PDA

Դիտել ողջ տարբերակը : Իսպանիայի հավաքական

Amourchik
12.10.2008, 20:46
Եկեք այստեղ էլ քննարկենք ներկայիս Եվրոպայի չեմպիոնի մասնակացությամբ խաղերը և ընդհանրապես ամեն ինչ, ինչ կապված է Իսպանիայի հավաքականի հետ :Կարծում եմ այս հավաքականը իրոք դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում և հետաքրքիր կլիներ իմանալ Ձեր կարծիքը այս հավաքականի մասին:

Ambrosine
12.10.2008, 21:09
Դե որ չեմպիոն ա, դրանով ամեն ինչ ասված է. այսինքն` լավագույնն է Եվրոպայում, հուսանք լավագույնը կլինի նաև աշխարհում Հայաստանից հետո, իհարկե:P

Amourchik
12.10.2008, 23:23
Դե որ չեմպիոն ա, դրանով ամեն ինչ ասված է. այսինքն` լավագույնն է Եվրոպայում, հուսանք լավագույնը կլինի նաև աշխարհում Հայաստանից հետո, իհարկե:P

Հուսանք:Չնայած չեմ կարծում որ աշխարհի չեմպիոն կդառան ա բայց հուսանք;)

Morpheus_NS
13.10.2008, 00:01
Հուսանք:Չնայած չեմ կարծում որ աշխարհի չեմպիոն կդառան ա բայց հուսանք;)

Իսպանիայի հավաքականը իրա բալետչիկներով աչքիցս բեսամթ ընկավ այն բանի համար, որ մեր հիմնի տակ իսպանացիները ոտքի չկանգնեցին:

Amourchik
13.10.2008, 14:09
Իսպանիայի հավաքականը իրա բալետչիկներով աչքիցս բեսամթ ընկավ այն բանի համար, որ մեր հիմնի տակ իսպանացիները ոտքի չկանգնեցին:

Չէ ես չեմ ասում իսպանացիների պահվածքը քննարկենք որովհետև դա անիմաստ ա բայց ես մի քանի հոգու պատճառով չեմ կարող ասել որ Իսպանացիները բոլորը վատն են ու դրա համար չարժի միայն այդ պատճառով հավաքականից հիասթափվել եթե իհարկե երբևէ երկրպագել ես այդ հավաքականին;)

Kuk
13.10.2008, 14:15
Իսպանիայի հավաքականը իրա բալետչիկներով աչքիցս բեսամթ ընկավ այն բանի համար, որ մեր հիմնի տակ իսպանացիները ոտքի չկանգնեցին:

Ֆուտբոլից հեռու մարդ եմ, բայց մի բան ասեմ.
Մերոնք էլ Թուրքիայի հիմնի ժամանակ սուլում էին. խայտառակություն էր:[

Amourchik
13.10.2008, 16:34
Ֆուտբոլից հեռու մարդ եմ, բայց մի բան ասեմ.
Մերոնք էլ Թուրքիայի հիմնի ժամանակ սուլում էին. խայտառակություն էր:[

Ես չէի ուզում գրել բայց արդեն գրվեց սրա մասին այդ պատճատով կասեմ որ լրիվ համամիտ եմ անձամբ ես ներկա եմ եղել Հայաստան Թուրքիա խաղին ու ինքս եմ տեսել թե ինչ վատ էր երբ ուրիշ ազգի հիմնա հնչում ու մենք ոտքի չենք կանգնում ուզում եմ հատուկ նշել որ հետո դժգոհություններ չհնչեն ես նույնպես համարում եմ որ Թուքիայի պարագան լրիվ ուրիշա բայց միևնույննա դա ներքին կուլտուրայա որ և մենք չունեցանք տվյալ պարագայում ոչ էլ իսպանացիները դրա համար առաջին հերթին մենք ուղղենք մեր մեջ սխալները նոր ուրիշներից հիասթափվենք:Եթե հավաքակնը եկել ա խաղում ա ապա մենք էլ մեր հերթին պարտավոր էինք համապատասխան մոտեցում ցուցաբերեիք :Կարծում եմ բոլորը հիշում են Ադրբեջանի հավաքականի օրինակը որ հրաժարվեցին խաղից ու մենք էլ տուժեցինք իսկ ինչ կլիներ որ Թուրքիան էլ հրաժարվեր-լավ չէր լինի/չնայած մեկա պարտվեցինք,:Dբայց դե../Մնացածը թողնում եմ ձեր հայացողության վրա, ինքներդ դատեք ճիշտ եմ թե սխալ:think

Amourchik
13.10.2008, 16:58
Մեկ ուշագրավ լուր կապված Իսպանիայի հավաքականի հետ:Այս հավաքականը պարտություն չի կրել 2006թ. նոյեմբերի 15-ից:Սա կարծում եմ իրոք լուրջ հաջողություն է :ok:)

Amourchik
22.11.2008, 19:20
Մեկ ուշագրավ լուր կապված Իսպանիայի հավաքականի հետ:Այս հավաքականը պարտություն չի կրել 2006թ. նոյեմբերի 15-ից:Սա կարծում եմ իրոք լուրջ հաջողություն է :ok:)

Ուղիղ երկու տարի առանց պարտության:loveՀերթական հաղթանակը 3-0 օրերս տոնեց իմ սիրելի Իսպանիայի հավաքականը:love

Amourchik
12.02.2009, 18:23
Իմ սիրել Իսպանիայ հավաքականը 29-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, այս անգամ Անգլիայի հետ ընկերական խաղում վերջիններիս 2-0 հաշվով հաղթելով:love:love
Հ.Գ. խաղը չեմ տեսել, բայց ինչքանով որ կարողացա հասկանալ, Իսպանիան Անգլիայից Անգլիա չի թողել ու ոչ մի շանս չի թողել նրան:Հիանալի ցուցանիշներ է գրանցում Իսպանիան, ուղղակի հիացմունքի արժանաի ֆուտբոլ է ցուցադրում:love

Ambrosine
12.02.2009, 19:56
Անգլիայից Անգլիա չի թողել
էս վերջերս ուր էր Անգլիա, որ մի հատ էլ մնար?

Շնորհավոր

Amourchik
12.02.2009, 20:51
էս վերջերս ուր էր Անգլիա, որ մի հատ էլ մնար?

Շնորհավոր

Հա բայց Անգլիան մնում ա Անգլիա ու աշխարհի լավագույն հավաքականներից մեկը, բայց ոչ Իսպանիայի դեմ:P

Yellow Raven
12.02.2009, 23:55
Սենց որ շարունակի աչքիս Իսպանիան առաջին պարտությունը Հրազդան մարզադաշտում կրի:D

Ambrosine
13.02.2009, 00:00
Սենց որ շարունակի աչքիս Իսպանիան առաջին պարտությունը Հրազդան մարզադաշտում կրի:D
Աստված ձայնդ լսի

Ապե Ջան
10.09.2009, 00:44
Իսպանիայի հավաքանի կազմում հանդես եկող Սեսկ Ֆաբրեգասը բացեց Online ընթացող Իսպանիա - Էստոնիա խաղում

gafff
10.09.2009, 01:19
Վատը չեն պետքա ուղղակի հավաքվեն

Իմ կարծի`ով հավաքականի օպտիմալ կազմը

-------------------------Casillas---------------------------
Arbeloa---------Puyol-----------------Pique---------Capdevilla
--------------------------Xabi Alonso--------------------------
-----------------Xavi--------------------Iniesta-----------------
------------------Villa---------------------------------Silva
----------------------------Torres----------------------------------

Լեո
10.09.2009, 01:52
Իսպանիայի հավաքանի կազմում հանդես եկող Սեսկ Ֆաբրեգասը բացեց Online ընթացող Իսպանիա - Էստոնիա խաղում

:))

Արդեն offline խաղի հաշիվը 3-0 :hands

REAL_ist
10.09.2009, 11:56
ետ օպտիմալ կազմում Ռամոսը տեղ չի ունենալու?:o

Ապե Ջան
10.09.2009, 14:58
:))

Արդեն offline խաղի հաշիվը 3-0 :hands

ովքեր են գոլ արել?

Լեո
10.09.2009, 15:01
ովքեր են գոլ արել?

«Գոլ անելը» չգիտեմ :)), բայց գոլերի հեղինակներն են Ֆաբրեգասը, Կազորլան և Մատան :)

h.s.
10.09.2009, 16:49
Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը «չոր» հանդիպումների քանակությամբ նոր ռեկորդ սահմանեց Իսպանիայի հավաքականում:

Էստոնիայի հետ հանդիպումը Աշխարհի գավաթի որակավորման փուլում դարձավ նրա համար 57-րդը, որտեղ Կասիլյասը կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը։ Այսպիսով, Կասիլյասը այդ ցուցանիշով շրջանցեց Անդոնի Սուբիսարետային, ով մեկ «չոր» հանդիպում պակաս է անցկացրել:

Նշենք, որ Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասը անցկացրել է 98 հանդիպում, իսկ Սուբիսարետան՝ 129։

armsport.am (http://armsport.am/am/news/4/4/1536/)

Ապե Ջան
10.09.2009, 18:19
«Գոլ անելը» չգիտեմ :)), բայց գոլերի հեղինակներն են Ֆաբրեգասը, Կազորլան և Մատան :)
Լավ չի, էսքան ժամանակա ֆուտբոլ էս նայում ու մինչև հիմա չգիտես

Լեո
10.09.2009, 18:21
Լավ չի, էսքան ժամանակա ֆուտբոլ էս նայում ու մինչև հիմա չգիտես

Քեզնից հաստատ ավելի երկար ժամանակ եմ ֆուտբոլ նայում ու գիտեմ, որ գոլ չեն անում, խփում են:

gafff
11.09.2009, 00:01
ետ օպտիմալ կազմում Ռամոսը տեղ չի ունենալու?:o

Իհարկե ոչ: Թե քեզ թվումա բոլորը մոռացել են իրա խայտառակ խաղերը անցյալ մրցաշրջանում և Կոնֆեդերացիայի գավաթում ??? Նույնիսկ Մարկանա էր դրանք նկատում:

Ապե Ջան
11.09.2009, 01:38
Քեզնից հաստատ ավելի երկար ժամանակ եմ ֆուտբոլ նայում ու գիտեմ, որ գոլ չեն անում, խփում են:
հիմա դու խոսակցականում էլ ես օգտագործում գոլ անել-ը, պետք չեր նկատողություն անել

GevSky
11.09.2009, 11:43
օպտիմալ կազմում Սիլվայի տեղը ինձ թվում է պետք է Սեսկը լինի իսկ Սեսկի փոհարինողը Մատան... Վատ չէր լինի Տորեսին Բոյանը փոխարիներ;)

Amourchik
11.09.2009, 13:05
Իհարկե ոչ: Թե քեզ թվումա բոլորը մոռացել են իրա խայտառակ խաղերը անցյալ մրցաշրջանում և Կոնֆեդերացիայի գավաթում ??? Նույնիսկ Մարկանա էր դրանք նկատում:

եթե խայտառակ խաղեր ասելով նկատի ունես ռեալի կազմում, ապա դա միայն իր մեղքով չէր, որ ինքը վատ էր խաղում, իսկ եթե նկատի ունես Իսպանիայի հավաքականում, ապա եթե լավը չլիներ դել բոսկեն հաստատ Արբելոային ավելի շուտ նկատած կլիներ, քան բոլորը, իսկ վատ թե լավ խաղով, այսօր նա լավագույն պաշտպաններից ա առհասարակ, չնայած վերջին մրցաշրջանում իրեն լավ չդրսևորեց, բայց լավ է, որ մարզիչները մեկ մրցաշրջանից կամ մեկ խաղից ելնելով չէ, որ խաղացող են ընտրում իրենց թիմերի համար

REAL_ist
11.09.2009, 14:05
Իհարկե ոչ: Թե քեզ թվումա բոլորը մոռացել են իրա խայտառակ խաղերը անցյալ մրցաշրջանում և Կոնֆեդերացիայի գավաթում ??? Նույնիսկ Մարկանա էր դրանք նկատում:Եթե դու համոզված ես, որ աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկը տեղ չունի Իսպանիայի հավաքականի "օպտիմալ" կազմում, խոսակցության շարունակությունը համարում եմ անիմաստ: Հեսա Ռամոսը կսկսի խաղալ, ինքդ կհամոզվես, որ Ռամոսի չափ պաշտպանության օպտիմալ կազմում անփոփոխ տեղ ունի մեկ էլ Պույոլը:

Yellow Raven
11.09.2009, 15:38
Եթե դու համոզված ես, որ աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկը տեղ չունի Իսպանիայի հավաքականի "օպտիմալ" կազմում, խոսակցության շարունակությունը համարում եմ անիմաստ: Հեսա Ռամոսը կսկսի խաղալ, ինքդ կհամոզվես, որ Ռամոսի չափ պաշտպանության օպտիմալ կազմում անփոփոխ տեղ ունի մեկ էլ Պույոլը:

Ցավոք պետքա նշեմ, որ Պույոլը էլ չունի անփոփոխ տեղ հավաքականում:( Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում Դել Բոսկեն քիչ էր վստահում Պույոլին, ջահելներին ավելի շատ տեղա տալիս:)

Իսկ աջ եզրը հաստատ Ռամոսիննա լինելու էս տարի համենայն դեպս:)

GevSky
11.09.2009, 16:14
Ցավոք պետքա նշեմ, որ Պույոլը էլ չունի անփոփոխ տեղ հավաքականում Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում Դել Բոսկեն քիչ էր վստահում Պույոլին, ջահելներին ավելի շատ տեղա տալիս
Ասածդ ինձ համար ծիծաղելի էր... Ով ով եթե այդ դիրքում կա անփոխարինելի պաշտպան դա Պույոլն է... Բարսելոնի կազմում լավագույներից մեկը... ով 1 խաղի ընթացքում 4-5 անգամ առնվազն փրկում է թիմին գոլ ընդունելուց.... Ինչպես կարող է նա հիմնական տեղ չունենա կազմում... Եթե Դել Բոսկեն չի վստահում ուրեմն դա նրա խնդիրներնա առանց որևէ հիմքի...

Yellow Raven
11.09.2009, 16:19

Լրիվ համաձայն եմ, ոչ մի դեպքում չեմ կասկածում իրա որակների վրա, բայց ամեն դեպքում Պիկե-Մարչենա զուգին Դել Բոսկեն ավելի շատա վստահում:)

REAL_ist
11.09.2009, 17:40
Կոնֆեդերացիաների գավաթը չափանիշ չի, այն ավելի շատ փորձարկումների համարա: Վերջին խաղերում էլ ինչքան գիտեմ Պույոլ-Պիկե զույգնա խաղացել, շատ դեպքերա եղել Պույոլ-Ալբոլ զույգնա խաղացել, աշխարհի առաջնությանն էլ ինչպես գիտենք Պույոլ-Մարչենա: Ձախ եզրում էլ Արբելոան վերձերս հաճախակիա խաղում Կապդեվլիայի տեղը, բայց Ռամոսը միշտ իր տեղը ունի աջ եզրում, եթե վնասվածք չկա;

gafff
11.09.2009, 19:47
Եթե դու համոզված ես, որ աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկը տեղ չունի Իսպանիայի հավաքականի "օպտիմալ" կազմում, խոսակցության շարունակությունը համարում եմ անիմաստ: Հեսա Ռամոսը կսկսի խաղալ, ինքդ կհամոզվես, որ Ռամոսի չափ պաշտպանության օպտիմալ կազմում անփոփոխ տեղ ունի մեկ էլ Պույոլը:

:D Եթե դու Ռամոսին համարում ես աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկը ուրեմն ես ինքս ինձ թույլ չեմ տա Ֆուտբոլից վիճել քո հետ:

Alves, Maicon. Grygera, Bosingwa, Zambrotta.... :B

h.s.
11.09.2009, 19:54
:D Եթե դու Ռամոսին համարում ես աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկը ուրեմն ես ինքս ինձ թույլ չեմ տա Ֆուտբոլից վիճել քո հետ:

Alves, Maicon. Grygera, Bosingwa, Zambrotta.... :B

Ապեր Ռամոսը իսկականից աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկնա: Քո թվարկածների շարքում իրան էլ պետքա դնես;)

REAL_ist
11.09.2009, 20:01
Ռամոսը, Ալվեսը ու Մայկոնը լավագույններն են իրենց դիրքում, մնացածը մի աստիճան ներքև են, ու դա մենակ իմ կարծիքը չի, շատ ու շատ հեղինավոր մասնագետներ նույն կրածիքի են: Ու ինձ թվումա էս ֆոռումի ֆուտբոլից հասկացող երկրպագուների բացարձակ մեծամասնությունը իմ հետ կհամաձայնվի:
Մի հետաքրքիր հանգամանք կա, Ալվեսը հավաքականում Մայկոնի զամեննա, իսկ Սևիլյայում 18ամյա Ռամոսի զամենն էր;)

Դու երևի եվրոպայի առաջնությունը չես նայել...

Լեո
11.09.2009, 21:23
:D Եթե դու Ռամոսին համարում ես աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկը ուրեմն ես ինքս ինձ թույլ չեմ տա Ֆուտբոլից վիճել քո հետ:

Alves, Maicon. Grygera, Bosingwa, Zambrotta.... :B

Ու դու քեզ թույլ տվեցիր Ձամբրոտային ու Բոսինգվային համարել աշխարհի լավագույն պաշտպանները՝ մոռանալով ասենք Պույոլին, Ռայան Գիգսին կամ նույն Ռամոսին:

h.s.
11.09.2009, 21:30
Ու դու քեզ թույլ տվեցիր Ձամբրոտային ու Բոսինգվային համարել աշխարհի լավագույն պաշտպանները՝ մոռանալով ասենք Պույոլին, Ռայան Գիգսին կամ նույն Ռամոսին:

Լեո, Գիգսը կիսապաշտպանա;)

Yellow Raven
11.09.2009, 21:35
Կոնֆեդերացիաների գավաթը չափանիշ չի, այն ավելի շատ փորձարկումների համարա: Վերջին խաղերում էլ ինչքան գիտեմ Պույոլ-Պիկե զույգնա խաղացել, շատ դեպքերա եղել Պույոլ-Ալբոլ զույգնա խաղացել, աշխարհի առաջնությանն էլ ինչպես գիտենք Պույոլ-Մարչենա: Ձախ եզրում էլ Արբելոան վերձերս հաճախակիա խաղում Կապդեվլիայի տեղը, բայց Ռամոսը միշտ իր տեղը ունի աջ եզրում, եթե վնասվածք չկա;

Լավ շատ հեռու չգնանք, հենց մի քանի օր առաջ տեղի ունեցած Իսպանիա-Էստոնիա խաղում էլ Պույոլը խաղադաշտ դուրս չի եկել;)

Լեո
11.09.2009, 21:40
Լավ շատ հեռու չգնանք, հենց մի քանի օր առաջ տեղի ունեցած Իսպանիա-Էստոնիա խաղում էլ Պույոլը խաղադաշտ դուրս չի եկել;)

:D Էստոնիայի հետ խաղում դուրս գար, որ հզոր էստոնական հարձակմանը դիմակայեր էր, չէ՞ :))

Yellow Raven
11.09.2009, 21:42
:D Հայաստանի հետ խաղում դուրս գար, որ հզոր էստոնական հարձակմանը դիմակայեր էր, չէ՞ :))

Հայաստանի խաղը Էստոնիայի հարձակման հետ ի՞նչ կապ ունի:D

Լեո
11.09.2009, 21:44
Լեո, Գիգսը կիսապաշտպանա;)

Ներողություն եմ խնդրում, իրականում ուզում էի ասել Ռիո Ֆերդինանտ, բայց չգիտես ինչու Գիգս գրեցի :esim :pardon

Լեո
11.09.2009, 21:46
Հայաստանի խաղը Էստոնիայի հարձակման հետ ի՞նչ կապ ունի:D

Վահիկ, ցնդել եմ, Գիգսին ու Ֆերդինանտին էի խառնում, հիմա էլ Էստոնիան ու Հայաստանը :D

gafff
11.09.2009, 21:55
Մի հետաքրքիր հանգամանք կա, Ալվեսը հավաքականում Մայկոնի զամեննա, իսկ Սևիլյայում 18ամյա Ռամոսի զամենն էր;)

Դու երևի եվրոպայի առաջնությունը չես նայել...

http://en.wikipedia.org/wiki/Dani_Alves http://en.wikipedia.org/wiki/Sergio_Ramos

Ռամոսը Սեվիլյաի հիմնական կազմում խաղաց 2004/05 մրց-ին: Հիմա նայում ես Ալվեշը քանի խաղա խաղացել ու քանի Ռամոսը; Ուղղակի շատ կոնկրետ մի բան, Ռամոսը Սեվիլյաում կենտրոնական պաշտպան էր հիմնականում խաղում կամ ձախ եզրային:

Հեսա իրանց 2004/05 ի իրանց պաշտպանության դասավորությունը

Alves-----------Ramos (Javi Navarro)---------Aitor Ocico--------Adriano (Sergio Ramos)

Լեո ջան ընգեր ախր ամենավատը ենա որ Ֆերդինանդնել եզրային պաշտպան չի է :think

gafff
11.09.2009, 21:59
Լավ շատ հեռու չգնանք, հենց մի քանի օր առաջ տեղի ունեցած Իսպանիա-Էստոնիա խաղում էլ Պույոլը խաղադաշտ դուրս չի եկել;)

Շատ հեռու մի գնա, :nono բայց դե Էստոնյաի հետ խաղից առաջ բոլոր Իսպանական թերթերը գրում էին որ քանի որ Իսպանիան համարյա 100 % ով ապահովել էր իրա տեղը ԱԱ-ում ապա Դել Բոսկեն որոշել էր ռոտացիայի դիմեր....:good

REAL_ist
11.09.2009, 22:19
gafff, վերջերս Ուտկինի կողմից էլ եմ նման բան կարդացել, դրա համար գրեցի, ամեն դեպքում ետ գրել էի զուտ որպես հետաքրքիր հանգամանք:

GevSky
12.09.2009, 00:28
Մի հետաքրքիր հանգամանք կա, Ալվեսը հավաքականում Մայկոնի զամեննա, իսկ Սևիլյայում 18ամյա Ռամոսի զամենն էր
Իրանք կազմերում ում զամեններն են կապ չունի.. ստեղ ուրիշ խնդիրներ կան, մարզիչները նայում են ով ում հետ կարող է զույգ կազմել... Ալվեսը եթե քո նշած տեղերում զամեն էր ուրեմն Բարսայում նա ունի Մեսսի որի հետ կազմում է անփոխարինելի դուետ... Եթե նկատել ես Խավի Ինիեստա զույգը գրեթե միշտ լինումա երբ վնասվացք չի ունեուն որևէ մեկը... Լավ հիշում եմ թե ինչպես էր Արագոնեսը փոխարինելուց նրանց զույգով հանում կամ խաղադաշտ հանում:).. Իսկ նույն Ալվեսը հավաքականում այն խաղը չի ցուցադրում ինչ Բարսայում.. բոլոր տեղերում է այդպես... հավաքականները դրանք լրիվ ուրիշ պատմություններ են.. ուրիշ մարզիչ , ուրիշ տակտիկա, ուրիշ խաղ...

Ապե Ջան
03.10.2009, 00:54
Հոկտեմբերի 2-ին Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ`
Վիսենտե դել Բոսկեն
http://s15.radikal.ru/i188/0910/9c/6115fb29570d.jpg (http://www.radikal.ru)
հրապարակեց ընտրանու կազմը`

Դարպասապահներ
Իկեր Կասիլյաս («Ռեալ»)
Խոսե Մանուել Ռեյնա («Լիվերպուլ», Անգլիա)
Դիեգո Լոպես («Վիլյառեալ»)

Պաշտպաններ
Ռաուլ Ալբիոլ («Ռեալ»)
Ժոան Կապդևիլա («Վիլյառեալ»)
Անդոնի Իրաոլա («Ատլետիկ»)
Կարլոս Մարչենա («Վալենսիա»)
Իգնասիո Մոնրեալ («Օսասունա»)
Խերարդ Պիկե («Բարսելոն»)
Կարլես Պույոլ («Բարսելոն»)
Սերխիո Ռամոս («Ռեալ»)

Կիսապաշտպաններ
Խաբի Ալոնսո («Ռեալ»)
Սերխիո Բուսկետս («Բարսելոն»)
Սանտի Կասորլա («Վիլյառեալ»)
Ֆրանսեսկ Ֆաբրեգաս («Արսենալ», Անգլիա)
Խավի Էռնանդես («Բարսելոն»)
Անդրես Ինիեստա («Բարսելոն»)
Ալբերտ Ռիերա («Լիվերպուլ», Անգլիա)
Մարկոս Սեննա («Վիլյառեալ»)

Հարձակվողներ
Դանիել Գուիսա («Ֆեներբախչե», Թուրքիա)
Խուան Մանուել Մատա («Վալենսիա»)
Դավիդ Սիլվա («Վալենսիա»)
Ֆեռնանդո Տորես («Լիվերփուլ», Անգլիա)
Դավիդ Վիլյա («Վալենսիա»)

Ապե Ջան
09.06.2010, 11:45
Հունիսի 8-ին Իսպանիայի հավաքականը անցկարցրեց հանդիպում Լեհաստանի հավաքականի հետ:
Հանդիպումը ավարտվեց 6:0 հաշվով:

Հղում (http://www.goal.com/en-us/news/67/world-cup/2010/06/08/1965822/player-ratings-spain-6-0-poland)

GevSky
09.06.2010, 14:23
Հունիսի 8-ին Իսպանիայի հավաքականը անցկարցրեց հանդիպում Լեհաստանի հավաքականի հետ:
Հանդիպումը ավարտվեց 6:0 հաշվով:

Ասեմ, որ 6 գոլից 5-ում անմիջական մասնակվություն են ունեցել Բարսայի ֆուտբոլիստները՝ 4-ում գոլային փոխանցումներ են կատարել Չավին, Ինիեստան և Պեդրոն և 2 գոլ - Դավիդ Վիլյա և Պեդրո
http://barca.ru/usernews/2776

Ապե Ջան
09.06.2010, 14:42
http://armsport.am/images/news_1/1090411276078098.jpg

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով վնասվածք է ստացել Լեհաստանի հավաքականի հետ ընկերական խաղում (6:0), այսօր խորը բուժզննում կանցնի:

Նշենք, որ լեհերի հետ հանդիպման առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Ինյեստան մկանային ցավեր զգաց և փոխարինվեց:

«Նա թեթև ձգում է զգացել: Հույս ունենք, որ ոչ մի վատ բան տեղի չի ունեցել և նա կազմ և պատրաստ կլինի մեկնարկային խաղից առաջ»,- BBC-ն մեջբերում է «Կարմիր Ֆուրիայի» գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի խոսքերը:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/1/9041/)

Ապե Ջան
15.07.2010, 02:40
Պույոլն ավարտեց կարիերան հավաքականում

Իսպանիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կարլես Պույոլը որոշել է ավարտել իր ելույթները «Կարմիր Ֆուրիայի» կազմում, այդ մասին տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը:

http://armsport.am/images/news_1/10103841279101450.jpg

Ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն զրուցել է Կարլեսի հետ, փորձելով համոզել վերջինիս մնալ հավաքականում, սակայն Պույոլը չի ցանկացել փոխել իր որոշումը` շնորհակալություն հայտնելով մարզչին ու հետագա հաջողություններ մաղթելով նրան ու ողջ թիմին:

Աղբյուր (armsport.am)