղջկանից, հարազատից, իրենց նեղող ծանոթից, վիրավորած բարեկամից.... բայց ոչ թշնամուց, թշնամին շատ չի տխրի դրանից:

Այնպես որ, ինքնասպանը կարող է և նախանշաներ ցույց չտալ, կարող է և տալ, կախված նշածս տարբերակներից: Ավելի ճիշտ դրան տանող պատճառներից:

Սա իմ կարծիքն էր: Եվ ես հոգեբան չեմ, կարամ սխալվեմ կամ կիսատ բաներ ասած լինեմ:

Passion
18.10.2008, 15:01
Նման քայլի հաստատ գնում են կամքից թույլ մարդիկ, որոնք չեն մտածում իրենց պրոբլեմները լուծելու մասին և միակ ելքը դա են համարում, ասենք ինքը ինքնասպան լինի իրա գլուխը ազատի ու էլ ոչ մի բան կարևոր չի: Նման մարդիկ չեն մտածում նաև իրենց հարազատների մասին:
Պետք է մի բան հիշել, որ Կյանքը մի անգամա տրվում.....

dvgray
18.10.2008, 16:09
Չգիտեմ, թե այսպիսի միանշանակ կարծիք ինքնասպան եղածների մասին ձեր մոտ որտեղից է գոյացել ;)
Գիտե՞ք, ռեալից ձեզ հանդիպե՞լ է այսպիսի դեպքեր:

*e}|{uka*
18.10.2008, 16:37
Չգիտեմ, թե այսպիսի միանշանակ կարծիք ինքնասպան եղածների մասին ձեր մոտ որտեղից է գոյացել ;)
Գիտե՞ք, ռեալից ձեզ հանդիպե՞լ է այսպիսի դեպքեր:

Ես իմ կարճ կյանքում հանդիպել եմ նման դեպքի:(
Ու մի բանում հաստատ համոզվել եմ, եթե գիտակից մարդը որոշում է մեռնել, իրեն ոչ մեկ չի կարող ետ պահել ...
Մարդ, որը շաատ խելացի էր խելացիներց շաատ շատերից, որը ուներ սիրող ընտանիք, ապագայի հույսեր,պլաներ, այդ քայլին է գնում,ինչու՞: Որովհետև կյանքը իր համար ոչինչ էր, չնչին մի բան հավասարազոր մահվան ու երբ մտածմունքների մեջ է ընկնում փորձում է մի վիճակից անցնել այլ վիճակի՝մահվան ու ապրել այդ վիճակում,քանի որ համոզված էր այլ վիճակում նույնպես կյանք կա ...:(

Աբելյան
18.10.2008, 17:07
Պետք է մի բան հիշել, որ Կյանքը մի անգամա տրվում.....
ու հենց դա ա որոշ մարդկանց մխիթարում ;)

ihusik
19.10.2008, 03:53
Նման քայլի հաստատ գնում են կամքից թույլ մարդիկ, որոնք չեն մտածում իրենց պրոբլեմները լուծելու մասին և միակ ելքը դա են համարում, ասենք ինքը ինքնասպան լինի իրա գլուխը ազատի ու էլ ոչ մի բան կարևոր չի: Նման մարդիկ չեն մտածում նաև իրենց հարազատների մասին:
Պետք է մի բան հիշել, որ Կյանքը մի անգամա տրվում.....

Ես իմ կարճ կյանքում հանդիպել եմ նման դեպքի:(
Ու մի բանում հաստատ համոզվել եմ, եթե գիտակից մարդը որոշում է մեռնել, իրեն ոչ մեկ չի կարող ետ պահել ...
Մարդ, որը շաատ խելացի էր խելացիներց շաատ շատերից, որը ուներ սիրող ընտանիք, ապագայի հույսեր,պլաներ, այդ քայլին է գնում,ինչու՞: Որովհետև կյանքը իր համար ոչինչ էր, չնչին մի բան հավասարազոր մահվան ու երբ մտածմունքների մեջ է ընկնում փորձում է մի վիճակից անցնել այլ վիճակի՝մահվան ու ապրել այդ վիճակում,քանի որ համոզված էր այլ վիճակում նույնպես կյանք կա ...:(

Երկու տեսակետներն էլ սխալ հիմքի վրա են հիմնվել ու չեն կարող ճիշտ լինել իմ պատկերացմամբ - ասեմ ինչու եմ այդպես կարծում.:think

Կյանքը մի անգամա տրվում..... արտահայտությունն իմ համար անիմաստ է եղել նույնիսկ երեխա ժամանակվանիցս ու այստեղ հիմնավորել թե նման մարդիկ ինքնասպանության գնալով չեն էլ մտածում իրենց հարազատների մասին այդ նույն սխալ ընտրած ուղով գնալու արդյունէն է... մի պահ մտածեք եթե կյանքն մի անգամա ու մարդ տանջանքների է հանդիպում է հա էդ մի կյանքից հետո էր անհետանալու հենա էլ չի տանջվի ավելի շուտ կանհետանա էլի, բնական չի՞ ու մեկա իրեն այդ հարազատներն էլ անիմաստ ապրելով էդ միակ կյանքն էլի զրո են դառնալու էլի ասենք նրանց համար ապրեց ի՞նչ օգուտ թե իրեն թե էդ հարազատներին որ վաղ թե ուշ ոչնչանալու են իսպառ թե մեկն թե մյուսներն... (այստեղ չեմ քննարկում այն հավատացյալների սխալ կարծիքն թե սոսկ մեկ կյանքից հետո հոգին գնալու է կամ իրենց հորինած դրախտն կամ դժողքն որտեղ հա վառումա սատանան բայց էդ հոգիներն էնքան պադոշ են որ տենց էլ չեն վառում պռծնեն:D ինչևէ շատ չերկարացնելու համար էդ տխուր դեպքն չեմ քննարկում ու հուսով եմ չեն հարցնի այս կարճ այդ մասին գրելուցս հետո:) ) ...

Կյանքում ամեն ամեն բան հուշում է որ Կյանքը վերջ չունի, գոնե նաեք ցերեկվա ու գիշերվա հերթափոխությանն կամ տարվա եղանակներին գոնե նրանք ինչ որ բան հուշու՞մ են, չէ՞;) երկար չգրելու համար այլ փաստարկներ չեմ բերում, չնայած դրանք այնքան շատ են երբ մարդ շուռ է գալիս դեպի Լույսն ու տեսնում Կյանքն, իսկ նա որ Լույսին թիկունքով է կանգնած ու դեպի մահվան ճանապարհով կամ Լույսին հակառակ է գնում ու տեսնում միայն իրեն խաբուսիկ ու վաղանցուկ ստվեր մարմինն բնականաբար պետք է ասի որ ինքն այդ մարմինն է ու մի կյանք ունի...:ok

Մարդ, որը շաատ խելացի էր խելացիներց շաատ շատերից, որը ուներ սիրող ընտանիք, ապագայի հույսեր,պլաներ, այդ քայլին է գնում,ինչու՞: Որովհետև կյանքը իր համար ոչինչ էր, չնչին մի բան հավասարազոր մահվան ու երբ մտածմունքների մեջ է ընկնում փորձում է մի վիճակից անցնել այլ վիճակի՝մահվան ու ապրել այդ վիճակում,քանի որ համոզված էր այլ վիճակում նույնպես կյանք կա ...:(
Երբևէ մտածե՞լ եք, ինչու՞ ոչ մի իրական հոգևոր մարդ ինքնասպան չի եղել... պարզ պատճառով... որովհետև ի տարբերություն շատ խելացի մարդկանց հոգևոր մարդիկ գիտեն որ կա նաև Տիեզերական Օրենքներ ու ինքնասպանությունը դրանց կոպիտ խախտում է ու այստեղ ոչ մի արդարացում չկա թե ծանր պայմաններն ու տառապանքն թե բազում այլ բաներ... Կյանքում պատահականություն չկա - Ով ինչ ցանում է այն էլ հնձում է - Կյանքը դպրոց է - Դժվարությունները՝ վեր բարձրանալու աստճաններ են սոսկ այս շղթայի մասին կարելի է լուրջ և երկար մտածել ու փորձել միշտ հիշել կյանքի ամեն պայմաններում:8

Իրականում այս հարցը ճիշտ ըմբռնելու ու լուծում գտնելու համար պետք է նախ մի շարք այլ հոգևոր հարցերից գլուխ հանել, որոնցից են. - Ի՞նչ է մարդն իրենից ներկայացնում (Ֆիզիկական, հոգևոր և Ոգեղեն մարմիններ) - Տիեզերական Օրենքները (պատճառ- հետևանքի օրենքը, չսպանելու և այլն) - Ի՞նչ է տեղի ունենում ու ի՞նչ փուլերով է անցնում այն անհատն, ով թողնում է իր ֆիզիկական մարմինն ու այս ֆիզիկական ոլորտն ու հեռանում... այս ու նման հարցրեի մասին թեկուզ փոքր պատկերացում ունենալու դեպքում էլ մարդ կհասկանա, որ ինքնասպանությունը չարիք է հենց ինքնասպանություն գործող անհատի հոգու համար...

Պատկերացնում եք՝ մարդ գործում է ինքնասպանություն (այսինքն վերջ է տալիս իր ֆիզիկական մարմնին կտրելով իրեն հոգու ու մարմնի միջև եղած կապը) ու հայտնվում հոգով մի նուրբ կամ հոգևոր ոլորտում, որտեղից ոչինչ չի կարղ անել ու չի կարող ազդել ֆիզիկական ոլորտում իրեն առաջ ծառացած այն պրոբլեմի լուծման վրա, քանզի չունի համապատասխան ֆիզիկական մարմին այդ ոլորտում գործելու համար ու այդպես Կյանքի այս մեծ դպրոցում իրեն դասն անավարտ է մնում։ Ու բախտն կբերի, եթե թեկուզ մեծ տառապանքների գնով (իրեն այդ գործած սխալ քայլի համար) ապագայում կրկին մարմնավորվի ու իրեն կիսատ թողած դասն այդ հոգին հնարավորություն ստանա կրկին սովորելու ու վեր բարձրանալու:think

Narinfinity
19.10.2008, 04:21
Շատ խելացի մտքեր կարդացի վերում, գնահատում եմ ...

Իմ կարծիքով, երբ մարդը ինքնասպանություն է գործում, ապա իր կայնքը գնահատում, կարևորում է միայն իր համար, իր ներսից, բայց եթե դրան նայի ուրիշի աչքերով, ապա ավելի սթափ ու օբյեկտիվորեն կգնահատի իր կյանքը,
Չե որ մենք ապրում ենք ոչ միայն մեզ համար ...
Ինքնասպան լինելու համար հաճախ շատ մեծ պայքար է մղվում մարդու ներքնաշխարհում` խիղճը, կյանքի նպատակը իրենց որոշիչ նշանակությունն են ունենում, երբ պայքարելու և հաղթելու հույսերը դավաճանում են ...
Մարդուն տանջում են`

Հաղթել, թե պարտվել?, Լինել, թե չլինել?,
հարցերը, որոշումը մերն է, և կարծում եմ պետք է հարգել և գնահատել այդ իրավունքը`որոշման կարևորությունը հաշվի առնելով ...:think

ihusik
19.10.2008, 13:27
Մարդն ունի ազատ կամք ու ազատ ընտրելու հնարավորություն և իրավունք, բայց դա չի նշանակում, որ գոյություն ունեցող Տիեզերական Օրենքների իր ազատ կամքով խախտելու արդյունքում չի կրի համապատասխան պատիժ անկախ նրանից թե նա գիտի այդ օրենքների մասին թե ոչ։

Vaho
19.10.2008, 20:11
Ժողովուրդ ջան, ով որ կարծում է թե ինքնասպանությունը ճիշտ արարք է, «եթե բանը հասել է դրան» կամ ով որ կարծում է թե ճիշտ են վարվել ինքնասպան լինողները, ասեմ որ ձեզ խաբել է ձեր իսկ անառողջ միտքը, այսինքն դուք խաբված եք սատանայի կողմից: Մի թույլ տվեք որ նա իշխի ձեր մտքի վրա: Փակեք բոլոր «դռները» նրա առաջ: Ինքնասպանությունը մեծ մեղք է Աստծո առաջ:

Աթեիստ
19.10.2008, 21:46

Իմ կարծիքով էլ "անառողջ միտք" ունի այն մարդը, ով առանց դիմացինին ճանաչելու պետք է նրան անվանի "անառողջ միտք" ունեցող:

Փորձիր ավելի առողջ դատել, գրառում անելուց առաջ:
Մեղքերի համար թող քո "աստվածը" պատժի, բայց դու վիրավորելու իրավունք չունես:

Gayl
19.10.2008, 23:10

Ինքնասպանությունը դա թուլության նշան է,ինքնասպան են լինում նրանք ովքեր չեն ցանկանում այլևս ապրել,հոգնել,զզվել և ատում են իրական աշխարհը,այսինքն մարդ այլևս չի ուզում հաղթահարել կյանքում գոյություն ունեցող դժվարությունները,իսկ այն մարդը ով այլևս չի ուզում պայքարել,չի ուզում վաստակել իր ապրելու իրավունքը նա թույլ մարդ է էությամբ:

Vaho
20.10.2008, 09:11
Իմ կարծիքով էլ "անառողջ միտք" ունի այն մարդը, ով առանց դիմացինին ճանաչելու պետք է նրան անվանի "անառողջ միտք" ունեցող:

Փորձիր ավելի առողջ դատել, գրառում անելուց առաջ:
Մեղքերի համար թող քո "աստվածը" պատժի, բայց դու վիրավորելու իրավունք չունես:

Որ ուշադիր կարդաս կտեսնես, որ ես անառողջ միտք ունեցող եմ ասել նրանց՝ ովքեր ցանկացել են էդ քայլին դիմել ու իմ կարծիքը նույննա, եթե դու դրանցից մեկն ես եղել, կամ կաս, ուրեմն դա քեզ ել է վերաբերվում, և հետո ես ցանկություն չունեմ որևէ մեկին վիրավորելու, :nono մանավանդ անառողջ դատողներին, այլ ուզում եմ օգնել նրանց՝ որքան կարող եմ ետ կանգնեցնել այդ սխալ քայլից, չէ՞ որ նրանք ավելի շատ ունեն օգնության կարիք:

Աթեիստ
20.10.2008, 09:39

կամ ով որ կարծում է թե ճիշտ են վարվել ինքնասպան լինողները,

1. Սրանք քո խոսքերն են:

2. Եթե դու "անառողջ միտքը" ոչ թե վիրավորանք է, այլ օգնություն, ապա
ես անկեղծորեն ուզում են ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում պարզապես օգնել եմ, փոխանակ անվանեմ "անառողջ միտք ունեցող": Ես մտածել եմ, որ հենց դա է օգնությունը:

Քեզ էլ, երբ օգնություն պետք լինի, միշտ պատրաստ եմ անվանել "անառողջ միտք ունեցող": Ինձ համար դժվար չի:

Katka
20.10.2008, 12:46
Շատ դժվար է ինչ-որ դատողություն անել: Բայց երբ դու ինքդ մտածում ես ինքնասպանության մասին դա լրիվ այլ է, իսկ երբ փրկում ես մեկին, որը դիմել է ինքնասպանության ու քո 1 րոպե ուշանալդ կարող էր պատճառ դառնար նրա կյանքը չփրկելու, մեկ ուրիշ բան... Մտածում ես "գրողը տանի միթե կարելի է այսքան էգոիստ լինել": Սա իմ առաջին միտքն էր, բայց իհարկե հետո երբ հանգստացա ես այլ կերպ էի մտածում…Մտածում էի, որ ես ինքս էգոիստ եմ, որ չեմ կարողացել նկատել նրա տառապանքները…
Կարող եմ ասել մի բան, եղեք այնքան թույլ, որ այդ քայլին մի դիմեք ու մտածեք այն մարդկանց մասին, որոնք ձեր համար են ապրում, գոնե ապրեք նրանց համար: Իսկ մնացած մարդկանց որոնք "ուժեղ ու կամքով " են այնքան, որ ինքնասպանության չեն դիմում ու կարողանում են պրոբլեմներից չփախչել ու ինքնասպանության չդիմել, եղեք ուշադիր ու փորձեք օգնել մարդկանց որոնք դիմում են ինքնասպանության, բայց ոչ թե ասելով, որ իրանք անկամք են կամ թույլ կամ կպատժվեն, այլ ուղղակի լինելով ուշադիր նրանց նկատմամբ , հարգելով ու սիրելով... Գուցե չօգնի, բայց...:)

Հ.Գ. Իսկ կյանքն իրոք մեկ անգամ է տրվում?? :) Հետաքրքիր է:D

Gayl
20.10.2008, 13:10
1. Սրանք քո խոսքերն են:

2. Եթե դու "անառողջ միտքը" ոչ թե վիրավորանք է, այլ օգնություն, ապա
ես անկեղծորեն ուզում են ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում պարզապես օգնել եմ, փոխանակ անվանեմ "անառողջ միտք ունեցող": Ես մտածել եմ, որ հենց դա է օգնությունը:

Քեզ էլ, երբ օգնություն պետք լինի, միշտ պատրաստ եմ անվանել "անառողջ միտք ունեցող": Ինձ համար դժվար չի:

Ինչու եք ընդամենը նրա գրածներից մեկ հատված մեջ բերում,ինչու չեք գրում ամբողջական նախադասութությունը,ինքս չեմ կարդացել ամբողջական նախադասությունը,սակայն այս փոքրիկ հատվածին էլ չեմ հավատում:

Աթեիստ
20.10.2008, 13:24
Ինչու եք ընդամենը նրա գրածներից մեկ հատված մեջ բերում,ինչու չեք գրում ամբողջական նախադասութությունը,ինքս չեմ կարդացել ամբողջական նախադասությունը,սակայն այս փոքրիկ հատվածին էլ չեմ հավատում:

1. Անիմաստ եմ համարում մեջբերել 2 տող վերևի գրառումը (մանավանդ, որ դա հաճախ աղտոտում է ֆորումը):
2. Չհասկացա թե դուք ինչին էիք ուզում հավատալ, և չհավատացիք:
3. Ամբողջ նախադասությունը երկար չի, կարող եք և կարդալ:

Իմաստն այն է, որ տվյալ այրը մի մարդկանց մի ստվար զանգվածի, որը Հունան Ավետիսյանին համարում էր հերոս, անվանում է "անառողջ միտք ունեցող":
Ըստ նրա այդ կատեգորիայի մեջ են մտնում "ով որ կարծում է թե ճիշտ են վարվել ինքնասպան լինողները":
Հետաքրքիր է, թե ֆորումում քանի հոգի է համարում, թե Հունան Ավետիսյանը սխալ էր: Կամ սխալ էին Ղարաբաղի համար զոհված այն մարդիկ, ովքեր որոշակի պայմաններում համոզված էին, որ մնալով զոհվելու են, բայց չեն փախել ու զոհվել են:

Monk
20.10.2008, 13:42
(այստեղ չեմ քննարկում այն հավատացյալների սխալ կարծիքն թե սոսկ մեկ կյանքից հետո հոգին գնալու է կամ իրենց հորինած դրախտն կամ դժողքն որտեղ հա վառումա սատանան բայց էդ հոգիներն էնքան պադոշ են որ տենց էլ չեն վառում պռծնեն:D
Հարգելի ihusik, պարզ է, որ թեման միանգամայն այլ բաժնում է և ճիշտ էլ չի այն լիովին կրոնականացնել կամ շեղել բոլորովին այլ ուղղությամբ, և քանի որ այստեղ չի քննարկվում հավատացյալների <սխալ> կարծիքները հետմահու գոյության մասին, կարծում եմ ավելի ճիշտ է նաև դրանց չանդրադառնալը, այն էլ որոշակի անձնական մեկնաբանությամբ :)

Իմաստն այն է, որ տվյալ այրը մի մարդկանց մի ստվար զանգվածի, որը Հունան Ավետիսյանին համարում էր հերոս, անվանում է "անառողջ միտք ունեցող":
Ըստ նրա այդ կատեգորիայի մեջ են մտնում "ով որ կարծում է թե ճիշտ են վարվել ինքնասպան լինողները":
Հետաքրքիր է, թե ֆորումում քանի հոգի է համարում, թե Հունան Ավետիսյանը սխալ էր: Կամ սխալ էին Ղարաբաղի համար զոհված այն մարդիկ, ովքեր որոշակի պայմաններում համոզված էին, որ մնալով զոհվելու են, բայց չեն փախել ու զոհվել են:
Ես իհարկե մտադրություն չունեմ միջամտել Ձեր և Վրոյի կամ Գայլի հետ զրույցին: Պարզապես իմ կարծիքով ինքնասպանությունն ու ինքնազոհաբերումը միանգամայն տարբեր հասկացություններ են: Առաջինն ինձ համար անընդունելի երևույթ է, երկրորդը` մեծագույն վեհ արարք, հերոսություն:

Ֆրեյա
20.10.2008, 13:43
Կյանքում ամեն ամեն բան հուշում է որ Կյանքը վերջ չունի, գոնե նաեք ցերեկվա ու գիշերվա հերթափոխությանն կամ տարվա եղանակներին գոնե նրանք ինչ որ բան հուշու՞մ են, չէ՞;)

Գիշերն ու ցերեկը միայն մեզ համար են գիշեր ու ցերեկ, ամենահարաբերական բաներից մեկն է, որ կա աշխարհում :D Նույնը տարվա եղանակները...Մարդու կողմից հնարած, որ աշխարհը լինի դիսկրետ, որովհետև վերջավոր ժամանակ ապրող մարդը չի կարող ճանաչել անվերջությունը, անվերջից առանձնացնում է վերջավոր մասեր, որ կարողանա հասկանալ դրանք...
Չկա գիշեր- ցերեկ, չկա աշուն, ամառ, ձմեռ.... Ժամանակը սահուն է, առաջ է շարժվում անկախ այսպես կոչեցյալ "տարվա եղանակից ու "օրվա" ժամից", նաև չէի ասի, թե ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ, կան բաներ, որ անվերջ են, նույնիսկ եթե մարդու ուղեղը դեռ ունակ չէ դրանց բնույթը հասկանալ, այնպես որ, բնությունը, տիեզերքը ոչինչ էլ չեն հուշում ;)

Աթեիստ
20.10.2008, 13:49
Ես իհարկե մտադրություն չունեմ միջամտել Ձեր և Վրոյի կամ Գայլի հետ զրույցին: Պարզապես իմ կարծիքով ինքնասպանությունն ու ինքնազոհաբերումը միանգամայն տարբեր հասկացություններ են: Առաջինն ինձ համար անընդունելի երևույթ է, երկրորդը` մեծագույն վեհ արարք, հերոսություն:

Բանավեճում լրացուցիչ կարծիքը երբեք չի խանգարի, իսկ թեմայի մասին էլ նշեմ, որ իմ կարծիքով ինքնազոհաբերումը դա ինքնասպանության մասնավոր դեպք է, որն ապացուցում է, որ երբեք չի կարելի միանգամից դատել մարդուն` առանց փորձել հասկանալու:

Նույնիսկ եթե մարդն իրեն կամրջից ցած է նետում ասենք թմրադեղի պակասից, մտածեք, մի գուցե նա հասել էր այն աստիճանին, որ պատրաստ էր մարդ սպանել այդ նույն թմրադեղի պատճառով, և ընտրեց իր անձը, ուրիշին չվնասելու համար:

ars83
20.10.2008, 13:50
Պարզապես իմ կարծիքով ինքնասպանությունն ու ինքնազոհաբերումը միանգամայն տարբեր հասկացություններ են: Առաջինն ինձ համար անընդունելի երևույթ է, երկրորդը` մեծագույն վեհ արարք, հերոսություն:
Բարև, Մոնկ ջան։ Ես դրանք փորձել եմ արդեն առանձնացնել, երբ խոսում էի Աթեիստի հետ ինքնասպանության «թույլ» և «ուժեղ» լինելու մասին։ Բայց նա, կարծես թե, չի ուզում տարանջատել այս երկու դեպքերն իրարից...

Monk
20.10.2008, 13:53
Բանավեճում լրացուցիչ կարծիքը երբեք չի խանգարի, իսկ թեմայի մասին էլ նշեմ, որ իմ կարծիքով ինքնազոհաբերումը դա ինքնասպանության մասնավոր դեպք է, որն ապացուցում է, որ երբեք չի կարելի միանգամից դատել մարդուն` առանց փորձել հասկանալու:

Նույնիսկ եթե մարդն իրեն կամրջից ցած է նետում ասենք թմրադեղի պակասից, մտածեք, մի գուցե նա հասել էր այն աստիճանին, որ պատրաստ էր մարդ սպանել այդ նույն թմրադեղի պատճառով, և ընտրեց իր անձը, ուրիշին չվնասելու համար:
Ես ընդհանրապես կողմ չեմ որևէ մեկին դատելու: Կարելի է միայն վերլուծել եղածը: Կոնկրետ Ձեր նշած կոնտեքստում լիովին համաձայն եմ Ձեզ հետ:

ars83
20.10.2008, 13:54
Նույնիսկ եթե մարդն իրեն կամրջից ցած է նետում ասենք թմրադեղի պակասից, մտածեք, մի գուցե նա հասել էր այն աստիճանին, որ պատրաստ էր մարդ սպանել այդ նույն թմրադեղի պատճառով, և ընտրեց իր անձը, ուրիշին չվնասելու համար:

Հա, սա իրոք բարդ դեպք է։ Ես, օրինակ, չէի համարձակվի դատողություններ անել նման մարդու մասին։ Բայց նման դեպքեր եղե՞լ են իրականում :think

ihusik
20.10.2008, 14:02
Աթեիստ ջան սխալ ես կարծում թե գիտակցված մահը հանուն ուրիշներին փրկելու համար կատարված արիական քայլը կարելի է նույնացնել պրոբլեմներից խուսափող ու ինքն իրեն կյանքին վերջ տվող մարդու քայլի հետ;) նույն օրինակիդ վրա ճիշտ կլինի մի ուրիշ տեսանկյունից նաել ինքնասպանությունն - օրինակ. Հունան Ավետիսյանը կամ Ղարաբաղյան ազատամարտիկները վախենաին այդ սպասվելիք անտանելի դժվարություններից ու ոչ թե կատարեին իրենց այն արիական քայլը, որ կատարել են, այլ այդ պահին վերջ տաին իրենց կյանքին դուք դա ճի՞շտ կհամարեիք - այ հարցադրումն այսպես պետք է լիներ;)

Ֆրեյա
20.10.2008, 14:08
Նույնիսկ եթե մարդն իրեն կամրջից ցած է նետում ասենք թմրադեղի պակասից, մտածեք, մի գուցե նա հասել էր այն աստիճանին, որ պատրաստ էր մարդ սպանել այդ նույն թմրադեղի պատճառով, և ընտրեց իր անձը, ուրիշին չվնասելու համար:

Աթեիստ, այստեղ սխալ ես նկարագրել ինքնասպանության պահը...
Ասենք թմրադեղի պակասից իրեն ցած գցող մարդը "ինքնասպան" է եղել այն պահից, երբ թմրադեղ է սկսել օգտագործել...
Համոզված եմ, որ ցանկացած ինքնասպան հոգեբանական խնդիր ունի, որի լուծումը կարող է կանխել ինքնասպանությունը:

Gayl
20.10.2008, 14:20
Բանավեճում լրացուցիչ կարծիքը երբեք չի խանգարի, իսկ թեմայի մասին էլ նշեմ, որ իմ կարծիքով ինքնազոհաբերումը դա ինքնասպանության մասնավոր դեպք է, որն ապացուցում է, որ երբեք չի կարելի միանգամից դատել մարդուն` առանց փորձել հասկանալու:

Նույնիսկ եթե մարդն իրեն կամրջից ցած է նետում ասենք թմրադեղի պակասից, մտածեք, մի գուցե նա հասել էր այն աստիճանին, որ պատրաստ էր մարդ սպանել այդ նույն թմրադեղի պատճառով, և ընտրեց իր անձը, ուրիշին չվնասելու համար:

Հենց դա էլ կոչվում է թուլություն,նա մեջը այնքան ուժ չգտավ որ իրեն ճիշտ ուղղու վրա դնի և դիմեց ինքնասպանության:

Աբելյան
22.10.2008, 20:30
Հենց դա էլ կոչվում է թուլություն,նա մեջը այնքան ուժ չգտավ որ իրեն ճիշտ ուղղու վրա դնի և դիմեց ինքնասպանության:
ինքը եթե դիմեց էդ քայլին, ուրեմն հենց դա համարեց ճիշտ

REAL_ist
22.10.2008, 20:41
ետ ճիշտը չի, հիմնականում ետ ճշտից փախնելու ձևա;) չնայած դեպքերա լինում միակ ելքը էտա լինում…
էգոիստ են ինքնասպանները, չեն մտածում իրանց հարազատների մասին

Selene
25.10.2008, 19:17
Մոդերատորական: Հարցումը փակված է, քանզի ի սկզբանե երկակի ընտրության հնարավորությունը տվյալ դեպքում այնքան էլ իմաստավորված չէ, իսկ հարցման արդյունքներին վերաբերող վերջին մի քանի գրառումը, ինչպես նաև թեմայից դուրս երկու գրառում ջնջված են: Շարունակում ենք քննարկումները առանց օֆֆտոպելու:

Մեղապարտ
25.10.2008, 19:41
Մարդը աշխարհ է գալիս իր կամքից անկախ և հեռանում է աշխարհից նույն ձևով:
Սա աքսյոմա է , սակայն հնուց ի վեր հայտնի էր կյանքից հեռանալու ինքնակամ մի տեսակ, որին մեք մեկ բառով անվանում ենք ինքնասպանություն:
Ինչ՞ է ինքնասպանպանությունը, սակ կյանքից զրկվելու մի ձև է որը հետագայում բարոյականացվում է կամ հակառակը , ինչևէ անցնենք առաջ:
Ինքնասպանության իրավական վերլուծությունը թողնում եմ ,այն իմը չէ:
Ինձ հետաքրքրում է իսքնասպանության գաղափարական և բարոյական և դավանաբանական դրսևորումները:
Ինքնասպանությունը ունի իր ներքին բաժանումը, որը կապված է նշված դրսևորումների հետ և ունի երկու ճյուղ , զոհաբերություն (պարտադրված ինքնասպանություն) և ինքնազոհաբերություն:
Պարտադրված ինքնասպանության բարձրագույն դրսևորումը Եվրոպայում հայտնի էր հունական(զարկերակների կտրվածք) մշակույթի մեջ , արևելքում Ճապոնացիների մոտ (հարակիրի) : Սրանք պարտադված ինքնասպանության և ամենա հարգված տեսակներն էին:
Ինքնազոհաբերության բարձրագույն դրսևորումն է Հիսուսի միստերիան(այս թեման շատ ծավալուն է և շատ հակասական, այն բարձրագույն երևույթ է):
Ինքնասպանության մնացած տեսակները ավելի շատ սոցիալական երևույթների հետ են կապված , սա չի թուլացնում ինքնասպանության երևույը:Ինքնասպանությունը կամքի բացարձակ դրսևորման արդյունք է , այլ ոչ թե պահի կամ ինքնագտակցության մթագնման երևույթ:

Աբելյան
02.11.2008, 14:24
Շատերի նման նա էլ խեղդվեցավ.
Փոքրոգությունն եք պարսավում նրա…
Լռեցե՛ք, եղբարք, ի՞նչ գիտեք, ի՛նչ ցավ
Առաջնորդեց այն մարդուն դեպի մահ:

Տեսե՛ք, այս խեղճը տխուր, գլխակոր,
Մոլոր շրջում է սգվորի նման.
Բայց նրա մասին մի՛ դատեք, երբ որ
Չգիտեք ինչն է կորացրել նրան:

էս էլ հո Թումանյանն ա ասել :B

ihusik
03.11.2008, 02:30
Մի քանիսն էլ նույն Թումանյանից.

* * *
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում ,տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին,
Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:

* * *
Ասի. “Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ…”
Երբ ճառագեց անծայրածիր Քո ժպիտը հոգուս դեմ.
-Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես.
Դու Աստվա՜ծ ես, դու անհու՜ն ես, անանուն ես ու անես…

* * *
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

* * *
Մեր կյանքը կարճ մի վերելք,
Անցնել հանգիստ ամեն տանջանք ու վայելք,
Ապրել անախտ, անցնել անհաղթ, հոգիանալ ու նորեն
Նյութից զատված, անմեկ աստված վերադառնալ դեպ իրեն:

Շատ կարելի է շարունակել այսպես մեջբերելով անհունությունն ու անմահությունն ընկալած մեծ պոետի իմաստուն խոսքը...

dvgray
03.11.2008, 03:27

թեման չնայած ուրիշ բանի մասին է, բայց չեմ կարող չհայտեմ իմ հիացմունքը Թումանյանից:

ihusik
26.12.2008, 17:16
Ամեն ինչ իմաստ ունի այս կյանքում և ամեն մի պատճառին հետևում է նրա հետևանքը ու երբ մի մարդ է ծնվում՝ ճակատագրով գալիս է կյանք՝ նրան տրված է լինում նաև որոշակի ապրելու սահման՝ իր կատարածի փոխհատուցումը ստանալու՝ ներդաշնակելու, լավն ու վատը հասկանալու՝ կյանքի դասը սովորելու և այդպես առաջ գնալու։ Անցյալի ճակատագիրն կրելու հետ մեկ տեղ ամեն ոք ունի ազատ անխախտ կամք, որով գործում է ներկայում, ընտրություն կատարում, որն էլ կանխորոշում է նրա ապագա ճակատագրի ընթացքը։ Ենթադրենք ինչ-որ մեկը ճակատագրով սահմանված պետք է ապրի 75 տարի ու 75 տարեկանում իր բնական մահով հեռանա այս կյանքից. դա նշանակում է, որ նրա ճակատագիրն նրան այդքան տարով կապել է կյանքին, որ նա կատարի իր գործն այս ֆիզիկական ոլորտում՝ սպառի այն էներգետիկ կապվածության բեռը, որ տրվել է նրան այս մարմնավորման համար, որն հենց ինքն է վաստակել ու հետևանքն է իր գործած արարքների, զգացմունքների ու ամենակարևորը՝ մտքերի, և միայն այս կյանքի համար նախատեսված այդ բեռը սպառելուց հետո նրան այլևս կապող ոչինչ չկա այս պահին և նա պետք է իր բնական մահով հեռանա կյանքից՝ թողնելով իր մաշված արդեն հագուստը՝ մարմինը ֆիզիկական։ Բայց ահա այդ մարդը՝ հասնելով օրինակ 45 տարեկանին ու կանգնելով մի մեծ կյանքի խնդրի առջև, փորձում է հեռանալ այդ խնդրից և ինքնասպանության ճանապարհով. ի՞նչ է կատարվում.

ինքնասպանություն կատարող անձի հոգում դեռ մնում է այն ճակատագրի ձգողականության ուժը, որը նրան կապում է կյանքին ու չսպառվելով դա հոգուն չի թողնում, որպեսզի նա հեռանա բոլոր այն հոգիների նման, որոնք հեռանում են իրենց բնական մահով այն նուրբ կամ հոգևոր ոլորտները, որտեղից հետո վերադառնում են նոր ծնունդի։ Եվ չկարողանալով հեռանալ երկրի ձգողականությունից մնում է նրա ցածրագույն ոլորտներում՝ մինչ կսպառվի այդ ձգողականությունը ու նաև այն երկրային տարիքը, որ սահմանված էր դրա համար։ Երկրային ոլորտներին մոտ գտնվելը հոգու համար շատ անցանկալի է իր ցածրագույն տատանումների ու նաև բազում վտանգների պատճառով (հոգեկանչության, ետ երկիր վերադառնալու ցանկության, ցածրագույն կրքերին տրվելու ու բավարարելու և դրանց անհնարինության, քանզի չկա արդեն ֆիզիկական մարմինը...) Այս ոլորտում հայտնված հոգին նմանվում է այն անեկդոտի հոգուն, որը կյանքում շատ էր սիրում ծխախոտ ու երբ հայտնվում է այն աշխարհում նրան ասում են, որ նա դժողք է ընկել, իսկ նա չի հասկանում թե ինչու՞ են այդպես ասում քանզի տեսնում է առատ ծխախոտ կա, միայն հետո է հասկանում, որ այնտեղ բոլորովին կրակ չկա ու հոգին տանջվում է ուժգին ցանկության ու այն բավարարել չկարողանալու միջև։ Կարելի է ասել նաև ինքնասպան հոգիների նաև անպաշտպան լինելու մասին այդ ցածրագույն ոլորտներում - ամեն ոլորտում ապրում են համապատասխան այդ ոլորտի էակներ։

Ինքնասպանությունը բոլորովին այլ է և չի կարելի համեմատել բնական մահով մահացած կամ աղետներից զոհված մարդկանց հետ, որոնք սպառել են իրենց հատկացված ժամանակն ըստ իրենց համապատասխան ճակատագրի և դրա համար է, որ բոլոր կրոնները դեմ եմ ինքնասպանությանը ու նախ և առաջ ելնելով հենց այդ քայլին դիմող հոգուն լավ կամ վատ լինելու նկատառումներից։

Հ.Գ. Շնորհակալ եմ իմ մտերիմ Ակումբցի այն անձնավորությունից, որի հետ զրուցելուց ծնվեցին այս մտքերն այստեղ տեղադնելու ցանկությունը։

Մովսես
29.12.2008, 10:37
Կյանքտ ապրի, ի՞նչ իքնասմանություն թող բախտը այտ հարցը որոշի

Economist
30.12.2008, 11:57
Մեկ-մեկ հա:unsure

Aleksandrovskaya
19.01.2009, 00:26
Ուզում եմ ինքնասպան լինել

Այո

Anhavat, Armeno, Artgeo, Bergmann, ChildOfTheSky, Djavaxhq, H.a.y.k.o., Lady-In-Red, murmushka, Narinfinity, Norton, T!gran, Wistul, Æþelwulf

ինձ հետաքրքիրա էս մարդկանցից ով այլևս մեզ հետ չի??

Jarre
03.02.2009, 13:46
Ինքնասպանությունը խնդիրների լուծում չի։ Հասկանում եմ, որ կյանքում հազար ու մի տեսակ իրավիճակներ կարան ստեղծվեն, որ մարդ էսպես ասած՝ էլ ճար չունի։ Բայց յուրաքանչյուր մարդ պետք է կյանքում ունենա մի բան ինչ իրեն ուժ կտա ապրելու ու հաղթահարելու խնդիրեները։ Պատկերացրեք, եթե ինքնասպանությունը դառնա խնդիրներից խուսափելու ձև, էտ ժամանակ ի՞նչ կկատարվի... սարսափելի է մտածել։ Եթե ժամանակից դուրս գանք, ու այսպես ասած վերևից նայենք ժամանակին, ապա կտեսնենք, որ մեր կյանքը ժամանակի ուղիղի վրա, սկի մի փոքրիկ կետ էլ չի զբաղեցնում։ Սենց թե նենց մեռնելու ենք։ Չարժի բաց թողնել ապրելու շանսը։:)

Աբելյան
03.02.2009, 13:59
ինձ հետաքրքիրա էս մարդկանցից ով այլևս մեզ հետ չի??
ով որ չի փոշմանել, կամ ում չի հաջողվել

Katka
03.02.2009, 14:05
Ես կարծում եմ ինքնասպանություն կատարել ցանկացող մարդը, եթե իրոք ուզում է ինքնասպան լինել, երբևէ բարձրաձայն չի հայտարարի դրա մասին ու նույնիսկ, եթե կարողանա հաղթահարել այդ նոպան ու դուրս գալ դեպրեսիոն վիճակից դրա մասին չի ցանկանա խոսալ կամ նույնիսկ չի հիշի:)
Իսկ ինքնասպանությունը ես մեղք չեմ համարում, համարում եմ արդյունք բոլոր մեղքերի....

Ceceron
03.02.2009, 21:27

Բնականաբար ոչ մեք չի էլ ասում ու վերջում մի հատ հետգրությունա թողնում նամակի տեսքով... բայց ինքնասպանությունը ես համարում եմ աշխարհում հայտնի ամենամեծ մեղքերից...... Կյանքը խաղալիք չի, որ ոնց ուզենաս ու հնարավորինս հեշտ իրանից ազատվես.... Ովքեր որ երբևիցե տենց միտք են ունեցել..... ես ուղակի կխնդրեի մոռանային այդ ամենի մասին ու այդպիսի հիմարություն չանեին ԷԷԷԷ

Քամի
04.02.2009, 02:16
21 ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻԱՅՆ ԱՅՍ ՏԱՐԻ

Փետրվար 03, 2009

Երեկ, ժ 15:30-ի սահմաններում, Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Ականատեսների պատմելով, երիտասարդը ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է գցել կամրջից եւ ընկել ջրի մեջ: Ըստ որոշ տեղեկությունների, ինքնասպան եղած անձը՝ 29-ամյա Դավիթ Գրիշայի Հովհաննիսյանը, վանաձորցի է: Երեկ, ժ. 11:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ծիծեռնակաբերդի տարածքում տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած իրավապահները նշված տարածքում ծառից կախված հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դիակ: Նրա գրպանից հայտնաբերվել է հեռախոսահամար, որով փորձ է արվում ճշտել մահացածի ինքնությունը: Պարզվել է, որ դա Նորիկ Սարգիսի Սարգսյանն է, ով ինքնասպան է եղել սոցիալական հողի վրա՝ պարտքեր ունենալու եւ դրանք մարել չկարողանալու պատճառով: Երկու դեպքում էլ փաստի առնչությամբ հարուցվել է քրգործ: 'Առավոտի' տեղեկություններով, միայն 2009թ. հունվարի 1-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 21 դեպք: Հավելենք, որ անցյալ հինգշաբթի օրն էլ իր տանը կախվելու միջոցով մահացել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչներից մեկը:

Առավոտ (http://new.aravot.am/index.php)

Jarre
04.02.2009, 02:39
Ահավորա

Kuk
15.07.2009, 12:17
Վերաբերմունքս տարբերա, կախված դրդապատճառներից, եթե ինքնապաշտպանությունա, էտ ինքնաբերաբարա ստացվում, ինչ որ բնազդա, որ էտ պահին կառավարումա մարդու բանականությունը, դրա համար ինքնապաշտպանությունը չեմ դիտարկում որպես սպանություն, այսինքն կանխամտածվախ ինչ որ մեկին վնաս հասցնելու երևույթ: Ինչ վերաբերվումա վրեժին, հիմա մտածում եմ , որ չի կարելի , չի կարելի ինչ որ մի շնչողի անշնչացնել, կարելիա ուրիշ ձևով ոչնչացնել, բարոյապես ու հոգեպես, հասցնել նրան որ էտ մարդը ինքը գնա ինքնասպանության : Վրեժը ինչի համարա? որ մարդ հագենա, ցավերը բուժի, կարծում եմ էտ քայլից հետո ավելի դատարկա դառնում վրեժ լուծողը, քանի որ մինչև էտ իրա կյանքի իմաստը ինչ որ մեկին վերացնելա լինում իսկ դրանից հետո մի տեսակ ամեն ինչի իմաստն էլ կորումա, էլ նպատակ չի լինում: Կարողա գա ժամանակ, որ ես էլ մեկին սպանեմ, չեմ բացառում, բայց հիմա անընդունելիա իմ համար : :think
Յարիս կսպանեմ , եթե դավաճանի:goblin, իրան կսպանեմ , հետո էլ ինձ:D

Մարդուն ինքնասպանության հասցնելը քրեորեն պատժելի ա:

Սլիմ
15.07.2009, 12:29
Մարդուն ինքնասպանության հասցնելը քրեորեն պատժելի ա:
Դէ պարտադիր չի , որ քրեական օրգաններին հայտնի լինի հասցնելու գործընթացը;)

Kuk
15.07.2009, 12:38
Դէ պարտադիր չի , որ քրեական օրգաններին հայտնի լինի հասցնելու գործընթացը;)

Չէ, չի կարելի: Եթե հնարավորություն կա մարդու հոգեկանի վրա նման ազդեցություն գործելու, ապա դա կարելի է անել օգտակար նպատակով` մարդու մեջ ապրելու ցանկություն ձևավորելով, ոչ թե այն ոչնչացնելով:

Սլիմ
15.07.2009, 12:42
Չէ, չի կարելի: Եթե հնարավորություն կա մարդու հոգեկանի վրա նման ազդեցություն գործելու, ապա դա կարելի է անել օգտակար նպատակով` մարդու մեջ ապրելու ցանկություն ձևավորելով, ոչ թե այն ոչնչացնելով:
Կարողա չի կարելի, բայց եթե էտ ինչ որ մեկից պիտի վրեժխնդիր լինեմ , հաստատ չեմ ուզի որ իրա մեջ ապրելու ցանկություն արթնացնել, իմ մեջ հաստատ ոչնչացնելու ցանկություն կլինի: Խոսքս նրա մասինա որ երբ ուզում են վրեժ լուծել ինչ որ շաաաաաաատ վատ բանի համար :

Kuk
15.07.2009, 12:46

Առողջ մտածելակերպի տեր մարդուն ինքնասպանության հասցնելը կամ հակելը դա չափազանց դժվար է, շատ անգամ նույնիսկ անհնարին:

Սլիմ
15.07.2009, 12:48
Առողջ մտածելակերպի տեր մարդուն ինքնասպանության հասցնելը կամ հակելը դա չափազանց դժվար է, շատ անգամ նույնիսկ անհնարին:

Դե գիտես, ես էլ չեմ կարծում որ հեշտա, բայց կարելիա իրա կյանքը շատ զզվելի դարձնել, էտ ել հո հնարավորա ու էտքան էլ բարդ չի:(

Kuk
15.07.2009, 12:54
Դե գիտես, ես էլ չեմ կարծում որ հեշտա, բայց կարելիա իրա կյանքը շատ զզվելի դարձնել, էտ ել հո հնարավորա ու էտքան էլ բարդ չի:(

Մարդու կյանքը շատ զզվելի դարձնելն էլ հեշտ չի, և շատ զզվելի դարձնել, դա դեռ չի նշանակում, որ մարդը պատրաստ կլինի ինքնասպան լինելուն: Կարճ ասած` մարդուն ինքնասպանության հասցնելը կամ հակելը բավականին դժվար է, կրկնում եմ` շատ անգամ նույնիսկ անհնարին: Շատերի համար կյանքը զզվելի է տարբեր պատճառներով` հոգեկան ու ֆիզիկական ցավեր, սոցիալական ծանր պայմաններ, բայց նրանց մտքով անգամ չի անցնում ինքնասպան լինել: Շատ դժվար ա, շա՛տ:

Սլիմ
15.07.2009, 12:57

Դե եսիմ , ես իմ օրինակով կարամ ասեմ ինչերից հետո ես կմտածեմ չապրելու մասին, ու պատկորացրա կան մի քանի պատճառներ ու էտքան էլ բարդ չեն, կարողա ես եմ հակված դրան, չգիտեմ, ոչ ոքի հետ դեռ չեմ քննարկել էն հարցը թե ինչից հետո ինքնասպան կլիներ, դրա համա էլ իմ սուբյեկտիվ կարծիքնա որը հիմնվածա իմ օրինակի վրա;)

Kuk
15.07.2009, 13:00

Կոնկրետ քեզ ինքնասպանության հասցնելը շատ դժվար ա: Խիստ կասկածում եմ, որ քո պատկերացրած պատճառների առկայության դեպքում (Աստված չանի) նույնիսկ դա տեղի կունենա:

Սլիմ
15.07.2009, 13:08
Կոնկրետ քեզ ինքնասպանության հասցնելը շատ դժվար ա: Խիստ կասկածում եմ, որ քո պատկերացրած պատճառների առկայության դեպքում (Աստված չանի) նույնիսկ դա տեղի կունենա:
Ինչ գիտես որ ինձ ինքնասպանության հասցնելը դժվարա?:think

Kuk
15.07.2009, 13:15
Ինչ գիտես որ ինձ ինքնասպանության հասցնելը դժվարա?:think

Մտածելու ունակություն ունեցող մարդ ես:

Սլիմ
15.07.2009, 13:16
Մտածելու ունակություն ունեցող մարդ ես:
Մերսի:)

Princesse
11.09.2009, 21:05
Երբևէ ինքնասպանության կդիմեիք? Եթե այո ապա որ դեպքում?

ars83
11.09.2009, 21:18
Երբևէ ինքնասպանության կդիմեիք? Եթե այո ապա որ դեպքում?

Էդ նրանցից ա պետք հարցնել, ով դիմել ա... :think

Աբելյան
11.09.2009, 22:23
ես արդեն մի 7 անգամ դիմել եմ, տեղում չի եղել :hands

impression
11.09.2009, 22:24
Մի ժամանակ կատեգորիկ ու կտրուկ ասում էի, որ երբեք չեմ անի նման բան, բայց հիմա էդքան էլ վստահ չեմ, ռոմանտիզմը շատ-շատ ա, կարող ա մի օր չդիմանամ գայթակղությանը:

ministr
11.09.2009, 22:46
Նման մի խփնվածի գիտեմ, մի աղջկա տեռորիա ենթարկում իրա ինքնասպանությամբ.. այսինքն եթե ընկերություն չանես հետս Momento More :)))))

aerosmith
11.09.2009, 22:59
Նման մի խփնվածի գիտեմ, մի աղջկա տեռորիա ենթարկում իրա ինքնասպանությամբ.. այսինքն եթե ընկերություն չանես հետս Momento More :)))))

իրոք շատ ճիշտ որակավորում տվիր։

չեմ կարող պատասխանել, օրինակ որ աչքիս դեմը Աստված չանի հարազներիս սպանեն հաստատ կամ ինքնասպան կլինեմ կամ էլ կգժվեմ բառիս բուն իմաստով, բայց ասենք ռոմանտիկայի, կամ էլ ինչ-որ աղջկա համար, որ ասենք թե ինձ մերժի, կատեգորիկ ոչ,ինչքան էլ էդ աղջկան սիրեմ։