PDA

Դիտել ողջ տարբերակը : Շարունակուող Ցեղասպանութիւնը եւ իր նորօրեայ զոհերը...



Պանդուխտ
14.10.2008, 18:13
http://www.helezon.net/index.php?option=com_content&task=view&id=515&Itemid=109
Թուրքիայում հայ լինելու դժուարութեան մասին: Թրքերէն իմացողների համար:


http://www.armtown.com/news/am/azg/20081004/2008100430/

ԴԺՎԱՐ Է ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ...
Մուսուլման լինելով եւ տակաւին հալածական...

Թուրքիայի պատմության մեջ վերջին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն թուրքերի բառապաշարում կյանքի կոչեց իրարամերժ վիճաբանությունների առիթ հանդիսացող «շուռ տված հայեր» արտահայությունը, որը նոր առօրյայում Գյոքչեն Բեյինլի Դինչի կողմից պատրաստվող թղթապանակով (դոսյեով) կրկին քննարկումների նյութ դարձավ: «Մուսուլման հայեր» ասելիս հասկացվում է՝ Թուրքիան է իմ հայրենիքը: Թուրքիայի չորս կողմերից հայկական արմատներով մուսուլմանները, իրենց իսկ բերանով, տարածում են խոստովանություն, ըստ որի թուրք համայնքին շարունակում են ներկայացնել մանրամասներ, որոնք ժամանակին կծառայեն մի թղթապանակի ստեղծմանը: Այլադավությունից չհրաժարվող հայերի մեծ մասը, որ չունեն խորհրդատուներ, որոնք փրկվել են կամ մուսուլման ընտանիքներին են հանձնված եղել, կամ հայ կանանցից ծնված կիսահայերը տարածված են Անատոլուի չորս կողմերը, ոմանք խոստովանում են իրենց հայ լինելը, ոմանք էլ իրենց արմատները թաքցնում են (ուրանում), այսպիսի հայերը եթե մուսուլման էլ լինեն, միեւնույնն է, «գյավուր» կոչվող հայեր են:

2004 թ. մեր «Ակօս» թերթում մի պարզաբանություն տվող, այժմյան գլխավոր խմբագիր Էրյեն Մահչուփյանը գրում է. «Այն շրջանում 100 հազարի չափ հայերի մուսուլման դարձնելով՝ նրանց համարում էին բռնագաղթից փրկվածներ: Մեր օրերում «շուռ տված» հայերը կոպիտ հաշվումներով 700 հազարի են հասնում»:

1980-ական թվականների վերջերին հեռուստատեսությամբ իրազեկելով՝ Սեւ ծովի տարածքի ժողովրդից մի կին, գիտնական արյան նմուշներ վերցնելով՝ գենետիկ (ծագումնաբանական) հետազոտություն կատարեց եւ հրապարակեց. «Սեւ ծովի շրջանի ժողովրդի հարյուրից վաթսունի ծագումը հայ կազմություն է դրսեւորում»: Նման կարծիքի պնդումը, ես մտածում եմ, որ մեծ սխալ է: Այս խնդրով միլիոններին բացատրություն կամ պարզաբանում տալու միտքը յուրաքանչյուրի հետ նաեւ ինձ է սարսափեցնում: Ահա այստեղ պետք է նշվի Հրանտ Դինքի կարեւոր տեսակետներից վերցված հետեւյալ միտքը. «Մեռածների մասին խոսելը մեզ ճշմարիտ ոչինչ, մի ճար չի տալիս: Խոսենք մի քիչ մնացածների մասին. գուցե եւ բարեկա՞մ ենք ելնում: Մնացածների ով լինելը ի հայտ կգա. մարդիկ միմյանց այդքան հեշտ չեն ասի՝ «հայի բիճ», «հայի ճյուղ»՝ նվաստացնելով: Գուցե յուրաքանչյուրի մեջ բարեկամ չենք գտնի, սակայն մարդկանց հեռացնելու փոխարեն՝ կմոտեցնենք իրար:

Գերմանիայում Քեմալ Յալչընի հետ տեսակցության առիթ գտա «Քեզ հետ սիրտս կխնդա», «Շեկ հարսը» (Սարի գյալին) հայտնի գրքերով: «Բակում մնացածները» հայտնի գրքով ներկայանալս արդարացրեց՝ ժողովուրդը սիրել է այդ գրքերը, դրանք տարածում են գտել:

1915-ին փրկված «Քեզ հետ սիրտս կխնդա» գիրքը տարածվեց Անատոլիայում, քանզի փրկվածների ապրումներն են այնտեղ գտնվում:

2004 թ. տարածված «Շեկ հարսը» գրքի միջոցով իմացա «թաքնված հայերի» գոյության մասին առաջին անգամ Ստամբուլում: Իսկ գնալով Ադիյաման՝ նրանց պատմությունը հենց իրենցից իմացա: 2004-ին Թուրքիայում ապրողների խնդիրներին հենց տեղում ծանոթացա, եղա վկա: Այնտեղի հայերը երկու խումբ են: Մի մասը հետքրիստոնեության է շրջվել, Ադիյամանում գտնվող սիրիացիների եկեղեցիներում է ծիսակատարություններն անում, մի խոշոր մասն էլ գերադասում է մուսուլման լինելը:

«Հաճախ այս վիճակը նույն համայնքի ներսում ընդհարումների տեղիք է տալիս: Ուստի «Շեկ հարսը» գրքում այս պատմություններն են տեղ բռնում», ասում է Քեմալ Յալչընը: Գերմանիայում Քեմալ Յալչընի հետ ինձ ծանոթացնելու առիթ ստեղծելով՝ Քյահթալի հայերը զարմանալի բաներ հասկացրին:

Գյուղում հսկա մի ջամի կար: Շրջակայքում այլ ջամի չլինելու հակառակ՝ թուրքերից ոչ մեկը այդ ջամին չէր մտնում, որովհետեւ այդ ջամին անվանում էին «գյավուրի ջամի», նման վիճակով են ապրել: 5 անգամ նամազ կատարեիր, հաճ էլ գնայիր, ջամի էլ կառուցեիր, միեւնույնն է, բոլոր դեպքերում էլ հայերի՝ «գյավուր» լինելն էին ակնարկում:

Այս ամառ երեխաներին Վաֆտիզի տանելու խնդրի համար քյուհթալեցի Բեքիր Ջանթեքինը զանազան խոչընդոտներ հարուցեց: Մի լրագրողի հարցին, թե «Ե՞րբ եք դուք ձեզ հայ գիտակցում», նա շփոթվել եւ չի կարողացել պատասխանել. «Իմ հետեւից ամեն մեկն էլ ինձ հայ է ասում: Ինչո՞ւ քրիստոնյա չլինեմ: Ես ինչ-որ եմ, դա եմ: Ես այս համայնքում զինվորություն եմ անում, ապրում եմ այս երկրում, աշխատում եմ, վճարում հարկերը, ո՞րն է հարցը»: Հարցի դիմաց հարցով է պատասխան տալիս, ասելով՝ հարցը մեծ է՝ հայ լինելն է: Քեմալ Յալչընը պատմում է հարեւանի հետ կապված քաշքշուկների մասին, որին երկար տանջելուց հետ պատասխանում են, որ... հայրը, մայրը մուսուլման դարձած «շրջված հայ» են, կրկին քրիստոնյա դառնալու պատճառով հարցը վերանայվելու է, այդպես են հասկացրել: Բոլոր այս եղելությունները եւ Հալաչօղլուի արած բացահայտումները միայն մի նպատակ են հետապնդում... Ժամանակակից այս գրվածքը, ուր մարդկային պատմություններն են, հակամարտ են եւ չմոռացվող: Այս ընթացքում եթե ապրում ենք, պիտի առերեսվենք մեր անցյալի հետ: Այս ասելով ճամփա ենք ընկնում՝ մի հայի պատճառով հարյուրներն են տուժելու: Ասում է. «բոլորս էլ հայ ենք»: Հաճորդ օրը այս մարդկանց ասում են «շրջվածներ», եթե հայ լինելը նույնիսկ սիմվոլիկ է լինում, միեւնույնն է՝ չի ընդունվում: Ոչ մեկը չի ասում՝ «Վատ վարվեցինք հայերի հետ, ափսոս եղավ», ընդհակառակը, ամեն տեսակ չեղած բաներ ավելացնելով՝ մեղադրում են հային: Եթե ասվի՝ «Մեր հայրենիքը Թուրքիան է», ոչինչ չի փոխվում, մուսուլման էլ, քրոստոնյա էլ՝ «հայ» բառից մարդկանց մազերը բիզ-բիզ է կանգնում: «Հայ» բառը մազեր է բիզ-բիզ կանգնեցնում:

Բայց չէ՞ որ այսօրվա թուրք բնակչության մեծ մասը բռնի հավատափոխված «գյավուրներից» է սերում...

Հալաչօղլուն հայտարարում է, որ իր ձեռքում է գտնվում հայերի ծագման մի ցանկ: Վիճաբանություն է ծավալվել մամուլում այս խնդրի շուրջ: Որովհետեւ ազգայնամոլների ձեռքին ցանկի հայտնվելը կայքէջերից, ուր մաս առ մաս հայ, քուրդ եւ ասորի երեւելի անձանց հասցեներն էլ են տրվում, նախատինքների պատճառ է դառնում: Դեռեւս անհայտ է մնում այդ ցուցակների կազմման հարցը. ի՞նչ անձինք են ներգրավված եղել այդ ցուցակների կազմմանը, որի պատճառով շատ երեւելի անձինք թիրախ են դարձել այդ անվանացանկերով: Յուսուֆ Հալաչօղլուն հայերի եւ քրդերի դեմ իր ունեցած ելույթներով հայտնի է, եւ նրա «հայտնագործությունն» է ալեփ քրդերի՝ հայկական ծագում ունենալու գյուտը: Պետության կողմից դեռեւս չկա ոչ մի արձագանք: Նրա հրապարակած «հայտնությունից՝ շուռ եկած հայերի, քուրդերի» ցուցակների վերաբերյալ: Ի՞նչ նպատակով են այդ ցանկերը կազմվել, մտցվել համացանցի մեջ, ուր տեղ են գտել նաեւ «չթփլատված» ձերբակալվողների եւ «զինվորությունից փախչողների» ցուցակները եւս: Մի խոսքով՝ համացանցերում, կայքերում հրապարակված ցուցակների այս արարքը վիճաբանությունների տեղիք տվեց: Այս ցուցակները շատ են հիշեցնում նացիստների հրեական ցուցակները, եւ Թուրքիայում տարբեր խմբավորումներն իզուր չեն անհանգստանում: «ԱԿՕՍ», 2007 թ.

ՊԱՐՈՒՅՐ ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆ

Մեղապարտ
24.10.2008, 00:00
Հակված եմ կարծելու , որ շատ դեպքում տեղի է ունենում հոգեբանական ճնշում հայերի վրա :
Չկարծենք որ Թուրքիան շատ է փոխվել , նաև չմտածենք որ չի փոխվել, վերջին շրջանի ցույցերը խոսում են այն մասին որ որոշակի թոլերանս վիճակ կա Թուրքիայում: