PDA

Դիտել ողջ տարբերակը : Լավ «թադրոն»



Adam
12.10.2008, 11:37
Ինչպե՞ս եք վերաբերվում, որ այսօր մեր երևանցիներից շատ շատերը՝ նույնիսկ մեծահասակները, գնում են «լավ թադրոն» նայելու: Եթե տեսնում ես, որ մի խումբ դպրոցականներ հաճույքով գնում են թատրոն, և մտածում, որ ինչ լավա, որ դեռ թատրոն սիրող կա, բայց չգիտես, որ այդ խումբը ոչ թե գնում է թատրոն` դիտելու համար ներկայացում, այլ «լավ թադրոն» նայելու: Եվ այդ «նայել» ասվածի ընթացքում աղտոտում ամբողջ դահլիճը, խանգարում ներկայացման ընթացքին և այլն....
Ու հանկարծ էլ, որ նկատողություն ես անում, ասում ես, «ոչ թե թադրոն նայելու, այլ ներկայացում», դրանից հետո վրադ ծիծաղում են և շարունակում իրենցը: Նույն չափով էլ կան էսպիսի մեծահասակներ: Ինձ թվումա անլուծելիա սա: :(
Իսկ դու՞ք ինչ եք կարծում:
Հ.Գ. Խեղճ «թադրոն»:

Economist
12.10.2008, 19:48
Ի՞նչ ասեմ... Ասիացին մնումա ասիացի:ok

dvgray
12.10.2008, 19:59
Ի՞նչ ասեմ... Ասիացին մնումա ասիացի:ok

Աֆիրկացին-աֆրիկացի
եվրոպացին -եվրոպացի

միայն ամերիկացին ու ավստրալիացին են, որ չգիտեն ինչ մնա :)

sharick
04.06.2010, 17:54
Ինչպե՞ս եք վերաբերվում, որ այսօր մեր երևանցիներից շատ շատերը՝ նույնիսկ մեծահասակները, գնում են «լավ թադրոն» նայելու: Եթե տեսնում ես, որ մի խումբ դպրոցականներ հաճույքով գնում են թատրոն, և մտածում, որ ինչ լավա, որ դեռ թատրոն սիրող կա, բայց չգիտես, որ այդ խումբը ոչ թե գնում է թատրոն` դիտելու համար ներկայացում, այլ «լավ թադրոն» նայելու: Եվ այդ «նայել» ասվածի ընթացքում աղտոտում ամբողջ դահլիճը, խանգարում ներկայացման ընթացքին և այլն....
Ու հանկարծ էլ, որ նկատողություն ես անում, ասում ես, «ոչ թե թադրոն նայելու, այլ ներկայացում», դրանից հետո վրադ ծիծաղում են և շարունակում իրենցը: Նույն չափով էլ կան էսպիսի մեծահասակներ: Ինձ թվումա անլուծելիա սա: :(
Իսկ դու՞ք ինչ եք կարծում:
Հ.Գ. Խեղճ «թադրոն»:


Դա ահավոր ցավոտ խնդիր ա :( էտ գալիս ա նրանից , որ տենց էրեխեքին ոչ մեկ թատրոն տարած չի լինում , իրանց կյանքում ներկայացում նայած չեն լինում , ու իրանց ծնողները ''թատրոն արժեքը ''չեն դաստիարակել իրանց երեխաների մեջ , պետք ա երեխային փոքր տարիքից թատրոն տանել , մոտեցնել արվեստին ու բացատրել թե ինչի համար են այցելում տատրոն.... Ու հետո այ տենց երեխաները մեծանում մեծ մարդ են դառնում էդ խելքով , ու այ էդ նույն ձևով դաստիարակում են իրանց երեխաներին Էս ուղղակի իմ կարծիքն ա էս հարցի շուրջ...

Անտիգոնե
16.08.2010, 12:58
Այդ խնդիրը ոչ միայն Երևանի հանդիսատեսն ունի այլև բոլոր քաղաքներն ու բնակավայրերը, որտեղ շատ թէ քիչ այլընտրանք կա: Ըստ իս հանդիսատեսի անկիրթ վերաբերմունքը թատրոնի նկատմամբ պայմանավորված է մի քանի էական հանգամանքներով.
1. Իհայտ են եկել մի շարք նոր ժամանցի ձևեր. համակարգիչ (խաղեր, ինտերնետ), բազմաժանր, երբեմն նույնիսկ աբսուրդի հասնող միջոցառումներ, համերգներ....(շատերը կասեն համերգներն ու միջոցառումներն առաջ էլ կային: Անշուշտ կային, բայց նրանց քանակությունը խիստ սահմանափակ էր, քանի որ նախապես քննարկման էին ենթարկվում գեղարվեստական խորհուրդների կողմից, որը հիմա, ցավով եմ ասում, համարյա չի արվում, իսկ եթե արվում էլ է ապա հիմնականում ձևական բնույթ է կրում)
2. Դպրոց և ընտանիք: Երեխայի մեջ փոքր տարիքից անհրաժեշտ է սեր առաջացնել այս արվեստի նկատմամբ:
3. Պակաս կարևոր չէ նաև թատրոնի դերը այս խնդրում: Պիեսների ընտրության հարցում շատ բծախնդիր պետք է լինել: Անհրաժեշտ են այնպիսի ստեղծագործություններ, որոնք մշակութային արժեք են ներկայացնում: Թե չե գիտեք վերցնում են մի ժամանակակից գործ ու... նույն թեման շոշափվում է և հեռուստատեսությամբ, և ինտերնետում և հասարակական վայրերում: Ինչու պիտի գամ թատրոն?: ԻՆՉ ԵՄ ՍՏԱՆԱԼՈՒ?...
Կարծում եմ ճշմարիտ արվեստին պետք է առաջնային տեղ տալ և դրա համար քաղաքական մոտեցում է անհրաժեշտ:

Eliza1
24.08.2010, 21:48
Ինչպե՞ս եք վերաբերվում, որ այսօր մեր երևանցիներից շատ շատերը՝ նույնիսկ մեծահասակները, գնում են «լավ թադրոն» նայելու: Եթե տեսնում ես, որ մի խումբ դպրոցականներ հաճույքով գնում են թատրոն, և մտածում, որ ինչ լավա, որ դեռ թատրոն սիրող կա, բայց չգիտես, որ այդ խումբը ոչ թե գնում է թատրոն` դիտելու համար ներկայացում, այլ «լավ թադրոն» նայելու: Եվ այդ «նայել» ասվածի ընթացքում աղտոտում ամբողջ դահլիճը, խանգարում ներկայացման ընթացքին և այլն....
Ու հանկարծ էլ, որ նկատողություն ես անում, ասում ես, «ոչ թե թադրոն նայելու, այլ ներկայացում», դրանից հետո վրադ ծիծաղում են և շարունակում իրենցը: Նույն չափով էլ կան էսպիսի մեծահասակներ: Ինձ թվումա անլուծելիա սա:
Իսկ դու՞ք ինչ եք կարծում:
Հ.Գ. Խեղճ «թադրոն»:

Կարծում եմ, որ պետք չէ բացառապես բոլոր դպրոցականներին և երիտասարդներին նույնացնել,ասելով, որ գնում են թադրոն նայելու…Ցանկանում եմ, մի փոքր պաշտպանել նրանց, քանի որ եթե նման դեպքեր պատահում են դա նաև մեծահասակների բացթողումն է:Լավ դաստիարակիր քո երեխային հետագայում ամոթով չմնալիու համար:









Կարծում եմ, պետք չէ բոլոր դպրոցականներին և երիտասրդությանը

KT'
21.10.2010, 15:33
Ափսոսում եմ, որ գրառումը կարդում եմ քննարկումից շատ ու շատ հետո.. բայց ուշացումիս համար չեմ ափսոսում, այլ այն պատճառով, որ գրառումից ի վեր ոչինչ չի փոխվել /դեպի լավը/..
Եթե ներկայացում նայողին հետաքրքրում է դիմացի նստարանին «նկարելը» և կամ նստարանը դանակով «քանդակելը», ապա նրա համար միևնույն է, թե այդ նստարանը որտեղ է գտնվում. մետրոյում, երթուղային տաքսիում, «մառշուտկում», թատրոնում, թե «թադրոնում»..
Այո համաձայն եմ, բոլորը չեն այդպիսին.. բայց եղածներն էլ ավելի քան բավական են.. Ելք միշտ էլ կա. օրինակ՝ կարելի է դպրոցական ծրագրի մեջ մտցնել «ապրելու էթիկա» դասաժամ, բայց դպրոց պետք է գնան նաև ծնողները, դա ավարտելուց-մարսելուց հետո կարելի է մշակել և ուսուցանել «թատրոն գնալու էթիկա», «ներկայացում նայելու էթիկա», «հանդիսատես լինելու էթիկա» ..
Մի խոսքով 15-20 տարի հետո /հուսանք/ ոչ ոք /նույնպես հուսանք/ չի գնա «լավ թադրոն նայելու»..