PDA

Դիտել ողջ տարբերակը : Արտասահմանյան գրքեր` հայ հերոսներով

armatura
13.10.2008, 04:02
Առաջարկում եմ միահամուռ ուժերով կազմել արտասահմանյան (այդ թվում` ՍՍՀՄ և ԱՊՀ) գրողների գրքերի ցանկ, որտեղ հերոսներից գոնէ մեկը հայ է: Գրողի և ստեղծագործության անուննները գրում ենք բնագրով:

Սկսեցինք.

Jeffrey Eugenides - "Middlesex" (2002): 1922թ. կորցնելով ընտանիքին այրվող Զմուռնիա քաղաքում բժիշկ Նշան Փիլիփոսյանը (Nishan Philobosian) այլ հայ 7 հույն փախստականների հետ նավով հասնում է ԱՄՆ և հաստատվում Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում` մինչև կյանքի վերջը զբաղվելով ընտանեկան բժշկի պրակտիկայով: Ցավոք, լինելով արդեն տարեց և թուլացած տեսողությամբ, նա չի նկատում գլխավոր հերոսի/հերոսուհու սեռական օրգանների անոմալիան ծննդաբերության ժամանակ, ինչի պատճառով վերջինիս հերմաֆրոդիտիզմը հայտնաբերվում է շատ ուշ: Հատկանշական է որ գրքում Ն. Փիլիպոսյանը բուժած է լինում անձամբ Աթաթուրքին մարսողական տրակտի հիվանդությունից և նույնիսկ ունենում է այդ մասին վկայող պատվավոր վկայական, ինչը սակայն չի խանգարում թուրք ասկյարին սրի քաշել նրա փոքրիկ որդուն (վկայականը ձեռքում) ու ողջ ընտանիքին Զմյուռնյայի մարտական իրադարձությունների թոհուբոհում:

http://en.wikipedia.org/wiki/Middlesex_(novel)

Chuk
13.10.2008, 04:59
Գաղափար չունեմ, թե այս թեմայի իմաստը որն է, ինչ ենք շահելու կամ կորցնելու, իմանալով, որ այսինչ կամ այնինչ գրքում հայ հերոս է հայտնվել, սակայն քանի որ առաջարկը եղել է, ես էլ իմ կողմից մի հատ գիրք ավելացնեմ. Ջոաննա Ռոուլինգ, «Հարրի Փոթեր»:

Վարպետ
13.10.2008, 10:08
Ինձ թվում է` թեման հետաքրքիր է:) Արտակ ջան, կարող եմ իմանալ, թե Հարրի Փոթերի մեջ որ հերոսն է հայ?:)

armatura
13.10.2008, 12:53
Գաղափար չունեմ, թե այս թեմայի իմաստը որն է, ինչ ենք շահելու կամ կորցնելու

Ինձ թվում էր այս ֆորումն ընդհանրապես շահույթ չհետապնդող կազմակերպություն է, գուցե և սխալվել եմ :) Ինձ չի թվում թե ֆորումի մնացած թեմաներում ինչ որ կոնկրետ բան ենք շահում, տանում տուն, ուտում կամ էլ օգտագործում տնտեսության մեջ:

Իսկ թեմայի իմաստը հետևյալն է, մարդկանց աշխարհայացքը իրենցից հեռու աշխարհների ու ազգերի մասին կազմվում է հիմնականում գրքերից ու ֆիլմերից: Առավել հեղինակավոր գրքերը (նշածս գիրքը շահել է Pulitzer Prize 2003թ.) ստեղծում են հանրային կարծիք, ստերեոտիպ: Հետաքրքիր է պատկերացնել, ինչպես ենք մենք պատկերված գրքերում արտասահմանցու աչքերով:

Ասեմ, ոչ բոլոր գրքերում ենք լավ կողմից բնորոշված. օրինակ` Գոգոլի "Տարաս Բուլբա" վեպում հայերը հրեաներին հավասար չարչիություն են անում կազակների կացարանների շրջակայքում, իսկ, օրինակ, Դյումայի "Կոմս Մոնտե-Քրիստոն" վեպում Հայդեյին գնում են հայ ստրկավաճառի ձեռքից:

Chuk
13.10.2008, 14:36
Ինձ թվում էր այս ֆորումն ընդհանրապես շահույթ չհետապնդող կազմակերպություն է, գուցե և սխալվել եմ :) Ինձ չի թվում թե ֆորումի մնացած թեմաներում ինչ որ կոնկրետ բան ենք շահում, տանում տուն, ուտում կամ էլ օգտագործում տնտեսության մեջ:
Armatura, այստեղ երկու տարբեր հասկացություններ խառնեցիր: Ակումբը, այսինքն այս ֆորումը, ընդհանրապես կազմակերպություն չէ և շահույթ չհետապնդող նախագիծ է: Բայց երբ ես խոսում էի շահի մասին, ապա բնավ նկատի չունեի շահույթը: Թեմայից շատ չշեղվենք, եթե կցանկանաս, որևէ այլ, համապատասխան թեմայում հարցը կարող ենք մանրամասն քննել, բայց կարճ ասեմ, որ ես ֆորումը պատկերացնում եմ վայր, որտեղ մարդիկ գալիս են շահ ստանալու համար, իսկ այդ շահը կլինի գիտելիքի քաղումը, էմոցիան, նոր ծանոթությունը, ինքնահաստատումը թե այլ բան, արդեն էական չէ: Անձամբ ես նույն կերպ չէի հասկանա առաջարկված թեմայի շահը, եթե գրադարանում նստած լինեինք ընկերներով ու նրանցից մեկը առաջարկեր կազմել այդպիսի գրքերի ցուցակ: Ես զարմացած կասեի. «Բայց ինչի՞դ ա պետք»: Ճիշտ նույն կերպ, ինչպես զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ֆիլմի վերջին տիտրերում ամեն անգամ հայկական ազգանուն են փնտրում: Բայց նախ ես ընդամենը իմ դիրքորոշումը հայտնեցի թեմայի մասին (ինչը ֆորումային տրամաբանությունն է) և երկրորդ՝ ինձ բավարարեց քո բացատրությունը, թեև ես դրա հետ այնքան էլ համաձայն չեմ:

Ինձ թվում է` թեման հետաքրքիր է:) Արտակ ջան, կարող եմ իմանալ, թե Հարրի Փոթերի մեջ որ հերոսն է հայ?:)

Անկեղծ ասած այնքան էլ հերոս չի, ես երևի թե պարզապես շտապեցի :))
Երկրորդ գրքում՝ «Հարրի Փոթերն ու գաղտնի սենյակը» մի այսպիսի հիշատակում կա: Երբ Հարրիենք գնում են պրոֆեսոր Լոկոնսի մոտ ու պահանջում, որ նա իրենց օգնի ու պարզում են, որ վերջինս սրիկա է, այդ Լոկոնս կոչեցյալը սկսում է հպարտանալ, թե ինչպես է սեփականցրել այլ կախարդների քաջագործությունները՝ նրանց հիշողությունը վերացնելով ու իր վրա վերցնելով արվածը: Այստեղ ինքը հպարտ ասում է մոտավորապես հետևյալը. «Ախր հասկացեք վերջապես, ո՞վ պիտի կարդար ծեր հայ կախարդի մասին, թեկուզ և նա մի ամբողջ գյուղ էր փրկել: Ինքն իր զզվելի տեսքով կփչացներ գրքի կազմը: Էլ չասած որ ահավոր անճաշակ էր հագնվում»: Էսքան բան :)) :oy

Mitre
13.10.2008, 15:47
Ստանիսլավ Լեմ
Սոլյարիս
Գիբարյան

Հայկօ
13.10.2008, 19:16
Այզեկ Ազիմով
Մասնագիտությունը (պատմվածք)
Թրեվելյան (Trevelyan, կարող է և հայ լինել :)))

Ուիլիամ Գիբսոն (20-րդ դարի լավագույն ֆանտաստ գորղներից, կիբեր-պանկի պապան :) )
Նեյրոմանտիկը (բազմաթիվ մրցանակներ ստացած շատ հայտնի գործ)
Թերզիբաշյան

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունի» մեջ էլ կարծեմ սկզբում մի հայ գնչու էր հիշատակվում :think:

Chuk
13.10.2008, 19:26
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունի» մեջ էլ կարծեմ սկզբում մի հայ գնչու էր հիշատակվում :think:
Հա, ընդամենը երկու բառով հիշատակվում է «հայ գնչուն» ու վերջ:
Ի դեպ տեսություն կա, որ Մարկեսը Խաչատուր Աբովյանի աշակերտն ա, իբր Աբովյանը որ կորել է, հետո հայտնվել է Կոլումբիայում ու Մարկեսին դաս տվել :D Իբր «Հարյուր տարվա մենության միջի Մելկիադեսի (ճի՞շտ եմ հիշում անունը) կերպարի հիմքում հենց ինքն է եղել :think

Ռուֆուս
13.10.2008, 20:21

հա, ես մի էկվադորցուց էլի եմ լսել, որ Աբովյանը Կոլումբիայում է ապրել.... ;) Չնայած ինքը Մարկեսի դպրոցական տարիների մասին ոչ մի բան չէր պատմում :D

Իմ ամենասիրած գրքերից մեկը... Շվեդ գրող նոբելյան մրցանակակիր Պեր Լագերկվիստի "Բարրաբաս" գրքի գլխավոր հերոսներից մեկը հայ էր` Սահակ անունով:

Mitre
13.10.2008, 20:25
Դյուրենմաթ
Ծեր տիկնոջ այցը
Տիկին Ցախանասյանը- ինքը հայ չեր , հանգուցյալ ամուսնու ազգանունն էր

Կարել Չապեկի մոտ էլ կա "Պատմվածքներ մի գրպանից" շարքում հայ վաճառականների մասին պատմվածքի հերոսը լավ չի արտահայտվում :

Ուլուանա
13.10.2008, 21:12
Հայերի անպատվաբեր հիշատակման մի դեպք էլ ես հիշեցի։ :D Հեմինգուեյի «Կիլիմանջարոյի ձյուները» ("The Snows of Kilimanjaro") պատմվածքում մի անէական դիպվածում հիշատակվում էր ինչ–որ "Armenian slut"–ի մասին։ "Slut" բառը նկարագրական թարգմանությամբ նշանակում է պատահական կապերի մեջ մտնող, թափթփված, վատ վարքի տեր կին։ :oy

impression
13.10.2008, 21:27
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունի» մեջ էլ կարծեմ սկզբում մի հայ գնչու էր հիշատակվում :think:

Ահա, կամ պրոթեզը կամ էլ սառույցն էր "սաղացրել" էն մյուս գնչուների վրա: :)

StrangeLittleGirl
24.12.2009, 22:28
Չնայած թե «Կիլիմանջարոյի ձյուներն» եմ կարդացել, թե «100 տարվա մենությունը», բայց ոչ մեկում էլ չեմ կարողացել բռնացնել էդ պահերը: Դե սարսափելի անուշադիր եմ ազգությանս նկատմամբ :D

Բայց հիմա բռնացրել եմ հայկականի ու Հայաստանի անունը (հույս ունեմ՝ Armenia քաղաքի մասին չէ) Բրեդբերիի «Խատուտիկի գինի» վեպում: Մի տեղ ասում է՝ old Armenia, մի տեղ էլ Armenian avalanche

Hripsimee
24.12.2009, 22:51
Armatura, այստեղ երկու տարբեր հասկացություններ խառնեցիր: Ակումբը, այսինքն այս ֆորումը, ընդհանրապես կազմակերպություն չէ և շահույթ չհետապնդող նախագիծ է: Բայց երբ ես խոսում էի շահի մասին, ապա բնավ նկատի չունեի շահույթը: Թեմայից շատ չշեղվենք, եթե կցանկանաս, որևէ այլ, համապատասխան թեմայում հարցը կարող ենք մանրամասն քննել, բայց կարճ ասեմ, որ ես ֆորումը պատկերացնում եմ վայր, որտեղ մարդիկ գալիս են շահ ստանալու համար, իսկ այդ շահը կլինի գիտելիքի քաղումը, էմոցիան, նոր ծանոթությունը, ինքնահաստատումը թե այլ բան, արդեն էական չէ: Անձամբ ես նույն կերպ չէի հասկանա առաջարկված թեմայի շահը, եթե գրադարանում նստած լինեինք ընկերներով ու նրանցից մեկը առաջարկեր կազմել այդպիսի գրքերի ցուցակ: Ես զարմացած կասեի. «Բայց ինչի՞դ ա պետք»: Ճիշտ նույն կերպ, ինչպես զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ֆիլմի վերջին տիտրերում ամեն անգամ հայկական ազգանուն են փնտրում: Բայց նախ ես ընդամենը իմ դիրքորոշումը հայտնեցի թեմայի մասին (ինչը ֆորումային տրամաբանությունն է) և երկրորդ՝ ինձ բավարարեց քո բացատրությունը, թեև ես դրա հետ այնքան էլ համաձայն չեմ:

Անկեղծ ասած այնքան էլ հերոս չի, ես երևի թե պարզապես շտապեցի :))
Երկրորդ գրքում՝ «Հարրի Փոթերն ու գաղտնի սենյակը» մի այսպիսի հիշատակում կա: Երբ Հարրիենք գնում են պրոֆեսոր Լոկոնսի մոտ ու պահանջում, որ նա իրենց օգնի ու պարզում են, որ վերջինս սրիկա է, այդ Լոկոնս կոչեցյալը սկսում է հպարտանալ, թե ինչպես է սեփականցրել այլ կախարդների քաջագործությունները՝ նրանց հիշողությունը վերացնելով ու իր վրա վերցնելով արվածը: Այստեղ ինքը հպարտ ասում է մոտավորապես հետևյալը. «Ախր հասկացեք վերջապես, ո՞վ պիտի կարդար ծեր հայ կախարդի մասին, թեկուզ և նա մի ամբողջ գյուղ էր փրկել: Ինքն իր զզվելի տեսքով կփչացներ գրքի կազմը: Էլ չասած որ ահավոր անճաշակ էր հագնվում»: Էսքան բան :)) :oy

Ոնց որ նույնիսկ ասում էր իր <<ահավոր քթով կփչացնի գրքի կազմը>> , որ չալարեմ , մի հատ կստուգեմ

Գոհարիկ
26.12.2009, 13:20
Պիեռ Կոռնեյլի «Պոլիկտոս» ողբերգությունը կատարվում է Փոքր Հայքի տարածքում,գլխավոր հերոսը՝ Պոլիկտոսը հայ է, հայեր են նաև Նեարքոսն ու Ստրատոնիկեն:
«Փարիզի Աստվածամոր տաճարում»» էլ Էսմերալդայի մայրը իր նորածին աղջկա ապագայի մասին խոսելիս երևակայում է, որ իր դուստրը կարող է մի օր Հայաստանի կայսրուհի դառնալ(երևի Հյուգոն չգիտեր, որ Հայաստանում կայսրություն չկա,առավելևս՝ 15րդ դարում):Մի այլ հատվածում էլ պալատական բժիշկը թվում է,թե ինչ միջոցներով կարող է բժշկել արքային ու թվարկման ժամանակ ասոմ է հայկական ... (ինչ-որ խոտաբույս էր,չեմ հիշում անունը:oy)

Գոհարիկ
26.12.2009, 13:33
Ա,մի բան էլ հիշեցի. ֆրանսիական էպոսում՝ «Ռոլանդի երգ»-ում թշնամու զորքը նկարագրելիս ասվում է,որ արաբների կողմից մի շարք այլ ազգերի թվում կային նաև հայեր(առանձին ջոկատով):
Արի էդ ֆրանսիացիներին բացատրի, որ մեր կամքով չէր, էդ շրջանում արաբների տիրապետության տակ էինք գտնվում:)

StrangeLittleGirl
26.12.2009, 13:50

Չի բացառվում, որ բժիշկը նշել է prunus armeniaca կոչվող բույսը, այսինքն՝ ծիրանը:

Lion
26.12.2009, 14:26
Ա,մի բան էլ հիշեցի. ֆրանսիական էպոսում՝ «Ռոլանդի երգ»-ում թշնամու զորքը նկարագրելիս ասվում է,որ արաբների կողմից մի շարք այլ ազգերի թվում կային նաև հայեր(առանձին ջոկատով):
Արի էդ ֆրանսիացիներին բացատրի, որ մեր կամքով չէր, էդ շրջանում արաբների տիրապետության տակ էինք գտնվում:)

Իրոք? Շատ եմ խնդրում, եթե կարող եք, այդ հատվածը տեղադրեք:)

Գոհարիկ
26.12.2009, 14:42
Չի բացառվում, որ բժիշկը նշել է prunus armeniaca կոչվող բույսը, այսինքն՝ ծիրանը:

Չէ,StrangeLittleGirl ջան:Չալարեցի:),բացեցի նայեցի,փաստորեն ես էլ ճիշտ չէի հիշում:Խոտաբույս չի:Հատվածը բերում եմ ամբողջությամբ՝ мы положим вам на поясницу большой пластырь из вощаной мази, армянского болюса, яичного белка, оливкового масла и уксуса.болюс-ը ես ինչքան գիտեմ մեծ հաբին են ասում,բայց եթե սխալվում եմ,կներեք:Ուղղակի ես գրքի հայերեն թարգմանությունը չունեմ,եթե ինչ-որ մեկն ունի,մի հատ նայեք հայերեն ոնց են թարգմանել էդ բառը: 10րդ գրքի 5րդ ենթավերնագրում է :

Գոհարիկ
26.12.2009, 14:44
Իրոք? Շատ եմ խնդրում, եթե կարող եք, այդ հատվածը տեղադրեք:)

Գիրքը տանը չունեմ,բայց երկուշաբթի կվերցնեմ,կգտնեմ հատվածն ու կտեղադրեմ:

Hripsimee
26.12.2009, 15:03
Չեխովը Գեղեցկուհիները վերնագրով պատմություն ունի , նկարագրումա հայ ու ռուս աղջիկների գեղեցկությունները ու դրանց տարբերությունները

StrangeLittleGirl
26.12.2009, 15:11
Չէ,StrangeLittleGirl ջան:Չալարեցի:),բացեցի նայեցի,փաստորեն ես էլ ճիշտ չէի հիշում:Խոտաբույս չի:Հատվածը բերում եմ ամբողջությամբ՝ мы положим вам на поясницу большой пластырь из вощаной мази, армянского болюса, яичного белка, оливкового масла и уксуса.болюс-ը ես ինչքան գիտեմ մեծ հաբին են ասում,բայց եթե սխալվում եմ,կներեք:Ուղղակի ես գրքի հայերեն թարգմանությունը չունեմ,եթե ինչ-որ մեկն ունի,մի հատ նայեք հայերեն ոնց են թարգմանել էդ բառը: 10րդ գրքի 5րդ ենթավերնագրում է :

болюс-ը միանվագ դեղաչափն է: Էստեղ ավելի շատ խառնվեցի իրար: Հայկական բոլյուսը ո՞րն ա :think

Գոհարիկ
26.12.2009, 15:14
болюс-ը միանվագ դեղաչափն է: Էստեղ ավելի շատ խառնվեցի իրար: Հայկական բոլյուսը ո՞րն ա :think

:esimԼավ,ես հայերեն թարգմանությունը կգտնեմ,կնայեմ ու կգրեմ անպայման

Դատարկություն
26.12.2009, 15:23
Մեջբերում խոհարարական հանրագիտարանից`

БОЛЮС
(от греч. - земляная глыба). Особый вид съедобной глины. Представляет собой кремнекислый глинозем, содержащий окись железа. Встречается в форме твердых глыб глубокого, насыщенного красного цвета. Жирный на ощупь, легко растирается, во рту быстро тает. У римлян носил название "terra rubra" (красная земля), на востоке известен как армянская глина. С древнейших времен употреблялся в кулинарии ряда национальных кухонь (греческой, ассирийской, армянской, египетской, а в новое время - во французской, испанской, португальской) для подкрашивания пищи, а иногда и для усиления вязкости некоторых блюд. Представлял собой самую невинную пищевую краску, не только безвредную, но и полезную при некоторых заболеваниях: при расстройстве желудка, слабости, бледной немочи.
Ես ոնց հասկացա, հատուկ սիլիկատային կավ է, որ օգտագործվում է որոշ հիվանդությունների բուժման համար և սննդում

One_Way_Ticket
26.12.2009, 19:41
Չգիտեմ ինչքանով է թեմային համապատասխանում գրառումս, բայց դե...
Դեռ 6-րդ դասարանում էի սովորում, Կարել Չապեկի պատմվածքներն էի կարդում, այսպիսի նախադասության հանդիպեցի (բառ առ բառ հիշում եմ)` "а эти армяне страшные мошенники, с ними даже еврей должен быть начеку":

Lion
26.12.2009, 22:06
Այս մեկն էլ իմ կողմից…

Էպիզոդը վերաբերվում է հանրահայտ "Կոմս Մոնտե-Քրիստո" վեպին, այն տեսարանին, երբ Հայդեն ֆրանսիական պառլամենտում ցուցմունք է տալիս Ֆերնան Մոնդեգոյի դեմ.

"...ահա, վերջապես, այն վաճառագիրը, որ, անտարակույս, ամենակարևորն է. սրանով ֆրանսիական սպան, որ Բարձր Դռան հետ իր գարշելի սակարկության ժամանակ որպես ավար բաժին էր ստացել իր բարերարի կնոջն ու աղջկան, ինձ և մորս հազար քսակով, այսինքն՝ չորս հարյուր հազար ֆրանկով ծախել է հայ վաճառական Էլ Կոբիրին":

Անունը հայկական չէ, ու, չնայած այս մարդը ըստ վեպի աղջիկներ է մատակարարել սուլթանի հարեմին, նրա անունը թուրքական էլ չէ, այլ ավելի շուտ արաբա-բերբերական...

Նույն վեպում, մի քիչ ներքև, մեջբերվում է Էլ-Կոբիրի ստացականը, որով վերջինս հավաստում է, որ ինքը` սուլթանի հարեմի մատակարարը, ֆրանսիացի ազնվական Ֆերնան Մոնդեգոյից սուլթանի հարեմի համար սուլթանի միջոցներով ձեռք բերած Հայդե անունով տասնմեկամյա քրիստոնեուհուն` Ալի փաշայի ու նրա սիրելի կին Վասիլաքի աղջկան, հիջրայի 1247 թ-ին երկու հազար քսակ արժողությամբ ադամանդի փոխարեն փոխանակել է ֆրանսիացի ազնվական կոմս Մոնտե-Քրիստոյի հետ...

Բաաա...:think

Գոհարիկ
27.12.2009, 22:42
Մեջբերում խոհարարական հանրագիտարանից`

Ես ոնց հասկացա, հատուկ սիլիկատային կավ է, որ օգտագործվում է որոշ հիվանդությունների բուժման համար և սննդում

Շնորհակալություն տեղեկության համար,ես էլ հայերեն թարգմանությունում նայեցի՝ գրված էր հայկական կարմիր կավ:

Գոհարիկ
29.12.2009, 14:19
Գիրքը տանը չունեմ,բայց երկուշաբթի կվերցնեմ,կգտնեմ հատվածն ու կտեղադրեմ:

Չեմ մոռացել խոստումս,պարզապես գիրքը դեռ ձեռս չի ընկել:oy

StrangeLittleGirl
10.01.2010, 22:01
Էլիֆ Շաֆակի «Ստանբուլի բիճը»: Ամբողջությամբ հայերի մասին է: Հրաշալի գործ է: Կարծում եմ՝ ավելի լավ հնարավոր չէր հայերին ներկայացնել: Գուցե լավագույն գիրքն է հայ հերոսներով, որի հեղինակը հայ չէ:

Սերխիո
11.01.2010, 01:54
: Գուցե լավագույն գիրքն է հայ հերոսներով, որի հեղինակը հայ չէ:

ճիշտն ասած չեմ կարդացել,բայց Վերֆելի « Մուսա լեռան 40 օրից » է՞լ լավն է

StrangeLittleGirl
11.01.2010, 02:24
ճիշտն ասած չեմ կարդացել,բայց Վերֆելի « Մուսա լեռան 40 օրից » է՞լ լավն է

Չեմ կարդացել :))

Սերխիո
11.01.2010, 02:31
«100 տարվա մենությունը», բայց ոչ մեկում էլ չեմ կարողացել բռնացնել էդ պահերը: Դե սարսափելի անուշադիր եմ ազգությանս նկատմամբ :D

էջ 22 ,ներքևից V տող ,III բառ :))

Եթե 1979 թ. հրատարակություն ա

StrangeLittleGirl
11.01.2010, 12:53
էջ 22 ,ներքևից V տող ,III բառ :))

Եթե 1979 թ. հրատարակություն ա

Գիրքը մոտս չի հիմա: :( Ինչ մի «100 տարվա մենություն» կարդալու մանիա ա սաղի մոտ:

Բարեկամ
12.01.2010, 04:12
Տեսնես ինչի իտալացին երբեք չի բացի նման թեմա - արտասահմանյան գրքեր իտալացի հերոսներով: Կամ լավ, պապուագվինեացին :think

Դատարկություն
12.01.2010, 12:47
Էս վերջերս մի տեղ կարդացի... փաստորեն Նորբերտ Վիների «Կիբեռնետիկայի հոր», «Գայթակղիչը» վեպի գլխավոր հերոս` Գրիգոր Ջեյմսը ազգությամբ հայ է:)
Հա մեկ էլ` Բորխես «Tlon, Ucbar, Orbis Tertius»-ում էսպիսի մի հատված երրորդ աշխարհի սահմանների մասին
... Աշխարհագրական մասում նշված տասնչորս անուններից միայն երեքն էին ծանոթ` Խորասան, Արմենիա, Էրզրում, որոնք տեքստում մեջբերված էին հպանցիկ: ...

Գոհարիկ
12.01.2010, 19:37
Ինքս դեռևս չեմ կարդացել, բայց այսօր իմացա, որ Ֆլոբերի <<Բուվար և Պեկյուշե>> գրքի հերոսները փորձել են հայերեն սովորել և չեն կարողացել:D

Գոհարիկ
22.01.2010, 22:52
Չեմ մոռացել խոստումս,պարզապես գիրքը դեռ ձեռս չի ընկել:oy

Վերջապես. հատված <<Ռոլանդի երգ>>ից.
Արաբ զոր ու զորքին թիվ ու համար չկա:
Փոքրագույն գունդն անգամ հիսուն հազար ունի:
............
...................
...............
Չորրորդ գնդում` բրյուն ու սլավոն,
սերբ ու սորբեր մտան հինգերորդում,
Վեցերորդում հայեր ,մավրիտանցիք
...............
..........
..............
..............
Հիացած իր զորքով` խոսեց էմիրն արաբ,
Երդվեց Մուհամմեդի մարմնով ու զորությամբ.
<<Չէ, ցնդել է կարծես ֆրանկ ծերուկ արքան:
Թե խույս չտա մարտից, այնպիսի ջարդ կտամ,
Որ հավիտյան զրկվի թագից կայսերական...>>

Սերխիո
22.01.2010, 22:57
Գիրքը մոտս չի հիմա: :( Ինչ մի «100 տարվա մենություն» կարդալու մանիա ա սաղի մոտ:

էս :( սմայլիկը երկրորդ նախադասություանն ա վերաբերում ? , այսինքն տխրում ես, որ քո սիրել գիրք կարդում են , Բյուր ջան:)

Բյուր ջան , այ ետ քո ասած մանիան պարզելու համար էլ կարդացի,բայց իրոք արժանի էր ետքան գովեստների , լավ էր:

Whyspher Whisper
09.02.2010, 01:58
Հեսսեն մի պատմվածք ունի` “Մասսագետների մոտ”: Ուղիղ կերպով հայերի անունը չի հիշատակվում, բայց շատ մանրուքներ խոսում են նրա օգտին, որ դա հենց հայերի /20րդ դարի սկզբի, բայց դե հիմա էլ/ մասին է: