PDA

Դիտել ողջ տարբերակը : Արաբական և թուրքական երաժշտություն

Աբելյան
20.11.2006, 11:19
Ձեր կարծիքով, ի՞նչն ա մարդկանց գերում էս անճաշակ ոճերի մեջ:

քաղաքացի
20.11.2006, 12:22
1700 տարվա քրիստոնյա լինելու պատճառը: Երևի դեռ բավական չի 1700 տարին լիովին կրոնափոխ լինելու այդ պատճառով էլ հաճախ կարոտում են մահմեդական «մուղամը»:

kristal
20.11.2006, 14:29
Արաբական ոճը դա անճաշակություն չի:angry

Cassiopeia
20.11.2006, 14:51
Չեմ սիրում այդ մուղամները, բայց դե դա էլ իրենց ազգայինն է: միգուցե նրանց համար էլ անճաշակություն լինի մեր քոչարին:
իզուր հո չեն ասում, ճաշակին ընկեր չկա…

Arisol
20.11.2006, 15:26
Չեմ սիրում այդ մուղամները, բայց դե դա էլ իրենց ազգայինն է: միգուցե նրանց համար էլ անճաշակություն լինի մեր քոչարին:
իզուր հո չեն ասում, ճաշակին ընկեր չկա…
Նիկա, կարծում եմ խոսքը ոչ թե իրենց ազգային երաժշտության մասին ա խոսքը այլ էն անճաշակ, անտանելի երգերի, որոնք հայերն են երգում:[ : Հարգում եմ ամեն ազգի ազգային երաժշտությունը, բայց հարգել դեռ չի նշանակում սիրել: Բայց այն, որ հայերը վերցնում եմ ուրիշ ազգերի ազգային երաժշտությունն ու մի անճաշակ, զզվելի բան են սարքում:[ … Ես էլ չեմ հասկանում, թե ոնց կարելի ա էդ տիպի երգերը սիրել ու լսել:[ : Ներեցեք, եթե այս գրառումով ինչ-որ մեկին վիրավորեցի, բայց դա իմ կարծիքն ա, ու ինչպես արդեն ասվեց ճաշակին ընկեր չկա, բայց այդպիսի ճաշակի՞ն:[ :

Nina
20.11.2006, 19:43
Դու գիտես որ արաբականն ու թուրքականը բավականին ճաշակով ու բարդ կառուցվածքով երաժշտութուն են համարվում» Եթե դիլետանտ ես երաժշտության մեջ ավելի լավ ա հարցդ ուրիշ կերպ ձևակերպես

Aida
21.11.2006, 00:10
Չեմ ասի, որ արաբական և թուրքական երաժշտությունը անճաշակություն ա, որտև շատերին գիտեմ, որ լսում են ու հաճույք են ստանում: Բայց պետք է ասեմ, որ ինձ բոլորովին չեն գրավում այդ երգերը ու ավելին տանել չեմ կարողանում արաբական և թուրքական երաժշտություն: Բայց չի բացառվում, որ օրերից մի օր կլսեմ մի թուրքական երգ, որը ինձ շատ դուր կգա ու հաճույքով կլսեմ: Ամեն ինչ կախված ա երգից, ոչ թե նրանից, թե այն ինչական է, համենայն դեպս ինձ համար:

EdGaR-X
21.11.2006, 00:53
Ուրեմն ջազ, ռոկ ու ռեպ կարելի է լսել իսկ արաբական չի կարելի՞: Թվարկածներս բոլորն էլ մեզ օտար են, բայց չի նշանակում , որ վատն են: Օրինակ ես տարբեր ոճի երաժշտություն էլ լսում եմ, ամեն ոճի մեջ էլ լավերը կան: Առավել ևս, շատ եմ սիրում արաբական ու ընդհանրապես` արևելյան երաժշտությունը...

Cleopatra
07.12.2006, 15:22
Ուրեմն ջազ, ռոկ ու ռեպ կարելի է լսել իսկ արաբական չի կարելի՞: Թվարկածներս բոլորն էլ մեզ օտար են, բայց չի նշանակում , որ վատն են: Օրինակ ես տարբեր ոճի երաժշտություն էլ լսում եմ, ամեն ոճի մեջ էլ լավերը կան: Առավել ևս, շատ եմ սիրում արաբական ու ընդհանրապես` արևելյան երաժշտությունը... Ես համաձայն էմ Էդգարի հետ, բոլոր վոճերի մեջ էլ և լավ և վատ երգեր կան :think

Mesrop
24.12.2006, 20:36
Կլոնից հետո արաբական մեղեդին ուղղակի ռոմանտիկ հիշողություններ ա արթնացնում, կամ դիմացդ Ջեյթն ա պարում... զզզզզ

Արսեն
24.12.2006, 23:50
Չնեղանան սիրողները, բայց ես ուղղակի զզվում եմ......

Simon
25.12.2006, 00:12
Ձեր կարծիքով, ի՞նչն ա մարդկանց գերում էս անճաշակ ոճերի մեջ:

Երաժշտությունը չի լինում անճաշակ, հանդիսատեսն է լինում ոչ ճիշտ:)

Vive L'Armenie
26.02.2007, 18:09
:[ Ատում եմ այդ ազգերի երգերը :[ , արաբականը երբեմն լսվում է, բայց այդ արնախումներինը :angry ընդհանրապես :[

Array
26.02.2007, 18:42
Էտ էլ երաժշտության մի ձև ա,ճիշտ ա`ճաշակին ընկեր չկա,բայց ժող ջան գոյություն ունեն այսպես կոչված բարձրաշխարիկ և ռաբիզ երաժշտության տեսակներ,և մենք,որ շատ հարուստ բարձրաշխարիկ երաժշտություն ենք ժառանգել Կոմիտասի շնորհիվ,չգիտես ինչու «գժվում» ենք օտարների երաժշտության համար:Ես չեմ ասում չլսենք, բայց ինչ ձև ա,որ փողոցով քայլելուց որ մեքենայի կողքով անցնես արաբերեն կամ թուրքերեն ա հնչում,սխալվես նստել երթուղային,էլի թուրքերեն ա քոքած,տաքսի նստես էլի նույն պատմությունն ա,շուկ մտնելուց էլ չասեմ

_DEATH_
26.02.2007, 18:42
Ոչ թուրքական, ոչ էլ արաբական երգերը մեր ազգի հետ ոչ մի կապ չունեն, ես էդքան էլ չեմ սիրում, բացի մի երկու հատ երգից, որ դուրս շատ են գալիս: Բայց ընդհանրապես, որ լսելու լինեմ ավելի չուտ էտ ոճերը կլսեմ քան թե ռոկ, որովհետև ռոկը հակաքրիստոնեականա:
Ստեղ արդեն իմ կարծիքով ճաշակի հարց չկա: Ուղակի հտաքրքիրը էնա, որ մարդիկ մտնում են մեր քրիստոնեական եկեղեցիները՝ աղոթում, հետո դուրս են գալիս ու ծանր ռոկ լսում:

electrical_storm
26.02.2007, 19:17
ամաչում եմ,երբ տեսնում եմ,որ մերոնց դուրա գալիսա դա…

spyder
27.02.2007, 16:38
ատում եմ թուրքական երաժշտությունը :[ , բայց համաձայնվեք որ կա լավ արաբական երաժշտություն: :) օրինակ Նենսի Այջրամ ;)

electrical_storm
27.02.2007, 18:49
իմ ոճը չի ընդհանրապես արևելքը:Դրա համար չեմ հասկանում,չեմ սիրում…

PoeT
02.03.2007, 16:05
Ձեր կարծիքով, ի՞նչն ա մարդկանց գերում էս անճաշակ ոճերի մեջ:Իսկ ո՞վ ասեց, որ անճաշակ են։ Դու որոշեցի՞ր։ Ես արաբական և թուրքական երաժշտություն չեմ սիրում, բայց դա դեռ չի նշանակում, որ դրանք անճաշակ են, նույնիսկ ասեմ ավելին՝ արաբական երաժշտության մեջ կան որոշ տարրեր, որոնք ոչ մի տեղ չի կարելի տեսնել։ Ու ընդհանրապես անճաշակ կամ ճաշակով լինելուց պետք չի խոսել...

Բայց ընդհանրապես, որ լսելու լինեմ ավելի չուտ էտ ոճերը կլսեմ քան թե ռոկ, որովհետև ռոկը հակաքրիստոնեականա:
Ստեղ արդեն իմ կարծիքով ճաշակի հարց չկա: Ուղակի հտաքրքիրը էնա, որ մարդիկ մտնում են մեր քրիստոնեական եկեղեցիները՝ աղոթում, հետո դուրս են գալիս ու ծանր ռոկ լսում:Ճիշտն ասած, գրառումտ խիստ զայրացրեց։ Իսկ ինչու՞ որոշեցիր, որ ռոքը հակաքրիստոնեական երաժշտություն է։ Դու ՉԱՐԱՉԱՐ սխալվում ես։ Ռոքը երբեք չի եղել հակաքրիստոնեական։

Dreamer
02.03.2007, 17:56
Թուրքական և արաբական երաժշտության մեջ, ոչ մի հետաքրքիր բան չեմ գտնում։

ԿԳԴ
11.10.2008, 19:57
Զարմանում եմ, մենք հայերս ունենալով այսքան բարձր մշակույթ, արվեստ,երգարվեստ էլի փորձում ենք նմանվել այլ ազգերին հատկապես Թուրքերին և Արաբներին: Այսօր Հայաստանի բնակչության մեծ մասը լսում է արաբական և թուրքական քաղցրահնչյուն և աղավաղված անճաշակ երաժշտությունը, իսկ հայ աղջիկները հաճույքով պորտապար են պարում մեր հարսանիքներին կամ կնունքներին, ամոթ է...:angry Ես նաև մեղադրում եմ մեր հեռուստաընկերություններին, ինչ մատուցում են այն էլ ընդունում են և ընկալում: Իսկ այսօր եթերների մեծ մասը զբաղեցնում են արաբական և թուրքական տակտերով կիսահայալեզու երգերը, որտեղ երգչի կամ երգչուհու ձայնային տվյալները երկրորդ պլանում են, կարևորը արտաքին տեսքն է և պորտապար պարելու կարողությունը::angry

Մաեստրո
11.03.2011, 23:31
իսկ հայ աղջիկները հաճույքով պորտապար են պարում մեր հարսանիքներին կամ կնունքներին, ամոթ է...:angry :angry
ԿԳԴ ջան պորտապարը կարգին արվեստ ա,իհարկ երբ թուրքերն ու արաբներն են մատուցում;)

Շինարար
12.03.2011, 01:33
ԿԳԴ ջան պորտապարը կարգին արվեստ ա,իհարկ երբ թուրքերն ու արաբներն են մատուցում;)
Չգիտեմ՝ ինձ է այդ պատկերն այդպես թվում, թե՞ իրոք պորտապար է Վարուժանը նկարագրում այս հեթանոս պոեմում:

Մարմինն ընդհուպ կը զոփա, կու տան ոտքերը դըռոյթ,
Եվ ան իր իսկ շարժումին անդունդին մէջ հորձանուտ
Կարծես վայրկեան մը այլևըս աչքերե կ'անհետի`
Ինչպես երկնի մէջ կորսվող լուսադայլայլ մեղեդի:
Օ՜, այդ մեծ պարն հեթանոս` որ Աստղիկի կը ձոնեն,
Գեղեցկութէան այդ աղոթքն, աղոթքը այդ մըսեղեն.
Օ՜, այդ իրանը ճապուկ ելևէջովն ըստինքին`
Որոնց մէջ կաթն իսկ կ'եռա հուզումներէն սաստկագին.
Օ՜, թևերն իր լուսածղի` օձերու պես պարարակ
Կարծես երկար կրթըւած կախարդ սրինգով ներդաշնակ.
Եվ զիստերն իր արսռագեղ, գեր երաստանը շամբոյշ.
Եվ բոլորին իբր առանցք մէջքն ուռիին պես քընքոյշ`
Որուն շուրջ մարդ պիտ' ուզեր բազեղի նման փաթթըվիլ,
Եվ վերջապես հիւթասպառ բաղեղի նման թառամիլ:
Բամբիռներն իր կը հընչեն ձեռքերուն մէջ սաստկօրէն
Իբրև օրենք մարմինին բիւր ձևերուն հոյաշեն.
Բամբիռնե՜րն իր կը հընչեն, ու անոնց երգը բիւրեղ
Կը քաղցրանա մեղրի պես ջահերուն տակ լուսազեղ.
Եղունգներով հինայւած մատերէն վար աղածրի`
Դաշնակութիւն մ'հրաշալից մազերուն մէջ կը ծորի:
Բամբիռներն իր կը հընչեն, այնքան ճարտար` որ կարծես
Անոր ձեռքերն Ապողոն թաթախեր է տարփակեզ
Սըրտին մէջ իր տավիղին: Գործիքին ձայնը կերկեր
Կը զեղու սրահն` ուր շատօնց գուսաններն ա՛լ չեն նվագեր:
Կոհակներուն մէջ լոգցող աղկիոնին հանգունակ
Ան կը լողա մատերուն երգերուն մէջ ներդաշնակ`
Որոնց ի լուր տատրակներ ահա կու գան խառնըվիլ
Ցանցին մէջ իր մազերուն, իր մազերուն հիատեսիլ`
Որոնք, ալիք առ ալիք, կ'երթան սըփռիլ ման ի ման
Ասպետներուն գըլխուն վրայ արշալոյսի մը նըման:
Կոչնականները գինվո մէջ թաթախւած, տըռփագին,
Բոլորը լուռ, սալացած` ըզմայլանքեն գեղեցկին
Կը դիտեն մրրիկն այդ կընոջ գանգուրներուն մետաքսե:
Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, կատաղօրէն կը ճախրե՜:
Երբոր ետև կը թէքի` կուրծքին վըրա հոյաշեն
Բըլուրի պես կը դիզվին ըստինքներն իր սարսըռալեն.
Եվ վարսէրն իր վիժանուտ, ուսէրն ի վար հոսելով,
Կ'երթան փըփրիլ հատակին, հոն կազմելով ոսկի ծով.
Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜…
Հոգվոյն մէջ` ծով, շուրջը` լոյս, ան Կիպերեան Աստղիկն է`
Որ իր չորս կողմն հավաքած աղավնիները լուսեղ
Փորձեր կ'ընե թըռչելու ինքն ալ անոնց հետ մեկտեղ,
Եվ հևհևուն, ծիծաղկոտ, վարդի մը պես բըռնըկած,
Վերջին թափով կը սուզի կապոյտին մէջ վերասլաց
Թողլով որ քողն ամպերէն հորձանապտոյտ իյնա վար
Տիոնիսեան բագնին վրայ, գինիին մէջ հըրավառ:

Mephistopheles
12.03.2011, 05:34
ինձ դուր է գալիս մաքուր արաբական, թուրքական, պարսկական, հնդկական և ընդհանրապես արևելյան երաժշտությունները…

HardRock
13.03.2011, 19:58
Ոչ թուրքական, ոչ էլ արաբական երգերը մեր ազգի հետ ոչ մի կապ չունեն, ես էդքան էլ չեմ սիրում, բացի մի երկու հատ երգից, որ դուրս շատ են գալիս: Բայց ընդհանրապես, որ լսելու լինեմ ավելի չուտ էտ ոճերը կլսեմ քան թե ռոկ, որովհետև ռոկը հակաքրիստոնեականա:
Ստեղ արդեն իմ կարծիքով ճաշակի հարց չկա: Ուղակի հտաքրքիրը էնա, որ մարդիկ մտնում են մեր քրիստոնեական եկեղեցիները՝ աղոթում, հետո դուրս են գալիս ու ծանր ռոկ լսում:

Ինչից էս ենթադրում , որ ռոքը հակաքրիստոնեա ոճ է: Հա լավ, երևի դու շատ ուժեղ քրիստոնեաես ու երևի ռոք էլ տանել չես կարողանում ու ենթադրում ես, որ եթե քեզ դուր չի գալիս, ուրեմն հակաքրիստոնեա ոճա: Ես չեմ սիրում ոչ արաբական ոչ էլ թուրքական երաճշտություն, բայց դա միայն ճաշակի խնդիրա, և ոչինչ վատ բան չեմ կարող ասել:

boooooooom
13.03.2011, 23:26
Ավելի երիտասարդ տարիքում շատ էի վիճում այն մարդկանց հետ, որոնք չէին լսում իմ լսածը, կամ որոնց լսածից ես "կանաչում" էի: Հետո զգացի որ անիմաստ է: Ամեն մարդ լսում է այն , ինչ իր ականջին է հաճելի: Լսեք այն ինչ ձեզ հաճելի է իսկ մնացածը անտեսեք. տենց շատ ավելի հանգիստ կապրեք

Պի.էՍ. Չնայած ես էլ եմ զարմանում, թէ մուսուլմանական երգ երաժշտության մեջ ինչ են գտնում? Բայց եթե իրանց դուրա գալիս, թող լսեն, մենակ թող չպրոպագանդեն

Mephistopheles
14.03.2011, 02:32

մուսուլմանական չէ… արաբական, պարսկական, պակիստանական, նաև քրդական, հրեական… սրանք ֆունդամենտալ տարբեր բաներ են… ու շատ գեղեցիկ են … արևմտյան մշակույթը ժամանակ առ ժամանակ այցելում է արևելք վերալիցքավորվելու… սա պատահական չի…

Moonwalker
16.11.2012, 14:18
Թուրքական և արաբական երաժշտության մեջ, ոչ մի հետաքրքիր բան չեմ գտնում։

Իսկ ես ահագին բան եմ գտնում: Երգեր կան, որ նույնիսկ սիրում եմ: Հատկապես էս մեկը՝ նեյի մասին (սրինգի պես բան ա)::love Խոսքերի հեղինակը Խալիլ Ջիբրանն ա:

http://www.youtube.com/watch?v=f4Igg6iqYNo

http://www.youtube.com/watch?v=bS2CrITVfMQ

Հա ու սուֆիական մեղեդիներ եմ սիրում, շաա՜տ: Հազար գլուխ լավ ա ռելաքսացնում, քան ժամանակակից զիբիլները:

Շինարար
16.11.2012, 15:40
Սաֆարյանը երգո՞ւմ ա ձեզ համար:))

anahit96
17.11.2012, 00:08
Ականջս ընդհանրապես թուրքերենով ոչինչ չի ընդունում,իսկ ինչ վերաբերումա արաբականին` երբեմն լսվումա

Ambrosine
18.11.2012, 00:07
Սաֆարյանը երգո՞ւմ ա ձեզ համար:))
:D
Խոստովանեմ, որ մի ժամանակ շատ էի խորացել, արդեն թարիքաթների ուսումնասիրությանն էի անցել ու սուֆիզմի մասին կարդալուց բացի սուֆիական երաժշտություն էի լսում. մեկ-մեկ թվում էր, թե հայկական եմ լսում :)): Իսկ դերվիշների պարը նույնիսկ փորձեցի կրկնեմ... արդյունքում քիչ էր մնում` առանց գլխի մնայի :D:

Չամիչ
18.11.2012, 00:22

Վայ ինչ հետաքրքիր ա, իսկ որտեղ կարելի ա սուֆիական երաժշտություն լսել?
Իմ կարծիքով արաբական մելիզմատիկան կարելի ա բարդագույնների շարքին դասել, շատ եմ սիրում արաբական որակյալ երաժշտություն, ցավոք սրտի որակյալ կատարումներ շատ դժվար ա գտնել:
Արաբական մելիզմատիկան իմ համար լրիվ ֆանտաստիկայի ժանրից ա, անհավանական խաղիկներ են անում կոկորդով:

Շինարար
18.11.2012, 00:36

Ինտերնետում Իբն Արաբի փնտրիր, օրինակ: Հաֆեզ ու Ռումի՝ պարսկականի համար: Կան ահագին կատարումներ:

Ambrosine
18.11.2012, 22:40
Վայ ինչ հետաքրքիր ա, իսկ որտեղ կարելի ա սուֆիական երաժշտություն լսել?
Իմ կարծիքով արաբական մելիզմատիկան կարելի ա բարդագույնների շարքին դասել, շատ եմ սիրում արաբական որակյալ երաժշտություն, ցավոք սրտի որակյալ կատարումներ շատ դժվար ա գտնել:
Արաբական մելիզմատիկան իմ համար լրիվ ֆանտաստիկայի ժանրից ա, անհավանական խաղիկներ են անում կոկորդով:

Սուֆիական երաժշտություն`

http://www.youtube.com/watch?v=J_xFkfK4OEg&feature=related

Մեկը կար, որ դուրս շատ էր գալիս, չեմ կարողանում գտնել:

Ambrosine
18.11.2012, 23:33
Գտաաաա՜...

Այս մեկը անպայման լսեք: Երաժշտությունը շատ եմ հավանում. հայկական ոնց-որ լինի, հը՞ (դժվար է պատկերացնել, որ սա թուրքական է) :8`

http://www.youtube.com/watch?v=yEdCXRGJuM8&feature=related

Նաիրուհի
19.11.2012, 00:57
Գտաաաա՜...

Այս մեկը անպայման լսեք: Երաժշտությունը շատ եմ հավանում. հայկական ոնց-որ լինի, հը՞ (դժվար է պատկերացնել, որ սա թուրքական է) :8`

http://www.youtube.com/watch?v=yEdCXRGJuM8&feature=related

Աստղ ջան, ես հաստատ էս երաժշտությամբ ու հայերեն բառերով երգ եմ լսել, նույնիսկ մոտավորապես հիշում եմ բառերը, բայց ավելի լավ կլինի՝ նորմալ հիշեմ, գտնեմ, դնեմ էստեղ... Շատ լավն է...

Նաիրուհի
19.11.2012, 01:24
Եթե թեմայից դուրս կհամարեք, մոդերներ ջան, կարող եք հետո ջնջել էս գրառումը։

Աստղ ջան, իմ լսած կատարումը չգտա, բայց սա էլ է էս երգի կատարումներից։ Ոնց հասկանում եմ, սա էլ է էն կռվախնձոր մեղեդիներից, ոնց որ «Սարի գյալինը»։

http://www.youtube.com/watch?v=zuhdpTXWjjw

Էս էլ «Գոհարի» կատարումը

http://www.youtube.com/watch?v=WdcZdcXc8LU

Ambrosine
19.11.2012, 15:58
Թեմայից դուրս չի, մոդերներ ջան:

Ապրես, Նաիրուհի ջան: Կարծես չէի լսել այս երգը :oy: Բայց կարևորը, որ հայկական լինելը զգում էի :hpart :)):
հ.գ. Վահե Կարապետյանի կատարումը դուրս եկավ:

Ruby Rue
17.11.2013, 07:37
Շատ հետաքրքիրն ա արևելյան երաժշտությունը: Ճիշտ է, ինձ համար սկանդինավյանի կամ կելտականի պես սիրելի չէ, բայց հիմա ցանկացած ժողովրդի ֆոլկ երաժշտություն հաճույքով եմ լսում: Ցանկացած ազգի կամ ցեղախմբի, լինի արաբ, աֆրիկացի, թե աբորիգեն, ֆոլկ երաժշտությունը սիրուն ա՝ կապ չունի թե զարգացման ինչ մակարդակում ա գտնվում: Էդ հիմա են ամեն ինչ փչացրել...Լավ արաբական երաժշտություն էլ կա, աղբ էլ կա, միանշանակ լինել չի կարելի:

Օրինակ արաբական ֆոլկի մեջ մի տեսակ կախարդական բան կա, Ալադին ու Սինդբադ, ջիներ ու մոգական լապտերներ, անապատներ ու սեզամներ...
Իմ նկարագրածին քիչ ըմ մոտ երաժշտություն: Լավագույնը չի, բայց սիրուն ա էլի.

http://www.youtube.com/watch?v=-N4hRGk5ZK8

Valentina
17.11.2013, 17:36
Այ էտ խորհրդավորությունը սրա մեջ ավելի շատ ա.

http://www.youtube.com/watch?v=wxQu96gWP10