PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջի նեթ ընկերություն

Գրիգոր
15.10.2008, 22:15
Ընկերություն, որը Ձեզ է առաջարկում ինտերնետային և համակարգչային մի շարք ծառայություններ...
Մանրամասների համար http://gnet.do.am

Chuk
15.10.2008, 22:19
Դե սկսենք նրանից, որ չհասկացա, թե այս ամենն ինչ կապ ունի հեռահաղորդակցության հետ, վերջացնեմ նրանով, որ անձամբ ես արդեն շատ վատ կարծիք ունեմ տվյալ կազմակերպության մասին, եթե ինքը զբաղվում է կայքերի ստեղծմամբ, բայց իր կայքը do.am-ում ա :)

aerosmith
15.10.2008, 22:54
անձամբ ես արդեն շատ վատ կարծիք ունեմ տվյալ կազմակերպության մասին, եթե ինքը զբաղվում է կայքերի ստեղծմամբ, բայց իր կայքը do.am-ում ա :)

լիովին համաձայն եմ!

Ապե Ջան
18.04.2011, 03:25
Անմիաստ թեմա, անհամապատասխան բաժնում բացված: :)

Adriano
18.04.2011, 09:12
Եթե խոսք գնաց ինտերնետային ծառայություններ մատուցող ըներությունից, ապա ես իմ պարտքն եմ համարում տեղեկացնել ակումբցիներին ևս մեկ թուրիմացության մասին որի անունը «ռադիոնետ» է… Օգտվել եմ մի երեք տարի առաջ, բառից բուն իմաստով կլպել են մինչև վերջին խազը......Միայն քաշելու համար տվել եմ 80.000 դրամ, սակայն հստակ պայմանագրում գրված չէ կոնկրետ համակցման, որ մասի համար և ինչու այդքան…Կապի որակը գնահատում եմ 3, կապը ոչ ստաբիլ է, այսինքն վատ եղանակներին չի լինում, անջատումներ շատ հաճախ են լինում… Իսկ ամենավիրավորականը նա էր, որ երբ սկսեցի չօգտվել, եկան ու ինձանից տարան ողջ սարքավորումները, որի համար փաստացի վճարել եմ 80.000 դրամ՝պարզաբանելով թե պայմանագրում նշված է, սակայն պայմանագրում հստակ նշված չէ, եթե չտամ ինչ պետք է լինի…Սա վկայում է մատուցվող ծառայությունների կատարման զրոյական որակի մասին, նույնիսկ բացասական որակի…Առաջարկում եմ թեման վերափոխել և այստեղ գրենք այն կազմակերպությունների անունները՝ինտրենետ պրովայդերներ, համակարգչային խանութներ, որոնցից այս կամ այն պատճառով օգտվելը վնասակար է առողջությանը…:think

Ապե Ջան
18.04.2011, 12:42
Առաջարկում եմ խմբագրել թեմայի վերնագիրը, եթե իրոք դա այդպես է, և ծառայություններ մատուցող ֆիրմայի անունը՝ «Ռադիո Նեթ» է:

Հարգելի. Adriano «Ռադիո Նեթ» ֆիրման աշխատում է 5 GHZ հաճախականութհամբ, ինչը Հայաստանում հիմնականում լավ է աշխատում, քան ասենք 2.4 - 2.7 անվճար հաճախականությունները: Ուստի կապի որակը պետք է քեզ մոտ լավ լիներ, բայց դա լրիվ հարաբերական է ու կարող էր շատ վատ աշխատել մի քանի պատճառներով, ինչն քննարկելը, համենայնդեպս հիմա անիմաստ եմ համարում:

80.000 դրամ քեզանից վերցրել են ու գնել, կամ արդեն գնած սարքավորումները բերել տեղադրել քեզ մոտ: Հետո դու հրաժարվեցիր, այդ նույն սարքավորումները հեշտությամբ կարելի է հանել ու տեղափոխել այլ բաժանորդի մոտ ու այդպես շարունակ:
Որպես կանոն, խոնավ եղանակին ռադիոկաը ավելի լավ է աշխատում, նշում եմ միայն խոնավ եղանակին: :)

Adriano
18.04.2011, 13:41

Չհասկացա հիմա նենցա ստացվում սաղ լավա ու նորմալ ես անիմաստ մարդկանց մեղադրում եմ: Ես սովորություն չունեմ հավայի մեղադրել, եթե պատճառներ չկա:

Ապե Ջան
19.04.2011, 00:30
Չհասկացա հիմա նենցա ստացվում սաղ լավա ու նորմալ ես անիմաստ մարդկանց մեղադրում եմ: Ես սովորություն չունեմ հավայի մեղադրել, եթե պատճառներ չկա:

Ես քո խոսքերը անիմաստ չհհամարեցի: Ընդամենը բացատրեցի, թե ինչպե՞ս ու ո՞նց են աշխատում: :)