PDA

Դիտել ողջ տարբերակը : Քրիստոնեական Եկեղեցիների տարբերությունները

Monk
13.10.2008, 09:43
Առաջարկում եմ այս թեմայում խոսել Քրիստոնեական Եկեղեցիների տարբերությունների մասին: Ինչու է Ընդհանրական Եկեղեցին բաժանվել մի քանի մասի, ինչքանով է հեռացած այս կամ այն ճյուղը բուն ակունքից, արդյոք այդ տարբերությունները վերաբերում են առանցքային սկզբունքներին, ով ինչպես է բացատրում իր դիրքորոշումը և այլն?
Թեման բաց է թե քրիստոնյաների և թե ոչ քրիստոնյաների քննարկումների համար: Բայց կխնդրեի զերծ մնալ ավելորդ էմոցիոնալ մոտեցումներից կամ արտահայտություններից, որոնք կարող են վիրավորական լինել որևէ մեկի համար:

Հակոբ Գեւորգյան
13.10.2008, 10:01
Առաջարկում եմ այս թեմայում խոսել Քրիստոնեական Եկեղեցիների տարբերությունների մասին: Ինչու է Ընդհանրական Եկեղեցին բաժանվել մի քանի մասի, ինչքանով է հեռացած այս կամ այն ճյուղը բուն ակունքից, արդյոք այդ տարբերությունները վերաբերում են առանցքային սկզբունքներին, ով ինչպես է բացատրում իր դիրքորոշումը ը այլն?
Թեման բաց է թե քրիստոնյաների և թե ոչ քրիստոնյաների քննարկումների համար: Բայց կխնդրեի զերծ մնալ ավելորդ էմոցիոնալ մոտեցումներից կամ արտահայտություններից, որոնք կարող են վիրավորական լինել որևէ մեկի համար:

Հարգաժան Մոնկ, այս հարցերին միայն կարող են պատասխանել մարդիկ, ովքեր իրապես տեսել են, զգացել են տարբեր եկեղեցիների տարբերությունը։ Մեր խեղճ հայ երիտասարդները այս հարցում հաստատ կշփոթվեն, եւ կսկսեն խոսել չգիտակցելով թե ինչ են անում իրենց ասածով։ Որքան գիտեմ Ձեր նախկին գրառումներից, Դուք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եք ապրում. Դա վեհություն է։ Եւ քանի դեռ ես, ապրելով բազմաքանակ հավատացյալ եւ անհավատ համայնքներում, այդքան էլ տարբերություն չեմ զգում, կխնդրեմ Ձեզ եւ միայն Ձեզ, ուսուսցանել մեզ այդ տարբերությունները։

Ambrosine
13.10.2008, 10:10
Առաջարկում եմ այս թեմայում խոսել Քրիստոնեական Եկեղեցիների տարբերությունների մասին: Ինչու է Ընդհանրական Եկեղեցին բաժանվել մի քանի մասի, ինչքանով է հեռացած այս կամ այն ճյուղը բուն ակունքից, արդյոք այդ տարբերությունները վերաբերում են առանցքային սկզբունքներին, ով ինչպես է բացատրում իր դիրքորոշումը և այլն?
Թեման բաց է թե քրիստոնյաների և թե ոչ քրիստոնյաների քննարկումների համար: Բայց կխնդրեի զերծ մնալ ավելորդ էմոցիոնալ մոտեցումներից կամ արտահայտություններից, որոնք կարող են վիրավորական լինել որևէ մեկի համար:

ամենաառաջին տարբերությունը թերևս միաբնակի և երկբնակի տարբերությունն է, խաչակնքելու ձևի տարբերությունը...

Hrayr
13.10.2008, 17:00
Հարգելի «Մոնկ» ես գրեթե նույն թեման էի բացել, բայց մի քանի քայլ հետո սպառվեցին կարծիքները, ընդ որում ինձ շատ էր հետաքրքրում ձեր կարծիքը որը այդպես էլ չտեսա։
Թերևս տարբերությունները շատ են, բայց կնշեմ մեկը, որն ընդհանուր է։
Բոլոր քրիստոնեական եկեղեցիները բաժանվում են 2 խմբի։
1–ին խումբը թերևս չի տարբերվում ոչ քրիստոնեական եկեղեցիներից ու տարբեր կազմակերպություններից, հիմքում ունենալով մարդկային հնարամտությամբ ու Աստծո օգնությամբ մարդու համար բարենպաստ պայմաններ ստեղծելը որտեղ նա կլինի ուրախ ու երջանիկ։
2–րդ խմբին են պատկանում նրանք որոնք մարդուն տեսնում են որպես կյանքից զուրկ մի էակի որին կյանք է պետք ու այդ կյանքը Աստված է։

1–ին ին պետք են Աստծո զորությունը, իսկ մյուսին հենց ինքը Աստված։

Կարելի է մանրացնել ու հիմնավորել, սակայն շատ ծավալուն թեմա է…

dvgray
13.10.2008, 17:01
Առաջարկում եմ այս թեմայում խոսել Քրիստոնեական Եկեղեցիների տարբերությունների մասին: Ինչու է Ընդհանրական Եկեղեցին բաժանվել մի քանի մասի
Կարծում եմ բաժանման պատճառը /ինչպես հիմնականում - բոլոր բաժանումների պատճառը :)/ քաղաքականան է: Կրոնը շատ դեպքերում ծառայել է ընդհամենը շիրմա, ազդեցությունների ոլորտի ընդլայնման, կամ էլ հակառակը, ազդեցութամ ոլորտից դուրս գալու համար:
Ես ուրիշ պատճառ չեմ տեսնում քրիստոնեական /քույր/ եղեկեցիների գոյության մասով: Մնացածը, թե ով ինչձև է խաչակնքում և այլն, ընդամենը դետալներ են, որոնք սահմնանազատման բացատրություն չեն կարող ծառայել:

Պանդուխտ
13.10.2008, 17:16

Ճիշտ այդպէս, մնացածը՝ վրայ խնդալութիւն:

Հայկօ
13.10.2008, 18:16
1–ին ին պետք են Աստծո զորությունը, իսկ մյուսին հենց ինքը Աստված։

Առաջարկում եմ թեման չուղղորդել դեպի միստիկ-օկուլտիստական բոստանները, այլ մնալ այսօր գործող և ընդունված տերմինաբանության շրջանակներում: Օրինակ՝ բացատրել, թե ինչով են իրարից տարբերվում հետևյալ եկեղեցիները.

ավետարանչական
ուղղափառ
կաթոլիկ
բողոքական
բապտիստական
կալվինիստական
լյութերական
մեննոնական
մոլոկանական
և այլն, և այլն...

Կխնդրեի նաև ըստ կարելվույն բացատրել, թե ինչպե՞ս եղավ, որ տվյալ ճյուղն առանձնացավ և ո՞րն էր տարաձայնության հիմքը կամ առիթը:

Artgeo
14.10.2008, 08:41
ԼոԼ, վրաց ուղղափառ եկեղեցին արգելեց եղբորս քավոր լինել եղբորս իր վրացի ընկերոջ հարսանիքին՝ պատճառաբանելով եղբորս «ոչ ուղղափառ ծեսով» կնքված լինելը:

Հակոբ Գեւորգյան
14.10.2008, 10:59
Հարգելի «Մոնկ» ես գրեթե նույն թեման էի բացել, բայց մի քանի քայլ հետո սպառվեցին կարծիքները, ընդ որում ինձ շատ էր հետաքրքրում ձեր կարծիքը որը այդպես էլ չտեսա։
Թերևս տարբերությունները շատ են, բայց կնշեմ մեկը, որն ընդհանուր է։
Բոլոր քրիստոնեական եկեղեցիները բաժանվում են 2 խմբի։
1–ին խումբը թերևս չի տարբերվում ոչ քրիստոնեական եկեղեցիներից ու տարբեր կազմակերպություններից, հիմքում ունենալով մարդկային հնարամտությամբ ու Աստծո օգնությամբ մարդու համար բարենպաստ պայմաններ ստեղծելը որտեղ նա կլինի ուրախ ու երջանիկ։
2–րդ խմբին են պատկանում նրանք որոնք մարդուն տեսնում են որպես կյանքից զուրկ մի էակի որին կյանք է պետք ու այդ կյանքը Աստված է։

1–ին ին պետք են Աստծո զորությունը, իսկ մյուսին հենց ինքը Աստված։

Կարելի է մանրացնել ու հիմնավորել, սակայն շատ ծավալուն թեմա է…

Ես մեկ ժամանակ բավականին հետաքրքրված էի այս հարցով։ Ինքս մասնակցել եմ տարբեր քրիստոնեական եկեղեցիների արարորություններին. Տեսել եմ մարդկանց վերաբերմունքը միմյանց հանդեպ, նրանց վերաբերմունքը հոգեւոր հայրերի, ուսուցչի եւ նորեկների հանդեպ։ Որոշ տեղերում, որնք առաջին հայացքից մտնում են Ձեր նշած առաջին բաժնի մեջ, նկատեցի մարդկանց գերակշռող մի մաս, որոնք հպարտությամբ էին արտահայտվում աստծո եւ քրիստոսի ընդունմանը, եւ շատ վստահորեն՝ շատ բաց, (որն ի դեպ զարմանալի էր զ ինձ), բոլորի առջեւ հայտարաում էին իրենց մեղքերի քավությունը առանց աղերսանքի՝ վստահ լինելով որ աստված մեծ է ու բարի։ Իսկ երկրորդ խմբի մարդկանց այդպես էլ չկարողացա նկատել. Այսինքն չկարողացա ըմբռնել թե ինչն էր նրանց նպատակը։ Եւ, սա որպես կարեւոր մի խոսք, որն ինձ ասաց ընկերներիցս մեկը՝ Կրոնական Գիտությունների Պրոֆեսոր Ջին Ռոզենֆիլդը, այն որ (պարաբերում եմ նրա խոսքերից) «ցանկացած կրոն ունի մեկ գլխավոր նպատակ, այն է՝ ստեղծել ամուր կապ ունեցող հանրություն։» Ինքս համաձայն եմ ընկերոջս ասածին, քանզի որոշ կրոններում տեսնում եմ այդ սերտ հանրային կապակցվածությունը՝ ամրությունը, սակայն երբ հայացքս դարձնում եմ Քրիստոնեա Հայ համայնքին, կերպարը լրիվ տարբեր է։ Չգիտեմ, արդյոք լա՞վ է այն, թե՝ վատ. Ես չեմ կարող դա հասկանալ։ Իրոք, այս թեման մեծ է ու փխրուն։ Ես պատրաստ եմ լսել ցանկացածի բաց կարծիքը։ Թոք որ նրանում լինի լուսնիծ իջածի գաղափար։

Չէ՞ որ ծաղկուն այքի ստեղելու համար նախ պետք է հասկանալ հողի պարատությունը եւ սկսել մշակել այն։

Hrayr
14.10.2008, 14:50
Եւ, սա որպես կարեւոր մի խոսք, որն ինձ ասաց ընկերներիցս մեկը՝ Կրոնական Գիտությունների Պրոֆեսոր Ջին Ռոզենֆիլդը, այն որ (պարաբերում եմ նրա խոսքերից) «ցանկացած կրոն ունի մեկ գլխավոր նպատակ, այն է՝ ստեղծել ամուր կապ ունեցող հանրություն։»
Սա հենց առաջին խմբին պատկանողներն են։
Իմիջայլոց նրանք բացարձակ չեն տարբերվում ասենք կոմունիզմից։

Monk
21.10.2008, 17:44
Կարծես թե նոր տեսակետներ այլևս չեն հնչում: Շարունակեմ ինքս թեման զարգացնել::)
Ես առայժմ համառոտ սխեմատիկ կներկայացնեմ այդ տարբերությունները, հետագայում կարող ենք խորանալ մանրամասնությունների մեջ:
Նախ նշեմ, որ Քրիստոնեական Եկեղեցիների տարաբանույթ բաժանումներում կարևոր գործոններ են անշուշտ աշխարհագրական դիրքը, քաղաքական կացությունը, ազգային, լեզվական, մշակութային տարբերությունները և այլ շատ հանգամանքներ, բայց ընդգծեմ, որ այն կարևորագույն գործոնը, որ կարող է պատճառ դառնալ Եկեղեցու բաժանման կամ էլ Եկեղեցուց բաժանման, դավանանքն է: Եկեղեցու բաժանման պարագային պատճառը դավանաքի տարըմբռնումն է, որը սակայն թույլ է տալիս երկու կողմերին մնալ Եկեղեցու սահմաններում, իսկ երկրորդ` Եկեղեցուց բաժանման պարագային խնդիրն այլ է. դավանաքի հիմնարար սկզբունքներից մեկի կամ մի քանիսի թյուրըմբռնումը, աղավաղումը կամ ժխտումը: Եկեղեցուց բաժանումն արդեն հերձվածն է կամ աղանդը: Քանի որ թեմայի նյութը Եկեղեցու ներսում եղած բաժանումներն ու տարբերություններն են, ես կկենտրոնանամ առաջին պարագայի վրա:
Քրիստոնեական Եկեղեցու առաջին բաժանումը եղավ 451թ.: Պատճառը Բյուզանդիայի Քաղկեդոն քաղաքում կայացած, այսպես կոչված 4-րդ Տիեզերաժողովի ընդունած սկզբունքն էր Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունների վերաբերյալ: Նախքան մանրամասների մեջ մտնելը մի փոքր ծանոթություն: Տիեզերաժողովը Քրիստոնեական Եկեղեցու գերագույն մարմինը կամ ատյանն է, որտեղ հստակեցվում կամ բանաձևվում են քրիստոնեական ուղղափառ վարդապետության հիմնարար սկզբունքներն ու դոգմաները: Տիեզերաժողովը կազմվում է Քրիստոնեական բոլոր Եկեղեցիների առաջնորդներից, նշանավոր վարդապետներից ու պատվիրակներից և ամբողջ Եկեղեցու համախմբման պարագային հնարավոր է դառնում Սուրբ Հոգու ներգործությունը և Աստվածային Ճշմարտության բացահայտումը: Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում է իբրև Տիեզերոժողով միայն առաջին երեք` 325թ. Նիկիայի, 381թ. Կ.Պոլսի և 431թ. Եփեսոսի Տիեզերաժողովները: Դրանցից հետո տեղի ունեցածները մենք իբրև Տիեզերաժողով չենք ընդունում և ըստ այդմ էլ մերժում ենք ընդունել նրանց որոշումներն իբրև գերակա ճշմարտություն: Առաջին երեք Տիեզերաժողովների որոշումներն ընդունում են նաև մյուս բոլոր Եկեղեցիները: Մանրամասների մեջ չեմ մտնում` շատ չծանրաբեռնելու ու չխճճելու համար: Ցանկության պարագային կարող ենք մանրամասնել:
451թ. Բյուզանդիայի Քաղկեդոն քաղաքում գումարվեց նոր ժողով` քննարկելու Հիսուս Քրիստոսի երկու բնությունների խնդիրը: Մարդն ունի մարդկային բնություն, Աստված` աստվածային: Սակայն ինչպիսի բնություն է ունեցել Ամենասուրբ Երրորդության 2-րդ Անձը` Մարմնացյալ Բանը` Լոգոսը, Ով մարդու փրկագործությունն իրագործելու համար մարդացել էր և մտել մարդկային պատմության ի դեմս Հիսուս Քրիստոսի? Արևելյան մի շարք Եկեղեցիներ հրաժարվեցին այս խնդրի շուրջ նոր Տիեզերաժողով գումարելու մտքից, քանի որ գտան, որ նախորդ երեք Տիեզերաժողովներում, մասնավորապես Եփեսոսի 431թ. Տիեզերաժողովում լուծում էր տրվել այդ հարցին` համաձայն Տիեզերաժողովը նախագահած Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետի <Մի է բնութիւնն Բանին Մարմնացելոյ> բանաձևի: Սակայն հիմնականում Հռոմի և Կ.Պոլսի Եկեղեցիների պնդումով կայացավ ժողովը, որին հրաժարվեցին մասնակցել վերոնշյալ արևելյան Եկեղեցիները: Ժողովում ընդունվեց աստվածաբանական մի տեսակետ` համաձայն որի Քրիստոս մեկ Անձի մեջ ունեցել է երկու` իրարից անջատ բնություն: Սա դարձավ պատճառ, որ Քրիստոնեական Եկեղեցու մեջ տեղի ունենա երկփեղկում. ժողովը մերժած Հայ Առաքելական, Ասորի Հակոբիկյան, Ղպտի, Եթովպական և Հնդիկ Մալաբար (Մալանկարա) Եկեղեցիները կոչվեցին հակաքաղկեդոնականներ կամ միաբնակներ, իսկ մյուս ճյուղը` քաղկեդոնականներ կամ երկաբնակներ:
Մյուս բաժանումն արդեն տեղի ունեցավ Քրիստոնեական Եկեղեցու քաղկեդոնական ճյուղի ներսում: Դավանական վեճն ընթանում էր Հռոմի և Կ.Պոլսի Եկեղեցիների միջև, իսկ խնդրո առարկան <Ֆիլիոքվեի> (բառացի նշանակում է <նաև Որդուց>) վարդապետությունն էր: Հռոմի համոզմունքն էր, որ Սուրբ Հոգին բխում է թե Հորից և թե Որդուց, իսկ Կ. Պոլսինը, որ Սուրբ Հոգին բխում է միայն Հորից և համագոյակից է Որդուն ( Այս տեսակետին համաձայն ենք նաև հակաքաղկեդոնական` Արևելյան Ազգային Եկեղեցիներս): Աստվածաբանական երկարատև վեճի ընթացքում հնարավոր չեղավ ընդհանուր հայտարարի գալ, և արդյունքում 1054թ. տեղի ունեցավ Քրիստոնեական Եկեղեցու երկրոդ մեծ բաժանումը. Արևմտյան Եկեղեցին կոչվեց Հռոմի Կաթոլիկ (Ընդհանրական), իսկ Արևելյանը` Օրթոդոքս (Ուղղափառ):

Հ.Գ. Հաշվի առնելով քննարկման նյութի ծավալուն լինելը` առայժմ բավարարվում եմ այսքանով և ուրախ կլինեմ միասին քննարկել մանրամասները: Դրանց համեմատաբար սպառվելու կամ արձագանքների սակավության դեպքում կշարունակենք զարգացնել թեման` արդեն անդրադառնալով հետագա բաժանումին` Բողոքականությանը:

Մեմի
23.10.2008, 01:23
Առաջարկում եմ թեման չուղղորդել դեպի միստիկ-օկուլտիստական բոստանները, այլ մնալ այսօր գործող և ընդունված տերմինաբանության շրջանակներում: Օրինակ՝ բացատրել, թե ինչով են իրարից տարբերվում հետևյալ եկեղեցիները.

ավետարանչական
ուղղափառ
կաթոլիկ
բողոքական
բապտիստական
կալվինիստական
լյութերական
մեննոնական
մոլոկանական
և այլն, և այլն...

Կխնդրեի նաև ըստ կարելվույն բացատրել, թե ինչպե՞ս եղավ, որ տվյալ ճյուղն առանձնացավ և ո՞րն էր տարաձայնության հիմքը կամ առիթը:

Աշխատելով շատ չխճճել` ասեմ հետևյալը; Քրիստոնեական աշխարհում կան երեք գլխավոր ճյուղեր` կաթոլիկություն, ուղղափառություն և բողոքականություն; Կաթոլիներն իրենց հերթի բաժանվում են հռոմեական կաթոլիկ եկեղեցու, արևելյան կաթոլիկների և հին կաթոլիների; Ուղղափառ եկեղեցիները ինքնավար եկեղեցիներ են, հունարեն ավտոկեֆալ, թվով 15, այդ թվում ռուս, վրաց, հույն, ավելի ճիշտ` հելլենական և այլն; Մոլոկանները ռուս ուղղափառ եկեղեցու ենթաճյուղերից են; Բողոքական ուղղվածության եկեղեցիներն այսօր շատ-շատ են; Ուզում եմ անպայման շեշտել` Եհովայի վկաները քրիատոնյաներ չեն բառի ուղղակի իմաստով, քանի որ նրանք չեն ընդունում Աստծո Որդու Աստված լինելու փաստը;
Բացի այս երեքից, կան նաև հին արևելյան եկեղեցիներ, որոնց է պատկանում Հայ առաքելական եկեղեին;
Ինչ վերաբերում է տարաձայնության հիմքերին, ապա դրանք արտահայտվում են դավանաբանական հարցերում; Առհասարակ քրիստոնյա են համարվում այն եկեղեցիները, որոնք ընդունում են Տիեզերական ժողովներում ընդունված որոշումները, մասնավորապես` առաջին երեքի; Այդ տիեզերաժողովների ժամանակ է ընդունվել հավատո հանգանակը, որի բոլոր բաղադրիչները չգիտեմ, բայց հիմնականներից մեկը Սուրբ Երրորդության գաղափարն է; Հենց այդ չափանիշով էլ սովորաբար չափվում է կրոնական ուղղության աղանդ լինելու կամ չլինելու հասկացությունը; Բաժանությունները տեղի են ունեցել հետագա տիեզերական ժողովներում ընդունված որոշումները այս կամ այն եկեղեցու կողմից չընդունելը;

Second Chance
23.10.2008, 10:53
Բաժանությունները տեղի են ունեցել հետագա տիեզերական ժողովներում ընդունված որոշումները այս կամ այն եկեղեցու կողմից չընդունելը;
Այս մասի հետ այդքան էլ համաձայն չեմ(եթե խոսքը հետագա բաժանումների մասին է) ,որովհետև տարաձայնությունները առաջացել են ոչ թե այն պատճառով, որ մեկը չի համաձայնվել հին ժողովում ընդունված սկզբունքների հետ, այլ հին եկեղեցին ինքն է սկսել սարսափելի սխալներ թույլ տալ որոնք հենց հակասել են աստվածաշնչի սկզբունքներին. փրկության, մեղքի քավության և այլ հարցերի վերաբերյալ -օրինակս հենց կաթոլիկական եկեղեցուն է վերաբերվում , և դրանից է հենց առաջացել Մարթին Լյութերի բողոքական շարժումը;

Monk
23.10.2008, 19:37
Կարծում եմ բաժանման պատճառը /ինչպես հիմնականում - բոլոր բաժանումների պատճառը :)/ քաղաքականան է: Կրոնը շատ դեպքերում ծառայել է ընդհամենը շիրմա, ազդեցությունների ոլորտի ընդլայնման, կամ էլ հակառակը, ազդեցութամ ոլորտից դուրս գալու համար:
Ես ուրիշ պատճառ չեմ տեսնում քրիստոնեական /քույր/ եղեկեցիների գոյության մասով: Մնացածը, թե ով ինչձև է խաչակնքում և այլն, ընդամենը դետալներ են, որոնք սահմնանազատման բացատրություն չեն կարող ծառայել:
Քաղաքական պատճառները կարող են վարչական բաժանումներ առաջացնել, բայց ոչ դավանաբանական: Մերօրյա օրինակ բերեմ. Ռուսաստանն ու Վրաստանը քաղաքական խնդիրներ ունեն միմյանց հետ, Ռուս և Վրաց Եկեղեցիները նույնպես մասամբ ներքաշված են այդ խնդիրների մեջ, իսկ նրանց միջև կա վարչական բաժանում, քանի որ երկուսն էլ աֆտոկեֆալ Եկեղեցիներ են: Բայց երկու Եկեղեցիներն էլ պատկանում են նույն` Ուղղափառ կամ Օրթոդոքս ընտանիքին:;)

Հարգելի Մոնկ ,շատ հետաքրքիր կլինի իմանալ Պարսկական եկեղեցու մասին,
համոզված եմ որ շատերի համար այն կլինի հետաքրքրիր:
Մենք միշտ խոսում են Հայ-Պարսկական պատմական և կրոնական կապերի մասին և սահմանափակվում ենք Զորաստրիզմով:
Իմ կարծիքով մեր համար շատ կարևոր է հասկանալ որ 325 թվականին Պարսկական եկեղեցին ուներ արդեն պատմություն::B
Վանական ջան, Պարսկական Եկեղեցին այսօր էլ, Ասորի նեստորական Եկեղեցու ծիրում ունի իր պատմությունը: Կոնկրետ ինչն է հետաքրքրում? :)

Ինչ վերաբերում է տարաձայնության հիմքերին, ապա դրանք արտահայտվում են դավանաբանական հարցերում; Առհասարակ քրիստոնյա են համարվում այն եկեղեցիները, որոնք ընդունում են Տիեզերական ժողովներում ընդունված որոշումները, մասնավորապես` առաջին երեքի; Այդ տիեզերաժողովների ժամանակ է ընդունվել հավատո հանգանակը, որի բոլոր բաղադրիչները չգիտեմ, բայց հիմնականներից մեկը Սուրբ Երրորդության գաղափարն է;
Դա նիկիապոլսական հավատո հանգանակն է, որի բոլոր բաղադրիչները միշտ հնչում են Ս. Պատարագի ժամանակ: Խոսքը <Հավատամքի> մասին է:)

Monk
23.10.2008, 20:14
ամենաառաջին տարբերությունը թերևս միաբնակի և երկբնակի տարբերությունն է, խաչակնքելու ձևի տարբերությունը...
Աստղ ջան, թեպետ իբրև հարցադրում չէ գրառումդ, բայց մի փոքր պարզաբանեմ, քանի որ իբրև տեղեկատվություն ավելորդ չի լինի: Միաբնակ-երկաբնակ տարբերության մասին արդեն անդրադարձել եմ. եթե կարիք լինի, կարող եմ ավելի մանրամսանել:
Ինչ վերաբերում է խաչակնքվելուն, ապա այստեղ լուրջ տարաձայնություն չկա: Հայերս և կաթոլիկները խաչակնքվում են ձախից աջ, իսկ ուղղափառները` աջից ձախ: Պատճառը շատ բարդ չի. խաչալնքվելիս սովորաբար հնչեցվում է Ամենասուրբ Երրորդության անունը. <Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո: Ամեն>: Հրեական պատկերացումներից քրիստոնեությանն է անցել այն ավանդությունը, որով հոգին ասոցացվում է սրտի հետ, կամ, ավելի պարզ, համարվում է, որ հոգին գտնվում է ձախ կողմում` սրտի շրջանում: Ուստի խաչակնքվելիս <Հոգվույն> արտասանելու ժամանակ ձեռքը պիտի գտնվի հենց սրտի վրա: Հայերս և կաթոլիկները խաչակնքվելիս հնչեցնում են <Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո: Ամեն>, ուստի <Հոգվույն Սրբո> ասելով ձեռքը ձախից տանում են աջ, իսկ ուղղափառները հնչեցնում են <Հանուն Հոր և Որդվո և Սրբո Հոգվույն : Ամեն>, և ձեռքը աջից ձախ են տանում, որպեսզի <Հոգվույն> արտասանելու ժամանակ ձեռքը պիտի գտնվի սրտի կողմում: Սա ավանդության հարց է և որևէ լուրջ դավանաբանական խնդիր չի առաջացնում:

Hrayr
23.10.2008, 20:40
Խնդրում եմ գրեք կա՞ն արմատական տարբերություններ։
Ո՞ր եկեղեցում է քարոզվում Քրիստոսի խաչի մասին։ Ո՞ր եկեղեցում է տեղեկացվում մարդուն որ ինքն առանց Աստծո, ոչ թե առանց եկեղեցու, կյանք չունի, որ ինքը մահվան մեջ է ապրում, ո՞ր կյանքը Հիսուս Քրիստոսի մեջ է։
Ո"րն է եկեղեցիների տարբերությունը։ Մեկը Աստծուն մի ձև է ներկայացնում, մյուսը ուրիշ կերպ, եթե բոլորն էլ ճիշտ ներակայացնեին ի՞նչ օգուտ դրանից մարդուն։ Եթե հարևանս հաց ունի ուտելու և տաք անկողնի մեջ է քնում, իսկ ես այսօր մերկ ու թշվառական եմ, արդյոք ինձ համար տարբերություն ու՞նի հարևանիս լավ կամ վատ ապրելը։
Վերջապես նշեք որևիցէ մեկդ մի տարբերություն ասքան շատ եկեղեցիների մեջ։ Ամեն մեկը փորձում է իր ժողովրդին, իշխանությանը հաճեցնել, իսկ կա՞ այնպիսի եկեղեցի որ Աստծուն հաճեցնի ու նրա կամքը փնտրի և կա՞ մեկը որ իր շահը անտեսի ու դիմացինի շահն իր շահից վեր դասի։
Կա՞ մեկը որ պատրաստ է իր կյանքը դնելու դիմացինին կյանք տալու համար։
Ամպագոռգոռ հայտարարություններ շատերը կարող են անել, իսկ ո՞վ կդնի իր կյանքը։
Գրված է «Ով ուզում է գտնել իր կյանքը պետք է կորցնի այն, իսկ ով կդնի իր կյանքը ավետարանի համար կգտնի այն»։
Խնդրում եմ վրդովմունքս ճիշտ հասկացեք, ես ինչ–որ մեկին կամ ինչ–որ եկեղեցի ինկատի չունեի, պարզապես կյանք եմ ուզում տեսնել ու ոչ թե ավանդություն ու պապական սովորություն։

Karina
29.10.2008, 18:30
Հրայր ջան, ես քեզ հետ լիովին համամիտ եմ: Եվ համոզված եմ, որ որտեղ խոսվում է ազգային եկեղեցու մասին, այնտեղ Քրիստոսը անելու բան չունի:

Մեմի
01.11.2008, 01:30
Այս մասի հետ այդքան էլ համաձայն չեմ(եթե խոսքը հետագա բաժանումների մասին է) ,որովհետև տարաձայնությունները առաջացել են ոչ թե այն պատճառով, որ մեկը չի համաձայնվել հին ժողովում ընդունված սկզբունքների հետ, այլ հին եկեղեցին ինքն է սկսել սարսափելի սխալներ թույլ տալ որոնք հենց հակասել են աստվածաշնչի սկզբունքներին. փրկության, մեղքի քավության և այլ հարցերի վերաբերյալ -օրինակս հենց կաթոլիկական եկեղեցուն է վերաբերվում , և դրանից է հենց առաջացել Մարթին Լյութերի բողոքական շարժումը;

Համաձայն եմ, բայց բողոքական շարժումը առաջ է եկել 15 կամ 16-րդ դարերում, իսկ ես խոսում էի հին եկեղեցիների առանձնացման, ուղղափառ-կաթոլիկ բաժանման մասին;

հովարս
28.04.2011, 04:34
Խնդրում եմ գրեք կա՞ն արմատական տարբերություններ։
Ո՞ր եկեղեցում է քարոզվում Քրիստոսի խաչի մասին։ Ո՞ր եկեղեցում է տեղեկացվում մարդուն որ ինքն առանց Աստծո, ոչ թե առանց եկեղեցու, կյանք չունի, որ ինքը մահվան մեջ է ապրում, ո՞ր կյանքը Հիսուս Քրիստոսի մեջ է։
Ո"րն է եկեղեցիների տարբերությունը։ Մեկը Աստծուն մի ձև է ներկայացնում, մյուսը ուրիշ կերպ, եթե բոլորն էլ ճիշտ ներակայացնեին ի՞նչ օգուտ դրանից մարդուն։ Եթե հարևանս հաց ունի ուտելու և տաք անկողնի մեջ է քնում, իսկ ես այսօր մերկ ու թշվառական եմ, արդյոք ինձ համար տարբերություն ու՞նի հարևանիս լավ կամ վատ ապրելը։
Վերջապես նշեք որևիցէ մեկդ մի տարբերություն ասքան շատ եկեղեցիների մեջ։ Ամեն մեկը փորձում է իր ժողովրդին, իշխանությանը հաճեցնել, իսկ կա՞ այնպիսի եկեղեցի որ Աստծուն հաճեցնի ու նրա կամքը փնտրի և կա՞ մեկը որ իր շահը անտեսի ու դիմացինի շահն իր շահից վեր դասի։
Կա՞ մեկը որ պատրաստ է իր կյանքը դնելու դիմացինին կյանք տալու համար։
Ամպագոռգոռ հայտարարություններ շատերը կարող են անել, իսկ ո՞վ կդնի իր կյանքը։
Գրված է «Ով ուզում է գտնել իր կյանքը պետք է կորցնի այն, իսկ ով կդնի իր կյանքը ավետարանի համար կգտնի այն»։
Խնդրում եմ վրդովմունքս ճիշտ հասկացեք, ես ինչ–որ մեկին կամ ինչ–որ եկեղեցի ինկատի չունեի, պարզապես կյանք եմ ուզում տեսնել ու ոչ թե ավանդություն ու պապական սովորություն։

Նախ ասեմ, որ անցյալ դարի 70-ական թ.թ տվյալներով գոյություն ունեին [ուշադրություն] 27500 քրիստ. եկեղեցիներ: Պատկերացրեք այսօ՛ր որքան կլինի:
Պատճա՛ռը..... հպարտությունն է
Այսօր ամեն մի երրոդը երկու բառ է սովորում ավետարանից վազուն է ''եկեղեցի'' հիմնելու: (Հիսուսի խոսքերից «երբ որ գամ, արդյոք հավատք կգտնեմ)
Այն հարցին թե կա եկեղեցի որ Աստծուն հաճո լինի , իհարկե կա, դա Քրիստոսի անտեսնելի եկեղեցին է , որը բաղկացած է տարբեր եկեղեցիներից վեցված հոգիներից, որոնք Աստված են պաշտում ՀՈԳՈՎ և ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ:
Վեջին շարադրությունդ այպես ես դասավորել , որ կարդացողը կմտածի թե ավետարանը կոչ է անում ինքնասպանությանը: Խնրում եմ մի քիչ ուշադիր լինես:

հովարս
20.05.2011, 22:31
Նախ ասեմ, որ անցյալ դարի 70-ական թ.թ տվյալներով գոյություն ունեին [ուշադրություն] 27500 քրիստ. եկեղեցիներ:
Նախ ներեղություն եմ խնդրում, սխամունքի տեղ եմ տվել, ոչ թե 27500 այլ 22500:

Hrayr

Խնդրում եմ գրեք կա՞ն արմատական տարբերություններ։

Տարբերությունների մասին կարող եք իմանալ այստեղ http://ter-hambardzum.do.am/_ld/0/96_Axandner_Xevond.pdf

Jarre
16.07.2011, 02:48
Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումները ջնջված են:

Hayazn
17.02.2012, 02:12
Կարծես թե նոր տեսակետներ այլևս չեն հնչում: Շարունակեմ ինքս թեման զարգացնել::)
Ես առայժմ համառոտ սխեմատիկ կներկայացնեմ այդ տարբերությունները, հետագայում կարող ենք խորանալ մանրամասնությունների մեջ:
Նախ նշեմ, որ Քրիստոնեական Եկեղեցիների տարաբանույթ բաժանումներում կարևոր գործոններ են անշուշտ աշխարհագրական դիրքը, քաղաքական կացությունը, ազգային, լեզվական, մշակութային տարբերությունները և այլ շատ հանգամանքներ, բայց ընդգծեմ, որ այն կարևորագույն գործոնը, որ կարող է պատճառ դառնալ Եկեղեցու բաժանման կամ էլ Եկեղեցուց բաժանման, դավանանքն է: Եկեղեցու բաժանման պարագային պատճառը դավանաքի տարըմբռնումն է, որը սակայն թույլ է տալիս երկու կողմերին մնալ Եկեղեցու սահմաններում, իսկ երկրորդ` Եկեղեցուց բաժանման պարագային խնդիրն այլ է. դավանաքի հիմնարար սկզբունքներից մեկի կամ մի քանիսի թյուրըմբռնումը, աղավաղումը կամ ժխտումը: Եկեղեցուց բաժանումն արդեն հերձվածն է կամ աղանդը: Քանի որ թեմայի նյութը Եկեղեցու ներսում եղած բաժանումներն ու տարբերություններն են, ես կկենտրոնանամ առաջին պարագայի վրա:
Քրիստոնեական Եկեղեցու առաջին բաժանումը եղավ 451թ.: Պատճառը Բյուզանդիայի Քաղկեդոն քաղաքում կայացած, այսպես կոչված 4-րդ Տիեզերաժողովի ընդունած սկզբունքն էր Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունների վերաբերյալ: Նախքան մանրամասների մեջ մտնելը մի փոքր ծանոթություն: Տիեզերաժողովը Քրիստոնեական Եկեղեցու գերագույն մարմինը կամ ատյանն է, որտեղ հստակեցվում կամ բանաձևվում են քրիստոնեական ուղղափառ վարդապետության հիմնարար սկզբունքներն ու դոգմաները: Տիեզերաժողովը կազմվում է Քրիստոնեական բոլոր Եկեղեցիների առաջնորդներից, նշանավոր վարդապետներից ու պատվիրակներից և ամբողջ Եկեղեցու համախմբման պարագային հնարավոր է դառնում Սուրբ Հոգու ներգործությունը և Աստվածային Ճշմարտության բացահայտումը: Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում է իբրև Տիեզերոժողով միայն առաջին երեք` 325թ. Նիկիայի, 381թ. Կ.Պոլսի և 431թ. Եփեսոսի Տիեզերաժողովները: Դրանցից հետո տեղի ունեցածները մենք իբրև Տիեզերաժողով չենք ընդունում և ըստ այդմ էլ մերժում ենք ընդունել նրանց որոշումներն իբրև գերակա ճշմարտություն: Առաջին երեք Տիեզերաժողովների որոշումներն ընդունում են նաև մյուս բոլոր Եկեղեցիները: Մանրամասների մեջ չեմ մտնում` շատ չծանրաբեռնելու ու չխճճելու համար: Ցանկության պարագային կարող ենք մանրամասնել:
451թ. Բյուզանդիայի Քաղկեդոն քաղաքում գումարվեց նոր ժողով` քննարկելու Հիսուս Քրիստոսի երկու բնությունների խնդիրը: Մարդն ունի մարդկային բնություն, Աստված` աստվածային: Սակայն ինչպիսի բնություն է ունեցել Ամենասուրբ Երրորդության 2-րդ Անձը` Մարմնացյալ Բանը` Լոգոսը, Ով մարդու փրկագործությունն իրագործելու համար մարդացել էր և մտել մարդկային պատմության ի դեմս Հիսուս Քրիստոսի? Արևելյան մի շարք Եկեղեցիներ հրաժարվեցին այս խնդրի շուրջ նոր Տիեզերաժողով գումարելու մտքից, քանի որ գտան, որ նախորդ երեք Տիեզերաժողովներում, մասնավորապես Եփեսոսի 431թ. Տիեզերաժողովում լուծում էր տրվել այդ հարցին` համաձայն Տիեզերաժողովը նախագահած Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետի <Մի է բնութիւնն Բանին Մարմնացելոյ> բանաձևի: Սակայն հիմնականում Հռոմի և Կ.Պոլսի Եկեղեցիների պնդումով կայացավ ժողովը, որին հրաժարվեցին մասնակցել վերոնշյալ արևելյան Եկեղեցիները: Ժողովում ընդունվեց աստվածաբանական մի տեսակետ` համաձայն որի Քրիստոս մեկ Անձի մեջ ունեցել է երկու` իրարից անջատ բնություն: Սա դարձավ պատճառ, որ Քրիստոնեական Եկեղեցու մեջ տեղի ունենա երկփեղկում. ժողովը մերժած Հայ Առաքելական, Ասորի Հակոբիկյան, Ղպտի, Եթովպական և Հնդիկ Մալաբար (Մալանկարա) Եկեղեցիները կոչվեցին հակաքաղկեդոնականներ կամ միաբնակներ, իսկ մյուս ճյուղը` քաղկեդոնականներ կամ երկաբնակներ:
Մյուս բաժանումն արդեն տեղի ունեցավ Քրիստոնեական Եկեղեցու քաղկեդոնական ճյուղի ներսում: Դավանական վեճն ընթանում էր Հռոմի և Կ.Պոլսի Եկեղեցիների միջև, իսկ խնդրո առարկան <Ֆիլիոքվեի> (բառացի նշանակում է <նաև Որդուց>) վարդապետությունն էր: Հռոմի համոզմունքն էր, որ Սուրբ Հոգին բխում է թե Հորից և թե Որդուց, իսկ Կ. Պոլսինը, որ Սուրբ Հոգին բխում է միայն Հորից և համագոյակից է Որդուն ( Այս տեսակետին համաձայն ենք նաև հակաքաղկեդոնական` Արևելյան Ազգային Եկեղեցիներս): Աստվածաբանական երկարատև վեճի ընթացքում հնարավոր չեղավ ընդհանուր հայտարարի գալ, և արդյունքում 1054թ. տեղի ունեցավ Քրիստոնեական Եկեղեցու երկրոդ մեծ բաժանումը. Արևմտյան Եկեղեցին կոչվեց Հռոմի Կաթոլիկ (Ընդհանրական), իսկ Արևելյանը` Օրթոդոքս (Ուղղափառ):

Հ.Գ. Հաշվի առնելով քննարկման նյութի ծավալուն լինելը` առայժմ բավարարվում եմ այսքանով և ուրախ կլինեմ միասին քննարկել մանրամասները: Դրանց համեմատաբար սպառվելու կամ արձագանքների սակավության դեպքում կշարունակենք զարգացնել թեման` արդեն անդրադառնալով հետագա բաժանումին` Բողոքականությանը:
Ավելի բովանդակալից և հակիրճ բացատրություն ևրբևե չեի հանդիպել և սպասում եմ հաջորդ գրառումիդ , ինձ համար շատ հետաքրքիր և տեղեկատվական է :
Եթե մանրամասնելու պատճառով նյութը ծավալուն ստացվի , խնդիր չէ որովհետև այն ձանձրալի չէ :
Անհամբերությամբ սպասում եմ հետագա գրառումներին այս թեմայով :