PDA

Դիտել ողջ տարբերակը : Կիթառահարներ



Yellow Raven
13.10.2008, 13:49
Ոնց հասկացա Ակումբում շատ են կիթառի սիրահարները:love
Բնականաբար, կան կիթառիստներ,որոնց անդրադառնալ հնարավոր չէ ու որոնք մեծ հետք են թողել երաժշտության զարգացման մեջ: :)
Եկեք անդրադառնանք նրանց ու ամեն մեկս գրենք մեր սիրված կիթառիստներին`
Դե սկսեմ ես`

1.Ռուդոլֆ Շենկեր(Scorpions) - Իրա ու Կլաուս Յաբսի համատեղ կիթառային կոմբինացիաները ուղղակի ցնցող են: Ուղղակի լեգենդար զույգ, որը անկասկած կմնա պատմության մեջ: Հուսանք դեռ մեզ շատ կուրախացնեն նոր գործերով:
2.Դեյվիդ Գիլմոր(Pink Floyd) - Խոսքերն ավելորդ են, ուղղակի փայլուն կիթառիստ: Իրան շատերը առաջինն են համարում ու կիսում եմ նաև նրանց կարծիքը:
3.Տոնի Այոմի(Black Sabbath) - Հեվի մետալի հիմնադիրնա էս կիթառիստը ու կարելիա ասել ընդհանրապես մետալի հիմնադիրնա: Գրեթե բոլոր մետալ խմբերը պետքա իրանից օրինակ վերցնեն:
4.Ռիչի Բլեքմոր(Deep Purple,Rainbow) -Մենակ էն,որ ինքը կարողացավ Դիփ Փարփլից հետո մի ուրիշ համաշխարհային ճանաչման խումբ ստեղծել,իրան դարձնում են կիթառի արքաներից մեկը:
5.Դարոն Մալաքյան(System of a down) - Մի կողմ դնելով նրա ծագումով հայ լինելը եկեք փաստենք,որ իրոք շատ տաղանդավորա ու էս ցուցակում լիովին արժանիա նման մեծերի կողքին դրվելուն:

Էս էլ իմ թոփ 5-ը, բոլորի միջից 5-ին ընտրելը դժվարա,բայց եկեք փորձենք... ;)

Ռեդ
13.10.2008, 14:18
Ոչինչ չէ՞, որ իմը Թոփ 3 լինի :oy
1. Eric Clapton - Խոսքերն ավելորդ են :yahoo
Միակ կիթառիստն է, որի ոճը ինձ հոգեհարազատ է . . . Ճիշտ է էլեկտրոկիթառիստ է, բայց և այնպես ինձ ավելի շատ դուր է գալիս "անջատած" կիթառով ;)
2. Carlos Santana - Չեմ կարող չնշել այս կիթառիստի անունը: :) Ճիշտ է էլեկտրոկիթառ այնքան էլ չեմ սիրում, բայց այս մի կիթառիստը ուրիշ է, իր տեղը ունի էլեկտրոկիթառի աշխարհում ;)
3. David Gilmour - Pink Floyd -ի աշխարհահռչակ կիթառիստը: Լավն է շատ ;)

Ռեդ
13.10.2008, 14:29
Իրա ու Կլաուս Յաբսի համատեղ կիթառային կոմբինացիաները ուղղակի ցնցող են
Կլաուս Յաբսը ո՞վ ա :esim
Իրանց խմբում կան Կլաուս Մայն ու Մաթիաս Յաբս :D

Yellow Raven
13.10.2008, 14:40
Կլաուս Յաբսը ո՞վ ա :esim
Իրանց խմբում կան Կլաուս Մայն ու Մաթիաս Յաբս :D
Դե բնականաբար Մաթիաս Յաբսը…
Քո կարծիքով Մայնեն կիթառիստա,որ հարցնում ես՞ :D

HardRock
13.10.2008, 15:43
Jimi Hendrix - Ինքը էն կիթառիստնա, որ կիթառը դարձրելա համար 1 գործիքը ռոքում:
Ritchie Blackmore - տաղանդավոր կիթառիստ որը իմ կարծիքով 2 ա Հենդրիքսից հետո:
Jimmy Page - ևս մի տաղանդավոր կիթառիստ: Փայջն ու Բլաքմորը մեծ ազդեցություն են թողել հետագա սերնդի կիթառիստների վրա:
David Gilmour - շատ լավ մելոդիչնի կիթառիստ:
Steve Vai - ֆանտաստիկ......
Yngwie Malmsteen - իրա տեխնիկան ու արագությունը իրան դարցնումա առաջնակարգ կիթառիստ:
Joe Satriani - ֆանտաստիկ 2 ...... Ի միջայլոց ով չգիտի ասեմ, որ Steve Vai առաջին լուջ դասատուն եղելա հենց Ջո Սաթրիանին, բայց այնուամենայնիվ Վայը ոչնչով չի զիջում անգամ կարելիա ասել գերազանցում ա իրա դասատուին:
Eric Clapton - կիթառիստ որին չես շփոթի ոչ մեկի հետ:

Հայկօ
13.10.2008, 18:42
Vinnie Moore-ին չմոռանաք ;)
Joe Satriani-ին էլ հիշեք:
John Petrucci-ին էլ, մանավանդ:
Marcus Miller-ը, առանց իրեն չի լինի: Slap Forever!!!
Jaco Pastorius-ն էլ էստեղ տեղ ունի, չնայած ես իրեն չեմ սիրում :)

Ի դեպ՝ թեմայի վերնագիրը թույլ է տալիս նշել ոչ միայն ռոք-կիթառիստներին: Այնպես որ՝ կարելի է գրել շա՜տ շատերի անունները՝ B. B. King-ից սկսած մինչև Paco de Lucia :8:

HardRock
13.10.2008, 18:59
Marcus Miller-ը, առանց իրեն չի լինի: Slap Forever!!!
Jaco Pastorius-ն էլ էստեղ տեղ ունի, չնայած ես իրեն չեմ սիրում :)


Էս 2-ը բասիս չե՞ն

Հայկօ
13.10.2008, 19:05
Ո՜նց էի մոռացել :).
Kurt Cobain
Eddie Van Halen
Stevie Ray Vaughan
Tommy Emmanuel
John Lee Hooker

Ավելացվել է 1 րոպե անց

Էս 2-ը բասիս չե՞ն
Բասիստ են, իհարկե: Բայց իրենք էն միակ երաժիշտներն են, որ կարողացան բաս-կիթառը ուղեկցողից դարձնել լուրջ սոլո գործիք:

REAL_ist
13.10.2008, 19:09
էսքան անուն գրեցիք, բայց ես 4ին կառանձնացնեմ՝
Jimi Hendrix
Yngwie Malmsteen
Ritchie Blackmore
Eric Clapton

Ռուֆուս
13.10.2008, 20:55
Բա էս մեծությունները? :)

John Frusciante - Red Hot Chili Peppers
Chuck Berry
Jonny Greenwood - Radiohead
The Edge - U2
Brian May - The Queen
Bob Dylan

Rhayader
07.11.2008, 12:14
Ջոննի Գրինվուդ (Ռեյդիոհեդ)
Ստիվ Վայ
Ռիչի Բլեքմոր (մենակ Բլեքմորս Նայթի համար)
Մարիուշ Դուդա (Ռիվերսայդ)
Կայ Հանսեն (Գամմա Ռեյ, Հելլոուին)
Միկկաել Ակերֆելդ (Օպետ)
Ինգվի Մալմստին

Amaru
08.11.2008, 22:47
Իմ համար առաջինը Բլեքմորն ա... :love
Սլեշը... :love
հետո Ինգվին... :)

total_abandon
11.11.2008, 10:33
Բա Ստիվ Մորսի նման մելոդիկ երաժիշտ,՞՞
Զակկ Վայլդի մասին էլ չեմ խոսում...

Sirop
15.11.2008, 21:54
եթե հարցը ռոքային կիթարիստներինա վերաբերվում ապա HardRock ի լավագույնների հետ լրիվ համաձայն եմ, ու Հենրիքսի անունը մենակ իրա մոտ տեսա :ok,
իսկ մյուսների տարբերակներում շատ անակնկալ անուններ կաին օրինակ Կուրտ Կոբաինի անունը իմ ահամար անհասկանալի է կիթառիստների մեջ :o

Rhayader
15.11.2008, 22:32
Կուրտ Կոբաինի անունը իմ ահամար անհասկանալի է կիթառիստների մեջ :o

Դրայվի պապան ա))) մեծություն լինելու համար պարտադիր չի գիտառ նվագելը սարքել թեթև ատլետիկա:

Հայկօ
16.11.2008, 02:03
եթե հարցը ռոքային կիթարիստներինա վերաբերվում ապա HardRock ի լավագույնների հետ լրիվ համաձայն եմ, ու Հենրիքսի անունը մենակ իրա մոտ տեսա :ok,
իսկ մյուսների տարբերակներում շատ անակնկալ անուններ կաին օրինակ Կուրտ Կոբաինի անունը իմ ահամար անհասկանալի է կիթառիստների մեջ :o

Դե, կոնկրետ ես գրել էի միայն նրանց անունները, ում մյուսները չէին նշել իրենց գրառումներում: Այսինքն՝ իմ ցանկը ներառում էր նաև նախորդ անունները, գումարած՝ իմ նշած մի քանի հոգին :):

Ռեդ
18.11.2008, 00:36
Stevie Ray Vaughan - մեծություն :aha
Կիթառիստ, որը երգեր էր գրում առանց նոտաներ իմանալու, զուտ լսողական փայլուն ընդունակությունների վրա հիմնված :ok

total_abandon
18.11.2008, 11:07
Stevie Ray Vaughan - մեծություն :aha
Կիթառիստ, որը երգեր էր գրում առանց նոտաներ իմանալու, զուտ լսողական փայլուն ընդունակությունների վրա հիմնված :ok

Ես մենակ Պակո Դե Լուչիային գիտեի առանց նոտայի իմացության նվագող երաժիշտ.:o

MetalFan
28.11.2008, 16:17
Հետաքրքիր է,բայց լավագւյնները սրանք են....
1.Kirk Hammett (Metallica)
2.Jimmi Hendrix
3.James Hetfield (Metallica)
4.Eric Clapton
5.Carlos Santana
6.Eddie Van Halen
Կարամ անվերջ շարւնակեմ,բայց կար՛ւմ եմ այսքանն էլ է հերիք.

aerosmith
28.11.2008, 16:22
իհարկե շաաաատ լավ կիթառիստներ կան, բաըց ես միշտ մնում եմ նույն կարծիքի որ YNGWIE MELMSTEEN-իմ համարա ամենալավ կիթառիստն ա ամբողջ աշխարհում , հետո նոր կավելացնեմ GARRY MOORE -ին որն էլ էլի ահագին պրոֆեսինոնալ կիթառիստա

Ռեդ
18.12.2008, 21:26
Դե ինչ, կիթառիստներին երկար-բարակ ուսումնասիրելուց հետո գրեմ կարծիքս մի շարք կիթառիստների մասին :oy
1. Eric Clapton - տաղանդավոր կիթառիստ ա, սոլո կարում ա գրի կարծում եմ, ինչպես ակուստիկ, այնպես էլ էլեկտրական կիթառների ասպարեզում: Սպանում ա դաղդաղ բլյուզների հարցում ;)
2. Jimi Hendrix - ինձ համար հանճարեղ կիթառիստ ա էնքանով, որ կիթառը սարքեց ռոքում առաջատար գործիքներից մեկը: Նվագելու տաղանդ ունի, ինչպես 2 ձեռներով, այնպես էլ ատամներով :hands
3. David Gilmour - Փինք Ֆլոյդի սուպերկիթառիստը :love Սպանում ա իրա սոլոներով :love Գիլմորն ապահովում է սոլոների դանդաղություն ու էֆեկտիվություն :)), ինչպես ակուստիկ, այնպես էլ էլեկտրական կիթառի ասպարեզում
4. Carlos Santana - Ինքնատիպ կիթառիստ ա /իր ժանրերում/: Ու լավագույններից մեկն ա անկասկած: Կարճ ու կոնկրետ
5. Steve Vai - Միակ բանն ինչ կարող եմ ասել էս կիթառիստի մասին էն ա, որ ինքը վատը չի:
6. Rick Derringer - Չեմ կարող չնշել այս կիթառիստի անունը՝ լսած լինելով Electra Blues ալբոմը :hands The McCoys վախտին հայտնի խմբի կիթառիստն ա :)
7. Stevie Ray Vaughan - Այս անունով ամեն ինչ ասված է, ավելի լավ է լռեմ :oy
8. Eddie Van Halen - Gilmour-ի լրիվ հակառակ պատկերը - ապահովում է արագ ու :[ սոլոներ
9. Yngwie Malmsteen - նե լյուբլյու

Անցնենք ակուստիկ բլյուզներին

10. Lightnin' Hopkins - Չգիտեմ լսել եք այս անունը թե ոչ :B:ok:hands
11. Robert Johnson - Ռոմանտիկոս կիթառիստ :love Կիթառիստ որը ոչ մի ալբոմ չունի, եղած-չեղածը մոտ 50-ի չափ գործեր, որոնք էսօրվա օրում կատարում են բազում կիթառիստներ: Բլյուզի ՊԱՊԱներից ա :oy

Rhayader
19.12.2008, 09:29
Ես մենակ Պակո Դե Լուչիային գիտեի առանց նոտայի իմացության նվագող երաժիշտ.:o


Stevie Ray Vaughan - մեծություն :aha
Կիթառիստ, որը երգեր էր գրում առանց նոտաներ իմանալու, զուտ լսողական փայլուն ընդունակությունների վրա հիմնված :ok

Շատերը նոտա չգիտեին: Մի մասնավորեցրեք:

Օրիգինալություն չկա ձեր գրածների մեջ:
Եթե կանոններից հեռու մնանք՝ բա Ջոննի Գրինվուդը դեմք չի՞:
Իսկ Ֆրեդ Ֆրի՞տը:
Ռոբերտ Ֆրիպպի մասին համեստորեն լռում եմ: Նրա նման դեմք, գիժ, պապա երաժիշտ ու մասնավորապես՝ կիթառահար աշխարհը դեռ չի տվել:

Մալմստինի վարպետությունը չի կարելի ժխտել, բայց ԻՄԽՈ(րին համոզմամբ) իրա արածն ավելի շուտ ծանր ատլետիկա է:

Ռեդ
19.12.2008, 14:41
Շատերը նոտա չգիտեին: Մի մասնավորեցրեք:

Օրիգինալություն չկա ձեր գրածների մեջ:
Եթե կանոններից հեռու մնանք՝ բա Ջոննի Գրինվուդը դեմք չի՞:
Իսկ Ֆրեդ Ֆրի՞տը:
Ռոբերտ Ֆրիպպի մասին համեստորեն լռում եմ: Նրա նման դեմք, գիժ, պապա երաժիշտ ու մասնավորապես՝ կիթառահար աշխարհը դեռ չի տվել:

Մալմստինի վարպետությունը չի կարելի ժխտել, բայց ԻՄԽՈ(րին համոզմամբ) իրա արածն ավելի շուտ ծանր ատլետիկա է:
Ախր ես չէի մասնավորեցնում, ես թվում էի սիրածս կիթառիստներից մեկի անունը
Էն փաստը, որ նա նոտաներ չգիտեր, հեչ կապ չունի գրածս "մեծություն" բառի հետ: Այլ կերպ ասած՝ ես չեմ համարում նրան մեծություն այն պատճառով, որ նա նոտաներ չգիտեր, գրել եմ որպես լրացուցիչ ինֆո

HardRock
19.12.2008, 16:14
Իմ գրած կիթառիստներին կավելացներ, Eddie Van Halen-ին որը արդեն նշվել է շատերի կողմից: Իրոք լավ կիթառիստա չնայած շատ չեմ լսել իրան ու մեկել AC/DC Angus Young, զարմանալի է որ ոչ մեկը չի հիշել իրան, բայց դե ինքը լավագույներիցա:

Yellow Raven
19.12.2008, 17:09
Իրոք լավ կիթառիստա չնայած շատ չեմ լսել իրան ու մեկել AC/DC Angus Young, զարմանալի է որ ոչ մեկը չի հիշել իրան, բայց դե ինքը լավագույներիցա:

Ըհը,հատկապես շոռտերը չէ? :D
Իսկ եթե լուրջ չեմ սիրում:[

Jarre
15.02.2009, 10:06
Մի նորություն կիթառասերների համար։ Queen-ի կիթառահար Բրայան Մեյը և Pink Floyd-ի կիթառահար Դեյվիդ Գիլմորը, Պիտեր Գաբրիելի և Ֆիլ Քոլինզի հետ միասին 2009թ. մասնակցելու են հայ աստղագետ Գարիկ Իսրայելյանի կազմակերպած «Աստղերի նախագիծ/Աստղերի սիմֆոնիա» նախագծի շրջանակներում կազմակերպված համերգին, որը հովանավորում են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Իսպանիայի և Կանարյան կղզիների կառավարությունը։ Համերգի պրոդյուսերը լինելու է Ժան Միշել Ժառը։ Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության այդ համերգը պաշտոնապես համարվում է Ժան Միշել Ժառի համերգ։

Yellow Raven
15.02.2009, 14:15
Մի նորություն կիթառասերների համար։ Queen-ի կիթառահար Բրայան Մեյը և Pink Floyd-ի կիթառահար Դեյվիդ Գիլմորը, Պիտեր Գաբրիելի և Ֆիլ Քոլինզի հետ միասին 2009թ. մասնակցելու են հայ աստղագետ Գարիկ Իսրայելյանի կազմակերպած «Աստղերի նախագիծ/Աստղերի սիմֆոնիա» նախագծի շրջանակներում կազմակերպված համերգին, որը հովանավորում են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Իսպանիայի և Կանարյան կղզիների կառավարությունը։ Համերգի պրոդյուսերը լինելու է Ժան Միշել Ժառը։ Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության այդ համերգը պաշտոնապես համարվում է Ժան Միշել Ժառի համերգ։

Էդ չլնի՞ Հայաստանումա լինելու:o

Jarre
15.02.2009, 14:19
Էդ չլնի՞ Հայաստանումա լինելու
Էրնեկ չէր... Համերգը տեղի է ունենալու Եվրոպայի ամենամեծ աստղադիտարաններից մեկի մոտ, որը գտնվում է Կանարյան կղզիներում:(, որտեղ էլ և աշխատում է Գարիկ Իսրայելյանը

Yellow Raven
15.02.2009, 14:25
Էրնեկ չէր... Համերգը տեղի է ունենալու Եվրոպայի ամենամեծ աստղադիտարաններից մեկի մոտ, որը գտնվում է Կանարյան կղզիներում:(, որտեղ էլ և աշխատում է Գարիկ Իսրայելյանը

Էէէ,ես էլ ուրախացա:( Հա բայց մեր Բյուրակնը ինչո՞վ էր պակաս:D

Jarre
15.02.2009, 14:34
Երեկ կարդացի Գարիկի հարցազրույցը և նա խոսեց նաև այն մասին, որ նա երկար ժամանակ իր ստորագրության մեջ միշտ նշել է Բյուրականի աստղադիտարան, այն նպատակով, որ հայկական աստղադիտարանը դառնա հանրահայտ, սակայն հայերը «խնդրել են» որ նա այլևս չօգտագործի Բյուրական անունը, քանի որ ինքը իրանց աշխատողը չի (հայկական չուզողություն:(), իսկ հիմա էլ էտ մարդը աշխատումա Կանարյան կղզիներում, էնտեղ էլ հրավիրում է։ Ի դեպ, Ջիվանի 80 ամյակի բոլոր աստղերին ինքն էր բերել Հայաստան՝ սկսած Պիտեր Գաբրիելից մինչև Ալան Փարսոնս։

HardRock
17.02.2009, 17:50
Մի քանի օր առաջ Rolling Stones էի նայում, Քեյթ Ռիչառդս ու Ռոնի Վուդ երկուսնել լավ գիթառիստ են ու մանավանդ իրաի հետ համերգներին լավ "ջեմ" են անում

Rhayader
17.02.2009, 18:07
Մի քանի օր առաջ Rolling Stones էի նայում, Քեյթ Ռիչառդս ու Ռոնի Վուդ երկուսնել լավ գիթառիստ են ու մանավանդ իրաի հետ համերգներին լավ "ջեմ" են անում

Լրիվ համաձայն եմ:
Իսկ ի՞նչ կասեք Կալիֆորնիա Գիտար Տրիոյի կիթառահարների մասին:

total_abandon
19.02.2009, 14:22
Ժող ջան, մոռացել ենք Pantera-ի Dimebag Darrel սուպեր գիթառիստին, խեղճը սպանվեց իր ֆաներից մեկի ատրճանակի կրակոցից, բայց մեծություն էր մետալ երաժշտության մեջ.... ափսոս...

Ռեդ
19.02.2009, 15:06
Ժող ջան, մոռացել ենք Pantera-ի Dimebag Darrel սուպեր գիթառիստին, խեղճը սպանվեց իր ֆաներից մեկի ատրճանակի կրակոցից, բայց մեծություն էր մետալ երաժշտության մեջ.... ափսոս...
Ես կասեի սպանվեց իրա վարսավիրի կողմից

Ֆրեյա
15.09.2009, 19:15
Եւ այսպես... օրեր առաջ Time ամսագիրը հրապարկել է բոլոր ժամանակների լավագույն 10 կիթառահարների անունները:

Ջիմի Հենդրիքս :love
Slash- Սոլ Հադսոն (Guns`n`Roses)
Բի ԲԻ Քինգ
Կիտ Ռիչարդս` (The Rolling Stones)
Էրիկ Քլեպթոն
Ջիմմի Փեյջ,
Չակ Բերի,
Լես Պոլ,
Ինգվին Մալմստին
Պրինս

Չգիտեմ՝ որքանով կհամաձայնեք տասնյակի "կազմի" ու դասավորության հետ, բայց Ջիմի Հենդրիքսի առաջին հորիզոնականը անհերքելի է :hands

Կարծիքներ՞:think

աղբյուրը (http://www.time.com/time/photogallery/0,29307,1916544_1921851,00.html)

Ռուֆուս
15.09.2009, 19:40
Եւ այսպես... օրեր առաջ Time ամսագիրը հրապարկել է բոլոր ժամանակների լավագույն 10 կիթառահարների անունները:

Ջիմի Հենդրիքս :love
Slash- Սոլ Հադսոն (Guns`n`Roses)
Բի ԲԻ Քինգ
Կիտ Ռիչարդս` (The Rolling Stones)
Էրիկ Քլեպթոն
Ջիմմի Փեյջ,
Չակ Բերի,
Լես Պոլ,
Ինգվին Մալմստին
Պրինս

Չգիտեմ՝ որքանով կհամաձայնեք տասնյակի "կազմի" ու դասավորության հետ, բայց Ջիմի Հենդրիքսի առաջին հորիզոնականը անհերքելի է :hands

Կարծիքներ՞:think

աղբյուրը (http://www.time.com/time/photogallery/0,29307,1916544_1921851,00.html)

Եսիմ, Այոմին, Բլեքմորը, Գիլմուրը չկան...

Չնայած Փեյջը բոլորի տեղը հանում է :)

Yellow Raven
15.09.2009, 20:06
Ախր դրանք էլ մեկը մյուսից լավն են է, ո՞նց բռնես դասակարգես:love

Ռեդ
16.09.2009, 12:47
Ախր դրանք էլ մեկը մյուսից լավն են է, ո՞նց բռնես դասակարգես:love
Նայած ըստ ինչի ես դասակարգում :)

Հիմա սենց :) /ա իմ մոտ :))/
Տեխնիկայի համար Մալմստին, Սթիվ Վայ:
Սոլո գրելու տաղանդի համար Հենդրիքս, Փեյջ:
Լիկերի համար ՍՌՎ:
Գիտառի կայֆը զգացնել տալու համար Էդդի Վան Halen :))

Ֆրեյա
16.09.2009, 13:04
Դե տասնյակը կազմողները տվել են որոշակի բացատրություն, թե հատկապես ինչ չափանիշնոերով կամ ինչ նվաճումների համար են տեղերը բաշխել...
Ջիմի Հենդրիքսին արաջին տեղն են տվել տեխնիկայի համար ու տարբեր ոճեր համակցելու համար, ԲԲ Կինգին՝ բլյուզի լավագույն ձայնի համար, Կիտ Ռիչարդսին՝ ամենահայտնի գիթարային սոլոյի համար...

Ռուֆուս
20.09.2009, 00:56
Խնդրում եմ ասեք, թե Prince-ին ինչի համար են լավագույն կիտառիստ համարել :)

Yevuk
20.09.2009, 01:10
Սանտանան չկա՞ :o:angry

Ռեդ
20.09.2009, 13:13
Սանտանան չկա՞ :o:angry
Ըստ իս՝ Սանտանան քիչ մի ձանձրանալի է: Վատը չի, տեխնիկան էլ, բայց մի քիչ ավելի թույլ ա:

AniwaR
20.09.2009, 16:28
Ըհը,հատկապես շոռտերը չէ? :D
Իսկ եթե լուրջ չեմ սիրում:[

Ահավոր ա, ես քեզ խղճում եմ, ինչ ուզում ես ասա:

Դե, բոլորիդ նշած կիթառիստներն էլ լավն են անխոս: Բայց բլյուզի ու բլյուզ-ռոքի մոտով բավական անտարբեր էիք անցել: Ուրախ եմ, որ Բի-Բիի, Ջոն Լի Հուկերի, Ստիվի Ռեյ Վոանի ու Գարի Մուրի (չնայած ինքն ինձ համար քիչ մը շատ ուրիշ ա:)) անունները կային: Բայց նախևառաջ պետք է նշվի մի մարդու անուն, որին բոլոր երաժիշտերն են պարտական, բայց ոչ մեկ չի հիշում:(. բոլոր բլյուզմենների աստված՝ Muddy Waters (էս մարդուն լսելը մի անասելի հաճույք է ուղղակի:love:love:love): Դե իսկ Անին հատկապես շատ սիրում է Պիտեր Գրինին (Peter Green), Ռոյ Բուչանանին (Roy Buchanan), Ջոն Մեյալին (John Mayall) և Բլյուզբրեյքերներին (Bluesbreakers), Բադդի Գային (Buddy Guy), անխոս, Ալբերտ Քինգին (Albert King), Ալբերտ Քոլլինզին (Albert Collins), Բոնամասսային (Joe Bonamassa), Քրիս Դուարթին (Chris Duarte), Թոմմի Կաստրոյին (Tommy Castro) և այլոց::love

Yevuk
20.09.2009, 18:03
Ըստ իս՝ Սանտանան քիչ մի ձանձրանալի է: Վատը չի, տեխնիկան էլ, բայց մի քիչ ավելի թույլ ա:

Ինձ համար, որ ձանձրալի չի… Իրեն ավելի մեծ հաճույքով եմ լսում, քան այս ցուցակից որոոշներին… Կարծում եմ գոնե Պրինսի տեղը Սանտանային կարելի էր դնել… :)

Ֆրեյա
20.09.2009, 22:42
Մի բանի համար եմ ուրախ ու զարմացած, որ Գարի Մուրը չկա :D

Ոնց ա ներվերիս ազդում դրա շաքարակալած "բլյուզերը"... :hi
ՈՒ ջղայնանաում եմ, որ իրան կարգին բլյուզմենների կողքին են դնում...
Բա էն որ էլեկտրոգիտառով ձայներ ա ձգում, մասսնաերը տժժում են... :D Ոնց որ՝ ոչ թե էլեկտրոգիտառով էր ձայն պահում, այլ սեփական կոկորդով

Chuk
20.09.2009, 23:14
Սիրածս կիթառահարները շատ են: Էս պահին մեկին եմ ուզում առանձնացնել՝ Գարրի Մուրին :)

Ֆոտոն
21.09.2009, 14:00
Մի բանի համար եմ ուրախ ու զարմացած, որ Գարի Մուրը չկա :D

Ոնց ա ներվերիս ազդում դրա շաքարակալած "բլյուզերը"... :hi
ՈՒ ջղայնանաում եմ, որ իրան կարգին բլյուզմենների կողքին են դնում...
Բա էն որ էլեկտրոգիտառով ձայներ ա ձգում, մասսնաերը տժժում են... :D Ոնց որ՝ ոչ թե էլեկտրոգիտառով էր ձայն պահում, այլ սեփական կոկորդով

Գարի Մուրը լավ կիթառահար է, բայց հենց էդ 30 վայկյան պահված նոտան ներվերիս վրա ազդում է: Անկյանք նոտա է:
Լավ բլուզմեն է, ուղղակի սպիտակամորթ է, դրա համար էլ լրիվ ուրիշ էֆէկտ ունի: Սևամորթներից հետո չի լսվում:

AniwaR
21.09.2009, 14:11
Մի բանի համար եմ ուրախ ու զարմացած, որ Գարի Մուրը չկա

Ես էլ զարմացած եմ, որ գրառում անելուց առաջ գոնե 2 գրառում վերև չես կարդում:


Գարի Մուրը լավ կիթառահար է, բայց հենց էդ 30 վայկյան պահված նոտան ներվերիս վրա ազդում է: Անկյանք նոտա է:

Գարի Մուրի երաժշտության հենց ամենաարժեքավոր ու վառ ընդգծված կողմը զգացմունքայնությունն է ու լիիիքքըը կյանքը: Parisienne Walkways-ի լայվ կատարման ժամանակ պահվող 27 վայրկյան տևողությամբ ֆիդբեքում էնքան կյանք կա, որ երևի շատերի համար գերլարում կառաջացնի էդքանն ընկալելը:


Լավ բլուզմեն է,

Գարի Մուրը միայն բլյուզմեն չի: Ինքը կիթառահար է նախևառաջ: Ընտիր հեվիմետալիստ էր, Թին Լիզզիի լավագույն գործերը Գարիի հետ են: Նույնիսկ առաջին սոլո ալբոմներում կատարել է jazz fusion (jazz rock): Ուղղակի բլյուզը միշտ առաջնային տեղ է ունեցել Գարի Մուրի համար, իր ոգեշնչման առաջին աղբյուրների մեջ միշտ եղել է Պիտեր Գրինը (Peter Green), մի ամբողջ ալբոմ ունի միայն Գրինի քավերներով (Blues for Greeny 1994), որոնք հրաշալի են կատարված:


ուղղակի սպիտակամորթ է, դրա համար էլ լրիվ ուրիշ էֆէկտ ունի: Սևամորթներից հետո չի լսվում:

ՆՕ: Մորթու գույնը կապ չունի: Ինքը պարզապես ուրիշ մարդ է, ուրիշ տաղանդ, որ երաժշտությունն ընկալում է յուրովի և մատուցում ոչ պակաս յուրովի:

Իսկ տեխնիկային առումով Գարին սաղի վիզն էլ ջարդած ունի: Ինգվայ Մալմստինը Ջիմի Հենդրիքսից հետո լավագույն կիթառիստ համարում է Գարի Մուրին: Ուտեեեեեեեմմմմմ մռութիս::love

AniwaR
21.09.2009, 14:23
Հա, մոռացա նշել, որ բոլոր իռլանդացիների նման լինելով շատ հայրենանվեր ու հայրենասեր՝ Մուրն իր ստեղծագործություններում պահպանում է նաև իր երկրի ազգային երաժշտությունը, որը մի աննկարագրելի կերպով միահյուսում է հեվի մետալին. լսե՛ք 1987թ. Wild Frontier ալբոմը::love

Ֆոտոն
21.09.2009, 14:25
Մորթու գույնը կապ չունի: Ինքը պարզապես ուրիշ մարդ է, ուրիշ տաղանդ, որ երաժշտությունն ընկալում է յուրովի և մատուցում ոչ պակաս յուրովի:


Էնքանով կապ ունի մաշկի գույնը, որ մաշկի գույնը ենթադրում է այլ մտածողություն, լրիվ ուրիշ մոտեցում: Իսկ բլյուզ ասվածը սևամորթներից է եկել....
Դե ո՞նց ասեմ... ոնց որ ամերիկացին հայկական ազգային երգ երգի, չի լսվի, չէ՞:

Հ.Գ.Իր տաղանդի մասին չեմ վիճում

AniwaR
21.09.2009, 14:39
Էնքանով կապ ունի մաշկի գույնը, որ մաշկի գույնը ենթադրում է այլ մտածողություն, լրիվ ուրիշ մոտեցում: Իսկ բլյուզ ասվածը սևամորթներից է եկել....
Դե ո՞նց ասեմ... ոնց որ ամերիկացին հայկական ազգային երգ երգի, չի լսվի, չէ՞:

Հմմ, Գարիի շրջանում բլյուզն (իսկ եթե ավելի ազնիվ լինենք, Գարին երբեք էլ բլյուզ չի նվագել, այլ գերազանցապես բլյուզ-ռոք) արդեն շատ հեռու է զուտ սևամորթների երաժշտություն լինելուց: Դա համաշխարհային արվեստ է: Eric Clapton, Stevie Ray Vaughan, Peter Green, John Mayall, Roy Buchanan, Paul Butterfield, վերջապես Ռոլլինգները... Այս բոլոր մեծությունները սպիտակամորթ են, ու իրենց ներդրումը բլյուզի ու բլյուզ-ռոքի մեջ անգնահատելի է: Եթե դու խոսեիր էնպիսի բլյուզից, ինչպիսին Big Joe Williams-ի, Muddy Waters-ի, Mississippi Sheiks-ի և շատ այլ կիսամոռացված մեծությունների շրջանում էր, գուցեև համաձայն լինեի «հայ ազգային երաժշտություն և ամերիկացի» համեմատության հետ:

Հարդ
21.09.2009, 16:57
Հենդրիքս, Հենդրիքս, Հենդրիքս, Հենդրիքս...

HardRock
21.09.2009, 17:22
Ցուցակի հետ համաձայն չեմ: Առավելևս հերթականության հետ համաձայն չեմ: Նախ չկան Ռիչի Բլեքմորը,Էդի Վան Հայլենը, Դեվիդ Գիլմորը, Ջո Սատրիանին, Ստիվ Վաիը: Հետո անգամ եղածների մեջ հաստատ Հենդրիքսից հետո Սլեշը չի: Էրիկ Քլեպթոն, Ջիմմի Փեյջ, Ինգվին Մալմստին ավելի լավն են, դե իսկ Պրինսը լրիվ անկապա:

Ռեդ
22.09.2009, 07:25
Ինգվայ Մալմստինը Ջիմի Հենդրիքսից հետո լավագույն կիթառիստ համարում է Գարի Մուրին:
Դե պարզա, որ չէր ասելու, թե Հենդրիքսից հետո լավագույն կիթառիստ համարում է ինքն իրան: :D

AniwaR
22.09.2009, 16:48
Դե պարզա, որ չէր ասելու, թե Հենդրիքսից հետո լավագույն կիթառիստ համարում է ինքն իրան: :D

Ինչու՞ չէր կարող. Ռիչի Բլեքմորն, օրինակ, չի վարանում դա անել: Բացի դրանից, Մալմստինը Մուրից բացի ընտրության շաաաաաաատ մեծ հնարավորություն ուներ: Իմ գրածի իմաստն էլ այն է, որ հենց Մուրին է համարում, ոչ թե ուրիշ մեկին:

AniwaR
06.02.2011, 23:05
Gary Moore-ին

Ժողովուրդ, սարսափելի նորություն է: Հենց նոր Thin Lizzy-ի` ֆեյսբուքի պաշտոնական էջի պոստերից մեկը պատահաբար աչքիս ընկավ...


Այսօր՝ փետրվարի 6-ին, 58 տարեկանում մահացել է իռլանդացի հայտնի երաժիշտ Գարի Մուրը՝ անկասկած, կիթառի լավագույն վարպետներից, շատերի կողմից սիրված, համաշխարհային երաժշտության մեջ մեծածավալ ներդրում ունեցած: Նա ստեղծագործել է jazz fusion, heavy metal, hard rock, blues, blues rock ժանրերում: Եղել է Skid Row (իռլանդական խմբի), Colosseum II, BBM խմբերի անդամ, Thin Lizzy լեգենդար իռլանդական hard rock խմբի լավագույն ալբոմները ստեղծվել են Գարիի հետ միասին: Մուրը համագործակցել է այնպիսի լեգենդար երաժիշտների հետ, ինչպիսին են Օզզի Օսբորնը (Black Sabbath), Ֆիլ Լինոթը (Thin Lizzy), Բի Բի Քինգը, Ալբերտ Քինգը, Գրեգ Լեյքը (Emerson, Lake and Palmer) և բազում այլոց, այդ թվում՝ իր ամենամեծ կումիր Պիտեր Գրինի (Fleetwood Mac) հետ...

http://2.bp.blogspot.com/_rfMJeXgm-Ws/TU7vFN0L8fI/AAAAAAAAACM/8xEHvJvBd1c/s1600/gary+moore.jpg

Ես ինքս ահավոր տխուր եմ՝ լացելու չափ: Մուրին լսել եմ ամենափոքր հասակից, առաջին անգամ մամաս էր ծանոթացրել, 5 տարեկան հազիվ լինեի: Մինչև հիմա ունեմ պահած Մուրի՝ իմ առաջին «պրիտասկի» կասետը, "Ballads and Blues" հավաքածուն էր... Այսօր առանց համեստության կարող եմ ասել, որ դժվար թե Հայաստանում գտնվի մեկը, ով Մուրի կարիերային ու գործունեությանը և իհարկե երաժշտությանը ինձանից լավ ծանոթ լինի (վերևի ինֆորմացիան գրելու համար ոչ մի բանից չեմ օգտվել...): Նա ընդհանրապես շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ երաժշտական ճաշակի ձևավորման վրա: Ժամանակի ընթացքում կարծիքս բազմիցս փոխվել է իր մասին՝ լավից վատ և հակառակը: Բայց մի բանում միշտ համոզված եմ եղել. նրա պես կիթառահարներին (թե՛ տեխնիկայի, թե էմոցիոնալության տեսանկյունից) մատների վրա կարելի է հաշվել. այո՛, նախանձեք:

Իսկ այս մահը շատ անսպասելի էր, մինչև հիմա շոկի մեջ եմ: Մի տեսակ հույսս չեմ կորցնում, որ դեռ կժխտվի էս ինֆորմացիան: :( Բայց արդեն wiki-ում էլ են գրել: Ընդամենը 58 տարեկան, գրողը տանի... :(

Վերջում ցանկանում եմ տեղադրել ոչ թե Գարիի ստեղծագործություններից, այլ... Պարզապես նվիրում եմ նրան.


http://www.youtube.com/watch?v=PWFFqffopb8

Հանգչիր խաղաղությամբ,
Չե՛ս մոռացվելու

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2011/02/gary-moore.html)

AniwaR
07.02.2011, 01:14
Գարիի մահվան մասին պատրաստեցինք հոդված նաև rocker.am (http://www.rocker.am/drseric/rip-gary-moore/)-ի համար: Կարող եք կարդալ, ձեր մեկնաբանությունները թողնել:

RIP ևս մեկ անգամ: :(

Kita
07.02.2011, 04:32
Էհ ինչ տխուր է:(


http://www.youtube.com/watch?v=Xx3yXUunEq8

Sagittarius
07.02.2011, 04:43
Փոքր ժամանակ երեկ երազանք ունեի՝ ներկա գտնվել Chris Reaի, Joe Cockerի և Gary Mooreի համերգներին, առաջին երկուսը իրականացրեցի, վերջինը այպես էլ չի իրականա :( RIP Գարի :(

Mephistopheles
07.02.2011, 05:07
Էրիկ Քլեփթըն, Ջիմի Հենդրիքս, Ջիմի Փեյջ, Սթիվի Ռեյ Վոուն, Բադի Գայ Բի Բի Քինգ… և… Ջոն Մքլաֆլին… շատ լավն ա…


http://www.youtube.com/watch?v=3AzovMu-2LY


http://www.youtube.com/watch?v=7h2uL8lk2lM&feature=list_related&playnext=1&list=MLGxdCwVVULXcNlXlJVIKDcYbAVone1vFR

և հատկապես սա


http://www.youtube.com/watch?v=MNaAN-7MZtI&feature=related

AniwaR
07.02.2011, 09:20
Փոքր ժամանակ երեկ երազանք ունեի՝ ներկա գտնվել Chris Reaի, Joe Cockerի և Gary Mooreի համերգներին, առաջին երկուսը իրականացրեցի, վերջինը այպես էլ չի իրականա :( RIP Գարի :(

Բա ես ի՞նչ ասեմ: Ո՜նց էի երազում կենդանի տեսնել::cry


Էրիկ Քլեփթըն, Ջիմի Հենդրիքս, Ջիմի Փեյջ, Սթիվի Ռեյ Վոուն, Բադի Գայ Բի Բի Քինգ… և… Ջոն Մքլաֆլին… շատ լավն ա…


Մհմ, առիթը բաց թողնել չի կարելի:

Yellow Raven
07.02.2011, 13:36
RIP Գարի :(

Yellow Raven
08.02.2011, 20:45
Բա ես ի՞նչ ասեմ: Ո՜նց էի երազում կենդանի տեսնել::cry

Վելվետ, նախապես ասեմ` խփել չկա:))
Վիբրոգրաֆուսի կայքից`


Gary Moore passed away...
Vibrographus deeply laments the loss of the guitarist and former Thin Lizzy star Gary Moore.

A bluesy player, whose manner of playing was unique and his sound was perceived at once. It’s a big pity, also because Vibrographus was leading negotiations for organizing his show in Armenia in Spring. This is a huge loss to the world of music.

Rest in Peace.

:cry

Ռուֆուս
08.02.2011, 20:54
Վելվետ, նախապես ասեմ` խփել չկա:))
Վիբրոգրաֆուսի կայքից`

:cry

Ինձ էլ խփել չկա :tomato


Մահամերձ ի՞նչ երգիչ կամ խումբ կա... :think :}

AniwaR
08.02.2011, 21:35
Վելվետ, նախապես ասեմ` խփել չկա:))
Վիբրոգրաֆուսի կայքից`



:cry

Աաաաաաաա՜::cry:cry:cry

*երակներն ա բացում*