PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն թարգմանվող (ոչ ժարգոնային) մուլտֆիլմներ...

Remix-Hayko
15.10.2008, 18:58
:)Ո՞ր մուլտֆիլմը կուզենայիք դիտել հայերեն, պրոֆեսիոնալ թարգմանված.:)

Yellow Raven
15.10.2008, 19:29
Հարցման մուլտերից մի 2 հատն եմ տեսել, դրա համար կուզենայի Առյուծ Արքան տեսնեի...

Հայկօ
15.10.2008, 19:39
Մի քիչ մանրամասն, է՛լի: Ո՞վ է թարգմանելու, ո՞վ է հնչյունավորելու, այդ «պրոֆեսիոնալ թարգմանությունը» ինչքա՞ն է պրոֆեսիոնալ: Պրոֆեսիոնալ հետաքրքրություն է:

Kuk
15.10.2008, 19:45
Կա՞ մի մուլտֆիլմ, որը թարգմանել են նշածդ պրոֆեսիոնալ թարգմանիչները, եթե այո, նշի, թե որն է այդ մուլտֆիլմը, որպեսզի պատկերացում ունենանք, թե որքանով են նրանք պռոֆեսիոնալ. հնարավոր է` անձամբ ես չուզենամ, որ որևէ արտասահմանյան մուլտֆիլմ թարգմանվի հայերեն, որպեսզի չընկնի մուլտֆիլմի վարկանիշը:

Remix-Hayko
15.10.2008, 19:59
:)Ո՞ր մուլտֆիլմը կուզենայիք դիտել հայերեն, պրոֆեսիոնալ թարգմանված.:)

Հարցման մուլտերից մի 2 հատն եմ տեսել, դրա համար կուզենայի Առյուծ Արքան տեսնեի...

Ոչ ասենք գռեհիկ ու հայերենից դուրս թարգմանությամբ ֆիլմերին և մուլտֆիլմերին...
Հայերեն թարգմանված մուլտֆիլմերի ժամանակն է, և իհարկե ոչ կոնտեքստից դուրս.
Հարցմանը մասնակցեք և քվեարկեք:

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/rules.php)։ 2.2.1. Չեն թույլատրվում միայն մեծատառերով կատարված գրառումները և գրառումներ, որոնցում գերիշխում են մեծատառերը: Դրանք թույլատրվում են միայն բացառիկ դեպքերում, երբ դրանցից է կախված գրառման իմաստը:
Գրառումը խմբագրվել է մոդերատորի կողմից:

Հայկօ
15.10.2008, 20:02
Ո՞վ է թարգմանելու: Ես, օրինակ, մեծ հաճույքով կթարգմանեի: Ասում եմ՝ որպես մուլտֆիլմերի թարգմանության բազմամյա փորձ ունեցող մարդ: Սիմվոլիկ վարձատրությունից, բնականաբար, չէի հրաժարվի :)

Remix-Hayko
15.10.2008, 20:03
Բարի գալուստ:) Ցանկության դեպքում կարող ես հանել նկարը` մտնելով` ղեկավարում> կցորդներ;)

Հիմա թեմայի վերաբերյալ. կա՞ մի մուլտֆիլմ, որը թարգմանել են նշածդ պրոֆեսիոնալ թարգմանիչները, եթե այո, նշի, թե որն է այդ մուլտֆիլմը, որպեսզի պատկերացում ունենանք, թե որքանով են նրանք պռոֆեսիոնալ. հնարավոր է` անձամբ ես չուզենամ, որ որևէ արտասահմանյան մուլտֆիլմ թարգմանվի հայերեն, որպեսզի չընկնի մուլտֆիլմի վարկանիշը:

Ես ողջունում եմ քո խոսելաձևը և մտքերիդ արտահայտումը...
Ես վաղը կմտնեմ ու ամեն մանրամասնությամբ կպատասխանեմ հարցերիդ!!!!!!!!!
OK?

Chuk
15.10.2008, 20:04
Hayksan, նախ արի քննարկենք այն հարցը, որ պիտի ծանոթանաս ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/rules.php): Մասնավորապես ակումբի կանոնադրությանը հակասում են նախորդ գրառմանդ միջի մեծատառերը ու «/» նշանի շահագործումը, ինչն անընթեռնելի, կամ ավելի ճիշտ դժվարընթեռնելի են դարձնում գրառումդ: Կանոնադրությանը հակասում է նաև հարցման կետերի ռուսերեն լինելը: Այնպես որ ամեն ինչ սկսենք այդտեղից:

Իսկ թեմայի վերաբերյալ ասեմ, որ ինձ էլ է խիստ հետաքրքրում, թե պրոֆեսիոնալ ասելով ի՞նչ նկատի ունես, ովքեր են լինելու թարգմանիչները, ովքեր են լինելու տեքստը կարդացողները, տեխնիկական հնարավորությունները և այլն:

Remix-Hayko
15.10.2008, 20:06
Ո՞վ է թարգմանելու: Ես, օրինակ, մեծ հաճույքով կթարգմանեի: Ասում եմ՝ որպես մուլտֆիլմերի թարգմանության բազմամյա փորձ ունեցող մարդ: Սիմվոլիկ վարձատրությունից, բնականաբար, չէի հրաժարվի :)

Շնորհակալ եմ ձեր հետաքրքրության և առաջարկների համար...
Վաղը անպայման կխոսենք պատրաստվելիք այդ մուլտֆիլմից

Ռեդ
16.10.2008, 01:03
Մադագասկարը :))

comet
16.10.2008, 09:08
<Շռեկ>-ը շատ եմ սիրում, շատ զգացմունքային է: Հայերեն <Ժորիկ> թարգմանությունից հետո հիասթափվեցի: Ափսոս տարբերակների մեջ չկա էս տարբերակը:

Annushka
16.10.2008, 11:21
Կցանկանայի հայերեն թարգմանությամբ դիտել " Մուլանը", "Կայսեր նոր կերպարը" (նույն ինքը՝ Արքայազն-լաման:)): "Որսի սեզոնը" և "Մադագասկարը"

Վարպետ
16.10.2008, 11:24
Ես կուզեմ ձայն լինել, մեծ հաճույքով:) Ու եթե հնարավոր է, կուզեմ կարդալ Պոյի տեքստը:))

Remix-Hayko
16.10.2008, 15:36
:)Ո՞ր մուլտֆիլմը կուզենայիք դիտել հայերեն, պրոֆեսիոնալ թարգմանված.:)

http://content.foto.mail.ru/mail/hayksan/Hayksan/i-5.jpg

:):think:) Նախատեսվում է հայերեն թարգմանել արտասահմանյան մի մուլտֆիլմ:
Նախագիծը ղեկավարում եմ ես և ես եմ ընտրում ով է աշխատելու այդ խմբում և ով ոչ:
Թե ես ինչպիսի տեխնիկական և այլ հնարավորություններ ունեմ, դա չպիտի քննարկվի այն մարդկանց կողմից, որոնց ես չեմ գրառել իմ թիմում (Քանի որ գործի հեղինակը ես եմ և ես եմ ղեկավարում ու ապահովում տեխնիկական և այլ մասեր):

Այսպիսի աշխատանք թեև կիսատ, բայց արվել է իմ և իմ թիմի կողմից: Թարգմանվել, ձայնագրվել և մոնտաժվել էր <Սառցե դարաշրջան> մուլտֆիլմի առաջին մասի 60%-ը:
Ես անցկացրել եմ այդ մուլտֆիլմի դիտումը, որը դիտել է 30 մարդ (9-ը`5-9 տարեկան երեխաներ,17-ը տարբեր ինստիտուտներում սովորող երիտասարդներ, 4-ը ռեժիսորներ):
Մուլտֆիլմը դիտող մարդկանց 90% -ից ավելին այն հավանել էր և ողջունել իմ և իմ թիմի աշխատանքը:
Հայերեն թարգմանված այս մուլտֆիլմը չեր կորցրել իր մեծ հումորը, արկածախնդրությունը և զվարճալին: Ավելին, հայերենով շատ ու շատ հետաքրքիր էր դիտվում մուլտֆիլմը, քան իր մայրենի լեզվով: Այս խոսքերը միայն իմը չեն, այլև մուլտֆիլմը դիտած մարդկանցը, որանք (առանց տարիքային սահմանափակման) դիտելով այս մուլտֆիլմը իրոք հաճույք էին ստացել:
Սակայն մուլտֆիլմը ոչնչացվեց որոշ շահագռգիռ մարդկանց կողմից և հիմա այդ մուլտֆիլմից միայն հիշողություններ են մնացել:
Հիմա պատրաստվում է նոր թիմ:
Յուրաքանչյուր զարգացած և կրթված (ես չեմ սիրում և չեմ աշխատում անկիրթ և ցածրորակ մարդկանց հետ) մարդ կարող է ունենալ մուլտֆիլմի աշխատանքներում իր լուման:

Առաջնայինը այժմ ոչ թե քննարկումն է տեխնիկական և այլ հնարավորությունների, այլ մուլտֆիլմի ճիշտ ընտրումը և թիմի ստեղծումը (մնացած հարցերը կքննարկվեն թիմում):

Նշված մուլտֆիլմերից բացի կարող եք առաջարկել ձեր տարբերակը և խնդրում եմ գրել նաև թե ինչու հենց այդ մուլտֆիլմը , ինչն եք սիրում այդ մուլտֆիլմում, որը չկա այլ մուլտֆիլմներում:

Վարպետ
16.10.2008, 17:32
Իսկ զարգացած/կրթվածի կամ անկիրթ/ցածրորակի որակավորումը դու ես տալիս, թե միջազգայնորեն ընդունված չափորոշիչներ կան?

Remix-Hayko
16.10.2008, 17:33

Ստեղծվող մուլտֆիլմը անպայման կցուցադրվի նաև հեռուստատեսությամբ

Վարպետ
16.10.2008, 17:35
Եվ կուզեի իմանալ` ունես արդյոք համապատասխան լիցենզիա?

Sunny Stream
16.10.2008, 20:38
"Առյուծ արքան" մանկությանս ամենասիրված ֆիլմերից է... մի~շտ հուզվել եմ էդ մուլտը դիտելիս ու եթե դիտեմ հայերեն թարգմանությամբ, շատ նախանձախնդիր կլինեմ, որ իմ սիրած մուլտֆիլմը չաղավաղվի:
հաճույքով կդիտեի տարօրինակ պայմաններում անհետացած թարգմանված "Սառցե դարաշրջանը", ափսոս...

իսկ ինչով կարող ենք օգնել?

Remix-Hayko
17.10.2008, 14:28
Իսկ զարգացած/կրթվածի կամ անկիրթ/ցածրորակի որակավորումը դու ես տալիս, թե միջազգայնորեն ընդունված չափորոշիչներ կան?

Ետ կիսահումորային կամ <կծող> խոսելաձևերը պետք չեն: Եվ <դու> չի այլ <Դուք:>
Այո ես եմ որակավորումը տալիս, քանի որ ես մտածում եմ իմ ուղեղով այլ ոչ թե ձեր և
իմ պատկերացումները <զարգացած/կրթված կամ անկիրթ/ցածրորակ> մարդկանց մասին չեմ պատրասվում քննարել: :this

Նմանորինակ հարցերը այստեղ չեն քննարկվում: Այստեղ քննարկվում են մուլտֆիլմի ընտրության և թիմում ընդգրկվելու հարցերը:

Ավելացվել է 3 րոպե անց

Ես կուզեմ ձայն լինել, մեծ հաճույքով:) Ու եթե հնարավոր է, կուզեմ կարդալ Պոյի տեքստը:))

Ո՞ր մուլտֆիլմի մասին է խոսքը: <Պոյի> կերպարը ո՞ր մուլտֆիլմից է:

impression
17.10.2008, 14:34
Ետ կիսահումորային կամ <կծող> խոսելաձևերը պետք չեն: Եվ <դու> չի այլ <Դուք:>
[B]Նմանորինակ հարցերը այստեղ չեն քննարկվում: Այստեղ քննարկվում են մուլտֆիլմի ընտրության և թիմում ընդգրկվելու հարցերը:

Մի պահ ուզում էի ասել, որ ես էլ կմասնակցեմ թարգմանությանը, բայց Ձեր տոնն ինչ-որ հեչ տրամադրող չի:

Remix-Hayko
17.10.2008, 14:35
Ո՞վ է թարգմանելու: Ես, օրինակ, մեծ հաճույքով կթարգմանեի: Ասում եմ՝ որպես մուլտֆիլմերի թարգմանության բազմամյա փորձ ունեցող մարդ: Սիմվոլիկ վարձատրությունից, բնականաբար, չէի հրաժարվի :)

:)Ո՞ր մուլտֆիլմներն եք թարգմանել, ո՞ր լեզվից:

Ավելացվել է 1 րոպե անց

Մի պահ ուզում էի ասել, որ ես էլ կմասնակցեմ թարգմանությանը, բայց Ձեր տոնն ինչ-որ հեչ տրամադրող չի:

;)Դա ձեր գործն է, դա ինձ չի հուզում:

Remix-Hayko
17.10.2008, 14:41
"Առյուծ արքան" մանկությանս ամենասիրված ֆիլմերից է... մի~շտ հուզվել եմ էդ մուլտը դիտելիս ու եթե դիտեմ հայերեն թարգմանությամբ, շատ նախանձախնդիր կլինեմ, որ իմ սիրած մուլտֆիլմը չաղավաղվի:
հաճույքով կդիտեի տարօրինակ պայմաններում անհետացած թարգմանված "Սառցե դարաշրջանը", ափսոս...

իսկ ինչով կարող ենք օգնել?

:thinkԴու ի՞նչ մասնագիտություն:
Ձեր <հոբբին> ո՞րն է:

Ֆրեյա
17.10.2008, 14:46
ՔՈ գրառումները նայելուց հետո, հատուկ չեմ նայելու թարգմանված մուլտֆիլմը :(

Առաջին անգամ եմ հանդիպում նման մեծամտություն և գոռոզություն, նույնիսկ արհամարհական վերաբերմունք գրառումներում :[

Կուզենայի տեսնել այդ կիսատ թարգմանված և կրկնօրինակված մուլտֆիլմը իրականում ինչ է :think և ընդհանրապես, եթե այդքան լավն էր, ինչու չեք շարունակում՞

impression
17.10.2008, 14:50

+1 :)

ուրիշներին գրագիտություն սովորեցնելուց առաջ լավ կլիներ սեփական գրառումները մարդավարի անել

Remix-Hayko
17.10.2008, 15:09
+1 :)

ուրիշներին գրագիտություն սովորեցնելուց առաջ լավ կլիներ սեփական գրառումները մարդավարի անել
:8
Ես չեմ պատրաստվում գրագիտություն սովորեցնել մարդկան, այլ ինքս եմ սովորում, բայց ով իմ անձի հետ (ինձ չճանաչելով) խոսում է <դու> ով ես զգուշացնում եմ նրան:

Ժողովուրդ թեմայից շեղվեցիք, Ճիշտ է ես խիստ եմ, բայց գործիս հարկը գիտեմ ու գրվածիս վրայով էլ չխորանանք: :think

Chuk
17.10.2008, 15:16
Hayksan, ես խոսելու եմ դու-ով ու դա արհամարհանքի նշան չէ, այլ սովորական հաղորդակցման, փոխվստահության միջոց:

Այս թեմայում գրառումներ են արել նաև մարդիկ, ովքեր մասնագետ են, նրանց մեջ կա մարդ, ով մասնակցել է մուլտֆիլմերի պրոֆեսիոնալ թարգմանությանը, կա մարդ, ով մասնակցել է այլ տիպի տեսանյութերի մասնակցության և այլն: Եթե դու առաջարկ ես անում ու ցանկանում ես, որ մարդիկ հավաքեն ու թիմ կազմեն, ապա առաջին հերթին պիտի մտածես ոչ թե քո հարկի մասին, այլ այն մարդու, ով ուզում ես քեզ միանա:

Պարզաբանեմ: Եթե ես նման գործ ուզեմ անել, ես շատ արագ թիմ կհավաքեմ՝ առանց ինձ անծանոթ ֆորումում նման հայտարարություն դնելու: Հետևաբար այս պահին ֆորումցիներից սպասելիք ունես դու, այլ ոչ թե ֆորումցիները քեզնից:

Բայց այս տհաճ խոսակցությունը կարելի է թողնել մի կողմում, ու սկսել կառուցողական խոսակցությունը, քննարկում: Բայց դրա համար կա մի առաջնահերթ հարց, որ Վարպետն արդեն տվել է: Դա լիցենզիաների հարցն է: Սպասում եմ պատասխանի:

Վարպետ
17.10.2008, 15:16
Ետ կիսահումորային կամ <կծող> խոսելաձևերը պետք չեն: Եվ <դու> չի այլ <Դուք:>
Այո ես եմ որակավորումը տալիս, քանի որ ես մտածում եմ իմ ուղեղով այլ ոչ թե ձեր և
իմ պատկերացումները <զարգացած/կրթված կամ անկիրթ/ցածրորակ> մարդկանց մասին չեմ պատրասվում քննարել: :this

Նմանորինակ հարցերը այստեղ չեն քննարկվում: Այստեղ քննարկվում են մուլտֆիլմի ընտրության և թիմում ընդգրկվելու հարցերը:

Շատ ագրեսիվ չեք, պարոն? Ամեն դեպքում ծանոթություն հաստատելու որոշակի նորմեր գոյություն ունեն: Կոչ կանեի հետևել դրանց, եթե իմ կոչը որևէ նշանակություն ունի Ձեզ համար: Զի հնարավոր հետագա շփումները կարող են կաշկանդվել` անիմաստ ու չհիմնավորված նախադեպերի պատճառով:

Ո՞ր մուլտֆիլմի մասին է խոսքը: <Պոյի> կերպարը ո՞ր մուլտֆիլմից է:

Կունգ ֆու պանդա:

Ավելացվել է 3 րոպե անց

Hayksan, ես խոսելու եմ դու-ով ու դա արհամարհանքի նշան չէ, այլ սովորական հաղորդակցման, փոխվստահության միջոց:

Այս թեմայում գրառումներ են արել նաև մարդիկ, ովքեր մասնագետ են, նրանց մեջ կա մարդ, ով մասնակցել է մուլտֆիլմերի պրոֆեսիոնալ թարգմանությանը, կա մարդ, ով մասնակցել է այլ տիպի տեսանյութերի մասնակցության և այլն: Եթե դու առաջարկ ես անում ու ցանկանում ես, որ մարդիկ հավաքեն ու թիմ կազմեն, ապա առաջին հերթին պիտի մտածես ոչ թե քո հարկի մասին, այլ այն մարդու, ով ուզում ես քեզ միանա:

Պարզաբանեմ: Եթե ես նման գործ ուզեմ անել, ես շատ արագ թիմ կհավաքեմ՝ առանց ինձ անծանոթ ֆորումում նման հայտարարություն դնելու: Հետևաբար այս պահին ֆորումցիներից սպասելիք ունես դու, այլ ոչ թե ֆորումցիները քեզնից:

Բայց այս տհաճ խոսակցությունը կարելի է թողնել մի կողմում, ու սկսել կառուցողական խոսակցությունը, քննարկում: Բայց դրա համար կա մի առաջնահերթ հարց, որ Վարպետն արդեն տվել է: Դա լիցենզիաների հարցն է: Սպասում եմ պատասխանի:

Ասում եմ` չդնենք մենք մուլտֆիլմ թարգմանենք?:) Առանց մեր գործի հարկը մասնավորապես շեշտելու?:) Թե չէ ինձ մոտ էնպիսի տպավորություն ա, որ ես իմ ֆորումում քաստինգի եմ ներկա ու ձեռքերս դողացնելով պետք է սպասեմ` կհավանեն ինձ, թե ոչ? :)) Շատ խնդալու ա:))

Remix-Hayko
17.10.2008, 17:12
Ասում եմ` չդնենք մենք մուլտֆիլմ թարգմանենք?:) Առանց մեր գործի հարկը մասնավորապես շեշտելու?:) Թե չէ ինձ մոտ էնպիսի տպավորություն ա, որ ես իմ ֆորումում քաստինգի եմ ներկա ու ձեռքերս դողացնելով պետք է սպասեմ` կհավանեն ինձ, թե ոչ? :)) Շատ խնդալու ա:))[/QUOTE]<

:angry:8
Ջերմ ընդունելության համար <շնորհակալ եմ> :
Երբ պատրաստ լինի մուլտֆիլմը ես կտեղեկացնեմ, և դուք բոլորդ, կդիտեք այդ մուլտֆիլմը::angry

Վարպետ
17.10.2008, 17:16
:angry:8
Ջերմ ընդունելության համար <շնորհակալ եմ> :
Երբ պատրաստ լինի մուլտֆիլմը ես կտեղեկացնեմ, և դուք բոլորդ, կդիտեք այդ մուլտֆիլմը::angry

Ներեք, բայց ինքներդ եք մեղավոր... Բոլորիս էլ դիմավորել են, շատ քչերն են արժանացել նման ջերմ ընդունելության: Կարծում եմ, բոլորս միաձայն դժվար թե սխալված լինեինք, կարող էիք գոնե ներողության պես մի բան ակնարկել: <Խնդրեմ>:

Doberman
17.10.2008, 21:53
Խնդրանք
Մոդերատորներ ջան հարցումի մեջ միհատ էլ ավելացրեք <<ոչմեկը>>

Ուլուանա
17.10.2008, 22:08
Խնդրանք
Մոդերատորներ ջան հարցումի մեջ միհատ էլ ավելացրեք <<ոչմեկը>>
Նախ արդեն բացված հարցման մեջ լրացուցիչ կետ ավելացնելու հնարավորություն չկա տեխնիկապես։ Բացի դրանից, ոչ մեկը չուզենալու դեպքում կարելի է պարզապես չմասնակցել քվեարկությանը։ ;)

Միգռո
18.10.2008, 02:34
Մի կողմ թողնելով քո անտեղի գոռոզությունն ու անհաջող սրամտության փայլատակումները, ասեմ քեզ, որ բավական է միայն կարդալ գրածդ` իր ոճով և բազում տառասխալներով հանդերձ, որպեսզի նմանՎՈրինակ պրոֆեսիոնալ թարգմանությանը մասնակցելու ցանկությունն իսպառ հօդս ցնդի, և կարծիք կազմվի քո «թարգմանչական հմտությունների» մասին:

Աբելյան
18.10.2008, 10:13
"Նու Պագաձին"

Remix-Hayko
18.10.2008, 12:41
Մի կողմ թողնելով քո անտեղի գոռոզությունն ու անհաջող սրամտության փայլատակումները, ասեմ քեզ, որ բավական է միայն կարդալ գրածդ` իր ոճով և բազում տառասխալներով հանդերձ, որպեսզի նմանՎՈրինակ պրոֆեսիոնալ թարգմանությանը մասնակցելու ցանկությունն իսպառ հօդս ցնդի, և կարծիք կազմվի քո «թարգմանչական հմտությունների» մասին:
:oy:oy:oy
Ես ռուսական կրթություն ունեմ և ներողություն հայերեն ոչ ճիշտ գրառումների համար,
իսկ ինչ վերաբերում է թարգմանությանը. Ես չե, որ պիտի թարգմանություններ անեմ, այլ կա մի մասնագիտություն` թարգմանիչ, որոնք էլ և այդպիսի հարցերով են զբաղվում:
:BՀարցը անհասկանալի է, քանի որ ռեժիսորը թարգմանիչ չե և ոչ էլ դերասանը` մոնտաժող, այլ ռեժիսորը ռեժիսոր, դերասանը` դերասան և այլն...

Ավելացվել է 4 րոպե անց

"Նու Պագաձին"
:oy
Ես որոշել եմ սկսել գործը և վերականգնել <Սառցե դարաշրջան> մուլտֆիլմի հայերեն թարգմանված տարբերակը:
:handsԹեև հին դերասանական կազմից մեկն է միայն այստեղ, բայց դա չի խափանում գորգծ ընթացքին::hands

Remix-Hayko
18.10.2008, 13:11
:drinks
Մի կողմ թողնելով քո անտեղի գոռոզությունն ու անհաջող սրամտության փայլատակումները, ասեմ քեզ, որ բավական է միայն կարդալ գրածդ` իր ոճով և բազում տառասխալներով հանդերձ, որպեսզի նմանՎՈրինակ պրոֆեսիոնալ թարգմանությանը մասնակցելու ցանկությունն իսպառ հօդս ցնդի, և կարծիք կազմվի քո «թարգմանչական հմտությունների» մասին:

Ժողովուրդ ջան այստեղ իմ մասին սխալ տպաորություն է ստեղծվել: Ես հավատացեք այլ ձևի մարդ եմ, ճիշտ է երբեմն շատ հարցերում խորանում ու խստանում եմ, բայց սա չե իմ հիմնական մարդկային տիպը, որը ակումբում խոսվեց:
:drinks:drinks:drinks
Ավել - պակասի համար ներեցեք:

Remix-Hayko
18.10.2008, 13:32
Hayksan, ես խոսելու եմ դու-ով ու դա արհամարհանքի նշան չէ, այլ սովորական հաղորդակցման, փոխվստահության միջոց:

Այս թեմայում գրառումներ են արել նաև մարդիկ, ովքեր մասնագետ են, նրանց մեջ կա մարդ, ով մասնակցել է մուլտֆիլմերի պրոֆեսիոնալ թարգմանությանը, կա մարդ, ով մասնակցել է այլ տիպի տեսանյութերի մասնակցության և այլն: Եթե դու առաջարկ ես անում ու ցանկանում ես, որ մարդիկ հավաքեն ու թիմ կազմեն, ապա առաջին հերթին պիտի մտածես ոչ թե քո հարկի մասին, այլ այն մարդու, ով ուզում ես քեզ միանա:

Պարզաբանեմ: Եթե ես նման գործ ուզեմ անել, ես շատ արագ թիմ կհավաքեմ՝ առանց ինձ անծանոթ ֆորումում նման հայտարարություն դնելու: Հետևաբար այս պահին ֆորումցիներից սպասելիք ունես դու, այլ ոչ թե ֆորումցիները քեզնից:

Բայց այս տհաճ խոսակցությունը կարելի է թողնել մի կողմում, ու սկսել կառուցողական խոսակցությունը, քննարկում: Բայց դրա համար կա մի առաջնահերթ հարց, որ Վարպետն արդեն տվել է: Դա լիցենզիաների հարցն է: Սպասում եմ պատասխանի:

:hands
Շատ ճիշխ ու բովանդակալից տեքստ ես գրել: Շնորհակալ եմ նման անկեղության համար: Ես հարգում եմ անկեղծ մարդկանց:
:)
Ես անիմաստ քայլ եմ արել թիմը այստեղից հավաքելու համար, բայց ոչ թե այն պատժճառով, որ այստեղ չկա այնպիսի մեկը, որը կկարողանար օգնել գորխծին, այլ այն, որ իմ մտերիմները, ինձ մոտիկ կանգնած դերասանները ավելի շատ են ինձ հետ աշխատել և ավելի կարճ ու նպատակահարմար կլինի նրանց հետ աշխատել:
Հիմա արդեն թիմի 80% -ը ես ունեմ և շուտով կսկսեմ <Սառցե դարաշրջան> -ի առաջին մասի հայերեն կրկնօրինակուման աշխատանքները:
Լիցենզիան շուտով ձեռք կբերեմ:
:ok:):):):ok Նրանք ովքեր ցանկություն ունեն փոքրիկ դերերի տեքստեր կարդալ <Սառցե դարաշրջանում> կարողեք գրե´լ:

Մարկիզ
18.10.2008, 13:35
:hands
Շատ ճիշխ ու բովանդակալից տեքստ ես գրել: Շնորհակալ եմ նման անկեղության համար: Ես հարգում եմ անկեղծ մարդկանց:
:)
Ես անիմաստ քայլ եմ արել թիմը այստեղից հավաքելու համար, բայց ոչ թե այն պատժճառով, որ այստեղ չկա այնպիսի մեկը, որը կկարողանար օգնել գորխծին, այլ այն, որ իմ մտերիմները, ինձ մոտիկ կանգնած դերասանները ավելի շատ են ինձ հետ աշխատել և ավելի կարճ ու նպատակահարմար կլինի նրանց հետ աշխատել:

Հիմա արդեն թիմի 80% -ը ես ունեմ և շուտով կսկսեմ <Սառցե դարաշրջան> -ի առաջին մասի հայերեն կրկնօրինակուման աշխատանքները:
Լիցենզիան շուտով ձեռք կբերեմ:
:ok:):):):):ok Նրանք ովքեր ցանկություն ունեն փոքրիկ դերերի տեքստեր կարդալ <Սառցե դարաշրջանում> կարողեք գրե´լ:
Ինձ մի հատ դեր կտա՞ս… գոնե էն կաղին ջարդող կենդանու ֆսֆսոցը ես ասեմ, էլի…

impression
18.10.2008, 13:36
Ինձ մի հատ դեր կտա՞ս… գոնե էն կաղին ջարդող կենդանու ֆսֆսոցը ես ասեմ, էլի…

:D հա բայց մեջներից ամենդեմքը դա ա :) դրան շատ եմ սիրում, մի կարգին կֆսֆսաս, հա՞ :hands

Remix-Hayko
18.10.2008, 13:40
Ինձ մի հատ դեր կտա՞ս… գոնե էն կաղին ջարդող կենդանու ֆսֆսոցը ես ասեմ, էլի…

:DՔանի որ ամերիկյան դերասանները մեզանից լավ են ֆսֆսացնում` կարիք չկա <Սկռատ> -ի ձայնի թարգմանության::hands
<Սկռատ> -ը ետ <կաղին ջարդող> կենդանին ա:

Մարկիզ
18.10.2008, 13:44
:DՔանի որ ամերիկյան դերասանները մեզանից լավ են ֆսֆսացնում` կարիք չկա <Սկռատ> -ի ձայնի թարգմանության::hands
<Սկռատ> -ը ետ <աղին ջարդող> կենդանին ա:
Դե լավ, գոնե էն տաք ջրով վաննի մեջ նստած բեգեմոտանման կենդանիներից մեկի/ցանկալի է արուի/ տեղը ես ձեներ հանեմ…:think

Remix-Hayko
18.10.2008, 13:55
Դե լավ, գոնե էն տաք ջրով վաննի մեջ նստած բեգեմոտանման կենդանիներից մեկի/ցանկալի է արուի/ տեղը ես ձեներ հանեմ…:think

Եթե քո կարծիքով համապատասխան ձայն ունես ետ կերպարի համար,
զանգիր ինձ` ????????? համարով: Եթե հետաքրքիր ձայն ես գտել` համապատասխան ետ կերպարին, ինչու չե հնարավոր է ձայնագրվես դու:

Մարկիզ
18.10.2008, 14:00
Եթե քո կարծիքով համապատասխան ձայն ունես ետ կերպարի համար,
զանգիր ինձ 093564356 համարին: Եթե հետաքրքիր ձայն ես գտել` համապատասխան ետ կերպարին, կձայնագրվես:
:o
րոպե չունեմ…:D

Չէ, այնուամենայնիվ երևի ձայնս դրան հարմար չի:;)
Համ էլ հիմա մի հատ եգիպտական ֆիլմ ենք թարգմանում՝ «հայերն ու եգիպտական բուրգերը» վերնագրով: Ժամանակ դժվար լինի…:D
Շնորհակալ եմ: :)

Remix-Hayko
18.10.2008, 14:03

:)Ես էլ եմ շնորհակալ:

Remix-Hayko
19.10.2008, 14:53
:)Ես էլ եմ շնորհակալ:

http://content.foto.mail.ru/mail/remix-hayko/Remix-Hayko/s-24.jpg

Մուլտֆիլմի թարգմանության համար անհրաժեշտ են կարգին թարգմանիչներ:
Գրեք!!!

Սամվել
19.10.2008, 14:55
Ես կարամ են Սուսլիկի ձենը կարդամ... :D

Լուրջ :oy

Norton
19.10.2008, 15:13
Ես կարամ են Սուսլիկի ձենը կարդամ... :D

Լուրջ :oy

ուշացար, էտ դերն արդեն վերցրել են:D

Ինձ մի հատ դեր կտա՞ս… գոնե էն կաղին ջարդող կենդանու ֆսֆսոցը ես ասեմ, էլի…

Ռուֆուս
19.10.2008, 15:50
Hayksan, իսկ թարգմանելու համար լիցենզիա ունես? :think

Remix-Hayko
20.10.2008, 16:07
Hayksan, իսկ թարգմանելու համար լիցենզիա ունես? :think

Լիցենզիայի համար արդեն ասվել է. շուտով ձեռք կբերեմ այն:

Second Chance
20.01.2009, 21:21
Չեղա՞վ էս գործը:
Մուլտիկների համար եթե պուճուր երեխու նման ձեն պետք լինի ձեն հանեք:oy

Moon
20.01.2009, 21:35
Նշաված մուլտերից միայն մի քանիսն եմ տեսել, մնացածը ինչ որ ծանոթ չեն:think
բայց Կունգ Ֆու Պանդան արժի հայերեն տեսնել, հետաքրքիր ա ոնց կկարողանան թարգմանել, պետք ա նենց անեն, որ դահլիճը ծիծաղից փլվի, ինչպես ասենք ռուսերեն թարգմանության ժամանակ:hands

Վազգեն1997
23.07.2014, 14:38
Ժող ջան ինձ Ratatouille-ի հայերեննա պետք ով կարա ոգնի, թեկուզ լինք տաք քաշեմ: Սաղ ինտերնետը քանդեցի բայց չկա::B
Մերսի:

Աթեիստ
23.07.2014, 17:08
Ես կարծեմ ունեմ, իրիկունը կնայեմ, եթե եղավ, մի տեղ կգցեմ, քաշես:

Աթեիստ
25.07.2014, 13:16
Սարքեցի AVI, նոր գցեցի, DVD-ով էր։

https://copy.com/eddCaMhUtPu4buts

Դուբլյաժ չի, ֆոնում լսվում ա շատ վատ որակի անգլերեն տեսքը, որն էլ ցույց ա տալիս, թե ինչ վատն ա թարգմանությունը։

Վազգեն1997
25.07.2014, 14:08
:okՇատ շնորհակալություն: Միացրել եմ քաշումա հեսա կպրծնի...

Smokie
22.01.2015, 22:02
Իսկ էստեղ Դիսնեյի «Чип и Дейл»-ն ու «Дядя Скруч»-ն են հայերեն թարգմանությամբ::)
http://masis.tv/component/option,com_afm/Itemid,419/task,files.show/pid,142/cid,1397/limitstart,0/limit,50/lang,hy/