PDA

Դիտել ողջ տարբերակը : Եթե Հայաստանում լիներ բազմամուսնություն...

Angelina
21.11.2006, 11:19
Եթե Հայաստանում լիներ բազմաամուսնություն................................... Շատերը դրան նորմալ են վերաբերվում, իսկ դո՞ւք...................................

Cassiopeia
21.11.2006, 12:52
Եթե Հայաստանում լիներ բազմաամուսնություն...................................
Այդ դեպքում չէր լինի այն դաժան վիճակագրությունը, որ հիմա առկա է:D …(սա կատակ էր)
Ես դա չեմ ընդունում, ինչպես կարելի է կիսել արժանապատվությունը…:think իսկ տվյալ պարագայում ընտանիքն ու ամուսնությունը արժանապատվության հետ կարելի է հավասարեցնել:

Delicada
21.11.2006, 13:14
Շատերը դրան նորմալ են վերաբերվում, իսկ դո՞ւք...................................
Ես չեմ ընդունում ճիշտն եթե ասեմ…
Չեմ կարող պատկերացնել ոնց կարելի է կիսել ամուսնուդ/կնոջդ մեկ ուրիշի հետ
Անընդունելի է իմ համար կոնկրետ:

EdGaR-X
21.11.2006, 14:45
Ինձ թվում է բազմամուսնություն հնարավոր է միայն սեքսուալ տեսակետից: Իսկ նորմալ մարդկային ու բանական տեսակետից դա ուղակի այլանդակություն է:

Աբելյան
21.11.2006, 15:20
Քրիստոնեությունը մերժում ա "բազմակնություն" ու "բազմամուսնություն" գաղափարները: Տենց բան Հայաստանում հնարավոր չի լինի:

Ուլուանա
21.11.2006, 19:11
Քրիստոնեությունը մերժում ա "բազմակնություն" ու "բազմամուսնություն" գաղափարները: Տենց բան Հայաստանում հնարավոր չի լինի:
Բայց վերջերս այդ գաղափարի կողմնակիցները բավականին շատացել են և լուրջ պայքարում են, որպեսզի բազմակնությունը (բայց ոչ բազմամուսնությունը) օրենքի ուժ ստանա՝ հիմնավորելով, որ տղամարդիկ թվով անհամեմատ ավելի քիչ են, քան կանայք, և բազմակնության ընդունումն այս պարագայում ազգօգուտ որոշում կլիներ ազգի բազմացման տեսանկյունից։

Ես էլ եմ դա անընդունելի համարում։ Քանի որ կարծում եմ, որ սիրել ու նվիրվել կարելի է միայն մեկին, հետևաբար մեկից ավելիի դեպքում դա ոչ թե ամուսնություն կլինի, այլ գործարք, ազգի բազմացման գործարան, յուրատեսակ մի ինկուբատոր... անվանեք ինչպես ուզում եք, բայց հաստատ ոչ լիարժեք ընտանիք։ Իմ խորին համոզմամբ, ոչ մի իրեն հարգող մարդ՝ լինի կին թե տղամարդ, չի հանդուրժի, որ սերը «մեծահոգաբար» բաժանվի մի քանիսի միջև... :[ Ի վերջո, ցանկացած մարդ ուզում է միակը լինել։

StrangeLittleGirl
21.11.2006, 20:47
Եթե Հայաստանում լիներ բազմաամուսնություն.............
.....միևնույն է ես մեկ անգամ կամուսնանայի :P

Riddle
21.11.2006, 21:07
Բազմամուսնությո՞ւն: Վո՜ւյ::love
Ուղղակի տեխնիկական բարդություններ կան. նույնիսկ քեզ համապատասխան 1 մարդ գտնելն է անասելի դժվար, ուր մնաց մի քանիսին::))

Գոռ Ջան - Հայ
22.11.2006, 08:53
Если бы я был султан
Я бы имел трех жон
И троинои красотои
Был би окружон:D

Բայց իրականում ԱՄԵՆԱՄԵԾ ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆՆԱ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!:angry

Միակը, անկրկնելին, սիրելին, անփոխարինելին,:angry ՈՒ վերջ....

Ուրվական
22.11.2006, 09:31
Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ դրա իմաստը:Պատկերացրեք, եթե, օրինակ, կա երկու կին, որոնցից յուրաքանչյուրը կարող է, գտնելով իր սերը, լինել երջանիկ, ամուսնանալով նույն մարդու հետ` կզրկվի այդ հնարավորությունից և երկու երջանիկ մարդկանց փոխարեն կլինեն երկու մարդ, որոնց կյանքը պարզապես լիարժեք չի լինի:Իսկ եթե ազգին շատ մարդիկ են պետք, ապա դրան հասնելու շատ ուրիշ մեթոդներ կան:Սա չի համապատասխանում մեր կրոնի սկզբունքներին, և, ինչու ոչ, նաև մեր ազգային բնութագրին:

Ուլուանա
22.11.2006, 09:51
Սա չի համապատասխանում մեր կրոնի սկզբունքներին, և, ինչու ոչ, նաև մեր ազգային բնութագրին:
Իմ կարծիքով, սա ազգային բնույթի խնդիր չէ, այլ մարդկային, համամարդկային։ Չեմ կարծում, թե այլ ազգի մարդկանց զգացմունքները կարող ենմ տարբեր լինել. դժվար թե թեկուզ մուսուլման կանայք չցանկանան միակը լինել, ուղղակի համակերպվում են, ուրիշ ոչինչ։ :think

Selene
22.11.2006, 12:03
Ինձ թվում է ,Հաըաստանում երբեք էլ չի լինի բազմաամուսնություն,դե մի քանիսի պայքարը դրա համար դեռ բավարար չի,որ թեկուզ միայն բազմակնությունը ընդունվի:Իսկ ինչ մնում է իրենց բերած պատճառին,թե տղամարդիկ քիչ են քանակապես,ապա ասեմ, որ եղածների մի մասն էլ հակառակ սեռի նկատմամբ անտարբեր են,ինչքան էլ որ դա հայերին վայել չի,բաըց փաստ է:angry Ուրեմն ինչ պիտի մի տղամարդը գոնե 3 եւ ավել կինունենա՞:Սա ուղղակի ապսուրդ է:angry
Բաըց եթե աստված չանի,Հաըաստանում ընդունվի բազմակնութըունը,ես կդառնամ մանաշկա,քան թե կկիսեմ իմ սիրած մարդուն մի ուրիշի հետ:(

Taurus
22.11.2006, 12:27
Եթե Հայաստանում լիներ բազմամուսնություն... Հայաստանի Ֆուտբոլի հավաքականը ավելի լավը կլիներ:
Եթե լուրջ , հլը մտածեք, էս պահին աղջիկները 2 անգամ շատ են տղաներից, ուրեմն հնարավոր ա , եթե չլիներ մի հատ բայց:
Ամեն ինչ, ինչը մենք հայերս կառուցել ենք էս արդեն 2 միլիոն տարի (Ես նկատի ունեմ էն հայ դինոզավրներից սկսած), կքանդվի:
Ու եթե լինի բազմամուսնություն , էլ ըստեղ Հայաստան չի լինի

John
22.11.2006, 13:03
Եթե լիներ վաղուցվանից՝ նորմալ կընդունվեր, իսկ եթե հիմա նոր նման բան ընդունեն՝ միանշանակ շատ-շատերը դեմ կլինեն ու իմ կարծիքով նման որոշում Հայաստանում գոնե մոտակա 50-60 տարում չի ընդունվի, իսկ դրանից հետո՝ չգիտեմ…

Cassiopeia
22.11.2006, 13:20
Եթե լիներ վաղուցվանից՝ նորմալ կընդունվեր, իսկ եթե հիմա նոր նման բան ընդունեն՝ միանշանակ շատ-շատերը դեմ կլինեն ու իմ կարծիքով նման որոշում Հայաստանում գոնե մոտակա 50-60 տարում չի ընդունվի, իսկ դրանից հետո՝ չգիտեմ…
Բայց չէ որ քո ասած այդ վաղուցն էլ մի ժամանակ ներկա է եղել;)

ivy
29.10.2008, 13:23
Մինչ Հայաստանի մասին քննարկմանն անցնելը, ուզում եմ ընդհանուր գրել այս թեմայի շուրջ։ Կարծեմ Ակումբում մի ուրշ թեմա էլ կար բազմակնության մասին, բայց չկարողացա գտնել...

Վերջերս մի հետաքրքիր հաղորդում էի նայում CNN-ով, որը ներկայացնում էր պոլիգամիայի՝ բազմամուսնության, հնարավոր դեպքերը և դրանց հետ կապված սոցիալական հարցերը։ Ահագին բազմաշերտ մոտեցում էր, ուզում եմ պատմել դրա մասին։

Ընդունված է, որ պոլիագամիան մուսուլմանական աշխարհի ավանդույթն է, որն այդ կրոնի ներկայացուցիչների կողմից նորմալ է ընկալվում, ինչը սակայն այնքան էլ ճիշտ չէ։ Իրականում ոչ բոլոր մուսուլմաններն են պոլիգամիան հանգիստ տանում, և երկրորդ, պոլիգամ ընտանրիքներ կան նաև մուսուլմանական աշխարհից դուրս։ Բայց նախ առաջինի մասին։

Մուսուլմանները կարող են ունենալ մինչև չորս կին, եթե կարող են բոլորին հավասարապես վերաբերվել, այս է վկայում նրանց կրոնը։ Սակայն երբեմն կանայք այդքան էլ հանդուրժող չեն կրոնական համոզմունքների հանդեպ և ընդվզում են իրենց ամուսինների որոշումների դեմ, ինչի ադյունքում ամուսինը ստիպված է լինում ունենալ տարբեր տներ՝ իրարից հեռու, որպեսզի խուսափի կանանց միջև կռիվները։
Բայց կա նաև հակառակ ծայրահեղությունը՝ կանայք իրենք են համոզում ամուսիններին նորից ամուսնանալ... այն էլ՝ իրենց մտերիմ ընկերուհիների հետ, որպեսզի կարողանան ապրել ընկերուհիների հետ մի տան մեջ։ Այս դեպքերում կանայք ոչ միայն չեն խանդում, այլև շատ երջանիկն ու ապահով են իրենց զգում. ընկերուհիները միշտ իրենց կողքին են, օգնում են իրար բոլոր հարցերում, երեխաներն էլ իրենց բոլորին «մամա» են ասում՝ անկախ նրանից, թե ով ումն է։ Մի խոսքով՝ մի մեծ համերաշխ ընտանիք՝ մի քանի ննջարաններով։ :))

Սակայն բազմամուսնությունը դառնում է մեծ խնդիր, երբ այս ընտանիքները տեղափոխվում են արտերկիր, որտեղ օրենքը ճանաչում է միայն մի կնոջ և մի տղամարդու ամուսնությունը։ Հայտնվելով եվրոպական շատ երկրներում, որտեղ բազմակնությունը չի ճանաչվում օրենքի կողմից՝ այս ընտանիքները կանգնում են մեծ խնդիրների առաջ՝ կամ բաժանվել մնացած կանանցից՝ թողնելով մեկին, կամ չստանալ քաղաքացիություն։ Իսկ եթե բաժանվում են մյուս կանանցից, ապա վերջիններս ստիպված են լինում վերադառնալ հայրենիք, քանի որ առաջ է գալիս վիզայի խնդիր... Մի խոսքով, ծանր հարցերի առաջ են կանգնում, հատկապես որ դեռ ի հատ էլ հնարավորություն չեն ունենում մի քանի տուն ստեղծել, և բոլորն իրար հետ ապրում են պետության կողմից տված փոքր բնակարանում, որը պոլիգամ ընտանիքի համար անեծք է։

Երկրորդ հարցը կապված էր նրա հետ, որ պոլիգամիան ընկալվում է ՝ որպես միայն մուսուլմանական ավանդույթ, ինչը իրականում այդպես չէ։ Քրիստոնյաների մեջ նույնպես կան պոլիգամ ընտանիքներ, միայն ԱՄՆ–ում նրանց թիվը հասնում է տասնյակ հազարների։ Թեև օրենքը դա չի ընդունում, սակայն մորմոնական եկղեցիներն ընդունում են նման ամուսնություններ, որն էլ շատ մարդիկ հաջողությամբ կնքում են։ Անահավատալի է թվում, բայց քաղաքակիրթ ու առաջադեմ երկրում ապող շատ կանայք միանգամայն հանգիստ են ընդունում այն և դարձնում սեփական ընտրություն՝ գտնելով, որ կանանց ընկերակցությունը ընտանիքում ապահովության ու սիրո գրավականն է։ Եվ շատ հարգանքով են վերաբերվում իրենց ամուսնու և մնացած կանանց հարաբերություններին։

Մինչ այս քննարկվում էր միայն պոլիգամիայի մի տեսակը՝ պոլիգինիան, այսինք՝ բազմակնությունը։ Բայց կա նաև դրա մյուս տեսակը՝ պոլիանդրիան, երբ կինը ամուսնանում է մի քանի տղամարդկանց հետ։ Մուսուլմանական կրոնը արգելում է պոլիանդրիան, սակայն այլ կրոնների, օրինակ՝ հինդուիզմի համար, դա խորթ չէ։ Հնդկաստանի հարավային տեղամասերում, ինչպես նաև Նեպալում և մի քանի այլ երկրներում այսօր ապրում են պոլիանդրիկ ընտանիքներ, որտեղ կինն ունի մի քանի ամուսին։ Սա ինքնապատակ չէ, այլ ունի իր պատճառները։ Ընտանիքում, որտեղ կան մի քանի եղբայրներ, ավելի հեշտ է կնության առնել մի կնոջ, որպեսզի ոչ տունը, ոչ տնտեսությունը չկիսվի՝ առաջացնելով ծանր նյութական կացություն։ Այդ պատճառով եթե ընտանիքում կա մեկից ավել զավակ, ապա նրանք մեծանալով ամուսնանում են մի կնոջ հետ։

Մի բան էլ հիշեցի, որ կապված է պոլիգամ ընտանիքների խնդիրների հետ։ Դա հիմնակնում վերաբերում Աֆրիկային, որտեղ պոլիագամիայի պատճառով ՍՊԻԴ–ը (ՁԻԱՀ) տարածվում է մեծ արագությամբ... Ամուսին կոցրած կնոջը կնության է առնում այդ ընտանիքի որևէ այլ տղամարդ, որն արդեն մի քանի այլ կանայք ունի։ Եվ եթե նոր ընտանիք մտած կինը իր նախկին ամուսնուց սպիդ էր ժառանգել, ապա նա փոխանցում է այն նոր ամուսնու, որն էլ իր հերթին՝ մնացած կանանց։

Այ էսպիսի պոլիգամիկ բաներ։ :)
Հը՞ն, Հայաստանո՞ւմ էլ տարածենք պոլիգամիան՝ իր պոլիանդրիրայով ու պոլիգինիայով, թե՞ արդեն ուզող չկա։ :))

Dayana
29.10.2008, 13:29
Մինչ այս քննարկվում էր միայն պոլիգամիայի մի տեսակը՝ պոլիգինիան, այսինք՝ բազմակնությունը։ Բայց կա նաև դրա մյուս տեսակը՝ պոլիանդրիան, երբ կինը ամուսնանում է մի քանի տղամարդկանց հետ։ Մուսուլմանական կրոնը արգելում է պոլիանդրիան, սակայն այլ կրոնների, օրինակ՝ հինդուիզմի համար, դա խորթ չէ։ Հնդկաստանի հարավային տեղամասերում, ինչպես նաև Նեպալում և մի քանի այլ երկրներում այսօր ապրում են պոլիանդրիկ ընտանիքներ, որտեղ կինն ունի մի քանի ամուսին։ Սա ինքնապատակ չէ, այլ ունի իր պատճառները։ Ընտանիքում, որտեղ կան մի քանի եղբայրներ, ավելի հեշտ է կնության առնել մի կնոջ, որպեսզի ոչ տունը, ոչ տնտեսությունը չկիսվի՝ առաջացնելով ծանր նյութական կացություն։ Այդ պատճառով եթե ընտանիքում կա մեկից ավել զավակ, ապա նրանք մեծանալով ամուսնանում են մի կնոջ հետ։

:o ինձ մի հատ ապտակեք էլի :o աուշ եմ կտրել :o էն աննորմալ բազմակնության երևույթին գոնե անտարբերությամբ էի վերաբերվում, բայց այ սրան արդեն չեմ կարող :o աննորմալ երևույթա :angry ինչ ասել է թե մի քանի կին կամ ամուսին :angry
:(

Lion
29.10.2008, 13:43
Չէ, դա Հայաստանում իրական չի... Մեր կանայք չափազանց շատ հպարտ են դրա համար...

Դայան ջան, թույլ չենք տա քեզ ապտակեն, դաժե եթե դու ես ուզում:P

impression
29.10.2008, 13:46
Հավես բան ա :hands
մարդ մի կնոջ կամ մի տղամարդու հետ յոլա չի գնում, ուր մնաց թե մի քանիսին բերեն...
ես դեմ եմ, չնայած, իմ կարծիքը հաշվի մի առեք, ես առհասարակ, ամուսնությանն եմ դեմ :)

Dayana
29.10.2008, 13:48
Չէ, դա Հայաստանում իրական չի... Մեր կանայք չափազանց շատ հպարտ են դրա համար...

Դայան ջան, թույլ չենք տա քեզ ապտակեն, դաժե եթե դու ես ուզում:P
:oy

Հավես բան ա :hands
մարդ մի կնոջ կամ մի տղամարդու հետ յոլա չի գնում, ուր մնաց թե մի քանիսին բերեն...
ես դեմ եմ, չնայած, իմ կարծիքը հաշվի մի առեք, ես առհասարակ, ամուսնությանն եմ դեմ :)

Լիլ ախր եթե մարդը գոնե մի քիչ սիրել գիտի, իսկ դու հաստատ գիտես ;) չի կարող ընդունել բազմա-կնա-ամուսնույթուն :oy

Ուֆ, ով ինչ ուզում է, թող անի, ինձ մեկա, բայց ես երբեք երկու ամուսին չէի ունենա :D ու էչ կլինեի ինչ-որ մեկի երկրորդ կինը :[ ու առհասարակ, միակությունից լավ բան չկա :love

Lion
29.10.2008, 13:49
Ճիշտ է: Բազմամուսնության մեջ սերը կորում է...:(

impression
29.10.2008, 13:54
:oy

Լիլ ախր եթե մարդը գոնե մի քիչ սիրել գիտի, իսկ դու հաստատ գիտես ;) չի կարող ընդունել բազմա-կնա-ամուսնույթուն :oy

Ուֆ, ով ինչ ուզում է, թող անի, ինձ մեկա, բայց ես երբեք երկու ամուսին չէի ունենա :D ու էչ կլինեի ինչ-որ մեկի երկրորդ կինը :[ ու առհասարակ, միակությունից լավ բան չկա :love

հմմմմ, աչքիս պարզ չէր, որ ես էլ եմ դեմ
ու հերիք ա իմ սիրել գիտենալ-չգիտենալն անընդհատ շոշափեք իյա :angry :)

Dayana
29.10.2008, 13:55
հմմմմ, աչքիս պարզ չէր, որ ես էլ եմ դեմ
ու հերիք ա իմ սիրել գիտենալ-չգիտենալն անընդհատ շոշափեք իյա :angry :)

:oy շատ բարի :oy

Rhayader
29.10.2008, 14:18
Կարծում եմ, իրավունք ու հնարավորություն պետք է լինի թե բազմամուսնության, թե բազմակնության:
Ի տարբերություն շատերի, ես չեմ պահանջում ուրիշներից, որ իրենք էլ իմ ստանդարտներով ապրեն ու իմ նման մտածեն: Ու եթե մի կին մի քանի ամուսին ունի կամ մի տղամարդ՝ մի քանի կին, կամ էլ երկուսն էլ միաժամանակ, ու նրանք բոլորն էլ երջանիկ են, չեմ պատկերացնում, որ դրա մեջ ինչ-որ վատ բան կա: Կարծում եմ, դա ամեն մեկի առանձին ընտրությունն է:

Ribelle
29.10.2008, 15:18
Դեմ եմ: Միանշանակ: Ամուսնությունը կենդանիների հոտ չի, որ մի քանի գլուխ պահես:

Rhayader
29.10.2008, 15:23
Դեմ եմ: Միանշանակ: Ամուսնությունը կենդանիների հոտ չի, որ մի քանի գլուխ պահես:

Պատասխանեմ քո իսկ ստորագրությամբ՝
Возможно всё. На невозможное нужно лишь больше времени.

Ribelle
29.10.2008, 15:24
Ամեն իրականացրած հնարավորություն չի, որ բարոյական է:

dvgray
29.10.2008, 15:37
Բայց ինչու՞ միայն բազմակնություն կամ բազմա-մարդ /երբ մի կինը ունի մի քանի տղամարդ :D/
Կարելի է նաև որ մի քանի կին ունեն մի քանի անուսին: Ասենք մինչև 14 կին ունեն մինչև 14 ամուսին; կոչենք սրան ամուսնական գրուպա - խմբավորում: Ու այս ամուսնական գրուպայում կարող են լինել ոչ միայն հակառակ սեռերին սիրող անդամներ, այլ նաև զուգահեռ նույն սեռին սիրուղ:

ինչ եք ասում, փորձարկե՞նք :)

*e}|{uka*
29.10.2008, 15:46
Եթե Հայաստանում լիներ բազմամուսնություն...
Ես հաստատ Հայաստանում էլ չէի ապրի :zagar
Պատկերացնում եք երկու սենյականոց բնակարանում երեք կին տաս երեխա, երեք կիսուր :D ու մի հատ ճպլ մարդ :D

Տենց բան կյանքում չի լինի, նույնիսկ չերազեք... :P

impression
29.10.2008, 16:01
Բայց ինչու՞ միայն բազմակնություն կամ բազմա-մարդ /երբ մի կինը ունի մի քանի տղամարդ :D/
Կարելի է նաև որ մի քանի կին ունեն մի քանի անուսին: Ասենք մինչև 14 կին ունեն մինչև 14 ամուսին; կոչենք սրան ամուսնական գրուպա - խմբավորում: Ու այս ամուսնական գրուպայում կարող են լինել ոչ միայն հակառակ սեռերին սիրող անդամներ, այլ նաև զուգահեռ նույն սեռին սիրուղ:

ինչ եք ասում, փորձարկե՞նք :)

այ էս տարբերակը շատ լավնա՜
սվինգերներ, համասեռամոլություն, գրուպավուխա՜
ջան, ջան :hands :D

Ariadna
29.10.2008, 16:03
Ես հաստատ Հայաստանում էլ չէի ապրի :zagar
Պատկերացնում եք երկու սենյականոց բնակարանում երեք կին տաս երեխա, երեք կիսուր :D ու մի հատ ճպլ մարդ :D

Տենց բան կյանքում չի լինի, նույնիսկ չերազեք... :P

Յոժ, բայց ինչքան պեսիմիստ ես :D Ինչի՞ օրինակ երկու սենյականոց բնակարան... Միգուցե վիլլա ա, շքեղ, մեեծ, դրախտային բակով, միակ և անկրկնելի ամուսինն էլ՝ սիրածդ կինոհերոսի արտաքինով :D

impression
29.10.2008, 16:07
Յոժ, բայց ինչքան պեսիմիստ ես :D Ինչի՞ օրինակ երկու սենյականոց բնակարան... Միգուցե վիլլա ա, շքեղ, մեեծ, դրախտային բակով, միակ և անկրկնելի ամուսինն էլ՝ սիրածդ կինոհերոսի արտաքինով :D

ընգեր, էդ արդեն "փլեյբոյ գրլզ" ռեալիթի շոուն ես պատմում :lol

Dayana
29.10.2008, 16:14
Ովա՞ գրառումս ջնջել :(

Rhayader
29.10.2008, 16:27
Ամեն իրականացրած հնարավորություն չի, որ բարոյական է:

Բնականը բարոյական է, իսկ բնության մեջ ամուսնություն չկա: Փաստորեն, ամուսնությունն անբարոյակա՞ն է:

*e}|{uka*
29.10.2008, 16:38
Բնականը բարոյական է, իսկ բնության մեջ ամուսնություն չկա: Փաստորեն, ամուսնությունն անբարոյակա՞ն է:

Նույն ձևով կարելի է ասել ծխախոտը- մահ է, մահը- քուն, քունը- հանգիստ, հանգիստը- առողջություն, հիմա ինչ ծխելը առողջարա՞ր է :)

Ribelle
29.10.2008, 18:06
Նույն ձևով կարելի է ասել ծխախոտը- մահ է, մահը- քուն, քունը- հանգիստ, հանգիստը- առողջություն, հիմա ինչ ծխելը առողջարա՞ր է :)

Respect:hands

Գաղթական
30.10.2008, 14:52
Մուսուլմանները կարող են ունենալ մինչև չորս կին, եթե կարող են բոլորին հավասարապես վերաբերվել, այս է վկայում նրանց կրոնը։

Ի միջի այլոց՝ Ղուրանը (մահմեդականների սուրբ գիրքը) այդքան էլ շատ արտոնություններ չի տալիս բազմամուսնությանը..
ես ինքս այն չեմ կարդացել, և, հետևաբար, չեմ կարող ճշգրիտ մեջբերում անել այնտեղից, բայց
մի առիթով շատ հետաքրքիր զրույց եմ ունեցել այդ հարցով միանգամից մի քանի մահմեդականների հետ..
հենց այդ ժամանակ էլ ինձ համար պարզեցի, որ Ղուրանը ուսուցանում է մոտավորապես հետևյալը.

տղամարդը իրավունք ունի ամուսնանալ մեկից ավել կանանց հետ, եթե դրա համար կան ծանրակշիռ պատճառներ..
օրինակ՝ եթե առաջին կինը չբեր է..

չնայած դրան՝ մահմեդականներից շատերը պարզապես չարաշահում են իրենց իսկ կրոնը՝ ուշադրություն չդարձնելով ամբողջ նախադասության իմաստի վրա..
գրված է «իրավունք ունի»՝ ուրեմն արժե և այդ իրավունքից օգտվել.. :):)

Rhayader
30.10.2008, 17:30
Նույն ձևով կարելի է ասել ծխախոտը- մահ է, մահը- քուն, քունը- հանգիստ, հանգիստը- առողջություն, հիմա ինչ ծխելը առողջարա՞ր է :)

Մահվան ու քնի պրոցեսներն իրար հետ իրականում առնչություն չունեն:
Բայց ես ծխելուն էլ դեմ չեմ:

Երկնային
30.10.2008, 18:44
դեմ եմ, չեմ ընդունում… ես «կիսովի» չեմ, ու իրավունք ունեմ դիմացինից պահանջել «կիսովի» չլինել… :oy
համ էլ ես «սոբստվեննիցա» եմ. ինչը իմն ա, մենակ իմը պետք ա լինի, եթե պետք ա կիսեմ, ուրեմն թող իմը չլինի… հարցը միայն բազմակնության մասին չի… ես չեմ պատրաստվում կիսել սիրած տղամարդուն սիրուհու, այլ կնոջ կամ ցանկացած պատահական ու ոչ այնքնան բարոյական կամ անբարոյական մեկի հետ… ;)

Adam
30.10.2008, 18:47
Բայց ինչու՞ միայն բազմակնություն կամ բազմա-մարդ /երբ մի կինը ունի մի քանի տղամարդ :D/
Կարելի է նաև որ մի քանի կին ունեն մի քանի անուսին: Ասենք մինչև 14 կին ունեն մինչև 14 ամուսին; կոչենք սրան ամուսնական գրուպա - խմբավորում: Ու այս ամուսնական գրուպայում կարող են լինել ոչ միայն հակառակ սեռերին սիրող անդամներ, այլ նաև զուգահեռ նույն սեռին սիրուղ:

ինչ եք ասում, փորձարկե՞նք :)

այ ախպեր, լռիվ պոռնո սարքիր :D:D

Ավելացվել է 59 վայրկյան անց
Ընդհանրապես բազմամուսնությանն անտարբեր եմ վերաբերվում: Ոչ դրական, ոչ բացասական: :)

ivy
30.10.2008, 19:04
Բայց ինչու՞ միայն բազմակնություն կամ բազմա-մարդ /երբ մի կինը ունի մի քանի տղամարդ :D/
Կարելի է նաև որ մի քանի կին ունեն մի քանի անուսին: Ասենք մինչև 14 կին ունեն մինչև 14 ամուսին; կոչենք սրան ամուսնական գրուպա - խմբավորում: Ու այս ամուսնական գրուպայում կարող են լինել ոչ միայն հակառակ սեռերին սիրող անդամներ, այլ նաև զուգահեռ նույն սեռին սիրուղ:

ինչ եք ասում, փորձարկե՞նք :)

այ ախպեր, լռիվ պոռնո սարքիր :D:D

Իրականում «խմբային ամուսնություններ» իսկապես գոյություն ունեն և կոչվում են պոլիգինանդրիա (պոլիանդրիայի և պոլիգիմիայի միասնություն)։ Դրանք հիմնականում փոքր սոցիումի տեսք ունեն, որտեղ ապրում են տասնյակ մարդիկ՝ ընդհանուր երեխաներով և ընդհանուր ամուսնական կյանքով։ :)

*e}|{uka*
30.10.2008, 19:41

Աբալդեծ :}
Վատ չի, վատ չի :Տաս հատ մամա, տաս հատ պապա, քսան հատ տատիկ, քսան հատ պապիկ,... իտդ իտպ :D

Երկնային
30.10.2008, 19:44
Աբալդեծ :}
Վատ չի, վատ չի :Տաս հատ մամա, տաս հատ պապա, քսան հատ տատիկ, քսան հատ պապիկ,... իտդ իտպ :D
բա կիսուրնե~րը, կիսուրնե~րը…:D :D

Rhayader
30.10.2008, 19:54
դեմ եմ, չեմ ընդունում… ես «կիսովի» չեմ, ու իրավունք ունեմ դիմացինից պահանջել «կիսովի» չլինել… :oy
համ էլ ես «սոբստվեննիցա» եմ. ինչը իմն ա, մենակ իմը պետք ա լինի, եթե պետք ա կիսեմ, ուրեմն թող իմը չլինի… հարցը միայն բազմակնության մասին չի… ես չեմ պատրաստվում կիսել սիրած տղամարդուն սիրուհու, այլ կնոջ կամ ցանկացած պատահական ու ոչ այնքնան բարոյական կամ անբարոյական մեկի հետ… ;)

Քեզանից ոչ մեկը չի պահանջում պոլիգամիայի պրակտիկա վարել: Դու լրիվ իրավունք ունես քո կյանքը քո ուզած չափով սահմանափակել: Կարող ես սահմանափակումներդ փաթաթել նաև քո ընտրյալի վզին, արդյունքում դուք կամ ընդհանուր հայտարարի կգաք, կամ կսկսեք իրար խաբել, կամ էլ կբաժանվեք:
Դա իրականում միայն քո ընտրությունն է:
Իմ ասածն ուրիշ է: Քո սահմանափակումները մի պարտադրիր ուրիշներին, նամանավանդ եթե քեզ դրա մասին չեն խնդրել:

Երկնային
30.10.2008, 19:59

ես չեմ էլ պարտադրում, ես ասում եմ միայն, թե ինչպես վարվել եմ, վարվում եմ ու երևի կվարվեմ… ;)

Adam
31.10.2008, 00:16
Իրականում «խմբային ամուսնություններ» իսկապես գոյություն ունեն և կոչվում են պոլիգինանդրիա (պոլիանդրիայի և պոլիգիմիայի միասնություն)։ Դրանք հիմնականում փոքր սոցիումի տեսք ունեն, որտեղ ապրում են տասնյակ մարդիկ՝ ընդհանուր երեխաներով և ընդհանուր ամուսնական կյանքով։ :)

:think բայց սա ըստ իս ահավոր երևույթա...

Elmo
31.10.2008, 11:46
Եթե Հայաստանում լիներ բազմաամուսնություն................................... Շատերը դրան նորմալ են վերաբերվում, իսկ դո՞ւք...................................

մի 4 անգամ կնոջս հետ հարսանիք կանեյինք::D

Lady SDF
31.10.2008, 20:51
Մի քանի օր առաջ Հ1-ի հաղորդումներից մեկի ժամանակ (կարծեմ Դայանայի Թեժ Անկյունը հաղորդումն էր) հենց այս թեման էին քննարկում: Ինձ զարմացրեց մի աղջկա հայտարարություն, որ «շատ» (չգիտեմ դա կոնկրետ ինչ է նշանակում) կանայք համաձայն են բազմակնության և հիշատակեց նրանց սերունդ տալու բնական պահանջն ու իրավունքը: Նույնիսկ եթե կան նման կարծիքի կանայք լուրջ կասկածներ ունեմ, որ նրանք թվով «շատ» են:

Նաև դժվարանում եմ հասկանալ թե ինչ դրական արդյունքներ կարելի է սպասել բազմակնությունից: Ես տեսնում եմ հետևյալ բացասական հետևանքները -

1. Վերջին հաշվով կանայք հոգեպես և բարոյապես վատառողջ վիճակում են հայտնվելու ...
2. ... որը բացասական է անդրադառնալու երեխաների դաստիարակության վրա:
3. Ծնվելու են երեխաներ որոնց ընտանեկան դրությունը տարբերվելու է ընդհանուրից: Վատառողջ ընտանեկան իրավիճակը զուգակցվելու է անհանդուրժողական (գուցե նաև հալածողական) հասարակական վերաբերմունքով: Ի՞նչ կարել է սպասել այդ երեխաներից երբ չափահաս դառնան:
4. Նույնիսկ եթե ազգաբնակչության աճ է գրանցվելու, դա լինելու է որակի հաշվին:
5. Դեռ չեմ խոսում այն մասին թե այս ամենն ինչպես է անդրադառնալու տղամարդկանց հոգեբանության վրա:

Մի խոսքով - լինելու ենք քանակով ավելի շատ, ավելի որակազրկված, որպես հասարակություն ավելի պառակտված և հոգեպես հիվանդ:

Rhayader
31.10.2008, 21:28

Համոզված եղիր, նույն բանն էլ կարող են ձեր մասին մահմեդականներն ասել:

Yevuk
31.10.2008, 21:42
Ժող ջան շատ հետաքրքիր զրույց եք վարում, ես ել մի բան ավելացնեմ......
Ուրեմն սենց, դուք ամեն ինչի մասին խոսեցիք, սակայն մոռացաք սոցիալական տեսանկյունից նայել այս հարցին: Նախ, երբ որ մուսուլմանական ընտանիքում տղամարդը ամուսնանում է, նա պարտավոր է կնոջը սոցիալապես ապահովել աղջկա սեփական հորից ոչ վատ, հակառակ դեպքում, եթե աղջիկը ամուսնանալուց իր ամուսինը իրեն իր հորից վատ է նայում, նա հանգիստ կարող է բաժանվել և օրենքը իր կողմն է: Իսկ 4 կին ունենալու դեպքում ամուսինը պետք է բոլոր 4-ին էլ լավ ապահովի սոցիալապես: Փաստորեն 4 կին ունենալու համար պետք է ամուսինը սոցիալապես լավ ապահովված լինի:
Հիմա ինչ եք կարծում, Հայաստանում տղամարդը մի կերպ կարողանում է 1 ընտանիք ծերը-ծերին հասցնելով պահել, էլ ուր մնաց 4-ը: Հայաստանի պայմաններում հիմիկվա տնտեսական իրավիճակից ելնելով դա անհնար է:

Lady SDF
31.10.2008, 22:58
Հիմա ինչ եք կարծում, Հայաստանում տղամարդը մի կերպ կարողանում է 1 ընտանիք ծերը-ծերին հասցնելով պահել, էլ ուր մնաց 4-ը: Հայաստանի պայմաններում հիմիկվա տնտեսական իրավիճակից ելնելով դա անհնար է:

Այդ հաղորդման ժամանակ խոսվեց այն մասին, որ որոշ «գործարար» տղամարդիք արդեն պահում են մեկից ավելի ընտանիք՝ սեփականը (կամ օրինականը) և սիրուհունը կամ սիրուհիներինը:

Ավելացվել է 2 րոպե անց

Համոզված եղիր, նույն բանն էլ կարող են ձեր մասին մահմեդականներն ասել:

Այսինքն ի՞նչ: Որ արդե՞ն այդ վիճակում ենք: Կներես բայց պարզ չհասկացա ինչ ես ուզում ասել:

malaletka
31.10.2008, 23:08
որ հանկարծ սենց բան լինի ես ընդհանրապես կհրաժարվեմ ամուսնանալու մտքից...

Rhayader
31.10.2008, 23:37
Այսինքն ի՞նչ: Որ արդե՞ն այդ վիճակում ենք: Կներես բայց պարզ չհասկացա ինչ ես ուզում ասել:
Այն, որ ուրիշի մշակույթը քննադատելուց առաջ մի կողմ դիր ֆանատիկ համոզվածությունդ սեփական ճշմարտացիության նկատմամբ և փորձիր դրան նայել նրանց աչքերով:
Խանդն անվստահություն է, իսկ որտեղ կա անվստահություն, չի կարող լինել սեր:
Սուրյա-Արևը հավասարապես սիրում է բոլոր կենդանի արարածներին ու հավասարապես բաշխում է նրանց միչև իր ջերմությունը: Բոլորը սիրում են Սուրյային: Ու եթե ինչ-որ մեկը խանդի ու իրեն վերցնի նրա ամբողջ սերը, Սուրյայի սերը նրան կմոխրացնի: Եթե դուք չեք կարող արևի նման ուժեղ սիրել, մի մտածեք, որ ուրիշներն էլ չեն կարող:

*e}|{uka*
01.11.2008, 00:23

Ինչու՞ բայց այդպես, ես էլ կասեմ, որտեղ կա խանդ այնտեղ կա սեր : Խոսքը հիվանդագին խանդի մասին չէ : P Ոչ բոլորը 4 սենյականոց սիրտ ունեն , որ միաժամանակ սիրեն մաքուր ,զուլալ ,ջինջ :D սիրով չորս կնոջ ու հավասարապես բաշխեն իրենց ջերմությունը : Եթե կա աշխարհում այդպիս մեկ երկու մարդ, ես չեմ նայի ու հիանամ ու փորձեմ նման հատկանիշներ ձեռք բերել, այլ կասեմ , որ դա աննորմալ է ու կանցնեմ առաջ : Խնդրում եմ չվիրավորվել :)
Հա, մեկ էլ մի բան մահմեդականները իրենց օրենքով են ապրում , մենք` մեր,իրենց շատ օրենքներ մեզ համար են ոչ նորմալ, մեր շատ օրենքներն էլ `իրանց,ինչու? պետք է նմանվենք իրենց, կամ իրենք`մեզ, հարգենք միմիյանց ավանդույթները ու օրենքները ու ապրենք խաղաղ, սովերական ընտանիքում, որտեղ կա մեկ կին, մեկ տղամարդ ու լիքը ճուտիկներ :)

Rhayader
01.11.2008, 00:44

Ես չեմ առաջարկում նմանվել ես առաջարկում եմ դադարեցնել ուրիշի մշակույթն աննորմալ որակող արտահայտությունները: Համ էլ ես աննորմալ եմ: Բա:P

Lady SDF
01.11.2008, 03:53
Այն, որ ուրիշի մշակույթը քննադատելուց առաջ մի կողմ դիր ֆանատիկ համոզվածությունդ սեփական ճշմարտացիության նկատմամբ և փորձիր դրան նայել նրանց աչքերով:
Խանդն անվստահություն է, իսկ որտեղ կա անվստահություն, չի կարող լինել սեր:
Սուրյա-Արևը հավասարապես սիրում է բոլոր կենդանի արարածներին ու հավասարապես բաշխում է նրանց միչև իր ջերմությունը: Բոլորը սիրում են Սուրյային: Ու եթե ինչ-որ մեկը խանդի ու իրեն վերցնի նրա ամբողջ սերը, Սուրյայի սերը նրան կմոխրացնի: Եթե դուք չեք կարող արևի նման ուժեղ սիրել, մի մտածեք, որ ուրիշներն էլ չեն կարող:

Եթե ուշադիր կարդաս գրածս կնկատես, որ ոչ մի մշակույթ, հավատք կամ կրոն չի քննադատվել իմ կողմից և ոչ մի ֆանատիկ համոզվածության մասին խոսք լինել չի կարող երբ խոսում ենք ապագայի մասին քանի որ ... Նաստրադամուսը հաստատ չեմ և չգիտեմ իրականում ինչ կլինի:

Ես հենց ԻՄ աչքերով եմ նայում դրան և ոչ մի խնդիր չունեմ (մահմեդականների կամ մորմոնների հետ) ... ոնց ապրում են լավ են անում՝ ինձնից հեռու:

Իսկ սերն ու խանդը անիմաստ տեղն ես խառնում իրար: Կամ ի՞նչ վստահության մասին է խոսքը: Բազմակնության մեջ ի՞նչ վստահություն կարող է լինել - որ ամուսինը բոլոր կանանց հավասարաչափ է սիրո՞ւմ, թե՞ հավասարաչափ ժամանակ է հատկացնում ... կամ չգիտեմ ինչ է հավասարաչափ անում կամ տալիս կամ վերցնում - մի խոսքով:

Ինչպես նաև բոլորովին անիմաստ տեղն ես մահկանացու էակի սերը (որը միանշանակ էգոիստական է) համեմատում աստվածային սիրո հետ:

Ես իմ կարծիքն էի հայտնում այն մասին թե բազմակնությունը ինչ հետևանքներ կունենա հայերի վրա (թե որպես անհատներ թե որպես հասարակություն), որը ոչ մի կապ չունի ուրիշ ազգերի կամ կրոնների հետ:

dvgray
01.11.2008, 04:36
Մի հատ ավղան ծանոթ ունեմ, էսօր էս թեմայով մի հատ պատմություն պատմեց :D
Ուրեմն ապագա արաբ ամուսինը լավ փողատեր ա լինում ու ամուսնանում ա չորս ընկերուհիների վրա միանգամից, մի զախոդից:
Ամուսնական գիշերը էս կնանիքից առաջինը պարզում ա, որ էս "աքլորը" իմպոտենտ ա :D
միանգամից ընկերուհիների սոտկեքի վրա շուխուռ ա անում, ու ընկերուհիներով հավաքվում են էս խեղճին մինչև առավոտ շանսատակ են անում:
Բա՞ ;) :D

Ուլուանա
01.11.2008, 04:51

Այ քեզ բան։ :o Մարդ չգիտի էլ՝ ծիծաղի, թե լացի։ :D :8 Բա որ իմպոտենտ էր, էլ ու՞ր էր միանգամից 4 կնիկ ստանձնել։ :}

dvgray
01.11.2008, 04:59
Այ քեզ բան։ :o Մարդ չգիտի էլ՝ ծիծաղի, թե լացի։ :D :8 Բա որ իմպոտենտ էր, էլ ու՞ր էր միանգամից 4 կնիկ ստանձնել։ :}
:D իսկականից որ :D
Երևի քաղքենիական նկռտումներ էր: "Հարևանները ունեն, ես խի չունենամ" սկզբունքով :D