PDA

Դիտել ողջ տարբերակը : Պարապլաներային թռիչքների փառատոն



Grieg
14.10.2008, 20:55
Հայաստանի Պարապլաներային Սպորտի Ֆեդերացիան

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

կազմակերպում է

ՊԱՐԱՊԼԱՆԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

http://www.image123.net/thumbs/20081014/7v2fkzz3xx9b.jpg (http://www.image123.net/7v2fkzz3xx9bpic.html)
www.paragliding.am – info@paragliding.am – 093 20 70 95

Փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, Ապարանի շրջանի Թթուջուր գյուղի մոտ։ Թռիչքները տեղի կունենան ժամը 11:00 – 16:00 ընթացքում։

Փառատոնի ընթացքում կարող եք տեսնել խմբակային, տանդեմ (երկու հոգանոց) և ակրո-թռիչքներ ...

Ցանկացողներին հնարավորություն կտրվի փորձել ղեկավարել պարապլանը գետնի վրա և զգալ, թե ինչ է նշանակում պարապլանով թռիչքը...

Կլինեն նաև երկու հոգանոց տանդեմ թռիչքներ. 5-10 մարդ այդ օրը կկարողանա փորձառու օդաչուի հետ միասին կատարել 10-15 րոպեանոց թռիչքներ (գրանցվել անհրաժեշտ է նախօրոք, քանի որ թռիչքների քանակը սահմանափակ է) (հեռ։ 093 20 70 95)։

Փառատոնին 4x4 մեքենաներով եկողները հնարավորություն կունենան մեքենաներով բարձրանալ սարի գագաթ և տեսնել թռիչքներն ավելի մոտիկից ... իսկ իրենց հետ սնունդ և խմիչք բերողները սոված չեն մնա օրվա ընթացում ։) Ապարան քաղաքի ավտոկայանի մոտից կլինեն նաև ավտոբուսներ (վճարովի), որոնք ցանկացողներին կբերեն փառատոնի վայր։

Եղանակի տեսությունը ամսի 19-ի համար կարող եք նայել հետևյալ եջերում՝

http://www.meteoblue.com/index.php?id=246&...f_f=252&zf_c=am (http://www.meteoblue.com/index.php?id=246&L=&did=135&zf_f=252&zf_c=am)

նախշուն
21.10.2008, 12:42
Հահ շատ հզոր էր~~
նկարները կարող եք դիտել
այս տեղերում~~

http://hetq.am/arm/photostory/1052/11 (http://hetq.am/arm/photostory/1052/11)
http://www.flickr.com/photos/23542604@N08 (http://www.flickr.com/photos/23542604@N08)

Sunny Stream
21.10.2008, 18:55
էս օրվա տեսանյութեր ում մոտ կան? (սիրողական կամ ավելի ցանկալի է` պրոֆեսիոնալ, թեկուզ որևէ TV)