PDA

Դիտել ողջ տարբերակը : Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե



Chuk
16.10.2008, 04:20
07.10.2008 թ.-ին տեղի ունեցած ղեկավարության ժողովի ժամանակ որոշվել էր կրոն բաժնի համար ընտրել երկու մոդերատոր, որոնք կունենան տարբեր կրոնական հայացքներ: Որոշվել էր քվեարկությունը անցկացնել ղեկավար կազմի մեջ: Քվեարկության արդյունքում համապատասխան թեմայում առաջարկված թեկնածուներից ձայների բացարձակ մեծամասնությամբ մոդերատորներ էին ընտրվել քրիստոնեական ուղղության ներկայացուցիչ Monk-ը և կրոնական կողնորոշում չունեցող Վարպետը:

Բայց հաշվի առնելով բաժնի առանձահատկություններն ու այն հանգամանքը, որ ակումբցիներից շատերը կարող են Քրիստոնյա Monk-ին մեղադրել կողմնապահության մեջ, Monk-ը ցանկանում է մինչ մոդերատորական գործողություններին անցնելը համոզվել, որ ակումբցիների մեծամասնությունը համաձայն է այդ բաժնում իր մոդերատորությանը: Այդ պատճառով 5 օր ժամկետով բացվում է վստահության հանրաքվե, որի ժամանակ ձեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնել իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը Monk-ի մոդերատորությանը: Առավել թափանցիկության համար այս անգամ, շեղվելով ընդհանուր սովորույթից, հարցումը բացվում է բաց, այսինքն՝ յուրաքանչյուրը տեսնելու է, թե ով ինչպես է քվեարկել:

Հարցումը, քվեարկությունը ձևական չէ, և եթե ակումբցիների մեծամասնությունը համարի, որ քրիստոնյա Monk-ը չի կարող անկողմնապահ մոդերատորություն անել, ապա նա չի լինի մոդերատոր, ձեր քվեարկությանը ըմռնումով կմոտենա թե՛ Monk-ը, թե մենք՝ նրան վստահած ղեկավար կազմի ներկայացուցիչներս:

Այնպես որ քվեարկեք :)

dvgray
16.10.2008, 06:52
Մոնկը բազմիցս է անուղղակի կամ ուղղակի ձևով ցույց տվել իր մարդկային մեծ որակները: Դրան զուգահեռ, այն հանդուրժողականությունը, կատակի զգացողությունը և հետաքրքրասիրությունը որ կա նրա մոտ, մոդեռատրի և բաժնի ղեկավարի իդեալական հատկանիշներ են:
Իսկ ամենակարևորը, որ Ակումբում նրանից ավելի գիտակ կրոնական հարցերում դժվար թե լինի, կարծում եմ կասկածների տեղիք չի տալիս:
Այնպես որ միանշանակ կողմ եմ:

Վարպետ
16.10.2008, 07:55
Ոնց որ խոստացել էի`գրում եմ:) Он мой брат! (c) :))

Annushka
16.10.2008, 10:04
կարծում եմ՝ նրանից լավ թեկնածու չկա:) բանիմաց ու կիրթ, ամենակարևորը, կրոնագիտությանը քաջատեղյակ:hands

Հակոբ Գեւորգյան
16.10.2008, 10:25
Կտրականապես ձեռնպահ…

ChildOfTheSky
16.10.2008, 11:58
Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
ինչ-որ ծանոթ բառեր են, մոտս դեժավյու ա :think
կողմ եմ :aha

ars83
16.10.2008, 12:40
Что за вопрос! Իհարկե, կողմ :)
Իդեպ, Վարպետի թեկնածությանն էլ երկու ձեռքով կողմ եմ :hands
Շատ լավ զույգ է :ok

Երկնային
16.10.2008, 12:57
բնականաբար կողմ… :P

Երվանդ
16.10.2008, 15:54
Իհարկե կողմ:)

Philosopher
16.10.2008, 15:59
Ափսոս, ժամանակ չունեմ homousia-ի խնդիրը քննարկելու: Հուսով եմ` մեր Monk ջանին մի օր կհանդիպեմ երրորդ բաժակից հետո;):)

Ինչու՞ ոչ կողմ` կրոն բաժնի նախկին հնաբնակի, ներկա միաբնակի կողմից:)

Kuk
16.10.2008, 16:36
Կողմ եմ:)

Ռեդ
16.10.2008, 16:37
Կողմ եմ ;)

Kuk
16.10.2008, 16:37
հարցումը բաց ա՞:o հետաքրքիրա~:think

Ambrosine
16.10.2008, 19:08
Ես նկատել եմ, որ ինքը հանդուրժող ա, իսկ դա շատ կարևոր ա, որովհետև մեր երկրում ընդհանրապես և ակումբում մասնավորապես կան կրոնական տարբեր հայցքներով մարդիկ

Իսկ ինչ վերաբերում ա նրան, թե ինքը ինչ ձևի մարդ ա...:think հերիք ա մենակ էն, որ Ռեալի երկրպագու ա:hands /օֆֆտոպ:oy/

Հ.Գ. Կտրականապես ձեռնպահը որն ա?:o:8

Ուլուանա
16.10.2008, 23:09
Կողմ եմ։ Դատելով Monk-ի գրառումներից՝ շատ հավասարակշռված ու զարմանալիորեն հանդուրժող հոգևորական է։ :)

Ռուֆուս
16.10.2008, 23:21
բնականաբար կողմ ;)

Մարկիզ
16.10.2008, 23:23
Մոնկ–ը հզոր դեմք ա…

Yellow Raven
17.10.2008, 16:06
Միանգամից գլխի ընկա,թե դեմ քվեարկողը ովա:D:D

Elmo
17.10.2008, 17:20
Շատ կողմ եմ…

Վարպետ
17.10.2008, 17:22
Ապեր, մի խոսքով շնորհավոր:)
Դուրս պրծնելու փորձերդ չհաջողվեցին:)) Ընդունիր ջերմ ցավակցություններս:))

Rammstein
17.10.2008, 17:38
Կողմ եմ...:)
Իսկ հարցումը ինչո՞ւ է բաց։:think

Ambrosine
17.10.2008, 18:02
Միանգամից գլխի ընկա,թե դեմ քվեարկողը ովա:D:D

ես էլ:D

բայց մեկ ա, չհասկացա, թե կտրականապես ձեռնպահը որն ա:8

Մոնկ ջան, նենց բաժնում ես արդեն մոդերատոր, որ չգիտեմ, շնորհավորեմ, թե ... :D կաշխատեմ ներվերդ շատ չուտել:P

Chuk
19.10.2008, 15:56
Պարզապես հիշեցնեմ, որ հարցմանը մնացել է քիչ պակաս 2 օրվանից: Եթե դեռ չեք քվեարկել, շտապեք :)

Chuk
20.10.2008, 15:04
Եվս մեկ անգամ հիշեցնեմ, եթե դեռ չեք քվեարկել, շտապեք: Հարցմանը մնացել է 12 ժամից քիչ ավել:

T!gran
20.10.2008, 15:51
Կողմ եմ :)

Mitre
20.10.2008, 17:50
Իմ կարծիքով , ամենահարմար թեկնածուն է : Կողմ եմ :

Monk
21.10.2008, 19:47
Քանի որ արդեն հարցումը փակվել է, մինչև թեմայի փակվելը ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել Դար Ակումբի ղեկավարությանը, ինչպես նաև կողմ քվեարկած բոլոր անդամներին: Շնորհակալ եմ և խիստ զգացված նման վստահության համար: :oy Շնորհակալ եմ նաև քվեարկությանը մասնակցած բոլոր մարդկանց` անկախ այն բանից, թե ով ոնց է քվեարկել: Կարևորը, որ անտարբեր չեն գտնվել: :)
Թե ինչպիսի մոդերատոր դուրս կգա ինձնից, ցույց կտա ժամանակը: Բայց հույս ունեմ, որ հնարավորինս քիչ կլինեն իմ մոդերատորական միջամտությունները:;)
Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլորին: :)

Chuk
21.10.2008, 19:50
Երկու բառով ուզում եմ անդրադառնալ այն հարցին, թե ինչու՞ էր հարցումը բաց: Սրա պատճառն այն էր, որ շատերը ֆորումում կամ անհատական հաղորդակցման միջոցներով դժգոհել են, որ մոդերատորների ընտրությունների հարցումները փակ են: Կային նաև մարդիկ, ովքեր մտածում էին, թե արդյունքները «նկարվում են»: Սրանով ցանակնում էի ցույց տալ, որ ընդհանուր առմամբ արդյունքները նույնն են լինում, միայն մեկ տարբերությամբ. հարցմանը մասնակցողների թիվն է պակասում, քանի որ շատերը համաձայն չեն բաց քվեարկել, բաց հայտնել իրենց տեսակետը: Սրա համար կան տարբեր պատճառներ, խորանալ պետք չէ: Պարզապես կարող եմ փաստել, որ բաց հարցման դեպքում քվեարկողների թիվը պակասում է 20-30 տոկոսով:

Ինչևէ, քվեարկության բոլոր մասնակիցներին շնորհակալություն եմ հայտնում քվեարկությանը մասնակցելու համար, Մոնկ-ին էլ մաղթում եմ մոդերավորում՝ ոչ լարված մթնոլորտում: Կարծում եմ, որ նրա մոդերատորությունը մաքսիմալ օգտակար կլինի ակումբի համար և երբեք չեք փոշմանի ձեր քվեների համար :)

Մոդերատորական. թեման փակվում է: